Научная статья на тему 'ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ԵՎ "ՍՏԱՆԴԱՐՏ" ՀԱՆԴԵՍԻ ՄԻԱԿ ՀԱՄԱՐԸ'

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ԵՎ "ՍՏԱՆԴԱՐՏ" ՀԱՆԴԵՍԻ ՄԻԱԿ ՀԱՄԱՐԸ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
105
13
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
"Ստանդարտ" ամսագիր / հեղափոխություն / գրական մամուլ / գրականություն / կինո / ճարտարապետություն / թատրոն

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Թասալյան Անուշ

Հոդվածի նպատակն է վերանայել «Ստանդարտ» ամսագրի տեղն ու դերը հայ գրական մամուլի պատմության մեջ։ Մեր խնդիրն է կարևորել «Ստանդարտ» ամսագրի եզակիությունը, որովհետև ընդամենը 16 թերթից կազմված «Ստանդարտ»-ը ժամանակին որդեգրեց թույլ հոմանիշը: Սակայն այդպես չէ, որովհետև մինչև «Ստանդարտ»-ը Եղիշե Չարենցը մամուլում աշխատելու բավական փորձ ուներ: Եվ «Ստանդարտ»-ն իր տեսակի մեջ եզակի ամսագիր էր: Բոլոր քայլերը հաշվարկված էին: Նախապես պլանավորված էր և′ առաջին, և′ երկրորդ համարներում զետեղվելիք նյութը: Այն ոչ միայն գրականություն, այլև նկարչություն, ճարտարապետություն, կինո թատրոն լուսաբանող յուրօրինակ շտեմարան պիտի դառնար, որովհետև գրվում էր ոչ թե հեղափոխության մասին (ինչպես վարվում էր ժամանակի հայ ռուս մամուլը), այլ հենց հեղափոխության համար: Հետազոտության ընթացքում առավելապես կիրառել ենք վերլուծական ու համադրական մեթոդները: Կատարել ենք նաև կառուցվածքային վերլուծություն՝ առանձին անդրադառնալով յուրաքանչյուր բաժնի: Ի վերջո, հանգել ենք այն եզրակացության, որ ամսագրի ոչնչացումը բովանդակությանը չէր վերաբերում, այլև համարձակությանը՝ քննադատելու ժամանակի մամուլն ու իրականությունն ընդհանրապես: Եվ պատահական չէ, որ ամսագիրը դարձավ նույն իրականության, քաղաքական իրադարձությունների զոհ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

YEGHISHE CHARENTS AND THE ONLY ISSUE OF "STANDARD" MAGAZINE

The aim of the article is to review the place and role of "Standard" magazine in Armenian literature. Our task is to use the uniqueness of "Standard" magazine, because "Standard", which is consisted of only 16 newspapers, once adopted the synonym "weak". But it is not true, because Yeghishe Charents had enough experience to work in the press before the "Standard". And "Standard" was a unique magazine of its kind. All steps were calculated. The material in both issues -N1 and N2 was planned in advance. It was called to become not only literature, but also a unique database covering painting, architecture, cinema and theater, because it was written not about the revolution (as the Armenian-Russian press of that time did), but for the revolution itself. During the research mostly analytical, comparative methods were used. A structural analysis, addressing to each section separately was also performed. In the end, the conclusion was drawn that the destruction of the magazine was not about content, but about the courage to criticize the press of the time and the reality in general. And it is not coincidence that he became a victim of the same reality, political events.

Текст научной работы на тему «ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ԵՎ "ՍՏԱՆԴԱՐՏ" ՀԱՆԴԵՍԻ ՄԻԱԿ ՀԱՄԱՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, LITERATURE STUDY, ЛИТЕРАТУРОВЕДЕНИЕ

-------------ր՜Ն-------------------

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ԵՎ «ՍՏԱՆԴԱՐՏ» ՀԱՆԴԵՍԻ ՄԻԱԿ ՀԱՄԱՐԸ*

ՀՏԴ 821. 19.0

ԱՆՈՒՇ ԹԱՍԱԼՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայցորդ,

Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի նպատակն է վերանայել «Ստանդարտ» ամսագրի տեղն ու դերը հայ գրական մամուլի պատմության մեջ։

Մեր խնդիրն է կարևորել «Ստանդարտ» ամսագրի եզակիությունը, որովհետև ընդամենը 16 թերթից կազմված «Ստանդարտ»-ը ժամանակին որդեգրեց թույլ հոմանիշը: Սակայն այդպես չէ, որովհետև մինչև «Ստանդարտ»-ը Եղիշե Չարենցը մամուլում աշխատելու բավական փորձ ուներ: Եվ «Ստանդարտ»-ն իր տեսակի մեջ եզակի ամսագիր էր: Բոլոր քայլերը հաշվարկված էին: Նախապես պլանավորված էր և ՚ առաջին, և ՚ երկրորդ համարներում զետեղվելիք նյութը: Այն ոչ միայն գրականություն, այլև նկարչություն, ճարտարապետություն, կինո և թատրոն լուսաբանող յուրօրինակ շտեմարան պիտի դառնար, որովհետև գրվում էր ոչ թե հեղափոխության մասին (ինչպես վարվում էր ժամանակի հայ և ռուս մամուլը), այլ հենց հեղափոխության համար:

Հետազոտության ընթացքում առավելապես կիրառել ենք վերլուծական ու համադրական մեթոդները: Կատարել ենք նաև կառուցվածքային վերլուծություն' առանձին անդրադառնալով յուրաքանչյուր բաժնի:

Ի վերջո, հանգել ենք այն եզրակացության, որ ամսագրի ոչնչացումը բովանդակությանը չէր վերաբերում, այլև համարձակությանը' քննադատելու ժամանակի մամուլն ու իրականությունն ընդհանրապես: Եվ պատահական չէ, որ ամսագիրը դարձավ նույն իրականության, քաղաքական իրադարձությունների զոհ:

Հիմնաբառեր' «Ստանդարտ» ամսագիր, հեղափոխություն, գրական մամուլ, գրականություն, կինո, ճարտարապետություն, թատրոն:

1924 թվականի մայիսին Մոսկվայում հրատարակվում է «Ստանդարտ» ամսագրի առաջին համարը, որի պատասխանատու խմբագիրը Եղիշե Չարենցն էր: Ս. Աղաբաբյանը գրում է. «Երեքի» դեկլարացիայի այդ հիմնական բացն է, ահա, որ գալիս է լրացնելու «Ստանդարտ»-ը: Գրականությանը վերաբերող նրա առաջադրանքները ոչ թե ժխտումն են կամ փոփոխությունը «Երեք»-ի դեկլարացիայի, այլև վերջինիս զարգացումը, կոնկրետացումը, նրա իդեոլոգիական և ձևական դետալիզացիյան»* 466:

* Հոդվածը ներկայացվել է 15.07.2020թ., գրախոսվել' 15.08.2020թ., ընդունվել' 22.12.2020թ.:

466 Աղաբաբյան Ս., Եղիշե Չարենց, Երևան, 1973 , հ. 1, էջ 330:

199

տպագրության

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Գրականագիտության մեջ «Ստանդարտ»-ը որդեգրեց թույլ հոմանիշը: Սակայն այդպես չէ, որովհետև մինչև «Ստանդարտ»-ը Եղիշե Չարենցը մամուլում աշխատելու բավական փորձ ուներ: Այդ աշխատանքը սկսվել էր «Երեք»-ի «Բուլւետենի»

հրատարակմամբ, որը «Խորհրդային Հայաստան»-ի ծավալից փոքր, չորս էջանոց մի թերթ էր՝ սկզբից մինչև վերջ լցված բանաստեղծություններով, ընդ որում՝ Չարենցից, Վշտունուց և Աբովից՝ երկուական: Առաջին համարի լույս տեսնելուց հետո «Երեք»-ը կազմակերպեց առաջին «Շեփորահանդեսը» (նրանք սովորություն ունեին իրենց հրապարակային ելույթները կոչել «Շեփորահանդես»)467:

Վահրամ Ալազանն իր հուշերում գրում է, որ «Բուլւետենի» առաջին համարը տպագրվել էր մի խումբ կամավոր աշխատակիցների արտաժամյա աշխատանքով: «Շեփորահանդեսից» հետո նույն կերպ հրատարակվեցին երկրորդ ու երրորդ համարները, որից հետո «Երեք»-ը անհասկանալի պատճառներով քայքայվեց («Երեք»-ի առաջին իսկ ելույթի օրից սկսվում են միջանձնային տարաձայնություններ Չարենցի ու Վշտունու միջև, ինչը Աբովը համարում է «ոչ սկզբունքային»: 1922 թվականի օգոստոսի վերջին Չարենցն ու Աբովը մեկնում են Մոսկվա, որտեղ էլ վերջնականապես տրոհվում է նրանց միությունը468): Ալմաստ Զաքարյանն այդ մասին գրում է. «Եվ հունիսի 14-ից հուլիս-օգոստոս ընթացքով Վշտունին իրեն «ապահովագրում» է «տեսական» ելույթներից՝ ասպարեզը թողնելով Աբովին ու Չարենցին: Ընդ որում՝ Աբովը հանդես է գալիս միայն բանավոր, Չարենցը՝ թե' գրավոր, թե' բանավոր ելույթներով. պարզ տրամաբանությամբ՝ Չարենցի համար գրականության այդ օրը մտահոգություն էր, երկուսի համար՝ խորամանկ խաղ...»469 :

«Դեկլարացիայից» դեռ մի տարի էլ չանցած՝ 1923 թվականի փետրվարին, Եղիշե Չարենցը և ճարտարապետ Կարո Հալաբյանը Մոսկվայում նախաձեռնում են հրատարակել «Ավանգարդ» բնորոշ անունով հանդեսը՝ նվիրված ժամանակակից գրականությանն ու արվեստին: Փետրվարի 4-ին (կիրակի) «Խորհրդային Հայաստան» թերթը ծանուցում է. «Նոր հանդես. Յեղիշե Չարենցի և Կարո Հալաբյանի խմբագրությամբ ամսիս վերջին լույս կտեսնի «Ավանգարդ» հանդեսը, նվիրված ժամանակակից գրականությանը և արվեստին (թատրոն, յերաժշտություն, նկարչություն, քանդակ, ճարտար, սինեմա և այլն):

Խմբագրության հասցեն՝ նախկին «Ֆրանսիա» հիւրանոց, N 4»470:

Ծանուցումից հետո, ավա՜ղ, հանդեսի տպագրությունը չիրականացավ: Նույն՝ 1923 թվականին Թիֆլիսում լույս տեսնող «Մարտակոչ» թերթում տպագրվում է Եղիշե Չարենցի «Ֆուտուրիզմի շուրջ» հոդվածը՝ Լ. Մ-ի (նույն ինքը՝ Սուրեն Երզնկյան) «Ֆուտուրիզմը որպես գրական ռեակցիա» հոդվածում «սպրդված մի քանի փաստացի անճշտությունների» մասին: «Ավանգարդ»-ի հետ կապված՝ հիշեցնում է նաև, որ ինքը հանդեսի նախաձեռնությանը մասնակցել է ոչ թե խմբակային պարտավորությամբ, այլ պարզ համակրանքով: Բացատրում է նաև գործը գլուխ չգալու հանգամանքները։ «Հարկադրված եմ ասել,- գրում է Չարենցը,- որ ես ոչ մի անգամ գրական խմբակ չեմ ունեցել Հախումյանի հետ: Հալաբյանի - ճիշտ է՝ մենք միասին մտադիր էինք հրատարակել ֆուտուրո-կոնստրուկտիվիստական ժուրնալ «Ավանգարդ» անունով, բայց գործը գլուխ չեկավ միջոցներ ու համախոհ աշխատակիցներ չունենալու պատճառով»471: Նույնպիսի մի հանդես՝ նվիրված գրականությանն ու արվեստին (թատրոն, նկարչություն, քանդակ, ճարտարապետություն և այլն), հաջողվեց հրատարակել

467 Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին, Երևան, 1961, էջ 241:

468 Տե'ս Չարենց Ե., Երկերի ժողովածու, Երևան, 1967, հ. 6, էջ 615:

469 Զաքարյան Ա., Եղիշե Չարենց. Կյանքը, գործը, ժամանակը, գիրք 1, Երևան, 1997, էջ 911-912:

470 «Խորհրդային Հայաստան», 1923, փետրվարի 4, թիվ 25:

471 «Մարտակոչ», Թիֆլիս, 1923, հունիսի 28, թիվ 103:

200

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Մոսկվայում: Այս անգամ նախաձեռնությանը «Երեք»-ից միայն Չարենցն էր մասնակցում' Կարո Հալաբյանի ու Միքայել Մազմանյանի հետ: «Արվեստի առանձին ճյուղերի վերաբերյալ որոշ տեսակետներ ունեինք և հասունացել էր ամսագիր լույս ընծայելու անհրաժեշտությունը,- հիշում է Միքայել Մազմանյանը:- Անունը առաջարկեցինք դնել «Ստանդարտ»: Չարենցը երկմտում էր այդ անվան նպատակահարմարության նկատմամբ: Նայեց բառարաններում նրա բուն նշանակության մասին. ստանդարտ բառը երկու նշանակություն ուներ, մեկը՝ դրոշ, մյուսը՝ օրինակելի նմուշ»472: Հանդեսի անվան վերաբերյալ Չարենցի երկմտությունը պատահական չէր: Նախաձեռնողներից միայն Չարենցն էր մինչ այդ տպագիր մամուլում աշխատելու որոշակի փորձաշրջան անցել:

«Առաջին հոդվածը, որի մեջ շարադրել էինք մեր գրական–գեղարվեստական «հավատամքը»,- շարունակում է հիշել Մ. Մազմանյանը,- ուներ «Ստանդարտի կուրսը» վերնագիրը: Գրականության վերաբերող մասը գրել էր Եղիշե Չարենցը, իսկ նկարչության և ճարտարապետության մասը՝ Հալաբյանն ու ես»473:

Ամսագրի խմբագիրները և հատկապես Եղիշե Չարենցը «Ստանդարտ»-ի ստեղծումը կարևորում էին այնքանով, որքանով հայ իրականության մեջ եղած պարբերականները, ինչպես համոզված էին նրանք, կամ «վինեգրետային» էին կամ «պրոլետնեյնիմիստական»: Չէին խուսափում նաև անուններ տալուց,

վինեգրետայինների շարքում ներկայացված էին «Նորք», «Պայքար», «Վերելք» պարբերականները, իսկ պրոլետնեյնիմիստականների շարքում' «Մուրճ»-ը և «Դարբնոց»-ը: Այդ պարբերականները, իրոք, չէին կարող համապարփակ տեղեկույթ տալ ժամանակի ընդհանուր մշակութային իրականության մասին, որովհետև դրանցից յուրաքանչյուրը այդ իրականությունը ներկայացնում էր կանխակալ ու միակողմանի մոտեցումով:

«Ստանդարտ»-ը իր տեսակի մեջ եզակի ամսագիր էր: Բոլոր քայլերը հաշվարկված էին: Նախապես պլանավորված էր և՛ առաջին, և' երկրորդ համարներում զետեղվող նյութը: Այն ոչ միայն գրականության, այլև նկարչության ու ճարտարապետության շտեմարան էր: «Երեք»-ի դեկլարացիայից ընդամենը երկու տարի հետո եկած «Ստանդարտ»-ը լրացնում, զարգացնում էր առաջինի թերի կողմերը: «Ստանդարտի գրական ծրագրի մասին» վերնագրի տակ «տողերիս հեղինակը» (խոսքը Ե. Չարենցի մասին է) մի տեսակ «արդարացնում է» «Երեք»-ի դեկլարացիան.

«Եվ ահա թե ինչու:

«Երեքի» դեկլարացիան առաջին փորձն եր ձևակերպելու մեր հետ-հոկտեմբերյան բանաստեղծության անելիքները, և որպես այդպիսին, որպես փորձ՝ զուրկ չէր որոշ նշանակությունից: Նա այն ժամանակ տեղին ու հարկավոր էր ամենից առաջ որպես ժխտում հնի, որպես գրական-հասարակական մի ակտ, որ կազմակերպված ձևով եզրափակում էր մեր պոեզիայի «տերյանական» շրջանը և հիմք էր դնում նոր շրջանի»474:

«Թոքախտավոր» գրականության ժխտումից բացի, որն ի դեպ «Երեք»-ի գաղափարն էր, այս ամսագիրը նորարար էր. նկարչության մեջ' պլակատ, կարիկատուրա, շարժ, այսինքն՝ տեխնիկայի կատարելագործում, ճարտարապետության մեջ դեմ էր ամեն տեսակի ռեստավրացիայի, որովհետև պետությունը պետք է ընթանա ժամանակակից ինժիներիայի հետ կողք կողքի: Կամերային թատրոնի փոխարեն ագիտ-թատրոն' կազմված հենց բանվորներից, հոգեբանության փոխարեն ' արյուկիզմ: Ֆիզկուլտուրա և կինո: Գրականության բաժինը ներառում էր «Ստանդարտի գրական կուրսը», որ ինքնին հասկանալի է, ինչպես նաև «Գրքեր և պարբերականներ» բաժինը: Այստեղ անդրադարձ կա ոչ միայն հայալեզու, այլև ռուսական պարբերականներին, մասնավորապես «Լեֆին».

2 Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին, էջ 68:

473 Նույն տեղում:

474 «Ստանդարտ», 1924, Մոսկվա, էջ 3:

201

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

նախատեսվում էր վերջինիս անդրադառնալ նաև հաջորդ համարում: ««Լեֆի» մասին մեր հիմնական տեսակետն այն Է, որ եթե «Լեֆը» զտեր իր շարքերը ամեն տեսակի «զաումնիկ»-ներից, ներկայիս ամենաընդունելի և ամենաառաջավոր հոսանքը կդառնար: Այնպես, ինչպես որ նա կա՝ երկդիմի Է, ոչ ուղղագիծ,- և սրանումն Է կայանում «Լեֆի» ամենամեծ թերությունը»475: Նշում են նաև «զաումնիկների» անունները. «Վասիլի Կամենսկին, Պաստերնակը և Արտեմ Վեսյոլին առհասարակ պետք Է տեղ չունենային «Լեֆում»476:

«Վերապահությամբ» հավանության արժանացավ «Октябрь» ամսագիրը. «Մենք միանգամայն համաձայն ենք այս պլատֆորմի առաջին մասի հետ, բայց երկրորդ մասն ընդունում ենք շատ մեծ վերապահությամբ: Մենք, ինչպես բերելով Լասալի խոսքերը' ասում ե ընկ. Տրոցկին այլ կապակցությամբ - թողնում ենք, որ ով ցանկություն ունի գրի հեղափոխության «մասին» մեզ խնդիր դնելով գրել հեղափոխության համար»477:

Մեր կարծիքով' ամենահամարձակը «Նկար-Քանդակ-ճարտարապետություն» բաժինն է, որն անդրադարձել է Ժորժ Գրասսի հակաբուրժուական, հեղափոխական աշխատանքներին՝ «Լուսաբացին», «Նոսկեյի կենցաղը», «Պարոն կապիտալը», «Մի սոցիալիստի կյանքից», «Սպիտակ գեներալ», «Վրանգելը «գործից» հետո»: Եվ ամսագրի կուլմինացիոն կետ հանդիսացող Ժորժ Գրոսսի համարձակ աշխատանքների լուսաբանումը ևս արգելք հանդիսացավ, որովհետև նա պատկերում էր իմպերիալիստական պատերազմ, հեղափոխություն, քաղաքական ցնցումներ՝ անողոքաբար մերկացնելով քաղաքական գործիչների, քաղաքական երևույթներ, որոնք մտածելու տեղիք են տալիս: 1924 թվականին Մոսկվայի Պետհրատի բաժանմունքում տպագրված Գրոսսի նկարչական աշխատանքների (Հ.Ս.Խ.Հ. ՊԵՏՀՐԱՏ N 203-Մոսկվա, Կարո Հալաբյանի տեքստով) առաջաբանում ասվում է. «Հայ գրականությունը պատկերող արվեստի վերաբերյալ չափազանց աղքատ է եղել մինև այժմ: Ոչ միայն Եվրոպայի և Ռուսաստանի, այլև հայ պատկերող արվեստագետների գործերը տակավին հրատարակված չեն, մինչդեռ նման գրականության պահանջը զգալի է դարձել»478:

Նկար 1

Նույն տեղում, էջ 7:

476 Նույն տեղում:

477 Նույն տեղում:

478 Գրոսսի նկարչական աշխատանքները, Հ.Ս.Խ.Հ. ՊԵՏՀՐԱՏ N 203-Մոսկվա, 1924, էջ 6:

202

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Անդրադառնանք մի կարևոր հանգամանքի ևս. ամսագրի շապիկին Լենինի ամբողջական լուսանկարն է' կանգնած դինամո մեքենայի վրա' իբրև խորհրդային իշխանության խորհրդանիշ: Իոսիֆ Բրոդսկին իր «Անվանափոխված քաղաքի ուղեցույց» էսսեում համեմատական կատարելով Պիտերի և Լենինգրադի միջև, անդրադառնում է Լենինի այս նկարին (տե՛ս նկար 2). «Առնվազն այս առումով այն խորհրդանշում է նոր աշխարհը: Հին աշխարհը սովորաբար ներկայանում էր հեծյալներով479»: Եվ ինչպես ժամանակին ճիշտ ըմբռնել է Հարություն Սուրխաթյանը, «Չարենցը առաջինն է, որ գիտակցել ու զգացել է պրոլետարական հեղափոխության նշանակությունը, և դուրս գալով մանր՜բուրժուական խխունջից, ազատվելով տերյանական մոտիվներից (և ոչ ձևերից), իհարկե, ոչ միանգամից (որովհետև Ֆիզիկական պարզ տեղափոխություն չէր, այլև հոգեկան պրոցես), անցել է պայքարող դասակարգի կողմը»480: Այսինքն' ամսագիրը նորարարություն էր սկսած շապիկից, որի վրա Կարլ Մարքսի նշանավոր տողերն են. «Հնարավո՞ր է արդյոք Աքիլլեսը' վառոդի ու արճիճի հետ միասին կամ, ընդհանրապես, «Իլիականը»' տպագրական մամուլի ու մեքենայի կողքին: Եվ մի՞թե պարբերական մամուլի լուրերի հանդես գալով' անխուսափելիորեն չեն ոչնչանում ավանդությունները, երգերը և մուսաները, իսկ դրանով և' էպիքական պոեզիայի անհրաժեշտ նախատվյալները», որոնք վերցված են նրա «Քաղաքատնտեսության քննադատության ներածությունը» աշխատությունից:

Ամսագիրն ուշացումով լույս տեսավ: Պատճառը Ռուբեն Սիմոնովի «Նոր թատրոնի և Մոսկվայի հայ դրամ. ստուդիայի մասին» ուշացած հոդվածն էր (որը տեղ գտավ «Թատրոն - կինո» բաժնում): Ալմաստ Զաքարյանը նշում է. «Չարենցը ամենից ավելի շահագրգռված է եղել Սիմոնովի հոդվածի տպագրությամբ: Այնքան որ Վախթանգովի թատրոնում և Ստուդիայի աշխատանքներով ծանրաբեռնված Սիմոնովը ներկայացրել է ուշացումով, այդ պատճառով էլ ձգձգվել է St լույս տեսնելը»481: Այդ ժամանակ Լենինը վախճանվել էր: Հնարավոր է' այս հանգամանքը ևս կարող էր քաղաքական խոչընդոտ հանդիսանալ ստալինյան իրականության մեջ:

Նկար 2

479

480

481

Բրոդսկի Ի., Անվանափոխված քաղաքի ուղեցույց, Երևան, 2016, էջ 111:

Սուրխաթյան Հ., Գրականության հարցեր, Երևան, 1970 , էջ 174:

Զաքարյան Ա., Եղիշե Չարենց. Կյանքը, գործը, ժամանակը, գիրք 2, Երևան, 2003, էջ

216:

203

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

«Ահա մոտավորապես այն գաղափարները, որոնք արծարծվում էին «Ստանդարտ»-ի առաջին համարի էջերում: Երկրորդ համարը նվիրված էր լինելու բացառապես գործնականին, սակայն պատահեց անսպասելին: «Չարենցը

«Ստանդարտ»-ի մի օրինակը տվել էր Ալեքսանդր Մյասնիկյանին, որ այդ օրերին գտնվում էր Մոսկվայում: Մյասնիկյանը կարդացել էր ու մի լավ քննադատել մեր ամսագիրը իր անընդունելի գաղափարների համար և խորհուրդ էր տվել ոչնչացնել բոլոր օրինակները: Չարենցը տխուր վերադարձավ ու հայտնեց մեր անելիքների մասին: Հենց նույն երեկոյան, հուլիսի 1-ին, վառեցինք մեր հանրակացարանի խոհանոցի մեծ պլիտան ու կրակին տվինք այնքան սիրով գլուխ բերած մեր «Ստանդարտը»: Մեկական օրինակ պահեցինք մեզ մոտ հիշատակի համար, որոնցից ոչ մեկը չի մնացել ցարդ: Մի հատիկ օրինակ, իմ օրինակը (Չարենցի և Հալաբյանի ընծայականով) պահվում է Հայաստանի Գրականության ու արվեստի թանգարանում: Ահա թե ինչպիսի վախճան ունեցավ մեր «Ստանդարտը»»482:

Հավելենք, որ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում այսօր պահպանվում է ամսագրի երկու օրինակ՝ մեկը՝ վերոնշյալ ընծայագրով, որ պահպանվում է Չարենցի ֆոնդում, իսկ երկրորդը՝ գրադարանում: Երկրորդ օրինակի ձեռքբերման աղբյուրներն անհայտ են:

YEGHISHE CHARENTS AND THE ONLY ISSUE OF «STANDARD» MAGAZINE

ANUSH TASAlYAN

Institute of Literature after M. Abeghyan, Applicant,

Yeghishe Charents'house-museum, Chieffundraiser,

Yerevan, Republic of Armenia

The aim of the article is to review the place and role of "Standard" magazine in Armenian literature.

Our task is to use the uniqueness of "Standard" magazine, because "Standard", which is consisted of only 16 newspapers, once adopted the synonym "weak". But it is not true, because Yeghishe Charents had enough experience to work in the press before the "Standard". And "Standard" was a unique magazine of its kind. All steps were calculated. The material in both issues -N1 and N2 was planned in advance. It was called to become not only literature, but also a unique database covering painting, architecture, cinema and theater, because it was written not about the revolution (as the Armenian-Russian press of that time did), but for the revolution itself.

During the research mostly analytical-comparative methods were used. A structural analysis, addressing to each section separately was also performed.

In the end, the conclusion was drawn that the destruction of the magazine was not about content, but about the courage to criticize the press of the time and the reality in general. And it is not coincidence that he became a victim of the same reality, political events.

Keywords: “Standard” review, revolution, literary press, literature, cinema, architecture, theatre.

482 Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին, Հայպետհրատ Երևան, 1961թ., էջ 69։

204

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ЕГИШЕ ЧАРЕНЦ И ЕДИНСТВЕННЫЙ НОМЕР ЖУРНАЛА «СТАНДАРТ»

АНУШ ТАСАЛЯН

соискатель Института литературы им. М. Абегяна, главный хранитель фондов дома-музея Егише Чаренца, г.Ереван, Республика Армения

Целью статьи является рассмотреть место и роль журнала «Стандарт» в армянской литературе.

Наша задача - отметить уникальность журнала «Стандарт», потому что состоявший всего из 16 страниц журнал в свое время был признан довольно слабым. Однако такое мнение несправедливо, поскольку до «Стандарта» Егише Чаренц имел достаточно опыта работаты в прессе. А «Стандарт» в своем роде был уникальным журналом. Все действия по изданию журнала были рассчитаны, материал для первого и второго выпусков был определен заранее. Он должен был стать не только литературным изданием, но и уникальным хранилищем фактов о живописи, архитектуре и кино, потому что он писал не о революции (как это делалалось в армянский и русской прессе того времени), а ради революции.

В ходе исследования мы использовали преимущественно аналитико-сравнительные методы, а также выполнили структурный анализ, обращаясь к каждому разделу по-отдельности.

В итоге исследования мы пришли к выводу о том, что закрытие журнала было связано не с его содержанием, а с тем, что он имел смелость критиковать прессу того времени и тогдашнюю действительность. И не случайно журнал стал жертвой этой действительности и политических событий того времени.

Ключевые слова: журнал «Стандарт», революция, литературная пресса,

литература, кино, архитектура, театр.

205

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.