Научная статья на тему 'ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏՔ է ՄԻԱՎՈՐԵԼ ՌԱԶՄԱՕԴԱՑԻՆ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԸ'

ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏՔ է ՄԻԱՎՈՐԵԼ ՌԱԶՄԱՕԴԱՑԻՆ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԸ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
110
31
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Արծրուե Հովհաննիսյան

Թռչող սարքերի (ԹՍ) ստեղծումից ռազմական ոլորտում կիրառումից ի վեր մշտական պայքար է ընթանում ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջև: Սակայն այս հակառակորդ զորատեսակների շփման ոլորտում կա մի գիծ, որից այն կողմ սկսվում է նրանց համագործակցությունը: Ո՞րն է այդ նուրբ ու զգայուն սահմանը. այս մասին մասնագետները տարբեր ժամանակներում ամենատարբեր կարծիքներ են ունեցել: Հոդվածում փորձել ենք հարցին մոտենալ մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման համատեքստում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Наряду с созданием летательных аппаратов и их применением в разрешении военных конфликтов возникла также необходимость в применении средств противовоздушной обороны. Тогда же и возник вопрос объединения и/или сотрудничества войск истребительной авиации и ПВО. Учитывая опыт сотрудничества этих войск в годы Великой Отечественной войны, решение данного вопроса склоняется к объединению.Проблема борьбы с реактивной авиацией, возникшая после Второй мировой войны, выдвинула вопрос создания новых средств ПВО, так как применение зенитной артиллерии уже не отвечало требованиям времени. Созданные к окончанию Второй мировой войны зенитно-ракетные комплексы (ЗРК) явились серьезным решением, и первое их применение показало эффективность новых средств. Но после Вьетнамской войны и особенно во время ближневосточных конфликтов истребительная авиация вновь сыграла решающую роль в борьбе с воздушным противником. Советская модель организации ПВО показала свою неэффективность на примере применения ее в арабских странах, воюющих против объединенной организации ПВО и ВВС израильтян.Обобщая весь опыт сотрудничества истребительной авиации и ПВО, мы пришли к выводу, что ВВС и ПВО РА необходимо объединить и создать истребительную авиацию, которая будет костяком объединенных войск. Для обороны воздушных границ, кроме истребительных летательных аппаратов, требуется создать надежную систему взаимосвязи ударных средств и средств воздушной разведки на базе дирижаблей или других беспилотных летательных аппаратов.

Текст научной работы на тему «ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏՔ է ՄԻԱՎՈՐԵԼ ՌԱԶՄԱՕԴԱՑԻՆ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

ԱՐԴՅՈ՞Ք ՊԵՏՔ է ՄԻԱՎՈՐԵԼ ՌԱԶՄԱՕԴԱՑԻՆ ՈՒԺԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԸ

Արծրուե Հովհաննիսյան՛

20-րդ դարի սկզբին ինքնաթիռները սկսեցին կիրառվել ռազմական նպատակներով: Դրանք գրեթե անպատիժ մահ ու ավեր էին սփռում երկնքից, քանի որ գոյություն չունեին հակաինքնաթիռային միջոցներ:

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918թթ.) տարիներին կարճ ժամանակում ստեղծվեց և մի շարք պետությունների զինված ուժերում հայտնվեց համապատասխան զենիթային հրետանի (ԶՀ): Որպես զենիթային միջոցներ' սկսեցին կիրառվել նաև գնդացիրները: Այնուամենայնիվ, Առաջին աշխարհամարտի ընթացքում կիրառված հակաինքնաթիռային միջոցներն ունեցան համեստ դերակատարություն [1, с. 232]:

1 Հակամարտությունների պատմությունից

Հակաինքնաթիռային միջոցների զարգացման միտումը շարունակվեց նաև հետպատերազմյան տարիներին: Զենիթային սպառազինության զարգացումը հիմնված չէր միայն զենքերի ստեղծման վրա, քանի որ օդուժի կիրառումը զարգանում էր շատ արագ և դառնում բարդ, մանրակրկիտ ծրագրվող օպերացիա: Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) կազմակերպման գործում կարևոր տեղ էին զբաղեցնում նաև հայտնաբերման, նախազգուշացման և ուղղորդման հարցերը, որոնց լուծումները սկզբում կատարում էր մարդը, իսկ հետագայում ի հայտ եկան ձայնորսիչները, ՀՕՊ դիտակետերը, աերոստատները, լուսարձակները և այլն: Ի վերջո, առաջնությունը տրվեց «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքին, և ստեղծվեց կործանիչ օդուժը:

Կործանիչները լայնորեն կիրառվում էին օդային գերազանցության համար և արդյունավետորեն պայքարում էին օդային ցանկացած նշանակետի դեմ: Գործընթացին ավելի կազմակերպված տեսք տալու համար հրամանատարներն սկսեցին կիրառել օբյեկտների բնագծային պաշտպանություն, որ-

‘ ՀՀ ԶՈԻ կապիտան։

88

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Ա.Հովհաեեիսյաե

տեղ կործանիչները համարվում էին առաջին բնագծի պաշտպանները: Նման պաշտպանության կիրառությունը հետագայում ապացուցեց, որ ամենա-արդյունավետ ՀՕՊ համակարգը սկսվում է կործանիչով, քանի որ ՀՕՊ միայն այս միջոցն է սեփական սահմաններից առավելագույնս հեռու պայքարում հակառակորդի օդուժի դեմ և ամենաարագն արձագանքում հակառակորդի օդուժի գործողություններին:

Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945թթ.) առաջ զարգացած երկրներում աշխատանքներ էին տարվում ՀՕՊ հայտնաբերման և ուղղորդման նոր միջոցների' ռադիոտեղորոշման կայանների (ՌՏԿ) ստեղծման ուղղությամբ: Այդ սարքերի միջոցով տեղեկություն էր ստացվում նաև ինքնաթիռի թռիչքի ուղղության և արագության մասին: Առաջին աշխարհամարտի համեմատ' օդուժում ռմբակոծիչ ավիացիայի տեսակարար կշիռն ավելացել էր 2.5 անգամ [2, с. 203]: ՌՏԿ-ների դերն աստիճանաբար բարձրանում էր, իսկ ՀՕՊ կազմակերպումը դառնում էր բարդ գործընթաց, որում պարտադիր էր կործանիչների և այլ միջոցների միասնական ղեկավարումը: 1944թ. ՀՕՊ կործանիչային օդուժի պարեկային սկզբունքով գործելու դեպքում, հակառակորդի յուրաքանչյուր խոցած ինքնաթիռի համար պահանջվել է 170 մարտական թռիչք, իսկ օդանավակայաններում մարտական հերթապահություն վարելիս, ինչը կատարվում էր ՌՏԿ-ների շնորհիվ, հակառակորդի յուրաքանչյուր խոցած ինքնաթիռի համար պահանջվել է ընդամենը 21,4 մարտական թռիչք1:

Երկրորդ համաշխարհային պատերազմի օդային մարտերի ամբողջ ընթացքը ներկայացնում է հենց ՀՕՊ և ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) զորքերի միավորման անհրաժեշտության քննարկում: Պատերազմող բոլոր երկրներն էլ ունեցան խնդիրներ' կապված կործանիչ ավիացիայի և ՀՕՊ զորքերի համատեղման հետ: Հարցը հատկապես սուր էր ԽՍՀՄ-ում, որտեղ կործանիչներն առանձին էին ՀՕՊ-ից2 [3, с. 10-11]: Բացառությունը միայն Անգլիան էր, որի ՀՕՊ-ն ամենաբարձր կենտրոնացվածության մակարդակի էր հասցվել: Այնպես որ, երբ 1940թ. հուլիս ամսից սկսած' ֆաշիստական Գերմանիան սկսեց Բրիտանական կղզիների զանգվածային ռմբակոծությունները (Ճակատամարտ Անգլիայի համար), պարզվեց, որ գերմանական ավիացիան ի վիճակի չէ կոտրել անգլիական դիմադրությունը: Ավարտվեց պատմության մեծագույն օդային մարտերից մեկը, որի արդյունքում Գերմանիան կորցրեց ավելի քան 1700 ինքնաթիռ [4, с. 443, 5, с. 231]: Ռազմական տեսաբանները միակարծիք են, որ անգլիական կործանիչների գործողությունների արդյունավետության գրավականը նրանց հմուտ ղեկավարումն էր գետնից: Առհասարակ, անգլիական ՀՕՊ-

ЦАМО, ф. 112, оп. 158791, д. 1, л. 35-36. ЦАМО РФ. Ф. 35. Оп. 11280. Д. 126. Л. 22.

89

ԱՀովհաեեիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

ը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ցուցադրել է հիանալի արդյունավետություն: Դեպի կղզի բարեհաջող արձակած գերմանական մոտ 6000 «Ֆաու-1» հրթիռներից 1847-ն օդում ոչնչացրել են կործանիչ օդաչուները, 1878-ին խոցել են զենիթայինները, իսկ 232-ը դիպել են աերոստատներին [5, с. 229]:

Երկրորդ համաշխարհայինից հետո ՀՕՊ զարգացումը նշանավորվեց մեկ այլ հեղափոխական առաջընթացով, որը կապված էր զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) հետ: Դրանք պատերազմի ընթացքում աննշան կիրառում էին ունեցել: Նոր համալիրների անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված էր միջուկային սպառազինության գոյությամբ: Հարցն այն է, որ եթե նախկինում ՀՕՊ մակարդակի մասին կարելի էր խոսել հակառակորդի' խփված և բաց թողնված ինքնաթիռների հարաբերությամբ, ապա հետպատերազմյան տարիներին բաց թողնված թեկուզ միջուկային ռումբ կրող մեկ ինքնաթիռը կարող էր կաթվածահար անել մի ամբողջ պետություն: Հետևաբար, հարկավոր էր գերճշգրիտ, անվրեպ մի զենք, որը կխոցեր հակառակորդի բոլոր ինքնաթիռները: ԶՀՀ-ների ստեղծման համար, բացի վերը նշվածից, կար ևս մեկ պատճառ: Երկրորդ համաշխարհայինի արդյունքում պարզվեց, որ ԶՀ-ն, որքան էլ զարգացել էր Առաջին աշխարհամարտից հետո, միևնույն է, ավիացիայի զարգացման տեմպերից հետ էր մնում: Պատերազմի ընթացքում ԶՀ-ի կողմից խոցված յուրաքանչյուր ինքնաթիռի համար մեծ տրամաչափի հրանոթները ծախսում էին 200-300 արկ, միջին տրամաչափի հրանոթները ծախսում էին 400-500 արկ, իսկ փոքր տրամաչափի հրանոթները' 700-800 արկ1: Եվ այս ցուցանիշներն' այն պայմաններում, երբ ինքնաթիռների արագությունն առավելագույնը 600-700 կմ/ժ էր: Իսկ ռեակտիվ դարաշրջանի հենց սկզբից այդ արագությունն արդեն ավելացել էր ավելի քան 30 տոկոսով:

ԶՀՀ-ների առաջին մարտական կիրառությունն ապացուցեց նրանց հուսալիությունը և անհրաժեշտությունը: Ներկայումս նման համալիրներով են զինված բոլոր զարգացած պետությունների ՀՕՊ զորքերը: Հետագա պատերազմներում, ցանկացած պետության ՀՕՊ-ն ապահովելու համար, նման համալիրները և կործանիչ օդուժը կատարել են առանցքային դեր:

Ռեակտիվ օդուժի դարաշրջանում ՀՕՊ կենտրոնացման միտումը շարունակում է արդիական լինել: Ասվածը հիմնավորվում է նաև «սառը պատերազմի» տարիների խորհրդա-ամերիկյան հակամարտության մի շարք դրվագներով:

1960թ. մայիսի 1-ին ներկայիս Եկատերինբուրգ քաղաքի մոտակայքում խորհրդային նորագույն «Ս-75» ԶՀՀ-ի միջոցով խոցվեց ամերիկյան «Ու-2» հետախույզ ինքնաթիռը:

Ամերիկյան հետախույզին օդում «որսալու» գործողության ժամանակ

1 Тактика // Под ред. В.Г.Резниченко, 2-е изд., перераб. и доп. militera.lib.ru/science/tactic/index.html

90

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Ա.Հովհաեեիսյաե

խորհրդային ՀՕՊ կործանիչների և ԶՀՀ-եերի գործողությունների ոչ միակենտրոն ղեկավարման պատճառով թույլ տրվեց մի քանի առանցքային սխալ, և ծախսվեց մեծ ժամանակ' մոտ քսանհինգ րոպե1: Արդյունքում' խոցվեց նաև խորհրդային մեկ «ՄիԳ-19» կործանիչ, որն ընդունել էին որպես «Ու-2» [6, с. 42-45]:

Այս հակաօդային մարտը կործանիչ օդուժի և ՀՕՊ այլ ստորաբաժանումների փոխգործողությունների անբավարար կազմակերպման տիպիկ օրինակ է, որը բացահայտում է նման միջոցներով ՀՕՊ կազմակերպման բարդությունը: Մասնավոր օրինակ լինելով' այն ցույց է տալիս, որ մեկ հրամանատարության տակ չլինելու դեպքում ՀՕՊ-ում ներգրավված նույնիսկ հսկայական ուժերը կարող են անարդյունավետ գործել:

ՀՕՊ և օդուժի հակամարտության պատմության մեջ նոր էջ գրվեց վիետնամական պատերազմում, երբ առաջին անգամ մեծ քանակով կիրառված «Ս-75» ԶՀՀ-ները, ռեակտիվ ավիացիան և այլ հրթիռային սպառազինությունը կիրառվում էին մասսայաբար: Վիետնամական ՀՕՊ գործողությունների հաջողությանը նպաստում էին մոտակայքում տեղակայված խորհրդային նավերը, որոնք ամերիկյան ավիացիայի թռիչքները հայտնաբերում էին բավական մեծ հեռավորությունից և վիետնամցիներին նախապես տալիս իրավիճակի մանրամասն պատկերը1 2:

Միջուկային ռումբերով և հրթիռներով սպառազինված նորագույն ռմբակոծիչների' ճշգրիտ և սեփական սահմաններից առավելագույնս հեռու խոցելու խնդիրը լուծելու համար 1950-60-ական թթ. ի հայտ եկան օդային նշանակետերը խոցող համակարգեր, որոնց մեջ մտնում էին կործանիչ ինքնաթիռներն իրենց հրթիռներով, իսկ օդային մարտը սկզբից մինչև վերջ ղեկավարվում էր գետնից: Օդային հակառակորդին հայտնաբերելուց սկսած' կործանիչը թռչում էր վերգետնյա համակարգերի ուղղորդմամբ' մինչև հակառակորդին հանդիպելը:

Զարգանում էին նաև ՀՕՊ պաշտպանության երկրորդ էշելոնը կազմող ԶՀՀ-ները: Ավելին' նրանք ևս, իրենց հերթին, ունեին մի քանի շերտեր: Քանի որ նման կործանիչների գործողությունների համար անհրաժեշտ էին ավելի շատ, և որ կարևորն է, առանձին ՌՏԿ-ներ, ապա ընդհանուր հայտնաբերման և իրավիճակի տեղեկացման նպատակով առաջանում էր ուժերի քանակային մեծացման անհրաժեշտություն: Ելնելով այս ամենից' 1952թ. ԽՍՀՄ-ում բոլոր վերգետնյա հայտնաբերման և ուղղորդման ռադիոտեխնիկական միջոցները միավորվում են ՀՕՊ ընդհանուր ռադիոտեխնիկական զորքերի հետ [7, с.

1 Ակնհայտ է, որ ՀՀ ՀՕՊ միջոցները հակառակորդի դեմ պայքար վարելու համար այդքան ժամանակ չեն կարող ունենալ:

2 Розин А, Советские моряки в оказании интернациональной помощи Вьетнаму в обретении независимости и отражении американской агрессии. http://www.duma.gov.ru/csecure/arc3/news/20.html

91

ԱՀովհաեեիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

109]: Նմանատիպ միավորում ԱՄՆ-ում կատարվել էր շատ վաղուց: Փաստորեն, կործանիչ ավիացիայի և ԶՀՀ համագործակցությունը նորից հանգեցնում էր համատեղման:

2. Ժամանակակից պատերազմները և հիմնախնդիրը

Երկու զորատեսակների միավորման կամ համագործակցության խնդիրը քննարկելիս հետաքրքիր է անդրադառնալ արաբա-իսրայելական տեղային պատերազմի փորձին, որը բնույթով շատ մոտ է ժամանակակից պատերազմներին: Իսրայելական ՀՕՊ զորքերը մինչև 1965թ. գործում էին որպես առանձին զորատեսակ: Նույն թվականին իսրայելական զորքերը, ստանալով ամերիկյան «Հոկ» ԶՀՀ-ներ, անցան զորատեսակների ամերիկյան կառուցվածքին: Այսինքն' ՀՕՊ զորքերը ենթարկվեցին ՌՕՈւ-ին1: ԽՍՀՄ-ն արաբական երկր-ներին ակտիվորեն առաքում էր տարատեսակ ԶՀՀ-ներ: Սուեզի ջրանցքի շրջակայքում խորհրդային զինվորականները կազմակերպել էին հզոր, անանցանելի ՀՕՊ պատնեշ, որը համեմատում էին միայն Մոսկվայի ՀՕՊ-ի հետ: «Դատաստանի օրվա» պատերազմին նախապատրաստվելիս, հաշվի առնելով նախորդ պատերազմի դառը փորձը, արաբները զինվել էին խորհրդային ժամանակակից ԶՀՀ-ների մեծ քանակով: Եգիպտական և սիրիական կողմերը միասին ունեին ավելի քան 180 ԶՀՀ' միաժամանակյա մոտ հազար արձակման կայաններով [8, с. 215]: Միայն Սիրիան ուներ ՀՕՊ 38 դիվիզիոն' չհաշված մոտ երկու հազար կրովի ԶՀՀ-ները, ԶՀ միջոցները և ավելի քան 400 կործանիչները [9, с. 248]: Պատերազմի արդյունքը հայտնի է. արաբական երկրնե-րը, չնայած միջոցների ահռելի քանակին և խորհրդային զինվորականների միջամտությանը, միևնույն է, պարտություն կրեցին:

Արաբական կողմի կրած պարտության պատճառներից մեկը, մասնագետների կարծիքով, մարտական գործողությունների վարման շրջանի ՀՕՊ ապահովման խորհրդային մոդելն էր, համաձայն որի' ՀՕՊ-ը կործանիչային ավիացիայի հետ ընդամենը համագործակցում էր: Արաբների արձակած հրթիռների քանակը հասնում էր երկու հազարի' խոցված մոտ 120 իսրայելական ինքնաթիռների դիմաց: Իսկ սխալ արձակումների արդյունքում սեփական խոցված ինքնաթիռների քանակն անցնում էր 55-ից [8, с. 235]:

Հաջորդ արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ 1982թ. իրադրությունը բավական փոխվել էր: Սիրիական ՀՕՊ ուժերն ավելի էին մեծացել քա-նակապես: Դրանք արդեն կազմում էին խորհրդային մի քանի տեսակի ԶՀՀ-ների 128 դիվիզիոն' չհաշված խորհրդային նոր «ՄիԳ-23» կործանիչները, որոնք նախորդ խորհրդային կործանիչների համեմատ, զգալիորեն անկախ և

1 Грановский О., Войска ПВО АОИ. http://www.isayeret.com/units/air/7298/article.htm, http://www.isayeret.com/ units/air/egrophan/article.htm, http://www.iaf.org.il/

92

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Ա.Հովհաեեիսյաե

ինքնուրույն էին օդային մարտում [9, с. 248]: Մարտական գործողություններն ավարտվեցին սիրիական կողմի բացահայտ ջախջախմամբ: Իսրայելական ՌՕՈւ-ն, օդում միայն ցամաքային ՀՕՊ-ից կրելով չնչին կորուստներ, մեծ վնաս հասցրեց սիրիական ՌՕՈւ-ին և ՀՕՊ-ին:

Պատճառները քննարկելիս մասնագետները նորից եկան այն եզրակացության, որ սիրիական ՀՕՊ բրիգադները միմյանց հետ անգամ նորմալ կապ չեն կարողացել ապահովել, իսկ ՀՕՊ-ի և ՌՕՈւ-ի միջև կապ' որպես այդպի-սին, գրեթե չի եղել: Օդային իրադրության ամբողջ տեղեկատվությունը ստանում և հստակ վերահսկում էին ամերիկյան հեռակա հայտնաբերման և ղեկավարման «Ե-2Ց Հոկայ» ինքնաթիռները: Այսինքն' հաջողությունն ապահովում էր բարձր համագործակցությունն ու կազմակերպվածությունը: Հետագայում այս հատկանիշները հաշվի առնվեցին չորրորդ սերնդի կործանիչների ստեղծման ժամանակ: Դրանցից շատերն օդային մարտի համար գրեթե ամբողջ տեղեկատվությունը ստանալով' մշակում են այն և փոխանցում այլ տեսակի կործանիչներին և ղեկավարում մարտը: ՌԴ ՀՕՊ կործանիչ ավիացիայի նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Վ.Անդրեևի խոսքերով'«ՄիԳ-31»-ը «Ս-300»-ի թռչող դիվիզիոն է [10, с. 25]: Այսինքն' արագ տեղաշարժվելու և հե-ռուն տեսնելու հնարավորությամբ այս կործանիչն ընդունակ է հսկել օդային հսկայական տարածքներ:

Վերը բերված բոլոր տեխնիկական միջոցները և սպառազինությունն իրենց բնույթով կենտրոնացված և համատեղ կիրառության օրինակներ են, որոնք հիմնավորում են վերգետնյա և կործանիչային ՀՕՊ-ը միավորելու անհրաժեշտությունը: Նրանց համատեղումը մեկ զորատեսակի մեջ կենսական անհրաժեշտություն է, սակայն այդ դեպքում, փաստորեն, ստեղծվում է

ռ

ՌՕՈւ և ՀՕՊ կործանիչային ավիացիա: Իսկ որքանո վ է դա նպատակահարմար ներկայիս իրավիճակում ՀՀ ԶՈւ-ի համար: Հարցադրումը կքննարկենք նյութի եզրափակիչ մասում:

Հանրահայտ է, որ մարտում ցամաքային զորքերի (ՑԶ), օդուժի և ՀՕՊ ստորաբաժանումների և զորամասերի համագործակցության կարելի է հասնել համատեղ և միաժամանակյա գործողություններով: Դրանով հնարավոր է համաձայնեցնել տարբեր զորատեսակների հարվածները' ըստ ժամանակի, նպատակի և տեղի, և հասնել մեծ արդյունավետության:

Դժվար չէ նկատել, որ մարտի ժամանակ այս բոլոր պահանջները պահպանելը դժվար գործ է: Ապակենտրոնացված ղեկավարման համակարգը բարդացնում է զորքերի ընդհանուր ղեկավարումը: Միասնական հրամանատարության բացակայության պայմաններում առանձին դեպքերում անխափան կապը պահպանելն իսկ բարդ խնդիր է դառնում: Էլ չենք խոսում հրամանատարներից մեկի սուբյեկտիվ որոշման հետևանքով' մյուս զորատեսակների բնականոն

93

ԱՀովհաեեիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

գործունեությանը խանգարելու հավանականության մեծացման մասին: Ռազ-մարվեստի պատմության ընթացքում անհաջող ելքով գործողությունների մեջ մեծ տեղ են զբաղեցնում վատ կամ խափանված կապի պատճառները:

ԽՍՀՄ քայքայումից հետո ՆԱՏՕ ղեկավարությունը, վերանայելով ռազմական հայեցակարգը, ձեռնարկեց ԶՈւ բարեփոխումներ: Քննարկվեց եվրոպական մասում ՌՕՈւ և ՀՕՊ միավորումը մեկ ինֆորմացիոն դաշտի մեջ, որի տակ հասկացվում էր նրանց կենտրոնական ղեկավարումը' «Ակկս» համակարգը: Համակարգի մեջ պետք է ներդրվեին նորագույն, հատկապես շարժական հետախուզական համալիրներ: Մեծ դեր էր հատկացվում «ԱՎԱԿՍ» թռչող համալիրներին1: Որպես զինատեսակներ' օդուժը, ԶՀՀ-ները, ԶՀ-ն և ՌԷՊ-ը (ռադիոէլեկտրոնային պայքար) պետք է միավորվեին կենտրոնացված ղեկավարման տակ:

ՆԱՏՕ ղեկավարության կողմից 1994-97թթ. անցկացված զորավարժությունները և փորձարկումներն ի հայտ բերեցին որոշակի թերություններ, որոնց վերացման արդյունքում ձևավորվեց աշխատանքի հիմնական սկզբունքը: ՆԱՏՕ ղեկավարությունը որոշեց վերջնական կենտրոնացումն իրականացնել ոչ միանգամից' հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դաշինքի մեջ են ընդգրկվել նոր պետություններ: Ներկայումս ընթանում է ՆԱՏՕ, եվրոպական ՌՕՈւ և ՀՕՊ միավորման վերջին փուլը:

Ելնելով այս և մի շարք այլ հիմնահարցերից' ՌԴ բանակը 1998թ. միավորեց ՌՕՈւ-ն ու ՀՕՊ-ը: Այս ճանապարհը վաղուց անցել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, Դանիան, Հունաստանը և Իսրայելը:

Որոշ հետնություններ

Այսուհանդերձ, վերոշարադրյալը չի կարող միանշանակ պնդումների և անցյալի ամբողջ ժառանգությունը մեխանիկորեն մերժելու հիմք հանդիսանալ: Երկար տարիներ երկու զորատեսակները գործել են առանձին: Այս ընթացքում ձևավորվել են ավանդույթներ, գործողությունների հիմունքներ և տեսություններ: Միավորելով այդ երկու զորատեսակները' հարկավոր է վերանայել և մանրամասնորեն մշակել նոր նորմեր ու կանոններ' հաշվի առնելով նաև նոր մարտահրավերները: Ուժերի համատեղումը և միակենտրոն ղեկավարումը գրեթե միշտ գործնականում ունեցել են դրական հետևանքներ, սակայն այդ ամենը հարկավոր է անել խելամտորեն:

1 Օդային ղեկավարման կետեր, որոնք կարող են մի քանի հարյուր կմ տարածության վրա կատարել հետախուզություն, ղեկավարել հարյուրավոր ԹՍ-ների գործողությունները: Վերջին տեղային պատերազմներում ամերիկյան ավիացիան առանց ԱՎԱԿՍ-ների ոչ մի գործողություն չի ձեռնարկում:

94

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Ա.Հովհաեեիսյաե

Անդրադառնանք օդուժի և ՀՕՊ զորքերի' մեկ զորատեսակի մեջ միավորման հստակ քայլերին: Այս ռազմավարական քայլը, որը պետական կարևոր նշանակություն ունի, պետք է ունենա ռազմատեխնիկական և տնտեսական հիմքեր:

Կատարելագործվելով' օդային հարձակման միջոցները (ՕՀՄ) դառնում են առավել հզոր և արագ գործող համալիրներ, ձեռք բերում ավելի շատ խնդիրներ լուծելու հնարավորություն: Մեծանում է նրանց կիրառության տարածական և ժամանակային խորությունը: Իրողությունը ստիպում է վերանայել մեր հայացքներն առհասարակ օդուժի և ՀՕՊ-ի մասին:

Ներկայումս ՀՕՊ-ը բաղկացած է բազում ավտոմատացված միջոցներից և համակարգերից, որոնք աշխատում են բարդ համագործակցությամբ: ՀՕՊ գործառույթների մեջ է մտնում յուրային բոլոր ԹՍ-ների վերահսկողությունը, որով այն ինչ-որ կերպ վերահսկում է նաև ՌՕՈւ-ն: Սակայն օդուժի գործողությունների ռադիոտեխնիկական ապահովումը կատարելով' ՀՕՊ-ը չի ենթարկվում այդ վարչությանը: ՀՕՊ կիրառության ամենամեծ հավանականությունն առաջանում է այն ժամանակ, երբ հավանական է նաև սեփական ՌՕՈւ կիրառումը: Հետևաբար, ՀՕՊ ստորաբաժանումները պետք է ապահովեն սեփական օդուժի տեղաշարժը և նույն օդային տարածքում կանխեն հակառակորդի թռիչքները: Թե' մեր, թե' հակառակորդի կողմից թռիչքները կարող են լինել բավական ինտենսիվ՝ յուրաքանչյուրի կողմից օրական մի քանի տասնյակ: Նշվածին հարկավոր է ավելացնել նաև քաղաքացիական ինքնաթիռների չվերթերը, որոնք ևս հարկավոր է վերահսկել ոչ պակաս խստությամբ: Սեփական և հարևան պետությունների տարատեսակ ԹՍ-ների քանակը տարեցտարի ավելանում է, գումարած նաև այն հանգամանքը, որ պատերազմի ժամանակ հայկական ավիացիոն բեռնափոխադրումներն ահռելի կաճեն: Այս ամենը հարցադրումն ավելի է բարդացնում և անհապաղ լուծում պահանջում: Այսպիսով' ներկայումս ՀՕՊ առաջնակարգ խնդիրներն են'

• պետական օդային սահմանի պահպանումը և վերահսկողությունը,

• օդային սահմանների անընդհատ հետախուզումը,

• անցանկալի օդային օբյեկտների հայտնաբերման դեպքում դրանց բնութագրերի և չափանիշների որոշումը, համապատասխան ռազմական և ղեկավար մարմիններին ճիշտ և ժամանակին զեկուցումը,

• պետական և ռազմական կարևոր օբյեկտների (վարչական, արդյունաբե-րական-տնտեսական շրջաններ), զորախմբերի հավաքատեղիների (այդ թվում նաև զորքերի շարժի ժամանակ), հրամանատարական կետերի և այլ շինությունների պահպանումը հակառակորդի օդային հարվածներից:

95

ԱՀովհաեեիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Վերը նշված բոլոր խնդիրների բարեհաջող կատարման համար ՀՕՊ-ը պետք է լինի ակտիվ, բազմանպատակային, շարժունակ, օպերատիվ, խանգարումների և դիվերսիաների նկատմամբ կայուն, համաեղանակային, գործողությունների և ֆունկցիաների մեծ սպեկտրում ավտոմատացված:

Այդ զորատեսակի զարգացման մեջ հատուկ ուզում ենք նշել այն հանգամանքը, որ բոլոր երեք հարթություններում ընդլայնվել են նաև ՀՕՊ հսկողության տակ գտնվող տարածքային սահմանները: Դրանք սկզբից սահմանափակվում էին մեկ-երկու օբյեկտներով, իսկ ներկայումս պետության ողջ տարածքի օդային սահմանները պետք է հնարավորինս հավասարաչափ վերահս-կելի և պաշտպանված լինեն: Հարկավոր է օդային տարածքը վերահսկել ամբողջ սահմանով' ամենացածր բարձրություններից մինչև հնարավորին ամենամեծ բարձրությունների վրա:

ՀՕՊ տեսադաշտի լիարժեքություն նշանակում է ՀՀ լրիվ տարածքները, ինչպես նաև' հարևան պետությունների տարածքների զգալի մասը: Ներկայումս այդ տեսադաշտն ապահովվում է վերգետնյա ՌՏԿ-ների շնորհիվ: Այդտեղ կան որոշակի խնդիրներ' կապված ՀՀ լեռնանտառային կտրտված տեղանքի հետ: Հետևաբար, հարկավոր է կիրառել ռադիոլոկացիոն և այլ հայտնաբերման տարատեսակ միջոցներ' լիարժեք օդային տեղեկություն և խոցման ավելի մեծ հնարավորություն ստանալու համար: Այստեղ տեղին է հիշել օդապարիկների, դիրիժաբլների և այլ ԱԹՍ-ների հիման վրա ստեղծված հետախուզության, կապի ապահովման և օդային ղեկավարման կետերի մասին:

Չնայած նրան, որ տեղային պատերազմներում ԶՀ կիրառությունը դեռ բավական արդյունավետ է, միևնույն է, ոչ մի ՀՕՊ չի կարող միայն վերգետնյա համակարգերով ու սպառազինությամբ նման ամենատես ու օպերատիվ ցանց ապահովել:

ԶՀՀ-ների կիրառման փորձը գալիս է ապացուցելու, որ մեկ խոցված ինքնաթիռի վրա համալիրները ծախսում են միջինը հինգ հրթիռ [11, с. 397, 423424]: Մինչ օրս լավագույն ցուցանիշն ապահոված ամերիկյան «Փետրիոտ» ԶՀՀ-ն Իրաքում յուրաքանչյուր խոցված ԹՍ-ի համար ծախսել է 1-3 հրթիռ [12, с. 26-32]: Իհարկե, տվյալը հիմնականում վերաբերում է հրթիռների խոցմանը, ինքնաթիռները խոցվել են ավելի լավ ցուցանիշներով, սակայն կիրառությունը մասսայական չէ, իսկ հակառակորդը հզոր չէ:

Զարգացած պետությունները ՀՕՊ ապահովման համար օգտագործում են տարատեսակ կործանիչներ, օդային մարտի ղեկավարման ու հետախուզման թռչող համակարգեր և, ինչու չէ, նաև հետախուզական արբանյակներ: ՌՕՈւ և ՀՕՊ միավորման մասին նման քննարկում ծավալելով' մենք պարտավոր ենք հատուկ նշել նաև կործանիչային ավիացիայի մասին, առանց որի անհնար է ունենալ հզոր ՌՕՈւ և ՀՕՊ: ԱՄՆ ՀՕՊ հիմնական գործիքը մնում

96

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Ա.Հովհաեեիսյաե

եե կործանիչները: Հայկական ՌՕՈւ-ի համար անհրաժեշտ է մի այնպիսի կործանիչ ինքնաթիռ, որը, օդային պայքարի և օդային հարձակման միջոցների խնդիրների համատեղումից զատ, իր որակով նաև հակակշիռ կհանդիսանա ադրբեջանականին: Մի քանի տարբերակների մեջ ամենահարմարը ռուսական «Սու-30» կործանիչն է, որը կարող է լուծել առաջադրված խնդիրները: Վերջինս ունի մինչև 8 տոննա ռմբատարողություն և թռիչքի բավական մեծ հեռահարություն: Կործանիչը հաջողությամբ կարող է խոցել և' օդային, և' վերգետնյա նշանակետեր: Կատարելով օդային գերազանցության ապահովման խնդիր՝ կարող է միաժամանակ հրթիռային հեռահար հարվածներ հասցնել կարևոր վերգետնյա նշանակետերին: Երկու խնդիրների կատարման համար այն կարող է զինվել մինչև 100 կմ և ավելի հեռահարության ճշգրիտ հրթիռներով (X-28, X-31, X-35, X-58, X-59, Р-27, Р-77և այլն) [13, с. 47]: Այսինքն' կործանիչը, գտնվելով ՀՀ օդային տարածքում, կարող է խնդիրներ կատարել ԼՂՀ և նույնիսկ Ադրբեջանի տարածքում: Վերգետնյա նշանակետերին հարվածելու համար «Սու-30»-ը կրում է նաև գերճշգրիտ ռումբեր: «Սու-30»-ը, բոլոր խնդիրների լուծման հետ միաժամանակ, այլ միջոցների համար օդային հրամանատարական կետ է, ինչը հենց զորատեսակների համատեղման համար առանցքային հատկանիշ է: Օդային հարվածներ հասցնելու ժամանակ այն կարող է կազմակերպել ամբողջ մարտը' միաժամանակ տեղեկությունը փոխանցելով հրամանատարական կետերին: Այն կարող է և' հարվածել, և' օգնել այլ թռչող սարքերին՝ կատարելու ճշգրիտ հարվածներ, և' միաժամանակ պաշտպանել այդ սարքերն օդային հակառակորդից, ներառյալ ուղղաթիռները [14, с. 156157]: Կործանիչը ղեկավարում է երկու օդաչու, ինչը շատ կարևոր է նմանատիպ խնդիրների փնջի լուծման համար: «Սու-30»-ն ադրբեջանական «ՄիԳ»-երին գերազանցում է գրեթե բոլոր տվյալներով և հատկապես թռիչքի հեռավորությամբ, ինչը շատ կարևոր է մարտերը հակառակորդի տարածք տեղափո-խելու տեսանկյունից [14]:

Բացառված չէ, որ հակառակորդը, օգտագործելով քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները, չեզոք պետության տարածքից մարտական ինքնաթիռով փորձի հարվածներ հասցնել: Հարևան պետություններից մեկի հեռավոր սահմանների վրա հակառակորդի մարտական ինքնաթիռները կարող են աննկատ մոտենալ մեր ինքնաթիռին և, շատ մոտ թռչելով, հասնել մինչև Երևան, քանի որ մոտենալու պահին մեր ՌՏԿ-ները չեն կարող վերահսկել քաղաքացիական ինքնաթիռի թռիչքը: Մեր սահմանը մտնելու պահին ՌՏԿ-ների հետևող սարքերի վրա դրանք կարող են երևալ որպես մեկ ինքնաթիռ: Նման պայմաններում շատ դժվար է կանխել դիվերսիան:

Այդ և վերը նշված մյուս պատճառներով անհրաժեշտ է մեկտեղել օդային հետախուզության և վերահսկողության բոլոր միջոցները: Օդային վերահսկո-

97

ԱՀովհաեեիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

ղության և հետախուզական ամբողջ տեղեկատվությունը մեկ կենտրոնում կուտակելով, համատեղ գործողություններով և մեկ կենտրոնից ղեկավարելով' զգալիորեն նվազում է տարատեսակ խանգարումների և հակազդեցությունների կիրառումը, ինչպես նաև զգալիորեն բարձրանում է ցանկացած ԹՍ հայտնաբերման ճշտությունը:

Համատեղ զորատեսակի կենտրոնացված ղեկավարումը թույլ կտա ավելի արագ և ստույգ տեղեկություն ստանալ ՀՕՊ յուրաքանչյուր համալիրից, հետախուզման և հսկողության յուրաքանչյուր կենտրոնից ու ՌՏԿ-ից: Միջոցները կարող են տեղակայված լինել հանրապետության ողջ տարածքում: Իրական ժամանակում ստացվող այդ տեղեկատվությունը մշակվելով' հրամանատարական կետից կարող է հաղորդվել տվյալ շրջանում գործող ՀՕՊ համակարգերին, ռազմական և քաղաքացիական ավիացիային' թույլ տալով խուսափել հակառակորդի հետ անցանկալի հանդիպումից, կրկնակի հարվածներից, օդային բախումներից և այլն: Տեղեկատվության հավաքումը և բաժանումը պետք է կատարել թվային ազդանշանի հաղորդագրության գաղտնիության պահպանման բոլոր ժամանակակից եղանակներով: Հաշվի առնելով մեր տարածքային չափերը և ունեցած կամ ունենալիք միջոցների քանակը' այս ամենի կազմակերպումը լիովին հնարավոր է և կլինի ավելի արդյունավետ ու օգտակար:

Համատեղման արդյունքում, եթե հայտնաբերման և հետախուզական միջոցները գործեն անխափան, գրեթե բացառվում է ՀՀ օդային տարածքներում անցանկալի ԹՍ-ների հանկարծակի հայտնվելը, և զգալիորեն բարձրանում են հակահարված տալու ժամանակն ու հնարավորությունը:

Առաջարկը ՌՕՈւ-ի և ՀՕՊ-ի համար զարգացման հաջորդ քայլ է: Այն պահանջում է լրացուցիչ ներդրումներ, հատկապես հայտնաբերման և ղեկավարման սարքավորումների կատարելագործում: Համատեղման և նման սարքավորումների ու համակարգերի տեղադրման դեպքում հրամանատարական կետում կարող են նաև ստանալ տեղանքի ընդհանուր կամ մասնակի էլեկտրոնային քարտեզագրում: Հրամանատարական կետում արտացոլված էլեկտրոնային քարտեզագրումը, բազում հնարավորություններից զատ, մեծացնում է ավիացիայի ղեկավարումը գիշերը և բարդ օդերևութաբանական պայմաններում: Ուղղաթիռներն այդ պայմաններում կարող են առանց վերգետնյա ուղղորդողների վայրէջք կատարել ամենաանծանոթ վայրերում, ինչը մարտական պայմաններում անգնահատելի դեր ունի ՑԶ-ի համար: Իսկ եթե ԹՍ-ները ևս հնարավորություն ունենան ստանալ քարտեզագրման արտացոլում, ապա ավիացիայի մարտունակությունը զգալիորեն կբարձրանա: Զորատեսակների համատեղման և կենտրոնական ղեկավարման դեպքում կբարձրանա մարտի ղեկավարման ընդհանուր մակարդակը, մասնավորապես մարտական ղեկավարման հրամանների օպերատիվ կազմումը և հասցեատերե-

98

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Ա.Հովհաեեիսյաե

րիե հասցնելը, տրված հրամանների կատարման արդյունքների ստուգումը և մարտական իրավիճակի փոփոխման դեպքում արագ հակամիջոցների կազմակերպումը: Մեկ կամ մի քանի խմբերի մարտական խնդրի կատարման ժամանակ ավտոմատ կամ կիսաավտոմատ կերպով կտեղեկացվեն բոլոր անհրաժեշտ ուժերը և միջոցները: Իսկ այն ուժերը, որոնք անմիջական կապ չունեն այդ խմբերի գործունեության հետ, չնախատեսված պայմաններում կարող են հեշտությամբ ստանալ անհրաժեշտ տվյալներ:

Անխոցելիության բարձրացման նպատակով շատ կարևոր է համատեղ հրամանատարական կետի շարժական լինելը, որի համար այն անհրաժեշտ է տեղակայել բարձր անցունակության մեքենաների վրա' գերժամանակակից, հագեցած ամենաարդիական սարքավորումներով: Հրամանատարական կետը կարող է տեղակայված լինել նման ոչ մեկ մեքենայի վրա: Կարող է ունենալ մի քանի նման հրամանատարական կետեր, սակայն դրանք միաժամանակ չպետք է գործեն: Այդ փոփոխությունը և շարժունակությունը կարող է ապահովել լիարժեք անխոցելիություն: Բնականաբար, զորատեսակների համատեղման և կենտրոնական ղեկավարման դեպքում հարկավոր է, որ յուրային ԹՍ-ները հագեցած լինեն ավտոմատ պատասխանիչներով, որը բարդ, սակայն հուսալի և փորձված միջոց է: Հարկավոր է ավտոմատ կերպով հայտնաբերել ցանկացած ԹՍ' խիստ կրճատելով մարդու մասնակցությունն օդային տարածքի հետևման գործընթացին' երեք հարթություններում ստանալով սարքի լիարժեք կոորդինատները:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ՀՀ տարածքային սահմանափակությունը կարևոր կռվան է կենտրոնացված ղեկավարման ներկայացված ձևին անցնելու համար և լրացուցիչ հնարավորություններ է տալիս բարձրացնելու ՀՕՊ-օդուժ միավորման արդյունավետությունը:

Մասնավորապես, մեր կործանիչները կարիք չունեն գամված լինել պաշտպանական տվյալ շրջանում' բացառապես ՀՕՊ ապահովմանն ուղղված խնդիրներ լուծելու համար:

Լինելով մեկ հրամանատարի ենթակայության տակ և ծառայելով բոլորի շահերին' նրանք կարող են գործել և' որպես մարտավարական հարվածային համակարգեր, և' որպես հետախույզներ, և' որպես ՀՕՊ կործանիչներ: Ընդ որում, ստացված տեղեկատվությունը կարող են օգտագործել նաև այլ կործանիչներ, հարվածային ինքնաթիռներ, ուղղաթիռներ, վերգետնյա ԶՀՀ-ներ, շարժական կամ անշարժ ՀՕՊ այլ համալիրներ, այլ զորատեսակներ, քաղաքացիական ավիացիա և անգամ օդերևութաբանական ծառայություններ: Հզոր և ճկուն ՀՕՊ ապահովման համար մեծ դեր ունեն արագ շարժվող ԶՀՀ-ներն ու այլ կրակային միջոցները, որոնք շատ արագ փոխում են իրենց դիրքը և կարող են հայտնվել բավական բարդ տեղանքներում:

99

Ա.Հովհաեեիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Այս միավորումը նպատակահարմար է եաև երանով, որ մեզանում չի կարող լիեել ՌՕՈւ և բաեակայիե ավիացիայի զատում, որը խեդիրեեր կարող էր առաջացեել տվյալ դեպքում' կախված վերջիեիս գործուեեությաե հետ: Այսիեքե' մեր մարտակաե ավիացիաե մշտապես գործում է հիմեակաեում ՑԶ խեդիրեերի կատարումե ապահովելու ձևաչափում: Մարտակաե իեքեաթիռ-եերի և ուղղաթիռեերի քաեակը թույլ է տալիս ուեեեալ հարվածայիե կամ այլ խեդիրեեր կատարող մեկ-երկու հզոր առաեձիե կամ խառը խմբեր (քաեակի որոշակի ավելացմաե դեպքում հեարավոր է խմբերի կրկեակի ավելացում): Այդ խմբերը կարող եե արագ խուսավարելով' գործել օպերատիվ, արագ և բա-վակաե արդյուեավետ: Իսկ եմաե խմբերի և ՀՕՊ ստորաբաժաեումեերի համատեղ ու կեետրոեացված գործողություեեերը թույլ կտաե խուսափել շատ սխալեերից և ուժերի աետեղի վատեումից:

Աեգամ խաղաղ պայմաեեերում այս երկու զորատեսակեերի համատեղումը և քաղաքացիակաե ավիացիայի ղեկավարմաե համակարգերի մեկտեղումը կարող եե լուրջ միջոցեեր խեայել, իեչը պետակաե և ռազմակաե գործում վերջիե տեղում չէ:

Ներկայումս ռազմատեխեիկակաե և քաղաքակաե համաշխարհայիե զարգացումեերը եորաեոր մարտահրավերեերի առաջ եե կաեգեեցրել ՀՀ ԶՈւ-իե: Ըեդ որում, ակեհայտ է, որ դրաեք մեղմաեալու միտումեեր չուեեե: Մեզաեից պահաեջվում եե համարժեք պատասխաեեեր, որոեք պետք է քեեարկել և, թեկուզ աեհրաժեշտությաե դեպքում բովաեդակայիե փոփոխություե կատարելով, կիրառել մեր պայմաեեերում: Այս դիեամիկ տեմպերից դուրս մեալով' մեեք կարող եեք ի վերջո վտաեգել պետությաե աեվտաեգությաե երաշխիքեերը:

Դեկտեմբեր, 2009թ.

Աղբյուրեեր և գրակաեություե

1. Базаревский А, Мировая война 1914-1918. Компания 1918г. во Франции и Бельгии, т. 2, М.-Л., 1927.

2. Советская военная энциклопедия, т.2.

3. Светлишин НА, Войска ПВО в Великой отечественной войне, М., 1979.

4. Соколов Б.В, Сто великих войн, М., 2004.

5. Чернякевич О.М, Чернякевич И.Н, Чернякевич И С, Великие битвы XX века, М., 2002.

6. Вестник воздушного флота, ноябрь-декабрь. 1998.

7. Вестник авиации и космонавтики, N3, 2004.

8. Жирохов М.А, История ВВС Израиля. М.-Минск, 2001.

100

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (30), 2010թ.

Ա.Հովհաեեիսյաե

9. Золотарёв В.А, «Россия (СССР) в локальных войнах и военных конфликтах второй половины ХХ века», М., 2000.

10. Вестник воздушного флота, Ноябрь-декабрь, 2003.

11. Василин НЯ, ГуриновичАЛ, Зенитные ракетные комплексы, Минск, 2002.

12. Галкин Д, Боевое применение зенитных ракетных комплексов Пэтриот в вооруженных конфликтах. ЗВО, 10.2006.

13. Марковский В., Перов К, Советские авиационные ракеты воздух-земля, М., 2005.

14. Беляев В., Ильин В., Российская современная авиация, М., 2001.

СТОИТ ЛИ ОБЪЕДИНЯТЬ ВВС И ВОЙСКА ПВО Арцрун Оганесян

Резюме

Наряду с созданием летательных аппаратов и их применением в разрешении военных конфликтов возникла также необходмость в применении средств противовоздушной обороны. Тогда же и возник вопрос объединения и/или сотрудничества войск истребительной авиации и ПВО. Учитывая опыт сотрудничества этих войск в годы Великой Отечественной войны, решение данного вопроса склоняется к объединению.

Проблема борьбы с реактивной авиацией, возникшая после Второй мировой войны, выдвинула вопрос создания новых средств ПВО, так как применение зенитной артиллерии уже не отвечало требованиям времени. Созданные к окончанию Второй мировой войны зенитно-ракетные комплексы (ЗРК) явились серьезным решением, и первое их применение показало эффективность новых средств. Но после Вьетнамской войны и особенно во время ближневосточных конфликтов истребительная авиация вновь сыграла решающую роль в борьбе с воздушным противником. Советская модель организации ПВО показала свою неэффективность на примере применения ее в арабских странах, воюющих против объединенной организации ПВО и ВВС израильтян.

Обобщая весь опыт сотрудничества истребительной авиации и ПВО, мы пришли к выводу, что ВВС и ПВО РА необходимо объединить и создать истребительную авиацию, которая будет костяком объединенных войск. Для обороны воздушных границ, кроме истребительных летательных аппаратов, требуется создать надежную систему взаимосвязи ударных средств и средств воздушной разведки на базе дирижаблей или других беспилотных летательных аппаратов.

101

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.