ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Արծրուե Հովհաննիսյան
Հոդվածում ներկայացվել և վերլուծվել են անօդաչու թռչող սարքերի արդյունավետ կիրառման օրինակները վերջին տասնամյակներում տեղի ունեցած լոկալ պատերազմներում։ Ցույց է տրվել, որ նման սարքերի օգտագործումը հայկական ԶՈւ-ում խիստ ակտուալ է և անհրաժեշտ։
Վերջին մի քանի տասնամյակում թռչող սարքերի (ԹՍ) կիրառության մեջ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դերն անընդհատ մեծանում է: Ժամանակակից ԱԹՍ-ներն ունեն տարատեսակ կառուցվածք, դրանցից ամենահզորներն ընդունակ են օդում' մոտ 20 կմ բարձրության վրա, մնալ ավելի քան 40 ժամ [1, с. 30-33]: ԱԹՍ-ները հեռակառավարմամբ և ծրագրով ինքնուրույն կատարում են բազմազան մարտական խնդիրներ [2, с. 6-8, 10-13]: Համաշխարհային շուկայում նման սարքերի պահանջարկը 2004թ. կազմել է $6,87 մլրդ, այն դեպքում, երբ վեց տարի առաջ այն հազիվ էր անցնում $2 մլրդ-ն: Միայն ՆԱՏՕ երկրներում կիրառվում է մոտ 60 հազար ԱԹՍ, որը կազմում է վերջին 15 տարում աշխարհում արտադրված նման սարքերի մոտ 80%-ը [3, с. 9]:
Ներկայումս զարգացած պետությունների ԶՈւ կազմում Ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) ավելի զգայուն են արդի գիտատեխնիկական զարգացումների նկատմամբ: ՌՕՈւ զարգացման համար նման պետություններում հատկացված միջոցները զգալիորեն գերազանցում են այլ զորատեսակների զարգացմանը հատկացված միջոցներին:
Առաջին համաշխարհային պատերազմից (1914-1918թթ.) սկսած զինված հակամարտությունների ժամանակ ավիացիայի դերն ավելի է կարևորվում: Այսօր այդ դերն ստանձնել են ընդհանուր ԹՍ-ները կամ օդային հարձակման միջոցները (ՕՀՄ), որոնց մի մասն էլ կազմում է ավիացիան: Մենք ԹՍ-ներն ընդհանրացնում ենք ՕՀՄ-ների հետ այն պատճառով, որ դրանց կիրառության պատմությունն ապացուցեց, որ գրեթե չկա ԹՍ, որը հնարավոր չլինի կիրառել որպես կրակային կամ այլ հարված հասցնող ՕՀՄ1:
1 Տարբեր ժամանակներում ստեղծված ամենամեծ և անհարմար դիրիժաբլները, բեռնատար, մարդատար ինքնաթիռները, տիեզերական կրող հրթիռներն անգամ' շատ չնչին տեխնիկական ձևափոխությունների արդյունքում, վերածվում էին հարվածային միջոցների, ռմբակոծիչի, հականավային ինքնաթիռի և այլն: Նշվածի լավագույն ապացույցն են գերմանական Ցեպպելին դիրիժաբլները, խորհրդային «Ռ-7» բալիստիկ հրթիռը, «Ալմազ» տիեզերակայանը, գերմանական «ՖՎ-200», ամերիկյան «Ց-130», «Բոինգ-747» և այլ ինքնաթիռները, չհաշված հարյուրավոր ուսումնական ԹՍ-ները, որոնք ներգրավվել են ամենատարբեր մարտական խնդիրների կատարման համար:
60
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.
Ա.Հովհաեեիսյաե
Հարկավոր է ճիշտ գեահատել ԹՍ-եերի և ՕՀՄ-եերի աճող դերե ու նշանակությունն ապագայի պատերազմներում, որոնք մարտավարական և ռազմատեխնիկական կատարելագործումների հետևանքով կվերածվեն գերճշգրիտ խոցման միջոցների պատերազմների: 20-րդ դարում ստեղծվեցին աննախադեպ տեսակների զենքեր, սակայն վերջին տասնամյակին ոչ մի զինատեսակ այդքան արագ չի զարգանում, որքան գերճշգրիտ զենքերը: Դրանց զարգացմանը հատկապես նպաստում եե տեղեկատվական և համակարգչային տեխնոլոգիաների զարգացումն ու ներդրումը ռազմական ոլորտում [4, с. 1112]: Միաժամանակ, գերճշգրիտ զենքերը, կրճատելով խոցման ժամանակը և ծախսերը, բարձրացնում եե արդյունավետությունը1:
Երկու-երեք տասնամյակի զինված ընդհարումների ընթացքում ՕՀՄ-եե-րով կրակային խոցման գործում դրանց կիրառության տեսակարար կշիռը 2-4%-ից աճեց մինչև 70%-ի [5, с. 68]: Մասնավորապես, 2003թ. Իրաքյաե պատերազմում կիրառել եե ավելի քաե 12.000 գերճշգրիտ ավիացիոն սպառազինություն, և այե կազմել է ընդհանուր օգտագործվածների 70%-ը [6, с. 58-61]: Երկու Իրաքյաե պատերազմների (1991 և 2003թթ.) փորձը ցույց է տվել, որ ավիացիան, կատարելով մոտավորապես եույե քանակության մարտական թռիչքներ (մոտավորապես 42.000), երկրորդ անգամ գերճշգրիտ սպառազինության շնորհիվ 4-5 անգամ ավելի շատ նշանակետեր է խոցել, համապատասխանաբար' 4500 և 20.000 [7, с. 50]: Նշեեք, որ երկրորդ պատերազմն ավելի կարճ է տևել, իեչը նշանակում է, որ աճել եե ոչ միայն գերճշգրիտ սպառազինության կիրառման դեպքերը, այլ եաև ՕՀՄ-եերի կիրառման խտությունը: Ժամանակակից գերճշգրիտ ռումբերի և հրթիռների արդյունավետությունը շատ բարձր է [8, с. 106108]: Գերճշգրիտ զինատեսակներն իրեեք հիմնականում հանդիսանում եե ԹՍ-եեր կամ կազմում եե տարատեսակ ԹՍ-եերի ու ՕՀՄ-եերի բաղկացուցիչ մասնիկը: ԹՍ-եերի դերի մեծացման ֆոեիե հետաքրքրական է ներկայացնել զարգացած երկրեերի ԶՈւ-ում ՌՕՈւ տեսակարար կշիռը: Ըստ 2008թ. տվյալների Մեծ Բրիտաեիայի, Գերմանիայի, Իսրայելի և Ֆրանսիայի ԶՈւ-ում այե աեցեում է 20%-ից, Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի ԶՈւ-ում 20% չի կազմում: Միայե ԱՄՆ ՌՕՈւ-ե է կազմում ԶՈւ 32%-ը1 2:
Ներկայումս ՌՕՈւ սպառազիեություեը բազմատեսակ սարքերն ու միջոցներն եե, որոնք կլիմայական ցանկացած պայմաններում և օրվա բոլոր ժամերին, առաեձիե կամ այլ զորատեսակների հետ սերտ համագործակցությամբ, բարձր հուսալիությամբ կարող եե վարել մարտական գործողություններ: Ժամանակակից ՌՕՈւ ունենալու համար հարկավոր է, որ տվյալ պետու-
1 Տե ս militera.lib.ru/science/tactic/index.html
2 Վերլուծությունը կատարված է ըստ Зарубежное Военное Обозрение. 2008, № 7. стр. 76-110 ամսագրի, The Military Balance 2007-2008, The Middle East Strategic Balance 2007-2008 պարբերականների, Jane s և այլ տեղեկատուների:
61
Ա.Հովհաեեիսյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.
թյաե զինված ուժերը զինված լիեեե արդիական ԹՍ-եերով, զենքերով և համալիրներով: Չմոռանանք, որ բարձրակարգ տեխեիկաե պետք է շահագործեե և սպասարկեն բարձրակարգ մասնագետներ:
Տեղային պատերազմների վերջին օրինակները ցույց եե տվել, որ ցամաքային զորքերի (ՑԶ) համար ռազմական ավիացիայի կողմից կատարվող խնդիրների զգալի մասը լուծում է բանակային ավիացիան գրոհիչները և ուղղաթիռները: Այսիեքե երևում է ավիացիայի զարգացման դինամիկան միջոցների փոքրացման և հարվածների ճշտության ուղղությամբ:
Մարտական ԱԹՍ֊եերե իրեեց գերճշգրիտ հարվածային հնարավորություններով կարող եե ապագայում մասնակիորեն փոխարինել գրոհիչներին և ուղղաթիռներին:
ԹՍ-եերի բնագավառում, գերճշգրիտ խոցող և այլ միջոցներից զատ, վերջին նվաճումներից եե ԱԹՍ-եերը, որոնք աեվաեում եե եաև անօդաչու թռչող ապարատներ, անօդաչու ավիացիոն համակարգեր և այլե: ԹՍ-եերի այս տեսակին վերջերս ամբողջ աշխարհում մեծ եշաեակություե է տրվում: Հատկապես հետաքրքրական է եմաե սարքերի կիրառությունը մեր տարածաշրջանում:
1. ԱԹՍ-ե' որպես ԹՍ աոանձին տեսակ
ԹՍ այս տեսակները գրեթե եորություե չեե ներկայացնում: Դրանք մարդկությանը հայտեի եե եույե ժամանակներից, երբ ի հայտ եկաե սովորական ԹՍ-եերը:
ԱԹՍ ասելով կարելի է հասկանալ ԹՍ տարատեսակ, որը սարքի մեջ նստած մարդու կողմից չի ղեկավարվում: Այդպիսիե կարող եե համարվել տարատեսակ օդապարիկները, հրթիռները, ինքնաթիռները, ռումբերը, արբանյակները, անգամ «Բուրաե» տիեզերական մաքոքը: Ներկայումս այս սարքերի համար աշխարհում դեռևս գոյություն չունի հստակ դասակարգում:
Հետախուզական ԱԹՍ-եերի առաջին հաջողված դեբյուտը տեղի ունեցավ Վիետնամական պատերազմում: Օդային թիրախի հիմաե վրա ստեղծված «ԱՔՄ 34 Ֆայերբի» աեուեը կրող հետախուզական ԱԹՍ-ե փոխեց շատերի պատկերացումն օդային հետախուզության մասին:
Վիետնամական պատերազմի ընթացքում ամերիկյան օդային հետախուզության մոտ 80%-ը կատարել եե «Ֆայերբիեերը» [9, с 38-41]:
1964-1975թթ. եմաե սարքերը կատարել եե ավելի քաե 3400 մարտական թռիչք, և որ ամենակարևորն է, դրանց կորստի հետ մարդկային կորուստ տեղի չի ունեցել [9, с. 38-41]: Համեմատության համար եշեեք, որ եույե ժամանակամիջոցում մարտական ավիացիան կորցրել էր մոտ 2500 իեքեաթիռ, որոնց անձնակազմից շատերը գերի էիե ընկել կամ սպանվել: Ամերիկյան այս փորձը շատ ուսանելի էր, և առաջինը դրանից օգտվեցին Իսրայելում: Նրանք մեծ գի-
62
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.
Ա.Հովհաեեիսյաե
տագործեակաե աշխատանք ծավալեցիե փոքր ԱԹՍ-եերի ստեղծման ուղղությամբ: Նախ 1969թ. մի քանի իսրայելական զինվորական և իեժեեեր ռադիոհե-ռակառավարվող ավիամոդելների վրա տեղադրեցիե նկարահանող սարք և փորձարկեցին: Արդյունքները գոհացուցիչ էին: Որոշ ժամանակ աեց բանակը հետաքրքրվեց դրանով և մի քանի իեժեեերեերի տրամադրեց գումար նման սարք ստեղծելու նպատակով: Չնայած ամեն ինչ այնքան էլ հարթ չէր. պետությունը մի կողմից խրախուսում էր նման սարքերի ստեղծման փորձերը, անգամ ըեկերություեեերի հիմնումը, մյուս կողմից ԱՄՆ-ից գնեցին «Ֆայերբի-եեր» և փորձարկված այլ սարքեր: Մի քանի տարի հետո, իհարկե, ամերիկյան փորձի և համապատասխան աշխատանքի համադրման արդյունքում իսրայելական նորաստեղծ ըեկերություեեերե առաջատար դարձան այս ոլորտում:
1973թ. պատերազմում իսրայելցիեերը ԱԹՍ-եերի կիրառության մեծ փորձ ձեռք բերեցին, ինչը շատ օգնեց նրանց հետագայում: Հաջորդ արաբա-իսրայելակաե պատերազմում' 1982թ., Բեքաայի հովտում իսրայելցիեերը գործում էին ավելի կազմակերպված: Նրանք ԱԹՍ-եերով նախ հայտնաբերում էին սիրիական զորքերի տեղակայումները, մեկ այլ տեսակի ԱԹՍ-եերը, հանդիսանալով կեղծ թիրախներ, ստիպում էին միացնել սիրիական ռադիոլոկա-ցիոե կայանները (ՌԼԿ)' մատեելով դրանց դիրքերը: Հանգամանք, որն օգտագործում էին իսրայելական ռադիոէլեկտրոեայիե պայքարի միջոցները և հարվածային ինքնաթիռները: Առանց ժամանակ կորցնելու դրանք խլացնում կամ ոչնչացնում էին ՌԼԿ-եերը: Հակառադիոլոկացիոե հրթիռների հիմնական աղբյուրի' ՌԼԿ անջատման դեպքում նորից ԱԹՍ-եերը լազերային լույսով ուղղորդում էին ինքնաթիռներից արձակված այլ տեսակի հակառադիոլոկացիոե հրթիռներ: Օդային իրադրության ամբողջ տեղեկատվությունը ստանում և հստակ վերահսկում էին ամերիկյան հեռակա հայտնաբերման և ղեկավարման «Ե-2Ց Հոկայ» ինքնաթիռները [9, с. 38-41]: Մարտական գործողությունների ժամանակ' ընդամենը մեկ ու կես ժամում, իսրայելցիեերը ոչնչացրին մոտ 25 արաբական զեեիթահրթիռայիե համալիր (ԶՀՀ): 1982թ. դեպքերը հիշարժան եե եաև երանով, որ պատերազմի ժամանակ առաջին անգամ կիրառվում էին ԱԹՍ-եեր' հատուկ ՑԶ-ի համար [10, с. 93-95]:
1991թ. տեղի ունեցած «Փոթորիկ անապատում» գործողության ժամանակ դաշնակիցների հետախուզական ԱԹՍ-եերը կատարել եե օդային լուսանկարահանումների զգալի մասը, որի արդյունքում հայտնաբերվել էին անապատում լավ թաքցված և քողարկված ռազմական բունկերներ, օդանավարաններ և տարատեսակ այլ օբյեկտներ [11, с. 28-30]: ԽՍՀՄ-ը ևս ԱԹՍ-եերի զարգացման բնագավառում որոշակի քայլեր կատարում էր: 1970-80-ակաե թթ. ԽՍՀՄ սպառազինության մեջ կային հազարավոր ԱԹՍ-եեր, սակայն դրանք շատ հին էին և անհուսալի: Խորհրդային սարքերը լայն կիրառություն
63
ԱՀովհաեեիսյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.
չէին ունեցել, չնայած առաքվել էին Չեխոսլովակիա, Ռումիեիա, Իրաք և Սիրիա և մասնակիորեն կիրառվել:
Ժամանակակից ԱԹՍ-ները կարող են օդում մնալ ավելի քան քառասուն ժամ' մեծ ճշտությամբ կատարելով լուսանկարահանումներ և ռադիոհետախուզություն, գիշերը և ցերեկը' գտնվելով բավական մեծ բարձրության վրա: Ներկայումս ԱԹՍ-ների ստեղծմամբ զբաղվում են շատ պետություններ:
Ամերիկյան «Գլոբալ Հոկ» ԱԹՍ-ն ունի մեծ չափեր (երկարությունը 14.5 մ, բարձրությունը 4.7 մ, թևերի բացվածքը 40 մ), կարող է օդում' մոտ 20 կմ բարձրության վրա, մնալ ավելի քան 40 ժամ [1, с. 30-33]: Վերջինս նախատեսված է ռազմավարական հետախուզության համար և թռչում է տրված ծրագրով [2, с. 6-8, 10-13]:
2006թ. Լիբանանյան պատերազմում, հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը, իսրայելական ԱԹՍ-ները կատարել են մոտ 1500 մարտական թռիչք, նույն ժամանակաընթացքում մարտական ինքնաթիռները կատարել են ավելի քան 10.000 մարտական թռիչք: Սակայն ԱԹՍ-ները, կատարելով ավանդական ավիացիայից մոտ 6 անգամ քիչ մարտական թռիչք, օդում մնացին մոտ 15.000 ժամ, այն դեպքում, երբ մարտական ինքնաթիռները' մոտ 12.000 ժամ1:
Սա ԱԹՍ կիրառության աճի դինամիկայի լավագույն հավաստումն է: Հայտնի է, որ ներկայումս ավելի քան 75 պետություններում արտադրվել է ավելի քան 300 տեսակի ԱԹՍ [12]: Այստեղ ևս հետաքրքիր նրբություն կա. ժամանակին, երբ ինքնաթիռաշինության տեխնոլոգիան աստիճանաբար բարդացավ, իսկ նյութական ներդրումները մեծացան, արդիական մարտական ինքնաթիռներ ստեղծող պետությունների թիվը պակասեց կես դարի ընթացքում մոտ երկու տասնյակից հասնելով երեք-չորսի: ԱԹՍ-ների զարգացման մեջ նկատվում է հակառակ միտումը. այսօր ներգրավվում են ավելի ու ավելի շատ պետություններ: Փաստորեն' մինի ավիացիան ծաղկում է նաև տեխնոլոգիայի պարզության և ցածրարժեքության շնորհիվ: Ահա այստեղ պետք է կանգ առնել իմաստավորելու համար այն հարցը, թե մենք ինչ կարող ենք անել այս
\ о \ ռ
ոլորտում: Նախ մենք ի նչ կարող ենք անել մեզ համար, և հետո կարո ղ ենք
արդյոք այս ոլորտում ճեղքում արձանագրելով դուրս գալ միջազգային մառ
կարդակ: Չէ որ ԱԹՍ-ների տեխնոլոգիաների զարգացման համար անհրաժեշտ գրեթե ամեն ինչ կա մեզանում: Ժամանակին Իսրայելում հենց նման մոտեցման արդյունքում կարողացան հասնել բացառիկ ցուցանիշների:
Ժամանակակից ԱԹՍ-ները բարձր տեխնոլոգիական, գերճշգրիտ և հուսալի համակարգեր են, որոնց հիմնական աշխատանքի մեջ մարդկային գործոնը հասցված է նվազագույնի, իսկ անհաջողության ժամանակ մարդկային կորուստները գրեթե լիովին բացառված են: Այս ամենը խոստանում է էլ ավելի
1 Տե ս http://www.waronline.org/IDF/Articles/2nd-lebanon-war-statistics/
64
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.
Ա.Հովհաեեիսյաե
բարձրացնել ընդհանուր ԹՍ-ների արդյունավետությունը: Նման հատկանիշներն առավել կարևոր են մեզ նման փոքր երկրների համար, որոնք չունեն հսկայական միջոցներ հզոր մարտական ինքնաթիռների ստեղծման, ձեռքբերման և օդաչուների պատրաստման համար: Համաշխարհային շուկայում նման սարքերի պահանջարկը 2004թ. կազմել է $6,87 մլրդ այն դեպքում, երբ վեց տարի առաջ այն հազիվ էր անցնում $2 մլրդ-ն: Ամերիկյան կազմակերպությունների գնահատմամբ, 2011թ. միայն ամերիկյան շուկայում պահանջարկը կգնահատվի ավելի քան $17 մլրդ: 2001թ. այս հարցի շուրջ ծավալված մասնագիտական քննարկումների ժամանակ մասնագետների կողմից կարծիք է հնչել, որ ոչ հեռու ապագայում ամերիկյան ՌՕՈւ մոտ 30%-ը պետք է կազմեն ԱԹՍ-ները: Գործնական քայլերն արդեն տեսանելի են բոլորին. Պենտա-գոնը սկսել է հինգ անգամ ավելացնել անօդաչուների թիվը ԶՈւ-ում: Ամերիկյան ներդրումներն այս ոլորտում մինչև 2009թ. նախանշված էին $16,2 մլրդ, սակայն ցանկություն կա ավելացնել հատկացումները: Յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ում փորձարկվում է մի քանի նման ԱԹՍ, մեծ հետաքրքրություն են ներկայացնում հատկապես ուղղաթիռատիպ ԱԹՍ-ները:
Պենտագոնի Անվտանգության ծառայության' վերջերս հրապարակած հաշվետվությունում ընդգծվում է, որ դատելով գործունեության ինտենսիվությունից' քառակի մեծացել է արտասահմանյան հետախուզական գործակալությունների հետաքրքրությունն ԱԹՍ-ների ստեղծման վերաբերյալ գաղտնի տեղեկատվության նկատմամբ [13, էջ 13]:
ԱԹՍ-ները սովորական ինքնաթիռների և ուղղաթիռների համեմատ ունեն հստակ ընդգծված և առարկայական առավելություններ: Դրանք են.
• Անձնակազմի պատրաստման ցածրարժեքությունը
• Անձնակազմի կորստի բացակայությունը և մարտական տեխնիկայի սակավ կորուստը
• Օդանավակայանների անհրաժեշտության բացակայությունը
• Սարքերի համեմատաբար ցածր գինը և սպասարկումը
• Սարքերի ընդհանուր փոքր չափերը և, հետևաբար, որոշ տվյալների բարելավումը
• Հակառակորդի ՀՕՊ-ի համար ավելի դժվար հայտնաբերվող և խոցվող նշանակետերը:
ԱԹՍ-ների կողմից կատարվող մարտական խնդիրները մասնագետներն օրեցօր ընդլայնում են: Ստորև թվարկվող մարտական խնդիրները ԱԹՍ-ների կողմից լիովին կամ մասամբ արդեն կատարվել են շոշափելի հուսալիությամբ.
• Հակառակորդի մասին ամենատարբեր տեղեկատվության հավաքում ժամանակի իրական ընթացքում
• Հակառակորդի նշանակետերի վրա սեփական հրետանու, ավիացիայի և խոցման այլ միջոցների կրակի ուղղորդում, նշանառում
65
ԱՀովհաեեիսյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.
• Հակառակորդի ՀՕՊ միջոցների աշխատանքի խափանում ռադիոպայ-քարի ազդեցության միջոցների շնորհիվ, օդային իրադրության բարդացում սովորական թռիչքներով և կեղծ թիրախի հանդիսացում
• Հակառակորդի կապի խափանում
• Հակառակորդի որոշակի նշանակետերի ոչնչացում' ճշգրիտ հարվածներով
• Կապի փոխհեռարձակում։
2.Անօդաչռւթռչող սարքերի կիրառման առանձնահատկությունները
ռ ռ
Ինչի են ընդունակ այս սարքերը, և ինչ պոտենցիալ ունեն գալիք զինված հա-
ռ
կամարտությունների ժամանակ: Որո նք են դրանց կիրառման մարտավարական սահմանները և ձևաչափերը, կիրառության առանձնահատկությունները: Խնդիրը հատկապես կարևոր է այլ զորատեսակների' լեռներում վարած մարտական գործողությունների առանձնահատկությունների հետ կապված (վերջին հանգամանքն ավելի մեծ նշանակություն ունի ավիացիայի համար, քանզի ավիացիոն ստորաբաժանումները հիմնականում գործում են համազորային ստորաբաժանումների հետ համատեղ, նպաստում են նրանց խնդիրների բարեհաջող կատարմանը և որքան էլ հզոր են, հակառակորդին հաղթելու վերջնական խնդիրն ինքնուրույն չեն կարող լուծել):
Մինչ օրս մասնագետների կողմից դեռ հստակ հաստատված չեն ԱԹՍ-ների դասակարգումը և նրանց ներկայացվող պահանջները: Ըստ քաշի, թռիչքի բարձրության, հեռավորության և ժամանակի' ընդունված է ԱԹՍ-ները բաժանել.
• «Միկրո» (մինչև 10 կգ ընդհանուր քաշ, 1 կմ թռիչքի բարձրություն, 1-ժամյա թռիչք)
• «Մինի» (մինչև 50 կգ ընդհանուր քաշ, 3-5 կմ թռիչքի բարձրություն, մի-քանիժամյա թռիչք)
• «Միդի» (մինչև 1000 կգ ընդհանուր քաշ, 9-10 կմ թռիչքի բարձրություն, 10-12-ժամյա թռիչք)
• «Ծանր» (մինչև 20 կմ թռիչքի բարձրություն, մինչև 24-ժամյա թռիչք):
Ներկայումս ԱԹՍ-ների կողմից լուծվող տարատեսակ մարտական ու ոչ մարտական խնդիրները կարելի է բաժանել երեք խմբի: Առաջին և հիմնական խնդիրն ամենաբազմազան հետախուզությունն է, երկրորդը' մարտական հարվածների լայն ոլորտը (մեծ հեռանկար ունի այս երկու խնդիրների մեկտեղումը) և վերջապես երրորդ խումբը' ամենատարբեր խնդիրների լուծման ապահովումը:
66
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.
Ա.Հովհաեեիսյաե
Մինչ օրս ԱԹՍ-ների լայն կիրառությունը հիմնականում հարուստ է հետախուզական կենսագրությամբ: Որոշ մարտական գործողությունների ժամանակ ԱԹՍ-ների կատարած հետախուզության մասշտաբները նույնիսկ գերազանցում են սովորական ինքնաթիռների և անգամ արբանյակների կատարած հետախուզության մասշտաբները:
Ռազմարվեստի պատմությունը վաղուց փաստել է, որ հետախուզական լավ տվյալները հաճախ կանխորոշում են պատերազմի ելբը:
Ելնելով ստեղծված իրադրությունից' ԱԹՍ-ների կիրառությունը հետախուզական նպատակներով ավելի ու ավելի պահանջված է դառնում:
ԱԹՍ-ների կիրառությունը ժամանակի ընթացքում ստացել է բազմակի ձևեր ու երանգներ. հատկապես ի հայտ է գալիս ԱԹՍ-ների մասնակի և համակարգային կիրառության գաղափարը: ԱԹՍ-ները հիմնականում կիրառվում էին մեկ զորատեսակի և անգամ կոնկրետ ստորաբաժանումների համար, որը հենց մասնակի կիրառության տեսակն է: Իրաքյան վերջին' 2003թ. պատերազմի ժամանակ ամերիկյան «Դելտա» հատուկ ստորաբաժանման զինվորներն իրենց պաշտպանական սաղավարտներին ամրացված էկրաններին անմիջապես տեսնում էին իրենց շրջակայքում տեղի ունեցող ամեն ինչ: Տեղեկությունը ստացվում էր «Դռեգոն Էյ» հետախուզական ԱԹՍ-ներից: Հատուկ ստորաբաժանման մարտիկները հետախուզական ԱԹՍ-ների հաղորդած տվյալներով հայտնաբերված «խոչընդոտները» վերացնելու համար կարող էին դիմել մարտական «Փրեդատոր» ԱԹՍ-ներին, վերջինս կիսավտոմատ ռեժիմում խոցում էր հայտնաբերված թիրախները: Ոչնչացման ենթակա թիրախները կարող էին լինել մինչև անգամ առանձին դիպուկահարներ: Սա արդեն համակարգային կիրառության փոքրիկ տարբերակ է, սահմանափակ տարածքում սահմանափակ խնդիրների լուծման համար:
ԱԹՍ-ների մասնակի կիրառությունը համարվում է ավելի թույլ մակարդակ, սակայն դեռ իրեն չի սպառել և որոշ դեպքերում կարող է բերել լուրջ հաջողություններ: ԱԹՍ-ների նույնիսկ մասնակի կիրառությունը սահմանափակ ստորաբաժանումների կամ ստորաբաժանման կողմից, սահմանափակ տարածքում և ժամանակում, կոնկրետ տեղեկատվություն ստանալու համար կարող է զգալիորեն բարձրացնել տվյալ ստորաբաժանման և անգամ ամբողջ զորամիավորման մարտական հնարավորությունները: Մեր տարածաշրջանում, օրինակ, մեկ համազորային զորամիավորմանը տրված ԱԹՍ-ների ստորաբաժանումը կարող է այդ զորամիավորումն ապահովել անընդհատ հետախուզական ստույգ տվյալներով' ռազմաճակատի ամբողջ երկայնքով և խորությամբ։ Ներկայումս գոյություն ունեցող և բազմիցս կիրառված ԱԹՍ-ներն ապացուցել են այդ հնարավորությունները: Ստորաբաժանման մեջ կա մի քանի ԹՍ, և ստորաբաժանումը կարող է արագ տեղաշարժվել' մանևրելով զորամիավոր-
67
ԱՀովհաեեիսյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.
ման ամբողջ ճակատով: Մասնակի կիրառման լավ օրինակ կարող է հանդիսանալ նաև հատուկ ԱԹՍ-ների կիրառումը' որպես նշանառու-խոցող միջոցներ, այսպես ասած «քիլլերներ»: ԱԹՍ-ները զինելով մեծ տրամաչափի դիպու-կահար զենքերով կարելի է ստանալ ցանկալի արդյունքներ: Նշված հնարավորությունները հատկապես կարևոր են հայկական զինված ուժերի համար:
Մասնակի կիրառության աճող ծավալներն են հիմք տալիս մասնագետներին ավելի լուրջ վերաբերվել ԱԹՍ-ների' որպես համակարգային և որ ավելի կարևոր է' մարտական կիրառության հեռանկարին: Հիմա ԱԹՍ-ների հեռանկարայնությունն այլևս քննարկման առարկա չէ, խնդիրը նրանց կիրառության մասշտաբների որոշման, կիրառման մարտավարական և ռազմավարական մոտեցումների, նրանց շնորհիվ մարտն ավելի կազմակերպված դարձնելու մեջ է:
Մասնակի կիրառման մասին նշելիս ակնարկեցինք համակարգային կիրառության պարզ դեպքերի մասին:
Համակարգային կիրառության դեպքում ԱԹՍ-ն ընդհանուր տեղեկատվական դաշտի ապահովման կարևորագույն գործիքներից է: Համակարգային կիրառության դեպքում ԱԹՍ-ն հետախուզական թռիչքը կատարում է միաժամանակ մի քանի օղակների համար, կամ նրա տված տեղեկատվությունը միաժամանակ ստանում են տարբեր համակարգեր ու գերատեսչություններ: Տեղեկատվության ստացման միջոցները կարող են ունենալ տարբեր նպատակներ և խնդիրներ, կարող են լինել առանձին սարքեր հանդիսանալով մեկ համակարգի բաղկացուցիչ մասնիկներ: Դրանք կարող են համագործակցել, և այդ համագործակցությունը կարող է մեծապես կախված լինել ԱԹՍ-ների հաղոր-դած տեղեկություններից: Օրինակ' ԱԹՍ-ները, հետախուզելով տեղանքը, տվյալները միանգամից հաղորդում են և կենտրոնակայան, և հարվածային ԹՍ-ներին:
ԱԹՍ-ների համակարգային կիրառության համար ներգրավվում են ավելի մեծ քանակությամբ համալիրներ' իրենց ԹՍ-ներով և կառավարման ավելի բարդ տեխնոլոգիաներով: Համակարգային կիրառման ժամանակ խնդիրն արդեն միայն հետախուզումը չէ, նույնիսկ հետախուզված տեղեկությունները մշակելը և հասցեատիրոջը հասցնելը բավարար չեն: Հայտնաբերված նշանակետերին հարվածելու համար կոորդինատների մշտական ապահովում, արդյունքների ստուգում. սա արդեն բարդ համակարգ է, սակայն անվիճելիորեն ավելի հուսալի և արդյունավետ: Նման համակարգային կիրառումը, թվարկված բարդություններով հանդերձ, հրամանատարությանը թույլ է տալիս լուծել համակարգային խոշոր խնդիրներ: Նմանատիպ խնդիրների լուծման ժամանակ առանցքային դեր են խաղում ԱԹՍ-ները:
Մարտական կիրառությունն ինքնին համակարգայինի մի մասնիկ է, քա-
68
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.
Ա.Հովհաեեիսյաե
եի որ, երբ դրանք կիրառվում եե, տեղեկատվական ապահովումը, ղեկավարումը և այլ քայլերը կատարվում եե այլ ԱԹՍ-եերի ու համալիրների միջոցով: Սա մասեակի կիրառությաե դասակաե ձևից մեկ քայլ վեր է, այսիեքե' մաս-եակի կիրառություե համակարգայիե որոշակի երաեգեերով:
ԱԹՍ-եերը, ի սկզբաեե հաեդիսաեալով ԹՍ-եերի հասարակ տեսակը, վերաճել եե ռազմավարակաե խեդիրեեր կատարող համալիր միջոցեերի: Ուշագրավե այե է, որ երաեք, ելեելով իրեեց ոչ մեծ արագություեից, մարտա-կաե մասի փոքր չափերից և այլ բեութագրերից, տեղավորվում եե ավաեդա-կաե մարտավարակաե օղակի սպառազիեություեեերի չափաեիշեերի մեջ, սակայե, ելեելով տեղեկատվակաե այե հզոր բազայից, որը տրամադրում եե երաեք' առաեց ժամաեակայիե ձգձգմաե: Տրամադրված տեղեկատվությաե շեորհիվ, օպերատիվ և ռազմավարակաե համակարգերի հետ համագործակ-ցությաե աեհրաժեշտություեից, իեչե ապահովում է մարտի ղեկավարմաե ճկուեություե, աեօդաչուեերը վերաճել եե ռազմավարակաե միջոցեերի: Ասել է թե այս հասարակ ու պարզ մեքեեաեերը լուծում եե բարդ ու կարևորագույե խեդիրեեր:
Ահա այսպես, առաջիե հայացքից պարզագույե հիմուեքեերով է արտահայտվում մարտակաե ԱԹՍ-եերի համակարգայիե կիրառությաե եախեակաե տեսություեը:
Եզրակացությռւե
Փոքր պետություեեերի համար, իեչպիսիե ՀՀ-ե է, եերկայումս դժվար է իեք-եուրույե ստեղծել և արտադրել լավ տվյալեեր ուեեցող ԱԹՍ-եեր: Կարելի է սկզբի համար այլ պետություեեերից գեել պատրաստի տեսակեեր, փորձ ձեռք բերել, իսկ հետո փորձել ստեղծել սեփակաե ուժերով:
Ամեե դեպքում, ելեելով պետությաե ռազմատեխեիկակաե աեկախու-թյուեից' եպատակահարմար է ԱԹՍ-եերը, իեչպես և ցաեկացած սպառազի-եություե, ստեղծել սեփակաե միջոցեերով և չեերկրել արտասահմաեից: Հաստատապես աեքեեարկելի է այե, որ ՀՀ ԶՈւ-իե աեհապաղ հարկավոր եե ԱԹՍ-եեր, և ոչ մեկ-երկուսը: Մեր տարածաշրջաեի համար առաեձեահատուկ կարևորություե ուեեե ԱԹՍ-եերի որոշակի բեութագրեր: Օրիեակ' հարկավոր է, որ ԱԹՍ-ե ուեեեա ոչ պակաս, քաե 6 կմ թռիչքայիե բարձրություե, լիեի կա-տապուլտայիե արձակմամբ, աեկարգելով կամ հատուկ հարմարաեքով վայրէջք կատարող: Սովորակաե թռիչքուղուց թռչող և եույե տեղում վայրէջք կատարող ԱԹՍ-եերը մեզ մեծ ծառայություեեեր չեե կարող մատուցել: Մեզա-եում շատ կարևոր է զարգացեել եաև այլ տեսակի ԱԹՍ-եերը, մասեավորա-պես օդապարիկեեր: Օդայիե սահմաեի վերահսկողությաե, օդուժի կիրառությաե և աեգամ խաղաղ թռիչքեերի կազմակերպմաե գործում այս սարքերի դե-
69
ԱՀովհաեեիսյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.
րը շատ կարևոր է: Առանձնահատուկ նրբություններ շատ կան: Թեման առհասարակ պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում, հատկապես, երբ մեր հարևան երկրներն ակտիվորեն զարգացնում են այս տեխնոլոգիաները: Այսինքն' այստեղ կա նաև մրցակցության խնդիր:
Ժամանակակից ՕՀՄ-ների զանգվածային կիրառմամբ հենց մարտական գործողությունների սկզբից հնարավոր է հաղթանակ տանել: Կիրառության մասսայականությունն աննախադեպ է [5, с. 70]: Առաջին էշելոնի զորքերն այնքան արագ են շարքից դուրս գալիս, որ երկրորդ էշելոնը կամ ռեզերվը չի հասցնում միջամտել [14, с. 28]: Խրամատային ամուր, պասիվ պաշտպանությունը, որը կարծրատիպ է դարձել, արդեն չի կարող ապահովել հուսալի պաշտպանություն [15, с. 18-24]: Հարձակողական դատողությունը հակամարտության ժամանակ դառնում է գերակայող [16, с. 73-80]: Ամբողջ աշխարհն անցնում է հիմնական ստորաբաժանումների փոփոխման: ՕՀՄ-ների, ԹՍ-նե-րի և այլ համակարգերի հագեցվածության շնորհիվ հիմնական դարձող բրիգադներն ավելի մեծ հարվածային և շարժունակության հնարավորություններ ունեն, քան նախկին դիվիզիաները:
Մարտական գործողությունների ծանրության կենտրոնը վաղուց գետ-նիցշարժվում է դեպի երկինք:
Այս պարզ ճշմարտության ընկալումը կարող է հաղթանակներ ու գերակայություն ապահովել ապագայում և հակառակը' կորուստներ պատճառել այն չընդունելու պարագայում: Նման դառնություններ թույլ տալու հնարավորություն մենք չունենք: Մեզանում, որպես կանոն, ուշադրություն է դարձվում ցամաքային զինատեսակների և զորատեսակների զարգացմանը, իսկ ԹՍ-ների, ՕՀՄ-ների զարգացումը թերի է: Այդպիսի ուշադրությունն ՕՀՄ-ների նկատմամբ չի կարող լինել բավարար, քանզի այս զինատեսակները կարևոր են, և օրեցօր նրանց դերն ու նշանակությունն ավելի են մեծանում: Յուրաքանչյուր դարաշրջանում գերակայող մի զորատեսակ իր նշանակությամբ թելադրում է մարտավարության ձևաչափը: Փոփոխվում է պատերազմի վարման ավանդական պատկերացումը, գալիս են նոր գաղափարներ և մոտեցումներ: Հարկավոր է ճիշտ հասկանալ նրանց շունչը և ոչ թե սպասել այդ փոփոխություններին: ԱԹՍ-ները միայն նոր տեսակի ԹՍ-ներ չեն, դրանք գալիք պատերազմներում նոր տեսակի ավիացիա են, ցավոք, այս պարզ ճշմարտությունը մինչ օրս հասկացել են շատ քչերը:
Ժամանակակից ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական զարգացումները, սպառազինությունների զարգացման տեմպերը և ուղղվածությունները նոր մարտահրավերներ են նետում ցանկացած պետության առաջ, որոնք սուր են, խիստ և դաժան: Նման մարտահրավերները պետք է հասկանալ, ընդունել ճիշտ և ժամանակին: Մարտահրավերները պահանջում են համարժեք
70
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.
Ա.Հովհաեեիսյաե
և կտրուկ պատասխաններ, որոնք պետք է դիտարկել համաշխարհային փորձի հետ համադրելով (թեկուզ անհրաժեշտության դեպքում բովանդակային փոփոխություն կատարել) և կիրառել մեր պայմաններում: Այս դինամիկ տեմպերից դուրս մնալով' մենք կարող ենք, ի վերջո, կորցնել պետության անվտանգության երաշխիքները:
Դեկտեմբեր, 2009թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Каримов А, Беспилотные летательные аппараты большой высоты и продолжительности полета: уникальность и эффективность, Авиация и Космонавтика, № 4, 2003.
2. Григорьев И., Глобал Хок пилотируется с земли, Авиа Панорама, сентябрь-октябрь, 2004.
3. Исламов В, Беспилотники: сто лет в воздухе, Независмое военное обозрение, № 32 (583), 2009.
4. Коротченко ЕГ, Тенденции развития современного оперативного искусства, Военная мысль, № 1, 1999.
5. Захаров Н, Операция «Лис пустыни»: развитие стратегии и оперативного искусства, Военная мысль, № 5, 1999.
6. Белкин В., Мухаметжанова А, Является ли высокая точность оружия «Абсолютной»?, Вестник Воздушного Флота, май-июнь, 2003.
7. Зарубежное Военное Обозрение, № 4, 2008.
8. Белкин В., Мухаметжанова А, Новое поколение высокоточного оружия, Вестник Воздушного Флота, июль-август, 2003.
9. АмусинБ., Лосев Е, Летающие роботы, Армейский Сборник, № 2, 2002.
10. Маначинскии А, Чумак В, «Беспилотники» над барханами, Армейский Сборник,
№8, 1996.
11. Колпакчиев И., Бумеранг, Техника Молодежи, № 9, 1993.
12. Даффи П, Кандалов А., А.Н. Туполев. Человек и его самолеты, М., Московский рабочий, 1999.
13. «Հայ Զինվոր» թերթ, № 21, 2-9 հունիսի, 2007թ.:
14. Вахрушев В.А, Локальные войны и вооруженные конфликты, Военная мысль, N4, 1999.
15. Воробьев ИН, Какие войны грозят нам в будущем веке?, Военная мысль, N2, 1997.
16. Печуров С.Л., Революция в военном деле: взгляд с Запада, Военная мысль, N4, 1997.
71
ԱՀովհաեեիսյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.
ПЕРСПЕКТИВЫ ПРИМЕНЕНИЯ БЕСПИЛОТНЫХ ЛЕТАТЕЛЬНЫХ АППАРАТОВ В НАШЕМ РЕГИОНЕ
Арцрун Оганесян
Резюме
В последних локальных войнах все больше проявилось растущее значение средств воздушного нападения. В широкой гамме средств воздушного нападения свое достойное место занимают беспилотные летательные аппараты (БЛА). БЛА не новость для авиационного мира, первые из них появились еще на заре развития авиации. Современные БЛА все больше применяются в разных локальных конфликтах. На фоне растущей популярности этих маленьких летательных аппаратов нужно фундаментально изучить опыт их применения. После основательного изучения методов и форматов применения БЛА предлагается развивать технологии их создания и использования в горной лесистой местности. Для нашего региона эти аппараты особенно пригодны по причине дороговизны и сложности развития традиционных боевых авиационных средств и средств разведки.
72