Научная статья на тему 'Դ.ԹՐԱՄՓԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ'

Դ.ԹՐԱՄՓԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
84
21
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ԱՄՆ / Մեծ Մերձավոր Արևելք / Սպիտակ տուն / Հարավային գազային միջանցք / Հայաստան / Ադրբեջան / Վրաստան / Ռուսաստան / Իրան / Թուրքիա / USA / GREATER MIDDLE EAST / WHITE HOUSE / SOUTHERN GAS CORRIDOR / ARMENIA / AZERBAIJAN / GEORGIA / RUSSIA / IRAN / TURKEY / США / БОЛЬШОЙ БЛИЖНИЙ ВОСТОК / БЕЛЫЙ ДОМ / ЮЖНЫЙ ГАЗОВЫЙ КОРИДОР / АРМЕНИЯ / АЗЕРБАЙДЖАН / ГРУЗИЯ / РОССИЯ / ИРАН / ТУРЦИЯ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Վարդազարյան Մարութ, Վարդազարյան Երեմ

Հոդվածում լուսաբանվում է վերջին շրջանում Հարավային Կովկասում ԱՄՆ-ի իրականացրած քաղաքականությունը, որը Վաշինգտոնը դիտարկում է որպես «Մեծ Մերձավոր Արևելքի» բաղկացուցիչ մաս: Մեծ Մերձավոր Արևելք հայեցակարգի էությունը տարածաշրջանում ժողովրդավարական բարենորոգում-ների ու տնտեսական ազատականացման իրագործման տեսլականն էր: Այդպիսով տեսականորեն հիմնավորվում էր նաև այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտության անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը: Հարավային Կովկասը ԱՄՆ-ի համար ունի կարևոր, սակայն ոչ կենսական շահեր, այդ տեսանկյունից այն հիմնականում կարևորվում է Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում: Իրանի դեմ պատժամիջոցների խստացման պայմաններում Դ.Թրամփի վարչակարգը կրկին կարևորեց իր դերակատարման մեծացումն այդ տարածաշրջանում: ԱՄՆ-ը հարավկովկասյան տարածաշրջանը չի դիտարկում որպես մեկ ամբողջություն կարևորում է երկկողմանի հարաբերությունների զարգացումը: ՀՀ-ի համար հիմնական վտանգը իրանական խնդրի լուծման համատեքստում հայկական կողմից զիջումներ կորզելու Վաշինգտոնի փորձերն են: Նման մոտեցումը ոչ միայն չի կարող արդյունավետ լինել, այլև կխախտի Հարավային Կովկասում հավասարակշռությունն ու կայունությունը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

DONALD TRUMP ADMINISTRATION’S NEW TRENDS IN SOUTH CAUCASUS POLICY

In recent times, the US has been again attempting to expand its presence in South Caucassus region as part of the «Greater Middle East».The essence of the concept of the Greater Middle East is the introduction of the implementation of democratic reforms and the liberalization of the economy. This theoretically substantiates the need and feasibility of US intervention in the region. South Caucassus has important but not vital benefit for the US as it is mostly valued it the context of relations with Russia, Iran amd Turkey. D. Trump’s administration especially highlighted the importance of the US presence in the region while tightening sanctions on Iran. The US sees the importance of bilateral relations development in the area, as it does not consider the region of South Caucasus as a single entity. The main threat for the Republic of Armenia (RA) is Washinton’s attempts of imposing compromises on RA in the context of splving the Iranian issue. This approach cannot be beneficial and will jeopardise the balance and stability in South Caucasus.

Текст научной работы на тему «Դ.ԹՐԱՄՓԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(2), 2019

Դ.ԹՐԱՄՓԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ*

ՀՏԴ 327.8 (73:479)

ՄԱՐՈՒԹ ՎԱՐԴԱՁԱՐՅԱՆ

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

ԵՐԵՄ ՎԱՐԴԱՁԱՐՅԱՆ

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու, ասիստենտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածում լուսաբանվում է վերջին շրջանում Հարավային Կովկասում ԱՄՆի իրականացրած քաղաքականությունը, որը Վաշինգտոնը դիտարկում է որպես «Մեծ Մերձավոր Արևելքի» բաղկացուցիչ մաս: Մեծ Մերձավոր Արևելք

հայեցակարգի էությունը տարածաշրջանում ժողովրդավարական բարենորոգումների ու տնտեսական ազատականացման իրագործման տեսլականն էր: Այդպիսով տեսականորեն հիմնավորվում էր նաև այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտության անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը: Հարավային Կովկասը ԱՄՆ-ի համար ունի կարևոր, սակայն ոչ կենսական շահեր, և այդ տեսանկյունից այն հիմնականում կարևորվում է Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում: Իրանի դեմ

պատժամիջոցների խստացման պայմաններում Դ.Թրամփի վարչակարգը կրկին կարևորեց իր դերակատարման մեծացումն այդ տարածաշրջանում: ԱՄՆ-ը հարավկովկասյան տարածաշրջանը չի դիտարկում որպես մեկ ամբողջություն և կարևորում է երկկողմանի հարաբերությունների զարգացումը:

ՀՀ-ի համար հիմնական վտանգը իրանական խնդրի լուծման համատեքստում հայկական կողմից զիջումներ կորզելու Վաշինգտոնի փորձերն են: Նման մոտեցումը ոչ միայն չի կարող արդյունավետ լինել, այլև կխախտի Հարավային Կովկասում հավասարակշռությունն ու կայունությունը:

Բանալի բառեխ ԱՄՆ, Մեծ Մերձավոր Արևելք, Սպիտակ տուն, Հարավային գազային միջանցք, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա:

Վերջին շրջանում ԱՍՆ-ը կրկին փորձում է մեծացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում, որը Վաշինգտոնը դիտարկում է որպես «Մեծ Մերձավոր Արևելքի» (այսուհետև՝ ՄՄԱ) բաղկացուցիչ մաս: Իրաքում Ս.Հուսեյնին գահընկեց անելուց հետո Սպիտակ Տան հանրապետական վարչակարգը որոշեց մշակել մի հայեցակարգ, որի էությունը մերձավորարևեւյան տարածաշրջանում ժողովրդավարական բարենորոգումների ու տնտեսական ազատականացման

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 17.06.2019թ.:

է 05.03.2019թ., գրախոսվել'

11.04.2019թ., տպագրության

104

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

իրագործման տեսլականն էր: Վաշինգտոնը մի կողմից' ցանկանում էր վերացնել ահաբեկչություն ծնող պատճառները, մյուս կողմից' տարածաշրջանի «անհնազանդ» երկրներում հաստատել ամերիկամետ վարչակարգեր: Այդպիսով տեսականորեն հիմնավորվում էր նաև այդ տարածաշրջանում ԱՍՆ-ի միջամտության

անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը:

«Մեծ Մերձավոր Արևելքի» ժողովդավարացման խնդիրը միջազգային հանրության առջև բարձրաձայնվեց 2003 թ. նոյեմբերին Ժողովրդավարության Ազգային հիմնադրամում նախագահ Ջ. Բուշ կրտսերի ելույթում: Այդ հայեցակարգի մշակման հիմնական ոգեշնչողը ԱՄՆ-ի նախագահի Անվտանգության գծով խորհրդական Ք.Ռայսն էր, սակայն այդ փաստաթղթի մշակմանը ակտիվ մասնակցեցին նաև Հ.Քիսինջերը. Հ.Դոպրետը, Դ. Ռամսֆելդը, ՂՉեյնին, Պ.Վուլֆովիցը, Ս.Գրոսմանը և ուրիշներ180: Զ. Բժեզինսկին նշում է, որ «Մեծ Մերձավոր Արևելքի» առկայությունը հնարավորություն է տալիս ներազդելու նաև Եվրասիական Բալկանների վրա, որի մեջ ներառում են Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան, Աֆղանստանը, Թուրքիան և Պակիստանը»181:

Ամերիկյան այդ քաղաքականությունը միանշանակ չընկալվեց ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Եվրոպայի առաջատար երկրներում ու Ռուսատանում: Ընդհանուր առմամբ, ՄՄԱ հայեցակարգի իրականացման փորձերն ավելի ապակայունացրին իրավիճակը տարածաշրջանում' այն դարձնելով առավել անկանխատեսելի ու պայթյունավտանգ: Բազմաթիվ երկրներում Վաշինգտոնի նմանատիպ գործողությունները գնահատվեցին նաև որպես «գունավոր» հեղափոխությունների քաղաքականության օրգանական շարունակություն: Բ.Ք[ինտոնի նախագահության սկզբնական շրջանում Վաշինգտոնը կարևորում էր ՌԴ-ի հետ համագործակցությունը և տարածաշրջանում վարում էր Իրանի Իսլամական Հանրապետության (այսուհետ ԻԻՀ) զսպման քաղաքականություն: Այդ

մարտավարության ճարտարապետը Սթրոուբ Թոլբոտն էր: Այդուհետև ԱՄՆ-ը որդեգրեց ադրբեջանական էներգետիկ ծրագրերի իրականացման օգնությամբ Ռուսաստանի Դաշնությանը (այսուհետև' ՌԴ) Հարավային Կովկասից դուրս մղելու քաղաքականությունը: Տարածաշրջանում սերտ դաշինքի գնալով Թուրքիայի հետ' Ադրբեջանը դուրս եկավ առաջավոր դիրքեր, իսկ ԻԻՀ-ն կաշկանդված էր պատժամիջոցներով: Իրավիճակը հավասարակշռելու նպատակով Իրանն իր հերթին աջակցեց Հայաստանի Հանրապետությանը (այսուհետև' ՀՀ) և փորձեց զարգացնել հարաբերությունները Վրաստանի հետ: Դրությունը փոքր ինչ փոխվեց Բ.Օբամայի նախագահության շրջանում, երբ Թեհրանի հետ կնքվեց միջուկային համաձայնագիրը և մեղմացվեցին պատժամիջոցները: ԱՄՆ նախագահ Դ.Թրամփի կառավարումը համընկավ լիբերալ աշխարհակարգի ճգնաժամի հետագա խորացման հետ: Եթե սկզբնական շրջանում լիբերալ աշխարհակարգի ձևավորումը փոխկապակցված է եղել գլոբալ առաջընթացի հետ, ապա վերջին 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ում և ԵՄ երկրներում բնակչության կենսամակարդակի բարձրացում չի գրանցվել, ինչն էլ իր հերթին նվազեցրել է գլոբալացման կողմնակից լիբերալ քաղաքական ուժերի ազդեցությունը և գաղափարների գրավչությունը:

Իշխանությունը ստանձնելուց հետո Դ.Թրամփը Մերձավոր Արևելքում Օբամայի վարած քաղաքականությունը համարեց «աղետալի» և որոշեց ավելի կոշտ քաղաքականություն որդեգրել Իրանի նկատմամբ: Միաժամանակ քրդական հարցի

180 Политика США по демократизации Ближнего Востока: от суецкого кризиса Арабской весны // https: //article.com/article/16786.

181 Zbignew Bzezhinski, The Grand Chessboard: American Primacy and its Geo-strategic Imperatives-N:2006.

105

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

հետ կապված' սրվեցին նաև հարաբերությունները Թուրքիայի հետ: Այդպիսով ԱՄՆ-ը որոշեց կրկին շունչ հաղորդել ՄՄԱ նախագծին: Ամերիկյան նոր վարչակարգը կարծում է, որ ԱՄՆ-ին ուղղված հիմնական սպառնալիքներն ու մարտահրավերները բխում են հենց այդ տարածաշրջանից: Այդ է պատճառը, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի նախորդ նախագահների, Դ.Թրամփն առաջին օտարերկրյա այցելությունը սկսեց ոչ թե սահմանակից Կանադայից կամ Մեքսիկայից, այլ Սաուդյան Արաբիայից: 2018թ. մայիսի 20-21-ը հյուրնկալվելով այդ երկրում՝ նա այնուհետև այցելեց Իսրայել: Էր-Ռիյադում Դ.Թրամփը ելույթ ունեցավ 40 երկրների ղեկավարների առջև (մասնակցում էր նաև Ի.Ա[իևը) և կարևորեց հակաիրանական խմբավորման ստեղծումը: Միաժամանակ Սաուդյան Արաբիայի հետ կնքվեց 110մլրդ դոլարի զենքի մատակարարման, ինչպես նաև մոտակա 10 տարիների ընթացքում 350մլրդ դոլարի սպառազինություն տրամադրելու պայմանագրեր182:

Այդ իրադարձությունները սկիզբ դրեցին ՄՄԱ-ի նոր խանդավառությանը: Ամերիկյան Սենատում որոշում ընդունվեց Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ, միաժամանակ Սիրիայի հարավում ամերիկյան ռազմական խորհրդականների մասնակցությամբ ակտիվացան ռազմական գործողությունները, արաբական մի շարք երկրներ Քաթարի հետ խզեցին դիվանագիտական հարաբերությունները: Այսպիսով՝ Սիրիայի, Յեմենի և Իրաքի կողքին ավելացավ նաև Քաթարը, որը «պատժվեց» Իրանի հետ համագործակցության պատճառով: ԱՄՆ-ը որոշեց մեծացնել ճնշումը Իրանի վրա, քանի որ վերջինս խոչընդոտում էր ԱՄՆ-ի ազդեցության ամրապնդմանը Սիրիայում, Յեմենում, Իրաքում ու Լիբանանում, ինչպես նաև աջակցություն ցուցաբերում հակաիսրայելական ուժերին: Այդպիսով հերթական անգամ մեծացնելով իր ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում և, հատկապես, ակտիվացնելով տարածաշրջանային քաղաքականության իրանական վեկտորը՝ Վաշինգտոնում կրկին կարևորեցին Հարավային Կովկասը: Վաշինգտոնում արդեն պարզ ըմբռնում են, որ Հարավային Կովկասում ԱՄՆ-ը ունի կարևոր, սակայն ոչ կենսական շահեր և այդ տեսանկյունից այն ավելի շատ կարևորվում է ՌԴ-ի, Իրանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում: Ստեղծված իրավիճակում, երբ Թբիյիսիի, Բաքվի ու Երևանի արտաքին քաղաքականության վեկտորները տրամագծորեն հակառակ են, ԱՄՆ-ը այն չի կարող դիտարկել որպես մեկ ամբողջություն և մշակել միասնական հարավկովկասյան քաղաքականություն: Այդ պարագայում Վաշինգտոնը կարևորում է երկկողմանի հարաբերությունների զարգացումը:

Հարավկովկասյան հանրապետություններից ամենասերտ հարաբերություններ հաստատվել են Վրաստանի հետ, որը հայտարարել է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամագրվելու իր հաստատակամության մասին: 2018թ. մայիսից Վազիանիում գործում է ՆԱՏՕ-ի մարտական պատրաստվածության կենտրոնը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև այդ կենտրոնի ընդլայման, ինչպես նաև նույն վայրում խոշոր ռազմական օդանավակայանի կառուցման մասին, որն ունակ է ընդունելու ամենախոշոր ամերիկյան ռազմա-տրանսպորտային օդանավեր: Այն գտվում է ՌԴ սահմանից 80, իսկ ԻԻՀ սահմանից ընդամենը 300 կմ հեռավորության վրա: Այդ նպատակով Վրաստանին տրամադրվելու է մեկ միլիարդ դոլար183: Այսպիսով՝ Վրաստանը հայտնվեց բաժանարար գծերի երկու կողմում: Հարավային Օսիայում տեղակայված է ռուսական ռազմակայանը (որն, ի դեպ, Թբիլիսին համարում է Վրաստանի անբաժանելի հատվածը), իսկ Վազիանիում՝ հյուսիսատլանտյան դաշինքի ռազմաբազան: Ամրապնդվելով Վրաստանում՝ ԱՄՆ-ը կարող է ՌԴ-ին կտրել

182 Трамп на выезде:почему президент США начал с Саудовской Аравии // https:// amp.rbc.ru.cdn.ampproject.org/v/slamp.rbc.ru/rbcnews/politics/21/05.2017/5921892d9a79476dcf9dlll7.

183 Зачем США база в грузинском Вазиани?/https://regnum.ru/news/polit/2523143html.

106

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

հարավկովկասյան իր միակ դաշնակից Հայաստանից, իսկ մյուս կողմից' ճնշումներ գործադրել ինչպես Բաքվի (որի կոմունիկացիաները անցնում են Վրաստանով), այնպես էլ Անկարայի վրա:

ԱՍՆ-ի համար հարավկովկասյան երկրներից կարևորվում է նաև Ադրբեջանը: 2018թ. մայիսի 29-ին Բաքվում մեծ շուքով հայտարարվեց «Հարավային գազային միջանցքի» գործարկման մասին: Այդ նախագիծը վայելում էր ԱՍՆ-ի աջակցությունը, իսկ Դ. Թրամփը հեռագրով ողջունեց այդ միջոցառման մասնակիցներին184: Պատահական չէ, որ այդ միջոցառումից մեկ օր առաջ ամերիկյան հեղինակավոր Foreign Policy ամսագրում լույս տեսավ ժառանգության հիմնադրամի (Heritage Foundation) արտաքին քաղաքականության կենտրոնի տնօրեն Լյուկ Քոֆֆիի և Վաշինգտոնի Կասպիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էֆգան Նիֆտիևի համատեղ «Ինչու Արևմուտքը Ադրբեջանի կարիքն ունի» խորագրով հոդվածը: Հեղինակները ամերիկյան աշխարհաքաղաքականության տեսանկյունից կարևորվում են, այսպես կոչված, «Գյանջայի միջանցքը», որով անցնում են եվրասիական մայրցամաքային հաղորդակցության ուղիները: Դրանք են' Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Սուպսա նավթային, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազային, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Արևմտյան Եվրոպան Կասպյան տարածաշրջանի հետ կապող օպտիկական մալուխը, ինչպես նաև E 60 եվրոպական մայրուղին, որը ֆրանսիական Բրեստ քաղաքը կապում է Արևեւյան Ասիայի հետ: Աֆղանական պատերազմի ժամանակ ամերիկյան ռազմական բեռների մեկ երրորդը նույնպես տեղափոխվել է այդ ճանապարհով185: Արևմուտքի և, մասնավորապես, ԱՍՆ-ի համար Ադրբեջանը դեռևս 1990-ական թվականներին կարևորել էր Զ.Բժեզինսկին' նշելով, որ այն հանդիսանում է Կասպյան ավազանի ու Միջին Ասիայի հարստություններով [ի «շշի խցանը»186, և որ Միջին Ասիայի երկրների անկախությունը փաստացի արժեզրկվում է, եթե Ադրբեջանը լիովին վերահսկվի ՌԴ կողմից187: Ներկայումս, երբ Սոսկվան

ցանկանում է իրականացնել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը, և եվրոպան 40 տոկոսով կախված է ռուսական գազից, Վաշինգտոնի համար կարևորվում է այդ ճանապարհը, որն, ի դեպ, գտնվում է Արցախի հանրապետությունից ոչ հեռու, և իրավիճակի ապակայունացման դեպքում այդ կոմունիկացիաների անվտանգությունը ևս կարող է հարցականի տակ դրվել:

Դ.Թրամփի ընտրվելուց հետո Ադրբեջանում հույսեր առաջացան, որ ԱՍՆ-ի նոր նախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կօժանդակի Բաքվին: Այդ կապակցությամբ Լոս-Անջելեսի Ամերիկյան հրեական կոմիտեի ներկայացուցիչ Ջեյսոն Կացը նշեց, որ Դ.Թրամփը հաղթանակ տարավ' հակառակ հայամետ լոբբիի ցանկության, և ԱՍՆ-ի շահերից է բխում Բաքվին աջակցելը, որն անկախանալուց ի վեր հանդիսանում է Վաշինգտոնի ռազմավարական գործընկերը և շարունակում է դեպի արևմուտք նավթային ու գազային խողովակաշարերի կառուցումը' շրջանցելով Ռուսաստանը: Նա կարևորում է այն հանգամանքը, որ Ադրբեջանը ԱՍՆ-ին աջակցում է նաև միջազգային թատերաբեմում և, միաժամանակ, հանդիսանում է Իսրայելի անփոխարինելի ու մերձավոր դաշնակիցը188: Նշենք նաև, որ մինչև ԱՍՆ նախագահ ընտրվելը Դ.Թրամփը ադրբեջանական գործարար ներկայացուցիչների հետ բազմիցս

184 Газ для Европы: Азербайджан построит новый трубопровод //https:

//www.pravda.ru/news/world/Europe/17-02-2018/1371091 -europa-01.

185 LUKE COFFEY EFGAN NIFTI. WHY the West Needs Azarbaijan//https: //foreignpolicy.com/2018/05/28/why-the-west-needs-azerbaijan.

186 Бжезинский З. Великая шахматная доска. Господство Америки и его геостратегические императивы.М.Международные отношения., 1999, с. 155.

187 Տես նույն տեղում էջ 172:

188 Станислав Тарасов. На чьей стороне симпатии Трампа в деле Нагорного Карабаха?//https;//regnum.rU/news/2487230.

107

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

բիզնես ծրագրեր է իրականացրել: 2018թ. մայիսին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի առիթով Ի.Ալիևին ուղղած շնորհավորական

ուղերձում Դ. Թրամփը նշում էր, որ «Մենք բարեհաջող կերպով համագործակցում ենք էներգետիկ ոլորտում, որի արդյունքը «Հարավային գազային միջանցքի» նախագծի իրականացումն է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար»189: Եթե նախորդ տարիներին ԱՄՆ-ը հայտարարում էր, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը հավասարապես հիմնված է երեք ռազմավարական ուղղությունների՝ անվտանգության, էներգետիկայի ու ժողովրդավարության վրա, ապա այդ ուղերձում իսպառ բացակայում են մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտներում համագործակցության հիշատակումները:

2018թ. հունիսի սկզբներին Հարավային գազային միջանցքը գործարկելու և «Կասպյան նավթն ու գազը» միջազգային ցուցահանդեսի բացման կապակցությամբ Ի.Ալիևին ուղղված Դ. Թրամփի նամակում նշված էր, որ Ադրբեջանի նավթի խոշոր հանքավայրերի շահագործումը նպաստում է միջազգային էներգետիկ շուկայի կայունացմանը, իսկ գազի արդյուհանումը՝ Թուրքիայի և Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը190:

Թվարկված գործոնների արդյունքում ԱՄՆ-ի նոր վարչակարգը անտեսում է Ադրբեջանում ալիևյան ռեժիմի հակառակորդների, քաղաքական ընդդիմության հալածանքները, մարդու իրավունքների ոտնահարումը, ԶԼՄ-ի ազատության սահմանափակումները: Փոխարենը՝ ՀՀ անկախության տարեդարձի կապակցությամբ Ն.Փաշինյանին հղած ուղերձում Դ.Թրամփը նշում է. «Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի: Խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝օգնելու իրագործել կոռուպցիան արմատախիլ անելու, անկախ դատական համակարգի, քաղաքական ու տնտեսական մրցակցության վրա հիմնված ներկայացուցչական ու հաշվետու կառավարում և իրավունքի գերակայություն հաստատելու ձեր ժողովրդի կամքը»191: Ի.Ալիևին ու Ն.Փաշինյանին ուղղված շնորհավորանքներում Դ.Թրամփը ակնարկում է, որ առաջիկա ամիսներին հնարավորություն է ստեղծվում լուծելու Արցախի հիմնախնդիրը: Սակայն ուշագրավն այն է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին հասցեագրած նամակներում արտացոլվել են այդ երկրների նկատմամբ Սպիտակ Տան քաղաքականության նրբերանգները: Եթե Երևանի ուղերձում արտացոլվել է Վաշինգտոնի համակրանքը գաղափարական առումով իրեն առավել մերձ ու ժողովրդավարական Հայաստանի նկատմամբ, ապա Բաքվին հասցեագրված նամակում գերակշռում են պրագմատիկ ու «բիզնես» շեշտադրումները: Հարավկովկասյան հանրապետություններից թերևս բոլորից ավելի

մերձավորարևելւան խնդրում մխրճվել է Ադրբեջանը՝ խորացնելով հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ: Ի.Ա[իևը 2015 և 2017 թվականներին այցելեց Էր-Ռիադ: Ադրբեջանական Slik Way Airlines-ը դիվանագիտական չվերթների քողի տակ 1 մլրդ դոլարի զենք է Բալկաններից տեղափոխել Սիրիայում գործող գրոհայինների համար' իրականացնելով 350 թռիչք192: Սիրիայում ու Իրաքում կռվող ադրբեջանցի իսլամականների թիվը հասնում է մոտ հազարի193: Ինչ խոսք, Իրանին անհանգստացնում է Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի մրցակցությունը Ադրբեջանում,

9 Թրամփը ուղերձ է հղել Ալիևին // https://www.newsinfo.am/arm/article/view/EyG4bh3V:

190 Թրամփի հզոր աջակցությունը Ալիևին // http://hayeli.am/article/1091695:

191 Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին // https:

//www. lragir. am/2018/09/20/3 803311:

192 Саудовская Аравия нацеливается на Иран с Кавказа // www.kavkazoved.info/news/2018/03/22/saudovskaja-aravija-nacelivaetsja-na-iran-s-kavkaza.html.

193 Գրիգորյան Ս. Իսլամական արմատականությունը Կովկասում.Եր. ԵՊՀ հրատ, 2017.

Էջ 89:

108

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

սուննի հավատացյալների թվի ավելացումը, որը կարող է հանգեցնել Ադրբեջանի լիբանանացման: Հասկանալի է նաև, որ նման գործողություններ կարող էին իրականացվել միայն ԱՄՆ-ի համաձայնությամբ:

Իրանի մեկուսացման նպատակով Վաշինգտոնը փորձում է «մտրակի և թխվածքաբլիթի» քաղաքականությամբ ճնշում գործադրելով ՀՀ և Ադրբեջանի վրա՝ փակել այդ երկրների սահմանները Իրանի հետ: Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի վերլուծաբան, ռազմական փորձագետ Ստեֆան Բլանկը The Hill կայքում դեռևս 2018թ. ապրիլին հրապարակած «Ինչպես նախագահ Թրամփը կարող է Իրանին հարված հասցնել իր հարևանների միջոցով» հոդվածում նշում է, որ Ադրբեջանից ու Հայաստանից Իրանի մեկուսացումը զգայի հարված կլինի այդ երկրին: Նա նշում է նաև, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման արդյունքում բավական սերտ քաղաքական ու տնտեսական հարաբերություններ է հաստատել Իրանի հետ: Ս.Բլանկը նշում է, որ Հարավային Կովկասում ՀՀ-ը հանդիսանում է ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի հիմնական գործընկերը: Նկատի ունենալով իրանա-

ադրբեջանական տարաձայնությունները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանը ամբողջությամբ չի կարող իր կապերը կտրել Արևմուտքի հետ' Վաշինգտոնը պետք է «մտրակի և թխվածքաբլիթի» քաղաքականությամբ այդ տարածաշրջանում հասնի իր նպատակին և նվազագույնի հասցնի ՌԴ և ԻԻՀ ազդեցությունը: Բլանկը Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ներկայությունը մեծացնելու միջոց է համարում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում նրա դերակատարման մեծացումը և հնարավոր բոլոր լծակները օգտագործելով' այդ խնդրի հաղթահարումը194:

Ադրբեջանը 1994թ. կնքված «Դարի համաձայնագրից» ի վեր փորձել է օգտագործել էներգակիրների իր խաղաքարտը Լեռնային Ղարաբաղի

հակամարտությունն իր օգտին լուծելու գործընթացներում: Տարբեր փուլերում նա ընտրել է ուրույն մարտավարություն՝ համագործակցելով կամ հակադրվելով Մոսկվային, դառնալով Թուրքիայի ռազմավարական դաշնակիցը, խաղալով կոլեկտիվ Արևմուտքի հետ, սակայն էական հաջողությունների չի հասել: Ադրբեջանը այդպես էլ Հարավային Կովկասում չդարձավ ԱՄՆ-ի գլխավոր աշխարհաքաղաքական գործընկերը, քանի որ Վաշինգտոնն այդ տարածաշրջանը դիտարկում է որպես ՄՄԱ-ի բաղկացուցիչ մաս և ավելի շատ կարևորում Թուրքիայի ու Իրանի հետ հարաբերությունների համատեքստում: Սակայն ներկայումս իրավիճակը փոխվել է: Ղրիմի միավորմամբ Սիրիայում ՌԴ-ի ռազմական ներկայությունը, Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայի կնքումը և Կերչի իրադարձությունները վկայում են, որ Մոսկվան փաստացի իր վերահսկողությունն է հաստատել սևծովյան-կասպիական տարածաշրջանում: Ձևավորված նոր աշխարհաքաղաքական

պայմաններում Վաշինգտոնի համար Հարավային Կովկասը Իրանի ու ՌԴ-ի դեմ մրցակցելու համար արդեն նոր կարևորություն է ստանում: Վրաստանի հետ ԱՄՆ-ը առանձնակի խնդիրներ չի տեսնում, և Վաշինգտոնի ազդակները հիմնականում ուղղված են Ադրբեջանին ու Հայաստանին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպան ներկայումս զբաղված է իր ներքին խնդիրների հաղթահարմամբ, ԱՄՆ-ը ՀԿ-ում իր դիրքերը ամրապնդելու համար պետք է հանդես գա Ռուսաստան-Իրան-Թուրքիա առանցքի դեմ, որոնց շահերը հիմնականում համընկնում են ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Սիրիայում: Վաշինգտոնին անհանգստացնում է հատկապես ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման դինամիկան: Սառը և հետսառըպատերազմյան շրջանի ԱՄՆ-ի մերձավորագույն դաշնակիցներից մեկը' Թուրքիան, շրջվելով դեպի Ռուսաստան, թուլացրեց ՆԱՏՕ-ի հարավային թևը և կարող

194 Stephen Blank. How Prezident Trump can strike at Iran through its neighbours //https://thehill.com/opinion/intemational/38/208-how-trump-can-strike-at-iran-through-its-neightbours.

109

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

է Մոսկվա-Անկարա-Թեհրան առանցքին միավորել նաև Բաքվին: Այդ պարագայում ԱՍՆ-ի ՄՄԱ քաղաքականության շրջանակներում բարձրանում է Հարավային Կովկասի բուֆերային, սակայն դեռևս անորոշ դերակատարումը Մոսկվա-Անկարա-Թեհրան այյանսի և Մերձավոր Արևելքի միջև: ԱՄՆ-ը փորձում է Բաքվին ու Երևանին կանգնեցնել ծանր ընտրության առջև: Եթե Ադրբեջանից պահանջվում է կշեռքի մի նժարին դնել Անկարայի, Մոսկվայի ու Թեհրանի հետ հարաբերությունները, ապա Հայաստանը ստիպված է լինելու սառեցնել շփումները իր համար երկու առանցքային երկրների հետ:

Այդ տեսանկյունից ուշագրավ է 2018թ. հոկտեմբերի վերջերին ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ձոն Բոլթոնի այցը Մոսկվա ու Հարավային Կովկաս: ԱՍՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը վերջին անգամ տարածաշրջան այցելել էր 1997թ.-ին (Սամուել Բերգեր): Պատահական չէ, որ Բոլթոնը սկզբից ժամանում է Սոսկվա, հետո' Հարավային Կովկաս: Պետք է նկատի ունենալ, որ նման պաշտոնյաները քիչ են ճանապարհորդում, և Բոլթոնը ավելի շատ մասնագիտացած է ազգային անվտանգության հարցերում, քան արտաքին քաղաքականության մեջ: Նա բավական մասնագիտացել է նախկին Խորհրդային Միության հանրապետությունների զարգացումների և, հատկապես, ՌԴ-ի հետ հարաբերություններում: Ձ.Բոլթոնի այցը տարածաշրջան փաստացի նշանակում էր հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխություն: Եթե մինչ այդ Վաշինգտոնում կարծել են, թե այն ՌԴ ազդեցության գոտի է և առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերել, ապա վերոնշյալ աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում ԱՄՆ-ի համար կրկին կարևորվեց այդ տարածաշրջանը: Անշուշտ, ամերիկյան քաղաքական մոտեցման այդ փոփոխության հեղինակը Ձ.Բոլթոնն է, որն էլ անմիջապես փորձեց իրականացնել իր մտահաղացումները: Մինչև Բոլթոնի այցը ադրբեջանցի բազմաթիվ փորձագետներ հայտարարում էին, որ Ադրբեջանը, լինելով Իրանի անմիջական հարևանը և նրա կարևոր գործընկերը, կշարունակի իր անկախ քաղաքականությունը, սակայն վերջինիս այցից հետո ստիպված էր որոշ զիջումների գնալ: Մասնավորապես Բաքուն անորոշ ժամանակով սառեցրեց Իրանի տարածքում «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում երկաթուղու կառուցման շինարարությանը 500 մլն դոլարի ֆինանսավորումը195:

Այնուամենայնիվ, Բոլթոնի այցի ընթացքում Բաքվի հույսերը չարդարացան, քանի որ Դարաբաղյան հակամարտության վերաբերյալ վերջինս հայտարարեց, որ ԱՄՆ-ի դիրքորոշումները չեն փոխվել և չանդրադարձավ ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերին, փախստականների հարցերին և այլն:

Բոլթոնի այցն ավելի շատ թելադրված էր Իրանի դեմ ԱՄՆ ուժեղացող պատժամիջոցների հարցում Հարավային Կովկասի ընդգրկմամբ, ինչպես նաև տեղերում իրավիճակին ծանոթանալու և իրատեսական պատկերացում կազմելու խնդրով: Թրամփի վարչակազմը փորձում է նաև հստակեցումներ մտցնել

Ռուսաստանի ու Հարավային Կովկասի երկրների նկատմամբ քաղաքականության մեջ: Այդ նպատակով Ձոն Բոլթոնն իր պատվիրակության մեջ ընդգրկել էր նաև Ֆիոնա Հիլին, որը Հարավային Կովկասի գծով լավագույն ամերիկյան մասնագետներից է և խորությամբ տիրապետում է ինչպես հայ-թուրքական, այնպես էլ Դարաբաղյան հակամարտության խնդիրներին: Նշենք, որ մինչ այդ Հայաստան էր այցելել նաև Թրամփի մեկ այլ խորհրդական' Ռուդի Ձուլիանին, որը մասնակցում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմակերպած ֆորումին: Փաստորեն, ինչ որ տեղ ՀՀ-ն դարձել էր հարթակ' ռուսական կողմի հետ Ձուլիանիի շփումների համար: Պատահական չէ, որ ամերիկյան որոշ վերլուծաբաններ կարծում էին, թե հիմնական

195 Иранская воронка может затянуть Азербайджан // https: //regnum.ru/news/2533867.html.

110

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

մարտահրավերներին Բոլթոնը կհանդիպի Երևանում, որտեղ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն շարունակեց ռազմավարական դաշինք պահպանել Մոսկվայի հետ: Հայաստանը Արևմուտքի համար կարևորվում է որպես Թուրքիայի ու Իրանի սահմանակից երկիր և, օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ գտնվում է քաղաքական ձնհալի պայմաններում, որոշեցին մեծացնել միջազգային ճնշումը Ն.Փաշինյանի վրա՝ քաղաքական ընդդիմությանը «ոչնչացնելու» պատճառաբանությամբ196: Բոլթոնի մի շարք հայտարարություններ վտանգ էին պարունակում Երևանի համար: Փոխանակ կողմերին հիշեցնելու դեռևս 2016թ. մայիսից ԱՍՆ-ի նախաձեռնությամբ ու հովանու ներքո ձևվավորված Վիեննայի օրակարգը, որը վերաբերվում էր հրադադարի պահպանման մեխանիզմներին ու հետաքննությանը, և որը մերժվեց Ադրբեջանի կողմից' որակվելով որպես ստեղծված ստատուս-քվոն պահպանելու օրակարգ, Բոլթոնը Բաքվին ու Երևանին առաջարկեց ավելի որակյալ սպառազինություն: Իրականում ԱՍՆ-ը պետք է ճնշում գործադրեր հակամարտող կողմերին զենք վաճառող երկրների վրա, սակայն ձեռնարկեց իրավիճակը ապակայունացնող քայլեր, քանի որ պարզ էր, որ ամերիկյան զենքի գնորդ հիմնականում կհանդիսանա Ադրբեջանը: Երևանին առավել անհագստացնողը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը խաղաթուղթ դարձնելու' Վաշինգտոնի ձգտումն է: Մասնավորապես Բոլթոնը նշել էր, որ հակամարտության կարգավորմամբ Հայաստանը կազատվի արտաքին ազդեցությունից (Ռուսաստանի), և կարգավորման ճանապարհը լեգիտիմ ընտրություններից հետո զիջումների ու «վճռորոշ քայլերի» գնալն էր197: Ընդ որում, Բոլթոնը Բաքվում նույնիսկ զիջումների կապակցությամբ ակնարկ չէր արել: Հիշեցնենք, որ հայկական կողմի տարածքային զիջումների մասին խոսել էր նաև ՀՀ-ից հեռացող ԱՍՆ դեսպան Ռիչարդ Սիլսը198: Stratfor-ը' «ստվերային ԿՀՎ»-ն, կանխատեսում է, որ 2019թ. ԱՍՆ-ը պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի Ռուսաստանի հարակից շրջաններին: Ուշագրավ է, որ առանձին ենթագյխում նշվում է Հայաստանի նկատմամբ «հոգածության» կարևորությունը: Այդ հատվածում ուղղակի խոսվում է ՀԿ-ում Ռուսաստանի ու նրա մերձավորագույն դաշնակից Հայաստանի միջև լարվածություն ստեղծելու մասին, և այդ տեսանկյունից կարևորվում է Ձ. Բոլթոնի այցը Երևան199:

Փաստացի ստացվում է, որ Բոլթոնի այցի բուն նպատակը 2018թ. նոյեմբերի 5-ից Թեհրանի նկատմամբ իրականացվող խիստ պատժամիջոցների համատեքստում Իրանի շուրջ կովկասյան օղակը սեղմելու հնարավորությունների ստուգումն էր: Իրանի հետ ՀՀ սահմանը կազմում է 35, իսկ Արցախի հետ' 132 կմ: Արցախ-իրանյան սահմանը ներկայումս ավելի շատ ունի ռազմա-քաղաքական նշանակություն: Աշխարհաքաղաքական առումով այն կարևորվում է նաև Իրանի համար: Այդ պատճառով է, որ Վաշինգտոնը ձգտում է օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը' վերահսկել նաև այդ սահմանը և հնարավորության դեպքում այնտեղ ամերիկյան զորամասեր տեղակայել: Եվ այդ ուղղությամբ Բաքուն ու Վաշինգտոնը համահունչ են գործում: Ինչպես Վաշինգտոնն է Թեհրանին մեղադրում Մերձավոր Արևելքում ահաբեկիչներին ու ծայրահեղական խմբավորումներին ֆինասավորելու հարցերում, այնպես էլ Ադրբեջանը նշում է, որ արցախ-իրանյան սահմանին հարակից

196 Уэс Маетин. Почему Запад не должен игнорировать беспорядки в Армении. The National Interest//inosmi-ru.cdn.ampproject.org/v/s/inosm.ru/amp/social/20181021/243508118.html? amp_j.

197 Դեսպան Ձոն Բո[թոնի մամու[ի ասու[իսը Հայաստանում // https://am.usembassy.gov/ hy/Bolton-conference:

198 Ռիչարդ Սիլս. ԼՂ հարցի ցանկացած կարգավորում պահանջում է«գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ //https: //www.panorama.am/am/news/2018/10/16/Ռիչարդ-Սիլս-ԼՂ-հարց/2019289:

199 Stratfor (США): США сосредоточат усилия на граничающих с Россией

районахШ//inosmi.ru/politic/20/81119/244040802.html.

111

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

տարածքներում իբր զբաղվում են ահաբեկիչներ պատրաստվելով ու թմրանյութերի վաճառքով200:

Երևանը նույնպես ենթարկվեց արտաքին որոշակի ճնշումների: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը նշեց, որ աբսուրդ է, երբ մի երկիր մյուս երկրի հետ հարաբերությունները պայմանավորում է երրորդ երկրի հետ ունեցած հարաբերություններով և հավելեց, որ վերջերս մի շատ փորձված դիվանագետի (ամենայն հավանականությամբ, նկատի ուներ Բոլթոնին) հետ հանդիպման ժամանակ նկարագրել է ՀՀ «կղզային» դիրքը, և այդ դիվանագետը ընդունել է հայկական փաստարկներն ու դիրքորոշումը201:

Ամփոփելով Սպիտակ Տան նոր մարտավարությունը Հարավային Կովկասում կարող ենք հետևություններ անել:

Նախ և առաջ պետք է նկատի ունենալ, որ Կոնգրեսն ու ԴԹրամփի հակառակորդները ստիպում են նրան արտաքին բնագավառում առավել վճռական քայլերի գնալ և երբեմն այդ ճնշումների ազդեցության տակ նոր վարչակարգը դիմում է նման քայլերի: Մասնավորապես Foreign Policy Research Institute-ը, Carnegie Center-ը քննադատում են ամերիկյան նոր վարչակարգին, որ նա Հարավային Կովկասում ակտիվ չէ, որ այդ տարածաշրջանում ԱՍՆ-ի դաշնակիցները իրենց խաբված են զգում, նվազում է այդ տարածաշրջանի կարևորությունը ՆԱՏՕ-ի համար, որ Թրամփի վարչակարգը կորցնում է իր հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ և այլն202: Հետևաբար, Մերձավոր Արևելքում ընդհանուր առմամբ անհաջողություն կրելով' անհրաժեշտ է «տանուլ տվածը» վերադարձնել Հարավային Կովկասում:

Ստեղծված պայմաններում ինչքան էլ սրվեն ռուս-ամերիկյան

հարաբերությունները, Սոսկվայում լավ են ըմբռնում, որ ավելի «պուտինասեր» նախագահ մոտ ժամանակներում Վաշինգտոնում չեն տեսնի: Միաժամանակ Թրամփի նկատմամբ երկրի ներսում ճնշումը չուժեղացնելու համար ՌԴ-ի և ԱՍՆ-ի ղեկավարները արտաքնապես սառնություն են ցուցաբերում, և նույն խաղը նկատվում է նաև Հարավային Կովկասում: Ջ.Բոլթոնի այցը Վրաստան Թբիլիսիի համար ՆԱՏՕ-ին անդամագրվելու հարցում այդպես էլ որևէ հստակություն չմտցրեց: Իր հերթին Բաքուն ևս մտածում է, որ ԱՍՆ-ը ադրբեջանամետ դիրքորոշում չունի: Հարավային Կովկասում ԱՍՆ-ի գլխավոր խնդիրը հարավկովկասյան հանրապետություններից Իրանին մեկուսացնելն է և Իրանի ու Սիրիայի հարցերում Սոսկվայի հետ փոխհամաձայնության գալը:

ԱՍՆ-ը մտահոգված է, որ հայկական թավշյա հեղափոխությունից հետո Դարաբաղյան կարգավորման գործընթացը կարող է առժամանակ սառեցվել: Սինսկի խմբի անդամներին անհանգստացնում էր այն հանգամանքը, որ ՀՀ-ում կարող են ուժեղանալ արմատական տրամադրություններն ու ուժերը, և բանակցությունները կարող են սկսվել «սպիտակ էջից»: Հարավային Կովկասում փխրուն

հավասարակշռությունը պահպանելու, ինչպես նաև ամերիկյան գործարար շրջանների շահերը պաշտպանելու համար ԱՍՆ-ին հարկավոր է ՌԴ-ի աջակցությունը: Վաշինգտունում հասկանում են, որ ՀԿ երկրների համար ստեղծված իրավիճակում ՌԴ-ն դիտարկվում է որպես ստեղծված հավասարակշռության գլխավոր երաշխավոր: Եթե Թբիլիսիում հիմնականում լռում են, ապա Երևանում ու Բաքվում այդ մասին բարձրաձայնում են:

200 Բաքուն նշանառության տակ է վերցնում Իրանի և Լեռնային Դարաբաղի միջև սահմանը // www.artsakhtert.com/arm/politics/item/25651.2018-11-22-1-57-35:

20 Հայ-իրանական սահմանը ամեն պահի կարող է փակվել ԱՍՆ-Իրան

հարաբերությունների պատճառով. Փաշինյան // https://news.am/ arm/news/ 478858. Html:

202 США. Азербайджан, Внешэкономсвязи, политика //regnum.ru.19 января 2018, N: 2463317.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

112

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Իր հերթին Ադրբեջանը շահագրգռված չէ, որպեսզի Վրաստանը հարաբերությունները բարելավվի ՌԴ-ի և ՀՀ-ի հետ, քանի որ դրա արդյունքում կթուլանա Բաքվի ազդեցությունը այդ երկրում: Իսկ Վրաստանի համար ԼՂ խնդրի առկայությունը հնարավորություն է տալիս առանց այլընտրանքի տրանսպորտային միջանցքի իր դերակատարումը պահպանել:

Այսպիսով՝ շնորհիվ ամերիկյան ՄՄԱ հայեցակարգի՝ Հարավային Կովկասը, որ նախկինում գտնվում էր եվրոպական երկրների շահերի ոլորտում և կարևորվում էր միայն տարածաշրջանային երկրների համար, հայտնվեց գլոբալ քաղաքականության կենտրոնում: Այն կարող էր ՌԴ-ի համար հանդիսանալ ինչպես անվտանգության գոտի, որը նրան բաժանում է աշխարհաքաղաքական մրցակիցներից, այնպես էլ հենակետ՝ Մոսկվայի հակառակորդների համար: Տրանսպորտային ու ռազմական նոր

տեխնոլոգիաների զարգացումը ՀԿ-ն վերածեցին յուրատեսակ կամրջի դեպի Մերձավոր Արևեք Միաժամանակ ՀԿ-ն դարձավ ՌԴ-ի տարածքը շրջանցնող ամենահեռանկարային տրանսպորտային միջանցքը, որով հնարավոր է կասպյան ավազանի էներգակիրները հասցնել Եվրոպա և նվազեցնել նրա կախվածությունը Մոսկվայից:

2008թ. ռուս-վրացական պատերազմը, Ուկրաինայի արևելքում ծավալվող իրադարձությունները վկայում են, որ ՌԴ-ն չի հանդուրժի, որ մերձբալթյան հանրապետություններից բացի որևէ այլ հետխորհրդային երկիր ընդգրկվի ՆԱՏՕ-ում: Տարածաշրջանի երկրների համար ԱՍՆ-ի քաղաքականության

ռազմավարությունը ՀԿ-ում դեռևս վերջնականապես չի ձևավորվել, և Վաշինգտոնը պատրաստ չէ տարածաշրջանում ռազմական գործողություններ վարել: Դրա փոխարեն տարածաշրջանում ՌԴ-ն ունի մի շարք առավելություններ: Հյուսիսային Կովկասում ՌԴ-ն կենտրոնացրել է խոշոր ռազմական ուժեր, Հարավային Կովկասում առկա են ռուսական ռազմակայաններ, և ՌԴ-ն պարբերաբար դրսևորում է իր ազգային շահերը պաշտպանելու համար ուժ կիրառելու պատրաստակամությունը:

Իսկ ի՞նչ վտանգներ ու մարտահրավերներ են Երևանի առջև ծառացել ամերիկյան նոր մարտավարության համատեքստում: Քանի որ Վաշինգտոնում իրատեսորեն կարծում են, որ հնարավոր չէ արմատականորեն փոխել հայ-ռուսական համագործակցության ֆորմատը, ապա հիմնականում աշխատում են հայ-իրանական հարաբերությունների սառեցման ուղղությամբ: Երևանը պետք է փորձի ԱՍՆ-ին բացատրել, որ իր ազգային անվտանգության տեսանկյունից չի կարող փակել հայ-իրանական սահմանը, և ինքը երբեք չի խաղում տարբեր երկրների հակասությունների վրա, այլ, ընդհակառակը, պատրաստ է օժանդակել դրանք վերացնելու ջանքերին:

Ամերիկյան հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ նվազեց 2013թ. սեպտեմբերի-3-ին, երբ ՀՀ-ն կողմնորոշվեց դեպի եվրասիական միությունը և աճեց, երբ 2017թ. նոյեմբերին կնքվեց ԵՍ-ՀՀ պայմանագիրը: Թավշյա հեղափոխությունը կրկին մեծացրեց Վաշինգտոնի ուշադրությունը Երևանի նկատմաբ: ԱՍՆ-ի համար լիովին պարզ չէ, թե ինչ քաղաքականություն են պատրաստվում վարել ՀՀ նոր իշխանությունները: Սպիտակ Տունը դրական է գնահատում հայկական թավշյա հեղափոխության հաղթանակը և հասկանում, որ լարված իրավիճակում մեծանում է փոքր երկրների նշանակություն ու դերակատարումը: Մինչև այժմ ՀՀ-ԱՍՆ հարաբերությունները համակարգային բնույթ չեն կրել և ավելի շատ ունեցել են տարբեր շրջանակներում համագործակցային բնույթ: Այստեղ կարևոր է Վաշինգտոնին համոզել, որ Երևանը կարող է միայն դրական դերակատարում ունենալ ռուս-ամերիկյան և ռուս-իրանական հարաբերություններում:

Մյուս կարևոր հանգամանքը ամերիկյան նոր վարչակարգին ներկայացնելն է, որ ՀՀ քաղաքականության առանցքային կողմերից է Արցախի անվտանգության երաշխավոր լինելը: Երևանի համար նոր իրավիճակն այն է, որ Վաշինգտոնը, ակտիվորեն «ներխուժելով» ՌԴ ավանդական գոտի, վիճարկում է Մոսկվայի

113

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

կարգավիճակը Հարավային Կովկասում, իսկ արցախյան հիմնախնդրի լուծման տրամաբանությունը կարող է դիտարկվել ամերիկյան շահերի տեսանկյունից: Եթե նույնիսկ համարենք, որ ԱՍՆ-ը ԼՂ հակամարտության գոտում չի պատրաստվում մրցակցել Ռուսաստանի հետ, ապա միանշանակ է, որ Վաշինգտոնը ամրապնդում է իր ներկայությունը:

Երևանը անվտանգության ոլորտներում չի պատրաստվում շրջադարձային փոփոխություններ իրականացնել, և մի՞թե արտաքին քաղաքականության այդ շարունակականությունն ու կայունությունը ԱՍՆ-ի համար ավելի գերադասելի չէ, քան այն ճանապարհը, որով անցել է Վրաստանը, կամ այն խնդիրները, որոնք նրա համար պարբերաբար ստեղծում է ՈՒկրաինան:

Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ ԱՍՆ-Ադրբեջան հարաբերությունների զարգացման վեկտորը անընդմեջ չի կարող դրական լինել, քանի որ անկախ այդ երկրի ռեսուրսներից' այնտեղ առկա կոռուպցիան, մարդու իրավունքների համատարած խախտումները, իշխանության ու կառավարման ոչ ժողովրդավարական բնույթը Վաշինգտոնում պարբերաբար առաջացնելու են դժգոհություններ եթե ոչ Թրամփի վարչակարգում, ապա' Կոնգրեսում: Այդ դեպքում հայկական կողմի համար կարևորվում է Մոսկվայի հետ ռազմավարական դաշինքի առկայության հետ մեկտեղ պահպանել նաև հավասարակշռություն հայ-ամերիկյան հարաբերություններում:

Բոլթոնի այցից հետո ԼՂ կարգավորման ուղղությամբ իր քաղաքականությունը ակտիվացրեց նաև Մոսկվան: Ս.Լավրովը մոտ տասը ժամ տևողությամբ հանդիպում ունեցավ Ի.Ա[իևի հետ և հայտարարեց, որ Ադրբեջանը «կառուցողական է տրամադրված»203: Ադրբեջանը, իրական սպառնալիք զգալով (Իրան+ԱՍՆ), պետք է ապավինի նաև ՌԴ-ի աջակցությանը: Իր հերթին Մոսկվան, ՀՀ-ի հետ պահպանելով հարաբերությունների ներկա մակարդակը, փորձելու է ՀԿ-ում գլխավոր գործընկեր դարձնել Ադրբեջանին և դրանով մեծացնել ճնշումները Վրաստանի նկատմամբ: Օգտագործելով այդ վիճակը' ՌԴ-ն նաև կաշխատի մեծացնել իր ռազմական ներկայությունը ընդհուպ Արցախ-Ադրբեջան շփման գծում: Այդ իսկ պատճառով հայկական նոր իշխանությունները, որոնք վայելում են բնակչության զգալի մասի աջակցությունը, ունեն անհրաժեշտ ռեսուրսներ' ճկուն ու իրատեսական քաղաքականություն վարելու համար, որի իրական գրավականը հայ-ռուսական դաշինքի հետագա ամրապնդումն է:

Ժամանակին Դ.Թամփը մեծ սխալ համարեց Մերձավոր Արևելք ամերիկյան զորք մտցնելը: Միաժամանակ նա սխալ համարեց Բ.Օբամայի կողմից այդ զորքի դուրս բերումը: Նույն սխալը կգործի Դ.Թրամփի վարչակարգը ներկայումս, եթե իրանական խնդրի լուծման համատեքստում փորձի կարգավորել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Առավել ևս հիմա, երբ 2016թ. ապրիլւան հնգօրյա պատերազմից հետո բանակցությունները փակուղի են մտել: Նման մոտեցումը չի կարող արդյունավետ լինել, քանի որ նախ' չի կարող տարածաշրջանի երկրների շրջանում անվտանգային տեսանկյունից վստահություն ներշնչել, ապա' կխաթարի ՀԿ-ի երկրների կայունությունն ու անվտանգությունը:

203 Փակ համաձայնություններ, գործարքներ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ ծրագրեր են դիտարկվում Ռուսատանում //https://168.am/2018/12/16/1057:

114

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

DONALD TRUMP ADMINISTRATION’S NEW TRENDS IN SOUTH CAUCASUS POLICY

MARUT VARDAZARYAN

Yerevan State Unicersity, PhD in History, Associate Professor of the Chair of International Relations and Diplomacy,

Yerevan, Republic of Armenia

EREM VARDAZARYAN

Yerevan State University, PhD in Political Sciences, Assistant Professor of the Chair of International Relations and Diplomacy,

Yerevan, Republic of Armenia

In recent times, the US has been again attempting to expand its presence in South Caucassus region as part of the «Greater Middle East».The essence of the concept of the Greater Middle East is the introduction of the implementation of democratic reforms and the liberalization of the economy. This theoretically substantiates the need and feasibility of US intervention in the region. South Caucassus has important but not vital benefit for the US as it is mostly valued it the context of relations with Russia, Iran amd Turkey. D. Trump’s administration especially highlighted the importance of the US presence in the region while tightening sanctions on Iran. The US sees the importance of bilateral relations development in the area, as it does not consider the region of South Caucasus as a single entity.

The main threat for the Republic of Armenia (RA) is Washinton’s attempts of imposing compromises on RA in the context of splving the Iranian issue. This approach cannot be beneficial and will jeopardise the balance and stability in South Caucasus.

Key words: USA, Greater Middle East, White House, Southern Gas Corridor, Armenia, Azerbaijan, Georgia, Russia, Iran, Turkey.

115

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

НОВЫЕ ТЕНДЕНЦИИ В ЮЖНОКАВКАЗСКОЙ ПОЛИТИКЕ АДМИНИСТРАЦИИ Д. ТРАМПА

МАРУТ ВАРДАЗАРЯН

Кандитат исторических наук, доцент кафедры международных отношений и дипломатии ЕГУ, г.Ереван, Республика Армения

ЕРЕМ ВАРДАЗАРЯН

Кандидат политических наук, ассистент кафедры международных отношений и дипломатии ЕГУ, г.Ереван, Республика Армения

В статье освещается проводимая в последнее время Соединенными Штатами Америки политика на Южном Кавказе, который Вашингтон рассматривает как составную часть Большого Ближнего Востока. Концепция Большого Ближнего Востока предполагает реализацию в регионе демократических реформ и либерализацию экономики. Этим теоретически обосновывается необходимость и целесообразность вмешательства США в данный регион. Для США Южный Кавказ имеет важное, но не жизненное значение, и его важность рассматривается в контексте отношений с Россией, Ираном, Турцией. В условиях ужесточения санкций по отношению к Ирану администрация Д. Трампа снова придает значимость усилению своей роли в этом регионе. США не рассматривают южнокавказский регион как одно целое и считают важным развитие двухсторонних отношений.

Главная угроза для Республики Армения в том, что в контексте решений иранской проблемы Вашингтон пытается добиться от армянской стороны уступок. Подобный подход не только не может быть эффективным, но и нарушает стабильность и равновесие на Южном Кавказе.

Ключевые слова: США, Большой Ближний Восток, Белый дом, Южный газовый коридор, Армения, Азербайджан, Грузия, Россия, Иран, Турция.

116

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.