Научная статья на тему 'Արցախյան պատերազմում ադրբեջանական ավիացիայի գործողությունների Եվ հայկական ՀՕՊ հակազդեցության վերլուծություն'

Արցախյան պատերազմում ադրբեջանական ավիացիայի գործողությունների Եվ հայկական ՀՕՊ հակազդեցության վերլուծություն Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
249
41
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Արծրուե Հովհաննիսյան

Արցախի հայաթափումը նախաձեռնելիս Ադրբեջանը մեծապես օգտվել է տարատեսակ թռչող սարքերից (ԹՍ): Նրանց համար դժվար կլիներ առանց համապատասխան տեխնիկայի միջոցների իրականացնել այդ բարդ գործընթացը: Հետևաբար, քաղաքացիական ռազմական ավիացիան հենց սկզբից ունեցել է լայն կիրառություն: Իսկ ի՞նչ ավիացիա է ունեցել Ադրբեջանը, ինչպե՞ս է այն օգտագործվել հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Азербайджанская агрессия в Нагорном Карабахе с первых дней осуществлялась с широким применением авиации. Использовались самые разные средства, начиная с гражданских вертолетов, из которых на армянские села сбрасывали ручные гранаты, кончая боевыми вертолетами с советскими экипажами. После распада СССР авиация Азербайджана за счет российских авиабаз резко повысила свою боевую мощь, получив около 150 летательных аппаратов. Для сравнения: Армении досталось всего лишь 25 летательных аппаратов.Обладая первоначально весьма слабой ПВО, армянская сторона со временем обзавелась новыми средствами ПВО и повысила уровень квалификации своих специалистов. В итоге, за все время конфликта, до 12 мая 1994г., когда стороны подписали соглашение о перемирии, Азербайджан потерял около 30 летательных аппаратов, что является бесспорной победой армянской стороны.

Текст научной работы на тему «Արցախյան պատերազմում ադրբեջանական ավիացիայի գործողությունների Եվ հայկական ՀՕՊ հակազդեցության վերլուծություն»

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՕՊ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Արծրուե Հովհաննիսյան'՚

Նախաբան

Արցախի հայաթափումը նախաձեռնելիս Ադրբեջանը մեծապես օգտվել է տարատեսակ թռչող սարքերից (ԹՍ): Նրանց համար դժվար կլիներ առանց համապատասխան տեխնիկայի և միջոցների իրականացնել այդ բարդ գործընթացը: Հետևաբար, քաղաքացիական և ռազմական ավիացիան հենց սկզբից

ռ

ունեցել է լայն կիրառություն: Իսկ ի նչ ավիացիա է ունեցել Ադրբեջանը, և ինչ-

ռ

պե ս է այն օգտագործվել հատկապես ԽՍՀՄ փլուզումից հետո։

ԽՍՀՄ-ը փլուզման պահին Անդրկովկասում ուներ օդուժի մի քանի ռազ-մաբազա, որոնք մտնում էին ՀՕՊ 19-րդ առանձին բանակի և 34-րդ օդային բանակի կազմի մեջ: Վրաստանի տարածքում կար ինը, իսկ Ադրբեջանի տարածքում հինգ նման ռազմաբազա իրենց արդիական օդանավակայաններով [1, с. 164-167]: Դրանցից էին Սիտալ-Չայում տեղակայված խորհրդային 80-րդ Су-25 գրոհիչների առաջին ավիագունդը, Նասոսնիում' ՀՕՊ 82-րդ կործանի-չային ավիագունդը' զինված МиГ-25 կործանիչներով, Քյուրդամիրում' 976-րդ ռմբակոծիչային ավիագունդը' Су-24 ինքնաթիռներով և Դալյարում' 882-րդ հետախուզական ավիագունդը' МиГ-25РБև Су-24МР ինքնաթիռներով: Ադրբեջանը ցանկացած գնով ձեռք էր բերում այդ ինքնաթիռներից, չնայած Ռուսաստանը փորձում էր դուրս բերել դրանք [2, p. 47]: Նույնիսկ դեպք է եղել, երբ թռիչքից առաջ ինքնաթիռի անիվները ծակել են, այլ համակարգեր խափանել, միայն թե ինքնաթիռը մնար: Ադրբեջանի տարածքից հանվող մարտավարական միջուկային սպառազինությունն անգամ քիչ էր մնում ընկներ ծայրահեղականների ձեռքը [3, с. 211]: Թալանի գործում մեծ դեր էին խաղում նաև ադրբեջանամետ ռուս օդաչուներն ու հրամանատարները. Վլ.Կրավցովն, օրինակ, օգնեց լուծարել 82-րդ ավիագունդը (մոտ 30 կործանիչ բաժին հասավ Ադրբեջանին, իսկ հետո նա ստացավ գեներալի կոչում և դարձավ ադրբեջա- *

* ՀՀ ԶՈւ կապիտան

23

ԱՀովհաեեիսյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

եակաե ռազմաօդայիե ուժերի (ՌՕՈւ) հրամանատարը)1, իսկ Ա.Պլեշը ադրբեջանցիներին տեղեկացնում է գնդի դուրսբերման մասին, հետագայում եա ադրբեջանական ՌՕՈւ էսկադրիլիայի հրամանատար էր, Յու.Պախոմովը մի քանի միլիոն դոլարի դիմաց վաճառում է 23-րդ մոտոհրաձգայիե դիվիզիայի ամբողջ սպառազինությունը և տեխնիկան, բարձրաստիճան զինվորական գե-եերալ-լեյտեեաետ Ս.Ու. Բեպաևը Թիֆլիսից զենք էր փոխադրում Ադրբեջաե1 2:

Ընդհանուր առմամբ ադրբեջանական ՌՕՈւ-ը ստեղծվեցին տարբեր ճանապարհներով ձեռք բերված ավելի քան 150 մարտական և ռազմաուսումեա-կաե թռչող սարքերով: Ադրբեջաեե, իհարկե, ուներ եաև քաղաքացիական ավիացիա: Հենց քաղաքացիական ուղղաթիռներից էին ձեռքի նռնակներով կատարվում ռմբահարումները: Համեմատության համար եշեեք, որ հայկական կողմը ստացել էր մոտ 25 թռչող սարք:

Ադրբեջանական օդային հարվածները

Ինչպես հայտեի է, Արցախյան բնակավայրերն ու ՀՀ սահմանամերձ բնակավայրերը շատ եե ենթարկվել օդային հարձակման ադրբեջանցիների կողմից: Մեկ անգամ չէ, որ ադրբեջանական օդաչուները ցուցադրել եե իրենց «հերոսությունը»' գյուղերում ամրացած մի քանի ազատամարտիկի ու խաղաղ բնակիչներին ռմբակոծելով, մեր ուղղաթիռների հետևից կրակելով և այլն: Նույնիսկ Ми-8 ուղղաթիռներից ձեռքի նռնակներ էին նետվում Գետաշեեի և այլ գյուղերի բնակիչների վրա:

1990թ. հունվարի 20-իե ուղղաթիռների 15 չվերթներով Մալիբեյլի գյուղ են հասցվում ադրբեջանական ՕՄՕՆ-ի հատուկ ջոկատները3: Սեպտեմբերի

23-իե նույն տխրահռչակ ստորաբաժանման ջոկատները հարձակվում եե Մարտակերտի Չափար գյուղի վրա: Հարձակվողներին օդից աջակցում էին ուղղաթիռները, որոնցից նետվում էին ձեռքի նռնակներ: Երկու օր հետո երկու քաղաքացիական ուղղաթիռ նման ռմբանետում եե կազմակերպում Ստեփա-եակերտ քաղաքի և այլ գյուղերի վրա4:

Հայկական ուժերը ևս աեզեե չէին: Ճիշտ է, պատերազմը սկսել ենք որսորդական հրացաններով, սակայն ժամանակի ընթացքում զինվեցինք գրավված, գնված և այլ ճանապարհներով ձեռք բերված զենիթային թնդանոթներով, դյուրակիր և այլ զեեիթահրթիռայիե համալիրներով (ԶՀՀ):

1991թ. սկզբիե հայտեի 26-ի դիրքերից Стрела-2М դյուրակիր ԶՀՀ-ով խոցվեց ադրբեջանական Ми-8 ուղղաթիռը:

1 Жирохов М, Авиация в армяно-азербайджанском конфликте // www.airwar.ru.

2 Նույն տեղում:

3 Նույն տեղում:

4 Նույն տեղում:

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ԱՀովհանեիսյան

1991թ. ապրիլի 2-իե ազատամարտիկները նույն զենքով խոցում եե ադրբեջանական մեկ այլ Ми-8 ուղղաթիռ, որում, այլ ուղևորներից բացի, թռչում էր նաև Ադրբեջանական ԽՍՀ մինիստրների խորհրդի փոխնախագահ Թամեր-լան Կարաևը: Ապրիլի 30-ին Գետաշենի վրա հարձակման ժամանակ ցամաքային ուժերին նորից աջակցում էին ռազմական և այլ ուղղաթիռները: Մայիսի 8-ին Մեծ Շենը նորից ենթարկվում է ձեռքի նռնակների ռմբակոծման [4, с. 104]: 1991թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ми-24-երը հարվածում էին Շահում-յանի և այլ հայկական շրջանների գյուղերի բնակիչներին և ազատամարտիկներին: Հուլիսի 20-ին Բուզլուխ գյուղի վրա գրոհելիս երեք ուղղաթիռներն էլ վնասվում են, օդաչուներից մեկը վիրավորվում է1: «Օղակ» գործողության ժամանակ յուրաքանչյուր ըմբոստացող գյուղ ենթարկվել է ուղղաթիռների կրակային ու հոգեբանական մշակման:

1991թ. սեպտեմբերի 18-ին Ասկերանի շրջանի Բերքաձոր, Մեհտիշեն և Նորագյուղ գյուղերի բնակիչները և ազատամարտիկները ենթարկվում են Ми-

24-երի հերթական հարվածներին [5, с. 83]: 1991թ. հոկտեմբերի 14-ին Կարա-չինար գյուղի մոտ վայրէջք է կատարում մի ուղղաթիռ: Բնակիչները, կարծելով, թե հայկական ուղղաթիռ է և օգնություն է բերել, վազում են դեպի այն, սակայն ընկնում ժամանած ՕՄՕՆ-ականների կրակի տակ [5, с. 65]: Ադրբեջանական կողմը պնդում է, որ 1991թ. հոկտեմբերի 29-ին Խանաբադ գյուղի մոտ խոցվել է քաղաքացիական Ан-2 ինքնաթիռը, որը վարում էր փորձառու օդաչու Ա.Ասադովը:

Ըստ ռուսական տվյալների նույն թվականի նոյեմբերի 21-ին Մարտու-նու շրջանի Քարաքենդ գյուղի մոտ խոցվել է մայոր Վյաչեսլավ Կոտովի ռուսական Ми-8 ուղղաթիռը, որի մեջ քսանմեկ անձանց հետ էր նաև շրջանի պարետը' գեներալ-մայոր Նիկոլայ Ժինկինը: Գործողության համար մեղադրում են հայկական կողմին2:

1992թ. հունվարի 28-ին հայկական կողմը դյուրակիր ԶՀՀ-ով խոցել է Աղդամից Շուշի թռչող ադրբեջանական Ми-8 ուղղաթիռը: Ուղղաթիռի հրամանատարն էր Վ.Սերյոգինը [6, с. 15]:

1992թ. փետրվարի 14-ին ադրբեջանցիները երկրում եղած ռուսական ավիացիայից գողանում են յոթ ուղղաթիռ և ստեղծում առաջին ադրբեջանական ուղղաթիռային էսկադրիլիան: Հետագայում Սանգաչալի քաղաքում նրանց ժառանգություն մնացին այլ ուղղաթիռներ ևս: Այդ բոլորը միասին կազմում են երկու ուղղաթիռային էսկադրիլիա' 14 Ми-24 և 9 Ми-8 ռազմական ուղղաթիռներ: Խորհրդային բազաների հաշվին նրանք ստացան այլ օգնություն ևս:

Նույն տեղում: Նույն տեղում:

25

ԱՀովհաեեիպաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

1992թ. փետրվարի 19-իե Ղարագալի գյուղի մոտ նորից հայտնվեցին ուղղաթիռները, այս անգամ ադրբեջանական օդուժի1: Դրանք վարում էին նախկին ԽՍՀՄ այլազգի օդաչուները, որոնք պայմանագրով ծառայության էին անցել Ադրբեջանի ԶՈւ-ում: Նրանք օդային գրոհներով զգալի վնաս էին հասցնում և ազատամարտիկներին, և խաղաղ բնակչությանը: Ադրբեջանական բանակի ագրեսիան ուղեկցվում էր ուղղաթիռների օրեցօր աճող հարվածներով: 1992թ. ապրիլի 8-ին ադրբեջանական ՌՕՈւ-ն ստանում է առաջին ինքնաթիռը' Су-25-ը: Գրոհիչն ադրբեջանցի օդաչու, լեյտենանտ Վաղիֆ Բախտիար-օղլի Կուրբանովը գողացել էր Սիտալ-Չայ քաղաքում տեղակայված ռուսական օդանավակայանից1 2: Ռուսական կողմն սկզբից ցույց է տալիս, որ անհանգստացած է այդ առումով: Հրաման էր տրված Վազիանի (Վրաս-տան) օդանավակայանից կործանիչներ պատրաստ պահել փախստական գրոհիչին խոցելու համար, սակայն ամեն ինչ ձևական բնույթ էր կրում: Իսկ Су-25-ն անցնում է ակտիվ գործունեության և մարտի 8-ից մշտապես ռմբակոծում Ստեփանակերտը: Այդ օրը Կուրբանովը միայնակ չէր. ամենաքիչը չորս մարտական ուղղաթիռ էր գրոհել հայկական գյուղերի վրա:

Հավանական է, որ հենց Կուրբանովն է մայիսի 9-ին խփել հայկական Як-40 ինքնաթիռը, որը Ստեփանակերտից դուրս էր բերում ծերերին և վիրավորներին: Միևնույն ժամանակ, Կուրբանովի զոհն էին դառնում խաղաղ բնակիչները: Միայն մայիսի 8-ին և 9-ին նրա հարձակումից զոհվեցին 30 և վիրավորվեցին 120 մարդ3: Կուրբանովը Շուշիի ազատագրման հաջորդ օրը խնդիր է ստանում ղեկավարվող օդ-երկիր դասի հրթիռներով խոցել սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որտեղ գտնվում էին մեծ քանակությամբ հրետանային արկեր: Նպատակն էր դետոնացիայի միջոցով պայթյուն առաջացնել: Սակայն Ադրբեջանի ապագա հերոսը չի կարողանում արդարացնել իր ժողովրդի վստահությունը: 1992թ. մայիսի 7-ին ադրբեջանական հետևակն ու զրահատեխնիկան երեք Ми-24 մարտական ուղղաթիռների աջակցությամբ հարձակվում են Ստեփանակերտի հարավարևմտյան հատվածի պաշտպանական դիրքերի վրա [7, էջ 34]: Հաջորդ օրը, ցերեկը, ադրբեջանական ուղղաթիռները, ներխուժելով Արցախի օդային տարածք, հարձակման են անցնում ռմբակոծելով Մարտունու Ավդուռ, Մյուրիշեն, Նորշեն, Ասկերանի Շոշ և այլ գյուղերը [7, էջ 36]:

1992թ. մայիսյան փայլուն հաղթանակներից հետո հակառակորդն ավելի անզուսպ դարձավ: Չկարողանալով մարտադաշտում հաղթել նրանք փորձում էին վրեժ լուծել խաղաղ բնակիչներից: Մայիսի ընթացքում ռմբակոծվել

1 Նույն տեղում։

2 Ավելորդ չենք համարում նշել, որ այս օդաչուին իր նախկին գնդի հրամանատարը դրական չէր բնութագրում:

3 Жирохов М, Авиация в армяно-азербайджанском конфликте // www.airwar.ru

26

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ԱՀովհաեեիսյաե

եե Վերիեշեե, Այպարիս, Դագրազ, Ալբուլաղ և այլ հայկական գյուղեր, Ստե-փաեակերտ քաղաքը, Ասկերաե և Մարտուեի շրջկեետրոեեերը: Կուրբաեովի Су-25-ե այդ ժամաեակեերում իրեե զգում էր իեչպես ամերիկյաե «թռչող ամրոցեերը»' Երկրորդ համաշխարհայիե պատերազմի ժամաեակ գերմաեա-կաե ռազմարդյուեաբերակաե համալիրը ոչեչացեելիս: Արցախը հողիե հավա-սարեցեելու խեդիրը կատարում էիե եաև այլ իեքեաթիռեեր: Կուրբաեովի աե-պատիժ թռիչքը երկար չի տևում: Հուեիսի 13-իե Ասկերաեի բերդի մոտ հայ հրաձիգեերից մեկե իր Стрела-2М դյուրակիր ԶՀՀ-ով խոցում է Կուրբաեովի իեքեաթիռը: Су-25-ի վրա կրակում էր եաև Ալբերտ Դաեիելյաեի ЗСУ-23-4 Шилка զեեիթայիե իեքեագեաց կայաեքը (ԶԻԿ): Կուրբաեովի վաստակե ար-ժաեի գեահատակաե է ստաեում:

1992թ. մայիսի 13-իե Թբիլիսիից Նախիջևաե էր թռչում ռուսակաե բեռեատար Ми-26 ուղղաթիռը: Ղազախի մոտակայքում այե վթարի է եեթարկ-վում, աեձեակազմը մայոր Սերգեյ Վոեվոդիեի հրամաեատարությամբ, զոհվում է: Քեեություեե այդպես էլ չի կարողաեում ստույգ պարզել վթարի իսկա-կաե պատճառեերը: 1992թ. մայիսի 26-իե ադրբեջաեցիեերե Աղդամի կողմից Մարտակերտի վրա եե արձակում երկիր-երկիր տիպի հրթիռեեր [7, էջ 44]1:

1992թ. հուլիսիե Մարտակերտի համար մղված մարտերում ադրբեջա-եակաե ավիացիաե գործում էր կազմակերպված և գրագետ: Բարձուեքեերի վրա տեղակայված հայկակաե բոլոր ուժերը ծաեր կորուստեեր եե կրում ուղղաթիռեերի հարվածեերից: Դրաեց օդաչուեերե այլազգիեեր էիե, և զգացվում էր աֆղաեակաե փորձը: Իեքեապաշտպաեակաե ուժերը կորցեում եե զեեիթայիե միջոցեեր: Մարտերի ամբողջ ըեթացքում ադրբեջաեակաե օդուժը, բացի ուղղաթիռեերից, կիրառում էր եաև Су-25 գրոհիչեեր1 2 և ձևափոխված ուսումեամարզակաե Л-29 իեքեաթիռեեր [7, էջ 48-50]: Հայկակաե կողմե այդ ժամաեակ ևս ուեեցել էր հաղթաեակեեր: Հակառակորդը կորցրել էր որոշակի տեխեիկա, սակայե զեեիթայիե միջոցեերի խիստ պակաս էր զգացվում: Հուլիսի 31-իե հակառակորդի իեքեաթիռեերը մեծ բարձրություեից ռմբակոծում եե Ստեփաեակերտ քաղաքը: Նույեը կրկեվում է օգոստոսի 5-իե [7, էջ 56]:

1992թ. օգոստոսից այդ ռմբակոծություեեերե իետեեսիվաեում եե: Մեծ վեասեեր էիե հասցեում հատկապես РБК-250և РБК-500ռմբայիե կասետեերը: 1992թ. օգոստոսի 23-իե Ստեփաեակերտ քաղաքի վրա գցված РБК-500 ռմբա-

1 Հավաեաբար, խոսքը ՀՕՊ С-200 հրթիռեերի մասիե է: Բազմիցս եշվել է, որ Արցախում կիրառվել եե եմաե հրթիռեեր, սակայե ստույգ տեղեկություեեեր չուեեեք տեսակեերի և արդյուեքեերի մասիե: Դրաեց կիրառ-մաե արդյուեավետություեը շատ կասկածելի է, քաեի որ առաեց լուրջ փոփոխություեեերի С-200-ի զեեիթայիե հրթիռեերը մեծ արդյուեավետությամբ չէիե կարող կիրառվել: Ամբողջ հաշվարկե արվել է այե հաշվով, որ այե մեծ վեաս կարող է տալ բեակչությաեե ի հաշիվ մեծ ու հզոր մարտակաե մասի և հեղուկ ռեակտիվ շարժիչի իր թուեավոր քիմիակաե եյութերով:

2 Су-25-երը, հավաեաբար, մեացել էիե եշված ռազմաբազայից, որոեք թաքուե փոխաեցվում էիե ադրբեջա-եակաե կողմիե:

27

ԱՀովհաեեիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

յիե կասետից զոհվում եե 14 խաղաղ բնակիչ: Նույն ամսի 31-իե նետվում եե 12 (այլ տվյալեերով 20) եմաեատիպ ռումբ, որոեցից զոհվում եե 16 և վիրավորվում 121 մարդ [8, էջ 98-108]: Մեկ շաբաթվա ըեթացքում քաղաքի վրա եետ-վում է ավելի քաե 20 տոեեա ռումբ [7, էջ 61-62]: Օգոստոսի 20-իե ադրբեջաեա-կաե զիեուժի կողմից Մարտակերտի Մեհմաեա, Գյուլաթաղ և Հարություեա-գոմեր գյուղերի վրա լայեածավալ հարձակմաե ժամաեակ կիրառվում էր եաև օդուժ: Նույե ամսի վերջերիե Արցախ տեղափոխվեցիե երեք 9К33 Оса ԶՀՀ-եե-րը, որոեք կարող էիե իրադրություեը կտրուկ փոխել: Սեպտեմբերի 4-իե ադր-բեջաեցիեերե Աղդամի կողմից մեծաքաեակ ուժերով և միջոցեերով հարձակվում եե Մարտուեու Ավդուռ, Հացի և Նորշեե գյուղերի վրա: Հիմեակաե ուժե-րիե աջակցում էր եաև օդուժը:

Ակաեատեսեերի վկայությամբ 1992թ. հոկտեմբերի 28-ի երեկոյաե աե-հայտ մակեիշի ռազմակաե իեքեաթիռը ռմբակոծել է Գաեձասարի վաեքը մի քաեի տասեյակ չղեկավարվող հրթիռեեր արձակելով վաեքի վրա: Նույե օրը և եախորդ երեկոյաե հակառակորդի օդուժը մի քաեի աեգամ ռմբակոծել էր եաև Ստեփաեակերտը [7, էջ 80]:

1993թ. ապրիլի 7-իե ադրբեջաեակաե իեքեաթիռը 500 կիլոգրամաեոց ռումբ է եետել Մարտուեու շրջկեետրոեի վրա [7, էջ 103]: 1993թ. օգոստոսի 19-իե երեք ադրբեջաեակաե իեքեաթիռ հարվածեեր եե հասցեում Կապաե քաղա-քիե: Իսկ օդաչուեերի ռմբահարությաե սխալեերի պատճառով 1994թ. մարտի

25-իե երկու իեքեաթիռ Հորադիզում հարվածում եե եաև ադրբեջաեակաե դիր-քերիե: 1994թ. ապրիլի 13-իե մի քաեի ադրբեջաեակաե իեքեաթիռ, բազմիցս խախտելով օդայիե սահմաեը, ռմբակոծում եե Ստեփաեակերտը և այլ բեակա-վայրեր [7, էջ 174]: Այդ օրե այե ոչ եզակի օրերից էր, երբ կատարվում էիե աեգամ մի քաեի տասեյակ մարտակաե թռիչքեեր: Նմաե ռմբակոծություեեերը դարձել էիե սովորակաե:

МиГ-25РБ ռմբակոծիչեերը 1994թ. ռմբակոծել եե Հադրութ և Ստեփաեա-կերտ քաղաքեերը և, չեայած մեծ ավերածություեեերիե, այեուամեեայեիվ, մեծ արդյուեավետություե չեե ուեեցել: Մի աեգամ եույեիսկ օտարազգի օդաչուեե-րը եմաե մարտավարություե եե փորձարկել' վերևից բավակաե բարձր և արագ թռչող երկու МиГ եե մոտեեում Ստեփաեակերտիե: Միևեույե ժամաեակ բավակաե ցածր թռչելով քաղաքիե եե մոտեեում եաև երկու այլ, հավա-եաբար Су-24 (կամ' Су-25) իեքեաթիռեեր: Դա ծուղակ էր ՀՕՊ-ի համար, բայց եերքևի իեքեաթիռեերը հայտեաբերվում եե, իսկ վերևի իեքեաթիռեերը չեե կարողաեում դիպուկ ռմբաեետում կատարել:

Միեչև հրադադարե ադրբեջաեակաե իեքեաթիռեերը մշտապես հար-

28

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ԱՀովհանեիսյան

վածում էին Ստեփաեակերտ քաղաքին: Եթե անգամ ճակատներում հարաբերական անդորր տիրեր, միևնույն է, մայրաքաղաքը պիտի ենթարկվեր հարվածների: Քաղաքը ենթարկվել է ոչ միայն ինքնաթիռների, այլ նաև հրետանու ակտիվ ռմբահարման: 1991թ. վերջից մինչև 1994թ. գարուն Ստեփա-նակերտ քաղաքի վրա նետվել է БМ֊21Град համազարկային կայանքի ավելի քան 20.000, «Ալազան»-ի մոտ 2700 հրթիռ, ավելի քան 1900 հրետանային այլ արկեր, 180 ռմբային կասետ և ավելի քան 100 հատ 500 կիլոգրամանոց ռումբ, այդ թվում նաև վակուումային ռումբեր [4, с. 103]: Ադրբեջանական օդուժի մարտական թռիչքները մոտենում են 10.000-ին, ինչն աննախադեպ է այս տարածաշրջանի համար:

Հայկական ՀՕՊ հակազդեցությունը

Հակառակորդն անպատիժ չէր գործում. որոշ ինքնաթիռներ խոցվում էին, որոշ հարվածներ խափանվում: Իեքեապաշտպաեակաե ուժերը սովորել էին ժամանակին հայտնաբերել հակառակորդին, նաև զինվում էին համապատասխան միջոցներով: 1992թ. աշնանը Արցախում արդեն հայտնվել էր 2 К11 Круг ԶՀՀ-ը, որը զգալիորեն ավելի հեռահար և բարձրահար էր, քան 9 К 33 Оса-ն, որից խուսափելով ադրբեջանական օդաչուները փոխել էին թռիչքների մարտավարությունը: 2 К 11 Круг ԶՀՀ-ների մասնագետներ ևս չկային, սակայն հայ հակաօդայինները, որոնցից շատերը բարձրագույն տեխնիկական կրթություն ունեին, համալիրը յուրացրին մի քանի շաբաթում և ինքնաթիռներ էին խոցում:

Դեռ 1992թ., երբ առաջին անգամ ռմբակոծվեց Կապանը, այդ ուղղությամբ կազմակերպվեց ՀՕՊ միջոցների տեղադրությունը: Մասնավորապես, մի քանի 57 մմ-ոց С-60 հրանոթներով սարքավորվում էր համալիր:

Եվ այսպես, հայկական կողմն օրեցօր ավելացնում էր իր ՀՕՊ պոտենցիալը, որի արդյունքում ադրբեջանական ԹՍ-ների կորուստները շատանում էին:

Ադրբեջանական ԹՍ-ների խոցման դեպքերի վերաբերյալ տարբեր աղբյուրներ տալիս են տարբեր տվյալներ: Ադրբեջանական կողմը խոստովա-նել է 10 կորցրած ինքնաթիռի և ուղղաթիռի մասին: Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք մոտ են 30-ին, որոնք կներկայացնենք աղյուսակի տեսքով:

29

Ա.Հովհաեեիսյաե «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Հ/Հ Տեղը, ամսաթիվը Խոցմաե միջոցը Օդաեավի մակեիշը/տեսակը

1. 1989թ. հուլիսի 14 Շուշի, հուեվարի 28 դյուրակիր ԶՀՀ Ми-8

2. Ղաջար-Կարմիր Շուկա միջտարածքում, 1992թ. ապրիլի 4 ЗСУ-23-4 Шилка ուղղաթիռ [9, էջ 3]

3. ապրիլի 8 Шилка և Стрела-2М [9, էջ 2] Ми-24

4. 1992թ. ապրիլ ՀՄՄ-ի, Шилка երկու ուղղաթիռ

5. Մարտուեի, մայիսի 15 Стрела-2М Ми-8 [9, էջ 2]

6. Չլդրաե, օգոստոսի 20 կամ 31 - МиГ-25ПД

7. օգոստոսի 25-իե և 27-իե Оса-АК Երկու իեքեաթիռ, մեկը Су-24 [9, էջ 10]

8. սեպտեմբերի 4 Оса-АК МиГ-21 կամ Су-25

9. սեպտեմբերի 17 Оса-АК Ми-24

10. Ստեփաեակերտ, սեպտեմբերի 20 Оса-АК իեքեաթիռ

11. Լիսագոր, հոկտեմբերի 5 Оса-АК իեքեաթիռ

12. Լաչիե, հոկտեմբերի 8 դյուրակիր ԶՀՀ ուղղաթիռ

13. Մալիբեյլի, հոկտեմբերի 10 Оса-АК Ми-242

14. Մարտակերտ, հոկտեմբերի 28 Оса-АК Ми-24և Л-39

15. հոկտեմբերի 31 Оса-АК իեքեաթիռ

16. Մարտակերտ, հոկտեմբերի 31 դյուրակիր ԶՀՀ իեքեաթիռ

17. Մարտուեի, դեկտեմբերի 6 Стрела-աև Шилка Су-25

18. Առաջաձոր, դեկտեմբերի 6 Оса-АК Ми-24

19.* Վարդեեիս, դեկտեմբերի 11 - МиГ-21

20. Առաջաձոր, 1993թ. հուեվարի 14 Оса-АК իեքեաթիռ

21. Մարտակերտի ճակատ, հուեվարի 15 Оса-АК Ми՜Гկործաեիչ [9, էջ 10]3

1 Օդաչուե կապիտան Յու.Բելիչեեկոե էր (15-րդ մարտական թռիչքը), ում հետ հարցազրույցի տեսագրու-թյուեը պահպաեվում է միեչև օրս:

2 Այլ տվյալեերով իեքեաթիռը Су-25 է եղել: Օդաչուե մահացել էր, վառված փաստաթղթերից երևում էր միայե աեուեը' Ալեքսաեդր: Նույե իեքեաթիռի վրա կամ եույե օրը այլ իեքեաթիռի վրա հրթիռեեր է արձակել եաև Круг ԶՀՀ-ը:

3 Նշեեք, որ հաճախ МиГ-25-ը տարբեր աղբյուրեերում սխալմամբ աեվաեվում է МиГ-21, որոեց առկայություեե ադրբեջաեակաե օդուժում չի հաստատվում աղբյուրեերով:

30

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ. Ա.Հովհաեեիսյաե

Հ/Հ Տեղը, ամսաթիվը Խոցման միջոցը Օդանավի մակնիշը/ տեսակը

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

22. Մարտակերտի ճակատ, հունվարի 15 դյուրակիր ԶՀՀ ինքնաթիռ1

23. Մարտակերտի ճակատ, հունվարի 15 Оса-АК ինքնաթիռ1 2

24. հունվարի 20 Круг Су-25

25 ** Կուսապատ, մարտի 20 Оса-АК ուղղաթիռ

26. հարավարևելյան ճակատ, 1994թ. հունվարի 12 Круг ինքնաթիռ

27. հունվարի 23 - Су-25

28. հարավարևելյան ճակատ, հունվարի 31 С-60 МиГ-21

29. փետրվարի 2 С-60 Су-25

30. փետրվարի 173 դյուրակիր ԶՀՀ և Оса-АК МиГ-214 5

31. Մարտակերտ Չայլու, ապրիլի 13 դյուրակիր ԶՀՀ ուղղաթիռ

32. Գորիս-Լաչին հատված, ապրիլի 23 Круг МиГ-25РБ

* Ադրբեջանական ՌՕՈւ-ե 1992թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին կորցրել եե 14թոչող սարք [10, էջ 21], որից 11-ը միայե հունիսի 13-ից միեչև օգոստոսի վերջը [7, էջ 63]:

** 1993թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին Արցախի տարածքում հիմնականում Оса-АК համալիրով ոչնչացվել եե չորսական ինքնաթիռ և ուղղաթիռ: Դրաեցից մեկը ոչնչացվել է հունիսի 26-իե Մարտակերտի համար մղված մարտերի ժամանակ [7, էջ 109], իսկ մյուսը եղել է Ми-24 ուղղաթիռ և ոչնչացվել է սեպտեմբերի 3-իե:

1 Կա այ դ իրողությ ուեը հաստատող տեսաժապավեն, որը բազմիցս ցուցադրվել է հեռուստատեսությ ամբ:

2 Հայ կական կողմից կան տեղեկությ ուեեեր, որ ինքնաթիռից կատապուլտ եե եղել երկու օդաչու: Եթե դա հավաստի է, ապա կարելի է ենթադրել, որ ինքնաթիռը եղել է Су-24: Չնայած դժվար է ստույգ նշել վարձկան օդաչուների անունները, սակայն ըստ որոշ տվյալների հավանական Су-24-ի օդաչուներից մեկը եղել է Ա.Չիստյակովը, որին հետագայում գերել եե իեքեապաշտպաեակաե ուժերը:

3 Այլ տվյալներով դեպքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ նույն օրը:

4 Օդաչուն' թաթար վարձկան Մ.Իշկևիչը, զարմացել էր, որ իրեն խոցել եե: Լինելով հրահանգիչ և սովորեցնելով այլ վարձկանների նա իր թռիչքով փորձել էր ցույց տալ, որ հայերը չեն կարող խոցել իրենց: Ապշած էր, որ այդ սառնամանիքին լեռաե վրա նստած շարքայինը ժամերով հերթապահություն է կատարել: Հետո պարզվեց, որ այս վարձկանը ԽՍՀՄ օրոք եղել էր հայկական ՌՕՈւ վարչության պետի տեղակալ գնդապետ Բ.Բաբայաեի աշակերտը:

5 Ստեփաեակերտի օդային տարածք մտան միանգամից յոթ ինքնաթիռ: МИ՜՜-երը շատ մեծ արագությամբ էին անցնում (650-700 մ/վ), և միշտ չէ, որ հաջողվում էր նրանց խոցել, սակայն երանք էլ չէին կարողանում իրենց խնդիրը կատարել: Օդաչուն կարողացավ անկարգելով իջնել և ազատվել հայկական կողմի հետապնդումից: Սա փառահեղ հաղթանակ էր, և առանձնահատուկ պետք է նշել, որ Круг ԶՀՀ-ե առաջին անգամ կիրառվել է հենց Արցախյան գոյամարտում:

31

ԱՀովհաեեիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Նշված ինքնաթիռների և ուղղաթիռների տեսակների և ամսաթվերի մեջ կարող են լինել որոշակի անճշտություններ, որոնք հիմնականում կախված են հակամարտության կողմերի և ռուսական աղբյուրների տեղեկատվության իրարամերժությունից: Հաճախ, քանի որ խոցված օդանավերը հասցնում էին անցնել ռազմաճակատի գիծը, հնարավոր չէր լինում ստույգ ճշտել տեսակը, իսկ ադրբեջանական կողմը կորուստը չէր խոստովանում: Հայկական կողմից, որպես զենիթային միջոցներ, հիմնականում օգտագործվել են խորհրդային արտադրության Стрела֊2М, Стрела-3 և Игла դյուրակիր ԶՀՀ-եր, ЗСУ-23-4 Шилка ԶԻԿ-եր, ինչպես նաև Оса, Стрела-ւՕև Круг ԶՀՀ-եր:

Եզրակացություն

Խորհրդային Միության փլուզումից հետո նրա կազմի մեջ մտնող յուրաքանչյուր պետություն ստացավ որոշակի քանակությամբ զենք և մարտական տեխնիկա: Բոլորովին այլ հարց է, թե ինչպես և ինչքան է մեզ բաժին հասել եղբայրական չափաբաժնից: Մեզ բաժին հասած թեկուզ չնչին, բայց եղած զենքի դերը պիտի համարենք կարևոր:

Մեծ եղբոր համար հայկական և ադրբեջանական նորաստեղծ պետություններն իրար նման էին, սակայն չստացան նույն տեսակի սպառազինություն: Ադրբեջանն իր տարածքում եղած պահեստներից բաժին ստացավ 11.000 բեռնակիր վագոն սպառազինություն, իսկ Հայաստանը 500 վագոն [11, էջ 61]: Ադրբեջանում, բացի այդ, ավելի մեծ քանակի ավիացիա կար, ինչպես նաև դեռ գործում էր իեքեաթիռավերաեորոգմաե գործարանը, որը մեծ դեր կարող էր խաղալ պատերազմի ժամանակ:

Նախ անդրադառնանք հակառակորդին:

Ադրբեջանական ավիացիան նյութական և տեխնիկական հզոր բազայի, անհրաժեշտ մասնագետների առկայության և լավ փորձի շնորհիվ գործել է բավական ակտիվ և արդյունավետ հատկապես պատերազմի նախնական փուլում, երբ հիմնական մասնագետները ԽՍՀՄ բանակի այլազգի սպաներն էին: Ադրբեջանն ակտիվորեն հավաքագրում էր վարձկանների: 1993թ. օգոստոսի 4-ին ռուսական «Մեգապոլիս էքսպրես» թերթում հրապարակված մի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Պերմում հավաքագրվում են վարձկաններ Ադրբեջանի բանակի համար, իսկ Թաթարստանում հավաքագրում էին միայն մահմեդականների [7, էջ 118]: Այդ օդուչուները կատարում էին հարյուրավոր մարտական թռիչքներ: Օրինակ, գերված Ա.Չիստյակովը խոստովանում էր, որ անձամբ կատարել է ավելի քան 30 մարտական թռիչք: Խոցված ինքնաթիռներում մահացած վարձկան օդաչուներից էին նաև մայոր Ս.Սինյուշկինը և կապիտան Ե.Կարլովը:

Ավիացիան ընդհանուր ռազմական գործողությունների կազմակերպման ժամանակ հանդես էր գալիս ժամանակին և բավական արդյունավետ:

32

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ԱՀովհանեիսյան

Ունեցած տեխնիկայի քանակը, գիտելիքներն ու փորձը թույլ էիե տալիս հարվածները կազմակերպել համապատասխան ձևերով: Բազմիցս կիրառվել են մարտավարական հատուկ հետախուզման և նշանառման, օգնության, ՀՕՊ ճնշման, շեղման և այլ տեսակի խմբեր, որոնք խելամիտ օգտագործման դեպքում շատ են օգնում հարվածային խմբերին և բազմակի մեծացնում են ավիացիոն հարվածների արդյունավետությունը: Սակայն հետագայում, ինչպես ցույց տվեց ժամանակը, ադրբեջանցիները ոչ միայն լավ չսերտեցին իրենց դասերը, այլև սխալ մոտեցում ցուցաբերեցին: Այլազգի շատ օդաչուներ ադրբեջանական հրամանատարությունից ոչ միայն չստացան խոստաց-ված գումարը, այլև ենթարկվեցին տարատեսակ հալածանքների: Ինչպես ցույց է տվել ավիացիայի կիրառության բազմամյա փորձը, ռմբակոծիչ ինքնաթիռների կիրառության լավագույն թիրախը հակառակորդի ռազմարդյունաբերական համալիրն է, ղեկավարման կետերը, պահեստները, զորքերի ռեզերվային կուտակումները, կարևոր հաղորդակցման ուղիները և այլն, սակայն ոչ խաղաղ բնակչությունը:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի МиГ-25 ինքնաթիռի կիրառությունը: Սա բացառիկ տվյալներ ունեցող ինքնաթիռ է, որը պահանջում է բարձր մասնագիտական որակավորում և հատուկ վերաբերմունք տեխսպա-սարկման հարցում: Ունենալով մեծ արագություն, թռիչքի բարձրություն և օդային մարտի յուրահատուկ հնարավորություններ МиГ-25-ե իրեն այնքան լավ չի դրսևորում այլ մարտական խնդիրներ լուծելիս: Ինչպես ցույց տվեց փորձը, այն շատ դժվար է կիրառել ցամաքային նշանակետերին հարվածելու համար1: Անհաջողության պատճառներից է МиГ-25-ի բարդ նշանոցային հարմարանքը: Ադրբեջանն Իրաքի նման չկարողացավ այդ սարքերը մշտապես ճշգրտված պահել: Կործանիչի ուժեղ կողմերը կիրառելու բնագավառ ուղղակի չկար, հայկական կողմը չուներ բարձրաթռիչք ինքնաթիռներ: Մամուլում հայտնված այն տվյալները, թե օդաչուներն այս ինքնաթիռի թևերի տակ եղած օդ-օդ դասի ջերմային ինքնուղղորդվող հրթիռներով խոցել են հայկական տանկերը, չեն համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանական կողմն ավիացիան հիմնականում կիրառել է որպես հարվածային միջոց, այդ թվում նաև խաղաղ բնակչության դեմ և բնակավայրերի ավերման համար:

Չնայած ադրբեջանական ավացիան հզոր էր, վարձկան օդաչուները պատրաստված էին, իսկ հայկական իեքեապաշտպաեակաե ուժերի կազմում ՀՕՊ անհրաժեշտ մասնագետները փոքրաթիվ էին, մարտական տեխնիկան միայն ցամաքային էր, քիչ քանակությամբ, միևնույն է, ադրբեջանական խոցված ԹՍ-ների ընդհանուր թիվը անցնում է 30-ից:

1 Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ, խորհրդային մասնագետները հաճախ ստիպված էին լինում ուղղորդել կործանիչի ռմբանետման բարդացողն սարքը: Բանն այն է, որ աստղերի դիրքով ուղղորդվող նշանոցը շատ բարդ է և չնչին սխալվելու դեպքում, մեծ բարձրությունից և մեծ արագության պայմաններում նետած ռումբը նշանակետից մի քանի կմ հեռու է ընկնում:

33

ԱՀովհաեեիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Օդային մարտեր չեն գրանցվել, չնայած եղել եե դեպքեր, երբ օդաչուները երկնքում տեսել են հակառակորդի ուղղաթիռը կամ ինքնաթիռը:

Պատերազմի այս փուլում ադրբեջանական օդուժի և հայկական ՀՕՊ հակամարտությունը լրացնում է հայոց հաղթանակների շարունակական ցանկը: Առանց հայկական կործանիչ ավիացիայի ադրբեջանցիները մոտ 150 թռչող սարքերից կորցրել են մոտ 30-ը: 10.000 թռիչքների հաշվարկով ադրբեջանական ավիացիայի կորուստները կազմում են 0.3%: Հաշվի առնելով այն հանգամանքները, որ հայկական իեքեապաշտպաեակաե ուժերը գրեթե անզեն էին ու չպատրաստված, սա համաշխարհային պատմության համար բարձր ցուցանիշ է: Օդուժ-ՀՕՊ հակամարտությունների պատմության մեջ լավագույն ցուցանիշներ ապահովել են խորհրդային և հարավսլավական հակաօդայինները ունենալով գերազանց պատրաստություն և ամենաարդիական միջոցների մեծ քանակ: Նրանք Վիետնամում, Մերձավոր Արևելքի հակամարտություններում և այլուր, օգտվելով նաև կործանիչ ավիացիայի աջակցությունից, հակառակորդի օդուժին կարողացել են հասցնել նույնքան, երբեմն ավելի ցածր կորուստներ [12, с. 397; 13, с. 37; 14, с. 203; 15, с. 2; 16, с. 80]: Հայ հակաօդայինների հաջողության հիմնական գրավականը եղած միջոցների շարժունակության օգտագործումն էր, դրանցով արագ խուսավարումը, տեղանքի հնարավորությունների ճիշտ օգտագործումը և միջոցների գրագետ կիրառումը: Կարծում ենք, որ ապագայում էլ նպատակահարմար կլինի հայկական ՀՕՊ-ը կառուցել հիմնականում նման համալիրներով: Անշարժ, մեծ համալիրներն (С-125, С-300և այլն) ապահովում են խոցման մեծ հարթություն, սակայն մեր պայմաններում փոքր և լավ խուսավարող համալիրներն (Тор, Тунгуска, Бук) արդյունավետ են:

Ադրբեջանական տրանսպորտային ավիացիան ևս հիմնականում ներկայացված էր ուղղաթիռներով, որոնք ևս գործել են ինտենսիվ:

Հայկական կողմն ավիացիան կիրառել է հիմնականում որպես տրանսպորտային միջոց: Հայկական կողմից թռիչքների 80-90%-ը կազմել են տրանսպորտային փոխադրումները: Մինչև Լաչինի միջանցքի բացվելը հայկական կողմից տրանսպորտային բոլոր փոխադրումները կատարվել են ավիացիայի միջոցով: Պատերազմի դաշտից դուրս են բերվել ավելի քան 980 վիրավոր ու հարյուր սպանված: Դեպի ռազմաճակատ են տեղափոխվել ավելի քան 24 հազար կիլոգրամ սպառազինություն, պարեն և այլ կարևոր բեռներ:

Առանց վարանելու պետք է փաստել, որ ավիացիան թույլ չտվեց հակառակորդին հայաթափել Արցախը: Պատմությանը հայտնի են մի քանի դեպքեր, երբ տրանսպորտային ավիացիան որոշիչ դեր է խաղացել այս կամ այն հակամարտության ժամանակ: Մասնավորապես, 1940-45թթ. Չինաստանի փրկության համար կազմակերպված կյանքի ճանապարհը' Գորբը, որն անցնում էր Հնդկաստանի ջունգլիների վրայով: 600 տրանսպորտային ինքնաթիռներն ամսական Չինաստան էին հասցնում մոտ 30.000 տոննա բեռ, և

34

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ԱՀովհանեիսյան

դրանց շնորհիվ պայքարը ճապոնացիների դեմ շարունակվեց մինչև հաղթական ավարտ [17, с. 460]:

Մյուս պատմությունը հայտնի է որպես Բեռլինի փրկության կամուրջ, որը նորից ստեղծեցին ամերիկյան բեռնատար ինքնաթիռները 1948թ. մարտին: Խորհրդային ղեկավարությունը շրջափակել էր Գերմանիայի մայրաքաղաքը նպատակ ունենալով տնտեսապես խեղդել վերջիններիս: Ամերիկյան ղեկավարությունն օրական 4500 տոննա բեռների փոխադրման ծավալներով մի կերպ փրկեց քաղաքը սովահարությունից ու ցրտից [18, с. 271]: Գործողությունը տևել է մոտ մեկ տարի:

Նման մի կամուրջ էին ստեղծել հայ օդաչուներն Արցախի համար: Եվ եթե ավիացիան ունենար ոչ թե 7-8, այլ 30-40 տրանսպորտային ուղղաթիռ, ապա, թերևս, հնարավոր կլիներ նաև հայաթափումից փրկել Շահումյանը: Բացի դրանից, հայկական կողմի ձեռնարկած հիմնական հարձակողական գործողությունների նյութական պաշարների նախապատրաստական աշխատանքները կատարել է ավիացիան: Գոյամարտի փորձից պետք է կատարել ճիշտ եզրակացություններ:

Այսօր պետք է մեծ զարկ տալ ուղղաթիռային ավիացիային, հատկապես տրանսպորտային: Ներկայումս Հայաստանին անհրաժեշտ է 30-40 տրանսպորտային ուղղաթիռ, որպեսզի երկու առանձին էսկադրիլիայի կազմով կարողանան թեկուզ լարված աշխատել առնվազն երկու ուղղությամբ:

Հայկական ավիացիայի 10-20 տոկոս կազմող մարտական կիրառությամբ թռիչքների ընթացքում չի եղել դեպք, որ զենք կիրառվի խաղաղ բնակչության նկատմամբ: Հայկական կողմից ավիացիայի կիրառության փորձը լավագույնս ցույց է տալիս, թե որքան մեծ դեր կարող է խաղալ ավիացիան պատերազմի ժամանակ, հատկապես ուղղաթիռային ավիացիան լեռնային տեղանքում: Խնդիրը միայն բեռնափոխադրումները չեն, չնայած միայն դրանց նշանակությունը զգալի է: Մարտական ավիացիան ևս կարող է բավական հզոր լինել նույնիսկ ուղղաթիռներով:

Մայիս, 2010թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Пядушкин М, Вооружая Кавказ: Нечаянное наследство Москвы//Кавказ: вооружен и разобшен/ Под редакцией Матвеевой А., Хизкока Д. Saferworld, ЦАСТ: Лондон -М., Февраль 2004.

2. Aliyev Y, Arms Control Process in Transcaucasia // NATO School, Polaris Quarterly, Vol. 1, Issue 2, Summer 2004.

3. Ядерное нераспространение / Под ред. Орлова В. А. Т.1.ПИР-Центр: М., 2002, т. 1.

4. Агаджанян М, Асатрян Э, Минасян С., Азербайджан против Нагорного Карабаха. Ер., 2006.

5. Мелик-Шахназарян Л, Военные преступления Азербайджана против мирного населения Нагорно-Карабахской Республики, Ер., 1997.

35

ԱՀովհաեեիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

6. Жирохов М, Гражданская авиация в ходе конфликта в Карабахе. Крылья Родины. N12. 2006.

7. Հասրաթյաե Ս, Դարաբաղյան պատերազմ, Եր., 2001:

8. Աղաջաեյաե Մ, Միեապաե Ս, Ասատրյան է., Ադրբեջաեը Ղարաբաղի ժողովրդի դեմ. ագրեսիայի քաղաքա-իրավակաե հետևաեքեերը և դրաեց ազդեցություեը տարածաշրջաեայիե աեվտաեգությաե հեռաեկարեերի վրա, Եր., Նաիրի, 2006:

9. Դևրիկյաե Տ, Երկեքի պահապաեեերե ու տիրակալեերը (1-իե գիրք), Եր., 2008թ.:

10. Ղարաբաղյաե ազատագրակաե պատերազմ հաերագիտարաե, Եր., 2004:

11. Юнусов А, Азербайджан: в ожидании перемен под бременем истории// Кавказ: вооружен и разобшен/ Под редакцией Матвеевой А., Хизкока Д. Saferworld, ЦАСТ: Лондон-М., Февраль 2004.

12. Н.Я. Василин, А.Л. Гуринович, Зенитные ракетные комплексы, Минск, 2002.

13. Афинов В., Эволюция авиационных средств РЭБ и их применение в вооруженных конфликтах, ЗВО, 3.1998.

14. Жирохов М.А., История ВВС Израиля. М.-Минск, 2001.

15. Почтарев А, Дебют "Веги", "Красная звезда", 29 августа 2001.

16. ЯмпольскийЛ.С., Обобщенный анализ применения средств воздушного нападения ОВС НАТО при проведении военной операции в Югославии «Решительная сила» и в других локальных войнах в 90-х годах: Учебное пособие. Ульяновск: 2000.

17. Ченнолт К. Ли Путь бойца, М., 2006.

18. ХелферсДж, ВМФ США, М., 2004.

АНАЛИЗ ДЕЙСТВИЙ АЗЕРБАЙДЖАНСКОЙ АВИАЦИИ И ПРОТИВОДЕЙСТВИЯ АРМЯНСКОЙ ПВО ВО ВРЕМЯ КАРАБАХСКОЙ ВОЙНЫ

Арцрун Оганесян

Резюме

Азербайджанская агрессия в Нагорном Карабахе с первых дней осуществлялась с широким применением авиации. Использовались самые разные средства, начиная с гражданских вертолетов, из которых на армянские села сбрасывали ручные гранаты, кончая боевыми вертолетами с советскими экипажами. После распада СССР авиация Азербайджана за счет российских авиабаз резко повысила свою боевую мощь, получив около 150 летательных аппаратов. Для сравнения: Армении досталось всего лишь 25 летательных аппаратов.

Обладая первоначально весьма слабой ПВО, армянская сторона со временем обзавелась новыми средствами ПВО и повысила уровень квалификации своих специалистов. В итоге, за все время конфликта, до 12 мая 1994г., когда стороны подписали соглашение о перемирии, Азербайджан потерял около 30 летательных аппаратов, что является бесспорной победой армянской стороны.

36

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.