Научная статья на тему 'ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ Կամ նկատառումներ ապագա պատերազմի ռազմավարության մասին'

ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ Կամ նկատառումներ ապագա պատերազմի ռազմավարության մասին Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
187
50
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Սուրեն Սայտւմյան

1994թ. մայիսին Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ)՝ մի կողմից ու Ադրբեջանի Հանրապետությունը (ԱՀ)՝ մյուս կողմից, Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) միջնորդությամբ Բիշքեկում ստորագրեցին ԼՂՀ-ի ԱՀ-ի միջև շուրջ 4 տարի ընթացող պատերազմի մարտական գործողությունների գոտու ամբողջ երկայնքով կրակը դադարեցնելու մասին համաձայնագիր: Համաձայնագրի ստորագրումից հետո ռազմաճակատում լռեց խոշոր տրամաչափի հրետանին, զորքերն առանց ակտիվ ռազմագործողություններ ծավալելու սկսեցին ամրանալ զբաղեցրած բնագծերում, իսկ ադրբեջանական օդուժը վերջ տվեց խաղաղ հայկական բնակավայրերի բարբարոսական ռմբակոծություններին։ Սակայն երկուստեք մարդկային կյանքեր խլող դիրքային պատերազմը շարունակվում է առայսօր` ցուցաբերելով հետզհետե թեժանալու կայուն միտում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье автор на основании опыта локальных войн и вооруженных конфликтов 20-21 веков обобщает характерные особенности современных войн с учетом специфики армяно-азербайджанского конфликта. Ссылаясь на разницу физико-географических, экономических и демографических показателей конфликтующих сторон, автор очерчивает принципы строительства и применения вооруженных сил, которые, будучи претворенными в жизнь, способны обеспечить успех в боевых действиях, несмотря на определенную разницу в физических компонентах боевого потенциала сторон в пользу одной из них.

Текст научной работы на тему «ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ Կամ նկատառումներ ապագա պատերազմի ռազմավարության մասին»

ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ Կամ նկատառումներ ապագա պատերազմի ռազմավարության մասին

Սուրեն Սայտւմյան'

1994թ. մայիսին Հայաստանի Հանրապետությունը (ՀՀ) և Լեռնային Ղարաբա-ղի Հանրապետությունը (ԼՂՀ) մի կողմից ու Ադրբեջանի Հանրապետությունը (ԱՀ) մյուս կողմից, Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) միջնորդությամբ Բիշքե-կում ստորագրեցին ԼՂՀ-ի և ԱՀ-ի միջև շուրջ 4 տարի ընթացող պատերազմի մարտական գործողությունների գոտու ամբողջ երկայնքով կրակը դադարեցնելու մասին համաձայնագիր: Համաձայնագրի ստորագրումից հետո ռազմաճակատում լռեց խոշոր տրամաչափի հրետանին, զորքերն առանց ակտիվ ռազմագործողություններ ծավալելու սկսեցին ամրանալ զբաղեցրած բնագծերում, իսկ ադրբեջանական օդուժը վերջ տվեց խաղաղ հայկական բնակավայրերի բարբարոսական ռմբակոծություններին։ Սակայն երկուստեք մարդկային կյանքեր խլող դիրքային պատերազմը շարունակվում է առայսօր' ցուցաբերելով հետզհետե թեժանալու կայուն միտում:

Հրադադարի հաստատումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) շրջանակներում ՀՀ-ի և ԱՀ-ի միջև ընթացող բանակցությունները դեռևս չեն բերել որևէ շոշափելի արդյունքի. չնայած հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցը լինելու ժամանակ առ ժամանակ հնչող հավաստիացումներին' ԱՀ-ն ձեռնարկում է հետևողական քայլեր սեփական զինված ուժերի (ԶՈւ) հարձակողական ներուժի ամրապնդման ուղղությամբ' տարածաշրջանում հրահրելով սպառազինությունների մրցավազք և հրաժարվելով հայկական կողմի' իրավիճակի լիցքաթափմանն ուղղված բոլոր նախաձեռնություններից: *

* ԼՂՀ ՊՆ «Մարտիկ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, մայոր:

109

Ս. Սարում] ան

<21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

1994թ. ղարաբաղյան ռազմաճակատում հաստատված հրադադարը պայմաններ ստեղծեց ԱՀ տնտեսության նավթային հատվածի արագ զարգացման համար. մարտական գործողությունների ավարտը Հ.Ալիևին խոշոր արևմտյան կապիտալն Ադրբեջան բերելու երկար սպասված հնարավորություն տվեց, իսկ միջազգային շուկայում էներգակիրների գների անշեղ աճը ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությանն ընձեռեց տարադրամի մեծ հոսքեր տնօրինելու արտոնություն: Նավթի և գազի վաճառքից ստացված ֆինանսական միջոցների հսկայական մասն ուղղվեց պաշտպանական ոլորտին' Ադրբեջանին վերապահելով ռազմական ծախսերի առումով տա-րածաշրջանային առաջատարը լինելու կասկածելի պատիվը (Աղյուսակ 1):

Աղյուսակ 1

ԱՀ ոազմական ծախսերը 2008-2011թթ. (մլն $)

Ռազմական ծախսերը ՀՆԱ %

2008 2009 2010 2011 2008 2009 2010 2011

1300 1446 1585 3100 3.6 2.76 3.95 6.2

Ռազմական ծախսերի կտրուկ աճին զուգընթաց, Ադրբեջանը սկսել է կոշտացնել դիրքորոշումը բանակցային գործընթացում' սաստկացնելով նաև ռազմատենչ հռետորաբանությունը: Եթե Հ.Ալիևի իշխանության տարիներին պատերազմի սպառնալիքներով հանդես գալը ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի համար համարվում էր քաղաքական վատ տոնի նշան, իսկ «բազեի» դերը կատարելու իրավունքը վերապահված էր «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» պարագլուխ Ակիֆ Նաղիի տիպի մութ կենսագրությամբ գործիչներին, ապա հիմա պատերազմական սպառնալիքները հնչում են ԱՀ նախագահի մակարդակով, ինչը միանգամայն իրական է դարձնում հայ-ադրբեջանական նոր պատերազմի հեռանկարը:

Տարածաշրջանում նոր պատերազմի բռնկումը լուրջ մարտահրավեր է լինելու ողջ հայ ժողովրդի համար, այլընտրանք չունեցող հաղթանակը հայկական զինված ուժերից պահանջելու է բոլոր ուժերի գերագույն լարում և նոր, բարդ խնդիրներ հաջողությամբ կատարելու կարողություն:

110

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս. Սարումյաե

Ռիսկի գործոնները

Պատերազմական գործողություններ սկսելու որոշումը ծանր ու պատասխանատու քայլ է անգամ աշխարհի առավել զարգացած պետությունների ռազմաքաղաքական ղեկավարության համար. Ադրբեջանը, չնայած իր ղեկավարների ընդգծված ռազմատենչ կեցվածքին, ղարաբաղյան ճակատում ակտիվ մարտական գործողությունների կդիմի, թերևս, մի քանի նպաստավոր գործոնների համադրման դեպքում.

ա. ՀՀ և ԼՂՀ ու ԱՀ զինված ուժերի մարտական ներուժների էական տարբերություն հօգուտ Աւրւբեջանի

Դեռևս ղարաբաղյան պատերազմի տարիներին մարտական գործողություններում հաջողության հասնելու իր հնարավորությունն Ադրբեջա-նը հիմնականում պայմանավորում էր կենդանի ուժի և սպառազինության ու ռազմական տեխնիկայի թվաքանակի առավելությամբ' փորձելով մարտնչող Արցախի փոքրաթիվ իեքեապաշտպաեակաե ուժերը ճզմել իր ռազմական մեքենայի գերազանցող զանգվածով:

Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից մեծաթիվ հարձակողական սպառազինության (Աղյուսակ 2), այդ թվում' օդային հարձակման միջոցների, խոշոր տրամաչափի փողային և ռեակտիվ հրետանային համալիրների, օպերատիվ-մարտավարական հրթիռների ձեռքբերումը, ռազմական արդյունաբերության նախարարության ստեղծումը, սերտ ռազմատեխնիկական համագործակցությունը Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի, Հա-րավաֆրիկյան Հանրապետության, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների հետ, հուշում են, որ ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է շեշտակիորեն մեծացնել սեփական ԶՈւ ռազմական ներուժը' այն դիտարկելով որպես բանակցություններում հայկական կողմի ու միջազգային միջնորդների վրա ճնշում գործադրելու, իսկ բանակցությունների ձախողման դեպքում' նաև պատերազմում հաջողության հասնելու հիմնական միջոց: 111

111

Ս. Սարում] ան

<21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Աւյյռւսակ 2

Ադրբեջաևի կողմից սպաոազինռւթյան գնումները վերջին տարիներին

Տ72 հիմնական մարտական տանկ Մինչև 150 միավոր

ՀՄՄ Մինչև 200 միավոր

2Ս1 ինքնագնաց հրետանային կայանք Մինչև 47 միավոր

2Ս3 ինքնագնաց հրետանային կայանք Մինչև 6 միավոր

2Ս7 ինքնագնաց հրետանային կայանք Մինչև 24 միավոր

Soltam ինքնագնաց հրետանային կայանք Մինչև 5 միավոր

9Կ58 ռեակտիվ հրետանային համալիր Մինչև 16 միավոր

9Կ57 ռեակտիվ հրետանային համալիր Անհայտ քանակությամբ

LYNX ռեակտիվ հրետանային համալիր Անհայտ քանակությամբ

LAR-160 ռեակտիվ հրետանային համալիր Մինչև 30 միավոր

Փողային հրետանի Մինչև 200 միավոր

Սու-25 գրոհիչներ Մինչև 40 միավոր

Սու-24 ռմբակոծիչներ Մինչև 15 միավոր

ՄիԳ-29 կործանիչներ Մինչև 28 միավոր

Մի-24 գրոհային ուղղաթիռներ Մինչև 11 միավոր

Aeronautics Orbiter անօդաչու թռչող սարք Մինչև 6 միավոր

Aeronautics Aerostar անօդաչու թռչող սարք

Hermes 450անօդաչու թռչող սարք Մինչև 10 միավոր

Ս-300 ՀՕՊ համալիրներ 2 դիվիզիոն

Բուկ-Մ1 ՀՕՊ համալիրներ Մինչև 3 միավոր

բ. Նպաստավոր արտաքին քաղաքական միջավայրի ապահովում

Ժամանակակից աշխարհում պատերազմի պես լուրջ հարցերի նկատմամբ գերտերությունների դիրքորոշումը չափազանց կարևոր գործոն է դրա հետ հաշվի չնստելու համար. նախկին Հարավսլավիայի' իր բանտախցում կախվելով ինքնասպանություն գործած նախագահ Ս.Միլո-շևիչի տխուր ճակատագիրը, 2008թ. Հարավային Օսիայի հանդեպ վրացական ագրեսիային հաջորդած ռուս-վրացական հնգօրյա պատերազմում

112

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս. Սարումյաե

Թբիլիսիի ջախջախիչ պարտությունը խորհելու բավական նյութ եե տալիս չափից դուրս ագրեսիվ պետական գործչիե:

Դարաբաղյան ռազմաճակատում հարձակվելու հրաման իր բանակին Ի.Ալիևը կարող է արձակել գերտերությունների եթե ոչ աջակցությունը, ապա գոնե չեզոքությունն ապահովել կարողանալու դեպքում:

գ Ներքաղաքական անկայունություն Աղրբեջանում, իշխանությունը կորցնելու իրական վտանգի աոկայութուն այինյան վարչակարգի համար

Մերձավոր Արևելքում մեկնարկած հեղափոխությունների ու հակակառավարական ընդվզումների ամենակործան ալիքն Ադրբեջան հասնելու դեպքում անկասելի թափով ի զորու է տապալել նաև ալիևյան կլանի բռնատիրական իշխանությունը: Հարավկովկասյան երկրների շարքում ինտերնետի հասանելիության առումով առաջատար դիրքեր զբաղեցնելը կարող է դառնալ Ալիևի իշխանության գերեզմանափորը' հատուկ ծառայությունների համար դժվար, գրեթե անհնարին դարձնելով արտերկրի դոմեններում գտնվող սոցիալական ցանցերի միջոցով ապստամբների միջև տեղեկատվության փոխանակումը վերահսկելը և քաղաքական ոստիկանությանը, զրկելով կանխարգելիչ գործողություններ կատարելու հնարավորությունից, կանգնեցնել կատարված փաստին ինչ-որ կերպ արձագանքելու ոչ դյուրին ընտրության առջև:

Ադրբեջանի արմատական ընտրությունը, ոգևորվելով Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում բռնկված հակակառավարական խռովությունների հաջողությամբ, արդեն իսկ բարձրաձայն հայտարարել է Ադրբե-ջանում ցանկացած գնով իշխանափոխության հասնելու մտադրության մասին, ինչն, իրականություն դառնալու դեպքում, կլինի խոշորագույն աղետ ալիևյան վարչակարգի համար' հղի կուտակած հսկայական կապիտալների կորստի, քրեական հետապնդման ենթարկվելու, իսկ հանգամանքների որոշակի դասավորության դեպքում անգամ կյանքից զրկվելու վտանգով: Բնականաբար, Ադրբեջանի ներկայիս իշխանությունները դեպքերի այդպիսի զարգացման դեպքում փորձելու են բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պահպանել իշխանությունը, իսկ հայ և ադրբեջանական ժողո-

113

Ս. Սարում] ան

21 րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

վուրդների միջև առկա ու ադրբեջանական քարոզչության հետևողական ջանքերով հետզհետե խորացող անհաշտ ազգային թշնամանքի ու ատելության պայմաններում վերսկսված ղարաբաղյան պատերազմը «հայկական վտանգին» դիմագրավելու համար ադրբեջանցիներին կարող է միավորել նույնիսկ Ի.Ալիևի' հասարակության մեծամասնության համար խիստ անցանկալի անձնավորության շուրջը:

դ Ներքաղաքական ցնցումներ Հայաստանում, ԼՂՀ հիմնահարցի

լուծման շուրջ ազգային համաձայնության բացակայություն

2008թ. մարտին Երևանի կենտրոնի հայտնի իրադարձությունների աղմկոտ արձագանքը հաշված ժամեր անց հնչեց ԼՂՀ Լևոնարխ գյուղի մերձակա դիրքերում. ադրբեջանական հատուկ նշանակության զորքերի' հիմնականում սպաներից կազմված դիվերսիոն-հետախուզական խմբին (ԴՀԽ) հաջողվեց հանկարծակի գրոհի արդյունքում ժամանակավորապես վերահսկողություն հաստատել ՊԲ Ն մարտական դիրքի վրա։ Կարճ ժամանակ անց ղարաբաղյան բանակի ստորաբաժանումների հմուտ, համարձակ գործողությունների հետևանքով ադրբեջանական ԴՀԽ-ն, կրելով զգալի կորուստներ (ՊԲ հետախուզության տվյալներով' շուրջ 12 սպանված), ստիպված եղավ, մարտադաշտում թողնելով սպանվածների մարմինները, նահանջել ելման դիրքեր, սակայն միջազգային մամուլում լայն արձագանք ստացած սահմանային այդ միջադեպը ցույց տվեց, թե տարածաշրջանային խաղաղության համար ինչ վտանգներով է լի Երևանի նույնիսկ թվացյալ թուլությունը:

Անցյալ պատերազմի իրենց համար տխուր փորձից Ադրբեջանի իշխանությունները չափազանց լավ գիտեն, թե ինչի կարող է հանգեցնել պատերազմող երկրի ներքաղաքական անկայունությունը, և չի բացառվում, որ Հայաստանում նման իրավիճակ ստեղծվելու դեպքում Ադրբեջանը փորձի բլից կրիգի' կարճատև պատերազմի միջոցով հաղթանակի հասնել ԼՂՀ ԶՈւ-ի նկատմամբ, կարճ ժամանակահատվածում դուրս գալ Հայաստանի պետական սահման ու, իր վերահսկողության տակ վերցնելով ԼՂՀ տարածքը, միջազգային հանրությանը կանգնեցնել կատարված փաստի առջև:

114

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս. Սարումյաե

Բույլ կետեր կամ անհամաչափ պատերազմ վարելու արվեստը

Ադրբեջաեի պետական և ռազմական մեքենայի, ինչպես ցանկացած խոշոր համակարգի, անխափան գործունեությունը, տվյալ դեպքում' առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարելու կարողությունը, մեծ չափով պայմանավորված է համակարգի կայունության տեսանկյունից կենսական նշանակություն ունեցող սահմանափակ թվով տարրերի կենսունակությամբ: Անհամաչափ պատերազմ վարելու արվեստը ենթադրում է այդ կենսական տարրերի հայտնաբերումը և հակառակորդի ուժերի համեմատությամբ փոքրաթիվ միջոցներով ու ոչ ավանդական եղանակներով դրանց ոչնչացումը: Արևմտյան աղբյուրներում որպես անհամաչափ գործողությունների' հզորության ֆիզիկական բաղադրիչներով թույլ կողմի համար հաջող ավարտ ունեցած առաջին օրինակներից մեկը հաճախ հիշատակվում է աստվածաշնչյան Դավթի և Գողիաթի ճակատամարտը, որի ընթացքում Դավթի մեկ դիպուկ, այսօրվա լեզվով ասած «կետային» հարվածը վճռել է մարտի ու ողջ պատերազմի ելքը: Հայոց աշխարհում վարված առաջին անհամաչափ պատերազմը, թերևս, Հայկի ու Բելի առաջնորդած բանակների պատերազմն էր Խոշաբի դաշտում: Այդ հանրահայտ ճակատամարտում հայ ժողովրդի նախահայրը կիրառում է մի շարք միջոցներ, որոնք այսօր էլ համարվում են հաղթանակի հասնելու գործում բարձր զորավարական արվեստի վկայություն. կիրառելով բարձր ճշգրտության զենք (երեքթևյան փքինը)' Հայկը ոչնչացնում է հակառակորդի ղեկավարման համակարգը' ի դեմս Բել զորավարի: Կորցնելով ղեկավարումը' հզոր, լավ հանդերձավորված, մարտունակ բաբելոնյան բանակը պարտվում է փոքրաթիվ հայկական ուժերին ու դիմում խուճապահար փախուստի:

Ղեկավարման համակարգը

Զարգացման բոլոր փուլերում ռազմական գիտությունը հաղթել ցանկացող զորապետի առջև դրել է հակառակորդի ղեկավարման համակարգը ոչնչացնելու խնդիրը: Ժամանակակից պատերազմում, ուր անընդհատ, սրընթաց փոփոխվող իրադրության մասին տեղեկատվությունը կենտրո-

115

Ս. Սարում] ան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

նանում է մի շտաբում, որտեղ կատարվող վերլուծական մանրակրկիտ աշխատանքի արդյունքում է ձևավորվում պատերազմական գործողությունների տվյալ փուլի ամբողջական պատկերը, ինչը զորապետին հնարավորություն է տալիս իրատեսորեն գնահատել իրադրությունը և ընդունել համապատասխան որոշում, հրթիռահրետանային դիպուկ հարվածը, հաջողված ավիացիոն հարձակումը կամ հանդուգն դիվերսիոն-հետախուզական գործողությունը կարող են վճռել կոնկրետ մարտի ու ճակատամարտի ելքը' վերջնական հաշվով անդրադառնալով նաև պատերազմի ելքի վրա: Զարգացած երկրների ԶՈւ հրամանատարությունը, լավ գիտակցելով այդ իրողությունը, անչափ մեծ նշանակություն է տալիս հակառակորդի ղեկավարման համակարգի հնարավորինս արագ ոչնչացմանը:

1998թ. Իրաքի դեմ ուղղված «Անապատի աղվես» գործողության ընթացքում ԱՄՆ ԶՈւ հրթիռային-ավիացիոն հարվածների թիրախները բաշխվեշ են հետևյալ կերպ.

ա Զանգվածային ոչնչացման զենքի նախագծման ու պատրաստման հավանական կենտրոններ-10%

բ Հակաօդային պաշտպանության համակարգի տարրեր-30% գ Ղեկավարման համակարգի տարրեր-60%:

Ընդ որում նմանատիպ թիրախները հստակորեն խմբավորվել են ըստ խոցման առաջնահերթության. առաջին հարվածները հասցվել են ԶՈւ հրամանատարական կետերին' մինչև դիվիզիա ներառյալ, այնուհետև խոցվել են վարչական ղեկավարման կենտրոնները, իսկ երրորդ հերթին' կապի ու հեոուստաոադիոհեոարձակման հանգույցները:

Ադրբեջանի Հանրապետության ղեկավարման համակարգի տարրերին (նախագահական նստավայր, նախարարությունների վարչական շենքեր, «Ենի Ազերբայջան» կուսակցության գրասենյակներ, ԶՈւ ստորաբաժանումների հրամանատարական կետեր, կապի հանգույցներ, հեռուստա-ռադիոկենտրոններ և այլն) հասցվող նպատակային հարվածները հնարավորություն կտան ստեղծել նախադրյալներ ԱՀ ԶՈւ պարտության մատնե-լու համար' խուսափելով հակառակորդի խաղաղ բնակչության և ԶՈւ կենդանի ուժի մեծ կորուստներից:

116

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս. Սարումյաե

ՀՕՊ համակարգի տարրեր, Ադրբեջանի ռազմական ենթակաոուցվածք

Առաջադրված խնդիրները հաջողությամբ իրականացնելու տեսանկյունից ՀՀ և ԼՂՀ ԶՈւ-ի համար կարևորագույն նշանակություն ունեն ԱՀ ՀՕՊ համակարգի տարրերի ժամանակին բացահայտումն ու ոչնչացումը:

Ժամանակակից բոլոր պատերազմներում և հակամարտություններում զարգացած երկրների ԶՈւ հարվածների առաջին թիրախը եղել է հակառակորդի ՀՕՊ համակարգը, որի ոչնչացումը դիտարկվում է որպես օդում գերակշռություն նվաճելու և մյուս կարևոր թիրախները խոցելու կարևորագույն նախապայման:

Հաշվի առնելով ԱՀ ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) սպառազինության մեջ գտնվող ավիացիոն տեխնիկայի շահագործման առանձնահատկությունները' կարևոր նշանակություն է ձեռք բերում նաև դրանց կիրառումն ապահովող ենթակառուցվածքի (օդանավակայաններ, թռիչքների ղեկավարման կենտրոններ և այլն) ոչնչացումը:

Հաղորդակցության ուղիները

Մեծաթիվ, սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով հագեցած զինված ուժերն ունեն հզոր հարվածային ներուժ, սակայն հակասությունների միասնության ու պայքարի դիալեկտիկական սկզբունքից ելնելով' նրանց ուժը պարունակում է նաև թուլության նախադրյալներ. մեծաթիվ բանակներն իրենց առաջադրված խնդիրները կարող են կատարել միմիայն անխափան համակողմանի ապահովման դեպքում:

Եթե պարտիզանը կամ ահաբեկիչը կարող է ապրել անտառում' սնունդ հայթայթելով բնությունից և իր ողջ գույքը տեղավորելով մի ուսապարկում, կատարել բազմամղոն արշավներ, ապա «դասական» բանակը օգտագործում է տոննաներով վառելիք ու զինամթերք, հագուստ ու սնունդ, սպառազինություն ու ռազմական տեխնիկա, մարդկային պաշարներ ու դեղորայք: Այդ պարագայում պատերազմական գործողությունների իրականացման համար կարևորագույն, կենսական նշանակություն են ստանում հաղորդակցության ուղիները. թիկունքից դեպի ռազմաճակատ իրականացվող մատակարարումների խափանման դեպքում խոշոր ռազմա-

117

Ս. Սարում] ան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

կան մեքենան արագ կորցնում է հզոր ներուժը, իսկ ամենամարտունակ բանակն անգամ ի վերջո վերածվում է վատ հանդերձավորված, կիսասո-ված ու դժվար կառավարվող զինված ամբոխի:

Մ.թ. ա. 491թ. պարսից Քսերքսես արքան որոշում է մեկընդմիշտ լուծել իր աշխարհակալական նկրտումների ճանապարհին լուրջ խոչընդոտի դեր կատարող Հունաստանի հարցը: Կազմավորելով այն ժամանակների համար աներևակայելի թվաքանակով բանակ ու ահոելի նավատորմ' արքայից արքան սկսում է անփաոունակ ավարտ ունեցած արշավանքը դեպի Հունաստան:

Նրա մեծաթիվ բանակի ապահովումն իրականացվում էր նավատորմի միջոցով, այդ պատճառով էլ, ինչպես դիպուկ նշում է ռազմական արվեստի նշանավոր տեսաբան Բ. Լիդել Դարդը, «Քսերքսեսն իր բանակը կապում է ծովափին, իսկ նավատորմը' բանակին», ինչը Հունաստանի ավելի փոքրաթիվ ուժերին հնարավորություն է տալիս ի վերջո հասնել հաղթանակի:

Թռուցիկ հայացքն Ադրբեջանի քարտեզին բավական է նկատելու համար, որ այդ երկրի արդյունաբերական ու վարչական կենտրոններից, որտեղ գտնվում են ԱՀ ԶՈւ ռազմավարական պաշարները, մինչ հավանական պատերազմական գործողությունների թատերաբեմ' ԼՂՀ և ԱՀ պետական սահման տանող երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհները ստիպված են հաղթահարել բազմաթիվ բնական արգելքներ, այդ թվում Քուռ գետը և լայն ճյուղավորված ոռոգման ցանցի մասը հանդիսացող բազմաթիվ ջրանցքները: Կամուրջներին, թունելներին ու խոշոր երկաթուղային հանգույցներին հասցված հարվածները, անասելիորեն դժվարացնելով մարտական գործողությունների գոտուն մոտ տեղակայված ԱՀ ԶՈւ 1-ին, 2-րդ և 3-րդ բանակային կորպուսների ապահովումը, խոչընդոտելով 4-րդ բանակային կորպուսի և կենտրոնական ենթակայության առանձին ստորաբաժանումների վերախմբավորում կատարելուն, մշուշոտ են դարձնելու ռազմաճակատում հաջողության հասնելու ԱՀ ԶՈւ հեռանկարները:

118

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս. Սարումյաե

Ադրբեջաեի էթնիկ հակասությունները, ներքաղաքական անկայունություն

Ադրբեջաեի պաշտոնական վիճակագրությունը համառորեն ժխտում է երկրում նշանակալի ազգային փոքրամասնությունների գոյությունը: Ադրբեջանում բնակվող տասնյակ և հարյուր հազարավոր լեզգինների, ուդիների, թալիշների, թաթերի և այլ մահմեդական փոքրամասնությունների անձնագրերում «ազգությունը» սյունակի դիմաց լրացված է' ազերի:

Լռելյայն, սակայն դրանից ամենևին էլ նվազ ստորացուցիչ ու անտանելի չդարձող ճնշումների ենթարկվող փոքրամասնությունների շրջանում ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում խմորումներ, որոնք ոչ այնքան վաղ անցյալում վերածվում էին ահաբեկչությունների, խռովությունների, անկախ հանրապետության հռչակման (Աղյուսակ 3):

Հատուկ ծառայությունների կողմից հմտորեն ուղղորդվող ազգային-ազատագրական շարժումները հաջողությամբ պսակվելու դեպքում կարող են մասնատել արհեստականորեն ստեղծված ադրբեջանական պետությունը, դեպքերի այլ զարգացման դեպքում' էապես թուլացնել Ադրբեջանի պաշտպանունակությունը, կաշկանդել զգալի ուժեր' անհնարին դարձնելով նրանց մասնակցությունը Ղարաբաղում ընթացող մարտերին: Այդ հարցում հայկական հատուկ ծառայությունների ակամա դաշնակիցը կարող է դառնալ նաև ադրբեջանական արմատական ընդդիմությունը. հաշվի առնելով երկու հասարակությունների անթաքույց փոխադարձ ատելությունը և կրոնական տարբերությունը ՀՀ և ԼՂՀ հատուկ ծառայություններն ադրբեջանական ընդդիմության և ազգային փոքրամասնությունների հետ կարող են աշխատել միջնորդավորված, առանց բացահայտվելու:

Ավելորդ չէ հիշել, որ անցյալ դարաuկզբիե ռուսական ինքնակալու-թյան հիմքերը սասանած հեղափոխական աշխատավորության մի ստվար զանգվածը զինված էր Ճապոնիայի հետախուզության ցանքերով Ռուսաստան ներկրված զենքով, իսկ հեղափոխության առաջնորդ մՈւլանով-Լե-նինը շռայլորեն հովանավորվում էր գերմանական գլխավոր շտաբի հետախուզական բաժնի կողմից:

119

Ս. Սարում] ան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Աղյուսակ 3

Ներքաղաքական իրավիճակն Ադրբեջանում Իրադարձությունները ռազմաճակատում

1992թ. փետրվարի 25-ին ընդդիմության պահանջով հրավիրված ԳԽ արտահերթ նստաշրջանում, Խոջալուի դեպքերի առնչությամբ, պահանջվել է Մութալիբովի հրաժարականը, որը ստիպված է եղել տալ Ադրբեջանի առաջին նախագահը։ 1992թ. փետրվարի 25-26-ին Խոջալուի ադրբեջանական կրակակետերի և ռազմական հենակետերի վնասազերծման և Ստեփանակերտի օդանավակայանի ազատագրման ռազմագործո-ղությունը։

1992թ. մայիսի 18-ին պաշտոնանակ է արվել Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար, Ադրբեջանի ԳԽ նախագահ Յ.Մամեդովը, որին փոխարինել է Ի.Ղա մբարը։ 1992թ. մայիսի 9-ին և մայիսի 18-ին Շուշիի և Ստեփանակերտին հարակից ադրբեջանական կրակակետերի վնասազերծումը և Լաչինի վրայով Արցախի քառամյա շրջափակման ճեղքումը։

Ադրբեջանի խոշոր քաղաքներում և մասնավորապես Բաքվում տարածվել է հան-րահավաքների ալիքը։ 1993թ. հունիսին Ադրբեջանի ազգային բանակի 2-րդ էքս-պեդիցիոն կորպուսի հրամանատար, գնդապետ Ս.Հուսեյնովի խռովությունը Գյանջայում (Գանձակում) և նրա հրամանատարությամբ գործող զորքերի ռազմարշավը դեպի Բաքու ստիպել են Ա.Էլչիբեյին գաղտնի հեռանալ մայրաքաղաքից և ապաստանել Նախիջևանում։ Այդ դրությունից օգտվելով Հ.Ալիևը ձեռք է գցել հանրապետության նախագահի պաշտոնը։ 1993թ. ձմեռային ու գարնանային պա-տերազմափուլ. Արցախի ինքնապաշտպանության ուժերի հակահարձակումը և Քելբաջարի ռազմական հենակետերի վնասազերծումը։

1993թ . հունիսի 21-ին Ադրբեջանի հարավարևելյան յոթ շրջաններում հռչակվել է Թալիշ-Մուղանի ինքնավար հանրապետություն (ԹՄԻՀ) Լենքորան մայրաքաղաքով։ Օգոստոսի 7-ին այդ հանրապետության նախագահ է հռչակվել Լենքորա-նում տեղակայված զորամասի հրամանատար, գնդապետ Ա.Գումբատովը։ Նույն թվականի օգոստոսի 24-ին ԹՄԻՀ-ը լուծարվել է, նախագահը և բարձրաստիճան 2 պաշտոնյաներ ձերբակալվել են և դատապարտվել տարբեր տարիների բանտարկության։ 1993թ. օգոստոսի 15-ին սկսվել է Արցախի ԻՊՈւ հակահարձակումը Հադ-րութի շրջանի բռնազավթված բնակավայրերն ազատագրելու և Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Ղուբաթլուի ադրբեջանական զինված խմբավորումներն ու կրակակետերը վնասազերծելու նպատակով։ Նշված ուղղություններում ձեռք բերվեցին նկատելի հաջողություններ։

120

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս. Սարումյաե

Ադրբեջաեի տնտեսական ենթակաոուցվածք, էներգակիրների արդյունահանման համակարգ, Բաքու-Թբիյիսի-Ջեյհան նավթամուղ, ռազմական արդյունաբերության օբյեկտներ

Ադրբեջանի տնտեսությունը հիմնականում հումքային է. երկրի պետական բյուջեի մուտքերի մեծ մասն ապահովում է էներգակիրների արդյունահանումից և վաճառքից ստացվող տարադրամը: Պատերազմի վերսկսման դեպքում, դառնալով հայկական օդուժի և հրթիռահրետանային զորքերի հարվածների թիրախ, Ադրբեջանի տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի տարրերը' նավթի և գազի արդյունահանման ու վերամշակման համալիրները, Բաքու-Թբիլի-սի-Ջեյհան նավթամուղը, ռազմական արդյունաբերության նախարարության գործարանները, կարող են զգալիորեն թուլացնել Ադրբեջանի պաշտպանունակությունը: Իհարկե, անհրաժեշտ է հաշվի առնել, որ Ադրբեջանի եավթարղ)ուեաբերմաե համալիրը խոցելու ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության որոշումը պարունակում է նաև արտաքին միջամտության կամ դիվանագիտական ու տնտեսական ճնշումների ենթարկվելու լուրջ ռիսկ, եթե նկատի ունենանք այդ համակարգում խոշոր արևմտյան ներդրումների փաստը:

Հայկական ուժերի նախընտրելի թիրախների շարքում կհայտնվեն նաև ԱՀ ռազմական արդյունաբերության նախարարության գործարանները, ինչն ադրբեջանական բանակին կզրկի տեղական ռազմական արտադրանքով' զրահամեքենաներով, դիպուկահար և գրոհային հրացաններով, հրետանային միջոցներով և զինամթերքով համալրվելու հնարավորությունից:

Անհամաչափ պատերազմի գործիքները

Ադրբեջանի ռազմական և քաղաքական կայունության տեսակետից կենսական նշանակություն ունեցող կետերը խոցելու համար ՀՀ և ԼՂՀ զինված ուժերին անհրաժեշտ են այնպիսի միջոցներ, որոնք ունեն բարձր արդյունավետություն «գին - հարվածային ներուժ» հարաբերակցության առումով և կարող են ապահովել համեմատաբար փոքրաթիվ միջոցներով հակառակորդի գերազանցող ուժերի դեմ հաջողությամբ պայքարելու հնարավորություն:

121

Ս. Սարում] ան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Հետախուզություն

Ադրբեջանի ռազմական ու պետական մեքենան, ինչպես նշվեց վերը, ունի բազմաթիվ խոցելի կետեր, սակայն այդ կետերը հայտնաբերելու և տեղորոշելու, ըստ հասցվող հարվածների առաջնահերթության խմբավորելու համար անհրաժեշտ է ունենալ հզոր, ճկուն ու արհեստավարժ հետախուզական մարմիններ, որոնք հագեցած կլինեն նաև հետախուզության ժամանակակից տեխնիկական միջոցներով:

1998թ. Պարսից ծոցում «Անապատի աղվես» և մեկ տարի անց Հարավ-սլավիայում «Դաշնակցային ուժ» գործողությունների ընթացքում ԱՄՆ և դաշնակիցների ԶՈւ իրականացրած հրթիռային-ավիացիոն հարվածների բարձր արդյունավետությունը մեծ չափով պայմանավորված է եղել խոցման համար նախատեսված կարևոր թիրախների ժամանակին բացա-հայտմամբ և դրանց ցանկի կազմմամբ: Հետաքրքրական է որ երկու գործողությունների ընթացքում էլ հաջորդաբար իրականացված երեք զանգվածային հրթիռային-ավիացիոն հարվածներից առավել արդյունավետ են եղել առաջին հարվածները, դրանց ընթացքում ոչնչացվել է խոցման համար նախատեսված թիրախների ճնշող մեծամասնությունը:

Պակաս կարևոր չէ նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մտադրությունների և պատերազմական գործողությունների վերսկսման հավանական ժամկետների բացահայտումը. միայն այդ դեպքում հնարավոր կլինի կանխիչ հարվածներով կասեցնել Ադրբեջանի ԶՈւ վերախմբավորումը, տիրանալ ռազմավարական նախաձեռնությանը և հակառակորդին պարտադրել մեր կամքը:

Բարձր ճշգրտության զենք

20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի պատերազմների, խաղաղարար գործողությունների և ռազմական հակամարտությունների վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում բարձր ճշգրտության զենքի նշանակության և կիրառվող զինամթերքի ցանկում տեսակարար կշռի շեշտակի աճի փաստը:

122

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս. Սարումյաե

1990թ. «Անապատի փոթորիկ» գործողության ընթացքում ԱՄՆ ԶՈւ-ի կողմից կիրառված զինամթերքի միայն 8%-ն է եղել բարձր ճշգրտության, ընդամենը 8 տաքի անց «Անապատի աղվես» գործողության ընթացքում բարձր ճշգրտության զինամթերքն արդեն կազմել է կիրաոված միջոցների 70%-ը: «Անապատի աղվեսը» համարվում է ԱՄՆ ԶՈւ պատմության ամենից հաջող ոազմաօդային գործողությունը: Գործողության ընթացքում խոցվել է պլանավորված թիրախների 85%-ը, իսկ «զինամթերքի գին -հասցված վնասի չափ» հարաբերակցությունը եղել է 1:300-ի:

ՀՀ և ԼՂՀ ԶՈւ-ի կողմից բարձր ճշգրտության զենքի կիրառումը հնարավորություն կտա հուսալ^րեն խոցել հակառակորդի կարևորագույն թիրախները, այդ թվում նաև հզոր հարվածային ներուժ ունեցող և հատկապես խաղաղ բնակչության համար լուրջ սպառնալիք հանդիսացող ավիացիոն և հքթիռահքեmաեայիե ստորաբաժանումները, հասցված հարվածների բարձր ճշտության ապահովմամբ նվազեցնել մարդկային կորուստների թիվն անգամ հակառակորդի խաղաղ բնակչության շրջանում' լուծելով նաև մարդասիրական խնդիր:

1999թ. նախկին Հարավսլավիայի դեմ իրականացված «Դաշնակցային ուժ» ոազմագnրծողnւթյաե ընթացքում բարձր ճշգրտության զենքի (AGM-86C, GBU-24, GBU-28, GBU-31JDAM) կիրառումը կազմել է 90%, իսկ հարվածներն ուղղված են եղել ոչ թե հակառակորդի ԶՈւ կենդանի ուժի ոչնչացմանը, այլ նախկին Հարավսլավիայի ռազմական օբյեկտների, տնտեսական ենթակաոուցվածքի և հաղորդակցության ուղիների ոչնչացմանը: Զանգվածային հրթիռային-ավիացիոն հարվածների օպերատիվ-մարտա-վարական շարվածքն ընդգրկել է 3 էշելոն ' թևավոր հրթիռներ - ՀՕՊ ճեղքման խումբ - հարվածային խումբ:

Հատուկ նշանակության զորքեր

Հակառակորդի ԶՈւ համակարգի կառավարումն ու անխափան գործունեությունն ապահովող «նյարդային կենտրոններն» ու մարտունակության ապահովման տեսակետից հետաքրքրություն ներկայացնող մյուս թիրախները համեմատաբար սահմանափակ միջոցներով արղյունավետո-

123

Ս. Սարում] ան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

րեն խոցելու ունակ հատուկ նշանակության ստորաբաժանումների առկայությունը ժամանակակից պատերազմներում ու զինված հակամարտություններում ռազմական հաջողության հասնելու հիմնական նախապայմաններից մեկն է:

Հակառակորդի մերձակա և խոր թիկունքում գտնվող կարևորագույն օբյեկտների բացահայտում, ոչնչացում կամ նշանացուցում հետագա բարձր ճշգրտության հարվածի համար, հակառակորդի ԶՈւ ստորաբաժանումների վերախմբավորումների բացահայտում, հզոր հարվածային ներուժով օժտված ստորաբաժանումների հայտնաբերում և ոչնչացում, աշխատանք ապստամբական կազմավորումների հետ, հոգեբանական պատերազմի գործողությունների իրականացում, հակառակորդի ակնառու քաղաքական, ռազմական գործիչների ոչնչացում, դիվերսիաներ կարևոր տնտեսական օբյեկտներում ու ենթակառուցվածքի ոչնչացում. ահա հատուկ նշանակության ստորաբաժանումների հավանական թիրախների ու գործողությունների ոչ լրիվ ցանկը:

1982թ. Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի միջև Ֆպքլենդյան պատերազմի ընթացքում անգլիական հատուկ օդադեսանտային ծառայության ստորաբաժանումներն էական դերակատարություն են ունեցել Մեծ Բրիտանիայի հաղթանակի ապահովման մեջ. այդ ստորաբաժանման լավ պատրաստված մարտիկները կարողացել են հակառակորդին մոլորության մեջ գցել հիմնական ուժերի դեսանտահանման իրական վայրի վերաբերյալ, իսկ հատուկ նշանակության մեկ խմբի հաջողվել է օդանավակայանում ոչնչացնել գործողությանն ընդգրկված բրիտանական նավատորմի համար առավել լուրջ վտանգ ներկայացնող ֆրանսիական արտադրության «Սուպեր Էտանդար» 12 մարտական ինքնաթիռներ, ինչը, զուգորդվելով մեկ այլ խմբի կողմից ավիացիոն վաոեյիրի պահեստների ոչնչացման հետ, էապես կրճատել է արգենտինական ավիացիայի մարտական հնարավորությունները:

124

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս. Սարումյաե

Հուսայի ՀՕՊ համակայւգ

ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, փորձելով լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի Դաշնության հետ, տնտեսական և ռազմատեխնիկական առումով առավել սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ անդամ պետությունների հետ' իր մերձավորագույն դաշնակից Թուրքիայի գլխավորությամբ, այդ համագործակցությունը հատկապես սերտ է ռազմական կրթության ոլորտում. ԱՀ ԶՈւ ներկայիս ղեկավարությունը պատերազմի վարման արևմտյան հայեցակարգերի, որոնցում վճռորոշ դեր է վերապահվում ավիացիոն բաղկացուցչին, կրողն է, ինչն ակնհայտ է դառնում նաև ԱՀ ԶՈւ մարտաքանակական կազմի փոփոխությունների բնույթի ուսումնասիրությամբ և զորավարժությունների վերլուծությամբ:

Վերջին տարիներին Ադրբեջանը հետևողականորեն զարգացնում է իր ռազմաօդային ուժերը, ավիացիոն վառելիքի հարաբերական էժանությունը հնարավորություն է տալիս ադրբեջանցի օդաչուներին ունենալ ուսումնա-վարժական պատկառելի թռիչքաժամանակ, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է ՌՕՈւ կազմը մինչև 200 ինքնաթիռի հասցնելու մտադրության մասին, ծավալել է անօդաչու թռչող սարքերի արտադրություն, իսկ ձեռք բերված ավիացիոն տեխնիկայի անվանացանկում մեծ թիվ են կազմում ցամաքային նշանակետերի խոցման ու զորքերի անմիջական կրակային աջակցության համար նախատեսված մարտական ինքնաթիռները: Մյուս կողմից ղարաբաղյան պատերազմի փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանական օդուժի հիմնական թիրախը ոչ թե ռազմական օբյեկտներն են, այլ ԼՂՀ ու ՀՀ խոշոր վարչական կենտրոնները, ինչը միանգամայն անթույլատրելի է խաղաղ բնակչության շրջանում մեծ կորուստների ու ազգաբնակչության բարոյահոգեբանական կայունության վրա բացասա-կանորեն ազդելու ներուժ ունենալու առումով:

Հակառակորդի ավիացիայի գործողությունները կասեցնելու համար անհրաժեշտ է հուսալի ՀՕՊ համակարգ, որի հեռահար հրթիռներն ունակ կլինեն խոցել հակառակորդի օդային հարձակման միջոցները դեռևս նրա տարածքի վրա, ինչը զուգորդվելով լեռնային տեղանքի հաշվառումով ավիացիայի դեմ պայքարի ոչ ավանդական եղանակների հետ ի չիք կդարձնի Ադրբեջանի գերակշռությունն օդում:

125

Ս. Սարում] ան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

ՌԷՊ միջոցառումներ

ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը վերջին տարիներին հետևողական քայլեր է ձեռնարկում նաև ԱՀ ԶՈւ հիմնականում խորհրդային արտադրության սպառազինության ու ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ' հիմնականում ուշադրություն դարձնելով դրանք ժամանակակից ռադիոէլեկտրոնային միջոցներով սարքավորելուն:

Սերտ ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմական նշանակության էլեկտրոնիկայի նախագծման, արտադրության և արդիականացման ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնող Իսրայելի հետ, սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանն ուղղված ճիգերը հուշում են, որ ապագա պատերազմում Ադրբեջանին հաջողությամբ հակազդելու համար էական դերակատարություն են ունենալու նաև ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ժամանակակից միջոցները:

Դրանց արդյունավետ կիրառումը ենթադրում է հակառակորդի կապի ու կրակի կառավարման համակարգի խաթարումներ, որոնք կարող են էապես նվազեցնել ցանկացած զորատեսակներին պատկանող ստորաբաժանումների մարտունակությունը:

1982թ. Մեծ Բրիտանիայի և Արգենտինայի միջև Ֆպքլենղյան պատերազմի ընթացքում Արգենտինայի ՌՕՈւ «Սուպեր Էտանդար» մարտական ինքնաթիռները, որոնց սպառազինության համալիրում աոկա էին նաև «Էկզոսետ» հականավային հրթիոներ, լուրջ վտանգ էին ներկայացնում բրիտանական նավատորմի համար: Հերթական օդային հարձակումներից մեկի ժամանակ արգենտինացի օդաչուները երկու հրթիռ են արձակում բրիտանական ուժերի հրամանատար, ծովակալ Ջոն Վուդվորթի ֆլագմանական «Հերմես» ավիակրի ուղղությամբ, սակայն իրականացված ՌԷՊ միջոցառումների հետևանքով հրթիոներինչի հաջողվումխոցել նշանակետը, որի ոչնչացումն, անկասկած, կունենար լուրջ ազդեցություն մարտական գործողությունների ընթացքի վրա:

«Անապատի փոթորիկ» ոազմագnրծպղnւթյան ժամանակ բազմազգ ուժերի հրամանատարությունն օդային հարձակողական գործողության հաջողությունն ապահովելու համար առաջին հերթին անհրաժեշտ էր համա-

126

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս. Սարումյաե

րել կուրացնել Իրաբի ոադիոտեղորոշմաե համակարգը խանգարումների միջոցով հետախուզության տվալների վերլուծությունից հայտնի էր, որ Իրաբի ՀՕՊ համակարգը չի կարող գործել խանգարումների պայմաններում: Իրաբի ԶՈւ ռադիոտեղորոշիչ կայանքների տեսանեէիության գոտինե-րը հմտորեն իրականացված ՌԷՊ արդյունքում նվազել են 70-80%-ով իսկ միասնական ոադիոտեղորոշման ցանցը տրոհվել է աոանձին գոտինեբի:

Հատուկ տեղեկատվական գործողություններ

Հակառակորդին բարոյալքելու և սեփական զորքերին խանդավառե-լու, ոգևորելու կարողությունը ռազմական պատմության ողջ ընթացքում համարվել է լավ զորավարին անհրաժեշտ գծերից մեկը: Հոգեբանական պատերազմը' մարդկային նախանշված խմբերին հստակ ծրագրված, նպատակային տեղեկատվական ազդեցության ենթարկելը, ավելի կարևոր նշանակություն է ստանում հիմա, երբ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս անգամ հազարավոր կիլոմետրերի հեռավորությունից հաղորդակից դառնալ հետաքրքրություն ներկայացնող իրադարձություններին:

Հատուկ տեղեկատվական գործողությունների հիմնական նպատակները կարող են համարվել.

ա. նպաստավոր միջազգային կարծիքի ձևավորումը սեփական գործողությունների նկատմամբ,

բ. հակառակորդի բարոյալքմանը, վարկաբեկմանն ու պառակտմանն ուղղված գործողությունները,

գ. սեփական զորքերի ու բնակչության բարձր բարոյահոգեբանական որակների ապահովումը:

1982թ. «Խաղաղություն Գալիլեային» անվանվամբ ռազմագործողու-թյունն աշխարհին ազդարարեց Իսրայել պետության ստեղծումից ի վեր թվով 5-րդ արաբա-հրեական պատերազմի սկիզբը:

Օգտագործելով աշխարհը հեղեղած արաբական ահաբեկչության մասին վիճելի դրույթը Իսրայելը սկսել էր միջազգային հանրությանը տեղեկատվական ազդեցության ենթարկել նախքան ներխուժումը:

127

Ս. Սարում] ան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Մարտական գործողությունները նս, չնայած վաղօրոք պլանավորված լինելուն, սկսվեցին միայն պատեհ աոիթի ի հայտ գալուց' Մեծ Բրիտա-նիայումԻսրայելի հյուպատոսի դեմ կատարված մահափորձից հետո:

Ներխուժումից հետո կազմակերպվեց լայնածավալ քարոզարշավ' տարբեր երկրներումԻսրայելի ներկայացուցչությունների, համաշխարհային սիոնիստական կազմակերպության հնարավորությունների օգտա-գործմամբ, ինչը զուգորդվում էր պատերազմական գործողությունների թատերաբեմի տեղեկատվական մեկուսացմամբ:

Մարտավարական հոգեբանական գործողությունների հիմնական նպատակներն էին. պաոակտել Պաղեստինի ազատագրության կազմակերպության (ՊԱԿ) ուժերը, թշնամանք սերմանել ՊԱԿ զինյալների ն տեղական բնակչության միջն, ապահովել ՊԱԿ մեկուսացումը շրջապատված Բեյրութում, ստեղծել վախի ու անելանելիության մթնոլորտ, տեղական բնակչության շրջանում ատելություն առաջացնել Լիբանանում գտնվող սիրիական բանակի ստորաբաժանումների նկատմամբ:

Ընդհանուր աոմամբ, Իսրայելի համապատասխան ծառայություններին հաջողվեց կատարել իրենց խնդիրը. ՊԱԿ զինված ջոկատները ստիպված եղան լքել Լիբանանի տարածքը, Սիրիան չներքաշվեց Իսրայելի դեմ խոշորամասշտաբ պատերազմի մեջ, Հարավային Լիբանանում ստեղծվեց Իսրայելի ԶՈւ ստորաբաժանումների կողմից վերահսկվող անվտանգության գոտի:

Հոգեբանական գործողությունների հմուտ գիտակ է եղել նան Ալեքսանդր Մեծը, արշավանքներից մեկի ժամանակ նրա զորքը դեմ է աոնում անմատչելի ժայոի վրա կառուցված մի ամրոցի: Ամրոցի պաշտպաններն անձնատուր լինելու պահանջով ներկայացած մակեդոնացի բանագնացներին մերժում են ասելով, թե կհանձնվեն, եթե նրանց հրամանատարը թևավոր զինվորներ ունենա: Ալեքսանդր Մեծն աոավել պատրաստված երիտասարդ ազնվականներից ստեղծում է մի ջոկատ, հրամայում մարտիկներին բաժանել ճերմակ սավաններ ու հանձնարարում ժայոի ամենից անմատչելի կողմով մագլցել վեր, ներխուժել այդ ուղղությամբ անգամ ժամապահների կողմից չհսկվող ամրոց ն ապշած հակաոակորդների աչքի

128

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս. Սարումյաե

առջև միահամուռ թափահարել թևեր հիշեցնող սավանները, կարծես թե իրեեք Ալեքսանդրի թևավոր զինվորներն են: Մակեդոնական զորաջոկա-տի խիզախ գործողությունը կոտրում է ամրոցի պաշտպանների կամքը, և նրանք անձնատուր են լինում:

Ռազմավարական քողարկում

«Պատերազմը խաբեության ուղի է»,- իր հանրահայտ «Ռազմական արվեստի մասին» աշխատությունում ի լուր աշխարհի ազդարարում է հին Չինաստանի ռազմական արվեստի խոշոր տեսաբաններից մեկը' Սուն Ցզին: Հիմա' 21-րդ դարում, երբ հետախուզության տեխնիկական միջոցների բուռն զարգացման պայմաններում հավանական հակառակորդը վստահաբար, առանց գործակալական ցանցերի տապալման վտանգի հնարավորություն ունի բացահայտել զորքերի մշտական տեղակայման վայրերը, վերախմբավորումներն ու տեղաշարժերը, տնտեսական ենթակաոուցվածքի կարևորագույն տարրերը, ռազմավարական քողարկումը կարող է կատարել բացառիկ դեր պատերազմական գործողությունների ընթացքում սեփական երկրի մարտունակությունը պահպանելու գործում: Ռազմավարական քողարկումը հատկապես արդարացված է, երբ հակամարտող կողմերից մեկի հարվածային ներուժը զգալիորեն գերազանցում է մյուսի նույն ցուցանիշները:

1998թ. «Դաշնակցային ուժ» գործողության ժամանակ հյուսիսատլան-տյան դաշինքի միացյալ զորախումբն ուներ բացարձակ գերազանցություն նախկին Հարավսլավիայի ԶՈւ-ի նկատմամբ, սակայն Հարավսլավիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուսումնասիրել էր 20-րդ դարի վերջին քառորդում ԱՄՆ վարած պատերազմների փորձը և նախքան ներխուժումն իրականացրել մի շարք համալիր միջոցառումներ ՆԱՏՕ զորքերի ավիացիոն-հրթիռային հարվածների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար ' առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ռազմավարական քողարկմանը:

Կեղծ նշանակետերի պատրաստման (սպառազինության և ռազմական տեխնիկայի մակետների կիրառում, ռազմական ենթակաոուցվածքի կեղծ

129

Ս. Սարում] ան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

տարրերի սարքավորում), սպառազինության և ռազմական տեխնիկայի ապաքողարկիչ հատկությունների վերացմանն ուղղված միջոցառումների (ջերմային ճառագայթման հեռացում մարտական մեքենաներից, ռադիոտեղորոշիչ լոություն, կեղծ ջերմային թիրախների կիրաոում), գաղտնիության ռեժիմի պահպանմանն ուղղված աննախադեպ քայլերի (լրատվամիջոցների աշխատանքի խիստ սահմանափակում, երկրի ու զորքերի կառավարման համակարգումբացառապես գծային կապի կիրառում) ստորաբաժանումների բարձր շարժունակության ապահովման, հրամանատարական կետերի ու ենթակաոուցվածքի կարևորագույն տարրերի գրագետ քողարկման արդյունքում Հարավսլավիայի ռազմաքաղաքական ղեկավարությանը հաջողվեց մոլորեցնել հակառակորդին և, չնայած Հարավսլավիայի ռազմական մեքենայի ջախջախման մասին հնչող ՆԱՏՕ հրամանատարության ներկայացուցիչների պարբերական լավատեսական զեկույցներին, պահպանել ԶՈւ մարտունակության շուրջ 70-80%-ի ցուցանիշ, ինչը, հակամարտության մեջ ներգրավված կողմերի ուժերի հարաբերակցությունը հաշվի առնելով, կարելի է համարել մեծ հաջողություն:

ՀՀ և ԼՂՀ պարագայում ռազմավարական քողարկումը կարևորվում է հաշվի առնելով Ադրբեջանի' հետախուզության տեխնիկական միջոցների զարգացմանն ուղղված քայլերը (անօդաչու թռչող սարքերի ձեռքբերում, սեփական արբանյակ արձակելու մասին համաձայնագրի ստորագրում, Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանքի առկայություն, ռազմատեխնիկական համագործակցություն լուրջ հետախուզական հնարավորություններ ունեցող Թուրքիայի հետ և այլն): ԼՂՀ աշխարհագրական առանձնահատկությունները' կտրտված լեռնային ռելիեֆը, անտառապատ տարածքները, ինչպես նաև իրականացված լայնածավալ ինժեներական աշխատանքները, ռազմավարական քողարկում իրականացնելու նպաստավոր պայմաններ են ապահովում:

Սեպտեմբեր, 2011թ.

130

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (40) 2011թ.

Ս. Սարումյաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

КАК ПОБЕЖДАТЬ АЗЕРБАЙДЖАН,

ИЛИ ТЕЗИСЫ О СТРАТЕГИИ БУДУЩЕЙ ВОЙНЫ

Сурен Сарумян

Резюме

В статье автор на основании опыта локальных войн и вооруженных конфликтов 20-21 веков обобщает характерные особенности современных войн с учетом специфики армяно-азербайджанского конфликта. Ссылаясь на разницу физико-географических, экономических и демографических показателей конфликтующих сторон, автор очерчивает принципы строительства и применения вооруженных сил, которые, будучи претворенными в жизнь, способны обеспечить успех в боевых действиях, несмотря на определенную разницу в физических компонентах боевого потенциала сторон в пользу одной из них.

131

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.