Научная статья на тему 'ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ'

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
63
10
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
բնահամակարգ / էկոլոգիական վնաս / էկոլոգիական խնդիրներ / միջազգային հանրություն / քաղաքական մեղադրանքներ / հիբրիդային պատերազմ / էկոլոգիա / էկոլոգիական աղետ / հակապայքար / տեղեկատվական-քարոզչական պատերազմ / Ղարաբաղյան հակամարտություն

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Շահվերդյան Առլեն

Սույն հետազոտության նպատակն է վեր հանել Ղարաբաղյան հակամարտության համատեքստում հակառակորդի կողմից էկոլոգիական բնույթի քաղաքական շահարկումների կարևորությունը՝ հայկական կողմի համար շահեկան դիրք գրավելու բանակցային գործընթացում բարենպաստ ընթացք ապահովելու նպատակով: Հետազոտութան նպատակն է ներկայացնելու ադրբեջանական քարոզչական քաղաքականության քայլերը էկոլոգիական անվտանգության բնագավառում, որոնք ուղղված են հայկական կողմի դեմ: Այդ նպատակին հասնելու համար առաջադրված խնդիրն է ներկայացնել տվյալ թեմայով իրադարձային պատկերն ու որոշ զարգացումներ, հատկապես վերջի շրջանի զարգացումները: Օգտագործվել են համալիր համակարգային ուսումնասիրության մեթոդը, համեմատական վերլուծությունը, քննադատական մոտեցումը, գործընթացային հետազոտության մեթոդը, փաստաթղթերի վերլուծության մեթոդը: Հոդվածի հիմնական եզրահանգումն այն է, որ անհրաժեշտ է իրականացնել էկոլոգիական անվտանգության բնագավառին առնչվող նախահարձակ քաղաքականություն՝ ներգրավելով միջազգային դերակատարների:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ENVIRONMENTAL ASPECTS OF THE INFORMATION-PROPAGANDIST WAR IN THE CONTEXT OF THE KARABAKH CONFLICT

Taking into account the special importance of the environmental problems in the contemporary world, one of the conflicting sides at times makes an attempt to speculate on them aiming to receive political dividends in the international arena. Azerbaijan also does employ suchlike methods in its anti-Armenian policy, in an effort to accuse Armenia and Artsakh in inflicting damage to the local ecosystem, constituting part of the unique biosystem of the South Caucasus. Meanwhile, Armenia and Artsakh only passively respond, parrying Azerbaijan’s fabricatious attacks, despite having the irrefutable evidence of the environmental damage caused by Azerbaijan itself. The method of complex and systematic study, comparative analysis, critical approach, method of procedural research, method of analysis of documentary and factual documents were used. The article brings forward a number of objective facts capable of discrediting Azerbaijan in the eyes of the world community.

Текст научной работы на тему «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ,

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

POLITICAL SCIENCE, INTERNATIONAL RELATIONS ПОЛИТОЛОГИЯ, МЕЖДУНАРОДНЫЕ ОТНОШЕНИЯ

----------------------------

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՔԱՐՈՁՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ*

ՀՏԴ 327.8

ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Փոխգնդապետ, ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի Ռազմական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ավագ դասախոս, ՊԱՀՀ-ի հայցորդ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն shah verd yan. arlen @gmail. com

Սույն հետազոտության նպատակն է վեր հանել Դարաբաղյան հակամարտության համատեքստում հակառակորդի կողմից էկոլոգիական բնույթի քաղաքական շահարկումների կարևորությունը' հայկական կողմի համար շահեկան դիրք գրավելու և բանակցային գործընթացում բարենպաստ ընթացք ապահովելու նպատակով:

Հետազոտութան նպատակն է ներկայացնելու ադրբեջանական քարոզչական քաղաքականության քայլերը էկոլոգիական անվտանգության բնագավառում, որոնք ուղղված են հայկական կողմի դեմ: Այդ նպատակին հասնելու համար առաջադրված խնդիրն է ներկայացնել տվյալ թեմայով իրադարձային պատկերն ու որոշ զարգացումներ, հատկապես վերջի շրջանի զարգացումները: Օգտագործվել են համալիր և համակարգային ուսումնասիրության մեթոդը, համեմատական վերլուծությունը, քննադատական մոտեցումը, գործընթացային հետազոտության մեթոդը, փաստաթղթերի վերլուծության մեթոդը:

Հոդվածի հիմնական եզրահանգումն այն է, որ անհրաժեշտ է իրականացնել էկոլոգիական անվտանգության բնագավառին առնչվող նախահարձակ քաղաքականություն' ներգրավելով միջազգային դերակատարների:

Հիմնաբառեր՝ բնահամակարգ, էկոլոգիական վնաս, էկոլոգիական խնդիրներ, միջազգային հանրություն, քաղաքական մեղադրանքներ, հիբրիդային պատերազմ, էկոլոգիա, էկոլոգիական աղետ, հակապայքար, տեղեկատվական-քարոզչական պատերազմ, Դարաբաղյան հակամարտություն:

Ներածություն

Տեղեկատվական-քարոզչական պատերազմի ընթացքում ընդդիմամարտող կողմերի միջև ծավալվում է որակապես նոր պայքարի ձև, տեղեկատվական-հոգեբանական ոլորտում պետական ու սոցիալական համակարգերի ուրույն

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 22.12.2020թ.:

է 03.08.2020թ., գրախոսվել'

18.08.2020թ., տպագրության

45

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

մրցակցություն, որը հատուկ' քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, ռազմական, տեղեկատվական և այլ մեթոդների, եղանակների ու միջոցների օգտագործումն է՝ դիմակայող (ընդդիմակա) կողմի տեղեկատվական միջավայրի ու սոցիալական հարաբերությունների այս կամ այն ոլորտի վրա ներգործելու նպատակով և սեփական տեղեկատվական միջավայրը պաշտպանելու համար՝ հասնելով

առաջադրված նպատակներին:

Տեղեկատվական հասարակության դարաշրջանում, երբ տեղեկատվական ռեսուրսը դառնում է պետության ընդհանուր ներուժի ավելի ու ավելի էական մաս, պետության ռազմական անվտանգության ապահովման գործում զգալիորեն աճել է ոչ զինված պայքարի դերը: Տեղեկատվական-քարոզչական ընդդիմամարտությունը, որը հաճախ վերաճում է առանց ռազմական ուժի պատերազմի, հատուկ ուշադրության է արժանի, որովհետև այն բարդ ու ինքնատիպ կերպով համատեղվում է զինված պայքարի և քաղաքական-դիվանագիտական ընդդիմամարտության ոլորտների, ինչպես նաև տնտեսական ու միջպետական գիտատեխնիկական մրցակցությունների հետ115:

Ժամանակակից պատերազմների բնույթից ելնելով՝ հատկապես

տեղեկատվական-քարոզչական, ինչպես նաև հիբրիդային պատերազմների համատեքստում, ի թիվս անվտանգային բազմաթիվ նոր մարտահրավերների116, ներկայումս թիրախավորվում է նաև հակառակորդի բնահամակարգը, որին տնօրինելը կամ դրան վնասելը ավելի քան իմաստավորված է հակամարտության գոտիներում117: Հակամարտող կողմերը բնապահպանական խնդիրները հաճախ օգտագործում են որպես մեղադրական խաղաթուղթ և դրանով երբեմն միջազգային ասպարեզում շահում են քաղաքական օգուտներ, զբաղեցնում քաղաքականորեն շահեկան դիրքեր:

Ըստ էության, ընթանում է ուրույն պատերազմ էկոլոգիական ընդգրկում ունեցող հարցերի վերաբերյալ, և քարոզչական այդ պատերազմում շահում է այն կողմը, որն առաջինը և առավել հավաստի կերպով է մեղադրում ընդդիմամարտող մյուս կողմին բնահամակարգին հասցրած վնասների մեջ:

Քաղաքական նպատակներով բնապահպանական խնդիրների օգտագործումն ու շահարկումը երբեմն լուրջ գործիք են դառնում նաև բանակցային գործընթացներում՜ հանդես գալով կա'մ որպես հակառակորդի զսպման միջոց, կա'մ տարածաշրջանի բնահամակարգերին հասցված վնասի համար նրան միջազգայնորեն դատապարտելու բավականին արդյունավետ գործիք: Այստեղ է, որ երևան է գալիս էկոլոգիական անվտանգության ապահովման խնդիրների' քաղաքական նպատակով շահարկումների ակնհայտ միտումը:

Հակառակորդի բնահամակարգի միտումնավոր ոչնչացումը նոր երևույթ չէ118, սակայն այն նորովի դրսևորումներ է ստանում ժամանակակից պատերազմների բնույթի փոփոխությանը զուգահեռ: Այնուամենայնիվ, ժամանակակից պատերազմներում

հակառակորդի' բնաշխարհի վնասման նպատակը ըստ էության նույնն է՝ ավերիչ ազդեցություն ունենալ կենսոլորտի կարևորագույն տարրերի' բուսական ու կենդանական աշխարհի, մթնոլորտի, գետերի ու լճերի վրա: Սրանով հակառակորդը

115 Модестов С. А. «Стратегическое сдерживание на театре информационного противоборства». Вестник Академии военных наук, N 1, 2009 (http://militaryartide.ru/voenno-promishlennii-kurer/2009-vpk/10915-strategicheskoe-sderzhivanie-na-teatre).

116 Terry Terriff, Stuart Croft, Lucy James, Patrick M. Morgan. Security Studies Today, York House Typographic Ltd, London, 2002, PP 115-134:

117 Paul Williams. Security Studies: An Introduction, 3rd edition. 2018. Taylor & Francis Ltd. 666 P.

118 Շահվերդյան Ա. Պատերազմի կործանարար ազդեցությունը բնության վրա: Հակառակորդի բնահամակարգը' որպես պատերազմի թիրախ: ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, 2010, հմ. 4, էջեր 103-112 (էլեկտրոնային տարբերակը' https://razmavaraget.files.wordpress.com/2011/10/n4-_2010-final.pdf):

46

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

կարողանում է հասնել մարտավարական, օպերատիվ ու ռազմավարական մակարդակներում զգալի գերազանցության մյուս կողմի նկատմամբ՝ նրա զինված ուժերի գործողությունները դժվարացնելով, խաթարելով նրա տնտեսության բնականոն գործունեությունը: Այդ ամենի հետևանքով բնակչությունը զրկվում է կյանքի ու կենսագործունեության համար կենսականորեն անհրաժեշտ պայմաններից:

Հակառակորդի կողմից էկոլոգիական խնդիրների քաղաքական շահարկումների վերաբերյալ

Վերոնշյալ էկոլոգիական խնդիրների քաղաքական շահարկումներից զերծ չեն մնացել նաև Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը119: Դարաբաղյան հակամարտության ամբողջ ընթացքում էկոլոգիական խնդիրները մշտապես եղել են Ադրբեջանի վարած հակահայկական քաղաքականության նպատակային թիրախներից: Այն մեղադրանքները, թե իբր հայկական կողմը միտումնավոր վնասում է տարածաշրջանի բնությունը, Ադրբեջանի արտաքին քաղաքականության խաղաթղթերից մեկն է: Նման մեղադրանքներով Ադրբեջանը հանդես է գալիս նաև միջազգային հարթակներում (ՄԱԿ, ԵՄ, ԵԽԽՎ և այլն)' փորձելով հասնել հակահայկական բանաձևերի ընդունման:

Որպես բնութագրական օրինակ նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2014 թ.-ի գարնանային նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակությունը քննարկման էր դրել Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևի նախագիծը: Այնտեղ ասվում էր, թե ջրի պակասի հետևանքով Ադրբեջանի սահմանամերձ գոտու շրջանների բնակչությունը բախվում է լուրջ մարդասիրական, տնտեսական, բնապահպանական ու կենսաբանական աղետի: Նախագծում Ադրբեջանը կոչ էր անում խնդրի վերաբերյալ ձեռնարկելու անհապաղ ու կոնկրետ միջոցներ120:

ԵԽԽՎ 2015 թ.-ի ձմեռային նստաշրջանում ընդունվել է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները կանխամտածված կերպով զրկված են ջրից» բանաձևը121: Նախագծի հեղինակը Բոսնիայի և Հերցեգովինայի պատվիրակ Միյիցա Մարկովիչն էր: Նախագծում հղում էր արվում ՄԱԿ-ի 1992 թ.-ի կոնվենցիային, որում ջրային ռեսուրսների օգտագործման իրավունքը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը: Փաստաթղթում ամրագրված էր, որ ջրի հասանելիությունը չի կարող սահմանափակվել սահմաններով, այն դիտվում է որպես կյանքի աղբյուր և ռազմավարական նշանակություն ունի յուրաքանչյուր անդամ պետության համար: Բանաձևի նախագծում նշված էր, որ Վեհաժողովն իր ափսոսանքն է հայտնում, որ Հայաստանի կողմից Լեռնային Դարաբաղի և Ադրբեջանի հարակից այլ շրջանների օկուպացիան շրջակա միջավայրի խնդիր է ստեղծում նաև Դաշտային Դարաբաղի հովտում ապրող բնակչության համար122:

119 Շահվերդյան Ա., «Բնահամակարգերի ոչնչացման մեջ մեղադրանքների օգտագործումը քաղաքական շահարկումների նպատակով' Դարաբաղյան հակամարտության օրինակով»: ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի «Հայկական բանակ» ռազմագիտական հանդես, 2020, հմ. 1, էջեր 81-88 (էլեկտրոնային տարբերակը' https://razmavaraget.files.wordpress.com/2020/07/hb_2020-n1.pdf):

20 Աբրահամյան Տ., «Սարսանգի ջրամբար. ԵԽԽՎ-ն ԼԴՀ-ին չարձագանքեց, իսկ Ադրբեջանին չմերժեց»: «Panorama.am», 18.04.2014

(https://www.panorama.am/am/news/2014/04/18/t-abrahamyan/306900):

121 Milica Markovic. Inhabitants of frontier regions of Azerbaijan are deliberately deprived of water, 12 December 2015 (http://assembly.coe. int/nw/xml/XRef/Xref-DocDetails-EN.asp?FileID=22290&lang=EN); նաև' «ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի մասին զեկույցում կա «ՀՀ-ի կողմից Լեռնային Դարաբաղի օկուպացիա» եզրույթը»: «Pan ARMENIAN.Net», 27.1 1.2015 (http://www.panarmenian.net/arm/news/201335/):

122 Տե'ս Միլիցա Մարկովիչ, նշ. աշխ.:

47

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Այսօրինակ մեղադրանքներն ու բանաձևերի առաջքաշումները շարունակվում են նաև այսօր: Հայաստանը երբեմն նաև դառնում է Թուրքիայի մեղադրանքների թիրախ՝ կապված Մեծամորի ատոմակայանի շահագործման հետ: Օրինակ' 2016 թ.-ին Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերատ Ալբայրակը ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովում հայտարարել էր, որ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը գտնվում է սեյսմիկ գոտում և վտանգ է ներկայացնում տարածաշրջանի պետությունների, մասնավորապես' Թուրքիայի համար123:

Մեր կարծիքով՝ հայկական կողմը այս իմաստով երկար տարիներ հիմնավոր հակազդեցություն չի ցուցաբերել' բավարարվելով միայն դիվանագիտական մեղմ արձագանքներով ու պաշտպանվելով: Տեսանելի է, որ առ այսօր ադրբեջանական հակահայ քարոզչության նկատմամբ իրականցվող հակազդումը շարունակում է կրել նույնօրինակ բնույթ, մինչդեռ պարբերաբար ստեղծվում են տարբեր հնարավորություններ՝ ռազմավարական մակարդակում օգտագործելու հակառակորդի հայտարարությունները' ձևավորելու ու վարելու համար ավելի հեռուն տանող քաղաքականություն:

Այս իմաստով իրավիճակը կտրուկ փոխվեց և հայկական քարոզչական հակապայքարի համար զգալիորեն բարենպաստ դարձավ 2020 թ.-ի հուլիսին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ լարվածության ընթացքում: Մասնավորապես հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին հայտարարեց, թե Ադրբեջանը կհրթիռակոծի Հայաստանի Մեծամորի ատոմակայանը՝ այդպիսով սպառնալիք հնչեցնելով քաղաքացիական ու ռազմավարական նշանակության օբյեկտի, ինչի վնասումը կբերի հումանիտար ու էկոլոգիական աղետի:

«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,- ասել էր Դարգյախլին հուլիսի 16-ին կայացած ասուլիսում' արձագանքելով ադրբեջանցի լրագրողի հնչեցրած հարցին124:

Այս հայտարարությանն ի պատասխան' եղան ՀՀ ԱԳՆ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պատասխան հայտարարությունները:

Մասնավորապես ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ նշված էր. «Այն

գործողությունները, որոնցով սպառնում էր Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են»125: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ' մասնավորապես նշելով. «Այս սպառնալիքը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ ահաբեկում է, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի բացարձակ արգելք է: Սա ոտնահարում է միջազգային մարդասիրական

123 «Թուրքիան ՄԱԳԱՏԷ-ին բողոքել է Մեծամորի ատոմակայանից»: «Armlnfo», 26.09.2016

(https://arminfo.info/full_news.php?id=22204&lang=1), նաև' «Թուրք պատգամավորը Մեծամորի ատոմակայանի «վտանգավորության» հարցով դիմել է Թուրքիայի փոխնախագահին»: «Թերթ^ւո», 24.12.2019 (https://www.tert.am/am/news/2019/12/24/turkey-

armenia/3172344):

124 «Ադրբեջանը Հայաստանին սպառնում է միջուկային հաբեկչությամբ»: «Արմենպրես», 16.07.2020 (https://armenpress.am/arm/news/ 1022013.html):

125 «ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ կողմից Մեծամորի Հայկական ատոմային

էլեկտրակայանի հրթիռակոծման վերաբերյալ սպառնալիքի առնչությամբ»: 16.07.2020

(https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2020/07/16/MFA_Metsamor/10379):

48

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

իրավունքի հիմնարար սկզբունքները, խարխլում է միջազգային հանրային իրավունքի հիմքերը»126:

Կարելի է փաստել որ հայտարարությանը հայկական կողմից տրվեց բավականին սուր արձագանք: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ թուրքական ու ադրբեջանական քարոզչությունը տարիներ շարունակ ուղղված է եղել Մեծամորի ատոմակայանի փակմանը՝ պատճառաբանելով, թե այն վնաս է տարածաշրջանի բնակչությանը և սպառնալիք՝ էկոհամակարգին: Ատոմակայանի վերաբերյալ

մեղադրանքները և այն հրթիռակոծելու սպառնալիքը չեն տեղավորվում ռացիոնալ տրամաբանության մեջ, քանի որ մի կողմից հակառակորդը բողոքում է հայկական ատոմակայանի վնասակարությունից, մյուս կողմից սպառնում է հրթիռակոծել այն՝ այդ-պիսով լրջագույն վտանգ առաջացնելով նույն տարածաշրջանում:

Սակայն որքան էլ սպառնալից հայտարարությանը տրվեց համարժեք արձագանք, և այն ստացավ զգալի հասարակական հնչեղություն, այնուամենայնիվ համոզված ենք, որ այսօրինակ հայտարարությունը կարելի էր և դեռ կարելի է հետևողականորեն օգտագործել՝ հայկական իշխանությունների կողմից հարցը բարձրացնելով ընդհուպ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԽԽՎ-ի ատյաններում՝ Ադրբեջանին ներկայացնելով որպես ցեղասպան ու ագրեսոր, որը սպառնում է քաղաքացիական նշանակության ու ռազմավարական կարևորության օբյեկտներին՝ այդպիսով մեծ սպառնալիք ներկայացնելով ամբողջ տարածաշրջանում:

Ակնհայտ է, որ այսօրինակ անխոհեմ քայլով ադրբեջանական կողմը հայկական կողմի տեղեկատվական ընդդիմամատության համար (տեղեկատվական հակապայքար) ստեղծում է պարարտ հող և գործելու լայն հնարավորություններ:

Ի թիվս պատերազմավարության նոր դրսևորումների (տեղեկատվական ընդդիմամարտություն, հիբրիդային պատերազմ և այլն)՝ հակառակորդը վարում է նաև էկոլոգիական բովանդակություն և ուղղվածություն ունեցող ուրույն պատերազմ: Մի կողմից թվում է, թե դրա նշանակությունը այնքան զգալի չէ, որքան ավանդական պատերազմի ձևերը, սակայն եթե հաշվի առնենք, որ այդօրինակ քարոզչական գործողությունների հետևանքով զգալիորեն վնասվում է Հայաստանի և Արցախի հեղինակությունը միջազգային ասպարեզում, ապա պարզ է դառնում, որ այսօրինակ քաղաքական մեղադրական շահարկումներին անհրաժեշտ է տալ համարժեք հակահարված, ընդ որում՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բոլոր շահագրգիռ կողմների ակտիվ մացնակցությամբ:

Կարծում ենք, որ անհրաժեշտ է որդեգրել նախահարձակ տեղեկատվական-քարոզչական քաղաքականություն՝ ցույց տալով իրական պատկերը, քանի որ հակառակորդ պետությունը քառորդ դարից ավելի է, ինչ իր սանձազերծած պատերազմի հետևանքով շարունակում է զգալի վնաս հասցնել տարածաշրջանի բնահամակարգին: Խոսքը վերաբերում է և' անմիջական ռազմական գործողություններին, և' ականապատմանը, և' բնական կենսատարածքների միտումնավոր ոչնչացմանը:

Համոզված ենք, որ այս հարցը հրատապ է և հույժ կարևոր, որովհետև կապված է հայության անվտանգության և գոյապահպանության գերակա խնդրի' Դարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետ: Այս համատեքստում թշնամական պետության հետ բանակցությունների ընթացքում բանակցային սեղանին խնդրի՝ էկոլոգիական ասպեկտից դիտարկումն ու հիմնավորումը կարող են լուրջ լրացուցիչ ռեսուրս հանդիսանալ հայկական կողմի համար՝ շահավետ ու հայանպաստ արդյունքների հասնելու համար:

126 «ԱԷԿ-ը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնանքը կարող է բերել հումանիտար աղետի ողջ տարածաշրջանի համար. ՄԻՊ»: «Արմենպրես», 16.07.2020

(https://armenpress.am/arm/news/1022062.html):

49

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Ելնելով առաջ քաշված թեմայի խիստ արդիականությունից' ներկայացնում ենք գործնական առաջարկություններ*.

- ուսումնասիրել Դարաբաղյան հակամարտության զինված փուլում և ներկայումս հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում Ադրբեջանի ձեռնարկած մարտական գործողությունների հետևանքով Արցախի խաղաղ բնակչությանը և բնահամակարգին' որպես Կովկասի բացառիկ կենդանական ու բուսական տեսակներով հարուստ կենսատարածքի մի հատվածին պատճառած վնասները: Այդ նպատակով ստեղծել ներկայացուցչական հանձնաժողով' կազմված Հայաստանի, Արցախի և օտար պետությունների փորձագետներից, որոնք վայելում են միջազգային հեղինակություն գիտության ու տեխնիկայի տարբեր ոլորտներում,

- հետազոտության արդյունքները տարածել հեղինակավոր կազմակերպությունների (ՄԱԿ, ՆԱՏՕ, ՀԱՊԿ, ինչպես նաև ԵՄ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ) շրջանում, դնել Դարաբաղյան հարցով բանակցությունների սեղանին, դիմել միջազգային դատական ատյաններին:

ENVIRONMENTAL ASPECTS OF THE INFORMATION-PROPAGANDIST WAR IN THE CONTEXT OF THE KARABAKH CONFLICT

ARLEN SHAHVERDYAN

INSS, NDRU, MOD, RA, Lieutenant Colonel, Senior Lecturer;

Center for Military Strategic Studies, NDRU, Applicant,

Yerevan, Republic of Armenia

Taking into account the special importance of the environmental problems in the contemporary world, one of the conflicting sides at times makes an attempt to speculate on them aiming to receive political dividends in the international arena. Azerbaijan also does employ suchlike methods in its anti-Armenian policy, in an effort to accuse Armenia and Artsakh in inflicting damage to the local ecosystem, constituting part of the unique biosystem of the South Caucasus.

Meanwhile, Armenia and Artsakh only passively respond, parrying Azerbaijan’s fabricatious attacks, despite having the irrefutable evidence of the environmental damage caused by Azerbaijan itself.

The method of complex and systematic study, comparative analysis, critical approach, method of procedural research, method of analysis of documentary and factual documents were used.

The article brings forward a number of objective facts capable of discrediting Azerbaijan in the eyes of the world community.

Key words: Ecosystem, environmental damage, environmental problems, world community, political accusations, hybrid war, information-propagandist war, Karabakh conflict.

Հոդվածի հեղինակն իր առաջարկությունները մշակել ու շրջանառության մեջ է դնում նաև ՊԱՀՀ-ում իր դասախոսական գործունեության շրջանակներում և տարբեր գիտակրթական հարթակներում՜ «Էկոլոգիական անվտանգությունը' որպես ազգային անվտանգության բաղադրիչ» թեմայի ներկայացմամբ:

50

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ЭКОЛОГИЧЕСКИЕ АСПЕКТЫ ИНФОРМАЦИОННО -ПРОПАГАНДИСТСКОЙ ВОЙНЫ В КОНТЕКСТЕ КАРАБАХСКОГО КОНФЛИКТА

АРЛЕН ШАХВЕРДЯН

подполковник, старший преподаватель Центра Военных стратегических исследований ИНСИНИУО МО РА, соискатель НИУО, г.Ереван, Республика Армения

С учетом особой важности экологических проблем в современном мире одна из конфликтующих сторон порой пытается спекулировать ими в целях получения политических дивидендов на международной арене. Подобные методы в своей антиармянской политике использует и Азербайджан, пытающийся обвинить Армению и Арцах в нанесении ущерба местной экосистеме, являющейся частью уникальной биосистемы Южного Кавказа.

Между тем Армения и Арцах реагируют лишь пассивно, парируя измышленческие нападки Азербайджана, хотя и обладают неопровержимыми доказательствами нанесения экологического ущерба самим Азербайджаном. В статье предлагается ряд объективных фактов, способных дискредитировать Азербайджан в глазах мирового сообщества.

Ключевые слова: экосистема, экологический ущерб, экологические проблемы, мировое сообщество, политические обвинения, гибридная война, информационно -пропагандистская война, карабахский конфликт.

51

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.