ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах
№ 1(8), 2021
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԱՄԲԻՈՆ
TRIBUNE OF YOUNG RESEARCHER ТРИБУНА МОЛОДОГО ИССЛЕДОВАТЕЛЯ
ՏՐԱՆՍՑԵՆԴԵՆՏԱԼ ՖԵՆՈՄԵՆԱԼՈԳԻԱՆ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴ*
ՀՏԴ 340 DOI: 10.52063/25792652-2021.1-258
ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրանտ,
Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]
ՄԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրանտ,
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարի օգնական, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]
ՀՐԱՅՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրանտ,
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի մասնագետ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]
Սույն հոդվածում քննարկվում են ֆենոմենալոգիայի փիլիսոփայության և ֆենոմենալոգիայի տրանսցենդենտալ դպրոցի հիմնական հասկացությունները: Անդրադարձ է կատարվում իրավունքի ճանաչման ֆենոմենալոգիական մոտեցման մեթոդաբանական առանձնահատկություններին: Հայրենական իրավական
դոկտրինի համատեքստում ուշադրություն է դարձվում այս մոտեցման ինչպես արժանիքներին, այնպես էլ թերություններին։ Եզրակացություն է կատարվում առ
* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 30.03.2021թ.:
է 25.02.2021թ., գրախոսվել' 28.02.2021թ.,
տպագրության
258
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
այն, որ ֆենոմենալոգիան յուրօրինակ, արդյունավետ, իրավունքի ընկալման բազմաբնույթ հետազոտական մոտեցումներ սինթեզող մեթոդաբանություն է:
Ֆենոմենալոգիան, որպես իրավունքի ճանաչման տեսություն ու
մեթոդաբանություն, ոչ դասական իրավաբանական գիտության մի մասն է, այս մեթոդի առանձին տարրերն օգտագործվում են ոչ դասական այլ մոտեցումների' իրավաբանական հերմենևտիկայի, իրավունքի արժեբանության շրջանակներում: Պետք է արձանագրել, որ իրավունքի ֆենոմենալոգիան այլընտրանք է իրավունքի ընկալման սոցիոլոգիական և բնական-իրավական մոտեցումներին, միաժամանա, դրա շրջանակներում որոշակի իմաստով իրականացվում է իրավունքի հետազոտման այս երկու մեթոդների սինթեզ: Իրավունքի ֆենոմենալոգիայի առանձնահատկությունը նրա ուսումնասիրության կողմնորոշումն է մի կողմից արդի իրավունքի' որպես սոցիալական գործընթացի, որը տեղի է ունենում սկզբունքորեն «բաց» կյանքի աշխարհում, մյուս կողմից պոտենցիալ իրավունքի' որպես համընդհանուր իդեալական իրավունքի հիմքի: Ֆենոմենալոգիական մոտեցումը կարող է օգտագործվել որպես գործող դրական իրավունքի հետազոտության տեխնոլոգիա: Նման տեսանկյունից ցանկացած իրավական նորմումբացահայտվում է իդեալական իրավական համակարգը, որը պայմանավորում է նորմի իրացման գործընթացը։
Սույն աշխատանքի նպատակը իրավունքի տրանսցենդենտալ ֆենոմենալոգիայի' որպես իրավական հետազոտությունների իրականացման մեթոդի վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն կատարելն է։
Դրված նպատակին հասնելու համար առանձնացվել են հետևյալ խնդիրները'
> տրանսցենդենտալ ֆենոմենալոգիայի' որպես ուղղության ուսումնասիրումը,
> տրանսցենդենտալ ֆենոմենալոգիայի' որպես հետազոտության եղանակի ուսումնասիրումը,
> տրանցենդենտալ ֆենոմենալոգիայի էության' որպես իրավունքի ճանաչման մեթոդաբանության բացահայտումը։
Սույն աշխատանքի մեթոդոլոգիական բազան են կազմում դիալեկտիկական ու պատմական մեթոդները։ Հետազոտության օբյեկտը և առարկան դիտարկվել են գիտական ճանաչողության այնպիսի ընդհանուր ու հատուկ մեթոդների օգտագործմամբ, ինչպիսիք են' դոգմատիկ, իրավահամեմատական, իրավական մոդելավորման և տրամաբանական վերլուծության մեթոդները։
Հիմնվելով սույն աշխատանքի շրջանակում կատարված վերլուծության վրա' ներկայացվել են առաջարկներ' ուղղված ֆենոմենալոգիայի' որպես իրավական հետազոտությունների իրականացման մեթոդի կիրառության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև իրավական մոդելավորման կատարելագործմանը։
Հիմնաբառեր' տրանսցենդենտալ ֆենոմենալոգիա, փիլիսոփայություն, իրավունքի դպրոց, մեթոդ, արժեք, ֆենոմեն, իրավաբանական գիտություն:
Իրավունքի տեսության զարգացման միտումները տեսության փիլիսոփայական նախադրյալների հիմնավորման անհրաժեշտության խնդիր են առաջացնում:
Ֆենոմենալոգիան, որպես փիլիսոփայական ուղղություն, կարևորվում է մի քանի պատճառներով։ Այն լայն տարածում է գտել Եվրոպական ակադեմիական շրջանակներում683 և նշանակալից կերպով ազդել է անգլոամերիկյան փիլիսոփաների684,
683 Տես Escomans V. D, Modem french philosophy (1980), Les Editions de Minuit, (1979), P. 191:
684 Տես Chomsky N., Language and mind Cambridge (3rd edition), (1968); էջ 89: Տես նաև D. Ihde, Hermeneutic phenomenology, Northern University Press, (1971), P. 25:
259
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
սոցիոլոգների685, գրաքննադատների գործունեության վրա: Ֆենոմենալոգիայի
ուսումնասիրության կենտրոնում անորոշության գաղափարն է, որը պետք է ընդունել, որպեսզի հասկանանք՝ ինչպես ենք մենք մտածում, ապրում ու գործում686։
«Ֆենոմեն» բառը, որն ընկած է ֆենոմենալոգիայի հիմքում, ունի էմպիրիկ մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություն687։ Այս ուղղության ներկայացուցիչները կարծում են, որ մենք ընկալում ենք երևույթները արագ և ուղիղ՝ իրենց էության չեզոք մեկնաբանությամբ։ Ուստի դրա նշանակությունը հակադրվում է հունարեն տերմինի նշանակությանը, քանի որ ֆենոմենալոգների տված մեկնաբանությունը վերաբերում է ոչ պասիվ վերաբերմունքի արդյունքում ձևավորված ընկալմանը։
«Ֆենոմենալոգիա» տերմինը վերցված է հունարենից, որտեղ այն նշանակում է «այն՝ ինչ կա»688։ Հուսերլի նկարագրական հոգեբանության հիմքը իդեալական օբյեկտներն են, որոնք անկախ են կոնկրետ գիտակցական պատահական առանձնահատկություններից689։
Փիլիսոփայության տարբեր ուղղություններից ժամանակի ընթացքում ձևավորվեցին ֆենոմենալոգիական փիլիսոփայության մի քանի մոտեցումներ690, որոնցից սակայն առանձնացվում են ֆենոմենալոգիական փիլիսոփայության երկու հիմնական ուղղություններ՝ տրանսցենդենտալ ու հերմենևտիկ691։
Ֆենոմենալոգիայի տրանսցենդենտալ ուղղության հիմադիրը է. Հուսերլն է692։ Ի տարբերություն է. Հուսերյի, որ կենտրոնանում էր երևույթի հասկացության վրա, հերմենևտիկ ֆենոմենալոգիայի հիմնադիրը՝ Հայդեգերը, առավելապես կենտրոնանում էր «աշխարհում մարդու իմաստի» ուսումնասիրության վրա։ Հայդեգերը դիտարկում էր անհատներին որպես «անհանգիստ էակներ», որոնք մտահոգված էին աշխարհում իրենց ճակատագրով693։
Սույն հոդվածում ուսումնասիրվելու են ֆենոմենալոգիայի՝ որպես իրավական հետազոտությունների իրականացման մեթոդի տրանսցեդենտալ ուղղության
առանձնահատկությունները։ Այդ նպատակով նախ համառոտ կուսումնասիրվի տրանսցենդենտալ ֆենոմենալոգիայի՝ որպես փիլիսոփայական ուղղության
685 Տե'ս Dallmayr F., Beyond Dogma am Despair: Toward a Critical Phenomenology of Politics (1981), P. 250: Տե'ս նաև Glucksman M., Structuralist Analysis in Contemporary Social Thought, (1st Edition) (1974), էջ 215: Տե'ս նաև Sumner C., Reading ideologies, Paperback, (1979), P. 89:
686 Տե'ս Stroller S., The Indeterminable Gender: Ethics in Feminist Phenomenology and
Poststructuralist Feminism, 13 JANUS HEAD, No 1, 2013, էջ 17, 23,
https://www.academia.edu/5073982/The Indeterminable Gender Ethics in Feminist Phenomenology and Poststructuralist Feminism, 31.01.2021:
687 Տե'ս Husserl E., CARTESIAN MEDITATIONS: AN INTRODUCTION TO
PHENOMENOLOGY (D. Cairns trans. 1977), PP. 17-18:
688 Տե'ս Donald H. J. Hermann, Phenomenology, Structuralism, Hermeneutics, and Legal Study: Applications of Contemporary Continental Thought to Legal Phenomena, 36 U. Miami L. Rev. 379 (1982), էջ 383, https://repository.law.miami.edu/umlr/vol36/iss3/3, 10.12.2020:
689 Տե'ս նույն տեղում, էջ 384։
690 Ֆենոմենալոգիական փիյիսոփայության այլ ուղղությունների մասին տե'ս Contributions to
phenomenology. In: Embree L, editor. Encyclopedia of phenomenology. Vol. 18. Netherlands: Springer;
1997.
691 Տե'ս B. E. Neubauer, Catherine T. Witkop, Lara Varpio, How phenomenology can help us learn from the experiences of others, 2019 April, P. 91:
692 Տե'ս http://www.phenomenologvonline.com/inquirv/orientations-in-phenomenologv/
transcendental-phenomenology, 07.03.2021:
693 Տե'ս S. M. Laverty, Hermeneutic Phenomenology and Phenomenology: A Comparison of
Historical and Methodological Considerations, 2003 Laverty,
https://iournals.sagepub.com/doi/pdf/10.1177/160940690300200303, 08.03.2021:
260
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
առանձնահատկությունները և հիմնական գաղափարախոսությունը, այնուհետև կվերլուծվի տրանսցենդենտալ ֆենոմենալոգիայի՝ որպես իրավական
հետազոտությունների իրականացման մեթոդի հիմնական առանձնահատուկ գծերը, այդ մեթոդի՝ հայրենական իրավունքում գործնական կիրառման հիմնախնդիրները:
Ըստ է. Հուսերլի' ֆենոմենալոգիան կարող է բացահայտել թե ինչպես են իմաստի ձևավորման անընդհատությամբ ստեղծվել ու ձևավորվել մարդու սկզբնական գոյաբանության ձևերը694: Գիտությունը, որը պետք է ընկալվի որպես կյանքի պրակտիկա, չպետք է գերակա լինի կենսական աշխարհի նկատմամբ. գիտությունը պետք է փոխադարձ կապ ունենա կենսական աշխարհի հետ' չխեղաթյուրելով «սկզբնական ակնհայտությունների աշխարհը»695:
Ժամանակակից իրավունքի տեսության ու փիլիսոփայության հիմնախնդիրը պետք է լինի իրավունքի՝ որպես կենսական աշխարհի բացահայտումը և ցույց տալը, որ ակնհայտ երևույթները հաշվի առնելն այնպիսին, ինչպիսին դրանք կան, այլընտրանք չունի: Իրավական հետազոտության ֆենոմենալոգիական մոտեցումը հնարավորություն է տալիս հիմնավորելու իրավունքի ռեֆլեքսային մոդելի անհրաժեշտությունը: Չնայած որ այդպիսի մոդելի անհրաժեշտության մասին նշվել էր դեռևս քսաներորդ դարասկզբին, այն մնում է չիրականացված: Գործնականում չկան իրավունքի ֆենոմենալոգիական մեթոդին նվիրված հետազոտություններ: Սակայն բավական է վկայակոչել միայն տեսական նախադրյալների առկայությունը, որոնք ենթակա են տրամաբանորեն ստուգված համակարգման696:
Հուսերլը մեկնաբանում էր ֆենոմենալոգիան որպես նկարագրական փիլիսոփայության մաս' հակադրելով այն էմպիրիկ հոգեբանությանը և դրա մեկնաբանման դասական եղանակներին: Ըստ Հուսերլի' ֆենոմենալոգիան բացատրում է երևույթի ընկալումը մարդու մտքում697: Ֆենոմենալոգները պնդում են, որ մարդկային գիտակցությունը միտումնավոր կերպով «գունավորում է» երևույթի վերաբերյալ ընկալումները698: Այս համատեքստում ընկալումը դիտարկվում է որպես մարդկային գիտակցության վարքագիծ, որի միջոցով բխեցվում է երևույթների հասկացությունը: Այս վարքագիծը ակնթարթային է և չարտացոլվող: Լեզվական առումով գիտակցությունը որոշում է հասկացությունների բացատրությունը699, իսկ ընկալման մեջ' մեր տեսածի մոդելն ու նշանակությունը:
Նկարագրական հոգեբանության ամենակարևոր գործառույթներից է տարբեր երևույթները նկարագրող կանոնների բացահայտումն ու սահմանումը700: Այդ կանոնները կոչվում են էյդետիկ կանոններ, և ֆենոմենալոգիական դպրոցի կողմնակիցները փորձել են մեկնաբանել դրանք այնպիսի տարբեր համատեքստերում, ինչպիսիք գեղագիտությունն ու տրամաբանությունն են701: էյդետիկ կանոնները չեն կիրառվում
694 Տես E. Husserl, CARTESIAN MEDITATIONS: AN INTRODUCTION TO
PHENOMENOLOGY (D. Caims trans. 1977), P. 6:
695 Տե'ս Пантыкина М. И., Феноменологическая методология: опыт исследования права Изд-во Урал. ун-та, 2008, С. 7։
696 Տե'ս նույն տեղում:
697 Տե'ս նույն տեղում:
698 Տե'ս Husserl E., Logical investigations, (J. Findlay trans. 1970); P. 337-432:
699 Տե'ս Mohanty J., Edmund Husserl's theory of meaninmbg, (3-րդ հրատ. 1976), P. 54-76։
700 Տե'ս Husserl E., CARTESIAN MEDITATIONS։ AN INTRODUCTION TO
PHENOMENOLOGY (D. Cairns trans. 1977), էջ 80: Տե'ս նաև Donald H J. Hermann, Phenomenology, Structuralism, Hermeneutics, and Legal Study: Applications of Contemporary Continental Thought to Legal Phenomena, 36 U. Miami L. Rev. 379 (1982), P. 382, https://repository.law.miami.edu/umlr/vol36/iss3/3, 10.12.2020:
701 Տե'ս Bachelard S., A Study of Husserl's Formal AND Transcendental Logic (1968), էջ 87: Տես նաև M. Scheler, Formalism in ethics and non-formal ethics of values (1973), P. 23:
261
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
զգայական ընկալման մակարդակում, դրանք առավելապես վերաբերում են երևույթի էության տեսական ընկալմանը։
Ֆենոմենալոգիայի՝ որպես հետազոտության եղանակի առարկան կոնկրետ օբյեկտները չեն, որոնք փաստացի գոյություն ունեն, այլ առավելապես երևույթների էությունը։ Երևույթի էությունն այն գործոնն է, որով կոնկրետ օբյեկտը տարբերվում է մյուս բոլոր օբյեկտներից։ Ֆենոմենալոգիական մեթոդի կիրառմամբ մենք չափում ենք մեր փիլիսոփայական գիտելիքները իրական աշխարհում առկա երևույթների հետ։
Հուսերլը տարանջատում էր էմպիրիկ գիտությունը էյդետիկ գիտությունից702։ Ֆենոմենալոգիան մեթոլոգիական առումով երևույթի էության գիտությունն է' ապրիորի (a priori) գիտություն703։ Ըստ այս ուղղության կողմնակիցների՝ էությունն է ընկած երևույթի հիմքում, և դա էլ հենց համարվում է ֆենոմենալոգիայի հիմքը։
Ֆենոմենալոգիայի տրանսցենդենտալ ուղղության ներկայացուցիչները կարծում են, որ մենք ուսումնասիրում ենք օբյեկտներն իրենց էության չեզոք մեկնաբանմամբ և անմիջականորեն։ Ըստ Հուսերլի՝ սա ներառում է էյդետիկ ինտուիցիան, որը հասկացողության մտային կարողությունն է704։
Ֆենոմենալոգիայի տրանսցենդենտալ ուղղության ներկայացուցիչները կարծում են, որ քանի որ մենք սկզբում ընկալում ենք երևույթները և հետո նկարագրում, դրանց մասին կարող ենք տալ բացարձակապես ճիշտ պատկերացում705։ Ուստի ֆենոմենալոգիական մեթոդից բխեցված ճշմարտությունն արդեն իսկ ապացուցված է և ենթակա չէ քննադատության։ Երևույթի էյդետիկ ընկալումը տալիս է հիմնավոր նախապայմաններ հետազոտության համար706։
Էյդետիկ ընկալումը պահանջում է որոշակի մեթոդների կիրառում։ Ըստ Հուսերլի՝ սա ներառում է երկու պայման' էյդետիկ փոփոխություն և ֆենոմենալոգիական փոփոխություն707։ Առաջին հերթին պետք է նվազեցնել էքսիզտենցիալ դատողությունները և պետք է անջատել վերացականը և աշխարհը գոյությունից708։ Դրանից հետո մնում են միայն տրանսցենդենտալ գիտակցության օբյեկտները։ Սրանք հետո պետք է հետազոտվեն ֆենոմենալոգիական փոփոխության մեջ՝ գիտակցական ընկալման համատեքստում։
Տրանսցենդենտալ ֆենոմենոլագիան առաջին հերթին հենց իրավունքի հետազոտության մեթոդաբանություն է։ Իրավունքը հիմնականում հենց մարդկանց մասին է, քանի որ մարդիկ ապրում են կյանքը էապես տարբեր եղանակներով և մարդկանց համար երբեմն իրավական համակարգը սոսկ հիմնական իրավունքներն ու փոխադարձ հարգանքը երաշխավորող կառուցակարգ է։ Այս առումով թերևս դիպուկ է
702 Տե'ս Husserl E., CARTESIAN MEDITATIONS: AN INTRODUCTION TO
PHENOMENOLOGY, (D. Caims trans. 1977), P. 11-14:
703 Տե'ս Husserl E., THE IDEA OF PHENOMENOLOGY, (Springer Netherlands), P. 46:
704 Տե'ս Donald H J. Hermann, Phenomenology, Structuralism, Hermeneutics, and Legal Study: Applications of Contemporary Continental Thought to Legal Phenomena, 36 U. Miami L. Rev. 379 (1982), P. 384:
705 Տե'ս Husserl E., CARTESIAN MEDITATIONS: AN INTRODUCTION TO
PHENOMENOLOGY (D. Cairns trans. 1977), P. 16։
706 Տե'ս Donald H J. Hermann, Phenomenology, Structuralism, Hermeneutics, and Legal Study: Applications of Contemporary Continental Thought to Legal Phenomena, 36 U. Miami L. Rev. 379 (1982), էջ 385, https://repositorv.law.miami.edu/umlr/vol36/iss3/3. 10.12.2020:
707 Տե'ս Husserl E., 'Ideas: General Introduction to Pure Phenomenology', (W.Gibson trans. 1931), PP. 61-75:
708 Տե'ս Donald H J. Hermann, Phenomenology, Structuralism, Hermeneutics, and Legal Study: Applications of Contemporary Continental Thought to Legal Phenomena, 36 U. Miami L. Rev. 379 (1982), P. 385, https://repository.law.miami.edu/umlr/vol36/iss3/3, 10.12.2020:
262
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
Սառա Ահմեդի հետևյալ բնորոշումը. «Ֆենոմենալոգիան ծառայում է իրականության շոշափելի, կինէսթետիկ և տեսողական ընկալմանը»109:
Ֆենոմենալոգիական մեթոդաբանության շրջանակներում հետազոտության օբյեկտը' որպես իրավական իրականություն, իր դրսևորումների բազմազանության մեջ ընկալվում է չափազանց լայն: Ուսումնասիրության առարկան ներկայացվում է որպես իրավունքի իդեալական հիմք՝ իրավունքի էյդոս (գաղափար): Ֆենոմենալոգիայի տեսանկյունից իրավունքն ունի իր օնթոլոգիական արմատավորված իդեալական հիմքը՝ իրապես գոյություն ունեցող իրավական ֆենոմենների նկատմամբ առաջնային իդեալական էությունը։ Իրավունքի ֆենոմենալոգիական տեսլականը մեծապես ձևավորվում է այն հանգամանքը բացատրելու ձգտման արդյունքում, որ անցյալի ու ներկայի իրավական համակարգերի անսահման փոփոխականության հետ մեկտեղ գոյություն ունեն անփոփոխ, մի իրավական համակարգից մյուսն անցնող հիմնարար սկզբունքներ և իրավադրույթներ: Իրավունքի այս տեսակի անփոփոխ հիմքը, օրինակ, բնական իրավունքի դպրոցը դիտում էր որպես բնական երևույթ: Իրավունքի ֆենոմենալոգիական դպրոցը բացատրում է նման անփոփոխ իրավական կառույցների գոյությունը՝ չդիմելով յուսնատուրայիզմին:
Այսպիսով՝ ֆենոմենալոգիան դիմում է ոչ թե իրավունքի էմպիրիկ փոփոխական-գոյաբանական (էքզիստենցիայ) ձևերին, այլ նրա էութենական (էսսենցիայ) հիմքին՝ հետազոտողի գիտակցության բացահայտմանը՝ իրավական էյդոսին: Իրավունքի ֆենոմենալոգների տեսլականում իրավունքի իդեալական էությունը հավերժական է և ոչ տարածական. այն մի համակարգ է, որտեղ արտահայտվում է իրավունքի էյդետիկ իմաստը: Հետևաբար իրավաստեղծ մարմինների գործունեությունը ընկալվում է որպես իդեալական իրավական մոդելների մարմնավորում։ Այդ իդեալական մոդելները իրավաստեղծ գործընթացում մարմնավորվում են կոնկրետ սոցիալ-մշակութային պատմական բովանդակությամբ, լեգիտիմացվում են սոցիալական սուբյեկտի ճանաչման ակտում, իրավական էներգիա են հաղորդում հասարակության անդամների իրավունքներին ու պարտականություններին։
Ֆենոմենալոգիայի էությունը՝ որպես իրավունքի ճանաչման մեթոդաբանություն, այն է, որ իրավունքի կոնկրետ-պատմական համակարգերը ճանաչվում են իրավունքի հիմքը կազմող իդեալական համակարգերի մտավոր նվազեցմամբ։ Այս տեսակի ճանաչողությունը հանգում է նախ՝ դարաշրջանին՝ բոլոր դատողություններից հրաժարվելու ընթացակարգին, որոնք վերաբերում են իրավունքի տարածաժամանակային, անհատական-հոգեբանական, կոնկրետ-պատմական, սոցիալական գոյությանը, երկրորդ՝ դարաշրջանին հաջորդող կառուցվածքի նկարագրության ընթացակարգին։ Ֆենոմենալոգիական իմացաբանական
ընթացակարգերի կիրառման արդյունքում կոնկրետացվում է իրավունքի ֆենոմենալոգիական դպրոցի կողմից սահմանվող ճանաչողության առարկան՝ «էյդոս», «մաքուր կառուցվածք», «մաքուր ձև», «իդեալական կառուցվածք», «նոեմա», «նոեզիս», «ինտենցիա» հասկացությունների միջոցով:
Ինչպես կարծում են իրավունքի ֆենոմենալոգիական ըմբռնման կողմնակիցները, առավել անմիջականորեն իրավական էյդոսը արտահայտվում է իրավազորության մեջ: Հենց իրավազորությունը կարելի է դիտարկել որպես իրավունքի որոշակի իդեալական հիմք։
Իրավունքի ֆենոմենալոգիական դպրոցը ներքուստ միատարր չէ, իր մտավոր տարածության մեջ ֆենոմենալոգիական ռեդուկցիայի տարբեր տատանումները տարբեր հեղինակների կողմից մեկնաբանվում են տարբեր ձևերով՝ որպես իրավունքի 709
709 Տես Ahmed S., A Phenomenology of Whiteness, Feminist theory 149, 153 (2007):
263
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
ապրիորի հիմքերի նկարագրություն (Է.Հուսերլ710 , Ա.Ռայնախ), «իրերի բնույթի» կառուցում (Գ.Ռադբրուխ), արժեքների բացահայտում (Ն.Ն.Ալեքսեև) և այլն:
Իրավական ֆենոմենալոգիայի դասականներից մեկը կարելի է համարել գերմանացի իրավական մտածող, Է.Հուսերյի հետևորդ, 20–րդ դարի ֆենոմենալոգիական շարժման ներկայացուցիչ Ադոլֆ Ռայնախին711 (1883-1916թթ.): «Քաղաքացիական իրավունքի ապրիորի հիմքերը» աշխատությունում Ռայնախը ֆենոմենալոգիական մոտեցման դիրքերից փորձում է ուսումնասիրել բնական իրավունքը: Նա կարծում է, որ իրավունքի էությունը բացահայտող իրավական առաջնային իրողությունը սոցիալական ակտերն են։ Ա.Ռայնախի կողմից առանձնացվող սոցիալական ակտի հատկանիշներից հետևում է, որ առաջնային իրավական իրողություններ են համարվում արարքի, կոլեկտիվության ու փոխադարձության արտահայտությամբ բնութագրվող իրավական հարաբերությունները: Ընդ որում, այս կամ այն իրական հասարակական հարաբերությունը իրավական համարելու համար չի պահանջվում պետության կողմից սահմանված նորմով կարգավորում։ Իրավական են ճանաչվում այն հարաբերությունները, որոնցում իրականացվում է իրավունքի էությունը և որոնք ձևավորվում են ինտերսուբյեկտիվության սկզբունքի հիման վրա:
Ռուսական իրավագիտության մեջ իրավունքի ֆենոմենալոգիայի առաջին ներկայացուցիչը եղել է ականավոր ռուս իրավաբան Նիկոլայ Ալեքսեևը712 (1879-1964թթ.): «Իրավունքի փիլիսոփայության հիմունքներ», «Պետության գաղափարը. քաղաքական մտքի պատմության ակնարկներ», «Խաղաղություն և հոգի. փիլիսոփայական մտորումներ մատերիայի և ոգու մասին՝ դիալեկտիկական ռեալիզմի հիման վրա», «Ռուսական կայսրությունը պատմական ակունքներում», «Քրիստոնեությունը և միապետության գաղափարը», «Փիլիսոփայության գաղափարի և նրա հասարակական առաքելության մասին» աշխատություններում նա հիմնավորում էր իրավունքի ճանաչման ֆենոմենալոգիական մեթոդի օգտագործման
անհրաժեշտությունը նրանով, որ այլ մեթոդներ սկզբունքային թերություններ ունեն: Ալեքսեևը պնդում էր, որ իրավունքի ռացիոնալիստական կամ էմպիրիկ սահմանումները որոշակի միաչափության բնույթ ունեն, քանի որ իրավունքը հանգեցնում են ինչ-որ մի չափման՝ նորմի, կամքի, հետաքրքրության: Օրենքի բազմաչափ բնույթը պարզաբանելու համար, Ալեքսեևի համոզմամբ, անհրաժեշտ է ընդհանրապես թողնել սահմանումների հողը և տալ իրավունքի ֆենոմենալոգիական կառուցվածքի նկարագրությունը, որը մի քանի չափումների միասնություն է:
Իրավական կառուցվածքի առաջին տարրը, Ալեքսեևի կարծիքով, սուբյեկտն է՝ որպես իրավունքի մեջ հայտնաբերված արժեքների կրող: Ալեքսեևը սուբյեկտի տակ հասկանում է ոչ թե ավանդական իրավունքի սուբյեկտին, ինչպես այն ընկալում է ավանդական իրավաբանական տեսությունը, այլ սուբյեկտի՝ որպես արժեք հայտնաբերող գործչի:
Ն.Ն.Ալեքսեևի հայեցակարգում այս կառույցի երկրորդ տարրը իրավունքի մեջ հայտնաբերվող արժեքներն են: Ինչ-որ արժեքի առկայությունը, Ալեքսեևի կարծիքով, իրավական երևույթների համար անվերապահ ենթադրություն է, քանի որ հակառակ
710 Տե'ս Donald H.J. Hermann, Phenomenology, Structuralism, Hermeneutics, and Legal Study: Applications of Contemporary Continental Thought to Legal Phenomena, 36 U. Miami L. Rev. 379 (1982), էջ 384: Տե'ս նաև Гуссерль Э. Кризис европейских наук и трансцендентальная феноменология. Введение в феноменологическую философию – СПб., 2005.
711 Տե'ս Райнах А., О феноменологии: доклад в Марбурге, январь 1914 года, / URL:http://www.ruthenia.ru/logos/number/1999 01/1999 1 04 .htm, 07.01.2021։
712 Տե'ս Алексеев Н Н., Основы философии права / Н. Н. Алексеев. – СПб.: Издательство «Лань», 1999.
264
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
դեպքում գոյություն չէին ունենա շահագրգռվածության ու անտարբերության դրսևորումները:
Իրավական կառուցվածքի երրորդ տարրը Ալեքսեևը համարում է որոշ նախնական իրողությունները: Ցանկացած իրավական ֆենոմենի նման նախատիպերը, ըստ Ալեքսեևի, «իրավազորությունը» և «պարտականություններն» են: Այդ երեք տարրերի միասնությունը ձևավորում է Ալեքսեևի հայեցակարգի կենտրոնական հասկացությունը, իրավական կառուցվածքի հասկացությունը: Հետազոտողը գրում է. «Այն, ինչ մենք հասկանում ենք իրավական կառույցի կամ իրավական լոգոսի ներքո, ընդհանուր և հավերժական իրավական ինչ-որ նորմերի գումար չէ։ Իրավական կառուցվածքը մեզ համար իրավական երևույթների կատարյալ ամբողջականությունն է... Մենք ունենք իրավունքի գաղափարը և կատարյալ հաստատակամությամբ ենք տիրապետում դրան և օգտվում դրանից։ Դա նշանակում է, որ անվերջանայի իրավական երևույթները կապված են ամբողջականության իրավական գաղափարով: Այս ամբողջականության մեջ է հայտնաբերվում իրավունքի կառուցվածքը: Իրավական կառույցն այն է, ինչը տարբեր երևույթներին իրավական ձև է տայիս: Եվ մասնավորապես իրավունքի նորմերը «իրավական» են միայն այն պատճառով, որ դրանցում արտացոլվում է իրավական կառուցվածքը։ Ի տարբերություն այլ տեսակի նորմերի, մենք «իրավական» ենք անվանում այն նորմերը, որոնք ենթադրում են հատուկ կրող (ճանաչման կարողություն ունեցող), որոնցում արտահայտվում են իրականացված արժեքները և որոնք ձևակերպվում են հատուկ սահմանումներով (իրավունքներ -պարտականություններ)»713:
Իրավունքի ընկալման նման մոտեցումը բացատրել է դրա փաստացի բազմազանությունը' պահպանելով իմաստային միասնությունը: Իրավունքը, ըստ Ալեքսեևի, միշտ կա այնտեղ, որտեղ կա իրավական համակարգ: Այդ տարրերի բովանդակության և դրանց կապերի բնույթի բազմազանությունն էլ ստեղծում է իրավական կյանքի ողջ գունագեղությունը:
Հայրենական իրավագիտության մեջ իրավունքի ֆենոմենալոգիայի խոշորագույն ներկայացուցիչը պրոֆեսոր Հ. Ստեփանյանն է, որ մանրամասնորեն քննարկել է իրավունքի ֆենոմենալոգիական տեսության հիմնախնդիրները: Ըստ պրոֆեսորի' իրավունքի ուսումնասիրության արդյունավետ մոտեցումներից մեկը իրավունքի ֆենոմենալոգիական ուսումնասիրությունն է: Անհրաժեշտ է իրավունքը դիտել որպես մարդկային սուբյեկտիվության երևույթ, քանի որ աշխարհը, այդ թվում' իրավունքի աշխարհը մարդուն տրվում են ոչ այլ կերպ, քան նրա սուբյեկտիվության միջոցով714:
Պրոֆեսոր Հ. Ստեփանյանի կարծիքով' իրավունքի էությունը կոնկրետ իրավական երևույթների գոյության նախապայմանն է: Իրավունքի էությունը հնարավորություն է ընձեռում բացահայտելու այս կամ այն երևույթի էական որոշարկումները, որոնց առկայության դեպքում միայն տվյալ երևույթը կարող է գոյություն ունենալ իրավունքի կատեգորիայով պայմանավորված կեցության ոլորտում: Իրավունքի էությունը տարբեր երևույթներին հաղորդում է իրավական ձև, նրանց դարձնում է «իրավական» երևույթ: Իրավունքի մինչփորձային էությունը իրավական եզակիության գոյության բանային է, նրա գոյության բանաձևը715:
713 Տե'ս Алексеев Н.Н., Основы философии права / Н. Н. Алексеев. - СПб.: Издательство «Лань», 1999, С. 78.
714 Տե'ս Ստեփանյան Մ.Հ., Իրավունքի ֆենոմենոլոգիական տեսության հիմնախնդիրները, «Պետության և իրավունքի տեսության և պատմության, իրավական ուսմունքների պատմության» մասնագիտությամբ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության սեղմագիր, Երևան 2008, էջ 8:
7 5 Տե'ս նույն տեղում, էջ 9:
265
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
Ֆենոմենալոգիայի տեսանկյունից դիտարկելով իրավունքի էությունը' պրոֆեսոր Ստեփանյանը նշել է, որ իրավունքի էութենական հատկանիշներից են ինտերսուբյեկտիվությունը, իրավատիրական-պարտապանական բնույթ ունեցող նորմատիվությունը և արժեքայնությունը։ Իրավունքի էութենական հատկանիշների վերլուծությունից բխում է կեցության իրավական ոլորտի հիմնական մինչփորձային օրինաչափությունը՝ ցանկացած երևույթ կեցության իրավական ոլորտի իրողություն է, այսինքն՝ «իրավական» երևույթ է, եթե անդրանցային ազատ սուբյեկտների հավակնությունների ինտերսուբյեկտիվ ճանաչման շնորհիվ մարմնավորում է իրավատիրական-պարտապանական այնպիսի կապեր, որոնք հիմնված են
արդարության վրա և ուղղված են որոշակի արժեքների ձեռքբերմանը, տիրապետմանը, տնօրինմանը կամ որևէ այլ կերպ հաղորդակից լինելուն716:
Պրոֆեսոր Հ. Ստեփանյանը իրավական կենսաշխարհի ուսմունքի դիրքերից հետազոտել է իրավական կենսաշխարհի կառուցվածքը և դրա բովանդակության առանձնահատկությունները: Առաջին անգամ գիտական շրջանառության մեջ է դրել «առօրյա իրավունք» հասկացությունը, բացահայտել այդ հասկացության էությունը։ Այսպես՝ իրավական կենսաշխարհի և իրավական կենսափորձի բաղկացուցիչ մասն է առօրյա իրավունքը, որում մարմնավորված են իրավունքի բոլոր էյդետիկ գծերը: Այդ տեսակետից առօրյա իրավունքը անդրանցային ազատ սուբյեկտների
հավակնությունների ճանաչման շնորհիվ ձևավորված այնպիսի իրավատիրական-պարտապանական կապերի վերաբերյալ պատկերացումների ամբողջություն է, որոնք մարմնավորում են արդարության գաղափարը և ուղղված են որոշակի նյութական ու հոգևոր բարիքների: Առօրյա իրավունքի նորմերը ընդհանուր, տիպականացված, ինտերսուբյեկտիվ պատկերացումներն են տիպական իրադրություններում տիպական վարքագծի վերաբերյալ717:
Այսպիսով' ֆենոմենալոգիան յուրօրինակ, արդյունավետ, իրավունքի ընկալման բազմաբնույթ հետազոտական մոտեցումներ սինթեզող մեթոդաբանություն է: Այն, որպես իրավունքի ճանաչման տեսություն ու մեթոդաբանություն, ոչ դասական իրավաբանական գիտության մի մասն է, իսկ այս մեթոդի առանձին տարրերն օգտագործվում են ոչ դասական այլ մոտեցումների' իրավաբանական հերմենևտիկայի, իրավունքի արժեբանության շրջանակներում: Պետք է արձանագրել, որ իրավունքի ֆենոմենալոգիան հանդես է գալիս որպես այլընտրանք իրավունքի ընկալման սոցիոլոգիական և բնական-իրավական մոտեցումներին, միաժամանակ դրա շրջանակներում որոշակի իմաստով իրականացվում է իրավունքի հետազոտման այս երկու մեթոդների սինթեզ: Իրավունքի ֆենոմենալոգիայի առանձնահատկությունը դրա ուսումնասիրության կողմնորոշումն է մի կողմից՝ արդի իրավունքին՝ որպես սոցիալական գործընթացի, որը տեղի է ունենում սկզբունքորեն «բաց» կյանքի աշխարհում, մյուս կողմից՝ պոտենցիալ իրավունքին՝ որպես համընդհանուր իդեալական իրավունքի հիմքի: Ֆենոմենալոգիական մոտեցումը կարող է օգտագործվել որպես գործող դրական իրավունքի հետազոտության տեխնոլոգիա: Նման տեսանկյունից ցանկացած
իրավական նորմում բացահայտվում է իդեալական իրավական համակարգը, որը պայմանավորում է նորմի իրացման գործընթացը:
Դրա հետ մեկտեղ ժամանակակից հայրենական գիտության մեջ այս մոտեցումը հազվադեպ է օգտագործվում, ինչը կապված է մի շարք պատճառների հետ: Նախ՝ ֆենոմենալոգիայի նկատմամբ բացասական վերաբերմունքը պայմանավորված է խորհրդային ժամանակաշրջանում ձևավորված որոշ կարծրատիպերով, որոնց շրջանակներում ֆենոմենալոգիան սահմանվում է որպես «բուրժուական գիտություն», երկրորդ' ֆենոմենալոգիայի մերժումը կապված է ֆենոմենալոգիական
716 Տե'ս նույն տեղում, էջ 9:
717 Տե'ս նույն տեղում, էջ 10:
266
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
տերմինաբանության բարդության հետ' մասնավորապես այնպիսի տերմինների, ինչպիսիք են' «ինտենցիա», «նոեմա», «նոեզիս» և այլն, երրորդ' ֆենոմենալոգիայի' որպես իրավունքի ճանաչման մեթոդաբանության չպահանջվածությունը
պայմանավորված է հայկական իրավական իրականության ճանաչման ուղղությամբ ֆենոմենալոգիական մեթոդի կիրառման կայուն հետազոտական ավանդույթի բացակայությամբ: Հայաստանի իրավագիտությունում ֆենոմենալոգիական մոտեցման օգտագործման խնդիրը մնում է չլուծված, սակայն հիմնական ֆենոմենալոգիական համակարգերը կարող են կարևոր մեթոդաբանական դեր խաղալ հայրենական իրավական իրականության ճանաչման գործում։
Ֆենոմենալոգիան, որպես իրավական հետազոտության մեթոդ, ուղղորդում է իրավագետներին ու պրակտիկ իրավաբաններին, որպեսզի նրանք ընկալեն իրավաբանի, դատավորի, սոցիալական աշխատողի, գիտնականի մասնագիտության էությունը: Փաստերը չափազանց կարևոր են իրավունքի համար, որոշ իրավաբանական դպրոցներում փաստերի ուսումնասիրությանը դարձվում է հատուկ ուշադրություն: Հաճախ փաստերը խեղաթյուրվում են տեսության կամ նախադեպերի վերլուծության մեջ: Տեսությունը չպետք է խեղաթյուրի փաստերը, այլ կարևորի դրանք, քանի որ կյանքի մատերիալիստական պայմանները պահանջում են նույնքան տեսականացում, որքան ոչ մատերիալիստականները718: Ֆենոմենալոգիական մեթոդի նպատակը իրավունքի մատերիալիստական տեսությունն առաջ քաշելը չէ, որը կենտրոնանում է միայն մատերիալիստական պայմանների վրա719: Ֆենոմենալոգիան առավելապես առաջ է քաշում մատերիալիստական իրավական համակարգ, որը գնահատում է կյանքի մատերիալիստական և ոչ մատերիալիստական պայմանները միաժամանակ: Այլ կերպ ասած' այն մատերիալիստական գաղափարախոսություն է, որի դեպքում փաստերն ունեն կարևոր ազդեցություն իրավունքի և տեսության վրա720:
Ըստ ֆենոմենալոգների' մարդու իրավունքների և ազատությունների անորոշ իրավական սահմանումները մտահոգիչ են, քանի որ այդպիսի նորմավորումը խոչընդոտում է իրական կյանքում իրավունքների և ազատությունների կիրառման գործընթացին:
Ֆենոմենալոգիայի՝ որպես իրավական հետազոտությունների իրականացման մեթոդի կիրառումը ավելի լավ պատկերացնելու համար հարկ ենք համարում սույն աշխատանքում ֆենոմենալոգիական մեթոդի կիրառումը քննարկել ստորև բերված օրինակով, որն առնչվում է հանցավոր անփութության՝ որպես մեղքի ձևի մեկնաբանությանը։
Դոնալդ Մորանոն հանցավոր անփութության վերաբերյալ իր հոդվածում տվել է ֆենոմենալոգիական մեթոդի հետաքրքիր ու պատկերավոր նկարագրությունը: Մորանոն օգտագործել է հանցավոր անփութության դասական սահմանումը' այսպես կոչված, «մեղադրման ենթակա անփութություն»: Անփութությամբ կատարված արարքի համար պատասխանատվությունը որոշելու համար նա առանձանացրել է երեք ակնառու և կարևոր այլընտրանքներ721:
718 Տե'ս Assiter A., Philosophical Materialism or the Materialist Conception of History, Radical Phil. Winter 1979, PP. 12, 16:
719 Տե'ս Levine N., The German Historical School of Law and the Origins of Historical Materialism, 48 J. Hist. Ideas, PP. 431,437-45 (1987):
720 Տե'ս Walter Greene R, Rhetoric and Capitalism: Rhetorical Agency as Communicative Labor, 37 PHIL. & RHETORIC, PP. 188, 198-203 (2004):
721 Տե'ս Donald H.J. Hermann, Phenomenology, Structuralism, Hermeneutics, and Legal Study: Applications of Contemporary Continental Thought to Legal Phenomena, 36 U. Miami L. Rev. 379 (1982), էջ 386, https://repository.law.miami.edu/umlr/vol36/iss3/3, 10.12.2020:
267
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
• Եթե անփութությամբ հանցանք կատարած անձի պատասխանատվությունը որոշվում է բացառապես արարքը անփութությամբ կատարած լինելու փաստի հիման վրա, ապա ինչպե՞ս պետք է որոշել անփութության բովանդակությունն ու բնույթը այն պայմաններում, երբ անփութությամբ արարք կատարած անձը չի գիտակցում անփույթ վարքագծի փաստի առկայությունը։ Այս հարցադրման կարևորությունը հատկապես սուր է արտահայտվում ֆենոմենալոգների համար, որոնք փորձում են ուսումնասիրել գիտակցության բովանդակությունը: Այսպիսով' Գ. Վիլլիամսը ընդգծել է, որ չնայած անփութությունը համարվում է մեղքի ձև, թվում է, թե կա ամեն հակափաստարկ այս դիրքորոշման դեմ: Անփութությունը մարդու մտային կարգավիճակի սահմանմամբ չի լինում' բացառությամբ կամքի բացասական արտահայտումների դեպքի722:
• Եթե պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է մեղավոր մտայնություն, ապա ինչպե՞ս մարդը կարող է լինել իրավաբանորեն պատասխանատու' առանց իմանալու իրավաբանորեն սանկցիավորված արարքի մասին:
• Ինչու՞ պետք է անփութությամբ արարք կատարած անձը բարոյական դատապարտման ենթարկվի, եթե բացակայում է մեղքը' որպես հանցակազմի տարր:
Ըստ Մորանոյի' վերջին երկու հարցադրումները փոխկապակցված են: Չնայած որ անփութությամբ հանցանք կատարած անձը վնաս է պատճառում անզգույշ կերպով, նա, այնուամենայնիվ, ենթակա է պատասխանատվության բավարար չափով ուշադիր չլին ելու համար723:
Անուշադիր վարքագծի հասկացությունը, որը բխեցվում է ֆենոմենալոգիական վերլուծություններից, թույլ է տա[իս խուսափել այս արմատական երկփեղկվածությունից և ակնհայտ հակասությունից724: Անուշադրությունը որպես հանցավոր անփութություն դիտարկելու երկփեղկվածությունը լուծելու համար Մորանոն իրականացրել է հանցավոր անփութության ֆենոմենալոգիական վերլուծություններ: Ըստ Մորանոյի' հանցավոր անփութության ֆենոմենալոգիան կառաջացնի վերջինիս անփոփոխ կառուցվածքը. անփութության նշանակությունը գիտակցության համար որոշելիս Մորանոն ընդգծում է, որ գիտակցությունը չի կարող կենտրոնանալ ամեն ինչի վրա միանգամից, և յուրաքանչյուր բաղադրիչ միաժամանակ այն ամենի բացառությունն է, ինչն ընդգրկված չէ725: Ուշադրությունն այս համատեքստում հասկանալը հանգեցնում է անուշադրության բացասական սահմանման: Միևնույն ժամանակ ամեն դեպքում չէ, որ հանցավոր անփութությունը անուշադրության արդյունք է: Չնայած անփութության էությունը պետք է ընկալել որպես բացթողում, անփութության էությունից հետևում է ուշադիր լինելու պարտականությունը: Այսպիսով' անփութությունը որոշակի արարք կատարելիս կամ վարքագիծ դրսևորելիս պատշաճ ուշադրության բացակայությունն է կամ ձախողելն է այն վարքագիծը դրսևորելու կամ արարքը կատարելու հարցում, որը սուբյեկտը պարտավոր էր դրսևորել կամ կատարել726:
722 Տե'ս Williams G., Criminal Law, 36, (2d ed. 1961), PP. 102-103 :
723 Տե'ս Morano, A Phenomenology of Negligence, 5 J. BRIT. SOC'Y FOR PHENOMENOLOGY 135 (1974); P. 138: Տե'ս նաև Williams G., Criminal Law, 36, (2d ed. 1961), P. 103:
724 Տե'ս Donald H.J. Hermann, Phenomenology, Structuralism, Hermeneutics, and Legal Study: Applications of Contemporary Continental Thought to Legal Phenomena, 36 U. Miami L. Rev. 379 (1982), էջ 387, https://repositorv.law.miami.edu/umlr/vol36/iss3/3. 10.12.2020:
725 Տե'ս Morano, A Phenomenology of Negligence, 5 J. BRIT. SOC'Y FOR PHENOMENOLOGY (1974), P. 135, Տե'ս նաև Husserl E., The Idea of Phenomenology, P. 56:
726 Տե'ս Morano D., A Phenomenology of Negligence, Journal of the British Society for Phenomenology, (1974), P. 139:
268
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
Ֆենոմենալոգիայի մեթոդի կիրառմամբ անուշադրության սահմանումը որպես «հանցավոր անփութություն»727 մարդկային վարքագծի նեղ իմաստով մեկնաբանության արդյունք է։ Նեղ իմաստով մեկնաբանությունը սահմանում է սուբյեկտի անուշադրությունը անմիջական սպառնալիքի նկատմամբ, որն էլ հանգեցնում է վնասի առաջացմանը։ Ի հակադրումն այս դիրքորոշման՝ ֆենոմոնալոգիայի մոտեցման կողմնակիցները դիտարկում են մարդու վարքագիծը շարունակականության մեջ և ավելի լայն ժամանակային ասպեկտով728։ Երբ անուշադրությունը շարունակական է ժամանակի ընթացքում, և անձը չի կարողանում ուշադիր լինել այս առումով, կարելի է հետևություն անել, որ անձն անփույթ ու անուշադիր է կամ էլ «դիտավորությամբ» է անփույթ վարքագիծ դրսևորել, քանի որ ուշադրության արժանի կոնկրետ երևույթի շարունակական արհամարհումը կարող է լինել այն դեպքում, երբ անձը միտված է այդպիսի վարքագիծ դրսևորում։ Այս առումով անուշադրությունն ու անփութությունը գոյություն են ունենում միաժամանակ, այլ ոչ թե որպես առանձին կատեգորիաներ, և բացակայում է «հանցավոր անփութություն» հասկացության հակադիր որակումը729։
Մորանոյի ֆենոմենալոգիական վերլուծություններն անփութության մասին վերափոխում են այս ուղղության նկատմամբ առկա իրավական ընկալումները։ Ֆենոմենալոգիան խուսափում է անփութության վերաբերյալ առկա ավանդական երկփեղկվածությունից ու հակադրություններից։ Ֆենոմենալոգիայի մեթոդի կիրառմամբ հանցավոր անփութությունը որակվում է որպես հանցավոր վարքագիծ, քանի որ արտացոլում է իրավիճակի կարևոր առանձնահատկությունները ըստ պատշաճի գնահատելու ձախողումը730։
Ֆենոմենալոգիական առումով անփութությունը ուշադրության հանցավոր շեղումն է։ Այն ֆենոմենալոգիական մեթոդի կիրառման պարագայում դիտարկվում է որպես սուբյեկտի՝ ոչ ամբողջապես գիտակցված ընտրությունը՝ արհամարհել էական նշանակություն ունեցող որոշ հանգամանքներ։
Հարկ է նշել, որ մեր օրենսդիրը հանցավոր անփութությունը դիտարկել է որպես անզգուշությամբ դրսևորվող մեղքի ձև՝ չմեկնաբանելով անփութությունը
ֆենոմենալոգիական մեթոդի կիրառման համատեքստում731։
Մասնավորապես համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 30–րդ հոդվածի 1–ին մասի՝ անզգուշությամբ կատարված հանցանքը կարող է դրսևորվել ինքնավստահությամբ կամ անփութությամբ: Իսկ նույն հոդվածի 3–րդ մասի համաձայն՝ հանցանքը համարվում է անփութությամբ կատարված, եթե անձը չի նախատեսել իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք:
Նույն մոտեցումն է առկա նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում732, որի 26-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված է. «Հանցանքը համարվում է հանցավոր
727 Տե'ս Donald H.J. Hermann, Phenomenology, Structuralism, Hermeneutics, and Legal Study: Applications of Contemporary Continental Thought to Legal Phenomena, 36 U. Miami L. Rev. 379 (1982), P. 386, https://repositorv.law.miami.edu/umlr/vol36/iss3/3. 10.12.2020:
728 Տես նույն տեղում, էջ 140:
729 Տե'ս Donald H.J. Hermann, Phenomenology, Structuralism, Hermeneutics, and Legal Study: Applications of Contemporary Continental Thought to Legal Phenomena, 36 U. Miami L. Rev. 379 (1982), P. 388, https://repository.law.miami.edu/umlr/vol36/iss3/3՝ 10.12.2020:
729 Տե'ս նույն տեղում, էջ 389։
730 Տե'ս նույն տեղում, էջ 389-390։
731 Տե'ս ՀՀ քրեական օրենսգիրք։ Ընդունվել է 18.04.2003թ.: Ուժի մեջ է մտել 01.08.2003թ.։ Սկզբնաղբյուրը՝ ՀՀՊՏ 2003.05.02/25(260)։
269
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
անփութությամբ կատարված, եթե անձը չի նախատեսում իր արարքի վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել»։
Այսպիսով՜ ֆենոմենալոգիայի դիտանկյունից ամփոփելով հանցավոր
անփութության վերաբերյալ առկա տեսակետները' գալիս ենք հետևության առ այն, որ հանցավոր անփութությունը՝ որպես մեղքի ձև, պետք է բացառվի։
Ֆենոմենալոգիան կենտրոնանում է իրավական որոշումների ազդեցության ոլորտում գտնող սուբյեկտների վրա։ Ըստ այս ուղղության՝ իրավաբան գիտնականները և պրակտիկ աշխատողները պետք է մտածեն այնպես, ինչպես բոլոր մարդիկ։ Իրավաբանի մասնագիտությանը կամ իրավունքին ծառայելու գաղափարներն արդեն արդիական չեն. դրա փոխարեն պետք է փիլիսոփայության գաղափարների հիմքում դրվեն մարդկանց իրական կյանքի մասին պատկերացումները: Սա թույլ է տալիս, որ իրավաբանները պատճառաբանություններն անեն մարդկանց տեսանկյունից, այլ ոչ թե օրենքի: Այսպիսով՜ ֆենոմենալոգիան, որպես իրավական հետազոտության մեթոդ, հանդիսանում է մարդակենտրոն արդարադատության իրականացման հիմքը732 733:
Վոլֆգանգ Ֆրայդմանն առաջ է քաշել իրավաբան ֆենոմենալոգների հիմնական նպատակը, այն է' անհատի և աշխարհի միջև եղած Կանտյան պարադոքսը հաղթահարելը734: Իրավաբան գիտնականների համար ֆենոմենալոգիական մեթոդը նշանակում է հետազոտել կոնկրետ իրավաբանական երևույթը՝ առանձնացնելով իրավաբանական դոկտրինի, հայեցակարգի, ինստիտուտի հիմնական էությունն ու հարաբերակցությունը և իրավաբանական երևույթը որպես այդպիսին մեկնաբանելու հանգամանքը735:
Վերլուծելով այս մեկնաբանությունները' կարող ենք վեր հանել ֆենոմենալոգիայի' որպես իրավական հետազոտության մեթոդի գլխավոր նպատակը՝ իրավական արժեքների, պոստուլատների և դրանց փիլիսոփայական հիմքերի պարզաբանումը:
Ֆենոմենալոգիական մոտեցումը առանձնացնում է իրավական սկզբունքների և ինստիտուտների էությունը ո 'չ պոզիտիվիստիկան, ո 'չ էլ բնական իրավունքի տեսանկյունից: Այն պոզիտիվիստական չէ, քանի որ չի սահմանում իրավասու մարմնի կողմից կամ էմպիրիկ տվյալներով իրավական համակարգի մեկնաբանումն ու կանոնակարգումը: Միևնույն ժամանակ ֆենոմենալոգիական մեթոդը խուսափում է բնական իրավունքի տեսությունից բխող անփոփոխ վերլուծություններից՝ վերլուծելով իրավունքի սկզբունքների ու հասկացությունների անփոփոխ հատկությունները երևույթի էության մեջ: Ֆենոմենալոգիական մեթոդը փորձում է պարզաբանել երևույթների բնույթը գիտակցության մեջ, որպեսզի որոշի երևույթների էությունը: Նման մոտեցումը վերացնում է իրավական երևույթի էմպիրիկ վերլուծության ակնհայտ հակասությունները736:
732 Տե'ս ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը, որը հասանե[ի է ՀՀ ԱԺ պաշտոնական կայուքում' www.parliament.am-ում՜ հետևյալ հղմամբ' http://www.parliament.am/reading 1 docs7/K-634 R1.pdf, 06.02.2021.
73 Տես Nick J. Sciullo, Queer Phenomenology in Law: A Critical Theory of Orientation, 39 Pace L. Rev. 667 (2019), P. 674, https://digitalcommons.pace.edu/plr/vol39/iss2/4, 09.12.2020:
734 Տես Friedman W., Phenomenology and the social sciences, (M. Natanson ed. 1973), P. 343:
735 Տես նույն տեղում, էջ 344:
736 Տես Donald H.J. Hermann, Phenomenology, Structuralism, Hermeneutics, and Legal Study: Applications of Contemporary Continental Thought to Legal Phenomena, 36 U. Miami L. Rev. 379 (1982), էջ 389, https://repositorv.law.miami.edu/umlr/vol36/iss3/3. 10.12.2020:
270
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
Եզրակացություն
Ֆենոմենալոգիայի' որպես իրավական հետազոտությունների իրականացման մեթոդի կիրառմամբ առարկան ուսումնասիրվում է որպես իրավունքի իդեալական հիմք' իրավունքի էյդոս (գաղափար): Ֆենոմենալոգիական առումով իրավունքն ունի իր օնթոլոգիական արմատավորված իդեալական հիմքը, այն է՝ իրապես գոյություն ունեցող իրավական ֆենոմենների նկատմամբ առաջնային իդեալական էությունը։ Իրավունքի ֆենոմենալոգիական մոտեցումը մեծապես ձևավորվում է այն հանգամանքը բացատրելու հետևանքով, որ անցյալ ու ներկա իրավական համակարգերի անսահման փոփոխականության հետ մեկտեղ՝ գոյություն ունեն անփոփոխ՝ մի իրավական համակարգից մյուսն անցնող հիմնարար սկզբունքներ ու իրավադրույթներ: Իրավունքի ֆենոմենալոգիական դպրոցը մեկնաբանում է անփոփոխ իրավական կատեգորիաների գոյությունը՝ չդիմելով յուսնատուրայիզմին:
Սույն աշխատանքում կատարված ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում պարզ է դառնում, որ ֆենոմենալոգիան դիմում է ոչ թե իրավունքի էմպիրիկ փոփոխական գոյաբանական (էքզիստենցիալ) ձևերին, այլ նրա էութենական (Էսսենցիալ) հիմքին՝ հետազոտողի գիտակցության բացահայտմանը՝ իրավական էյդոսին: Ըստ ֆենոմենալոգների՝ իրավունքի իդեալական էությունը հավերժական է և ոչ տարածական. այն մի համակարգ է, որում արտահայտվում է իրավունքի էյդետիկ իմաստը: Հետևաբար իրավաստեղծ մարմինների գործունեությունը ընկալվում է իդեալական իրավական համակարգերի մարմնավորման համատեքստում։
Ամփոփելով սույն աշխատանքում տրանցենդենտալ ֆենոմենալոգիայի' որպես իրավական հետազոտությունների իրականացման մեթոդի վերաբերյալ ուսումնասիրությունը' կարելի է կատարել հետևյալ եզրահանգումները'
1. Ֆենոմենալոգիան առաջադրում է կարևոր հարցադրումների նոր շարք և նոր խնդիրներ իրավունքի ճանաչման գործընթացում։
2. Ֆենոմենալոգիայի մեթոդը ստուգում է իրավական մեկնաբանությունների ողջամտությունը՝ դրանք դիտարկելով սոցիալական փորձի համատեքստում, որտեղից պետք է բխեն իրավական մեկնաբանությունները։ Այսպիսով՝ հիմնավորվում է, որ իրավունքը կանխամտածված ձևով դիտարկվում է սոցիալական փորձի համատեքստում, իսկ իրավական կոլիզիաների ու փաստերի հետևում «թաքնված է» իրավունքի իմաստավորման՝ անընդհատ տևող պրոցեսը։
3. Ֆենոմենալոգիական ռեդուկցիան թույլ չի տայիս սահմանափակվել այս կամ այն առարկայի շրջանակներում և ենթադրում է իրավունքի ճանաչողության ազատում տեսության ու պրակտիկայի սահմանումներից։ Այդ իսկ պատճառով
ֆենոմենալոգիական հետազոտությունն ինտեգրատիվ մեթոդ է։
4. Ֆենոմենալոգիական հետազոտության առարկան իրավունքի
ուսումնասիրությունը չէ (վերջինս համարվում է իրավագիտության ուսումնասիրության առարկան), այլ այն անուղղակի ձևերի նկարագրությանը, որոնցում իրավունքը ընկալվում է գիտակցության մեջ որպես «մաքուր ֆենոմեն»։
5. Ֆենոմենալոգիական մեթոդը թույլ է տալիս առանձնացնել իրավական իրականության հետազոտության երկու եղանակ՝ իրավունքի իդեալական էյդետիկ էությունը և իրավունքի սոցիալ֊մշակութային բազմակողմանիությունը:
6. Ֆենոմենալոգիայի համատեքստում ուսումնասիրվող «կենսական աշխարհ»-ի հասկացությունը վերացրեց սուբյեկտ-օբյեկտ պարադիգմի կարծրացումը և թույլ տվեց մոտենալ իրավունքի ինտերսուբյեկտայնության խնդրին (իրավունքը՝ որպես մարդու կողմից ստեղծված երևույթ, իրավունքը՝ որպես երկխոսության հարթակ, իրավունքը՝ որպես «իրավական կյանք»):
271
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
TRANSCENDENTAL PHENOMENOLOGY AS A METHOD FOR CONDUCTING LEGAL STUDY
GEVORG BARSEGHYAN
Yerevan State University, Faculty of Law, Master’s degree, 1st year; Academy of Justice, Unit of Organization of Scientific Research and Programmatic-Methodological Activities, General legal Specialist,
Yerevan, Republic of Armenia
MANE MARKOSYAN
Yerevan State University, Faculty of Law, Master’s degree, 1st year;
Ministry of Territorial Administration and Infrastructure of the RA, the Minister Assistant,
Yerevan, Republic of Armenia
HRAYR HOVAKIMYAN
Yerevan State University, Faculty of Law, Master’s degree, 1st year;
Staff ofHuman Rights Defender ofthe RA, Research and Education center, Legal Specialist,
Yerevan, Republic of Armenia
This article examines the essential meanings of phenomenological philosophy and law school of transcendental phenomenology. Attention is paid to methodological features of phenomenological approach of legal perception. In the context of domestic legal doctrine, attention is paid to both advantages and disadvantages of this approach. Conclusion is made that phenomenology is a specific, effective methodology synthesizing diverse explorative perceptions. Phenomenology, as a theory and methodology of law, is part of non-classical legal science, separate elements of this method are used in the context of other non-classical legal approaches such as hermeneutics and axiology of law. It must be emphasized that phenomenology of law is an alternative to sociological and natural-legal perception of law and, at the same time, in its context the synthesis of these two methods of legal exploration is done to some extent. The main feature of legal phenomenology is its orientation to modern law as a sociological process that is going on in the world of “open” life on the one hand, and to potential law as a basis for universal ideal law, on the other hand. Phenomenological approach can be used as a mechanism for exploring current positive law. From such point of view, ideal legal system is discovered in any legal regulation due to which the enforcement of legal regulation is exercised.
The purpose of this work is to conduct a comprehensive study of transcendental phenomenology of law as a method of conducting legal study.
In order to satisfy the purpose set above, the following problems are introduced.
> The study of transcendental phenomenology as an approach,
> The study of transcendental phenomenology as a research method,
> The reveal of transcendental phenomenology essence as a means of methodology of
acknowledgement of law.
The methodological basis of this article are the dialectical and historical methods. The object and subject of the research were observed using such general and special methods of scientific knowledge, as dogmatic, comparative-legal, legal modeling, logical analysis.
Based on the analysis made in the context of this work, suggestions are made which are directed at developing the efficiency of phenomenology as a means of conducting legal studies, as well as the accomplishment of legal modeling.
Keywords: transcendental phenomenology, philosophy, school of law, method, value legal science.
272
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
ТРАНСЦЕНДЕНТАЛЬНАЯ ФЕНОМЕНОЛОГИЯ КАК МЕТОД ПРОВЕДЕНИЯ ПРАВОВЫХ ИССЛЕДОВАНИЙ
ГЕВОРГ БАРСЕГЯН
магистрант 1-го курса юридического факультета Ереванского государственного университета, главный специалист отдела по организации научно-исследовательских и
программно-методических работ Академии юстиции, г. Ереван, Республика Армения
МАНЕ МАРКОСЯН
магистрант 1-го курса юридического факультета Ереванского государственного университета,
помощник министра территориального управления и инфраструктур РА, г. Ереван, Республика Армения
ГРАЙР ОВАКИМЯН
магистрант 1-го курса юридического факультета Ереванского государственного университета, специалист исследовательского и образовательного центра персонала Защитника прав человека РА, г. Ереван, Республика Армения
В настоящей статье рассматриваются основные понятия философии феноменологии и трансцендентальной школы феноменологии, акцентируется внимание на методологических особенностях феноменологического подхода к познанию права. Обращается внимание как на достоинства, так и на недостатки данного подхода в контексте отечественной правовой доктрины и делается вывод о том, что феноменология представляет собой оригинальную, продуктивную, синтезирующую разнообразные исследовательские подходы в понимании права, методологию. Феноменология как теория и методология познания права является частью неклассической юридической науки, отдельные элементы этого метода используются в рамках иных неклассических подходов – юридической герменевтики, аксиологии права. Необходимо констатировать, что феноменология права выступает как альтернатива социологическому и естественно -правовому подходам в понимании права, и одновременно в ее рамках осуществляется, в определенном смысле, синтез этих двух способов исследования права. Особенностью феноменологии права является ее ориентированность на исследование, с одной стороны, актуального права как социального процесса, происходящего в принципиально «открытом» жизненном мире, с другой стороны, потенциального права как универсальной идеальной основы права. Феноменологический подход может быть использован в качестве технологии исследования действующего позитивного права. В таком ракурсе в любой правовой норме выявляется идеальная правовая структура, обусловливающая процесс реализации нормы.
Целью данной работы является проведение комплексного исследования трансцендентальной феноменалогии права как метода проведения правовых исследований.
Для достижения поставленной цели были выделены следующие задачи։
> изучение трансцендентальной феноменологии как направления
> изучение трансцендентальной феноменалогии как метода исследования,
273
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
> выявление сущности трансцендентальной феноменалогии как методологии познания права.
Методологической основой данной работы является метод диалектического и исторического подхода к рассмотрению объекта и предмета исследования с использованием общих и специальных методов научного познания, таких, как догматический, сравнительно-правовой, правового моделирования, логического анализа.
На основе анализа, проведённого в рамках данной работы, представлены предложения, направленные на повышение эффективности применения феноменалогии как метода проведения правовых исследований и совершенствование правового моделирования.
Ключевые слова: трансцендентальная феноменология, философия, школа права, метод, ценность, юридическая наука.
274