Научная статья на тему 'ՆԵՐՔԻՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԽՄԲԱԳՐԱԿԱՆՆԵՐՈՒՄ'

ՆԵՐՔԻՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԽՄԲԱԳՐԱԿԱՆՆԵՐՈՒՄ Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
31
4
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ներքին ժամանակ / Հովհաննես Թումանյան / խմբագրական / արտաքին ժամանակ / բարոյական / գեղագիտական արժեքներ / մշակութային ժամանակ / INNER TIME / HOVHANNES TUMANYAN / EDITORIAL / EXTERNAL TIME / MORAL / AESTHETIC VALUES / CULTURAL TIME / ВНУТРЕННЕЕ ВРЕМЯ / ОВАНЕС ТУМАНЯН / РЕДАКЦИОННАЯ СТАТЬЯ / ВНЕШНЕЕ ВРЕМЯ / МОРАЛЬНЫЕ / ЭСТЕТИЧЕСКИЕ ЦЕННОСТИ / КУЛЬТУРНОЕ ВРЕМЯ

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Պետրոսյան Դավիթ

Հոդվածում քննության է առնվել Հովհաննես Թումանյանի խմբագրականներում (1910-1911թթ. նա եղել է «Հորիզոն» թերթի խմբագիրը) ի հայտ եկած ներքին ժամանակը: Նպատակն է բացահայտել այդ ժամանակին բնորոշ արժեբանական մի քանի հատկանիշներ: Առաջադրվել են ներքին ու արտաքին ժամանակների փոխառնչության, ներքին ժամանակի մեջ բարոյական ու գեղագիտական արժեքների դրսևորման ու համադրման խնդիրները: Կիրառվել են վերլուծական ու համեմատական մեթոդները: Հոդվածի առաջին մասում Թումանյան խմբագրի տեսադաշտում են արտաքին ժամանակին բնորոշ երևույթները ներքին ժամանակի համատեքստում: Դրանց հանդեպ հեղինակի վերաբերմունքը դրական չէ, քանի որ արտաքին ժամանակը մարմնավորող առօրյայի մեջ հաճախ տիրապետող են դառնում ոչ բարոյական երևույթները: Երկրորդ մասում առավելապես կարևորվում են բարոյական ու գեղագիտական այն բարձր արժեքները, որոնք ամբողջության մեջ ընդլայնում են ներքին ժամանակի սահմանները՝ նրան մերձեցնելով Մեծ հոգիների մշակութային ժամանակին: Հեղինակի խոհերի, մտորումների այդ բազմաշերտ համադրությամբ էլ ձևավորվում է «Հորիզոն» թերթի խմբագրականներում առկա ներքին ժամանակի յուրահատուկ պատկերը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

INNER TIME IN HOVHANNES TUMANYAN'S EDITORIALS

The article discusses some axiological features of the inner time, which emerged in Hovhannes Tumanyan's editorials (in 1910-1911 he was the editor of the newspaper ''Horizon''). The purpose of the article is to identify some axiological features characteristic of this time. Tasks are proposed that relate to the interrelationships of internal and external times, the identification and combination of moral and aesthetic values in internal time. The article uses analytical and comparative methods. In the first part of the article the phenomena characteristic of external time in the context of internal time is in the field of view of the editor Tumanyan. Attitude to external time is not positive, since non-moral phenomena often dominates in it. In the second part, the articles of Tumanyan emphasize those high moral and aesthetic values that, in general, expand the boundaries of internal time, bringing the author closer to the cultural time of the Great Souls. As a result, a distinctive picture of the internal time of the ''Horizon'' newspaper editorial articles is formed in a multi-layered reading of Tumanyan’s reflections.

Текст научной работы на тему «ՆԵՐՔԻՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԽՄԲԱԳՐԱԿԱՆՆԵՐՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(2), 2019

ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, JOURNALISM, ЖУРНАЛИСТИКА

ՆԵՐՔԻՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԽՄԲԱԳՐԱԿԱՆՆԵՐՈՒՄ*

ՀՏԴ 81:808:070(479.25)

ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն davidpetrosvan@vsu.am

Հոդվածում քննության է առնվել Հովհաննես Թումանյանի խմբագրականներում (1910-1911 թթ. նա եղել է «Հորիզոն» թերթի խմբագիրը) ի հայտ եկած ներքին ժամանակը: Նպատակն է բացահայտել այդ ժամանակին բնորոշ արժեբանական մի քանի հատկանիշներ: Առաջադրվել են ներքին ու արտաքին ժամանակների փոխառնչության, ներքին ժամանակի մեջ բարոյական ու գեղագիտական արժեքների դրսևորման ու համադրման խնդիրները: Կիրառվել են վերլուծական ու համեմատական մեթոդները:

Հոդվածի առաջին մասում Թումանյան խմբագրի տեսադաշտում են արտաքին ժամանակին բնորոշ երևույթները ներքին ժամանակի համատեքստում: Դրանց հանդեպ հեղինակի վերաբերմունքը դրական չէ, քանի որ արտաքին ժամանակը մարմնավորող առօրյայի մեջ հաճախ տիրապետող են դառնում ոչ բարոյական երևույթները:

Երկրորդ մասում առավելապես կարևորվում են բարոյական ու գեղագիտական այն բարձր արժեքները, որոնք ամբողջության մեջ ընդլայնում են ներքին ժամանակի սահմանները' նրան մերձեցնելով Մեծ հոգիների մշակութային ժամանակին: Հեղինակի խոհերի, մտորումների այդ բազմաշերտ համադրությամբ էլ ձևավորվում է «Հորիզոն» թերթի խմբագրականներում առկա ներքին ժամանակի յուրահատուկ պատկերը:

Բանալի բառեր' ներքին ժամանակ, Հովհաննես Թումանյան, խմբագրական, արտաքին ժամանակ, բարոյական, գեղագիտական արժեքներ, մշակութային ժամանակ:

«Ներքին ժամանակ» հասկացությունը փի[իսոփայության, գեղագիտության մեջ մեկնությունների երկար ճանապարհ է անցել՝ իմաստավորվելով նշանավոր մտածողների աշխատություններում՝ Պլատոնից մինչև Հայդեգեր և ուրիշներ* 1: Ներքին ժամանակի ընդհանրական բնութագրումներից մեկում նշվում է. «Ժամանակը պատկանում է ոչ միայն արտաքին աշխարհին, այլև մարդու ներաշխարհին: Մարդը ոչ

* Հոդվածը ներկայացվել է 06.05.2019թ., գրախոսվել' 14.05.2019թ., տպագրության ընդունվել' 17.06.2019թ.:

1 Տե'ս Гуссерль Э. Феноменология внутреннего сознания времени, в 2 т. М.,1994, Бергсон А. Непосредственные данные сознания. Время и свобода воли, Л. Изд-во ЛКИ, 2010, Хайдеггер М. Бытие и время, Харьков, 2003 и др.

13

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

միայն ժանաչում է ժամանակը, այլև վերապրում է նրա գոյությունը»2 (ընդգծումները մերն են - Դ. Պ.):

Ներքին ժամանակի անհատականացման ու կերպավորման գործընթացը հետաքրքիր դրսևորումներ է ստանում հատկապես նշանավոր արվեստագետների ստեղծագործություններում, նրանց գրավոր ելույթներում (հրապարակախոսական հոդվածներ, ուղեգրություններ, նամակներ և այլն):

Հոդվածում անդրադարձել ենք Հովհաննես Թումանյանի

հրապարակախոսական գործունեությանը, ավելի կոնկրետ՝ «Հորիզոն»-ում հրապարակած խմբագրականներին, որոնք դիտարկել ենք ներքին ժամանակի համատեքստում:

Խմբագրականներն, իբրև լրագրային ժանր, հաճախ էին կիրառվում 19-20-րդ դարերի հայ պարբերական մամուլում: Դրանք լսարանին տեղեկացնում էին տվյալ պարբերականի խմբագրական քաղաքականության հիմնական ուղղությունների մասին, ներկայացնում քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին առնչվող սեփական դիրքորոշումները: Հաճախ էլ դառնում էին այս կամ այն պարբերականի հետ քաղաքական բանավեճեր մղելու հարթակ3:

1910թ. սեպտեմբերից մինչև 1911թ. հոկտեմբեր Հ. Թումանյանը եղել է «Հորիզոն»-ի խմբագիրը, անմիջականորեն արձագանքել արևելահայ լսարանին հուզող հիմնախնդիրներին: Նրա հրապարակումներն ընդգրկում են բավականին լայն թեմատիկ շրջանակ՝ հանրային կյանքի տարբեր ոլորտներ, մասնավորապես՝ դպրոց, եկեղեցի, մամուլ, գրականություն, թատրոն, ազգագրություն և այլն:

Հոդվածի նպատակն է վեր հանել Թումանյան խմբագրի հոգեմտավոր հայացքի սահմաններում ձևավորված ներքին ժամանակը՝ վերջինիս բնորոշ արժեբանական մի քանի հատկանիշներով4:

1. Արտաքին ժամանակի իմաստավորումը խմբագրականներում հեղինակի ներքին ժամանակի դիտանկյունից

Եթե, ինչպես նշվեց, ժամանակը պատկանում է ոչ միայն արտաքին աշխարհին, այլև մարդու ներաշխարհին, ապա կարող ենք ենթադրել, որ ներաշխարհում ձևավորվող ներքին ժամանակը հեղինակի ապրումների, խոհերի ու մտորումների բազմաշերտ համադրությունն է: Այդ համատեքստում հետաքրքիր է քննել Թումանյան խմբագրի վերաբերմունքը իրենից դուրս տեղի ունեցող իրադարձություններին, որոնց ամբողջական պատկերը դիտարկել ենք իբրև արտաքին ժամանակ:

Նկատենք, որ արտաքին ժամանակը Թումանյանի գրչով առարկայանում է հիմնականում առօրեական երևույթներով: Դրանք, ի վերջո, բացում են հայ հասարակության դեմքը, ընկերային-քաղաքական ու մշակութային երևույթների հանդեպ մակերեսային վերաբերմունքի տարբեր կողմերը: Այդ ժամանակը հեղինակը բնութագրում է հիմնականում ոչ դրական գույներով: Դա նկատելի է հատկապես իր օրոք, այսինքն՝ թումանյանական ներկայում տեղի ունեցող իրադարձությունների ու երևույթների գնահատման արժեչափերում:

Հայ հասարակության մակարդակը Թումանյանն առավել հաճախ գնահատում է բարոյական հարթության վրա: Ուստի, իբրև խմբագիր, քննադատում է

2 Философский словарь /под ред. И. Т. Фролова/, М. «Республика», 2001, с. 103.

3 Նման բանավեճեր ու բանակռիվներ 19-րդ դարի երկրորդ կեսի արևելահայ մամուլում հաճախ էին տեղի ունենում լիբերալ հոսանքը ներկայացնող «Մշակի» և պահպանողական «Մեղու Հայաստանիի», «Արձագանքի», «Նոր դարի» խմբագիրների միջև: 20-րդ դարասկզբին «Մշակի» բանավեճերը նույն ակտիվությամբ շարունակվում էին ՀՅ Դաշնակցության պաշտոնաթերթ «Հորիզոնի» հետ, որի խմբագիրներից էր նաև Թումանյանը:

4 Ցավոք, հոդվածի շրջանակներում ընդլայնվելու հնարավորությունները սահմանափակ են:

14

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

մասնավորապես հայ մամուլում նկատվող կողմնապահ վերաբերմունքն ու հիշաչարությունը («Մեր մամուլն ու իր ընթերցողը»), դպրոցներում հայ ուսուցչի նվաստացուցիչ վիճակը («Հայ ուսուցչի ռոճիկը»), եկեղեցու ներսում անձնականով առաջնորդվող հոգևորականների անմիաբանությունը («Էջմիածնի ցավը») և այլն:

Շատ դեպքերում խմբագրի անմիջական անդրադարձը անմիջական ներկային փոխարինվում է մնայուն ներկայով, այսինքն՝ երևույթներով, որոնք ոչ թե տվյալ պահի, այլ դարերով չափվող մեծ ժամանակի ընթացքում կարծրացած ոչ բարոյական իրողություններ են, որոնք հիմք են տայիս նրան ընդհանրացնելու. «Անձնականը. դա Էջմիածնի այն հին հիվանդությունն է, այն սոսկալի ախտը, որ այնտեղ վարակում ու ճարակում է անվերջ: Դա հորինում է մի խելակորույս կռիվ, որի մեջ սպառվում ու չեզոքանում են ամենքի ուժերը, դա ստեղծում է մի խեղդուկ մթնոլորտ, ուր մեռնում են ամեն եռանդ ու ոգևորություն, թունավորվում են ամեն բարի ցանկություններ, խեղդվում են ամեն առաքինություններ»5 (ընդգծումը մերն է-Դ.Պ.): Այլ խոսքով' արտաքին ժամանակի ներկան, որ սնվում է «անբովանդակ հնի», այսինքն՝ անցյալի ակունքներից, հուսահատեցնում է գրողին, առավել ևս, երբ այդ ամենին տոն տվողը մամուլն է. «Նրա հալածանքից ու հայհոյանքից չեն ազատվել ո'չ մեր գրականությունն ու գրողները, ինչքան էլ տաղանդավոր լինեին ու անմեղ, ո'չ մեր հասարակական հիմնարկությունները, ինչքան էլ նրանք լինեին բարեգործական, հրատարակչական կամ կուլտուրական, ո'չ մեր գործիչները, ինչքան էլ նրանք լինեին մաքուր ու պատկառելի, մի խոսքով ոչ ոք և ոչինչ»6:

Արտաքին ժամանակի անցյալն ու ներկան, ըստ Թումանյանի, մխիթարական չեն, քանի որ հայ գավառական կյանքի տխուր վիճակը, նրանում ծաղկող արատավոր երևույթներն արտաքին ժամանակի անցյալ-ներկա հարթության մեջ լավատեսության հույսեր քիչ են ներշնչում: Այդ լավատեսությունը առկայծում է երբեմն Թիֆլիսում տեղի ունեցող ուշագրավ միջոցառումների հենքի վրա («Պետք է խրախուսել», «Գավառական երեկույթներ», «Ազգագրական գործը մեզանում»): Իսկ ապագային միտված գրողի հայացքը նրա խմբագրականներում սահմանափակվում է ընդամենը ցանկություններով. «Եվ ես այդ տպավորության տակ մտածում էի, թե ինչքան լավ կլիներ, եթե մեր գավառները իրար հետևից հանդես գային Թիֆլիսում այսպիսի երեկույթներով՝ իրենց առանձին տարազով ու բարբառով, իրենց սարք ու կարգով, վարք ու բարքով [...] և ինչքան բան կսովորեցնեն»7:

Ընդհանուր առմամբ այդ իրողություններն են մղում Թումանյան խմբագրին, արտաքին ժամանակին իբրև ընդդիմություն, մարմնավորելու սեփական ներքին ժամանակը, որտեղ հոգու և մտքի չափումները կառուցված են ազգի քաղաքակրթական ներուժի, Մեծ հոգիների ստեղծած ժամանակի և դրանցով պայմանավորված մնայուն ռիթմերի վրա:

2. Բարոյական ու գեղագիտական արժեքները խմբագրականների ներքին ժամանակի տիրույթում

Անհատի, տվյալ դեպքում՝ արվեստագետի ներքին ժամանակը մեծապես պայմանավորված է նրանում ապրող մշակութային ժամանակի գոյությամբ: Որքան մեծ է արվեստագետը, այնքան լայն ու խորն են այդ ժամանակի հորիզոնական և ուղղահայաց սահմանները: Իրավացի է հետազոտողը, երբ գրում է. «Մշակույթը անցյալի, ներկայի, ապագայի տարբեր մշակույթների տեր մարդկանց

5 Թումանյան Հ., Երկերի [իակատար ժողովածու (այսուհետև՝ ԵԼԺ), հ. 6, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 1994, էջ 267:

6 Թումանյան Հ., ԵԼԺ, հ. 6, էջ 252:

7 Նույն տեղում, էջ 302:

15

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

համաժամանակյա կեցության և հաղորդակցման ձև է»8 (ընդգծումը մերն է - Դ. Պ.): Ընդ որում, համաժամանակության դեպքում չի պահպանվում գծային ժամանակին բնորոշ անցյալ-ներկա-ապագա հերթագայությունը, ինչն էլ զգալիորեն ընդլայնում ու մեծացնում է ներքին ժամանակի հնարավորությունները:

ՀԹումանյանի խմբագրականները ներժամանակային այդպիսի տեքստեր են, որոնցում առաջնային դեր ունեն հատկապես բարոյական ու գեղագիտական արժեքները:

Ա/ Բարոյական արժեքները

Սրանք մշտապես եղել են Թումանյան հրապարակախոսի տեսադաշտում: Նրան հուզում էր հատկապես բարոյականի փլուզման վտանգը, որի նկատմամբ խիստ զգայուն էր և որին հաճախ էր անդրադառնում ոչ միայն մարդկային, այլև ազգամիջյան փոխհարաբերությունների, կրոնական դավանանքների համատեքստում:

Ի՞նչ փոխակերպումներ են ստանում դրանք խմբագրականների ներքին ժամանակի սահմաններում:

Գրողի հայացքը բարոյական բարձր արժեքների քննության ժամանակ առավելապես ուշադիր է անցյալ-ներկա ժամանակահատվածներում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ. ներկայի հանդեպ՝ մռայլ, անցյալի հանդեպ՝ հայեցողական մտորումներով: Նրա հոդվածներում խորն է բարոյական արժեքների (արդարություն, ազնվություն, խղճմտանք, բարություն և այլն) կորստի ցավը, որ հայտնվում է հատկապես մերձավոր անցյալի մատույցներում: Ներկայից ընդամենը օրերով հեռացած այդ անցյալի հուզական ապրումներով հագեցած են հատկապես կաթողիկոս Մատթեոս Իզմիրյյանի մահվան առիթով գրված հոդվածները: Կաթողիկոսի բնութագրումների մեջ Թումանյանը հաճախ շեշտում է նրա մարդկային կերպարի եզակի հատկանիշներից մեկը՝ ազնվությունը. «Ամենադժարն ու ամենաբարձրը, ինչ որ կարող է լինել մարդ-արարածը: [...] Այո, հայ ժողովուրդը տվել է և կտա շատ խելոք մարդիկ, քաջ մարդիկ, տաղանդավոր մարդիկ, բայց անպայման ազնիվ մարդիկ դժար են երևում: Եվ այսօր [...] մենք գերեզման ենք դնում այդպիսի մի հազվագյուտ ազնիվ դեմք»9 ( «Ազնիվ մարդը»):

Անցյալից և, մասնավորապես, մերձավոր անցյալից ներկային վերադառնալիս Թումանյանի խոհերը դառնում են ավելի քան մռայլ, իսկ իր ապրած ժամանակը' առօրեական ներկան, բնութագրումներից մեկում շեշտադրվում է առանձնակի խստությամբ. «Ճշմարիտն էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությամբ»10 («Դառնացած ժողովուրդ»):

Բարոյական արժեքների և իրականության հակադրությունը չի

սահմանափակվում միայն ներկա-անցյալ փոխառնչություններով: Գրողի մեծ հոգին տրոփում է նաև առօրեականից վեր գոյություն ունեցող մեծ ժամանակի տարածքներում, որտեղ բարու, արդարության չափումները, իբրև հավերժի շարժուն ներկայություններ, լուսավորում են Թումանյան խմբագրի ներքին ժամանակը: Այդ արդարության մեծագույն կրողը Աստծու որդին է, որին նվիրված Զատկի օրերի մասին Թումանյանը գրում է իմաստունի խոհեմությամբ: «Մեծ և անմահ» հոդվածում Հիսուսի խաչելության տեսարանը դառնում է գրողի ներքին ժամանակի նվազագույն միավորը' պահը, և առավելագույնը՝ հավերժը, միավորող մի ինքնատիպ խոստովանական վերլուծություն: Նրա կարծիքով՝ Աստծու որդու չարչարանքի մեծությունը հենց այն է, որ «այս ամենը ամեն տեղ, աշխարհքի ամեն անկյունում է կատարվում, և

8 «Диалог культур», Новая философская энциклопедия, http://iph.ras.ru/elib/0958.html 10.04.2019.

9 Թումանյան Հ., ԵԼԺ, հ. 6, էջ 272:

10 Նույն տեղում, էջ 223:

16

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

անմահությունն էլ հենց այն է, որ ամեն ժամանակ է պատահել և կրկնվում է ամեն օր»11 (ընդգծումը մերն Է-Դ. Պ.):

Բ) Գեղագիտական արժեքները

Ուշագրավ արտահայտություններ են ստանում նաև խմբագրականների' գեղագիտական արժեքներով հագեցած ներքին ժամանակի հատվածները: Ներկայի՝ առանձնապես չհուսադրող համապատկերի մեջ Թումանյանին ոգևորողը մարդուն տրված արարչական զորությունն է, որ «կրում է իր մեջ աստվածային ուժն ու ստեղծագործական շնորհքը, ամենաբարձրը, ինչ որ կարող է աշխարհքում վիճակվել մահկանացուին»12: Այն կրող Մեծ հոգիները ժամանակ ու տարածություն չեն ճանաչում, ուստի Թումանյանի ներքին ժամանակի սահմաններում նրանք մշակութային ներքին երկխոսության մեջ են միմյանց հետ13: Այդ դեպքում գրողի ներքին ժամանակի մնայուն ներկան ներքին երկխոսությամբ մերձեցնում է ժամանակագրական առումով միմյանցից հեռու գրողներին՝ Ն.Հովնաթանից, Ն.Քուչակից մինչև Խ.Աբովյան, Ա.Շիրվանզադե և ԼՏոլստոյ: Վերջինիս մահվան կապակցությամբ գրած իր հոդվածներում Թումանյանը հետևյալ կերպ է բնութագրում ռուս հանճարին. «Գերագույն ապավեն էր որոնում, աստված էր որոնում տառապող ու դժբախտ մարդկության համար և գտնում էր նրան ոչ թե ուժի մեջ, այլ արդարության, ճշմարտության, ներքին, բարոյական մաքրության և այն սիրո մեջ, որ հավասարեցնում ու եղբայրացնում է մարդկանց...»14:

Թումանյանի խմբագրականներում հետաքրքիր մի անդրադարձ կա ներքին ժամանակին բնորոշ «մենակություն» գոյավիճակին: Այդ խնդրին նա հետաքրքիր լուծում է տայիս Մեծ հոգիներ-միջավայր փոխառնչությունների համատեքստում: Երևույթը փորձենք մեկնաբանել բարոյական ու գեղագիտական արժեքներ կրող երկու խոշոր անհատականությունների համեմատական զուգահեռի միջոցով' Մատթեոս Իզմիրլյան ու Լև Տոլստոյ: Առաջինը բարոյական լավագույն արժեքների կրողն է, երկրորդը՝ գեղագիտական: Երկուսի մենակությունն էլ խմբագրականներում

մեկնաբանվում է յուրովի:

Մ.Իզմիրյյանի պարագայում անցողիկ ժամանակի, «անպատկառ մարդկանց» ներկայությունը ճնշում է ազնիվ հոգուն. բարոյական արժեքներն ընկճվում են չարի առաջ, և մենակությունը դառնում է անհատի ֆիզիկական գոյությանը սպառնացող մեծագույն վտանգ' արագացնելով Իզմիրյյանի մահը. «Նա մնաց մենակ ծանր հոգսերի հետ, դավադիրների դավերի մեջ: [...] Մարդ նոր է հասկանում նրա ազնիվ աղաղակը, որ աղաղակում էր ամեն պատեհ դեպքում, թե մենակ եմ, մենակ եմ, մենակ եմ.»15 («Չպաշտպանեցինք»):

Նույնպիսի ծանր կաշկանդումների մեջ էր նաև Տոլստոյի հոգին: Բայց նա, իբրև գեղագետ, չի ենթարկվում ճնշող միջավայրին և գտնում է լուծումը, ինչը Թումանյանը բնութագրում է իբրև «գլուխգործոց»: Եվ դա արդեն ուրիշ մենակություն է: Այն հոգեհարազատ կեցություն է արվեստագետի համար, որ դժվարին պահերին հանդարտեցնում է ներքին ժամանակի ու տարածության մեջ ի հայտ եկող հոգևոր մակընթացությունները. «Նրա դժգոհ հոգին այլևս չկարողացավ հանդուրժել այս կյանքին [...] ու մեջքն արավ նրան, երեսը դեպի անապատ, այն մեծ դժգոհների նման, որոնք անապատ են քաշվել իրենց հոգու հետ այնտեղ ապրելու և խորհելու, այնտեղ

1 Նույն տեղում, էջ 309:

12 Նույն տեղում, էջ 336:

13 Ներքին ժամանակի մեջ Մեծ հոգիների (ի մասնավորի' արվեստագետների) ներքին երկխոսությունը թերևս առանձին հոդվածի թեմա է:

14 Թումանյան Հ., էջ 260:

15 Նույն տեղում, էջ 270:

17

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

վայելելու այն ցանկալի խաղաղությունը, որ ստեղծագործող ու բարի հոգիների հայրենիքն է...»16 («Լ.Ն.Տոլստոյի մահվան առթիվ»):

Ամփոփենք: Հովհաննես Թումանյանի խմբագրականները թեմատիկ լայն շրջանակ են ընդգրկում, որոնք անմիջականորեն առնչվում են 20-րդ դարասկզբի արևելահայ կյանքի տարբեր ոլորտներին: Մեծ գրողի ներաշխարհի չափումներով բնութագրվող ներքին ժամանակի մեջ իրականությունը, այսինքն' արտաքին ժամանակը, իմաստավորվում է առաջին հերթին բարոյական ու կենցաղային հարթության մեջ: Նրանից եկող ազդակները, որոնք ակտիվ են անցյալ, ընթացիկ ներկա և մնայուն ներկա ժամանակահատվածներում, ձևավորում են խմբագրի ընդդիմադիր կեցվածքը հանրության ստեղծած ոչ բարոյական արժեքների հանդեպ:

Սրա հետ մեկտեղ խմբագրականներում առանձնակի վերաբերմունք է դրսևորվում գրողի ներքին ժամանակը կերպավորող բարոյական ու գեղագիտական բարձր արժեքների նկատմամբ, որոնք հիմնված են ազգի կենսունակության, Մեծ հոգիների մշակութային ժամանակի և դրանցով պայմանավորված մնայուն ռիթմերի վրա:

Իրողություններ, որոնք մեկ անգամ ևս իմաստավորում են «Հորիզոն» թերթի խմբագրի, մեծանուն գրողի ու մտավորականի վաստակը հայ մշակույթի պատմության մեջ:

INNER TIME IN HOVHANNES TUMANYAN'S EDITORIALS

DAVID PETROSYAN

Head of the Department of Communication and New Media,

Yerevan State University, Doctor of Philology, Professor,

Yerevan, Republic of Armenia

The article discusses some axiological features of the inner time, which emerged in Hovhannes Tumanyan's editorials (in 1910-1911 he was the editor of the newspaper ''Horizon''). The purpose of the article is to identify some axiological features characteristic of this time. Tasks are proposed that relate to the interrelationships of internal and external times, the identification and combination of moral and aesthetic values in internal time. The article uses analytical and comparative methods.

In the first part of the article the phenomena characteristic of external time in the context of internal time is in the field of view of the editor Tumanyan. Attitude to external time is not positive, since non-moral phenomena often dominates in it.

In the second part, the articles of Tumanyan emphasize those high moral and aesthetic values that, in general, expand the boundaries of internal time, bringing the author closer to the cultural time of the Great Souls. As a result, a distinctive picture of the internal time of the ''Horizon'' newspaper editorial articles is formed in a multi-layered reading of Tumanyan’s reflections.

Key words: inner time, Hovhannes Tumanyan, editorial, external time, moral, aesthetic values, cultural time.

16 Նույն տեղում, էջ 261:

18

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ВНУТРЕННЕЕ ВРЕМЯ В РЕДАКЦИОННЫХ СТАТЬЯХ ОГАНЕСА ТУМАНЯНА

ДАВИД ПЕТРОСЯН

Заведующий кафедрой факультета журналистики Ереванского государственного университета, доктор филологических наук, профессор, г.Ереван, Республика Армения

В статье рассматривается внутреннее время, отраженное в редакционных статьях Ованеса Туманяна (в 1910-1911 гг. он был редактором газеты «Оризон»). Цель статьи – выявить некоторые аксиологические особенности, характерные для этого времени. Были выдвинуты задачи, касающиеся взаимосвязи внутреннего и внешнего времен, проявления и сочетания моральных и эстетических ценностей во внутреннем времени. Были применены аналитический и сравнительный методы.

В первой части статьи говорится об оказавшихся в поле зрения редактора Туманяна явлениях, характерных внешнему времени в контексте внутреннего времени. Отношение автора к ним не позитивно, так как в буднях, воплощающих внешнее время, часто доминируют аморальные явления.

Во второй части главным образом подчеркивается важность тех высоких моральных и эстетических ценностей, которые в своей целостности расширяют границы внутреннего времени, приближая его к культурному времени Великих душ. В многослойном сочетании размышлений Туманяна формируется самобытная картина внутреннего времени редакционных статей газеты «Оризон».

Ключевые слова: внутреннее время, Ованес Туманян, редакционная статья, внешнее время, моральные, эстетические ценности, культурное время.

19

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.