Научная статья на тему 'ԱՐՑԱԽՅԱՆ ՄՈՏԻՎԸ Մ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ "ՀԵՌԱՑՈՂ ԵՐԿՐԻ ԿԱՐՈՏԸ" ԳՐՔՈՒՄ'

ԱՐՑԱԽՅԱՆ ՄՈՏԻՎԸ Մ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ "ՀԵՌԱՑՈՂ ԵՐԿՐԻ ԿԱՐՈՏԸ" ԳՐՔՈՒՄ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
29
6
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
АРЦАХ / ВОЙНА / НАЦИОНАЛЬНЫЙ ТИПАЖ / РЕАЛЬНОСТЬ / ТОСКА / ARTSAKH / WAR / NATIONAL TYPE / REALNOST / YEARNING / Արցախ / պատերազմ / ազգային կերպար / իրականություն / կարոտ

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Բաղդասարյան Ալիսա

Սույն հոդվածում ուսումնասիրվում արժևորվում է տաղանդավոր գրող Մաքսիմ Հովհաննիսյանի «Հեռացող երկրի կարոտը» գիրքը, որտեղ արտացոլվում է Արցախի արցախցու անցյալի ու ներկայի իրական պատկերը, արցախյան բառ ու բանով: Անցյալ-ներկա-ապագա փոխկապակցության մեջ, իրականի ու երևակայականի համադրմամբ` Հովհաննիսյանը տալիս է ժամանակի ընդգրկուն նկարագիրը: Նա գտնվելով կյանքի բնական հոսքի մեջ, լավագույն ձևով զգալով ժամանակի շունչը, ստեղծում է հետաքրքիր գրականություն: Նրա երկերում կարևոր տեղ են գրավում հերոսների հիշողությունները, ներքին մենախոսությունները, վերհուշը, երևակայությունը, երկխոսությունները այլ կոմպոզիցիոն միջոցներ, որոնց օգնությամբ հեղինակը հասնում է մարդկային հոգևոր աշխարհի բացահայտմանը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE MOTIF OF ARTSAKH IN THE BOOK OF HOVANNISIAN'S "LONGING FOR LEAVING THE COUNTRY"

The article is devoted to the book of the gifted writer M. Hovhannisyan «Longing for Leaving the Country». It expresses the complete scene of the present and future of Artsakh and its people through Karabakh folklore. The author pays special attention to those stories which reflect the will and determination of freedom-loving Artsakh people, their dream to live in the independent historical homeland. In the past-present-future relation, comparing the real and the imaginary, Hovhannisyan gives a complete description of time. He is in the real flow of life, feeling the spirit of the time, and creates an interesting literature. In his compositions the memories of heroes, interior monologue, memory, imagination, dialogues and other compositional means occupy an important place by which the author reaches the disclosure of the human mind.

Текст научной работы на тему «ԱՐՑԱԽՅԱՆ ՄՈՏԻՎԸ Մ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ "ՀԵՌԱՑՈՂ ԵՐԿՐԻ ԿԱՐՈՏԸ" ԳՐՔՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

JOURNALISM, LITERATURE ЖУРНАЛИСТИКА, ЛИТЕРАТУРОВЕДЕНИЕ

ԱՐՑԱԽՅԱՆ ՄՈՏԻՎԸ Մ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «ՀԵՌԱՑՈՂ ԵՐԿՐԻ ԿԱՐՈՏԸ» ԳՐՔՈՒՄ

ԱԼԻՍԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հայ գրականությանը նոր ու ինքնատիպ դրսևորումներ ունեցավ Արցախյան շարժման և պատերազմի, ինչպես նաև զինադադարի հաստատման շրջանում: Արցախյան պատերազմն արդի հայ գրականությունը հարստացրեց նոր թեմաներով, գրական հերոսի նոր կերպարով (Լևոն Խեչոյան «Սև գիրք, ծանր բզեզ» (1999), Հովիկ Վարդումյան «Կանթեղ» (2010), Մաքսիմ Հովհաննիսյան «Մենք» (1989), Նվարդ Սողոմոնյան «Կարկառներ» (2010) և այլն): Այս ժամանակահատվածում ծնունդ առած վավերագրական արձակը' որպես ժանր, լավագույնս դրսևորվեց Մաքսիմ Հովհաննիսյանի գրչի տակ: Վավերագրական և գեղարվեստական ժանրերի համադրությամբ, գրող-հրապարակախոսը բանաձևում է արցախյան ֆենոմենոլոգիան: Թե՛ գրողի, թե' լրագրողի, և թե' պարզապես հայ մտավորականի ակնկալիքները, ձգտումներն ու երազանքները շաղկապելով իր ժողովրդի ճակատագրական ժամանակաշրջանի պահանջի հետ, Մ. Հովհաննիսյանն արձանագրեց դժվար, բայց հերոսական մի տարեգրություն, որի կերտման ճանապարհին ոգու և հոգու համարձակությունն էր պետք: Հր. Մաթևոսյանի բնութագրմամբ նա դարձավ «Բանի գեներալ»: «Հիանալի է,- գրել է Հր. Մաթևոսյանը,- որ մեր խոսքի ավելորդության, մեր ժամանակի անցածության, ուրվագծվող նոր ժամանակներից մեր էպոխայի հեռանալու բոլոր օրերում Մաքսիմ Հովհաննիսյանը չի լքել խոսքի ապաստարանը, չի լքել հավատը' թե' մենք և մեր խոսքն ավելորդ ենք, և թե' ուրվագծվող նոր աշխարհը պատկերի է գալիս ըստ մեր խոսքի»1:

Մ.Հովհաննիսյանի հաջողության կարևոր գրավականը կայանում է նրանում, որ ապրում է իր ծննդավայրում, նկարագրում հայրենակիցների դժվարին ապրուստն ու ակնկալիքները, ռեալիստորեն բացահայտում նրանց հարուստ ներաշխարհը, առանձնապես' պատերազմի և հետպատերազմյան բախտորոշ ժամանակաշրջանում: Նրա «Հեռացող երկրի կարոտը» խորհրդանշական վերնագիրը կրող ժողովածուն անկախության շրջանի հայ գեղարվեստական արձակի լավագույն գործերից է։ Նրանում տեղ գտած վիպակներն ու զրույցներն ընդհանրացնում են 1994թ. զինադադարից հետո ոչ պատերազմ, ոչ խաղաղություն անկայուն իրավիճակում գտնվող արցախյան իրականությունը, որտեղ մարդկանց վերաբերմունքն ու պատկերացումները կյանքի մինչ այդ գոյություն ունեցող բարոյական արժեքների վերաբերյալ, խրախուսական չեն։ Ղարաբաղցին յուրացնելով բոլորովին օտար, ոչ իր քիմքին հարիր մարդկային փոխհարաբերություններ, կարծես կորցնում է իր ինքնատիպ տեսակը։ Ժամանակաշրջանը ճիշտ գնահատելու ունակ գրողը ծանրակշիռ դիտարկումներով և հիմնավոր ընդհանրացումներով իր մտահոգությունն է

1 Հովհաննիսյան Մ., Երկեր, Առաջին հատոր, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., «Սոնա» գրատուն, Ստեփանակերտ, 2006թ., էջ 516:

380

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

արտահայտում երկրի, ժողովրդի, նոր հայ մարդու, և ընդհանրապես' մարդու բարոյահոգեբանական արժեքների փոփոխության նկատմամբ։ «Կռոճ» վիպակի հերոսները ճշգրտորեն ներկայացնում են արցախյան արդի ժամանակաշրջանի իրական պատկերը, երբ երեխայի «մատնաքարի տալու» նման մի անմեղ առաջարկ կարող է իրարանցում առաջացնել՝ խիստ արժեքավոր դարձնելով Չախմախքարի անտեսված հողակտորը։ Հեղինակը, երկու, անգամ երեք ժամանակների պայմանական անցումներում «Խորհրդային ժամանակաշրջան, Արցախյան պատերազմ, հետպատերազմական ժամանակաշրջան» ներկայացնում է մարդուն՝ ազգային և սոցիալական հեղափոխության մեջ։ Խորհրդային հասարակարգում ապրած,արցախյան պատերազմով անցած, պայմանական խաղաղության անկայուն իրավիճակում գտնվող երկրի քաղաքացին «իշխանություն-իշխանավոր՝ անցողիկ բաների», ինչպես նաև սոցիալ-հասարակական անբարենպաստ պայմանների պատճառով թողնում է իր իսկ «արյամբ շաղախված» հողը և ապաստան փնտրում Ալթայում կամ մեկ այլ երկրամասում։ «Ժամանակի հետ չափանիշներն էլ են փոխվում» և «ամեն ինչ հարաբերական է» ձևաչափի մեջ Համզայի հոգոցը տեղին է հնչում. «Մարդը ինչ էր ուզում, ինչի հասցրին»1:

Մ. Հովհաննիսյանը, ձեռքը դնելով կյանքի զարկերակին, տալիս է Արցախի ներկա իրականության ճշգրիտ պատկերը: Արցախը, որն արձակագրի համար հայրենի բնօրրան լինելուց զատ վաղուց արդեն դարձել է աշխարհայացք, իր գրական հունձքի կարևոր ու յուրօրինակ աղբյուրը, այսօր արդեն նոր երանգներ է ձեռք բերում: Հեղինակն իր մտահոգություններն է արտահայտում թե՛ իր երկրի քաղաքական-հասարակական, թե' իր ժողովրդի սոցիալ-հոգեբանական, թե' մարդկային փոխհարաբերությունների փոփոխության և այդ ամենից առաջացած իրարանցման շուրջ: Երեկ նկուղներում պատսպարված, այսօր արդեն մասնավոր սեփականատեր ղարաբաղցու նոր տեսակն իրեն այն երկրի տերն է համարում, որի համար արյուն թափած տղաներն իրենց ստորացված ու արհամարված զգալով, հեռանում են, թողնելով իրենց երկիրը: Փող կուտակած «կուլակ»-գյուղացիներն էլ իրենց երեխաների համար բնակարաններ են ձեռք բերում քաղաքում՝ դատարկելով գյուղերը: Այս և նմանատիպ մտահոգություններով է արձակագիրն արտահայտում իր «հեռացող երկրի» կարոտը:

Նրա թեմատիկ ընդգծվածության մեջ առանձնահատուկ տեղ ունի արցախյան ներկա իրականությունում տեղ գտած և օրեցօր ավելի լճացող բացասական երևույթների արտացոլումը, որը խիստ տարբերվում է ղարաբաղցու ավանդական կենցաղավարության, սովորությունների ու հոգեբանության առումով: Մաքսիմ

Հովհաննիսյանի հերոսները ժամանակների համեմատականում իրենց և շրջապատի կյանքով ու կենսակերպով տալիս են «շեղված ժամանակների» ճշգրիտ պատկերը: Համանուն վիպակի հերոսները, երեկ ղարաբաղի հասարակական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառների կարևոր դեմքեր լինելով, այսօր անգործ, թոշակի «կոպեկները հաշվող» ուստա Սերոբի «վուլկանիզացիա» յուրօրինակ ակումբի «նարդի» խաղացողներն են: Նրանք ասել-խոսելով, ծիծաղելով ու ձեռ առնելով արձանագրում են այն իրողությունը, թե ինչ էին, ինչ դարձան: Սակայն նրանց մտահոգությունը, ցավն ու հիասթափությունը նեղ անձնական լինելով, իր մեջ ներառում է համազգայինի տարրեր: Հեղինակի մտահոգությունը Ղարաբաղի և ղարաբաղցու ներկա իրականությունն է, որտեղ «Դժգոհելու համար նյութի պակասություն չի լինում»2:

1 Հովհաննիսյան Մ., Երկեր, Հինգերորդ հատոր, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., «Սոնա» գրատուն, Ստեփանակերտ, 2015թ., էջ 258:

2 Նույն տեղում, էջ 294:

381

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Հեղինակը երկու տարբեր սերնդի ներկայացուցիչների' ուստա Արմենակի և երիտասարդ Արամիկի երկխոսության միջոցով բարձրաձայնում է հիմնախնդիրների մասին, որոնք հիմնավորում են ղարաբաղում ղարաբաղցի չմնալու ողբերգությունը: Երկիրը դատարկվում է գների թանկացման («Օրինակ, գները' գազից սկսած մինչև շուկայում վաճառվող մի փունջ կանաչի»1), խիստ ցածր թոշակ-աշխատավարձերի («Ոնց որ էշի պոչը' ոչ երկարում են, ոչ էլ կարճանում»2) պատճառներով, ինչպես նաև աշխատատեղերի կրճատման և մի շարք սոցիալ-հասարակական խնդիրների հետևանքով և «վայ նրան, ով դրսում մարդ չունի»: Գրքում տեղ գտած վիպակներում ազգային և համամարդկային տարաբնույթ հիմնախնդիրների հոլովույթում մարդու հոգու ընդվզումների, մտահոգությունների, ցավերի ու հիասթափությունների ընդհանրության մեջ Մ. Հովհաննիսյանը հանգում է նրան, որ մարդկությունը գնում է դեպի կործանում, աղետը համաշխարհային է: Եվ «Մի հարցրու ինչու, որովհետև պատասխան չունեմ» եզրակացությամբ արձակագիրը որպես վերնագիր է ընտրում «Հեռացող երկրի կարոտը» գրքի վերջին, թվով չորրորդ վիպակի համար: Այստեղ ևս ժամանակների անցումային զգայաչափով հեղինակը իր հերոսի' Սեդրակի կերպարում ցույց է տալիս ներկա իրականության ավանդական հայի ձևափոխված, նոր տեսակը: Թերևս պատահական չէ, որ հերոսն ապրում է Խորհրդային հասարակարգի, Արցախյան պատերազմի և հետպատերազմական խառնակ ժամանակների հեղափոխությունը: Եվ, եթե սովետի ժամանակ նա մենատնտեսի հոգեբանությամբ ստիպված էր մտնել «կոլխոզ», պարտադրված պատերազմում ներկա գտնվել, ապա սեփականատերերի ու բիզնեսմենների ներկա ժամանակաշրջանում հեշտությամբ գտնում է իր տեղը («Ձեռներեցության մարմաջը կլանել էր նրան»3): Սեդրակի կերպարի մեջ լավագույն ձևով արտահայտվում է ժամանակի ոգու իրական պատկերը («Նա հովազի նման, որ ցատկից առաջ պրկում է մկանները, վստահ է, որ զոհն իր ճանկերում կլինի»4): Սեդրակն էլ «Քաոս»5-ի հերոսների նման հայտնվելով

դարաշրջանի կեղտի' փողի ազդեցության տակ, մոռանում է ընկերներին ու բարեկամներին, անգամ հին պարտքի մասին, որը հենց ինքը' հերոսը, համեմատում է «Զիմզիմովի մուրհակի» հետ:

Եվրոպական բարքերի ներթափանցումը հայ իրականություն այնքան էլ բարենպաստ չեղավ: Այլ վարք ու բարք ունեցող, արժեքային այլ սանդղակով առաջնորդվող ղարաբաղյան հասարակությունը կլանված փորձում է յուրացնել այն, ինչն իրենը չէ: Թերևս սա է պատճառը, որ հայ ընտանիքում մեծացած երիտասարդը ինչքան էլ փորձում է նյութով լցնել իր հոգու դատարկությունը, այնուամենայնիվ, հարազատների, ընկերների ու բարեկամների անտարբերության պատճառով «ավելորդության զգացումը ամբողջովին պատում է նրան»: Սեդրակի հակապատկերն է նրա կինը' Ասպրամը, ում բարոյական կերպարը հակասում է ամուսնու անբարո կերպարին: Եթե Սեդրակը յուրացնում է բարոյազրկված իրականության ոգու քաղաքականությունը, ապա Ասպրամը ցավով ու հիասթափությամբ է մտածում նյութապաշտ ու քաղքենի ամուսնու մտքի և արարքների բարոյազրկման մասին. «Ոչ մի զղջում, մեղավորության զգացում: Խղճի վրա ոչինչ չի ծանրացել, ճանապարհին քար կա' շրջանցիր կամ հրիր մի կողմ: Ինչպես կարելի է այդպես ապրել: Ինչպես ապրել նման տեսակի մարդու հետ»6:

1 Նույն տեղում:

2 Նույն տեղում:

3 Նույն տեղում, էջ 355:

4 Նույն տեղում, էջ 374:

5 Շիրվանզադե Ա., Բաքու, 1898թ.:

6 Հովհաննիսյան Մ., Երկեր, Հինգերորդ հատոր, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., «Սոնա» գրատուն, Ստեփանակերտ, 2015թ., էջ 393:

382

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Ընդհանրապես' Մաքսիմ Հովհաննիսյանի հերոսներն ու հերոսուհիները, անկախ իրենց սեռից, տարիքից, արհեստավոր, կամ արվեստագետ լինելու հանգամանքից, աչքի են ընկնում իրենց ինտելեկտով, կրթվածությամբ ու զարգացվածությամբ: Նրանք կայացած, ինքնուրույն, կյանքում իրենց տեղը գտած ժամանակակից մարդու կերպար են: Հայ գրականության մեջ հայ կինը խելքի, իմաստության, խոհեմության և շատ այլ ազգային և մարդկային կարևոր արժեքներով առանձնահատուկ տեղ է գրավում: Սակայն Մ. Հովհաննիսյանի առաջ քաշած հայ ժամանակակից կնոջ, մասնավորապես' ղարաբաղցի կնոջ կերպարը (Հեղուշ, Ասպրամ, Լիլի) նորույթ է հայ նորագույն շրջանի արձակի մեջ: Ի դեմս Ասպրամի, հեղինակը առաջ է քաշում հասարակական գործունեությամբ զբաղվող ղարաբաղցի կնոջ կերպարը: Ի տարբերություն Սեդրակի կերպարի, Ասպրամի կերպարը ամբողջական չէ, ինչպես և Սեդրակի սիրուհու Լիլիի կերպարը, ով ևս ժամանակակից, կիրթ, գործունյա կնոջ տեսակ է: Այս կանայք անցյալ չունեն,ունեն ներկա և այդ ներկան չի բավարարում նրանց: «Վերջերս հաճախ եմ հիշում Սեն-Սանսի «Կարապի մահը»: Ինչու չեմ կարող ասել»,- նշում է Լիլին:

Մ.Հովհաննիսյանի ստեղծած կանացի կերպարները անկախ իրենց հասարակական և սոցիալական կարգավիճակից հայ ավանդական կնոջ (Վերժինե տատ, Սոնա) զարգացած տեսակն են, նրանք չեն մոռանում իրենց ազգային պատկանելությունը և նրանց երջանկության չափորոշիչը առողջ ընտանիք ունենալու մեջ է(«Ասպրամը ընտանեկան ջերմություն էր տենչում, Սեդրակից իզուր է այդ սպասում»1): Սեդրակի կերպարը ևս նորույթ է անկախության շրջանի հայ

գրականության մեջ: Նա նոր հայ մարդու կերպարն է մարմնավորում: Գրքում իր ուրույն տեղն ունի «Վկայություններ» բաժինը: Այստեղ հեղինակը նովելային հետաքրքիր պատկերներ է բացում ընթերցողի առաջ: Մարդ-սյուժե կտրվածքում հեղինակը ուշադրությունը կենտրոնացնում է արցախյան ներկա իրականության բացասական երևույթների վրա, որի արդյունքում խաթարվում է հայի, մասնավորապես' ղարաբաղցու նկարագիրը: Ղարաբաղցին շարունակում է իր գոյապայքարը, և, եթե պատերազմի ժամանակ գիտեր թշնամին ով է, գնում էր նրա դեմ, «հիմա չգիտի դեմը կանգնածը թշնամի է, թե բարեկամ: Էսպես ապրելը անհնարին է դարձել»: Երկրի քաղաքական, սոցիալ-հասարակական անբարենպաստ պայմանները հային խոցելի են դարձնում արտաքին թշնամու առաջ: Ժամանակային տարբեր ընդգրկումների մեջ, հերոսների վերհուշի, երկխոսության, ներքին մենախոսության, հեղինակային խոսքի և այլ գեղարվեստական միջոցների օգնությամբ Հովհաննիսյանը խոսում է ժամանակաշրջանի և մարդու հոգեբանության փոփոխությունների մասին:

Պարտադրված պատերազմում հայտնված հայն ինքնակամ զենքը վերցրեց և պայքարեց հայրենի երկրի լուսավոր ապագայի համար: Նրանցից շատերը, որ «պատմությամբ հերոսներ» են, նահատակվեցին, թողնելով իրենց անունները, այսօր հիշվում են միայն «հանդիսավոր հավաքների ժամանակ»: «Անսպասելի վայրիվերումների ու շրջադարձերի» նոր ժամանակներում ասպարեզ եկան նոր հերոսներ, որոնք անսպասելի, անգամ իրենց համար, սկսեցին երկիր ղեկավարել և խոսել երկրի անունից: Երկիրդ թողնում հեռանում ես' «վայ է, մնում ես' էլի վայ է»: Գրողն առաջնայինը համարում է հասարակական հնչեղություն ունեցող, հրատապ ու կենսական նյութը, ինչից և հանգում է կերպարակերտման և հոգեբանական բացահայտումների հիմնարար դրույթներին: Անցյալ-ներկա-ապագա

փոխկապակցության մեջ, իրականի ու երևակայականի համադրմամբ' Մ. Հովհաննիսյանին հաջողվում է ստեղծել ժամանակի ընդգրկուն պատկերը: Նրա երկերում կարևոր տեղ են գրավում հերոսների վերհուշը, ինքնաբացահայտման

1 Նույն տեղում, էջ 393:

383

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

հոգեբանական երանգը: Պատմվածքներում օգտվելով կոմպոզիցիոն տարբեր ձևերից ու միջոցներից, նա հասնում է մարդու հոգևոր աշխարհի ցուցադրմանը:

Մաքսիմ Հովհաննիսյան–գրողի ինքնատիպությունը պայմանավորված է ոչ միայն ժանրային ու թեմատիկ բազմազանությամբ, բարձր ինտելեկտուալությամբ, զգացմունքների բնականությամբ, այլև կենդանի, գունեղ լեզվաոճական առանձնահատկություններով: Գրողն իր ասելիքն ամփոփելով բովանդակալից շարադրանքում, բաց տարածություններ չի թողնում: Նրա լեզվի հարստությունը շարունակաբար ճյուղավորվում է, նպաստում յուրօրինակ ոճի դրսևորմանը, որտեղ իրենց ուրույն դերն ունեն բարբառային բառերն ու բառակապակցությունները, ժողովրդական առած-ասացվածքները, հետաքրքիր համեմատությունները, որոնք առավել վառ գույներ են հաղորդում նրա պատումներին:

Ալիսա Բաղդասարյան ԱՐՑԱԽՅԱՆ ՄՈՏԻՎԸ Մ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «ՀԵՌԱՑՈՂ ԵՐԿՐԻ ԿԱՐՈՏԸ» ԳՐՔՈՒՄ

Բանալի բառեր' Արցախ, պատերազմ, ազգային կերպար, իրականություն, կարոտ

Սույն հոդվածում ուսումնասիրվում և արժևորվում է տաղանդավոր գրող Մաքսիմ Հովհաննիսյանի «Հեռացող երկրի կարոտը» գիրքը, որտեղ արտացոլվում է Արցախի և արցախցու անցյալի ու ներկայի իրական պատկերը, արցախյան բառ ու բանով:

Անցյալ-ներկա-ապագա փոխկապակցության մեջ, իրականի ու երևակայականի համադրմամբ' Հովհաննիսյանը տալիս է ժամանակի ընդգրկուն նկարագիրը: Նա գտնվելով կյանքի բնական հոսքի մեջ, լավագույն ձևով զգալով ժամանակի շունչը, ստեղծում է հետաքրքիր գրականություն: Նրա երկերում կարևոր տեղ են գրավում հերոսների հիշողությունները, ներքին մենախոսությունները, վերհուշը, երևակայությունը, երկխոսությունները և այլ կոմպոզիցիոն միջոցներ, որոնց օգնությամբ հեղինակը հասնում է մարդկային հոգևոր աշխարհի բացահայտմանը:

Alisa Baghdasaryan

THE MOTIF OF ARTSAKH IN THE BOOK OF HOVANNISIAN’S «LONGING FOR LEAVING THE COUNTRY»

Keywords: Artsakh, war, national type, realnost, yearning

The article is devoted to the book of the gifted writer M. Hovhannisyan «Longing for Leaving the Country». It expresses the complete scene of the present and future of Artsakh and its people through Karabakh folklore.

The author pays special attention to those stories which reflect the will and determination of freedom-loving Artsakh people, their dream to live in the independent historical homeland.

In the past-present-future relation, comparing the real and the imaginary, Hovhannisyan gives a complete description of time. He is in the real flow of life, feeling the spirit of the time, and creates an interesting literature. In his compositions the memories of heroes, interior monologue, memory, imagination, dialogues and other compositional means occupy an important place by which the author reaches the disclosure of the human mind.

384

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Алиса Багдасарян

АРЦАХСКИЙ МОТИВ В КНИГЕ М.ОВАННИСЯНА «ТОСКА ПО УХОДЯЩЕЙ СТРАНЕ»

Ключевые слова: Арцах, война, национальный типаж, реальность, тоска

В данной статье рассматривается и оценивается книга талантливого писателя Максима Ованисяна «Тоска по уходяшей стране». В ней отражается реальная картина прошлого и настоящего Арцаха и арцахца, с применением фольклора.

В центре внимания автора статьи те рассказы, в которых автор отражает силу воли свободолюбивого арцахца с его мечтой жить на своей независимой исторической родине. Во взаимосвязи прошлое-настоящее-будущее, сопоставлением реального и воображаемого, Ованнисян дает полное описание времени. Находясь в реальном потоке жизни и наилучшим образом чувствуя дух времени, он создает интересную литературу. Важное место в его композициях занимают воспоминания героев, внутренний монолог, память, воображение, диалоги и другие композиционные средства, при помощи которых автор достигает раскрытия духовного мира человека.

385

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.