Научная статья на тему 'Իմաստավորման ազդակների անտեսման հետեվանքները'

Իմաստավորման ազդակների անտեսման հետեվանքները Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
115
62
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
հոգևոր ինքնավարություն / կենսափիլիսոփայություն / գոյավի- ճակ / հոգու արիություն / շահերի կենսագործում / կենսակերպ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Արամ Սարդարյանց

Պատմական յուրաքանչյուր շրջանում մարդկությունն ընդհանուր զարգացման ուղիունի, որը կախված չէ անհատների ցանկություններից: Այդ ուղուց արտաքին քաղա-քականության շեղումը ստեղծում է պետականության առաջընթացը խոչընդոտողհանգամանքներ: Պատմությունը հիշատակում է ազգեր, որոնք առանց պատերազմիկրել են պարտություն, իրենց պատմության այն սարսափելի փուլը, երբ խախտվել էհավասարակշռությունը: Քաղաքական անկախությունը կորցնելով՝ նրանք ձուլվելեն ուրիշ ժողովուրդների ու անհետացել: Եվ հայտնի են ժողովուրդներ, որոնք քաղա-քական անկախությունից զրկվելուց հետո էլ գոյատևել են՝ արժանապատվորենհաղթահարելով արհավիրքները: Այդպիսին է հայ ժողովրդի անցած ճանապարհը,որը պահպանել է իր կերպն ու իմաստնությունը, ազգային դիմագիծը, առաքելու-թյունը, ազգանպաստ ձեռքբերումները՝ ձգտելով քաղաքական անկախության, պահ-պանելով հոգևոր ինքնավարությունը: Խնդիրը վերաբերում է անկախ պետականու-թյան կերտման մշակութային արժեքների համալիրին, քանզի նոր իրողություններըժողովրդի կենսակերպում փոփոխություններ, տվյալ պայմաններին հարմարվելուկարողություններ են ենթադրում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

CONSEQUENCES OF IGNORING CONCEPTUALIZATION STIMULI

There is a common way of human development in every historical period, which does not depend on wishes of individuals. The deviation of a foreign policy from that path establishes conditions hindering the progress of statehood. The history mentions the nations who were defeated without a war; a horrible phase of their history when the balance was disrupted. Having lost the political independence they assimilated with other people and faded away as such. Some other peoples have survived even after losing political independence and overcame disasters with dignity. This is the way that the Armenian nation passed, as it retained its countenance and wisdom, national identity, mission, patriotic achievements, always seeking an independent political position with unmatched struggle and longevity for centuries. Continuously facing challenges, it has created its unique culture, virtuous character, has promoted establishment of universal human values, because having lost its political independence it nevertheless was able to protect the spiritual autonomy. The issue is related to a complex of cultural values for independent statehood establishment, because the new realities imply changes in people's lives and abilities to adapt to these conditions.

Текст научной работы на тему «Իմաստավորման ազդակների անտեսման հետեվանքները»

ԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԱՆՏԵՍՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արամ Սարդարյաեց*

Բանալի բաոեր հոգևոր ինքնավարություն, կենսափիլիսոփայություն, գոյավիճակ, հոգու արիություն, շահերի կենսագործում, կենսակերպ։

Մարդկության անցած ուղին ուսուցանում է, որ պետության զարգացման և բարգավաճման գլխավոր երաշխավորը մարդկային գործոնն է: Այն երկրնե-րը, որոնց ազգային ծրագրերի իրականացման գործընթացները նախընտրեցին արդյունահանող ճյուղերի կառուցման ճանապարհը, այդպես էլ չկարողացան հաղթահարել աղքատությունը: Իսկ այն երկրները, որոնք ոչ միայն սեփական, այլև փոխառու միջոցներն ուղղեցին հոգևոր ինքնավարության ամրապնդման և հմուտ մասնագետների պատրաստման գործին, կարողացան քայլել համընդհանուր բարեկեցության ճանապարհով: Եվ նրանց աճող սերնդի ազգանպաստ դաստիարակման, հոգևոր-մշակութային, գիտակրթա-կան վերելքով ձևավորվեցին քաղաքացիական հասարակության կերտման անկյունաքարերը: Հետևաբար, ազգային կապիտալի ներդրման ամենաար-դյունավետ ճանապարհը սկսվում է ազգանվեր և առաջադեմ մասնագետների պատրաստման գործընթացից: Ներկայիս զարգացած և առաջավոր երկրնե-րում գիտական որոնումների հրամայականներից է դարձել մարդկային ստեղծագործական կարողությունների իմաստավորման գործը: Ապագա տաղանդներին ու հանճարներին հայտնաբերելուն զուգընթաց, ստեղծարար ուժերի բացահայտման ջանքերը հասնում են ընդհուպ մինչև սոցիալական, գաղափարական, մշակութային, ազգային-էթնիկական և նույնիսկ գենետիկ գործոնների քննությանը: Հոգևոր-ստեղծարար կարողություններով հայտնի հայ ժողովրդի հիմնական ճանապարհը եղել և մնում է հոգևոր-մշակութային գործնական ուղղվածությունը: Ներկայումս մեր ստեղծագործական ներուժին

՚ Նիժնի Նովգորոդի Ն.Ի. Լոբաչևսկու անվան պետհամալսարանի ասպիրանտ։

141

Ա. Սարդարյանց

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

տեր դառնալն ուղղակի պարտադիր հանգամանք է դարձել: Խնդիրը վերաբերում է անկախ պետականության կերտման մշակութային արժեքների համալիրին: Դրանք, որպես նոր իրողություններ, ժողովրդի կենսակերպում լուրջ փոփոխություններ են պարտադրում, ստեղծված պայմաններին հարմարվելու կարողություններ ենթադրում: Սեփական ճակատագիրը տնօրինե-լու ունակություն, ինքնավարության խնդիրների հանդեպ համարժեք վերաբերմունք է պահանջվում: Երևույթ, որի բովանդակությունը մշակութային է, քանզի առնչվում է ժողովրդին բնութագրող այնպիսի հատկանիշների հետ, ինչպիսիք են վարքագիծը, սովորույթները, մտածելակերպը և այլն:

Մարդկային պատմությունը վկայում է, որ երբեմն երկրներն առանց պատերազմի պարտություն են կրել, որի հետևանքները զգացել են երկար ժամանակ: Նրանք ապրել են իրենց պատմության սարսափելի մի փուլ, քանզի խախտվել է հավասարակշռությունը: Ստեղծվել է անվերահսկելի մի իրադրություն, երբ երկրները հայտնվել են այլ ներգործության ոլորտում ընկնելով օտար տերությունների իշխանության և ազդեցության տակ: Հետևաբար, բոլոր ազգերը չէ, որ կարողացել են պահպանել գոյությունը և հասնել մինչև մեր օրերը: Պատմությունը հիշատակում է ժամանակին իշխող ու նշանավոր ազգեր, որոնք օժտված են եղել քաղաքական ինքնուրույն իշխանությամբ և հզոր ռազմական ուժով: Սակայն քաղաքական անկախությունը կորցնելուց հետո նրանք աստիճանաբար ձուլվել են ուրիշ ժողովուրդ-ներին ու անհետացել: Սակայն եղել են ժողովուրդներ, որոնք քաղաքական անկախությունը կորցնելուց հետո էլ կարողացել են գոյատևել պահպանելով իրենց կերպն ու իմաստնությունը, ազգային դիմագիծը, շարունակելով իրենց պատմական առաքելությունը: Այդպիսի ճանապարհ կերտեց հայ ժողովուրդը, որը դարեր շարունակ պայքարել է քաղաքական անկախության համար, երբ իր գոյության ողջ ընթացքն առավելապես ուղեկցվել է ոչ թե հանգիստ կյանքով, այլ արժանապատիվ հարատևման պայքարով կերտելով իր անձնագիրը, ինքնատիպ բազմադարյա մշակույթը, առաքինի կերպարը, հազարամյա նպաստը բերելով համամարդկային արժեքների կերտման գործընթացին: Քաղաքական ինքնուրույնությունը կորցնելով հանդերձ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել հոգևոր ինքնավարությունը: Եվ հենց դրա շնորհիվ է, որ վայելել է առաջադեմ մարդկության սերն ու համակրանքը: Այդ

142

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Ա. Սարդարյանց

ամենի վկայությունն է հայ ժողովրդի Մատենադարանն իր հանրահայտ ու հազվագյուտ ձեռագիր մատյաններով: Բազմաթիվ մատյաններ իրենց վրա առ այսօր կրում են ավերածությունների և անմեղ զոհերի արյան հետքերը: Մատյանը հանդիսացել է զենք, ինքնապաշտպանության միջոց, հզոր վահան, կյանքի իմաստ, որի շնորհիվ ժողովուրդը պայքարել է հանուն ազատության, ազգապահպանության և հոգևոր ինքնավարության:

Մերօրյա կենսապայմանները թելադրող բոլոր իրադարձություններն ու երևույթները նույնպես բնութագրվում են իրենց արտաքին կերպարանքով ու ներքին իմաստով: Եվ եթե արտաքին կերպարանքն ընդամենը մարմինը և ձևն է, ապա ներքին իմաստը հոգին է ու բովանդակությունը: Սովորաբար, յուրաքանչյուր իրադարձություն և երևույթ միայն արտաքին ձևի և ներքին իմաստի ներդաշնակության պարագայում է էականորեն դրսևորվում և արդյունավետ լինում: Հայ ժողովրդի արժանապատիվ հարատևման և առաջընթացի հնարավորությունը ևս պայմանավորված է եղել նրա կենսունակության արտաքին ձևի և ներքին բովանդակության ներդաշնակությամբ: Ձևի և իմաստի ներդաշնակությունը ճանաչելի է դարձնում դրանք կրողներին: Եվ երբ չեն ըմբռնվում ներքին իմաստը, հոգին, կամ երբ այդ ընդունակությունը կորչում է ժամանակի ընթացքում, առանց հասկանալու պաշտպանում են ձևը: Իսկ ձևի և ձևապաշտության միջավայրում շարունակ այլակերպվում են ազգանպաստ արժեքների և ձեռքբերումների թե գործունեությունը, թե ինքնա-դրսևորման հնարավորությունները: Դժվարանում է այն անհատների վիճակը, ովքեր շարունակում են զգալ, հասկանալ, գնահատել իրերի և իրադարձությունների ներքին իմաստն ու նշանակությունը, առավել ևս նրանց ներդաշնակությունը: Այդ պայմաններում է, որ հաճախ պատմական ձեռքբերումներն ընկալվում են արտաքնապես: Հետևաբար, ներդաշնակությունը խախտվում է, եթե իրերն իրենց տեղում չեն հայտնվում: Խեղաթյուրվում է իրականությունը, անտեսվում են վճռորոշ երևույթները, և միջավայրը վեր է ածվում գաղջ մթնոլորտի: Նման պայմաններում է, որ ամեն ինչ խառնվում է իրար: Այդ շիլաշփոթի մեջ է, որ հանրությունն աստիճանաբար կորցնում է իրադարձությունների ներքին իմաստի ըմբռնման ունակությունը: Առանց երևույթների խորքը թափանցելու ընկալում է դրանք զուտ մակերեսորեն և հետզհետե ընտելանում է պարզունակին, ձևին ու ձևականությանը: Եվ ձևն ու ձևապաշ-

143

Ա. Սարդարյանց

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

տությունն անարգել նվաճում են ասպարեզը, դառնում կենսակերպ: Իսկ նրանք, ովքեր դեռևս շարունակում են հասկանալ իրադարձությունների պատ-ճառահետևանքային կապը և բնորոշել երևույթների ներքին իմաստն ու բովանդակությունը, ենթարկվում են տեսանելի ու անտեսանելի հալածանքների: Քաղաքական գործիչների ջանքերը միշտ չէ, որ հասնում են այն իրավիճակին, որն ազդարարում է պետությունների վճռականությունը խաղաղ ժամանակ պահպանել և ուժեղացնել նպատակների և գործողությունների միասնականությունը: Գերտերությունների միջև համագործակցության և փոխըմբռնման առկայության դեպքում միայն կարելի է իրագործել մարդկության բարձրագույն իղձը հաստատուն և տևական խաղաղությունը, ինչպես նաև աղքատության, հետամնացության, ահաբեկչությունների, քաոսի և բռնությունների դեմ միասնական պայքարը:

Աշխարհաքաղաքական զարգացումների արդի դարաշրջանում զանգվածային լրատվամիջոցներն ու համացանցը ողողված են քաղաքական իրադարձություններով: Տեղեկատվական պայքարն ավելի է խորանում և նորանոր տարածություններ ընդգրկում: Պետությունները միջազգային ասպարեզում իրենց դիրքերն ամրապնդելու, ձեռքբերումները պաշտպանելու և երբեմնի կորուստները վերականգնելու խնդիրներ ունեն: Յուրաքանչյուր պետություն հետևում և ուսումնասիրում է ինչպես իր հակառակորդի և մրցակցի, այնպես էլ աշխարհի քաղաքական կյանքի ընթացքին հաշվի առնելով նրանց քայլերը, աշխատելով հասկանալ հանդիպումների ու հայտարարությունների բուն նպատակը և ըստ այդմ համարժեք քայլեր կատարելով: Եվ այդ ամենն աշխատում են իրականացնել այնքան հստակ ու ներդաշնակ, ինչպես պահանջում են միջազգային նորմերն ու իրենց շահերը:

Պատմական բարդ իրադարձություններով լեցուն նորագույն դարաշրջանում առավել կարևոր է դառնում ազգանպաստ, արժանավայել փոխհարաբերությունների կերտման, հոգևոր ինքնավարության ամրապնդման և քաղաքացիական հասարակության կերտման պահը, արժանապատիվ հարատևման նախադրյալների վերաձևակերպման պահը: Քանզի, հզոր պետություն և քաղաքացիական հասարակություն կերտած ժողովուրդների պատմությունը բազմիցս վկայել է, որ պետականաշինությունը, որպես ձուլման կամ գավառականացման սպառնալիքների կանխարգելիչ համակարգ, առաջին հերթին ազգանպաստ հոգևոր-մշակութային գործընթաց է:

144

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Ա. Սարդարյանց

Պատմական բարդ ժամանակաշրջանում, երբ ստեղծված միջազգային իրադրությունը պարտադրում է խորհել արտաքին քաղաքական կողմնորոշ-ման մասին, ակտիվացել են տարբեր ասպարեզների, ներքին ու արտաքին միջավայրների տարաձայնությունները: Զուտ ձևից բխող անախորժություններով խցանված մթնոլորտում խեղվել ու խեղաթյուրվել են իմաստնության ճանաչման, հանգամանքների խորքը թափանցելու մեզ ընձեռված հնարավորությունները: Հնուց ի վեր հայ իրականության մեջ քաղաքական ակտիվությունը դրսևորվել է ոչ թե հասարակության շերտերի, այլ առանձին անհատների շրջանում: Եվ ամեն անգամ նախատեսված ճանապարհից շեղվելու պատճառները հանդիսացել են ապակողմնորոշվածությունը և թյուրիմացությունը, ինչպես նաև միմյանց հանդուրժելու, ընկալելու, լսելու, փոխըմբռնումով մոտենալու և գնահատելու կամքի բացակայությունը: Եվ այստեղ է, որ կարևոր և խիստ անհրաժեշտ համախմբման ունակությունը տեղը զիջում է միմյանց հակադրվելուն, ձևավորում ամեն բացասականի հավատալու և հետևելու հակում, որն էլ պարարտ հող է հանդիսանում տեղեկատվածին սպառնալիքների ներքին և արտաքին ներգործության համար:

Հատուկ նպատակով ստեղծված տեղեկատվական ներգործության լաբիրինթոսում խառնվում են մնայունն ու անցողիկը, ազգային մեծ խնդիրներն ու նեղանձնային հարաբերությունները, պետականամետ մտածելակերպն ու ապազգային վնասակար զազրախոսությունը: Այդ ամենի արդյունքում կարևորագույն հարցերը շփոթում են անհիմն, անհեռանկար գայթակղությունների հետ: Հանրության ուշադրությունն ու գործունեությունը ժամանակավորապես շեղվել են կյանքի բնականոն ընթացքից: Եվ նրա ջանքերի գերակշիռ մասը ծախսվել է իմաստազուրկ քայլերի, միմյանց խոչընդոտելու, ենթախնդիրը խնդիր դարձնելու, մյուսներին անվանարկելու, ասպարեզից դուրս մղելու վրա: Եվ նման պայմաններում դժվար է նկատել, թե ինչ աղետներ են ներխուժում անմիաբանության ավերված դռնով: Հետևաբար, մեր ժողովրդի պատմության դառը փորձը և դժվարին ճանապարհը մեզ վերջապես պետք է ստիպեն սթափվել և մի կողմ թողնել ներկուսակցական հակամարտությունները: Քանզի, եթե ազգովին չմեկտեղվենք և շարունակենք մեր ուժն ու եռանդը պառակտել ներքին տարաձայնություններով, ապա ասպարեզը կնվաճեն մոլորություններն ու ձախողումները:

145

Ա. Սարդարյանց

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Շատ է խոսվել մեր ազգային անմիաբանության, կուսակցությունների անհամերաշխության մասին: Սակայն կա մի առանձնահատկություն կուռ միասնության ինքնադրսևորումը համազգային վտանգի պահին: Այդօրինակ միասնության մերօրյա վկան Արցախի հարցն էր: Համայն հայությունը, խորապես գիտակցելով խնդրի վճռական նշանակությունը, միասնական պոռթկումով կանգնեց Արցախի կողքին: Տնտեսական, սոցիալական բարեփոխումներով հրապուրվելն անիմաստ է և չի կարող միավորել մեր ողջամիտ ժողովրդին: Եթե չկա վերջնական նպատակ, ապա պայքարը կարող է նպաստել ազգի տրոհմանը: Գոյություն ունի միայն մեկ խնդիր, որի լուծումը ռեալ է, որի իրականացումն իսկապես կնպաստի մեր ազգի հզորացմանը, նպատակ, որին հասնելու ճանապարհին իշխանության հարցը լուծվում է բնական ձևով, որպես միջոց և ոչ թե որպես նպատակ, չտրոհելով մեր ազգային միասնությունը, նպատակ, որը կարող է համախմբել ողջ աշխարհի հայությանը և հանդիսանալ շարժիչ ուժ. դա անկախ պետականությունը վերականգնելու հարցն է: Արտաքին վտանգները միայն կարող են նպաստել մեր ժողովրդի միասնությանը: Դա լավ են հասկացել մեր թշնամիները և ձգտել են ամեն գնով տրոհել միասնականությունը: Գոյություն չունի վերացական միասնություն, միասնությունը ստեղծվում է վեհ գաղափարի, իրականանայի նպատակի շուրջ: Այդ նպատակը, այդ գաղափարը անկախությունն է:

Երկրի տնտեսական զարգացման նոր միտումները և հանրության ներգրավումը երկրի քաղաքական կյանքում օժանդակել են իշխող կուսակցություններին համարժեք մոտեցումներ որոնել ներքին և արտաքին քաղաքականության մեջ փոփոխվող պայմաններում, արժեքների և ձեռքբերումների հանդեպ հարյուրամյակներով դրսևորված ազգանպաստ վերաբերմունքի ներդաշնակությունը պահպանելու համար: Գաղափարների տեղայնացմանը զուգընթաց, իրականացվել է քաղաքական կուսակցությունների գործունեության նորանոր կազմակերպչական ձևերի մշակում: Կուսակցության հզորությունը պայմանավորված է հանրային վստահության աստիճանով: Ուստի, հանրային կազմակերպությունները հրավիրվել են մասնակցելու կուսակցության գործունեությանը նրանց ռեալ դեր ապահովելով ներքին ու արտաքին քաղաքականության գործընթացներում:

Հայ ժողովրդի բազմադարյա պատմաքաղաքական, հոգևոր-մշակու-թային, գիտակրթական փոխառնչությունների հարցերն աշխարհի առաջա-

146

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Ա. Սարդարյանց

դեմ ժողովուրդների հետ, մշտապես ուսումնասիրվելով տարբեր համատեքստերում, նպաստել են այդ ժողովուրդների հետ հայ ժողովրդի բարեկամական ջերմ հարաբերությունների ձևավորմանն ու ամրապնդմանը:

Հայ ազգային մշակույթը կարողացել է արտացոլել մեր մաքառումների երկար ու դժվարին ճանապարհը: Մեր ազգային դիմագիծը մարմնավորող գործիչներն ուսումնասիրել են իրադարձությունները և անցյալը կապելով ներկային կերտել ազգային կենսակերպի պաշտպանության դարաշրջաններ: Անհամարժեք վերաբերմունքն ազգային արժեքների նկատմամբ նպաստում է անտեղյակության ձևավորմանը: Մինչդեռ դրանց ընկալման միջոցով կարելի է տեսնել հեռուն, թափանցել խնդրահարույց իրադարձությունների խորքերը, բազմակողմանի վերլուծության ենթարկել իրականությունը և գտնել մեր բարդ ու դժվարին ժամանակները հաղթահարելու համազգային ճանապարհը: Անընդհատ փոփոխվող կյանքում շարունակ զգացվել է հանգամանքների ու իրադարձությունների ընկալման, իմաստավորման, վերիմաստավորման կարիքը: Նորություն չէ, որ մշտապես աղավաղվել է հայ ժողովրդի բազմա-դարյա պատմությունը, նույնիսկ ոչ վաղ անցյալի պատմությունը: Դրա արդյունքում է, որ ձևավորվել է մարդկանց մի խումբ, որն անծանոթ է իր ազգի պատմությանը, մշակույթին ու հանճարներին, չգիտի, թե ով է ինքը, որտեղից է գալիս և ուր է գնում: Այնինչ, հարկ է ընկալել այդ ընթացքի ներքին իմաստն ու փիլիսոփայությունը:

Այժմ, երբ վերստին հրապարակի վրա են դրված մեր ներքին և արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրները, դարձյալ առկա են ինքնատիպ ներքին և արտաքին հակասական գործընթացներ: Արդյունքում ստեղծվում է մի իրադրություն, որն ավելի է շեղում ճշմարիտ ճանապարհից, աղավաղում իրերի իսկական դրությունը, խեղաթյուրում իրականությունը և ապակողմնորոշման տեղիք է տալիս: Հարկ է ոչ թե քննադատել, այլ խորապես հաշվի առնել այն կարևոր հանգամանքը, որ պատմական բարդ ու դժվարին ժամանակների պայմաններում է հայ ժողովուրդը ստեղծել ու մշակել գոյատևման, ինքնապաշտպանության քաղաքականությունը միաժամանակ ձգտելով ունենալ քրիստոնյա հզոր դաշնակից կամ հովանավոր: Պատճառն ըմբռնելու և հասկանալու համար երևույթը պետք է դիտել բնության ու պատմության օրենքների ներդաշնակության համատեքստում: Մեր ժողովուրդը երկար

147

Ա. Սարդարյանց

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

դարեր պարտադրված է եղել պայքարել բարբարոս ժողովուրդների դեմ: Մաքառել է ու չի ոչնչացել, հարատևել է արժեքակիր տեսակի գնով, հոգևոր ու ֆիզիկական անձնազոհության շնորհիվ: Այդպիսին է բնության օրենքը: Իսկ այն դեպքերում, երբ թուլանում է իրականության զգացողությունը, արժանապատիվ հարատևման և առաջընթացի պայքարը տարվում է անարդյու-նավետ ու անկազմակերպ։ Հետևաբար, մեր ազգային իմաստնության, հոգու արիության և առողջ բանականության ուղեկցությամբ օբյեկտիվ իրականության ճանաչումն ինքնին կհանդիսանա իրականության խեղաթյուրման ներքին և արտաքին սպառնալիքների կանխարգելիչ գործընթաց: Եվ պատճառներն այլևս չեն որոնվի մեզնից հեռու, մեզ հետ կապ չունեցող միջավայրում, քանզի միասնական համազգային միջոցառումները, ներսից ծավալվելով, վերջ կտան ներքին անմիաբանությանն ու անհանդուրժողականությանը:

Նոր հազարամյակի մարտահրավերների նպատակը երբեմն թվում է հին ու հասկանալի, սակայն ազդեցության բազմաբնույթ ձևերն ու մեթոդները որքան անծանոթ են, նույնքան էլ անկանխատեսելի: Ժամանակակից գլոբա-լացման պայմաններում հայության մշակութային անվտանգության պահանջը բովանդակությամբ ազգային և մոտեցումներով արդիական, այն համազգային գործընթացն է, որը կընդգրկի հայ հոգևոր-մշակութային բոլոր ոլորտները: Անհամարժեք մոտեցումները կարող են նրա թուլացման պատճառ հանդիսանալ, որն ընդունակ է հանգեցնելու ազգային դիմագծի այլակերպման: Չի կարելի անտեսել, որ հայ ժողովրդի մշակույթը, իրականացնելով ազգային ինքնապաշտպանական գերխնդիրը, կրել է բարդ ժամանակների ծանրությունը բացահայտելով իր վեհ առաքելության խորությունը: Առաքելություն, որի մշակութային ավանդույթների և կենսափիլիսոփայության ձևավորումն սկսվել է դեռևս այն ժամանակ, երբ քաղաքակրթության բնօրրանը Հին Արևելքում էր: Հետևաբար, վերստին անհրաժեշտություն է անդրադառնալ մեր գրականությանը որպես երկարատև տեղեկատվական ներգործության միջոցի, որն անփոխարինելի դերակատարություն ունեցավ հայ հասարակական-քաղաքական մտքի ձևավորման գործընթացներում կիսելով հարազատ ժողովրդի ճակատագիրը: Զարգացման երկու ուղի անցնելով այն ասպարեզ բերեց հայ գրականության արևելահայ և արևմտահայ ճյուղերը: Նրանց տարբերությունը դրսևորվեց ոչ միայն լեզվի հարցում,

148

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Ա. Սարդարյանց

այլև ժողովրդի երկու հատվածների ճակատագրով թելադրված գոյավիճակների ու պայմանների խնդիրներում: Հայ գրականության արևմտահայ և արևելահայ թևերի առնչությունը մշտապես ուղեկցվել է միմյանց ճանաչելու և արժևորելու խնդիրներով: Այդ երևույթն իր վրա է հրավիրել գրողների, գրականագետների, պատմաբանների և, առհասարակ, մտավորականության ուշադրությունը, որը երբեմն դրսևորվել է հակասական ու իրարամերժ կարծիքներով: Հայ գրականության երկու ճյուղերի առկայությունը գիտակցվում էր դեռևս 19-րդ դարում [1, էջ 314]: 20-րդ դարասկզբին հայ իրականության մեջ սկսվեց աննախընթաց մշակութային շարժում գեղարվեստի բոլոր ճյուղերում, հայագիտության և հայրենագիտության բոլոր ասպարեզներում [2, էջ 8]: Երկու հատվածներում էլ հայ գրականության վերածնության հույսերի և մեծ հավատի հոգեբանությունն էր ապագայի գեղագիտական սպասելիքների ու կանխորոշումների հիմնական բովանդակությունը: Դեռևս 1921թ. ՀՕԿ կազմավորման գործերով Հովհ. Թումանյանն այցելեց Պոլիս, ինչը մեծ նշանակություն ուներ հայության երկու հատվածների համար, քանի որ կապերի «ոսկե կամուրջ» գցվեց [3, էջ 4]: Այդ տարիներին Պոլսի գրական շրջանակներում մեծ հեղինակություն համարվող Հակոբ Օշականը ազգային գրականությունը համարում է ժողովրդի հոգեկերտվածքի արտահայտություն. «Գրականություն մը ժողովուրդ մըն է», «Գրականություն մը արյան երևույթ է, միտք, խելք, ոճ, արվեստ ըլլալե առաջ» [4, էջ 96-97]: Այսինքն գիրը, գրականությունը գոյություն ունեն և կարող են դիտարկվել միայն որպես երկրի կերպար, ինչպես բնաշխարհը, այդ երկրի մարդը, երկրի պատմությունը, կենցաղը, խոսքը... Գրականության արժևորման նրա չափանիշներն են հայոց աննկուն ոգին, հայ շունչը, հայոց հոգու ավազանը պղտորություն-ներից, նստվածքներից, օտարոտի ազդեցություններից մաքրագործելու ճիգն ու ջանքը [5, էջ 18]: 1914թ. Կ.Զարյանի հետ հիմնադրած «Մեհյանի» հանգանակում նա գրում է. «.մենք պիտի նայինք արուեստագէտին վրայ մեր իսկ խառնուածքին հայելիովը... Մեր գնահատումներուն մէջ մենք պիտի մնանք բացարձակապէս անկախ ընկերային պայմաններուն ստրուկ որոշադրու-թիւններէն ոչ մէկ հոսանք, ոչ մէկ կուսակցութիուն, ոչ մէկ գռեհիկ կամ յաջողուած հավատք կշիռ չունին մեզի համար: Մենք անկախականներ ենք: Ու մեր վճիռները կը բխին մեր անհատականութենէն»: Այսպիսին էին ազգա-

149

Ա. Սարդարյանց

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

նպաստ երանգներով ընդգծված նրա չափանիշները: Հիշարժան է Գյոթեի խոսքն այս առումով. «Մարդ երբ խոսում է կամ որևէ բան է ուզում ապացուցել, այդ պահին կամա թե ակամա միակողմանի է դառնում, առանց անջատելու, առանձնացնելու չի կարելի որևէ բան ապացուցել» [6, էջ 328]:

Երկու հատվածների գրականությունների նկատմամբ անհրաժեշտ վերաբերմունքը հաճախ իրականանում էր որոշակի կարծրատիպերի ազդեցությամբ, որոնց առանցքային միտումը արվեստի ինքնաբավությունն էր, արվեստը արվեստի համար, թե արվեստը կյանքի համար: «Գրաքննադատական մտքի ձևավորման ողջ ընթացքում հայ իրականության մեջ մեծ մասամբ ղեկավարվում էին կամ-կամ սկզբունքով: Հազվադեպ էին այն մտածողները, որոնք գոնե տեսության բնագավառում հնարավոր էին համարում և-և սկզբունքը» [7, էջ 370]: Որոշակիորեն դժվար էր միմյանց զգացական ու իմացական գրական արդյունքի փոխադարձ ընկալումը: Այս տարանջատվածու-թյունը հանգեցրեց հայ ազգի երկու հատվածների գրական ընկալումների միջև հոգեբանական պատնեշի գոյացմանը, որի հաղթահարումը հսկայածավալ աշխատանք էր պահանջում: «Ու կարճ ըլլալու համար դէմ ենք տափա-կին ու կեղծին, խոշորին ու սուտին, թեթեւին ու հովին, բռնիին ու ներկուա-ծին, տենդենցիօզին ու դեկրէտով բռնադրուածին: Յավակնոտ ալ չենք արուեստը մերն ու միայն մեր պապենական իրը, ձիթաստանը ընդունելու: Ազատութիւն: Ահա մեր ուզածը: Ու կը տառապինք երբ նոյն այդ ազատու-թեան անունով այնքան գերութիւն կը դիզեն մեր գրիչներուն» [8, էջ 38]:

Մեծություններին ընդունել-չընդունելու խնդիրը վաղուց հայտնի է իր անբացատրելիությամբ: Ժամանակին Հ.Օշականը, Կ.Զարյանը և հայ ազգի մյուս մեծություններն աշխատում էին հարթել համահայկական, համազգային գրականության ուղին և տալ հայ գրականության հետագա զարգացման չափորոշիչները:

Հոգևոր ինքնիշխանության հիմքը հոգևորի համադրությունն է և քաղաքակրթությունների երկխոսությունը, որի դեմ էլ ուղղված են հարձակումները, որոնց հիմնական սկզբունքը համարվում է քաղաքակրթությունների բախման և հոգևորի ժխտման թեզը: Ժամանակն է հաշվի առնել, որ պետականության ամենաթույլ օղակը տեղեկատվա-գաղափարական ոլորտն է: Հետևաբար, ազգային դիմագծի պահպանման համար պետք է ընդունել.

150

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Ա. Սարդարյանց

հոգևոր տիրապետություն, առաքինություն և ներքին ագրեսիայի արտացոլման մեխանիզմի հաստատում:

Ժամանակների փոփոխությունները, բնականաբար, վերափոխում են նաև քաղաքական ու տնտեսական կացութաձևերը իրենց հետ բերելով փոխհարաբերությունների վերանայման ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ նախադրյալներ: Եվ եթե այդ կապակցությամբ քաղաքական և տնտեսական բնույթի փոխառնչությունների վերիմաստավորման խնդիրն օրինաչափ և հասկանալի է, ապա հոգևոր-մշակութային ոլորտների մշտակա ներգործությունն անքննելի է: Հոգևոր-մշակութային նվաճումները

հարյուրամյակների հեռավորությունից անգամ շարունակում են դրսևորել իրենց արդյունավետ ներգործությունը: Հայ մշակույթի հսկայական պաշարը, երբևէ չկորցնելով իր ինքնատիպ դիմագիծը, ուրույն ազգային բազմադարյա ավանդույթներն ու հոգեբանական առանձնահատկությունները, իր արժանա-վայել տեղն է զբաղեցրել համամարդկային արժեքների կերտման գործընթացներում: Նրա կարևորագույն գիծը եղել և պետք է լինի հայկական իրականության, հայ ժողովրդի կերպարի, ազգային առանձնահատկությունների պատկերումը:

Կենսապայմանները բարելավելու, անարդարությունների սահմանափակման վերաբերյալ բարենորոգիչների առաջադրած բարեփոխումները կանխարգելում էին հեղափոխական պայքարը, նպաստում այն պատկերացումների տարածմանը, որ անցնցում բարեփոխումների պայմաններում հնարավոր է հասնել սոցիալական արդարության: Բարենորոգման գաղափարների տարածմանը զգալի չափով նպաստել են գրողներն ու հրապարակախոսները: Իրենց ստեղծագործություններում թափանցելով խնդրահարույց իրադարձությունների խորքերը նրանք կարողացել են վեր հանել և ներկայացնել երկրի հասարակական, տնտեսական և քաղաքական կյանքի հակասական կողմերը:

Ազգային մշակույթի օբյեկտիվ բնութագիրը ներկայացնում է նրա կերտած հասարակական կառուցվածքը: Որոշակի սոցիալական կառուցվածքով ընդգծված նախկին հասարակությունը ձևավորել էր գնահատման իր ըմբռնումները: Անցումային երկարատև շրջանում հասարակության սոցիալական գործող կառուցվածքը խախտվեց, գնահատման նախկին սկզբունքները

151

Ա. Սարդարյանց

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

դադարեցին գործել: Իսկ բաղձալի նպատակների կենսագործմանն անհրաժեշտ նոր սկզբունքներ չառաջացան: Խորհրդային ժամանակաշրջանի ազգային մշակույթի, արվեստի նկատմամբ վերահսկողության մասին խոսելիս, այնուամենայնիվ, չպետք է անտեսել պետական հոգածության առկայությունը: Վերահսկողության ընկալման առումով տարակարծությունները բազմազան են: Սակայն փաստ է, որ գործում էին արվեստի խմբեր, անց էին կացվում գրական երեկոներ, երաժշտական ներկայացումներ, ինչ-որ կերպ պահպանվում էին ազգային մշակութային միջավայրը և դիմագիծը: Հետևաբար, ազգային մշակույթի դիմագիծը պահպանելու համար պետական մոտեցումն ու հոգածությունը անհրաժեշտություն են, և ստեղծագործական գործընթացները պետք է խթանվեն ու խրախուսվեն հատկապես պետական պատվերների ձևավորման միջոցով:

Նոր հարաբերությունները պետք է ձևավորվեն հասարակության տարբեր շերտերի միջև համազգային մտահոգությունների, պետության ներքին և արտաքին խնդիրների լուծմանը նպատակամղված միջոցառումների համա-տեքստում: Համընդհանուր շահերի գիտակցման քաղաքակիրթ մեթոդների տիրապետման, սոցիալական կարգավիճակին ներդաշնակ և գաղափարահո-գեբանական ազգային քաղաքականության հայացքների արմատավորման, դաստիարակության և կրթության խնդիրները բազմաբնագավառ անելիքներ են ենթադրում:

Մարտ, 2015թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Եղիազարյաե Ա,20-րդ դարի հայ գրականություն, դեմքեր և խնդիրներ, Եր., 200:

2. Աղաբաբյան Ս, Հայ սովետական գրականության պատմություն, հ. 1, Եր., 1986:

3. Սևան Գ, Հայրենիք-Սփյուռք գրական կապերը (1920-1985), Եր., 1988:

4. Օշական Յ., Համապատկեր արևմտահայ գրականութեան, հ. 1, Երուսաղէմ, 1945:

5. Աղաբեկյան Կ, Հակոբ Օշական, Եր., 2006:

6. Գյոթե Յ, Իմ կյանքից. բանաստեղծություն և ճշմարտություն, Եր., 1986:

7. ԴաԱաքյան Կ, Ակնարկներ սփյուռքահայ հասարակական մտքի պատմության, Եր., 1994:

8. Օշական Յ., Գրականութեան համար (Գրիգոր Յակոբեանի աշխատասիրութեամբ), Եր., 1977:

152

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Ա. Սարդարյանց

ԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԱԿՆԵՐԻ ԱՆՏԵՍՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արամ Սարդարյանց

Ամփոփագիր

Պատմական յուրաքանչյուր շրջանում մարդկությունն ընդհանուր զարգացման ուղի ունի, որը կախված չէ անհատների ցանկություններից: Այդ ուղուց արտաքին քաղաքականության շեղումը ստեղծում է պետականության առաջընթացը խոչընդոտող հանգամանքներ: Պատմությունը հիշատակում է ազգեր, որոնք առանց պատերազմի կրել են պարտություն, իրենց պատմության այն սարսափելի փուլը, երբ խախտվել է հավասարակշռությունը: Քաղաքական անկախությունը կորցնելով նրանք ձուլվել են ուրիշ ժողովուրդների ու անհետացել: Եվ հայտնի են ժողովուրդներ, որոնք քաղաքական անկախությունից զրկվելուց հետո էլ գոյատևել են արժանապատվորեն հաղթահարելով արհավիրքները: Այդպիսին է հայ ժողովրդի անցած ճանապարհը, որը պահպանել է իր կերպն ու իմաստնությունը, ազգային դիմագիծը, առաքելությունը, ազգանպաստ ձեռքբերումները ձգտելով քաղաքական անկախության, պահպանելով հոգևոր ինքնավարությունը: Խնդիրը վերաբերում է անկախ պետականության կերտման մշակութային արժեքների համալիրին, քանզի նոր իրողությունները ժողովրդի կենսակերպում փոփոխություններ, տվյալ պայմաններին հարմարվելու կարողություններ են ենթադրում:

ПОСЛЕДСТВИЯ ИГНОРИРОВАНИЯ СТИМУЛОВ ОСМЫСЛЕНИЯ

А]рм Сардарянц

Резюме

На каждом этапе исторического развития у человечества есть общий путь развития, не зависящий от желания индивидов. Отклонение внешней политики от этого пути создает препятствия, мешающие прогрессу государственности. В истории упоминаются народы, которые проигрывали без войны, тот ужасный период их истории, когда нарушалось равновесие. Потеряв политическую независимость, они сливались с другими народами и исчезали. Известны и такие народы, которые, лишившись политической независимости, все равно сумели выжить, достойно преодолев все бедствия. Таков путь, пройденный армянским народом, который сохранил себя и свою мудрость, национальный облик, миссию, направленные на интересы нации достижения, стремясь к политической независимости и сохраняя духовный суверенитет. Вопрос касается комплекса культурных ценностей при создании независимого государства, так как новые реалии предполагают изменения в обиходе народа, способность приспосабливаться к данным условиям.

153

Ա. Սարդարյանց

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

CONSEQUENCES OF IGNORING CONCEPTUALIZATION STIMULI

Aram Sardaryants

Resume

There is a common way of human development in every historical period, which does not depend on wishes of individuals. The deviation of a foreign policy from that path establishes conditions hindering the progress of statehood. The history mentions the nations who were defeated without a war; a horrible phase of their history when the balance was disrupted. Having lost the political independence they assimilated with other people and faded away as such. Some other peoples have survived even after losing political independence and overcame disasters with dignity. This is the way that the Armenian nation passed, as it retained its countenance and wisdom, national identity, mission, patriotic achievements, always seeking an independent political position with unmatched struggle and longevity for centuries. Continuously facing challenges, it has created its unique culture, virtuous character, has promoted establishment of universal human values, because having lost its political independence it nevertheless was able to protect the spiritual autonomy. The issue is related to a complex of cultural values for independent statehood establishment, because the new realities imply changes in people's lives and abilities to adapt to these conditions.

154

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.