Քացաքական-տետեսակաե ռյորտ
ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԿԱՊԻՏԱԼՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Աշռտ Մարկռսյաե, Բորիս Ավացյաե"
Ներածռւթյռւե
Ժամանակակից համաշխարհային տնտեսությունն ազգային տնտեսությունների հանրագումարն է կամ ամբողջությունը, որը, սակայն, այդ տնտեսությունների մեխանիկական գումարը չէ: Ավելին, այն տնտեսական հարաբերությունների նոր որակ է և համակարգ' իրեն բնորոշ կանոնակարգերով և օրինաչափություններով: Հատկապես տնտեսական ինտեգրումը և գլոբալացումը մագնիսի այն երկու բևեռներն են, որոնք իրենց են ձգում ազգային տնտեսություններին: Զարգանալով, շարժվելով առաջին հերթին համաշխարհային կապիտալի օրենքներով և աշխարհակարգով համաշխարհային տնտեսությունը ռացիոնալ ու արդյունավետ է դարձնում արտադրության գործոնների տեղաբաշխումը տարբեր պետությունների կամ դրանց տնտեսական միությունների տարածքներում: Այս տեսանկյունից առանձին ազգային տնտեսության բացարձակ և համեմատական առավելությունները պետք է տեղավորվեն ավելի խոշոր կառուցվածքային միավորների շահերի մեջ և բխեն դրանցից:
Համաշխարհային ֆինանսատնտեսական վերջին ճգնաժամը ցույց տվեց, որ աշխարհում առանձնացված և մեկուսացված պետություն գոյություն չունի: Համաշխարհային ճգնաժամից տուժեցին առանց բացառության բոլոր պետությունները, ինչպես գերհսկա, այնպես էլ փոքր: Հետևաբար, պետք է կարողանալ դասեր քաղել անցյալից նոր սխալներ թույլ * **
* ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:
** Փորձագետ, տնտեսագիտության թեկնածու:
28
21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.
Ա. Մարկոպաե, Բ. Ավագյան
չտալու համար: Նման պայմաններում յուրաքանչյուր պետության կառավարության համար առաջնահերթ խնդիր է դառնում ոչ միայն խելամիտ միկրո- և մակրոտնտեսական քաղաքականություն ունենալը, այլև այդ ամենը կառուցելը ելնելով արտաքին շուկաների պահանջներից կամ, ինչպես ընդունված է անվանել, մեգաէկոնոմիկայից: Փորձագիտական առանձին գնահատականների համաձայն, հատկապես փոքր երկրների համար դրսի (արտաքին) շուկաներն ունեն վճռական նշանակություն, և դրանք 70-80%-ով կանխորոշում են կառավարության վարած տնտեսական քաղաքականության հաջողությունը: Ըստ էության, ասվածից հետևում է, որ ելնելով արտաքին շուկաներից և դրանց պահանջներից պետք է ձևավորել ազգային տնտեսության կառուցվածքը և նրա կողմից թողարկվող սպառողական արժեքները: Միայն այդ կերպ է հնարավոր ապահովել ազգային տնտեսության մրցունակությունը և արտահանման ծավալների ավելացումը: Նշված խնդիրն առանձնապես կարևորվում է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ վերջին տարիներին հանրապետության ներմուծումը գերազանցում է արտահանումը 3-4 անգամ: Բավական է նշել, որ եթե 2009թ. ՀՀ առևտրի հաշվեկշիռը կազմել է -$2611,0 մլն, ապա 2010թ.' -$2771,4 մլն, ըստ որում' 2009թ. արտահանման ծավալը կազմել է $710,2 մլն, իսկ ներմուծումն ըստ ապրանքի ծագման երկրի կազմել է $3321,1 մլն (արտահանման նկատմամբ գերազանցման չափը 4,7 անգամ): 2010թ. այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար' $1011,4 մլն, $3782,9 մլն, 3,7 անգամ [1, էջ 120-125]: Այստեղից էլ հետևում է, որ արտահանման ավելացման հիմնախնդրի լուծման գործում անգնահատելի կարող է լինել դրսի (օտարերկրյա) կապիտալի օժանդակությունը հայրենական տնտեսությանը: Եթե նկատի ունենանք, որ ՀՀ տնտեսությունը, փոքր լինելով հանդերձ, ունի արտաքին շուկաներ մտնելու և դրանցում ամրապնդվելու խնդիր, որոնց իրականացման համար պահանջվում են հսկայական միջոցներ, ապա օտարերկրյա կապիտալն ու դրա դերակատարումը դառնում են «փրկության» կարևոր միջոցներից մեկը:
Մյուս կողմից, ցանկացած երկրի համար օտարերկրյա կապիտալի մուտքն ազգային տնտեսություն միանշանակ չի ընդունվում, առաջին հեր-
29
Ա.Մարկոսյաե, Բ.Ավագյան
<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.
թին, ազգային մասնավոր կապիտալի կողմից: Հաճախ լայնածավալ օտարերկրյա կապիտալ ընդգրկած կառավարությունները մեղադրվում են «երկիրն օտարներին ծախելու» մեղադրանքով: Իսկ նման կարգախոսների հետևից երևում են ազգային բուրժուազիայի ներկայացուցիչների ականջները: Օտարերկրյա և ազգային մասնավոր կապիտալների միջև պայքարը մեկ թեժանում է, մեկ էլ թուլանում: Խելամտությունը հուշում է, որ լավագույն իրավիճակն այն է, երբ օտարերկրյա և ազգային մասնավոր, ինչպես նաև պետական կապիտալները փնտրում ու գտնում են համագործակցության եզրեր հանուն ընդհանուր շահերի: Այնուհանդերձ, ելնելով երկրի առջև կանգնած սոցիալ-տնտեսական խնդիրներից, ինչպես նաև երկրի ներսում ընթացող հատկապես քաղաքական գործընթացներից, պետք է գտնել հայրենական և օտարերկրյա կապիտալների միջև այնպիսի հարաբերակցություն, որից շահում են այդ գործընթացի բոլոր կողմերը:
Համաշխարհային շուկայում զգալի հաջողություններ ձեռք բերելու համար անհրաժեշտ է նաև տարածաշրջանային համագործակցություն և անդամակցություն այս կամ այն տնտեսական միությանը: Միայն այդ կերպ ազգային և օտարերկրյա կապիտալների, ինչպես նաև համագործակցության տարբեր գործիքների միջոցով հնարավոր կդառնա բարձրացնել ազգային տնտեսության մրցակցությունը, հետևաբար նաև բնակչության բարեկեցությունը:
1. Ազգային և օտարերկրյա կապիտաչների հաշվառման մեթոդաբանությունը
Ազգային և օտարերկրյա կապիտալների փոխհարաբերակցության վերաբերյալ վիճակագրական ու տեղեկատվական հիմք է հանդիսանում, ամենից առաջ, ազգային հաշիվների համակարգը (ԱՀՀ), որը կազմված է իրար հաջորդող փոխկապակցված հաշիվներից, որոնք ներառում են մի շարք դասակարգումներ, հայտնի չափով կազմում են համակարգի հիմքը և թույլ են տալիս ընդգրկել տարբեր տեսակետներ, ինչպիսիք են կառուցվածքային միավորները և հատվածները:
30
21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.
Ա. Մարկոսյաե, Բ. Ավագյան
Կառուցվածքային միավորներ եե հանդիսանում տնտեսական այն միավորները, որոնք ընդունակ են տիրապետել ակտիվներին և իրենց անունից ստանձնել պարտավորություններ: Դրանք կարող են զբաղվել գործառնությունների բոլոր տեսակներով և տնտեսական գործունեության բոլոր տեսակետներից հանդիսանալ որոշումներ ընդունելու կենտրոններ: Կախված իրենց հիմնական գործառնություններից, վարքից և նպատակից կառուցվածքային միավորները խմբավորվում են ըստ հիմնական կառուցվածքային հատվածների: Հատվածը ներկայացնում է իրագործվող գործառնությունների և ֆինանսավորման աղբյուրների տեսանկյունից միատարր կառուցվածքային միավորների համակցություն: Տարբերակվում են ազգային տնտեսության հետևյալ հինգ հատվածները.
• ոչ ֆինանսական կազմակերպություններ (կորպորացիաներ),
• ֆինանսական կազմակերպություններ (կորպորացիաներ),
• պետական կառավարման մարմիններ,
• տնային տնտեսությունները սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ,
• տնային տնտեսություններ:
Ոչ ֆինանսական կազմակերպությունները կառուցվածքային միավորներ են, որոնք գլխավորապես զբաղվում են շուկայական ապրանքների և ոչ ֆինանսական ծառայությունների արտադրությամբ:
Ֆինանսական կազմակերպությունները կառուցվածքային միավորներ են, որոնք հիմնականում զբաղվում են ֆինանսական միջնորդությամբ կամ օժանդակ ֆինանսական գործունեությամբ:
Պետական կառավարման մարմինները կառուցվածքային միավորներ են, որոնք իրենց քաղաքական գործառնությունների իրականացմանը և տնտեսության կարգավորման դերին զուգընթաց, արտադրում են առավելապես ոչ շուկայական ծառայություններ' անհատական կամ կոլեկտիվ սպառման համար, ինչպես նաև վերաբաշխում են եկամուտներն ու հարստությունը:
Տնային տնտեսություններն սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններն իրավաբանական անձինք են, որոնք գլխավորապես զբաղ-
31
Ա.Մարկոսյաե, Բ.Ավագյան
<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.
վում եե տնային տնտեսությունների համար ոչ շուկայական ծառայությունների արտադրությամբ: Դրանց կարգավիճակը թույլ չի տալիս այդ կազմակերպությունները գրանցող միավորների համար լինել եկամտի, շահույթի կամ այլ ֆինանսական շահի աղբյուր: Այդ կազմակերպությունների հիմնական միջոցները գոյանում են տնային տնտեսությունների կամավոր մուծումներից:
Տնային տնտեսություններն անձանց ոչ մեծ խումբ են, որոնք բնակվում են միևնույն կացարանում, միավորում իրենց հարստությունը և եկամուտը կամ դրա մի մասը, և որոնք միասին սպառում են ապրանքների և ծառայությունների որոշ տեսակներ, հիմնականում' կացարանը և սննդամթերքը: Տնային տնտեսությունների հատվածում ներառված միավորները մասնակցում են արտադրությանը' տրամադրելով իրենց աշխատուժը և շուկայում ձեռք են բերում ապրանքներ ու ծառայություններ: Բացի դրանից, տնային տնտեսությունները երբեմն հանդիսանում են մանր, ոչ կոր-պորատիվ ձեռնարկությունների (ֆերմաներ, ընտանեկան ռեստորաններ, խանութներ և այլն) սեփականատերեր: Նման ոչ կորպորատիվ ձեռնարկություններն արտադրում են ապրանքներ և ծառայություններ' շուկայում վաճառքի, ինչպես նաև, մասամբ, սեփական սպառման համար: Ոչ կորպորատիվ ձեռնարկությունների գործունեության ֆինանսական արդյունքը հանդիսանում է խառը եկամուտը, որը ներառում է ինչպես շահույթի, այնպես էլ աշխատանքի վարձատրության տարրերը:
Վերը թվարկված հատվածների փոխադարձ կապն այլ երկրների հետ արտացոլելու նպատակով ձևավորվում է պայմանական հատված' «արտերկիր», որը միավորում է բոլոր կառուցվածքային միավոր-ոչ ռեզիդենտներին այն մասում, որտեղ դրանք փոխհամագործակցում են ազգային տնտեսության ռեզիդենտների հետ [2, էջ 240-241]:
Վերը թվարկված հինգ հատվածներից ոչ ֆինանսական և ֆինանսական կազմակերպությունների հատվածները ստորաբաժանվում են ըստ առևտրային կամ շուկայական ծառայություններ մատուցող ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող կառուցվածքային միավորի տեսակի: Ոչ ֆինանսական և ֆինանսական
32
21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.
Ա. Մարկոսյաե, Բ. Ավագյան
կազմակերպությունների հատվածները բաղկացած եե երեք ենթահատվածներից '
• պետական կազմակերպություններ (կորպորացիաներ),
• ազգային մասնավոր կազմակերպություններ (կորպորացիաներ),
• օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող կազմակերպություններ (կորպորացիաներ):
Իրականում ԱՀՀ-93-ն առաջարկում է պայմանականորեն ընդունել, որ կառուցվածքային միավորը վերահսկում է այս կամ այն կազմակերպությունն այն դեպքում, երբ դրա վերահսկողության կամ տրամադրության տակ են գտնվում կազմակերպության ավելի քան 50%-ը և ձայնի իրավունք ունեցող բաժնետոմսերը (այն պայմանով, որ տվյալ կազմակերպության վերահսկման այլ ապացույցները բացակայում են, քանի որ որոշ դեպքերում վերահսկողություն կարելի է իրականացնել վերահսկողության փաթեթի կեսից զգալի քիչ մասի ձեռքբերման դեպքում):
Համաձայն վերը նշված մեթոդաբանության, Հայաստանի 2000թ. ԱՀՀ վերամշակման արդյունքներով, ՀՆԱ ծավալը, հիմնական գներով, տարանջատվել է նաև ըստ ոչ ֆինանսական և ֆինանսական կազմակերպությունների ենթահատվածների' հիմնված կանոնադրական կապիտալում դրանց հիմնադիրների բաժնեմասի վերաբերյալ տեղեկատվության վրա, որը ստացվել է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից:
Եթե կանոնադրական կապիտալում մասնակցել են բոլոր երեք տեսակի հիմնադիրները, ապա կառուցվածքային միավորը դասակարգվել է ըստ այն տեսակի, որն ունի ամենամեծ բաժինը կանոնադրական կապիտալում: Իսկ եթե հիմնադիրների բաժնեմասերը հավասար են (50-50), ապա'
• պետական և ազգային մասնավոր բաժնեմասերի հավասարության դեպքում կազմակերպությունը դասակարգվել է որպես պետական,
• պետական և օտարերկրյա բաժնեմասերի հավասարության դեպքում' կազմակերպությունը դասակարգվել է որպես պետական,
33
Ա.Մարկոսյաե, Բ.Ավագյան
<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.
• օտարերկրյա և ազգային մասնավոր բաժնեմասերի հավասարության դեպքում' կազմակերպությունը դասակարգվել է որպես օտարերկրյա
[2, էջ 102]:
Տնտեսության ամբողջական պատկերը ստանալու համար ամբողջ համախառն ավելացված արժեքը, գործունեությունը վերահսկելու հատկանիշից ելնելով, կարելի է ներկայացնել հետևյալ երեք մասերով' պետական, ազգային մասնավոր և օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող:
Այսպես, «պետական կառավարման մարմինների» հատվածի համախառն ավելացված արժեքը դասվում է պետական մասին, «տնային տնտեսությունները սպասարկող ոչ առևտրային կազմակերպությունների» և «տնային տնտեսությունների» հատվածների համախառն ավելացված արժեքը' ազգային մասնավոր մասին: «Ոչ Ֆինանսական կազմակերպությունների» և «ֆինանսական կազմակերպությունների» հատվածների համախառն ավելացված արժեքը բաշխվում է դրանց ենթահատվածներին համապատասխան:
2. Օտարերկրյա ներդրումների հոսքերը 2007-2010թվականներին
2.1. Օտարերկրյա ներդրումներն ըստ տեսակների և Հայաստանի նեյւդյաւմներն արտասահմանյան երկրնեյաւմ
Ցանկացած երկրի տնտեսության մեջ օտարերկրյա կապիտալի ձևավորումն իրականացվում է օտարերկրյա ներդրումների ներհոսքի միջոցով, իսկ տվյալ երկրից այլ երկրներ ներդրումների արտահոսքի միջոցով ձևավորվում է տվյալ երկրի կապիտալն արտերկրում: Աղյուսակ 1-ում բերված են 2007-2010թթ. օտարերկրյա ներդրումների հոսքերը, ինչպես նաև Հայաստանի ներդրումներն արտերկրում: Աղյուսակ 1-ի տվյալներից հետևում է, որ 2010թ. 2009-ի համեմատ ներդրումները նվազել են 41,1%-ով: ՀՀ-ից ներդրումներն արտերկիր ավելացել են. 2009թ. 2007թ. համեմատ այդ հոսքերն ավելացել են ավելի քան 5 անգամ, ինչը խիստ մտահոգող է և վկայությունն է այն բանի, որ ՀՀ տնտեսության ներդրումային միջավայրը
34
21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.
Ա. Մարկոսյաե, Բ. Ավագյան
(կլիման) մյուս երկրեերի համեմատությամբ զգալիորեն վատացել է: Հատկապես ավելացել է կապիտալի արտահոսքը հարևան երկիր' Վրաստան: Այսպես, առանձին փորձագետների կարծիքով, 2010թ. Հայաստանից արտահոսող կապիտալի ($94,4 մլն) կեսից ավելին հանգրվանել է Վրաստանում:
2.2. Տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա նեյպյաւմների հոսքերի ծավալն ըստ երկրների
Իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալն ըստ երկրների ցույց է տալիս [3, էջ 71, 4, էջ 71], որ դրանց մեծ մասը կատարվում է Ռուսաստանի Դաշնությունից, թեև այդ բաժինը 2010թ. 2007թ. համեմատ նվազել է 53,2%-ով' հասնելով ընդհանուրի մեջ 38,5%-ի: Էապես ավելացել է Ֆրանսիայի բաժինը' 2007թ. 2,2,%-ից 2010թ. հասնելով 20,9%-ի: Զգալիորեն ավելացել է նաև Նիդերլանդների բաժինը 1,0%-ից հասնելով 9,2%-ի: Նշված 3 երկրների բաժինը ՀՀ իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալում եթե 2007թ. կազմել է ընդամենը ներդրումների 56,4%-ը (այդ թվում ուղղակի ներդրումների' 53,9%-ը), ապա 2010թ. համապատասխանաբար' 68,51% և 71,4%: Բերված տվյալները վկայում են ՀՀ իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների հոսքերի կենտրոնացվածության մասին, ինչը, վերջին հաշվով, կարիք ունի դիվերսիֆիկացման:
3. Ազգային և օտարերկրյա կապիտալը Հայաստանի Հանրապետությունում
3.1. Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն ըստ հատվածների և վերահսկողության հատկանիշի
Հանրապետության համախառն ներքին արդյունքը հիմնական գներով, հաշվի առած կառուցվածքային հատվածները, բերված են ստորև (Աղյուսակ 2):
35
Աղյուսակ 1
Օտարերկրյա ներդրումների հոսքերը 2007-2010թթ. ըստ ներդրումների տեսակների ($մլն-ով և %-նեբով համապատասխան բաժնի մեջ) [3, էջ 70 և 4, էջ 70]
Ներդրումներ Հայաստանում (պարտավորություններ) Zui] սատանի ներդրումներն այաւերկյաւմ (ակտիվներ)
2007 2008 2009 2010 2007 2008 2009 2010
մլե զորսր % մլե դպար % մլե ւբւյար % մլե զուսւր % մլե զու ար % մլե զու ար % մլե զու ար % մլե դո|ար %
Ընդամեն՛ը ներդրումներ 1351,8 100 1934.8 100 2555.4 100 1505.7 100 36,1 100 72.5 100 193,7 100 94,4 100
Ուղղակի ներդրումներ 669,8 49.55 1132.4 5853 906,2 35,46 693.4 46,05 3,2 8.86 10.2 14.07 527 27.21 8,3 8.79
Պորտֆելայիև ներդրումներ 0,1 0.01 6.6 0.34 11,0 0,43 0.4 0,03 0,5 1.39 0.02 0.03 10,6 5,47 1,5 1.59
Այլննրդրումներ1 681.9 50.44 795.8 41,13 1638.2 64,11 811.9 53,92 32,5 90.03 62.2 85.79 130,4 67.32 84,7 89.72
Առևտրային վարկ 56,9 8.34 49.4 6.21 49,9 3,05 26.6 3,28 22,1 68.00 21.5 34.57 8,8 6,75 12,1 14.29
Կարճաժամկետ 34,2 60.11 -5.6 -11,34 31,2 62,53 5.9 22.18 22,1 100.00 21.5 100.00 8,8 100.00 12,1 100.00
Երկարաժամկետ 22,7 39.89 541 109.51 18.7 37,47 20.7 77.82 - - - - - - - -
4արկեր 625,0 91.66 746.4 93,79 1588.3 96,95 785.2 96,71 10,3 31.69 40.8 65.59 121,6 93.25 72,5 85.60
Կարճաժամկետ 134,5 21.52 119.4 16.00 - - 49.4 629 8,3 80.58 36.2 88.73 120,0 98,68 62,6 86.34
Երկարաժամկետ 490,5 78.48 627.1 84.02 1588,3 100.00 735.8 93,71 2,0 19.42 4.6 11.27 1,6 1,32 9,9 13.66
Դրամավարկային կար-դտվորմտե մարմիններ 19.86 4.05 16,76 2.67 337.4 21,24 99.7 13,55 - ՜ ՜ ՜ - 0,00 ՜ ՜
Պետական կառավարման մարմիններ 198,1 40.39 160,1 25.53 1065 67,05 313.7 42,63 ՜ ՜ ՜ ՜ ՜ ՜ ՜ ՜
Բանկեր 136,2 27.77 289.3 46.13 0 0,00 150.3 20,43 1.02 51.00 4.0 86.96 - - 7,9 79.80
Այլ հատվածներ 1363 27.79 160.9 25.66 186,2 11,72 172.1 23,39 1,00 50.00 0.6 13.04 1,6 100.00 2,0 20.20
‘Առանց կանխիկ դրամական միջոցների ե ավտեդեերի ու այլպարսւտվորութւուեների (ակտիվների):
Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ե ըստ հատվածների ն վերահսկողության հատկանիշի 2004֊2008թթ. (հիմնական գներով) [2, էջ 119-120,127-128/*
Աղյուսակ 2
Կառուցվածքային հատվածներ 2004թ. 2008թ.
Բաշխվածությունն ըսա վերահսկողության հատկանիշի Բաշխվածությունն ըսա վերահսկողության հաականիշի
Պեաական Ազգային մասնա- վոր Օաար- երկրյա վերա- հսկո- ղության աակ Ընդամենը Պեաական Ազգային մասնա- վոր Օաարեր- կրյա վերահս- կողության աակ Ընդամենը
Ռչ ֆիևաևսակաև կազմակերպություններ (կորպորացիաներ) 157644.2 736680.1 24 326.5 1142650.8 123700.9 1267560.3 511621.7 1902882.9
8.9 41.5 14.1 64.5 3.8 39.4 15.9 59.1
Ֆինանսական կազմակերպություններ (կորպորացիաներ) 4 705.7 12 409.4 13230.8 30 345.9 33485.9 47852.8 39681.4 121020.1
0.3 0.7 0.7 1.7 1.1 1.5 1.2 3.8
Պեաական կառավարման մարմիններ 114050.3 ֊ ֊ 114 050.3 215912.4 ֊ ֊ 215912.4
6.4 ֊ ֊ 6.4 6.7 ֊ 6.7
Տնային անաեսությունները սպասարկող ոչ աոևարային կազմակերպություններ (ՏՏՍՈԱԿ) ֊ 1 568.9 ֊ 1 568.9 ֊ 4 883.4 ֊ 4 883.4
՜ 0.1 ՜ 0.1 ՜ 0.2 ՜ 0.2
Տնային անաեսություններ ֊ 483613.9 ֊ 483613.9 ֊ 973259.5 ֊ 973259.5
֊ 27.3 ֊ 27.3 ֊ 30.2 ֊ 30.2
Ավելացված արժեք (համախառն, հիմնական դևերով) 276400.2 1234272.3 261557.3 1772229.8 373099.2 2293556.0 551303.1 3217958.3
15.6 69.6 14.8 100.0 11.6 71.3 17.1 100.0
* համարիչում մլն դրամ, հայտարարում' տոկոսներով ընդամենի նկատմամբ:
Ա.Մարկոսյաե, Բ.Ավագյան
<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.
Աղյուսակ 2-ի տվյալներից երևում է, որ հանրապետության ՀՆԱ-ն 2004թ. բաշխվել է պետական, ազգային մասնավոր և օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող հատկանիշի միջև, համապատասխանաբար 15,6%, 69,6% և 14,8% համամասնությամբ: Այդ հարաբերակցությունը 2008թ. կազմել է համապատասխանաբար' 11,6%, 71,3% և 17,1%: Հեշտ է նկատել, որ 2004-2008թթ. ՀՆԱ բաժինը պետական մասում նվազել է 4 տոկոսային կետով, ինչի հաշվին 1,7 տոկոսային կետով ավելացել են ազգային մասնավորի և 2,3 տոկոսային կետով օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող մասերի բաժինները: ՀՆԱ պետական բաժնեմասի ամենամեծ փոփոխությունը 2008թ. 2004թ. համեմատությամբ նկատվել է ոչ ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) հատվածում 8,9%-ից այն նվազել է 3,8%-ի (նվազեցման չափը կազմել է 5,1 տոկոսային կետ): Նույն ժամանակահատվածում ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) հատվածում պետական բաժնեմասը 0,3%- ից հասել է 1,1%-ի (աճը կազմել է 0,8 տոկոսային կետ), իսկ պետական կառավարման մարմինների բաժինը 6,4%-ից հասել է 6,7%-ի (աճը կազմել է 0,3 տոկոսային կետ): Ոչ ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) հատվածում ազգային մասնավոր վերահսկողության մասում ստեղծված ՀՆԱ բաժինը նշված ժամանակահատվածում 41,5%-ից նվազել է մինչև 39,4% (նվազումը կազմել է 2,1 տոկոսային կետ), ֆինանսական (կորպորացիաների) հատվածում ազգային մասնավոր բաժինը 0,7%-ից հասել է 1,5%-ի (աճը կազմել է 0,8 տոկոսային կետ), իսկ տնային տնտեսությունները սպասարկող ոչ առևտրային կազմակերպությունների հատվածում ազգային մասնավոր բաժինը 0,1%-ից հասել է 0,2%-ի (աճը կազմել է 0,1 տոկոսային կետ): 2004թ. ՀՀ ՀՆԱ 64,5%-ը ստեղծվել է ոչ ֆինանսական կազմակերպություններում, 6,4%-ը պետական կառավարման մարմիններում, 1,7%-ը ֆինանսական կազմակերպություններում, 0,1%-ը տնային տնտեսությունները սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններում և 27,3%-ը տնային տնտեսություններում: Նշված ցուցանիշների մեծությունները 2008թ. կազմել են համապատասխանաբար. 59,1% (նվազումը կազմել է 5.4 տոկոսային կետ), 3.8% (աճը կազմել է 2,1 տոկոսային
38
21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.
Ա. Մարկոսյաե, Բ. Ավագյան
կետ), 6,7% (աճը' 0,3 տոկոսային կետ), 0,2% (աճը' 0,1 տոկոսային կետ), 30,2% (աճը' 2,9 տոկոսային կետ):
Աղյուսակ 3-ում ներկայացված է 2004-2008թթ. ՀՀ ոչ ֆինանսական և ֆինանսական կազմակերպությունների հատվածների համախառն ավելացված արժեքն ըստ ենթահատվածների և տնտեսական գործունեության տեսակների: Աղյուսակ 4-ի տվյալներից հետևում է, որ եթե 2004թ. օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող սեփականություն չի եղել տնտեսական գործունեության 3 տեսակներում (գյուղատնտեսություն, որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն, պետական կառավարում), ապա 2008թ. այդ գործունեության տեսակները եղել են 2-ը (ձկնորսություն, ձկնագործություն և պետական կառավարում): Հատկանշական է, որ եթե ոչ ֆինանսական հատվածի ավելացված արժեքն ըստ սեփականության ենթահատվածների 2004թ. ունեցել է 13,8% (պետական), 64,5% (ազգային մասնավոր) և 21,7% (օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող) կառուցվածքը, ապա 2008թ. այդ հարաբերակցությունը կազմել է համապատասխանաբար 6,5%, 66,6% և 26,9%: Ֆինանսական հատվածի ավելացված արժեքի 32,8%-ը 2008թ. ստեղծվել է օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող սեփականության ոլորտում: Ըստ որում 2004թ. համեմատ այդ բաժինը 8,1 տոկոսային կետով նվազել է: 2004թ. օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող սեփականության բաժինն ամենաբարձրն է եղել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության և բաշխման ոլորտում (82,3%): 2008թ. օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող սեփականության բաժինն ամենաբարձրն է եղել հանքագործական արդյունաբերությունում (94,5%): 2008թ. 2004թ. համեմատ օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող սեփականության ոլորտում ստեղծված ոչ ֆինանսական հատվածի ավելացված արժեքն ավելացել է 206,0%-ով' 248,3 մլրդ դրամից հասնելով 511,6 մլրդ դրամի: Օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող սեփականության բաժինն ամենացածր մակարդակը 2008թ. ունեցել է գյուղատնտեսության, որսորդության և անտառային տնտեսությունում, նույն թվականին պետական սեփականության ամենաբարձր մակարդակը եղել է կրթության ոլորտում (81,7%):
39
Աղյուսակ 3
Հայաստանի Հանրապետության ոչ ֆինանսական և ֆինանսական կազմակերպությունների հատվածների համախաոն ավելացված արժեքն ըստ ենթահատվածների և տնտեսական գործունեության տեսակների 2004-2008թթ. [2, էջ 104-106, 116-117]*
Յնաեսսւկւսն. զորհա նէու pjm‘л 2М4ц. 2DH»,
է նբ Jih ւ.ՆՍն վսւեննյւ և auvi ՚ л.ЪгК ակ ս1ллц»! л և է ևբ • յւհ ւ.ՆՍն վ սւ-եննյւ և Նստ ն և vj ւ.սև ս նյլւբ յ ս և
н ГГ 5 £ % c* _ բ ր II =■ ¥■ s Է рт О — "5 f 5 E E3 E m 9 .=■ i s ГЗ Հ Г- 5 E J3" 1 է G 11 Տ 1 Г о lifi If? iC" ? л i F ГЗ
Գյւ ւղսւո ե սւէււէւբ; յլն՛յ.. ւ.ր՚յՅ.]սլւ.ւբ;ւ.ւն ե աԿսւսւյւ՚յց]!,1,! 1ք±'յ.՚մւ Էն. d ւբ-ic. ւն В09Б.З LdB D94.3 L76 192,6 5 229.7 221 726.4 111.8 225 067.9
4.6 95.4 100.0 1.4 9B5 Ol 10D.D
ՋՂլ ևր. բ ւյ ւււրյ htJj , ձն և «ւր □ •JnLLfa-1 mJj 62.5 979.4 1041.9 5 5-73.E- 5 573.В
6.0 94.0 1000 100Л 10D.D
Дги. մ ք ԼււգորճՂս կ • ж և vj tji.i □ ևս т եր-□ ■-■p-i D •. և 49 597.6 В 976.7 5 5748 61 -949.1 3 025.9 52 4649 55 490.В
EiCi.i 14.5 5.4 1000 55 945 10D.D
Ս՚չսկոյլ տրրյ ел1 յ • л յ ն յա՚ԼՆ j ill1.! 2D 306.6 L44 929.2 7d 9B61 HI 221.9 1931.0 2D7 611.1 77 2592 237 001.3
B.4 59.Й 31.8 1000 ft7 72.4 269 10D.D
է՚_եկյւր.«ւէ1յեբցիսւ]ի tuiqji. ջյւի ն յ ттипур.ն lpth ւն. ե ՜բսւ^խշւՆս 13BB3.4 3 909.3 62 947.5 LD074Dj 16 7D1.5 2 406.3 79 9B2.6 99 09D.4
13.B 3.9 B2.5 1000 169 2.4 ВО, 7 10D.D
էի ևս ուս. բ ал թյ a:_ ե 11 421.В Ldd 993.3 5 363.5 LB3 234.4 10 4B3.9 5Б1 672.В 51 9461 454 102.В
6.B 91.1 2.1 1000 2.5 34.1 13.6 10D.D
Ատ՚շ՚Մննւր, ս վ՛յւր. ևն յ ե 1 յ՛л ևեր. ի 1յնևցլււր|Ն] ին սյսրւսւ-րյ՜-ւ-ս՜ւրյեւյ յւկևեՆիւ սևձյյտնլտն zqjiuqoniuuh lir.tr.h նյւր-ննն-՚մ 393.J L76 309.0 24 025.7 2D072B.D 769 5115355 54 675.7 576 2SB.1
D.l В7.з 12.0 1000 0.0 326 17.2 10D.D
շյււյւս՚յււցննՅւն ր-Էսւր. □ յւս Ы յ Ъ ն 174.1 4 730.5 1 302.2 57066 29.4 11 139^ 2 5305 3374B.7
1.6 70.5 26.9 1000 02 31.4 16.4 10D.D
5-յս՚յ և՚շլւյ □ тдп յ. կսւսլ IB 726.1 19 167.3 52 691.8 90535.3 S4B09 50 617.4 155 666.0 212 966.3
2D.7 21.1 56.2 1000 40 23.9 72.1 10D.D
Ա՚յքսբժ գյլլ;քի ЬЪл կ^ւզվսծ դււր b ш. п ե a.՛, բ-] □ ՛. և ե ե բ ՜վսյւձսկս լօ լղ1 ՚յ. ն սլսշւ ալ ևերին ե՜ л г սրր. ւթ-fE. ւններ՚ի. ifu.'.nx.Lqziui 775B.2 ID 543.1 532.0 16 533.3 Տ Տ37.2 33W5.7 10 815.5 55 54B.4
41.6 56.6 1.6 1000 15.6 65.3 191 10D.D
Դես՜. օւկս՚յ. ն «mu վսւ բ ն .ս ֊ 173.3 173.3 32.6 62.1 94.9
- 100.0 10D.0 346 65.4 100.D
՜Կ յւբււՆր-յն՚-և 14 41B.5 6 523.3 670,1 21 6166 2807&9 4 43D.5 1 853.1 34 36D.5
66.7 30.2 3.1 1000 B1.7 12.9 5.4 100.0
Մ г ոյլշ «пи ш.Ъ ս լր-յլ. ւն և Ն£.ցի.սլ;յւկ«ւև feunaijai-բ-ււևնն՚եււէ tlu.j'.z.Lqa.'LU ID 141 .Б 14 192.9 155.0 24 439.7 41 512.7 17 А61.4 8D3.0 60 277.1
41.4 53.0 ihd 1000 66,9 29.В 1.5 100,0
ЧэдГтлЛпи^ Նր.ցէ.սլսւկ«ւև ե սևճսասկսւն £սաա;ր.ւ-^^ւննեյւ՚Ւ. •iTurjmLqaLU 1 560.9 11 143.0 1 476.2 14 237.1 4 5D6.0 11 252.4 5 511.5 21071.9
11.6 73.0 10.4 100Л 204 53.4 262 100.0
Ոչֆինաեասկան ճասւվսհի սվելացվսհ սրժնր (hre-iIie^Brieeb, հիմնական, զնէյավ '| 137 №.2 ?56 600,1 246 326.5 L42 65D6 1257СЧ2.9 է2675«ևՅ 311621*7 !M2682.9
13.B- 64.5 21.7 IDDLfl 6.5 Ճ5.Տ 2d.9 10D.D
5> ի ևսւ Էն ւ Л-կս'յ. գր. բ էրննէյւնբ յ դն՝1 4705.7 12 409.4 15 23սՏ 30 3456 35 4B5.9 47 6 52.В 39 6В1.4 121 020.1
15.5 40.9 43.6 100Л 27.7 59.5 326 100.0
Տիննէէաւկտէ հաավաճի ավէլացփած «ւՆ՜Յ՚՚գ (Խա!«-՜հոաւԱ, 4705.7 12 439.4 13 230.6 30 345.9 33 465.9 47 6526 ՅՏ 6В1*4 121 02D.1
15.5 40.9 45.6 1«M> 27.7 39.5 326 100.0
* Համարիչում մլն դրամ, հայտարարում' տոկոսներով ընդամենի նկատմամբ:
40
«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.
Ա. Մարկոսյաե, Բ. Ավագյան
Աղյուսակ 4
Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ե ըստ հատվածների և վերահսկողության հատկանիշի 2004-2008թթ. (%-ովընդամենի նկատմամբ) [2, էջ 120, 128]
Կառուցվածքային հատվածներ 2004թ. 2008թ.
Բաշխվածո վերահսկողութ ւթյունն ըստ ան հատկանիշի Բաշխված վերահսկողու ությունն ըւ թյան հատն տ անիշի
Պետական Ազգային մասնավոր Օտարերկրյա վերահսկողության տակ Ընդամենը Պետական Ազգային մասնավոր Օտարերկրյա վերահսկողության տակ Ընդամենը
Ոչ ֆինանսական կազմակերպություններ (կորպորացիաներ) 13.8 64.5 21.7 100.0 6.5 66.6 26.9 100.0
Ֆինանսական կազմակերպություններ (կորպորացիաներ) 15.5 40.9 43.6 100.0 27.7 39.5 32.8 100.0
Պետական կառավարման մարմիններ 100.0 - - 100.0 100.0 - - 100.0
Տնային տնտեսությունները սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ (ՏՏՍՈԱԿ) 100.0 100.0 100.0 100.0
Տնային տնտեսություններ - 100.0 - 100.0 - 100.0 - 100.0
Ավելացված արժեք (համախառն, հիմնական գներով) 15.6 69.6 14.8 100.0 11.6 71.3 17.1 100.0
Աղուսակ 4-ի տվյալներից հետևում է, որ եթե 2004թ. ՀՀ ՀՆԱ (ավելացված արժեքի) 14,8%-ն էր ստեղծվում օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող ոչ ֆինանսական և ֆինանսական կազմակերպություններում, ապա 2008թ.' 17,1%-ը (աճը 2,3 տոկոսային կետ): Ըստ որում, եթե 2004թ. օտարերկրյա վերահսկողության տակ է գտնվում ոչ ֆինանսական կազմակերպություններում ստեղծվող ավելացված արժեքի 21,7% և ֆինանսական կազմակերպություններում ստեղծվող ավելացված արժեքի 43,6%-ը, ապա 2008թ. այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 26,9% (աճը կազմել է 5,2 տոկոսային կետ) և 32,8% (նվազել է 10,8 տոկոսային կետով): Այսպիսով, կարող ենք ամրագրել, որ 2008թ. տվյալներով
41
ԱՄարկոսյաե, Բ.Ավագյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.
օտարերկրյա վերահսկողության տակ է եղել ոչ ֆիեաեսակաե կազմակերպություններում ստեղծվող ավելացված արժեքի ավելի քաե 1/4-ը և ֆիեաեսակաե կազմակերպություեեերում ստեղծված արժեքի մոտ 1/3-ը (տե՛ս եաև Գծապատկերեեր 1-ը և 2-ը):
Աղյուսակ 3-ում բերված տվյալեերը ցույց եե տալիս, որ ՀՀ-ում օտարերկրյա վերահսկողությաե տակ գտեվող տետեսությաե հատվածեերի ճեշող մեծամասեություեը (2004թ. 94,9%-ը, իսկ 2008թ. 92,8%-ը) բաժիե է ըեկեում ոչ ֆիեաեսակաե կազմակերպություեեերիե, իսկ ֆիեաեսակաե կազմակերպություեեերիե համեմատաբար ավելի փոքր մասը (2004թ. 5,1%-ը, իսկ 2008թ.' 7,2%-ը):
Աղյուսակ 5
Հայաստանի Հանրապեաությաե ՀՆԱ-ե ըստ հատվածեերի և վերահսկողությաե հատկանիշի 2004-2008թթ. (%-ովըեդամենի նկատմամբ) [2, էջ 121, 129]
Կառուցվածքային հատվածներ 2004թ. 2008թ.
Բաշխվածություեե ըստ վերահսկողությաե հատկանիշի Բաշխվածություեե ըստ վերահսկողությաե հատկանիշի
Պետակաե Ազգային մասնավոր Օտարերկրյա վերահսկողությաե տակ Ընդամենը Պետակաե Ազգային մասնավոր Օտարերկրյա վերահսկողությաե տակ Ըեդամեեը
Ոչ ֆինանսական կազմակերպություններ (կորպորացիաներ) 57.0 59.7 94.9 64.5 33.1 55.3 92.8 59.1
Ֆիեաեսակաե կազմակերպություններ (կորպորացիաներ) 1.7 1.0 5.1 1.7 9.0 2.1 7.2 3.8
Պետական կառավարման մարմիններ 41.3 - - 6.4 57.9 - - 6.7
Տնային տնտեսությունները սպասարկող ոչ առևտրային կազմակերպություններ (ՏՏՍՈԱԿ) 0.1 0.1 0.2 0.2
Տնային տնտեսություններ - 39.2 - 27.3 - 42.4 - 30.2
Ավելացված արժեք (համախառն, հիմնական գներով) 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0
42
«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.
Ա. Մարկոսյաե, Բ. Ավագյաե
Գծապատկեր 1
Ոչ ֆիեաեսակաե կազմակերպությունների հատվածի համախաոե ավելացված արժեքի կաոուցվածքը ըստ եեթահատվածեերի [2, էջ 130]
100%
90%
80%
70%
60%
50%
40%
30%
20%
10%
0%
/----
21.7
64.5
13.8
2004
I Պետական
I
26.2
63.5
10.3
2005 2006
2007
/ г /— X՜
26.0 27.4 26.9
1
66.6 65.2 66.6
74Р 74_Р 6.5
2008
I Ազգային մասնավոր
I Օտարերկրյա վերահսկողության տակ
Գծապատկեր 2
Ֆիեաեսակաե կազմակերպություեեերի հատվածի համախաոե ավելացված արժեքի կաոուցվածքը ըստ եեթահատվածեերի [2, էջ 130]
100%
90%
80%
70%
60%
50%
40%
30%
20%
10%
0%
2004
2005
2006
2007 2008
■ Պետական ■ Ազգային մասնավոր ■ Օտարերկրյա վերահսկողության տակ
43
Ա.Մարկոսյաե, Բ.Ավագյան
<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.
ՀՀ 2001-2008թթ. ՀՆԱ ըստ հատվածների և վերահսկողության հատկանիշի կատարված վերլուծության տվյալները [2, էջ 119-120, 121-122, 123124, 125-126, 127-128] ցույց են տալիս, որ օտարերկրյա վերահսկողության տակ գտնվող ՀՆԱ-ն 2004թ. 261,6 մլրդ դրամից (ամբողջ ՀՆԱ 14,8%-ը) 2005թ. կազմել է 366,5 մլրդ (17,7%), 2006թ.' 418,0 մլրդ դրամ (17,0%), 2007թ.' 520,6 մլրդ դրամ (18,1%), 2008թ.' 551,3 մլրդ դրամ (17,1%): Եթե նկատի ունենանք, որ օտարերկրյա կապիտալի ընդլայնման հնարավորությունները ՀՀ տնտեսության պետական կառավարման, տնային տնտեսությունները սպասարկող ոչ առևտրային կազմակերպությունների և տնային տնտեսությունների հատվածներում խիստ սահմանափակ են (մինչև օրս այդ հատվածներում օտարերկրյա կապիտալի բաժինը գործնականում հավասար է զրոյի), ուստի օտարերկրյա կապիտալի ընդլայնման համար մնում է երկու հատված ոչ ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) և ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) հատվածները: Եթե դատելու լինենք 2008թ. տվյալներով, ապա ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) հատվածում պետական մնացած 33,1%-ը կարող է բաշխվել ազգային մասնավոր և օտարերկրյա կապիտալի միջև, իսկ ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) հատվածում այդ հնարավորությունն ավելի սահմանափակ է և կազմում է պետական վերահսկողության տակ գտնվող ՀՆԱ ընդամենը 9,0%-ը (մնացած 57,9%-ը բաժին է ընկնում պետական կառավարման հատվածին):
3.2. Ազգային և օտարերկրյա կապիաայը Հայաստանի
Հանրապետության բանկային համակարգում
Ըստ ներգրավման աղբյուրների, ընդունված է կապիտալը տարանջատել ազգային (հայրենական) և օտարերկրյա կապիտալի: Վերջինս, որպես կանոն, տվյալ երկրի համար ոչ ռեզիդենտ համարվող անձանց կողմից ներդրված կապիտալն է տվյալ երկրում գործող կազմակերպություններում: Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի համար կապիտալի տվյալ դասակարգումը բավական արդիական է, քանի որ
44
«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.
Ա. Մարկոսյաե, Բ. Ավագյաե
բաեկայիե համակարգում արտասահմանյան կապիտալի տեսակարար կշիռը բավական բարձր է: Համաձայն մեր կողմից կատարված վերլուծությունների, 2010 թվականի հունիսի 31-ի դրությամբ արտասահմանյան կապիտալի տեսակարար կշիռը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում կազմում է 78% (տե ս Գծապատկեր 3):
Գծապատկեր 3
Օտարերկրյա և ազգային կապիտաէևեբի տեսակարար կշիռները ՀՀ բանկային համակարգում2010թ. հունիսի 31-ի դրությամբ [5]
ՄԻՋԻՆԸ ZZ ԲԱՆԿԱՅԻՆ ZUmiklinHlMT <ՊրոԿրեդիտ Բանկ? ՓԲԸ <Արմսկիսբանկ? ՓԲԸ <11րարատ բանկ? ԲԲԸ <Արդշինինվեստբանկ? ՓԲԸ <Ֆււնիբանկ? Փ ԲԸ ^էոէկսիմբանկ-Գա զպրո՜մ բանկի խո՜ւմբ? ՓԲԸ <Արցախ Բանկ? ՓԲԸ <Ակբա-Կրեդիտ Սպրիկոլ Բանկ? ՓԲԸ մ^չ֊էս֊ԲԻ֊Սի Բանկ ձայաստան? ՓԲԸ <Բիրլւա Բանկ Արմենիս!? ՓԲԸ <Մելլար-բանկ? ՓԲԸ ՀԻննկոբանկ? Փ ԲԸ <Կոնվերս Բանկ? ՓԲԸ <Ջարգացման հայկական Բանկ? ԲԲԸ <Բ5Ա Բանկ? ՓԲԸ <Պրոմեր-ե] Բանկ? ՍՊԸ <2.այէկոնոմբանկ? ԲԲԸ <Վ5Բ-£ա]աստան? ՓԲԸ ^մերիաբանկ? ՓԲԸ <Անելիք Բանկ? ՓԲԸ <£ա]բիզնեսբանկ? ՓԲԸ
0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%
Ւ Օտարերկրյա կապիտալի տեսակարար կշիորբանկի կանոնադրական կապիտալում
I Ազգային կապիտալի տեսակարար կշխւր բանկի կանոնադրական կապիտալում
Գծապատկեր 3-ից կարելի է անել մի շարք եզրահանգումներ.
• ՀՀ բանկային համակարգը փակ համակարգ է, քանի որ 21 բանկերից միայն «Արարատ բանկը» և «Զարգացման հայկական բանկն» ունեն բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակ, իսկ մնացածները' փակ բաժնետիրական ընկերության («Պրոմեթեյ բանկը»' ՍՊԸ),
45
Ա.Մարկոպաե, Բ.Ավագյան
21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.
• 21 բանկերից 11-ը (կեսից ավելին) ամբողջությամբ (100%) արտասահմանյան կապիտալով են, մնացած 10-ը' խառը,
• օտարերկրյա և ազգային կապիտալով «խառը» 10 բանկերից 7-ում հայրենական կապիտալի տեսակարար կշիռը բանկի կանոնադրական կապիտալում գերազանցում է դրա 50%-ը («Արարատբանկ», «Արդշինինվեստբանկ», «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ», «Ինեկո-բանկ», «Զարգացման հայկական բանկ», «Պրոմեթեյ բանկ», «Հայէկո-նոմբանկ»), իսկ մնացած 3-ում («Արցախ բանկ», «Կոնվերս բանկ», «Հայբիզնեսբանկ») պակաս են 50%-ից,
• ազգային կապիտալի տեսակարար կշիռը բանկի կանոնադրական կապիտալում ամենաբարձրն է «Պրոմեթեյ բանկում» (ավելի քան 80%) և «Արդշինինվեստբանկում» (շուրջ 80%), իսկ ամենացածրը «Կոնվերս բանկում» (մինչև 5%) և «Արցախ բանկում» (մինչև 10%),
• բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակ ունեցող երկու («Արարատբանկ», «Հայէկոնոմբանկ») ազգային կապիտալի տեսակարար կշիռը բանկի կանոնադրական կապիտալում գերազանցում է դրա 50%-ը:
Եզրակացություն
Կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ առաջիկա տարիներին ՀՀ ՀՆԱ ոչ ֆինանսական և ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) հատվածների դեռևս պետական մնացած 42,1%-ի համար պայքար է մղվելու ազգային մասնավոր և օտարերկրյա կապիտալների միջև: Ընդհանուր առմամբ, 2008թ. տվյալներով պետական մնացած այդ հատվածների գումարը կազմում է 157 մլրդ 186,8 մլն դրամ (որից 123,7 մլրդ դրամը ոչ ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) հատվածում, մնացածը (33,5 մլրդ դրամ) ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) հատվածում: Փոխհարաբերությունների հաջորդ դաշտը, որը կարող է ձևավորվել ազգային մասնավոր և օտարերկրյա կապիտալի միջև և դառնալ առուծախի առարկա, կազմում է շուրջ 1315,4 մլրդ դրամ (որից 1267,6 մլրդ դրամը ոչ ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) հատվածում, մնացածը' 47,8 մլրդ դրամը, ֆինանսական կազմա-
46
21-րդ ԴԱՐ», թիվ 3 (43), 2012թ.
Ա. Մարկոպաե, Բ. Ավագյան
կերպություեեերի (կորպորացիաների) հատվածում: Ստացվում է, որ դրսի կապիտալի համար ոչ ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) հատվածում կարող է ներդրումների առարկա դառնալ 1391,3 մլրդ դրամ արժեքով կապիտալը, իսկ ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) հատվածում 81.4 մլրդ դրամ կապիտալը: Եթե ընդունենք, որ օտարերկրյա կապիտալի կողմից ամբողջությամբ ձեռք կբերվի ոչ ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) և ֆինանսական կազմակերպությունների (կորպորացիաների) պետական և ազգային մասնավոր բաժնետոմսերը, ապա այդ դեպքում օտարերկրյա կապիտալի բաժինը, 2008թ. տվյալներով, կարող է հասնել 62,9%-ի, ինչը քիչ հավանական է: Ասվածից հետևում է, որ առաջիկա տարիներին օտարերկրյա կապիտալի ավելացումը կախված է երկու հանգամանքից.
• պետական սեփականությունը մասնավորեցնելու ՀՀ կառավարության քաղաքականությունից և պետական հատված - մասնավոր կազմակերպություններ (այդ թվում' օտարերկրյա) համագործակցությունից,
• ազգային մասնավոր ձեռնարկատերերի և դրսի կապիտալի համագործակցությունից, որը կարող է ունենալ համագործակցության ամենատարբեր ձևեր, սկսած համատեղ ձեռնարկությունների ստեղծումից մինչև համապատասխան ակտիվների ձեռքբերումը, ինչպես ազգային մասնավոր, այնպես էլ օտարերկրյա կապիտալի տերերի կողմից:
Օտարերկրյա կապիտալի ընդունումն, ի դեպ, լավագույն և իրական հնարավորությունն ու միջոցն է տնտեսությունը դիվերսիֆիկացնելու համար, և դրա կոնկրետ ձևերի ու ոլորտների ընտրությունն օտարերկրյա և ազգային կապիտալի տերերի նախընտրությունների և պատկերացումների շրջանակի մեջ է գտնվում: Իսկ ՀՀ կառավարության հիմնական գործառույթն այս հարցում լավագույն մակրոտնտեսական քաղաքականության ապահովումն է նշված համագործակցության իրականացման համար և ներդրումային միջավայրի էական բարելավումը' քաղաքական տնտեսական, սոցիալական և բարոյահոգեբանական ոլորտներում:
Մարտ, 2012թ.
47
ԱՄարկոսյաե, Բ.Ավագյաե
<21 րդ ԴԱՐ», թիվ 3 (43) 2012թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տետեսակաե վիճակը 2010 թվականի հուեվար-դեկտեմբերիե, Տեղեկատվական ամսական զեկույց, Եր., ՀՀ ԱՎԾ, 2011:
2. Հայաստանի ազգային հաշիվները 2010, Եր., ՀՀ ԱՎԾ:
3. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տետեսակաե վիճակը 2011 թվականի հուեվար-փետրվարիե, Տեղեկատվական ամսական զեկույց, Եր., ՀՀ ԱՎԾ, 2011:
4. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տետեսակաե վիճակը 2009 թվականի հուեվար-փետրվարիե, Տեղեկատվական ամսական զեկույց, Եր., ՀՀ ԱՎԾ, 2009:
5. ՀՀ առևտրային բանկերի պաշտոնական իետերեետայիե կայքեր, www.banks.am:
ПРОБЛЕМЫ СООТНОШЕНИЯ ОТЕЧЕСТВЕННОГО И ИНОСТРАННОГО КАПИТАЛОВ В РЕСПУБЛИКЕ АРМЕНИЯ
Ашот Маркосян, Борис Авагян
Резюме
Авторы статьи обсуждают важность одного из факторов производства – инвестиций для небольших национальных экономик, которые функционируют в условиях все большей открытости мировой экономики. Понятно, что развитие такой экономики, как армянская, которая характеризуется низким уровнем платежеспособности населения и малым объемом рынка, во многом зависит от внешних вливаний (как инвестиций в производство, так и трансфертов от частных лиц).
С целью изучения соотношения отечественного и иностранного капиталов в экономике РА авторы для начала представляют основные положения методологии, используемой Национальной статистической службой РА при подсчете капиталов, инвестиций.
Соотношение отечественного и иностранного капиталов изучено также с помощью отраслевых показателей ВВП и показателей, характеризующих подконтрольность капиталов; особое внимание уделено капиталовложениям в банковской сфере РА. Кроме того, авторы изучают тенденции, присущие сфере инвестирования, предсказывают возможное дальнейшее соотношение отечественного и иностранного капиталов, а также их объемы в финансовом и нефинансовом секторах экономики РА.
48