Научная статья на тему 'ՇԻԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ'

ՇԻԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Текст научной статьи по специальности «Философия, этика, религиоведение»

CC BY
73
32
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Ադրբեջան / Իրան / Թուրքիա / Նարդարան / շիայականություն / թյուրքականություն / խոմեյնիզմ / "փափուկ ուժ" / կրոնական ինքնություն / քարոզչություն / մզկիթ / այաթոլլա

Аннотация научной статьи по философии, этике, религиоведению, автор научной работы — Փաշայան Արաքս, Նավասարդյան Նազելի

Հոդվածի նպատակն է քննության ենթարկել հետանկախության շրջանում Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության կրոնական ազդեցության նպատակներն ու դրդապատճառները, վերհանել դրա առանձնահատկություններն ու կերպափոխման փուլերը։ Հետազոտության խնդիրն է նաև ցույց տալ Ադրբեջանում Իրանի կրոնական ազդեցության դրսևորումներն ու հետևանքները։ Ուսումնասիրության վերջում հանգել ենք այն եզրակացության, որ չնայած իրանական ազդեցությունն Ադրբեջանի կրոնական ու մշակութային դաշտում պատմական խոր արմատներ ունի, այնուհանդերձ, անկախացումից ի վեր Ադրբեջանին մտահոգում էր այն հանգամանքը, որ Իրանը ցանկանում է արտահանել քաղաքական շիայականությունը՝ Ադրբեջանում ստեղծելով կրոնասիրությամբ աչքի ընկնող իրանամետ սոցիալական հենարաններ, այդ թվում՝ իրանական ծագում ունեցող տեղաբնիկների շրջանում։ Արդյունքում՝ հետխորհրդային գաղափարական վակուումի պայմաններում Ադրբեջանը քաղաքական ու քաղաքակրթական առումով կողմնորոշվեց դեպի Թուրքիա։ Բաքուն ամեն կերպ ցանկանում էր պահպանել պետության աշխարհիկ բնույթը՝ հակազդելով Իրանի հարաճուն կրոնական ներթափանցումներին։ Չնայած Ադրբեջանի ազգային անվտանգությանը հիմնականում հաջողվեց չեզոքացնել կրոնական խողովակներով տարածվող «իրանական վտանգները», այնուամենայնիվ իրանական ազդեցութունն Ադրբեջանում ունեցավ խոր ու անշրջելի հետևանքներ կրոնական նոր ինքնությունների, կրոնական պահպանողական շրջանակների, քաղաքական իսլամիզմի շիայական քաղաքացիական ակտիվության ձևավորման հարցում։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

SHIA FACTOR IN AZERBAIJANI-IRANIAN RELATIONS

The purpose of this article is to study the goals and motives of religious influence of the Islamic Republic of Iran in Azerbaijan after gaining independence, to identify its features, stages of transformation and consequences. As a result of the study, we came to the conclusion that although the Iranian influence has deep historical roots in the religious and cultural sphere in Azerbaijan, Baku feared Iran because Azerbaijan was oriented towards Turkey in terms of politics and civilization. Apart from Turkey, Azerbaijan has also established close cooperation with Iran's opponents, Israel and the United States. Although the national security of Azerbaijan largely succeeded in neutralizing Iranian religious influence, it nevertheless had a profound impact on the emergence of new religious identities, conservative circles, political Islamism and Shiite civic activism. Under the influence of Iran, Azerbaijan witnessed the awakening of conservative Shiism, including among the people of Iranian origin - Talysh and Caucasian Persians.

Текст научной работы на тему «ՇԻԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ՇհԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԱհՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ*

ՀՏԴ 284(479.25:55)

ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ

ՀՀ ԳԱԱ ԱԻ առաջատար գիտաշխատող,

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, քԵրևան, Հայաստանի Հանրապետություն a [email protected]

ՆԱԶԵԼԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

ՀՀ ԳԱԱ ԱԻ ավագ գիտաշխատող,

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, քԵրևան, Հայաստանի Հանրապետություն naznav24 @gmail.com

Հոդվածի նպատակն է քննության ենթարկել հետանկախության շրջանում Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության կրոնական ազդեցության նպատակներն ու դրդապատճառները, վերհանել դրա առանձնահատկություններն ու կերպափոխման փուլերը։ Հետազոտության խնդիրն է նաև ցույց տալ Ադրբեջանում Իրանի կրոնական ազդեցության դրսևորումներն ու հետևանքները։

Ուսումնասիրության վերջում հանգել ենք այն եզրակացության, որ չնայած իրանական ազդեցությունն Ադրբեջանի կրոնական ու մշակութային դաշտում պատմական խոր արմատներ ունի, այնուհանդերձ, անկախացումից ի վեր Ադրբեջանին մտահոգում էր այն հանգամանքը, որ Իրանը ցանկանում է արտահանել քաղաքական շիայականությունը' Ադրբեջանում ստեղծելով կրոնասիրությամբ աչքի ընկնող իրանամետ սոցիալական հենարաններ, այդ թվում' իրանական ծագում ունեցող տեղաբնիկների շրջանում։ Արդյունքում' հետխորհրդային գաղափարական վակուումի պայմաններում Ադրբեջանը քաղաքական ու քաղաքակրթական առումով կողմնորոշվեց դեպի Թուրքիա։ Բաքուն ամեն կերպ ցանկանում էր պահպանել պետության աշխարհիկ բնույթը' հակազդելով Իրանի հարաճուն կրոնական ներթափանցումներին։ Չնայած Ադրբեջանի ազգային անվտանգությանը հիմնականում հաջողվեց չեզոքացնել կրոնական խողովակներով տարածվող «իրանական վտանգները», այնուամենայնիվ իրանական ազդեցութունն Ադրբեջանում ունեցավ խոր ու անշրջելի հետևանքներ կրոնական նոր ինքնությունների, կրոնական պահպանողական շրջանակների, քաղաքական իսլամիզմի և շիայական քաղաքացիական ակտիվության ձևավորման հարցում։

Հիմնաբառեր՝ Ադրբեջան, Իրան, Թուրքիա, Նարդարան, շիայականություն, թյուրքականություն, խոմեյնիզմ, «փափուկ ուժ», կրոնական ինքնություն, քարոզչություն, մզկիթ, այաթոլլա:

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 22.12.2020թ.:

10.12.2020թ., գրախոսվել'

13.12.2020թ., տպագրության

104

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Ներածություն

Հետանկախության շրջանում Ադրբեջանում հասարակական-քաղաքական վերափոխումների առումով Ադրբեջանը զարգացավ էթնիկ' թյուրքականության ինքնության և թյուրքական աշխարհիկ կառավարման մոդելի ճանապարհով: Դրան ուղղակիորեն նպաստեցին նաև Ադրբեջանի էներգետիկ ու պաշտպանական ոլորտների վեկտորների ուղղորդումը դեպի Իրանի տարածաշրջանային մրցակիցներ Թուրքիա և Սաուդյան Արաբիա, ինչպես նաև դեպի Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդներ ԱՄՆ և Իսրայել։ Արդյունքում՝ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների և դրան հետևած գործընթացների արդյունքում, որոնցից կարևոր էր Իրանի դուրս մղումը կասպիցծովյան և հարավկովկասյան նավթագազային գործընթացներից, Իրանը մեկուսացվեց։ Այնուհանդերձ Թեհրանը, ճկունություն դրսևորելով Ադրբեջանի հետ հարաբերություններում, այդ երկրում իր ազդեցության ամրապնդման նպատակով մշտապես կարևորել և առաջնահերթություն է տվել «փափուկ ուժի» քաղաքականությանը և դրա քաղաքական բաղադրիչին306։ Չնայած այն հանգամանքին, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո բարեփոխիչ Հ. Ռոհանին (2013 թ. մինչ օրս) իրանաադրբեջանական համագործակցության վերալիցքավորման նպատակով սկսեց կարևորել տնտեսական հարաբերությունների զարգացման գործոնը, Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին արտաքին, այդ թվում՝ իրանական, կրոնական ներթափանցումների դեմ կոշտ հակազդեցությունը։ Կրոնական բաղադրիչն այդ երկրների հարաբերություններում շարունակեց մնալ առավել զգայուն խնդիրներից մեկը307:

Իրանի քաղաքականությունն Ադրբեջանում անկախացումից հետո

1991 թ. ԽՍՀՄ-ի փլուզումը նոր հնարավորություններ ընձեռեց Իրանին Ադրբեջանում իր ազդեցությունն ընդլայնելու համար' հաշվի առնելով երկրամասի հետ ունեցած պատմական, կրոնական ու մշակութային դարավոր կապերը: Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացումը հնարավորություն կտար Իրանին' նվաճելու նոր շուկա, շահեկանորեն համագործակցելու Կասպից ծովի խնդիրների շուրջ, ի դեմս Ադրբեջանի' ձեռք բերել քաղաքական նոր դաշնակից' ուժեղացնելով շիայական տանդեմը, տարածաշրջանում մասնավորապես Թուրքիայի հետ մրցակցության մեջ առավելություն ձեռք բերելու, սերտացնելու կապերն Ադրբեջանի' իրանական ծագում ունեցող տեղաբնիկ ժողովուրդների' թալիշների ու թաթերի հետ, տարածելու խոմեյնիզմի գաղափարները, նաև հակազդելու Իրանական Ադրբեջանի (Ատրպատականի) հարցի շուրջ շահարկումներին308:

Չնայած ամենատարբեր ոլորտներում Իրանի հետ ձևավորված բազմակողմ համագործակցությանը, այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ երկկողմ հարաբերություններում ի հայտ էին գալիս լարվածության օջախներ: Իրանը դիտարկվում էր որպես ոչ վստահելի գործընկեր, որը ոչ միայն ձգտում էր Ադրբեջանում տարածել իր կրոնական ու քաղաքական ազդեցությունը, այլև համագործակցում էր Հայաստանի հետ' ղարաբաղյան հակամարտության հարցում ունենալով որոշակի հավասարակշռված մոտեցում, ինչը Բաքուն ընկալում էր բացասական լույսի ներքո։ Ադրբեջանում Իրանի կրոնական ազդեցությունն առավելապես ուժեղ էր 1990-ականների առաջին կեսին:

306 Valiyev Anar. Iranian soft power in Azerbaijan: Does religion matter?, Religion and Soft Power in South Caucasus, 1 st edition, 2017, Routledge, p. 86-87.

307 Jodicke Ansgar. Shia groups and Iranian religious influence in Azerbaijan: the impact of transboundary religious ties on national religious policy, Eurasian Geography and Economics, Volume 58, 2017-Issue 5: Recinfiguration of Politikal Space in the South Caucasus, p. 8-9.

308 Эльмир Кулиев. Азербайджан: иранский вектор религиозного возрождения, Центральная Азия И Кавказ, 2005, № 5 (41), С. 165.

105

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Հետանկախության շրջանում Ադրբեջանը Մերձավոր Արևելքի երկրների հետ վարում էր բաց դռների քաղաքականություն, ինչը զգալիորեն հեշտացնում էր նշված փուլում Իրանի ներթափանցումն Ադրբեջան: Այս ժամանակահատվածում Ադրբեջանը, կարելի է ասել, հեղեղված էր իրանցի միսիոներներով, իրանական բարեգործական, կրոնական ու մշակութային կազմակերպություններով309: 199 3 թ.-ից մինչև 2014 թ.-ը Ադրբեջանում «Իմամ Խոմեյնիի բարեգործական հիմնադրամի» (imam Xomeyni adina imdad Komitasi) և «Իմամ Ալիի» մասնաճյուղերը ակտիվ գործունեություն են ծավալել: Իրանը զգալի միջոցներ է ներդրել Ադրբեջանում շիայական բազմաթիվ մզկիթներ վերանորոգելու և նորերը կառուցելու, ինչպես նաև մի շարք ադրբեջանցի երիտասարդների աստվածաբանական կրթությունը Իրանում կազմակերպելու հարցում310:

Հետանկախության շրջանում և հետագա տարիներին Ադրբեջանում Իրանի «փափուկ ուժի» քաղաքականությունը զգալի արդյունքներ տվեց: Թեհրանը լուրջ ջանքեր գործադրեց Ադրբեջանում ձևավորելու նաև իսլամի քաղաքականացման գործընթաց: Կովկասյան պարսիկներով կամ թաթերով բնակեցված ապշերոնյան Նարդարան ավանում 1991 թ.-ին ստեղծվեց անկախ Ադրբեջանի պատմության մեջ առաջին կրոնաքաղաքական' «Ադրբեջանի իսլամական կուսակցությունը», որն ուներ հակաթյուրքական, հակաիսրայելական և հակաարևմտյան ուղղվածություն, աչքի էր ընկնում որպես խոմեյնիզմի, այսինքն' «վելայաթե ֆակիհի» գաղափարների աջակից: Կուսակցության գործունեությունն արգելվեց 1995 թ.-ին, սակայն այն շարունակեց գործել կիսաօրինական դաշտում: Կուսակցության հիմնադիրը նարդարանցի, շիայական պահպանողական հայացքներով աչքի ընկնող Մովսում Սամադովն էր:

Նարդարան ավանը դարձավ նաև շիայական պահպանողական

տրամադրությունների հենակետն ու կենտրոնը: Հատկանշական է, որ Ադրբեջանում գործել են նաև մեծ թվով իրանական մադրասաներ' կրոնական դպրոցներ311: Ադրբեջանում կրոնական քարոզչական գործունեություն են ծավալել իրանցի միսիոներներ, այաթոլլաններ, առհասարակ' շիա հոգևորականներ: Ադրբեջանի

հասարակական-քաղաքական կյանքում որոշակի տրամադրություններ է ստեղծել նաև Իրանի աջակցությամբ ստեղծված «Հիզբալլահ» անունով, լիբանանյան նույնանուն շարժման հետ կապ չունեցող մի կառույց, որին 2000 թ-ին. իշխանությունները մեղադրեցին ադրբեջանցի հայտնի գիտնական, ակադեմիկոս Զիա Բունիաթովի սպանության (1997 թ. փետրվար) մեջ312:

Իրանական «փափուկ ուժի» կրոնական բաղադրիչը և դրա գործիքակազմը

Այսպիսով' հետխորհրդային շրջանում Ադրբեջանում իրանական կրոնական քաղաքականությունը, սերտորեն պայմանավորված լինելով Ադրբեջանի շուրջ ինչպես արտաքին քաղաքական գործընթացներով, այնպես էլ հասարակական-քաղաքական ներքին զարգացումներով, կերպափոխումների մի շարք փուլեր է անցել, որոնցից կառանձնացնենք հետևյալ ուղղությունները'

309 «Իմամ Խոմեյնիի բարեգործական հիմնադրամի» (Imam Xomeyni adina Imdad Komitasi) մասնաճյուղը Ադրբեջանում ունեցել է հարյուրից ավելի մասնաճյուղեր: Մանրամասն տե'ս Anar Valiyev, Azerbaijan: Islam in a Post-Soviet Republic, Middle East Review of International Affairs, 2005, 9 (4).

310 Փաշայան Ա., Իսլամն Ադրբեջանում. անցյալը և ներկան, Եր., 2014, էջ 87-93:

311 International Crisis Group, Azerbaijan. Independent Islam and the State. IGG Europe Report 191,

2008.

312 Central Asia and the Northern Caucasus: Salafis, Shi’ites, and Jihadists, https://mesbar.org/central-asia-northern-caucasus-salafis-shiites-jihadists/, January 1, 2014, «Հեզբալլահը» Զիա Բունիաթովի նկատմամբ մահվան դատավճիռ էր սահմանել դեռևս 1996 թ.-ին' նրան մեղադրելով իսրայելական Մոսադի գործակալ լինելու և Ադրբեջանում սիոնիզմը տարածելու մեջ:

106

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

1. Կառույցներ ու կազմակերպություններ, որոնք ուղղակի ստեղծվել, ղեկավարվել կամ առնվազն ֆինանսավորվել են Իրանի կողմից: Դրանց թվում է ԻԻՀ Մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարարության վերահսկողության տակ գործող Իրանի մշակութային կենտրոնը, որն Ադրբեջանում ԻԻՀ դեսպանատան աջակցությամբ գործունեություն է ծավալել ոչ միայն մշակութային դիվանագիտության, այլ նաև կրոնական ոլորտում՝ կազմակերպելով Ղուրանին նվիրված միջոցառումներ ու մրցույթներ, շիայական գրականության հրատարակություն, կրոնի դասախոսություններ, ինչպես նաև իրանական լեզուների և Իրանի ուսումնասիրության ծրագրեր: Մասնավորապես տպավորիչ է Իմամ Խոմեյնիի հիմնադրամի գործունեությունը: Իրանական մարդասիրական ու մշակութային գործունեությունն ունեցել է քաղաքական ու կրոնական բաղկացուցիչներ: Մշակութային կենտրոնները սերտ կապեր են հաստատել մզկիթների հետ և շատ դեպքերում իրենք էլ ծառայել են որպես մզկիթներ:

2. Ադրբեջանի շիայական համայնքներին ֆինանսական, տեղեկատվական, սոցիալական, գաղափարական և այլևայլ աջակցությունների տրամադրում, ինչը հնարավորություն է ստեղծել Ադրբեջանում ձևավորել իրանամետ քարոզչության օջախներ: Իրանի գաղափարական ու ֆինանսական օժանդակությամբ 100-ից ավել մադրասաներ ու կրոնական ուսումնական կենտրոններ են գործել: Քարոզչության կարևոր բաղկացուցիչներից է եղել կրոնական մեծածավալ գրականության մատակարարումը։

3. Իրանական քարոզչությունն առնչվել է նաև շիայական ծիսակարգերի, շիայական սրբավայրերի այցելությունների և ուխտագնացությունների, այլ կերպ ասած՝ կրոնական զբոսաշրջության ակտիվացմանն Ադրբեջանում։

4. Իրանական քարոզչությունն անքակտելիորեն կապ է ունեցել նաև շիա բարձրաստիճան հոգևոր առաջնորդներին կամ հեղինակություններին հետևելու ավանդույթն Ադրբեջանում առաջ տանելու հետ։ Ադրբեջանում շատերն իրենց կրոնական կենտրոնը համարել և համարում են Իրանը: Խնդիրն այն է, որ Ադրբեջանում գոյություն չունի շիայական կրոնական հեղինակությունների՝ «մարջա-ե թաղլեդի» ինստիտուտը: Դրան նպաստել են նաև ժամանակակից տեխնոլոգիաները, սոցիալական մեդիան, այաթոլանների հիմնադրամներից կատարված ֆինանսավորումները և այլն։ Տարիներ ի վեր Իրանից ադրբեջաներենով իրականացվել է ոչ միայն կրոնական կոնտենտի, այլ նաև կրոնական հեղինակությունների ֆեթվաների, կոչերի ու հայտարարությունների տարածում Ադրբեջանում: Հասարակական առանձին կրոնասեր խմբերի համար Ադրբեջանում կրոնական հեղինակություններ են համարվել ազերիական ծագմամբ և պահպանողական հայացքներ ունեցող այաթոլաներ Մուհամեդ Ֆազիլ Լենքորանին (1931-2007), Ջավադ Թաբրիզին (1926-2006) և այլք:

Իրանի գրավչությունը բարձրացնող տարբեր տեղեկատվական ծրագրերի իրականացումը նույնպես մաս է կազմել ընդհանուր քարոզչությանը: Այս ուղղության առավել ազդեցիկ գործիքը Ադրբեջանում հեռարձակվող իրանական Սահար ռադիոհեռուստատեսային ալիքն է, որի հաղորդումները հեռարձակվում են հիմնականում ադրբեջաներենով և լուսաբանում են Ադրբեջանի ներքաղաքական զարգացումները, տեղաբնիկներին առնչվող խնդիրները հիմնականում քննադատական լույսի ներքո՝ ի հեճուկս ադրբեջանական կառավարության դժգոհության: Սահարը մեծ

ժողովրդականություն ունի հատկապես Ադրբեջանի հարավային՝ թալիշաբնակ

շրջաններում313:

5. Իրանը լայնորեն աջակցել և աջակցում է կրոնական կրթական ծրագրերին, այդ թվում՝ Իրանի Ղոմ շիայական հոգևոր-կրթական կենտրոնում՝ ստանձնելով ադրբեջանցի

313 Kotecha Hema, Islamic and Ethnic Identities in Azerbaijan: Emerging trend and tension. A Discussion Paper. OSCE. Baku, 2006, p. 28.

107

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

երիտասարդների ուսումնառության մեկենասությունը: Կրոնական կրթության շիայական ավանդույթի սկզբունքը Ադրբեջանում ստեղծեց Իրանի դիրքերի ամրապնդում: Աստվածաբանի կամ բարձրաստիաճան շիա հոգևորականի աստիճանակարգ հնարավոր է ստանալ Իրանի և Իրաքի շիայական հայտնի բարձրագույն կրթական կենտրոններում ուսանելուց հետո՝ շիայական կրոնագիտական հիերարխիկ աստիճանակարգին համապատասխան: Հատկանշական է, որ Ադրբեջանում Թուրքիայի ֆինանսական աջակցությամբ Բաքվի համալսարանում գործող Աստվածաբանության ֆակուլտետը սուննիական ուսմունքի գերակայության պատճառով գրավիչ չէ շիայական քարոզչության տեսանկյունից։ Մյուս կողմից՝ Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) հովանու ներքո գործող Իսլամական համալսարանը, որը պատրաստում է շիա հոգևորականներ, մինչև վերջ ընկալելի չէ Իրանի և շիայական առավել պահպանողական շրջանակների համար, ինչը նրանք հիմնավորվում են նախ՝ կրթական ծրագրերի ցածր մակարդակով, ապա՝ սուննի աստվաբանության հետ սերտ համագործակցությանը տուրք չտալով, ինչը պետական այդ կառույցի նպատակներից

է314.

Պետությունը արտաքին կրոնական ներթափանցումների դեմ

Ադրբեջանում ատաքին կրոնական ներթափանցումները սահմանափակելու նպատակով 1992-2011 թթ.-ի ընթացքում իշխանությունները «Դավանանքի ազատության մասին» օրենքում 14 անգամ փոփոխություններ իրականացրին: Կրոնական զարթոնքի ու վերախոխման տարբեր փուլեր անցնելուց հետո իսլամն Ադրբեջանում ենթարկվեց պետական խիստ վերահսկողության: 2009 թ.-ից սկսած Ադրբեջանի կառավարությունն ընդունեց մի շարք օրենքներ ու իրավական ակտեր' իսլամական կազմակերպությունների և քաղաքական կուսակցությունների գործունեության սահմանափակումների և պետական վերահսկողության մեխանիզմների հստակեցման վերաբերյալ: Սահմանափակվեցին կրոնական

քարոզչության հնարավորությունները, իսկ կրոնական գործիչներին արգելվեց մասնակցել համազգային ընտրություններին: Քաղաքական կուսակցությունների մասին օրենքն արգելեց նաև կրոնա-քաղաքական կառույցների ստեղծումը, կրոնական գործիչների անդամագրումը կուսակցություններում314 315:

2001 թ.-ին Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական հանձնաժողովի (ԿԿԱՊՀ) տեղծմամբ կրոնական բոլոր կառույցներն անցան նրա իրավասության ներքո, և 2009 թ.-ին «Դավանանքի ազատության մասին» օրենքում արված փոփոխությամբ՝ Ադրբեջանում կրոնական քարոզչությունը հնարավոր դարձավ միայն պետական այդ կառույցի թույլտվությամբ: Նշված փոփոխությունների համաձայն՝ խստացվեց կրոնական կազմակերպությունների գրանցման կարգը և լրացուցիչ լիազորություններ շնորհվեց Կովկասի մուսուլմանների վարչությանը316:

2009 թ.-ին քրեական ու վարչական օրենսգրքերի լրացուցիչ փոփոխություններով քրեականացվեցին կրոնական գրականության հրատարակումը, տարածումն ու ներմուծումը՝ առանց պատկան մարմինների համաձայնության: 2013 թ.-ին նախագահի հաստատմամբ «Դավանանքի ազատության մասին» օրենքում արված լրամշակումների համաձայն՝ կրոնական գրականության, տեսաձայնագրված նյութերի օգտագործումը, հրատարակումը, տարածումն ու ներմուծումը կարգավորվում էր համապատասխան

314 Jodicke Ansgar. Shia groups and Iranian religious influence in Azerbaijan: the impact of transboundary religious ties on national religious policy, Eurasian Geography and Economics, Volume 58, 2017-Issue 5: Reconfiguration of Political Space in the South Caucasus, p. 10.

315 Ter-Matevosyan Vahram & Minasyan Nelli. Praying Under Restrictions: Islam, Identity and Social Change in Azerbaijan, Europe-Asia Studies, Vol. 69, No. 5, July 2017, p. 825.

316 Նույն տեղում, էջ 821-822:

108

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

պետական մարմինների' ԿՄՎ-ի և ԿԿԱՊՀ-ի թույլտվությամբ: Կրոնական նյութերի վաճառքը հատուկ նշանակության վաճառակետերում հնարավոր էր միայն պատկան մարմինների թույլտվության դեպքում: Այսուհանդերձ, լիովին մեկուսացնել կրոնի ներթափանցումն Ադրբեջանի հասարական ու քաղաքական կյանք, չհաջողվեց: Արգելքները կրոնական գործունեությունը դարձրին ընդհատակյա, ինչն էլ իր հերթին իշխանություններին մղեց բռնաճնշումների։ Պետությունը չխուսափեց «պաշտոնական իսլամից» դուրս գործող կրոնական առաջնորդների ու ակտիվիստների ձերբակալություններից ու բանտարկություններից, «պաշտոնական իսլամից» դուրս՝ կրոնական գրականության բռնագրավումից, մզկիթների փակումից, պետական շինությունների վրայից կրոնական խորհրդանիշների հեռացումից, ազանի արգելումից, կրոնական բովանդակությամբ կայքերի արգելափակումից, հիջաբի և կրոնական տարրեր պարունակող հանդերձանքի արգելքից, Աշուրայի ծիսական արարողության սահմանափակումներից և այլն317:

Հիջաբի օրակարգն Ադրբեջանում. իրանական աջակցություն

Իրանը ոչ պաշտոնական աջակցություն է ցույց տվել նաև Ադրբեջանում իսլամական գլխաշորի՝ հիջաբի օրակարգի ձևավորմանը, դրա ներդրմանն և, առհասարակ, խնդրի քաղաքականացմանը: Դեռևս 1998 թ.-ին, երբ Ներքին գործերի նախարարությունը անձնագրերի համար պաշտոնապես արգելեց հիջաբով լուսանկարվելը, գտնվեցին կանայք, որոնք հրաժարվեցին անձնագրերից։ Իրանամետ տրամադրություններով հայտնի Բաքվի շիայական Ջումա մզկիթի համայնքը 2005 թ.-ին սկսեց «Իմ գլխաշորը իմ հպարտությունն է» խորագրով քարոզարշավը318: Նշենք, որ Ջումա մզկիթի նախկին իմամ, շիա քարոզիչ, աստվածաբան Հաջի Իլքար Իբրահիմօղյին ևս համարվում է իրանամետ գործիչ, որ աստվածաբանական կրթություն է ստացել Իրանում։

2010 թ.-ին հիջաբի օրակարգը սկսեց ավելի ընդգծված քաղաքական նշանակություն ձեռք բերել այն բանից հետո, երբ Կրթության նախարարությունը պաշտոնապես արգելեց դպրոցներում ու կրթական հաստատություններում կրոնական գլխաշորի կրումը: 2010 թ.-ի դեկտեմբերին և 2011 թ.-ի մայիսին հիջաբի արգելքի դեմ Բաքվում տեղի ունեցած ցույցերը, ըստ իշխանական աղբյուրների, կազմակերպվել էին հիմնականում Աբդուլ Սուլեյմանովի և Թալե Բաղերզադեի կողմից, որոնք համարվում էին իրանական քարոզչության և Ադրբեջանի իսլամական կուսակցության (ԱԻԿ) հետ կապ ունեցող մարդիկ: 2011 թ.-ի մայիսի 6-ին նշված ցույցերին մասնակցելու համար ԱԻԿ առնվազն 65 անդամ ձերբակալվեց: ԱԻԿ նախագահ Մովսում Սամադովը, որ ձերբակալվեց 2011 թ.-ի հունվարին, նախագահ Ի. Ա[իևի դեմ խիստ քննադատական ճառ ասելուց հետո իր դատավարության ժամանակ բառացիորեն նշեց հետևյալը. «Մենք ընդդիմություն ենք այս կառավարությանը, որովհետև այն իրեն ենթակա է դարձրել սիոնիզմին: Սիոնիստներն իրենց վերահսկողության տակ են պահում Ադրբեջանը... մարգարեի ծաղրանկարները տեղ են գտնում օրաթերթերում, հիջաբն արգելվում է, մզկիթները քանդվում են, մուսուլմանական երկրում այսպիսի բաներ չեն կարող կատարվել»319:

317 Նույն տեղում, էջ 827:

318 Bedford Sofie. Islamic Activism in Azerbaijan: Repression and Mobilization in a Post-Soviet

Context. Doctoral Thesis. Stockholm University, http://www.diva-

portal.org/smash/get/diva2:200259/FULLTEXT01, 2009, p. 133.

319 “Մենք ընդդիմանում ենք այս կառավարությանը, որովհետև նրանք ենթարկվում են սիոնիստներին, [ադրբեջաներեն] http://qafqazinfo.az/news/detail/biz-bu-hakimiyyete-ona-gore-etiraz-edirik-ki-onlar-sionistlere-tabe-olublar-2565, 2011

109

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Նշենք, որ 2010-2011 թթ.-ին գլխաշորի արգելքի դեմ կազմակերպված բողոքի գործողություններին, ըստ ադրբեջանական իշխանական աղբյուրների, աջակցել էին իրանական մի շարք այաթոլլաներ ևս, այդ թվում՝ Նասեր Մաքարեմ Շիրազին, Բաքվում Իրանի մշակութային կենտրոնը և այլն320։ Բաքուն Իրանին մեղադրել է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ։ Այս շրջանում Ադրբեջանում հիջաբի հետ կապված ակտիվ հասարակական քննարկումներ են ծավալվել։ Առաջ է քաշվել այն տեսակետը, որ Ադրբեջանում հիջաբի խնդիրը քաղաքականացված է, որին օգնում են արտաքին ուժերը, մասնավորապես՝ իրանական։ Ադրբեջանցի առանձին ուսումնասիրողների կարծիքով՝ հիջաբի օրակարգը կարևոր տեղ է զբաղեցնում Ադրբեջանում Իրանի կրոնա-քաղաքական ընդլայնման քաղաքականության մեջ321։

Նարդարանը' պահպանողական շիայականության միջնաբերդ.

«Մուսուլմանական միության» գործունեությունը

Հայտնի է, որ քաղաքական իսլամիզմի, մասնավորապես իրանամետ շիայական համայնքների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների հետևողական բռնաճնշումների, որոնք իրականացվել են ահաբեկչության և կրոնական ծայրահեղության դեմ պայքարի քողի ներքո, ամենացայտուն դրսևորումները տեղ են գտել Նարդարանում322: Նարդարանը շուրջ 25 տարի է, ինչ ալիևյան վարչակարգի կրոնական քաղաքականության գարշապարն է: Դեռևս 1990-ականներից

իշխանությունները հետևողական պայքար սկսեցին Ադրբեջանի իսլամական կուսակցության դեմ, իսկ 2000-ականների սկզբին՝ ԱԻԿ-ին փոխարինելու եկած «Մուսուլմանական միություն» շարժման դեմ, որը, հետևելով ԱԻԿ-ի քաղաքական և հասարակական գծին, ընդդիմադիր շարժում ծավալեց Ադրբեջանում մուսուլմանների իրավունքների սահմանափակման դեմ՝ պահանջելով ոչ միայն Նարդարանի սոցիալ-տնտեսական հարցերի հրատապ լուծումներ, այլ նաև «խղճի բանտարկյալների» ազատ արձակում։ 2002 թ.-ին Նարդարանում իշխանությունների դեմ հուզումներն ու բողոքի զանգվածային ցույցերը, որոնք կրկնվեցին 2006, 2010, 2011, 2013 թվականներին, ուղեկցվեցին ոստիկանության ու տեղի բնակչության միջև բաց առճակատմամբ ու արյունալի բախումներով՝ երկուստեք վիրավորներով ու զոհերով: Ոստիկանական ուժերի խիստ ճնշումների և հատուկ գործուղությունների արդյունքում, որպես կանոն, կալանավորվում էին նաև հոգևորականներ։ Ցույցերի կազմակերպիչներն ու մասնակիցները մեծ մասամբ դատապարտվում էին առանձնակի ծանր հանցագործությունների հոդվածներով323: Նարդարանի շիաներին լռեցնելու վճռական

320 Bashirov Galib. The Politics of the Hijab in Post-Soviet Azerbaijan, Nationalities Papers, 2020, p. 5-6.

321 Նույն տեղում, էջ 6:

322 Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող, շուրջ 9,8 հազար բնակչությամբ Նարդարան ավանը կրոնական ավանդապաշտությամբ ու պահպանողականությամբ աչքի է ընկել նույնիսկ խոհրդային տարիներին: Խորհրդային շրջանում Նարդարանը ԽՍՀՄ-ի ծաղկաբուծության ամենահայտնի կենտրոններից էր, որը միութենական տնտեսական համակարգի փլուզման հետևանքով հայտնվեց սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների առաջ։ Այդ խնդիրներն անտեսվեցին նորանկախ Ադրբեջանում՝ կապված ավանի ընդվզող ու կրոնասեր կեցվածքի հետ։ Նարդարանի հոգևոր կենտրոնը Ռահիմա խանում մզկիթն է, որը կառուցվել է շիայական ութերորդ իմամ Ալի իբն Մուսա Ալ-Ռեզայի (766-818) քրոջ գերազմանատեղիում և տեղացիների շրջանում հայտնի է Նարդարան փիր անվամբ: Նարդարանի բնակչությունը մշտապես բախվել է կենցաղային տարրական խնդիրների՝ կապված գազի, ջրի, էլեկտրաէներգիայի մատակարարումների հետ: Ավանում մեծ չափերի է հասնում նաև գործազրկությունը:

323 Нардаран, Кавказский Узел, https://www.kavkaz-uzel.eu/articles/291187/. 21 июля 2017 /հասանելի՝ 12.05.2020/

110

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

փուլը մեկնարկեց 2015 թ.-ի հոկտեմբերին, երբ Ադրբեջանի մի շարք քաղաքներում Աշուրայի սգո արարողություների անցկացման դեմ ձեռնարկվեցին զսպիչ գործողություններ, որից հետո Նարդարանը կրկին դարձավ դիմադրության կենտրոն: 2015 թ.-ի նոյեմբերից մեկնարկեցին Նարդարանի պատժիչ գործողությունները, որոնք նպատակ ունեին վերջնականապես ջախջախելու «Մուսուլմանական միություն» շարժումը, ձերբակալելու նրա առաջնորդ Թալեհ Բաղերզադեին, վերջինիս նարդարանցի համախոհներին և լռեցնելու ավանը։ 2017 թ.-ի հունվարի 25-ին Բաքվի դատարանը մեղադրական դատավճռով շիա խարիզմատիկ հոգևորական Թալեհ Բաղերզադեն ու նրա 17 աջակիցներ դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման324: Չնայած

պետության բռնաճնշումներին՝ մասնավորապես Նարդարանում իրանական կրոնական ազդեցությունը շարունակում է մնալ կրոնական, հասարակական-քաղաքական օրակարգի լուրջ գործոն325:

Եզրակացություն

Ադրբեջանի ազգային անվտանգությունը հետանկախության և դրան հաջորդած տարիներին, ընդհանուր առմամբ, կարողացավ կասեցնել երկրում Իրանի կրոնական ու քաղաքական ազդեցությունը, որի հաջողությունը պայմանավորված էր մի շարք այլ գործոններով՝ ադրբեջանական հասարակության առավելապես աշխարհիկ բնույթը, հասարակության շրջանում խոմեյնիզմի գաղափարների ոչ լայն ժողովրդականությունը, Բաքվի թուրքամետ կողմնորոշումը, իրանական կրոնական ազդեցության դեմ «պաշտոնական իսլամի» կամ «պաշտոնական շիայականության» և պետական մեքենայի կոշտ հակազդեցությունը326, նաև սուննի իսլամի շրջանակներում գործող գյուլենականության և վահաբականության որոշակի առաջխաղացումն Ադրբեջանում։ Մյուս կողմից՝ Իրանի արտաքին կրոնական ներթափանցումների դեմ աշխարհիկ ու կրոնական իշխանությունների հակազդեցությունն էապես նպաստեց պետության աշխարհիկ ինքնության շուրջ հասարակության հիմնական շերտերի համախմբմանը։ Ադրբեջանական իշխանություններին հաջողվեց զերծ պահել կրոնը

քաղաքականացումից՝ իսլամը հմտորեն օգտագործելով ազգային ինքնության ձևավորման և համաշխարհային իսլամական ազգին ու մուսուլմանական ընտանիքին (ումմային) ինտեգրվելու գործիք: Միևնույն ժամանակ հակված ենք կարծելու, որ Ադրբեջանում իրանական կրոնական ներթափանցումների ու իրանական

միջամտության մասին պետության ձևավորած կարծրատիպերը ներքաղաքական օրակարգում առավելապես կոչված էին օրինականացնելու վարչակարգի բռնաճնշումները թե' կրոնական և թե' աշխարհիկ ընդդիմության դեմ:

Ամեն պարագայում, իրանական գործոնը այսօր էլ շարունակում է որոշակի դերակատարություն ունենալ Ադրբեջանի հասարակական-քաղաքական ու կրոնական դաշտում: Իրանին հաջողվեց Ադրբեջանում հենք ստեղծել շիայական չափավոր, արմատական ու պահպանողական կրոնաքաղաքական գործունեության և, ընդհանրապես, «քաղաքական իսլամի» զարգացման համար: Եվ չնայած օրենքով սահմանված սահմանափակումներին, արգելքներին ու «պաշտոնական իսլամի» հակազդեցությանը՝ Ադրբեջանում սոցիալ-տնտեսական խնդիրների, խոսքի

324 Նարդարանի դեպքերի և Թալեհ Բաղերզադեի մասին մանրամասն տե'ս Murad Ismayilov, Islamic radicalism that never was: Islamic discourse as an extension of the elite’s quest for legitimation.Azerbaijan in focus, Journal of Eurasian Studies, 2019, Vol. 10(2) 183-196.

325 Political Islam in the Caucasus: Trends in Islam in the Wider Caucasus, Carnegie Endowment, http://camegieendowment.org/files/022212 transcript poli-islam-12.pdf

326 Балджи Вайрам. Судьбы шиизма в постсоветском Азербайджане. Этнографическое обозрение 2, M., 2006, C. 84.

111

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ազատության բացակայության, մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների, մեծ ծավալների հասնող կոռուպցիայի և արժեքային համակարգի կերպափոխման պայմաններում կրոնը մեծամասամբ սոցիալական համախմբման դեր է խաղում, որի ընթացքն անկասելի է:

SHIA FACTOR IN AZERBAIJANI-IRANIAN RELATIONS ARAKS PASHAYAN

Institute of Oriental Studies, NAS RA, Department ofArab Countries,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Leading Research Fellow;

YSU, Faculty of Oriental Studies, PhD, Associate Professor,

Yerevan, Republic of Armenia

NAZELI NAVASARDYAN

Institute of Oriental Studies, NAS RA, Department ofIran, Senior Research Fellow, YSU, Faculty of Oriental Studies, Ph.D., Lecturer,

Yerevan, Republic of Armenia

The purpose of this article is to study the goals and motives of religious influence of the Islamic Republic of Iran in Azerbaijan after gaining independence, to identify its features, stages of transformation and consequences. As a result of the study, we came to the conclusion that although the Iranian influence has deep historical roots in the religious and cultural sphere in Azerbaijan, Baku feared Iran because Azerbaijan was oriented towards Turkey in terms of politics and civilization. Apart from Turkey, Azerbaijan has also established close cooperation with Iran's opponents, Israel and the United States. Although the national security of Azerbaijan largely succeeded in neutralizing Iranian religious influence, it nevertheless had a profound impact on the emergence of new religious identities, conservative circles, political Islamism and Shiite civic activism. Under the influence of Iran, Azerbaijan witnessed the awakening of conservative Shiism, including among the people of Iranian origin - Talysh and Caucasian Persians.

Key words: Azerbaijan, Iran, Turkey, Nardaran, Shiism, Turkism, Khomeinism, "soft power", religious identity, propaganda, mosque, ayatollah.

112

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ШИИТСКИЙ ФАКТОР В АЗЕРБАЙДЖАНО-ИРАНСКИХ ОТНОШЕНИЯХ

АРАКС ПАШАЯН

ведущий научный сотрудник отдела арабских стран Института востоковедения НАН РА, доцент факультета Востоковедения Ереванского государственного университета кандидат исторических наук, г.Ереван, Республика Армения

НАЗЕЛИ НАВАСАРДЯН

ведущий научный сотрудник отдела арабских стран Института востоковедения НАН РА, лектор факультета Востоковедения Ереванского государственного университета, кандидат исторических наук, г.Ереван, Республика Армения

Цель данной статьи - изучить мотивы и инструментарий религиозного влияния Исламской Республики Иран в Азербайджане после обретения им независимости, выявить особенности, этапы трансформации и последствия этого влияния. В результате исследования мы пришли к выводу, что хотя иранское влияние имеет глубокие исторические корни в религиозной и культурной сфере Азербайджана, Баку опасался нарастания иранского религиозного влияния, так как Азербайджан политически и социально - был более ориентирован на светскую Турцию. Помимо Турции, Азербайджан также наладил тесное сотрудничество с оппонентами Ирана - Израилем и США. Хотя Азербайджану в значительной степени удалось нейтрализовать иранское религиозное влияние, тем не менее оно оказало глубокое воздействие на появление новых религиозных идентичностей, консервативных кругов, политического исламизма и шиитской гражданской активности. Под влиянием Ирана в Азербайджане наблюдалось пробуждение консервативного шиизма в том числе среди народов иранского происхождения - талышей и кавказских персов.

Ключевые слова: Азербайджан, Иран, Турция, Нардаран, шиизм, тюркизм, хомейнизм, «мягкая сила», религиозная идентичность, пропаганда, мечеть, аятолла.

113

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.