Научная статья на тему 'ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՐՁ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ'

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՐՁ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
128
22
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
արտաքին քաղաքականություն / Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ / նեոռեալիզմ / ուժերի բալանսավորում / արտաքին քաղաքականության էվոլյուցիա / սպառնալիքի բալանսավորում / արտաքին բալանսավորում

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Սուքիասյան Նարեկ

Հոդվածի նպատակն է տեսականացնել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ռուսական ուղղության վրա ազդող գործոնները միջազգային հարաբերությունների նեոռեալիզմի (կառուցվածքային ռեալիզմ) տեսության միջոցով վեր հանել նման մոտեցման արդյունավետությունը նշված առարկայի ուսումնասիրման հարցում։ Տեսականացման փորձը այս հոդվածում կիրառվում է ԽՍՀՄ փլուզումից մինչ 2013թ․ ընկած ժամանակահատվածում, որն ուղեկցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ռուսական ուղղության վրա ազդող գործոնների էվոլյուցիայի կառուցմամբ։ Տեսականացման այս փորձը որպես արտաքին քաղաքականության փոխակերպումն արտացոլող փոփոխականներ է սահմանում Հայաստանի ա) ներքին-կառուցվածքային խոցելիությանն առնչվող սպառնալիքները, բ) տարածաշրջանային-համակարգային գ) գլոբալ-համակարգային ուժերի դասավորությունը։ 1991-2013թթ-ի․ ընթացքում ընտրված փոփոխականների չափումները թույլ են տալիս եզրակացնելու, որ տեսականացման նման փորձը նեոռեալիզմի մեթոդական մոտեցումների կիրառմամբ թույլ է տալիս վեր հանելու ՀՀ արտաքին քաղաքականության ռուսական ուղղությունը պայմանավորող առավելագույնս վերաբերելի գործոնները։ Ընտրված ժամանակշրջանը նաև թույլ է տալիս հետևելու ընտրված գործոների ազդեցության էվոլյուցիային Հայաստանի Հանրապետության տարբեր ղեկավարների պաշտոնավարման ընթացքում։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

AN ATTEMPT OF THEORIZNG THE STRUCTRUCAL FACTORS INFLUENCING THE RUSSIAN DIRECTION OF ARMENIA’S FOREIGN POLOCY AND THE EVOLUTION OF THOSE FACTORS

The goal of the article is to theorize the factors influencing the Russian direction of Armenia’s foreign policy through the school of neorealism (structural realism) of International Relations and reveal the effectiveness of such approach in the study of the discussed subject. This theorizing attempt is applied on a period beginning with the collapse of the Soviet Union up to 2013, which is accompanied by the reconstruction of the factors influencing the Russian direction of Armenia’s foreign policy. The measurement of the selected variables in the period of 1991-2013 allows to conclude that such an attempt of theorization through the application of the theoretical methodological approaches of neorealism allow to reveal the more relevant factors influencing the Russian direction of Armenia’s foreign policy. The selected period also allows tracking the evolution of the selected factors during the tenure of different leaders of Armenia.

Текст научной работы на тему «ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՐՁ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՐՁ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ*

ՀՏԴ 327

ՆԱՐԵԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Երևանի պետական համլսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն nareksukiasvan@gmail. com

Հոդվածի նպատակն է տեսականացնել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ռուսական ուղղության վրա ազդող գործոնները միջազգային հարաբերությունների նեոռեալիզմի (կառուցվածքային ռեալիզմ) տեսության միջոցով և վեր հանել նման մոտեցման արդյունավետությունը նշված առարկայի ուսումնասիրման հարցում։ Տեսականացման փորձը այս հոդվածում կիրառվում է ԽՍՀՄ փլուզումից մինչ 2013թ. ընկած ժամանակահատվածում, որն ուղեկցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ռուսական ուղղության վրա ազդող գործոնների էվոլյուցիայի կառուցմամբ։ Տեսականացման այս փորձը որպես արտաքին քաղաքականության փոխակերպումն արտացոլող փոփոխականներ է սահմանում Հայաստանի ա) ներքին-կառուցվածքային խոցելիությանն առնչվող սպառնալիքները, բ) տարածաշրջանային-համակարգային և գ) գլոբալ-համակարգային ուժերի դասավորությունը: 1991-2013թթ-ի. ընթացքում ընտրված փոփոխականների

չափումները թույլ են տալիս եզրակացնելու, որ տեսականացման նման փորձը նեոռեալիզմի մեթոդական մոտեցումների կիրառմամբ թույլ է տալիս վեր հանելու ՀՀ արտաքին քաղաքականության ռուսական ուղղությունը պայմանավորող առավելագույնս վերաբերելի գործոնները: Ընտրված ժամանակշրջանը նաև թույլ է տալիս հետևելու ընտրված գործոների ազդեցության էվոլյուցիային Հայաստանի Հանրապետության տարբեր ղեկավարների պաշտոնավարման ընթացքում։

Հիմնաբառեր' արտաքին քաղաքականություն, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ, նեոռեալիզմ, ուժերի բալանսավորում, արտաքին

քաղաքականության էվոլյուցիա, սպառնալիքի բալանսավորում, արտաքին բալանսավորում:

Ներածություն

ԽՍՀՄ փլուզման արդյունքում նորանկախ Հայաստանի արտաքին

քաղաքականությունը սկսեց ձևակերպվել ու կիրարկվել նոր ձևավորվող աշխարհաքաղական միջավայրում և չնախատեսված ներքին մարտահրավերների համատեքստում։ Այս հոդվածի նպատակն է պարզել՝ անկախությունից ի վեր կառուցվածքահամակարգային ինչ հիմնական գործոններ են ազդել ՀՀ արտաքին քաղաքականության վրա, այսինքն՝ վեր հանել ՀՀ արտաքին քաղաքականության վրա ազդող կառուցվածքահամակարգային փոփոխականները: Հոդվածի խնդիրն է այդ

* Հոդվածը ներկայացվել է 15.10.2020թ., գրախոսվել' 25.10.2020թ., տպագրության ընդունվել' 22.12.2020թ.:

61

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

գործոնների' սահմանափակող կամ հնարավորություններ ստեղծող ազդեցությունների ուրվագծումը, ինչպես նաև դրանց դասակարգումը։ Այդպիսով՝ հետազոտության շրջանակներում ազդեցության գործոնները դասակարգվել են՝ ա) ներքին-կառուցվածքային խոցելիության, բ) տարածաշրջանային-համակարգային և գ) գլոբալ-համակարգային հարացույցների շուրջ։ Այս գործոնների ընտրությունը պայմանավորված է միջազգային հարաբերությունների՝ նեոռեաիզմի կամ կառուցվածքային

ռեաւիզմի տեսամեթոդական պրիզմայով։ Ըստ նեոռեայիստների՝ երբ համակարգային անիշխանության պայմաններում պետությունները ձգտում են կարողությունների մեծացման միջոցով սեփական անվտանգության ապահովմանը, ձևավորվում է համակարգային բալանս, քանի որ «միջազգային քաղաքականության համար չբալանսավորված ուժն անընդունելի է»142։ Խնդրո առարկա գործոնները օպերացիոնայիզացվել են սպառնաիքների հավասարակշռման ու ենթադաշնակցման (bandwagoning) հայեցակարգերի միջոցով։ Արտաքին անվտանգային

քաղաքականության ձևավորման դեպքում առավել նպատակահարմար ենք համարել կիրառել Սթիվեն Ուոյթի սպառնալիքների բալանսավորման տեսությունը143, որով հրաժարվում ենք ուժի ու սպառնալիքի նույնացումից։ Ըստ Ուոլթի՝ պետությունները վարում են բալանսավորման քաղաքականություն՝ հաշվի առնելով ոչ թե ուժային դասավորությունը, այլ սպառնալիքի աղբյուրները144: Սպառնալիքի ուժգնությունը պայմանավորող գործոններից են աշխարհագրական դիրքը,

հարձակողական/պաշտպանողական կարողությունները և ագրեսիվ մտադրությունների առկայությունը սպառնացող պետությունում145։ Ինչ վերաբերում է ենթադաշնակցման հայեցակարգին, ապա այն օգնում է պարզել ՀՀ-ՌԴ հարաբերությունների բնույթը։ Ենթադաշնակցումը ստեղծում է «[...]անհավասար փոխանակում. խոցելի ուժը դոմինանտ ուժի հետ հարաբերություններում գնում է անհամաչափ զիջումների», ինչպես նաև ենթադաշնակցումը ենթադրում է «[...] դոմինանտ դաշնակցի ոչ լեգիտիմ գործողությունները աջակցելու կամ հանդուրժելու պատրաստակամություն»146։

Հայաստանի ներքիև-կառուցվածքային խոցելիությունը ԽՍՀՄ փլուզման արդյունքում

Հայաստանի ներքին-կառուցվածքային խոցելիությունը սկսեց արտահայտվել անկախության առաջին օրերից։ Հայաստանն անկախացավ ԽՍՀՄ շրջանից «ժառանգած» պետական կարողունակության համար առնվազն երեք կարևոր խնդիրներով' 1988թ.-ի երկրաշարժի, 1989թ.-ի Մեծամորի ԱԷԿ-ի երկու էներգաբլոկների աշխատանքների դադարեցման, ինչպես նաև 1988 թվականից սկսված Արցախյան ազատամարտի անվտանգային և սոցիալ-տնտեսական հետևանքները: Սպիտակի երկրաշարժը Հայաստանին հասցրեց մինչև այսօր պահպանվող մարդկային, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-տնտեսական, տեխնոլոգիական ու ենթակառուցվածքային ահռելի հարված: Ադրբեջանի հետ ընթացող պատերազմում ռազմաճակատի կարիքները հոգալու անհրաժեշտությունը ևս էապես դժվարացնում էր ներքին մարտահրավերներին դիմակայելու կարողությունը։ Ինչպես նշում էր Լ. Տեր-Պետրոսյանը, նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պայմանավորում էին խիստ առօրեական հարցեր՝ քանի տոննա հացահատիկ է առկա, քանի փամփուշտ ու ինչքան վառելիք

142 Waltz K., Structural Realism after the Cold War, International Security, Vol. 25, No. 1, 2000, էջ 28: Dunne T., Schmidt B., Chapter 6: Realism, ed. Baylis J., Smith S., Owens P., The Globalization of World Politics: an Introduction to International Relations, Oxford, Oxford University Press, 2014, էջ 104:

143 Walt S., The Origins of Alliance, Ithaca, Cornell University Press, 1987:

144 Walt S., The Origins of Alliance, Ithaca, Cornell University Press, 1987, էջ, 287-288, 263:

145 Walt S., The Origins of Alliance, Ithaca, Cornell University Press, 1987, էջ, 23-26:

146 Schweller R., Bandwagoning for Profit: Bringing the Revisionist State Back In, International Security, Vol. 19, No. 1, 1994, էջ 80:

62

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

տանկերի համար147: Դրանցից բացի, ՀԱԷԿ-ի էներգաբլոկների փակման, Վրաստանում ներքին անկայունության և Ադրբեջանի հետ կապող ենթակառուցվածքների գործունեության դադարեցման հետևանքով Հայաստանը կանգնեց էներգետիկ համակարգի կազմալուծման առաջ՝ ապահովելով սեփական էներգետիկ կարիքների ընդամենը 10-15%-ը148։ Ի հավելումն դրա՝ միութենական տնտեսական համակարգի փլուզման արդյունքում 1993 թ.-ի դրությամբ ՀՀ-ի արդյունաբերության հիմնական ոլորտների անկումը կազմեց 60-90 %, ՀՆԱ-ն կրկնակի կրճատվեց149։ Ներքին կարողությունների զարգացմանը խոչընդոտում էին նաև բնական ռեսուրսների սակավությունը150, մարդկային ռեսուրսների պակասը, որն էլ ավելի էր սրվում աճող արտագաղթի պատճառով151։

Տարածաշրջանային-համակարգային գործոնների էվոլյուցիան

Վերոնշյալ խնդիրներից զատ՝ նորանկախ Հայաստանը բախվեց նաև տարածաշրջանային-համակարգային կանխորոշված կարևոր գործոնի՝

աշխարհագրական մարտահրավերներին։ Տնտեսական զարգացմանը խոչընդոտում էր նաև ծովային ելք չունենալու հանգամանքը։ Ըստ Ելենա Կույիպանովայի՝ ծովային ելք չունեցող երկրների արտաքին առևտրի ծավալը կարող է մինչև 60%-ով զիջել նման ելք ունեցող երկրներին և արժենալ կրկնակի թանկ152։ Դիտարկումը տեղին է նաև Հայաստանի համար. Վրաստանի տարածքով Ռուսաստանի հետ կապող երկաթուղու գործարկման դադարելուց հետո Հայաստանը ստիպված էր օգտվել ապրանքափոխադրումների ամենաթանկ միջոցներից՝ մեքենա- և ավիափոխադրումներից։ Հայաստան ժամանող բեռնափոխադրումների 75%-ից ավելին տարանցվում է Վրաստանի տարածքով153։ Հետևաբար Վրաստանի քաղաքացիական պատերազմի ընթացքում տարանցիկ ուղիների ապակայունացումը զգալի ազդեցություն ունեցավ Հայաստան ներկրվող ապրանքների մատակարարման տեմպի վրա։

Անկախության առաջին տարիներից ՀՀ արտաքին անվտանգության, ինչպես նաև դաշինքային քաղաքականությունը սահմանող հիմնական տարածաշրջանային-համակարգային գործոնը դարձավ թուրքական սպառնալիքը, որի հետևանքները կանխորոշելով՝ երկրի ղեկավարությունը ապարդյուն փորձում էր վերափոխել այն։ Այդ գործոնի հաստատումը կարելի է համարել 1993 թ.-ի ապրիլը, երբ հայկական ուժերի կողմից Քարվաճառում (նախկին Քելբաջար) իրականացրած ռազմական գործողությունների արդյունքում Թուրքիան, ի համերաշխություն Ադրբեջանի, միացավ Հայաստանի շրջափակման գործընթացին154՝ արգելելով իր տարածքով հումանիտար

147 Սարդարյան Կ., Դավթյան, Վ., Առասպելի և իրականի սահմանագծին: Լևոն Տեր-Պետրոսյան. քաղաքացին և քաղաքագետը, Երևան, Նաիրի, 1996, էջ 133:

1 8 Սարուխանյան Ս., ՀՀ էներգետիկ անվտանգություն հիմնական ձեռքբերումները և մարտահրավերները, Երևան, 21-րդ ԴԱՐ, 2011, էջ 31-33:

14 Ղարիբյան Գ., Խառատյան Ա., Իսահակյան Ռ., Անկախության տարիներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումները և մարդկային կապիտալի վերարտադրության հիմնախնդիրները, Երևան, Երևանի պետական համալսարան, 2017, էջ 64:

150 Kotchikian A., The Dialecticts of Small States: Foreign Policy Making in Armenia and Georgia, Boston, Boston University Graduate School of Arts and Sciences, 2006, էջ 172:

151 Vasilyan S., Swinging on a Pendulum, Problems of Post-Communism, Vol. 64, No. 1, 2016, էջ 39:

152 Kulipanova E., International Transport in Central Asia: Understanding the Patterns of (Non-) Cooperation, University of Central Asia Institute of Public Policy and Administration, 2012, էջ 7:

153 Heinrich-BoU-Stiftung, Հայաստան և Վրաստան. առաձգական հարաբերություն, 2017, https://ge.boell.org/en/2017/12/20/hayastan-ew-vrastan-arhadzgakan-haraberowtyown .

154 Իրավական տեսանկյունից սահմանը երբեք էլ բաց չի եղել: Տե'ս Ter-Matevosyan, V., Review On Unal Qevikoz’s Paper “Perspectives For Security And Stability In The South Caucasus: The Role

63

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

օգնության փոխադրումը155, ապա չեղարկեց Հայաստանին էլեկտրաէներգիա վաճառելու առաջարկը156 և որպես սպառնալիքի ծայրահեղ դրսևորում՝ տեղակայեց իր զորքերը Հայաստանի հետ սահմանի երկայնքով157։ Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերը Ղարաբաղում հայկական ուժերը չզսպելու պարագայում սպառնաց ռազմական գործողություններով158։ Էսկալացիան կանխվեց ԱՊՀ միավորված ուժերի հրամանատար Շապոշինկովի հայտարարությամբ. ըստ որի՝ նման հարձակումը կարող էր հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի159։ ՌԴ արտգործնախարար Անդրեյ Կոզիրևը հայտարարեց, որ Թուրքիայի կողմից հարձակման դեպքում Ռուսաստանը կգա օգնության160։ Ի սկզբանե տարածաշրջանային ուժերի ու սպառնալիքների դրությունը, այն է՝ արտաքին կառուցվածքահամակարգային հրամայականները, Հայաստանի առջև դնում էին արտաքին անվտանգային քաղաքականության երկու տարբերակ. կա'մ Ռուսաստանի հետ դաշինքի միջոցով բալանսավորել թուրք-ադրբեջանական սպառնալիքը և, վերականգնելով տարածաշրջանում ուժային բալանսը, հաստատել կայունություն, կա'մ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման միջոցով «վնասազերծել» թուրքական

սպառնալիքը161։ Պետության ինքնավարության տեսանկյունից առավել բարենպաստ էր երկրորդ տարբերակը, քանի որ այն կմեղմեր կառուցվածքահամակարգային սահմանափակումները՝ նվազեցնելով խոցելիությունն ու սպառնալիքին դիմակայելու համար անհրաժեշտ ներքին ու արտաքին բալանսավորման «գինը»։ Այդպիսով կնվազեր Ռուսաստանից անվտանգային բացարձակ կախվածության անհրաժեշտությունը, սակայն կստեղծվեր նոր խնդիր՝ փոխադարձաբար բալանսավորել Ռուսաստանի ու Թուրքիայի ազդեցությունները, օրինակ՝ Թուրքիային ենթադաշնակցելուց խուսափելու համար։ Թեև այս քաղաքականությունը խնդրահարույց էր, սակայն այն հնարավորություն էր տալիս երկու բևեռների միջոցով խուսափել մեկ բևեռից ամբողջական կախումից և ստեղծել մանևրելու ավելի լայն հնարավորություն։ Առաջին տարբերակի ընտրության դեպքում թեև կբալանսավորվեր համակարգային հիմնական սպառնալիքը և կլրացվեր ներքին խոցելիության բացը, սակայն անհամաչափ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգային համալիրում այլ բևեռների բացակայության և ուժային հավասարակշռության շեշտակի խախտման պատճառով այդ բալանսավորումը կարժենար խորը կախվածություն և Ռուսաստանի հետ հարաբերությունների ենթադաշնակցում։

Կառուցվածքահամակարգային նման դասավորության պայմաններում, ի հեճուկս հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի, Տեր-Պետրոսյանի

Of Normalisation Between Turkey And Armenia”, Regional and National Security Dynamics: Armenian-Turkish Relations, Yerevan State University Center for Civilization and Cultural Studies, 2017, էջ 219-220:

155 Mirzoyan A., Armenia, the Regional Powers, and the West Between History And Geopolitics, New York, Palgrave Macmillan, 2010, էջ 68.

156 Bolukbasi S. Ankara’s Baku-Centered Transcaucasia Policy: Has It Failed?, Middle East Journal, Vol. 51, No. 1, 1996, էջ 85.

157 New York Times, Turkey Moves Troops to Armenian Border, 1993,

https://www.nytimes.com/1993/09/04/world/turkey-moves-troops-to-armenian-border.html.

158 Mirzoyan A., Armenia, the Regional Powers, and the West Between History And Geopolitics, New York, Palgrave Macmillan, 2010, page 73: Chrysanthopoulos L., Caucasus Chronicles : Nationbuilding and Diplomacy in Armenia, 1993-1994, Princeton, NJ, Gomidas Institute Books, 2002, էջ 77-78:

159 Aves J., Post-Soviet Transcaucasia, in ed. Allison, R., Challanges for the Former Soviet South, London, The Royal Institute of International Affairs, 1996, էջ 186:

160 Pry P., War scare : Russia and America on the nuclear brink, London, Praeger, 1999, էջ 121:

161 Տեսական մեկ այլ սցենարում հնարավոր է նաև ՀՀ ենթադաշնակցումը Թուրքիային։

64

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

նախագահության օրոք Թուրքիայի թշնամական քաղաքականությունն162 էապես վերափոխել չստացվեց163: Սա հանգեցրեց Ռուսաստանի միջոցով թուրքական

սպառնալիքի բալանսավորման տարբերակի ընտրությանը, և 1992 թ.-ի մայիսին ՀՀ ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում խնդրեց Հայաստանում պահել ԱՊՀ զինված ուժերը։ Արծվաշենի կորստից հետո Տեր-Պետրոսյանը ստորագրեց ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանգիրը (ՀԱՊ), և հայկական կողմը սկսեց արտահայտել փոխպաշտպանության իր ակնկալիքները թե' ադրբեջանական164, թե' թուրքական սպառնալիքի դեմ165: Կարճ ժամանակ անց ռուսական զորքերի

տեղակայումը հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին ստացավ իրավական կարգավիճակ166 1994 թ.-ին Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնության եկան ռուսական ռազմաբազայի, ինչպես նաև Հայաստանի օդային տարածքը պաշտպանող ՀՕՊ ուժերի տեղակայման շուրջ167: 1996 թ.-ին երկու պետությունների միջև ստորագրվեցին մի շարք ռազմապաշտպանական նշանակության պայմանագրեր, որոնց հաջորդեց 1997թ.-ին ստորագրված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը168, որը, բացի ՀԱՊ-ից, փոխօգնության յրացուցիչ երկկողմանի հարթակ տրամադրեց Հայաստանին: Այսպիսով՝ թուրք-ադրբեջանական սպառնալիքի չեզոքացման կառուցվածքային անհնարինությունը Հայաստանին մղեց Ռուսաստանի հետ ենթադաշնակցման խորացմանը և սահմանեց արտաքին հարաբերություններում ռուսական հարացույցի աստիճանական

գերակայության ամրապնդմանը:

Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ռազմավարական

նշանակության ենթակառուցվածքների փոխանցումը (իմա' վաճառքը) Ռուսաստանին վկայում էր ներքին խոցելիության շարունակականության և արտաքին հարաբերությունների միաբևեռության խորացման մասին:

Ենթակառուցվածքների առաջին նշանակայի փոխանցումներից էր «գույք' պարտքի դիմաց» գործարքը, որով ՌԴ-ին անցան մի շարք էներգետիկ ենթակառուցվածքներ, այդ թվում' «Հրազդան» ջերմաէլեկտրակայանը, «Մարս»

162 Հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան առաջ էր քաշում հետևյալ նախապայմանները, որոնց դասակարգումն ըստ առաջնահերթության և ըստ իրավիճակի ենթարկվում էր փոփոխության. կարգավորել արցախյան հակամարտությունը' համաձայն ադրբեջանական պահանջների, դադարեցնել Ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային քայլերը, ճանաչել հայ-թուրքական սահմանը' ըստ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի, հրաժարվել Թուրքիայի հանդեպ ունեցած տարածքային պահանջներից: Տե'ս Mirzoyan A., Armenia, the Regional Powers, and the West Between History And Geopolitics, New York, Palgrave Macmillan, 2010, էջ 67:

163 Այն դրվագներում, երբ Թուրքիան փորձում էր ուղղակի մասնակցություն ապահովել արցախյան կարգավորման հարցում կամ էներգետիկ ենթակառուցվածքների շահավետ գործարք ստանալ, ապա վերջինիս շեշտադրումները փոքր-ինչ մեղմանում էին:

1 4 Avetisyan S., The Hunchback of Caucasus: Armenia’s “Stateness” issue and its post-war democratization, MPhil thesis, Oxford, University of Oxford, 2016, էջ 44:

165 MacDougall J., Post-Soviet Strategic Alignment: The Weight of History in the South Caucasus, Washington D.C., A Dissertation submitted to the Faculty of the Graduate School of Arts and Sciences of Georgetown University, 2009, էջ 184:

166 UAWire, Armenia refuses to revise the status of Russian border guards, 2018,

https://www.uawire.org/armenia-refuses-to-revise-the-status-of-russian-border-guards.: TASS, Russian

border guards’ presence on border with Turkey important for Armenia — premier, TASS Russian News Agency, 2018, https://tass.com/world/1014872.

167 Kotchikian A., The Dialecticts of Small States: Foreign Policy Making in Armenia and Georgia, Boston, Boston University Graduate School of Arts and Sciences, 2006, էջ 180:

168 Պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին, 1997:

65

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ընկերությունը և երեք գիտահետազոտական կենտրոններ: 2006 թ.-ին ռուսական «ՎիմպելՔոմ»-ին են անցնում «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90%-ը, իսկ 2007 թվականին «ՄՏՍ»-ը գնեց «ՎիվաՍելլ» ընկերությունը։ 2008 թ.-ին «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր «Հարավկովկասյան երկաթուղիները» ստանձնեց հայկական երկաթգծային համակարգի կառավարումը169։ Նշված ժամանակահատվածում խորացավ նաև էներգետիկ ենթակառուցվածքներում ՌԴ ներկայությունը, որի նախադրյալները նույնպես առաջ էին եկել նախորդ տասնամյակում։ 2002 թ.-ին ռուսական «Գազպրոմին» էր անցել Հայաստանի էներգետիկ շուկայի 45%-ը, իսկ «Իտերային»՝ 10 %-ը։ 2006 թ.-ին «Գազպրոմը» ձեռք բերեց ևս 13% բաժնեմաս, Իրան-Հայաստան գազատարի Հայաստանով անցնող 40-կիլոմետրանոց հատվածը և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը՝ ՀՀ-ին թողնելով բաժնեմասերի 30%-ը170։

2003 թ.-ին 40 միլիոն ԱՄՆ դոլար պարտքի դիմաց Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հավատարմագրային կառավարումը փոխանցվեց ռուսական «ՌԱՕ-Ե-Էս» ընկերությանը, որն ատոմակայանի գործարկումից ստացված շահույթի 75%-ը պարտավորվում էր փոխանցել ՀՀ կառավարությանը171։ Ատոմակայանի

գործունեության համար անհրաժեշտ ուրանը նույնպես ներկրվում է Ռուսաստանից172։

Երկկողմ հարաբերությունները զարգանում էին միջազգային համակարգի կառուցվածքային որոշակի փոփոխությունների համատեքստում։ Դրանցից հատկապես կարևոր էին՝ 1. Ռուսաստանի ներքին հզորության ու կայունության ամրապնդումը, 2. արևմտյան շահերի վերափոխումը՝ պայմանավորված տարածաշրջանի էներգետիկ կարևորությամբ173, 3. ԱՍՆ-ՌԴ հարաբերություններում տարածաշրջանային և գլոբալ շահերի փոխազդեցությամբ պայմանավորված տատանումները։ Ըստ Սիրզոյանի' կայունացումը թույլ տվեց Ռուսաստանին ավելի շատ ռեսուրսներ կենտրոնացնել «մերձավոր արտասահմանում», և Պուտինի դոկտրինի շրջանակներում, ի հակադրություն ելցինյան քաղաքականության, բարձրացավ Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակը174։ Նման փոփոխության պատճառը կասպյան էներգետիկ հնարավորությունների հասանելիությունն էր, որը հանգեցրեց ՌԴ-ի և ԱՍՆ/ԵՍ միջև ոչ միայն էներգետիկ, այլ նաև աշխարհաքաղաքական շահերի բախման։ Սակայն չկարողանալով մաս կազմել տարածաշրջանային ծրագրերին,

աշխարհաքաղաքական ու տնտեսական շրջափակումն առավել խորացրեց Հայաստանի մեկուսացումը' ի համեմատություն իրեն սպառնացող պետությունների, որոնց համար այդ ծրագրերը զարգացման նոր հեռանկարներ էին բացում (կարդա' հարաբերական հզորություն)175։

169 Vasilyan S., Swinging on a Pendulum, Problems of Post-Communism, Vol. 64, No. 1, 2016, page

36-37.

170 Gazprom Armenia, «ՀայՌուսգազարդ»-ը լրացուցիչ բաժնետոմսերի վաժառքից ստացված գումարով գնելու է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, 2006, https://armenia-am.gazprom.com/press/about-company/2006/11/93/.

171 RFE/RL, Մեծամորի ատոմակայանը փոխանցվեց «ՌԱՕ- Ե-Էս» ընկերությանը, 2003, https://www.azatutyun.am/a/1572226.html.

172 Ասիական զարգացման բանկ, Հայաստան. Երկրի գործընկերության ռազմավարություն (2014-2018), 2011, https://www.adb.org/sites/default/files/institutional-document/158364/cps-arm-2014-2018-hy.pdf.

173 White House, The National Security Strategy of the United States of America, 2002, https://2009-2017.state.gov/documents/organization/63562.pdf.

174 Mirzoyan A., Armenia, the Regional Powers, and the West Between History And Geopolitics, New York, Palgrave Macmillan, 2010, էջ 43-44.

175 Տարածաշրջանային համագործակցության ծրագրերից Հայաստանը դուրս թողնելու թուրք-ադրբեջանական քաղաքականության մասին առավել մանրամասն տե'ս Դավթյան է., Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան տնտեսական և ռազմաքաղաքական եռակողմ

66

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Օգտվելով այդ թվում ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսական հնարավորություններից' 2009 թ.-ից Ադրբեջանը զգալիորեն խորացրեց իր ռազմական ներուժը' պաշտպանական ծախսերին տրամադրելով մոտ 7 անգամ ավել գումար, քան Հայաստանը՝ վերջինիս համար բարձրացնելով ռազմական մրցավազքի գինը։ Ու թեև 2015 թ.-ին՝ նավթի գնի համաշխարհային արժեզրկումից հետո, Ադրբեջանը ստիպված էր կրկնակիից ավել կրճատել ռազմական բյուջեն. այն դեռևս մոտ 3 անգամ գերազանցում է հայկական կողմի հատկացրած ծախսերը176։ Ադրբեջանական գնումների մեջ զգայի մաս ունի ռուսական արտադրության ռազմատեխնիկան, իսկ ՀՀ պաշտոնական դաշնակիցներ Ղազախստանը և Բելառուսի հանրապետությունը պահպանում են Ադրբեջանի հետ իրենց «հատուկ» կապերը177: Այս հանգամանքները վկայում են ՀՀ դաշինքային քաղաքականության խոցելիության մասին: Թեև 2016 թ.-ի «Ապրիյյան պատերազմը» վկայեց, որ արագ հարձակողական պատերազմն Ադրբեջանի համար խոստումնալից չէ178, նրա վարած քաղաքականությունը շարունակում է լուրջ սպառնալիք մնալ Արցախի բնակչության անվտանգության համար:

Գլոբալ-համակարգային գործոնների էվոլյուցիան

Գլոբալ-համակարգային մակարդակում ՀՀ արտաքին քաղաքականության վրա ազդող հիմնական գործոնը գտնվում էր Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների տատանումների ոլորտում: Սառը պատերազմի ավարտով

պայմանավորված' տարածաշրջանային աշխարհաքաղաքական կարգը ևս անկայուն էր: Նոր աշխարհակարգի ձևավորումը ուղեկցվում էր տարածաշրջանային ուժերի շահերի ու որդեգրած քաղաքականությունների վերափոխումներով: Մի կողմից տարածաշրջանը տեղակայված է Ռուսաստանը Միջին Արևելքին կապող միջանցքում, մյուս կողմից Արևմուտքը Կասպից ծովին ու Կենտրոնական Ասիային միացնող խաչմերուկում: Այս ուժերի շահերի հնարավոր բախումը հետսառըպատերազմյան Հարավային Կովկասում որոշ հեղինակներ անվանեցին «Նոր Մեծ խաղ179»: Հակառակ համեմատական կանխատեսման' անկախության առաջին տարիներին Հայաստանի շահերի հաշվին նման բախում տեղի չունեցավ: Դեռևս 1988 թ.-ին ԱՄՆ-ի հումանիտար օժանդակության արդյունքում կայացած շփումներն ու կապերը, Հայաստանի որդեգրած ժողովրդավարական ուղին դրական միջավայր էին ստեղծել նորանկախ Հայաստանի հանդեպ ԱՄՆ քաղաքականության ձևավորման համար: Ի լրումն դրան' նշենք, որ ըստ Միրզոյանի' մինչ 1990-ական թթ.-ի կեսերը ԱՄՆ-ի հայկական սփյուռքի լոբբին մեծ ազդեցություն ուներ տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության վրա և Կոնգրեսում ստեղծել էր Արցախյան հակամարտության հարցում հայանպաստ մթնոլորտ180: Այս հանգամանքը Անա Ռադելատին թույլ է տալիս պնդել, որ մարդկային, ֆինանսական ու

համագործակցությունը 1991-2016թթ., թեկնածուական ատենախոսություն, ՀՀ ԳԱԱ

արևելագիտության ինստիտուտ:

176 Нерсисян Л. Способны ли конфликты в Закавказье перерасти в региональную войну?,

Russian Council, 2019, https://russiancouncil.ru/analytics-and-comments/columns/military-and-

security/sposobny-li-konflikty-v-zakavkaze-pererasti-v-regionalnuyu-voynu/.

177 Shirinyan., For Armenia, an Alliance That May Be More Trouble Than It’s Worth, Chatham House, 2018, https://www.chathamhouse.org/expert/comment/armenia-alliance-may-be-more-trouble-it-s-worth.

178 Нерсисян Л. Способны ли конфликты в Закавказье перерасти в региональную войну?,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Russian Council, 2019, https://russiancouncil.ru/analytics-and-comments/columns/military-and-

security/sposobny-li-konflikty-v-zakavkaze-pererasti-v-regionalnuyu-voynu/.

179 Սրանով փորձ էր արվում նմանություններ գտնել 19-20-րդ դարերում ռուս-բրիտանական հակամարտության հետ:

180 Mirzoyan A. Armenia, the Regional Powers, and the West Between History And Geopolitics, New York, Palgrave Macmillan, 2010, էջ 138:

67

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ինստիտուցիոնալ խիստ սահմանափակ ռեսուրսներ ունեցող փոքր պետության սփյուռքի ակտիվը հնարավորություն էր ստեղծում ազդել համաշխարհային գերտերության արտաքին քաղաքականության վրա181 (Shain & Barth, 2003): Ազդեցության գլխավոր ձեռքբերումը Կոնգրեսի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հատվածի ընդունումն էր, որն արգելք էր սահմանում Ադրբեջանին տրվող օգնության վրա, քանի դեռ վերջինս շրջափակման մեջ էր պահում Հայաստանը կամ դիմում հարձակողական ուժի182։ Իսկ ՌԴ-ի հետ տարածաշրջանային շահերի բախման կանխումը պայմանավորված էր նաև ԱՍՆ-ի կողմից Հարավային Կովկասում Ռուսաստանի առաջնային դերի ընդունման և դրան զուգահեռ' Բալկաններում ԱՍՆ-ի այլ առաջնահերթություններով183: Միևնույն ժամանակ տարածաշրջանում ՌԴ

քաղաքականությունը նույնպես դրական համակարգային գործոններ էր ապահովում ՀՀ արտաքին քաղաքականության իրականացման համար: Ըստ ՍաքԴուգալի' սրան նպաստում էին նաև երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա գործընկերային տրամադրությունները184: 1997 թ. -ին Դումայում ներկայացված զեկույցը փաստում էր, որ մինչ այդ պահը Հայաստանին տրամադրած ռազմական մատակարարումները կազմում էին մոտ 1 միլիարդ դոլար: Ռազմատեխնիկայից բացի, շրջափակված Հայաստանը ՌԴ-ից ստանում էր նավթ, բնական գազ, իսկ 1992-1993թթ.-ին տրամադրված մեծ վարկերը կանխում էին պետության տարրական գործառույթների ձախողումը185:

Այս ընթացքում, ըստ որոշ հեղինակների, ՌԴ արտաքին քաղաքականության մեջ հետխորհրդային տարածաշրջանում ԱՍՆ-ի հետ մրցակցությունը ոչ միայն չէր գլխավորում արտաքին քաղաքական օրակարգը, այլև վերջինիս աշխարհակարգի մոդելի ընդունումն ու համագործակցության խորացումը համարվում էին առաջնային գերակայություններ186: Այսպիսով' ԱՍՆ-ի տեսանկյունից ՀՀ-ի' կայունության և «ժողովրդավարության կղզյակ» հանդիսանալը, ի հակադրություն Վրաստանի ու Ադրբեջանի, իսկ ՌԴ տեսանկյունից տարածաշրջանային համագործակցության կառույցներին ՀՀ-ի միանալը, կրկին ի հակադրություն վերջիններիս, ոչ միայն բարենպաստ հնարավորություններ էին ստեղծում տարածաշրջանային տերությունների «Մեծ խաղից» խուսափելու համար, այլև կառուցվածքահամակարգային գործոնների նման դասավորությունը թույլ էր տալիս անկախության առաջին տարիներին լավագույնս վարելու բազմավեկտոր և առավել ինքնավար արտաքին քաղաքականություն:

Սակայն գործոնների նման դասավորությունը 2000-ական թթ.-ի սկզբից կտրուկ վերադասավորումների փուլ մտավ: ԱՍՆ-ՌԴ հարաբերությունների վերափոխման գլխավոր բնորոշիչներից է 2001 թ.-ի սեպտեմբերի 11-ից հետո սկսված ԱՍՆ-ի գլոբալ պայքարն ահաբեկչության դեմ, որը թեև թույլ կապերով, բայց մեկ նպատակի շուրջ էր միավորում հակադիր շահեր հետապնդող ուժերին (ԱՍՆ-ՌԴ, ՌԴ-Թուրքիա, Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան) և հնարավորություն ստեղծում խնդիրների վերանայման

181 Shain Y., Barth A., Diasporas and International Relations Theory, International Organization Vol. 57, No. 3, 2003.

182 Mirzoyan A., Armenia, the Regional Powers, and the West Between History And Geopolitics, New York, Palgrave Macmillan, 2010, էջ 141:

183 Mirzoyan A., Armenia, the Regional Powers, and the West Between History And Geopolitics, New York, Palgrave Macmillan, 2010, էջ 142:

184 MacDougall J., Post-Soviet Strategic Alignment: The Weight of History in the South Caucasus, Washington D.C., A Dissertation submitted to the Faculty of the Graduate School of Arts and Sciences of Georgetown University, 2009, էջ 188:

185 Mirzoyan A., Armenia, the Regional Powers, and the West Between History And Geopolitics, New York, Palgrave Macmillan, 2010, էջ 133:

186 Kotchikian A., The Dialecticts of Small States: Foreign Policy Making in Armenia and Georgia, Boston, Boston University Graduate School of Arts and Sciences, 2006, էջ 115:

68

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

համար187: Սակայն միևնույն ժամանակ ըստ Միրզոյանի' 2001-2003 թթ.-ին տարածաշրջանային ավտանգության համալիրը փոխակերպվեց, որի արդյունքում Հարավային Կովկասում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ձևավորվեց զրոյական արդյունքով խաղ188։ Կառուցվածքահամակարգային այս գործոնի ազդեցությունը Հայասատանի վրա բացահայտ արտահայտվեց 2008 թ.-ի ռուս-վրացական պատերազմի արդյունքում, երբ Վրաստանի տարածքով տարանցման սահմանափակման պատճառով Հայաստանը կրեց մոտ 70 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս և կանգնեց էներգետիկ ճգնաժամի առաջ189։ Համակարգային մակարդակում պատերազմը նախանշեց Արևմուտքի ինստիտուցիոնալ ու գաղափարական արագացված ընդլայնման փուլի ավարտի և ՌԴ-Արևմուտք տարածաշրջանային անվտանգային միջավայրը ձևավորող շահերի բախման նոր փուլի մեկնարկը։ Հայաստանի արտաքին քաղաքականության մակարդակում այն ազդակ եղավ և թուրքական ջանքերի հետ համատեղման արդյունքում հանգեցրեց «Ֆուտբոլային դիվանագիտության» նախաձեռնմանը, ապա տապալմանը։ Նման հանգուցալուծման գյխավոր պատճառներից էր արցախյան չկարգավորված հակամարտությունը և, ըստ Վահրամ Տեր-Մաթևոսյանի, «դիվանագիտության» մեթոդաբանությունը190։

Սերժ Սարգսյանի նախագահության առաջին ժամկետի ընթացքում

կառուցվածքահամակարգային գործոնների հիմնական բնորոշիչներից մեկը դարձավ Ռուսաստան-Արևմուտք հակասությունների սրման և տարածաշրջանային

անվտանգության համայիրում շահերի բախման նոր փույը։ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ նոր փույը գլխավորապես դրսևորվեց զուգահեռ ընթացող տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում. Հայաստանը կանգնեց ԵՄ-ի հետ համագործակցության խորացման և Մաքսային միություն մուտք գործելու' առկա հանգամանքներում փոխբացառող երկընտրանքի առաջ։ Մի շարք հեղինակների համոզմամբ' հաշվի առնելով հիմնականում ՀՀ անվտանգության միջավայրը պայմանավորող համակարգային գործոնները և այդ ճարտարապետության մեջ ՌԴ-ի դերը' Հայաստանն ընտրեց ինտեգրացիոն եվրասիական ուղին191: Ռուսաստան-Արևմտուտք մրցակցության ազդեցությունը ՀՀ արտաքին քաղաքականության վրա փոքր ինչ մեղմվեց ԵՄ-ի' 2015 թ.-ին վերանայված դիրքորոշմամբ, ըստ որի' անհրաժեշտ

187 Այս համատեքստում ԱՄՆ-ն ամեն տարի նախագահական նամակով սկսեց շրջանցել

«Ազատության ակտի» 907-րդ հատվածը, Թուրքիայի համար առաջ եկան Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով հետաքրքրության պրագմատիկ նախադրյալներ, Թուրքիայի' ԵՄ-ին անդամակցության թեկնածության համատեքստում սկսեց գործել Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը, ԱՄՆ-ն ակտիվացրեց արցախյան հակամարտության շուտափույթ

կարգավորմանն ուղղված ջանքերը, այդ թվում' որոշ հեղինակների գնահատմամբ' Հայաստանի վրա ճնշում գործադրելով: Տե'ս Mirzoyan A., Armenia, the Regional Powers, and the West Between History And Geopolitics, New York, Palgrave Macmillan, 2010, էջ 146:

188 Mirzoyan A., Armenia, the Regional Powers, and the West Between History And Geopolitics, New York, Palgrave Macmillan, 2010, էջ 154-155:

189 Գիրագոսյան Ռ., Տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի ազգային անվտանգությունը, 21-րդ ԴԱՐ, 2009, էջ 66:

190 Ter-Matevosyan V., Review On Unal Qevikoz’s Paper “Perspectives For Security And Stability In The South Caucasus: The Role Of Normalisation Between Turkey And Armenia”, Regional and National Security Dynamics: Armenian-Turkish Relations, Yerevan State University Center for Civilization and Cultural Studies, 2017, էջեր 221-226:

191 Vasilyan S., Swinging on a Pendulum, Problems of Post-Communism, Vol. 64, No. 1, 2016: Ter-Matevosyan V., Drnoian A., Mkrtchyan N., Yepremyan T., Armenia in the Eurasian Economic Union: reasons for joining and its consequences, Eurasian Geography and Economics, Vol. 58, No. 3, 2017: Der-Ghougassian Kh., Farewell to Complementarity: Armenia’s Foreign Policy at a Crossroad, The Armenian Weekly, 2014, https://armenianweekly.com/2014/04/01/farewell-to-complementarity-armenias-foreign-policy-at-a-crossroad/.

69

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

էր կիրառել առավել տարբերակված մոտեցում Արևեւյան գործընկերության յուրաքանչյուր պետության նկատմամբ՝ հաշվի առնելով նրանց աշխարհաքաղաքական յուրահատկությունները192։ Ըստ Ֆընեսի և Շեֆերի՝ այս քայլը ԵՀՔ-ի մեջ մեծացրեց ռեալիզմի կշիռը193: Սա թույլ տվեց մշակել Հայաստանի հետ համագործակցության նոր ձևաչափ, որը հիմքը դարձավ 2017 թ.-ին կնքված ՀԸԳՀ-ն' ուղղված երկկողմ տնտեսական, ֆինանսական ու քաղաքական հարաբերությունների խորացմանը և Հայաստանում ժողովրդավարական և ազատ շուկայական հարաբերությունների հիմքերի ամրապնդմանը194։

Գլոբալ-համակարգային հարթության մեջ Հայաստանը գտնվում է դինամիկ զարգացող հակասական ու համագործակցային շահերի համատեքստում։ Ըստ Գայանե Նովիկովայի՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է գտնվել ԱՍՆ-ՌԴ ներհակ հարաբերությունների, թուրք-ամերիկյան կուտակվող անհամաձայնությունների, իրանա-ամերիկյան հակամարտության սրացումների, ինչպես նաև Թուրքիայի, Իրանի և Ռուսատանի երկկողմ ու եռակողմ հարաբերությունների բարելավման կառուցվածքային ազդեցությունների ներքո195:

Ամփոփում

Սույն հոդածի նպատակն էր տեսականացնել, վեր հանել և դասակարգել ՀՀ արտաքին քաղաքականության վրա ազդող ներքին կառուցվածքային,

տարածաշրջանային-համակարգային ու գլոբալ-համակարգային գործոնները և ուրվագծել դրանց ազդեցությունը:

Ամփոփելով կարող ենք նշել, որ այդ գործոնները պայմանավորված էին պետության ներքին խոցելիությամբ, արտաքին տարածաշրջանային միջավայրով և գլոբալ-համակարգային մակարդակում շահերի փոխդասավորությամբ: Փոքր, ծովային ելք չունեցող պետությունը գտնվում է աշխարհաքաղաքական դժվարին իրավիճակում' չունենալով դիվանագիտական հարաբերություններ երկու հարևանների հետ: Դրանցից Ադրբեջանը կոնվենցիոնալ, իսկ Թուրքիան անուղղակի սպառնալիքի աղբյուր են, մինչդեռ մյուս երկու հարևանները թշնամական հարաբերություններ ունեն Հայաստանի ռազմավարական դաշնակցի և կարևորագույն գործընկերոջ հետ, որոնց շահերի բախումը տարածաշրջանում սահմանափակում է ՀՀ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, ինչը վերը նշած կառուցվածքային ու համակարգային գործոնների հրամայականի ներքո ձևավորվել է ՌԴ-ի հետ ենթադաշնակցման շուրջ: Տեսականացման այս փորձի արդյունքները թույլ են տալիս եզրակացնելու, որ նեոռեալիզմի մեթոդական մոտեցումների կիրառումը հնարավորություն է տալիս վեր հանելու ՀՀ-ի արտաքին քաղաքականության ռուսական ուղղությունը պայմանավորող առավելագույնս վերաբերելի գործոնները:

192 European Commission, Review of the European Neighbourhood Policy, 2015,

http://eeas.europa.eu/archives/docs/enp/documents/2015/151118_joint-communication_review-of-the-enp_en.pdf, էջ 4-5:

193 Furness M., Schafer I., The 2015 European Neighbourhood Policy Review: more realism, less ambition, German Development Institute / Deutsches Institut fur Entwicklungspolitik (DIE), 2015:

194 Council of the European Union, Comprehensive and enhanced Partnership Agreement between the European Union and the European Atomic Energy Community and their Member States, of the one part, and the Republic of Armenia, of the other part., 2017, http://data.consilium.europa.eu/doc/document/ST-12525-2017-ADD-1 /en/pdf, էջ 11-12:

195 Novikova G., Armenia in a Shifting Security Environment, Spectrum, 2019,

https://spectrum.am/en/article/armenia-in-a-shifting-security-environment/.

70

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

AN ATTEMPT OF THEORIZNG THE STRUCTRUCAL FACTORS INFLUENCING THE RUSSIAN DIRECTION OF ARMENIA’S FOREIGN POLOCY AND THE EVOLUTION OF THOSE FACTORS

NAREK SUKIASYAN

Yerevan State University, Faculty of International Relations,

Chair of Political Institutions and Processes, Ph.D. Student,

Yerevan, Republic of Armenia

The goal of the article is to theorize the factors influencing the Russian direction of Armenia’s foreign policy through the school of neorealism (structural realism) of International Relations and reveal the effectiveness of such approach in the study of the discussed subject.

This theorizing attempt is applied on a period beginning with the collapse of the Soviet Union up to 2013, which is accompanied by the reconstruction of the factors influencing the Russian direction of Armenia’s foreign policy. This attempt identifies the following variables that reflect the transformations of the foreign policy: (A) the threats concerning Armenia’s domestic-structural vulnerabilities, (B) regional-systemic, (C) the global-systemic balance of power. The measurement of the selected variables in the period of 1991-2013 allows to conclude that such an attempt of theorization through the application of the theoretical-methodological approaches of neorealism allow to reveal the more relevant factors influencing the Russian direction of Armenia’s foreign policy. The selected period also allows tracking the evolution of the selected factors during the tenure of different leaders of Armenia.

Key words: foreign policy, Armenia-Russia relations, neorealism, balance of power, evolution of foreign policy, balance of threat, external balancing.

ПОПЫТКА ТЕОРЕТИЗИРОВАНИЯ СТРУКТУРНЫХ ФАКТОРОВ, ВЛИЯЮЩИХ НА РОССИЙСКОЕ НАПРАВЛЕНИЕ ВНЕШНЕЙ ПОЛИТИКИ АРМЕНИИ И ИХ ЭВОЛЮЦИЮ

НАРЕК СУКИАСЯН

аспирант кафедрыполитических институтов и процессов факультета международных отношений Ереванского государственного университета, г. Ереван, Республика Армения

Целью статьи является теоретизирование факторов, влияющих на российское направление внешней политики Армении с помощью школы неореализма (структурного реализма) международных отношений и выявление эффективности такого подхода в изучении рассматриваемой темы.

Данная попытка теоретизирования применяется для периода от распада Советского Союза до 2013 года, который сопровождается реконструкцией факторов, влияющих на российское направление внешней политики Армении. Эта попытка выявляет следующие переменные, отражающие трансформации внешней политики: (А) угрозы, связанные с внутренними структурными уязвимостями Армении, (Б) регионально-системные, (В)

71

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

глобально-системный баланс сил. Измерение выбранных переменных в период 1991-2013 гг. позволяет сделать вывод о том, что подобная попытка теоретизирования путем применения теоретико-методологических подходов неореализма позволяет выявить более релевантные факторы, влияющие на российское направление внешней политики Армении. Выбранный период позволяет также проследить эволюцию выбранных факторов в период пребывания у власти различных руководителей Армении.

Ключевые слова: внешняя политика, армяно-российские отношения, неореализм, баланс сил, эволюция внешней политики, баланс угроз, внешняя балансирование.

72

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.