Научная статья на тему 'ՎԱՉՈՒՏՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐԸ (ՏՈՀՄԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԸ)'

ՎԱՉՈՒՏՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐԸ (ՏՈՀՄԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԸ) Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
124
14
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Զաքարյաններ / Զաքարե Բ / Իվանե Ա / Վաչուտյաններ / Վաչե Ա / Հովհաննավանք / Սաղմոսավանք / Կարբի / Գեղարդ / Նոր Վարագավանք / Թանահատի վանք / ZAKARIANS / ZAKARE B / IVANEH A / VACHOUTIANS / VACHEH A / HOVHANNAVANK / SAGHMOSAVANK / KARBI / GEGHARD / NOR VARAGAVANK / THE MONASTERY OF TANAHAT / ЗАКАРЯНЫ / ЗАКАРЕ Б / ВАЧУТЯНЫ / ВАЧЕ А / ОГАННАВАНК / САГМОСАВАНК / КАРБИ / ГЕГАРД / ТАНАГАТ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Պետրոսյանց Տիգրան

Զինանշանը բոլոր ժամանակներում եղել է այն կարևոր ցուցիչը, որով բնութագրվել են պետությունները, պետական գործիչները՝ արքաները, տոհմական իշխանները, զորավարները: Դրանք մատնանշել են անձի տոհմական ծագումնաբանությունը ու դրանց միջոցով հնարավոր է ճշտել այն տոհմերի ծագումը, որոնց մասին պատմական տեղեկություններ չկան: Ժամանակաշրջանի բոլոր հայտնի իշխանական տների նման Այրարատյան կողմնակալության-փոխարքայության տիրակալ Վաչուտյանները ևս ունեցել են զինանշան(ներ): Զինանշանների օրինակ-տարբերակներ պահպանվել են Վաչուտյանների հոգևոր կենտրոն Հովհաննավանքում, Սաղմոսավանքում, Կարբիում, Անբերդում, ինչպես նաև իրենց տիրույթներից դուրս գտնվող Գեղարդում, Նոր Վարագավանքում, Թանահատի վանքում: Վաչուտյանների վաղ շրջանի զինանշանների վրա քանդակված են գլխով դեպի աջ դարձած արու էգ արծիվներ, որոնցից արուն կանգնած է էգի մեջքին, կտուցով շոյում է վերջինիս վիզը: Այստեղ արտահայտված է սիրո խորհուրդը, բեղմնավորման փուլի գործողություն գործնականում գովերգում է արուի էգի (տղամարդու կնոջ) միությունը: Հոդվածը շարադրելու նպատակն է այլ աղբյուրների բացակայության պարագայում, զինանշանի հիման վրա, ճշտել Վաչուտյանների տոհմի ծագումնաբանությունը, խնդիրը՝ դրա օգտագործման տարածքով՝ Վաչուտյան տոհմի ազգակցական պատկանելությունը: Պատմահամեմատական պատմաքննական մեթոդների կիրառմամբ հեղինակն այն վարկածն է առաջադրել, որ Այրարատի կողմնակալ-փոխարքա Վաչե Ա-ն սերում է Վասպուրականի Արծրունիների Մահկանաբերդի տոհմից պատմական հիշողության արդյունքում է որդեգրել արծրունիապատկան զինանշանը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

VACHUTYANS' COATS OF ARMS (GENEALOGICAL BASIS OF THE CLAN)

The coat of arms at all times was an important symbol characterizing the states and statesmen: kings, princes, military leaders. It points at the genealogy of a person, it allows to reveal the origin of the clan, about which no historical information is provided. Like all the well-known princely houses of that time, the Vachutyans, the governors of the Airarat governorate, also had their coat(s) of arms. The samples of the coats of arms were preserved at the spiritual centers of the Vachutyans: Hovhannavank, Saghmosavank, Karbi, Amberd, as well as in Geghard, Nor Varagavank, and the Tanahat monastery located outside of their possessions. An eagle and a female eagle are depicted with their heads turned to the right on the Vachutyans’ coats of arms of the early period. The eagle stands behind the female eagle's back and strokes its neck with its beak. Love and actions related to fertilization are symbolically expressed here, and the union of the eagle and the female eagle (a man and a woman) is praised...The coat of arms at all times was an important symbol characterizing the states and statesmen: kings, princes, military leaders. It points at the genealogy of a person, it allows to reveal the origin of the clan, about which no historical information is provided. Like all the well-known princely houses of that time, the Vachutyans, the governors of the Airarat governorate, also had their coat(s) of arms. The samples of the coats of arms were preserved at the spiritual centers of the Vachutyans: Hovhannavank, Saghmosavank, Karbi, Amberd, as well as in Geghard, Nor Varagavank, and the Tanahat monastery located outside of their possessions. An eagle and a female eagle are depicted with their heads turned to the right on the Vachutyans’ coats of arms of the early period. The eagle stands behind the female eagle's back and strokes its neck with its beak. Love and actions related to fertilization are symbolically expressed here, and the union of the eagle and the female eagle (a man and a woman) is praised. The goal of the article is to determine the genealogy of the Vachutyans clan based on the coat of arms under the conditions of the absence of other sources; the task of the article is to determine the Vachutyans clan affiliation by the territory of its use. Based on the comparative-historical method the author advanced a hypothesis that Vache I, the founder of the Ayrarat governorate, originated from the Armenian clan Artsruni (the rulers of Vaspurakan) from Mahkanaberd, and the fact that he appropriated the coat of arms belonging to Artsruni is conditioned by the historical memory.

Текст научной работы на тему «ՎԱՉՈՒՏՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐԸ (ՏՈՀՄԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԸ)»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

ՎԱՉՈՒՏՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐԸ (ՏՈՀՄԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՔԸ)*

ՀՏԴ 929.6 (479.25)

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն, ք.Երևան, Հայաստանի Հանրապետություն tioranhayazn@mail.ru

Զինանշանը բոլոր ժամանակներում եղել է այն կարևոր ցուցիչը, որով բնութագրվել են պետությունները, պետական գործիչները' արքաները, տոհմական իշխանները, զորավարները: Դրանք մատնանշել են անձի տոհմական

ծագումնաբանությունը ու դրանց միջոցով հնարավոր է ճշտել այն տոհմերի ծագումը, որոնց մասին պատմական տեղեկություններ չկան: Ժամանակաշրջանի բոլոր հայտնի իշխանական տների նման Այրարատյան կողմնակալության-փոխարքայության տիրակալ Վաչուտյանները ևս ունեցել են զինանշան(ներ): Զինանշանների օրինակ-տարբերակներ պահպանվել են Վաչուտյանների հոգևոր կենտրոն Հովհաննավանքում, Սաղմոսավանքում, Կարբիում, Անբերդում, ինչպես նաև իրենց տիրույթներից դուրս գտնվող Գեղարդում, Նոր Վարագավանքում, Թանահատի վանքում: Վաչուտյանների վաղ շրջանի զինանշանների վրա

քանդակված են գլխով դեպի աջ դարձած արու և էգ արծիվներ, որոնցից արուն կանգնած է էգի մեջքին, կտուցով շոյում է վերջինիս վիզը: Այստեղ արտահայտված է սիրո խորհուրդը, բեղմնավորման փուլի գործողություն և գործնականում գովերգում է արուի և էգի (տղամարդու և կնոջ) միությունը:

Հոդվածը շարադրելու նպատակն է այլ աղբյուրների բացակայության պարագայում, զինանշանի հիման վրա, ճշտել Վաչուտյանների տոհմի ծագումնաբանությունը, խնդիրը' դրա օգտագործման տարածքով' Վաչուտյան տոհմի ազգակցական պատկանելությունը:

Պատմահամեմատական և պատմաքննական մեթոդների կիրառմամբ հեղինակն այն վարկածն է առաջադրել, որ Այրարատի կողմնակալ-փոխարքա Վաչե Ա-ն սերում է Վասպուրականի Արծրունիների Մահկանաբերդի տոհմից և պատմական հիշողության արդյունքում է որդեգրել արծրունիապատկան զինանշանը:

Հիմնաբառեր' Զաքարյաններ, Զաքարե Բ, Իվանե Ա, Վաչուտյաններ, Վաչե Ա, Հովհաննավանք, Սաղմոսավանք, Կարբի, Գեղարդ, Նոր Վարագավանք, Թանահատի վանք:

Զինանշանի նախնական տեղադրությունները

Այրարատի կողմնակալության-փոխարքայության տիրակալ Վաչուտյանների* 167 զինանշանների հնագույն երկու օրինակները գտնվել են Հովհաննավանքում:

* Հոդվածը ներկայացվել է 13.04.2020թ., գրախոսվել' 13.05.2020թ., տպագրության ընդունվել' ւ0.07.2020թ.:

167 Պետրոսյանց Տ. (մինչև 1988 թվականը կրել է Պետրոսյանց Վիկտոր անունը), Վաչէ Ա.Վաչուտեան կողմնալալ-փոխարքայ (ԺԳ. դարասկիզբ): Հայկազեան հայագիտական հանդէս,

104

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Դրանցից մեկը ագուցված է եղել 5-րդ դարի բազի[իկ եկեղեցու արևելյան պատի արտաքին ձախ կողմի կենտրոնական մասում, մյուսն ընկած է եղել Կաթողիկե եկեղեցու ավերակների մեջ:

Հովհաննավանքի համալիրի վերականգնող ճարտարապետը 4-րդ դարի բազիլիկ եկեղեցու պատին 13-րդ դարի սկզբին տեղադված զինանշանակիր քարը 1990-ական թվականներին հանել է այդ նախնական տեղից, վերաշարել վերականգնված Կաթողիկե եկեղեցու հարավային պատի աջակողմյան թեք քիվի տակ168:

Հովհաննավանքի տարածքում գտնված զինանշաններին Այրարատի

կողմնակալության-փոխարքայության առաջին տիրակալ Վաչե Ա-ի ընտրությամբ պատկերվել են արծիվների ընտանիքին պատկանող երկու թռչուն:

Հին ու նոր իշխանական տներից Արտաշեսյանների, Արծրունիների, Բագրատունիների, Մամիկոնյանների, Օրբելյանների, Խաղբակյանների,

Ազիզբեկյանների զինանշաններին նույնպես պատկերված են արծիվներ: Թվարկված իշխանական տների զինանշաններում, բացի Արտաշեսյանների զինանշանից, հիմնականում պատկերված են ճանկող արծիվներ, որոնք իրենց ճիրանների մեջ պահում են որևէ կենդանու (եղնիկ, այծ, գառ, թռչուն): Սակայն Վաչուտյանների վաղ շրջանի զինանշանների վրա քանդակված են գլխով դեպի աջ արու և էգ արծիվներ, որոնցից արուն կանգնած է էգի մեջքին, կտուցով շոյում է վերջինիս վիզը: Պատկերում արտահայտված է սիրո խորհուրդը, բեղմնավորման փուլի գործողություն, և այն գործնականում արուի և էգի (տղամարդու և կնոջ) միության գովերգումն է:

Պատմաբան Կարո Ղաֆադարյանը, դիտարկելով զինանշանակիր քարը, գրել է, որ տոհմանշանին պատկերված են էգ և արու միացեղ թռչուններ169:

Ինչպես ընդհանուր քանդակը, այնպես էլ այն մատուցելու եղանակը շատ նուրբ, թափանցիկ հիմն է սիրո, միության, բազմացման բնազդի հավերժական գաղափարին: Այդ են ապացուցում արծիվների գլխամասից դեպի աջ պատկերված հավերժության խորհրդանիշ մեծ ու փոքր կենաց ծառերը:

13-րդ դարի սկզբներին՝ 1205 թվականին, Վաչե Ա Վաչուտյանը նշանակվել է Այրարատի կողմնակալության-փոխարքայության կողմնակալ-փոխարքա170: Պաշտոնին

Բեյրութ, 2019, թիվ 39, էջ 89-98: Նույնի, Վաչուտյանների ծագումը, Լրաբեր հաս. գիտ., 2017, թիվ 3, էջ 12-23: Նույնի, Զաքարյանների անկախ պետականությունը: Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Գիտական տեղեկագիր, 2017, թիվ 2-3 /31-32/, էջ 75-83: Նույնի, The transference of the Ayrarat governorship-vicegerency to Vache I Vachutyan: Բազմավէպ հայագիտական-

բանասիրական-գրական հանդէս, Վենետիկ-Ս.Ղազար, 2016, թիւ 3-4, էջ 272-280: Նույնի, Քուրդ Ա. Վաչուտեան: Անձը եւ գործը: Բազմավէպ հայագիտական-բանասիրական-գրական հանդէս, Վենետիկ-Ս.Ղազար, 2014, թիւ 3-4, էջ 161-169: Նույնի, Վաչուտյան իշխանական տան տոհմածառը, Բանբեր Երևանի համալսարան, 1981, թիվ 3, էջ 130-147: Վաչուտյանների մասին տե'ս' Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց: Աշխատասիրությամբ Կ.Ա.Մելիք-Օհանջանյանի: Ե., 1961, էջ 365: Զաքարիա Քանաքեռցի, Պատմութիւն. Կոնդակ Սուրբ ուխտին Յօհաննու վանից, աշխատասիրությամբ Արմեն Վիրաբյանի, Ե., Հեղինակային հրատարակություն, 2015, Վաչուտյաններին վերաբերող հատվածը' 176-204 էջերում: Հ.Ղ.Ալիշան, Այրարատ, Վենետիկ, 1890, էջ 253: Գարեգին կաթողիկոս Յովսէփեան, Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մէջ: Բ հրատարակութիւն, 1969, Անթիլիաս, Լիբանան: Վաչուտյանների մասին էջ 89, 12, 39-40, 50-51,53, 91, 103, 160, 164, 167, 175, 195, 215, 234, 257, 303, 314, 318, 405-407, 412-414, 416, 418-420, 427: Ղաֆադարյան Կ., Հովհաննավանքը և նրա արձանագրությունները: Ե., 1948, էջ 92-94 /այսուհետև' Հովհաննավանքը/:

167 Կարապետյան Ս., Տեղերի վանքը, Վարձք, թիվ 10, 2013, էջ 18:

168 Սակայն մեր կարծիքով եկեղեցու արևմտյան ճակատի տակ պետք է տեղադրվեր ներկայումս ՀՀ պատմության պետական թանգարանում պահվող օրինակը:

169 Ղաֆադարյան Կ., Հովհաննավանքը և նրա արձանագրությունները, Ե., 1948 թ., էջ 20:

105

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

համապատասխան' ստացել է երկրում շահնշահ' թագավորից հետո երկրորդ բարձրագույն իշխանաց իշխան կոչումը: Այրարատի կողմնակալ-փոխարքա Վաչե Ա-ն Այրարատի կողմնակալության-փոխարքայության տարածքի հյուսիս-արևեւյան մասում ժառանգական իրավունքով ստացել է Արագածոտն, Նիգ գավառներն ամբողջությամբ, ինչպես նաև Շիրակի հարավային հատվածը մինչև Երասխաձոր:

Վաչուտյանները ժառանգական իրավունքով ստացած տարածքում դեռևս շինարարական աշխատանքներ չէին կատարել, անգամ դեռևս չէին սկսել Հովհաննավանքի, Սաղմոսավանքի, Ուշիի, Տեղերի, Եղիպատրուշի Կաթողիկե եկեղեցիների, Թեղենյաց վանքի հիմնական գավթի կառուցումը: Այդ եկեղեցիների հիմնաքարերը դրվել են մեկ, առավելագույնը մեկուկես տարի հետո: Թեղենյաց վանքի հիմնական գավիթի կառուցումը Վաչե Ա-ի կին Մամախաթուն իշխանուհին ավարտել է 1211 թվականին՝ դրանով հիմնավորելով տարածքն իրենց պատկանելու փաստի առաջին արձանագրումը* 171: Մյուս եկեղեցիների շինարարությունն ավարտվել է 12131219 թվականներին:

Հովհաննավանքի Կաթողիկե եկեղեցու շինարարությունն ամենայն հավանականությամբ սկսվել է 1207 թվականին: Այդ մեծածախս շինարարությունը ավարտին է հասցվել միայն 1217 թվականին: Բացի Հովհաննավանքից, Աշտարակի տարածաշրջանում այդ ժամանակ հնից եկող աչքի ընկնող կառույցներ չկային: Հովհաննավանքում 4-րդ սկզբներին Գրիգոր Լուսավորչը թաղածածկ, բավականին մեծ եկեղեցի է կառուցել: Մինչ սեփական հոգևոր շինության կառուցումը, Այրարատի նորանշանակ կողմնակալ-փոխարքա Վաչե Ա Վաչուտյանը այդ տարածքի տեր լինելու իր իրավունքը ցուցանելու համար հրամայել է հին բազիլիկ եկեղեցու վրա զինանշան տեղադրել: Կատարողները եկեղեցու արևեյյան ձորահայաց, դժվար հասանելի պատի ձախ կողմից հանել են չորս շարք քար, տեղադրել նոր տիրակալի զինանշանով քարը: Զինանշանով քարը տեղադրելով արդեն գոյություն ունեցող բազիլիկ եկեղեցու պատի վրա՝ Այրարատի կողմնակալության-փոխարքայության առաջին կողմնակալ-փոխարքա Վաչե Ա Վաչուտյանը փաստել է Այրարատի կողմնակալության-փոխարքայության ստեղծման, կողմնակալ-փոխարքայի պաշտոնում իր նշանակման փաստը:

1210-ական թվականների կեսերին, երբ արդեն բարձրացել էին Կաթողիկե եկեղեցու կողմնային պատերը, հարկ է եղել պատրաստել նույն զինանշանի ևս մեկ օրինակ, որը տեղադրվել է Կաթողիկե եկեղեցու արևմտյան արտաքին պատին, բարձրուստ: 1917 թվականին երկրաշարժի հետևանքով Կաթողիկե եկեղեցու գմբեթն ու հարավային պատը խոնարհվել են: Զինանշանակիր քարը ընկել է թափված քարերի մեջ: Պեղումներից հետո զինանշանակիր քարը փոխադրվել է Հայաստանի պատմության պետական թանգարան172:

Թանգարան տեղափոխված զինանշանային քանդակը կրկնում է առաջինի պատկերը ինչպես թռչունների տեղադրությամբ, այնպես էլ արծիվների գլուխների դեպի աջ ուղղվածությամբ: Սակայն այս խորհրդանշանում պակասում են կենաց ծառերի քանդակները, իսկ թռչունների ամբողջ մարմինը ձևավորված է թեփուկաքանդակով:

0 Պետրոսյանց Տ., Այրարատյան կողմնակալության-փոխարքայության հանձնումը Վաչե Ա Վաչուտյանին: Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Գիտական տեղեկագիր, Հայագիտական հանդես, հրատ. 2017, թիվ 3 /37/, էջ 163-170:

171 Եթե հաշվի առնենք, որ Թեղենյաց վանքի գավիթը կառուցվել է 5-6 տարվա ընթացքում, ապա հետհաշվարկի միջոցով տեսանելի կդառնա, որ գավթի կառուցումը սկսվել է 1205 կամ 1206 թվականին, երբ Վաչե Ա-ն նշանակվել է Այրարատի կողմնակալ-փոխարքա:

172 Զինանշանակիր քարը գտնվում է Հայաստանի պատմության պետական թանգարանի միջնադարյան դրվագազարդ քարերի բաժնում:

106

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Զինանշանի ծագումնաբանությունը

Ծննդաբանական ի՞նչ սկզբնաղբյուր կարող է ունենալ Վաչե Ա Վաչուտյանի որդեգրած արու և էգ արծիվների բեղմնավորման տեսարանով զինանշանը:

Էգ արծվի մեջքին կանգնած արու արծվի՝ դեպի աջ թեքված գլուխներով ձևավորված հնագույն զինանշանը պատկերված է Աղթամարի Սուրբ Խաչ տաճարի պատկերաշարում՝ Համազասպ Արծրունու ձախ կողմում՝ ոտքերի հատվածում173: Տաճարը կառուցվել, նկարազարդվել ու քանդակազարդվել է 915-921 թվականներին174 Մանվել ճարտարապետ-քանդակագործ-նկարչի կողմից: Փաստորեն այդտեղ

պատկերված զույգ արծիվների քանդակը շուրջ երեք դարով նախորդում է Վաչուտյանների զինանշանին: Այս պատկեր-խորհրդանիշը 920-ական թվականներից հետո այլևս չի կիրառվել մինչև 1200-ական թվականների սկիզբը:

Աղթամարի ու Հովհաննավանքի զինանշանների տարբերությունը միայն այն է, որ Աղթամարի պատկերում էգ արծվի մեջքին կանգնած արու արծիվը քանդակված է թևերը թափահարելիս, իսկ Հովհաննավանքում պատկերված արու արծվի թևերը հպված են մարմնին:

Էգ արծվի վրա կանգնած արու արծվի պատկեր քանդակվել է նաև Մակարավանքի Կաթողիկե եկեղեցու բեմի ճակատամասի ութաթև աստղի վրա:

Հայտնի է, որ Մակարավանքի Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 1205 թվականին: Ամենայն հավանականությամբ եկեղեցու բեմի ճակատամասի հյուսկեն զարդագոտին կամ եկեղեցու կառուցման ժամանակ է քանդակազարդվել, կամ առաջիկա մեկ-երկու տարում, այսինքն՝ Հովհաննավանքում Վաչե Ա-ի նույնապատկեր զինանշանի հետ գրեթե միաժամանակ:

Վաչե Ա Վաչուտյանի դեպքում տոհմական ծագումնաբանությունը ճշտելու աղբյուրներ չկան: Մեր կողմից միակ աղբյուրը դիտարկվում է էգ արծվի մեջքին կանգնած արու արծվի քանդակը:

Ի՞նչ կապ կամ զուգահեռ կարող է լինել Աղթամարի, Հովհաննավանքի Վաչե Ա-ի և Մակարավանքի բեմի ճակատամասի նույնապատկեր արծվաքանդակների միջև:

Աղթամարում արու և էգ արծիվների բեղմնավորման պատկերով արծիվները քանդակվել են 920-ական թվականներին և մոտ երեք հարյուր տարով հին են: Հովհաննավանքի և Մակարավանքի Կաթողիկե եկեղեցիների քանդակները հայտնապես ժամանակակից են:

Մենք ուղղակի կապ ենք տեսնում Աղթամարի, Հովհաննավանքի, Մակարավանքի ոչ միայն արծիվների պատկերային նույնության, այլ նաև դրանց տոհմական պատկանելության հիմքում:

Մակարավանքի Կաթողիկե եկեղեցին կառուցել է Բազազ իշխանի որդի Վարդանը: Նրա շինարարական արձանագրությունը փորագրված է եկեղեցու

շքամուտքի մոտ տեղադրված խաչքարի դարձերեսին: Մեր քննության համար խիստ կարևոր է այդ արձանագրությունը: Ահա այն. «...ի թուին Հայոց ՈԾԴ /1205/... մեծ եւ

Աղասյան Ա., Հակոբյան Հ., Հասրաթյան Մ., Ղազարյան Վ., Հայ արվեստի պատմություն, Ե., 2009, էջ 119: Հեղինակները ճշտորեն նկատել են, որ Արծրունի իշխանների կողքերին տեղադրված կենդանական, մասնավորապես արու և էո արծիվների հարթաքանդակը «տոհմային ծագումը և քաջությունը ցուցադրող խորհրդանիշեր» են (տե'ս էջ 120), այսինքն' բեղմնավորման տեսարան պատկերող հարթաքանդակը զինանշան է:

17 Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան: Ներածությունը, թարգմանությունը և ծանոթագրությունները Վրեժ Վարդանյանի: Ե., 1978, էջ 299-301: Լալայան Ե., Վասպուրականի նշանավոր վանքերը, Ազգագրական հանդես, XX գիրք, 1910, թիվ 2, էջ 197212 (արծվապատկերի մասին՝ էջ 202-203): Դեմոյան Հ., Հայկական ազգային խորհրդանշաններ. Զինանշաններ, դրոշներ, պարգևներ, Ե., 2012, էջ 158-159: Հայկական Սովետական

Հանրագիտարան, հ. 1, Ե., 1974, էջ 254:

107

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

հզաւր իշխանին Կայենոյ Սադունին եւ յառաջնորդութեան ս/ուր/բ ուխտիս Յոհանիսի եւ վարդապետիս Գրիգորոյ, ես' Վարդան ծառայ Ա/ստուծո/յ, որդի Բազազաիշխանի, զրկեցա ի սիրեի եղբարցն իմոց չորեցունց, որով անմխիթար լացի զաւուրս իմ: Արդ վասն սիրոյն նոցա շինեցի զեկեղեցիս եւ եդի ի վերայ զխաչս լուսոյ...»75՛. Եթե Բազազ իշխանի և նրա որդի, չորս եղբայրներին կորցրած Վարդանի մասին այլուստ ոչինչ հայտնի չէ, ապա կարևոր է Կայենի հզոր իշխան Սադունի ինքնությունը: Այս Սադունը Կայենի և Մահկանաբերդի տիրակալ, իշխանաց իշխան, Տփղիսի կառավարիչ (քաղաքապետ) Զաքարե Բ շահնշահի և Իվանե Ա զորավարի քեռի Ամիր Քուրդ Արծրունու որդին է* 176:

Փաստորեն արձանագրությունը հուշում է, որ գործ ունենք Արծրունի տոհմի ներկայացուցչի հետ: Սա պատահականություն լինել չի կարող:

Հայտնի է, որ Արծրունիների մի ճյուղը, քրդական ներթափանցումից նեղված, լքել է հայրենի տիրույթները Վասպուրական աշխարհում, հեռացել է բնիկ երկրից, հասել է Հյուսիսային Հայաստան և Լոռու Կյուրիկյան թագավորից բնակության վայր ստացել Մահկանաբերդի գավառը՝ Կայեն բերդով:

Մակարավանքի Կաթողիկե եկեղեցու շինարարությունն ավարտվել է 1205 թվականին, իրականացվել է Կայենի տեր, մեծ իշխան Սադուն Արծրունու հրամանով: Այդ նույն 1205 թվականին Վաչե Ա Վաչուտյանը կողմնակալ-փոխարքայի պաշտոն է ստացել և նույն թվականին իրար մեջքի կանգնած արծիվներով զինանշան է տեղադրել Հովհաննավանքի բազիլիկ եկեղեցու պատին:

Կարող ենք փաստել, որ որդեգրելով զույգ արծիվների պատկերով զինանշանը՝ Վաչե Ա-ն, ամենայն հավանականությամբ, շեշտել է իր հարազատությունը Կայենի տեր Արծրունիների կամ վերջիններիս արյունակից կամ ենթակա Բազազ իշխանի տոհմերի հետ: Այդ է թելադրում նշանների, հատկապես զինանշանի որդեգրումը, որը չի կարող կամայական լինել, այլ պատճառաբանված ժառանգականության արդյունք է: Հավանաբար Արծրունիների հետ բարեկամությամբ պետք է բացատրել Վաչուտյանների անվանացանկ մտած Քուրդ անձնանունը:

Սեփական զույգ արծիվներով նշանաքանդակին զուգահեռ՝ Վաչուտյանները Մակարավանքի զինանշանային պատկերներից փոխ են առել մեկը: 1970-ական թվականներին Անբերդ բերդաքաղաքի՝ Վասակ Պահլավունու կառուցած կենտրոնագմբեթ եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացնելիս վերականգնող ճարտարապետ Անդրանիկ Ավետիսյանը բերդաքաղաքի տարածքից գտել է աջ կողմը կոտրված սալաքար, որի վրա դեպի ձախ թեքված արծվաքանդակ կա: Քարի աջ կողմում եղած կոտրվածքի պատճառով արծվի գլուխը չի պահպանվել: Արծիվը սլացիկ տեսք ունի, հենված է պոչի, հզոր ճանկերի վրա, մարմինը ձևավորված է թեփուկաքանդակներով: Անբերդի արծվաքանդակը փոքր տարբերությամբ կրկնում է Մակարավանքի գլխավոր եկեղեցու հարավային ճակատի երկու կլոր պատուհանների միջև քանդակված զինանշանը: Երկու զինանշանների շեղումն աննշան է:

Մակարավանքի արծիվը կանգնած է պատվանդանի վրա, ճանկերի մեջ պահում է ցուլի (կամ նմանատիպ կենդանու) մարմին: Անբերդի զինանշանային քանդակում բացակայում է միայն պատվանդանը: Այս զինանշանի առկայությունը Վաչուտյանների

մայրաքաղաքում ևս խոսում է Վաչուտյանների ու Կայենի տերերի արյունակցական կապերի մասին: Հավանաբար այս զինանշանը նույնպես պատրաստվել է Վաչե Ա-ի օրոք՝ 1210-ական թվականներին, սակայն դժվար է ասել, թե այն Անբերդի շինություններից որի վրա է տեղադրված եղել177:

Դիվան հայ վիմագրության, Ե., պրակ 6, կազմեցին Ս.Ա.Ավագյանը,

Հռ.Մ.Ջամփոլադյանը, 1977, էջ 159:

176 Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, էջ 209, 215:

177 Զինանշանակիր քարն այժմ տեղում չէ: Լուսանկարը 1987 թվականին մեզ տրամադրել է Անբերդի եկեղեցու վերականգնող ճարտարապետ Անդրանիկ Ավետիսյանը:

108

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Արծվապատկեր զինանշանը այլ կառույցներում

Վաչե Ա-ի կենդանության օրոք նրա զինանշանը Հովհաննավանքի դիրքապատկերով փորագրվել է Նոր Բերդի (Տավուշ) Վարագավան գյուղից 2 կմ արևմուտք գտնվող Նոր Վարագավանք համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցու շքամուտքի զարդաշարում: Եկեղեցին 1224-1237-ական թվականներին կառուցել է Նոր Բերդի Դավիթ Բագրատունի իշխանի որդի Վասակ Բ-ն: Նոր Վարագավանքի արծվանշանը հար և նման է Հովհաննավանքի, Մակարավանքի Կաթողիկե եկեղեցու բեմի ճակատամասի քանդակապատկերներին:

Վաչե Ա-ի որդեգրած զինանշանը՝ արծիվների գլուխների դեպի աջ տեղադրությամբ, պատկերվել է երկու տարբեր կառույցների վրա ևս: Դրանցից առաջինը Վաչե Ա-ի կենդանության օրոք փորագրվել է 1215-1225 թվականներին Վաչե Ա-ի ժամանակակից Զաքարե Բ-ի կրտսեր եղբոր, Դվինի կողմնակալության կողմնակալ-փոխարքա Իվանե Ա-ի հրամանով կառուցված Գեղարդի վանական համալիրի գավթի մուտքի վերնամասում: Այդ բարձրաքանդակում՝ խաչի խորաքանդակի աջ կողմում, պատկերված է Զաքարյան տոհմի դեմքով դիտողին դարձած հանգստացող առյուծի բարձրաքանդակ, ձախ կողմում՝ Վաչուտյանների էգ արծվի մեջքին կանգնած արու արծվի բարձրաքանդակ: Երկրորդ զինանշանային պատկերը քանդակվել է Վաչե Ա-ի մահից հետո՝ 1273-1279 թվականներին, Խաղբակյան տոհմի հիմնադիր, Վայոց Ձորի կողմնակալության առաջին կողմնակալ-փոխարքա Վասակ իշխանաց իշխանի որդի Պռոշ իշխանաց իշխանի կառուցած Թանահատի վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հարավային պատի արևմտյան մասում, բարձրուստ: Այստեղ թմբուկի կենտրոնական մասում քանդակված է Խաղբակյանների ճանկող արծվի պատկեր-զինանշանը: Դրանից ներքև՝ հարավային պատի աջակողմյան հատվածում, պատկերված է Վաչուտյանների զինանշանը:

Եթե Մակարավանքում և Նոր Վարագավանքում Վաչե Ա-ի զինանշանի առկայությունը կապում ենք նրա՝ այդ տարածքից սերված լինելու կամ այդ տարածքներում հարազատներ ունենալու հանգամանքի հետ, ապա Գեղարդում ու Թանահատում նրա զինանշանի փորագրվելը համարում ենք այդ շինությունների կառուցման համար՝ Գեղարդի դեպքում անձամբ Վաչե Ա-ի, իսկ Թանահատի դեպքում նրա ժառանգների կողմից դրամական աջակցություն ցույց տալու արդյունք, ինչն այդ ժամանակներում ընդունված էր և արտահայտվում էր նվիրատուի տոհմի զինանշանի տեղադրությամբ կամ փաստվում էր արձանագրությամբ: Օրինակ՝ Վաչուտյանների հոգևոր կենտրոն Հովհաննավանքում նվիրատվությունների փաստը վավերացվել է միայն վիմական արձանագրություններով: Գեղարդի ու Կեչառիսի տեր Պռոշ իշխանաց իշխանը 1247 թվականին Հովհաննավանքին գումարային մեծ նվիրատվություն է կատարել178: 12 5 8 թվականին Հովհաննավանքի գավթի կառուցման առթիվ երկրի տիրակալ, Զաքարե Բ շահնշահի որդի Շահնշահ Ա-ն Հովհաննավանքին նվիրել է Շալվաշեն գյուղը և վերահաստատել 1200 թվականին Հովհաննավանքին հոր՝ Զաքարե Բ շահնշահի կողմից նվիրած Որդկան ու Տաճկամարգ գյուղերի նվիրատվության փաստը179: Խաչենի ինքնակալ թագավոր Հասան Ջալալի եղբայր Զաքարիան 13-րդ դարի կեսերին գնել և Հովհաննավանքին է նվիրել Աշտարակ գյուղաքաղաքի Նորք հանդամասը180: 1260-ական թվականներին Հովհաննավանքին նվիրատվություն է կատարել ժամանակի ամենահայտնի մեծահարուստ Ավետեաց որդի Սահմադինը181:

178 Ղաֆադարյան Կ., Հովհաննավանքը, էջ 91:

179 Նույն տեղում, էջ 98:

180 Նույն տեղում, էջ 105:

181 Նույն տեղում, էջ 79:

109

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Վաչե Ա-ի օրոք օգտագործած զինանշանը նրա հաջորդների ժամանակ ևս եղել է պաշտոնապես ճանաչված (Թանահատի Սուրբ Ստեփանոս եկեղեցու քանդակը դրա ապացույցն է), սակայն հավանական է նաև, որ Վաչուտյան իշխանատոհմի ժառանգները շրջանառության մեջ ունեցել են զինանշանների այլ տարբերակներ ևս:

Արծվապատկեր զինանշանի ձևափոխումները

1250-ական թվականների սկզբին մահացած մանկահասակ դստեր՝ Մամախաթունի հիշատակին Վաչե Ա-ի որդի և հաջորդ Քուրդ Ա-ն ու կինը՝ Խորիշահ իշխանուհին, 1255 թվականին Սաղմոսավանքի համալիրում գրատուն-եկեղեցի են կառուցել: Շինության կտուրի տակ՝ խաչվող կամարներից մեկի վրա, փորագրված են երկու բարձրաքանդակներ: Դրանցից մեկը մանկահասակ աղջնակ է՝ սրբի թևերով, իսկ նրա կողքին՝ դիմահայաց պատկերով արծիվ, որը ճանկերով հենված է զուգահեռ ալիքներից կազմված կիսագնդի վրա182: Այս արծվապատկերը հարդարանքի մաս չէ, քանդակված է որպես զինանշան: Հավանաբար Քուրդ Ա-ի օրոք զինանշանի համար օգտագործվել է արծվի դիմահայաց պատկերը: Պետք է շեշտել նաև, որ այս զինանշանին ևս արծիվը ճանկող չէ, բռնություն չի խորհրդանշում: Ա.Լ.Յակոբսոնը կամարների քանդակներում տեսնում է «հրեշտակապետի կիսադեմ և մարդու թևավոր պատկերաքանդակներ»183: Նշված պատկերաքանդակների նման մեկնաբանությունը չի համապատասխանում տեղում եղածին, որի ձախ կողմում դիմահայաց արծվապատկերով զինանշան է, իսկ աջ կողմում' սրբի թևերով մանկահասակ աղջնակ (գուցե վաղամեռիկ Մամախաթունը):

Սաղմոսավանքի գրատան շքամուտքի վերևում' արտաքինից խաչաձև պատուհանի կողքերին, կիսասյուներով կրկնակի խաչապատկեր է քանդակվել՝ սահմանազատելով պատուհանի բացվածքը ընդհանուր պատի մակերեսից: Աջ կողմի խաչաթևի մեջ պատկերված է տոհմական էգ արծվի մեջքին կանգնած արու արծվի բարձրաքանդակ: Ձախ կողմի խաչաթևին պատկերված է առյուծի բարձրաքանդակ: Այստեղ բացարձակապես կրկնված է Գեղարդի գավթի վրա եղած զինանշանային պատկերը: Զաքարյանների խորհրդանիշ առյուծի պատկերումը ցուցադրում է Վաչուտյանների հարգալից վերաբերմունքը երկրի գերագույն տերերի' Զաքարյանների հանդեպ:

Քուրդ Բ Վաչուտյանը 14-րդ դարի 30-ական թվականներին Կարբի գյուղում կառուցած հաղթակամար-եկեղեցու արևմտյան պատին' 1338 թվակիր հիշատակագրական արձանագրությունից մի փոքր վեր' աջ կողմում, փորագրել է տվել զինանշանային պատկեր: Քանդակված է թևատարած, դիմահայաց արծիվ, որն ուղղահայաց դիրքով, հզոր ճանկերով հենված է հորիզոնական դիրքով թևերը մարմնին պինդ հպած և կողքի պառկած ինչ-որ թռչնի վրա: Այս զինանշանով առաջին անգամ Վաչուտյանները ցուցանել են ուժի իշխանության խորհրդանիշը:

Վաչուտյանների տոհմական ծագումնաբանությունից հայտնի է միայն, որ Վաչե Ա-ի հոր անունը եղել է Սարգիս, պապի անունը' Վաչուտ: Այդ Վաչուտի անունով էլ տոհմը ստացել է Վաչուտյան անուն: Այլ որևէ տեղեկություն հայտնի չէ:

Վաչուտյանների զինանշանը կարող է դառնալ Վաչուտյան տոհմի ծագումնաբանական արմատները պարզելու հիմք:

Վաչուտյանների ծագումնաբանական խնդրի առնչությամբ քննելի է իշխանաց իշխան Վաչե Ա Վաչուտյանի առնչությունը Մակարավանքի վանական համալիրի հետ: Համալիրի գլխավոր եկեղեցու բեմի ճակատամասում առկա վաչուտյանանկար զինանշանը հուշում է, որ այն հենց Վաչե Ա-ինն է և բնավ պատահական չի հայտնվել

182

183

Ղաֆադարյան Կ., Հովհաննավանքը, էջ 82:

Յակոբսոն Ա.Լ., Սաղմոսավանքը, Ե., 1984, էջ 8:

110

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

տվյալ զարդագոտու մեջ: Մեր պնդումը հաստատվում է նաև Վաչե Ա-ի կողմից Մակարավանքի գավիթը կառուցելու փաստով: Գավթի ներսում՝ հյուսիսային պատին՝ լուսամուտից աջ, փորագրված է. «Ես' Վաչէ Անբերթեցի իշխանաց իշխան, ետու վեց հարիւր դահեկան ի շինութեան գաւթիս ձեռամբ Գրիգոր վարդապետին եւ յառաջնորդութեան հաւր Դաւթի»184: Արձանագրությունից հետևում է, որ Վաչե Ա-ն գավթի կառուցման համար տվել է վեց հարյուր դահեկան կամ մոտ 2,6 կիլոգրամ ոսկի (600 x 4,44 գրամ = 2664 գրամ), որը սովորական նվիրատվություն չէ, այլ գավթի կառուցման հիմնական դրամագլուխը:

Մինչ Մակարավանքի գավթի կառուցուման ավարտը՝ 1224 թվականը, Վաչե Ա-ն 1211 թվականին ավարտել է Սանահինի մեծ գավթի, 1213 թվականին՝ Կեչառիսի Սուրբ Նշան եկեղեցու կառուցումը:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Կառուցելով Սանահինի համալիրի մեծ գավիթը՝ Վաչե Ա-ն շնորհակալություն է հայտնել Զաքարե Բ շահնշահին՝ իրեն Այրարատի կողմնակալ-փոխարքա նշանակելու համար: Կառուցելով Կեչառիսի Սուրբ Նշան եկեղեցին՝ Վաչե Ա-ն շնորհակալություն է հայտնել պետության երկրորդ դեմք, Դվինի կողմնակալ, Զաքարե Բ շահնշահի կրտսեր եղբայր Իվանե Ա-ին:

Այլ խնդիր է Մակարավանքի պարագան: Համալիրի հիմնական եկեղեցու բեմի ճակատամասում 1205 թվականին Վաչե Ա-ի զինանշանի տեղադրումը, ապա 12151224 թվականներին Վաչե Ա-ի կողմից Մակարավանքի գավթի կառուցումը առանձնահատուկ են: Դրանք որևէ կերպ չեն առնչվում Զաքարե Բ-ի կամ գահի վրա 1213 թվականին նրան փոխարինած Իվանե Ա-ի հետ:

Մենք համոզված ենք, որ Վաչե Ա-ի որդեգրած զինանշանը Մակարավանքի հիմնական եկեղեցու բեմի ճակատամասում հայտնվել է, քանի որ նա ծնունդով եղել է Կայենի կամ Մահկանաբերդի տարածքից, տոհմական կապ է ունեցել Մահկանաբերդի Արծրունի իշխանների հետ, հնամենի հիշողությամբ վերականգնել է Վասպուրականի Աղթամար կղզում ունեցած տոհմակից նախորդների զինանշանը՝ Զաքարյաններին մատուցած ծառայությունների համար ստանալով կողմնակալ-փոխարքայի պաշտոն ու իշխանաց իշխան բարձրագույն կոչում, իր տոհմակիցներին պատկանող տիրույթում Մակարավանքի եկեղեցու կառուցման համար գումարային նվիրատվություն է կատարել, որի արդյունքում նրա զինանշանը հայտնվել է բեմի ճակատամասի զարդագոտում, ապա 1210-ական թվականների կեսերին, երբ ծառացել է Մակարավանքի գավիթը կառուցելու խնդիրը, Վաչե Ա-ն դարձել դրա հիմնական մեկենասը:

Մենք որոշակի կապ ենք տեսնում Մակարավանքի Աստվածածին եկեղեցու արևմտյան մուտքի ճակատակալ քարին փորագրված Յոհանեսի արձանագրության մեջ հիշատակված անունների և հետագայում Վաչուտյան տոհմում գործածված անունների միջև: Յոհանեսը եկեղեցին շինել է ծնողների' Վասակի և Շուշանի, եղբայրների' Հասանի և Վաչեի հիշատակին:

Արժանահավատ է ևս մեկ հանգամանք. արձանագրության սկզբնամասից պարզվում է, որ Վաչե Ա-ն Մակարավանքի գավթի շինության գումարը տվել է «ձեռամբ Գրիգոր վարդապետին»185: Այս Գրիգոր վարդապետի ինքնությունը պարզելու բավարար հիմքեր չկան: Վիմագրագետ Սուրեն Ավագյանը կարծել է, որ այս Գրիգորը կարող է լինել Մակարավանքի կառուցման առթիվ 1205 թվականին պատրաստված խաչքարի արձանագրության մեջ հիշատակված Գրիգորը.186 «եւ յառաջնորդութեան ս/ուր/բ ուխտիս Յոհանիսի եւ վարդապետիս Գրիգորոյ»187:

184

185

186 187

Դիվան, պրակ 6, էջ 186:

Նույն տեղում:

Նույն տեղում, էջ 187:

Նույն տեղում, էջ 159:

111

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

Սակայն կարծում ենք, որ այստեղ հիշատակված Գրիգոր վարդապետը հայտնի հոգևոր ու գիտական գործիչ, Սանահինի, Հառիճի վանքերի վանահայր, Աբաս իշխանի որդի Գրիգոր վարդապետն է, որի և Վաչե Ա-ի ճակատագրերը դարձյալ համատեղվել են:

Հառիճի վանքում փորագրված Վաչե Ա-ի նվիրատվական արձանագրությունում կարդում ենք. «Ի ՈՀ /1221/: Ես՝ Վաչէ, որդի Սարգսի և ամուսին իմ Մամախաթուն տուաք Բ այգի սուրբ Աստուածածնիս ի Փարպի և ի Տաճատագեղ մեծ յուսով եւ միջնորդութեամբ Գրիգոր վարդապետի եւ սուրբ եղբարց հաստատեցին կամաւն Աստուծոյ»188: Այս Գրիգոր վարդապետն առաջին անգամ հիշատակված է Սանահինի Վաչեաշեն գավթի հյուսիս-արևելւան կամարի թաղի վրա փորագրված 1211 թ.-ի արձանագրությունում, որում նշված է. «եվ Վարդան վարդապետն եւ հայր Գրիգոր»189: 1214 թվականին Գրիգոր վարդապետն աթոռակից է հիշվել Փիլիպոսին. «մե/ն/ք՝ առաջնորդ ս/ուր/բ ուխտիս Փիլիպոս հայր եւ Գրիգոր վարդապետ»190: 1215 թվականին Գրիգոր վարդապետը հանդես է եկել Սանահինի վանքի միանձնյա առաջնորդ191: Սանահինում Գրիգորի առաջնորդությունը 1221-1229 թվականներին ընդհատվել է: Այդ տարիներին նա եղել է Հառիճի վանքի առաջնորդը, որտեղ ևս Վաչե Ա-ն նրա միջնորդությամբ նվիրատվություն է կատարել Հառիճի վանքին և շարունակել 1229 թվականից մինչև 1234 թվականը: Այդ թվականին է Սանահինի վանքում փորագրվել վերջին թվակիր արձանագրությունը192: Կարո Ղաֆադարյանը Գրիգոր վարդապետի մահը նշել է 1234-1240 թվականների միջև: Մակարավանքում առկա է Գրիգոր վարդապետի 1237 թվականի մի արձանագրություն, որը փորագրված է Վաչե Ա-ի շինարարական-նվիրատվական արձանագրության տակ. «Ես՝ Գրիգոր վարդապետ, որդի Աբասա իշխանի, մեծ յուսով միաբանեցա Ա/ստուա/ծածնիս եւ ետու պատուական գրեանք եւ խաչ մասամբ»193:

Եզրակացություն

Համոզված ենք, որ կապ կա Վաչե Ա-ի և Աբաս իշխանի որդի Գրիգոր վարդապետի միջև: Մեր կարծիքով՝ երկուսն էլ սերում են Մահկանաբերդից, հնարավոր է՝ արծրունիական ծագում ունեն և ազգականներ են: Այսօրինակ եզրակացության հիմք տալիս են Սանահինում, Հառիճում, Մակարավանքում նրանց գրեթե համատեղ գործելու վկայությունները: Տեղական իշխանական տոհմերի հետ Վաչե Ա-ի արյունակցական կապի հավանականությանը մղում է և այն հանգամանքը, որ Մակարավանքի եկեղեցու բեմի ճակատամասի աստղաձև զարդանախշի մեջ քանդակվել է Վաչե Ա-ի որդեգրած արու և էգ արծիվների բեղմնավորման գործողության պատկերով զինանշանը, ինչպես նաև նույն եկեղեցու գավթի շինարարության գլխավոր հովանավոր դառնալու հանգամանքը: Այս գործողությունները նաև հուշում են, որ Վաչուտյանների նախնիները սերում են Վասպուրականից, տոհմական ծագումով կապվում են Արծրունիների հետ, նրանց հետ 11-րդ դարում գաղթել են Վասպուրականից, հաստատվել Մահկանաբերդում, ավելի ուշ որդեգրել են վասպուրականյան նախնիների օգտագործած արու և էգ արծիվների բեղմնավորում ներկայացնող խորհրդանիշ-զինանշանը՝ դառնալով միջնադարյան Հայաստանի հայտնի ավատական տներից մեկը:

Ղաֆադարյան Կ., Սանահնի վանքը և նրա արձանագրությունները, Ե., 1957, էջ 129, նաև' 135, 174:

189 Նույն տեղում, էջ 122, նաև 121:

190 Նույն տեղում, Սանահնի վանքը, էջ 116 /արձ. 33/, էջ 123 /արձ. 46/, էջ 128 /արձ. 49/, էջ 130 /արձ. 52/, էջ 134 /արձ. 58/, էջ 135 /արձ. 59/, էջ 161 /արձ. 127/:

91 Նույն տեղում, էջ 161:

192 Նույն տեղում, էջ 175:

193 Դիվան, 6, էջ 188:

112

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

VACHUTYANS' COATS OF ARMS (GENEALOGICAL BASIS OF THE CLAN)

TIGRAN PETROSYANTS

Armenian State Pedagogical University after Khachatur Abovyan,

Scientific Library, Director,

Yerevan, Republic of Armenia

The coat of arms at all times was an important symbol characterizing the states and statesmen: kings, princes, military leaders. It points at the genealogy of a person, it allows to reveal the origin of the clan, about which no historical information is provided. Like all the well-known princely houses of that time, the Vachutyans, the governors of the Airarat governorate, also had their coat(s) of arms.

The samples of the coats of arms were preserved at the spiritual centers of the Vachutyans: Hovhannavank, Saghmosavank, Karbi, Amberd, as well as in Geghard, Nor Varagavank, and the Tanahat monastery located outside of their possessions.

An eagle and a female eagle are depicted with their heads turned to the right on the Vachutyans’ coats of arms of the early period. The eagle stands behind the female eagle's back and strokes its neck with its beak. Love and actions related to fertilization are symbolically expressed here, and the union of the eagle and the female eagle (a man and a woman) is praised.

The goal of the article is to determine the genealogy of the Vachutyans clan based on the coat of arms under the conditions of the absence of other sources; the task of the article is to determine the Vachutyans clan affiliation by the territory of its use.

Based on the comparative-historical method the author advanced a hypothesis that Vache I, the founder of the Ayrarat governorate, originated from the Armenian clan Artsruni (the rulers of Vaspurakan) from Mahkanaberd, and the fact that he appropriated the coat of arms belonging to Artsruni is conditioned by the historical memory.

Key words: Zakarians, Zakare B, Ivaneh A, Vachoutians, Vacheh A, Hovhannavank, Saghmosavank, Karbi, Geghard, Nor Varagavank, the monastery of Tanahat.

ГЕРБЫ ВАЧУТЯНОВ (ГЕНЕАЛОГИЧЕСКАЯ ОСНОВА РОДА)

ТИГРАН ПЕТРОСЯНЦ

директор научной библиотеки Педагогического университета имени Хачатура Абовяна, г.Ереван, Республика Армения

Г ерб всегда был важным символом, характеризующим государства и государственных деятелей: царей, князей, военачальников. Он указывал на генеалогию человека, с его помощью можно установить происхождение родов, о которых нет исторической информации. Как и у всех известных княжеских домов того времени, у правителей наместничества Айрарат Вачутянов также был герб(ы). Образцы гербов сохранились в духовном центре Вачутянов Ованаванке, Сагмосаванке, Карби, Анберде, а также в находящихся за пределами их владений Гегарде, Нор Варагаванке, монастыре Танаат.

113

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020

На гербах Вачутянов раннего периода изображены орел и орлица с повернутой вправо головой, орел стоит за спиной орлицы и поглаживает клювом ее шею. Здесь символически выражены любовь, действия, связанные с оплодотворением, и восхваляется союз орла и орлицы (мужчины и женщины).

Цель статьи - в условиях отсутствия других источников определить генеалогию рода Вачутянов на основе герба; задача - определить по территории его использования родовую принадлежность Вачутянов.

На основе сравнительно-исторического метода автор выдвинул гипотезу о том, что наместник Айрарата Ваче I происходит из армянского рода Арцруни (правителей Васпуракана) из Махканаберда, и тот факт, что он присвоил себе герб, принадлежащий Арцруни, обусловлен исторической памятью.

Ключевые слова: Закаряны, Захаре Б, Вачутяны, Ваче А, Оганнаванк, Сагмосаванк, Карби, Гегард, Танагат.

114

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.