Научная статья на тему 'ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ (ՀՆԱ-Ի) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ'

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ (ՀՆԱ-Ի) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
75
14
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
համախառն ներքին արդյունք / ՀՆԱ-ի արտադրություն / հիմնական կապիտալ / սկզբնական եկամուտ / տնօրինվող եկամուտ / եկամուտների ձևավորման հաշիվ / եկամուտների օգտագործման հաշիվ / համախառն կուտակում / խնայողություններ / GROSS DOMESTIC PRODUCT / GDP PRODUCTION / FIXED CAPITAL / INITIAL INCOME / DISPOSABLE INCOME / INCOME GENERATION ACCOUNT / INCOME DISTRIBUTION ACCOUNT / GROSS ACCUMULATION / SAVINGS / ВАЛОВОЙ ВНУТРЕННИЙ ПРОДУКТ / ПРОИЗВОДСТВО ВВП / ОСНОВНОЙ КАПИТАЛ / ПЕРВОНАЧАЛЬНЫЙ ДОХОД / РАСПОЛАГАЕМЫЙ ДОХОД / СЧЕТ ОБРАЗОВАНИЯ ДОХОДОВ / СЧЕТ РАСПРЕДЕЛЕНИЯ ДОХОДОВ / ВАЛОВОЕ НАКОПЛЕНИЕ / СБЕРЕЖЕНИЯ

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Մարկոսյան Աշոտ, Մաթեվոսյան Էլյանորա

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության տնտեսության (ՀՆԱ-ի ցուցանիշի միջոցով) կառուցվածքային տեղաշարժերն ու դրանց զարգացման միտումները վերջին 20 տարվա ժամանակահատվածում: Միայն այդ կերպ կարելի է գնահատել տնտեսության նոր կառուցվածքի առաջադիմականությունը տնտեսության նոր ավելացված արժեք ստեղծելու հնարավորությունը: Ելնելով առաջադրված նպատակից` հոդվածում լուծվել են հետևյալ խնդիրները՝ հետազոտվել է երկարատև ժամանակահատվածում ՀՀ ՀՆԱ-ի արտադրության հաշիվն ու դրա կառուցվածքը, ըստ եկամուտների հաշվարկված ՀՆԱ-ի սկզբնական եկամուտների ձևավորման ու բաշխման հաշիվը, ՀՆԱ-ի օգտագործման կառուցվածքը, աշխատավարձի ու խնայողությունների փոխադարձ կապն ու օրինաչափությունները, ինչպես նաև գնահատվել են երկարատև ժամանակահատվածում ՀՆԱ-ի տարբեր մեթոդներով հաշվարկված մեծությունների միտումները, դրանց սոցիալ-տնտեսական արդյունքներն ու հետևանքները: Աշխատանքում կիրառվել են վիճակագրական, համեմատական վերլուծությունների, մասնակիից դեպի ընդհանուր ամփոփումների, ինչպես նաև վիճակագրական տվյալների միջինացման դինամիկայի շարքերի ուսումնասիրության մեթոդները: ՀՆԱ-ի արտադրության օգտագործման կառուցվածքների դիտարկումը թույլ է տվել նկատելու մի շարք օրինաչափություններ՝ տնտեսության տարբեր ճյուղերի համամասնությունների փոփոխման, մասնավորապես՝ արդյունաբերության մասնաբաժնի կրճատման, շինարարության ու ծառայությունների տեսակարար կշռի ավելացման, ինչպես նաև արդյունաբերության ճյուղային կառուցվածքում կատարված փոփոխություների վերաբերյալ: Հոդվածում կատարված վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ դիտարկվող ժամանակահատվածում ՀՆԱ-ի կառուցվածքում նվազել է վարձու աշխատողների աշխատանքի վարձատրության մասնաբաժինը` ի հակադրություն համախառն շահույթի համախառն խառը եկամուտների մասնաբաժնի աճի, ինչը վկայում է ՀՀ-ում աշխատանքի թերարժևորման մասին:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

STRUCTURAL CHANGES IN THE ECONOMY (GDP) OF THE REPUBLIC OF ARMENIA AND TRENDS OF CNAHGES

The purpose of the article is to study the structural changes in the economy of the Republic of Armenia (through the study of GDP) and their trends over the past 20 years, because this way you can evaluate the prospects of the new structure of the economy and the ability to create added value. Based on the mentioned goal, the authors solved the following tasks: they studied the GDP production account and its structure over a long period of time, through the formation of primary incomes and distribution, the use of GDP, as well as interdependencies and patterns that exist between wage and savings; in the long term, an assessment is made of trends in GDP values calculated by various methods, as well as their socio-economic results. The studies were carried out using the methods of statistical, comparative analysis, the method of generalization from the particular to the general, as well as studies of statistical averages and time series. Monitoring of production and use of GDP revealed a number of patterns in changing the proportions of various sectors of the economy, in particular, reducing the share of industry, increasing the share of construction and services, as well as changes in the sectorial structure of GDP...The purpose of the article is to study the structural changes in the economy of the Republic of Armenia (through the study of GDP) and their trends over the past 20 years, because this way you can evaluate the prospects of the new structure of the economy and the ability to create added value. Based on the mentioned goal, the authors solved the following tasks: they studied the GDP production account and its structure over a long period of time, through the formation of primary incomes and distribution, the use of GDP, as well as interdependencies and patterns that exist between wage and savings; in the long term, an assessment is made of trends in GDP values calculated by various methods, as well as their socio-economic results. The studies were carried out using the methods of statistical, comparative analysis, the method of generalization from the particular to the general, as well as studies of statistical averages and time series. Monitoring of production and use of GDP revealed a number of patterns in changing the proportions of various sectors of the economy, in particular, reducing the share of industry, increasing the share of construction and services, as well as changes in the sectorial structure of GDP. The analysis carried out in the article also shows that over the period under review, the share of wages of employees in the GDP structure decreased, while the share of gross profit and gross mixed income increased, which indicates the underestimation of labor in Armenia.

Текст научной работы на тему «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ (ՀՆԱ-Ի) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ (ՀՆԱ-Ի) ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ*

ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն ashotmarkos@rambler. ru

ԷԼՅԱՆՈՐԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նորարարության տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության տնտեսության (ՀՆԱ-ի ցուցանիշի միջոցով) կառուցվածքային տեղաշարժերն ու դրանց զարգացման միտումները վերջին 20 տարվա ժամանակահատվածում: Միայն այդ կերպ կարելի է գնահատել տնտեսության նոր կառուցվածքի առաջադիմականությունը և տնտեսության նոր ավելացված արժեք ստեղծելու հնարավորությունը:

Ելնելով առաջադրված նպատակից' հոդվածում լուծվել են հետևյալ խնդիրները' հետազոտվել է երկարատև ժամանակահատվածում ՀՀ ՀՆԱ-ի արտադրության հաշիվն ու դրա կառուցվածքը, ըստ եկամուտների հաշվարկված ՀՆԱ-ի սկզբնական եկամուտների ձևավորման ու բաշխման հաշիվը, ՀՆԱ-ի օգտագործման կառուցվածքը, աշխատավարձի ու խնայողությունների փոխադարձ կապն ու օրինաչափությունները, ինչպես նաև գնահատվել են երկարատև ժամանակահատվածում ՀՆԱ-ի տարբեր մեթոդներով հաշվարկված մեծությունների միտումները, դրանց սոցիալ-տնտեսական արդյունքներն ու հետևանքները:

Աշխատանքում կիրառվել են վիճակագրական, համեմատական վերլուծությունների, մասնակիից դեպի ընդհանուր ամփոփումների, ինչպես նաև վիճակագրական տվյալների միջինացման և դինամիկայի շարքերի ուսումնասիրության մեթոդները:

ՀՆԱ-ի արտադրության և օգտագործման կառուցվածքների դիտարկումը թույլ է տվել նկատելու մի շարք օրինաչափություններ' տնտեսության տարբեր ճյուղերի համամասնությունների փոփոխման, մասնավորապես' արդյունաբերության

մասնաբաժնի կրճատման, շինարարության ու ծառայությունների տեսակարար կշռի

* Հոդվածը ներկայացվել է 03.07.2019թ., գրախոսվել' 20.07.2019թ., տպագրության ընդունվել' 10.04.2020թ.:

125

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ավելացման, ինչպես նաև արդյունաբերության ճյուղային կառուցվածքում կատարված փոփոխություների վերաբերյալ: Հոդվածում կատարված

վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ դիտարկվող ժամանակահատվածում ՀՆԱ-ի կառուցվածքում նվազել է վարձու աշխատողների աշխատանքի վարձատրության մասնաբաժինը ի հակադրություն համախառն շահույթի և համախառն խառը եկամուտների մասնաբաժնի աճի, ինչը վկայում է ՀՀ-ում աշխատանքի թերարժևորման մասին:

Հիմնաբառեր' համախառն ներքին արդյունք, ՀՆԱ-ի արտադրություն, հիմնական կապիտալ, սկզբնական եկամուտ, տնօրինվող եկամուտ, եկամուտների ձևավորման հաշիվ, եկամուտների օգտագործման հաշիվ, համախառն կուտակում, խնայողություններ:

Յուրաքանչյուր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար օգտագործվող ռեսուրսների (արտադրական, բնական, մարդկային կապիտալների և արտաքին զուտ ակտիվների) ամբողջությունը, որն անհրաժեշտ է հասարակության նյութական ու հոգևոր պահանջմունքների բավարարման համար, հանդես է գալիս որպես ՀՆԱ-ի ստեղծման գործընթաց: Ըստ որում, այդ ռեսուրսների մի մասն օգտագործվում է թողարկվող ապրանքների և ծառայությունների միջանկյալ սպառման համար, իսկ թողարկման և միջանկյալ սպառման տարբերությունը հանդես է գալիս որպես ավելացված արժեք, որն իրենից ներկայացնում է հասարակության մասշտաբով աշխատավարձի ֆոնդը և շահույթը: Իսկ եթե ավելացված արժեքին գումարենք արտադրության հարկերը (հանած սուբսիդիաները), ապա կստանանք համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) մեծությունը: ՀՆԱ-ն, որպես հիմնական մակրոտնտեսական ցուցանիշ, առաջին հերթին բնորոշում է հասարակության տնտեսական ներուժը, կամ, այլ կերպ ասած, ամեն երկրի տնտեսական հզորության խորհրդանիշն է: Այս տեսանկյունից կարևորվում է նաև ՀՆԱ-ի ձևավորման արդյունավետության գործընթացն ու դրա մակարդակը, որը կարելի է դիտարկել որպես ՀՆԱ-ի (որպես զարգացման տնտեսական արդյունքի) և դրա ստացման համար ծախսված, որպես կանոն մեկ տարվա կտրվածքով կատարված, թողարկման ծավալը (որպես կատարված ծախսերի մեծություն): Ըստ այդմ էլ ՀՆԱ-ի և թողարկման ծավալների մեծությունը կարելի է դիտարկել որպես երկրի մասշտաբով տնտեսական արդյունավետության ցուցանիշ և, որքան բարձր է այդ ցուցանիշը, այնքան հաջողված և արդյունավետ կարելի է համարել ՀՆԱ-ի ստեղծման գործընթացը: Մյուս կողմից, ՀՆԱ-ն բացի ավելացված արժեքից ներառում է նաև արտադրության հարկերը (հանած սուբսիդիաները)' դրանով իսկ բնորոշելով նոր ստեղծված արդյունքի մեջ պետությանը բաժին ընկած արժեքի մեծությունը: Աղյուսակ 1-ում բերված է ՀՀ արտադրության հաշիվը՝ ըստ թողարկման, միջանկյալ սպառման, ՀՆԱ-ի, այդ թվում՝ ավելացված արժեքի և արտադրանքի հարկերի (հանած սուբսիդիաները) և դրանց կառուցվածքը 1997-2017 թթ.-ին:

126

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Աղյուսակ!

ՀՀ արտադրության հաշիվը ըստ թողարկման, միջանկյալ սպառման, ՀՆԱ-ի, այդ թվում4 ավելացված արժեքի և արտադրանքի հարկերի (հանած սուբսիդիաները) և դրանց կառուցվածքը 1997-2017 թթ.228

Տարի Թողարկում (հիմնական գներով) Միջանկյալ սպառում Ներքին արդյունք (համախառն, շուկայական գներով) Այդ թվում՜ ավելացված արժեք (համախառն, հիմնական գներով) Արտա- դրանքի հարկեր (հանած սուբսի- դիաներ)

1997 1390998.2 650957.4 804335.6 740040.8 64294.8

100.0 46.8 57.8 53.2 4.6

2000 1672235.3 735133.7 1031338.3 937101.6 94236.7

100.0 44.0 61.7 56.0 5.6

2002 2219599.8 989002.0 1362471.1 1230597.2 131874.5

100.0 44.6 61.4 55.4 5.9

2007 4720075.7 1886340.4 3149283.4 2833735.3 315548.1

100.0 40.0 66.7 60.0 6.7

2008 5198641.0 2035695.7 3568227.6 3162945.3 405282.3

100.0 39.2 68.6 60.8 7.8

2009 4422761.2 1613664.1 3141651.0 2809097.1 332553.9

100.0 36.5 71.0 63.5 7.5

2010 4891551.4 1820474.2 3460202.7 3071077.2 389125.5

100.0 37.2 70.7 62.8 8.0

2012 5989851.8 2181625.6 4266460.5 3808226.0 458234.0

100.0 36.4 71.2 63.6 7.7

2013 6380782.2 2331572.1 4555638.2 4049210.0 506428.0

100.0 36.5 71.4 63.5 7.9

2014 6754005.6 2471214.2 4828626.3 4282291.0 546335.0

100.0 36.6 71.5 63.4 8.1

2015 7046631.8 2550238.8 5043633.2 4507832.1 535801.1

100.0 36.2 71.6 64.0 7.6

2016 7135172.5 2598900.2 5052300.3 4536272.3 516028.0

100.0 36.4 70.8 63.6 7.2

2017 7737676.6 2851045.9 5446794.3 4886630.7 560163.6

100.0 36.8 70.4 63.2 7.2

Համարիչում' մլն ՀՀ դրամ, հայտարարում' %-ով թողարկման նկատմամբ:

Աղյուսակ 1-ի տվյալներից երևում է, որ 1997-2017թթ. ընթացքում ՀՀ-ում ՀՆԱ-ի թողարկման ծավալների ավելացմանը զուգընթաց բարձրացել է դրա ստեղծման

228

Աղյուսակը կազմվել և հաշվարկվել է ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների հիման

վրա:

127

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

արդյունավետությունը: Այսպես, եթե 1997թ.-ին ՀՆԱ-ի մեծությունը թողարկման մեջ կազմել է 57.8%, ապա 2017թ.-ին' 70.4%, իսկ արտադրանքի հարկերի (հանած սուբսիդիաների) հարաբերակցությունը թողարկման ծավալին փոփոխվել է' համապատասխանաբար 4.6%-ից հասնելով 7.2%-ի:

Ինչպես հայտնի է, ՀՆԱ-ն որպես երկրի տնտեսության բոլոր ոլորտներում ստեղծված ավելացված արժեքների հանրագումար, միևնույն ժամանակ նաև դրանց ստեղծմանը մասնակցող ինստիտուցիոնալ հատվածների եկամուտների ամբողջությունն է: Այդ տեսանկյունից տնտեսությունում կատարվող փոփոխությունների կարևոր բնութագրիչներ են ՀՆԱ-ի ստեղծմանը մասնակցած այդ հատվածների միջև եկամտի բաշխման հարաբերակցությունը և դրա շարժը:

Ստորև բերված գծանկար 1-ում ներկայացված է ՀՀ ՀՆԱ-ի կառուցվածքն ըստ սկզբնական եկամուտների բաշխման հաշվի 1990-2008թթ.-ին (մինչև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա ընդգծված դրսևորվեց 2009թ.-ին), ՀՆԱ-ի կառուցվածքի շարժն ըստ վարձու աշխատողների աշխատանքի վարձատրության, արտադրության և ներմուծման զուտ հարկերի, համախառն շահույթի և համախառն խառը եկամուտների: ՀՆԱ-ի եկամտային այդպիսի կառուցվածքի դիտարկումը ցույց է տալիս, թե երկրում ստեղծված ավելացված արժեքը կամ սկզբնական եկամուտները ինչ հարաբերակցությամբ են բաժանվում դրանց ստեղծմանը մասնակցած վարձու աշխատողների, պետության և գործարարների միջև:

:՜ Տնտեսության համախառն շահույթ և խառը եկամուտներ/ՀՆԱ

■ Արտադրության և ներմուծման զուտ հարկեր/ՀՆԱ

■ Վարձու աշխատողների աշխատանքի վարձատրությունը/ՀՆԱ

Գծանկար 1. ՀՀ ՀՆԱ-ի կառուցվածքն ըստ սկզբնական եկամուտների բաշխման

հաշվի 1990-2008թթ.229

Գծանկար 1-ում բերված տվյալներն ու դրանց շարժը ցույց են տայիս, որ դիտարկվող ժամանակահատվածում ՀՆԱ կառուցվածքում վարձու աշխատողների աշխատանքի վարձատրության մասնաբաժինն էականորեն կրճատվել է' 57.4%-ից հասնելով 37.2%-ի' նվազելով ավելի քան 20 տոկոսային կետով: Փոխարենը նույն չափով ավելացել է տնտեսության համախառն շահույթի և համախառն խառը եկամուտների

229 Աղբյուրը' համապատասխան տարիների Հայաստանի վիճակագրական տարեգրքերը («Ազգային հաշվիների համակարգ» բաժին), (www.armstat.am):

128

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

մասնաբաժինը ՀՆԱ-ում հասնելով 50 տոկոսի: Սա նշանակում է, որ նոր ստեղծված եկամտի կեսը բաժին է հասնում գործարարներին կամ այս դեպքում տեղին է ասել' ձեռարկատերերին, և միայն 1/3-ից փոքր-ինչ ավելին' վարձու աշխատողներին: Պետության մասնաբաժինը' արտադրության և ներմուծման զուտ հարկերի տեսքով, կազմում է ընդամենը 12.8%, որը մոտ երկու տոկոսային կետով բարձր է 1990թ.-ի մակարդակից:

Ստացվում է, որ արտադրության և ներմուծման նկատմամբ կիրառվող անուղղակի հարկային եկամուտները կազմում են ավելացված արժեքի ընդամենը 12.8%-ն այն դեպքում, երբ ԱԱՀ դրույքաչափը շատ ավելի բարձր է: Սա կարելի է համարել անուղղակի հարկերի և մասնավորապես' ԱԱՀ կիրառման

անարդյունավետության և տնտեսությունում մեծ ծավալի ստվերայնության

առկայության վկայություն:

Հարկ է նկատել, որ զարգացած տնտեսությամբ երկրներում գործում է «սուրբ երրորդության» մոտեցումը, երբ վարձու աշխատողների, պետության և

ձեռնարկատերերի մասնաբաժինը ստեղծված ավելացված արժեքում գրեթե հավասար է, այսինքն վերը դիտարկվող ինստիտուցիոնալ հատվածներից յուրաքանչյուրի մասնաբաժինը գտնվում է 1/3-ի շրջակայքում: Այս առումով պետք է արձանագրել, որ վերջին երկու տասնամյակի ընթացքում ՀՀ-ում տեղի է ունեցել եկամտի ձևավորման կառուցվածքային անհամամասնությունների խորացում' ի վնաս վարձու աշխատողների և հօգուտ ձեռնարկատերերի:

Աղյուսակ 2-ում բերված է ՀՀ սկզբնական եկամուտների բաշխման հաշիվը 1997-2016թթ.-ին:

Տնտեսության վերարտադրողական ունակությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե տնտեսությունում ստեղծված ձեռնարկատիրական շահույթի որ մասն է վերաներդրվում տնտեսական գործունեության մեջ կամ էլ ինչ չափով է իրականացվում արտադրական հզորությունների նորացում կամ արդիականացում: Այս առումով ուշագրավ կարող է լինել տնտեսության համախառն շահույթի և խառը եկամուտների կառուցվածքի դիտարկումը: Այս ցուցանիշն ունի երկու հիմնական բաղկացուցիչ' հիմնական կապիտալի սպառում և տնտեսության զուտ շահույթ, զուտ խառը եկամուտներ:

Դիտարկվող ցուցանիշը 1990թ.-ից սկսած կտրուկ անկում է ունեցել ընդհուպ մինչև 1995թ.-ը' 46,9%-ից հասնելով 25,7%-ի: 1995թ.-ից սկսած որոշակի կայունացում և աճ է նկատվել' մինչև 2000թ.-ը, երբ այդ հարաբերակցությունը հասավ 31,2%-ի, որից հետո նորից նվազման միտումները սկսեցին գերակայել' ընդհուպ մինչև դիտարկվող ժամանակահտվածի վերջը, ինչի արդյունքում ցուցանիշը 2008թ.-ին հասավ 21,0%-ի սահմանին: Սա նշանակում է, որ ՀՀ տնտեսությունում կապիտալատար ճյուղերի մասնաբաժինը աստիճանաբար նվազում է: Եվ բացի այդ, ձեռնարկատերերը տարեցտարի նախընտրում են կամ ստացված շահույթը հանել տնտեսական գործունեությունից, կամ էլ վերաներդնել հատույցի փոքր ժամկետով և կապիտալատարության ցածր աստիճանով գործունեության ոլորտներում, ինչպիսին է, օրինակ, առևտուրը կամ հանրային սնունդը:

Աղյուսակ 3-ում բերված է հետճգնաժամային ժամանակահատվածում ՀՀ եկամուտների ձևավորման հաշիվն ու դրա կառուցվածքը: Բերված տվյալներից երևում է, որ տնտեսության համախառն շահույթը և համախառն խառը եկամուտները 2008թ.-ին կազմել են ՀՆԱ-ի 50%-ը, իսկ 2016թ.-ին՝ 54%-ը: Ընդ որում, հիմնական կապիտալի սպառումը 2008 թ.-ին կազմել է 10.5%-ը, իսկ տնտեսության զուտ շահույթը և զուտ խառը եկամուտները՝ 39.5%-ը: Այդ ցուցանիշները 2016թ.-ին կազմել են

համապատասխանաբար 13.9% և 40.1%:

129

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Աղյուսակ 2

ՀՀ սկզբնական եկամուտների բաշխման հաշիվը 1997-2016թթ.

1997 1999 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016

1. Վարձու աշխատողների աշխատանքի վարձա- տրություն 336.1 423.7 1202.5 1328.4 1207.7 1284.4 1383.9 1471.4 1547 1629.6 1734.2 1763.1

41.7 42.7 35.1 34.3 35.5 33.6 32.6 30.7 30.5 30.6 31.7 32.2

2. Տնտեսության համախառն շահույթ և համախառն եկամուտներ 396.8 461.6 1585.7 1784.8 1550.7 1734.4 1928 2264.7 2418.9 2584.6 2710 2735.2

49.2 46.5 46.3 46.1 45.6 45.4 45.4 47.2 47.7 48.5 49.6 49.9

3. Արտադրության և ներմուծման հարկեր 74.3 1 16.1 369.8 463.3 386.3 444.1 469.7 534.3 594.9 620.4 607.7 578.7

9.2 1 1.7 10.8 12.0 11.4 11.6 11.1 1 1.1 1 1.7 1 1.6 1 1.1 10.6

4. Արտադրության և ներմուծման սուբսիդիաներ (-) 2.9 14 8.7 8.3 3 2.7 3.7 3.9 5.2 6 8.2 9.7

0.4 1.4 0.3 0.2 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.1 0.2

5. Սկզբնական եկամուտներ՝ ստացված «արտերկրից» 2.1 5.0 277.3 304.3 259.8 358.6 470.1 531.8 515.8 504.5 423.4 408.9

0.3 0.5 8.1 7.9 7.6 9.4 11.1 1 1.1 10.2 9.5 7.7 7.5

6. Ընդամենը 806.4 992.4 3426.6 3872.5 3401.5 3818.8 4248.0 4798.3 5071.4 5333.1 5467.0 5476.2

100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0

Համարիչում' ընթացիկ գներով, մլրդ դրամ, հայտարարում՜ %-ով ընդամենի նկատմամբ:

Աղբյուրը. կազմվել և հաշվարկվել է՝ Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2018, Եր., ՀՀ ՎԿ, 2018, էջ 235, Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2016, Եր., ՀՀ ԱՎԾ, 2016, էջ 226-227, Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2013, Եր., ՀՀ ԱՎԾ, 2013, էջ 230-231, Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2012, Եր., ՀՀ ԱՎԾ, 2012, էջ 230-231, Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2001, Եր., ՀՀ ԱՎԾ, 2001, էջ 205-206:

Արտադրության և տեխնոլոգիաների արդիականացման տեսանկյունից ակներև է, որ անհրաժեշտ է ավելացնել տնտեսության զուտ շահույթի և զուտ խառը եկամուտների բաժինը ՀՆԱ-ում՝ արդյունավետ ընդլայնված վերատրադրություն կազմակերպելու համար:

Երկրի տնտեսությունում ձևավորված կառուցվածքային համամասնությունների վերլուծության կարևոր ուղղություններից է ՀՆԱ օգտագործման կառուցվածքի դիտարկումը: ՀՆԱ օգտագործման կառուցվածքի հիմնական բաղկացուցիչներն են վերջնական սպառմանն ուղղված ծախսերը, համախառն կուտակումը և ապրանքների ու ծառայությունների զուտ արտահանումը: Տվյալների վերլուծությունից հետևում է, որ ՀՆԱ-ի կառուցվածքում վերջնական սպառմանն ուղղված ծախսերը 1990-1995թթ.-ին աճել են' 66.3%-ից հասնելով մինչև 117.4%-ի, ինչը նշանակում է սպառման ծավալների աճ' նախկինում կուտակված խնայողությունների հաշվին: 1996թ.-ից սկսած իրավիճակն այս մասով որոշակիորեն շտկվել է, սակայն դեռևս հեռու է բավարար համարվելուց, քանի որ երկրում ստեղծված եկամտի 80 տոկոսից ավելիի սպառումը նշանակում է տնտեսության վերարտադրական հնարավորությունների խիստ ցածր մակարդակի առկայություն (տե՛ս աղյուսակ 4-ը):

130

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Աղյուսակ 3

ՀՀ եկամուտների ձևավորման հաշիվը և դրա կառուցվածքը 2008-2016թթ.

2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016

1. Ներքին արդյունք (համախառն շուկայական գներով) 3568.2 3141.7 3460.2 3777.9 4266.5 4555.6 4828.6 5043.6 5067.3

100 100 100 100 100 100 100 100 100

2. Տնտեսութ– յան համախառն շահույթ և համախառն խառը եկամուտներ 1784.8 1550.7 1734.4 1928 2264.7 2418.9 2584.5 2710 2735.2

50.0* 49.4 50.1 51.0 53.1 53.1 53.5 53.7 54.0

3. Հիմնական կապիտալի սպառում 375 341 389.5 404.1 539.2 580.5 614 697.2 704.9

10.5* 10.9 11.3 10.7 12.6 12.7 12.7 13.8 13.9

21.0** 22.0 22.5 21.0 23.8 24.0 23.8 25.7 25.8

4. Տնտեսութ– յան զուտ շահույթ և զուտ խառը եկամուտներ 1409.8 1209.7 1344.9 1523.9 1725.5 1838.4 1970.6 2012.7 2030.3

39.5* 38.5 38.9 40.3 40.4 40.4 40.8 39.9 40.1

79.0** 78.0 77.5 79.0 76.2 76.0 76.2 74.3 74.2

Համարիչում' ընթացիկ գներով, մլրդ դրամ, հայտարարում՜ *%-ով ՀՆԱ-ի նկատմամբ, **%-ով տնտեսության համախառն շահույթի և համախառն խառը եկամուտների նկատմամբ:

Աղբյուրը. կազմվել և հաշվարկվել է՝ Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2018, Եր., ՀՀ ՎԿ, 2018, էջ 233234, Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2016, Եր., ՀՀ ԱՎԾ, 2016, էջ 225-226, Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2012, Եր., ՀՀ ԱՎԾ, 2012, էջ 229-230 տվյալների հիման վրա:

Համախառն կուտակման մասնաբաժինը, որը բնութագրում է երկրի վերարտադրողական ներուժը, ՀՆԱ-ում 1992թ.-ին հասնելով գրեթե զրոյական մակարդակի, հետագա 1-2 տարիների ընթացքում նույն տեմպերով վերականգնվեց, իսկ 1999-2008թթ.-ի ժամանակահատվածում կայուն աճի տեմպեր արձանագրելով' դիտարկվող ժամանակահատվածի վերջում անցավ 40 տոկոսի սահմանագծից' այդ կերպ հավասարվելով 1991 թ.-ի մակարդակին:

Ընդ որում, գրեթե համանման դինամիկա է դրսևորել նաև համախառն խնայողությունների մասնաբաժինը համախառն տնօրինվող եկամտի կառուցվածքում (1990-2015թթ.-ի համար՝ գծանկար 2-ը և 2007-2015թթ.-ի համար՝ աղյուսակ 5-ը): Այսպես, 1990թ.-ի 33.7%-ից համախառն խնայողությունների մասնաբաժինը տնօրինվող եկամտի կառուցվածքում 1992թ.-ին նվազեց մինչև -12.0%: Հետագա երեք տարիներին ցուցանիշը որոշակիորեն բարելավվեց, սակայն 1994-1995թթ.-ին 15 տոկոսային կետով արձանագրված անկման արդյունքում, որը պայմանավորված էր աննախադեպ բարձր գնաճով (1994թ.-ին ՍԳԻ աճը նախորդ տարվա համեմատ կազմեց շուրջ 50 անգամ), ցուցանիշը կրկին դարձավ բացասական, ինչը շարունակվեց ընդհուպ մինչև 2000թ.-ը:

131

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Աղյուսակ 4

ՀՀ ՀՆԱ-ի օգտագործման կառուցվածքը 2001-2017թթ.

2001 2003 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017

1. ՀՆԱ, ընթացիկ գներով 1175.9 1624.6 2242.9 2656.2 3149.3 3568.2 3141.7 3460.2 3777.9 4000.7 4555.6 4828.6 5043.6 5067.3 5568.9

100 100 100 100 100 100 100 100 100 100 100 100 100 100 100

2. Վերջնական սպառման ծախսեր 1233.7 1518.9 1930 2187.1 2576.3 2918.8 2944 3289.6 3649.4 4047.9 4514.9 4714.3 4599.4 4598.6 5113.0

104.9 93.5 86.0 82.3 81.8 81.8 93.7 95.1 96.6 101.2 99.1 97.6 91.2 90.8 91.8

3. Համախառն կուտակում 232.3 394.1 683.3 953.7 1189.9 1458.4 1089.2 1137.3 1030.6 1016.5 1014.2 1007.8 1045.6 912.9 1059.6

19.8 24.3 30.5 35.9 37.8 40.9 34.7 32.9 27.3 25.4 22.3 20.9 20.7 18.0 19.0

Համարիչում' ընթացիկ գներով, մլրդ դրամ, հայտարարում՜ %-ով ՀՆԱ-ի նկատմամբ:

Աղբյուրը. կազմվել և հաշվարկվել է՝ Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2018, Եր., ՀՀ ՎԿ, 2018, էջ 16, Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2014, Եր., ՀՀ ԱՎԾ, 2014, էջ 15, Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2012, Եր., ՀՀ ԱՎԾ, 2012, էջ 16, Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2008, Եր., ՀՀ ԱՎԾ, 2008, էջ 16, Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2004, Եր., Հհ ԱՎԾ, 2004, էջ 15:

Աղյուսակ 5

ՀՀ տնօրինվող եկամտի օգտագործման հաշիվը 2007-2016թթ.

2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2015

1. Համախառն տնօրինվող եկամուտ, ընդամենը 3567.8 4060.5 3497.9 3797.1 4255.4 4809.6 5173.4 5363.5 5526.1 5440.9

100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0

Օգտա- գործում

2. Վերջնական սպառման ծախսեր 2576.3 2918.8 2944.0 3289.0 3649.4 4184.3 4514.9 4714.3 4599.4 4598.6

72.2 71.9 84.2 86.6 85.8 87.0 87.3 87.9 83.2 84.5

3. Համախառն խնայո-դութւուն 991.5 1147.1 553.9 507.5 606.0 625.3 599.9 649.1 926.7 842.4

27.8 28.3 15.8 13.4 14.2 13.0 11.6 12.1 16.8 15.5

Համարիչում՝ ընթացիկ գներով, մլրդ դրամ, հայտարարում՝ %-ով ընդամենի նկատմամբ:

Աղբյուրը. կազմվել և հաշվարկվել է՝ Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2018, Եր., ՀՀ ՎԿ, 2018, էջ 236, Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2016, Եր., ՀՀ աՎծ, 2016, էջ 228, Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2014, Եր., ՀՀ ԱՎԾ, 2014, էջ 228, Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2012, Եր., ՀՀ ԱՎԾ, 2012, էջ 232:

132

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(4), 2020

',5

Գծանկար 2. Համախառն խնայողության տեսակարար կշիռը համախառն տնօրինվող եկամտի կառուցվածքում, տոկոսներով233

Աննախադեպ տնտեսական աշխուժացմամբ պայմանավորված (որն, իր հերթին, նշանակայի չափով պայմանավորված էր օտարերկրյա տրանսֆերտների աննախադեպ ներհոսքով և, որպես հետևանք վճարունակ պահանջարկի ընդլայնմամբ) համախառն խնայողությունների հարաբերական ցուցանիշը 2001 թ-ից սկսած կտրուկ վերելք արձանագրեց և 2006-2008թթ.-ի ժամանակահատվածում կայունացավ 28 տոկոսի շրջանում, ինչը մի կողմից՝ նախորդ տարիների համեմատությամբ բավականաչափ բարձր արդյունք է, մյուս կողմից' դեռևս ցածր է, եթե համեմատենք ներկայումս զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրներում ակտիվ կառուցվածքային վերափոխումների ժամանակաշրջանում արձանագրված խնայողությունների խիստ բարձր մակարդակի (միջինում 40%) հետ234:

Ինչպես արդեն նշել ենք, ապրանքների ու ծառայությունների զուտ արտահանման տեսակարար կշիռը ՀՆԱ կառուցվածքում դիտարկվող ժամանակահատվածում ևս լուրջ վայրիվերումներ է գրանցել և խիստ մտահոգիչ է: Այսպես, 1997թ.-ին հասնելով իր նվազագույն մակարդակին՝ -38,0% ցուցանիշը հետագա մի քանի տարիների ընթացքում աստիճանաբար բարելավվեց' 2005թ.-ին հասնելով -14,4%-ի: Սակայն հիմնականում ՀՀ դրամի արժևորմամբ պայմանավորված, ապրանքների ու ծառայությունների ներմուծումը սկսեց աճել ավելի մեծ տեմպերով, քան արտահանումը, ինչի արդյունքում 2008-ին ապրանքների ու ծառայությունների զուտ արտահանումը ՀՆԱ օգտագործման կառուցվածքում կազմեց արդեն -25,6%:

3 Աղբյուրը' համապատասխան տարիների Հայաստանի վիճակագրական տարեգրքերը («Ազգային հաշվիների համակարգ» բաժին), (www.armstat.am):

4 Տե'ս www.worldbank.org (World Development Indicators):

133

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Մեր կողմից կատարված մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ անցած երկու տասնամյակների ընթացքում ՀՀ տնտեսությունում աձանագրվել են ակտիվ կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում՜

> ՀՆԱ կառուցվածքում էականորեն կրճատվել է արդյունաբերության մասնաբաժինը և ավելացել է շինարարության ու ծառայությունների տեսակարար կշիռը,

> արդյունաբերության կառուցվածքում կրճատվել է մշակող արդյունաբերության տեսակարար կշիռը և ավելացել է էներգետիկայի մասնաբաժինը,

> մշակող արդյունաբերության կառուցվածքում էականորեն նվազել է մեքենաշինության մասնաբաժինը և ավելացել է սննդի արդյունաբերության կշիռը,

> համախառն թողարկման կառուցվածքում ավելացել է ՀՆԱ կամ համախառն ավելացված արժեքի մասնաբաժինը,

> ՀՆԱ կառուցվածքում նվազել է վարձու աշխատողների աշխատանքի վարձատրության մասնաբաժինը' ի հակադրություն համախառն շահույթի և համախառն խառը եկամուտների մասնաբաժնի աճի,

> համախառն շահույթի և համախառն խառը եկամուտների կառուցվածքում էականորեն նվազել է հիմնական կապիտալի սպառման մասնաբաժինը,

> ՀՆԱ օգտագործման կառուցվածքում 1990թ.-ի համեմատությամբ աճել է վերջնական սպառման տեսակարար կշիռը և նվազել համախառն կուտակման կշիռը,

> ՀՆԱ կառուցվածքում արտահանման տեսակարար կշիռը դիտարկվող ժամանակահատվածում էականորեն նվազել է, ինչի արդյունքում ապրանքների և ծառայությունների զուտ արտահանման բացասական հաշվեկշռի հարաբերական մեծությունն աճել է,

> արտահանման կառուցվածքում բարձրտեխնոլոգիական ապրանքների և ծառայությունների մասնաբաժինը նվազել է (վերջին տարիների ընթացքում այս ցուցանիշը չի գերազանցել 2%-ի սահմանագիծը, իսկ 2017 թ.-ի տվյալներով տեղեկատվական տեխնոլոգիաների արտահանման մասնաբաժինը ՀՀ ընդհանուր արտահանման մեջ կազմել է 0.19%՝ Հայաստանի համար ապահովելավ 87-րդ տեղը 119 երկրների մեջ235),

> համախառն տնօրինվող եկամտի կառուցվածքում համախառն խնայողությունների մասնաբաժինը չնայած վերջին տարիների ընթացքում անշեղորեն աճել է, սակայն դեռևս ցածր է 1990թ.-ի, ինչպես նաև միջազգային փորձի արդյունքների հիման վրա դուրս բերված և առավել ընդունելի համարվող միջին մակարդակից:

Հատկանշական է այն, որ տեղի ունեցած կառուցվածքային տեղաշարժերը ոչ թե նպատակային քաղաքականության արդյունք են, այլ խորհրդային տնտեսական կարգից ժառանգած կառուցվածքային ու տեխնոլոգիական անհամամասնությունների հետևանք, ինչպես նաև գլոբալ տնտեսական համակարգին հայաստանյան տնտեսության արագացված ներկառուցման արդյունք:

Վերջին շուրջ երկու տասնամյակների ընթացքում տեղի ունեցած

կառուցվածքային տեղաշարժերի օբյեկտիվ և տրամաբանական բնույթը դեռևս չի նշանակում, որ այդ տեղաշարժերը ցանկալի են և օպտիմալ' հասարակության, պետության և երկրի երկարաժամկետ նպատակների իրագործման տեսանկյունից: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տնտեսության նոր կառուցվածքի ձևավորումը և գործարկումը, որպես կանոն, տեղի է ունենում ցածր տեխնոլոգիական հենքի վրա, որը բավականաչափ հեռու է զարգացած երկրներում ներկայումս առկա մակարդակից, ինչը ՀՀ տնտեսության ներկայիս մրցակցային առավելությունները

235 Արտահանման կառուցվածքում բարձր տեխնոլոգիական ապրանքների ամենամեծ մասնաբաժինն ունեն Հոնկոնգը (51.67%), Ֆիլիպինները (35.87%) և Սինգապուրը (32.02%): Աղբյուրը՝ https://www.thealobaleconomv.com/rankinas/Information technology exports/:

134

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

դարձնում է ոչ վստահելի և ժամանակավոր: Բացի այդ, արտահանման կառուցվածքը, որում էական մասնաբաժին ունի հանքահումքային արտադրանքը, խիստ խոցելի է միջազգային հումքային շուկաներում իրավիճակի տատանումների նկատմամբ, ինչը հստակորեն ի ցույց դրեց ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Տնտեսության արդի կառուցվածքի ոչ արդյունավետ բնույթը դրսևորվում է նաև այն հանգամանքում, որ վերջին տարիներին առաջանցիկ տեմպերով զարգացում են ապրել տնտեսության այն ճյուղերը, որոնք որակյալ աշխատուժի նկատմամբ մեծ պահանջարկ ներկայացնել չեն կարող, հետևաբար տեղի է ունենում աշխատուժի կառուցվածքային փոփոխություն' դրա որակական հատկանիշների վատացման ուղղությամբ:

Վերը նշվածի հետ մեկտեղ, տնտեսությունում առկա են ոլորտներ և գործունեության տեսակներ, որոնք ներկայումս թեև բարձր տեմպերով չեն զարգանում, սակայն համաշխարհային շուկաներում կարող են ակտիվ մրցակցության մեջ մտնել: Այդ ասպարեզներում մրցակցային առավելություններ են հանդիսանում մասնավորապես թերբեռնված տեխնոլոգիական հզորությունների, որակյալ կադրային ներուժի, հեռանկարային գիտատեխնիկական մշակումների առկայությունը:

Այս համատեքստում, չափազանց կարևոր նշանակություն է ստանում տնտեսության արդյունավետ կառուցվածքի ձևավորմանն ուղղված համապատասխան պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը, որի առանցքում պետք է լինի տնտեսության կառուցվածքային գերակայությունների հստակեցումը և նպատակաուղղված կերպով կենսագործումը, տնտեսության մրցունակության

բարձրացումը:

Այս տեսանկյունից հանրապետության տնտեսության կառուցվածքային քաղաքականության հիմնական նպատակը պետք է դառնալ ներքին և համաշխարհային շուկաներում հայրենական ապրանքների ու ծառայությունների մրցունակության բարձրացմանն աջակցությունը, վերամշակման բարձր աստիճանով արտադրանք թողարկող ճյուղերի, ինչպես նաև ծառայությունների ոլորտի ճյուղերի մասնաբաժնի ավելացման ուղղությամբ տնտեսական քաղաքականության ապահովումը:

Այս նպատակի իրականացման գործնական հնարավորություները սերտորեն կապված են տնտեսության ներսում տեղաշարժերի օպտիմալ ռազմավարության որոշման, ինչպես նաև այն գործիքների և մեխանիզմների հետ, որոնք պետությունը պետք է կիրառի արդյունավետ տնտեսական քաղաքականության իրագործման ընթացքում, երբ զգալիորեն կավելանան արտահանման ծավալները, ինչի հետևանքով կբարձրանա բնակչության զբաղվածության մակարդակը, հետևաբար, կավելանան եկամուտները, և կբարձրանա նաև կենսամակարդակը:

135

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

STRUCTURAL CHANGES IN THE ECONOMY (GDP) OF THE REPUBLIC OF ARMENIA AND TRENDS OF CNAHGES

ASHOT MARKOSYAN

Yerevan State University, Head of the Chair ofInnovative Economics Faculty of Economics and Management, Doctor of Economics, Professor,

Yerevan, Republic of Armenia

ELYANORA MATEVOSYAN

Yerevan State University, Ph.D. in Economics,

Lecturer of the Chair ofInnovative Economics Faculty of Economics and Management,

Yerevan, Republic of Armenia

The purpose of the article is to study the structural changes in the economy of the Republic of Armenia (through the study of GDP) and their trends over the past 20 years, because this way you can evaluate the prospects of the new structure of the economy and the ability to create added value.

Based on the mentioned goal, the authors solved the following tasks: they studied the GDP production account and its structure over a long period of time, through the formation of primary incomes and distribution, the use of GDP, as well as interdependencies and patterns that exist between wage and savings; in the long term, an assessment is made of trends in GDP values calculated by various methods, as well as their socio-economic results.

The studies were carried out using the methods of statistical, comparative analysis, the method of generalization from the particular to the general, as well as studies of statistical averages and time series.

Monitoring of production and use of GDP revealed a number of patterns in changing the proportions of various sectors of the economy, in particular, reducing the share of industry, increasing the share of construction and services, as well as changes in the sectorial structure of GDP. The analysis carried out in the article also shows that over the period under review, the share of wages of employees in the GDP structure decreased, while the share of gross profit and gross mixed income increased, which indicates the underestimation of labor in Armenia.

Keywords: gross domestic product, GDP production, fixed capital, initial income, disposable income, income generation account, income distribution account, gross accumulation, savings.

136

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

СТРУКТУРНЫЕ ИЗМЕНЕНИЯ В ЭКОНОМИКЕ (ВВП) РЕСПУБЛИКИ АРМЕНИИ И ИХ ТЕНДЕНЦИИ

АШОТ МАРКОСЯН

Заведующий кафедрой Инновационной экономики Факультета экономики и управления Ереванского государственного университета, доктор экономических наук, профессор, г.Ереван, Республика Армения

ЭЛЯНОРА МАТЕВОСЯН

Ассистент кафедры Инновационной экономики Факультета экономики и управления Ереванского государственного университета, кандидат экономических наук, г.Ереван, Республика Армения

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Целью статьи является изучение структурных сдвигов в экономике Республики Армения (посредством изучения ВВП) и их тенденций за последние 20 лет, поскольку таким образом можно оценить перспективность новой структуры экономики и способность создания добавленной стоимости.

Исходя из поставленной цели, авторами решены следующие задачи: изучены счет производства ВВП и его структура за длительный период времени, счет образования первичных доходов и распределения, использования ВВП, а также взаимозависимости и закономерности, существующие между величиной заработной платы и сбережениями; в долгосрочной перспективе дана оценка тенденций величин ВВП, рассчитанных различными методами, а также их социально-экономических результатов.

Исследования проведены с использованием методов статистического, сравнительного анализа, метода обобщения от частного к общему, а также исследования средних статистических величин и рядов динамики.

Мониторинг производства и использования ВВП позволил выявить ряд закономерностей в изменении пропорций различных секторов экономики, в частности о сокращении доли промышленности, увеличении доли строительства и услуг, а также об изменениях в отраслевой структуре ВВП. Анализ, проведенный в статье, показывает также, что за рассматриваемый период доля оплаты труда наемных работников в структуре ВВП уменьшилась, в то время как увеличилась доля валовой прибыли и валовых смешанных доходов, что свидетельствует о недооцененности труда в Армении.

Ключевые слова: валовой внутренний продукт, производство ВВП, основной капитал, первоначальный доход, располагаемый доход, счет образования доходов, счет распределения доходов, валовое накопление, сбережения.

137

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.