ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
ԻՆՈՎԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ (ՀՀ ՕՐԻՆԱԿՈՎ) *
ՀՏԴ 338.2
ՖԼՈՐԱ ՍՈՂՈՅԱՆ
«Ամերիաբանկ» ՓԲԸ ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման կենտրոնի մասնագետ,
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն Fsoghovan@amail. com
Հոդվածի նպատակն է ուսումնասիրել ինովացիոն զարգացման ներուժը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև բացահայտել ինովացիոն գործունեության իրականացման խոչընդոտները հաղթահարելուն ուղղված համակարգային լուծումները զարգացող երկրների տնտեսական մոդելներում:
Հոդվածի արդիականությունը բխում է համաշխարհային ռեսուրսների սահմանափակությամբ պայմանավորված դրանց առավել արդյունավետ օգտագործման հրամայականից, ինչը համաշխարհային տնտեսության առջև ծառացած առաջնային հիմնախնդիրներից է:
Աշխատանքի իրականացման ընթացքում կիրառվել են համակարգային, տնտեսա-վիճակագրական վերլուծության, ինչպես նաև գործոնային, համեմատական ու մենագրային մեթոդները:
Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ ինովացիոն արդյունավետ քաղաքականության մշակումն ու կիրառումը կարևոր նախապայման է տնտեսական գործընթացների կազմակերպման արդյունավետության ապահովման, արտադրական ծախսերի նվազեցման և տնտեսական ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման համար:
Վերոնշյալից ելնելով առաջարկվում է նորագույն տեխնոլոգիաների կիրառման վրա հիմնված տնտեսության փոխակերպման մոդելի կառուցում' հիմքում ունենալով տնտեսավարող սուբյեկտների կողմից ինովացիոն գործունեության իրականացման տեսլականը: Միևնույն ժամանակ շոշափելի արդյունքների հասնելու համար առաջարկել ենք տնտեսությունում իրականացնել համակարգային բարեփոխումներ, որոնք պետք է հիմնված լինեն պետական կառավարման մարմինների և գործարար սուբյեկտների սերտ համագործակցության վրա' ուղենիշ ունենալով տեխնոլոգիապես զարգացած երկրներումձևավորված փորձը։
Հիմնաբառեր՝ զարգացող երկրներ, ինովացիոն քաղաքականություն, տնտեսավարող սուբյեկտ, կրթություն, պետական կարգավորում, միջազգային փորձ, օտարերկրյա ներդրումներ:
* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 10.07.2020թ.:
է 05.05.2020թ., գրախոսվել'
11.05.2020թ., տպագրության
203
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
Ինովացիոն քաղաքականության արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները զարգացող երկրներում
Համաշխարհային տնտեսությունում ընդունված դասակարգմամբ' Հայաստանի Հանրապետությունը գտնվում է զարգացող երկրների շարքում, որոնք ընդհանուր առմամբ բնութագրվում են ոչ արդիական տնտեսությամբ և բնակչության ցածր կենսամակարդակով: Ի տարբերություն զարգացած երկրների՝ զարգացող երկրներում հիմնականում առկա են արտադրողականության ցածր և եկամուտների ոչ բավարար մակարդակներ, գործազրկության և արտագաղթի բարձր ցուցանիշներ, արտաքին պարտք/ՀՆԱ ոչ ցանկալի հարաբերակցություն, գնաճի դժվար կառավարելի տատանումներ, ինչպես նաև զարգացած երկրներից տնտեսական ընդգծված կախվածություն: Թեպետ զարգացող երկրներում բնակվում է աշխարհի բնակչության մոտ 85%-ը, և ստեղծվում է համաշխարհային համախառն ներքին արդյունքի գրեթե 47%-ը, հարկ է նշել, որ ինովացիաներին ուղղվող համաշխարհային ծախսումների (R&D expenses) մոտ 20%-ն է իրականացվում զարգացող երկրներում460: Այս փաստը վկայությունն է այն բանի, որ այդ երկրների տնտեսական զարգացման մոդելները դեռևս գտնվում են ձևավորման փուլերում, որոնք ռեսուրսների խիստ սահմանափակության պայմաններում փորձում են անցում կատարել տնտեսական միջոցների առավել արդյունավետ օգտագործման:
Զարգացող երկրներում տնտեսական ցանկացած գործունեություն նվազագույն ծախսերով իրականացնելու և դրա հետ կապված գործընթացները արդյունավետ կազմակերպելու հիմնախնդիրներն առանցքային են' ուղղորդված տնտեսական զարգացմանը խոչընդոտող մի շարք հանգամանքներով: Դրանք մասնավորապես պայմանավորված են համապատասխան ենթակառուցվածքների բացակայությամբ կամ թերզարգացվածությամբ, անհրաժեշտ ռեսուրսների անբավարարությամբ, կառավարման հետ կապված հիմնախնդիրներով և այլ ինստիտուցիոնալ ու տնտեսական սահմանափակումներով: Համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն' տնտեսական գործունեության իրականացման հիմնական խոչընդոտները զարգացող երկրներում մասնավորապես պայմանավորված են պետական կառավարման ոչ բավարար արդյունավետությամբ, հարկային վարչարարության, տնտեսա-իրավական հարաբերությունների կարգավորման ոչ բավարար մակարդակներով, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների հասանելիության դժվարամատչելիությամբ: Զարգացող երկրների տնտեսական զարգացման մոդելներին բնորոշ այս և նման այլ խոչընդոտները լուրջ սահմանափակումներ են հանդիսանում տնտեսավարող սուբյեկտների կողմից գործընթացների արդյունավետ ու նվազագույն ծախսերով կազմակերպման ու կառավարման համար' նվազեցնելով այդ երկրներում տնտեսական զարգացման քաղաքականությունների իրականացման արդյունավետությունը: Միևնույն ժամանակ այդ խոչընդոտներն արգելք են կառավարման ու վերահսկողության գործուն մեխանիզմների միջոցով տնտեսական գործընթացների կարգավորման համար և նվազեցնում են կարգավորող ազդակների ազդեցության ուժը: Նշված հիմնախնդիրների լուծումը պահանջում է ոչ գծային մոտեցում, որի հիմքում պետք է դրված լինի «պետություն – կրթություն – գործարար» շղթայում գործող սուբյեկտների սերտ համագործակցությունը:
460 The World Bank, “Innovation Policy, a Guide for Developing Countries, p. 159.
204
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
Ինովացիոն քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղիները զարգացող երկրներում
Համաշխարհային տնտեսությունում ինտեգրացիոն միտումների ուժգնացման պայմաններում տնտեսական առաջընթացն ուղղորդվում է զարգացած ու զարգացող երկրների փոխներգործությամբ, ինչի արդյունքում վերանում են աշխատուժի, կապիտալի և ֆինանսական միջոցների' դեպի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ շարժի հետ կապված սահմանափակումները: Այդ առումով հարկ է նշել, որ վերջին 30 տարիների ընթացքում միջազգային առևտրի ծավալները համաշխարհային ՀՆԱ-ի կառուցվածքում աճել են շուրջ 20 տոկոսային կետով' 2018 թվականի դրությամբ կազմելով համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 59 տոկոսը461: Զարգացող երկրներն, ունենալով բնական ռեսուրսների զգալի պաշարներ և տնտեսական զարգացման լուրջ ներուժ, մշտապես գտնվել են զարգացած երկրների ուշադրության կենտրոնում, որոնք ներդրումային համալիր ծրագրերի միջոցով ներթափանցում են զարգացող երկրներ' իրականացնելով ակտիվ տնտեսական գործունեություն: Հաշվի առնելով վերոգրյալը' տնտեսության ժամանակակից ուղղությունների, ինչպես նաև ինովացիոն
գործունեության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը պետք է լինի միջազգային փորձի արդյունքների տեղայնացումը զարգացող երկրներում, ընդ որում՝ ակնհայտ է, որ այդ ուղղությամբ ցանկալի արդյունքները մեծապես կախված են միջազգային տնտեսական համագործակցությունից: Զարգացող երկրներում ինովացիոն արդյունավետ քաղաքականության իրականացումն առաջին հերթին պետք է պայմանավորված լինի սեփական գիտական ներուժի առավելագույն օգտագործմամբ, ինչպես նաև միջազգային փորձի տեղայնացմամբ։ Բնականաբար, այդպիսի մոտեցումը կպահանջի համեմատաբար ավելի քիչ ռեսուրսներ, կլինի առավել նվազ ռիսկային, քան այդ ուղղությամբ նոր մոդելների ստեղծումն ու փորձարկումն է: Բարենպաստ ներդրումային դաշտի ստեղծումը' ուղղված օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների աճի ապահովմանը, լավագույն մեկնարկն է այդ ուղղությամբ առաջընթաց ապահովելու գործում: Կարգավորող ու վերահսկող մարմինների կողմից իրականացվող միջոցառումներն ուղղված են ֆինանսական շուկաների ազատականացմանը, կապիտալի ազատ շարժի հետ կապված սահմանափակումների վերացմանը, ինչպես նաև դրանց կողմից տնտեսավարման ուղղությամբ բարենպաստ իրավական ու հարկային դաշտերի ստեղծումը մրցունակ պայմաններով օտարերկրյա ներդրումների ազատ ներթափանցման համար լավագույն խթաններն են: Հարկ է նաև նշել, որ միջազգային ֆինանսավորման ներգրավմամբ նորարարական ծրագրերում ներդրումների իրականացումը կարող է ենթադրել արտաքին վերահսկողության բարձր մակարդակ, ուստիև' նվազագույնի հասնող ծախքեր ու կորուստներ, արդյունքում' ներդրումային ծրագրի օպտիմալ հետգնման ժամկետ և բարձր եկամտաբերություն: Ֆինանսավորման տեսանկյունից ինովացիոն ծրագրերը, լինելով համեմատաբար բարձր ռիսկային, սովորաբար դուրս են մնում բանկերի և ավանդական այլ ֆինանսական կազմակերպությունների թիրախային վարկավորման ծրագրերից: Ուստի այս առումով հատկապես կարևորվում է ներդրումային բարենպաստ պայմանների ստեղծումն օտարերկրյա վենչուրային կազմակերպությունների համար (venture capitalists), որոնք նպատակաուղղված ներդրումներ են իրականացնում սկսնակ և համեմատաբար բարձր ռիսկային ներդրումային ծրագրերում: Այդ առումով բարձր եկամտաբերություն հետապնդող, ուստիև բարձր ռիսկային ծրագրերում ներդրումներ իրականացնող կազմակերպությունները, հետամուտ լինելով շահութաբերության միջինից բարձր մակարդակի ապահովմանը, կարող են ֆինանսավորման լավագույն աղբյուր
1 Trade % of GDP, World Bank National Accounts Data and OECD National Accounts Data Files, https://data.worldbank.org/indicator/NE.TRD.GNFS.ZS ; last visit - 11 May, 2020.
205
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
հանդիսանալ նորարարական ներդրումային ծրագրերի իրականացման գործում: Վենչուրային կապիտալի ներգրավման բարդությունները հանրապետությունում հիմնականում պայմանավորված են առևտրայնացման ներուժ ունեցող գիտական գաղափարների ոչ բավարար ներհոսքով, շուկայի պահանջների ոչ բավարար ըմբռնումով, ինչպես նաև սկսնակ կազմակերպությունների՝ միջազգային խմբերից հեռու գտնվելու հանգամանքով:
Ինովացիոն զարգացման ուղին հարթելու նկատառումներ հետապնդող զարգացող երկրներից շատերը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, նաև և առաջ պետք է հետամուտ լինեն միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետների պատրաստմանը: Բարձրորակ մասնագետների
սակավությունը, որը բնորոշ է զարգացող երկրներից շատերին, մասնավորապես բխում է կրթական համակարգի ոչ բավարար զարգացվածությունից, ինչպես նաև մրցունակ մասնագետների զգալի արտահոսքից' պայմանավորված միջազգային շուկայի համեմատ ոլորտում ոչ մրցունակ վարձատրությամբ: Զարգացման բարձր մակարդակ ունեցող երկրների փորձը ցույց է տալիս, որ նորարարական համակարգերի ներդնումը և արդյունավետ ինովացիոն քաղաքականության վարումը նախևառաջ պետք է ենթադրի կրթական համակարգի բարելավում ու գիտելիքահենք տնտեսության ձևավորում: Մարդկային կապիտալի' տնտեսության արդի ուղղությունների հետ համահունչ զարգացումը մեծապես կարող է նպաստել տնտեսավարման գործընթացներում առկա խնդիրների լուծման արդյունավետ ուղիների բացահայտմանը, ինչպես նաև աշխատանքային ռեսուրսների' իրական հատվածի կարիքներին համապատասխան ձևավորմանն ու տեղաբաշխմանը: Զարգացած երկրներում բարձրագույն կրթական հաստատությունները լայնորեն ներգրավված են իրական բիզնես խնդիրների լուծման գործընթացներում, ինչը հնարավորություն է տալիս մեծապես նպաստելու տնտեսավարող սուբյեկտների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Գիտակրթական ու գործարար օղակների միջև արդյունավետ համագործակցությունը զարգացած երկրներում դարձել է իրական պահանջարկի բավարարմանն ուղղված նորարարական լուծումների բացահայտման լավագույն ուղիներից մեկը: Միևնույն ժամանակ նման համագործակցությունը արդյունավետ ձևով խթանում է պահանջվող հմտություններով աշխատուժի ձևավորման հիմնախնդրի լուծումը՝ արդյունքում նպաստելով կառուցվածքային գործազրկության մակարդակի կրճատմանը: Այլ կերպ ասած՝ գործարար միջավայրի հետ արդյունավետ համագործակցությունը գիտակրթական ոլորտում բուռն զարգացման նախադրյալներ կարող է ստեղծել կրթական այն ուղղությունների համար, որոնք լավագույն ձևով են իրականացնում գործարար միջավայրի պահանջներին բավարարող հմտություններով մասնագետների պատրաստումը: Ակնհայտ է, որ գիտական համայնքի ու գործարար աշխարհի միջև սերտ համագործակցությունը կարևոր երաշխիք է ինովացիոն գործունեության խթանման և ժամանակակից տեխնոլոգիաների մշակման ու ներդրման համար: Այդ իսկ պատճառով տեխնոլոգիապես առաջատար երկրներում գիտական ու տեխնոլոգիական զարգացումը մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում՝ կրթական ու գիտահետազոտական աշխատանքների համար հատկացնելով լուրջ ֆինանսական միջոցներ։ 2018 թվականի դրությամբ գիտակրթական գործունության ֆինանսավորման ուղղությամբ պետական ծախսումների ծավալը ԵՄ-ում կազմել է ՀՆԱ-ի 4.6%-ը462: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի դրությամբ կրթության ֆինանսավորման ուղղությամբ իրականացվել են մոտ 122 միլիարդ դրամի ծախսումներ, որը կազմել է պետական բյուջեի ծախսերի մոտ 8%-ը
462 Government Expenditure on Education, total (% of GDP); Eurostat Statistics Explained; https://ec.europa.eu/eurostat/statistics-explained/index.php/Govemment expenditure on education; last visit - 17 May, 2020
206
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
(ՀՆԱ-ի 2.1 %-ը)463, մինչդեռ զարգացած երկրներում ցուցանիշը միջինում գերազանցում է 4.5-5%-ը: Վերոգրյաւը փաստում է, որ զարգացող երկրների տնտեսություններում ինովացիոն գործունեությունը խթանելու և այդ ուղղությամբ ցանկալի արդյունքների հասնելու համար առաջնայինը պետք է դառնա գիտության ֆինանսավորումը և ներդրումների ուղղումը կրթական ու գիտահետազոտական, հատկապես նորարարական տեխնոլոգիաների ոլորտ։ Միևնույն ժամանակ զարգացող երկրների տնտեսություններին բնորոշ առանձնահատկություններով հանդերձ' Հայաստանի Հանրապետությունը տիրապետում է մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող աշխատանքային ռեսուրսների, ինչպես նաև ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու և ընդլայնելու հսկայական ներուժ: 2018 թվականի դրությամբ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում զբաղվածների թիվը հասել է մոտ 20,000-ի, ինչը մոտ 27%-ով գերազանցում է ցուցանիշի նախորդ տարվա մակարդակը464: Ընդ որում' կանխատեսվում է, որ, եթե ՏՏ ոլորտը համալրող աշխատուժի վերջին 10 տարիների միտումը պահպանվի, ապա 2030 թվականին ոլորտի համախառն հասույթը կաճի 3.5 անգամ' հասնելով 2.6 միլիրադ ԱՄՆ դոլարի465: Եվ չնայած այն հանգամանքին, որ ինովացիոն ծախսումները (R&D expenses) 2018 թվականի դրությամբ կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի ընդամենը 0.3%-ը, բարձր տեխնոլոգիաների ոլորտը հանրապետությունում ունի զարգացման հսկայական ներուժ և կարող է մեծ ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության աճի և զարգացման գործում466: Զարգացման այդ հնարավորությունների արդյունավետ օգտագործումը և ճիշտ կառավարումը երկրի տնտեսական զարգացման համատեքստում կարող են լուրջ խթան հանդիսանալ առկա ռեսուրսների առավել նպատակային օգտագործման և միջազգային տնտեսական հարաբերություններում մրցակցային առավելությունների ձեռքբերման համար: Կարելի է ենթադրել, որ տնտեսական հարաբերությունների' այս ուղղությամբ ձևավորումն ու զարգացումը երկրի տնտեսության զարգացման ինովացիոն մոդելի սաղմնավորման, ինչպես նաև աշխատանքի արտադրողականության և միջազգային շուկաներում ազգային մրցունակության բարձրացման հզոր խթաններ են:
Ինովացիոն զարգացման առանցքային ուղղություններից հաջորդն ինովացիոն զարգացման ուղղությամբ բարենպաստ պայմանների ստեղծումն է, ինչը, անշուշտ, կնպաստի տնտեսավարող սուբյեկտների նորարարական ծախսումների ընդլայնմանը: Ինովացիոն քաղաքականության' այս ուղղությամբ բարելավման համատեքստում չափազանց մեծ է պետական կառավարման մարմինների դերը, որոնց նպատակաուղղված գործունեությամբ է պայմանավորված այդ քաղաքականության իրականացման արդյունավետությունը: Կարևոր է նշել, որ տնտեսավարող սուբյեկտների նորարարական ծախսումների ընդլայնման գործում կարգավորող ու վերահսկող մարմինների դերը հատկապես պետք է լինի տնտեսական հարաբերություններում մրցակցային դաշտի ստեղծումը, այն է' խթանվի նոր տնտեսավարող սուբյեկտների մուտքը տնտեսության տվյալ ոլորտ, իսկ գործողների համար սահմանվեն հավասար
463 Պետական Ֆինանսների հիմնական ցուցանիշներ, ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ ծախսերի գործառնական դասակարգման խմբերի, ՀՀ վիճակագրական կոմիտե:
https://armstatbank.am/pxweb/hy/ArmStatBank/ArmStatBank 1%2QEconnomy%20and%20frnance 14%2 0Govemment%20Finances/EF-GF-3-2018.px/?rxid=c9d15bb6-3d3b-4418-b16e-619902e10c86. վերջին
այցելությունը' մայիսի 11,2020 թ.:
464 Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ, «Հայաստանում Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություն, 2018», էջ 37:
465 EV Consulting. Հայաստանի Ազգային Մրցունակության զեկույց, 2019
«Աշխատատեղերի ապագան Հայաստանում», էջ 65:
466 K. Schwab. The World Economic Forum. The Global Competitiveness Report. 2018. p. 73.
207
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
մրցակցային պայմաններ: Մրցակցային խիստ պայմաններում, երբ գոյատևման հիմնական նախապայմանը կդառնա ռեսուրսների առավել արդյունավետ
օգտագործման ուղիների բացահայտման միջոցով մրցակցային առավելության ձեռքբերումը, մրցակից տնտեսավարող սուբյեկտների կողմից նորարարություններին ուղղված ծախսումների կատարումը կդառնա անխուսափելի: Արդյունքում ինովացիոն գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կունենան առաջ անցնել մրցակիցներից, նորարարական լուծումներով ձեռք բերել նոր հաճախորդներ' շուկայից դուրս մղելով ոչ արդյունավետ գործող տնտեսավարող սուբյեկտներին:
WAYS TO INCREASE INNOVATION POLICY EFFICIENCY IN DEVELOPING COUNTRIES (ON THE EXAMPLE OF RA)
FLORA SOGHOYAN
«Ameriabank» CJSC, Capital Management Center,
Specialist of Assets, Liabilities;
Yerevan State University, Faculty of Economics, Ph.D Student,
Yerevan, Republic of Armenia
The purpose of this article is to explore the potential of innovation development in the Republic of Armenia, as well as to identify systemic solutions to overcome the barriers to the implementation of innovative activities in the economic models of developing countries.
The urgency of the analysis stems from the imperative of their more efficient use due to the limited global resources, which is one of the priority issues facing the world economy.
Systematic, economic-statistical analysis, as well as factor, comparative and monographic methods were used while performing the research.
The research concluded that the development and implementation of an effective innovation policy is a precondition for ensuring the efficiency of the organization of economic processes, reducing production costs and more efficient use of economic resources.
Based on the above, it is proposed to build a model of economic transformation with the use of the latest technologies. At the same time, in order to achieve tangible results, it is proposed to implement systemic reforms in the economy, which should be based on close cooperation between government agencies and business entities, guided by the experience gained in technologically advanced countries.
Key words: developing countries, innovation policy, business, education, state, regulation, efficiency, international experience, foreign investments.
208
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(5), 2020
ПУТИ ПОВЫШЕНИЯ ЭФФЕКТИВНОСТИ ИННОВАЦИОННОЙ ПОЛИТИКИ В РАЗВИВАЮЩИХСЯ СТРАНАХ (НА ПРИМЕРЕ РА)
ФЛОРА СОГОЯН
специалист центра управления активами, обязательствами и капиталом ЗАО «Америабанк»; аспирант экономического факультета Ереванского государственного университета, г. Ереван, Республика Армения
Целью статьи является изучение потенциала инновационного развития в Республике Армения, а также выявление системных решений для преодоления препятствий на пути реализации инновационной деятельности в экономических моделях развивающихся стран.
Актуальность анализа обусловлена необходимостью их более эффективного использования в связи с ограниченными глобальными ресурсами, что является одной из приоритетных проблем, стоящих перед мировой экономикой.
В работе использованы системный, экономико-статистический анализ, а также факторный, сравнительный и монографический методы.
В результате проведенного исследования автор пришел к выводу, что разработка и реализация эффективной инновационной политики является предварительным условием обеспечения эффективности организации экономических процессов, снижения себестоимости продукции и более эффективного использования экономических ресурсов.
Исходя из вышеизложенного, предлагается создать модель экономических преобразований, основанную на использовании новейших технологий и на видении экономических субъектов для реализации инновационной деятельности. В то же время для достижения ощутимых результатов предлагается провести системные реформы в экономике, которые должны основываться на тесном сотрудничестве между государственными органами и субъектами предпринимательской деятельности и опираться на опыт, накопленный в технологически развитых странах.
Ключевые слова: Развивающиеся страны, инновационная политика,
хозяйствующий субъект, образование, государственное регулирование, международный опыт, иностранные инвестиции.
209