ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022
ՀՀ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԴԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ*
ՀՏԴ 336, 336.1/2 DOI: 10.52063/25792652-2022.4.15-217
ՄԵՐԻ ՓԱՆՈՍՅԱՆ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն panosyan. [email protected]
Յուրաքանչյուր երկրի հարկային համակարգը եկամուտների բաշխման համակարգ է ֆիզիկական/իրավաբանական անձանց ու պետության միջև: Սույն հոդվածի նպատակն է ցույց տալ, որ ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների հարկումը պետության սոցիալական քաղաքականության գործիքներից մեկն է, այլ կերպ ասած՝ սոցիալական անհավասարության մեղմման միջոց: Հոդվածում խնդիր է դրվել համակողմանիորեն վերլուծել եկամտային հարկի համահարթ դրույքաչափով հարկման տնտեսական ու սոցիալական հետևանքները, եկամուտների անհավասարության, բնակչության բարեկեցության, եկամտի ու սպառման, աղքատության ու անհամաչափ հարկման տնտեսական կապերն ու դրա հիման վրա կատարել առաջարկություններ, որոնք կօգնեն հաղթահարել թվարկված խնդիրները: Հոդվածում վերհանված խնդիրները լուծելու նպատակով կիրառվել են տնտեսական ցուցանիշների համադրման, վիճակագրական տվյալների հարաբերակցության, ինչպես նաև ստացված տվյալների համեմատական վերլուծության մեթոդներ: Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ սոցիալական անհավասարության ու եկամտային հարկի անհամաչափ հարկման միջև գոյություն ունի պատճառահետևանքային կապ, քանի որ եկամուտների բևեռացումը հանգեցնում է ամբողջական պահանջարկի կրճատմանը, ինչն էլ, իր հերթին, զսպում է տնտեսական ակտիվությունն ու բնակչության կենսամակարդակի բարձրացումը: Հարկման սոցիալական արդարության գաղափարը վերհանելով՝ առաջարկվել են պետական քաղաքականության անուղղակի գործիքներ, որոնք սոցիալական պաշտպանության ծրագրերի միջոցով կապահովեն տնտեսական արդյունավետության ու սոցիալական արդարության հաշվեկշռվածություն:
Հիմնաբառեր՝ եկամտային հարկ, սոցիալական արդարություն, համահարթ դրույքաչափ, եկամուտ, սպառում, բարեկեցություն, ամբողջական պահանջարկ։
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Յուրաքանչյուր երկրի հարկային համակարգի գործունեության շնորհիվ ձևավորվում են պետական գործառույթների իրականացման համար ֆինանսական ռեսուրսներ, ինչն էլ, իր հերթին, հնարավորություն է տալիս իրականացնել սոցիալական տարբեր ծրագրեր ու նպաստել տնտեսության ճյուղային զարգացմանն ու սոցիալական ապահովության խնդիրների լուծմանը։ Առանց հարկային
* Հոդվածը ներկայացվել է 15.11.2022թ., գրախոսվել' 20.12.2022թ., տպագրության ընդունվել' 30.12.2022թ.:
217
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022
համակարգի' պետության կողմից իրականացվող հարկային քաղաքականության իրագործման արդյունավետ ուղիների անհնարին կլինի սոցիալ-տնտեսական մի շարք կարևոր ծրագրերի իրագործումը, քանի որ հարկային քաղաքականության համապատասխան գործիքների կիրառման միջոցով պետությունը կարողանում է հաշվեկշռել հարկային-իրավական և ֆինանսական, հանրային-իրավական ու մասնավոր-իրավական շահերի տարբերությունը։ Այսինքն՝ հարկային համակարգը եկամուտների բաշխման համակարգ է ֆիզիկական (իրավաբանական) անձանց ու պետության միջև։
Վերլուծելով ՀՀ բյուջետային եկամուտների կառուցվածքի դինամիկան՝ պարզ է դառնում, որ ՀՀ-ում պետական բյուջեի համալրման հիմնական աղբյուրը միշտ էլ եղել են հարկային եկամուտները։ Հարկային եկամուտների ձևավորման գործում առանցքային նշանակություն ունի եկամտային հարկը, որը մեծությամբ երկրորդն է, և որի հաշվին տարբեր տարիներին ձևավորվել է համախառն հարկային եկամուտների 2228 %-ը։
Աղյուսակ 1.2018-2022 թթ. եկամտային հարկի տեսակարար կշիռը համախառն
հարկային եկամուտներում (%)1
Ժամանակահատվածը Տեսակարար կշիռը (%)
2018 28 %
2019 26.6 %
2020 28.2 %
2021 26.9 %
2022 24.7 %
Ըստ ՀՀ հարկային օրենսգրքի՝ եկամտային հարկը ՀՀ պետական բյուջե վճարվող պետական հարկ է, իսկ եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք (Եկամտային հարկը 1)։ Եկամտային հարկի կիրառման միջոցով ֆիզիկական անձանց եկամուտների հարկումը բացի ֆիսկալ գործառույթից ունի նաև բաշխիչ գործառույթ, սոցիալական
անհավասարության մեղմման միջոց է։ Հարկման բաշխիչ գործառույթը կրում է ընդգծված սոցիալական բնույթ ու հարկման արդարության սկզբունքի պահպանման համար ամենաանհրաժեշտ գործիքներից մեկն է։ Այն արտահայտում է հարկի՝ որպես տնտեսական հարաբերությունների առանձնահատուկ լծակի տնտեսական էությունը, դրա հիման վրա ձևավորված հարկային համակարգին հաղորդում սոցիալական ուղղվածություն։ Ժամանակակից շուկայական տնտեսության պայմաններում բաշխիչ գործառույթի իրագործմամբ պահանջվում է հարկային ծանրություն կրող հարկատուների միջոցների (հարկերի տեսքով) մի մասի փոխանցում սոցիալական ու տնտեսապես այդ միջոցների կարիքն ունեցողների օգտին կամ նյութական արտադրության ոլորտից դեպի ոչ արտադրական ոլորտ (Բաղդասարյան 18)։
Տնտեսական հարաբերություններում սոցիալական արդարությունը
համընդհանուր արժեք է, բայց այն ունի իր ազգային առանձնահատկությունները։ Սոցիալական արդարության մակարդակը կարող է հանդես գալ որպես երկրի զարգացման չափանիշ։
1 Աղյուսակը կազմվել է հեղինակի կողմից՝ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների։
218
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022
Ըստ ռուս տնտեսագետ Ա. Իսաևի' հարկման արդարության տեսությունը պետք է պատասխանի հետևյալ երկու հարցերին (Пушкарева 14)՝
• Ո՞վքեր պետք է վճարեն հարկեր:
• Ինչպե՞ս հավասար բաշխել հարկերը հարկատուների միջև, հարկման ո՞ր սկզբունքը կիրառել՝ պրոգրեսիվ թե համահարթ:
Խնդրի այս ձևակերպումն արդիական է նաև այսօր, քանի որ մինչև 2020 թ. հունվարի 1-ը եկամտային հարկը ՀՀ-ում հարկվում էր պրոգրեսիվ սանդղակով, իսկ 2020 թ. հունվարի 1-ից անցում է կատարվել եկամտային հարկի համահարթ հարկման, այսինքն' մեկ միասնական դրույքաչափի' սահմանելով այն 23 %, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թ. աստիճանաբար նվազելու է մինչև 20 %:
Եկամտային հարկով հարկման բազա է համարվում հարկվող եկամուտը, որը որոշվում է որպես համախառն եկամտի և նվազեցվող եկամուտների դրական տարբերություն: Հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով (Եկամտային հարկը 1)'
Աղյուսակ 2. ՀՀ եկամտային հարկի դրույքաչափերը
Ժամանակահատված Եկամտային հարկի դրույքաչափը
2020 թ. հունվարի 1-ից 23 %
2021 թ. հունվարի 1-ից 22 %
2022 թ. հունվարի 1-ից 21 %
2023 թ. հունվարի 1-ից 20 %
Չնայած այն հանգամանքին, որ եկամտային հարկի դրույքաչափը 2022 թ. համար նվազել է, փոխարենը բարձրացել է կուտակային կենսաթոշակային ֆոնդեր ուղղվող գումարը' սոցիալական վճարը: Մինչև 500000 դրամ աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարի դրույքաչափը 3.5 %-ից դարձել է 4.5 %, իսկ 2023 թ. դառնալու է 5 %:
1
Եկամտահարկ + Սոցիալական վճարներ = Եկամտային հարկ
Այսինքն, չնայած 2022 թ. եկամտային հարկի դրույքաչափը մեկ տոկոսային կետով նվազել է, սոցիալական վճարի դրույքաչափը բարձրացել է մեկ տոկոսային կետով, ինչը նշանակում է, որ բնակչության համար նվազեցվող եկամուտները չեն կրճատվել: Հարկ է նաև նշել, որ ՀՀ գրանցված աշխատողները բացի եկամտային հարկից և սոցիալական վճարից վճարում են նաև դրոշմանիշային վճար1 2, որոնք ուղղվում են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»:
Վերոնշյալ փոփոխություններին համակողմանի գնահատական տալու համար դիտարկենք հետևյալ օրինակը. ենթադրենք ՀՀ-ում գրանցված 2 աշխատողների ամսական եկամուտները համապատասխանաբար 100000 և 300000 ՀՀ դրամ է:
1 Այս փոփոխությունը տեղի է ունեցել 2013 թ., երբ ուժի մեջ մտավ §Եկամտային հարկի մասինյ նոր օրենքը, որով էլ ուժը կորցրած ճանաչվեցին §Եկամտահարկի մասինյ և §Պարտադիր սոցիալական ապահովության մասինյ ՀՀ օրենքները:
2 Դրոշմանիշային վճարների դրույքաչափերը սահմանված են §ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասինյ ՀՀ օրենքով:
219
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022
Հաշվենք նրանց աշխատավարձի մեծությունը եկամտային հարկով հարկումից հետո' 2021-2022 թթ. համար (տե'ս աղյուսակ 3)։
Աղյուսակ 3. ՀՀ եկամտային հարկի հաշվարկը տարբեր եկամուտներ ունեցող
անձանց համար, 2021-2022 թթ.
2021 թ. 2022 թ. 2021 թ. 2022 թ.
Աշխատավարձ 100 000 100 000 300 000 300 000
Եկամտային 22 000 21 000 63 000 60 000
հարկ (100000X22 %) (100000X21 %) (300000X21 %) (300000 X 21 %)
Սոցիալական 3500 4500 10 500 13 500
վճար (100000 X 3.5 %) (100000X 4.5 %) 300000 X 3.5 % 300000 X 4.5 %
Դրոշմանիշային վճար 1500 1500 5000 5000
Աշխատավարձը հարկումից հետո 73000 73000 221500 221500
Աղյուսակ 3-ի տվյալներից պարզ է դառնում, որ չնայած 2022 թ. 2021 թ.-ի համեմատ եկամտային հարկի դրույքաչափը նվազել է 1 տոկոսային կետով, այնուամենայնիվ միևնույն աշխատավարձի դեպքում հարկվող եկամտի և նվազեցվող եկամուտների տարբերությունը շարունակում է մնալ նույնը (ինչպես 2021 թ.-ի համար, այնպես էլ 2022 թ.-ի համար նույն մարդու աշխատավարձը հարկումից հետո կազմել է համապատասխանաբար 73000 և 221500 ՀՀ դրամ)։ Նույն տրամաբանությամբ, պետության տեսանկյունից էլ ֆիսկալ փոփոխություններ չեն եղել, այսինքն՝ եկամտային հարկի ցածր դրույքաչափի պատճառով պետական բյուջե քիչ ֆինանսական ռեսուրսներ հավաքագըրվելը չեզոքացվել է սոցիալական վճարի դրույքաչափի բարձրացմամբ։ Մյուս կողմից, ինչպես երևում է աղյուսակից, բացարձակ թվերի առումով՝ բարձր աշխատավարձ ստացողը վճարում է ավելի մեծ չափով եկամտային հարկ, քան ցածր աշխատավարձ ստացողը, բայց տարբեր սոցիալական վիճակում գտնվող անձինք հարկվում են հավասար տոկոսադրույքով։ Այս համատեքստում եկամտային հարկը նպաստում է եկամուտների անհավասարության խորացմանը, քանի որ այստեղ եկամտային հարկը դիտարկվում է որպես սոցիալական վիճակի չափման միավոր։ Բնակչության կենսամակարդակի և բարեկեցության ապահովման տեսանկյունից համահարթ հարկման նույն մասնաբաժինը տարբեր նշանակություն ունի բարձր և ցածր եկամուտ ստացողների համար։
Ամփոփելով դիտարկված օրինակը՝ կարելի է պնդել, որ եկամտային հարկի մասով բարեփոխումներ իրականացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել, թե 1
1 Հաշվարկը պարզեցնելու նպատակով եկամուտները դիտարկվել են աշխատավարձի տեսքով։
220
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022
պետությունը ցանկացած քաղաքացու ինչպիսի հնարավորություններ է տալիս հարկման համահարթ դրույքաչափի հետ: Նաև անհրաժեշտ է համակողմանիորեն վերլուծել ինչպես քաղաքացու, այնպես էլ պետության շահը, եկամուտների հնարավոր բևեռացման մակարդակը, հարկային մուտքերի բացթողնված եկամուտները, սոցիալական տարբեր ծրագրերի միջոցով հարկման արդարության սկզբունքի պահպանումը և այլն: Տնտեսական հարաբերություններում հարկման սոցիալական արդարության ապահովման խնդիրը սոցիալական արդարության ընդհանուր խնդիրներից միայն մի մասն է: Հարկային համակարգում արդարության գաղափարը առաջացել է հենց հարկերի ի հայտ գալու պահից: Հարկային արդարության գաղափարի հետ կապված խնդիրները պայմանավորված են արդարության գաղափարի սուբյեկտիվ ընկալումներով ընդհանրապես և բարձր ու ցածր եկամուտներ ունեցող բնակչության տարբեր ընկալումներով: Ըստ 19-20-րդ դարի ռուս տնտեսագետ Մ. Ալեքսենկոյի՝ «Արդարությունը, ինչպես բոլոր բարոյական բաները, հարաբերական հասկացություն է և կախված է ժողովրդի բնակության վայրից, ժամանակաշրջանից ու մշակույթից» (Пушкарева 109): Հարկման պատմության գրեթե ողջ ընթացքում արդարության խնդիրը դիտարկվել է ֆիզիկական անձ-հարկատու տեսանկյունից:
Անհամաչափ հարկումը երբեմն հանգեցնում է նրան, որ աշխատունակ տարիքի և աշխատել ցանկացող անձինք չեն կարողանում ապահովել իրենց և իրենց ընտանիքների բարեկեցությունը։ Հայաստանում բարեկեցության մակարդակը գնահատելու համար օգտագործվում է սպառման ագրեգացված ցուցանիշը: Միջազգային փորձից ելնելով՝ ընդունված է, որ սպառումը եկամտի համեմատ ավելի ճշգրիտ տեղեկատվություն է ներկայացնում բարեկեցության մակարդակի վերաբերյալ, քանզի տնային տնտեսության սպառման ագրեգատը սովորաբար ավելի ճշգրիտ տեղեկատվություն է պարունակում և այդքան էլ զգայուն չէ կարճատև տատանումների նկատմամբ, քան եկամտի ցուցանիշը, հատկապես' ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում: Եկամուտների մասին տեղեկատվությունը պակաս վստահելի է, քանի որ եկամուտները հաճախ թաքցվում կամ ավելի պակաս են նշվում հարցվողների կողմից, ինչպես նաև եկամուտների որոշ տեսակների բնորոշ է սեզոնայնության նշանակալիությունը (Սոցիալական պատկերը 30):
Աղյուսակ 4. ՀՀ սպառման ագրեգատի և եկամուտների անհավասարությունը,
2019-2020 թթ. (Սոցիալական պատկերը 42)
Սպառում Եկամուտ
Ջինիի գործակից 2019 2020 2019 2020
0.279 0.221 0.381 0.363
2019-2020 թթ. համար Ջինիի գործակցի միջոցով գնահատված անհավասարության ցուցանիշները վկայում են, որ Հայաստանում բնակչության բևեռացումն ըստ եկամուտների ցուցանիշի ավելի խորն է սպառման ագրեգատի ցուցանիշի համեմատ։
Ընդունված մոտեցում կա, որ աշխատանքն ապահովում է եկամուտ, հետևաբար նաև՝ աղքատության ցածր մակարդակ, բայց աղյուսակ 4-ի տվյալներց երևում է, որ ՀՀ-ում 3 և ավելի զբաղված անդամներ ունեցող տնային տնտեսություններում 15-75 տարեկան բնակչության 30.6 %-ը, իսկ 15-75 տարեկան աղքատների մեջ 38.3 %-ն աղքատ է, այսինքն՝ աշխատունակ բնակչության և աշխատանք ունեցող տնտեսվարող սուբյեկտների մեկ երրորդը համարվում է աղքատ։ Սրա պատճառներից մեկը հարկային բեռի ծանրությունն է, ինչը ԵՄ երկրներում փորձ է արվում լուծել սոցիալական պաշտպանության ծրագրի՝
221
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022
համընդհանուր նվազագույն եկամտի (անգլ.' General Minimum Income-GMI) կիրառման միջոցով: ԵՄ երկրներում կիրառվող համընդհանուր նվազագույն
եկամուտը մի շարք երկրներում ուժի մեջ է մտել որպես սոցիալական պաշտպանության մաս։ ԵՄ անդամ պետությունները, բացառությամբ Հունաստանի, աջակցության այս տեսակը կիրառում են՝ կախված պետության ֆինանսական հնարավորություններից։ Երաշխավորված նվազագույն եկամուտը ֆինանսավորվում է հարկերի հաշվին և տրամադրվում է անհատներին՝ անկախ աշխատանքային ստաժի տևողությունից։ Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ նպաստները, թեև տրվում են անհատներին, սակայն կախված են տնային տնտեսության կազմից և եկամուտների մակարդակից (Eurofound 65)։ Չնայած այն հանգամանքին, որ զարգացած երկրներում սոցիալական աջակցության տարբեր ծրագրերի միջոցով փորձ է արվում լուծել բարեկեցության խնդիրը, զարգացող քիչ երկրների է հաջողվում վարել սոցիալական նման քաղաքականություն։
ՀՀ-ում առկա նմանատիպ խնդիրների լուծման առումով սոցիալապես խոցելի որոշ խմբերի համար անհրաժեշտ է կիրառել համանման սոցիալական ծրագրեր՝ նպաստների տրամադրման, մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ծառայությունների մատուցման, երեխաների խնամքի ծառայությունների մատչելիության ապահովման և այլ պետական քաղաքականության անուղղակի գործիքների կիրառմամբ։
Աղյուսակ 5. Հայաստան. Աղքատության մակարդակը՝ ըստ տնային տնտեսությունում զբաղված անդամների թվաքանակի, 2020թ. (15 -75 տարիքի բնակչություն, %)
(ՏՏԿԱՀ, 2020)
Տնային տնտեսությունում զբաղված անդամների թվաքանակը 2020
Ծայրահեղ աղքատ Աղքատ %-ով 15-75 տարեկան աղքատների մեջ %-ով 15-75 տարեկան բնակչության մեջ
Ոչ ոք զբաղված չէ 1.7 26.8 9.5 9.0
Զբաղված է մեկ անդամ 0.8 20.0 17.9 22.8
Զբաղված է 2 անդամ 0.3 23.3 34.3 37.6
Զբաղված է 3 և ավելի անդամ 0.7 31.9 38.3 30.6
Ընդամենը 0.7 25.5 100 100
Այս առումով սոցիալական անհավասարության ու եկամտային հարկի անհամաչափ հարկման միջև առկա է պատճառահետևանքային կապ։ Հարկային բեռի անհամաչափ բաշխումը հանգեցնում է եկամուտների բևեռացմանը, իսկ դրա տնտեսական հետևանքն այն է, որ ողջ բնակչության ավելի հարուստ շերտերը սկսում են սպառել իրենց եկամտի ավելի փոքր մասնաբաժինը, ինչն էլ հանգեցնում է ամբողջական պահանջարկի կրճատմանը։ Այլ կերպ ասած, եկամուտների բևեռացումը հանգեցնում է ամբողջական պահանջարկի կրճատմանը, ինչը բխում է
222
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022
Քեյնսյան սպառման ֆունկցիայից (Вечканов 74): Քեյնզյան ֆունկցիայի ամենապարզ մոդելը սպառման գծային ֆունկցիան է'
C=a+b x Yd, որտեղ'
a-ն ավտոնոմ սպառումն է, այսինքն' այն սպառումը, որը կախված չէ տնօրինվող եկամտից (սպառումը, երբ եկամուտը հավասար է զրոյի), b x Yd - ն' նվազեցվող սպառումն է, որը կախված է եկամտի մակարդակից, b - ն սպառման սահմանային հակումն է, որը ցույց է տալիս, թե որքանով է ավելանում սպառումը' տնօրինվող եկամտի աճին զուգընթաց:
Այսինքն, սպառման սահմանային հակումը ցույց է տալիս, թե որքան սպառում է բաժին ընկնում մեկ միավոր եկամտին: Աղյուսակ 4-ից պարզ է դառնում, որ սպառման սահմանային հակումը նվազում է եկամտի աճին (կամ հաստատուն եկամտին) զուգընթաց' կրճատելով ամբողջական պահանջարկը: Մյուս կողմից' ամբողջական պահանջարկի կրճատումը զսպում է տնտեսական ակտիվությունը, քանի որ տնտեսվարողները քիչ պահանջարկի պատճառով ստիպված են լինում կրճատել իրենց տնտեսական գործունեությունը (օրինակ' իրենց արտադրանքը իրացնել չկարողանալու պատճառով դադարեցնում են արտադրությունը): Այսպիսով, սոցիալական անհավասարության խորացումը հանգեցնում է ամբողջական պահանջարկի կրճատմանը, որն էլ զսպում է տնտեսական ակտիվությունը: Վերոնշյալ դիտարկումների համադրմամբ կարող ենք պնդել, որ ֆիզիկական անձանց եկամուտների հարկումը պետության սոցիալական քաղաքականության գործիք է սոցիալական արդարության պահպանման տեսանկյունից: Տնտեսական արդյունավետության և սոցիալական արդարության հաշվեկշռվածության պահպանումը կհանգեցնի բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանն ու հասարակության տարբեր խավերի շահերի պաշտպանությանը:
Եզրակացություններ
Ամփոփելով հոդվածի շրջանակներում կատարած վերլուծության արդյունքները' կարող ենք եզրակացնել, որ հարկային բարեփոխումներ իրականացնելիս ու եկամուտների հարկման դրույքաչափեր սահմանելիս խիստ կարևոր է, որ պետությունը հաշվի առնի, թե տնտեսվարող սուբյեկտների գործունեության իրականացման համար ինչպիսի հնարավորություններ ու սպառնալիքներ է այն առաջացնում յուրաքանչյուր անձի մակարդակով, ինչ չափով է նպաստում տնտեսական վարքի օրինաչափությունների պահպանմանը' նախևառաջ թիրախավորելով սոցիալական արդարության պահանջները: Այս առումով եկամուտների համաչափ հարկումն ու սոցիալական արդարության իրական գնահատականը կարեղ են կանխել եկամուտների անհավասարության ու աղքատության խորացումը, եկամտի ու սպառման մակարդակի ճիշտ հարաբերակցության բևեռացումը:
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Բաղդասարյան, Վահան, ՀՀ ուղղակի հարկերը, 2008, էջ 18:
2. Եկամտային հարկը և եկամտային հարկ վճարողները, ՀՀ պետական
եկամուտների կոմիտե,
ttps://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTNncomeTaxCurrent (հղումը
կատարվել է' 30.09.2022):
3. Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2009-2020 թթ., ՀՀ վիճակագրական կոմիտե, էջեր 30, 42
223
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022
https://armstat.am/file/article/poverty 2021 a 2..pdf (հղումը կատարվել է'
30.09.2022) :
4. Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված
հետազոտություն (ՏՏԿԱՀ), 2020 թ., ՀՀ վիճակագրական կոմիտե,
https://www.armstat.am/am/?nid=15 (հղումը կատարվել է՝ 30.09.2022)։
5. Вечканов, Григорий и Вечканова Галина, Макроэкономика: учебник для вузов, СПБ.: Питер, 2011, стр. 74.
6. Пушкарева, Валентина, История финансовой мысли и политики налогов, М.: Финансы и статистика, 2001, стр. 256.
7. Eurofound, 2002, pp. 65-66, https://www.eurofound.europa.eu (accessed:
29.09.2022) .
WORKS CITED
1. Baghdasaryan, Vahan, HH ughghaki harkery', 2008, e'j 18: [Direct Taxes of RA] 2008. (In Armenian)
2. Ekamtayin harky' ev ekamtayin hark vtwaroghnery՝, HH petakan ekamutneri komite, [Official Website of RA State Revenue Committee, Income Tax and Income Tax Payers. https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTIIncomeTaxCurrent (accessed: 30.09.2022)]. (In Armenian)
3. Hayastani socialakan patkery' ev aghqatut'yuny', [Social Image and Poverty of Armenia. 2009-2020 t't'., e'jer 30, 42. https://armstat.am/file/article/poverty 2021 a 2..pdf (accessed: 30.09.2022)]. (In Armenian)
4. Tnayin tntesut'yunneri kensapaymanneri amboghjacvac' Hetazotut'yun (TTKAH), [Comprehensive Survey of Living Conditions of Households (CCHS),] 2020 t'. https://www.armstat.am/am/?nid=15 (accessed: 30.09.2022)]. (In Armenian)
5. Vechkanov, Grigori i Vechkanova Galina, Makrojekonomika: uchebnik dlja vuzov, [Macroeconomics: a Textbook for Universities, St. Petersburg: Peter] SPB.: Piter, 2011, str. 74. (In Russian)
6. Pushkareva, Valentina, Istorija finansovoj mysli i politiki nalogov, M.: Finansy i statistika, [History of Financial Thought and Tax Policy, M.: Finance and statistics] 2001, str. 256. (In Russian)
THE ECONOMIC AND SOCIAL ROLE OF RA PHYSICAL PERSON'S INCOME TAXATION IN MODERN CONDITIONS
MERI PANOSYAN
Yerevan State University, Chair of Finance and Accounting,
Ph.D. Student,
Yerevan, the Republic of Armenia
The taxation system of each country is considered a system of income distribution between physical / legal entities and the state.
The purpose of this article is to show that income taxation of individuals is one of the tools of the state's social policy in Armenia, in other words, it is a means of alleviating social inequality. The economic and social consequences of taxation with a flat rate of income tax, the economic connections between income inequality, population welfare, income and consumption, poverty and disproportionate taxation and based on that, make recommendations that will help overcome the enumerated problems were comprehensively analyzed in the given article.
224
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022
In order to solve the tasks set in the article, methods of combination of economic indicators, correlation of statistical data, as well as methods of comparative analysis of the obtained data were used.
As a result of the study, it becomes clear that there is a causal connection between social inequality and disproportionate taxation of income tax, as the polarization of income leads to a reduction in complete demand, which, in turn, restrains economic activity and increasing of the standard of living of the population. Bringing up the idea of social justice of taxation, indirect tools of state policy have been proposed, which will ensure a balance of economic efficiency and social justice through social protection programs.
Keywords: income tax, social justice, flat rate, income, consumption, welfare, complete demand.
ЭКОНОМИЧЕСКАЯ И СОЦИАЛЬНАЯ РОЛЬ ПОДОХОДНОГО НАЛОГООБЛОЖЕНИЯ ФИЗИЧЕСКИХ ЛИЦ РА В СОВРЕМЕННЫХ
УСЛОВИЯХ
МЕРИ ПАНОСЯН
аспирантка кафедры финансового учета Ереванского государственного университета, г. Ереван, Республика Армения
Налоговая система каждой страны представляет собой систему распределения доходов междуфизическими / юридическими лицами и государством.
Цель данной статьи показать, что налогообложение доходов физических лиц в РА является одним из инструментов социальной политики государства, иными словами, является средством смягчения социального неравенства. В статье была поставлена задача комплексно проанализировать экономические и социальные последствия налогообложения пропорциональной ставкой подоходного налога, а так же экономические связи неравенства доходов, благосостояния населения, доходов и потребления, бедности и непропорционального налогообложения и исходя из этого дать рекомендации, которые помогут преодолеть перечисленные проблемы. Для решения поставленных в статье задач использовались методы сравнения экономических показателей, корреляции статистических данных, а также сравнительного анализа полученных данных. В результате исследования становится ясно, что между социальным неравенством и непропорциональным налогообложением подоходного налога существует причинно-следственная связь, так как поляризация доходов приводит к сокращению общего спроса, что, в свою очередь, сдерживает экономическую активность и увеличение уровнья жизни населения. На основе выдвинутой идеи социальной справедливости налогообложения предложены косвенные инструменты государственной политики, которые обеспечат баланс экономической эффективности и социальной справедливости через программы социальной защиты.
Ключевые слова: подоходный налог, социальная справедливость,
пропорциональная ставка, доход, потребление, благосостояние, общий спрос.
225