Научная статья на тему 'ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 1980-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ'

ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 1980-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
93
15
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե / հայրենիք-սփյուռք մշակութային փոխհարաբերություններ / արվեստ / Սփյուռք / հայապահպանություն / հայկական ֆիլմերի փառատոն / THE COMMITTEE FOR CULTURAL RELATIONS WITH THE DIASPORA / HOMELAND-DIASPORA CULTURAL RELATIONS / DIASPORA / PRESERVATION OF THE ARMENIAN IDENTITY / ART / ARMENIAN FILMS FESTIVA / КОМИТЕТ ПО КУЛЬТУРНЫМ СВЯЗЯМ С АРМЯНАМИ ДИАСПОРЫ / КУЛЬТУРНЫЕ ОТНОШЕНИЯ МЕЖДУ РОДИНОЙ И ДИАСПОРОЙ / ДИАСПОРА / СОХРАНЕНИЕ АРМЯНСКОЙ ИДЕНТИЧНОСТИ / ИСКУССТВО / ФЕСТИВАЛЬ АРМЯНСКИХ ФИЛЬМОВ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Խաչատրյան Անի

Հոդվածի նպատակն է ներկայացնել լուսաբանել 1980-ական թվականներին հայրենիքի սփյուռքի մեջ ծավալված փոխառնչությունները արվեստի բնագավառում: Մեր խնդիրն է ուսումնասիրել արվեստի բնագավառում հայրենիք-սփյուռք փոխառնչությունների հիմնական ուղղությունները, կատարված փոխայցելությունները, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի իրականացրած գործունեությունը ցույց տալ այդ ամենի անմիջական ազդեցությունը հայրենիք-սփյուռք հարաբերությունների որակի վրա: Հետազոտության իրականացման ընթացքում կիրառել ենք արխիվային փաստաթղթերի այլ նյութերի համադրման, վերլուծության, համեմատության պատմականության մեթոդները: Ուսումասիրելով թեման՝ եկել ենք այն եզրակացությանը, որ 1980-ական թվականներին արվեստի բնագավառում մեծապես ամրապնդվում ու ընդլայնվում էին հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունները: Ծավալված ակտիվ փոխգործակցության արդյունքում տարագիր հայ արվեստագետները համախմբվում էին հայրենիքի շուրջ, պատմական ժառանգություն հանդիսացող արժեքներ արվեստի նշանավոր գործեր փոխադրվում էին հայրենիք, ինչպես նաև այդ փոխառնչությունները հնարավորություն էին ընձեռում սփյուռքահայ արվեստը հասու դարձնելու հայրենիքում, իսկ խորհրդահայ արվեստը տարածելու ոչ միայն հայկական համայնքներում, այլև օտար հանդիսականների շրջանակներում: Վերջինիս վկայությունն է 1980թ.-ին ԱՄՆ-ում ցուցադրված «Անուշ» օպերան 1981թ.-ին Անգլիայում կայացած հայկական ֆիլմերի փառատոնը, որոնք ստանում են լայն արձագանքներ օտարազգի հանդիսականներիի շրջանում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

DIASPORA- HOMELAND CULTURAL RELATIONS IN THE FIELD OF ART IN THE 1980S

The purpose of this article is to present and illustrate the interactions between the Homeland and the Diaspora in the 1980s in the field of art. To achieve this goal, we set the following tasks: to explore the main areas of the relations between the Homeland and Diaspora in the field of art, to reveal mutual visits, to explore activity of The Committee for Cultural Relations with the Diaspora and to show the direct impact of all this on the quality of the Homeland-Diaspora relations. During the research process various methods were used, such as analysis, synthesis, the principle of history, comparison and juxtapose of archival documents and other materials. Exploring the subject-matter theme, we may conclude that in the 1980s, Diaspora-Homeland cultural relations got enhanced and expanded in the field of art. The active relations in this direction contributed to three important aims: consolidating Diaspora Armenian artists around Homeland, transfering valuable works of art and a number of historical heritages to the Homeland, and finally disseminating Armenian works of art of the Soviet Union not only in Armenian communities, but also in the broad spectrum of foreign audiences. The bright examples of the above mentioned were "Anoush" opera show in the United States in 1980 and the Armenian Films Festival in England in 1981, which received good reviews from foreign audiences.

Текст научной работы на тему «ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 1980-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, HISTORY, ИСТОРИЯ

ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ 1980-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ*

ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ, ԱԵԳՄՄ անդամ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի նպատակն է ներկայացնել և լուսաբանել 1980-ական թվականներին հայրենիքի և սփյուռքի մեջ ծավալված փոխառնչությունները արվեստի բնագավառում: Մեր խնդիրն է ուսումնասիրել արվեստի բնագավառում հայրենիք-սփյուռք փոխառնչությունների հիմնական ուղղությունները, կատարված փոխայցելությունները, Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի իրականացրած գործունեությունը և ցույց տալ այդ ամենի անմիջական ազդեցությունը հայրենիք-սփյուռք հարաբերությունների որակի վրա:

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառել ենք արխիվային փաստաթղթերի և այլ նյութերի համադրման, վերլուծության, համեմատության և պատմականության մեթոդները:

Ուսումասիրելով թեման' եկել ենք այն եզրակացությանը, որ 1980-ական թվականներին արվեստի բնագավառում մեծապես ամրապնդվում ու ընդլայնվում էին հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունները: Ծավալված ակտիվ

փոխգործակցության արդյունքում տարագիր հայ արվեստագետները համախմբվում էին հայրենիքի շուրջ, պատմական ժառանգություն հանդիսացող արժեքներ և արվեստի նշանավոր գործեր փոխադրվում էին հայրենիք, ինչպես նաև այդ փոխառնչությունները հնարավորություն էին ընձեռում սփյուռքահայ արվեստը հասու դարձնելու հայրենիքում, իսկ խորհրդահայ արվեստը տարածելու ոչ միայն հայկական համայնքներում, այլև օտար հանդիսականների շրջանակներում: Վերջինիս վկայությունն է 1980թ.-ին ԱՄՆ-ում ցուցադրված «Անուշ» օպերան և 1981թ.-ին Անգլիայում կայացած հայկական ֆիլմերի փառատոնը, որոնք ստանում են լայն արձագանքներ օտարազգի հանդիսականներիի շրջանում:

Հիմնաբառեր' Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե, հայրենիք-սփյուռք մշակութային փոխհարաբերություններ, արվեստ, սփյուռք, հայապահպանություն, հայկական ֆիլմերի փառատոն:

1980-ական թվականներին մեծապես ամրապնդվում ու ընդլայնվում էին Հայրենիք-Սփյուռք փոխառնություններն արվեստի բնագավառում: Արվեստը, լինելով մշակույթի կարևոր ճյուղերից մեկը, մշտապես հսկայական դեր է խաղացել հայ ազգի

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 10.04.2020թ.:

է 05.03.2020թ., գրախոսվել'

10.03.2020թ., տպագրության

61

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

կյանքում, նպաստել է հայոց արժեհամակարգի, ազգային յուրօրինակ հոգեկերտվածքի պահպանմանն ու վերարտադրմանը:

1980-ական թվականներին լուրջ քաղաքական իրադարձություններ էին տեղի ունենում Խորհրդային Հայաստանում և սփյուռքում, որոնց անմիջական ազդեցությամբ էլ զարգանում էին հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունները: Այս առումով առանձնանում էր հատկապես 1980-ականների երկրորդ կեսը, երբ սփյուռքում տեղի էին ունենում մեծ տեղաշարժեր: Պայմանավորված քաղաքական բարդ իրադրությամբ՝ շարունակվում էր դատարկվել Մերձավոր Արևելքի ամենամեծ՝ լիբանանահայ համայնքը, իսկ Խորհրդային Հայաստանը հայտնվել էր հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում: Իրավիճակը չի փոխում անգամ Միխայիլ Գորբաչովի մշակած «վերակառուցման» քաղաքականությունը: Այս

ժամանակաշրջանում կոմիտեում նույնպես տեղի ունեցավ փոփոխություն. 1985թ.-ին առաջին և երկարամյա ղեկավար Վարդգես Համազասպյանի փոխարեն նոր ղեկավար է ընտրվում Կարլեն Դալլաքյանը87:

Մեր կողմից ուսումնասիրվող ժամանակահատվածում արվեստի բնագավառում ծավալվող փոխհարաբերությունները հիմնականում կազմակերպվում և կարգավորվում էին Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) միջոցով: Դեռևս 1964թ.-ի հունիսի 25-ին Երևանի Արվեստի աշխատողների տանը կայացած կոմիտեի հիմնադիր ժողովում88, ի թիվս այլ բաժինների, ստեղծվում է նաև արվեստի բաժանմունքը, որի նախագահ է ընտրվում արվեստագիտության դոկտոր, Գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնօրեն Ռուբեն Զարյանը: Արվեստի բաժանմունքի կազմում ձևավորվում են հետևյալ ենթաբաժանմունքները՝ երաժշտության (նախագահ՝ կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյան),

ճարտարապետության (նախագահ՝ Վարազդատ Հարությունյան), թատրոն–կինոյի (նախագահ՝ Սարգիս Մելիքսեթյան) և կերպարվեստի (նախագահ՝ նկարիչ Մհեր Աբեղյան)89:

1980-ական թվականներին արվեստի բնագավառում հայրենիքի և սփյուռքի միջև ծավալված փոխառնչություններն ավելի համակարգված ներկայացնելու նպատակով կանենք ենթախմբային առանձնացումներ:

Թատրոնի և կինոյի բնագավառ: 1980թ.-ին կոմիտեի հրավերով հայրենիք է ժամանում անգյիահայ ռեժիսոր Հովհաննես Փիյիկյանը, ծանոթանում ՀԽՍՀ թատերական կյանքին, հանդիպումներ է ունենում թատերական և կինոգործիչների հետ, կարդում դասախոսություններ՝ ներկայացնելով Շեքսպիրի ստեղծագործությունների ժամանակակից մեկնաբանությունները: Նույն թվականին կոմիտեի հրավերով

երկարատև այցով Հայաստան է գալիս [իբանանահայ վաստակավոր ռեժիսոր ու դերասան Վարուժան Խաշյանը, որ հայրենիքում իրականացնում է երկու բեմադրություն. մեկը՝ Երևանի դրամատիկական թատրոնում, որտեղ ներկայացնում է Ն. Սայմոնի «Ոտաբոբիկ զբոսայգում» կատակերգությունը, իսկ մյուսը՝ Լենինականի (ներկայիս Գյումրի) Ա. Մռավյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ հանդես է գալիս Հ. Պարոնյանի «Ալաֆրանկա» ներկայացմամբ: Վերջինիս գլխավոր դերակատարը հենց Վ. Խաշյանն էր90:

7 Տե'ս Եղիազարյան Ա., է. Հովհաննիսյան, Մ. Անանյան, և ուրիշներ, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները 1918 թվականից մինչև մեր օրերը, Երևան 2017 թ., էջ 119:

88 Տե'ս Միրզախանյան Ռ. Կ., Խորհրդահայ մշակույթը 1956-1990-ական թթ., Երևան 2009, էջ 152 նաև նաև Մելիքսեթյան Հ. Ու., Հայրենիք-սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը (1920-1980 թթ.), Երևան, 1985, էջ 366:

89 Տե'ս Հայաստանի ազգային արխիվ (այնուհետև՝ ՀԱԱ), ֆ. 875, ց. 1, գ. 11, թ. 2:

90 Տե'ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 9, գ. 40, թ. 12:

62

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Կոմիտեի հրավերով 1980թ.-ին առաջին անգամ հայրենիք է գալիս նաև ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վեռնոյը (Աշոտ Մալաքյանը): Տպավորությունների մասին նա նշում է. «Երեսուն տարի ի վեր կսպասեի այս հանդիպմանը, Սփյուռքահայության հետ մշակութային կապի Կոմիտեն իր հրավերով հայրենիքս տեսնելու բացառիկ երջանկություն պարգևեց ինծի: Կմեկնեմ աչքերս լեցուն, հոգիս ու սիրտս լեցուն»91:

Նույն թվականի ապրիլին կոմիտեն հյուրընկալում է արգենտինահայ հասարակական գործիչ, կինոռեժիսոր-օպերատոր Հակոբ Թուքմանյանին: Նա

հայրենիքում նկարահանում է երեքժամյա տևողությամբ վավերագրական կինոնկար, որը պատմում էր Խորհրդային Հայաստանի 60-ամյա ուղու մասին92:

1981 թվականի տարեսկզբին ԱՄՆ են մեկնում ՀԽՍՀ կինոարվեստի կոմիտեի նախագահ Ռաֆայել Սամսոնովը և հեռուստատեության ու ռադիոհաղորդումների կամիտեի նախագահի տեղակալ Շահե Տատուրյանը՝ տանելով «Հայֆիլմի» մի քանի կինոնկարներ93: Նոյեմբերին Խորհրդային Հայաստանին նվիրված վավերագրական ֆիլմեր նկարահանելու նպատակով Երևան է այցելում Անդրանիկ Խաչիկյանը94: Դեկտեմբերի սկզբին խոշոր իրադարձություն է տեղի ունենում Անգւիայի հայկական համայնքում: Անգւիահայ ռեժիսոր Հովհաննես Փի[իկյանի ջանքերով կազմակերպվում է հայկական ֆիլմերի փառատոն, որին մասնակցելու համար Անգլիա են մեկնում ՀԽՍՀ կինոարվեստի կոմիտեի նախագահ Ռ. Սամսոնովը և կինոմատոգրաֆիստների վարչության քարտուղար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հենրիկ Մալւանը: Այդ օրերին Լոնդոնում ցուցադրվում են «Շոր և Շորշոր», «Կարինե», «Երևանյան օրերի խրոնիկա», «Նահապետ», «Ապրեցեք երկար», «Տղամարդիկ», «Սկիզբ», «Տարվա եղանակներ», «Բնակիչներ» հայկական կինոնկարները:

Կինոփառատոնն անցնում է բացառիկ հաջողությամբ95:

1985թ.-ին նախատեսվում էր անցկացնել Երևանյան մեծ փառատոն հայրենիքի և սփյուռքի մշակութային գործիչների մասնակցությամբ: Այդ կապակցությամբ 1984թ.-ի նոյեմբերին Ֆրանսիա են գործուղվում կոմիտեի նախագահության անդամ, արվեստաբան Վահան Հարությունյանը, ինչպես նաև ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիրներ Մհեր Մկրտչյանն ու դերասանուհի Թամար Հովհաննիսյանը: Նրանց գլխավոր նպատակն էր օժանդակել տեղի հայ համայնքին՝ նախապատրաստվելու Երևանյան փառատոնին96:

1985թ.-ի փետրվար-մարտ ամիսներին անձնական հրավերով Սիրիա են մեկնում ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի Տաթևիկ Սազանդարյանը և ՀԽՍՀ ժողովրդական դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը: Տ. Սազանդարյանի այցի գլխավոր նպատակն էր համայնքի ստեղծագործական խմբերին նախապատրաստել Երևանում կայանալիք Սփյուռքահայ արվեստի փառատոնին: Իսկ Վ. Վարդերեսյանը, բացի այս աշխատանքներից, «Պետրոս Ադամյան» թատերախմբի հետ հանդես է գալիս ներկայացումներով, որոնք անցնում են մեծ հաջողությամբ97:

1986թ.-ի ապրիլին հայրենիք է հրավիրվում ԱՄՆ կինոգործիչների խումբ՝ ՀԲԸՄ փոխնախագահ Լուիզ Սիմոն-Մանուկյանի գլխավորությամբ: Պատվիրակության

կազմում էին Մասաչուսեթս նահանգի հեռուստատեսության չորս աշխատակիցներ և կինոռեժիսոր Սեդա Պողոսյանը: Խմբի այցելության հիմնական նպատակն էր ստեղծել

91 Նույն տեղում, թ. 13:

92 Տե'ս նույն տեղում, թ. 14-15:

93 Տե'ս նույն տեղում, ց. 14, գ.16, թ. 23:

94 Տե'ս նույն տեղում, թ. 28:

95 Տե'ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 14, գ.16, թ. 25:

96 Տե'ս նույն տեղում, ց. 14, գ. 56, թ. 15-16:

97 Տե'ս, նույն տեղում, ց. 13, գ. 41, թ. 12-13:

63

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

կինոնկար Խորհրդային Հայաստանի վերաբերյալ, որը ամերիկահայերին կպատմեր Հայաստանի 66-ամյա ուղու մասին98:

1989թ.-ի հունվարի 31-ից մինչև փետրվարի 18-ը Երևան է այցելում արգենտինահայերի մի խումբ՝ Կարլոս Չոլակյանի գլխավորությամբ, որ ակտիվ գործունեություն էր ծավալում ագենտինահայ գաղութում: Խումբը «Հայֆիլմ» կինոստուդիայում հետաքրքիր հանդիպում է ունենում ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի և հայ մշակույթի նշանավոր այլ գործիչների հետ99:

1989թ.-ի մարտին կոմիտեի աջակցությամբ Ֆրանսիայում կազմակերպվում է հայկական ֆիլմերի փառատոն, որի նախաձեռնողը Փարիզի աուդիո-վիդեո կենտրոնն էր100:

Երգարվեստի բնագավառ: 1980թ.-ին հայրենի բեմահարթակներում մեծ

հաջողությամբ են անցում ամերիկահայ աշխարհահռչակ երգեհոնահար Պերճ Ժամկոչյանի, ֆրանսահայ դիրիժոր Ալեքսանդր Սիրանոսյանի համերգները101: ՀԲԸՄ նախագահ Ալեք Մանուկյանի և նույն հաստատության ատենապետ Երվանդ Ազատյանի խնդրանքով ամերիկահայ համայնք է ուղարկվում հայ ականավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի պարտիտուրան, ինչպես և առանձին գործիքների պարտիտուրաները՝ Միչիգանի օպերային թատրոնում բեմադրելու համար: «Անուշ»-ի բեմադրությունն իրականացվում է 1981 թ.-ի հոկտեմբերի 30-ին՝ անգլերեն լեզվով102:

1981 թ.-ին Կանադայի հայկական համայնք են այցելում ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանը, միջազգային մրցանակի դափնեկիր Հարություն Փափազյանը և ԽՍՀՄ Գեղարվեստական ակադեմիայի իսկական անդամ Գրիգոր Խանջյանը: Կանադահայ համայնքի հետ առաջին հանդիպումը տեղի է ունենում հունվարի 6-ին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Կազմակերպված հանդիսության ժամանակ 700 հայերի

ներկայությամբ ելույթ է ունենում Գոհար Գասպարյանը՝ առաջացնելով ներկաների հիացմունքը: Հաջորդ օրը մշակութային գործիչները հանդիպում են տեղի 25-ամյա գործունեություն ծավալած շաբաթօրյա դպրոցի սաների և դպրոցի տնօրեն Էլդա Աքրիպրիթյանի հետ103: Հունվարի 15-ին պատվիրակությունը հանդիսավոր

արարողությամբ Թեքեյան մշակութային միության ատենապետ Արշավիր Կոնճյանին է հանձնում Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կողմից տրված «Ներսես Շնորհալի» շքանշանը: Տորոնտոյում կայացած համերգի ժամանակ ներկաներին իր ելույթներով հիացնում է Գ. Գասպարյանը, որ կատարում է մի շարք մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Շոպեն, Ռախմանինով, Մոցարտ, Բեթովեն, Կոմիտաս, Տիգրան Մանսուրյան, Արմեն Տիգրանյան և այլն104:

Մեներգչուհի Լուսինե Զաքարյանի գլխավորությամբ Կոմիտասի անվան քառյակը 1981 թ.-ին համերգային շրջագայության է մեկնում Ֆրանսիա և Արևմտյան Գերմանիայի Մյունխեն քաղաք: Խումբը գլխավորում էր Հայաստանի Կոմպոզիտորների միության նախահահ Էդվարդ Միրզոյանը: Կոմիտասի անվան քառյակի ելույթները Լ. Զաքարյանի մասնակցությամբ անցնում են մեծ հաջողությամբ105:

8 Տե'ս, նույն տեղում, ց. 16, գ. 19, թ. 4:

99Տե'ս, ՀԱԱ, ֆ. 875, ց. 16, գ. 29, թ. 28:

100Տե'ս, նույն տեղում, գ. 29, թ. 22:

101Տե'ս, նույն տեղում, ց. 9, գ. 40, թ. 12:

102 Տե'ս նույն տեղում, ց. 14, գ.16, թ. 23:

103Տե'ս, նույն տեղում, թ. 62:

104Տե'ս, նույն տեղում, թ. 64-65:

105 Տե'ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 14, գ.16, թ. 24:

64

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Ապրիլին ու սեպտեմբերին կոմիտեի հրավերով Երևան է այցելում Բոստոնի հայ Հայ երաժշտասերների միության տնօրեն, նշանավոր երգեհոնահար Պերճ Ժամկոչյանը: 1979-1981 թթ.-ին Ժամկոչյանը իտալահայ բարերար Հայկ Ղազարոսյանի հատկացրած գումարով մոտ 50 հազար դոլարի արժողությամբ երաժշտական գործիքներ է բերում Երևանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համար106: Մայիսին Երևան է այցելում «Կոմիտաս» երգչախմբի խմբավար, «Նոր Սերունդ» մշակութային միության փոխատենապետ, կանադահայ երգիչ Դավիթ Վարժապետյանը: Նա հանդես է գալիս երկու համերգով և ձայնագրվում Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ107:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանն էլ այցելում է Անգյիա, որտեղ հանդիպումներ է ունենում անգյիահայ համայնքի և մասնավորապես հայ երաժիշտների հետ108:

1982թ.-ի փետրվարին լիբանանահայ կազմակերպությունների խնդրանքով Բեյրութ են ուղարկվում ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ երգչուհի Բելա Դարբինյանը և ասմունքող Վերա Հակոբյանը: Նրանց համերգային ելույթները Լիբանանի ճգնաժամային օրերին նոր շունչ են հաղորդում բեյրութահայերին109: Ապրիլի վերջերին Երևան է ժամանում ֆրանսահայ երգչուհի, Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Աստղիկ Դեդեյանը: Թեև նա ժամանում է անհատական հրավերով, բայց կոմիտեի միջամտությամբ կազմակերպվում է նրա մենահամերգը հայրենի բեմում110: Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրանիկ Մարտիրոսյանի ղեկավարությամբ մայիսին Հորդանան և Քուվեյթ են մեկնում ասմունքող Վլադիմիր Աբաջյանը, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը և դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Նրանք հանդես են գալիս համերգային ծրագրերով: Պետք է նշել, որ քուվեյթահայությունն առաջին անգամ էր հյուրըկալում հայ արվեստի գործիչների111: Նույն ամսին համերգային ծրագրով Բելգիա և Նիդերլանդներ է մեկնում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի Էլադա Չախոյանը112:

Արդեն սեպտեմբերին հայրենիք է գալիս Բուլղարիայի «Երևան» մշակութային կազմակերպության Վառնայի մասնաճյուղի երգի-պարի համույթը, որը ելույթներով հանդես է գալիս Աշտարակի շրջանում: Ռուսե քաղաքի «Կոմիտաս» երգչախումբն էլ հիմնադրման 50-ամյակի կապակցության այցելում է Երևան:

Հայաստանի Երգչախմբային ընկերության աջակցությամբ 1982թ.-ի դեկտեմբերի 19-ին կոմիտեն կազմակերպում է ամերիկահայ անվանի կոմպոզիտոր, Կոմիտասի անվան դափնեկիր Համբարձում Բերբերյանի հեղինակային համերգը113:

1983թ.-ին Հայաստան է ժամանում Բուլղարիայի Վառնա քաղաքի օպերային թատրոնի մեներգչուհի Մարի Գրիգորյանը, որ Երևանի Ալ. Սպենդիրայանի անվան օպերային թատրոնում հանդես է գալիս Աիդայի դերերգով114:

«Կեսարիո» հայրենակցական միության խմբի կազմում 1984թ.-ի սեպտեմբերին դաշնակահարուհի Հյուգետ Աճեդեբյանն այցելում է հայրենիք: Նա համերգներով հանդես է գալիս կամերային երաժշտության տան դահլիճում115:

106

107

108

109

110 111 112

113

114

115

Տե'ս, նույն տեղում, թ. 27:

Տե'ս, նույն տեղում, թ. 27:

Տե'ս, նույն տեղում, թ. 24:

Տե'ս, նույն տեղում, ց. 14, գ. 41, թ. 30:

Տե'ս նույն տեղում, թ. 37:

Տե'ս նույն տեղում, թ. 31:

Տե'ս նույն տեղում, թ. 32

Տե'ս, ՀԱԱ, ֆ. 875, ց. 14, գ. 41, թ. 38-39:

Տե'ս, նույն տեղում, թ. 11:

Տե'ս նույն տեղում, ց. 16, գ. 7, թ. 12:

65

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Լոնդոնի Թեքեյան մշակութային միության հրավերով նոյեմբերին Անգլիա են մեկնում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը և ժողովրդական արտիստուհի, նշանավոր դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը: 1984թ.-ին հայրենիք են ժամանում նաև դաշնակահար Շահան Արծրունին և ջութակահարուհի Անի Գաֆաֆյանը: Նրանք համերգային ծրագրով հանդես են գալիս Երևանում ու Գյումրիում116:

Ինչպես նշվեց, 1985թ.-ին նախատեսվում էր անցկացնել Երևանյան մեծ փառատոն: Նախապատրաստական աշխատանքներին օգնելու նպատակով

անհատական հրավերով Անգլիա, Բելգիա և Հոլանդիա են մեկնում ժողովրդական արտիստ, երգիչ Հովհաննես Բադալւանը և դաշնակահարուհի Նաթելա Պողոսյանը117: Ֆրանսիա են այցելում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, երգիչներ Գեորգի Մինասյանն ու Գրետա Անտոնյանը118:

Կոմիտեի նախագահի տեղակալ Կարլեն Միքայելւանի գլխավորությամբ 1985թ.-ի նոյեմբերին Կանադա և ԱՄՆ են մեկնում ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգիչներ Էլվիրա Ուզունյանը, Արշավիր Կարապետյանը, դաշնակահարուհի Կարինե Օգանյանը և դուդուկահար Սարո ԴանիեԱանը119:

1986թ.-ին ԱՄՆ-ի հայկական միջազգային քոլեջի հրավերով կոմիտեի նախագահ Կարլեն Դալլաքյանն այցելում է ԱՄՆ և Կանադա, իսկ նոյեմբերին՝ Ֆրանիսա և Շվեյցարիա, որպեսզի մասնակցի Խորհրդային Հայաստանի 66-ամյակի

արարողություններին և ՀԲԸՄ ստեղծման 80-ամյա հոբեւյանին: Նրա հետ Ֆրանսիա են մեկնում նաև երգիչ Բարսեղ Թումանյանը, դաշնակահարուհի Ձարուհի Խանջյանը, ջութակահար Մովսես Պողոսյանը և թավջութակահար Սուրեն Բաղդասարյանը: Ֆրանիսա է ժամանում նաև ԽՍՀՄ հանրաճանաչ խմբավար Հովհաննես Չեքիջյանը120: Նույն թվականին հայրենիքում կազմակերպվում է կանադահայ երգիչ Դավիթ Վարժապետյանի համերգը121:

Կերպարվեստի և քանդակագործության բնագավառ: Այս բնագավառում

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

նույնպես 1980-ական թվականներին ծավալվում էին ակտիվ փոխառնչություններ: Ինչպես արդեն նշեցինք, 1981 թ.-ին Կանադայի հայկական համայնք են մեկնում արվեստի նշանավոր գործիչներ Գ. Գասպարյանը, Հ. Փափազյանը և Գ. Խանջյանը: Վերջինս հունվարի 8-ին «Հրաչ Երվանդ» սրահում հանդիպում է կանադահայերի հետ և հանդես է գալիս «Հայ կերպարվեստի անցյալը և այսօրը» խորագրով զեկուցումով: Նշանավոր նկարչի զեկուցումը ուղեկցվում է շուրջ 100 սլայդի ցուցադրումով122:

1981 թ.-ի մայիսին Երևանից ոչ հեռու' Աշտարակ տանող խճուղու վրա, բացվում է 1915թ.-ի Վասպուրականի հերոսամարտին նվիրված հուշակոթող, որի բացման արարողությանը ներկա գտնվելու համար հայրենիք են ժամանում մեծ թվով սփյուռքահայեր: Օգոստոսին Երևան է այցելում ամերիկահայ հայտնի քանդակագործ Խորեն Տեր-Հարությունյանը տիկնոջ հետ: Նրա նպատակն էր ստեղծել հայրենիքի վերածնունդը խորհրդանշող մոնումենտալ քանդակ: Խ. Տեր-Հարությունյանն իր հետ հայրենիք է բերում չորս քանդակ և 32 ջրաներկ կտավ, որոնք նվիրում է Հայաստանի

6 Տե'ս, նույն տեղում, թ. 12:

117 Տե'ս նույն տեղում, թ. 15-16:

118 Տե'ս նույն տեղում, ց. 13, գ. 41, թ. 14:

119 Տե'ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 13, գ. 41, թ. 14:

120 Տե'ս նույն տեղում, թ. 8:

121 Տե'ս, նույն տեղում, ց. 16, գ. 19, թ. 5:

122 Տե'ս, նույն տեղում, ց. 14, գ.16, թ. 62:

66

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

պետական պատկերասրահին123: Արդեն տարեվերջին կոմիտեի օժանդակությամբ Երևանում բացվում է լիաբանանահայ շուրջ 12 գեղանկարիչների, այդ թվում՝ Պոլ Կիրակոսյանի, Սեդա Մանուկյանի, Գրիգոր Հակոբյանի, Վերա Երեմյանի և այլոց ստեղծագործությունների ցուցահանդեսները124:

1982թ.-ին Երևանում հետմահու բացվում է ֆրանսահայ գեղանկարիչ Զարեհ Մութաֆյանի ցուցահանդեսը: Կոմիտեի հրավերով ցուցահանդեսի բացմանը ներկա էին նկարչի հարազատները և որդին՝ մաթեմատիկոս, պրոֆեսոր Արմեն Մութաֆյանը, իսկ հոկտեմբերին Երևանի ժուռնալիստների տանը բացվում է մեկ այլ հետաքրքիր ցուցահանդես, որտեղ ներկայացվում են կանադահայ նշանավոր լուսանկարիչ Հարություն Գավուքյանի գործերը125:

1983թ.-ի ամռանը Երևանում բացվում է Ֆրանսահայ աշխարհահռչակ նկարիչ, ֆրանսիական գեղարվեստի ակադեմիայի անդամ Գառզուի (Գառնիկ Զուլումյանի) անհատական ցուցահանդեսը՝ բաղկացած մոտ 300 կտավից, որոնք հեղինակը նվիրում է հայրենիքին: Ցավոք, ընտանեկան խնդիրների պատճառով նկարիչն անձամբ ներկա չի գտնվում իր ցուցահանդեսին: Նույն տարում անհատական ցուցահանդեսով հայրենիք են այցելում Բյուզանդ Կաջմանյանը և ԱՍՆ-ի հայ նկարիչների միության նախագահ Հովհաննես Բալաբեկյանը126:

1983թ.-ին տեղի ունեցած ցուցահանդեսների շարքում նշանավոր էր նաև Հայաստանի պետական պետկերասրահի Էջմիածնի մասնաճյուղում բացված ամերիկահայ մեծանուն քանդակագործ Խորեն Տեր-Հարությանյանի քանդակների ու ջրաներկ կտավների ցուցահանդեսը: Վերջինս ցուցահանդեսի 85 քանդակները և 200-ից ավելի ջրաներկ կտավներն ամբողջովին նվիրում է հայրենիքին127:

1984թ.-ի ամռանը Երևան է ժամանում աշխարհահռչակ գեղանկարիչ Գառզուն: Նա ժամանում է' ստանալու հայրենիքի պարգևը' Մարտիրոս Սարյանի անվան մեդալը, որին արժանացել էր դեռևս 1981 թ.-ին: Հանրաճանաչ գեղանկարիչը, որ արժանացել էր բազմաթիվ շքանշանների ու մրցանակների, հուզված հայտարարում է. «Ես սրբությամբ պիտի պահեմ հայրենիքիս կողմե ինձի շնորհված այս պարգևը, որն իր մեջ մեծ խորհուրդ մը կպարունակի' Հայրենիք-Սփյուռք կապերը խորհրդանշող մեկ նոր օղակի մը հաստատումով» 128:

Սեպտեմբերի վերջերին կոմիտեի հրավերով բուլղարահայ նկարչուհի Նվարդ Աբգարյանը մայրիկի՝ Արշալույս Աբգարյանի հետ այցելում է հայրենիք: Նկարչուհին բերում է վերջին տարիների իր ստեղծագործությունները, իսկ մայրը՝ ձեռագործ արժեքավոր աշխատանքներ, որոնք ցուցադրվում են կոմիտեի սրահում: Հայաստան են ժամանում նաև դաշնակահար Շահան Արծրունին և ջութակահարուհի Անի Գաֆաֆյանը: Կոմիտեն Երևանում և Գյումրիում կազմակերպել է նրանց համերգ-ելույթները129:

1986թ.-ին կերպարվեստի բնագավառը նշանավորվում է կարևոր իրադարձությամբ: ԱՍՆ-ի «Հայ նկարիչների միության» խնդրանքով Երևանում կազմակերպվում և անցկացվում են նկարիչներ Ռիչարդ Թաշչյանի, Մարկոս Գրիգորյանի, Պերճուհի Կաիյյանի, Մարտին Բարաշյանի, Մարտին Սուգարի, Պիտեր Էլոյանի և Էդուարդ Վարդանյանի ցուցահանդեսները: Ցուցադրված 40 գեղանկարները

123 Տե'ս նույն տեղում, թ. 28:

124 Տե'ս, նույն տեղում,, թ. 30:

125 Տե'ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 14, գ. 41, թ. 35-36:

126 Տե'ս, նույն տեղում, ց. 14, գ. 56, թ. 11:

127 Տե'ս, նույն տեղում, ց. 14, գ. 41, թ. 19:

128 Տե'ս, նույն տեղում, ց. 14, գ. 41,, գ. 56,, թ. 10:

129 Տե'ս նույն տեղում, ց. 16, գ. 7, թ. 12:

67

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

նկարիչները նվիրաբերում են հայրենիքին, բացի այդ, միության նախագահ Ռ. Թաշչյանը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանին է նվիրում ամերիկացի նկարիչ Գեորգի Կեպեշի «Կոմպոզիցիա» նկարը և Ջին Տոկի երկու գրաֆիկական աշխատանքները: Կոմիտեն կազմակերպում է նաև լիբանանահայ լուսանկարիչ Հովհաննես Շիրազի աշխատանքների ցուցահանդեսը130:

1986թ.-ին մեկ ամսով Հայաստան է ժամանում Կանադայի գեղարվեստի ակադեմիայի անդամ Արմանդ Թաթոսյանը: Այդ ընթացքում նրան հաջողվում է ստեղծել 19 գեղանկար, որոնք նախատեսում էր ցուցադրել Կանադայում131: Նույն շրջանում տեղի է ունենում նաև Իոլանտ Տեր-Հարությունյանի «Հայաստանի ծաղիկներ» խորագրով ցուցահանդեսը: Հետևելով ամուսնու՝ Խորեն Տեր- Հարությանյանի օրինակին՝ նա ցուցադրված բոլոր գեղանկարները նվիրաբերում է հայրենիքին132:

Պարարվեստի բնագավառ: 1981 թ.-ին Ֆրանսահայ երիտասարդական միության պարախմբին հայկական պարեր սովորեցնելու նպատակով ֆրանսիա է գործուղվում Հայաստանի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար, հանրապետության ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը133: Հաջորդ տարվա ընթացքում նշանավոր պարուսույցն այցելում է Ֆրանսիա՝ Մարսելի հայկական պարի ինքնագործ խմբերին հայկական-ժողովրդական նոր պարեր սովորեցնելու նպատակով: Նույն նպատակով Կանադա է գործուղվում Ազատ Ղարիբյանը134:

1982թ.-ի սեպտեմբերին հայրենիք է ժամանում Բուլղարիայի «Երևան» մշակութային կազմակերպության Վառնայի մասնաճյուղի երգի-պարի անսամբլը և Աշտարակի շրջանում հանդես գալիս հյուրախաղերով135:

Խորհրդային Հայաստանի 62-րդ տարեդարձի հանդիսությանը մասնակցելու նպատակով 1982թ.-ի նոյեմբերի վերջերին Փարիզ են մեկնում ՀԽՍՀ արտաքին գործերի մինիստր Ջոն Կիրակոսյանը և պարի պետական համույթը, որը ելույթներ է ունենում նաև Բելգիայում, Շվեյցարիայում և Անգւիայում136:

1983թ.-ին հայրենիք է այցելում Մյունխենի «Բավարիո» հայ հայրենակցական միության «Էրեբունի» պարախումբը137, հոկտեմբերին Ֆրանսիա է մեկնում պարուսույց Ալբերտ Կիզիրյանը, իսկ դեկտեմբերին՝ բալետ պարողների խումբ՝ բաղկացած 40 անդամից138:

1985թ.-ին Մոնրեալի հայկական հեռուստաժամի տնօրեն Անդրանիկ Խաչիկյանի հրավերով Կանադա հյուրախաղերի է մեկնում Թաթուլ Ալթունյանի անվան հայկական երգի-պարի պետական անսամբլը139:

1986թ.-ին Կիպրոսի Մելքոնյան վարժարան են գործուղվում հայտնի բալետմայստեր Նորայր Մեհրաբյանը և բանաստեղծ Վահագն Դավթյանը140, իսկ Մարսելի «Արաքս-Սասուն» պարի համույթի հետ պարապմունքներ անցկացնելու նպատակով Ֆրանսիայի հայկական երիտասարդական միության հրավերով Ֆրանսիա է մեկնում խորեոգրաֆ Փայլակ Սարկիսյանը141:

130 Տե'ս ՀԱԱ, ֆ 875, ց. 13, գ. 41, թ. 6-7:

131 Տե'ս, նույն տեղում, ց. 16, գ. 19, թ.5:

132Տե'ս, նույն տեղում,, թ. 6:

133 Տե'ս, նույն տեղում, ց. 14, գ.16, թ. 24:

134 Տե'ս, ց. 14, գ. 41, թ. 32-33:

135 Տե'ս, նույն տեղում, թ. 39:

136 Տե'ս, ՀԱԱ, ֆ. 875, ց. 14, գ. 41, թ. 31:

137 Տե'ս նույն տեղում , ց. 14, գ. 56, թ. 11:

138 Տե'ս նույն տեղում, թ. 13

139 Տե'ս նույն տեղում, թ. 15-16:

140 Տե'ս նույն տեղում, ց. 13, գ. 41, թ. 6-7:

141 Տե'ս նույն տեղում, թ. 8:

68

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

1989թ.-ի հունվարի 31-ից մինչև փետրվարի 18-ը, ինչպես արդեն նշվեց, Երևան է այցելում արգենտինահայերի մի խումբ՝ Կարլոս Չոլակյանի գլխավորությամբ: Խումբը հետաքրքիր հանդիպում է ունենում նաև Վ. Խանամիրյանի և հայ մշակույթի նշանավոր այլ գործիչների հետ142: Կոմիտեի երիտասարդական բաժնի կողմից Հայաստանում անցկացվում են նաև ԱՄՆ-ի «Անդրանիկ» պարային համույթի համերգները: Խումբը մեծ հաջողությամբ ելույթներ է ունենում Ուշանում, Աբովյանում, Գյումրիում և Արմավիրում: Հատկապես նշանակալից էր համույթի երևանյան համերգը Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում, որ վերածվում է իսկական արվեստի տոնի143:

Այլ աշխատանքներ: Արվեստի բնագավառում բացի ակտիվ

փոխայցելություններից կարևոր էր սփյուռքահայերի կողմից հոգևոր ու նյութական արժեք ներկայացնող հազվագյուտ իրերի, հայ մեծանուն արվեստագետների արխիվների, գեղանկար-կտավների, հին դրամների և այլ գանձերի տեղափոխումը հայրենիք, որոնք հանձնվում էին Հայաստանի թանգարաններին ու գրադարաններին144:

Այսպես, 1982թ.-ին մի շարք պատմական ու գեղարվեստական արժեք ներկայացնող նյութեր հայրենիքին են նվիրաբերում սիրիահայեր Վարուժան Սալաթյանը, Անդրանիկ Այվազյանը, Գրիգոր Բարսեղյանը, Արսինե Զորյանը, Ռուբեն Պարսամյանը, Գրիգոր Մեժլումյանը, բեյրութահայ Հարություն Թորոսյանը: 1983թ.-ին ամերիկահայ նկարիչ, հասարակական գործիչ Քերո Անթոյանը Հայաստանի պետական պատկերասրահին է նվիրում հոլանդացի նկարիչ Վան Դեյգի նշանավոր կտավներից մեկը, որն ընդօրինակել էր երիտասարդ Մոնեն: Նկարն անգնահատելի է նրանով, որ համատեղում է երկու մեծ նկարիչների ստեղծագործական միտքը145: 1984թ.-ի ապրիլին հայրենիք է ժամանում հունահայ Հակոբ Ճելալւանը տիկնոջ հետ և ազգագրական ու կենցաղային իրերի իր հարուստ հավաքածուն նվիրում Սարդարապատի ազգագրական թանգարանին: Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ Հ. Ճելալւանը հայտարարում է. «Իմ երազս էր, կյանքիս նպատակը այս բոլոր իրեղենները հավաքել ու Հայաստան առաքել' իրեն ծնող վարպետներու և անոնց սերունդներին կենդանի երկիրը, ուր միայն կրնան այս մասուքնները ապահով ըլլալ»146:

1985 թ.-ին Աղասի Դարբինյանի ջանքերով տարիների ընթացքում հայրենիք են տեղափոխվում գեղանկարներ, քանդակներ, ձեռագիր մատյաններ, արխիվային նյութեր և այլ արժեքներ: Նա իր հետ բերում է Արամ Խաչատրյանի' իրեն ու իր տիկնոջը հասցեագրված ձեռագիր նամակները և հանձնում կոմպոզիտորի տուն-թանգարանին: Լիբանանում խորհրդային դեսպանատան միջնորդությամբ կոմիտեին հաջողվում է նաև հայրենիք տեղափոխել Բենիամին Ժամկոչյանի գրադարանը' բաղկացած 20.000 կտոր պատմական ու գեղարվեստական մեծարժեք գրքերից, որը հատկացվում է ՀԽՍՀ ԳԱ գրադարանին147: Նույն շրջանում հայրենիք է ժամանում «Թեքեյան մշակութային միության» դպրոցի հիմնադիր, ամերիկահայ բարերար Արշակ Տիգրանյանը, որն իր հետ բերում է 5 արժեքավոր ձեռագրեր և 6 հնատիպ գրքեր, որոնք փոխանցում է Մատենադարանին148:

Արվեստի բնագավառում ծավալված փոխառնչությունների մեջ կարևոր դեր ունեն նաև արվեստին նվիրված գիտաժողովների կազմակերպումը: Այսպես, 1981 թ.-ին Իտալիայում բացվում է հայ արվեստին նվիրված միջազգային երրորդ գիտաժողովը, որը

142 Տե'ս նույն տեղում ց. 16, գ. 29, թ. 28:

143 Տե'ս նույն տեղում, ց. 16, գ. 41, թ. 26:

144 Տե'ս նույն տեղում, ց. 14, գ. 41, թ. 29:

145 Տևս ՀԱԱ, ֆ. 875, ց. 14, գ. 56, թ. 13:

146 Նույն տեղում, թ. 9:

147 Տե'ս նույն տեղում, ց. 13, գ. 41,թ. 14:

148 Տե'ս նույն տեղում, թ. 16:

69

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

մեծ դեր ու նշանակություն է ունենում հայ արվեստը տարածելու գործում149: 1982 թվականին միլանահայության նախաձեռնությամբ Ֆրեզնոյի համալսարանի

տարածքում գտնվող Ֆիբի Կանգի արվեստի թանգարանում բացվում է 4-18-րդ դարերի հայ ճարտարապետությանը նվիրված ցուցահանդեսը, իսկ Մարսելում կազմակերպվում է հայկական մանրանկարչության և խաչքարերի ցուցահանդես150: 1985թ.-ի

սեպտեմբերին տեղի է ունենում հայ արվեստին նվիրված միջազգային 4-րդ գիտաժողովը, որին մասնակցելու նպատակով հայրենիք են ժամանում նշանավոր արվեստագետներ ու գիտնականներ: Մասնակիցների համար «Արևմտյան Հայաստանի հուշարձանները» թեմայով հետաքրքիր զեկուցում է ներկայացնում Արմեն Հախնազարյանը151:

Հայրենիք-սփյուռք փոխառնչությունների մեջ մի առանձին շրջան է սկսվում 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո: Փոխվում է համագործակցության ուղղությունը, և սփյուռքահայերի համար գլխավոր նպատակ է դառնում երկրաշարժից տուժածներին օգնության տրամադրումը: Այդ օրերին մեծ արձագանք են ստանում կոմիտեի կազմակերպած բարեգործական համերգները Երևանում (Մարթեն Յորգանց, Հարութ Փամբուկչյան) և նկարչական ցուցահանդես-վաճառքները (Լ. Ժամկոչյան, Մառլեն), ինչպես նաև նմանատիպ միջոցառումները սփյուռքի մի շարք գաղթօջախներում, որոնց ողջ հասույթը տրամադրվում է աղետյալների օգնության ֆոնդին152:

Սփյուռքահայ արվեստի գործիչների կատարած աշխատանքը հայրենիքում ստանում էր բարձր գնահատական և այս առումով կարևոր էին 1980թ.-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի սահմանած մրցանակները: 1980-ական թվականների ընթացքում հայրենիքի սահմանած մրցանակներին են արժանանում մի շարք սփյուռքահայեր: ՀԽՍՀ Կոմպոզիտորների միության Կոմիտասի անվան մրցանակին է արժանանում ամերիկահայ անվանի կոմպոզիտոր-խմբավար Համբարձում Բերբերյանը153,

արգենտինահայ դիրիժոր, դաշնակահարուհի, կոմպոզիտոր Ալիսա Թերզյանը154, ամերիկահայ երաժշտագետ, կոմպոզիտոր Ալան Հովհաննեսը155, արգենտինահայ կոմպոզիտոր-խմբավար Ժան Ալմուխյանը156: Հայաստանի նկարիչների միության Մարտիրոս Սարյանի անվան մրցանակին են արժանանում համաշխարհային կերպարվեստի խոշորագույն դեմքերից ֆրանսահայ գեղանկարիչ, ֆրանսիական գեղարվեստաց ակադեմիայի անդամ Գառնիկ Զուլումյանը 157, ամերիկահայ մեծանուն քանդակագործ Խորեն Տեր- Հարությունյանը158, լիբանանահայ նկարիչ Պոլ Կիրակոսյանը159, ֆրանսահայ անվանի նկարիչ Ռիժար Ժերանյանը160, իսկ ՀԽՍՀ Կուլտուրայի մինիստրության սահմանած Պետրոս Ադամյանի անվան մրցանակը տրվում է Նյու Յորքի Մետրոպոլիտենի օպերայի աստղերից երգչուհի Լիլի Չուքասզյանին161,

149 Տե'ս Մելիքսեթյան Հ. Ու., նշվ. աշխ., էջ 415:

150 Տե'ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 14, գ. 41, թ. 30:

151 Տե'ս նույն տեղում, թ. 16-17:

152 Տե'ս նույն տեղում ց. 16, գ. 28, թ. 1-2:

153Տե'ս Համազասպյան Վ. Ե., նշվ. աշխ., էջ 19:

154 Տե'ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 14, գ. 41, , թ. 20:

155Տե'ս նույն տեղում, ց. 13, գ. 41, թ. 20

156 Տե'ս նույն տեղում, ց. 16, գ. 24, թ. 1:

157Տե'ս Համազասպյան Վ. Ե., նշվ. աշխ. ., էջ 20:

158 Տե'ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 14, գ. 41, , թ. 20:

159 Տե'ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 13, գ. 41, թ. 21:

160 Տե'ս նույն տեղում, թ. 6:

161Տե'ս Համազասպյան Վ. Ե., նշվ. աշխ. ., էջ 20:

70

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ամերիկահայ երաժիշտ, երգեհոնահար Պերճ Ժամկոչյանին162, անգլիահայ բեմադրիչ, թատերագետ, հասարակական գործիչ Հովհաննես Փիլիկյանին163, լիբանանահայ բեմադրիչ և դերասան Վարուժան Խաշյանին164:

Այսպիսով, ուսումնասիրելով թեման՝ կարող ենք եզրակացնել, ա) Չնայած 1980-ական թվականներն աչքի էին ընկնում միջազգային քաղաքական լարված իրադրության և Խորհրդային Միությունում ներքաղաքական խնդիրներով, այնուամենայնիվ անգամ այս պայմաններում արվեստի գործիչներին հաջողվում էր ակտիվ պահել հայրենիք-սփյուռք կապերը: Անգամ 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժին հաջորդող շրջանում սփյուռքահայ արվեստի գործիչներին հաջողվում է համախմբվել և ներդնել ջանքերն աղետի հետևանքների հաղթահարման գործում:

բ) Արվեստի բնագավառում ծավալված փոխառնչություններն ավելի ակտիվ էին ընթանում կերպարվեստի, երգ-երաժշտության, թատրոնի և կինոյի բնագավառներում: Ժամանակաշրջանի առումով կարող ենք առանձնացնել 1980-1983թթ.-ի շրջափուլը, երբ նկատվում էր փոխայցելությունների ակտիվություն, իրականացվում էին տարաբնույթ միջոցառումներ, ինչն անմիջական կապ ուներ այդ շրջանում համեմատաբար կայուն քաղաքական իրադրության հետ:

գ) 1980-ական թվականներին արվեստի բնագավառում ծավալված ակտիվ փոխառնչությունների շնորհիվ հնարավոր եղավ Հայաստան տեղափոխել արվեստի նշանավոր գործեր և հարուստ գրականություն, որոնք մինչ օրս էլ գտնվում են Մատենադարանում, թանգարաններում և գրադարաններում:

դ) 1980-ական թվականներին կարևոր էր նաև սփյուռքահայ արվեստի գործիչների համար մրցանակների սահմանումը, որը հայրենիքի կողմից պարգև էր սփյուռքահայ արվեստագետների կատարած աշխատանքի դիմաց:

ե) Ի վերջո, 1980-ական թթ.-ի ակտիվ փոխառանչությունների շնորհիվ սփյուռքահայ արվեստի գործիչները ճանաչում էին ձեռք բերում հայրենիքում, իսկ արվեստը հասու էր դառնում հայրենի հանդիսականներին, միարժամանակ լայն հնարավորություն էր ստեղծվում խորհրդահայ արվեստը հասու դարձնելու և տարածելու հայկական համայնքներում, ինչպես նաև օտար հանդիսականների լայն շրջանակներում: Ասվածի լավագույն օրինակներն էին 1981 թ.-ին Միչիգանի օպերային թատրոնում անգլերենով ցուցադրված «Անուշ» օպերան, Անգլիայում կայացած հայկական ֆիլմերի փառատոնը, հայ արվեստին նվիրված գիտաժողովների անցկացումը և այլն:

162 Տե'ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 14, գ. 41, , թ. 20:

163 Տե'ս նույն տեղում, ց. 13, գ. 41, թ. 21:

164 Տե'ս նույն տեղում, թ. 5:

71

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

DIASPORA- HOMELAND CULTURAL RELATIONS IN THE FIELD OF ART IN THE 1980S

ANI KHACHATRYAN

PhD student at the Chair of the History ofArmenia, Armenian State Pedagogical University after Kh. Abovyan, Member of UYSSA,

Yerevan, Republic of Armenia

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

The purpose of this article is to present and illustrate the interactions between the Homeland and the Diaspora in the 1980s in the field of art. To achieve this goal, we set the following tasks: to explore the main areas of the relations between the Homeland and Diaspora in the field of art, to reveal mutual visits, to explore activity of The Committee for Cultural Relations with the Diaspora and to show the direct impact of all this on the quality of the Homeland-Diaspora relations.

During the research process various methods were used, such as analysis, synthesis, the principle of history, comparison and juxtapose of archival documents and other materials. Exploring the subject-matter theme, we may conclude that in the 1980s, Diaspora-Homeland cultural relations got enhanced and expanded in the field of art. The active relations in this direction contributed to three important aims: consolidating Diaspora Armenian artists around Homeland, transfering valuable works of art and a number of historical heritages to the Homeland, and finally disseminating Armenian works of art of the Soviet Union not only in Armenian communities, but also in the broad spectrum of foreign audiences. The bright examples of the above mentioned were "Anoush" opera show in the United States in 1980 and the Armenian Films Festival in England in 1981, which received good reviews from foreign audiences.

Keywords: The Committee for Cultural Relations with the Diaspora, Homeland-Diaspora cultural relations, Diaspora, preservation of the Armenian identity, art, Armenian Films Festival.

72

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

КУЛЬТУРНОЕ ВЗАИМОДЕЙСТВИЕ РОДИНЫ И ДИАСПОРЫ В 1980-Х ГГ. В ОБЛАСТИ ИСКУССТВА

АНИ ХАЧАТРЯН

Аспирантка кафедры армянской истории Армянского государственного педагогического университета им. Хачатура Абовяна, член ОМУСА, г. Ереван, Республика Армения

Цель данной статьи - представить и проиллюстрировать взаимодействие между Родиной и Диаспорой в области искусства в 1980-ые годы. Для достижения этой цели мы поставили перед собой задачу изучить основные направлении взаимоотношений Родина – Диаспора в области искусства, взаимные визиты, деятельность Комитета по культурным связям с армянами диаспоры и показать их прямое влияние на качество отношений между Родиной и Диаспорой.

В ходе исследования мы применяли много методов (анализ, синтез, принцип истории, сравнение и сопоставление архивных документов и других материалов).

Итак, мы можем сделать выводы, что в 1980-ые годы взаимотношения Родины и Диаспоры были укреплены и расширены в области искусства. Проведенные активные работы в этом направлении способствовали достижению трех важных целей: консолидации проживающих в диаспоре армян вокруг родины, передачи ценных произведений искусства и ряда исторических ценностей родине, и, наконец, появилась хорошая возможность распространить советско-армянское искусство в армянских общинах и широком спектре зарубежной аудитории. Яркими примерами последних были представленная в 1980-м году в США опера «Ануш» и фестиваль армянских фильмов в Англии в 1981-м году, которые получили положительные отзывы от зарубежнего зрителя.

Ключевые слова: Комитет по культурным связям с армянами диаспоры,

культурные отношения между родиной и диаспорой, Диаспора, сохранение армянской идентичности, искусство, фестиваль армянских фильмов.

73

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.