XX ԴԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ
Արծրուն Հովհաննիսյան՛
Բանալի բաոեր Էրիթրեա, Եթովպիա, Հնդկաստան, Կարգիլ, պատերազմ, զորք, ՀՕՊ, օդուժ, տանկեր, հրետանի։
Սովորաբար ռազմարվեստի ուսումնասիրման հարցում առաջնային տեղ է տրվում գերտերութունների մարտական գործողություններին, քանի որ դրանց ժամանակ են հիմնականում ի հայտ գալիս ռազմական գործի նորությունները, առաջանում մարտավարական նոր լուծումներ, փորձարկվում նոր զինատեսակներ և այլն: Սակայն փոքր պատերազմների ժամանակ ևս օրինակելի շատ բաներ կան, մանավանդ մեր պարագայում, երբ մենք ևս այդ փոքր պետությունների իրավիճակում ենք, իսկ գերտերություններն այս կամ այն կերպ կրկին մասնակցում են այդ պատերազմներին:
XX դարի վերջին աշխարհում տեղի ունեցած բազում պատերազմներից և մարտական գործողություններից կան երկուսը, որոնք իրենց բնույթով և մարտական գործողությունների առանձնահատկություններով մեզ համար չափազանց կարևոր են և օրինակելի: Փորձենք մանրամասն վերլուծել դրանք: 1993թ. երկարամյա հակամարտութունից հետո Եթովպիայից անկախություն ստացավ Էրիթրեա նորակազմ պետությունը, որը գտնվում է Եթովպիայի հյուսիսային մասում և փաստացի Եթովպիայի ծովային ելքն էր հանդիսանում: Նորակազմ պետությունը Եթովպիայի հետ վիճելի տարածքներ ուներ, դրանք փակում էին վերջինիս ծովային ելքի հնարավորությունը: 1997թ. կոնֆլիկտը կրկին թեժանում էր, սակայն կողմերն ակտիվ մարտական գործողությունների չէին պատրաստվում, սպառազինության մրցավազք չկար, բանակներն ակտիվ զորավարժություններ չէին անում: Եթովպական բանակը 1997թ. դրությամբ կազմում էր մոտ 100 հազար, զինված էր մոտավորապես 300 միավոր խորհրդային Т-55, Т-62 տանկերով և նույնքան էլ БМП-1, БТР-60
՚ Ռազմական վերլուծաբան:
104
«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.
ԱՀովհանեիսյան
և այլ զրահամեքենաներով [1, с. 85-88]: Հրետանին ևս մեծ թիվ չէր կազմում' հիմնականում խորհրդային 85, 100, 122 և 152 մմ-ոց քարշարկվող միջոցներ, որոշ քանակությամբ ռեակտիվ համազարկային կայանքներ, իսկ օդուժը չնայած փոքր չէր, սակայն հիմնականում հնացած խորհրդային МиГ-21, МиГ-23 կործանիչներ էին, Ми-8, Ми-24 ուղղաթիռներ, ընդհանուր մոտ 80-90 միավոր, օդաչուները նույնպես լավ պատրաստված չէին: Էրիթրեական բանակը կազմում էր մոտավորապես 50 հազար, տեխնիկապես կրկնակի պակաս էր զինված, գրեթե լրիվ նույն տեսականին էր, սակայն այն պատերազմին համեմատաբար ավելի լավ էր պատրաստվում, և տարեցտարի պաշտպանության համար նախատեսված գումարներն ավելացվում էին:
1998թ., ըստ որոշ տեղեկությունների, մարտական գործողություններն սկսեց Էրիթրեան զորքեր մտցնելով վիճելի Բադմե մարզը: Եթովպական զորքերն այդ հարձակմանը պատասխանեցին մի փոքր ուշ, սակայն արդեն մեկ ամիս անց 1998թ. հունիսից, մարտական գործողությունները լայնածավալ բնույթ ստացան: Եթովպական բանակը սկզբում մեծ հաջողություններ չուներ: Մինչև ամսվա վերջ Զալաբասու քաղաքը երկու անգամ ձեռքից ձեռք անցավ: Էրիթրեական բանակը գործում էր բավական հանդուգն, մինչև հուլիս մեկ մոտոհրաձգային բրիգադ բավական հաջող ռազմարշավային գործողություններ էր իրականացնում եթովպական տարածքում [2, c. 52]: Պատերազմն ընթանում էր երեք ճակատով, որոնք իրարից բավական հեռու էին: Հուլիսից սկսվեցին անձրևային եղանակները, և առանց այն էլ դժվարանցանելի տարածքներն անանցանելի դարձան: Կողմերը դադար տվեցին և սկսեցին զինվել: Կողմերը գերադասեցին նորագույն զինատեսակներ չգնել, այլ բավարարվել արդեն եղածով: Տարբեր երկրներից ձեռք բերվեցին արդեն կիրառված տանկեր, զրահամեքենաներ և հրետանային միջոցներ [3; 2, с. 58]: Միայն օդուժն էր, որ լրջորեն թարմացվեց երկու կողմում էլ:
Սկզբում Էրիթրեան Բելառուսից, այլ տվյալներով հենց ՌԴ-ից գնեց 10 միավոր МиГ-29 կործանիչ [4, с. 300–301]: Եթովպիան, լավ ուսումնասիրելով իրադրությունը, ավելի խելամիտ քայլի դիմեց. նախ կատարելագործեց ունեցած հին խորհրդային կործանիչները, հետո ՌԴ-ից գնեց ութ Су-27 կործանիչ, ընդ որում 6 համեմատաբար կատարելագործված Су-27СК [4, с. 300–301]: Կողմերն ավելի հաճախ օգտագործվող օդային հարձակման միջոցների մեջ հիմնական շեշտը, բնականաբար, պետք է դնեին այս կործանիչների վրա:
105
Ա Հովհաննիսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.
Կողմերը ձեռք բերեցին նաև Су-25 գրոհիչներ, Եթովպիան ավելի ժամանակակից ռուսական տարբերակը, ինչպես նաև ուղղաթիռներ:
Պատերազմը վերսկսվեց 1999թ. փետրվարին, կրկին ավելի ակտիվ էր ավելի փոքր կողմը: Էրիթրեան լայնածավալ հարձակում սկսեց նույն շրջաններում: Մարտական գործողություններն ավելի էին սաստկանում: Արդեն փետրվարի վերջին եթովպական բանակը բոլոր երեք ճակատներում վարում էր լայնածավալ հարձակողական գործողություններ: Իսկ Բադմե քաղաքի շրջակայքում մոտավորապես 60 կմ ճակատով կուտակելով վեց դիվիզիա և մեծաքանակ զրահատեխնիկա Եթովպիան լայնածավալ հարձակում սկսեց: Բավական մեծ խտություն էր գոյացել զորքերի կենտրոնացման առումով: Սակայն լավ պատրաստված ամրաշինական կառույցներով հագեցած էրիթրեական պաշտպանական բնագիծը հեշտությամբ չէր տրվում [5]: Համառ մարտերից հետո, գրավելով Բադմե քաղաքը, եթովպական զորքերը շտապեցին ամրագրել հաջողությունը և զարգացնելով հարձակումը դուրս եկան Զալամբեսու շրջան, որտեղ, սակայն, նրանց կանգնեցրեց էրիթրեական զորքերի համառ դիմադրությունը: 4 կմ ճակատի վրա տանկային լայնածավալ գրոհն «արժեցավ» 57 տանկ և հարձակման հետագա տապալում: Արյունահեղ մարտերը մեծ հաջողություն չբերեցին: Տարբեր գնահատականներով եթովպական լայնածավալ հարձակումները միայն 1999թ. փետրվար-մարտ ամիսներին 15-17 հազար զինվորի և սպայի կյանք են արժեցել [6]: Հակառակ կողմի կորուստները զգալիորեն քիչ էին: Էրիթրեական բանակը փորձեց օգտվել առիթից, սակայն բոլոր հարձակումները երեք ճակատներում էլ մեծ հաջողություններ չբերեցին: 1999թ. մարտական գործողությունների ժամանակ արդեն կողմերը փորձեցին լայնորեն օգտագործել օդուժի հնարավորությունները: Եթովպիան ամեն ինչ անում էր, որ լիովին ոչնչացներ մոտավորապես 10 անգամ փոքր էրիթրեական օդուժը հենց գետնի վրա: Ինքնաթիռները մշտապես փորձում էին ռմբակոծել էրիթրեական օդանավակայանները, սակայն դրանք մեծ արդյունք չէին տալիս: Համեմատաբար հաջող էր գործում եթովպական օդուժը ցամաքային զորքերին աջակցելու համար (մասնավորապես ռուսական նոր գրոհիչները և ուղղաթիռները): МиГ-29 և Су-27 կործանիչների հանդիպումն օդային մարտում անխուսափելի էր: Սկզբում Էրիթրեայի կողմում կռվող ուկրաինական օդաչուները փորձում էին ծուղակը գցել եթովպական կործանիչները: Առաջին անգամ հավանաբար այս կործանիչները հանդիպեցին 1999թ. փետրվարի 25-ին:
106
«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.
ԱՀովհաննիսյան
Տեղի ունեցան օդային մի քանի մարտեր, կողմերն ամեն անգամ կիրառում էին նորանոր մարտավարական հնարքներ: Սակայն ամեն անգամ իրական կամ պայմանական հաղթող էր դուրս գալիս ավելի ծանր և հզոր Су-27-ը: 1999թ. և 2000թ. օդային մարտում եղել է նաև դեպք, երբ հանդիպել են երկու Су-27 չորս МиГ-29-ի հետ առանց օդային ղեկավարման կետի, և մարտն ավարտվել է առաջինների հաղթանակով: 1999թ. փետրվարի 26-ի մարտում կողմերը մեծ հեռավորությունից իրար վրա արձակելով Р-27 հրթիռ հաջողության չհասան և ստիպված գնացին մոտակա օդային մարտի: Մոտակա օդային մարտում (մոտավորապես նույն թռիչքային պատրաստություն ունեցող օդաչուներով' ռուս և ուկրաինացի1) երկար պտտվեցին իրար շուրջ, քանի որ այս կործանիչների ճկունության մեջ տարբերությունը մեծ չէ: Սակայն այս մարտում МиГ-29-ին նորից դավաճանեց իր հիմնական թերությունը: Շուտ ծախսելով իրենց վառելիքը էրիթրեական ՌՕՈւ հիմնական կործանիչները մարտից դուրս գալու ճանապարհներ էին որոնում: Արդյունքում մարտից փախչող МиГ-29-երին գտան Су-27-ից արձակած մոտակա գործողության հրթիռները: Տարբեր տվյալներով եթովպական կործանիչները խոցել են 3-5 МиГ-29-ը [7-11]:
Ամռան կեսին կրկին սկսվեցին անտանելի անձրևները, և բանակները կրկին անցան վերազինման և ուժերի կուտակման: 2000թ. պատերազմաշրջա-նին կողմերը պատրաստվում էին նույն տեմպերով, գնվեց մեծ քանակությամբ տեխնիկա, մասնավորապես հրետանային: ՌԴ-ն երկու կողմին էլ հաջողությամբ զինում էր: Եթովպիան ուներ մոտավորապես 350 հազարանոց բանակ, իսկ Էրիթրեան մոտավորապես 250 հազար: Երեք ճակատներից ոչ մեկում, սակայն, Եթովպիան չուներ 1.5-ից ավելի քանակական առավելություն [1, с. 85-88]: 2000թ. մայիսի 12-ին սկսվեց եթովպական բանակի լայնածավալ հարձակումը, որը հիմնականում վարվում էր Բադմեի ուղղությամբ և զարգանում էր բավական հաջող [12]: Հարձակումն ինչ-որ առումով անակնկալ եղավ մյուս կողմի համար, քանի որ սկսվեց մի փոքր ուշ և չսպասված տեղում: Եթովպական բանակը կարողացավ խաբել հիմնական հարվածի հարցում. նրա գործո-ղություները շաբլոն չէին. գաղտնի թիկունք էին տեղափոխվել դիվերսիոն ուժեր հրետանային, հակատանկային միջոցներով, և դրանցով անակնկալ հարված հասցվեց զորքերի ճակատային հարվածների հետ միաժամանակ:
1 Ռուսական որոշ աղբյուրներ պնդում են, որ երկու կողմում էլ որպես օդաչուներ հիմնականում գործել են ռուս ու ուկրաինացի մասնագետները:
107
Ա. Հովհաննիսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.
Գրագետ գրոհները, որոնք հասցվում էին հրետանու և օդուժի խելամիտ կենտրոնացված հարվածներով, մի քանի շաբաթում ջախջախեցին էրիթրեական 13 դիվիզիա: Արդեն մայիսի 25-28-ին եթովպական բանակը սպառնում էր մտնել Էրիթրեայի մայրաքաղաք Ասմերա: Եթովպացիները գործում էին գրագետ, հարվածները հասցնում էին արագ և ոչ միշտ ճակատային գրոհներով, քաղաքները հիմնականում շրջանցում էին թողնելով գրոհող խմբերին, օդուժին և հրետանուն: Արևելքում ևս եթովպական բանակը գրեթե գրավել էր Ասեբ ծովային քաղաքը, երբ ավարտվեց պատերազմը: Կողմերը պատերազմի ընթացքում ամենահամեստ տվյալներով կրել են 30-40 հազար զոհ: Հրադադարի կնքումից հետո տարածաշրջանում էին խաղաղապահները, բայց երբ Էրիթրեան արբիտրաժային դատարանով հետ ստացավ Բադմեի շրջանն ու քաղաքը, իրավիճակը կրկին սրվեց: Կողմերն այս պահին տարածաշրջանում զորքեր են պահում մարտական վիճակում, իրավիճակը մշտապես լարված է, ուղեկցվում է երկուստեք սադրանքներով և զոհերով:
Այս պատերազմին գրեթե զուգահեռ Հնդկաստանի հյուսիսարևմտյան մասում ընթանում էր մեկ այլ պատերազմ, որը ևս իր բնույթով և առանձնահատկություններով մեզ համար ուսանելի կարող է լինել:
Հնդկաստանի և Պակիստանի միջև ընթացող հակամարտությունը շատերին է հայտնի: Հնդկաստանը Պակիստանի սահմանային հատվածում ունի մի տարածք' Կարգիլյան բարձունքները, որոնց միջին բարձրությունը կազմում է մոտ 3800-4000 մ, որոշ գագաթներ ունեն 5000-5300 մ բարձրություն: Դրանք վիճելի տարածքներ են, երկար ժամանակ հսկվում են հնդկական զորքերի կողմից, սակայն քանի որ անանցանելի են դառնում սեպտեմբերից հետո, զորքերը ձմեռային ժամանակ հանվում են, և հսկողությունը հաստատվում է միայն մայիսի վերջ-հունիսին: 1998թ. ձմռանը պակիստանյան կողմը քաղաքական տարբեր շարժառիթներով որոշեց դիմել արկածախնդրության: Փետրվար-մարտին Պակիստանի բանակի որոշ ուժեր, մասնավորապես լավ պատրաստված զինյալներ, թեթև լեռնագրոհային հետևակի ուժերը (մինչև 5000 զինծառայող կազմով) գրավեցին լքված բարձունքները: Հնդկական կողմը, ոչինչ չիմանալով այդ մասին, մայիսի սկզբին սովորականի նման փորձեց կրկին զբաղեցնել իր մարտական դիրքերը, սակայն ընկավ պակիստանյան բանակի դարանը: Մարտական առաջին գործողությունները տեղի ունեցան մայիսի 6-7-ին: Անակնկալից ուշքի գալով հնդկական կողմն արդեն մայիսի կեսերին
108
«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.
ԱՀովհանեիսյան
սկսեց լայնածավալ մարտական գործողությունների նախապատրաստությունը: Հունիսի վերջին արդեն հնդկական զորախումբը կազմում էր ավելի քան 730 հազար զինվոր ու սպա [13, с. 102]: Մայիսի 26-ին հնդկական բանակը սկսեց «Վիջայ» կոչվող ռազմագործողությունը, որին ակտիվորեն ներգրավված էին միայն հատուկ լեռնային պատրաստություն ունեցող զորքերը, հրետանին և օդուժը, մոտավորապես 300 միավոր հրետանային միջոցներ, մեծ մասամբ հաուբիցներ և ականանետեր, որոնք կարող էին կրակել մեծ անկյան տակ1: Տարածաշրջանում կուտակվել էր նաև ավելի քան 300 ինքնաթիռ հարվածներ հասցնելու և հետախուզության համար, ինչը չափազանց կարևոր էր: Ամեն մի բարձունքը գրավվում էր լուրջ պատրաստությունից, առանձին հետախուզությունից, հզոր օդային և հրետանային հարվածից հետո անմիջական օդային ու հրետանային աջակցությամբ: Երբեմն բարձունքներ կային, որոնք գրավվում էին միայն 5000 հրետանային կրակոցից հետո միայն, իսկ ընդհանուր առմամբ հնդկական կողմը նշում է, որ ծախսել է մոտ 250 հազար հրետանային արկ (հիմնականում 155 մմ-ոց1 2): Այսինքն մարտական գործողություններն ինչ-որ առումով սովորական չէին, հատուկ էին: Մարտական գործողություններն ավարտվեցին հուլիսին, հնդկական կողմի հաղթանակով: Ինչպես նկատեցինք, այս պատերազմները սովորական չէին մի քանի պատճառով։ Փորձենք դրանց հիմնական դասերն ամփոփել ըստ հիմնական առանձնահատկությունների, զորատեսակների և այլն.
• Եթովպական պատերազմը ցույց տվեց, որ պետության բնակչության 5-6-ակի գերազանցությունն անգամ որոշիչ չէ, և մարտական գործողությունների ժամանակ նախապես անցկացված համապատասխան պատրաստության դեպքում կարելի է բանակի թվաքանակը հասցնել մի քանի անգամ մեծ հակառակորդի բանակի թվաքանակին: Այս իրավիճակը որոշակի նմանություն ունի մեր իրավիճակին:
• Ինտենսիվ մարտական գործողություններն արագորեն սպառում են պետությունների երկարամյա կուտակումները, և միջոցները սպառվում են: Սկսվում են որոշակի դադար ու նոր մրցավազք:
• Ցամաքային լայնածավալ մարտական գործողությունները, որոնք հիմնականում համարվում են չորրորդ սերնդի պատերազմների գործոննե-
1 1999 Kargil Conflict // Веб-страница http://www.globalsecurity.org/military/world/war/kargil-99.htm
2 Նույն տեղում։
109
Ա Հովհաննիսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.
րից, վարվում են կրկին մեծ զոհերի գնով, և հատկապես ամրաշինական կառույցները հաղթահարելը չափազանց բարդ և դժվարին գործ է, ինչը պահանջում է մեծաքանակ զրահատեխնիկա, հրետանու հզոր ու գրագետ կրակ, մեծ զոհեր: Ներկայումս մեր սահմաններն Ադրբեջանի հետ հագեցած են նման ամրաշինական կառույցներով:
• Հագեցած ամրաշինական կառույցները չափազանց կարևոր են, մեզանում դրանք նաև ամրացված են լեռնային տեղանքով, որը չկար Եթով-պիայում:
• Զրահատանկային միավորները որքան էլ որ արագագործ են, չեն կարող հետևակից անջատ գործել, քանզի ընկնում են հակառակորդի դարանները, մասնավորապես օդուժի ու հրետանու կրակի տակ: Կտրվելով համազորային լիարժեք համագործակցությունից զրահատանկային միջոցները խոցելի են դառնում: Համազորային լիարժեք համագործակցությունը պարտադիր է, երբ վարվում է ընդհանուր համազորային մարտ:
• Նույն ժամանակ, սակայն, եթե կողմերից որևէ մեկն անգամ սահմանափակ, բայց լավ կազմակերպված գործողությունների է դիմում այլ զորատեսակներով, ինչպիսիք են, օրինակ, օդուժը, հատուկ նշանակության զորքերը և այլն, ապա կարող է ունենալ լուրջ մարտավարական հաջողություններ: Խոսքը վերաբերում է օդային հարվածներին, մեծ տեղ ունեն դիվերսիոն գործողությունները, մասնավորապես հակառակորդի թիկունքում և թևերում գործող մարտական խմբերը' մինչև անգամ ուժեղացված գումարտակի կազմով: Սա կարող է համարվել ընդհանուր առմամբ չորրորդ սերնդի պատերազմների մեջ բացառիկ դրսևորում, արդեն հինգերորդ սերնդի պատերազմ:
• Կարգիլյան պատերազմից հետո հնդկական կողմն իր համար հետաքրքիր եզրակացություններ կատարեց այս առանձնահատուկ մարտական գործողություններից, որոնք յուրահատուկ են մի քանի առումներով: Բարձրլեռնային տարածքում ընթանում էին այնպիսի գործողություններ, որտեղ մեծաքանակ զորքերը միաժամանակ մարտական խնդիրներ չէին կատարում, հիմնականում գործում էին գումարտակի կազմով: Զրահատեխնիկան իսպառ բացակայում էր, մեծ տեղ էր հատկացված հրետանուն և օդուժին: Չկար դասական համազորային մարտ:
110
«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.
ԱՀովհաննիսյան
• Բարձրլեռնային տեղանքում մարտական գործողությունները լրացուցիչ ջանքեր են պահանջում հետախուզության ապահովման, զորքերի տեխնիկական և թիկունքային ապահովման համար: Սա, ըստ էության, կարևոր զուգահեռներ ունի մեր նախիջևանյան և Տավուշի հատվածների հավանական մարտերի հետ:
• Նման իրավիճակներում օդուժի և հրետանու խելամիտ կիրառությունը չափազանց կարևոր է: Հնդկական օդուժն առաջին անգամ համեմատաբար մեծ քանակով կիրառում էր ղեկավարվող ավիառումբեր: Երբեմն լինում էին դեպքեր, երբ այս կամ այն բարձունքին հասցված հզոր օդային և հրետանային հարվածն այնքան նշանակալի էր լինում, որ գրոհող խմբերը մեծ խնդիրներ չէին ունենում դրանք գրավելու հարցում: Որոշ բարձունքներ այդ ժամանակ վերցվում էին 30-40 հոգանոց խմբերով:
• Հնդիկ հրամանատարները պնդում են, որ նման իրավիճակում հնդկական բանակի խորհրդային և արևմտյան բոլոր հրետանային միջոցներից լավագույնը 155 մմ-ոց շվեդական FH-77B հաուբիցն էր, որի առավելությունների մասին էին նշում անգամ պակիստանցիները [14, p. 282-283]: Որոշվեց անգամ հետագայում մեծացնել այս զենքերի ձեռքբերման ծավալները:
• Ինչպես ցույց տվեց XX դարի վերջին դասական պատերազմը, ցամաքային պատերազմներում օդուժի դերը որոշիչ չի կարող լինել անգամ նորագույն տեխնոլոգիաների, գերճշգրիտ զենքերի կիրառության դեպքում, եթե դրանք չեն կիրառվում մեծ ինտենսիվությամբ ու կազմակերպվածությամբ, հատկապես այլ զորատեսակների հետ համագործակցության առումով: Օդային հարձակման գերճշգրիտ միջոցները, չնայած արդյունավետ կիրառությանը1 * 111, եղել են ընդամենը մի քանի օրինակով: Կարգիլյան պատերազմում դրանք սահմանափակ խնդիրներ էին լուծում, դրա համար էլ արդյունավետ էին, իսկ լայնածավալ պատերազմի ժամանակ դրանք արդյունավետ են լինում միայն մեծ ինտենսիվությամբ կիրառելիս: Եթովպական օդուժի 10-ակի գերազանցությունը և էրիթրեական տարածքի ռմբակոծություններն առարկայորեն ոչինչ
1 Այս պատերազմում ռուսական զենքի կիրառությունը եղել է բացառիկ հաջող և արդյունավետ, թեկուզ ոչ մեծ ծավալներով: Նման արդյունավետություն չի եղել ոչ մինչ այդ, ոչ հետագայում,
նույնիսկ անմիջապես ռուսական ՌՕՈւ-ի դեպքում:
111
Ա Հովհաննիսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.
չտվեցին մարտական գործողություններին: Օդային հարձակման միջոցների հարցում նույն իրավիճակն էր նաև 1994թ. ապրիլից մինչև հուլիսը Հյուսիսային և Հարավային Եմենների միջև պատերազմում, երբ կողմերն ակտիվորեն իրար վրա էին արձակում խորհրդային Луна М Точка մարտավարական և Скад Э օպերատիվ-մարտավարական հրթիռներ: Ընդհանուր առմամբ, այս կարճատև պատերազմի ընթացքում երկու կողմից արձակվել էր մոտավորապես 300 նման հրթիռ, որոնք, սակայն, հիմնականում իրենց թույլ դիպուկության պատճառով արձակվում էին քաղաքների ուղղությամբ և մեծ ազդեցություն չթողեցին մարտական գործողությունների վարման վրա [15, с. 44]:
• Եթովպական պատերազմի օդային մարտերի մանրամասն նկարագրությունը ցույց է տալիս, որ МиГ-29-երի համար ճակատագրական են փոքր թռիչքի հեռավորությունը, փոքր ռմբատարողությունը, ընդամենը երկու միջին հեռահարության հրթիռի հնարավորությունը, ինչպես նաև կրակի ղեկավարման համակարգի այլ խնդիրներ: Су-27-ը սովորաբար կրում է վեց նման հրթիռ: Պատերազմից հետո Էրիթրեան ստիպված ևս գնեց ռուսական նման կործանիչներ1:
• МиГ-29-երի առումով նույն վիճակն էր նաև Հնդկաստանում: Բարձրլեռնային պայմաններում ոչ մի խորհրդային արտադրության ինքնաթիռ և հարվածային ուղղաթիռ չկարողացավ մարտական խնդիրը կատարել անհրաժեշտ որակով [16]: Ի վերջո, հիմնական բեռն ընկավ ֆրանսիական Mirage-2000 կործանիչի վրա, որին ուղեկցող МиГ-29-երը ընդամենը 20 րոպե էին կարողանում ուղեկցել վերջիններիս1 2: Ֆրանսիական այս կործանիչները գերճշգրիտ հարվածներ էին հասցնում Matra PGM 1000 կգ ռումբերով, որոնք արդյունավետ խոցում էին հակառակորդի հենակետերը և թիկունքային ռազմաբազաները3: Նկատենք, որ հար-
1 Այստեղ երևան եկան նաև այլ խնդիրներ, մասնավորապես միջին հեռահարության ռուսական համապատասխան հրթիռները, փաստորեն, այնքան էլ հուսալի չէին: Դրանք հիմնականում անարդյունավետ էին գործում, հաշվվել է մոտ 24 արձակում, որոնք չեն հասել նշանակետերին:
2 Ю.Голдаев, Мираж-2000 в Каргильском конфликте 1999г., http://www.airwar.ru/locwar.html; Defence News, 30.10.2000. Philip Camp, The Mirage-2000 at Kargil, http://www.bharat-rakshak.com/IAF/History/ Kargil/PCamp.html.
3 Ved S, Operation Safedsagar: A New Chapter in History of Military Aviation // Bharat Rakshak Monitor, Volume 2(2), 1999; հակամարտությունում հնդկական ավիացիան կիրառել է մոտավորապես 9 կառավարելի ավիառումբ։
112
«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.
ԱՀովհանեիսյան
վածների համար խորհրդային կործանիչն ընդհանրապես չկիրառվեց, իսկ որպես կործանիչ էլ իր թռիչքի հեռահարության պատճառով կարողանում էր ուղեկցել ընդամենը 20 րոպե, այսինքն ոչ մարտական գոտում: Հատուկ նշենք, որ Mirage-2000 և МиГ-29 կործանիչները համարվում են նույն սերնդի և մրցակից մեքենաներ: Խորհրդային այս կործանիչը նույն թերությունների պատճառով նույն ճակատագրին արժանացավ նաև նույն թվականին ընթացող Հարավսլավիայի պատերազմում: Պատահական չէր, որ վերջին տարիներին հնդկական բանակի համար գրեթե բոլոր տեսակի մարտական թռչող սարքերի մրցույթներում ռուսական մեքենաները պարտվում են: Ահա իրական բացատրությունը: Կործանիչների կիրառության այս հարցերը մեզ համար առարկայական նշանակություն ունեն, քանզի մենք դրանց ձեռքբերման ճանապարհին ենք, և թեկնածուները նույն մեքենաներն են:
Մեր կարծիքով, հոդվածում քննարկված հարցերը և եզրակացությունները խիստ այժմեական են նաև մեզ համար: Բերված օրինակներում մեծ է հենց խորհրդային ռազմական դպրոցի, ավանդույթների և սպառազինության դերը, ինչը կրում ենք նաև մենք ու դրանց կատարելագործման փուլում ենք այսօր: Ներկայումս, երբ պատերազմների սերնդափոխություն է տեղի ունենում, մեզ համար այս օրինակները կարևոր են հետևությունների իմաստով: Ամեն ինչից զատ, տարածքային պատերազմի օրինակներն իրենց երկարատևությամբ, տեղանքի առանձնահատկություններով և այլ բաղադրիչներով ևս նման են: Այսօր մենք մեր բանակի պատրաստության և մարտական գործողությունների վարման հավանական սցենարներում այս օրինակների հետ համընկնող հարցեր ու խնդիրներ շատ ունենք: Դրանք են.
• Պետությունն իր բոլոր ճյուղերով (տնտեսություն, հասարակական թև և այլն) պատերազմի պատրաստելը:
• Ամրաշինական կառույցներով հագեցած պաշտպանական բնագծերի հաղթահարման խնդիրները (տվյալ դեպքում, ինչպես պաշտպանվելիս, այնպես էլ հարձակողական գործողություններ վարելիս):
• Գրագետ հարձակումների և ճեղքումների իրականացումը, զրահատանկային միավորների կիրառությունը:
113
Ա Հովհաննիսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.
• Պաշտպանության կազմակերպումը բարդ իրավիճակներում, մասնավորապես լեռնային տեղանքում:
• Հավանական են դառնում անկանոն, ոչ դասական պատերազմների կիրառման մոդելը և մասնակիորեն համազորային մարտից հրաժարվելը, թեկուզ հատուկ դեպքերում: Մեզ սպասվող պատերազմն ամենայն հավանականությամբ կլինի դեռ չորրորդ սերնդի, սակայն այն կունենա ինչպես նոր հինգերորդ, այնպես էլ հին երրորդ սերնդի պատերազմներին բնորոշ որոշակի դրսևորումներ:
• Զորատեսակների համագործակցության խնդիրները, հատկապես անկանոն գործողությունների ժամանակ:
• Մեր հակառակորդը ներկայումս Նախիջևանում համազորային բանակ է ստեղծում, և այդ օպերատիվ ուղղությունը շատ նման է Կարգիլյան թատերաբեմին, որին նման է նաև Տավուշի հատվածը, որտեղ հակառակորդը տարեցտարի ավելացնում է լարումը: Հետևաբար, Հնդկաստանում 1999թ. տեղի ունեցած մարտական գործողություններից մենք վերցնելու շատ բան ունենք, հարկավոր է մանրամասն ուսումնասիրել դրանք (լեռնային տեղանքի մարտական գործողություններ, որոնք շատ դեպքերում վերածվում են հատուկ գործողությունների), դրանց վարման առանձնահատկությունները, տեխնիկական ապահովումը, հետախուզությունը, հրետանու և օդուժի կիրառության շեշտակի առանձնահատկությունները և այլն:
• Փոքր մարտական գրոհող խմբերի մարտավարությունը, որը մենք փայլուն կիրառել ենք պատերազմի նախորդ փուլում:
• Օդուժի կիրառության ձևաչափերը, մասնավորապես կործանիչների ձեռքբերման հարցերը և այլն:
Մայիս, 2015թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Коновалов И, Война между Эфиопией и Эритреей. Чужие войны. Под. ред. Р.Пухова, М., 2012.
2. Жирохов М, Шаповаленко М, Последняя Классическая война ХХ века // История авиации, N1, 2002.
3. Ethiopia And Eritrea. Acrimonius divorce // IISS Strategic Comments, Vol. 6, N2, March 2010.
114
«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.
ԱՀովհաննիսյան
4. Б.Кузык, Н.Новичков, В.Шварев, М.Кенжетаев, А.Симаков, Россия на мировом рынке оружия. Анализ и перспективы, М., "Военный парад", 2001.
5. Africa Research Bulletin, Vol. 36 N2, p. 13424; Negash T and Tronvell, Brothers at War. Making Sense of the Eritrean-Ethiopian War, Ohio Press University, 2001, p. 2.
6. Euthopiaplans renewed offensive // Jane’s Intelligence review 01.04.2000; No compromise for Eritrea and Euthiopia // Janes Intelligence Review 01.01.2001.
7. Котлобовский А.В., Оправдавший предназначение, Авиация и Время, № 6, 2007.
8. Жирохов М.А, Шаповаленко М, Последняя классическая война ХХ века, История Авиации, № 2, 2002.
9. Жирохов М.А, Шаповаленко М, Последняя классическая война ХХ века, История Авиации, № 3, 2002.
10. Wasilewski Jacek, Wojna etiopsko-eritrejska w powietrzu, cz. I, in Lotnictwo, No. 5, 2005.
11. Wasilewski Jacek, Wojna etiopsko-eritrejska w powietrzu, cz. II, in Lotnictwo, No. 6, 2005.
12. Ethiopiaplans renewed offensive // Jane’s Intelligence Review, 01.04.2000; Africa Research Bulletin. Vol. 37, N5, p. 13959.
13. Барабанов М, Индо-пакистанский конфликт в Каргиле. Чужие войны, под ред. Р.Пухова, М., 2012.
14. Shaukat Q, An analysis of the Kergil conflict 1999 // The RUSI Journal, 147 (April 2002); World Defence Almanac 2002-2003.
15. Куделев В, Вооруженный конфликт между Северным и Южным Йеменами. Чужие войны, под ред. Р.Пухова. М., 2012.
16. Institute of Peace and Conflict Studies. New Delhi. Article №546, 17.08.2001; Foreign Affairs, January/February 2002, p.115; Джоунс Родни, Ядерная стратегия Пакистана: в поисках гарантированного сдерживания // Ядерное распространение, выпуск 34, январь-март 2000, с. 37; ШилинА.А., Стратегический баланс в Южной Азии, М., 2004, с. 108-109.
XX ԴԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ
Արծրուն Հովհաննիսյան
Ամփոփագիր
XX դարի վերջին աշխարհում տեղի ունեցած պատերազմներից և մարտական գործողություններից կան երկուսը, որոնք իրենց բնույթով և մարտական գործողությունների առանձնահատկություններով մեզ համար կարևոր են և օրինակելի:
1998թ. կրկին սկսվեց եթովպա-էրիթրեական նոր պատերազմը: Եթովպական բանակը սկզբում մեծ հաջողություններ չուներ, սակայն այն վերածվեց հյուծման պատերազմի երկու կողմերի համար էլ:
Այս պատերազմին զուգահեռ Հնդկաստանի հյուսիսարևմտյան մասում ընթացող պատերազմը ևս մեզ համար ուսանելի կարող է լինել:
Մենք կարծում ենք, որ հոդվածում քննարկված հարցերը և եզրակացություններն այժմեական են նաև մեզ համար: Այսօր մենք մեր բանակի պատրաստության և մարտական գործողությունների վարման հավանական սցենարներում այս օրինակների հետ համընկնող հարցեր ու խնդիրներ շատ ունենք:
115
Ա Հովհաննիսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.
УРОКИ ПОСЛЕДНИХ ВОЙН XX ВЕКА Арцрун Ованиссян
Резюме
Среди войн и боевых действий конца ХХ века две войны для нас особенно важны и показательны по своему характеру и специфике боевых действий.
В 1998г. возобновилась эфиопско-эритрейская война. Эфиопская армия вначале не добилась большого успеха, однако боевые действия превратились в войну на истощение для обеих сторон.
Одновременно с этой войной на северо-западе Индии шла другая война, которая может послужить нам примером.
Мы считаем, что обсуждаемые в статье вопросы и выводы актуальны и для нас. На сегодня в подготовке нашей армии и вероятных сценариях ведения боевых действий есть много вопросов и проблем, совпадающих с этими примерами.
THE LESSONS OF THE LAST WARS OF THE 20th CENTURY Artsrun Hovhannisyan
Resume
Among the wars and military clashes of the late 20th century there are two that seem important and archetypal for us in terms of their nature and peculiarities of military operations.
In 1998 a new war broke out between Ethiopia and Eritrea. The Ethiopian army initially had no much success, but later it turned into a war of attrition for both belligerents.
Another war that went on in parallel in northwestern part of India can also be a learning point for us.
We believe the problems discussed in the article and its conclusions are up-to-date for us, too. There are many questions and issues that correlate with those related to readiness of our army and possible scenarios of military operations.
116