Научная статья на тему 'ՃԱՆԱՉՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԳԻՏԱԿԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ'

ՃԱՆԱՉՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԳԻՏԱԿԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ Текст научной статьи по специальности «Философия, этика, религиоведение»

CC BY
48
8
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
գիտություն / իրավունք / քաղաքականություն / ֆոն / սուբյեկտ / խոչընդոտ / ճանաչման հիմնախնդիր / ճանաչման գործընթաց / SCIENCE / LAW / POLITICS / BACKGROUND / SUBJECT / OBSTACLE / PROBLEM OF RECOGNITION / PROCESS OF RECOGNITION / НАУКА / ПРАВО / ПОЛИТИКА / ФОН / СУБЪЕКТ / ПРЕПЯТСТВИЕ / ПРОБЛЕМА ПРИЗНАНИЯ / ПРОЦЕСС ПРИЗНАНИЯ

Аннотация научной статьи по философии, этике, религиоведению, автор научной работы — Հակոբյան Գեվորգ

Հոդվածում դիտարկվում համեմատական վերլուծության է ենթարկվում ճանաչման հիմնախնդիրը մի կողմից՝ գիտական իմացության, մյուս կողմից՝ իրավունքի ու քաղաքականության ոլորտներում։ Արձանագրվում են նույնություններ, տարբերություններ այլ փաստեր։ Հեղինակը կիրառել է համեմատության, վերլուծության, համադրության, ընդհանրացման այլ մեթոդներ։ Հոդվածում փաստարկվում է, որ ճանաչման՝ որպես քաղաքական ակտի հիմնախնդրին առնչվող խոչընդոտներն առավել կանխատեսելի ու կառավարելի են, քան գիտության ոլորտում հանդիպողները, հակառակ նրան, որ կա չհիմնավորված համոզմունք, որ գիտությունն առավել ռացիոնալ, անկողմանակալությանն ու օբյեկտիվությանը հակված ոլորտ է, քան քաղաքականությունը։ Վերլուծության եզրակացություններն առնչակցվում են Արցախի ճանաչման հիմնահարցին։ Փաստարկվում է, որ հոդվածում վերլուծված ճանաչման գործընթացն անհարկիորեն արգելափակող, սուբյեկտային երեք «ֆոն»-երն էլ գործում են Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում։ Դրանք հարուցում են մի շարք դժվարություններ, գործընթացը մղում փակուղի։ Այդ պայմաններում հայկական կողմը ստիպված է իր պայքարի միջոցները փնտրել խոշոր տերությունների շահերի ընդհանրության դաշտում տեղեկատվական պատերազմի ասպարեզում։ Հոդվածը եզրափակվում է այն գաղափարի մատնանշումով, որ եթե Մոդեռնի շրջանում հակամարտող կողմերից առավելության էր հասնում տեխնիկական միջոցների տիրապետող կողմը, ապա ներկայում առավելության կարող է հասնել հակամարտության այն կողմը, որն ունի տեղեկատվական, փաստարկման վերլուծական ոլորտների հմուտ մասնագետներ։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE PROBLEM OF RECOGNITION IN THE SPHERE OF SCIENTIFIC KNOWLEDGE, LAW AND POLITICS

Article reviews and compares the recognition problem by scientific knowledge on the one hand and in the sphere of rights and politics, on the other. Identities, differences, and other facts are recorded. The author used comparison, analyze, synthesis, generalization, and other methods. The article argues that the obstacles of the political recognition are more predictable and manageable than those in the field of science, despite the unreasonable belief that science is more rational, impartial and objective than politics. The conclusions of analysis are referred to the problem of recognition of Artsakh. Thus, it is argued that all three subjective “backgrounds” analyzed in the article, which needlessly block the recognition process, act in the process of resolving the Artsakh problem. They cause a number of difficulties and drive the process to a standstill. In these circumstances, the Armenian side is forced to seek means to fight in the area of overlapping interests with the great states and in the field of information warfare. The article concludes by pointing out that if during the period of Modernism the party of the conflict, which had advantage in the field of natural science and technic could take privilege, then at present the dominating will be the side which has skilled experts in the field of information, argumentation, and analytics.

Текст научной работы на тему «ՃԱՆԱՉՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԳԻՏԱԿԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ, PHILOSOPHY, ФИЛОСОФИЯ ---------------------------------------

ՃԱՆԱՉՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԳԻՏԱԿԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ*

ՀՏԴ 165.5

ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ

Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն gevorg. hakob yan82 @gmail. com

Հոդվածում դիտարկվում և համեմատական վերլուծության է ենթարկվում ճանաչման հիմնախնդիրը մի կողմից' գիտական իմացության, մյուս կողմից' իրավունքի ու քաղաքականության ոլորտներում։ Արձանագրվում են նույնություններ, տարբերություններ և այլ փաստեր։ Հեղինակը կիրառել է համեմատության, վերլուծության, համադրության, ընդհանրացման և այլ մեթոդներ։ Հոդվածում փաստարկվում է, որ ճանաչման' որպես քաղաքական ակտի հիմնախնդրին առնչվող խոչընդոտներն առավել կանխատեսելի ու կառավարելի են, քան գիտության ոլորտում հանդիպողները, հակառակ նրան, որ կա չհիմնավորված համոզմունք, որ գիտությունն առավել ռացիոնալ, անկողմանակալությանն ու օբյեկտիվությանը հակված ոլորտ է, քան քաղաքականությունը։ Վերլուծության եզրակացություններն առնչակցվում են Արցախի ճանաչման հիմնահարցին։ Փաստարկվում է, որ հոդվածում վերլուծված ճանաչման գործընթացն անհարկիորեն արգելափակող, սուբյեկտային երեք «ֆոն»-երն էլ գործում են Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում։ Դրանք հարուցում են մի շարք դժվարություններ, և գործընթացը մղում փակուղի։ Այդ պայմաններում հայկական կողմը ստիպված է իր պայքարի միջոցները փնտրել խոշոր տերությունների շահերի ընդհանրության դաշտում և տեղեկատվական պատերազմի ասպարեզում։ Հոդվածը եզրափակվում է այն գաղափարի մատնանշումով, որ եթե Մոդեռնի շրջանում հակամարտող կողմերից առավելության էր հասնում տեխնիկական միջոցների տիրապետող կողմը, ապա ներկայում առավելության կարող է հասնել հակամարտության այն կողմը, որն ունի տեղեկատվական, փաստարկման և վերլուծական ոլորտների հմուտ մասնագետներ։

Հիմնաբառեր՝ գիտություն, իրավունք, քաղաքականություն, ֆոն, սուբյեկտ, խոչընդոտ, ճանաչման հիմնախնդիր, ճանաչման գործընթաց։

Վերլուծության նպատակն ու հիմնախնդրի էությունը

Արդի միջազագային հարաբերություններում կենտրոնական տեղ ու դեր ունի ճանաչման իրավաքաղաքական ակտը: Վերջինս կարող է հավասարապես վերաբերել ինչպես նորանկախ պետությունը որպես այդպիսին որակելուն, այնպես էլ պատմական

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 10.07.2020թ.:

է 05.05.2020թ., գրախոսվել'

11.05.2020թ., տպագրության

210

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ինչ-որ դեպքի եղելությունն ընդունելուն կամ ինչ-որ գործողություններ ու տարածքներ գնահատականի արժանացնելուն և այլն:

Ճանաչումը (ընդունել/մերժելու իմաստով) կենտրոնական տեղ է զբաղեցնում նաև գիտության մեջ, որում ունի գրեթե նույն նշանակությունը, ինչ իրավաքաղաքականում, այն է՝ հաշվի առնել ինչ-որ իրադրություն, այն որակել, գնահատել, արժեքավորել, արտահայտել վերաբերմունք դրա մասին և այլն։ Քանի որ գիտական գործընթացները մեծապես կախված են գիտական հանրույթի կողմից ձեռք բերված արդյունքների ճանաչումից, ուստի դրան վերաբերող հարցերն էլ լուրջ քննարկումների ու բանավեճերի առիթ են դարձել մետագիտական հարթության վրա՝ էպիստեմոլոգիայի ու մեթոդաբանության մեջ։

Սույն վերլուծությամբ ցույց են տրվում գիտական տեսությունների ընդունման (այդ իմաստով՝ նրանց ճանաչման) և իրավաքաղաքական ոլորտներում ճանաչման ակտի որոշ նմանություններ ու տարբերություններ՝ փաստարկելու, որ իրավաքաղաքական ոլորտում տեղի ունեցող զարգացումները պակաս ըմբռնելի ու կառավարելի չեն, քան գիտական ոլորտում ծավալվող գործընթացները։

Ճանաչման հիմնախնդրի այսօրինակ վերլուծության անհրաժեշտությունը պայմանավորված է առօրեական ու մասնագիտական շրջանակներում լայն տարածում ունեցող այն համոզմունքով, ըստ որի՝ իրավաքաղաքական գործընթացներն այնքան բարդ ու խճճված են, որ հասու չեն ըմբռնման, ուստի դրանց հետագա զարգացումներն անկանխատեսելի և/կամ անկառավարելի են։ Այս ագնոստիկական մտայնությունն իրավաքաղաքական գործորդներին կարող է մղել (հանցավոր) անգործության, իսկ գործընթացները հանգեցնել արատավոր շրջապտույտ կատարող, ինքնանպատակ ու ապարդյուն ընթացքի։ Խնդիրն ավելի է կարևորվում և դառնում հրատապ, երբ սույն մտայնությունը տեղ է գտնում Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների շրջանակներում: Ուստի կարիք է զգացվում քննադատելու և գնահատելու այդպիսի համոզմունքները։

Ի հակադրություն վերը նկարագրված դրության՝ առօրեական ու մասնագիտական շրջանակներում առկա է խիստ լավատեսական մի մտայնություն, ըստ որի՝ գիտական ոլորտը ռացիոնալ հիմքերի վրա կազմակերպված ու գործառող,մի համակարգ է, որում տեղի ունեցող գործընթացները և' կանխատեսելի են, և' կառավարելի467։

Անհերքելի փաստ է, որ գիտությունն արձանագրել է նվաճումներ, բայց, ինչպես կտեսնենք, դրանք բնավ չեն հիմնավորում գիտական ոլորտի բացառիկությանը վերաբերող անհարկի լավատեսական համոզմունքները։ Ուստի կարելի է ասել, որ գիտության նկատմամբ չափավոր լավատեսությունն ընդունելի է, իսկ իրավաքաղաքական ոլորտի նկատմամբ առկա իմացաբանական չափազանցեցված հոռետեսությունը՝ ոչ։ Մի շարք բարդություններ, որոնք առկա են իրավաքաղաքական գործընթացներն ըմբռնելու հարցում, մատնանշելի են նաև գիտական գործընթացների առումով։ Եթե այդ բարդությունների (որոնց կանդրադառնանք ստորև) առկայությունից կարելի է բխեցնել, որ իրավաքաղաքական գործընթացներն իսպառ անըմբռնելի են, ապա նույնը պետք է պնդել նաև գիտության վերաբերմամբ։ Իսկ այս դեպքում անհրաժեշտաբար պետք է համաձայնել Ժ. Բոդրիարի հետ, ըստ որի՝ այլևս չկա Աստված, որպեսզի տարբերի յուրայիններին, չկա Վերջին դատաստան, որով կեղծը կառանձնացվեր ճշմարտից, իրականը՝ արհեստականորեն հարություն առածից, որովհետև ամեն ինչ արդեն իսկ մեռած և կանխավ, մինչև մեռնելը հարություն առած է։ Ներկայումս գոյություն չունեն ո'չ իրականը, ո'չ էլ իրականին վերաբերող առասպելն ու նշանները։ Առկա

467 Տե'ս Kuhn Th., The Function of Dogma in Scientific Research, Scientific Change, Alistair C. Crombie, Ed. (1963), pp. 347-369. © 1963 by Heinemann Educational Books, Ltd. Reprinted by permission of Basic Books, Inc., publishers, P. 302. http://classes.matthewibrown.net/teaching-files/hps/kuhn-dogma-revolutions.pdl7.

211

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

օբյեկտիվությունները, վավերականությունները կամ ճշմարտությունները բացառապես երկրորդային են՝ վերարտադրված ու վերամշակված։ Այս պայմաններում, երբ իրականությունը վերածվել է հիպերիրականության, սիմուլւակրներն այլևս գոյություն ունեցող օբյեկտների պատկերումները չեն, այլ այնպիսի օբյեկտների, որոնք գոյություն չունեն։ Ուստի սիմուլւակրները նշաններ են, որոնք չունեն նշանակվողներ։ Սիմուլւակրներն ամենուր են և և ամեն ինչ սիմուլւակր է468։ Այսինքն՝ իրականացել է Ռ. Բարթի «մարգարեությունը», և մահացել է Հեղինակը՝ «... ռացիոնալ կարգավորությունը, գիտությունը, օրենքը»469։ Իսկ ներկայիս բոլոր ինստիտուտները, այդ թվում՝ իրավաքաղաքականներն ու գիտականները, ամեն գնով փորձում են դուրս պրծնել անպատասխանատու և մեռելային իրավիճակից470։ Հետևաբար ոչ մի իմաստ չունի ինչպես գիտությամբ, այնպես էլ իրավաքաղաքական գործունեությամբ զբաղվելը, ինչպես որ իմաստ չունի հույս կապելն այս ոլորտների և/կամ դրանց գործորդների հետ։

Գիտական գործընթացներն իրավաքաղաքական գործընթացներից առավել ըմբռնելի ու կանխատեսելի [ինել/չ[ինելու հանգամանքի պարզաբանումը ցույց կտա, որ իրավաքաղաքական գործընթացների ճանաչողության հարցում առկա ագնոստիկական հայացքներն անհիմն են։ Այս պարզաբանումը կարող է իրականացվել գիտության մեջ նոր արդյունքների ընդունման, դրանք որպես գիտական ճանաչելու և միջազգային հարաբերություններում ճանաչման՝ որպես իրավաքաղաքական ակտի համեմատելու միջոցով։

Գիտական գործընթացների առավել ըմբռնելի լինելու տեսակետի սխալ հիմքերը

Ի տարբերություն իրավաքաղաքական ճանաչման ակտի՝ գիտական ճանաչման գործընթացն առավել ըմբռնելի լինելու մտայնության օգտին կարող են խոսել հետևյալ փաստերն ու դրանց վերաբերյալ կարծիքները։ Գիտության մեջ նոր օրենքների, տեսությունների, հայեցակարգերի ընդունման (այլ կերպ՝ դրանց ճանաչման) հիմնահարցը համակողմանի քննության է ենթարկվել և' անցյալում, և' ներկայում՝ ոչ միայն մեթոդաբան-էպիստեմոլոգների, այլև մասնավոր գիտակարգերի ներկայացուցիչների կողմից։ Պայմանավորված այս քննարկումների և ուսումնասիրությունների ընթացքներով ու արդյունքներով՝ ձևավորվել են համապատասխան ինստիտուտներ, որոնց շրջանակներում հստակ կարգավորվում ուև կառավարվում է գիտնականի կողմից իրագործված հետազոտության՝ որպես գիտության մեջ ընդունելի (մերժելի) արդյունքի ճանաչմանը վերաբերող հարցերի ամբողջությունը։ Դրա համանմանությամբ իրավաքաղաքական հարաբերություններում ճանաչման ակտի հիմնահարցը նույնպես ենթարկվել է լուրջ քննարկումների և ուսումնասիրությունների, առկա են բազմաթիվ ու բազմապիսի ինստիտուտներ, սակայն ճանաչման ո'չ գործընթացը, ո'չ էլ կայացումը (միտումնավոր և/կամ պատահականորեն) հստակ կանոնակարգման չեն ենթարկվել։ Ներկայումս գոյություն չունի միջազգային ճանաչման չափանիշներն ամրագրող իրավական մի փաստաթուղթ, որի վրա հիմնվելով հնարավոր լիներ իրավաքաղաքական գնահատականի արժանացնել լեգալ ու լեգիտիմ ինքնիշխանության հավակնող գործորդներին։ Ընդհակառակը, հանրահայտ փաստ է, որ անհասկանալի ու անորոշ հիմունքներով որոշ ժողովուրդների թույլ է տրվում իրացնել ինքնորոշման ակտ, իսկ որոշներին նույն՝ անհասկանալի ու անորոշ հիմունքներով մերժվում։

Եթե գիտական իմացության արդյունքների ճանաչման (գիտության մեջ դրանց ընդունման, ներառման) շրջանակներում միշտ մատնանշվում է, թե ինչպիսի հիմքեր ունի

468 Տե'ս Бодрийяр Ж., Симулякры и симуляция, Тула, Текст, 2013, С. 23-32.

469 Барт Р., Смерть автора, Избранные работы: Семиотика: Поэтика, М.: Прогресс, 1989, С.

389.

470 Տե'ս Бодрийяр Ж., Симулякры и симуляция, Тула, Текст, 2013, С. 41.

212

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

տվյալ ճանաչումը, ապա իրավաքաղաքականի դեպքում գրեթե միշտ լռության կամ անորոշության են մատնվում ճանաչման բովանդակային կողմերը (հիմքերը, պատճառները, չափանիշները)։ Իրավաքաղաքական ճանաչման ձևը (de jure, de facto, ad hoc) միշտ կախված է ճանաչողի կամքից ու քաղաքական իրադրությունից։ Վերջինս կարող է իրականացնել ճանաչման ակտ, կարող է նաև չիրականացնել այդ ակտը։ Կախված քաղաքական և այլ իրադրություններից՝ իրավաքաղաքական գործորդը կարող է հայտարարություն տարածել ճանաչման ակտի վերաբերյալ, սակայն կարող է նաև իսպառ չանդրադառնալ ինչպես ճանաչման ակտի իրագործմանը, այնպես էլ դրա մերժմանը։

Միջազգային իրավունքի մի շարք տեսաբաններ պետականության ճանաչման չափանիշներն արդի աշխարհում կապում են ՄԱԿ-ին անդամակցելու պրակտիկայի հետ, որի դեպքում ճանաչումը կարող է ընդունել և' խմբային, և' միանձնյա քաղաքական ակտի ձև, ուստի այստեղ չկա ոչ մի նույնաձևություն, և առկա պրակտիկայից ոչ մի հստակ եզրակացություն անել հնարավոր չէ։ Մասնագետները, ընդհանրացնելով ճանաչման ակտի տարբեր գործընթացները, եզրակացնում են, որ հիմնական չափանիշների շարքին են պատկանում քաղաքական ռեալ իշխանության լեգիտիմ կազմակերպվածությունը, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի առկայությունը, հակամարտությունների լուծման խաղաղ ճանապարհի նախընտրությունը, տնտեսական ինքնուրույնությունը, միջազգային հարաբերություններ հաստատելու ունակությունը և այլն։ Սակայն այս և այլ չափանիշների իմաստները խիստ անորոշ են, և համապատասխան գրականության ու գործնական բնույթի բանաձևումներում առկա չէ ինչ-որ օրինաչափություն։ Ի տարբերություն սրա' գիտության մեջ նոր արդյունքների ճանաչմանը վերաբերող բոլոր չափանիշները համակողմանի քննարկվում են, սահմանվում են դրանց նշանակությունները, որոշարկվում հասկացությունները և այլն։ Այսինքն՝ գիտական ոլորտում առկա է առնվազն հարաբերական համաձայնություն ընդհանուր հասկացությունների, հայեցակետերի, հայեցակարգերի և այլ բանաձևումների վերաբերյալ։

Քաղաքական ճանաչման դեստինատորի վերացումից հետո վերանում է պետության ճանաչման խնդիրը471: Լավագույն դեպքում իրողությունն արձանագրվում է պատմագիտական գրականության մեջ, որին կրկին անդրադառնում են ընտրողաբար՝ կախված հարցի վերարծարծման նպատակից։ Ի տարբերություն սրա՝ գիտության մեջ, վերապահորեն ասած, չկա «վերացած» խնդիր. գիտական հիմնախնդիրները երբեք չեն վերանում։ Դրանք լուծվում ու փակվում են միայն ժամանակավորապես և, պայմանավորված նոր հայտնագործություններով, կրկին ներբերվում են գիտական խոսույթ։ Նույնիսկ այնպիսի խնդիրներ, որոնք համարվում են ակնհայտորեն լուծված, երբեմն-երբեմն վերաբացվում են և արմատապես վերանայվում։ Այսինքն' չի կարող լինել գիտական նախկին մի հիմնախնդիր, որն իսպառ դուրս մնա գիտական խոսույթից։

Այսպիսով, ինչպես վերն էլ արձանագրվեց, առաջին հայացքից գիտության մեջ ճանաչման հիմնահարցը ճշգրտության ու պարզության առումներով մեծ առավելություններ ունի իրավաքաղաքականից։ Սակայն այդպիսի պնդումն իրականում միակողմանի է։ Կան մի շարք դժվարհաղթահարելի խնդիրներ, որոնք առկա են և' իրավաքաղաքական ճանաչման, և' գիտական ճանաչման դեպքերում, բայց դրանք, ի տարբերություն իրավաքաղաքականի, գիտականի դեպքում շատ ավելի բարդ են։

471 Իրավաքաղաքական ճանաչման հիմնախնդրի վերաբերյալ այս և այլ մանրամասներ, տե'ս Александровна Х. Е., Формы и критерии признания государств, Пробелы в российском законодательстве, 3/2012, Cyberleninka, С. 219-222, https://cvberleninka.ru/article/v/formv-i-kriterii-priznaniva-gosudarstv/:

213

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Գիտական գործընթացների արտագիտական և իռացիոնալ բնույթը

Սկսած նոր ժամանակներից' փի[իսոփայական միտքն առավելապես կենտրոնացավ իմացաբանական, մեթոդաբանական, էպիստեմոլոգիական հիմնահարցերի վրա։ Այդ հիմնահարցերը քննարկվել ու քննարկվում են և այսօր էլ շարունակում են մնալ փիլիսոփայական մտքի կենտրոնում։ Գիտելիքի ճշմարտության, օբյեկտիվության, անհակասականության և նմանատիպ այլ չափանիշների

հիմնահարցերն առավել ինտենսիվորեն սկսեցին քննարկվել արդեն մեր ժամանակներում, որովհետև գիտական հայտնագործությունները, տեխնիկայի ու տեխնոլոգիայի նվաճումները նոր մարտահրավերներ նետեցին մարդկությանը։ Իսկ սուբյեկտիվիզմը, սկեպտիցիզմն ու ագնոստիցիզմը սկսեցին առավել հիմնավոր հարձակումներ իրականացնել ինչպես գիտության, այնպես էլ հոգևոր մշակույթի բոլոր ոլորտների նկատմամբ։ Ուստի բոլոր ոլորտների՝ լավատեսական կողմնորոշում ունեցող մտավորական գործիչները, այդ թվում՝ փիլիսոփաները փորձեցին ու ներկայումս էլ փորձում են դիմագրավել այդ մարտահրավերներին։

Գիտական ճանաչման մի շարք չափանիշներ (օբյեկտիվություն,

անկողմնակալություն, ճշմարտություն և այլն) «արդարացնելու» նպատակով Կ. Փոփերը զարգացրեց մի հայեցակետ, ըստ որի՝ գոյություն ունեն երեք «աշխարհներ». առաջինը ֆիզիկական օբյեկտների աշխարհն է, երկրորդը մտայնության, մտածողության աշխարհն է, իսկ երրորդը մտքի օբյեկտիվ բովանդակության, մասնավորապես՝ գիտական և պոետիկ մտքերի ու արվեստի գործերի ինքնուրույն աշխարհն է։ Ըստ փիլիսոփայի՝ այս երրորդ աշխարհի բովանդակությունը խիստ յուրահատուկ է. այն գիտելիք է՝ առանց ճանաչող սուբյեկտի։ Հեղինակը պնդում է, որ այդ երրորդ աշխարհի բովանդակությունը (հայեցակարգեր, տեսություններ, փաստարկներ և այլն) շատ նման է պլատոնյան էյդոսներին և հեգեւյան համաշխարհային ոգուն, որն անտարբեր է իմացության սուբյեկտի նկատմամբ։ Հեղինակը գտնում է նաև, որ չնայած երրորդ աշխարհը ստեղծում է մարդը, սակայն միևնույն է, այն ինքնուրույն է, որովհետև ստեղծում և ի հայտ է բերում այնպիսի նորույթներ, ինչպիսիք մարդը չի հեղինակել։ Դրանք ազդում են երկրորդ և նույնիսկ առաջին աշխարհների վրա472։

Այս նկարագրությունից երևում է, որ Փոփերը, գիտնականների համայնքը հայտարարելով անդեմ, ջանում է հող նախապատրաստել օբյեկտիվության համար։ Սակայն ինչպես փաստարկում է պրոֆեսոր Հ. Ա. Գևորգյանը, դա Փոփերին չի հաջողվում, որովհետև իմացության օբյեկտը, ինքնին վերցրած, խնդիրներից զերծ է։ Օբյեկտային խնդիրները, որոնց արմատներն իրականում սուբյեկտի մեջ են, ստեղծվում են հենց սուբյեկտի գործունեության ընթացքում ու արդյունքում։ Ուստի անկախ բովանդակությունից՝ «... անհեթհեթ է խոսել իրականությունից դեպի մարդկային գիտակցություն չմիջնորդավորված և ուղղակի ձևով պարզ «փոխանցման» մասին»473։ Այսինքն՝ գիտելիքի չափանիշների հիմնահարցը հնարավոր չէ լուծել՝ գիտնականների համայնքն անդեմ հայտարարելու միջոցով։

Ի հակադրություն Փոփերի՝ Թոմաս Կունը ոչ միայն արձանագրեց սուբյեկտիվության անխուսափելիությունը, այլև «լեգիտիմացրեց» այն՝ բացատրելու գիտական հեղափոխությունների կառուցվածքը։ Ըստ Կունի՝ յուրաքանչյուր գիտության գիտակարգային մատրիցան՝ հարացույցը, որի շրջանակներում գործառնում է «նորմալ գիտությունը», բաղկացած է մի շարք տարրերից։ Կունը հանգամանորեն անդրադառնում

472 Տե'ս Popper R.K., Objective Knowledge, An Evolutionary Approach, Oxford, Clarendon Press, 1994, P. 06-119.

473 Геворкян Г., К вопросу о признании в нуке утверждений и теорий, Философия. Наука. Культура., Ер., Гитутюн, С. 68.

214

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

է դրանցից չորսին' «նշանային ընդհանրականներին», «մետաֆիզիկական հարացույցին», «արժեքին» և «նմուշին»։

«Նշանային ընդհանրականներն» արտահայտվում են նշանների միջոցով և ընդունելություն գտնում գիտնականների համայնքում։ Գիտնականները սրանց օգնությամբ կառուցում են հասկացութային ապարատներ, որոշարկում սիմվոլները և դրանք կիրառում որպես օրենքներ։ Գիտակարգային (դիսցիպլինար) մատրիցայի երկրորդ տարրը «մետաֆիզիկական հարացույցն է կամ հարացույցի մետաֆիզիկական մասերը», որոնք պայմանավորում են գիտնականների գոյաբանական նախընտրությունները հայեցակարգային մոդելի վերաբերյալ։ Երրորդ տարն «արժեքն» է, որի էությունից է կախված, թե ինչ վերաբերմունք ունի գիտնականների տվյալ համայնքը գիտության, վերջինիս նպատակների, արդյունքների վերաբերյալ։ Իսկ չորրորդ՝ ամենաէական տարրը «նմուշն» է, որովհետև ըստ ամենայնի սրանից է մեկնարկում և սրան է հանգում գիտնականների տվյալ համայնքի մասնագիտական գործունեությունը474։

Ինչպես տեսանք, ըստ Թ. Կունի՝ գիտությունը միշտ շրջապատված է արտագիտական մի շարք իրողություններով, որոնք ուղեկցում են գիտական տեսությանը։ Այդ արտագիտական իրողությունները կարող են լինել ռացիոնալ ու իռացիոնալ, գիտակցական ու անգիտակցական, հայեցողական և այլն։ Սրանց ցանկացած համադրական ամբողջն իր հերթին խմբային մակարդակում միշտ ինչ-որ մշակույթի և/կամ ենթամշակույթի ազդեցության տակ է, այդ թվում՝ մոդայի։ Իսկ անձի մակարդակում այս ամենից զատ առկա են նաև խառնվածքի, բնավորության, դաստիարակության, նեղ– անմիջական միջավայրի գործոնները և այլն։ Հասկանալի է, որ Թ. Կունի այս տեսության բոլոր դրույթներն էլ կարելի է դնել հարցականի տակ, բայց որ գիտության ընթացքը հսկայական ազդեցություններ է կրում արտագիտական (կամ նույնիսկ հակագիտական) երևույթներից, ամեն կասկածից վեր է։

Գիտության վրա ունեցած արտագիտական և իռացիոնալ երևույթներին վերաբերող էպիստեմոլոգիական խոսույթն իր լրմանը հասցրեց Պ. Ֆայերաբենդը, որն իր հիմնադրած մեթոդական անարխիզմի շրջանակներում գիտությունը լիովին

հավասարեցրեց դիցաբանությանը, կրոնին, մարմնավաճառությանը, ձեռներցությանը և մարդկային գործունեության այլ ընդունելի կամ անընդունելի ձևերին։ Ֆայերաբենդը հստակ ցույց տվեց արտագիտական, մասնավորապես քաղաքական ուղղակի և անուղղակի ահռելի ազդեցությունները, որոնք կրել ու կրում է գիտությունը։ Մեթոդական անարխիզմի հիմնադիրը, ի թիվս այլնի, փաստարկում է նաև, որ կրոնը և/կամ միֆը, հարաբերած գիտությանը, ոչ մի պակասություն չունեն։ Իսկ որոշ հարցերում վերջիններս ավելի մեծ բարձունքներ են նվաճել, քան գիտությունը՝ չնայած գիտության մեծ, բայց անհիմն հեղինակության475։

Կատարված նկարագրությունները լիովին պարզորոշում են, որ գիտական գործընթացները ոչ միայն լիովին ռացիոնալ ու ճանաչելի չեն, այլև շատ հաճախ ուղղորդվում են հենց իռացիոնալ խթանիչներից։

Վերադառնալով իմացության արդյունքների՝ գիտության մեջ ընդունելու, դրանք որպես գիտական ճանաչելու գործընթացին՝ նշենք, որ, ի թիվս այլոց, հիմնախնդիրը բազմակողմանիորեն քննել ու իր հարաբերական լրմանն է հասցրել պրոֆեսոր Հ. Գևորգյանը։ Պրոֆեսորը, ընդհանրացնելով դրան առնչվող մի շարք էական գաղափարներ, պնդում է, որ ճանաչողության օբյեկտը չի կարող պարունակել խնդիրներ, եթե այն հարաբերված չէ ճանաչողության սուբյեկտին: Ըստ հեղինակի՝ գիտությունը ոչ միայն անդրադարձ է, այլև՝ ստեղծագործություն։ Գիտությունն իր խնդիրների և դրանց ստեղծման մասնակիցն է։ Ուստի գիտելիքի (օրենք, տեսություն, հայեցակարգ և այլն)

4 Տե'ս Кун Т., Структура Научных Революций, М., Прогресс, 1977, С. 237-244.

475 Տե'ս Фейерабенд П., Против метода. Очерк анархистской теории познания, М., Аст Москва, Хранитель, 2007, С. 24-26.

215

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ճանաչման համար էական են ոչ միայն դրա տրամաբանական ու փորձնական հիմնավորվածությունը, հավանականությունն ու օբյեկտիվությունը, այլև գործնական արդարացվածությունը, նպատակն ու գործառույթները։ Այս ամենից բացի, առկա է նաև բացառապես սուբյեկտին ներհատուկ՝ անձնային-սուբյեկտային հարաբերականություն, այսինքն՝ մեկից ավել անհատներ միևնույն փաստարկին կարող են վերագրել համոզչական տարբեր զորություններ։ Այս իրողությանը, որը Դ. Պոյան անվանում է «մարդու ֆոն», պրոֆեսոր Հ. Գևորգյանը հավելում է ևս մեկը՝ ժամանակաշրջանի «ֆոն»-ը, որոնք ապացուցողականության հետ կազմում են ճանաչման հիմնախնդրի երեք հիմնարար գործոնները։ Այս ամենը խիստ դժվարացնում է ճանաչման իրացումը, և եթե ինչ-որ գաղափար, այնուամենայնիվ, ճանաչվում է, ապա նշանակում է, որ ճանաչողության սուբյեկտը դրան լուրջ է վերաբերվում։ Այն ենթակա է ուսումնասիրման և հետագայում հերքման կամ հաստատման476։ Այսինքն՝ գիտության մեջ նոր արդյունքների ճանաչումը զերծ չէ այն բոլոր արտագիտական և իռացիոնալ խնդիրներից, որոնք առկա են մարդկային կենսագործունեության այլ ոլորտներում։

Վերը նկարագրված խնդիրների դժվարհաղթահարեյի կամ անհաղթահարելի լինելը էպիստեմոլոգիայի համար սովորական խոսույթ է, սակայն փաստն այն է, որ գիտությունը կարիք է զգում, որպեսզի այս ամենը ժամանակ առ ժամանակ ի ցույց դրվի և ապացուցվի (կամ հերքվի)։ Գոյություն ունի տարածված անհիմն համոզմունք, իբր անհարկի մերժողականությունը, քարացած մտայնությունները, հեղինակությունների առաջ ընկրկելը դուրս են գիտության շրջանակներից։ Այս համոզմունքը տիրապետող է ոչ միայն գիտությունից դուրս գտնվող «գիտության երկրպագուների», այլև հենց գիտնականների շրջանում, որոնք շատ հաճախ համոզված են, որ իրենք զերծ են նախապաշարումներից և լիովին անաչառ կերպով հետամտում են ճշմարտությանը։ Սակայն ինչպես պնդում է Թ. Կունը, «կան մի շարք վկայություններ», որոնք փաստում են ճիշտ հակառակը։ Գիտնականը մինչև իր հետազոտությունը սկսելը գիտի, թե ինչ արդյունք պետք է ունենա։ Եթե ակնկալած արդյունքը շուտով ի հայտ է գալիս, ապա լավ է, իսկ եթե ոչ, ապա նա այնքան է պայքարում սարքավորումների ու հավասարումների դեմ, մինչև ստացվի կանխատեսված նմուշը։ Սրա պատճառն այն է, որ ինչ-որ բան պետք է գիտնականին ասի, թե նա որտեղ և ինչ փնտրի։ Գիտության այսպիսին լինելը Թ. Կունը բացատրում է ավանդույթների պահպանման, կրթության կազմակերպման և այլ նմանատիպ արտագիտական գործոններով՝ փաստարկելով, որ գիտությունը դոգմատիկ է477։

Այսպիսով, ինչպես ակնհայտորեն երևում է, գիտության կազմակերպումն ու հնարավոր զարգացումները մեծապես պայմանավորված են արտագիտական և իռացիոնալ գործոններով։ Սակայն այս պարագայում հարցն այն չէ, թե ինչպիսի արտագիտական կամ հակագիտական տարրեր են մասնակցում գիտության զարգացման ընթացքին, այլ այն, որ գիտությունը կա'մ չգիտի իր այդպիսի բաղկացուցիչների մասին, կա՜մ գիտի, բայց ձևացնում է, թե դրանք չկան:

Միջանկյալ եզրակացություններ

Առաջին մոտեցմամբ կարելի է ենթադրել, որ քաղաքական ճանաչման հիմնախնդիրը թերևս լինի ավելի խնդրահարույց, քան գիտականը, որովհետև բացի վերը նշված խնդիրներից, իրավաքաղաքական ճանաչումը բախվում է նաև իրեն հատուկ բարդությունների, որոնք չկան գիտական ճանաչման դեպքում։ Սակայն այդպես չէ։

476 Տե՜ս Геворкян Г., К вопросу о признании в нуке утверждений и теорий, Философия. Наука. Культура., Ер., Гитутюн, С. 79-88.

7 Տե՜ս Kuhn Th., The Function of Dogma in Scientific Research, Scientific Change, Alistair C. Crombie, Ed. (1963), pp. 347-369. © 1963 by Heinemann Educational Books, Ltd. Reprinted by permission of Basic Books, Inc., publishers, էջ 301-310, e /http://classes.matthewibrown.net/teaching-files/hps/kuhn-dogma-revolutions.pdf/.

216

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Իրավաքաղաքական հարաբերության սուբյեկտը գլխավորապես առաջնորդվում է շահով և, ի տարբերություն գիտական ճանաչողության սուբյեկտի, կարիք չունի քողարկելու իր շահադիտական նպատակները, եթե հնարավոր քողարկումը տեղի չի ունենում մարտավարական նկատառումներով։ Սեփական շահին հետամուտ լինելը լիովին լեգիտիմ իրողություն է իրավաքաղաքական շրջանակներում, որը հիմնավորվում է ինչպես գործնական, այնպես էլ տեսական-հիմնարար խոսույթների մակարդակներում478։ Իսկ սա նշանակում է, որ իրավաքաղաքական գործընթացները, մասնավորապես ճանաչման ակտի իրականացումը, լիովին կախված է վերը հիշատակված սուբյեկտային ֆոներից։ Եվ այս հանգամանքը ո'չ գաղտնիք է, ո'չ էլ նորություն։ Այսպիսով' վերը կատարված համեմատությունից կարելի է եզրակացնել.

ա) միևնույն արգելակիչներն առկա են և' գիտության մեջ նոր արդյունքների ճանաչման, և' իրավաքաղաքական ճանաչման ոլորտներում, սակայն

իրավաքաղաքական խոսույթը «գիտի» դրանց մասին, իսկ գիտականը' ոչ,

բ) գիտնականների հանրությունը' իմացության սուբյեկտը (ճանաչողը), անդեմ է, հետևաբար զերծ է պատասխանատվությունից, իսկ քաղաքական ճանաչման սուբյեկտը լիովին դիմավորված է (պետություն, կազմակերպություն և այլն), ուստիև' պատասխանատու։ Քաղաքական սուբյեկտը պատասխանատու է ոչ միայն ճանաչման (դրական հայտարարության) համար, այլ նաև լռություն պահպանելու դեպքում,

գ) քանի որ գոյություն ունեն վնասակար այնպիսի երևույթներ, որոնք առկա են և' գիտության, և' իրավաքաղաքական ոլորտներում, ապա գիտության շրջանակներում քննարկված ու պարզաբանված այդ երևույթները կարելի է արտարկել նաև իրավաքաղաքական գործընթացների վրա։ Այս դեպքում խոսքը վերաբերում է գիտական ճանաչման ակտն անհարկիորեն խաթարող ֆոներին, որոնց էությունները բավականաչափ պարզաբանված են, որպեսզի հնարավոր լինի վերջիններիս քննարկումը իրավաքաղաքական ճանաչման համատեքստում։

Ճանաչումը խաթարող սուբյեկտային ֆոները Արցախյան հիմնախնդրում

Ինչպես տեսանք, իրավաքաղաքական գործընթացներն ըմբռնելու և կանխատեսելու առումով գտնվում են հարաբերականորեն ավելի բարենպաստ պայմաններում, քան գիտական գործընթացները, ուստի ասվածն առնչելով Արցախյան հիմնախնդրին՝ կարելի է ասել, որ Արցախի միջազգային ճանաչման խոսույթը սկզբունքորեն հնարավոր է վերլուծել ու ըմբռնել։ Այս հնարավոր ըմբռնումից էլ կարող են մեկնարկել խելամիտ կանխատեսումներ, և որ ամենակարևորն է' ուղղորդիչ միջամտություններ։

Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում հայկական կողմը բախվում է մի շարք խնդիրների, որոնցից առաջնայինը, թերևս, հայկական ներքին

անհամաձայնություններն են (տեսաբաններ-գործորդներ, զիջումների հակվածներ-պահանջատերեր և այլք)։ Այս խիստ կարևոր ու ծավալուն խնդիրը կարոտ է հատուկ ուսումնասիրությունների և ամենաբարձր մակարդակի լուծումների, որին այստեղ չենք անդրադառնում։ Իսկ արտաքին քաղաքականության էական հարցն այն է, թե ի՞նչն է խանգարում միջազգային հանրությանը (որը հարատևորեն շեշտադրում է համամարդկային արժեքները)' իրականացնելու արդարության մեկ մասնավոր ակտ, այն է' ճանաչել ու սատարել Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը։ Այլ կերպ ասած' սուբյեկտային ո՞ր ֆոնին են բախվում հայկական դիվանագիտական գործիչները Արցախյան հիմնահարցի շրջանակներում' ապացուցողակա՞ն, մարդու՞, թե՞ ժամանակաշրջանի։

478 Տե'ս, օրինակ, Аристотель, Политика, Сочинения в четырех томах. Том 4, М., 1984, С. 376.

217

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Հայկական գործորդները նախևառաջ բախվում են ապացուցողական ֆոնին: Ինչպես արդեն ասվեց, հայկական կողմն ունի ներքին հակասություններ և Արցախյան հիմնահարցի վերաբերյալ, այն է' նպատակի, միջոցների, գործիքների և այլ նմանատիպ էական հարցերի շուրջ չունի մեկ միասնական հայեցակարգ: Ուստի այս պայմաններում ոչ միայն ծագում է այն հարցը, թե ինչպե՞ս և ու՞ մ ապացուցել, այլև՝ ի՞նչ ապացուցել։ Խնդրով զբաղվող առանձին մտավորականներ, հօգուտ հայկական կողմի, ջանք ու եռանդ չեն խնայում՝ բացահայտելու և կառուցարկելու անկասելի փաստարկներ ու

հակափաստարկներ, որոնք պետք է ներկայացվեն և' պաշտոնական Բաքվին, և' համաշխարհային հանրությանը (ի դեմս, ասենք, Մինսկի խմբի համանախագահների): Մտավորականությունը հարատևորեն մատնացույց է անում այն հզոր փաստարկները, որոնք կարող են լուրջ հակահարվածներ հասցնել թուրքամետ բանախոսներին, իսկ հայկական քաղաքական գործիչները անհասկանալի պատճառներով ականջալուր չեն լինում անշահախնդիր ու սրտացավ այդ մտածողներին: Նրանք կարծես շարունակաբար կատարում են կառավարման դասական սխալը՝ մտածելով, թե գոյություն ունի միայն երկու կարծիք. մեկն իրենցն է, մյուսը' անմտություն:

Նկարագրվածը ներքին խնդիրների միայն մի չնչին մասն է արտացոլում, սակայն այս քննարկումը շարունակելու ո'չ հնարավորություն կա, ո'չ էլ առավել ևս կարիք, որովհետև այս մասին շատ լավ գիտեն և' տեսաբանները, և' պատասխանատու գործիչները:

Հայկական կողմը բախվում է նաև մարդու ֆոնին առնվազն մի քանի առումներով: Առաջինը թուրքերի զուտ նվաճողական և կովկասյան թաթարների հայատյաց մտայնությունն է, որի իրացման գործում գործուն մասնակցություն են ունեցել Արևեւյան Անդրկովկասում իշխանություն ունեցած բոլոր գործորդները' ցարական ու բոլշևիկյան Ռուսաստանները (ցարականը' առաջին հերթին), գերմանական, անգլիական և այլ ուժեր: Մյուսը համաշխարհային հանրության անտեղյակությունն է, որը հայ-թուրքական

կոնֆլիկտում, չունենալով ուղղակի շահ, հավանաբար կցուցաբերեր անկողմանակալ ու մարդասիրական մոտեցումներ, եթե տեղյակ լիներ կոնֆլիկտի իսկությանը: Այս առումով տիպիկ է Կ. Փոփերի այն պնդումը, որ «... չարության դեմ պայքարելն առավել դժվար է, քան չափավոր հիմարության, որովհետև բարի մարդը, ով շատ խելամիտ չէ, հաճախ շահագրգիռ է սովորելու»479: Եթե փոփերյան այս ասույթի «չարություն» և «հիմարություն» բառերը փոխարինենք իմաստով դրանց շատ մոտ «ծավալապաշտական բռնատիրություն» և «չտեղեկացվածություն» բառերով, ապա կստացվի ներկա իրականության ճշգրիտ պատկերը, որովհետև հայկական դիվանագիտական գործորդները բախվում են թուրք-թաթարական ծավալապաշտական ու հափշտակիչ քաղաքականության և համաշխարհային (հավանական) անկողմանակալ հանրության անտեղյակությանը: Լայն հանրության անտեղյակության («հիմարության») բուն մեղավորը ո'չ թուրք-ադրբեջանական հզոր քարոզչամեքենան է, ո'չ էլ այդ մեքենայի արտադրանքն անքննադատաբար կլանող հանրույթը: Այդ իրադրության ստեղծման իրական մեղավորը հայկական կողմն է, որը տեղեկատվական պատերազմում վաղուց ի վեր մատնված է հանցավոր անգործության: Ինչպես Աղդամի (անթույլատրելիորեն հայտնի է՝ Խոջալուի) դեպքերի կապակցությամբ, այնպես էլ մի շարք հարցերում հայկական գործիչները դրսևորում են պարզամտության հասնող լավատեսություն՝ «... մտածելով, թե «ինչ ուզում են' թող ադրբեջանցիները ասեն, միևնույնն է' ճշմարտությունը մեր կողմն է»»480: Մինչդեռ անվիճելի է այն փաստը, որ ներկայումս բոլոր տիպի պարտություններին նախորդում է տեղեկատվականը:

479 Popper K., Conjectures and Refutations, The Growth of Scientific Knowledge, Manufactured in the United States of America, 1962, P. 365-366.

480 Մանասյան Ա., Ղևոնդյան Ա., Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել..., Ե., Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն, 2011, էջ 146:

218

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Իսկ ինչ վերաբերում է հենց բուն թուրք-թաթարական վարքաձևին, ապա այստեղ ո'չ փաստարկման, ո'չ էլ պատմական դեպքերը հիշատակելու կարիք չկա։ Ծավալապաշտությունը, ցեղասպանություններն ու հափշտակությունները թուրքական դասական քաղաքականության անկապտելի մասն են, որոնց գործադրմամբ էլ 1918թ.-ին ստեղծվեց «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն» կոչված քաղաքական նորագոյացությունը։ Սա «... Թուրքիայի կողմից իր սահմաններից դուրս բնիկ ժողովրդի ցեղասպանության ճանապարհով թուրքական նոր պետություն հիմնելու առաջին փորձն էր, որը նախորդել է միջազգային հանրության կողմից մինչ օրս ճանաչում չստացած Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ստեղծմանը»481։ Իսկ պաշտոնական Բաքուն, թունավորված լինելով պանթուրքիզմի գաղափարներով482 և կովկասյան թաթարների ինքնության գիտակցությունը կառուցած լինելով

հայատյացության վրա483, շարունակում է հայկական կողմին տարածքային և այլ անհեթհեթ պահանջներ ներկայացնել։ Այսինքն՝ այս վերջին առումով հայկական արտաքին դիվանագիտությունը բախվում է պաշտոնական Բաքվի հափշտակիչ ու ցեղասպան քաղաքական կեցութաձևին և, այսպես կոչված, Ադրբեջանի Հանրապետության շարքային քաղաքացի՝ նախկին կովկասյան թաթարի տգիտության հետ։ Մի մարտնչող տգիտություն, որը թերևս երբեք էլ թույլ չի տա, որ կրողը գիտակցի, թե ինքը ոչ թե թուրք է, այլ հավանաբար պարսիկ, իսկ հայերի դեմ իրեն թշնամացրել են ցարական ու թուրքական գործակալները484։

Վերջապես հայկական կողմը բախվում է ժամանակաշրջանի ֆոնին, որը, կարելի է ասել, որոշիչ դեր ունի Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում։ Չնայած բոլոր ժամանակաշրջաններն էլ միմյանցից տարբեր են, սակայն արդի ժամանակներն ունեն մի շարք յուրահատկություններ, որոնք ներկա ու անցյալ ժամանակաշրջանների տարբերությունները ահռելիորեն մեծացնում են։ Ներկայումս խոսվում է հետխորհրդային, տեղեկատվական, գլոբալացման, պոստմոդեռնի և սոցիալական այնպիսի

ժամանակաշրջանների մասին, որոնք իրենց նախադեպը չունեն և չէին էլ կարող ունենալ։ Ուստի այս հանգամանքները կրկին պարտադրում են, որպեսզի իրավաքաղաքական գործորդները քաջատեղյակ լինեն մասնագիտական ուսումնասիրություններին և ամենայն լրջությամբ հաշվի նստեն դրանց հետ։ Մի հրամայական, որի իրացումը լայն տարածում ունի առաջադեմ աշխարհում և, իհարկե, թուրք-ադրբեջանական ճամբարի որոշ շրջանականերում։ Սրանք բավական լավ են յուրացրել արևմտյան քաղաքական տեխնիկա-տեխնոլոգիաները և հաջողությամբ կիրառում են ինչպես հայկական, այնպես էլ հենց արևմտյան կողմերի դեմ։ Ներկայումս թուրք-ադրբեջանամետ գործորդները «... Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ին, Ռուսաստանին և այլ պետություններին վախեցնում են՝ սպառնալով Կորսիկայի, Բասկերի Երկրի, Շոտլանդիայի և նույնիսկ

Մանասյան Ա., Ադրբեջան-Արցախ հարյուրամյա հակամարտության

փոխակերպումները իրադարձային հենքի և իրավաքաղաքական արդյունքների դիտակետից // Բանբեր ԵՊՀ, Միաջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն մատենաշար, 2018, թիվ 2(26), էջ 5։

2 Տե'ս Մանասյան Ա., Ղևոնդյան Ա., Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել..., Ե., Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն, 2011, էջ 44-45։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

3 Ավելի մանրամասն տե'ս Սարգսյան Տ., Հայ-թաթարական բախումները ռուսական կայսրության ազգային քաղաքականության համատեքստում // Բանբեր Երևանի Համալսարանի, Հայագիտություն, Հասարակական գիտություններ, № 3 (30), Ե., Երևանի Պետական

Համալսարանի Հրատարակչություն, 2019, էջ 64-67։

484 Տե'ս Մանասյան Ա., Ադրբեջանահայությունը Դարաբաղյան հակամարտության կարգավորման և Հայոց ցեղասպանության ճանաչման համատեքստում // «Գլոբուս», Նորավանք հրատ., N 8-9, 2014, էջ 113։

219

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ամերիկյան նեգրերի անջատողականությամբ»485: Վերջիններս էլ այս շանտաժի ճնշման ներքո մոռացության են մատնում ներկայիս (և անցյայի) Ադրբեջանի Հանրապետության' տրամաբանությունից զուրկ երևույթ, իրավական զավեշտ486 ու տիպիկ հակաօրինական կազմավորում լինելու487 փաստը և նմանատիպ մի շարք էական փաստեր։

Այսինքն՝ և' թուրք-ադրբեջանական կողմը, և' աշխարհաքաղաքական գործորդները, գտնվելով ժամանակաշրջանի ֆոնում և հաշվի առնելով այն, իրականացնում են անարդար, բայց լեգիտիմացված գործողությունների շարք: Այստեղից էլ (ի թիվս նավթային քաղաքականության և այլնի) սնվում է ազգերի ազատ ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հակադրման զուտ շահադիտական պրակտիկան, որին հավելվում է Ադրբեջանի Հանրապետության կորցրած տարածքների կեղծ ու անհեթհեթ խոսույթը, և Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացը մղվում է փակուղի։

Եզրակացություն

Այսպիսով' սույն վերլուծության արդյունքում կարելի է պնդել, որ

իրավաքաղաքական ոլորտում ճանաչման ընթացքն առավել կանխատեսելի ու կառավարելի է, քան գիտության մեջ նոր գիտելիքի ընդունման ընթացքը: Գալով Արցախի միջազգային ճանաչման հարցին' կարելի է եզրակացնել, որ ներկայումս պարզապես հնարավոր չէ հասնել խնդրի արդար կարգավորմանը, եթե վերջինիս նկատմամբ չի ցուցաբերվում համակարգային այնպիսի մոտեցում, որում հաշվի կառնվեն փիլիսոփայական ու հումանիտար գիտակարգերի ներկայիս նվաճումները: Վերջիններիս շրջանակներում կարող է հայտնաբերվել, թե ինչպես է հարկավոր վարել բանակցությունները, ձևակերպել համապատասխան մտակառույցները, դասավորել փաստարկների շարքը և այլն, որպեսզի համաշխարհային մեծ գործորդները Արցախի ճանաչման ակտում շահերի հակասություն չտեսնեն:

Բազմիցս է նշվել, որ Մոդեռնի շրջանում իրական հաղթանակին հասնում էին գիտահետազոտական լաբորատորիայում, իսկ մարտադաշտում պարզապես հռչակում էին այն: Ի տարբերություն Մոդեռնի' ներկայիս ժամանակներում իրական մարտադաշտերը բանակցությունների սեղաններն ու տեղեկատվական հարթակներն են, ուստի ներկայումս հաղթանակին հասնում են իրավաքաղաքական գործորդի մտքում, իսկ բանակցային սեղանի շուրջ հանրահռչակում են այն: Հետևաբար հայկական կողմը պետք է խորապես գիտակցի և ընդունի, որ Արցախյան հիմնախնդրի արդար կարգավորման հարցում կարող է հասնել հաջողությունների, եթե (և միայն) «պատերազմեն» մտավորականները: Ընդ որում' ո'չ միայն և ո'չ այնքան պատմաբանները, այլև տեղեկատվության, փաստարկման տեսության ու վերլուծական գիտակարգերի մասնագետները:

485 Барсегов Ю. Г., Нагорный Карабах в международном праве и мировой политике. Документы и комментарий, Нзм II, М., Мелихово, 2009, С. 401.

486 Տե'ս Հարությունյան Ա., «ԼՂՀ Հռչակման Մասին» հռչակագրի իրավագիտական արժեքն ու նշանակությունը // լՂհ դատական իշխանություն, No 3, 2011, էջ 126-127:

487 Ներկայիս Ադրբեջանի Հանրապետության' լիովին հակաօրինական կազմակերպություն լինելու մասին մանրամասն և ապացուցված տե'ս Մանասյան Ա., Ադրբեջանական հանրապետության սահմանների լեգիտիմության խնդիրը // Վէմ համահայկական հանդես, Բ (Ը) տարի, 2010, թիվ 4 (32) հոկտեմբեր-դեկտեմբեր:

220

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

THE PROBLEM OF RECOGNITION IN THE SPHERE OF SCIENTIFIC KNOWLEDGE, LAW AND POLITICS

GEVORG HAKOBYAN

Yerevan State University, Faculty of Philosophy and Psychology,

Chair of History and Theory of Philosophy and Logic, Ph.D Student,

Yerevan, Republic of Armenia

Article reviews and compares the recognition problem by scientific knowledge on the one hand and in the sphere of rights and politics, on the other. Identities, differences, and other facts are recorded. The author used comparison, analyze, synthesis, generalization, and other methods. The article argues that the obstacles of the political recognition are more predictable and manageable than those in the field of science, despite the unreasonable belief that science is more rational, impartial and objective than politics. The conclusions of analysis are referred to the problem of recognition of Artsakh. Thus, it is argued that all three subjective “backgrounds” analyzed in the article, which needlessly block the recognition process, act in the process of resolving the Artsakh problem. They cause a number of difficulties and drive the process to a standstill. In these circumstances, the Armenian side is forced to seek means to fight in the area of overlapping interests with the great states and in the field of information warfare. The article concludes by pointing out that if during the period of Modernism the party of the conflict, which had advantage in the field of natural science and technic could take privilege, then at present the dominating will be the side which has skilled experts in the field of information, argumentation, and analytics.

Keywords: science, law, politics, background, subject, obstacle, problem of recognition, process of recognition.

ПРОБЛЕМА ПРИЗНАНИЯ В СФЕРЕ НАУЧНОГО ЗНАНИЯ, ПРАВА И ПОЛИТИКИ

ГЕВОРГ АКОПЯН

аспирант кафедры истории, теории и логики философии факультета философии и психологии Ереванского государственного университета, г.Ереван, Республика Армения

В статье рассматривается и подвергается сравнительному анализу проблема признания, с одной стороны, в области научного знания, а с другой - в области права и политики. Отмечаются тождества, различия и другие факты; автор использует методы сравнения, анализа, синтеза, обобщения и другие методы. В статье утверждается, что препятствия на пути к проблеме политического признания являются более предсказуемыми

221

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

и управляемыми, чем в области науки, несмотря на то, что существует необоснованное мнение о том, что наука более рациональна, беспристрастна и объективна, чем политика. Выводы анализа можно соотнести с проблемой признания Арцаха. Доказывается,, что проанализированные в статье три субъективных «фона», которые так или иначе блокируют процесс признания, действуют и в процессе урегулирования арцахской проблемы. Они вызывают ряд трудностей и загоняют процесс в тупик. В этих условиях армянская сторона вынуждена искать инструменты борьбы в плоскости совпадений интересов с крупными державами и в сфере информационной войны. В заключении статьи указывается, что если в период Модерна преимущество имела конфликтующая сторона, обладающая техническим превосходством, то в настоящее время победу может одержать та сторона конфликта, которая имеет экспертов в сфере информации, аргументации и анализа.

Ключевые слова: наука, право, политика, фон, субъект, препятствие, проблема признания, процесс признания.

222

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.