Научная статья на тему 'ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻ "ՀՈԳԻՍ ԱՔՍՈՐՅԱԼ" ՎԻՊԱԿՈՒՄ'

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻ "ՀՈԳԻՍ ԱՔՍՈՐՅԱԼ" ՎԻՊԱԿՈՒՄ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
57
40
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Զապել Եսայան / անցյալ / կարոտ / արմատներ / հոգի / աքսոր / մտավորականություն / ZAPEL YESAYAN / PAST / MELANCHOLY / ROOTS / SOUL / EXILE / INTELLIGENTSIA / ЗАПЕЛ ЕСАЯН / ПРОШЛОЕ / ТОСКА / КОРНИ / ДУША / ИЗГНАНИЕ / ИНТЕЛЛИГЕНЦИЯ

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Սարգսյան Աննա

Հոդվածի նպատակն է Զապել Եսայանի «Հոգիս աքսորյալ» վիպակում բացահայտել հայ մտավորականության շրջապատող իրականության բախման արդյունքները սահմանադրական Թուրքիայում: Առանձնացվել են հետևյալ խնդիրները՝ ներկայացնել վիպակի գաղափարական հիմնական ուղղվածությունը, համակողմանիորեն անդրադառնալ վեպակի ուրույն կերպարային համակարգին, ի ցույց դնել համամարդկայնին զուգահեռ «միամիտ» բերված պատկերներում թաքնված ազգայինը, բացահայտել վիպակում արծարծված գեղարվեստական իրողությունների պատմական հիմքերը: Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են հետևյալ մեթոդները՝ համեմատություն, վերացարկում, վերլուծություն(անալիզ) համադրություն(սինթեզ): Ուսումնասիրության արդյունքում եկել ենք այն եզրահանգմանը, որ Զապել Եսայանի «Հոգիս աքսորյալ» վիպակն ունի ոչ միայն պատմական, այլև համամարդկային ու գեղարվեստական մեծ արժեք: Գրողն իր վիպակում վարպետորեն ներկայացրել է քաղաքական բարդ իրավիճակում իրենց գործունեությունը ծավալող մտավորականների հավաքական կերպարը. այստեղ հստակ պատկերված են մտավորականներ, որոնք լսարանին գրավելու իրենց ստեղծածի ճշմարիտ գնահատականը տեսնելու փոխարեն խճճվել են ընդհանուրի շփոթ առօրյայում: Գրողն այս կերպ ցույց է տվել մտավորականի դժվար ուղին քաղաքականությամբ շնչող մթնոլորտում, բայց ընդգծել է հոգեկան ազատության ու կաշկանդող պատյանները կոտրելու ուղին՝ որպես արվեստի իրական գործ ստեղծելու նախապայման:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

DESCRIPTION OF THE INTELLIGENTSIA IN THE NOVEL "MY SOUL IN EXILE" BY ZAPEL YESAYAN

The purpose of the article is to reveal the results of the clash of intelligentsia and surrounding reality in constitutional Turkey in the novel of Zabel Yesayan “My Soul in Exile”. The following problems were separated: to present the main ideological orientation of the novel, to comprehensively reflect the unique figurative system of the novel, to show the national element, hidden in the general parallel "naively" portraits given, to reveal the historical foundations of the artistic events that develop in the novel. In the course of the study, the following methods were applied: comparison, abstraction, analysis and synthesis. As a result of the study, we came to the conclusion that the novel “My Soul in Exile” of Zabel Yesayan has not only historical, but also universal and artistic great value. The writer in her novel masterfully presented a generalized image of artists engaged in their activities in difficult political conditions: here are clearly depicted artists who, instead of gaining an audience and seeing the true assessment of what they created, are confused in the general mess of everyday life. Thus, the writer not only showed the artist’s difficult path in an atmosphere inspired by politics, but also emphasized the path of spiritual freedom and the method of extermination in shells as a precondition for creating a real work of art.

Текст научной работы на тему «ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻ "ՀՈԳԻՍ ԱՔՍՈՐՅԱԼ" ՎԻՊԱԿՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻ «ՀՈԳԻՍ ԱՔՍՈՐՅԱԼ» ՎԻՊԱԿՈՒՄ*

ԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկանի օգնական, ԽԱբովյանի անվան ՀՊՄՀ Վ.Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն anna-sargsyan- 1995@maii.ru

Հոդվածի նպատակն է Զապել Եսայանի «Հոգիս աքսորյալ» վիպակում բացահայտել հայ մտավորականության և շրջապատող իրականության բախման արդյունքները սահմանադրական Թուրքիայում: Առանձնացվել են հետևյալ խնդիրները' ներկայացնել վիպակի գաղափարական հիմնական ուղղվածությունը, համակողմանիորեն անդրադառնալ վեպակի ուրույն կերպարային համակարգին, ի ցույց դնել համամարդկայնին զուգահեռ «միամիտ» բերված պատկերներում թաքնված ազգայինը, բացահայտել վիպակում արծարծված գեղարվեստական իրողությունների պատմական հիմքերը: Հետազոտության իրականացման

ընթացքում կիրառվել են հետևյալ մեթոդները' համեմատություն, վերացարկում, վերլուծություն (անալիզ) և համադրություն(սինթեզ):

Ուսումնասիրության արդյունքում եկել ենք այն եզրահանգմանը, որ Զապել Եսայանի «Հոգիս աքսորյալ» վիպակն ունի ոչ միայն պատմական, այլև համամարդկային ու գեղարվեստական մեծ արժեք: Գրողն իր վիպակում

վարպետորեն ներկայացրել է քաղաքական բարդ իրավիճակում իրենց գործունեությունը ծավալող մտավորականների հավաքական կերպարը. այստեղ հստակ պատկերված են մտավորականներ, որոնք լսարանին գրավելու և իրենց ստեղծածի ճշմարիտ գնահատականը տեսնելու փոխարեն խճճվել են ընդհանուրի շփոթ առօրյայում: Գրողն այս կերպ ցույց է տվել մտավորականի դժվար ուղին քաղաքականությամբ շնչող մթնոլորտում, բայց և ընդգծել է հոգեկան ազատության ու կաշկանդող պատյանները կոտրելու ուղին' որպես արվեստի իրական գործ ստեղծելու նախապայման:

Հիմնաբառեր' Զապել Եսայան, անցյալ, կարոտ, արմատներ, հոգի, աքսոր, մտավորականություն:

Զապել Եսայանի ստեղծագործությունների նորովի իմաստավորումը կարևոր է հայ մեծերի թողած գրական ժառանգության առավել համակողմանի ընկալման տեսանկյունից. նրա ստեղծագործությունները պատմական որոշ իրադարձությունների ու տրամադրությունների վերաբերյալ տեղեկատվութան առումով արժեքավոր են բոլոր ժամանակների համար, դրանցում ամփոփված են դեպքերին ականատես մտավորական կնոջ տեսածի վավերագրական գեղարվետականացված փաստեր, հաճախ նաև ստույգ ու հավաստի տվյալներ հայ ժողովրդի համար բախտորոշ, վտանգներով, հույսերով ու հուսախաբություններով լի մի շրջանից: Այսքանով հանդերձ՝ քաղաքական թեժ մթնոլորտում գրված ստեղծագործություններում հեղինակը չի խուսափել անդրադառնալ հոգեբանական ու փիլիսոփայական հարցերի:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 12.12.2019թ.:

է 27.09.2019թ., գրախոսվել' 30.10.2019թ., տպագրության

368

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Մտավորականի ներաշխարհը սահամանադրական Թուրքիայում

ներկայացնելու վստահ քայլ է Զապել Եսայանի «Հոգիս աքսորյալ» վիպակը, որում սյուժետային զարգացումներն իրենց տեղն են զիջել մտավորական կնոջ՝ Էմմայի ինքնաբացահայտման ու ինքնաճանաչման ուղուն. հերոսուհին իրեն ճանաչելու շարունակական փնտրտուքների մեջ բռնել է ժամանակի մտավորականության հոգեկան փոթորկումների բացահայտմանը տանող ճանապարհը՝ կրողը դառնալով Զապել Եսայանի՝ կյանքի փորձով ձեռքբերված աշխարհաճանաչմանը:

«Հոգիս աքսորյալ» վիպակն առաջին անգամ տպագրվել է 1922 թվականին «Արեգ» ամսագրի մարտի թիվ 3, ապրիլի թիվ 4 և մայիսի թիվ 5 համարներում, առանձին գրքով՝ 1922 թ.-ին Վիեննայում: Ստեղծագործության արժեքայնությունը աննկատ չի մնացել գրականագիտության մեջ. վիպակին անդրադարձել են մի շարք գրողներ, սակայն գործին համեմատաբար խորքային անդրադարձ է կատարել Սևակ Արզումանյանն իր «Զապել Եսայան (կյանքը և գործը)» գրքում: «Անհատի ներքին խռովքի, հոգեկան բարդ ապրումների յուրովի տարրալուծումով, Եսայանը ցայտուն է դարձնում էպոխայի որոշ գծերը «Հոգիս աքսորյալ» վիպակում»616,- գրում է Սևակ Արզումանյանն ու գնում եսայանական գաղափարները առավել համամարդկայինի, քան ազգայինի դիտակետից քննությանն ընդառաջ: 2012 թվականին «Հոգիս

աքսորյալ» վիպակը թարգմանվել է ֆրանսերեն: Գրքում զետեղվել է Գրիգոր Պլտյանի «Mon ame en exil ou I’art empeche» հոդվածը, որում հոդվածագիրն առավել ուշադրություն է դարձել գրողի կողմից նյութի մատուցման ուրույն եղանակին և հոդվածը սկսել է հետաքրքիր մի դիտարկմամբ. «Une reuvre plutot etrange »617:

2014 թվականին տպագրվել է անգլերեն (“My Soul in Exile”): 2016 թվականին Մեհմեդ Ֆաթիհ Ուսլուիկողմից վիպակը թարգմանվել է թուրքերեն ("SQrgQn Ruhum") և տպագրվել «Արաս» հրատարակչության կողմից: Արդյունքում թուրք լսարանին հասանելի է դարձել հայ մտավորականի կյանքի ուղին, որն անբաժան է պատմական ճշմարտությունից: Հատկանշական է, որ այնտեղ կան տեղեկություններ ինչպես Ադանայի կոտորածների, այնպես էլ 1915 թվականին երիտթուրքերի իրականացրած ցեղասպանության վերաբերյալ618: Գրքում ներառված է նաև Գևորգ Բերդակչյանի «Bir Bakhta Yesayan ve Eserleri» հոդվածը, որտեղ հոդվածագիրը «Վերջին բաժակը» վիպակի կողքին առանձնացրել է «Հոգիս աքսորյալ» վիպակը՝ կարևորելով գրողի կողմից արվեստի, գրականության, հասարակության ու հայրենիքի

փոհարաբերությունների քննության բարդ ընթացքը619: Ինչպես տեսնում ենք,

հանրության հետաքրքրությունը Եսայանի թողած ժառանգության նկատմամբ արդիական է. վերժամանակյա է քաղաքական թեժ իրադարձությունների կիզակետում համարձակ մտավորական կնոջ տեսածի քննությունը: Բայց և պետք է հավելենք, որ Զապել Եսայանի ստեղծագործությունները դեռ բավականաչափ ուսումնասիրված չեն. մասնավորապես «Հոգիս աքսորյալ» վիպակում կան կերպարներ, որոնք, դուրս մնալով գրականագետների ուշադրությունից, իրենց մեջ ամփոփ կերպով պահել են ընթերցողին հասցեագրված հեղինակային մի շարք կարևոր գաղափարներ: «Հոգիս աքսորյալ» վիպակի նորովի քննությունը խիստ արդիական է Զապել Եսայանի վիպակի ուղղվածությունը հասկանալու, ստեղծագործության մեջ ժամանակի շունչը բացահայտելու և գեղարվեստական պատկերման մեջ դարասկզբի պոլսահայ մտավորականության հոգեկերտվածքի առանձնահատկությունները ճանաչելու համար:

6 Արզումանյան Ս., Զապեւ Եսաւան (կւանքրևգործր), ՀՍՍՌ ԳԱ հրատ., Ե., 1965, էջ 201:

617 Essayan Zabel - Mon ame en exil / auteur(s) : Traduit de l’armenien par Anahide Drezian et Alice Der Vartanian, Postface de Krikor Beledian. Editeur : Parentheses. Annee : 2012, 65 p.

618 Yesayan Zabel, Surgun Ruhum, Qeviri Mehmet Fatih Uslu,”Aras Yayincilik’’, 2015, s. 7:

619 Տե'ս նույն տեղում, էջ 12:

369

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Զապել Եսայանը «Հոգիս աքսորյա» վիպակը գրելու ցանկություն ունեցել է դեռևս 1910-ական թվականներից: Վերոնշյալ վիպակն ունի կարևոր մի

նախապատմություն. ուշադրության է արժանի այն, թե ինչ է ցանկացել գրել գրողն ի սկզբանե և ինչ է ստացվել արդյունքում: Հարցի պատասխանը գտնելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Զապել Եսայանի թողած հարուստ նամակագրությանը: Ուշագրավ է 1917 թվականի սեպտեմբների 23-ին Բաքվից արձակագիր Կարեն Միքայելյանին հասցեագրած նամակը, որում գրողն ասում է. «...Ես ընկղմած եմ այս միջոցին զանազան կարգի աշխատություններու մեջ. անմիջապես, որ քիչ մը թեթևնամ պտի սկսեմ գրել վեպ մը Պոլսո հայոց կյանքեն «Հոգիս աքսորված.» տիտղոսով...»620: Զապել Եսայանը վերոնշյալ նամակում առավել մասնավորել է այն թեմատիկան, որը պետք է ունենար վերացականից նյութականանալու ճանապարհին կանգնած «Հոգիս աքսորյալ» վիպակը. «Այնտեղ չիկա կոտորած, գաղթական, պալշևիք, կամ ուրիշ բան, այլ միմիայն արև, վարդենիներ ու հավիտենական երգերը սիրո, գեղեցկության ու շնորհի: Եթե մասամբ գոնե կարողանամ արտահայտել այդ թաքուն աշխարհը, գոհ կմնամ, շատ գոհ կմնամ»621: Սպասելի է, որ գրվելու էր արևով ու ջերմությամբ, հանգստավետ տրամադրություններով լեցուն մի վիպակ, բայց արդյունքում ստացվել է առավել խորը, հոգեբանական նուրբ և միաժամանակ բարդ լուծումներով, ժամանակի, մտավորականի և շրջապատող իրականության բախման արդյունքները բացահայտող մի գործ: Պատահական չէ, որ տարիներ անց «Հոգիս աքսորյալ» վիպակում Զապել Եսայանն իր գաղափարակից հերոսուհու' Էմմայի միջոցով անկեղծանալու էր. «Ես ուրիշ բան ընել կուզէի եւ ուրիշ բան կար անշուշտ իմ հոգոյս մէջ: Իմ մէջ կար լոյս, զուարթութիւն ու կեանք, այլ սակայն իմ բոլոր պատկերներս քօղարկուած են մշուշով»622:

Վիպակը գրված է առաջին դեմքով: «Անակնկալ կացութիւններու» երկրում նկարչուհու խորը հայացքով ներկայացվում են ժամանակի տրամադրությունների արդյունքում ձևավորված մտավորականների կերպարներ, նկարչուհու աչքով տեսածը հեղինակը բառերով է նկարում իր վիպակում: Հավելենք, որ հերոսուհու' Էմմայի նկարչուհի լինելու հանգամանքը պատահական ընտրություն չի եղել Զապել Եսայանի համար. ուշադրություն դարձնենք Տիգրան Եսայանին 1907 թվականին հասցեագրած նամակին, որում Զապել Եսայանը խոստովանում է. «Տեսակ մը ներքին տանջանք է ինձ համար նկարչի աչքերով տեսնալ և չկարենալ արտահայտելու...»623: «Հոգիս աքսորյալ» վիպակում արդեն տեսնում ենք փորձառու նկարչուհու կարողություններին վարպետորեն տիրապետող կերպարային կերտվածք: Դիպուկ է Թորոս Ազատյանը Զապել Եսայանի ստեղծագործական առանձնահատկությունները բնորոշելիս. «Մերթ անիկա իր ձեռքին մէջ ունի նկարիչի մը վրձինը և իր մօտ' անոր ճոխ երանգապնակը, թուղթէկտաւին վրայսեւեռելու համար աչք առնող գեղեցկութիւններ»624:

Խոստացածի համաձայն' «Հոգիս աքսորյալ» վիպակը ներծծված է ներկապնակի ակնահաճո գույներով' ճերմակ, վարդագույն, մանուշակագույն, «լեղակագոյն», ոսկի ու սև: Ուշագրավ է, որ վիպակում գույների նկատմամբ առավել գերիշխող են փիլիսոփայական ու հոգեբանական խորը ենթատեքստ ունեցող մտքերը. Զապել Եսայանին հասկանալու համար անհրաժեշտ է մանրազնին ուսումնասիրություն:

620 Եսայան Զ., Նամակներ, Երևանի համալսարանի հրատարակչություն, Ե., 1977, էջ

144:

621 Նույն տեղում:

622 Եսայան Զ., Հոգիս աքսորյալ, Մխիթարյան տպարան, Վիեննա, 1922, էջ 2:

623 Եսայան Զ.,, Նամակներ, Երևանի համալսարանի հրատարակչություն, Ե.,, 1977, էջ 52:

624 Ազատյան Թ.,, «Վերջին բաժակը»/Զապել Եսայան, «Ճակատամարտ» օրաթերթ, Կ. Պոլիս, 1924, մայիսի 25:

370

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Պատահական չէ, որ վիպակում Զապել Եսայանը առաջ է քաշում մտավորականի մտավախության պատճառներից մեկը. «Պիտի հասկնա՞ն զիս, գոնէ պիտի գտնուի մէկը որ իր ճիշդ արժէքով գնահատէ կամ քննադատէ գործս: Պիտի հասկնա՞ն գոնէ այսքանը որ իմ թերությիւններս դիպուածի կամ անփութութեան արդիւնք չեն, այլ որոշ անյաղթեյի տրամադրութեան հետեւանք»625: Զապել Եսայանի «Հոգիս աքսորյալ» վիպակի բուն գաղափարական հենքը գտնելու համար անհրաժեշտ է բացահայտել վերոնշյալ «անհաղթելի տրամադրությունները»:

«Հիմնովին սխալ է այն կարծիքը, թե Առաջին համաշխարհային պատերազմից և հայկական կոտորածներից հետո Եսայանն ապրում էր հիասթափություն ու հուսալքություն, որն արտահայտվել է իբր նրա գեղարվեստական գործերում»626,-ասում է Սևակ Արզումանյանը: Այս միտքը նա պատճառաբանում է Զապել Եսայանի՝ 19151920 թթ.-ի հասարակական գործունեություն ծավալելու փաստով. «...Գրիչը դարձրել էր զենք՝ առաջնային համարելով քաղաքացիական պարտքը»627: Ուշադրություն դարձնենք ԳՍտեփանյանի հետևյալ մտքին. «1922թ.-ին Վիեննայում լույս է տեսնում Եսայանի «Հոգիս աքսորյալ» ստեղծագործությունը: Ջերմ շնչով ու բանաստեղծական վառ երևակայությամբ գրված այդ երկում հարազատորեն ներկայացվում է հեղինակի ապրած խոր հիասթափությունն ու հուսալքությունը, այն մեծ փոփոխությունը, որ առաջացել էր նրա մեջ՝ աննախընթաց դեպքերից հետո»628: Ընդծենք, որ գրողի վիպակում հուսալքությունն ու հույսը փոխհաջորդում են իրար, բայց և անթաքույց է, որ հերոսուհին շարունակական փնտրտուքների մեջ ինչքան էլ փորձում է անկոտրում կամքով հետ բերել աքսորված հոգին, միևնույն է, նրա կյանքում ներկայություն է հուսահատությունն ու հուսալքությունը: Անդրադառնանք ևս մեկ կարևոր փաստի. Զապել Եսայանի «Երկերի ժողովածու»-ում, որը տպագրվել է 1937 թվականին ՀԽՍՀ Պետհարտի Մոսկվայի տպարանում, վիպակից հանվել է կարևոր մի հատված629. «Այն միջոցին որ Սեպուհեան եւ Չէրքէզեան սրահ պիտի մտնէին պատկերներս տեսնելու, խումբ մը ուրիշ ծանօթներ եկան այցելութեան եւ անմիջապէս խօսքը դարձաւ հակայեղափոխական շարժումին, կիյիկիոյ կոտորածներուն, եւ թրքահայ նոր դաշնագրութեան մը ծրագրին վրայ: Խօսակցութիւնը շուտով վէճի փոխուեցաւ եւ բուռն կարծիքներու շնորհիւ, աղմկալի վիճաբանութիւնը սանձարձակ դարձուց ամէն մէկը»630: Վիպակի 1959 թվականի տպագրության մեջ «Հոգիս աքսորյալ» վիպակից հանվել է ոչ միայն վերոնշյալ հատվածը, այլև այնպիսի մի նախադասություն631, որը կարող էր ակնարկել հեռացված հատվածի բովանդակությունը. «Ի՜նչ պատկեր, ի՜նչ արուեստ այս դժոխքին մէջ. մութը պատեց աշխարհը ու հիւրերս մեկնեցան մինչեւ դրան սեմին վրայ վիճելով եւ կատարելապէս մոռցած թէ ինչո՞ւ համար եկած էին ինձ

այցելութեան»632:

Գրականագիտության մեջ չկա արձագանք այն փաստին, որ հանվել է կարևոր հատված, որում երևում է հերոսուհու՝ քաղաքական տվյալ ժամանակաշրջանում իրեն դժոխքում զգալը, երբ իր մտածումներում խորասուզված նկարչուհին փորձում է աքսորված հոգու հետդարձի ճամփաները գտնել, գալիս են մարդիկ, որոնք պետք է գնահատեին արվեստի գործը, բայց հեղինակն իսկույն ակնարկում է այն հուսահատությունը, որը կարող էր զգալ հայ մտավորականը: Իհարկե, հաճելի է տեսնել մարդու մեջ անցյալից կտրվելու և առաջ շարժվելու բուռն ցանկությունը, բայց և

625

626

627

628

629

630

631

632

Եսայան Զ.,, Հոգիս աքսորյալ, Մխիթարյան տպարան, Վիեննա, 1922, էջ 2: Արզումանյան Ս., ԶապելԵսայան (կյանքը և գործը), ՀՍՍՌ ԳԱ հրատ., Ե., 1965,էջ 190: Նույն տեղում:

Եսայան Զ., Երկեր, Հայպետհրատ, Երևան, 1959, էջ 9:

Տե'ս Եսայան Զ., Երկերի ժողովածու, Հայպետհրատ, Երևան-Մոսկվա, 1937, էջ 218: Եսայան Զ., Հոգիս աքսորյալ, Մխիթարյան տպարան, Վիեննա, 1922, էջ 9:

Տե'ս Եսայան Զ., Երկեր, Հայպետհրատ, Ե., 1959, էջ 141:

Եսայան Զ., Հոգիս աքսորյալ, Մխիթարյան տպարան, Վիեննա, 1922, էջ 9:

371

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

արդյունքում առաջանում են կարևոր հարցեր' մի՞թե «հայրենաբաղձ» ձգտումներով լեցուն վիպակից կարելի է հանել այն առանցքային հատվածը, որում պարզ ու հստակ խոսվում է կատարվածի և իրականության մասին, մի՞թե կարելի է համամարդկայինի մեջ սպանել ազգայինը. բարեբախտաբար 1922 թվականին Վիեննայում տպագրված գրքում, 1972 թվականին Բեյրութում տվագրված Զապել Եսայանի «Երկեր»-ում®33 և 1987 թվականին Անթիլիասում տպագրված Զապել Եսայանի «Երկեր»-ում®34 վերոնշյալ հատվածը առկա է: Հատվածի առկայությունն անչափ կարևոր է. այստեղ է, որ գրողը բերում է քաղաքական բարդ իրավիճակում գործունեություն ծավալող մտավորականների հավաքական կերպարը. այստեղ ենք տեսնում մտավորականների, որոնք լսարանին գրավելու և իրենց ստեղծածի ճշմարիտ գնահատականը տեսնելու փոխարեն սկսում են խճճվել ընդհանուրի շփոթ առօրյայում: Գրողը փորձում է ցույց տալ մտավորականի դժվար ուղին քաղաքականությամբ շնչող մթնոլորտում:

Զապել Եսայանը վիպակում բացում է իր հերոսուհու ներաշխարհը. նա իրեն «անօգուտ անձնավորություն» է զգում ժամանակի տրամադրությունների ծնունդ գրողների, բանաստեղծների, երաժիշտների շրջապատում, որոնք «գործօն կերպով մասնակից են այն միջոցին հանրային վէճերու»* 634 635: Հեղինակն իր վիպակում հույս է հայտնում, որ նրանց հոգու անկյունում միշտ պահված է իրական արվեստը և անհաղթելի տրամադրությունները չեն սպանել շրջապատի լույսը: Բայց և տեսնում ենք, որ անգամ նրան՝ Էմմային, որ ազատության շարունակական փնտրտուքների մեջ է, չի հաջողվում կերտել այն, ինչ ինքը տեսնում է հոգու աչքերով: Ճիշտ է, նա կարողանում է ժամանակ առ ժամանակ հետ բերել հոգին աքսորից, տեսնել գեղեցիկը, այն, ինչին պիտի ծառայի արվեստը, ինչից պիտի ոգեշնչվի իրական արվեստագետը, բայց արդյունքը նրան չի գոհացնում և նա ընկնում է շարունակական փնտրտուքների լաբիրինթը: Պատահակն չէ, որ գրողն անկեղծանում է.«Բայց ինչքա՜ն տարբեր է այն, որ կը տեսնեմ իմ հոգիի՜ս աչքերով եւ այն որ կը դնեմ մարդկային աչքերու առաջք»636: «Հոգիս աքսորյալ» վիպակում կարևորը սյուժետային զարգացումները չեն. գրողը ցանկացել է ընթերցողին սովորեցնել կյանքը տեսնել այնպես, ինչպես տեսնում է իրական արվեստագետն ու մտավորականը, և այդ ամենը նրան ճանաչելու, թողած գործը գնահատելու ուղիղ ճանապարհն է, և հենց դա է արվեստագետի՝ Էմմայի հոգեկերտվածի ստեղծման բարդ ուղին ներկայացնելու պատճառներից մեկը: Զապել Եսայանն իր հերոսուհու հոգեբանական նկարագիրը ամբողջացնելու նպատակով նրա հայացքն ուղղել է մանկություն: Արդյունքում պարզ է դառնում, որ դեռ մանկուց է խմորվել Էմմայի մեջ անկարելիին ձգտելու զգացումը և պատահական չէ, որ իշխանուհու կյանքով ապրած աղջնակը, կյանքի դժվարություններն բախվելով, ավելի էր հակվելու դեպի իր իդեալը, բռնելու էր իրական մտավորականի բուն առաքելության կրողը դառնալու բարդ ճանապարհը. «Գտնել մարդոց հոգիներուն ճամբան, դառնալ հաղորդական, իմ երազիս եւ յուզումիս կշռոյթը տալ իրենց անձեւ եւ անգոյն զգացումներուն...»637: Ըստ Զապել Եսայանի՝ սա այն առաջնային մեկնակետն է, այն կարևոր գաղափարը, որի կրողը պետք է լինի իրական արվեստագետը: Այս տեսանկյունից Էմման՝ Զապել Եսայանի գաղափարակից կերպարը, նկարչուհու մանրազնին հայացքով քննում է ոչ միայն իր ներաշխարհը, այլև իրեն շրջապատող անձանց՝ գտնելու աքսորված հոգու հետդարձի բանաձևը: «Հոգիս աքսորյալ» վիպակի կերպարային համակարգի վերաբերյալ Սևակ Արզումանյանն ասել է. «Հեղինակին ավելի շատ մտահոգել է ընդհանուր միջավայրի «բնավորությունը», քան առաջին կամ

3 Եսայան Զ., Երկեր, Շիրակ հրատարակչատուն, Բեյրութ, 1972, էջ 80-81:

634 Եսայան Զ.,, Երկեր, Բ. հատոր, Կի[իկյո կաթողիկոսության տպարան, Անթի[իաս,1987,

էջ 30:

635 Եսայան Զ., Հոգիս աքսորյալ, Մխիթարյան տպարան, Վիեննա, 1922, էջ 9:

636 Եսայան Զ., Հոգիս աքսորյալ, Մխիթարյան տպարան, Վիեննա, 1922, էջ 3-4:

637 Նույն տեղում, էջ 21:

372

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

երկրորդական կերպարների բնավորությունը, հերոսների անհատականցումը»638: Այս բնորոշման մեջ, իհարկե, կա ճշմարտություն միջավայրի «բնավորության» ներկայացման տեսանկյունից, սակայն վիպակում շրջապատող մտավորականներին հերոսուհին ներկայացնում է՝ յուրաքանչյուրին տալով անհատականության կնիք, իհարկե, ամեն անգամ չմոռանալով ահազանգել նրանց՝ աքսորի ընկերներ լինելու դառը ճշմարտությունը: Թերևս սա է պատճառը, որ Էմմայից և բանաստեղծուհի Սիրանուշ Դանիեյյանից բացի մենք դիտարկել ենք ևս մի քանի կերպարների՝ նրանց մեջ առանձնացնելով մտավորականների, որոնցից յուրաքանչյուրի անհատական քննությունը սահմանադրական Թուրքիայում հայ մտավորականության նկարագրի ամբողջական պատկերը ստանալու ճանապարհ է:

«Հոգիս աքսորյալ» վիպակում հետաքրքիր կերպարային կերտվածք ունի Հրանտ Չերքեզյանը' Էմմայի նախկին ուսուցիչը: Հրանտ Չերքեզյանի մեջ Էմման տեսնում է «մտաւորականի մտախոհութիւն», ինչը բուռն ցանկություն է առաջացնում վեր հանելու այն, ինչը թաքնված է այդ խստադեմ ու գրեթե չժպտացող դեմքին: Հերոսուհին, որ կրողն է իրական արվեստագետի հատկանիշների, չի բավարարվում այն ոսկեփոշով, որը տեսանելի է բոլորին, նա տեսնում է այն, ինչն առավել խորքային է, ուստի պատահական չէ Էմմայի մտավախությունը. «...Երբ նոյնիսկ մարդոց ըսեմ թէ Հրանդ Չէրքէզեան բարի է, կը կարծեն թէ կուզեմ հեգնել»639: Գրողը նաև բերում է մտավորականի համար «անհաղթելի տրամադրության» ստեղծման հիմքը, այն է՝ հասարակության համար ըմբռնելի չէ այն, ինչ խորն է, ինչը տեսնելու համար ճիգ է հարկավոր գործադրել, ընդունելի չէ այն, ինչ չի համաձայնվում ձուլումը լինել շրջապատող իրականության, ուստի պատահական չէ, որ իրական Չերքեզյանին հասարակությունը չի ընկալում. «Այդ մարդը ոչ միայն անհանգիստ է իր առաքինութիւններով այլ եւ ուրիշները անհանգիստ կ՚ընէ. որովհետեւ մեր ժամանակներու մէջ, մարդիկ տեղաւորուած հանգստաւետ եւ իրենց չափին համեմատ կերտուած երկբայական բարոյականի մը մէջ, թշնամի կը նկատեն աոնք որ իրենց պահանջկոտ հոգիին վրդովմունքը կը կրեն»640: Ինչպես տեսնում ենք,

սահմանադրական Թուրքիայում մեծ պատ է եղել հասարակության ու մտավորականի միջև, իսկ խոչընդոտի հաղթահարման ելքը գրողը տեսնում էր միասնականության ու հուսահատության բռնկումներին համընթաց ժամանակի հետ առաջ շարժվելու մեջ: Հրանտ Չերքեզյանի միջոցով Զապել Եսայանը բերել է ժամանակի մտավորականության' «անհաղթելի տրամադրությունները» բացահայտող բանալիներից ևս մեկը: Այսպես՝ նախկին ուսուցչին տեսնելով՝ նկարչուհին հիշում է, թե ինչպիսի ապրումներ է ունեցել նրա շուրթերից գրաբար հատվածը լսելիս. «...Կարծես խզուած կապ մը պիտի վերահաստատուէր, կարծես հոգիս իր աքսորէն պիտի վերադառնար, ինքզինքը ճանչնալու երջանկութիւնովը պիտի սարսռար...»641: Այստեղից տեսնում ենք պոլսաբնակ հայ արվեստագետի անլիարժեքությունն ու մեկումեջ անցյալին նայող ու նախնիներից կտրված լինելու բարդույթի հաղթահարման դժվարին ուղին: Արդյունքում մտավորականների շրջանում ստեղծվել է ներկայից աքսորված լինելու, Զապել Եսայանի բնորոշմամբ' որոշակի «ուղեկորոյս եւ շուարուն» վիճակ, ինչն էլ նրանց նետել է շարունակական փնտրտուքների մեջ: Ընդգծենք, որ այն հասարակությունը, որը շրջապատում էր նրանց, այն մթնոլորտը, որի մեջ չէին կարողանում ճշմարիտ ուղի գտնել մտավորականները, շատ խոր արմատներից էր սնվում, այն արդյունքն էր 1909 թ.-ի Կիլիկիայի կոտորածների, 1912-1913

212:

638

Արզումանյան Ս., Զապել Եսայան (կյանքը և գործը), ՀՍՍՌ ԳԱ հրատ., Ե., 1965,էջ

639 Եսայան Զ., Հոգիս աքսորյալ, Մխիթարյան տպարան, Վիեննա, 1922, էջ 8:

640 Նույն տեղում, էջ 8-9:

641 Նույն տեղում, էջ6-7:

373

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

թվականների Բալկանյան պատերազմի, որը մեծ հույսեր էր առաջացրել հայերի հոգում: Դեռևս 1913 թվականին Նիկոլ Աղբաւյանը «Հորիզոն»-ի էջերում ոգևորված գրում էր. «Բնական է այն ուրախությիւնը, որ պիտի զգայ ամեն հայ՝ լսելով հաշտութեան լուրը, որովհետև բալկանեան հաշտությիւն' նշանակում է հայոց հարցի յարուցում և ո՞վ գիտէ՝ գուցէ նաև լուծում այնպիսի ձևով, որ հայությիւնը ազատւէր թիւրքական լուծից...»642, իսկ արդյունքում բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմն ու Մեծ եղեռնը, հայկական կոտորածներն ու դրանց արդյունքում 20-րդ դարի 10-ակական թվականներին ձևավորվեց մի հասարակություն, որը շնչում էր ժամանակի անկանխատեսելի ու վտանգներով [ի օդը, որի կյանքը ամեն վայրկյան վտանգի առաջ էր կանգնած և, բնականաբար, խզված էր կապը հավաքականության դարավոր կյանքի հետ, իսկ վիպակում տեսնում ենք, որ արվեստագետին հուզում էր կարևոր մի հարց. «...Պիտի կարենա՞մ արդօք դուրս գալ իմ հոգեկան առանձնութենէս եւ վերստին կապել խզուած կապերէն մէկ քանին»643:

Զապել Եսայանի «Հոգիս աքսորյալ» վիպակում առանձնանում է նաև բանաստեղծուհի Սիրանուշ Դանիելյանը: Նրա կերպարում ընթերցողը կարող է գտնել վերոնշյալ «անհաղթելի տրամադրություններից» ևս մեկը. «Գիտէ՞ք այդպէս է. շարունակեց, մենք կարծես աքսորեալներ ենք օտար եւ հեռաւոր երկրի մը մէջ: Մնեք մեր ծննդավայրին մէջ աքսորեալներ ենք որովհետեւ զրկուած ենք այն մթնոլորդէն որ մեր ժողովուրդը իր հաւաքական կեանքով պիտի ստեղծեր մեր շուրջը. դիւրաբեկ եւ ցանցառ թելերով միայն կապուած ենք մեր բնաշխարհին հետ.»644: Այստեղ է, որ Էմմային բացեիբաց ասվում է այն, ինչից փախչելու ճիգ էր նրա հոգեկան ամեն մի փոթորկում, դա հենց այն նույն «հայրենաբաղձությունն» էր, որի մասին այնքան խորհում էր նկարչուհին: Գրողը բերում է հոգեկան խարխափումների ճանապարհն անցած բանաստեղծուհու կերպարը՝ ցույց տալու այն լաբիրինթը, որն անել է ժամանակի մտավորականության համար. շատերն արդեն հասկացել են, որ հետդարձի ճամփաներ չունի իրենց աքսորը, շատերն էլ Էմմայի պես փորձում են պայքարել իրականության դեմ «ներշնչման մաքուր եւ հարազատ աղբիւրների» փնտրտուքների ճանապարհին, այնինչ անխուսափելի է ճշմարտության հետ բախումը. «Ու ես ինքզինքս այնքան տարբեր պիտի համարէի իրմէն, տարբեր խառնուածք, տարբեր նկարագիր, տարբեր ճաշակ, յանկարծ զգացի ոչ միայն նման իրեն, այլ, նոյն, ինչպէս երկու քոյր հոգիներ, աքսորի ընկերներ»645: Երևույթը երևան հանելով' գրողը մատը դնում է դարասկզբի պոլսաբնակ հայ մտավորականի վերքին, ցույց է տալիս այն ճշմարտությունը, որ քաղաքական անբարեհաջող պայմաններում ազգը տվել է ոչ միայն մտավորականների կորուստ, այլև ողջ մնացողներին էլ հետապնդել է անել «հայրենաբաղձությունը», ամբողջի մասը չկազմելու ցավը և անցյալով ապրելու ճահճացող կարոտը, ուստի պատահական չէ, որ երեկույթին տեսնելով արվեստագետ մարդկանց ներփակված և առանձնացած հոգեվիճակը' հերոսուհին տալիս է ժամանակի իրականության դիպուկ գնահատականը. «Ի՜նչ շռայլութիւն եւ պերճանք ամուլ մնացած: Այն բոլորը որ կայ արդէն այն բոլոր սերմերը որ պիտի ծաղկին, կարող են զարդարել դժուարահաճ ժողովուրդի մը գեղարուեստական կեանքը: Բայց այդ բոլորը ցրիւ են ու ամէն մէկը կղզիացած իր մէջ եւ զրկուած այն կենսահիւթէն որ պիտի ուռճացնէր եւ ծաղկեցնէր այդ ընդունակութիւնները իրենց սկզբնական ուժին համեմատութեամբ»646: Եթե Էմման գտնվում էր արվեստի իրական գործ ստեղծելու որոնումների ճանապարհին և շարունակական փնտրտուքների մեջ էր, ապա Էմմայի

642

643

644

645

646

Աղբալյան Ն., Բալկանյան խնդիր, «Հորիզոն» օրաթերթ, Թիֆլիս, 1913, N 111, էջ 2:

Եսայան Զ., Հոգիս աքսորյալ, Մխիթարյան տպարան, Վիեննա, 1922, էջ 16:

Նույն տեղում, էջ 12:

Նույն տեղում, էջ 13

Նույն տեղում, էջ 18

374

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

կերպարին հակադրվող մարդու մեկ այլ տեսակ է Սեպուհյանը: Թերևս թեժ քաղաքական միջավայրում ծայրահեղության հասած՝ նա ամեն բան տեսնում է հենց քաղաքական դիտանկյունից. «Այն ինչ որ մեր ուրախութիւնն է, մեր ցաւը, մեր կրօնքը, մեր մոլեռանդութիւնը, մեր անբուժելի հիւանդութիւնը, միջոց մըն է միայն իրեն նման մարդոց համար, որ արժէք ունի այն ատեն երբ ուղղակի եւ անմիջապէս կը ծառայէ պայքարի մէջ մտած կողմերէն մէկուն կամ միւսին»647: Հերոսուհու ըմբռնմամբ՝ արվեստագետի հոգում շարունակական կուտակումի մեջ պետք է լինի կյանքի ու ազատության փիլիսոփայությունը, իսկ քաղաքականության մեջ սուզվելու

ծայրահեղությունն ու «հայրենասիրական ռոմանտիզմը» վտանգի առջև են կանգնեցնում արվեստի մնայուն գործ ստեղծելու ցանկացած փորձ:

«Հոգիս աքսորյալ» վիպակում յուրակերպ «հանձնառություն ունի» մեկ այլ կերպար՝ Էմմայի ցուցահանդեսի համար կարգադրիչ հանձնախմբի նախագահ ընտրված Վահան Տիրան բեյը: Նա նախևառաջ միջոց է գրողի համար իր հերոսուհուն համապատասխան իրավիճակում ներկայացնելու և հոգեբանական նոր շերտեր ի հայտ բերելու համար: Էմման Տիրան բեյի մասին առաջին տեղեկությունները ստանում է՝ լսելով մորաքրոջ պատմությունը նրա՝ ազնվական ընտանիքից սերելու և ազգային արվեստի գործերի պաշտպան լինելու վերաբերյալ: Գրողը հերոսուհու մեջ կաթիլ-կաթիլ ներարկում է միջավայրի տաղտուկը փարատելու հույսը՝ նրա առջև կանգնեցնելով մարդու, որը նրա նկարներում ոսկեփոշուց զատ տեսնում է խորքային առավելություններ՝ «ուժ եւ իմացականութիւն»: Էմման բռնկվում է սիրով, գրողը բացում է նրա հոգու նուրբ գաղտնարաններն ընթերցողի առջև. «...Այդ րոպէին իմ կեանքի ամենէն յուզումնալի, ամենէն գեղեցիկ ու տառապագին շրջաններէն մէկը կը բանար այդ խօսքերով»648: Պարզվում է նաև, որ Զապել Եսայանն իր վիպակում գալիք սերունդների համար բերել է ոչ միայն սահմանադրական Թուրքիայի փոփոխական ու անկանխատեսելի մթնոլորտում մտավորականների առջև կանգնած «անհաղթելի տրամադրությունները», այլև ցույց է տվել, թե ինչի կարիքն ունեին, ինչով էին փորձում սնվել և հոգեկան ուժ ստանալ արվեստագետները. նրանց ընդամենն անհաժեշտ էր վայրկյաններ՝ հասկացված լինելու, իրականին ձուլվելու և ամբողջական լինելու զգացում ունենալու համար և կարևոր չէ, որ վերջում նրանց կարող էր սպասել հուսախաբություն: Հեղինակը վարպետորեն բերում է արվեստի գործի ստեղծման խրթին ուղու դիպուկ նկարագիրը. «Ու մարդիկ որ արուեստագէտի մը գործերուն առանջ կանգ կ՛առնեն չեն կարող երեւակայել որ մենք ստիպուած ենք մոռցուած եւ անցեալ վիշտ մը հարիւր անգամ վերակենդանացնելու եւ հարիւր անգամ մեր սիրտը արիւնելու որպէս զի անոր կենդանի եւ ներկայ տպաւորութեան կարենանք հաղորդակից ընել անցնող գորշ եւ անտարբեր ամբոխը»649:

Վիպակի վերջնամասում մեր առջև ամբողջապես երևում է Էմմայի՝ արվեստագետի կերպարն իր հոգեբանական բազմաշերտությամբ. նրա միջոցով հեղինակը ցույց է տալիս, որ անգամ քաղաքական գաղջ ու անկայուն մթնոլորտն անկարող է արվեստագետի՝ ստեղծագործելու բուռն ցանկության առջև, որ վայրկյանների հուզումը բավական է անգամ տարիներ անց ոգեշնչվելու, հիշողության միջոցով սպիացած վերքերը կրկին թարմացնելու և արվեստի մնայուն գործ մարդկությանը տալու բուռն ձգտում առաջացնելու դիմաց. «Այսօր երբ երանգապնակս ձեռք կ՛առնեմ իմ ուրախութիւններս կը վերադառնան ինձ եւ վրձինս կ՚առաջնորդուի իմ ներքին զգացումներուս յուզումովը»650: Արվեստագետի խառնվածքի այս բնորոշումը համամարդկային է ու վերժամանակյա, քանզի լայն առումով արվեստը ազգություն չի

7 Նույն տեղում, էջ 7:

648 Նույն տեղում, էջ 30:

649 Նույն տեղում:

650 Նույն տեղում, էջ 30:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

375

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ճանաչում, նրա համար առաջնայինը չարիքը բարիքի վերածելն է, կյանքի ու գեղեցիկի անունից խոսելը: Ինչպես նկատեցինք, Զապել Եսայանի վիպակում իրականության արտացոլման սկզբունքներից մեկը դեպքերի զարգացման ընթացքը պատկերելն էր հոգեբանական փոփոխությունների մեջ, ուստի վիպակի վերջնամասում Էմմայի բանտարկվածության զգացման մեջ լինելն էլ կարելի է համարել գրողի ներկայացրածի խտացված պատկերումը. Էմման որոշում է կայացնում գնալ տիկին Դանիելյանի մոտ՝ հույս ունենալով այնտեղ գտնել նաև Հրանտ Չերքեզյանին, քանի որ ինչքան էլ փորձել էր ազատվել իրեն կաշկանդող «անհաղթելի տրամադրություններից», միևնույն է' մնացել էր պոլսահայ մտավորականության աքսորի ընկերը. «...Հակառակ իմ յանձնապաստան առանձնեութեանս, հակառակ այն հաւատքին որով կը կարծէի թէ առած եմ իմ ազատութեան թռիչքս, եւ որը ինձ կը հեռացնէր իրենցմէ, դարձեալ եւ միշտ աքսորի ընկերներ ենք, բանդարկեալ մեր կառուցած ներքին բանդերուն մէջ եւ խիստ բանտապահներ իրարու»651: Հատկանշական է, որ «Հոգիս աքսորյալ» վիպակը Զապել Եսայանն ավարտում է այնտեղ, որտեղից սկսել էր, այնպես, ինչպես իր հերոսների կյանքն էր անցնում հավաքական կյանքի լաբիրինթներում: Մտավորականության բանտարկվածության հարցը գրողին հուզելու էր անգամ 1928 թվականին, երբ խոսելով պոլսահայ մտավորականության ստեղծագործական գործունեության վերաբերյալ «Նորք» հանդեսում տպագրված «Գաղութահայ գրականությունը» հոդվածում' նա ահազանգելու էր. «Մտավորական «ընտանիքն» ուրեմն ապրելով մեծ և հեղաշրջման տագնապով, գաղափարական պայքարներով հուզումնալի երկրի մը մեջ, ինչպես էր Թյուրքիան, անհաղորդ մնացեր եր անոր կյանքին և իր պատյանին մեջ ամրափակված գոհացեր էր բանաձեվելով իր անմիջական ուշադրության առարկա յեղող առանձին հոգերը»652:

Վիպակի ավարտն առաջին հայացքից ստեղծում է տպավորություն, որ դեռ շարունակություն պետք է ունենար աքսորված հոգիների կյանքի ուղու պատկերումը, չէ՞ որ բոլորին Զապել Եսայանը թողնում է կես ճանապարհին. ընթերցողը չի էլ նկատում' ինչպես է նրանց կորցնում Պոլսի' տենդով համակված հավաքական մթնոլորտում, սակայն խորը մտածելով՝ գալիս ենք այն եզրահանգմանը, որ այստեղ կարևոր չէր, թե ինչ հարաբերություններ ունեին տիկին Դանիելյանն ու Չերքեզյանը, ինչ հանգրվան ունեցավ ժայռի վրա նավաբեկվելու վտանգի առջև կանգնած Սեպուհյանը, ինչ ուղղությամբ գնաց Տիրան բեյը, քանի որ սյուժետային առումով սկիզբ, զարգացում և ավարտ ունեցող գործ չէ մեր առջև. այստեղ հեղինակը, բերելով կոնկրետ մարդկանց կերպարներ, ցանկացել է ընդհանուրի մեջ մասնավորել, պատկերել մտավորականի կյանքից որոշ դրվագներ' ցույց տալու իրականությունը և սերունդներին փոխանցելու ժամանակին այնքան կարևոր «անհաղթելի տրամադրություների» ստեղծման հիմնաքարերը: Վիպակում նկարագրված

ճանապարհով գրողը քայլել է գործնականում' 1910-ական թվականներին' քաղաքկական անկայուն իրավիճակում" իր մեջ ծնունդ տալով արևով ու լույսով շաղախված գործ գրելու ցանկությանը: Գաղափարի փոխանցման առումով վիպակն ավարտուն է և տարիների հեռավորությունից դեռ կարողանում է հարվածել նշանակետին' հնչեցնելով մտավորականի և առհասարակ ազգի զարգացման համար կործանարար թշնամու' արմատներից կտրված լինելու, հայրենի հողի ու միասնականության ուժը չզգալու դժբախտւթյան գոյության վտանգը. «Ամէն մէկս մենակ ենք եւ լաւագոյն պարագային ասուպի մը պէս կ՚անցնինք օտար երկնակամարներուն վրայէն. ինչքան ալ փայլուն եւ շողշողուն ըլլայ մեր թողած լուսաւոր հետքը, անիկա դատապարտուած է անօսրանալու եւ կորուսելու: .Մինչ մենք մեր վրայ

651 Նույն տեղում, էջ 31:

652 Եսայան Զ., Գաղութահայ գրականությունը, «Նորք» հանդես, գիրք 1-ին, Երևան, 1927, էջ 221:

376

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

խտացած, ստիպուած ենք բիւրեղանալ, խզուած անցեալէն եւ արգելափակուած' ապագայէն»653: Հեղինակը սրտացավ կերպով ահազանգում է, որ առանձին ձայները միայն համերգի ներդաշնակության մեջ կարող են լսելի լինել654, այստեղից էլ գալիս է մենակության ավերակիչ զգացումը, ինչը ստիպում է մարդուն ներփակվել, շղթայվել անձնական ցավի և ուրախության մեջ, առանձնանալ ներաշխարհում: Գրողն իր վիպակում նաև ցույց է տալիս, թե ինչը կարող էր պարարտ հող դառնալ մտավորականության զարգացման համար. «Հաւաքական կեանքի ալեկոծ ծովը եւ ազատ հորիզոնը միայն պիտի շնորհեր մեզ ստեղծագործութեան զօրեղ շունչը»655:

«Հոգիս աքսորյալ» վիպակի հանգամանալի քննությունը ցույց է տալիս, որ այն Զապել Եսայանի նշանավոր գործերից է և , չնայած իր փոքր ծավալին՝ 31 էջ, ընդգրկուն ու ամբողջական է. քննվում են և' ազգային, և' համամարդկային նշանակություն ունեցող հարցեր: Հեղինակը վիպակում բերում է հաջողության հասնելու կարևոր մի բանաձև՝ կաշկանդող պատյանները կոտրելու և հոգեկան ազատության ճանապարհին են ստեղծվում մնայուն գործերը:

DESCRIPTION OF THE INTELLIGENTSIA IN THE NOVEL "MY SOUL IN EXILE" BY ZAPEL YESAYAN

ANNA SARGSYAN

Assistant Dean of the Faculty of Philology of the ASPU after Kh. Abovyan,

Fellow Applicant of the Chair of Armenian New and Modern Literature and its Teaching Methods after Vache Partizuni /ASPU after Kh. Abovyan/,

Yerevan, Republic of Armenia

The purpose of the article is to reveal the results of the clash of intelligentsia and surrounding reality in constitutional Turkey in the novel of Zabel Yesayan “My Soul in Exile”. The following problems were separated: to present the main ideological orientation of the novel, to comprehensively reflect the unique figurative system of the novel, to show the national element, hidden in the general parallel "naively" portraits given, to reveal the historical foundations of the artistic events that develop in the novel.

In the course of the study, the following methods were applied: comparison, abstraction, analysis and synthesis.

As a result of the study, we came to the conclusion that the novel “My Soul in Exile” of Zabel Yesayan has not only historical, but also universal and artistic great value. The writer in her novel masterfully presented a generalized image of artists engaged in their activities in difficult political conditions: here are clearly depicted artists who, instead of gaining an audience and seeing the true assessment of what they created, are confused in the general mess of everyday life. Thus, the writer not only showed the artist’s difficult path in an atmosphere inspired by politics, but also emphasized the path of spiritual freedom and the method of extermination in shells as a precondition for creating a real work of art.

Keywords: Zapel Yesayan,past, melancholy, roots, soul, exile, intelligentsia.

653 Եսայան Զ., Հոգիս աքսորյալ, Մխիթարյան տպարան, Վիեննա, 1922, էջ 13:

654 Տե'ս նույն տեղում:

655 Նույն տեղում:

377

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ОБРАЗ ИНТЕЛЛИГЕНЦИИ В ПОВЕСТИ ЗАПЕЛ ЕСАЯН «МОЯ ДУША В ИЗГНАНИИ»

АННА САРГСЯН

Ассистент декана филологического факультета АГПУ им. Х. Абовяна, соискатель кафедры новой и новейшей армянской литературы и методики ее преподавания имени Вачэ Партизуни (АГПУ имени Х. Абовяна),

г. Ереван, Республика Армения

В статье исследуются результаты столкновения армянской интеллигенции с окружающей действительностью в конституционной Турции в повести Запел Есаян «Моя душа в изгнании». Были выделены следующие задачи: представить основную идеологическую направленность повести, всестороннее отразить уникальную образную систему повести, показать национальное, которое скрыто в «наивно» приведенных параллельно общечеловеческих портретах, раскрыть исторические основы художественных событий, развивающихся в повести.

В ходе исследования были применены следующие методы: сопоставление, абстрагирование, анализ и синтез.

В результате изучения мы пришли к выводу о том, что повесть Запел Есаян «Моя душа в изгнании» имеет не только историческую, общечеловеческую, но и большую художественную ценность. Автор мастерски представила обобщенный образ артистов, занимающихся своей деятельностью в сложных политических условиях: здесь четко изображены артисты, которые, вместо того, чтобы завоевывать аудиторию и увидеть истинную оценку созданного ими, запутались в общей суете повседневной жизни. Писатель, таким образом, не только показала трудный путь артиста в атмосфере, дышащей политикой, но и подчеркнула путь духовной свободы и избавления от оков как предусловия создания реального искусства.

Ключевые слова: Запел Есаян, прошлое, тоска, корни, душа, изгнание, интеллигенция.

378

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.