Научная статья на тему 'ՎՐԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԿՎՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՅՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ'

ՎՐԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԿՎՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՅՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
33
4
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
պատժամիջոցներ / սահմանափակումներ / քաղաքական ճնշում / Վրաստան / Ռուսաստանի Դաշնություն / միջպետական հարաբերություններ / Հարավային Կովկաս / Հայաստան

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Պետրոսյան Գոռ

Վերջին տասնամյակների ընթացքում տնտեսական պատժամիջոցները դարձել են միջպետական հարաբերություններում քաղաքական կարևորա-գույն գործիքներից մեկը, և պատժամիջոցային քաղաքականության կիրա-ռումը կարևոր ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասում ուժային հավասարակշռության ձևավորման գործում։ Ներկայացվող հոդվածի նպատակը Ռուսաստանի և Վրաստանի կողմից միմյանց նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետևանքով առաջացած տարածաշրջանային ուժային համամասնության վերափոխման ուսումնասի-րությունն է։ Հետազոտության խնդիրն է ռուս-վրացական փոխադարձ պատժամի-ջոցների հետևանքով Հայաստանի համար առաջացող աշխարհաքաղաքական վտանգների ու սահմափակումների վերհանումը։ Հոդվածը հիմնված է հետազոտության իրականացման ինչպես քանա-կական մեթոդների՝ առևտրատնտեսական ու վիճակագրական տվյալների ուսումնասիրություն, այնպես էլ որակական մեթոդների՝ քաղաքական դերակատարների հայտարարությունների բովանդակային վերլուծության համադիր ուսումնասիրման վրա։ Կատարված հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզր-կացության, որ Ռուսաստանի Դաշնության՝ Վրաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցների արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան շեշտակիորեն ավելացրել են տնտեսական ու քաղաքական ազդեցությունը վերջինիս նկատմամբ, իսկ վրաց-աբխազական երկաթուղու փակման հետևանքով Հայաստանը հայտնվել է ամբողջական երկաթուղային շրջափակման մեջ։ Նշյալ իրավիճակով պայմանավորված` Հայաստանի համար անհնարին է դարձել արևելք-արևմուտք (Ադրբեջան-Թուրքիա) դաշինքին հյուսիս-հարավ (Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան) դաշինքով հակադրման փորձը։ Այսպիսով՝ Հայաստանը զրկվել է Իրանն ու Ռուսաստանը միավորող հանգույց դառնալու և ադրբեջանաթուրքական տանդեմին դիմակայելու արդյունավետ մեխանիզմից։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE IMPACT OF THE SANCTIONS KNOT AROUND GEORGIA ON THE REGIONALIZATION PROCESS IN THE SOUTH CAUCASUS

In recent decades, the economic sanctions have become one of the most important tools of politics in interstate relations and application of the sanctions policy have had significant impact on the formation of the power balance in the South Caucasus. The aim of this article is to investigate the transformation of the regional balance of power caused by the imposition of sanctions by Russia and Georgia. The objective of the study is to identify emerging geopolitical constraints and dangers for Armenia as a result of mutual Russian-Georgian sanctions. The article is based on a comparative analysis of data obtained with both quantitative methods of research, i.e. the study of trade, economic and statistical data, and qualitative methods, i.e. content analysis of statements by political actors. Based on the study, the author has concluded that Azerbaijan and Turkey have significantly increased their economic and political influence on Georgia, due to the sanctions imposed by the Russian Federation on Georgia...In recent decades, the economic sanctions have become one of the most important tools of politics in interstate relations and application of the sanctions policy have had significant impact on the formation of the power balance in the South Caucasus. The aim of this article is to investigate the transformation of the regional balance of power caused by the imposition of sanctions by Russia and Georgia. The objective of the study is to identify emerging geopolitical constraints and dangers for Armenia as a result of mutual Russian-Georgian sanctions. The article is based on a comparative analysis of data obtained with both quantitative methods of research, i.e. the study of trade, economic and statistical data, and qualitative methods, i.e. content analysis of statements by political actors. Based on the study, the author has concluded that Azerbaijan and Turkey have significantly increased their economic and political influence on Georgia, due to the sanctions imposed by the Russian Federation on Georgia. As a result of the closure of the Georgian-Abkhazian railroad, the railway blockade of Armenia has been completed. In connection with the aforementioned situation, it has become impossible for Armenia to oppose the East-West alliance (Azerbaijan-Turkey) to the North-South alliance (Russia-Georgia-Armenia-Iran). Thus, Armenia has been deprived of the opportunity to become a hub linking Iran and Russia, and lost a mechanism to contain the Azerbaijani-Turkish tandem.

Текст научной работы на тему «ՎՐԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԿՎՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՅՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

ՎՐԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԿՎՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՅՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎՐԱ*

ՀՏԴ 327.8 10.52063/25792652-2022.3.14-106

ԳՈՌ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ,

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն aorpetrosvanarm@amail. com

Վերջին տասնամյակների ընթացքում տնտեսական պատժամիջոցները դարձել են միջպետական հարաբերություններում քաղաքական կարևորագույն գործիքներից մեկը, և պատժամիջոցային քաղաքականության կիրառումը կարևոր ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասում ուժային հավասարակշռության ձևավորման գործում։

Ներկայացվող հոդվածի նպատակը Ռուսաստանի և Վրաստանի կողմից միմյանց նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետևանքով առաջացած տարածաշրջանային ուժային համամասնության վերափոխման ուսումնասիրությունն է։

Հետազոտության խնդիրն է ռուս-վրացական փոխադարձ պատժամիջոցների հետևանքով Հայաստանի համար առաջացող աշխարհաքաղաքական վտանգների ու սահմափակումների վերհանումը։

Հոդվածը հիմնված է հետազոտության իրականացման ինչպես քանակական մեթոդների՝ առևտրատնտեսական ու վիճակագրական տվյալների ուսումնասիրություն, այնպես էլ որակական մեթոդների՝ քաղաքական դերակատարների հայտարարությունների բովանդակային վերլուծության համադիր ուսումնասիրման վրա։

Կատարված հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզր-կացության, որ Ռուսաստանի Դաշնության՝ Վրաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցների արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան շեշտակիորեն ավելացրել են տնտեսական ու քաղաքական ազդեցությունը վերջինիս նկատմամբ, իսկ վրաց-աբխազական երկաթուղու փակման հետևանքով Հայաստանը հայտնվել է ամբողջական երկաթուղային շրջափակման մեջ։ Նշյալ իրավիճակով պայմանավորված' Հայաստանի համար անհնարին է դարձել արևելք-արևմուտք (Ադրբեջան-Թուրքիա) դաշինքին հյուսիս-հարավ (Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան) դաշինքով հակադրման փորձը։ Այսպիսով՝ Հայաստանը զրկվել է Իրանն ու Ռուսաստանը միավորող հանգույց դառնալու և ադրբեջանաթուրքական տանդեմին դիմակայելու արդյունավետ մեխանիզմից։

Հիմնաբառեր՝ պատժամիջոցներ, սահմանափակումներ, քաղաքական ճնշում, Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն, միջպետական հարաբերություններ, Հարավային Կովկաս, Հայաստան։

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 30.10.2022թ.:

է 20.08.2022թ., գրախոսվել' 04.10.2022թ.,

տպագրության

106

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Նախաբան

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի ամբողջական տնտեսական շրջափակման փորձի ձախողումը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանին հաջողվեց դիվերսֆիկացնել իր լոգիստիկ կապերը արտաքին աշխարհի հետ՝ շնորհիվ իր հյուսիսային հարևան Վրաստանի և հարավային Հարևան Իրանի տարածքով բեռնափոխադրումների կազմակերպման։ Այժմ Հայաստանի արտաքին առևտրի 70 և 30 տոկոսը կատարվում է համապատասխանաբար Վրաստանի և Իրանի տարածքներով (Mikaelian 109)։ Սակայն վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտությունների առկայությամբ պայմանավորված՝ Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան գնացող ցամաքային հիմնական ավտոճանապարհների փակ լինելը մի կողմից, ՌԴ-ի հետ Վրաստանի բարդ աշխարհաքաղաքական հարաբերությունները մյուս կողմից, սահմանափակում են Հայաստանի տնտեսական հնարավորությունները՝ զարգացնելու առևտրատնտեսական կապերը ՌԴ-ի հետ։

1992 թ.-ին փակվեց Վրաստանը Ռուսաստանին կապող երկաթուղու աբխազական հատվածը, որը Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում Հայաստանը Ռուսաստանին կապող միակ երկաթուղային գիծն էր (Хачатрян 89-102)։ Այսպիսով՝ ամբողջականանում էր Հայաստանի երկաթուղային շրջափակման Ադրբեջանի փորձը։ Հարավօսական և աբխազական հակամարտություններով պայմանավորված՝ Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ավտոճանապարհային անցակետը անցնում է Ստեփանծմինդա-Վերին Լարս լեռնային ճանապարհով։ Վերջինս գտնվում է բարդ ռելիեֆային պայմաններում և ունի սահմանափակ բացթողման հնարավորություններ, ինչի պատճառով Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների կազմակերպման տեսանկյունից պարբերաբար առաջանում են խնդիրներ։ Ընդ որում, Լարսի ճանապարհը դժվարանցանելի է լինում և' ձմռանը, և' ամռանը, որը մի դեպքում պայմանավորված է բնակլիմայական, իսկ մյուս դեպքում գերծանրաբեռնվածության հանգամանքով։ Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտագնության տեսանկյունից Հայաստանի հյուսիսային հարևան Վրաստանի լարված

հարաբերությունները ՌԴ-ի և հակամարտությունը Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ ոչ պակաս կարևոր են, քան Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակումը։

Քննարկում

Սույն խնդիրը գտնվել է Հայաստանի բոլոր իշխանությունների ուշադրության կենտրոնում, իսկ խնդրի լուծման համար դիտարկվել են մի քանի միջոցներ։ Նման միջոցներից առաջինը նպաստելն է Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը աբխազական երկաթուղու վերագործարկման նպատակով։ Այս ուղղությամբ ջանքերն ակտիվացել էին հատկապես 2017թ.-ին, սակայն որևէ շոշափելի արդյունքի չէին հանգեցրել (Առավոտ, 2017թ)։

Աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ քննարկման խոսակցությունների հանրայնացումն անգամ վրացական հասարակության կողմից շարունակում է մնալ անընկալելի, ուստի առանց աբխազական հակամարտության կարգավորման երկաթուղու վերաբացման հեռանկարը շարունակում է մնալ ոչ իրականանալի մոտ ապագայում (Civil Georgia)։

Հաջորդ միջոցը, որի գործարկմամբ հնարավոր է շրջանցել Լարսի անցակետի դժվարությունները, Սև ծովի միջոցով լաստանավային փոխադրումների իրականացումն է։ Ընդ որում, սույն միջոցի կիրառմանը փորձել են դիմել Հայաստանի մի քանի կառավարություններ (ALIQ MEDIA, Armenpress)։ Սակայն ռուսական նավահանգիստների ու նավերի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների, ինչպես նաև Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների ազդեցությունը Սև

107

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

ծովում լաստանավային փոխադրումները դարձնում են դժվարամատչելի հայ արտահանողների համար։

Ռուս-վրացական հարաբերություններում պատժամիջոցների դերակատարությունը չի սահմանափակվել միայն աբխազական ու հարավօսական հակամարտությունների հետևանքով նշյալ տարածքների ու Վրաստանի միջև սահմանների ամբողջական փակմամբ։ Չնայած ժամանակակից ռուս փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից միջազգային քաղաքականությունում միակողմանի պատժամիջոցների կիրառման անթույլատրելիությանը՝

պատժամիջոցները ՌԴ-ի արտաքին քաղաքականության էական գործիք են, իսկ Վրաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների միջոցով ՌԴ-ն ձեռք է բերել հարուստ փորձ։

2003թ.-ին Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունից» հետո վերջինս փոխեց արտաքին քաղաքականությունը և խորացրեց արևմուտքի հետ ինտեգրման գործընթացը։ Նախնական շրջանում վրացական իշխանություններն ունեին նաև Ռուսաստանի աջակցությունը, սակայն երկու պետությունների միջև հարաբերություններն աստիճանաբար լարվում էին, իսկ ռուսական իշխանություններն անցում էին կատարում «մտրակ»-ի քաղաքականությանը։ Ընդ որում, առաջին հերթին ճնշում էր կիրառվում էներգետիկ ոլորտի նկատմամբ, որը Վրաստանի համար խոցելի, իսկ Ռուսաստանի համար ուժեղ կողմ էր։ Արդյունքում 2004-2006թթ.-ին Վրաստանում գազի գինը բարձրացել էր շուրջ 500%-ով՝ 50 ԱՄՆ դոլարից հասնելով 235-ի, իսկ 2006թ.-ի դրությամբ Վրաստանը ՌԴ-ին գազի մատակարումների դիմաց ստիպված էր վճարել սեփական բյուջեի շուրջ տասը տոկոսի չափ գումար (Newnham 161-170)։ Բացի էներգակիրներից, ՌԴ-ն սահմանափակում էր նաև վրացական գյուղատնտեսական մթերքների, գինիների ու հանքային ջրերի ներմուծումը (Newnham 161-170)։ Սակայն ի տարբերության արևմտյան պատժամիջոցների՝ Ռուսաստանի կողմից սահմանափակումները հաճախ ներկայացվում են որպես ոչ թե պատժամիջոցներ, այլ սանիտարական կանոնների չպահպանման հետևանք։

Վրաստանի նկատմամբ ճնշման երրորդ ուղղությունն աշխատանքային միգրանտների նկատմամբ կիրառվող սահմանափակումներն էին՝ վրաստանի քաղաքացիներին ՌԴ մուտքի թույլտվություն չտրամադրելու, արտաքսման ու ֆինանսական փոխանցումների արգելանքի տեսքով։ 2006-2008թթ.-ի ընթացքում մի քանի անգամ փակվել էր նաև Լարսի անցակետը, ինչը լրջագույն սպառնալիք էր Հայաստանի պարենային ու տնտեսական անվտանգության համար։

Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների արդյունքում վերջինս 2006թ.-ին կորցրեց շուրջ 600 միլիոն ԱՄՆ դոլար, որը կազմում էր Վրաստանի ՀՆԱ-ի շուրջ 5%-ը (Livny, et al. 175-195)։ Տնտեսական տեսանկյունից սույն հանգամանքը ռազմավարական նշանակություն ունենալ չէր կարող, քանի որ 2006թ.-ին Վրաստանում ակնկալվում էր ՀՆԱ-ի 13% աճ (Livny, et al. 175-195)։ Ռուսական սահմանափակումների ցածր արդյունավետությունը գխավորապես կապված էր Վրաստանին հատկացվող արտաքին՝ արևմտյան ֆինանսատնտեսական աջակցությամբ և հարևան Ադրբեջանի ու Թուրքիայի առկայությամբ։ Վերջիններս, օգտվելով Վրաստանից Ռուսաստանի դուրս մղման հանգամանքից, անցան ակտիվ ներդրումների և վրացական շուկայի «գրավման» քաղաքականությանը։ 2007թ.-ին շահագործման էր հանձնվել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, ինչը հնարավորություն էր ընձեռում Վրաստանին՝ հրաժարվելու ռուսական էներգակիրներից կամ նվազեցնելու դրանց տեսակարար կշիռն իր տնտեսությունում։ Իսկ արդեն 2008թ.-ին ադրբեջանական SOCAR կազմակերպությունը ձեռք բերեց Վրաստանում գործող գազամատակարարման ցանցերի «առյուծի բաժինը», և այսօր այն փաստացի գերակշռող դիրք ունի վրացական գազի շուկայում (Shiriyev 149-175)։ Թուրքիան ևս անմասն չի մնացել

108

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Վրաստանում տնտեսական ազդեցության տարածման գործում և հանդիսանում է վերջին տասնհինգ տարիների ընթացքում Վրաստանում կատարած ուղիղ օտարերկրյա ներդրումների առաջատարը (National statistics office of Georgia)։ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատացումն ուղղակիորեն նպաստեց վրաց-ադրբեջանական և վրաց-թուրքական հարաբերությունների վերափոխմանը ռազմավարական գործընկերության, իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի տնտեսական ազդեցության մեծացումը էականորեն թուլացրել է ռուսական տնտեսական ու քաղաքական ազդեցությունը Վրաստանի նկատմամբ։

2012-2013թթ.-ին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ռուս-վրացական հարաբերությունների լարումն աստիճանաբար թուլանում էր և վերականգնվում էին առևտրատնտեսական կապերը։ 2018թ.-ին Վրաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն աճել էին տասն անգամ՝ 47 միլիոն դոլարից դառնալով 435 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Ռուսաստանի հետ առևտրի, զբոսաշրջության և այլ բնագավառների հետ է փոխկապակցված Վրաստանի ՀՆԱ-ի գոյացման շուրջ տասը տոկոսը (Emerging Europe)։ Սակայն վրացական տնտեսության վրա Ռուսաստանի վաղեմի ազդեցության վերականգնումն այլևս գրեթե անհնարին է՝ հաշվի առնելով գլխավորապես ադրբեջանական ու թուրքական տնտեսական ազդեցության գործոնը։ Սա է հանդիսանում հիմնական պատճառը, որ 2019թ.-ին տեղի ունեցած ռուս-վրացական հարաբերությունների հերթական լարման փուլում Ռուսաստանի նախագահը կոչ արեց պետական դումային էմբարգո չկիրառել վրացական ապրանքների նկատմամբ (Шанс образумиться? 2019)։ Վրացական ապրանքների նկատմամբ էմբարգո հայտարարելու միջոցով Ռուսաստանը ամբողջապես կկորցներ իր տնտեսական ազդեցությունը Վրաստանի նկատմամբ՝ չհասնելով որևէ քաղաքական նպատակի իրականացման։ Մասնակի տնտեսական ճնշումը՝ գինու, այգեգործական ապրանքների և զբոսաշրջության ոլորտի նկատմամբ սահմանափակումներ մտցնելու միջոցով, հետապնդում էր ոչ այնքան քաղաքական նպատակ, որքան հեղինակության պահպանման։

Վրաստանի նկատմամբ զբոսաշրջային ոլորտի սահմանափակումները, մասնավորապես՝ Ռուսաստանից դեպի Վրաստան թռիչքների չեղարկումը (Transparency Georgia), կարճաժամկետ դրական ազդեցություն ունեցավ Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման վրա, բացվեցին նոր չարտերային թռիչքներ դեպի Վրաստանի հանգստյան գոտիներ։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում ռուս-վրացական հարաբերությունների լարումը հակասում է Հայաստանի ազգային շահերին։ Լարսի անցակետի սահմանափակ կարողությունները մի կողմից, մյուս կողմից վրացական նավահանգիստների շրջափակման իրողությունը (Ազատություն ռադիոկայան) պատերազմական ժամանակահատվածում և ռուսական նավահանգիստների՝ պատժամիջոցների տակ հայտնվելու ռիսկերը կարող են ապագայում ևս ստեղծել պարենային ու ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներ։

Եզրակացություն

Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապի փաստացի բացակայությունը և ավտոճանապարհային կապի սահմանափակությունը, ռուս-վրացական քաղաքական առճակատման հետևանքով ընդհատված և սահմանափակված տնտեսական կապերը ռազմավարական առումով կրճատել են Հայաստանի Հանրապետության կարողություններն ու հնարավորությունները տնտեսապես և քաղաքականապես չեզոքացնելու ադրբեջանաթուրքական մեկուսացման քաղաքականության հետևանքները։

Վրաստանի շուրջ ձևավորված իրավիճակով պայմանավորված հայկական Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագիծը բախվում է Կովկասյան լեռնաշղթայի ճանապարհային արգելապատնեշին։ Այսպիսով՝ անհնարին է դառնում

109

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

նշյալ տնտեսական ծրագրի կենսագործունեության հեռանկարը: Քաղաքական տեսանկյունից նշյալ իրավիճակով պայմանավորված՝ անհնարին է դարձել արևելք-արևմուտք (Ադրբեջան-Թուրքիա) դաշինքին հյուսիս-հարավ (Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան) դաշինքով հակադրման փորձերը, իսկ Հայաստանն ու Վրաստանը զրկվել են Իրանն ու Ռուսաստանը միավորող հանգույց դառնալու հնարավորությունից։ Այսպիսով' փոխվել է տարածաշրջանային ուժային հավասարակշռությունը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. «Կարեն Կարապետյանը Վրաստանում աբխազական երկաթգծի

այլընտրանքային տարբերակ է քննարկել», Առավոտ, 01.03.2017թ.

https://www.aravot.am/2017/03/01/860844/

2. «Հայաստանը փոխում է Վրաստանով անցնող բեռնափոխադրումների

ուղին», Ազատություն ռադիոկայան, 17.03.2004,

https://www.azatutyun.am/a/1573304.html.

3. «Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ բեռնափոխադրումների

սակագները նվազել են», ALIQ MEDIA, 12.04.2017թ, կամ Armenpress «Կառավարությունը կսուբսիդավորվի արտահանման կամ ներմուծման նպատակով Փոթի-Կովկաս լաստանավային հաղորդակցությունը» 24.03.2022թ.

https://armenpress.am/arm/news/1078792/

4. Винокуров, Андрей. «Шанс образумиться? Почему Москва не наказала

Тбилиси», Gazeta, 09.07.2019,

https://www.gazeta.ru/business/2019/07/09/12488245.shtml.

5. Хачатрян, Арутюн. Экономика и полтиика в Республике Армения. в книге ред. Искандарян, Александр. «Диаспора, нефть и розы. Чем живут страны Южного Кавказа», Ереван, 2005г. стр 89-102. Ереван, 2005г.

6. "Georgia’s Economic Dependence on Russia: Trends and Threats",

Transparency Georgia, 04 May, 2020. https://transparency.ge/en/blog/georgias-economic-dependence-russia-trends-and-threats

7. "Georgia Foreign Direct Investment: Other States: Turkey", National statistics office of Georgia, https://www.ceicdata.com/en/georgia/foreign-direct-investment-by-country/foreign-direct-investment-other-states-turkey

8. "Government Denies Speculations on Abkhaz Railway Talks", Civil Georgia, Tbilisi, 27.02.17, https://old.civil.ge/eng/article.php?id=29889

9. "Russian sanctions against Georgia: H ow dangerous are they for country’s economy?", Emerging Europe, 17.07.2019, https://emerging-europe.com/voices/russian-sanctions-against-georgia-how-dangerous-are-they-for-countrys-economy/

10. Livny, Eric and others. Impact of Russian sanctions on the Georgian economy. Frankfurt am Main, New York 2009.

11. Mikaelian, Hrant. The Karabakh War: Economic cost and consequences. Yerevan, 2018

12. Randall, Newnham. Georgia on my mind? Russian sanctions and the end of the ‘Rose Revolution’, Journal of Eurasian Studies 6 (2015) 161-170.

13. Shiriyev, Zaur. An Alliance Built on Understanding: The Geopolitics of Georgian-Azerbaijani Relations. in the book edited by Kakachia, Kornely & Jones, Stephen "Georgian Foreign Policy: The Quest for Sustainable Security", K.A.S. (2013), pp 149175.

110

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

WORKS CITED

1. “Н ayastan-Vrastan-Rusastan uxxutyamb bernapoxadrumneri sakagnery nvazel en”, [The prices of Cargo Transportation in the Direction of Armenia-Georgia-Russia have Decreased] ALIQ MEDIA , April 12, 2017. (In Armenian)

2. “ Н ayastany pokhum e Vrastanov antsnogh bernapoxadrumneri uxin”, [Armenia Changes its Transportation Route Passing through Georgia. Radio Liberty] Azatutyun Radiokayan, May 17, 2004, https://www.azatutyun.am/a/1573304.html: (In Armenian)

3. Khachatryan A.., Diaspora, neft' i rozy.Chem zhivut strany Juzhnogo Kavkaza, ed. A. Iskandaryan, Jekonomika i poltiika v Respublike Armenija, [Diaspora, Oil and Roses. What Makes the Countries of the South Caucasus Tick.], Yerevan, 2005, pp. 89102. (In Russian)

4. “Karen Karapetyany Vrastanum abxazakan erkatgci aylyntranqayin tarberak e qnnarkel”, [Karen Karapetyan Discussed an Alternative Version of the Abkhaz Railway in Georgia".] Aravot, march 1, 2017, https://www.aravot.am/2017/03/01/860844/: (In Armenian)

5. Vinokurov, Andrey, “Shans obrazumit'sja? Pochemu Moskva ne nakazala Tbilisi” [A chance to Come to Senses? Why didn't Moscow Punish Tbilisi], July 9, 2019, https://www.gazeta.ru/business/2019/07/09/12488245.shtml. (In Russian)

THE IMPACT OF THE SANCTIONS KNOT AROUND GEORGIA ON THE REGIONALIZATION PROCESS IN THE SOUTH CAUCASUS

GOR PETROSYAN

Yerevan State University, Faculty of International Relations,

Chair of Political Science, Ph.D. Student,

Caucasus Institute, Researcher;

Yerevan, The Republic of Armenia

In recent decades, the economic sanctions have become one of the most important tools of politics in interstate relations and application of the sanctions policy have had significant impact on the formation of the power balance in the South Caucasus.

The aim of this article is to investigate the transformation of the regional balance of power caused by the imposition of sanctions by Russia and Georgia.

The objective of the study is to identify emerging geopolitical constraints and dangers for Armenia as a result of mutual Russian-Georgian sanctions.

The article is based on a comparative analysis of data obtained with both quantitative methods of research, i.e. the study of trade, economic and statistical data, and qualitative methods, i.e. content analysis of statements by political actors.

Based on the study, the author has concluded that Azerbaijan and Turkey have significantly increased their economic and political influence on Georgia, due to the sanctions imposed by the Russian Federation on Georgia. As a result of the closure of the Georgian-Abkhazian railroad, the railway blockade of Armenia has been completed. In connection with the aforementioned situation, it has become impossible for Armenia to oppose the East-West alliance (Azerbaijan-Turkey) to the North-South alliance (Russia-Georgia-Armenia-Iran). Thus, Armenia has been deprived of the opportunity to become a hub linking Iran and Russia, and lost a mechanism to contain the Azerbaijani-Turkish tandem.

111

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Keywords: sanctions, restrictions, political pressure, Georgia, Russian Federation, interstate relations, South Caucasus, Armenia.

ВЛИЯНИЕ САНКЦИОННОГО УЗЛА ВОКРУГ ГРУЗИИ НА ПРОЦЕСС РЕГИОНАЛИЗАЦИИ НА ЮЖНОМ КАВКАЗЕ

ГОР ПЕТРОСЯН

аспирант кафедры политологии факультета международных отношений ЕГУ, научный сотрудник Института Кавказа, г. Ереван, Республика Армения

В последние десятилетия экономические санкции стали одним из важнейших инструментов политики в межгосударственных отношениях. Применение санкционной политики оказало важное влияние на формирование баланса сил также и на Южном Кавказе.

Целью представленной статьи является исследование трансформации регионального баланса сил, вызванной введением санкций со стороны России и Грузии.

Задачей исследования является выявление возникаю щих геополитических ограничений и опасностей для Армении в результате взаимных российскогрузинских санкций.

Статья основана на сопоставительном анализе данных, полученных с помощью как количественных методов проведения исследования, таких как изучение торгово-экономических и статистических данных, так и качественных методов, таких как контент-анализ высказываний политических акторов.

В результате проведенного исследования мы пришли к выводу, что Азербайджан и Турция значительно усилили свое экономическое и политическое влияние на Грузию из-за санкций, введенных Российской Федерацией в отношении Грузии, а в результате закрытия Грузино-Абхазской железной дороги Армения оказалась в полной железнодорожной блокаде. В связи с упомянутой ситуацией для Армении стало невозможным противопоставить альянсу Восток-Запад (Азербайджан-Турция) союз Север-Юг (Россия-Грузия-Армения-Иран). Таким образом, Армения лишилась возможности стать узлом, объединяющим Иран и Россию, и механизма сдерживания азербайджано-турецкоգօ тандема.

Ключевые слова: санкции, ограничения, политическое давление, Грузия, Российская Федерация, межгосударственные отношения, Южный Кавказ, Армения.

112

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.