Научная статья на тему 'ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ Փ․ ՎԱԼԵՆՍԹԻՆԻ․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԸ'

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ Փ․ ՎԱԼԵՆՍԹԻՆԻ․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԸ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
94
25
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
գեոպոլիտիկ / ռեալպոլիտիկ / իդեալպոլիտիկ / հակամարտություններ / Լեռնային Ղարաբաղ / անվտանգություն / GEOPOLITIK / REALPOLITIK / KAPITALPOLITIK / CONFLICT / NAGORNO-KARABAKH / SECURITY / РЕЗОЛЮЦИЯ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Գրիգորյան Անի

Սույն հետազոտական աշխատանքը խարսխված է հակամարտությունների կարգավորման տեսաբան Փիթեր Վալենստինի կողմից առաջ քաշված հակամարտությունների կարգավորման չորս կատեգորիաների ուսումնասիրման վրա։ Հետազոտության նպատակն է ներկայացնել հակամարտությունների չորս՝ հեղինակի տերմինաբանությամբ գեոպոլիտիկ (աշխարհաքաղաքական), ռեալպոլիտիկ, իդեալպոլիտիկ (գաղափարաքաղաքական) կապիտալպոլիտիկ (տնտեսաքաղաքական) սկզբնապատճառների ուսումնասիրության արդիականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում։ Հընթացս փորձ է արվում վերհանված ընհանուր մոտեցումները տեղայնացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուլի վրա։ Հաշվի են առնվում ինչպես հակամարտության աշխահաքաղաքական-տարածաշրջանային գործոնները, այնպես էլ ներքաղաքական ուժային (վերա)դասավորումները, երկրի զարգացման ներքին տրամաբանությունը, այդ թվում՝ լեգիտիմության հիմնահարցը։ Մեթոդաբանության տեսանկյունից հետազոտությունն իրականացվել է որակական գործիքակազմով` մասնավորապես դիսկուրսի (խոսույթի) ուսումնասիրությամբ` հիմք ընդունելով պաշտոնական փաստաթղթերն ու հայտարարությունները։ Ցույց է տրվում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հիմքում ունենալով վերոնշյալ չորս սկզբնապատճառները, վերահաստատում է առավել համապարփակ ու անշտապ ուղիների փնտրման հրատապությունը՝ առաջնորդվելով շեշտակի փոփոխվող աշխարհի կողմից պարտադրված նոր իրողությունների հրամայականով։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

CONFLICT RESOLUTION TYPOLOGY ACCORDING TO P. WALLENSTEEN: THE CASE OF NAGORNO-KARABAKH CONFLICT

Cing the importance of the study of four - geopolitik, realpolitik, kapitalpolitik and idealpolitik (according to the terminology of the author) sources of conflict in the context of the Nagorno-Karabakh conflict. Such geopolitical-regional factors as well as local political power share, the inner logic of the overall development of the country as well as the problem of legitimacy will be taken into account. From methodological viewpoint we have applied qualitative toolkit and particularly discourse analysis based on the study of official documents and statements. The study demonstrates that the Karabakh conflict having the four aforementioned categories in its origins reaffirms the need for seeking more comprehensive and balanced avenues of resolution having on mind the imperatives of new realias imposed by drastically changing world.

Текст научной работы на тему «ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ Փ․ ՎԱԼԵՆՍԹԻՆԻ․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ Փ. ՎԱԼԵՆՍԹԻՆԻ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԸ*

ՀՏԴ 32 (479.243)

ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի իրավունքի, սոցիոլոգիայի և փիլիսոփայության ինստիտուտի գիտաշխատող, ԱԵԳՄՄ-ի անդամ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն,

Ուփսալայի համալսարանի Ռուսաստանի և Եվրասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի հրավիրյալ գիտաշխատող, ք. Ուփսալա, Շվեդիա anihgriqorvan@amail. com

Սույն հետազոտական աշխատանքը խարսխված է հակամարտությունների կարգավորման տեսաբան Փիթեր Վալենստինի կողմից առաջ քաշված հակամարտությունների կարգավորման չորս կատեգորիաների ուսումնասիրման վրա։ Հետազոտության նպատակն է ներկայացնել հակամարտությունների չորս' հեղինակի տերմինաբանությամբ գեոպոլիտիկ (աշխարհաքաղաքական), ռեալպոլիտիկ, իդեալպոլիտիկ (գաղափարաքաղաքական) և կապիտալպոլիտիկ (տնտեսաքաղաքական) սկզբնապատճառների ուսումնասիրության

արդիականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում։

Հընթացս փորձ է արվում վերհանված ընհանուր մոտեցումները տեղայնացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա փուփ վրա։ Հաշվի են առնվում ինչպես հակամարտության աշխահաքաղաքական-տարածաշրջանային գործոնները, այնպես էլ ներքաղաքական ուժային (վերա)դասավորումները, երկրի զարգացման ներքին տրամաբանությունը, այդ թվում'լեգիտիմության հիմնահարցը։

Մեթոդաբանության տեսանկյունից հետազոտությունն իրականացվել է որակական գործիքակազմով մասնավորապես դիսկուրսի (խոսույթի) ուսումնասիրությամբ' հիմք ընդունելով պաշտոնական փաստաթղթերն ու հայտարարությունները։

Ցույց է տրվում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հիմքում ունենալով վերոնշյալ չորս սկզբնապատճառները, վերահաստատում է առավել համապարփակ ու անշտապ ուղիների փնտրման հրատապությունը' առաջնորդվելով շեշտակի փոփոխվող աշխարհի կողմից պարտադրված նոր իրողությունների հրամայականով։

Հիմնաբառեր՝ հակամարտությունների տիպաբանություն' գեոպոլիտիկ (աշխարհաքաղաքական), ռեալպոլիտիկ, իդեալպոլիտիկ (գաղափարաքաղաքկական) և կապիտալպոլիտիկ (տնտեսաքաղաքական), հակամարտությունների կարգավորում, Լեռնային Ղարաբաղ, խաղաղության գործընթաց, անվտանգություն:

* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 10.07.2020թ.:

11.05.2020թ., գրախոսվել'

14.05.2020թ., տպագրության

24

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Ներածություն

Հակամարտաբանությունը, որպես գիտակարգ, վերջին տասնամյակների ընթացքում և հատկապես Խորհրդային Միության լուծարումից հետո շեշտակի զարգացում է ապրել։ Լինելով համեմատաբար երիտասարդ գիտակարգ՝ այն աննախադեպ ծավալների գիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների է արժանացել, որոնց մի մասը նվիրված է հակամարտությունների քանակական հավաքագրմանը, իսկ մյուս մասն իրականացնում է արդեն հավաքագրված հակամարտությունների համեմատական ուսումնասիրություններ' վերհանելով

հակամարտությունների օրինաչափությունները, հիմնական տարբերություններն ու նմանությունները։ Նման հետազոտությունները հետապնդում են տարատեսակ գիտական ու գործնական նպատակներ, որոնցից թերևս առավել մեծ պահանջարկը վայելում է հակամարտությունների կարգավորման ոլորտը։

Հակամարտությունների կարգավորումը բարդ ու բազմաշերտ ոլորտ է, որը հակամարտությունները ներկայացնում է ամենատարբեր տեսանկյուններից։ Հաշվի են առնվում գլոբալ ու տեղական սոցիալ-քաղաքական, տնտեսական, մշակութային գործընթացները: Առաջնահերթ է դառնում հակամարտության սկզբնապատճառների խորքային վերլուծությունը՝ կարգավորումն առավել համակարգված ու իրատեսական դարձնելու նպատակով։

Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը հակամարտությունների հայտնի տեսաբան Փիթեր Վալենստինի կողմից առաջ քաշված հակամարտությունների կարգավորման տեսության համատեքստում։ Մասնավորապես՝ հոդվածում ներկայացվում են հակամարտությունների չորս հիմնական տեսակները՝ հիմնվելով դրանց սկզբնապատճառների վրա՝ աշխարհաքաղաքական, ռեալպոլիտիկ, գաղափարաքաղաքական և քաղաքատնտեսական։

Հակամարտությունների կարգավորման չորս կատեգորիաներն ըստ Վալենստինի

Հակամարտությունների առաջացման սկզբնապատճառները բազմաթիվ են։ Կարգավորման երկարաձգման պարագայում դրանք նենգափոխվում են՝ աղավաղելով հակամարտությունների սկզբնապատճառների էութենական նկարագիրը և խճճելով հնարավոր խաղաղ կարգավորման հեռանկարները։ Հետևաբար կենսական նշանակություն են ձեռք բերում հակամարտությունների ծագման հիմնապատճառների վերհանումը և ուսումնասիրությունը՝ կարգավորման ուղիների համակարգված մոտեցում մշակելու նպատակով։

Հակամարտությունների կարգավորումը Վալենստինը սահմանում է որպես «սոցիալական իրավիճակ, երբ հակամարտող կողմերը (կամավոր) համաձայնում են խաղաղ գոյակցման և/կամ լուծում են հիմնական անհամապատասխանությունները (incompatibilities)՝ այդպիսով դադարելով կիրառել զինված ուժ միմյանց նկատմամբ»14։ Սրան հասնելու համար առանձնացվում են յոթ հիմնական մեխանիզմներ՝ 1. առաջնահերթությունների վերանայում, 2. ռեսուրսների բաժանում, 3. փոխզիջում, 4. համատեղ վերահսկողություն, 5. երրորդ կողմի ներգրավում և կռվանի հանձնում այդ կողմին, 6. կարգավորման այլ մեխանիզմների' ինչպես, օրինակ, արբիտրաժի կիրառում կամ ad hoc մեխանզիմներ, 7. հակամարտության սառեցում15։ Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բազմաշերտությունը՝ լոկալ, տարածաշրջանային ու

14 Wallensteen P., Understanding Conflict Resolution: War, Peace and the Global System, London, 2002, էջ 50.

5 Նույն տեղում, էջ 54-57։

25

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

միջազգային շահագրգիռ կողմերի ներկայացվածությամբ16 և բանակցային գործընթացի դինամիկան' դրա կարգավորման տարբեր փուլերում առաջարկվել է վերոնշյալ մեխանիզմների կիրառում՝ սկսած խաղաղապահ զորքերի տեղակայումից17 մինչև փոխզիջումային տարբերակների քննարկումներ18։ Վերոնշյալ մեխանիզմները մեթոդաբանորեն կիրառվում են հայտնի բոլոր հակամարտությունների կարգավորման դեպքում առավել համապարփակ հանգուցալուծում գտնելու նպատակով' հաշվի առնելով առաջարկվող թիրախավորված լուծումները և հակամարտությունների առանձնահատկությունները:

Փ. Վալենստինի առաջ քաշած աշխարհաքաղաքական կատեգորիան, որպես հակամարտությունների սանձազերծման սկզբնապատճառ, ծավալվում է այնպիսի տարածքների շուրջ, որոնց վերագրվում է քաղաքական-մարտավարական ծանրակշիռ նշանակություն։ Ընդ որում, խնդիրը ծավալվում է ոչ միայն տարածքի շուրջ19՝ որպես աշխարհագրական միավորի, այլ կարևորվում է այն պրիզման, որով որոշում կայացնողները կամ հիմնական խաղացողները դիտարկում են տվյալ տարածքը20։ Պատմական հետահայացով նկատելի է Հարավային Կովկասի շուրջ համաշխարհային մեծ տերությունների մղած պայքարը՝ տարածաշրջանում հեգեմոն դիրքերի հասնելու համար։ Դիցուք, ինչպես ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն է նշում, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ամենակարևոր գրավականը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է21։ Այս իմաստով դժվար է թերագնահատել Հարավային Կովկասի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական գործընթացների կարևորությունը և դրանց որոշիչ ազդեցությունը հակամարտության հետագա ընթացքի վրա22։ Այս համատեքստում հասկանալի է դառնում տարածաշրջանային խաղացողների մարտավարական քայլերը՝ զորօրինակ՝ վերջին տարիներին ռուսական և արևմտյան ինտեգրացիոն մոդելների պարտադրումը Հարավային Կովկասի պետություններին: Ըստ Վալենստինի՝ հակամարտությունները մտնում են բանակցային փուլ, երբ հակամատող կողմերը ռազմաքաղաքական ու տնտեսական համապատասխան ու անհրաժեշտ ռեսուրսների չեն տիրապետում՝ վերջ դնելու հակամարտությանը23։ Այլ կերպ ասած՝ ուժն այստեղ հանդես է գալիս որպես միջոց՝ և' սկզբնավորելու, և' ավարտին հասցնելու հակամարտությունը։

16 Բեգլարյան Ա., Դարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքականությունը, «Բուն ԹՎ», 8 դեկտեմբերի 2013 թ., http։//boon.am/geopolitics-of-nagomo-karabakh-conflict (հղվել է

02.05.2019 թ.):

17 Մամեդյարով. «Համաձայնություն է ձեռք բերվել Ղարաբաղում խաղաղապահ ուժերի մասին», «Ազատություն» ռ/կ, 7 հունիսի 201 1 թ., https://www.azatutyun.am/a/24227209.htm (հղվել է

02.05.2019 թ.); Лукашенко рассказал о предложениях по участию России и Беларуси в разрешении

нагорно-карабахского конфликта, БЕЛТА - Новости Беларуси, 14 դեկտեմբերի 2018 թ.,

https://www.belta.by/president/view/lukashenko-rasskazal-o-predlozhenijah-po-uchastiju-rossii-i-belarusi-v-razreshenii-nagomo-329365-2018/ (հղվել է 02.05.2019 թ.):

18 Полная версия интервью президента Армении Сержа Саргсяна Дмитрию Киселеву, «Sputnik на русском»յութուբյան այիթ, 17 նոյեմբերի 2016 թ., https://www.youtube.com/watch?v=CyOezqBl4RE (հղվել է 02.05.2019 թ.)։

19 Diehl P. F., A Road Map to War: Territorial Dimensions of International Conflict, London, 1999, P. 16-19.

20 Wallensteen P., նշ. աշխ., էջ 97:

21 Москва - Баку: как купировать риски, Sputnik Азербайджан, 2 սեպտեմբերի 2015 թ., https://az.sputniknews.ru/expert/20150902/401873007.html (հղվել է 02.05.2019 թ.).

22 Манасян А. Знать правду: политические мотивы в подтекстах карабахского конфликта, «Դիտակետ», 2 նոյեմբերի 2018 թ., И!р:/Л1йаке1тРэ/Александр-Манасян-Знать-правду-пол/ (հղվել է

11.05.2019 թ.).

23 Wallensteen P., նշ. աշխ., էջ 102.

26

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Աշխարհաքաղաքական կատեգորիայի համատեքստում հակամարտությունները կարգավորելիս փորձագետների, քաղաքագետների ու դիվանագետների առջև ծառանում է այն հարցը, թե որն է այն սկզբնական կետը, որից անհրաժեշտ է (կամ քաղաքական առումով կոռեկտ է) սկսել հակամարտությունների լուծումը։ Այդ կապակցությամբ առաջ է քաշվում երկու ելակետային մոտեցում՝ ստատուս քվո (status quo24) կամ ստատուս քվո մինչև պատերազմական գործողությունները (status quo ante bellum)25։ ՄԱԿ-ի կանոնադրության յոթերորդ գլուխը նախատեսում է «խաղաղության վերականգնման և պահպանման համար» հիմք ընդունել նախապատերազմական իրավիճակը26։ Այլ կերպ ասած՝ հակամարտության խաղաղ լուծման միջոցառումները դիտարկվում են մինչև պատերազմական գործողությունները, ոչ թե պատերազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակի համատեքստում։ Եվ այստեղ է, որ միջազգային իրավունքի հիմնադրույթները, մասնավորապես ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքն ու աշխարհաքաղաքական իրողությունները տարամիտվում են, իսկ ՄԱԿ-ի հակամարտությունների լուծման քաղաքականությունը՝ հաճախ անտեսվում։ Ինչպես փաստարկում է Վալենստինը, սա թուլացնում է այդ դրույթի կանխող ուժը՝ այդպիսով մոռացության մատնելով այնպիսի դեպքեր, երբ ստատուս քվոյի խաթարումը կարող է հանգեցնել միջազգային անվտանգության վնասման և լայնածավալ պատերազմական գործողությունների սանձազերծման։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Մինսկի խմբի համանախագահության կողմից մշտապես փաստացի քննադատության է ենթարկվել ստատուս քվոն խաթարելուն միտված ցանկացած գործողություն27։

Ավելին, մինչև հակամարտությունը եղած իրավիճակը բանակցությունների սեղան բերելը կարող է ոչ միայն կողմերի անհամաձայնությունների տեղիք տալ, այլև նպատակահարմար չէ այն առումով, որ հակամարտության ներկա պատկերը բոլորովին չի արտահայտում հակամարտության առաջին փուլի իրողությունները, և հետևաբար բանակցությունների ընթացքում ելակետային համարել առաջին փուլը և փորձել լուծումներ գտնել այդ համատեքստում՝ կնշանակի անտեսել ներկա քաղաքական, տնտեսական, ինչպես նաև աշխարհաքաղաքական իրողությունները։ Հավելենք, որ բանակցային գործընթացի վերսկսումը, հիմք ընդունելով մինչև պատերազմական գործողությունները ընկած ժամանակահատվածը, իրատեսական չէ նաև միջազգային նորմերի և մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի տեսանկյունից, ինչպես նաև 1990-ականների սկզբին հայկական ուժերի կողմից հաղթանակի, ինչպես նաև հնարավոր հասարակական բողոքի ալիքի ֆոնին։ Գեոպոլիտիկ կատեգորիայի պարագայում, որպես հակամարտության լուծման մի տարբերակ, առաջ է մղվում վեճի առարկան հակամարտող կողմերի միջև կիսելու ուղին28, որը ինչպես ավելի վաղ նշել էինք, հակամարտության կարգավորման յոթ մեխանիզմների շարքին է դասվում։ Այդուհանդերձ, կարգավորման նման ճանապարհը չի համապատասխանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներքին տրամաբանությանը (Արցախի տարածքը տեղագրական առումով մեկ ամբողջություն է), մյուս կողմից էլ երկրորդ

24 CHAPTER VII: ACTION WITH RESPECT TO THREATS TO THE PEACE, BREACHES OF THE PEACE, AND ACTS OF AGGRESSION; http://www.un.org/en/sections/un-charter/chapter-vii/index.html

25 Wallensteen P., նշ. աշխ., էջ 97.

26 Տե՜ս հոդված 39, CHAPTER VII: ACTION WITH RESPECT TO THREATS TO THE PEACE, BREACHES OF THE PEACE, AND ACTS OF AGGRESSION, https://www.un.org/en/sections/un-charter/chapter-vii/index.html

27 Joint Statement by the Heads of Delegation of the OSCE Minsk Group Co-Chair Countries, Belgrade, 3 դեկտեմբերի 2015 թ., https://www.osce.org/mg/206036 (հղվել է 06.05.2019 թ.).

28 Wallensteen P., նշվ. աշխ., էջ 108.

27

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

համաշխարհային պատերազմից ի վեր հակամարտությունների լուծման փորձում նման դեպք չի արձանագրվել։

Ռեալպոլիտիկ կատեգորիա պատժողական և ինտեգրման քաղաքականությունների միջև

Ի տարբերություն աշխարհաքաղաքական կատեգորիայի, որի պարագայում հակամարտությունների սկզբնապատճառն աշխարհաքաղաքական իրողություններն են, ռեապոլիտիկ կատեգորիայի դեպքում առաջնային կարևորություն տրվում է կողմերի ուժային հնարավորություններին՝ քաղաքական, տնտեսական ու ռազմական. «Ռեալպոլիտիկ հարթությունում գործ ունենք երկկողմ հարաբերությունների հետ: Կողմերը հազվադեպ են դիտարկում ընդհանուր հակամարտության հարթումը որպես որոշակի տարածաշրջանում նոր հարաբերությունների կառուցման սկիզբ։ Համապատասխանաբար՝ պատերազմների արդյունքում տարածաշրջանային նոր իրողություններ ի հայտ չեն գալիս, փոխարենը դիտարկվում են շղթայական պատերազմների ժամանակավոր ավարտ»29։ Սա հիմնականում ուղեկցվում է սպառազինությունների մրցավազքով, ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում, որի ոչ համաչափ զարգացման և միջազգային վերահսկողության մեխանիզմների արդյունքում էսկալացիան դարձնում է անխուսափելի30։ Հատկանշական է, որ դրանից հետո Հայաստանը սկսել է պաշտպանական հայեցակարգի համալիր մշակում31, ինչը որոշակի զսպիչ դերակատարում ունի նոր պատերազմի սանձազերծման ծարավ հակառակորդի համար։ Վալենստինի առաջ քաշած ռեալպոլիտկ հարթակն առավել միտված է խաղաղարարության, քան թե հակամարտությունների բուն կարգավորմանը։ Առանձին ուսումնասիրության կարիք ունի այն հարցը, թե ինչպիսի փոխհարաբերությունների (հիերարխի՞կ, թե՞ գծային) մեջ են գտնվում

խաղաղարարությունն ու հակամարտությունների կարգավորման ոլորտը։ Այդուհանդերձ, այս պարագայում խաղարարություն ասելով՝ հասկանում ենք պարտված կողմի նկատմամբ տարվող մարտավարությունը, այն է՝ պատժողական կամ ինտեգրման։ Պատժողականի պարագայում ենթադրվում է, որ պարտվող կողմը ամենայն հավանականությամբ ժամանակի ընթացքում գեներացնում է ռևանշ վերցնելու հնարավորությունը ամենատարբեր մակարդակներում՝ ռազմական պոտենցիալի հզորացում, տնտեսության ծառայեցում այդ նպատակին, ինչպես նաև արժեբանական մակարդակում թշնամու կերպարի ստեղծում և հասարակության արժեքային համակարգի հարմարեցում։ Պատժողական քաղաքականության վտանգավորության ցցուն օրինակ է Գերմանիայի հզորացումը Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

Ինտեգրման քաղաքականությունը ենթադրում է պարտված կողմի ինտեգրում տարբեր տնտեսամշակութային իրադարձությունների միջազգային կամ տարածաշրջանային մակարդակում, ինչը գերազանցապես տեղավորվում է ցանցայնության տեսության տրամաբանության մեջ՝ նպաստելով տևական խաղաղության ձեռքբերմանը։ Այդ դեպքում կարևորվում է ժողովրդավարական

29 Նույն տեղում, էջ 106։

30 Մայիլյան Մ., 2016-ի դասերը. ապրի[յան պատերազմից առաջ եւ հետո, «Անա[իտիկոն», http://theanalyticon.com/?p=8610 (հղվել է 30.06.2019 թ.):

31 Սարգսյան Վ., «Ազգ-բանակ» հայեցակարգի քաղաքականության հինգ հիմնական ուղղությունները, https։//www.aniarc.am/2017/12/15/vigen-sargsyan-azg-banak-18-september-2017;, տե'ս նաև Տոնոյան Դ., Պարտականությունը պետք է փոխարինենք առաքելությամբ, https://mediamax.am/am/news/interviews/29332:

28

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

արժեքների սերմանումը հասարակություններում Արևմտյան Գերմանիայի օրինակով32: Լեռնային Ղարաբաղի պատերազմից ի վեր հատկապես միջազգային հանրության ջանքերով մերձեցման փորձեր կատարվեցին, որոնց արդյունավետությունը փաստորեն ապրիւյան պատերազմի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից քսենոֆոբիայի ակտիվ քարոզչության33 արդյունքում կասկածի տակ դրվեց:

Հակամարտությունների ուսումնասիրության տնտեսաքաղաքական և գաղափարաքաղաքական հարթությունները

Հակամարտությունները սնող երևույթների շարքին են դասվում

գաղափարախոսական և տնտեսական բաղադրիչները։ Գաղափարախոսական մոտեցումը Վալենստինը զուգորդվում է կառավարության լեգիտիմության հետ34։ Այս առումով նշանակություն է ստանում ժողովրդավարություն-խաղաղություն տանդեմը' առաջ քաշված Ռուսոյի (200535), Ռասեթի և Դաֆոյի (201336) և Դիքսոնի և Սինիսի(200237) կողմից՝ որպես գաղափարախոսական կատեգորիայի առաջին հիպոթեզը։ Թերևս այս առումով արժե հիշատակել Մինսկի խմբի համատեղ հայտարարությունը Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո, երբ հայտարարվեց հասարակություններին երկուստեք խաղաղության պատրաստելու մասին38։

Ամերիկյան ժամանակակից քաղաքական մտքի ներկայացուցիչ Ս. Հանթինգթոնի կողմից առաջ քաշված քաղաքակրթական համակարգերի բախումը՝ արտացոլված մշակութային ու քաղաքական հարթություններում, կազմում է գաղափարախոսական կատեգորիայի մյուս հիմնաքարը39։ Հակամարտող կողմերի միջև մշակութային ընկալումների տարբերությունները, պայմանավորված էթնիկ ծագմամբ, հաճախ քողարկված լինելով քաղաքական դրդապատճառներով և մատուցվելով էթնիկ աստառով, անտեսվում են և, այդուհանդերձ, կարևոր դերակատարում ունեն ինչպես հակամարտության ծագման, այնպես էլ ընթացքի և հանգուցալուծման տեսանկյունից40:

Հակամարտությունների լուծման և դրանց դինամիկայի վերաբերյալ գաղափարաքաղաքական մոտեցման համատեքստում շատ է կարևորվում ներքին քաղաքական պատկերի փոփոխության հարցը։ Մասնավորապես շահախաղերը ծավալվում են այն հանգամանքի շուրջ, թե ինչպես է իդեալպոլիտիկ բաղադրիչը երևան հանում լեգիտիմ կառավարության խնդիրը՝ որպես հակամարտության արմատների առավել խորքային հիմնապատճառ։ Այդ խնդիրը ինչպես հանգեցնում է

32 Wallensteen P., նշվ. աշխ., էջ 108-112:

33 Adibekyan A., Elibegova A.; Armenophobia in Azerbaijan, Yerevan: "Information and Public Relations Center" of the Administration of the President of the Republic of Armenia, 2015

34 Նույն տեղում, էջ 114։

35 Rousseau D., Democracy and War: Institutions, Norms and the Evolution of International Conflict, Stanford University Press, Stanford, California, 2005

36 Dixon J. W., Senese P. D., Regime Type, Strategic Interaction, and the Diversionary Use of Force: Democracy, Disputes, and Negotiated Settlements, Journal of Conflict Resolution, 2002; pp. 547-571

37 Dafoe A., Russett B., The Democratic Peace: Weighing the Evidence and Cautious Inference, International Studies Quarterly, № 57, 201-214, Yale University, 2013

38 Press Statement by the Co-Chairs of the OSCE Minsk Group, Paris, 16 հունվարի 2019 թ., https://www.osce.org/minsk-group/409220 (հղվել է 06.05.2019 թ.)։

39 Wallensteen P., նշվ. աշխ., էջ 114:

40 Gurr T. R., Minorities at risk, Minorities at Risk: A Global View of Ethnopolitical Conflicts, United States Institute of Peace Press, 1993.

29

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ժողովրդավարական խաղաղության տեսությանը41, այնպես էլ լույս է սփռում իշխանության լեգիտիմության, դրա կայացման և հակամարտության՝ այդ բնագավառում ունեցած դերի վրա։ Մասնավորապես անհրաժեշտություն է առաջանում վերադառնալ այն հիմնական մեխանիզմներին, որոնք հակամարտությունները վերածում են իշխող էլիտայի համար գործիքի՝ իրենց քաղաքական շահերը հաջողությամբ իրականացնելու, իշխանությունը իրենց ձեռքում պահելու և որոշակի գործողություններ լեգիտիմացնելու նպատակով։

Հարց է առաջանում, թե արդյոք հնարավո՞ր է այս անիվը հետ պտտել՝ հակամարտությունները դարձնելով իշխանափոխության կամ իշխող վերնախավի որդեգրած հիմնական քաղաքական գիծը կերպափոխելու գործիք, ինչն իր հերթին պարարտ հող կնախապատրաստի խաղաղության ձեռքբերման ուղղությամբ իշխող օրակարգի փոփոխության և դրանով իսկ գործընթացը հաջողությամբ իրականացնելու համար։ Վալենստինը հանգում է նրան, որ գաղափարախոսական մոտեցումը կարևորություն է ձեռք բերում հիմնականում հակամարտություննեի կառավարման, ոչ թե կարգավորման պարագայում42։ Վերջինի դեպքում առանձնակի կարևորվում է տնտեսական գործոնի դերը հակամարտությունների ինչպես կարգավորման, այնպես էլ հետհակամարտական խաղաղարարության համատեքստում։

Առաջին երեք կատեգորիաները' ռեալպոլիտիկ, աշխարհաքաղաքական ու գաղափարաքաղաքական, դասվում են «լեգիտիմ» բացատրությունների շարքին։ Տնտեսական գործոնը զուգամիտվում է հիմնականում զենքի արդյունաբերության հետ։ Այլ կերպ ասած՝ այդ դեպքում կարևորվում է ոչ այնքան հակամարտությունը, որքան դրա սպառնալիքը, ինչը հանգեցնում է շարունակական զինման, որը տնտեսական առումով շատ ավելի շահութաբեր է, քան դրա գործնական կիրառումը պատերազմում43։ Այս համատեքստում է գերազանցապես տեղավորվում Ադրբեջանի վարած զենքի գնումների քաղաքականությունը Ռուսաստանից44, Իսրայելից, Թուրքիայից ու Բելառուսից։ Նման քաղաքականությունն անուղղակիորեն ծառայում է հակառակորդի շարքերում վախի մթնոլորտ ստեղծելու և ընդհանուր ոգին թուլացնելու նպատակին։ Ապրիւյան քառօրյա պատերազմը՝ սանձազերծված Ադրբեջանի կողմից, աշխարհին ցուցադրեց զինվելու անդառնալի հետևանքները, որոնք գլոբալացման պայմաններում սպառնում են ոչ միայն տարածաշրջանին, այլ նաև դրա սահմաններից դուրս անվտանգային համակարգին։

Ընդհանուր առմամբ տնտեսական կատեգորիայի պարագայում առանձնացվում են երկու հիմնական գործոններ' նավթային ռեսուրսները և տրանսպորտային ուղիները45, որոնք վճռորոշ դերակատարում ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում մի կողմից՝ կարգավորման, մյուս կողմից' կառավարման, էսկալացիայի կանխման համատեքստում։ Որպես կանոն, օրինակ է բերվում ԱՄՆ ընդդիմության կարգախոսը Պարսից ծոցի պատերազմի դեմ՝ «նավթի համար արյուն չթափել46»։ Իմաստն այն է, որ դժվար է ռազմական ինտերվենցիա իրականացնել՝ հիմնավորելով այն որոշակի տնտեսական ձեռքբերումներով։ Դա հակասում է լայնորեն ընդունված բարոյական նորմերին և դժվար թե հավանության արժանանա հասարակության կոմից։ Այդ իսկ պատճառով շատ հաճախ տնտեսական

41 Liberalism in International Relations, International Encyclopedia of Political Science, Los Angeles, 2011, էջ 1437, http://www.stefanorecchia.net/1/137/resources/publication_1040_1.pdf (հղվել է 03.04.2019

թ.)

42 Wallensteen P., նշ. աշխ., էջ 116

43 Նույն տեղում, էջ 120:

44 Kucera J., Report: Azerbaijan Gets 85 Percent Of Its Weapons From Russia, Eurasianet, 18 մարտի 2015 թ., http://www.eurasianet.org/node/72581 (հղվել է 06.05.2019 թ.)։

45 Wallensteen P., նշվ. աշխ., էջ 120։

46 Նույն տեղում, էջ 119։

30

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

մոտիվները ներկայացվում են այլ հագուստով' վերը նշված երեք մոտեցումներից մեկի կամ երբեմն միաժամանակ բոլորի լույսի ներքո, որը լեգիտիմացնում է ռազմական ինտերվենցիան, իսկ աջակիցների թիվն անհամեմատ ավելանում է։

Ամենատարբեր հակամատությունների ուսումնասիրության արդյունքում

Վալենստինը հանգում է այն եզրակացության, որ տնտեսական հիմնահարցերը անհրաժեշտ է քննարկել առավել լայն համատեքստում՝ հաշվի առնելով այլ ասպեկտներ ևս47։ Այնուամենայնիվ, առավել նպատակահարմար է հակամարտություններում կապիտալպոլիտիկ ասպեկտն առանձնացնել, քանի որ հավանականությունը մեծ է, որ դրա շուրջ համաձայնության կհանգեն, իսկ հակամարտության շուրջ ծավալված անհամաձայնություններից գոնե մեկը կլուծվի։ Այլ կերպ ասած՝ տնտեսական ասպեկտը կարող է ծառայել որպես հակամարտության լուծման սկզբնակետ։ Այն արդյունավետ միջոց է կողմերին հաշտեցնելու, կառավարական ու հասարակական մակարդակով երկխոսություն սկսելու համար։ Այս հանգամանքը հատկապես կարևորվում է, քանի որ կողմերին հնարավորություն է ընձեռվում լսելու միմյանց, ինչի արդյունքում, ըստ տեսության, պարարտ հող է ստեղծվում միֆերն ու կարծրատիպերը կոտրելու, քարոզչությանը քննադատորեն մոտենալու, բացահայտ ատելություն սերմանող ռեսուրսները, օրինակ՝ Azerichild.info, safarov.org և Xocali.net, բացառելու և առավել մասշտաբային համագործակցության համար։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում գոյություն ունեն տարածաշրջանային տնտեսական համագործակցության մի շարք հեռանկարներ, որոնց ելքը դժվար է կանխատեսել, սակայն ինչպես նշել են Մինսկի խմբի համանախագահները, հակամարտող կողմերի քաղաքական կամքի դրսևորման պարագայում և միջազգային դիտորդների մասնակցությամբ հնարավոր կդառնա որոշակի տնտեսական միջոցառումների իրականացումը։ Այս պարագայում անհրաժեշտ է հաշվի առնել, որ Ադրբեջանի կողմից տնտեսական շրջափակումն ի չիք է դարձնում նման հույսերն ու սպասելիքները, իսկ միջազգային հանրությունը կարծես թե չի հիշում դրա մասին։ Մեծ հաշվով Հայաստանի շրջափակումը աշխարհաքաղաքական ու տնտեսական միջազգային թատերաբեմում մեծ կարևորություն չունի, ինչի պատճառով համաշխարհային խաղացողները նախընտրում են լռություն պահպանել։

Եզրակացություն

Ժողովրդավարացող և առավել ինտեգրված աշխարհում չեն նվազել հակամարտությունները։ Դրանք շարունակում են ի հայտ գալ աշխարհի տարբեր կետերում, իսկ հին հակամարտությունները սպառնում են նորոգվել նոր թափով' ընդգրկելով տարածքային, աշխարհաքաղաքական, ռեալպոլիտիկ շահային զինման, գաղափարախոսական լեգիտիմության, տնտեսական ռեսուրսների նկատմամբ պայքարի տարրեր։ Տարբեր գնահատականների համաձայն48՝ աշխարհաքաղաքական դրդապատճառներով ծագած հակամարտությունները շարունակում են գերակշռել հակամարտությունների ընդհանուր պատկերում։ Եվ թեև բնույթով միատարր՝ դրանց կարգավորման համար պահանջվում են համալիր լուծումներ։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Հարավային Կովկասում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված խճանկարը 1994 թ.-ի հրադադարից ի վեր չի կորցրել պայթյունավտանգությունը, իսկ կարգավորումն անհնար է դառնում մի կողմից՝ միջազգային հանրության անտարբերության, մյուս կողմից՝ ժամանակակից իրողություններն անտեսելու, երկակի ստանդարտներով առաջնորդվելու և համարժեք պատասխաններ չտալու պատճառով։

47 Wallensteen P., նշվ. աշխ., էջ 121։

48 Pettersson Th., Eck K., Organized violence, 1989-2017, Journal of Peace Research. Vol. 55(4) 535-547, 2018.

31

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Այս համաշարում Վալենստինի առաջ քաշած չորս կատեգորիաները իմաստավորվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենատարբեր փուլերում: Թեև այդ սզբնապատճառների հստակ գիտակցումը չի ուրվագծում հակամարտության կարգավորման հեռանկար, այդուհանդերձ խիստ արդիական է ինչպես (փորձա)գիտական, այնպես էլ որոշում կայացնողների մակարդակում կյանքի չորրորդ տասնամյակը թևակոխող հակամարտության շուրջ համապետական դիսկուրս ձևավորելու տեսանկյունից։

CONFLICT RESOLUTION TYPOLOGY ACCORDING TO P. WALLENSTEEN: THE CASE OF NAGORNO-KARABAKH CONFLICT

ANI GRIGORYAN

National Academy of Sciences, Institute of Law, Sociology and Philosophy, Researcher;

UYSSA, Member, Yerevan, Republic of Armenia;

Uppsala University, The Institute for Russian and Eurasian Studies, Researcher,

Uppsala, Sweden

The given paper anchors upon the four categories of conflicts resolution suggested by conflict resolution theorist Peter Wallensteen. Thus, the study aims at introducing the importance of the study of four - geopolitik, realpolitik, kapitalpolitik and idealpolitik (according to the terminology of the author) sources of conflict in the context of the Nagorno-Karabakh conflict.

Such geopolitical-regional factors as well as local political power share, the inner logic of the overall development of the country as well as the problem of legitimacy will be taken into account.

From methodological viewpoint we have applied qualitative toolkit and particularly discourse analysis based on the study of official documents and statements.

The study demonstrates that the Karabakh conflict having the four aforementioned categories in its origins reaffirms the need for seeking more comprehensive and balanced avenues of resolution having on mind the imperatives of new realias imposed by drastically changing world.

Key words: conflict typology: geopolitik, realpolitik, kapitalpolitik and idealpolitik, conflict resolution, Nagorno-Karabakh, peace process, security.

32

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ТИПОЛОГИЯ УРЕГУЛИРОВАНИЯ КОНФЛИКТОВ ПО П. ВАЛЕНСТАЙНУ.

ПРИМЕР НАГОРНО-КАРАБАХСКОГО КОНФЛИКТА

АНИ ГРИГОРЯН

научный сотрудник Институт права, социологии и философии Национальной Академии Наук; член ОМУСА, г.Ереван, Республика Армения, научный сотрудник Института исследований России и Евразии Уппсальского Университета, г. Уппсала, Швеция

Данное исследование основывается на рассмотрении четырех категорий урегулирования конфликтов, выдвинутых теоретиком Питером Валенстайном. Целью данной статьи является обосновать актуальность анализа предложенных специалистом четырех типов первопричин конфликтов: «геополитик» (геополитических), «реалполитик», «идеалполитик» (идейно-политических), «капиталполитик» (политико-экономических) в контексте урегулирования нагорно-карабахского конфликта.

В то же время рассматривается вопрос возможной проекции вышеупомянутых общих подходов на настоящий этап мирного процесса карабахского конфликта. Учитываются как геополитические и региональные факторы, так и внутриполитические расстановки и возможные перестановки сил, внутренняя логика развития страны, а также вопрос легитимности.

Методологически исследование основывается на документальной базе и инструментарии, в частности, на дискурс-анализе официальных документов и заявлений.

Доказывается, что (убрать слова «что, как») нагорно-карабахский конфликт, имея в основе четыре вышеуказанных фактора, требует поиска всеобъемлющих и сбалансированных вариантов разрешения, которые соответствуют новым реалиям стремительно развивающегося мира.

Ключевые слова: типология конфликтов: геополитик, реалполитик, идеалполитик и капиталполитик; резолюция, конфликт Нагорный Карабах, мирный процесс, безопасность.

33

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.