Научная статья на тему 'ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ 2020 Թ․ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ․ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՋԻՀԱԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ* [284]'

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ 2020 Թ․ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ․ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՋԻՀԱԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ* [284] Текст научной статьи по специальности «Философия, этика, религиоведение»

CC BY
145
44
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
իսլամական համերաշխություն / ումմա / թյուրքական համերաշխություն / Արցախ / Ադրբեջան / Թուրքիա / ջիհադ / վարձկան / պատերազմ

Аннотация научной статьи по философии, этике, религиоведению, автор научной работы — Փաշայան Արաքս, Նավասարդյան Նազելի

Հոդվածի նպատակն է վեր հանել իսլամական աշխարհի աջակցությունն Ադրբեջանին Արցախյան 2020 թ. պատերազմի [285] ընթացքում՝ քննության ենթարկելով Բաքվին մուսուլմանական աշխարհի աջակցության ձևաչափերը, աջակցող կողմերին, աջակցության կրոնական ու աշխարհաքաղաքական շարժառիթներն ու մեխանիզմները։ Հոդվածի խնդիրներն են՝ քննության ենթարկել Ադրբեջանի արտաքին քաղաքականության իսլամական ուղղության այդ համատեքստում՝ արցախյան խնդրին կրոնական գունավորում տալու թուրք-ադրբեջանական քաղաքականությանն առնչվող հարցերը, առանձնացնել պատերազմի ընթացքում Թուրքիայի դերը իսլամական ու թյուրքական համերաշխության գաղափարների հիման վրա միջազգային հարթակներում հակահայկական տրամադրությունների ձևավորման նպատակով, որի ռազմաքաղաքական աջակցության շնորհիվ Ադրբեջանը հաղթեց պատերազմում։ Հոդվածը գրվել է միջազգային մամուլի՝ նշված թեմային վերաբերող նյութերի մշտադիտարկման Արցախյան հակամարտության տարբեր կողմերին վերաբերող մասնագիտական գրականության լայն ուսումնասիրության հենքի վրա։ Ուսումնասիրության ընթացքում հեղինակները հանգել են այն եզրակացության, որ 2020 թ.-ի Արցախյան պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմն օգտագործեց կրոնական գործիքակազմը՝ ձեռք բերելու իսլամական աշխարհի բազմակողմ աջակցությունը։ Օգտագործվեցին իսլամական, թյուրք-իսլամական համերաշխության, ջիհադականության գաղափարները, վարձկան ջիհադականների, թյուրքական աշխարհի սուննիական շիայական հատվածների, ինչպես նաև մուսուլման աստվածաբանների ու հեղինակությունների ներուժը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը հակահայկական տեղեկատվական քարոզչություն իրականացրեց միջազգային իսլամական լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

MUSLIM WORLD SUPPORT TO AZERBAIJAN IN THE COURSE OF 2020 ARTSAKH WAR: FROM ISLAMIC SOLIDARITY TO JIHADISM

The purpose of the article is to study the degree of support of Azerbaijan by the Islamic world during the 2020 war in Nagorno-Karabakh, to identify the supporting parties, as well as religious and geopolitical motives, mechanisms of this support. The objectives of the article are to study issues related to the Islamic direction of Azerbaijan's foreign policy and the religious component of the Artsakh problem in the context of the Turkish-Azerbaijani policy, to identify the role of Turkey on the basis of the ideas of Islamic-Turkish solidarity, in order to create anti-Armenian sentiments in the international arena. The article was written on the basis of monitoring of the international press and materials on this topic, an extensive study of professional literature on various sides of the Nagorno-Karabakh conflict. In the course of the study, the authors concluded that during the Artsakh war of 2020, the Turkish-Azerbaijani tandem used religious instruments to enlist the full support of the Islamic world...The purpose of the article is to study the degree of support of Azerbaijan by the Islamic world during the 2020 war in Nagorno-Karabakh, to identify the supporting parties, as well as religious and geopolitical motives, mechanisms of this support. The objectives of the article are to study issues related to the Islamic direction of Azerbaijan's foreign policy and the religious component of the Artsakh problem in the context of the Turkish-Azerbaijani policy, to identify the role of Turkey on the basis of the ideas of Islamic-Turkish solidarity, in order to create anti-Armenian sentiments in the international arena. The article was written on the basis of monitoring of the international press and materials on this topic, an extensive study of professional literature on various sides of the Nagorno-Karabakh conflict. In the course of the study, the authors concluded that during the Artsakh war of 2020, the Turkish-Azerbaijani tandem used religious instruments to enlist the full support of the Islamic world. The ideas of Islamic, common Turkic solidarity, jihadism, as well as the potential of hired jihadists, Sunni-Shiite layers of the Islamic world were used. From the time between September-November 2020, in parallel with the large-scale hostilities in Artsakh, anti-Armenian agendas and moods based on the religious factor and obvious ideas of Islamic solidarity were advanced and strengthened in the Middle East, beyond its borders, and primarily in the Islamic environment, which were manifested in both political and public discourse of Turkey and Ankara, also in international media and social networks, as well as Muslim clergy and government officials. They were directed by Ankara, Baku and their allies using a wide range of information tools. Besides that, on Erdogan’s initiative and direct control, large number of mercenaries were thrust into the line of contact. The President of Turkey invested military, political, diplomatic, human, economic and propaganda resources in support/in favor of Azerbaijan. The Turkish-Azerbaijani tandem was not repulsive to inciting religious hatred by generating anti-Armenian sentiments, which became a security threat to Armenians living around the world. During the war, the Turkish-speaking Shiite Azeri elites of the Iranian Azerbaijan (Atropatene) province of Iran, broad public spectrum, high-ranking Muslim theologians around the world and some Muslim countries, such as Pakistan, Afghanistan, etc. became allies in the formation of anti-Armenian sentiments. The victory in the war strengthened Azerbaijan's position in the Islamic environment, where Baku had spent considerable resources to gain legitimacy and involvement. It can be stated that Azerbaijan, which has a predominantly Shiite identity, was mostly supported by the Sunni world, which has a direct connection with Ankara’s unconditional support to Baku.

Текст научной работы на тему «ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ 2020 Թ․ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ․ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՋԻՀԱԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ* [284]»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ORIENTAL STUDIES, ВОСТОКОВЕДЕНИЕ

----------------------------------

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ 2020 Թ. ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ. ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՋԻՀԱԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ* * 284

ՀՏԴ 316.354.2 (479.22) DOI: 10.52063/25792652-2021.1-106

ԱՐԱՔՍՓԱՇԱՅԱՆ

ՀՀ ԳԱԱ ԱԻ առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու,

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դոցենտ, ք.Երևան, Հայաստանի Հանրապետություն a [email protected]

ՆԱԶԵԼԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

ՀՀ ԳԱԱ ԱԻ ավագ գիտաշխատող,

Հայ-Ռուսական համալսարանի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ք.Երևան, Հայաստանի Հանրապետություն naznav24 @gmail.com

Հոդվածի նպատակն է վեր հանել իսլամական աշխարհի աջակցությունն Ադրբեջանին Արցախյան 2020 թ. պատերազմի285 ընթացքում' քննության ենթարկելով Բաքվին մուսուլմանական աշխարհի աջակցության ձևաչափերը, աջակցող կողմերին, աջակցության կրոնական ու աշխարհաքաղաքական շարժառիթներն ու մեխանիզմները։

Հոդվածի խնդիրներն են' քննության ենթարկել Ադրբեջանի արտաքին քաղաքականության իսլամական ուղղության և այդ համատեքստում' արցախյան խնդրին կրոնական գունավորում տալու թուրք-ադրբեջանական քաղաքականությանն առնչվող հարցերը, առանձնացնել պատերազմի ընթացքում Թուրքիայի դերը իսլամական ու թյուրքական համերաշխության գաղափարների

* Հոդվածը ներկայացվել է 03.03.2021թ., գրախոսվել' 14.03.2021թ., տպագրության ընդունվել' 30.03.2021թ.:

284 Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող Համահայկական հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում

285 44 օր տևած պատերազմը հանգեցրեց 2020 թ.-ի նոյեմբերի 10-ի Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հայտարարության ստորագրմանը: Հայկական կողմը կորցրեց չճանաչված Արցախի Հանրապետության 75 տոկոսը, այդ թվում* Արցախի Հադրութի շրջանը, հայկական հնամենի քաղաք Շուշին: Պատերազմի հետևանքով Ադրբեջանին են անցել նաև խորհրդային շրջանում ԼՂԻՄ կազմի մեջ մտած արցախյան այլ բնակավայրեր ևս Մարտունու, Մարտակերտի ու Ասկերանի շրջաններից, Շուշիի շրջանից' նաև Քարին տակը: Տե'ս նաև Azerbaijan and Armenia: Conflict in Nagorno-Karabakh, ACAP short note update, 20 November, 2020, https://reliefweb.int/sites/reliefweb.int/files/resources/20201120_acaps_short_note_update_nagomo-karabakh_0.pdf, (03.03.2021)

106

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

հիման վրա միջազգային հարթակներում հակահայկական տրամադրությունների ձևավորման նպատակով, որի ռազմաքաղաքական աջակցության շնորհիվ Ադրբեջանը հաղթեց պատերազմում։

Հոդվածը գրվել է միջազգային մամուլի' նշված թեմային վերաբերող նյութերի մշտադիտարկման և Արցախյան հակամարտության տարբեր կողմերին վերաբերող մասնագիտական գրականության լայն ուսումնասիրության հենքի վրա։

Ուսումնասիրության ընթացքում հեղինակները հանգել են այն եզրակացության, որ 2020 թ.-ի Արցախյան պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմն օգտագործեց կրոնական գործիքակազմը' ձեռք բերելու իսլամական աշխարհի բազմակողմ աջակցությունը։ Օգտագործվեցին իսլամական, թյուրք-իսլամական համերաշխության, ջիհադականության գաղափարները, վարձկան ջիհադականների, թյուրքական աշխարհի սուննիական և շիայական հատվածների, ինչպես նաև մուսուլման աստվածաբանների ու հեղինակությունների ներուժը։

Թուրք-ադրբեջանական տանդեմը հակահայկական տեղեկատվական քարոզչություն իրականացրեց միջազգային իսլամական լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում։

Հիմնաբառեր' իսլամական համերաշխություն, ումմա, թյուրքական

համերաշխություն, Արցախ, Ադրբեջան, Թուրքիա, ջիհադ, վարձկան, պատերազմ:

Ներածություն

Ընդունված է ասել, որ Արցախյան հակամարտությունը էթնոքաղաքական ու տարածքային վեճի բնույթ ունի։ Սակայն կրոնական գործոնը միշտ էլ որոշակի դեր է խաղացել թե' քրիստոնյա հայերի և թե' մուսուլման ադրբեջանցիների փոխադարձ ընկալումների ձևավորման հարցում: Հակամարտության սկզբնավորումից ի վեր էթնիկությունը, նաև կրոնը ընդհանուր դիսկուրսի մաս են կազմել286: 2006 թ.-ին Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեն արձանագրեց, որ «պատրաստ է ջիհադ հայտարարել Ադրբեջանի գրավյալ տարածքներն ազատագրելու համար...»287: Իր հերթին ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը 2008 թ.-ին արտերկրյա հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարեց, որ կրոնը ամենամեծ դերն ունի Արցախյան հակամարտության մեջ288: Մասնավորապես Ադրբեջանի համար կրոնական գործոնը ժամանակի ընթացքում դարձավ գործուն միջոց միջազգային իսլամական հանրության՝ ումմայի, բայց նախևառաջ Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) շրջանակներում Արցախի հարցում միջազգային աջակցություն ձեռք բերելու գործում: Բացի այդ, ինչպես առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա հայկական կողմի դեմ օգտագործվեց վարձկան ջիհադականների ներուժը:

2020 թ. Արցախյան պատերազմի շրջանում (սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը) Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի անվերապահ աջակցության շնորհիվ նախ օգտագործեցին թյուրքական աշխարհի թե' սուննիական և թե' շիայական հատվածների ներուժն ամենատարբեր ոլորտներում՝ Հայաստանի դեմ օրակարգ ձևավորելու և պատերազմում բազմակողմ աջակցություն ստանալու հարցում: Զուգահեռաբար նաև Թուրքիայի հրահրմամբ Մերձավոր Արևելքում և իսլամական աշխարհում ընդհանրապես

286 Tonoyan Artyom. Armenia-Azerbaijan: Rethinking Role of Religion in the Nagorno-Karabakh Conflict, Religion, Conflict, and Stability in the Former Soviet Union. Editors: Katya Migacheva, Bryan Frederick, Rand Corporation, 2018, p. 17.

287 Նույն տեղում, էջ 31:

288 Նույն տեղում, էջ 16:

107

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

ձևավորվեցին Հայաստանի ու հայության նկատմամբ կրոնական գունավորմամբ խիստ բացասական, շատ դեպքերում՝ նույնիսկ թշնամական մոտեցումներ, ինչը անվտանգային մարտահրավեր է աշխարհասփյուռ հայության, այդ թվում՝ Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Ադրբեջանին աջակցելու հիմնական շարժառիթը ոչ միայն թյուրքական, այլև իսլամական համերաշխության գաղափարն է, որը թուրք-ադրբեջանական տանդեմն օգտագործեց բազմավեկտոր կերպով։

Արցախյան հարցում «Իսլամական համագործակցություն» կազմակերպության աջակցությունն Ադրբեջանին

Արցախյան հարցում Ադրբեջանին կրոնական գործոնով պայմանավորված՝ առաջին ամենալուրջ աջակցությունը ցույց է տվել իսլամական աշխարհի ամենամեծ կրոնաքաղաքական կառույցը՝ «Իսլամական համագործակցություն» կազմակերպությունը' սկսած դեռևս 1992 թ.-ից289: ԻՀԿ-ն իսլամական աշխարհի շահերն ու հետաքրքրությունները ներկայացնող միջազգային կազմակերպություն է, որի հիմքում ընկած են իսլամական համերաշխության ու համագործակցության, ինչպես նաև իսլամական արժեքների պահպանման ու պաշտպանության գաղափարները290:

Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ իսլամական ուղղությունն ամրապնդվեց Հեյդար Ալիևի իշխանության օրոք (1993-2003), որն իր շարունակությունը գտավ Իլհամ Ալիևի նախագահության շրջանում291: Հատկանշական է, որ աշխարհիկ հիմքեր ունեցող Ադրբեջանն իրեն անվերապահորեն համարեց իսլամական ումմայի բաղկացուցիչը՝ ձգտելով իսլամական աշխարհը ներկայացնող պետությունների հետ սերտ ու համապարփակ համագործակցության հաստատմանը292: Ադրբեջանի

իշխանությունները ԻՀԿ հարթակն առավելագույնս օգտագործեցին Հայաստանի դեմ օրակարգ ձևավորելու համար293: Այլատյացության վերաճած հակահայկական

քարոզչությունը Բաքուն իրականացրեց թե' ներքին, թե' արտաքին լսարանի համար: Արտաքին լսարանի հիմնական թիրախներից մեկը փաստորեն դարձավ իսլամական աշխարհը294:

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված 2020 թ.-ի պատերազմի հենց հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին, ԻՀԿ գլխավոր քարտուղարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով «Հայաստանի զինված ուժերի կրկնվող սադրանքներն ու ագրեսիան» Ադրբեջանի դեմ: ԻԿՀ-ն իր համերաշխությունը հայտնեց Ադրբեջանին, Հայաստանից պահանջեց ամբողջովին և առանց նախապայմանների

289 Մանրամասն տե'ս Փաշայան Ա., Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը. նպատակները, գործունեությունը, դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, Ե., 2003:

290 Charter, Organisation of Islamic Cooperation, https://ww1.oic-oci.org/english/charter/OIC%20Charter-new-en.pdf.

291 Փաշայան Ա., Իսլամն Ադրբեջանում. անցյալը և ներկան, Ե., 2014, էջ 135:

292 Addresses by the Minister of Foreign Affairs of the Republic of Azerbaijan Elmar Mammadyarov, Journal of the Ministry of Foreign Affairs of the Republic of Azerbaijan, No. 15, 2006, p. 7.

293 Մոտ երեք տասնամյակ է, ինչ ԻՀԿ-ն դատապարտում է հայկական կողմի ռազմական գործողություններն Ադրբեջանի նկատմամբ՝ անտեսելով Արցախի հայ բնակչության ազգային իրավունքները, շրջանցելով բռնության ու էթնիկ զտումների այն բազմաթիվ դեպքերը, որոնք հայ ազգաբնակչության դեմ իրականացրել է Ադրբեջանը: ԻՀԿ-ն Հայաստանին դատապարտել է ամենակոշտ ձևով՝ որպես «ցեղասպան պետություն»՝ բացառապես իսլամական համերաշխության գաղափարներից ելնելով:

94 Մանրամասն տե'ս Փաշայան Ա., Իսլամական համագործակցություն կազմակերպութ-

յան դիրքորոշումը արցախյան հակամարտության հարցում, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների և ժողովուրդներ, ItXXXMI , Ե., 2020, էջ 181-207:

108

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

դուրս բերել զորքերը գրավյալ տարածքներից, երկու պետություններին կոչ արեց քաղաքական լուծման հասնել' հարգելով Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը295:

2020 թ.-ի դեկտեմբերի վերջին ԻՀԿ արտգործնախարարների 47-րդ համաժողովին ընդունվեց «Իսլամական սրբավայրերի պաշտպանության» մասին բանաձևը, որում դատապարտվեց «հայ ագրեսորների կողմից բարբարոսական գործողությունների իրականացումը, որոնք նպատակաուղղված են եղել իսլամական պատմական և մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացմանը»296: ԻՀԿ-ն «իր խոր մտահոգությունն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ գտնվող պատմական հուշարձանների ոչնչացման և կողոպտվելու կապակցությամբ, որոնք իսլամական ժառանգության անբաժան մասն են, մասնավորապես վերջերս ազատագրված Կուբաթլուի շրջանի Մամար գյուղի ավերված մզկիթը»297: Տեքստի շարունակության մեջ մասնավորապես նշված է. «Գրավյալ տարածքներում դարավոր հնություն ունեցող ժառանգությունների ոչնչացումը միջազգային իրավունքի և կոնվենցիաների ակնհայտ խախտում է, մասնավորապես զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության 1957 թ. Հաագայի և դրան հաջորդած' 1954 թ.և 1999 թ. կոնվենցիաների»298:

Ակնհայտ է, որ ԻՀԿ-ն տասնամյակներ շարունակ Հայաստանի դեմ օրակարգ ձևավորել է բացառապես ադրբեջանական աղբյուրների հիման վրա: Եթե գրավյալ տարածքներում մզկիթները ոչնչացվել են, ապա ինչպե՞ս բացատրել Շուշիում հայկական հիմնադրամների կողմից հիմնովին վերանորոգված Գոհար տիկնոջ Վերին մզկիթի և մեդրեսեի գոյության փաստը299 և հակառակը' պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում բարբարոսաբար վնասվող և անարգվող բազում հայկական քրիստոնեական հուշարձանների, դրանք ալբանական ժառանգությանը վերագրելու' Ադրբեջանի սադրիչ քաղաքականության փաստերը300: Ինչպե՞ս բացատրել Շուշիի գրավումից անմիջապես հետո բարեկարգ մզկիթում տեղի ունեցած իսլամական աղոթքն ու հնչեցված ազանը: Հակադարձելով Արցախում մզկիթների վիճակի մասին ադրբեջանական կեղծիքներին' իրանական բլոգերներից մեկը, հղում անելով Շուշիի մզկիթը, նշում է, որ Արցախում մզկիթներն ավելի լավ վիճակում են, քան Բաքվում301:

Վարձկան ջիհադականների մասնակցությունը պատերազմին

Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Թուրքիայի նախաձեռնությամբ պատերազմական գործողությունների մեջ են նետվել Թուրքիայի անմիջական վերահսկողության տակ գտնվող վարձկաններ Սիրիայի տարբեր, այդ թվում' քրդական

295OIC condemns repeated provocations and aggression by Armenian military forces against Azerbaijan, https://www.oic-oci.org/topic/?t_id=23879&t_ref=14184&lan=en, (28.09.2020).

296 OIC Expresses Concern over Destruction of Islamic Historical Shrines in Occupied Territories of Azerbaijan, https://www.oic-oci.org/topic/?t_id=24928&t_ref=15226&lan=en, (11.11.2020).

97 Նույն տեղում:

298 Նույն տեղում:

299 Շուշիում վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը, https://escs.am/am/news/5191, (03.03.2021)

300 ՀՀ ԳԱԱ հայտարարությունը Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքների մշակութային ժառանգության պահպանության և մշտադիտարկման կազմակերպման մասին,

https://www.sci.am/newsview.php?id=370&langid=1, (03.02.2021):

301 jliyi Jja. AjjUjjjiVl ԳյՏ^11յ ւ_ա1ճ1 սԱճ jljjJ, https://www.vetogate.com/,

(27.02.2001).

109

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

շրջաններից' թուրքոմաններ և սիրիացի արաբներ302: Տեղեկատվական արտահոսքեր են եղել նաև Պակիստանի303, Աֆղանստանի304 և Լիբիայի305 վարձկանների մասին։ Այս իմաստով սխալված չենք լինի, եթե նշենք, որ հայկական զինված ուժերը պայքարում էին միջազգային ահաբեկչության դեմ։ Չնայած Բաքուն և Անկարան հերքեցին ջիհադական գաղափարներով տոգորված վարձկանների մասնակցությունը պատերազմին, սակայն վերոնշյալի մասին կան բազմաթիվ ապացույցներ ու արձանագրումներ։ Վարձկանների մասնակցությունը հաստատեց Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտարանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմից պատերազմին մասնակցել է մոտ երկու հազար վարձկան Սիրիայից306։ Սիրիացի վարձկանների մասնակցությունը

պատերազմին հաստատեց նաև Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը՝ նշելով նաև, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման մեղավորը Թուրքիան է307։ Նշված խնդրին անդրադարձան Ֆրանսիայի նախագահ է. Մաքրոնը' նշելով, որ իրենք հստակ տեղեկություններ ունեն, թե ինչպես են ջիհադական խմբավորումների զինյալները Գազի Այնթապով տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ308։ Տեղեկությունը հաստատեց նաև ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը' նշելով, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից վարձակների թիվը հասնում է երկու հազարի, և Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է արտաքին խաղացողներին' կանխելու դրանք: Խնդիրը շոշափվել էր նաև հոկտեմբերի 27-ին կայացած Պուտին-էրդողան հեռախոսազրույցի ընթացքում309։ Հատկանշական է, որ թեման շատ լայն ու արագ տարածում գտավ միջազգային լրատվամիջոցներում310, միջազգային տարաբնույթ կառույցների հրապարակումներում, ամրագրվեց Ռուսաստանի և Իրանի ԱԳՆ հայտարարություններում, որոնցում մտահոգություն էր հայտնվում տարածաշրջանում ահաբեկիչների հայտնվելու փաստով311: Վարձկան ջիհադականների ներգրավումը ռազմական գործողություններին միանգամայն նոր իրավիճակ ստեղծեց հայկական կողմի համար, որը կռվում էր ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի և թուրքական խողովակներով ներդրված վարձկանների դեմ։ Վերջիններս եկել էին շփման գիծ' առանց

302 Վարձկանները հիմնականում Սիրիայում ալ-Կաիդայի ճյուղավորումը համարվող «Հայա Թահրիր ալ-Շամից», որը հայտնի է նաև «Ջաբհաթ ալ-Նուսրա» անունով, նաև' «Սուլթան Մուրադից», «Համզայից», «Սուլեյման շահից», «Սիրիայի ազատ բանակից» և այլն:

303 Pakistan cradles terror in Azerbaijan-Armenia war, https://www.newdelhitimes.com/pakistan-cradles-terror-in-azerbaijan-armenia-war/, 26.10.2020.

304 As Kabul backs Azerbaijan in conflict with Armenia, Afghans recall in fighting previous war, https://www.rferl.org/a/as-kabul-backs-azerbaijan-in-conflict-with-armenia-afghans-recall-fighting-in-previous-war/30880802.html, 07.10.2020.

305 Лавров назвал число наемников в Ближнего Востока в Карабахе,

https://www.gazeta.ru/army/2020/11/03/13345573.shtml, 03.11.2020.

306 Nagorno-Karabakh battles։ Over 2,000 mercenaries sent to Azerbaijan, nearly 135 killed so far, https://www.syriahr.com/en/188669/, 18.10.2020.

307 Асад назвал Эрдогана инициатором конфликта в Карабахе, https://ria.ru/20201006/karabakh-1578356443.html, 06.10.2020.

308 Macron says Syrian mercenaries operating in Karabakh,

https://www.arabnews.com/node/1742811/world, 01.10.2020.

309 Лавров заявил о почти 2 тысячах наемников в карабахской зоне конфликта, https://russian.rt.com/ussr/news/799092-karabah-lavrov-nayomniki, 03.11.2020.

310 The Syrian mercenaries used as “cannon fodder” in

https://www.bbc.com/news/stories-55238803, 10.12.2020.

311 Комментарий Департамента информации и печати МИД России относительно переброски иностранных наемников в зону нагорно-карабахского конфликта, https://www.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/4363834, (30.09.2020), Глава МИД Ирана выразил обеспокоенность присутствием террористов в районе Карабаха, https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9885921, 01.11.2020.

110

Nagorno-Karabakh,

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

իմանալու, թե որտեղ են եկել, բայց իմացել են, որ գայիս են հանուն ջիհադի' կռվելու «անհավատների» դեմ312:

Հատկանշական է, որ վարձկանության նշված խնդրին արձագանքեց Ալ-Ազհարի միաբանության անդամ, սուննի աստվածաբան դր. Մուհամմադ Աբդ Ալ-Ատին: Իր հայտարարության մեջ, որը հրապարակվեց եգիպտական մամուլում, նա նշում է, որ Ադրբեջանում վարձկանների վարքագիծն անընդունելի է իսլամի տեսանկյունից: Հղում անելով Արցախում գերի ընկած սիրիացի վարձկանի վկայությանը, որ հայերի դեմ կռվում է որպես «գյավուրի»՝ ամեն գլխի համար ակնկալելով ստանալ խոստացված հարյուր դոլարը313, Ալ-Ատին, մեջբերելով Ղուրանից և հադիսներից համապատասխան հատվածներ, նշում է, որ այդ վարձկանները, գլխատելով, անդամահատելով մարդկանց, իրականում հանցագործություն են անում մարդկության դեմ' իսլամի անունից, ինչը ենթադրում է երկրային տանջանքներ ու պատիժներ: Ազհարի միաբանը նշված համատեքստում խստորեն դատապարտեց նաև Թուրքիայի քաղաքականությունը' նշելով, որ Էրդողանը ձգտում է վերականգնել օսմանյան գերիշխանությունը, դառնալ մուսուլմանների սուլթանը, ինչպես իր նախնիները' հրի, արյան ու սրի միջոցով314:

Մուսուլման աստվածաբանների ու հոգևորականների աջակցությունն Ադրբեջանին

Հարկ է նշել, որ պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո Ադրբեջանին իրենց աջակցությունը հայտնեցին ոչ միայն առանձին իսլամական կրոնա-քաղաքական կառույցներ, որոնց մեջ առանձնանում է Թուրքիայի կողմից հովանավորվող պաղեստինյան «Համաս» շարժումը315, այլև զգայի թվով մուսուլման աստվածաբաններ ու հոգևորականներ աշխարհի տարբեր կողմերից: Նրանցից շատերը պատերազմի ավարտից հետո ջերմորեն շնորհավորում էին Ադրբեջանի նախագահին' հաղթանակի առթիվ: Ադրբեջանի և նրա դաշնակից ուժերի քարոզչության արդյունքում

տասնամյակների ընթացքում ձևավորված ընկալումների համաձայն' Լեռնային Ղարաբաղը «մուսուլմանական տարածք» է, որը զավթվել է և պետք է ազատագրվի: Իսլամական աշխարհընկալման տեսանկյունից' Լեռնային Ղարաբաղը «դար ալ-հարբ» («պատերազմի աշխարհ») է, որը պետք է ազատագրել' դարձնելով «դար ալ-իսլամ» («իսլամի աշխարհ»): Ըստ այդմ, Արցախում և նրա շուրջ կան բազմաթիվ մզկիթներ, իսլամական սրբավայրեր ու հուշարձաններ, որոնք թշնամու կողմից «ավերվել» են և պետք է վերականգնվեն:

Պատերազմի ավարտից մեկ օր անց Այլահ Շյուքյուր Փաշազադեի գլխավորությամբ հեռակա տեսակապով անցկացվեց համաժողով «Արդի աշխարհի խնդիրները. ատելության, ահաբեկչության, ծայրահեղականության, իսլամաֆոբիայի դրսևորումները և Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան» խորագրով, որին մասնակցում էին մուսուլման աստվածաբաններ, ԻՀԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Դիյանեթի նախագահը, Ադրբեջանում Իրանի հետ մշակութային կապերի իսլամական կազմակերպության նախագահը և այլք316: Համաժողովը ևս մի

312 Matteo Pugglies, The role of foreign fighters in the Nagorno-Karabakh conflict, https://www.ispionline.it/en/pubblicazione/role-foreign-fighters-nagomo-karabakh-conflict-27764. 08.10.2021.

313 ‘We were ordered to slaughter every Armenian in the village’, https://armenpress.am/eng/news/1033852/E28098we-were-ordered-to-slaughter-every-armenian-in-the-villageE28099-captured-syrian-mercenary-says.html, 04.11.2020.

314 (Jb. AijjjJ https://www.vetogate.com, 03.11.2020.

315 Hamas congratulates Azerbajan over Karabakh victory, https://www.aa.com.tr/en/azerbaijan-front-line/hamas-congratulates-azerbaijan-over-karabakh-victory/2038618, 10.11.2020.

316 Online conference on Armenian aggression against Azerbaijan held, https://www.azernews.az/nation/172506.html, 11.01.2021.

111

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

քայլ էր Ադրբեջանի կողմից' այլատյացության շուրջ ձևավորել Բաքվին աջակցող միջազգային շրջանակ։

Ադրբեջանի հաղթանակի հետ կապված բավական մեծ ոգևորություն նկատվեց Ռուսաստանի Դաշնության մուսուլմանների շրջանում ևս։ Ռուսաստանի մուսուլմանների հոգևոր վարչության նախագահ Ռավիլ Գայնուդինը Ի. Ալիևին հղած շնորհավորական ուղերձում մասնավորապես արձանագրում է. «Մեծ ուրախությամբ նշում եմ, որ Ադրբեջանը և ողջ ադրբեջանական ժողովուրդը, ձեր իմաստուն ղեկավարության ներքո, հաջողությամբ անցան այս մեծ փորձությունը: Հանրապետության պետական իշխանությունը պատվով կատարեց իր պարտավորությունները սեփական ժողովրդի և ողջ միջազգային հանրության առջև»317: «Մեծ գոհունակությամբ միանում եմ իսլամում իմ ադրբեջանցի եղբայրների ուրախությանը' կապված պատմամշակութային հուշարձանների վերադարձի հետ, որոնց թվում կան Ամենազոր Ալլահի առջև ծնկի իջնելու շատ հնագույն վայրեր: Համոզված եմ, որ բոլորը կվերականգնվեն և ծառայելու են ընդհանուր մեծ գործին, որը Սուրբ Ղուրանը կտակեց մեզ...»318:

Իրանի Իսլամական Հանրապետությունը' ի համերաշխություն Ադրբեջանի. շիայականությունից մինչև թյուրքականություն

Պատերազմի սկզբից իրանական քաղաքական վերնախավի ու հասարակության շրջանում նկատելի էր Արցախի վերաբերյալ պաշտոնական Թեհրանի արձագանքի շուրջ որոշակի բևեռացվածություն: Այս խոսույթում ներգրավված հանրույթի մի մասը համարում էր, որ կրոնական ու մշակութային նկատառումներից ելնելով՝ Իրանը պետք է սատարի Ադրբեջանին, ինչը զուգորդվում էր էթնիկ ադրբեջանցիների կողմից Բաքվին սատարող հանրային ճնշումներով ու բողոքի ցույցերով: Երկրոդ բևեռը մատնանշում էր, որ Լեռնային Ղարաբաղի անցումն Ադրբեջանին լուրջ աշխարհաքաղաքական հարված է Իրանին և նշանակելու է ոչ միայն թուրքական, այլ նաև իսրայելական ազդեցության աճ Հարավային Կովկասում: Այսուհանդերձ, իրանական պաշտոնական արձագանքը պատերազմին ընդգծված ադրբեջանամետ էր: Իրանի հյուսիս-արևմտյան թյուրքախոս շրջանների շիայական համայնքները պատերազմի հենց սկզբից ևս իրենց աջակցությունը հայտնեցին Ադրբեջանին: Հոկտեմբերի սկզբին սոցիալական ցանցերում ձևավորվեցին շարժումներ, իսկ իրանական մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում ու Թավրիզում կազմակերպվեցին բողոքի ցույցեր' ի աջակցություն Ադրբեջանի, որոնց ընթացքում քննադատվում էր ԻԻՀ պաշտոնական դիրքորոշման չեզոք գիծը319:

Այաթոլլա Ալի Խամենեին320 այս կապակցությամբ իր պաշտոնական դիրքորոշումը հայտնեց նոյեմբերի 3-ին' ընդգծելով, որ Ադրբեջանն իրավունք ունի ազատագրելու բռնազավթված տարածքները, որոնք պետք է վերադարձվեն Ադրբեջանին 321: Նա ընդգծեց նաև տարածաշրջանում ապրող հայերի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, ինչը բխում է կրոնադավանական փոքրամասնությունների

317 Председатель Духовного управления мусульман России поздравил Президента Ильхама Алиева, https://www.trend.az/azerbaiian/politics/3340899.html, 26.11.2020.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

318 Նույն տեղում:

319 Protests Erupt in Iran Backing Azerbaijan In Nagorno-Karabakh Conflict, https://www.rferl.Org/a/protests-erupt-in-iran-backing-azerbaiian-in-nagorno-karabakh-conflict/ 30870217.html, 02.10. 2020.

320 Հարկ է նշել, որ Ալի Խամենեին սերում է ադրբեջանախոս շիաների ընտանիքից, հայրական ընտանիքը ծագումով Ատրպատական նահանգի Խամանե քաղաքի իրանաադրբեջանական համայնքից է:

321 օԿԿ <-և4յ, (Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում, ԻԻՀ Հոգևոր առաջնորդի կայք էջից), https://farsi.khamenei.ir/others-note?id=46775, 03.11.2020.

112

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

պաշտպանության շիայականության սկզբունքներից322: Միաժամանակ Խամենեին հիշատակեց հակամարտության գոտում ահաբեկիչների առկայության մասին տեղեկությունները՝ զգուշացնելով, որ իրանական սահմանների մերձակայքում նման խմբերի տեղակայման պարագայում Իրանի կողմից վճռական հարված հասցնելն անխուսափելի կդառնա323:

Հարկ է նկատել, որ թե' իրանական մամուլում և թե' գրեթե բոլոր պաշտոնական հայտարարություններում, այդ թվում՝ ուժային կառույցների, առանձնապես կարևորվել է պատերազմում վարձկան ահաբեկիչների ներգրավման խնդիրը և ուղղակի կամ անուղղակի կերպով շեշտադրվել է այդ հարցում Թուրքիայի ապակառուցողական ներգործությունը324: Ահաբեկիչները, որոնց ոչնչացումն Իրաքում, Սիրիայում, Լիբիայում Իրանի անվտանգային գերակայություններից է, այս պատերազմի արդյունքում ուղղակի սպառնալիք դարձան Իրանի հյուսիսային սահմանների համար ևս:

Իր հերթին Ադրբեջանական ԱԳՆ-ն բարձր գնահատեց ԻԻՀ հոգևոր առաջնորդի աջակցությունը և կարևորեց հակամարտության կարգավորման նախաձեռնությամբ ԻԻՀ նախագահի հատուկ բանագնաց ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբբաս Արակչիի այցը տարածաշրջան325: Նոյեմբերի 9-ին Բաքվում ԻԻՀ դեսպանատունը, վերստին

հաստատելով Ադրբեջանին տարածքները վերադարձնելու՝ հոգևոր առաջնորդի հնչեցրած դրույթները, շնորհավորել էր Ադրբեջանին Շուշիի ազատագրման կապակցությամբ' ընդգծելով, որ քաղաքն Իրանի ու Ադրբեջանի ժողովուրդների մշակութային ընդհանրության խորհրդանիշներից մեկն է և որ «Աստված տա, որ Շուշիի (հայտարարության մեջ' Շուշա) մզկիթի մինարեթների թաքբիրի կանչը շուտով դիպչի տարածաշրջանի բոլոր մուսուլմանների և վելայաթի կողմնակիցների հոգիներին»326:

Ուշագրավ է, որ մինչև Ալի Խամենեի ելույթը պատերազմական իրադարձությունների վերաբերյալ բավականին հստակ դիրքորոշումներ էին հնչեցրել Իրանի թրքախոս' Արդեբիլի, Արևելյան և Արևմտյան Ադրբեջան, Զանջան նահանգների օրենսդիր մարմնի ու հոգևոր առաջնորդի ներկայացուցիչները: Մեջլիսում ներկայացված հյուսիս-արևմտյան նահանգների պատգամավորների համատեղ հայտարարությունը, հղում անելով ՄԱԿ-ի չորս բանաձևերին, շեշտադրում էր, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, և որ գիտական ու պատմական փաստաթղթերի համաձայն' իսլամական աշխարհի մաս է կազմում: Նրանք դիմում էին Իրանի կառավարությանը և մասնավորապես ԱԳՆ-ին' հստակեցնելու Իրանի դիրքորոշումը' ի աջակցություն Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդի և Ղարաբաղի «կեղեքված շիաների»' համաձայն ԻԻՀ սահմանադրության 3 և 152 հոդվածների327: Հոգևոր առաջնորդի ներկայացուցիչների հայտարարության մեջ նույնպես նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, և այն պետք վերադարձվի «Ահլ ալ-բեյթի» (Մուհամմադ մարգարեի տան' ընտանիքի ժողովրդի) երկրին, որի

322լ՜1“՚յ՛ isW *£ե»յ։ յյ մյյ*յ flio AibUj, (Գերագույն առաջնորդի

հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի պատերազմի վերաբերյալ, այլևս ոչ մի արդարացում), https://www.ima.ir, 04,11,2020:

323 Նույն տեղում:

324 Maryam Sinaee, Iran Warns Again Over Sunni Militants In Nagorno-Karabakh War, https://iranintl.com/en/world/iran-wams-again-over-sunni-militants-nagomo-karabakh-war, 07.11.2020.

(Ադրբեջանի հայտարարությունները

Aljlu

՜]Լ?յԼյ pi

АР' մյյ^օ?

ձյՋ 4ui51'q սյևյյ ^jjAj o flio

Հանրապետությունը բարձր է գնահատում Հոգևոր առաջնորդի հակամարտության վերաբերյալ), https://www.irna.ir, 04.11.2020.

326 Iran congratulates Azerbaijan on liberation of https://www.tehrantimes.com/news/454457/Iran-congratulates-Azerbaijan-on-liberation-of-Shusha,

Shusha,

09.11.2020.

327 »j5 a>jo jj mj*^ olSMoj է*?. ֊սՅևյ, (Հյուսիսարևմտյան պալատի ներկայացուցիչների

հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ), https://www.isna.ir, 11.10.2020.

113

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

կառավարության գործողություններն օրինաչափ են ոչ միայն ՄԱԿ-ի չորս բանաձևերի շրջանակում, այլ նաև հիմնված են շարիաթական իրավունքի վրա, ինչն ըստ էության օրինակարգ էր դարձնում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը նաև կրոնական տեսանկյունից328:

Ադրբեջանում հոգևոր առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչ հոջաթ-ալ էսլամ Ա[ի Աքբար Աջաղնեժադը, որ զգայի հեղինակություն է վայելում հարավկովկասյան շիայական կրոնական համայնքներում, իր հերթին շնորհավորել էր Բաքվին հաղթանակի կապակցությամբ և ադրբեջաներեն հատուկ տեսաուղերձով, ցավակցություն էր հայտնել զոհված զինծառայողների' «իսլամի նահատակների» ընտանիքներին329:

Հարկ է նշել, որ Թեհրանի համար Ադրբեջանում շիայական ներկայացվածության հավասարակշռման հարցը մեծ կարևորություն ունի' հաշվի առնելով նաև վերջին տարիներին շիա իսլամի և Իրանի կրոնական դիրքերի թուլացումը և սուննի իսլամի, մասնավորապես «թուրքական իսլամի» առաջխաղացումն Ադրբեջանում330: Ադրբեջանի շուրջ գոյություն ունեցող իրանաթուրքական հակազդեցության առավելապես զգայուն հարցերից է Իրանական Ադրբեջանի (Ատրպատական) հարցում թուրքական ազգայնական շրջանակներից եկող իրանաշիայական ինքնագիտակցության

թուլացմանը և թյուրքական էթնոլեզվական բաղադրիչի ուժեղացման միտումները, ինչն առավել ակնառու դարձան ղարաբաղյան հարցի շուրջ վերջին գործընթացներում: Այս համատեքստում ուշագրավ է առանձնացնել երկու երկրների միջև հայտնի միջադեպը, երբ դեկտեմբերի 10-ին Բաքվի ռազմական շքերթի ժամանակ Էրդողանն արտասանեց ազերի բանաստեղծ Բախթիար Վահաբզադեի «Արազ, Արազ» բանաստեղծությունը, որը համարվում է թյուրքական ժողովուրդների միացումը քարոզող անջատողականների կարգախոսը և մատնանշում է Արաքս գետով Իրանի թյուրքախոս ժողովուրդի «բռնի բաժանումը երկու հատվածի»331: Այս համատեքստում Էրդողանի նշված ելույթը համահունչ է նաև ծայրահեղ ազգայնական գաղափարներ ունեցող «Գորշ գայլերի» առաջնորդ Դեվլեթ Բահչելիի մոտեցումներին: Վերջինս, չնայած թուրք-իրանական «թյուրըմբռնումը» կարգավորելու փորձին, շարունակեց կոշտ արձագանքների շարքն Իրանի ուղղությամբ' թվիթերյան իր էջում տեղադրելով վերոնշյալ

բանաստեղծությունը332: Նշենք, որ Դ Բահչելին ունի նաև Ռ. Էրդողանի և Ի. Ալիևի համաձայնությունը' Շուշիում հիմնելու «Գորշ գայլերի» բարձրագույն դպրոց333:

328 /^և ճյՋ А 4Д ՛•՝յյ*ւ յ՝ j JjJ'ji t^Jjc. ^Ա.յ1յյ/1 t^ij^ ^Ա.յ1յյ/1 յ՝ Aj£3 N<՝\:1 '• AjitjJ,

(Արեւմտյան Ադրբեջանում, Արեւելյան Ադրբեջանում, Արդաբիլում և Զանջանում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ), https://qafqaz.ir, 10.10.2020.

329 Aj էևյ ^jlJjSjjii. JUi ^յյ ^ijjj^ ^Ա.յ1յյ/1 յ՝ Aji3 ^lj л՝'՛/ 0Գ1 j_Si ^j4ui4lj լ

՝յճ ^Այյ չև »ji a!^ յ՝ jj^i ^ւճյ յ՝ (Ադրբեջանի Հանրապետությունում Գերագույն

առաջնորդի ներկայացուցիչ Հոջաթ-ուլ-իսլամ Ալի Աքբար Աջաղնեջադը հաղորդագրություն է տարածել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերջին ռազմական բախումների հետ կապված), https://rasanews.ir, 11.11.2020.

330 Իրանա-շիայական գործոնին և դրա շուրջ Ադրբեջանում առկա միտումներին հեղինակներն անդրադարձել են առանձին հոդվածով: Մանրամասն տե'ս Փաշայան Ա., Նավասարդյան Ն., Շիայականության գործոնն ադրբեջանաիրանական հարաբերություններում, Գիտական Արցախ, № 4(7), «Արցախ» հրատարակչություն, Ե., 2020, էջ 104-114:

331 «Նրանք բաժանեցին Արազ գետը և լցրեցին այն ավազով: Ես չեմ բաժանվի քեզանից: Նրանք բաժանեցին մեզ ուժով»:

332 Amberin Zaman, Turkey-ban tensions spike over Azerbaijan, Dec 14, 2020, https://www.al-mcnitor.com/pulse/c։iginals/2020/12,turkey-iran-tensicns-erelcgpn-azeibaijan-an[ests-drug-barm.html?emai]address=Mukuchik1209#,

18.122020.

333 Grey Wolves announce opening in Nagorno Karabakh,

https://www.persecution.org/2021/01/27/terrorist-organization-grey-wolves-announce-school-opening-nagorno-karabakh/, 27.01.2021.

114

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

Էրդողանի գեղարվեստական զեղումների արդյունքում երկու երկրների միջև դիվանագիտական լարվածությունն ուժեղացավ: Իրանական ԱԳՆ կանչված Թեհրանում Թուրքիայի դեսպանին կոշտ կերպով նախազգուշացվեց, որ Իրանը թույլ չի տա միջամտելու իր տարածքային ամբողջականության հարցերին, և Իրանի փառապանծ պատմությունը ցույց է տալիս, որ նա ոչ մի թիզ չի զիջելու, երբ խոսքը վերաբերում է ազգային անվտանգությանը։ Նաև նշվեց, որ ռազմատենչ ու ծավալապաշտ կայսրությունների տարածքային պահանջների դարաշրջանն ավարտված է334: Իրանի ԱԳ նախարար Ջ. Զարիֆն իր թվիթերյան պաշտոնական էջում հրապարակեց հետևյալը. «Նախագահ Էրդողանին չե՞ն տեղեկացրել, որ այն, ինչ նա արտասանել է Բաքվում, վերաբերում է Արաքսից հյուսիս գտնվող տարածքները իրանական հայրենիքից բռնի կերպով անջատելուն։ Նա չգիտե՞ր, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը: ՈՉ ՄԵԿ -ը չի կարող խոսել ՄԵՐ սիրելի Ադրբեջանի մասին»335:

Այսուհանդերձ, Իրանի շուրջ ձևավորված բարդ աշխարհաքաղաքական իրադրությունը և միջազգային մեկուսացվածությունը ստիպում են Թեհրանին ճկունություն դրսևորել և խնդիրները կարգավորել դիվանագիտական հարթությունում: Լարվածությունը որոշակիորեն հարթվեց արտգործնախարարներ Ջ. Զարիֆի և Մ. Չավուշօղլուի, ապա նաև նախագահներ Ռ. Էրդողանի և Հ. Ռոհանիի հեռախոսազրույցների արդյունքում336:

Այսպիսով' ի տարբերություն առաջին Արցախյան պատերազմի' 2020 թ.-ի պատերազմում իրանական պաշտոնական դիրքորոշման ձևավորման հարցում շոշափելի էր ինչպես էթնոկրոնական, այնպես էլ էթնոլեզվական գործոնի դերը: Իրանի հյուսիսային նահանգների շիայադավան իրանցիների ակտիվությունը պայմանավորված էր ոչ միայն կրոնական՝ շիայական շարժառիթներով, այլ նաև տարիներով իրականացվող համաթյուրքական քարոզչության որոշակի արդյունք էր:

Այս իրողությունը պայմանավորված էր նախ և առաջ հյուսիսային շրջանների թյուրքախոս բնակչության շրջանում Բաքվի գործողությունները խրախուսող հանրային տրամադրությունների աճով և հանրային պահանջով, որոնք թեև ճնշվում էին կենտրոնական իշխանոթյունների կողմից, սակայն լարվածություն ու սպառնալիք էին ձևավորում ներքին կայունության համար: Մյուս կողմից՝ պայմանավորված էին հակամարտության մեջ Թուրքիայի և Իսրայելի աննխադեպ դերակատարման աճով, ինչպես նաև իրանական սահմանների մոտ սուննի ահաբեկչական տարրի կենտրոնացմամբ, որը նույնպես ուղղակի սպառնալիք է Իրանի անվտանգությանը:

Պակիստանի աջակցությունը թուրք-ադրբեջանական տանդեմին

Պատերազմի ընթացքում իսլամական համերաշխության թեզի և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ռազմավարական սերտ համագործակցության շրջանակներում Իսլամաբադը հանդես եկավ Ադրբեջանի աջակցությամբ: Պակիստանը միջուկային պետություն է, մուսուլմանական աշխարհի առանցքային երկրներից է, որը մեծ ազդեցություն ունի միջազգային ջիհադական ռեսուրսի վերահսկման հարցում: Պակիստանը մինչև օրս, արցախյան հարցով պայմանավորված, չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, ընդգծված կերպով պաշտպանել է Ադրբեջանին ՄԱԿ-ում և միջազգային այլ հարթակներում: Հայտնի է, որ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից ռազմական գործողություններին մասնակցել են պակիստանաաֆղանական վարձկան մոջահիդներ: Պակիստանը մշտապես աջակցել է

334 Senior official urges Erdogan to read history accurately, https://en.irna.ir/news/84143270/Semor-official-urges-Erdo%C4%9Fan-to-read-history-accurately, 11.12.2020.

335 Javad Zarif, Twitter official, https://twitter.com/JZarif/status/1337280285398999041?s=20

336 Turkey underlines friendly ties with Iran, https://en.irna.ir/news/84144638/Turkey-underlines-friendly-ties-with-Iran, 12.12.2020.

115

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից խրախուսվող հակահայկական

հռետորաբանությանը և վերջինիս կողմից Արցախյան հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու քաղաքականությանը: Իր հերթին թե' Թուրքիան, թե' Ադրբեջանը լիովին սատարում են Քաշմիրի խնդրի կարգավորման հարցում Պակիստանի դիրքորոշումը:

Արցախի հարցն Իսլամաբադի համար կարևորվում է նախ և առաջ Թուրքիայի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման համատեքստում: Սուննիական ինքնությամբ երկու խոշոր ավտորիտար պետությունների և դրանց իսլամամետ առաջնորդների միջև ամրապնդվող ռազմավարական հարաբերությունների շրջանակի անդամ են նաև Թուրքիայի ազդեցության գոտու երկրները, այդ թվում՝ շիայական ինքնության համարում ունեցող Ադրբեջանը: Նշված իրողությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում Կենտրոնական Ասիայի' հետխորհրդային տարածք թուրք-պակիստանյան ռազմական ու տնտեսական ազդեցության ընդլայնման համար ևս337: Պատահական չէ, որ պատերազմի ընթացքում համացանցում տեղեկություններ շրջանառվեցին, որ փուշթունների շրջանում գործող պակիստանյան ահաբեկչական «Ջամաաթ-ե էսլամ» և աֆղանական «Հեզբ-ե էսլամ» կառույցներից վարձական ջիհադականներ են ուղարկվել Լեռնային Ղարաբաղ: Համարվում է, որ պակիստանյան «Ջամաաթ-ե էսլամը», որին սատարում են պակիստանյան բանակի գեներալ Զիյա Ալ-Հակը և Գուլբեդդին Հեքմաթիյարի ղեկավարած աֆղանական «Հեզբ-ե էսլամ» կազմակերպությունները, նաև Էրդողանի կողմից հովանավորվող «Մուսուլման եղբայրների» գաղափարական ջատագովներն են338: Պատերազմի առաջին օրերից Պակիստանը հակահայկական տեղեկատվական գրոհ սկսեց մասնավորապես թվիթերում339: Որպես գոհունակություն' ադրբեջանցիները սոցցանցերում Թուրքիայի, Ադրբեջանի դրոշների կողքին կախում էին նաև Պակիստանի դրոշը340:

Չնայած թե' Իսլամաբադը, թե' Բաքուն տարբեր մակարդակներում հերքում էին Պակիստանից զինյալների ներգրավումը հակամարտության մեջ՝ շեշտադրելով աջակցության միայն քաղաքական ու դիվանագիտական բաղադրիչները341, ակնհայտ էր, որ Արցախյան վերջին պատերազմն էապես նպաստեց Թուրքիայի, Պակիստանի ու Ադրբեջանի մերձեցմանը՝ տարածաշրջանում ռազմավարական նոր առանցքի ակտիվացմամբ։ Ասվածի ապացույցն է հետպատերազմական շրջանում ակտիվ եռակողմ հանդիպումները և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնողական աշխատանքներին Իսլամաբադի ակտիվ ներգրավման ցանկությունը342:

Կրոնական հարցերը ևս Թուրքիայի, Ադրբեջանի ու Պակիստանի օրակարգի անքակտելի մասն են: 2021 թ.-ի հունվարին արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպմանը կողմերը պայմանավորվեցին խթանելու համատեղ ջանքերը

337 Хроленко А., «Одно сердце» в Карабахе: кому выгоден союз Азербайджана, Турции и Пакистана, Лазаревский клуб, https://lazarevsky.club/analitika/odno-serdce-v-karabakhe-komu-vygoden-s/, 19.01.2021.

338 Строкань С., В Карабах из-за Гиндукуша, В противостояние Баку и Еревана включается Исламабад, https://www.kommersant.ru/doc/4549481, 28.10.2020.

339 Pakistani bots on Twitter vow to fight for Muslim majority Azerbaijan after clashes erupt with Armenia over border issue, https://www.opindia.com/2020/09/pakistanis-on-twitter-vow-to-fight-for-azerbaij an-against-armenia/, 27.09.2020.

340 Tufail Ahmad, Pakistan’s military involvement in the Nagorno-Karabakh war, https://www.memri.org/reports/pakistans-military-involvement-nagorno-karabakh-war, 09.02.2021.

341 Նույն տեղում:

342 Pakistan PM assures to rebuild newly liberated lands of Azerbaijan, https://www.islamabadscene.com/pakistan-pm-assures-support-to-rebuild-newly-liberated-lands-of-azerbaijan/, 15.01.2021.

116

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

իսլամաֆոբիայի, մուսուլմանական փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դեմ պայքարում, մասնավորապես տարածաշրջանային և միջազգային մակարդակներում343: Հարկ է նկատել, որ Պակիստանն անթաքույց

շահագրգռվածություն է դրսևորում Ադրբեջանում Իրանի կրոնական ու մշակութային ազդեցության թուլացման հարցում: Սուննիական ճնշման ներքո գտնվող Իրանի համար շիայական Ադրբեջանի ակտիվ ներգրավումը Թուրքիայի ու Պակիստանի քաղաքական ու կրոնական ուղեծիր բավական խնդրահարույց է Թեհրանի համար:

Եզրակացություն

2020 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախում և նրա շուրջ լայնածավալ ռազմական գործողություններին զուգահեռ' Մերձավոր Արևելքում, նրա սահմաններից անդին և, ընդհանրապես, իսլամական միջավայրում ի հայտ եկան ու ամրապնդվեցին կրոնական գործոնով պայմանավորված և իսլամական համերաշխության

գաղափարներով աչքի ընկնող հակահայկական օրակարգեր ու տրամադրություններ, որոնք դրսևորվեցին «Իսլամական համագործակցություն» կազմակերպության հայտարարություններում ու բանաձևերում, Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքական ու հասարակական դիսկուրսում, միջազգային տեղեկատվական դաշտում ու սոցիալական ցանցերում: Դրանք ուղղորդվում էին Անկարայի, Բաքվի և նրանց դաշնակիցների կողմից՝ տեղեկատվական լայն գործիքակազմերի օգտագործմամբ։ Բացի այդ, Ռ.Էրդողանի նախաձեռնությամբ և նրա անմիջական վերահսկողության տակ գտնվող մեծ թվով վարձկան ահաբեկիչներ նետվեցին շփման գիծ: Թուրքիայի նախագահը ռազմական, քաղաքական, դիվանագիտական, մարդկային, տնտեսական, քարոզչական ռեսուրսներ ներդրեց' ի սպաս Ադրբեջանի: Թուրք-ադրբեջանական տանդեմը չխորշեց կրոնական ատելություն հրահրելով ևս գեներացնել հակահայկական

տրամադրություններ, ինչը անվտանգային սպառնալիք դարձավ ամբողջ աշխարհում ապրող հայության համար: Պատերազմի ընթացքում հակահայկական

տրամադրությունների ձևավորման հարցում թուրք-ադրբեջանական տանդեմի դաշնակիցներ դարձան Իրանի Ատրպատական նահանգի թուրքախոս շիա ադրբեջանական էլիտաները և հասարակական լայն շրջանակներ, բարձրաստիճան մուսուլման հոգևորականներ ու աստվածաբաններ ամբողջ աշխարհում, առանձին մուսուլմանական պետություններ, ինչպես օրինակ' Պակիստանը, Աֆղանստանը և այլն: Պատերազմում հաղթանակն էլ ավելի ամրապնդեց Ադրբեջանի դիրքերը իսլամական միջավայրում, որտեղ լեգիտիմանալու և ներգրավվելու համար Բաքուն մեծ ռեսուրսներ էր ծախսել: Կարելի է արձանագրել, որ մեծամասամբ շիայական ինքնություն ունեցող Ադրբեջանին առավելապես սատարեց սուննիական աշխարհը, որն անմիջական կապ ունի Թուրքիայի գործոնի հետ:

MUSLIM WORLD SUPPORT TO AZERBAIJAN IN THE COURSE OF 2020 ARTSAKH WAR: FROM ISLAMIC SOLIDARITY TO JIHADISM

ARAKS PASHAYAN

Institute of Oriental Studies, NAS RA, Department of Arab Countries,

Leading Research Fellow;

YSU, Faculty of Oriental Studies, Ph.D, Associate Professor,

Yerevan, Republic of Armenia

343 Azerbaijan, Turkey and Pakistan: Countries Issue Joint Declaration of Cooperation, https://worldview.stratfor.com/situation-report/azerbaijan-turkey-and-pakistan-countries-issue-joint-declaration-cooperation, (04,12,2021).

117

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

NAZELI NAVASARDYAN

Institute of Oriental Studies, NAS RA, Department of Iran, Senior Research Fellow;

YSU, Faculty of Oriental Studies, Ph.D., Lecturer,

Yerevan, Republic of Armenia

The purpose of the article is to study the degree of support of Azerbaijan by the Islamic world during the 2020 war in Nagorno-Karabakh, to identify the supporting parties, as well as religious and geopolitical motives, mechanisms of this support.

The objectives of the article are to study issues related to the Islamic direction of Azerbaijan's foreign policy and the religious component of the Artsakh problem in the context of the Turkish-Azerbaijani policy, to identify the role of Turkey on the basis of the ideas of Islamic-Turkish solidarity, in order to create anti-Armenian sentiments in the international arena.

The article was written on the basis of monitoring of the international press and materials on this topic, an extensive study of professional literature on various sides of the Nagorno-Karabakh conflict.

In the course of the study, the authors concluded that during the Artsakh war of 2020, the Turkish-Azerbaijani tandem used religious instruments to enlist the full support of the Islamic world. The ideas of Islamic, common Turkic solidarity, jihadism, as well as the potential of hired jihadists, Sunni-Shiite layers of the Islamic world were used.

From the time between September-November 2020, in parallel with the large-scale hostilities in Artsakh, anti-Armenian agendas and moods based on the religious factor and obvious ideas of Islamic solidarity were advanced and strengthened in the Middle East, beyond its borders, and primarily in the Islamic environment, which were manifested in both political and public discourse of Turkey and Ankara, also in international media and social networks, as well as Muslim clergy and government officials.

They were directed by Ankara, Baku and their allies using a wide range of information tools. Besides that, on Erdogan’s initiative and direct control, large number of mercenaries were thrust into the line of contact. The President of Turkey invested military, political, diplomatic, human, economic and propaganda resources in support/in favor of Azerbaijan. The Turkish-Azerbaijani tandem was not repulsive to inciting religious hatred by generating anti-Armenian sentiments, which became a security threat to Armenians living around the world. During the war, the Turkish-speaking Shiite Azeri elites of the Iranian Azerbaijan (Atropatene) province of Iran, broad public spectrum, high-ranking Muslim theologians around the world and some Muslim countries, such as Pakistan, Afghanistan, etc. became allies in the formation of anti-Armenian sentiments. The victory in the war strengthened Azerbaijan's position in the Islamic environment, where Baku had spent considerable resources to gain legitimacy and involvement. It can be stated that Azerbaijan, which has a predominantly Shiite identity, was mostly supported by the Sunni world, which has a direct connection with Ankara’s unconditional support to Baku.

Keywords: Islamic solidarity, Ummah, Turkic solidarity, Artsakh, Azerbaijan, Turkey, mercenary, war, jihad.

ПОДДЕРЖКА АЗЕРБАЙДЖАНА МУСУЛЬМАНСКИМ МИРОМ ВО ВРЕМЯ АРЦАХСКОЙ ВОЙНЫ 2020 Г.:

ОТ ИСЛАМСКОЙ СОЛИДАРНОСТИ К ДЖИХАДИЗМУ

АРАКС ПАШАЯН

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ведущий научный сотрудник отдела арабских стран Института востоковедения НАН РА, доцент факультета востоковедения Ереванского государственного университета кандидат исторических наук, г. Ереван, Республика Армения 118

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021

НАЗЕЛИ НАВАСАРДЯН

ведущий научный сотрудник отдела арабских стран Института востоковедения НАН РА, преподаватель факультета востоковедения Ереванского государственного университета, кандидат исторических наук, г. Ереван, Республика Армения

Цель статьи - изучить степень поддержки Азербайджана исламским миром во время войны 2020 г. в Нагорном Карабахе, определить поддерживающие стороны, а также религиозные и геополитические мотивы и механизмы этой поддержки.

Задачами статьи являются исследование вопросов, связанных с исламским направлением внешней политики Азербайджана и религиозной составляющей арцахской проблемы в контексте турецко-азербайджанской политики, выявление роли Турции на основе идей исламско-турецкой солидарности, с целью создания антиармянских настроений на международной арене.

Статья написана на основе мониторинга международной прессы и материалов по указанной теме, обширного исследования специальной литературы, посвященной различным сторонам нагорно-карабахского конфликта.

В ходе исследования авторы пришли к выводу о том, что во время Арцахской войны 2020 г. турецко-азербайджанский тандем использовал религиозные инструменты, чтобы заручиться полной поддержкой исламского мира. Были использованы идеи исламской, общетюркской солидарности, джихадизма, а также потенциал наемных джихадистов, суннитско-шиитских слоев исламского мира.

Параллельно с широкомасштабными боевыми действиями в Арцахе в сентябре-ноябре 2020 г., на Ближнем Востоке, за его пределами - в исламской среде в целом - усилились и укрепились антиармянские настроения, основанные на идеях исламской солидарности. В политическом и общественном дискурсе Анкара, Баку и их союзники, используя широкий набор информационных инструментов, направляли публичный антиармянский религиозный дискурс как внутри своих стран, так же на международном информационном поле и социальных сетях. Турция вложила огромные военные, политические, дипломатические, человеческие, экономические и пропагандистские ресурсы в поддержку Азербайджана. В турецкоазербайджанских интересах выступили различные представители мусульманского мира, в том числе и высокопоставленные мусульманские священнослужители и представители властей.

При посредничестве Эрдогана на линию соприкосновения войск было переброшено большое количество сирийских наемников. Турецко-азербайджанский тандем не чуждался от генерации религиозной ненависти путем разжигания антиармянских настроений, что стало угрозой безопасности армян, проживающих во всем мире. Во время войны в Иране тюркоязычные шиитские азербайджанские политические и религиозные элиты провинции Иранского Азербайджана (Атрпатакан) стали полноправными союзниками в формировании антиармянских настроений. Можно констатировать, что Азербайджан, имеющий преимущественно шиитскую идентичность, при безоговорочной поддержки Анкары был поддержан также суннитским миром. Победа в войне еще больше укрепила позиции Азербайджана в исламской среде. Баку в целом смог добиться легитимизации своей агрессии в исламском мире.

Ключевые слова: исламская солидарность, умма, тюркская солидарность, Арцах, Азербайджан, Турция, наемник, война, джихад.

119

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.