Научная статья на тему 'ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ'

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
260
54
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
էթնո-քաղաքական հակամարտություն / հեգեմոնիա / կասպիան տարածաշրջան / ռազմաքաղաքական դաշինք / արտաքին քաղաքականություն / տարանցիկ երկիր / նախապայմանների քաղաքականություն / դիվանագիտական հարաբերություններ / արձանագրություններ / ETHNOPOLITICAL CONFLICT / HEGEMONY / CASPIAN REGION / MILITARY-POLITICAL ALLIANCE / FOREIGN POLICY / TRANSIT COUNTRY / PRECONDITIONS POLICY / DIPLOMATIC RELATIONS / PROTOCOLS / ЭТНОПОЛИТИЧЕСКИЙ КОНФЛИКТ / ГЕГЕМОНИЯ / КАСПИЙСКИЙ РЕГИОН / ВОЕННО-ПОЛИТИЧЕСКИЙ АЛЬЯНС / ВНЕШНЯЯ ПОЛИТИКА / ТРАНЗИТНАЯ СТРАНА / ПОЛИТИКА ПРЕДПОСЫЛОК / ДИПЛОМАТИЧЕСКИЕ ОТНОШЕНИЯ / ПРОТОКОЛЫ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Բալասանյան Գրիգոր, Նանյան Դիանա

Հոդվածի նպատակն է ցույց տալ ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիայի իրականացրած քաղաքականությունը Հարավային Կովկասում: Մեր խնդիրն է ներկայացնել Թուրքիայի դիրքորոշումը ԼՂՀ հիմնախնդրում, ինչպես նաև Թուրքիայի իրականացրած քաղաքականությունը Աբխազիայում: Ուշադրության է արժանի նաև թուրք-վրաց-ադրբեջանական համագործակցությունը Հայաստանի դիրքորոշումը: Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, սինթեզ, պատմականության սկզբունք), այնպես էլ հատուկ (ձևական-տրամաբանական, համեմատական) մեթոդներ: Հետազոտության արդյունքում հանգել են եզրակացության, որ ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանում նոր թափ ստացան արդեն իսկ սառեցված հակամարտությունները, ինչպես նաև ծագեցին նորերը: Ստեղծված իրավիճակում Թուրքիան ակտիվացրեց քաղաքականությունը Հվ. Կովկասում՝ հավակնելով դառնալ տարածաշրջանային դերակատար, սակայն մի շարք հանգամանքներ այդպես էլ թույլ չտվեցին նրան ստանձնելու այդ «տիտղոսը»: Այդ հանգմանքներից էր ՀՀ-ն նրա հետ անմիջականորեն կապված ԼՂՀ հիմնախնդիրը: Տարածաշրջանային մեկ այլ խնդիր էր Աբխազիայի խնդիրը, որը, որպես դամոկլյան սուր, Թուրքիան ճոճում էր Վրաստանի գլխին՝ ունենալով բավականին խոշոր համայնք: Կարևոր իրադարձություն էր նաև տարածաշրջանում թուրք-վրաց-ադրբեջանական եռակողմ համագործակցությունը, որն իր բոլոր երանգներով ուղղված է ՀՀ-ի դեմ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

TURKEY'S POLICY IN THE SOUTH CAUCASUS AND FACTOR OF THE NON RECOGNIZED STATES

The purpose of this article is to illustrate Turkey's policy in the South Caucasus after the collapse of the USSR. Our task is to present Turkey's stance on the NKR issue, as well as Turkey's policy in Abkhazia, and Turkish-Georgian-Azerbaijani relations and Armenia's position. Sociological (analysis, synthesis, the principle of history) and special (formal-logical, comparative) research methods were used in the course of the study. As a result of the research we came to the conclusion that after the collapse of the USSR frozen conflicts in the region gained new momentum and new ones emerged. In the current situation, Turkey strengthened its policy in the Caucasus, claiming to be a regional player, but a number of circumstances did not allow it to assume this "title". One of such circumstances was the Republic of Armenia and the NKR problem directly related to it. Another regional problem was the problem of Abkhazia. Another important event was the Turkish-Georgian-Azerbaijani trilateral cooperation in the region, which is directed against Armenia in all its shades.

Текст научной работы на тему «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ,

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

POLITICAL SCIENCE, INTERNATIONAL RELATIONS ПОЛИТОЛОГИЯ, МЕЖДУНАРОДНЫЕ ОТНОШЕНИЯ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ*

ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ԱԵԳՄՄանդամ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

ԴԻԱՆԱ ՆԱՆՅԱՆ

Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոս, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն

[email protected]

Հոդվածի նպատակն է ցույց տալ ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիայի իրականացրած քաղաքականությունը Հարավային Կովկասում: Մեր խնդիրն է ներկայացնել Թուրքիայի դիրքորոշումը ԼՂՀ հիմնախնդրում, ինչպես նաև Թուրքիայի իրականացրած քաղաքականությունը Աբխազիայում: Ուշադրության է արժանի նաև թուրք-վրաց-ադրբեջանական համագործակցությունը և Հայաստանի դիրքորոշումը:

Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, սինթեզ, պատմականության սկզբունք), այնպես էլ հատուկ (ձևական-տրամաբանական, համեմատական) մեթոդներ:

Հետազոտության արդյունքում հանգել են եզրակացության, որ ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանում նոր թափ ստացան արդեն իսկ սառեցված հակամարտությունները, ինչպես նաև ծագեցին նորերը: Ստեղծված իրավիճակում Թուրքիան ակտիվացրեց քաղաքականությունը Հվ. Կովկասում' հավակնելով դառնալ տարածաշրջանային դերակատար, սակայն մի շարք հանգամանքներ այդպես էլ թույլ չտվեցին նրան ստանձնելու այդ «տիտղոսը»: Այդ հանգմանքներից էր ՀՀ-ն և նրա հետ անմիջականորեն կապված ԼՂՀ հիմնախնդիրը:

Տարածաշրջանային մեկ այլ խնդիր էր Աբխազիայի խնդիրը, որը, որպես դամոկլյան սուր, Թուրքիան ճոճում էր Վրաստանի գլխին' ունենալով բավականին խոշոր համայնք:

Կարևոր իրադարձություն էր նաև տարածաշրջանում թուրք-վրաց-ադրբեջանական եռակողմ համագործակցությունը, որն իր բոլոր երանգներով ուղղված է ՀՀ-ի դեմ:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 12.12.2019թ.:

է 03.10.2019թ., գրախոսվել' 30.10.2019թ., տպագրության

12

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Հիմնաբառեր' էթնո-քաղաքական հակամարտություն, հեգեմոնիա, կասպիան տարածաշրջան, ռազմաքաղաքական դաշինք, արտաքին քաղաքականություն, տարանցիկ երկիր, նախապայմանների քաղաքականություն, դիվանագիտական հարաբերություններ, արձանագրություններ:

1990-ական թթ.-ին միջազգային հարաբերություններում տեղ գտան դարակազմիկ իրադարձություններ, որոնք սահմանելու էին աշխարհաքաղաքական նոր կարգեր և փոփոխելու արդեն իսկ գոյություն ունեցող աշխարհակարգը: Այդ իրադարձություններից թերևս կարելի է առանձնացնել ԽՍՀՄ փլուզումը, որը և պարարտ հող նախապատրաստեց իր գոյության շրջանում սառեցված հակամարտությունների ի հայտ գալու համար: Հակամարտություններից անմասն չմնացին նախկին հետխորհրդային հանրապետությունները, մասնավորապես՝ արցախյան հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, աբխազական և հարավօսեթական հակամարտությունները Վրաստանի հետ և այլն:

Էթնո-քաղաքական հակամարտություններից զատ' միջազգային հարաբերություններում ի հայտ եկան նոր, ավելի լուրջ վտանգներ: Խոսքն այն մասին է, որ միջազգային բեմահարթակում տեղի ունեցավ ուժերի հարաբերակցության փոփոխություն: Սառը պատերազմում հաղթանակած ԱՄՆ-ը ցանկանում էր հաստատել իր հեգեմոնիան ամբողջ աշխարհում: Ուստի ԽՍՀՄ փլուզումը և Սառը պատերազմի ավարտն իր հետ բերեց ինչպես կայունություն, այնպես էլ անկայունություն ամբողջ աշխարհում: Այն հակամարտությունների նոր օջախների բռնկման պատճառ

դարձավ, որոնցից շատերն այսօր էլ լուծում չեն ստացել:

Նման իրավիճակում Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կրկին հայտնվեցին Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում: Թուրքիային թվում էր, թե եկել է ժամանակը, երբ հնարավոր կլինի ստեղծել Մեծ Թուրան պետությունը, որը ձգվելու էր Ադրիատիկ ծովից մինչև Չինաստան: Այդ տարածքները ընդգրկելու էին Կենտրոնական Ասիան, Բալկաններ ու Կովկասը1։

Փաստորեն Թուրքիայի համար ստեղծվել էին նպաստավոր պայմաններ՝ այս տարածաշրջան ներթափանցելու համար:

ԽՍՀՄ փլուզումը և Հարավային Կովկասում ինքնիշխան պետությունների ի հայտ գալը հիմնարար կերպով փոխեցին Թուրքիայի Եվրասիական քաղաքականությունը: Հարավային Կովկասը աշխարհատնտեսական, ռազմավարական և անվտանգության տեսանկյունից մեծ կարևորություն էր ներկայացնում Թուրքիայի համար, ուստի Թուրքիան սկսեց ակտիվ քայլեր ձեռնարկել՝ ներթափանցելու Հարավային Կովկաս: Այդ ուղղությամբ առաջին քայլերից մեկը Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի հետ սերտ հարաբերություններ հաստատելու քաղաքականությունն էր:

Վերոնշյալ տարածաշրջաններում Թուրքիան ԱՄՆ օգնությամբ հավակնում էր լուրջ դերակատար դառնալ: Արդյունքում՝ Թուրքիան սկսեց հանդես գալ որպես գործիք Արևմուտքի ձեռքում՝ հետխորհրդային տարածաշրջանից, մասնավորապես Կենտրոնական Ասիայից ու Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու համար: Մյուս կողմից՝ նոր նշանակություն ձեռք բերեց տարածաշրջանում կառուցվող խողովակաշարերի համար պայքարը, որի մասնակիցներից մեկը դարձավ Թուրքիան' փորձելով դառնալ տարանցիկ երկիր և դրանով բարձրացնել իր աշխարհաքաղաքական նշանակությունը: 1

1 DePauw Freddy Turkey’s Polices in Trancaucasia, Contested borders in the Caucasus, VUB University, Press 1996, http://poli.vub.ac.be/publi/ContBorders/eng/ch0801.htm.

13

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի անկախության վերականգնումից հետո հայ-թուրքական հարաբերություններում անհեռանկարային կարգավորման մի քանի փորձեր տեղի ունեցան: Այսպիսով՝ 1996 թվականից հետո նկատվեցին մի շարք փոփոխություններ, թեև դիվանագիտական հարաբերություններ այդպես էլ չհաստատվեցին, իսկ

Հայաստանի շրջափակումը չվերացվեց:

1997թ.-ին ստեղծվեց «հայ-թուրքական բիզնեսի զարգացման խորհուրդը», որի գործունեությունը բավական համեստ էր: Փոխարենը, ակտիվացան հասարակական կազմակերպությունների մջև շփու^երը2:

2001թ.-ին Հայաստանը Ստամբուլում բացեց Սևծովյան համագործակցության մշտական ներկայացուցչություն3:

ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո ՀՀ-ի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը մասնակի փոփոխություններ արձանագրեց:

Թուրքիայի քաղաքական շրջանակներում նույնիսկ հայտարարություններ եղան, որ եթե հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի վերաբացումը բխեն Թուրքիայի շահերից, ապա վերջինս հաշվի չի նստի Ադրբեջանի հետ: Իրականում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Թուրքիայի համար արդյունավետ միջոց էր իր հեռագնա նպատակներին հասնելու համար: Կարող ենք ասել, որ Թուրքիան, Հայաստանի հետ

հարաբերությունները վերականգնելով, կարող էր լուծել մի քանի կարևոր հարցեր, այն է' ցեղասպանության ճանաչման գործընթացի սառեցում, ԱՄՆ նորընտիր նախագահի առաջին ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» բառի օգտագործման արգելափակում, Հայաստանի իշխանությունների ու Սփյուռքի միջև աննախադեպ լարվածություն Ցեղասպանության հարցում, աննախադեպ կարևոր

դերակատարություն տարածաշրջանում, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ հարաբերությունների էական բարելավում4:

Այսպիսով, Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնման փորձը Թուրքիայի կողմից հորինված հերթական մի խաղ էր: Այնուամենայնիվ, Թուրքիայի հետագա քայլերը ցույց էին տալու, որ այն, տեղի տալով ադրբեջանական կողմի ճնշումներին, հերթական անգամ գերեզմանելու էր Հայաստանի հետ

հարաբերությունների կարգավորման փորձը:

Պետք է նշել, որ հետագայում ակտիվացան նաև արտգործնախարարների մակարդակով հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվում էին այլընտրանքային տարբերակներ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Վ. Օսկանյանի վկայությամբ' այդ հանդիպու^երի սկիզբը խոստու^ալից էր, սակայն յուրաքանչյուր հաջորդ հանդիպում ավելի անարդյունավետ էր, քան նախորդը: Վերջին հանդիպման ընթացքում Գյուլն իր հայ գործընկերոջը տեղեկացրեց, որ Թուրքիայի կառավարությունը ձեռնպահ կ^ա Հայաստանի հետ

համագործակցային որևէ քայլ ձեռնարկելուց, քանի դեռ արցախյան հարցում շոշափելի առաջընթաց չկա5: Արդեն իսկ ակնհայտ էր, որ Թուրքիան առաջ է քաշելու

Սաֆրաստյան Ռ., Թուրքիայի Հանրապետության պատմություն: Բուհական դասագիրք, Ե., 2018թ., էջ 282:

3 Տե'ս ՀՀ Արտաքին գործերի պաշտոնական կայք էջ, https://www.mfa.am/hy/international-organisations/15:

4 Սիմոնյան Ա. Հ., Հայագիտության հարցեր, հանդես 2(8), Ե., 2016, էջ 17:

Սաֆրաստյան Ռ.,

դասագիրք, Ե., 2018թ., էջ 282:

Թուրքիայի Հանրապետության պատմություն: Բուհական

14

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

նախապայմանների իր քաղաքականությունը, որը, բնականաբար, մերժվելու էր պաշտոնական Երևանի կողմից:

2008թ.-ին Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականության մեջ տեղի ունեցան զգալի փոփոխություններ, որոնք հիմնականում թելադրված էին ռուս-վրացական պատերազմում ՌԴ-ի հաղթանակով: ՌԴ-ն պատերազմից հետո վերստին ակտիվացրեց իր դերակատարությունը տարածաշրջանային հակամարտություններում: Դրան հետևեց ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը երկարաձգելու առաջարկը6: Նման պարագայում տագնապալից իրավիճակում հայտնվեց առաջին հերթին Թուրքիան, հատկապես երբ ՀՀ-ի իշխանությունները հանդես եկան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ: Այսպիսով, պատերազմից հետո պարզ դարձավ Թուրքիայի՝ տարածաշրջանային առաջատար դառնալու հնարավորությունների բացակայության փաստը, և այն ներքաշվեց հայ-թուրքական հարաբերութունների կարգավորման դաշտ:

Սկիզբ էր առնում մի գործընթաց, երբ Թուրքիան Հարավային Կովկասում աստիճանաբար կորցնում էր դիրքերը: Դա էր պատճառը, որ Թուրքիան վերստին ակտիվացրեց «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը և փորձեց հանդես գալ տարածաշրջանային նոր ծրագրերով, որոնցից մեկը Ռ.Թ.Էրդողանի առաջ քաշած Կովկասի կայունության ու համագործակցության պլատֆորմի գաղափարն էր:7 Այդ ծրագրի գլխավոր նպատակն էր չեզոքացնել պատերազմից հետո տեղի ունեցած փոփոխությունները և վերահաստատել իր՝ տարածաշրջանային դերակատար լինելու հանգամանքը: Սակայն ծրագիրը տապալվեց, և դրան զուգընթաց առաջ մղվեց հայ-թուրքական հաշտեցման գործընթացը:

Հատկանշական է, որ նոր թափ առած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջին հերթին մեծ դժգոհություն առաջացրեց Ադրբեջանում և իր ազդեցությունը ունեցավ թուրք-ադրբեջանական

հարաբերությունների վրա: Ադրբեջանական կողմը ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մեջ որոշակի վտանգներ էր տեսնում: Ադրբեջանն այդ գործընթացը համարում էր Անկարայի ու Բաքվի միջև համագործակցության առանցքային սկզբունքների դավաճանություն՝ վախենալով, որ սահմանները բացելու և Հայաստանը մեկուսացումից հանելու դեպքում ինքը կկորցնի կարևոր լծակներ՝ ազդելու Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունների վրա:8 Լարվածությունը հատկապես խորացավ, երբ Ցյուրիխում ստորագրվեցին արձանագրությունները: Դրան ի պատասխան՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը խորացավ էներգետիկ բնագավառում:

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը դիմեց մանիպուլւացիոն քաղաքականության՝ առաջ քաշելով նավթային գործոնը, որը, բնականաբար, դառնալու էր գործընթացի արգելակմանը նպաստող հիմնական գործոններից մեկը: Կարծում ենք, որ թուրք-ադրբեջանական եղբայրական հարաբերությունների «զոհաբերումը» կարող էր բավականին թանկ նստել Թուրքիայի վրա՝ ընդհում մինչև զրկվելը էներգետիկ պաշարներից և այն խոշոր ծրագրերից, ինչպիսիք էին՝ Բաքու-

6 Протокол № 5 между Российской Федерацией и Республикой Армения о внесении изменений в Договор между Российской Федерацией и Республикой Армения о российской военной базе на территории Республики Армения от 16 марта 1995 г., 20.08.2010, http://www.mid.ru/foreign_policy/intemational_contracts/2_contract/-/storagviewer/bilateral/page-97/45120.

7 Սիմոնյան Ա. Հ., Հայագիտության հարցեր, հանդես 2(8), Ե., 2016, էջ 4:

8 Mikhelidze N., The Turkish-Armenian Rapprochement at the Deadlock // Istituto Affari Internazionali, March 2010 p. 4.

15

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Թբիլիսի-Ձեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին:

Ադրբեջանի քաղաքականության հանգուցալուծումը եղավ այն, որ Ադրբեջանի նավթային ընկերությունը պայմանագիր կնքեց ռուսական «Գազպրոմի» հետ: Այնուհետև Ի.Ալիևը հանդես եկավ կոշտ արձագանքով և զգուշացրեց, որ եթե Թուրքիան շարունակի այդ քաղաքականությունը, Ադրբեջանն իր ամբողջ գազը կարտահանի ՌԴ9:

Իրադարձությունների ընթացքը ցույց էր տալիս, որ Անկարան մտադիր է հետքայլ կատարելու ձեռք բերված պայմանավորվածություններից և միջազգային պարտավորություններից: Թուրքիան սկսեց նախապայմանների քաղաքակա-

նությունը, այն է՝ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորում՝ հօգուտ Ադրբեջանի: Փաստորեն, Ադրբեջանին հաջողվեց «ստիպել» Թուրքիային' Հայաստանի հանդեպ վարելու նախապայմանների քաղաքականություն, որը հակասում էր թուրքական «զրո խնդիրներ հարևանների հետ» սկզբունքին: Թուրքիան ստիպված եղավ ընտրություն կատարել երկու կարևոր առաջնահերթությունների միջև՝ հաշվի առնելով սեփական շահերը: Երկար ժամանակ Թուրքիան փորձում էր զերծ մնալ այդ ընտրությունից, որը սահմանափակելու էր նրա քաղաքական ներկայությունը տարածաշրջանում, սակայն Ադրբեջանի կեցվածքի պատճառով ընտրություն կատարեց հօգուտ երկրորդի: Դրա դրսևորումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սառեցումն էր: Արդյունքում՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծում ստացավ 2010թ.-ի ապրիլի 24-ի նախօրյակին. ապրիլի 22-ին Հայաստանի իշխող կոալիցիան նախ որոշում կայացրեց ՀՀ Ազգային ժողովում արձանագրությունների վավերացման ընթացքը առկախելու մասին, ինչը նշանակում էր գործընթացի սառեցում10: Նույն օրը հետևում է Ս. Սարգսյանի հայտարարությունը ՀՀ կողմից արձանագրությունների վավերացումը կասեցնելու մասին։ Այդ մասին ծանուցումն ուղարկվում է Թուրքիայի Հանրապետություն11: Այդպիսով ավարտվում է դիվանագիտական հարաբե-

րությունների վերականգնման փորձի ևս մեկ փուլ։

ԹՈՒՐՔ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱԲԽԱԶԻԱՅԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանը դարձավ Թուրքիայի ամենակարևոր արտաքին քաղաքական գործընկերներից մեկը: Թուրքիայի համար Վրաստանի կարևորությունը հիմնականում պայմանավորված էր երկու գործոնով: ԽՍՀՄ փլուզումից հետո թուրք-հայկական հարաբերությունները լարված բնույթ էին կրում, ուստի Թուրքիայի համար Վրաստանը դարձավ հիմնական դարպաս դեպի Կենտրոնական Ասիա: Երկրորդ գործոնը գլխավորապես կապված էր Թուրքիայի էներգետիկ քաղաքականության հետ, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի հետ: Բացի այդ, Թուրքիայի համար լրջագույն խնդիր էր Ադրբեջանի հետ անմիջական սահման չունենալու հարցը: Խնդիրն այն էր, որ Թուրքիան Ադրբեջանի հետ անմիջական սահման չուներ, և տվյալ պարագայում Վրաստանը դառնում էր «կամուրջ» ու հնարավորություն ընձեռնում Թուրքիային մուտք գործելու էներգետիկ ռեսուրսներով հարուստ կասպիական տարածաշրջան:

9 Սիմոնյան Ա. Հ., Հայագիտության հարցեր, հանդես 2(8), Ե., 2016, էջ 11:

10 Տե'ս Կոայիցիայի հայտարարությունը արձանագրությունների վերաբերյալ, 22.04.2010, https://www.aysor.am/am/news/2010/04/22/NA-protocols/140490:

11 Նախագահ Սերժ Սարգսյանի հեռուստաուղերձը Հայաստան-Թուրքիա

հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ, 22.04.2010,

https://www.aysor.am/am/news/2010/04/22/serzh-sargsyan-address/140902:

16

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Այսինքն' Անդրկովկասում սեփական դիրքերն ամրապնդելու քաղաքականությունն իրականացնելս Թուրքիան հատկապես կարևորում էր Վրաստանի աշխարհագրական դիրքը, որը վերոհիշյալ էներգետիկ ռեսուրսների տեղափոխման ճանապարհին միակ կամուրջն էր, քանի որ մյուս հավանական կամուրջը' Հայաստանի Հանրապետության տարածքը, հասկանայի պատճառներով դուրս էր մղվում թուրքական արտաքին քաղաքականության հաշվարկներից:

Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով' Թուրքիան 1991 թ.-ի նոյեմբերի 1-ին ճանաչեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը12: Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ Վրաստանն էլ իր հերթին շահագրգռված էր թուրք-ադրբեջանական կողմի հետ համագործակցությամբ' գիտակցելով սեփական շահերը որպես տարանցիկ երկիր: Այդ հարաբերությունների խորացմանը հատկապես նպաստեցին Ռուսաստանի հետ լուրջ տարաձայնություններն ու հարաբերությունների բացակայությունը: Ինչևիցե, սրանք էին հիմնական դրդապատճառները, որոնք ստիպեցին Թուրքիային առանձնահատուկ վերաբերմունք դրսևորել Վրաստանի նկատմամբ:

Վրաստանի անկախությունը ճանաչելուց հետո Թուրքիան իր օրակարգի առանցքային հարցերից մեկը դարձրեց Աբխազիայի կարգավիճակի շուրջ առաջացած վրաց-աբխազական հակամարտության նկատմամբ սեփական մոտեցումների ձևավորումը:

Սկսած 1990-ական թվականներից' թուրքական իշխանությունները

պաշտոնական հայտարարություններում մշտապես հանդես են եկել Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքի պաշտպանության դիրքերից, սակայն միևնույն ժամանակ շարունակում էր զարգանալ Անկարայի ու Սուխումի միջև առկա համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Անկարայի քաղաքականությունը պայմանավորված է մի շարք արտաքին ու ներքին գործոններով: Մի կողմից' Սուխումի նկատմամբ Անկարայի որդեգրած քաղաքականության օրակարգի վրա անմիջական ազդեցություն ունի Ռուսաստանի ու Վրաստանի հետ Թուրքիայի ունեցած համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ոլորտներում, մյուս կողմից' թուրքական իշխանությունները գործ ունեն միջազգայնորեն չճանաչված պետության հետ, որի օգտին վրաց-աբխազական պատերազմի սկսվելուց հետո ակտիվ լոբբիստական գործունեություն են իրականացնում Թուրքիայում հաստատված աբխազական ու չերքեզական համայնքները: Չպետք է մոռանալ նաև այն հանգամանքը, որ Թուրքիայում աբխազների ու չերքեզների թիվը հասնում է մոտ 2 մլնի:

Չխոչընդոտելով իր տարածքում բնակվող աբխազներին ու հյուսիսկովկասցիներին Աբխազիային աջակցություն ցուցաբերելու փորձերը' Թուրքիան միշտ էլ պաշտոնապես հանդես է եկել Վրաստանի տարածքային ամբողջականության օգտին: Վրաց-աբխազական պատերազմի սկսվելուց հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հ. Չեթինը հայտարարել է, որ դա Վրաստանի ներքին գործն է: Իր հերթին Թուրքիայի փոխվարչապետ Է.Ինոնյուն դատապարտել է Հարավային Օսիային և Աբխազիային Վրաստանում տեղի ունեցած ընտրություններին չմասնակցելու համար: Ավելին, 1992թ.-ի հոկտեմբերի 13-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հանդես եկավ Վրաստանի տարածքային ամբողջականությունն ընդունող հայտարարությամբ:

Բնականաբար, Թուրքիան չէր վտանգելու տարածաշրջանային սեփական շահերը, որոնք ուղղակիորեն կապված էին Վրաստանի հետ:

12 Արշակյան Գ., Եղիազարյան Ա., Թուրք-վրացական հարաբերությունները Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում 1991-2001 թթ.,, «21-րդ դար», թիվ 2 (48), 2013, էջ 42:

17

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Վրաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը ավե[ի հետևողական դարձավ, երբ Անդրկովկասում վերստին ակտիվացավ Ռուսաստանի քաղաքականությունը:

Մասնավորապես, 2008թ.-ի օգոստոսյան իրադարձություններից և Ռուսաստանի կողմից Աբխազիայի ճանաչումից հետո Թուրքիան ակտիվացրեց իր քաղաքականությունն Աբխազիայում:

Աբխազիայի հետ հարաբերությունների դինամիկ զարգացումը Թուրքիան բացատրում էր Աբխազիայի ու Վրաստանի հաշտեցման նպատակով: Իրականում Թուրքիան, հստակ գիտակցելով սեփական երկրում աբխազական համայնքի կարևորությունը, այն օգտագործում էր իբրև գործիք տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու նպատակով: Ստեղծված իրավիճակում Թուրքիայի՝ «միջնորդի» դերակատարության ստանձնումը Վրաստանին դժգոհելու

հնարավորություն չէր ընձեռնում: Սակայն Թուրքիայի ակտիվությունն այդ տարածաշրջանում չէր կարող չանհանգստացնել Թբիլիսիին և սառեցնող ազդեցություն չունենալ թուրք-վրացական հարաբերությունների վրա: Վրաստանին անհանգստացնում էր այն հանգամանքը, որ Թուրքիան կարող է ճանաչել Աբխազիայի անկախությունը:

Ստեղծված իրավիճակը երկու երկրների միջև կարող էր հանգեցնել լուրջ քաղաքական լարվածության, ինչը հարկավոր չէր կողմերից և ոչ ոքի, ուստի Թուրքիան քայլեր ձեռնարկեց քաղաքական լարվածությունը մեղմելու համար: Մասնավորապես, պատերազմի օրերին սկսեց մարդասիրական օգնություն ցուցաբերել Վրաստանին13:

Այսպիսով, կարող ենք ասել, որ Վրաստանի հետ հարաբերությունների բարելավմամբ Թուրքիան նպատակ էր հետապնդում տարածաշրջանում գերակա դիրք զբաղեցնել: Չի կարելի անտեսել նաև այն հանգամանքը, որ նոր թափ ստացող թուրք-վրաց-ադրբեջանական եռակողմ հարաբերությունները միտված էին տարածաշրջանում թուլացնելու Ռուսաստանի ազդեցությունը և ապահովելու ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ներկայությունը տարածաշրջանում, ինչը դրսևորվեց ինչպես էներգետիկ, այնպես էլ ռազմաքաղաքական համագործակցության բնագավառներում: Ինչ վերաբերում է Աբխազիայի խնդրին, ապա թուրքական քաղաքական շրջանականերում պաշտոնապես ճանաչվել է Վրաստանի տարածքաին ամբողջականությունը, սակայն փաստ է, որ Թուրքիան առիթը բաց չի թողնում օգտագործելու աբխազական ու չերքեզական համայնքի առկայությունը:

ԹՈՒՐՔ-ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական գործընթացների

ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանի պետությունները հակված են համագործակցելու ինչպես համաշխարհային ուժային կենտրոնների հետ, այնպես էլ զարգացնելու հարաբերությունները տարածաշրջանում հարակից պետությունների հետ:

Նմանատիպ է թուրք-վրաց-ադրբեջանական գործընկերությունը, որը հիմնված է տնտեսական, քաղաքական ու ռազմաքաղաքական փոխգործակցության վրա: Բաքու-Թբի[իսի-Ջեյհան նավթամուղի նախագծի հաջող կենսագործումը և դրա

13 Արշակյան Գ., Օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի ազդեցությունը թուրք-վրացական հարաբերությունների վրա, Ե., 2013թ., էջ 149:

18

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

հետևանքները ցույց տվեցին, որ այդ համագործակցությունն ունի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական գործընթացների վրա լուրջ ազդեցություն թողնելու լծակներ, որոնք էլ ավելի ամրապնդվեցին Բաքու-Թբիյիսի-Էրզրում գազամուղի գործարկումից և Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի նախաձեռնումից հետո: Այդ համագործակցության շրջանակներում ակնհայտորեն երևան են գալիս Թուրքիայի տարածաշրջանային շահերը և, բնականաբար, հարցականի տակ է դրվում Հայաստանի՝ որպես շրջափակված պետության, անվտանգությունը:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Վերոհիշյալ եռակողմ համագործակցությունը կարելի է համարել թուրքական նախաձեռնություն, որը հեռահար տնտեսական ու քաղաքական նպատակներ է հետապնդում: Թուրքիան եռակողմ համագործակցության շրջանականերում

հարաբերությունները տնտեսապես կայունացնելուց հետո ձեռնամուխ եղավ նաև քաղաքական ու ռազմական համագործակցության վերաբերյալ ծրագրեր մշակելուն: Տվյալ պարագայում ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նա հաստատուն քայլերով հայտվում է Թուրքիայի ազդեցության ուղեծրում և հետագայում այնտեղից դուրս գալը դժվարագույն խնդիր կարող է լինել Վրաստանի համար: Այնուամենայնիվ, Վրաստանի տարածաշրջանային շահերը նրան ուղղորդում են տնտեսապես կայուն Թուրքիա: Վրաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը Թուրքիան է, և Վրաստանում օտարերկրյա ամենամեծ ներդրումները թուրքական կապիտալով են: Վրաստանը հսկայական եկամուտներ է ստանում իր տարածքով անցնող էներգետիկ ենթակառուցվածքներից, ինչը խոսում է այն մասին, որ մոտ ապագայում էլ Վրաստանի համագործակցությունը հարևան թուրքական երկրների հետ շարունակելու է ընդլայնվել: Կարծում ենք, որ սա լուրջ մարտահրավեր է Հայաստանի ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ու քաղաքական անվտանգությանը: Պաշտոնական Թբիլիսին բազմիցս հայտարարել է, որ այդ համագործակցությունն ուղղված չէ Հայաստանի դեմ: Սակայն կարծում ենք, որ Վրաստանն անուղղակիորեն ներքաշվում է Հայաստանի մեկուսացման մեջ: Որքան էլ Թբիլիսին փորձի պահպանել չեզոքություն հայ-ադրբեջանական հարաբերություններում, Արցախի

Հանրապետությունում կամ ՀՀ-Ադրբեջան շփման գծում, ռազմական սրացման պայմաններում Վրաստանը կարող է կողմնորոշվել ոչ թե դեպի քրիստոնյա Հայաստանը, այլ դեպի տնտեսապես ավելի խոշոր գործընկերները և նպաստել Հայաստանի տնտեսական շրջափակմանը14: Ի հակակշիռ՝ Հայաստանը

հարաբերությունները պետք է ջերմացնի եվրոպական երկրների և հարևան Իրանի ու Ռուսաստանի հետ:

Անդրադառնալով Ադրբեջանի քաղաքականությանն այդ համագործակցության շրջանականերում՝ պետք է նշել, որ բացի Արցախյան հիմնախնդիրը շոշափելուց, Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ փորձում են ավելացնել քաղաքական, տնտեսական ազդեցությունը Թբիլիսիի վրա, որպեսզի իրականացնեն իրենց պանթուրքիստական ծրագրերը և փոխեն հայաբնակ Ջավախքի էթնիկ դեմքը, ինչը թույլ կտա թուրքաբնակ տարածքներով շրջապատել Հայաստանն այս անգամ հյուսիսից: Բնականաբար, սա բավականին լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար, քանի որ այդ ծրագիրն իրականացնելու դեպքում Հայաստանը կզրկվի արտաքին աշխարհի հետ կապող միակ ցամաքային ուղուց և տնտեսապես «կոչնչանա»:

Այսպիսով, թուրք-ադրբեջանական հետևողական քաղաքականության շնորհիվ Վրաստանն աստիճանաբար ներգրավվում է նրանց ռազմաքաղաքական դաշինքում: Ակնհայտ է, որ այդ համագործակցությունը միտված է նաև չեզոքացնելու

14 Կարապետյան Ռ., Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցությունը և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները, 23.03.2017թ., http://www.noravank.am/arm/ articles/detail.php?ELEMENT_ID= 15566:

19

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Ռուսաստանի էներգետիկ մենաշնորհը Հարավային Կովկասում, ինչն իր հերթին կհանգեցնի տարածաշրջանի պետությունների ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կախվածության նվազմանը ՌԴ-ից15:

TURKEY'S POLICY IN THE SOUTH CAUCASUS AND FACTOR OF THE NON RECOGNIZED STATES

GRIGOR BALASANYAN

Member of UYSSA, Yerevan State University,

PhD, Associate Professor of the Chair of International Relations and Diplomacy,

Yerevan, Republic of Armenia

DIANA NANYAN

Yerevan State University, Master’s Degree of International Relations c. Yerevan, Republic of Armenia

The purpose of this article is to illustrate Turkey's policy in the South Caucasus after the collapse of the USSR. Our task is to present Turkey's stance on the NKR issue, as well as Turkey's policy in Abkhazia, and Turkish-Georgian-Azerbaijani relations and Armenia's position.

Sociological (analysis, synthesis, the principle of history) and special (formal-logical, comparative) research methods were used in the course of the study.

As a result of the research we came to the conclusion that after the collapse of the USSR frozen conflicts in the region gained new momentum and new ones emerged.

In the current situation, Turkey strengthened its policy in the Caucasus, claiming to be a regional player, but a number of circumstances did not allow it to assume this "title". One of such circumstances was the Republic of Armenia and the NKR problem directly related to it.

Another regional problem was the problem of Abkhazia.

Another important event was the Turkish-Georgian-Azerbaijani trilateral cooperation in the region, which is directed against Armenia in all its shades.

Keywords: ethno-political conflict, hegemony, Caspian region, military-political alliance, foreign policy, transit country, preconditions policy, diplomatic relations, protocols.

15 Justyna Glogowska, Turkey and Georgia: Strategic Connections, BilGESAM, 23 March 2012. http://www.bilgesam.org/en/incele/452/-turkey-and-georgia--strategicc-onnections.

20

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ПОЛИТИКА ТУРЦИИ НА ЮЖНОМ КАВКАЗЕ И ФАКТОР НЕПРИЗНАННЫХ ГОСУДАРСТВ

ГРИГОР БАЛАСАНЯН

Член ОМУСА, кандидат исторических наук, доцент кафедры международных отношений и дипломатии ЕГУ, г. Ереван, Республика Армения

ДИАНА НАНЯН

Магистр международных отношений Ереванского государственного университета, г. Ереван, Республика Армения

Цель этой статьи - показать политику Турции на Южном Кавказе после распада СССР. Наша задача - представить позицию Турции по вопросу НКР, политику Турции в Абхазии, а также турецко-грузино-азербайджанское сотрудничество и позицию Армении.

В ходе исследования использовались социологические(анализ, синтез, принцип истории) и специальные (формально-логические, сравнительные) методы исследования. В результате исследования мы пришли к выводу, что после распада СССР замороженные конфликты в регионе приобрели новый импульс и возникли новые.

В сложившейся ситуации Турция усилила политику на Кавказе, претендуя на роль регионального игрока, однако ряд обстоятельств не позволил ему взять на себя этот «титул». Одним из таких обстоятельств была Республика Армении и непосредственно связанная с ней проблема НКР.

Другой региональной проблемой была проблема Абхазии. Важным событием также стало турецко-грузино-азербайджанское трехстороннее сотрудничество в регионе, которое направлено против Армении во всех ее оттенках.

Ключевые слова: этнополитический конфликт, гегемония, каспийский регион, военно-политический альянс, внешняя политика, транзитная страна, политика предпосылок, дипломатические отношения, протоколы.

21

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.