Научная статья на тему 'ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԻ ԿՈՄԻՏԵՆ ԵՎ ԵԳԻՊՏԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ 1964-1985 ԹԹ'

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԻ ԿՈՄԻՏԵՆ ԵՎ ԵԳԻՊՏԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ 1964-1985 ԹԹ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
51
10
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
եգիպտահայ համայնք / Կոմիտե / ծրագիր / սփյուռքահայություն / կազմակերպություն / գործիչ / այցելել / համագործակցել / հանդիպում / հավաք / համաժողով / ARMENIAN COMMUNITY OF EGYPT / COMMITTEE / PROGRAM / ARMENIANS OF THE DIASPORA / ORGANIZATION / FIGURE / VISIT / COOPERATION / MEETING / FORUM / CONFERENCE / АРМЯНСКАЯ ОБЩИНА ЕГИПТА / КОМИТЕТ / ПРОГРАММА / АРМЯНЕ ДИАСПОРЫ / ОРГАНИЗАЦИЯ / ДЕЯТЕЛЬ / ВИЗИТ / СОТРУДНИЧЕСТВО / ВСТРЕЧА / ФОРУМ / КОНФЕРЕНЦИЯ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Հովսեփյան Մելիք

Հոդվածի նպատակը Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի Եգիպտոսի հայ համայնքի համագործակցության լուսաբանումն է 1964-1985թթ.-ին: Խնդիր է դրված բացահայտելու ու ներկայացնելու Կոմիտեի ու Եգիպտոսի հայ համայնքի համագործակցության ամբողջ դաշտը: Պատմական-քննական մեթոդը հետազոտության հիմնական եղանակն է: Այն օգտագործվել է աղբյուրներից (արխիվային նյութեր)վստահելի տեղեկություններ քաղելու, պատմական փաստերի ու իրադարձությունների հստակեցման համար: Հոդվածում ներկայացվում են Կոմիտեի ու եգիպտահայ համայնքի համագործակցության տարբեր ուղղությունները, ձեռք բերված արդյունքները: Արխիվային փաստաթղթերի հիման վրա ներկայացված են նաև համայնքում տիրող իրավիճակը, բարդությունները Կոմիտեի կողմից իրականացվող քայլերը՝ դրանք հաղթահարելու ուղղությամբ: Փաստվում է այն իրողությունը, որ Եգիպտոսի հայ համայնքը գտնվում էր Խորհրդային Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում, որի արդյունքում վերջինիս ներկայացուցիչները այցելում էին Կահիրե ու Ալեքսանդրիա: Հիմնավորվում է, որ Կոմիտեի գործունեությունը զգալիորեն նպաստել է Եգիպտոսի հայ համայնքի տարբեր խնդիրների (հայապահպանություն, հայրենադարձություն այլն) լուծմանը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE COMMITTEE FOR CULTURAL RELATIONS WITH ARMENIANS OF THE DIASPORA AND THE ARMENIAN COMMUNITY OF EGYPT IN 1964-1985

The aim of the article is to research the cooperation between the Committee on Cultural Relations with the Diaspora Armenians and the Armenian community of Egypt in 1964-1985. The task is to discover and present the entire field of cooperation between the Committee and the Armenian community of Egypt. The historical-critical method is the main method of the research. It was used to extract reliable information from sources (archival materials), reconstruct historical facts and events. Different directions of cooperation and the achieved results are presented. Based on the archive documents, the situation in the community, the difficulties and the steps taken by the Committee to overcome the problems are presented. It is proved that the Armenian community of Egypt was in the center of the Soviet Armenia leaders’ attention, as a result of which its representatives visited the Armenian communities of Cairo and Alexandria. It is stated also the fact that the Committee's activities have contributed significantly to the solution of different problems of the Armenian community of Egypt (preservation of the Armenian identity, repatriation, etc.).

Текст научной работы на тему «ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԻ ԿՈՄԻՏԵՆ ԵՎ ԵԳԻՊՏԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ 1964-1985 ԹԹ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(2), 2019

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԻ ԿՈՄԻՏԵՆ ԵՎ ԵԳԻՊՏԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ 1964-1985 ԹԹ.* 702

ՀՏԴ 93/94(479.25+620)

ՄԵԼԻՔ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հոդվածի նպատակը Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի և Եգիպտոսի հայ համայնքի համագործակցության լուսաբանումն է 1964-1985թթ.-ին: Խնդիր է դրված բացահայտելու ու ներկայացնելու Կոմիտեի ու Եգիպտոսի հայ համայնքի համագործակցության ամբողջ դաշտը:

Պատմական-քննական մեթոդը հետազոտության հիմնական եղանակն է: Այն օգտագործվել է աղբյուրներից (արխիվային նյութեր)վստահելի տեղեկություններ քաղելու, պատմական փաստերի ու իրադարձությունների հստակեցման համար:

Հոդվածում ներկայացվում են Կոմիտեի ու եգիպտահայ համայնքի համագործակցության տարբեր ուղղությունները, ձեռք բերված արդյունքները: Արխիվային փաստաթղթերի հիման վրա ներկայացված են նաև համայնքում տիրող իրավիճակը, բարդությունները և Կոմիտեի կողմից իրականացվող քայլերը' դրանք հաղթահարելու ուղղությամբ: Փաստվում է այն իրողությունը, որ Եգիպտոսի հայ համայնքը գտնվում էր Խորհրդային Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում, որի արդյունքում վերջինիս ներկայացուցիչները այցելում էին Կահիրե ու Ալեքսանդրիա: Հիմնավորվում է, որ Կոմիտեի գործունեությունը զգալիորեն նպաստել է Եգիպտոսի հայ համայնքի տարբեր խնդիրների (հայապահպանություն, հայրենադարձություն և այլն) լուծմանը:

Բանալի բառեր՝ եգիպտահայ համայնք, Կոմիտե, ծրագիր, սփյուռքահայություն, կազմակերպություն, գործիչ, այցելել, համագործակցել, հանդիպում, հավաք, համաժողով:

Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի ստեղծումը ու Եգիպտոսի հայկական համայնքը: Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն (այսուհետև' Կոմիտե) ստեղծվել է 1964թ.-ին' սփյուռքահայության հետ կապերը զարգացնելու, սփյուռքում Խորհրդային Հայաստանի նկատմամբ հայրենասիրություն սերմանելու և փոխադարձ ճանաչողությունը խորացնելու նպատակներով703:

Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի գործակցությունը Եգիպտոսի հայ համայնքի հետ 1964-1985թթ-ին. ընթանում էր Կոմիտեի գործունեության բոլոր ուղղություններով (հասարակական, մշակութային, կրթական և այլն): Եգիպտահայ համայնքում Կոմիտեի հիմնական գործընկերները

* Հոդվածը ներկայացվել է 29.04.2019թ., գրախոսվել' 21.05.2019թ., տպագրության ընդունվել' 17.06.2019թ.:

Հոդվածում լուսաբանված է Կոմիտեի և հորդանանահայ համայնքի համագործակցությունը Կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանի ղեկավարման (19641985 թթ.) շրջանում:

03 Տե՜ս Հայաստանի ազգային արխիվ (այսուհետև' ՀԱԱ), ֆ. 875, ց. 1, գ. 2, թ. 1-3:

372

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

«առաջադիմական» կազմակերպություններն էին: Եգիպտահայ համայնքում

պարբերաբար հյուրընկալվում էին Խորհրդային Հայաստանի հասարակական, ինչպես նաև մշակույթի ու գիտության գործիչները: Խորհրդային Հայաստան էին այցելում համայնքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները, երիտասարդներն իրենց հանգիստն էին անցկացնում հայրենիքում, իսկ ուսուցիչները մասնակցում էին ամենամյա վերապատրաստման դասընթացներին:

Եգիպտահայ համայնքի հետ Կոմիտեի աշխատանքները մշտապես խաթարվել են արաբա-իսրայեյյան պարբերական պատերազմների պատճառով և լուսաբանման ենթակա ավելի քան 20 տարիների ընթացքում հաճախակի ընդհատվել: Հետևապես Կոմիտեի բազմաթիվ կարևոր գործեր եգիպտահայության առումով մնացել են անավարտ: Բայց դա չի խանգարել, որ Կոմիտեն ջանքեր ներդնի Եգիպտոսի հայ համայնքին աջակցելու գործում:

Ինչպես և մնացած համայնքների հետ աշխատանքներում, Կոմիտեն իր ծրագրերը սկսեց եգիպտահայ համայնքի ուսումնասիրությամբ, որը հիմնականում վերաբերվում էր եգիպտահայերի թվաքանակին, համայնքում գործող կազմակերպություններին, տիրող իրավիճակին և այլն:

Եգիպտահայ համայնքն ըստ Կոմիտեի 1968թ.-ի տեղեկանքի: Եգիպտոսի՝

1952թ.-ի հեղափոխությունից հետո իրականացրած մասնավոր սեփականության ազգայնացման ու արաբականացման քաղաքականության704, 1960թ.-ի օրենքով քաղաքացիություն չունեցողների աշխատանքի հնարավորությունների սահմանափակման, մահմեդականներին առավելություն տալու705 և 1961-1962թթ.-ին երկրի հարյուրավոր մեծահարուստների, այդ թվում նաև՝ հայերի ունեցվածքի բռնագրավման706 պատճառով բազմահազար հայեր գաղթեցին Եգիպտոսից: Միայն 1962- 1964թթ.-ին արտագաղթել է 11 հազար եգիպտահայ707: Եթե 1960-ական թթ.-ի սկզբին եգիպտահայերի թիվը կազմում էր 45 հազար708, ապա 1968թ.-ի դրությամբ եգիպտահայության թիվը նվազել էր մինչև 20 հազար, որից 13 հազարը բնակվում էր Կահիրեում, իսկ 7 հազարը՝ Ալեքսանդրիայում709: Եգիպտահայոց առաջնորդական տեղապահ Զավեն եպիսկոպոս Չինչինյանը 1971 թ.-ի դրությամբ եգիպտահայերի թիվը հաշվում էր 15-20 հազար710:

Կոմիտեն մինչև եգիպտահայ համայնքի հետ կապերի հաստատումը մանրամասնորեն ծանոթացավ համայնքում տիրող իրավիճակին: Ըստ 1946թ.-ին Եգիպտոսի իշխանության կողմից հավանության արժանացած հայկական թեմական կանոնադրության՝ եգիպտահայ թեմը բաժանված էր երկու մասի՝ Կահիրե ու

704 Տե՜ս «Ջահակիր», 22.07.1965:

705 Տե՜ս ՀԱԱ, ֆ. 326, ց. 2, գ. 32, թ. 1-4:

706 Տե՜ս Issawi Ch., Egypt in revolution: an economic analysis, London, 1963, p. 62. Տե՜ս նաև Խաչատրյան Ա., 1952 թվականի հուլիսի 23-ի եգիպտական հեղափոխությունը և հայերը, «Կանթեղ» գիտական հոդվածների ժողովածու, 2008, թիվ 3, էջ 113:

707 Տե՜ս Խաչատրյան Ա., 1952 թվականի հուլիսի 23-ի եգիպտական հեղափոխությունը և հայերը, էջ 114:

708Տե՜ս Գասպարյան Ս., Սփյուռքահայ գաղթօջախներն այսօր, Երևան, 1962, էջ 246:

709 Տե՜ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 2, գ. 622, թ. 1:

710 Տե՜ս «Արեւ», 11.01.1971: Տե՜ս նաև Խաչատրյան Ա., Եգիպտահայ համայնքը 19701981 թվականներին, «Լրաբեր հասարակական գիտությունների», 2008, թիվ 3, էջ 50: Տարբեր տվյալների համաձայն արդեն 1970 թ. եգիպտահայերի թիվը իջավ 12 հազարի, իսկ 1974 թ. մոտ 10 հազարի (տե՜ս «Հայ սփյուռք» հանրագիտարան, Երևան, 2003, էջ 154: Տե՜ս նաև Մելքոնյան Է., Հայկական բարեգործական ընդհանուր միության պատմություն, Ե., 2005, էջ 454, Հոփան Վ., Եգիպտոսի հայ համայնքը, «21-րդ դար» տեղեկատվական-վերլուծական հանդես, 2015 թիվ 3, էջ 89)։

373

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Ալեքսանդրիա կենտրոններով711: Համայնքային կյանքը կենտրոնացած էր Կահիրեի Սբ Գրիգոր Լուսավորիչ և Ալեքսանդրիայի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցիների շուրջ: Կահիրեում ու Ալեքսանդրիայում տեղական համայնքները ղեկավարում էին տեղի հայերի ընտրած թեմական (գավառական) ժողովները: Կահիրեում 1968թ.-ի դրությամբ թեմական ժողովում մեծամասնություն էին հակադաշնակցականները, իսկ Ալեքսանդրիայի թեմական ժողովում ստեղծվել էր կոալիցիա, որի մեջ մտնում էին թե' դաշնակցականները և թե' հակադաշնակցականները712: Կահիրեի ու Ալեքսանդրիայի թեմական ժողովները հավասար ձայներով ընտրում էին համայնքի հոգևոր առաջնորդին: Ըստ Կոմիտեի տեղեկանքի՝ 1968թ.-ի տարաձայնությունների

պատճառով առաջնորդի ընտրությունը տեղի չէր ունենում, իսկ երկու քաղաքների համայնքները երբեմն հակադրվում էին իրար713:

Մերձավոր Արևելքի հայ համայնքների մեջ Եգիպտոսի հայ համայնքը միակն էր, որտեղ մրցակցող երեք կուսակցությունները 1970-ական թթ.-ին հաճախ համագործակցում էին' ընդհանուր խնդիրների լուծման համար714: Օրինակ, 1975թ.-ին թե' Կահիրեում, թե' Ալեքսանդրիայում թեմական պատգամավորական

ընտրությունները տեղի ունեցան հենց համագործակցության ոգով կազմված խառը ցանկերով: Այդ մասին մեծ ոգևորությամբ Մայր աթոռին գրություն են հղել եգիպտահայոց առաջնորդական տեղապահ տ. Ներսեհ ծ. վրդ. Բապուճյանը715:

Եգիպտահայերի մոտ 70 տոկոսը արհեստավորներ էին, մեծ էր նաև առևտրականների թիվը: Կային նաև խոշոր ձեռնարկատերեր, իսկ մնացյալը մտավորականներ էին716:

Բացի ՀՅԴ-ից, 1960-ական թթ.-ի սկզբին եգիպտահայ համայնքում մեծ դերակատարություն ուներ ՌԱԿ-ը, որի կազմում կային խոշոր ձեռնարկատերեր, արդյունաբերողներ, բանկիրներ ու մտավորականներ: Ռամկավարների ու Հայկական բարեգործական ընդհանուր միության հարաբերությունները դաշնակցային էին717:

Եգիպտոսում հրատարակվում էին հայկական «Արև» (Ռամկավար-ազատական կուսակցություն), «Հուսաբեր» (Հայ յեղափոխական դաշնակցություն), «Ջահակիր» (Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն), «Սավառնակ», «Տեղեկատու» թերթերը718:1968թ.-ի դրությամբ Կահիրեում գործում էր հայկական ռադիոժամ719:

Կոմիտեի գործունեության սկզբնական շրջանում Եգիպտահայ համայնքում գործում էին նաև տարաբնույթ միություններ, որոնց մեջ հատկապես աչքի էին ընկնում ՀԲԸՄ-ն (ուներ մասնաճյուղեր Կահիրեում ու Ալեքսանդրիայում), միության մարզական-երիտասարդական կառույցները Հեյիոպոլիսում և Ալեքսանդրիայում,Հայ

գեղարվեստասիրաց միությունը (Կահիրե), Հայ ազգային հիմնադրամը

711 Տե'ս նաև Ալպօյաճեան Ա., Արաբական Միացեալ Հանրապետութեան Եգիպտոսի նահանգը և հայերը (սկիզբէն մինչեւ մեր օրերը), Գահիրէ, 1960, էջ 302313:

712 Տե'ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 2, գ. 622, թ. 5:

713 Տե'ս նույն տեղում, թ. 6:

714 Տե'ս Խաչատրյան Ա., Եգիպտահայ համայնքը 1970-1981 թվականներին, «Լրաբեր հասարակական գիտությունների», 2008, թիվ 3, էջ 54: Տե'ս նաև «Պայքար», 06.01.1979, «Արեւ», 07.11.1979:

715

«Թեմական պատգամավորական ընտրություններ եգիպտահայ տիրախնամ թեմում», «Էջմիածին» պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1976, թիվ ԼԳ (Ա), էջ 52-53:

716 Տե'ս Թոփուզյան Հ., Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն (1805-1952), Ե., 1978, էջ 238:

717 Տե'ս ՀԱԱ, ֆ. 326, ց. 1, գ. 287, թ. 14-15:

718 Տե'ս նույն տեղում, ֆ. 875, ց. 2, գ. 622, էջ 3:

719 Տե'ս նույն տեղում, գ. 26, թ. 47-51:

374

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

(Հե[իոպո[իս),Հպյ մշակույթի բարեկամների մարմինը( Կահիրե), Համազգային հայ կրթական և մշակութային միությունը (Կահիրե), Հայկական մարմնակրթական ընդհանուր միության «Արարատ» ակումբը (Կահիրե) և այլն720:

Թեև 1949- 1952թթ.-ին Եգիպտոսում գործում էր 12 հայկական դպրոց ու վարժարան721, սակայն արդեն 1960-1970-ական թթ.-ին այդ թիվը նվազեց: 1968թ.-ի դրությամբ Համայնքում գործում էր երեք վարժարան: Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում սովորում էր 300 երեխա722: Կահիրեում գործում էր նաև Նուպարյան ազգային վարժարանը, որտեղ ուսանում էին 150 աշակերտներ: Այն ուներ նաև կիրակնօրյա բաժին: Ալեքսանդրիայում եկեղեցուն կից գործում էր Պողոսյան ազգային վարժարանը՝ 150 աշակերտներով: Վարժարաններում դասընթացները

կազմակերպվում էին պետական ծրագրով, բայց ազատ ուսուցանվում էին հայագիտական առարկաները: Երեք վարժարաններին կից գործում էին

մանկապարտեզներ723:

Փաստորեն եգիպտահայ համայնքը առնչվում էր մեծ խոչընդոտների, որի պատճառով էլ հայրենիքի հետ կապերը մեծապես կարևորվում էին: Այդ ամենը հաշվի էր առնում Կոմիտեն համայնքի հետ հարաբերությունները կառուցելիս:

Եգիպտահայեր ու Խորհրդային Հայաստանը: Հայրենիք-սփյուռք կապերի զարգացումը 1960-ական թթ.-ին օրակարգային էր սփյուռքում և, մասնավորապես, եգիպտահայ համայնքում: Եգիպտոսի «Արև» օրաթերթի խմբագիրը 1965թ.-ին առաջարկում էր ՀԽՍՀ ղեկավարությանը՝ արտագաղթը կանխելու նպատակով հայրենիքից հաճախակի գործուղել մշակութային գործիչների խմբեր, ինչը հայրենիքի հետ կապերի սերտացման ֆոնին կարող էր նպաստել արտագաղթի դադարեցմանը724: Կոմիտեն ևս որոշել էր սերտացնել կապերը եգիպտահայ համայնքի հետ՝ արտագաղթի պատճառով725: Ընդհանրապես, դիմակայած դժվարությունների պատճառով և Կոմիտեի իրականացրած աշխատանքների շնորհիվ եգիպտահայերի շրջանում տարածվել էր այն կարծիքը, որ հայրենիքի հետ կապերը սփյուռքի գոյատևման հիմնական գրավականն են, և կապի խզումը կարող է բերել կորստի ու անհետացման726:

Կոմիտեն արձագանքեց եգիպտահայերի խնդրանքին նաև այն պատճառով, որ դա բխում էր իր գործառույթներից: 1964-1985թթ.-ին ՀԽՍՀ-ից Եգիպտոս են մեկնել գրողների, գիտնականների, հասարակական-քաղաքական գործիչների, լրագրողների խմբեր727:Կոմիտեն համայանքներ էր ուղարկում նաև մասնագիտական

տուրիստական խմբեր, որոնք եղել են Եգիպտոսում728:

1965թ.-ի հունվարին Եգիպտոս՝ Կահիրե ժամանեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն: Օդանավակայանում վեհափառին դիմավորելու էին եկել Եգիպտոսի հայ համայնքի գրեթե բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները՝ առանց «առաջադիմականների» ու «հետադիմականների» բաժանման: Համայնքի հետ

720 Տե՜ս նույն տեղում, գ. 622, էջ 3-4:

721 Տե՜ս «Զարթոնք», 05.09.1952: Տե՜ս նաև Թոփուզյան Հ., նշվ. աշխ., էջ 275-276:

722 Հետաքրքիր է, որ Կոմիտեի ավեյի վաղ թվագրվող տեղեկանքներից մեկում նշվում էր, որ վարժարանում կային 800 աշակերտներ: Տե՜ս ՀաԱ, ֆ. 875, ց. 1, գ. 41, թ. 37:

723 Տե՜ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 2, գ. 622, էջ 2-3:

724 Տե՜ս Խաչատրյան Ա., 1952 թվականի հույիսի 23-ի եգիպտական հեղափոխությունը և հայերը, «Կանթեղ» գիտական հոդվածների ժողովածու, 2008, թիվ 3, էջ 115:

725 Տե՜ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 1, գ. 25, թ. 2:

726 Տե՜ս «Ջահակիր», 04.05.1972: Տե՜ս նաև Խաչատրյան Ա., Եգիպտահայ համայնքը 1970-1981 թվականներին, էջ 52:

727 Տե՜ս Մելիքսեթյան Հ., Հայրենիք-Սփյուռք առնչությունները և հայրենադարձությունը (1920-1980 թթ.), Ե., 1985, էջ 420:

728 Տե՜ս նույն տեղում, էջ 389:

375

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

հանդիպմանը Վազգեն Ա-ն խոսեց միասնականության մասին, որին պետք էր ձգտել ամբողջ սփյուռքում: Նա մի շարք հանդիպումներ ունեցավ եգիպտահայերի հետ, որից հետո մեկնեց Եթովպիա729:

Եգիպտոսից, ինչպես և մյուս համայնքներից հայրենիք էին հրավիրվում ներկայացուցիչներ՝ հոբելյանական կարևոր միջոցառումներին մասնակցելու համար: Օրինակ,1965թ.-ի Մեծ եղեռնի 50-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար սփյուռքի տարբեր համայնքներից հրավիրում էին ներկայացուցիչներ, որոնց թվում հրավիրվեց մեկ գործիչ նաև եգիպտահայ համայնքից730:1970թ.-ին նույնպես Հայաստանի խորհրդայնացման 50-ամյակի առթիվ ՀԽՍՀ են հրավիրվել մշակութային գործիչներ Եգիպտոսից731:

Եգիպտոսի տարբեր հայկական կազմակերպություններ այս կամ այն հոբելյանը նշելու համար, որպես կանոն, դիմում էին Կոմիտեին՝ հայրենիքից մշակութային գործիչներ ուղարկելու խնդրանքով: Օրինակ, 1965թ.-ին ստացվեց եգիպտահայ «Արև» օրաթերթի խմբագրության գրությունը՝ թերթի հիմնադրման 50-ամյակին Եգիպտոս գործուղելու բանաստեղծ Գևորգ Էմինին, ասմունքի վարպետ Սուրեն Քոչարյանին, «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագիր Աշոտ Թադևոսյանին, ինչպես նաև բանաստեղծ Վահագն Դավթյանին, որ 1967-1981 թթ.-ին եղել է Կոմիտեի նախագահի տեղակալը732: Սակայն գործուղումը չիրականացավ, և միջոցառումն այդ պատճառով հետաձգվեց733: Բայց 1965թ.-ին հաջողվել է Եգիպտոս ուղարկվել Հայաստանի արվեստի շրջիկ ցուցահանդեսներ734:

1965թ.-ին սփյուռքահայ տարբեր գործիչների հետ Կահիրեից Երևան էր հրավիրվել նաև եգիպտահայ ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանը735, ինչպես նաև Սիմոն Սամսոնյանը736:

Որոշ ժամանակ անց ՀԽՍՀ-ում կազմակերպվել է Սիրիայի, Լիբանանի ու Եգիպտոսի 14 հայ նկարիչների ցուցահանդես737:

Արդեն 1966թ.-ին Կոմիտեն առաջարկում էր ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարին' Եգիպտոս գործուղել գրողների խումբ738, սակայն առաջարկն իրականացնել չհաջողվեց Մերձավոր Արևելքում սրված իրավիճակի պատճառով:

Կոմիտեի՝ 1967-68 թթ.-ի հրավերների ու գործուղումների ծրագրով նախատեսվում էր 1967թ.-ին հայրենիք հրավիրել 10 մշակութային գործիչների Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի ու Հորդանանի հայ համայնքներից:

Փոխադարձաբար այդ համայնքների հայկական դպրոցներին մեթոդական օգնություն ցույց տալու նպատակով գործուղելու էին լուսավորության մինիստրության աշխատողների և ուսուցիչների 10 հոգուց բաղկացած խումբ, 10 լրագրող, ինչպես նաև համապատասխան մասնագետներ՝ «ֆոլկլորային նյութեր և չքացող բարբառների նմուշներ» հավաքագրելու նպատակով739:

729 «Վեհափառ Հայրապետը Եգիպտոսում», «Էջմիածին» պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1965, թիվ ԻԲ (Ե-Զ-Է), էջ 30-38:

730 Տե՜ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 4, գ. 40, թ. 2:

731 Տե՜ս Մելիքսեթյան Հ., նշվ. աշխ., էջ 387:

732 Տե՜ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 4, գ. 25, թ. 6:

733 Տե՜ս նույն տեղում, թ. 35-36:

734 Տե՜ս նեւյն տեղում, գ. 4, թ. 5:

735 Տե՜ս նույն տեղում, ց. 1, գ. 25, թ. 40:

736 Տե՜ս Մելիքսեթյան Հ., նշվ. աշխ., էջ 416:

737 Տե՜ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 2, գ. 43, թ. 16-17:

738 Տե՜ս նույն տեղում, ց. 2, գ. 5, թ. 7ա:

739 Տե՜ս նույն տեղում, գ. 14:

376

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

1968թ.-ին Երևանում կազմակերպված «Հայ ժողովրդի վերածնունդը» անունով ցուցահանդեսին մասնակցության համար Եգիպտոսից ուղարկվեցին հայ նկարիչների ու քանդակագործների ստեղծագործություններ740:

1969թ.-ին Մերձավոր Արևելքի հայկական «առաջադիմական»

կազմակերպությունների հրավերով Սիրիա, Լիբանան, Եգիպտոս ու Իրաք են գործուղվել հինգ հոգուց բաղկացած թումանյանագետ դասախոսներ741:

Եգիպտահայ համայնքը գտնվում էր ՀԽՍՀ-ի բարձր պետական պաշտոնյաների ուղղակի ուշադրության կենտրոնում: 1970թ.-ին Լիբանանի, Սիրիայի ու Եգիպտոսի հայկական համայնքներում մեկական շաբաթ անցկացրեց Վ.Համազասպյանը՝ հանդիպումներ ունենալով մտավորականության, հասարակական գործիչների, երիտասարդության հետ742: 1972թ.-ին Եգիպտոս մեկնեց և Կահիրեում կանգ առավ ՀԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ա. Քոչինյանը743, իսկ 1975թ.-ին Ալեքսանդրիա ժամանեց ՀԽՍՀ լուսավորության մինիստր Ս.Հախումյանը, որը բազմաթիվ հանդիպումներ ունեցավ համայնքում744:

Այդ ամենի արդյունքում 1970-ական թթ.-ին եգիպտահայ մամուլում զգալի տեղ էր հատկացվում հայրենիքի հետ կապերին, հայրենիք այցելություններին, հայրենիքում ուսանելու խրախուսմանը745:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Հայրենիք եկող եգիպտահայերի թիվը գնալով աճում էր: 1983թ.-ին ՀԽՍՀ այցելեցին 180 եգիպտահայ ուխտավորներ, որոնց Մայր աթոռում ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն746:

1980թ.-ից սկսած եգիպտահայ համայնքի ներկայացուցիչները մասնակցել են հայրենիքում Կոմիտեի կողմից կազմակերպվող տարաբնույթ համահայկական համաժողովների, որոնցից ամենակարևորը 1980թ.-ի նոյեմբերի 24-27-ը Կոմիտեի նախաձեռնությամբ և «Վերածնված հայրենիքը և սփյուռքը, պայքար հանուն խաղաղության և առաջադիմության» նշանաբանով Երևանում տեղի ունեցած սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչների առաջին համահայկական հավաք-համաժողովն էր, որին մասնակցում էին 100-ից ավելի ներկայացուցիչներ բոլոր սփյուռքահայ համայնքներից, ինչպես նաև տարբեր բնագավառների խորհրդահայ գործիչներ747:

Եգիպտահայ համայնքի ներկայացուցիչները մասնակցել են Երևանում Կոմիտեի կազմակերպած արտասահմանյան լրատվամիջոցների խմբագիրների (1981թ.), սփյուռքահայ գրողների ու ժուռնալիստների (1983 թ.) և սփյուռքահայ մշակութային միությունների ղեկավարների (1984թ.) հավաքներին, սփյուռքահայ ռադիո-հեռուս-տաժամերի ներկայացուցիչների ու մամուլի խմբագիրների խորհրդակցությանը (1985թ.) ինչպես նաև սփյուռքահայ կազմակերպությունների գեղարվեստական խմբերի փառատոնին (1985թ.)748:

740 Տե՜ս նույն տեղում, գ. 555, թ. 33:

741 Տե՜ս նույն տեղում, ց. 4, գ. 20, թ. 6:

742 Տե՜ս «Հայրենիքի ձայն», 17.02.1971, թիվ 7, էջ 3, 6:

743 Տե՜ս «Ջահակիր», 13.01.1972:

744 Տե՜ս «Յուսաբէր», 13.03.1975:

745

Տե՜ս «Արեւ», 15.01.1971: Տե՜ս նաև Խաչատրյան Ա., Եգիպտահայ համայնքը 19701981 թվականներին, թիվ 3, էջ 50:

746 «Եգիպտահայ ուխտավորների խումբը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում», «Էջմիածին» պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, 1983, թիվ Խ (Թ-Ժ), էջ 101102:

747

Տե՜ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 8, գ. 9; ց. 40, թ. 1-2: Տե՜ս նաև «ՍովետականՀայաստան», 1980,

թիվ 12, էջ 7-21:

748Տե՜ս նույն տեղում, ց. 14, գ. 8, թ. 1-5: Տե՜ս նաև ց. 16, գ. 11; ց., 13, գ. 215, թ. 18- 24:

377

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Կոմիտեն, եգիպտահայ երիտասարդությունը և ուսուցիչների

վերապատրաստումը Խորհրդային Հայաստանում: Կոմիտեի գործունեությունը ուղղված էր հատկապես երիտասարդությանը, քանի որ նրանք էին սփյուռքի ապագան, և անհրաժեշտ էր հայապահպանության ծրագրերի մեջ ներառել հենց նրանց: Եգիպտոսի Հայ գեղարվեստասիրաց միության ղեկավարներից Ալիս Դեպոյանը գրում էր, որ իրենք գնահատում են Կոմիտեի ջանքերը հայրենիքի ու սփյուռքի միջև կապերը սերտացնելու, սփյուռքահայ երիտասարդների մեջ հայրենասիրություն սերմանելու հարցերում: Եգիպտահայերը Կոմիտեի գործին տալիս էին կենսական նշանակություն749: «Արև» օրաթերթն էլ խմբագրականում գրում էր, որ հայրենիքից օտարանալը սփյուռքին կհասցնի կործանման, իսկ հայրենասիրությունն իրական չի լինի առանց հայրենիքի «շոշափելի» ներկայության750:

Եգիպտոսից ևս, ինչպես մյուս համայնքներից, ամեն տարի ՀԽՍՀ են հրավիրվել երեխաներ՝ հայրենիքում հանգիստն անցկացնելու, երիտասարդներ՝ ՀԽՍՀ բուհերում ուսանելու, ուսուցիչներ՝ վերապատրաստման համար:

Սակայն Կոմիտեի գործունեության շրջանում եգիպտահայ երիտասարդների ուղևորությունները ՀԽՍՀ հաճախ չէին ստացվում արաբա-իսրայեյյան պատերազմում Եգիպտոսի մշտական մասնակցության պատճառով:

1964թ.-ին Կոմիտեն Եգիպտոսից հրավիրեց 5 երեխաների՝ հանգիստը պիոներական ճամբարում անցկացնելու համար,բայց նրանք չկարողացան գալ՝ իշխանությունների ստեղծած խոչընդոտների պատճառով751:

1965թ.-ին եգիպտահայ համայնքից հայրենիքում հանգիստ անցկացնելու ու վերապատրաստվելու համար Կոմիտեն հրավիրել է համապատասխանաբար 5 երեխա752 և 1 ուսուցիչ753:

Ընդհանրապես, Եգիպտոսից ՀԽՍՀ-ում հանգիստն անցկացնելու համար երիտասարդները հայրենիք են եկել հիմնականում Մերձավոր Արևելքում տարածաշրջանային մեծ պատերազմներից հետո՝ սկսած 1970-ական թթ. կեսերից. 5-ական երեխա՝ 1977 և 1979 թթ.-ին, 4 երեխա՝ 1980 թ.-ին, 3 երեխա՝ 1981 թ.-ին, 2 երեխա՝ 1982թ.-ին, 3 երեխա (նախատեսված 2-ի փոխարեն)՝ 1983 թ.-ին, 3 երեխա՝ 1984 թ.-ին:

Ավելի քիչ էր ՀԽՍՀ-ում եգիպտահայ ուսանողների թիվը: Ըստ արխիվային փաստաթղթերի՝ 1964-1985թթ. Եգիպտոսից ՀԽՍՀ-ի բուհեր են ընդունվել մեկական երիտասարդներ 1966թ.-ին, 1968-1972թթ.-ին, 1975-1976 թթ.-ին և 1981 թ.-ին:

Միևնույն ժամանակ ՀԽՍՀ-ում վերապատրաստում են անցել եգիպտահայ 15 ուսուցիչներ, որից 1-ը՝ 1965 թ.-ին, 1-ը՝ 1967թ.-ին, 2-ը՝ 1972 թ.-ին754, 1-ը՝ 1974 թ.-ին, 2-ը (նախատեսված 1-ի փոխարեն)՝ 1975 թ.-ին, 1-ը՝ 1976թ.-ին, 2-ը՝ 1977թ.-ին, 1-ը՝ 1979թ.-ին, 1-ը՝ 1980 թ.-ին, 3-ը՝ 1981 թ.-ին, 2-ը՝ 1982թ.-ին, 1-ը՝ 1983թ.-ին, 1-ը՝ 1984թ.-ին:

Այդ ժամանակ ՀԽՍՀ-ում թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել հալեպահայ բժիշկ Ռ. Ճեպեճյանը, Բեյրութի Հայկազյան քոլեջի հայագիտության ամբիոնի վարիչ Ե.Քասունին, Կահիրեի «Արև» օրաթերթի խմբագիր

Տե՜ս «Սովետական Հայաստան», 1976, թիվ 10, էջ 27:

750 Տե՜ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 4, գ. 52, թ. 22:

751 Տե՜ս նույն տեղում, ց. 1, գ. 3, թ. 32-39:

752 Տե՜ս նույն տեղում, գ. 25, թ. 13-14:

753 Տե՜ս նույն տեղում, թ. 22:

754 Տե՜ս նույն տեղում, ց.6, գ. 3, թ. 3: Վերապատրաստման դասընթացից վերադառնալուց հետո Կահիրեի «Կոկանյան» սրահում ծրագրի մասնակիցներ Վարդուհի Թորիկյանը և Այծեմնիկ Բոյաջյանը ներկայացրին իրենց տպավորությունները Խորհրդային Հայաստանի մասին:

378

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Ա.Յափուճյանը, Բեյրութի «Կանչ» շաբաթաթերթի խմբագրակազմի անդամ Մ.Գուշակճյանը և ուրիշ գործիչներ755:

Փոխադարձ առաքումներ: Ինչպես նշեցինք, Կոմիտեն նպատակ ուներ նաև սփյուռթահայերին ծանոթացնելու հայրենիքի ձեռքբերումներին՝ ՀԽՍՀ թերթերին ու պարբերականներին՝ բացելով բաժանորդագրություններ: Այլ պարբերականների շարքում Կոմիտեն պարբերաբար Եգիպտոսի հայ համայնքին էր ուղարկում իր պաշտոնաթերթերը: Մասնավորապես «Հայրենիքի ձայնը» այնքան կարևոր էր համայնքի համար, որ «Արև»-ի խմբագիր Է. Կատալոզյանը գրում էր, թե սփյուռքահայությունը ծարավի է այդ ամսագրին, որը ոգևորում է նրանց սրտերը756:

Սփյուռքում ձուլման դեմ պայքարը խորհրդահայ հասարակությանը ներկայացնելու հեռանկարով քննարկվում էին նաև 1964թ.-ից սկսած եգիպտահայ «Արև» թերթի տպաքանակի ավելացման և ՀԽՍՀ-ում որոշակի քանակի սպառման

հարցերը757:

Եգիպտոսի հայկական վարժարաններից մեկին 1965թ.-ին բաժին հասավ մերձավորարևեյյան հայ համայնքների համար նախատեսված ֆիզիկայի լաբորատոր սարքավորումների կոմպլեկտ758: Հետո Կոմիտեն առաջարկեց ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահին Կահիրեի Գալստյան վարժարանին ևս ուղարկել նման սարքավորումներ759: Հետաքրքիր է, որ եգիպտահայ վարժարաններում մեծ

պահանջարկ ունեին բնագիտական լաբորատորիաները:

Եգիպտահայ համայնքի ներկայացուցիչները այդ ժամանակ դիմում էին Կոմիտեին, որ այն կազմակերպի նշանավոր հայ գործիչների արխիվների կամ աճյունների տեղափոխությունը հայրենիք: 1964թ.-ին Կոմիտեն առաջարկ ստացավ Եգիպտոսից ՀԽՍՀ փոխադրելու նշանավոր հայագետ Արշակ Ալպոյաճյանի (18791962) արխիվը760, որը տեղ հասավ երկու տարի անց միայն761:

1975թ.-ին Վ.Համազասպյանը դիմեց ՀԿԿ կենտկոմին եգիպտահայ անվանի նկարիչ Օ. Ավետիսյանի կտակի համաձայն նրա գործերն ու արխիվը հայրենիք փոխադրելու հարցով: Նա հայտնում էր, թե սփյուռքահայ Պ.Վրթանեսյանը հանձն է առել տեղափոխությունը, ուրեմն անհրաժեշտ էր նրան 10 օրով հրավիրել Երևան762: Բայց այդ ծրագիրը իրականություն չդարձավ:

1968թ.-ին եգիպտահայ «Սավառնակ» թերթը մի բաց նամակ տպագրեց763՝ ուղղված ՀԽՍՀ ղեկավարությանը, որում կոչ էր անում հայրենիք տեղափոխել Արփիար Արփիարյանի, Երվանդ Օտյանի, Վահան Թեքեյանի, դերասանուհի Սիրանույշի (Մեհրյուբե Գանթարճյան) և ազգային հերոս Անդրանիկի աճյունները՝ հայրենիքի «հմայքը սփյուռքում մեծացնելու» համար764: Վ.Համազասպյանը, այդ մասին հայտնելով ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Բ.Մուրադյանին, առաջարկում էր կարգադրություն անել տեղափոխությունն իրականացնելու համար765: Սիրանույշի աճյունը Կահիրեից հայրենիք տեղափոխելու համար Կոմիտեին մեկ անգամ էլ գրեցին Եգիպտոսի հայկական մշակութային կազմակերպությունները: Վ.Համազասպյանը այդ

755 Տե՜ս «Հայրենիքի ձայն», 27.10.1982, թիվ 44:

756 Տե՜ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 4, գ. 5, թ. 13:

757 Տե՜ս նույն տեղում, գ. 3, թ. 87:

758 Տե՜ս նույն տեղում, գ. 6, թ. 4:

759 Տե՜ս նույն տեղում, ց. 2, գ. 9, թ. 6-7:

760 Տե՜ս նույն տեղում, ց. 1, գ. 3, թ. 73:

761 Տե՜ս նույն տեղում, թ. 10:

762 Տե՜ս նույն տեղում, ց. 6, գ. 12, թ. 5:

763 Տե՜ս «Սաւառնակ», 31.о9.1968:

764 Տե՜ս ՀԱԱ, ֆ. 875, ց. 2, գ. 39, թ. 1:

765 Տե՜ս նույն տեղում:

379

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

անգամ խնդրանքը փոխանցեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ԱՔոչինյանին766, բայց անհետևանք:

Եգիպտահայերի հայրենադարձությունը 1964-1982թթ.-ին: Կոմիտեն

աջակցում էր սփյուռքահայերի հայրենադարձությանը տարբեր ձևերով, օրինակ՝ հայրենադարձության գործընթացին սփյուռքահայերին ծանոթացնելով,

հայրենադարձվել ցանկացողներին տեղեկություններ տրամադրելով և այլն: Եգիպտահայերի մի մեծ թվաքանակ Կոմիտեի աջակցությամբ հայրենադարձվել էր ՀԽՍՀ 1962-1982թթ.-ին: Ընդհանուր առմամբ այդ ժամանակ ՀԽՍՀ Եգիպտոսից տեղափոխվել է 275 հայ ընտանիք կամ 727 մարդ767:

1960թ.-ին հիշյալ օրենքից հետո Վազգեն Ա կաթողիկոսին Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Մ. արք. Սիրունյանի գրած նամակից պարզվում է, որ Եգիպտոսից մոտ երկու հազար հայի անհապաղ պետք էր հայրենադարձել, այլապես նրանք կարող են մեկնել այլ երկրներ: Իսկ հայրենադարձելու համար պետք էր ավելի մեծ քանակություն768: Նման պայմաններում ՀԽՍՀ մինիստրների խորհուրդը նախատեսեց 1962- 1965թթ.-ին հայրենադարձնել 8 հազար հայ Եգիպտոսից769:

1964թ.-ին Եգիպտոսից հայրենադարձվեց 58 ընտանիք (139 մարդ), որը այդ տարվա բոլոր երկրներից հայրենադարձվածների մեջ առաջին ցուցանիշն էր770: Հետագա տարիներին եգիպտահայերի հայրենադարձությունը հետևյալ պատկերն ուներ. 1965թ.-ին Եգիպտոսից հայրենադարձվեց 40 ընտանիք (108 մարդ)771, 1966 թ.-ին՝ մեկ ընտանիք (3 մարդ)772, իսկ 1967թ.-ին, երբ տեղի ունեցավ հերթական արաբա-իսրայելւան պատերազմը, Եգիպտոսից հայրենադարձություն տեղի չունեցավ: Փաստորեն, 1962-1967թթ.-ին Եգիպտոսից հայրենադարձվեց միայն 708 հայ: Եվս 19 եգիպտահայ ՀԽՍՀ եկավ մինչև 1982թ.-ը773: Հայրենադարձվողները հիմնականում քաղաքացիություն չունեցող եգիպտահայեր էին774:

Փաստորեն, 1964-1985թթ.-ին Կոմիտեն, չնայած մեծ դժվարություններին, եգիպտահայության հետ հաստատեց ամուր ու կայուն փոխհարաբերություններ, որի շնորհիվ եգիպտահայերը կապվեցին հայրենիքին և նրանց մեջ ամրապնդվեց ՀԽՍՀ-ի օգնությամբ սեփական խնդիրները լուծելու գաղափարը: Բացի Կոմիտեի

ղեկավարությունից՝ եգիպտահայ համայնք այցելեցին նաև ՀԽՍՀ-ի բարձր պետական պաշտոնյաներ, իսկ մշտական մշակութային կապը նպաստեց հայապահպանությանը եգիպտահայության մեջ:

766 Տե՜ս նույն տեղում, գ. 26, թ. 61:

767 Տե՜ս Մելիքսեթյան Հ., նշվ. աշխ., էջ 299:

768 Տե՜ս ՀԱԱ, ֆ. 326, ց. 2, գ. 32, թ. 1-4:

769 Տե՜ս նույն տեղում, ֆ. 362, ց. 10, գ. 61, թ. 2-3:

770 Տե՜ս նույն տեղում, գ. 25, թ. 34:

771 Տե՜ս նույն տեղում, գ. 23, թ. 37:

772 Տե՜ս նույն տեղում, ց. 10, գ. 29, թ. 22-23:

773 Տե՜ս Մելիքսեթյան Հ., նշվ. աշխ., էջ 293-299:

774 Տե՜ս «Ջահակիր», 22.07.1865

380

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

THE COMMITTEE FOR CULTURAL RELATIONS WITH ARMENIANS OF THE DIASPORA AND THE ARMENIAN COMMUNITY OF EGYPT IN 1964-1985

MELIK HOVSEPYAN

Yerevan State University, PhD Student at the Department of Diaspora Studies of Faculty of History,

Yerevan, Republic of Armenia

The aim of the article is to research the cooperation between the Committee on Cultural Relations with the Diaspora Armenians and the Armenian community of Egypt in 1964-1985. The task is to discover and present the entire field of cooperation between the Committee and the Armenian community of Egypt.

The historical-critical method is the main method of the research. It was used to extract reliable information from sources (archival materials), reconstruct historical facts and events.

Different directions of cooperation and the achieved results are presented. Based on the archive documents, the situation in the community, the difficulties and the steps taken by the Committee to overcome the problems are presented. It is proved that the Armenian community of Egypt was in the center of the Soviet Armenia leaders’ attention, as a result of which its representatives visited the Armenian communities of Cairo and Alexandria. It is stated also the fact that the Committee's activities have contributed significantly to the solution of different problems of the Armenian community of Egypt (preservation of the Armenian identity, repatriation, etc.).

Key words: Armenian community of Egypt, Committee, program, Armenians of the Diaspora, organization, figure, visit, cooperation, meeting, forum, conference.

КОМИТЕТ ПО КУЛЬТУРНЫМ СВЯЗЯМ С АРМЯНАМИ ДИАСПОРЫ И АРМЯНСКАЯ ОБЩИНА ЕГИПТА В 1964-1985 ГОДАХ

МЕЛИК ОВСЕПЯН

аспирант кафедры диаспороведения исторического факультета Ереванского государственного университета, г.Ереван, Республика Армения

Целью статьи является исследование сотрудничества между Комитетом по культурным связям с армянами диаспоры и армянской общиной Египта в 1964-1985 годы. Поставлена задача раскрыть и представить всю сферу сотрудничества между Комитетом и армянской общиной Египта.

Историко-критический метод является основным методом исследования. Он использовался для извлечения достоверной информации из источников (архивных материалов), реконструкции исторических фактов и событий.

Представлены различные направления сотрудничества и достигнутые результаты. На основе архивных документов представлены положение в общине, трудности, а также шаги, предпринятые Комитетом для преодоления проблем. Доказано, что армянская община Египта находилась в центре внимания руководителей Советской Армении, в результате чего ее представители посетили армянские общины Каира и Александрии. Доказывается также тот факт, что деятельность Комитета внесла существенный вклад в решение различных проблем армянской общины Египта (сохранение армянской идентичности, репатриация и т. д.).

Ключевые слова: армянская община Египта, Комитет, программа, армяне диаспоры, организация, деятель, визит, сотрудничество, встреча, форум, конференция.

381

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.