ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
ՋԱՎԱԽՔԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ՎՐԱՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ԸՆԿԱԼՄԱՄԲ (ԸՍՏ 1999-2009 ԹԹ. ՎՐԱՑԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ
ՄԱՄՈՒԼԻ ՆՅՈՒԹԵՐԻ)*
(ՄԱՍ 1)
ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի սփյուռքի և հայկական գաղթօջախների պատմության բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]
Հոդվածի նպատակն է շուրջ մեկ տասնամյա ժամանակահատվածի (1999-2009թթ.) վրաց տպագիր մամուլի նյութերի միջոցով ներկայացնել Ջավախքի հիմնահարցը' վրաց հասարակական-քաղաքական մտքի ընկալմամբ: Հոդվածի առաջին մասի խնդիրն է համակարգված կերպով, մատնանշել ներքին ու արտաքին բոլոր այն գործոնները, որոնք ազդել են Ջավախքի հիմնահարցի վրացական ընկալումների վրա:
Հետազոտության տեքստը շարադրվել է 1999-2009թթ.-ին վրացական տպագիր մամուլում հրապարակված, ինչպես նաև թեմային առնչվող այլևայլ նյութերի և' առանձնաբար, և' համադրմամբ ուսումնասիրելու հենքի վրա:
Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ Ջավախքի հիմնահարցի վրացական ընկալումների վրա խորը և հիմնական ազդեցություն են գործել մի խումբ ներքին ու արտաքին գործոններ: Նշյալ գործոններով ձևավորված ընկալումներն ու կարծրատիպերը մեծապես պայմանավորում են այն քաղաքական ուղեգիծը, որը վարել ու վարում են վրացական իշխանությունները ջավախահայության հանդեպ:
Հիմնաբառեր' Ջավախք, վրաց հասարակական-քաղաքական միտք, վրաց տպագիր մամուլ, վրացական միջավայր, ընկալումներ, ներքին ու արտաքին գործոններ, քաղաքական ուղեգիծ, միջպետական հարաբերություններ:
Վրաստանի պետական քաղաքականությունը երկրի հարավում ձևավորված Սամցխե-Ջավախք նահանգի և Քվեմո Քարթլի նահանգի' Սամցխե-Ջավախքին սահմանակցող Ծալկայի շրջանի (այսուհետ՝ Սամցխե-Ջավախք-Ծալկա կամ Ջավախք) հայության հանդեպ պայմանավորված է ներքին (ժողովրդագրական, հոգեբանական) և արտաքին գործոններով։ Ըստ այդմ, 2014թ.-ի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ 88.500(49,3 %)184, իսկ փաստացի, տարբեր հաշվարկներով 120-150 հազար հայ ազգաբնակչությամբ Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) երկրամասի հիմնահարցի վրաց հասարակական-քաղաքական շրջանակների ընկալումները լավագույնս ըմբռնելու համար հարկ է որոշակի խմբավորման միջոցով անդրադառնալ վերոհիշյալ գործոններին։ Դժվար է ասելը, թե դրանցից որն ինչ չափով է ազդել և
* Հոդվածը ներկայացվել է 08.07.2020թ., գրախոսվել' 13.07.2020թ., տպագրության ընդունվել' 20.09.2020թ.:
1 4 Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի ընդհանուր բնակչության թիվը 2014 թ.-ին Վրաստանում անցկացված մարդահամարի տվյալներով կազմել է 179.353, որից 86.300-ը՝ վրացիներ (48,1 %), 88.500-ը՝ հայ (49,3 %), 1,300-ը՝ ադրբեջանցի (0,7 %), 3,100-ը՝ այլ (1,7 %)։
54
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
շարունակում է ներգործել այդ ընկալումների վրա, միաժամանակ պետք է փաստել, որ տարբեր ժամանակաշրջաններում դրաց ազդեցության չափաբաժինը ենթարկվել է փոփոխման։
Ջավախքի հիմնահարցի վրացական ընկալումների վրա ազդող նեոքին ցոոծոննեոն են.
■ Վրացական միջավայրում հայության հանդեպ ձևավորված «ավանդական»,
գերակշիռ մասով' բացասական վերաբերմունքը։ Այստեղ Ջավախքն ու
ջավախահայությունը լիարժեքորեն դիտարկվում են որպես հայկական միջավայր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
■ Վրաստանի բազմէթնիկ ւինելու իրողությունը և, հակառակ դրան, տվյալ երկրում մշտապես կիրառվող մոնոէթնիզացման (միաէթնիկ հանրույթի ձևավորման) քաղաքականության առկայությունը։ Խոշոր հաշվով աբխազական և օսական հակամարտությունների հիմքերում հենց այս քաղաքականությունն էր, որը, ի վերջո, հանգեցրեց այդ երկրամասերի՝ Վրաստանից փաստացի անջատմանը և, 2008թ.-ից սկսած, անկախության ճանաչման գործընթացի սկզբնավորմանը185։ Սույն կետի տակ հարկ է հիշատակել նաև Վոաստանի փաստացի տարածքում էթնոժողովոդացոական հողի վոա տեղի ունեցող հետևյալ ցոոծընթացնեոը186.
ա) Ադրբեջանական գործոնը կամ Վրաստանի հարավային ու հոծ ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլի նահանգում ապրող շուրջ 180 հազար ադրբեջանցիների187 խնդիրները։ Դրանք իրենց սուր բնույթով հանդիսացել են մշտական օրակարգային հարց, և նահանգի մեջ մտնող նախկին խորհրդային 4 շրջանների՝ Դմանիսի, Բոլնիսի, Մառնեուլի և Գարդաբանի հանդեպ ադրբեջանական պատմական նկրտումների, այնտեղ գործող կազմակերպությունների, տեղի ունեցող խմորումների ու պահանջների վերաբերյալ վրացական մամուլը բազմիցս է անդրադարձել։ Փաստվել է, որ այնտեղ պարբերաբար ի հայտ եկող թերթերը188, կազմակերպությունները189 և գործիչներն այդ տարածքը կոչում են «Բորչալու»' պահանջելով ազգային-լեզվական արտոնություններ, մշակութային, վարչական լայն ինքնավարություն, առանձին դեպքերում՝ ընդհուպ մինչև անկախություն կամ միացում Ադրբեջանին և այլն190։
5 Սաոցսյան Վ., Հարավօսական հիմնահարցի մասին, «21 -րդ ԴԱՐ», N 4, 2018, էջ 27-39։
186 Էթնոժողովրդագրական փոփոխություններն Անդրկովկասում. Վրաստան, 08.05.2017թ. (httD://armenian-communitv.ge/News/2444)։
187 2014թ.-ին Վրաստանում անցկացված մարդահամարի տվյալներով' Վրաստանում շուրջ 230 հազար ադրբեջանցի է ապրում: Նրանց ճնշող մեծամասնությունը' 180 հազարը, բնակվում է հարավային Քվեմո Քարթլի նահանգում:
88 1996 թվականից Թիֆլիսում խորհրդային շրջանում Բաքվից Թիֆլիս տեղափոխված ոմն Ազիմ Իսմայիլբեյլու կողմից հիմնադրվել ու հրատարակվել է «Մոլլա Նասրեդին» ամսագիրը, որում խիստ քննադատության էր ենթարկվում Վրաստանի իշխանությունների' ադրբեջանցիների հանդեպ վարած քաղաքականությունը «Բորչալուում»։ Ժողովածուում տպագրվել են նաև պատմական ակնարկներ, որոնցում խոսվել է Դմանիսի, Բոլնիսի, Մառնեուլի և Գարդաբանի' հիմնականում ադրբեջանաբնակ շրջաններին ինքնավարություն շնորհելու անհրաժեշտության, «պատմական ադրբեջանական» տեղանունների վերականգնման (Դմանիսը' Բաշքեչիդ, Գարդաբանը' Ղարայազ և այլն) մասին (“ддоГоЬ Ра^офГа” («Կվիռիս պալիտռա» («Շաբաթվա ներկապնակը»)), N 22, 2001). Այս և հետագա հղումներում վրացալեզու թերթերի անունները բերված են վրացերենով, իսկ փակագծերում' հայատառ ու թարգմանաբար:
189 Քվեմո Քարթլի նահանգում հետխորհրդային շրջանում ձևավորված ադրբեջանական հասարակական-քաղաքական կազմակերպությունների և վերջիններիս ղեկավար գործիչների մասին առավել հանգամանալից տե'ս Սաոցսյան Վ., Հյուսիսային լոռի, Հայոց հյուսիսային դարբասները. Ջավախք, Լոռի, Երևան, 2009, էջ 56-71 ։
190 “ддоГоЬ Paiogra” («Կվիռիս պալիտռա» («Շաբաթվա ներկապնակը»)), N 46, 2005.
55
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
բ) Մեգրելա-սվանական գործոնը կամ Վրաստանի հյուսիս-արևմտյան երկու' Սամեգրելո-Զեմո Սվանեթի ու Ռաճա-Լեճխումի և Քվեմո Սվանեթի նահանգներում ապրող մեգրեյների191 ու սվանների192 ազգային-լեզվական խնդիրները: Հետխորհրդային վրացալեզու մամուք բազմիցս է անդրադարձել քարթվելական մակրոէթնոսի մեջ մտնող, մինչ 1930-ական թթ. պաշտոնական փաստաթղթերում առանձին ժողովուրդ նշվող, իսկ դրանից հետո վրացիների կազմում ընդգրկված մեգրելների ու սվանների շրջանում գործող հասարակական-քաղաքական կազմակերպությունների, առանձին գործիչների գործունեությանը և վերջիններիս կողմից առաջ քաշված բազմապիսի պահանջներին։ Վրացական աշխարհիկ ու հոգևոր շրջանակները ցավագին ձևով են արձագանքել, օրինակ, 1990-ական թթ.-ի վերջին և 2000-ական թթ.-ի սկզբին Մեգրելիայում (վրաց.՝ Սամեգրելո) գործող հասարակական քաղաքական կազմակերպությունների
համակարգող խորհրդի կողմից առաջ քաշված պահանջներին, այն է՝ ինքնավարություն տրամադրել Մեգրելիային, ինչպես նաև տարրական դասարաններում թույլատրել մեգրելերենի ուսուցումը193։ Մեգրելների շրջանում գործող «Այա» կազմակերպության ղեկավար Էդեմ Իզորիան փաստել է, որ անհրաժեշտ է մեգրելերենն ուսուցանել դպրոցներում։ Ըստ Իզորիայի՝ անհրաժեշտ է մեգրելերեն ու Մեգրելիան մտցնել Կարմիր գրքում, մեգրելերենով հրատարակել մամուլ, երկրամասը (Մեգրելիան) հայտարարել երկլեզվյա տարածաշրջան՝ մեգրելերենին տալով տարածաշրջանային լեզվի կարգավիճակ194։ Վրացական մամուլում հերթական հուժկու ալիքը բարձրացավ 2000-ական թթ.-ի կեսերին, երբ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան, ազգությամբ սվան Սոզար Սուբարը նախաձեռնեց Աստվածաշնչի՝ մեգրելերենով և սվաներենով թարգմանության գործընթացը։ Վերջինս իրավամբ այդ լեզուները համարել է Վրաստանի հարստությունը և, որպես երկրի ժողովրդավարացման ուղղությամբ կարևորագույն քայլ, նախաձեռնել այդ լեզուների պահպանման, զարգացման և աշխարհին ներկայացման գործընթացը։ Բարձրացված հուժկու ալիքին հակադարձելով՝ Ս. Սուբարը փաստել է, որ եթե մեկը ժողովրդավարական երկրում ձգտում է պաշտպանել իր մայրենին, ապա դա չի կարող դիտվել որպես անջատողականություն և, ճիշտ հակառակը, ինչպես նշել է Վրաստանի այդ շրջանի ՄԻՊ-ը, մեգրելերենով և սվաներենով ինչ-որ բան թարգմանելու արգելքները կարող են դիտվել որպես ֆաշիզմի դրսևորումներ195։ Այս փուլում ևս ակտիվացան քննարկումները կամ, ավելի ճիշտ կլինի ասել, կարծիքների բախումն առ այն, թե մեգրելերենը և սվաներենն առանձին լեզունե՞ր են, թե՞ բարբառներ։ Բնականաբար, Ս. Սուբարը և նրա կողմնակիցները դրանք համարում էին առանձին լեզուներ, իսկ վրացական շրջանակները՝ բարբառներ196։ Այս ամենը վրաց
191 Մեգրելները հիմնականում ապրում են Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի նահանգում և վերջինիս սահմանակցող Աբխազիայի Գալիի և Տղվարչելիի շրջաններում։
1 2 Սվանները հիմնականում ապրում են Մեծ Կովկասի հարավային փեշերին ընկած պատմական Սվանեթիայի մարզում, որը 1990-ական թթ.-ին բաժանվել է Վրաստանի երկու նահանգների միջև. սվանաբնակ Մեստիայի շրջանը ներառվել է Սամեգրելո-Զեմո Սվանեթի, իսկ Լենտեխի շրջանը՝ Ռաճա-Լեճխումի և Քվեմո Սվանեթի նահանգի կազմում։ Թվով մոտ 2 հազար սվաններ ապրում էին նաև Մեստիայի շրջանին (Սամեգրելո-Զեմո Սվանեթի նահանգ) սահմանակցող Աբխազիայի Գուլրիփշի շրջանի մեջ մտնող Կոդորի կիրճում (Աբխազական Սվանեթ)։ 2008թ. վրաց-օսական պատերազմի օրերին Կոդորի կիրճն ամբողջությամբ Աբխազիայի վերահսկողության տակ անցնելուց հետո սվանները լքեցին այդ տարածքը։
193 “йдЪоБаБЪо” («Ռեզոնանսի» («Ռեզոնանս»)), N 150, 2001.
194 “йдЪоБаБЪо” («Ռեզոնանսի» («Ռեզոնանս»)), N 150, 2001.
195 “йдЪоБаБЪо” («Ռեզոնանսի» («Ռեզոնանս»)), N 201,2005.
196 “jojoan «ծօ9նօ”(«Ձորջիան թայմս»), N 31,2005.
56
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
հասարակական-քաղաքական, աշխարհիկ ու կրոնական197 շրջանակներում որակվեցին որպես «անջատողականությանը», «վրացական միջավայրում նոր ժողովուրդների և լեզուների ձևավորմանը», «Վրաստանի միասնականության թուլացմանը», «ռուսական կայսերական քաղաքականության շահերին ծառայելուն», «Վրաստանը քայքայելուն» ուղղված խիստ վտանգավոր գործընթացներ198։ Այս խնդրի շուրջ հետաքրքրական լուծում էին առաջարկում վրաց գիտական-ակադեմիական շրջանակները՝ կողմ լինելով մեգրելերենի ու սվաներենի գոյությանն ու զարգացմանը և հայտարարելով, որ վրացերենը, մեգրելերենը և սվաներենն ունեն միևնույն հիմքերը։ Ըստ Վրաստանի գիտությունների ակադեմիային առընթեր «Շումերի» գիտահետազոտական կենտրոնի հիմնադիրներ, ակադեմիկոսներ Անդրիա Ափաքիձեի, Գիորգի Ցիցիշվիլու և մյուսների՝ վերոհիշյալ երեք լեզուների հիմքում ընկած է շումերերենը և, հանձինս այդ լեզուների, շումերերենն այսօր էլ շարունակում է իր գոյությունը199։ Այս պնդման հենքի վրա գիտնականները, նրանց շարքում նաև «Շումերի» կենտրոնի նախագահ Զուրաբ Քափիանիձեն, հայտարարում էին, որ վրացերեն-մեգրելերեն-սվաներեն լեզուները աշխարհի բոլոր լեզուների և մշակույթների հիմքը հանդիսացող շումերականի հոգեզավակներն են, հետևաբար մեգրելական ու սվանական լեզուներով պետք է թարգմանվի ամեն ինչ, որպեսզի պահպանվի այդ հնագույն լեզուն200։
Ջավախքի հիմնահարցի վրացական ընկալումների վրա ազդող աոտաքին ցոոծոննեոն են.
■ Թուրք-ադրբեջանական գործոնը: Քննարկման թեմայից դուրս համարելով Թուրքիայի ու Ադրբեջանի տնտեսական, էներգետիկ, տարանցիկ, ռազմաքաղաքական ու ժողովրդագրական ազդեցությունները Վրաստանի վրա՝ փաստենք, որ խնդրո առարկա շրջանի վրացական մամուլը բազմիցս անդրադարձել է թուրք-ադրբեջանական նվաճողական քաղաքականությանը Վրաստանում։ Վրաստանի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, օրինակ, 2006թ.-ին խստորեն քննադատել է նախագահ Մ. Սահակաշվիլուն՝ Բաթումի օդակայանը թուրքական ընկերությանը201 փոխանցելու պատճառով։ Ընդդիմադիր գործիչը նախագահի այդ քայլը համարեց անգամ «դավաճանություն», «վրացական տարածքների օտարում Թուրքիային», ինչի հետևանքով Վրաստանը հետզհետե վերածվում է թուրքական վիլայեթի202։ Շ. Նաթելաշվիլին նույնկերպ դեմ է արտահայտվել նույն շրջանում նաև
197 Վրաց Ուղղափառ եկեղեցու Սուրբ Սինոդը այդ առիթով հայտարարեց, որ Աստվածաշունչը մեգրելերեն ու սվաներեն թարգմանելու փորձերը Ռուսաստանի կայսրության կողմից 19-րդ դարի վերջերին սադրած ուխտադրուժ գաղափար է։ Ըստ Սինոդի հայտարարության՝ 1790թ.-ին թագավորի կողմից ստորագրված «Իվերցիների միասնականության տրակտատում» գրված է, որ Քարթլիում, Կախեթում, Իմերեթում, Օդիշում և Գուրիայում ապրող յուրաքանչյուր իվերցիներ հավատակից են, մի լեզվի ու եկեղեցու զավակներ։ Սինոդը անթույլատրելի է համարել Աստվածաշնչի թարգմանությունը մեգրելերենով և սվաներենով, ինչը, ըստ ՎՈւԵ-ի, առաջին հեոթին նպատակ ունի անջատել (տե՜ս պառակտել) ազցը և եոԿոԻ տարածքային ամբողջականությունը խախտելու փորձ է (rac, upirvels, yovlisa, miznad isaxavs eris gaTiSva da qveynis mTlianobis daryvevis mcdelobas), տե ս “axali Taoba” («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 1, 2006.)
198 “rezonansi” («Ռեզոնանսի» («Ռեզոնանս»)), N 208, 2005.
199 “jorjian Ta^si”^^^!^ թայմս»), N 37, 2005.
200 “jorjian Taimsi”(«Ձորջիան թայմս»), N 37, 2005.
201 Թուրքական «TAV Airports Holding» ընկերության կողմից գնվելուց և վերազինումից հետո Բաթումի միջազգային օդակայանը վերաբացվեց 2007թ.-ի մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրը։
202 “axali Taoba” («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 78, 2006.
57
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
Թիֆլիսի միջազգային օդակայանը203 թուրքական ընկերությանը (Նաթելաշվիլու բնորոշմամբ' Թուրքիային) փոխանցելուն' փաստելով, որ երկրի ռազմավարական երկու գլխավոր դարպասներն այդպիսով հայտնվել են Թուրքիայի վերահսկողության տակ204։ Վրացական մամուլում (հիմնականում ընդդիմադիր) 2006 թ.-ի հունիսին հրապարակված ծավալուն հոդվածում քննարկելով թուրք-վարացական հարաբերությունների և Վրաստանի՝ Թուրքիայի ազդեցության տակ հայտնվելու վտանգները՝ հոդվածագիրն անդրադառնում է նաև Բաթումի օդակայանը Թուրքիային փոխանցելու ցավայի խնդրին և այդ համատեքստում կրկին քննադատում Վրաստանի իշխանություններին՝ երկրի ազգային շահերը ոտնահարելու համար205: Վրացական հասարակական-քաղաքական միտքը երբեմն դժգոհություններ է հայտնել նաև թուրք-ադրբեջանական տարանցիկ քաղաքականության206, ադրբեջանական տնտեսական էքսպանսիայի և Վրաստանի վրա դրա հետևանքների մասին։
Բնականաբար, Թուրքիայի ու Ադրբեջանի բազմաոլորտ ու խորը ազդեցությունը Վրաստանի վրա դուրս է գալիս զուտ տնտեսականի շրջանակներից' վերածվելով ժողովրդագրական, աշխարհաքաղաքական, քաղաքակրթական հզոր միջոցների, լծակներ, որոնց ազդեցությունները Ջավախքի հիմնահարցի վրացական ընկալումների վրա չափազանց խորն են ու վտանգավոր: Վերջին շրջանում վրացական շահագրգիռ շրջանակներն անգամ անթաքույց հայտարարում են, որ իրենց խտրական քաղաքականությունը ջավախահայության և, ընդհանրապես, հայության ու Հայաստանի հանդեպ պայմանավորված է նաև թուրք-ադրբեջանական գործոնի թելադրանքով:
Այսպիսով' թուրք-ադրբեջանական աճող ներկայությունը Վրաստանում իր սուր ծայրով ուղղված է և' ՀՀ-ի, և' Վրաստանում (Ջավախքում) ապրող հայության դեմ:
■ Հարևանների հանդեպ հողային պահանջների և ինչպես այդպիսի տարածքների վրա, այնպես էլ արտերկրում երբեմն բնակված կամ այժմ ապրող քարթվելական ժողովուրդների խնդիրների շուրջ քննարկումները։ Վրացական գիտական-հանրային շրջանակներում այս խնդիրների քննարկումը, բնականաբար, այս կամ այն կերպ, ուղղակի և անուղղակի, իր ներգործությունն ունի Ջավախքի հիմնահարցի վրացական ընկալումների վրա.
203 Թուրքական «TAV Airports Holding» ընկերության կողմից գնվելուց հետո Թիֆլիսի միջազգային օդակայանի ամբողջովին վերազինումն ավարտվել է 2007 թ.-ի փետրվարի 11-ին, շուրջ 10 տարի անց' 2017թ.-ի սեպտեմբերի 26-ին, Վրաստանի Վարչապետ Գ. Կվիրիկաշվիլու, «TAV Airports Holding» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Սանի Շեների և թուրք-վրացական բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ բացվում է Թիֆլիսի Շ.Ռուսթավելու անվան օդանավակայանի ժամանման նոր տերմինալը:
204 “axali Taoba" («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 78, 2006.
205 “axali Taoba" («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 156, 2006.
206 Դատապարտելով Մ. Սահակաշվիլու թրքամետ քաղաքականությունը, մեկ օր առաջ (2007թ.-ի փետրվարի 11-ին) Թիֆլիսի' թուրքական «TAV Airports Holding» ընկերության կողմից գնված ու վերազինված օդանավակայանի բացումը որակելով որպես Թուրքիայի զավթողական քաղաքականության շղթայի մի օղակ' քաղաքագետ Գ. Ուձիլաուրին փաստում է, Վրաստանի իշխանությունները պետք է բարձրացնեն «երկրի գինը», այլապես կառուցվող Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին և թուրքական մեծացող ազդեցությունները հնարավոր է Վրաստանը վերածեն Գյուրջիստանի (Վրաստանի' Թուրքիայի տիրապետության տակ ընկած հատվածը ժամանակին կոչվել է Գյուրջիստանի վիլայեթ): Հոդվածագիրն այն կարծիքին է, որ մինչև երկաթուղու գործելը (տվյալ շրջանում այն ենթադրվում էր շահագործել 2010թ.-ին) Թիֆլիսը պետք է հոգ տանի Ջավախքում վրացամետ իրավիճակ ստեղծելու համար, տեղի հայերին թուրք-վարացական-ադրբեջանական նախագծերում ներգրավելու հարցերը կարգավորելու համար, չնայած, որ, ըստ հեղինակի, «Ախալքալաքի հայ անջատողականները սպառնում են' թույլ չտալ այդ նախագծի իրագործումը» (“axali Taoba" («Ախալի թաոբա» («Նոր սերունդ»)), N 41, 2007).
58
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
❖ Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա հողային պահանջներ. վրացական հանրային ընկալման մեջ գերակշռողն այն է, որ այդ երկիրը զավթել է ոչ միայն Վրացական ԽՍՀ-ի կազմում գտնված Աբխազիայի ԻԽՍՀ-ն ու Հարավային Օսեթիայի ԻՄ-ը, այլև Աբխազիային սահմանակից ՌԴ Սոչիի շրջանները (վրացական շրջանակներում այն անվանում են Ջիքեթի): Ըստ վրացական տեսակետի՝ անկախության տարիներին (1918–1920թթ.) քաղաքացիական պատերազմների մեջ գտնվող ռուսական ուժերը՝ կարմիրներն ու սպիտակները, միակամորեն զավթել են Սոչիի մարզը (ըստ վրացական հրապարակումների՝ երկրի տարածքը մինչ այդ կազմել է 91 հազ. 110 կմ2)207, ինչի արդյունքում 1920թ.-ին այն վերջնականորեն հաստատվեց որպես Ռուսաստանի մաս և Վրաստանի (Աբխազիայի) հետ Ռուսաստանի սահմանն անցավ Փսոու գետով (գետն այսօր հանդիսանում է ՌԴ-Աբխազիա սահմանգիծը)208։
Այս համատեքստում՝ Ռուսաստանի ցանկացած գործողություն Վրաստանում ընկալվում է որպես Վրաստանի մնացած մարզերը, այդ թվում՝ Ջավախքը անջատելուն ուղղված քայլ։
❖ Թուրքիայի հետ հարաբերություններում առկա հողային պահանջներ. վրացական
հանրային ընկալմամբ՝ ներկայիս Թուրքիայի Հանրապետության կազմի մեջ մտնող հյուսիսարևեյյան, այն է՝ ծովափնյա Օրդու, Գիրեսուն, Ռիզեի, Տրապիզոնի, Արդվինի մարզերի, ինչպես նաև Արդահանի մարզի, Կարսի մարզի արևմտյան, Էրզրումի մարզի հյուսիսային և Աղրըի մարզի հյուսիսարևեյյան (Ալաշկերտի շրջան) շրջանների հենքի վրա պետք է ձևավորվի լազական-մեսխական ինքնավարություն: Նշված տարածքները՝ պատմամշակութային հուշարձաններով հանդերձ, վրաց հասարակական-քաղաքական շրջանակները համարում են վրացական, իսկ լազերն ու մեսխերը՝ քարթվելական ժողովուրդներ209: Խնդրո առարկա ժամանակաշրջանի վրացական մամուլում
դրվատանքով է խոսվում Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին ոչ միայն այն պատճառով, որ Վրաստանում Մ. Սահակաշվիլու միջոցով իր նախագահության շուրջ 10 տարիներին (2004-2013թթ., որը գրեթե համընկնում է Ռ. Էրդողանի վարչապետության շրջանի հետ) իրականացվել է թրքամետ քարոզչություն, այլև այն պատճառով, որ Ռ. Էրդողանն ազգությամբ լազ է, ծնունդով՝ սևծովյան առափնյա տարածքներից: Դժվար է ասել՝ թուրքական կողմի դրդմա՞մբ, թե՞ ուղղակի էթնիկ հանգամանքներից ելնելով, այդուհանդերձ, վրացական մամուլը 2006թ.-ի ամռանը հրապարակեց Թուրքիայում գործող լազական մշակույթի և լեզվի պահպանության «Լազեբուրա» միության նախագահ Մուստաֆա Գիբարօղլուի հայտարարությունը, որով նա ռուս-վրացական հարաբերությունների լարվածության խորացման տվյալ ժամանակաշրջանում դատապարտում էր Ռուսաստանի քայլերը և զորակցություն հայտնում Վրաստանին210:
Այդպիսով Վրաստանի՝ Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջները և նրա հյուսիսարևեյյան մի շարք մարզերում առկա քաղկեդոնական մշակույթի արգասիք հանդիսացող պատմաճարտարապետական հուշարձանների հանդեպ պահանջատեր
207 “saqarTvelos sarkmeli" («Սաքարթվելոս սարկմելի» («Վրաստանի պատուհանը (օդանցքը)»)), N 4, 2001. Պ.գ.թ. Բեժան Խորավան ջիքերին համարում է հնագույն վրացական ցեղերից մեկը և իր հարցազրույցներում խոսում վերջիններիս մասին հնագույն հիշատակությունների, բնակեցրած երբեմնի տարածքների և Ջիքեթիի (Սոչիի մարզի)՝ վրացապատկան լինելու հարցերի մասին (տե'ս “jorjian Та^Г^^^!^ թայմս»), N 32, 2004).
20 “basta" («Բաստա» (բառացի՝ «Հերիք է»)), N 196, 2003.Հեղինակը, փաստելով 1918-1920թթ.-ին՝ Ջիքեթիի (Սոչիի շրջանների), իսկ այնուհետև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կորուստը, մեղադրում է երկրի ղեկավարությանը (Էդ. Շևարդնաձեին) «պրոկոմունիստական» և «պրոհարևանական» քաղաքականության համար՝ որպես պոտենցիալ վտանգ մատնանշելով «գլուխ բարձրացրած Ջավախեթիի հայությանը»:
09 “jorjian Taimsi’’(«Ջորջիան թայմս»), N 42, 2004.
210 “rezonansi" («Ռեզոնանսի» («Ռեզոնանս»)), N 206, 2006.
59
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
կեցվածքը, գումարած նշյալ հուշարձանների շուրջ ընթացող թուրք-վրացական բանակցությունները, լրջորեն ազդում են Վրաստանի իշխանությունների՝ Ջավախքի հանդեպ վարվող քաղաքականության վրա։ Այստեղ պետք է հաշվի առնել նաև, որ նշյալ հարցի շուրջ թուրք-վրացական բանակցություններում ձեռք բերված յուրաքանչյուր պայմանավորվածություն, փոխզիջում կամ զիջում անմիջականորեն բերում է Վրաստանում թուրքական ազդեցության այս կամ այն կերպ դրսևորմանը, ինչն էլ իր հերթին շղթայաբար ազդում է Վրաստանի՝ Ջավախքի հանդեպ վարվող քաղաքականության վրա211։
❖ ՀՀ-ի հետ հարաբերություններում առկա հողային պահանջներ. վրացական հանրային ընկալմամբ՝ ներկայիս ՀՀ Լոռու մարզի մեծագույն հատվածը՝ հիմնականում Բազումի լեռնաշղթայից հյուսիս, որը 1919-1921 թթ.-ին իրերի բերմամբ հայտնի էր որպես «Լոռու չեզոք գոտի» անվամբ (իր ժամանակին ներառել է Վորոնցովկայի (Կայինինո, Տաշիր), Ուզունլարի (Օձուն) և Ալավերդու տեղամասերը՝ համապատասխան գյուղախմբերով հանդերձ), համարվում է վրացապատկան տարածք։ Վրացական և' պատմագիտական, և' հասարակական շրջանակներում մշտապես ցավով է խոսվում 1921 թ.-ի իրադարձությունների մասին212, երբ Խորհրդային Ռուսաստանի
ազգությունների ժողկոմ Ի. Ստալինի մասնակցությամբ Թիֆլսիում հուլիսի 2-7-ը գումարված ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի պլենումը հուլիսի 7-ի նիստում որոշեց «Լոռու չեզոք գոտին» միացնել Հայկական ԽՍՀ-ին213, իսկ նույն թվականի նոյեմբերի 6-ին կրկին Թիֆլիսում Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ Ա. Մյասնիկյանի և Վրաստանի Հեղկոմի նախագահ Բուդու Մդիվանու միջև կնքվեց հայ-վրացական սահմանի մասին համաձայնագիրը214(ՀՀ-Վրաստան ներկայիս սահմանագծումը, որքան էլ իրավունքի տեսակետից մերժելի է, կատարվում է հենց այս պայմանագրով գծված սահմանի հենքի վրա): Այդ պատճառով է նաև, որ վրացական միջավայրում Ի. Ստալինը ունի ծայրահեղ բացասական ընկալում, իսկ որոշ դեպքերում նաև ազգային դավաճանի կերպար է: Բնականաբար, վրացական հանրային ընկալմամբ՝ վրացապատկան են նաև Լոռու մարզի մի շարք քաղկեդոնիկ տաճարներ։
ՀՀ Լոռու մարզի հյուսիսային մի քանի շրջանների հանդեպ պահանջատիրական կեցվածքը, այն է՝ «Լոռու կորստի ցավը», լրջորեն ազդում է Վրաստանի՝ Ջավախքի հանդեպ վարվող պետական քաղաքականության վրա: Իր հերթին ցանկացած քայլ, որն ուղղված է ջավախահայության ազգային, մշակութալեզվական կամ այլևայլ իրավունքների արծարծմանը, միանգամից ստիպում է հիշելու շուրջ մեկ դար առաջ տեղի ունեցածը, այն է՝ Լոռու կորուստը։ Այդ ամենի մեջ տեսնելով ինքնորոշվելու կամ «Լոռվա սցենարի» կիրառման, այն է՝ ՀՀ-ին միանալու վտանգ, Վրաստանն ամեն գնով ոչնչացնում է ջավախահայության ազգային գիտակցությունն ու մշակութային դիմագիծը։
❖ Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա հողային պահանջներ. բացի վրաց-ադրբեջանական հարաբերությունների ամենացավոտ հարցերից մեկից՝ Վրաստան-Ադրբեջան ներկայիս սահմանագծի վրա գտնվող Դավիթ Գարեջիի ժայռափոր վանական համալիրի պատկանելության շուրջ ծանր, իսկ երբեմն-երբեմն՝
211 Վարդանյան Թ., Թուրք-վրացական «մշակութային» երկխոսության քաղաքական ենթատեքստը, օ9.օ6.2011 թ.(http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT ID=5835):
21 “basta" («Բաստա» (բառացի՝ «Հերիք է»)), N 196, 2003.
213 Մելքոնյան Ա.,Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին, Ե., 2003, էջ
337:
214 Մելքոնյան Ա., Ջավախքը 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդին, Ե., 2003, էջ
344:
60
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
բախումներով ուղեկցվող վեճից215, Մեծ Կովկասի հարավային փեշերի երկայնքով ձգվող, Ադրբեջանի' աշխարհագրորեն Վրաստանի և ՌԴ-ի (Դաղստան) միջև գտնվող Բալականի (մինչև 1991 թ.-ը' Բելոկանի), Զաքաթալայի և Կախի շրջանները վրացական հանրային գիտակցության մեջ համարվում են վրացապատկան տարածքներ և վաղ թե ուշ ենթակա են վերադարձման Վրաստանին։ Այդ երեք շրջաններում ապրող ինգիլոյների (քարթվելական մակրոէթնոսին պատկանող վրացախոս (ինգիլոյական բարբառ) ժողովուրդ) անունով վրացական միջավայրում մարզը կոչվում է Սաինգիլո։ Վրացական հասարակական-քաղաքական և պատմագիտական շրջանակները, փաստելով, որ Սաինգիլոն Խորհրդային Ադրբեջանին է բռնակցվել 1921 թ.-ի հուլիսի 5-ին (երբ «Վրաստանի ԽՍՀ-ը հրաժարվեց Զաքաթալայի օկրուգի նկատմամբ ունեցած հավակնություններից»216), պահանջում են, որ Վրաստանը պաշտոնապես պահանջի Ադրբեջանից՝ Սաինգիլոյին (նախկին Զաքաթալայի օկրուգին) մշակութային-վարչական ինքնավարություն217:
Այսպիսով' Սաինգիլոյի խնդրի քննարկումն իրականացվում է «Խորհրդային իշխանությունների կողմից Վրաստանի տարածքների բռնազավթման», այն է՝ «երբեմնի մեծ Վրաստանի բզկտման հերթական փուլի» համատեքստում։ Նշված իրողությունն անմիջականորեն ազդում է վրացական հանրային գիտակցության վրա՝ ստիպելով երկրի տարածքում բնակվող բնիկ ժողովուրդների կամ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված ցանկացած քայլ դիտարկել որպես «Վրաստանի հողերի հանդեպ հերթական ոտնձգություն» կամ «Վրաստանի դեմ ուղղված նեոբոլշևիկյան քաղաքականություն»։
❖ Արտերկրում (ոչ հարևան երկրներում) երբեմն բնակված կամ այժմ ապրող քարթվելական ժողովուրդների խնդիրներ. արտերկրում (ոչ հարևան երկրներում) ապրող ոչ այնքան մեծաթիվ վրացական համայնքների խնդիրների շուրջ քննարկումներն ուղիղ կերպով կապված են Վրաստանում ապրող ոչ վրացի ազգությունների խնդիրների և իրավունքների արծարծման հետ: Ըստ այդմ, Ջավախքի հիմնահարցի շուրջ
քննարկումները վրացական սփյուռքի առջև ծառացած խնդիրների և' պատճառ են, և' հետևանք։ Փաստենք նաև, Թուրքիայից ու Ադրբեջանից հետո պայմանական երրորդ երկիրը, որտեղ ապրող վրացական համայնքի մասին ակտիվորեն քննարկվում է վրացական մամուլում, Իրանն է: Վրացական հանրային շրջանակներում տիրապետող է հետևյալ տեսակետը. 16-17-րդ դարերում Արևեյյան Վրաստանից Պարսկաստան են
215 Սարգսյան Վ., Դավիթ Գարեջիի խնդրի լուծման բանալին Արցախում է, 17.07.2019 թ., fhttps://www.verkir.am/news/view/180020.html).
216 “jorjian Taimsi", («Ջորջիան թայմս»), N 43, 2004.
217 “jorjianTaimsi", («Ջորջիան թայմս»), N 42, 2004. Պատմաբան, իր բազմաթիվ հրապարակումներում ոչ հայանպաստ դիրքորոշումներով հայտնի Գիա Խևելին «Ջորջիան թայմսի» էջերում ծավալուն անդրադարձ է կատարում վրաց-ադրբեջանական բարեկամական հարաբերություններին' մանրակրկիտ կերպով քննելով Սաինգիլոյին վերաբերող կնճռոտ հարցերը: Կատարելով պատմական էքսկուրս և Վրաստանից տարածքներ բռնազավթելու մեջ մեղադրելով հարևաններին, իսկ Սաինգիլոյի մարզը Ադրբեջանին նվիրելու համար քարկոծելով վրաց կոմունիստներին' հոդվածագիրը փաստում է, որ Սաինգիլոյի ինքնավարության պահանջը Ադրբեջանի դեմ չի ուղղված, այն նաև ապաքաղաքական է և ունի բարոյական, մարդասիրական նպատակներ: Ըստ Գ. Խևելիի' Սաինգիլոյին ինքնավարության տրամադրմամբ կշտկվեն վրացի, ադրբեջանցի և ռուս բոլշևիկների դավաճանական քայլերը, դրա փոխարեն Վրաստանը կարող է Ադրբեջանին օժանդակել միջազգային ասպարեզում, այդ թվում* Իրանում ապրող միլիոնավոր ադրբեջանցիների իրավունքների համար պայքարում: Հոդվածում ինգիլոյների ազգային իրավունքների ոտնահարման մասին բազմաթիվ հիշատակումների և այդ առթիվ արտահայտված դժգությունների կողքին հեղինակը խոսել է նաև վրաց-ադրբեջանական ընդհանուր շահերի, Վրաստանում ապրող ադրբեջանցիների հանդեպ պետական բարյացակամ վերաբերմունքի և այլնի մասին' ձգտելով այդ ամենով շղարշել Ադրբեջանին ներկայացված հավակնոտ պահանջները:
61
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
բռնագաղթեցվել շուրջ 75.000 վրացիներ, նրանց սերունդները գերակշիռ մասով ապրում են Սպահանին հարակից Ֆերեյդանի (պատմական Փերիայի շրջան) շրջանում, այժմ կազմում են մի քանի հարյուր հազար, և Պարսկաստանի իշխանությունները հարկ է, որ վերջիններիս տրամադրեն լայն մշակութային ինքնավարություն, ստեղծեն ազգային դպրոցներ, ֆոլկլորային խմբեր, թատրոն, ռադիո, երկրի խորհրդարանում պետք է լինեն ազգությամբ վրացի պատգամավորներ և այլն218։
■к к к
Ամփոփեցինք Ջավախքի հիմնահարցի վրացական ընկալումների վրա ազդող նեոտհն ու աոտաքհն ցոոծոննեոո: Ստորև ներկայացնենք այդ ընկալումների արգասիք հանդիսացող մի շարք կարևոր հրապարակումներ, որոնցում արտացոլված են վրաց հասարակական-քաղաքական, քաղաքագիտական, որոշ չափով նաև գիտական-ակադեմիական ոլորտների ներկայացուցիչների մտքերը, կարծիքներն ու
տեսակետները։
Ջավախքի հիմնահարցի վերաբերյալ վրաց պետական ու հասարակական-քաղաքական մտքի՝ շուրջ տասնամյա ժամանակահատվածի (1999-2009թթ.) ուսումնասիրությունը հնարավորություն կընձեռի պատկերացումներ կազմելու նաև վրաց աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների կողմից այդ տարածաշրջանի հանդեպ վարվող քաղաքականության, այդպիսով նաև ջավախահայության առջև ծառացած մարտահրավերների մասին։
Նյութերը ներկայացնում ենք ըստ հրապարակումների ժամանակագրության։
«Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան
ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Գիա Նոդիան, խոսելով ռուս-վրացական հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների, Հյուսիսային կովկասում էթնիկ տեղաշարժերի, ռուս-չեչենական պատերազմի (տվյալ շրջանում՝ 1999 թ. նոյեմբեր-դեկտեմբերին, սկսվել և ընթանում էր Երկրորդ չեչենական պատերազմը)219
“jorjian Taimsi", («Ջորջիան թայմս»), N 43, 2004. Հետաքրքրական է, որ վրացական կողմի թվային տվյալները և Իրանում ապրող վրացիների մասին մի շարք բնութագրումներ չեն համընկնում իրանական կողմի ներկայացրած տվյալների հետ։ Այսպես, ըստ այդ տեղեկությունների՝ Իրանում ապրող ծագումով վրացիների թիվը կազմում է մի քանի հարյուր հազար, այլ 30.000-40.000, որոնք ապրում են Կասպից ծովի ավազանում, Սպահանին հարակից Ֆերեյդանի(Փերիայի) շրջանում և այլուր, հարյուր տոկոսով մուսուլման են և հիմնականում ձուլվել են պարսիկներին։ Նրանց շուրջ 20.000-ն իր արմատների մասին խորությամբ տեղյակ չէ։
Ըստ պարսկական տվյալների՝ որոշ գյուղերի ու ավաններրի (հիմնականում՝ Ֆերեյդանում) բնակչության շրջանում գիտեն իրենց վրացական արմատների մասին, նրանց փոքր մասը գիտի նաև վրացական այբուբենը, իսկ խոսակցականում կարելի է զգալ վրացական շեշտադրություն կամ առոգանություն։ Այդ բնակավայրերի բնակչութան վրացական ծագման մասին է հիշեցնում նաև թխվող հացի վրա խաչ քաշելու սովորույթը, ինչպես նաև որոշ խանութների վրա վրացերեն ցուցատախտակները։
Այդպիսով՝ ըստ իրանական տեսակետի՝ Իրանում ապրող ծագումով վրացիները, ի տարբերություն հայերի և այլ ժողովուրդների, կրոնով միաձուլվելով պարսկական միջավայրում, մեծամասամբ կորցնելով նաև ազգային գիտակցությունը, լայն առումով երբեք չեն ներկայացրել լեզվական-մշակութային իրավունքների վերաբերյալ խնդիր կամ պահանջ։ Ըստ
տեղեկությունների՝ այդպիսի պահանջների մասին ներկայումս խոսում են հիմնականում երիտասարդության շրջանում, որը մի քանի տասնյակից չի անցնում։ Այդուհանդերձ, արմատներով վրացիների շրջանում նման պահանջների վերաբերյալ ցանկություն կամ մասսայական շարժում դեռևս բացակայում է։ Վերջին շրջանում ծագումով վրացիների շրջանում որոշակի ցանկություն կա Վրաստանի քաղաքացիություն ստանալու, որի միջոցով վերջիններս առավել հեշտությամբ են տեղափոխվում դեպի Եվրոպա կամ ԱՄՆ։
219 Երկրորդ չեչենական պատերազմի «տաք» շրջանն ընդունված է համարել 1999թ.-ի սեպտեմբերից մինչ 2000թ.-ի ապրիլ ընկած հատվածը։ Իսկ որոշ տեսակետների համաձայն՝ այն
62
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
մասին, Վրաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաների դերակատարությանը, դրանց հետագա ճակատագրի և դրանց միջոցով Ռուսաստանի' տարածաշրջանային գերիշխող դիրքերի վերաբերյալ քննարկումների տիրույթում հիշատակում է նաև Ջավախքը։ Ըստ քաղաքագետի՝ Վրաստանի ղեկավարությունը զսպում է իրավիճակը Ջավախքում (որտեղ տեղակայված էր ռուսական խոշոր ռազմաբազաներից մեկը), այդուհանդերձ ժամանակն է, որ հայտարարվի ՌԴ ռազմակայանների՝ Վրաստանում գտնվելու անթույլատրելիության մասին, և այդ պահանջը, ըստ Գ. Նոդիայի, պետք է դրվի Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների կառուցման հիմքում։ «Դրանով կվերանան նաև այդ բազաները պահպանելու նպատալով Վրաստանի դեմ ուղղված ռուսական շանտաժները»,- ավելացնում է քաղաքագետը220: Վրաստանում ռուսական ռազամաբազաների առկայությունը խստորեն քննադատող համանման հարցազրույցի շրջանակներում Ջավախքի խնդիրն է քննարկել Վրաստանի առաջին նախագահ (19911992 թթ.) Զվիադ Գամսախուրդիայի այրին՝ տվյալ շրջանում Վրաստանի քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների կլոր սեղանի221 խոսնակ Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան։ 2000թ.-ի հունիսի 20-ին «Ռուսթավի-2» հեռուստա– տեսության «Գիշերային կուրիեր» հաղորդմանը տված հարցազրույցում նախկին նախագահի այրին, խոսելով Աբխազիայի և Հարավային Օսեթիայի կորստյան մասին, անդրադառնում է նաև «Ախալքալաքի հարցին» (“axalqalaqis kiTxva”)՝ հայտնելով, որ ըստ հրապարակումների՝ հայերը մտադրվել են ստեղծել ինքնավարություն222։ Առաջին նախագահի տիկինը ծանր քննադատության է արժանացնում Վրաստանի ղեկավարությանը՝ ռուսական ռազմաբազաները երկրում թողնելու համար, ինչը, ըստ նրա, կնպաստի Ախալքալաքի հայերի դիրքորոշման ամրապնդմանը։ Մ. Արչվաձե-Գամսախուրդիան կրկին բարձրաձայնում է վրացական միջավայրում կարծրացած այն տեսակետը, թե հայերը հյուր են Վրաստանում և որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից զուրկ։ Նա նշել է. «Ես չեմ պայքարում հայերի դեմ, բայց նրանք թող լավ լինեն իրենց հայրենի տարածքում, այլ ոչ Վրաստանում։ Վրաստանի ոչ մի ներկայացուցիչ Հայաստանի տարածքում չի պահանջում ինքնավարություն»223։
Կրկին Ջավախքում բռնկվող հնարավոր անջատողականության խնդիրն է քննարկել Վրաստանի ազգային ակադեմիայի իսկական անդամ, տ.գ.դ., պրոֆեսոր Ա. Միքելաձեն։ Հրապարկած ծավալուն հոդվածում ՎԳԱԱ ներկայացուցիչը նշյալ խնդիրը քննարկել է, սակայն ոչ թե հայության պահանջների, այլ թուրք-մեսխեթցիների՝
շարունակվել է շուրջ 10 տարի՝ 1999-2009թթ.։ Տե'ս 20 տարի անց. կարևորը' Երկրորդ չեչենական պատերազմի մասին, 23.10.2019 թ. (https://www.verkir.am/news/view/185172.html):
2 0 “kviris palitra”(«Կվիռիս պալիտռա» («Շաբաթվա ներկապնակ»)), N 48, 1999.
221 Շուրջ 7 միություններից և հասարակական – քաղաքական ուժերից բաղկացած «Կլոր սեղան – Ազատ Վրաստան» (“mrgvali magida – Tavisufali saqarTvelo”) քաղաքական բլոկը ստեղծվել է 1990թ.-ի ապրիլին Զ. Գամսախուրդիայի և վերջինիս կողմնակիցների գլխավորությամբ։ Նորաստեղծ քաղաքական ուժը մասնակցեց 1990թ.-ի հոկտեմբերի 28-ին կայացած Գերագույն խորհրդի ընտրություններին՝ ստանալով ձայների 53,94 %-ը։ Նոյեմբերի 14-ին «Կլոր սեղան – ազատ Վրաստան» քաղաքական ուժի առաջնորդ Զ. Գամսախուրդիան ընտրվեց նորընտիր Գխ նախագահ, իսկ 1991 թ.-ի մայիսի 26-ին՝ Վրաստանիառաջին նախագահ (см. Скаков А., Внутриполитическая ситуация в Грузии, Грузия: проблемы и перспективы развития, РИСИ, т. 2, Москва, 2002, С. 262): 1990 թ. ընթացքում շուրջ երկու անգամ (ապրիլի 20-ին և հոկտեմբերի 20-ին) «Կլոր սեղան – ազատ Վրաստան» բլոկի ներկայացուցիչների հետ հանդիպել են «Ջավախք» ժողովրդական շարժման ներկայացուցիչները, որտեղ քննարկվել են և' քաղաքական, և' սոցիալ-տնտեսական ոլորտներին առնչվող հարցեր (տե'ս Սարգսյան Վ., Սամցխե-Ջավախք-Թռեղքը հայ-վրացական հարաբերությունների հոլովույթում (1980-ական թթ. վերջ – 1990-ական թթ.), Երևան, 2006, էջ 72-73)։
222 “iberia.speqtri”(«Իբերիա. սպեկտրի» («Իբերիա. սպեկտր»)), N 327, 2000.
223 “iberia.speqtri”(«Իբերիա. սպեկտրի» («Իբերիա. սպեկտր»)), N 327, 2000.
63
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
Վրաստան վերադարձով պայմանավորված հնարավոր զարգացումների
համատեքստում: Անդրադառնալով տվյալ հանրույթի ձևավորման, անվան ծագման, նրանց բռնագաղթման, թվաքանակի, գիտակցության, Եվրոպայի խորհրդի կողմից Վրաստանին առաջադրված պահանջների և այլնի մասին՝ Ա. Միքելաձեն դեմ է արտահայտվում մեսխերին թուրք անվանելուն։
Ըստ նրա՝ մեսխերը վրացական ցեղեր են, որոնք թուրքական տիրապետության տակ ընդունել են մուսուլմանություն, ձեռք բերել թուրքական ազգանուններ, ինքնագիտակցություն և այլն։ Բերելով օրինակ, ըստ որի՝ 1992թ.-ին Վրաստանի առանձին շրջաններում վերաբնակեցված շուրջ 700 թուրք-մեսխեթցիներից ընդամենը 50 հոգի է խոստովանել իր վրացական ծագման մասին, ընդունել վրացերենը՝ որպես հարազատ լեզու և վերականգնել հեռավոր նախնիների վրացական ազգանունները224, Ա. Միքելաձեն առաջարկում է, որ պետք է նախ և առաջ պարզել, թե երեք խորհրդային հանրապետություններից՝ Հայաստանից, Վրաստանից ու Ադրբեջանից որքան թվով մահմեդականներ են արտաքսվել Միջին Ասիայի երկրներ, որքան թվով մարդիկ են ճանապարհներին մահացել, հետագայում որքան է աճել նրանց թիվը և այլն225։ Միայն այդ ամենից հետո, ըստ վրացի գիտնականի, կարելի է ձեռնարկել վերադարձի միջոցառումներ և Վրաստան վերադարձնել Սամցխե-Ջավախքից բռնագաղթված մահմեդականների այն շերտերին, որոնք չեն ժխտում իրենց վրացական ծագումը և պատրաստ են վերականգնել վրացական ազգանունները։ Այլապես, ելնելով Վրաստանի՝ թույլ և սոցիալ-տնտեսական խնդիրներով հարուստ պետություն լինելու իրողությունից՝ դրսի ուժերի միջամտության դեպքում կարող է խախտվել Վրաստանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես տեղի ունեցավ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դեպքում. փաստում է Ա. Միքելաձեն՝ ավելացնելով, որ ամենից առաջ պետք է վերադարձվեն իրենց բնակավայրերը անջատված այդ տարածքներից դուրս եկած փախստականները, և նոր միայն անդրադառնալ մահմեդականների վերադարձի խնդրին226։
Վրաստանի նախագահ Էդ. Շևարդնաձեի և Խորհրդարանի խոսնակ Զ. Ժվանիայի՝ 2000թ.-ի նախընտրական շրջանում227 Ջավախք կատարած
այցելություններին, ջավախահայության ներկայացրած պահանջներին և Ջավախքում ստեղծված իրադրությանն է անդրադարձել «Ռեզոնանս» թերթի հոդվածագիր-վերլուծաբան Գ. Քալանթաձեն։ Ախալքալաքում հավաքված շուրջ 200 անձինք Էդ. Շևարդնաձեից պահանջել են Ջավախքին շնորհել ինքնավարություն, ժամանակին վճարել թոշակներն ու աշխատավարձերը, թեթևացնել ստեղծված սոցիալական ծանր վիճակը և այլն։ Ջավախահայությունը դեմ է արտահայտվել նաև Ախալքալաքից ռուսական ռազմաբազաների դուրս բերմանը։ Հոդվածագիրը պնդում է, որ, ջավախահայերը, ելնելով Վրաստանի ֆինանսական և սոցիալ տնտեսական անկայուն վիճակից, թերահավատ են, որ ռուսական ռազմաբազայի փոխարեն տեղակայվելիք վրացական ռազմակայանում իրենք կշարունակեն աշխատել։ Բացի դրանից, ըստ հրապարակման՝ ռուսական բազայում ծառայողները Վրաստանի ու վրացական բանակի հանդեպ չափազանց վատ են տրամադրված, ուստի ջավախահության՝ վրացական բանակի հետ հույսեր կապելն ինքնախաբեություն է228։ Հոդվածագիրը Ջավախքում տեղի ունեցող բոլոր խմորումները, պահանջների ձևավորումն ու երկրի ղեկավարության
224 “diNsgazeTi”(«Դիլիս գազեթի» («Առավոտյան թերթ»)), N 187, 2000.
225 “diNsgazeTi”(«Դիլիս գազեթի» («Առավոտյան թերթ»)), N 188, 2000.
226 “diNsgazeTi”(«Դիլիս գազեթի» («Առավոտյան թերթ»)), N 188, 2000.
227 2 0 00 թ. ապրիլի 9-ին Էդ. Շևարդնաձեն վերընտրվեց Վրաստանի նախագահի պաշտոնում։
228 “rezonansi” («Ռեզոնանսի» («Ռեզոնանս»)), N 92, 2005.
64
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
առջև դրանցով հանդես գաք կապում է նորաստեղծ «Վիրք» կուսակցության229 անջատողական գործողությունների հետ։ Կրկին տուրք տալով վրացական հանրային շրջանակներում կարծրացած մոտեցումներին՝ հոդվածագիրը ջավախահայության օրինաչափ դժգոհություններն ու պահանջները, որոնք բարձրացվել են նաև «Վիրք» կուսակցության ներկայացուցիչների կողմից, կապում է ինչպես Մոսկվայից, այնպես էլ Երևանից հրահրվող սադրանքների հետ։ Ըստ հոդվածագրի՝ «Վիրքը» մտել է տարածաշրջանային բարդ խաղերի մեջ և սերտ կապերի մեջ է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության հետ230։
Կրկին Էդ. Շևարդնաձեի՝ Ջավախք կատարած նախընտրական նույն այցելությանն է անդրադառնում «Մերիդիանի-44» թերթի հրապարակագիր Ս. Ձանդուկեյին և փաստում, որ վերոհիշյալ բողոք-հանրահավաքը կազմակերպել են «Վիրք» չգրանցված կուսակցությունն ու «Ջավախք» կազմակերպությունը231։ Վերստին անդրադառնալով Ջավախքում ստեղծված լարված իրադրությանը, ռուսական ռազմաբազաների դուրս բերման շուրջ ռուս-վրացական բանակցություններին և այլ հարցերի՝ հեղինակը փաստում է, որ Վրաստանի արդարադատության նախարարությունը «Վիրք» կուսակցության գրանցման հարցում պետք է ձեռնպահ մնա։ «Գրանցել «Վիրքին»՝ նշանակում է, Վրաստանում հիմնել ազգային հատկանիշներով քաղաքական առաջին կազմակերպությունը կամ ուղղակի «հայկական կուսակցությունը», որը կմասնակցի ընտրություններին և կհաղթահարի 7 տոկոսանոց բարիերը։ Դրանից բացի, այդ կուսակցությունը լրիվությամբ ձեռք կբերի ղեկավարություն Ախալքալաքում և Նինոծմինդայում՝ ստեղծելով «էթնիկ ընդդիմություն» նաև Ախալցխայի և Ադիգենի շրջաններում։ Բացի այդ, Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ արգելվում է ստեղծել էթնիկական հատկանիշներով կուսակցություն»232։ Չնայած վրացի հեղինակի այդ պնդումներին՝ վերևում նշեցինք արդեն, որ «Վիրքը» բնույթով համավրաստանյան էր,
229 «Վիրք» կուսակցությունը հիմնադրվել է 1999թ.-ի հունվարի 31-ին Ջավախքում (տե'ս «Հզոր Հայրենիք», թիվ 4, 4-10 փետրվար, 1999): Թեև վերջինս ծնունդ էր առել Ջավախքում, սակայն իր բնույթով համավրաստանյան էր, և վերջինիս անդամ կարող էր դառնալ ընտրության իրավունք ունեցող ցանկացած քաղաքացի' անկախ ազգային պատկանելությունից, ով ընդունում էր կուսակցության կանոնադրությունը, մասնակցում նրա աշխատանքներին, վճարում անդամավճար և չէր պատկանում որևէ այլ կուսակցության (см. Устав – всегрузинской партии «Вирк», пункт 4, 04.02.1999). «Վիրք» կուսակցությունը ազգային կրոնական կամ տեղական սկզբունքներով կուսակցությունների ստեղծման անթույլատրելիության պատճառաբանությամբ մինչև օրս գրանցված չէ Վրաստանի արդարադատության նախարարությունում: Իրական պատճառը թերևս այդ կուսակցության' Ջավախքի հայության շրջանում համամասնական ընտրաձևով անհամեմատ շատ ձայներ հավաքելու և Վրաստանի խորհրդարանում լրացուցիչ հայազգի պատգամավորներ ունենալու հանդեպ վրացական իշխանությունների մտավախությունն է:
230 “rezonansi” («Ռեզոնանսի» («Ռեզոնանս»)), N 92, 2005.
231 1988թ.-ի փետրվարի վերջին՝ Ղարաբաղյան շարժման սկսվելուց մեկ շաբաթ անց,
Ախալքալաքում հիմնադրվեց «Ջավախք» կոմիտեն: Այն հետագայում վերածվելու էր «Ջավախք» ժողովրդական շարժման: Հարկ է նշել, որ ԽՍՀՄ ողջ տարածքում իրականացվող
«վերակառուցման» քաղաքականության հետ կապված' շարժման սկզբնական փուլում (մինչև 1990թ.-ի հունվարի 27-ի առաջին կոնֆերանսը) այն կոչվել է «Ախալքալաքի «Վերակառուցման ժողովրդական շարժում» ընկերություն» անունով և գործել որպես կամավոր ՀԿ: 1990թ.-ի հունվարի 27-ին տեղի ունեցավ շարժման առաջին կոնֆերանսը: Կոնֆերանսում մասնակիցների առաջարկների հիման վրա փոխվում է նաև կազմակերպության անվանումը: Այնուհետև կազմակերպությունը «Ախալքալաքի «Վերակառուցման ժողովրդական շարժում» ընկերություն» անվան փոխարեն կոչվում էր «Ջավախք» ժողովրդական շարժում (տե'ս Սարգսյան Վ., Միություններն ու կազմակերպությունները Սամցխե-Ջավախք-Ծալկայում (1988-2008 թթ.), «21-րդ դար», N 5 (27), Երևան, 2009, էջ 64-65):
232 “meridiani-44” («Մերիդիանի-44» («Մերիդիան-44»)), N 43, 2000.
65
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
և վերջինիս անդամ կարող էր դառնալ ընտրության իրավունք ունեցող ցանկացած քաղաքացի' անկախ ազգային պատկանելությունից։ Վրացի հեղինակը այս առթիվ նաև մտահոգություն է հայտնում, որ «Վիրքի» գրանցման պարագայում Քվեմո Քարթյի տարածարջանում գլուխ կբարձրացնեն ադրբեջանական շրջանակները, առանձին շրջաններում հույները հանդես կգան նման նախաձեռնություններով և այլն, և այդ ամենը, ըստ վերլուծաբանի, կծառայի Վրաստանի հետագա մասնատմանն ու քայքայմանը։
Էդ. Շևարդնաձեի՝ 2001 թ.-ի հոկտեմբերին Երևան կատարած պաշտոնական այցի քննարկման համատեքստում վրացի հրապարակագիր Մ. Խուրցիձեն, քննարկելով ՀՀ-Վրաստան հարաբերությունները, աբխազահայությանն ու ջավախահայությանը դիտարկում է որպես Երևանի կողմից Վրաստանի վրա ազդեցություն գործելու լծակներ։ Հրապարակագիրը շատ հետաքրքիր և կրկին միակողմանի համեմատություն է ներկայացնում, ըստ որի՝ 1991 թ.-ի մարտի 17-ին տեղի ունեցած ԽՍՀՄ պահպանման վերաբերյալ հանրաքվեի ժամանակ հայությունը Հայաստանում բոյկոտել է հանրաքվեն, իսկ ահա Աբխազիայում հայերը միացել են աբխազներին, հակադրվել Վրաստանին և քվեարկել ԽՍՀՄ պահպանման օգտին233։ Ավելին, ըստ հոդվածագրի՝ հայերը «երկակի ստանդարտներ» են ցուցաբերել. նրանք մարտի 17-ին Հայաստանում բոյկոտել են հանրաքվեն և հանդես եկել երկրի անկախանալու օգտին, իսկ ահա նույն թվականի մարտի 31-ին տեղի ունեցած Վրաստանի անկախության հանրաքվեին Աբխազիայի հայերը հրաժարվել են մասնակցելուց234։ Այստեղ ևս ցավով պետք է փաստել, որ վրացական շրջանակները հաշվի չեն առնում ստեղծված այն կոնֆլիկտային, իսկ դրանից ավելի քան մեկ տարի անց պատերազմական արյունալի իրավիճակը Աբխազիայում, որի պայմաններում աբխազահայությունն այլ կերպ չէր կարող գործել։ Ցավոք, աբխազահայության նման դիրքորոշումներով, իսկ հետագայում նաև պատերազմական գործողություններին մասնակցությամբ պայմանավորված՝ վրացական կարծր մոտեցումները իներցիոն ուժով տարածվել են նաև ջավախահայության վրա, և ամենևին պատահական չէ, որ Մ. Խուրցիձեն աբխազահայության մասին քննարկումների համատեքստում, որպես «անվստահելի» շրջանակների, հիշատակում է նաև ջավախահայությանը։ Այնինչ այս մոտեցումը ոչ միայն հիմնազուրկ է, այլև ելնելով առկա փաստերից՝ նաև անարդարացի։ Մեր գիտական հրապարակումներում ոչ մեկ անգամ ենք անդրադարձել 1991 թ.-ի մարտի 17-ի ԽՍՀՄ պահպանման հանրաքվեին և ջավախահայության կողմից վերջինիս հանդեպ ցուցաբերած դիրքորոշումներին։ Խոսքը մասնավորապես, վերաբերում է Ջավախքում գործող «Ջավախք» ժողովրդական շարժման և «Փարվանա» կազմակերպության235 կողմից Ջավախքի ազգաբնակչությանն
233 Վրաստանն ի սկզբանե հրաժարվել էր որևիցե ձևով մնալ ԽՍՀՄ կազմում և բոյկոտեց հանրաքվեն։ Աբխազիայի Ինքնավար Հանրապետությունը և Հարավօսական Ինքնավար Մարզը ԽՍՀՄ պահպանման հանրաքվեի հարցում չմիացան Վրաստանին և քվեարկեցին ԽՍՀՄ պահպանման օգտին։ Նույն սցենարը տեղի ունեցավ նաև Մոլդովայի պարագայում. վերջինիս լարված օջախներից մեկը՝ Մերձդնեստրյան շրջանի աջափնյա անկլավը՝ Բենդեռյան շրջանը ևս ձայների 98,9 %-ով հանդես եկավ ԽՍՀմ պահպանման օգտին։ Սա այն դեպքում, երբ ինքը՝ Մոլդովան, բոյկոտեց վերոհիշյալ հանրաքվեն։ Ըստ որոշ հեղինակների՝ վերջիններս քվեարկեցին ոչ թե ԽՍՀՄ պահպանման, այլ ՌԴ կազմում մնալու օգտին (տե'ս Мяло К., Россия и последние войны XX века (1989-2000). К истории падения сверхдержавы, Москва, 2002, С. 110, 189).
234 “axali meridiani" («Ախալի մերիդիանի» («Նոր մերիդիան»)), N 8, 2001.
235 «Փարվանա» հասարակական կազմակերպությունը ծնունդ է առել
Բոգդանովկայում(այժմ՝ Նինոծմինդա)՝ 1989թ.-ին՝ ազգային ինքնագիտակցության վերածննդի շրջանում, միտինգային թոհուբոհի մեջ։ Կազմակերպությունն ակտիվորեն հակադրվեց նախ' կոմունիստական, ապա' զվիադական իշխանությունների նկրտումներին։ Համագործակցելով «Ջավախք» ժողովրդական շարժման հետ և ստանալով վերջինիս օժանդակությունը' «Փարվանա»-ն Բոգդանովկայի շրջանում (Գորելովկայում շուրջ 7 տասնյակ, Եֆրեմովկայում՝ 3
66
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
ուղղված կոչին, որով վերջիններս պահանջում էին ժողովրդից' չմասնակցել ԽՍՀՄ-ը պահպանելու մասին 1991 թ.-ի մարտի 17-ի համաժողովրդական հանրաքվեին՝ այն (մասնակցությունը) համարելով սխալ, «...քանզի ԽՍՀՄ-ն այն կայսրությունն է, որի գոյությունն ինքնըստինքյան հակաժողովրդավարական է, վարում է ամբողջատիրական քաղաքականություն, խեղդում ամեն մի ազգային դեմոկրատական շարժում»236: Ցավոք, վրացական շրջանակներում հայության հանդեպ համընդհանուր տարածում ունեցող «հատուկ» վերաբերմունքի պայմաններում այսպիսի բազմաթիվ փաստերը որևէ քննարկման չեն արժանանում:
Եզրակացություն
Ջավախքի հիմնահարցի վրացական ընկալումների վրա խորը և հիմնական ազդեցություն են գործել մի խումբ ներքին ու արտաքին գործոններ: Բացի վրացական միջավայրում հայության հանդեպ ձևավորված «ավանդական», գերակշիռ մասով' բացասական վերաբերմունքից, վերհիշյալ ընկալումների վրա խորը հետք են թողնում նաև Վրաստանի բազմէթնիկ լինելու իրողությունը և, հակառակ դրան, տվյալ երկրում մշտապես կիրառվող մոնոէթնիզացման (միաէթնիկ հանրույթի ձևավորման) քաղաքականության առկայությունը:
Վրաստանի փաստացի տարածքում տեղի ունեցող էթնոժողովրդագրական գործընթացները, որոնք տեղի են ունենում երկրի ինչպես ոչ քարթվելալեզու, այնպես էլ քարթվելական մակրոէթնոսին պատկանող ժողովուրդների շրջանում, այս կամ այն ազդեցությունն են թողնում Ջավախքի հիմնահարցի վրացական ընկալումների վրա: Այդ իմաստով պակաս կարևոր չեն նաև թվարկված արտաքին գործոնները, որոնք ուղղակի և անուղղակի ձևով ազդում են ջավախահայության հիմնախնդիրների վերաբերյալ վրացական միջավայրում տեղի ունեցող քննարկումների, ձևավորվող տեսակետների ու եզրահանգումների վրա:
Ջավախքի հիմնահարցի վրացական ընկալումները մատնանշող վրացական տպագիր մամուլի հիմնական հրապարակումները կներկայացվեն մեր աշխատանքի երկրորդ մասում, որում կզետեղվի նաև վերոնշյալ ընկալումների դասակարգման ու համապատասխան եզրահանգումների վերաբերյալ շարադրանքը:
տասնյակ, Օռլովկա, Սպասովկա, Կալինինո գյուղերում' մեկական տասնյակ) տներ գնեց կարիքավոր հայ ընտանիքների, Գյումրիի երկրաշարժից տուժածների և այլոց համար: Դա այն ժամանակ էր, երբ «Մ.Կոստավա» հիմնադրամը նույնպես սկսել էր վերոնշյալ գործընթացը (տներն ազատվում էին ռուս դուխոբորների' այդ շրջանից արտագաղթելու պատճառով): Ինչպես արտաքին (իշխանական) ճնշումների, այնպես էլ ավելի շատ անդամների միջև առաջացած հակասությունների պատճառով կազմակերպությունը 1990-ական թթ.-ի կեսերից փաստացի դադարեց գոյություն ունենալ: Վերջինիս անդամներից մեկն այդ ընթացքում հիմնեց Ջավախքի քաղաքական կյանքում քիչ թե շատ դերակատարություն ունեցող մեկ այլ կազմակերպություն' «Օդան»: «Փարվանա» կազմակերպության կողմից 1991թ.-ին հիմնադրվեց ու հրատարակվեց համանուն թերթ' 4 համար: Տե'ս «Ձավախք», ապրիլ, 1995, N 3 (9), հմմտ.' Բոգդանովկայի շրջան, Տեղեկագիրք, Բոգդանովկա, 1992, էջ 99:
236 Տե'ս Կոչի բովանդակությունը (Սարգսյան Վ., Ջավախահայության դիրքորոշումը 1991 թ. մարտի 17-ի ԽՍՀՄ պահպանման վերաբերյալ հանրաքվեի նկատմամբ (մի փաստաթղթի պատմություն), ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի 90-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 2019, էջ 224-225):
67
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
THE MAIN ISSUE OF JAVAKHK ACCORDING TO THE PERCEPTIONS OF GEORGIAN SOCIO-POLITICAL THOUGHT (BASED ON GEORGIAN PRINT MEDIA IN 1999-2009)
(PART 1)
VAHE SARKISYAN
National Academy of Sciences of the Republic of Armenia,
Institute of History, Department of Diaspora and History of Armenian Colonies, Researcher, Ph.D. in Historical Sciences,
Yerevan, Republic of Armenia
The purpose of the article is to present the question of Javakhk through the materials of the Georgian print media for about ten years (1999-2009) with the perception of Georgian social and political thought. The task of the first part of the article is to systematically look at all the internal and external factors that influenced the Georgian perception of the Javakhk issue.
The text of the study was written in 1999-2009 based on the study of other materials related to this topic, as well as other articles published in Georgian print media.
As a result of the study, it was concluded that a group of internal and external factors had a profound and serious impact on Georgians' perception of the Javakhk issue. The perception and stereotypes formed by these factors largely determine the political direction of the Georgian authorities towards the Armenians of Javakhk.
Key words: Javakhk, Georgian socio-political thought, Georgian print media, Georgian environment, perception, internal and external factors, political direction, interstate relations.
ПРОБЛЕМА ДЖАВАХКА В ОЦЕНКЕ ГРУЗИНСКОЙ ОБЩЕСТВЕННО-ПОЛИТИЧЕСКОЙ МЫСЛИ (ПО МАТЕРИАЛАМ ГРУЗИНСКИХ ПЕЧАТНЫХ ИЗДАНИЙ 19992009 гг.)
(ЧАСТЬ 1)
ВАЭ САРКИСЯН
научный сотрудник отдела истории армянских колоний и диаспор института истории НАН РА, кандидат исторических наук, г. Ереван, Республика Армения
Целью статьи является по материалам грузинской прессы за 10-тилетний (с1999 по 2009) период представить восприятие и оценку Джавахского вопроса грузинской общественно-политической мыслью.
68
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
В первой части статьи ставится задача систематизировать и показать внутренние и внешние факторы, которые повлияли на восприятие грузинской стороной проблем Джавахка.
Сдержание исследования основывается на материалах, опубликованных в период с 1999 по 2009 годы в грузинских печатных изданиях, а также на основе сопоставления материалов других, связанных с данной темой, источников.
В результате исследования мы пришли к выводу о том, что ряд внутренних и внешних факторов оказал глубокое и серьезное влияние на восприятие грузинами проблем Джавахка. Сформировавшиеся под влиянием этих факторов стереотипыи вызванное ими восприятие проблемы во многом определили политическую направленность, проводимую грузинскими властями в отношении армян Джавахка.
Ключевые слова: Джавахк, грузинская общественно-политическая мысль, грузинские печатные издания, грузинская среда, восприятие, внутренние и внешние факторы, политическая направленность, межгосударственные отношения.
69