ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՄՆ-Ի ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 1980-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ*
ՀՏԴ 94:008
ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ,
Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) անդամ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]
Հոդվածի նպատակն է ներկայացնել և լուսաբանել Թեքեյան մշակութային միության իրականացրած գործունեությունն ԱՄՆ-ի ու Կանադայի հայկական համայնքներում 1980-ական թվականներին:
Մեր խնդիրն է պահպանված հարուստ արխիվային փաստաթղթերի, ժամանակին ծավալված նամակագրական տեղեկությունների և այլ նյութերի հիման վրա ուսումնասիրել Թեքեյան մշակութային միության գործունեության հիմնական ուղղությունները, հայապահպանության ուղղությամբ տարված աշխատանքները, մշակութային ու կրթական ձեռնարկները, ցույց տալ դրանց արդյունավետությունը և սփյուռքահայության կյանքում ունեցած նշանակությունը:
Հետազոտության իրականացման ընթացքում կիրառել ենք արխիվային փաստաթղթերի, նամակների, ինչպես նաև այլ գիտական նյութերի համադրման, վերլուծության և պատմականության մեթոդները:
Ուսումասիրելով թեման' եկել ենք այն եզրակացության, որ 1980-ական թվականներին Թեքեյան մշակութային միությունը հաջողությամբ իրականացնում էր իր վրա դրված առաքելությունը, այն է ծառայել հայ ժողովրդին, ամերիկահայության ու կանադահայության շրջանում նպաստել հայ մշակույթի, լեզվի ու ազգային դիմագծի պահպանմանը :
Միությունն իր գործունեությամբ մեծապես նպաստում էր նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանն ու ամրացմանը:
Հիմնաբառեր՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե, հայրենիք-սփյուռք մշակութային փոխհարաբերություններ, Թեքեյան մշակութային միություն, Կանդա, Լոս Անջելես, հայրենիք, սփյուռք, հայապահպանություն:
Թեքեյան մշակութային միությունը (այսուհետ' ԹՄՄ) հիմնվել է1947թ.-ին Բեյրութում Հրաչյա Սեդրակյանի, Բարունակ Թովմասյանի, Գերսամ Ահարոնյանի, Համբարձում Պերպերյանի, Հովսեփ Յոզղաթյյանի, Հայկաշեն Ուզունյանի և Հակոբ Դավիթյանի նախաձեռնությամբ: Միությունը ստացել է անվանումը' ի պատիվ արևմտահայ հայտնի բանաստեղծ Վահան Թեքեյանի: Միությունը գործում է Ռամկավար
* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 20.09.2020թ.:
16.07.2020թ., գրախոսվել' 24.07.2020թ., տպագրության
32
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
ազատական կուսակցության հովանավորությամբ: Միության գլխավոր նպատակն է պահպանել հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը, հիմնել դպրոցներ, ուսուցանել հայոց լեզու, հայոց պատմություն, գրականություն, կրոն, արվեստներ ու գիտություն, ինչպես նաև պատրաստել ազգային ու պետական գործիչներ և օժանդակել ուսանողներին, որոնք կնվիրվեն հայագիտությանը: ԹՄՄ-ին են անդամագրվել
բազմաթիվ հայ գրողներ, արվեստագետներ, մշակութային գործիչներ, որոնք նյութական ու բարոյական օժանդակություն են բերել կազմակերպությանը, դպրոցներին, ուսուցիչներին, ուսանողներին, մշակութային գործիչներին՝ ստեղծելու տարատեսակ խմբեր, հրատարակելու գրական-գեղարվեստական ու գիտական գործեր:
ԹՄՄ-ն իր մասնաճյուղերն է հիմնել սփյուռքահայ հայաշատ համայնքներում, այդ թվում՝ Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի, Ավստրայիայի, Անգլիայի, Արգենտինայի, Կանադայի և ԱՍՆ-ի մի շարք քաղաքներում70:
Դեռևս 1968թ.-ին ԱՍՆ-ում, Լոս Անջելոսի հայ երիտասարդաց միության հիման վրա ստեղծվում է ԹՍՍ Ամերիկայի և Կանադայի մասնաճյուղերը, որոնք ունեին ընդհանուր ղեկավար մարմին, որը կոչվում էր Կենտրոնական վարչություն և գտնվում էր Բոստոնում: 1975թ.-ին Կանադայում սկսում է լույս տեսնել միության «Ապագա» շաբաթաթերթը, իսկ Սոնրեալ, Տորոնտո, Դետրոյտ և Սոնտեվիդեո քաղաքներում միությունը հիմնում է «Թեքեյանի ձայն» ռադիո և հեռուստաժամերը: Այդ է պատճառը, որ 1980-ական թվականներին հատկապես մեծ ակտիվությամբ էին գործում ԹՍՍ Սոնրեալի, Բոստոնի, Լոս Անջելեսի, Դետրոյթի մասնաճյուղերը71:
ԹՍՍ-ն առ այսօր օգտվում է Հյուսիսային Ամերիկայի էջմիածնական առաջնորդարանի հովանավորությունից և հանդիսանում է Ռամկավար ազատական կուսակցության պատգամախոսը: Միության պատվո ատենապետն է Երվանդ
Ազատյանը72:
1980-ական թթ.-ին Լոս Անջելեսի ԹՍՍ մասնաճյուղը ծավալում է հասարակական ու մշակութային լայն գործունեություն: Կազմում գործում էին կանանց, երիտասարդական, թատերական, երգի ու պարի հանձնախմբեր73: Ազգային մշակույթի նկատմամբ հայ երիտասարդների հետաքրքրությունն ու կապը պահելու նպատակով ԹՍՍ-ի Լոս Անջելոսի մասնաճյուղը 1980-ական թվականներին կազմակերպում է երգի, արվեստի և ասմունքի մրցույթներ, որոնց մասնակցել են Լուսինե Զաքարյանը, ֆրանսահայ երգչուհի Աստղիկ Դեդյանը, լիբանանահայ երգչուհի ժանեթ Իլանջանյանը ամերիկահայ դաշնակահար Գյուզելիմյանը և այլք: Սիության թատերախումբը Լոս Անջելեսում ներկայացնում է մի շարք ներկայացումներ, այդ թվում' «Սուսա լեռան քառասուն օրը»:
ԱՍՆ համայնքում ԹՍՍ ջանքերով նշվում են Ե. Չարենցի ծննդյան 75, Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 100, Հակոբ Պարոնյանի 125, Վահան Թեքեյանի ծննդյան 100-ամյակները, Անդրանիկ Անդրեասյանի հոբեյյանը, կազմակերպվում է հուշ-երեկո նվիրված Վիյյամ Սարոյանին, Սեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը74, կազմակերպվում են սփյուռքահայ ու հայրենի նկարիչների գործերի մի շարք ցուցահանդեսներ: ԹՍՍ-ի Լոս Անջելոսի մասնաճյուղը լույս է ընծայում Լևոն Զավեն Սյուրմեյյանի «Լույս զվարթ» հայերեն բանաստեղծությունների ժողովածուն, Վահան Թեքեյանի «Հատընտիր քերթվածների» ժողովածուն ու նամականին, Գերսամ Ահարոնյանի «Սեծ երազի ճամբուն վրա» վեպի անգլերեն թարգմանությունը: Սիության
70 Հայ Սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 663:
71 Հայաստանի Ազգային Արխիվ (այսուհետ ՀԱԱ), ֆ.875, ց. 15, գ. 220, թ. 43:
72 ՀԱԱ, ֆ. 875, ց. 15, գ. 225 թ. 7:
73 Նույն տեղում, թ.6:
74 Նույն տեղում,թ. 4:
33
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
կողմից ԱՄՆ է հրավիրվում ճանաչված գրող Վարդգես Պետրոսյանը, որը հանդիպում է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ75:
1980-ականներին ԹՄՄ կարևոր ձեռնարկումներից էր հայկական մեկօրյա և ամենօրյա դպրոցների հիմնումը Լոս Անջելեսում: 1981թ.-ին տեղի ունեցավ ամերիկահայ լավագույն ամենօրյա վարժարաններից մեկի բացումը, որը ստացավ բարերար Արշակ Տիգրանյանի անունը: Վերջինս դպրոցի կառուցման համար նվիրաբերել էր անհրաժեշտ հողամասի մեծագույն մասը76: Դպրոցի հիմնարկեքի արարողությունը կատարում է թեմակալ առաջնորդ Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանը77: Դպրոցի հիմնադրումը մեծ իրադարձություն էր ԱՄՆ հայ համայնքի կյանքում, որովհետև այն դարձավ ԱՄՆ-ի հայ համայնքի առաջնակարգ ուսումնական հաստատությունը:1980-ական թվականներին վարժարանն ուներ մոտ 180 աշակերտ78:
Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի արխիվում պահպանվել է Թեքեյան մշակութային միության Լոս Անջելեսի մասնաճյուղի հիմնադրման 15-ամյակին նվիրված գրքույկը79, որում ներկայացված են միության ծավալած 15-ամյա գործունեության արդյունքները, ինչպես նաև տեղեկություններ կան տարբեր գործիչների' ԹՄՄ վերաբերյալ արտահայտած կարծիքների մասին80: Գրքույկում ներկայացվում է նաև Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանի կարծիքն այն մասին, որ «Թէքէեան Մշակութային Միութեան ընդարձակածաւալ գործունէութիւնը մի մեծ խորհուրդ եւս ունի. ամրապնդել ու խորացնել հայրենիք-սփյուռք կապերը, դրանով իսկ վառ պահել հայ ժողովրդի
նուիրական երազները.... Մենք ըստ արժանւոյն ենք գնահատում ձեր Միութեան
հայրենանուէր գործունէութիւնը եւ սրտանց հրճւում ձեր յաջողութիւններով»81:
Գրքույկից տեղեկանում ենք, որ 1980-1983 թթ.-ի ընթացքում միությունը իրականացրել է շուրջ 5 տասնյակի հասնող միջոցառումներ, որոնց շարքում նշանավոր էին ՀԲԸՄ ցուցասրահում 1980թ.-ի փետրվարի 6-10-ը Իսկօ Լէփէճեանի լուսանկարչական, մարտի 6- 15-ը նկարիչ Բյուզանդ Կոճամանյանի նկարչական82, մարտի 16- 18-ը խորհրդահայ նկարիչ Ռոբերտ էլիբեկյանի գործերի ցուցահանդեսները, իսկ ապրիլի 11-18-ը իրականացվում է նկարչուհի Նորա Ազատյանի ցուցահանդեսը' «Իմ Հայաստան» խորագրով: Նոյեմբերի 9-ին Ուիլշըր Իպէլ սրահում հանդիսավորությամբ նշվում է մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան 100-ամյակը և կազմակերպվում գեղանկարների ցուցադրությունը: 1981 թ.-ի հունվարի 16-ին Հայ Ավետարանական եկեղեցու սրահում տեղի է ունենում համերգ հայրենի արվեստագետներ Ջիվան Գասպարյանի, Բելլա Դարբինյանի և Վոլոդիա Աբաջյանի մասնակցությամբ: Հունվարի 30-ին Խորհրդային Հայաստանի ԳԱ անդամ, պրոֆ. Բաբկեն Առաքեյյանը ներկայացնում է դասախոսություն' «Հայաստանի հնագիտական պեղումները» թեմայով83:
1981 թ.-ի փետրվարի 13-ին տեղի ունեցավ ԹՄՄ-ի կազմակերպած հրապարակային ասուլիսը, որին Ասատուր Տեվլեթյանը, Օշին Քեշիշյանը և Լութֆի Թապագյանը ներկայացրին իրենց տպավորությունները հայրենիքում սփյուռքահայ
75 Նույն տեղում, թ.5:
76 ՀԱԱ, ֆ. 875, ց. 15, գ. 225,թ. 10:
77 Խմբագրական, Հւուսհսաւհն Ամեոհկաւհ աոևմտւան թեմ., «Էջմիածին»1980, ԺԱ., էջ 3536:
78 ՀԱԱ, ֆ. 875, ց. 15, գ. 225,թ. 10:
79 Նույն տեղում, թ. 18:
80 Նույն տեղում, թ. 20-32 , շրջերես:
81 Նույն տեղում, թ. 20:
82 Նույն տեղում, թ. 30:
83 ՀԱԱ, ֆ. 875, ց. 15, գ. 225 թ.30, շրջերես:
34
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
ներկայացուցիչնեի համաժողովից: 1981 թ.-ի մայիսի 1-3 ՀԲԸՄ ցուցասրահում
կազմակերպվեց քանդակագործ Վարդան Ասատուրյանի քանդակների ցուցահանդեսը, իսկ հուլիսի 30-ին Սքաթիշ Ռայթ սրահում տեղի ունեցավ մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանի մենահամերգը, որին ներկա էին 1600 հանդիսականներ84: Նույն 1981 թ.-ին նշվեց նաև «Նոր օր» թերթի նախկին խմբագիր Նուբար Բերբերյանի խմբագրական գործունեության 40-ամյակը85:
1982թ.-ի փետրվարի 10-ի նամակով ԹՄՄ-ը Դետրոյթ է հրավիրում արձակագիր, ՀԽՍՀ վաստակավոչ լրագրող Շաքե Վարսյանին՝ մայիսի 21 -23-ը մշակութային միության հիմնադրման 35-ամյակին86 և պատգամավորական տարեկան ժողովին մասնակցելու համար: Նմանատիպ նամակով միությունը դիմում է նաև Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեին' խնդրելով, որ Վ. Համազասպյանն իր ողջույնի խոսքն ուղարկի միության հիմնադրման 35-ամյակի կապակցությամբ87: Ցավոք, պատասխան նամակում կոմիտեն տեղեկացնում է, որ Շ. Վարսյանը չի կարողանա այցելել ԱՄՆ, քանի որ նախատեսվում էր նրա այցը Բեյրութ88:
ԹՄՄ-ն ազգանվեր գործունեությունը շարունակեց նաև հետագա տարիներին:1982թ.-ի մարտի 5-ին ՀԲԸՄ ցուցասրահում ներկայացվեցին հայրենի նկարիչներ Արտաշես Հունանյանի և Ռոբերտ Էյիբեկյանի գործերը: 1982թ.-ի ապրիլի 26-ին Դետրոյտում նշվեց Թեքեյան մշակութային միության հիմնադրման 35-ամյակը, իսկ նույն թվականի հուլիսի 28-ին «Արշակ Տիգրանյան Վարժարանի» բակում ԱՄՆ կատարած այցի ընթացքում ելույթ ունեցավ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Վ. Համազասպյանը:
1983թ.-ի փետրվարի 6-ին ԹՄՄ-ը կազմակերպվեց երեկո՝ նվիրված խորհրդահայ գրող Սերո Խանզադյանին, որին ներկա էին շուրջ 600 հանդիսականներ89: Նույն թվականի նոյեմբերի 18-ին միությունը հանդիսավորությամբ նշեց Լոս Անջելեսի մասնաճյուղի հիմնադրման 15-ամյակի հոբելյանական տոնակատարությունները՝ Հայոց Եկեղեցու Արևմտյան Թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Վաչե Արքեպիսկոպոս Հովսեփյանի և Ալեք Գլճյանի նախագահությամբ: Բանախոսությամբ հանդես եկավ դոկտոր Սիմոն Սիմոնյանը, իսկ համերգային հատվածում ելույթներ ունեցան երգչուհի Շաքե Գազանճյանը, Սայաթ-Նովա երգչախումբը և Ժիրայր Բանազյանը90:
ԹՄՄ Ամերիկայի մասնաճյուղերի գործունեությունը բարձր էր գնահատում Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն: Այսպես միությանն ուղղված իր նամակում կոմիտեի նախագահ Վ. Համազասպյանը գրում է. «Թեքեյան մշակութային միության ընդարձակածավալ գործունեությունը մի մեծ խորհուրդ ևս ունի՝ ամրապնդել ու խորացնել հայրենիք-սփյուռք կապերը, դրանով իսկ վառ պահել հայ ժողովրդի նվիրական երազները»91:
Երբ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի երկարամյա նախագահի պաշտոնում Վ. Համազասպյանին փոխարինում է Կարլեն Դալլաքյանը: ԹՄՄ ատենապետ Երվանդ Ազատյանը 1986թ.-ի հունվարի 20-ին շնորհավորական նամակ է ուղղում Կոմիտեի նորանշանակ նախագահին՝ հայտնելով համագործակցության պատրաստակամություն92:
84
85
86
87
88
89
90
91
92
Նույն տեղում, թ. 31:
Նույն տեղում, թ. 11:
Նույն տեղում, թ. 49:
Նույն տեղում, թ. 48:
Նույն տեղում, թ. 45:
Նույն տեղում, թ.31, շրջերես:
ՀԱԱ, ֆ. 875, ց. 15, գ. 225 թ.32, շրջերես:
Նույն տեղում, գ. 220, թ. 44:
Նույն տեղում, թ.42:
35
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
1986թ.-ի փետրվարի 25-ի պատասխան նամակով Կ. Դալլաքյանը շնորհակալություն է հայտնում շնորհավորանքների համար և տեղեկացնում դեպի ԱՄՆ նախատեսվող իր այցի մասին՝ հույս հայտնելով այնտեղ հանդիպել նաև ԹՄՄ անդամներին ու ղեկավարներին93:
1986թ.-ի ապրիլի 13-ի նամակով ԹՄՄ ղեկավարներն իրենց գոհունակությունն են հայտնում սփյուռքում Կ. Դալլաքյանի ծավալած հայրենասիրական ու մշակութային գործունեությունից՝ միաժամանակ տեղեկացնելով, որ նրա ծրագրած այցն ԱՄՆ համընկնելու է 1986թ.-ի մայիսի 24-ին Նյու-Յորքում նախատեսվող ԹՄՄ մասնաճյուղի 12-րդ պատգամավորական տարեկան համաժողովին, որի աշխատանքներին էլ սիրով հրավիրում են մասնակցելու նաև կոմիտեի նախագահին94: Ինչ–ինչ պատճառներով Կ. Դալլաքյանը ներկա չի գտնվում համաժողովի աշխատանքներին, բայց 1986թ.-ի մայիսի 22-ի նամակով ողջույնի խոսք է ուղղում հավաքի մասնակիցներին, որում մասնավորապես նշում է. «Հավատացած ենք, որ ԱՄՆ-ի և Կանադայի Թեքեյան միությունը Կենտրոնական վարչության գլխավորությամբ պիտի շարունակի իր նվիրական գործունեությունը հանուն հայապահպանության: Վստահ ենք, որ առաջվա ջերմեռանդությամբ կարելին կանեք՝ զորացնելու գաղութի հայրենասիրական ուժերի համագործակցությունը, նպաստելով նրանց համախմբմանը մայր հայրենիքի շուրջ»95:
Իր հերթին Թեքեյան մշակութային միությունն իր մասնակցությունն է բերում հայրենիքում 1986թ.-ի մայիսի 14-22-ը անցկացված գրողների 9-րդ համագումարին: Այդ մասին տեղեկանում ենք միության վարիչ-քարտուղար Արամ Սեփեթճյանի 1986թ.-ի հուլիսի 1-ի նամակից, որում նա արտահայտում է իր ստացած դրական տպավորությունները համագումարից96:
Հայրենիք-սփյուռք մշակութային կապերն էլ ավելի ամրապնդելու և փոխադարձ այցելություններն աշխուժացնելու նպատակով ԹՄՄ ատենապետ Ե. Ազատյանն առաջարկում էր, որպեսզի միության հիմնադրման 40-ամյակի և Վ. Թեքեյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի օգնությամբ Երևանի կրթական հաստատություններից մեկը վերակոչվի Վահան Թեքեյանի անունով: Այդ մասին իմանում ենք նրա1986թ.-ի մայիսի 9-ի նամակից97: Ի պատասխան դրա' Կ. Դալլաքյանն ուրախությամբ հայտնում էր, որ ծանոթացել է նամակի բովանդակությանը և կփորձի միջոցներ ձեռք առնել հարցերին դրական լուծում տալու համար98:
Որոշ ժամանակ անց, ինչպես երևում է միության նոյեմբերի 18-ի նամակից, կոմիտեն կյանքի է կոչում այդ ծրագիրը, իսկ Ե. Ազատյանը 1986թ.-ի դեկտեմբերի 23-ի նամակում հայտնում է, որ ԹՄՄ Կանադայի Կենտրոնական վարչությունն իր 1986թ.-ի դեկտեմբերի 7–ի նիստում գոհունակությամբ է ընկալել հայրենի պետության որոշումը Երևանի թիվ 92 դպրոցը անվանակոչել մեծ բանաստեղծ Վահան Թեքեյանի անունով99: Միությունը պատրաստակամություն էր հայտնում նաև մի շարք հայրենասերների օգնությամբ վարժարանը ապահովել գրենական պիտույքներով ու սարքավորումներով, որի համար նրանք խնդրում էին վարժարանից իրենց ուղարկել նկարներ և որոշակի տեղեկություններ աշակերտների թվաքանակի ու մասնավոր ուսումնական պահանջների վերաբերյալ: Ե. Ազատյանը խնդրում էր նաև ԱՄՆ ուղարկել երեք-չորս արվեստագետների, որոնք պետք է մասնակցեին միության 40-ամյակի տարեդարձին:
3 Նույն տեղում, թ. 41:
94 ՀԱԱ, ֆ.875, ց. 15, գ. 220, թ. 34:
95 Նույն տեղում, թ. 27:
96 Նույն տեղում, թ. 24:
97 Նույն տեղում, թ. 12:
98 Նույն տեղում, թ. 31:
99 ՀԱԱ, ֆ.875, ց. 15, գ. 220, թ. 32:
36
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
Այդ նպատակով ԱՄՆ են մեկնում ջութակահար Ռուբեն Ահարոնյանը, երգչուհի Մելանյա Աբովյանը և դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, որոնք ելույթներ են ունենում երկրի մի շարք քաղաքներում100:
ԹՄՄ-ին օգնելու հարցում անմասն չէր կարող մնալ նաև Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն: Կ. Դալլաքյանը տեղեկացնում էր, որ 1987թ.-ին նախատեսվում էր ԹՄՄ-ի «Նոր օր», «Պայքար» ու «Ապագա» թերթերի խմբագրություններին ուղարկել տարաբնույթ գրականություն, մամուլ, լուսանկարային ցուցահանդեսներ և այլն, իսկ ԹՄՄ-ի «Արշակ Տիգրանյան» դպրոցին՝ դասագրքեր, տարատեսակ գրականություն, մեթոդական ու դիդակտիկ բնույթի նյութեր, մանկական երգեր ու նոտաներ, հնարավորության դեպքում նաև' տեսագրություններ հայոց լեզվի ուսուցման համար, իսկ ԹՄՄ-ի ռադիոժամերի համար երգի ու պարի ձայնապնակներ, ձայնագրություններ, նոտաներ, երգարաններ, պիեսներ և պարի ուսուցման հատուկ տեսագրություններ: Նախատեսվում էր նաև, որ «Արշակ Տիգրանյան» վարժարանի աշակերտները մասնակից լինեն պիոներական ճամբարներին, իսկ ուսուցիչները' երևանյան դասընթացներին101:
1987թ.-ի փետրվարի 20-ի նամակով միության ատենապետ Ե. Ազատյանը շնորհակալություն էր հայտնում Կոմիտեի նախագահ Կ. Դալլաքյանին' մշակութային գործիչներ Պերճ և Սիրվարդ Ֆազլեաններին հայրենիքում լավ ընդունելության արժանացնելու և նրանց պատվին հանդիսություններ կազմակերպելու համար: Տեղեկացվում էր նաև, որ նախատեսվում է տպագրել ԹՄՄ-ի 40-ամյակի հուշամատյան, որում տեղ պետք է գտներ նաև Կ. Դալլաքյանի խոսքը102:
ԹՄՄ-ը հատկապես մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ էր նախապատրաստվում Վազգեն Ա կաթողիկոսի արտասահմանյան շրջագայությանը: Այդ մասին 1987թ.-ի հուլիսին միության ատենադպիր Հ. Արզումանյանը տեղեկացնում էր, որ իրենք առժամանակ հետաձգել են ծրագրված բոլոր այցելությունները Մայր Հայաստան, քանի որ սպասում են Ամենայն հայոց հայրապետի այցելելությանը Կանդա և ԱՄՆ, և որի կազմակերպչական աշխատանքներին իրենք ցանկանում էին մաս կազմել: Միաժամանակ խնդրում էին արագացնել բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանի այցը ԱՄՆ, որպեսզի նա օգներ միության «Նաիրի» պարախմբին' նախապատրաստվելու Վեհափառի այցին103:
Այսպիսով' ուսումնասիրելով 1980-ական թվականներին Թեքեյան մշակութային միության Կանդայի և ԱՄՆ մասնաճյուղերի իրականացրած ազգաշատ գործունեությունը, կարող ենք փաստել որ ԹՄՄ-ն ԱՄՆ-ում հաջողությամբ իրականացնում էր իր ստանձնած առաքելությունը, այն է' ծառայել հայ ժողովրդին, պահպանել հայ մշակույթը, լեզուն և ազգային դիմագիծը: Միությունը մեծապես նպաստում էր նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանն ու աշխուժացմանը: Այդ նպատակով ԹՄՄ-ն ակտիվորեն համագործակցում էր Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ:
100 Նույն տեղում, թ. 33:
101 Նույն տեղում, թ.10:
102 ՀԱԱ, ֆ.875, ց. 15, գ. 220, թ. 35:
103 Նույն տեղում, թ. 8:
37
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
ACTIVITIES OF BRANCHES OF THE TEKEYAN CULTURAL ASSOCIATION IN THE UNITED STATES AND CANADA IN THE 1980S.
ANI KHACHATRYAN
Armenian State Pedagogical University after Kh. Abovyan,
Chair of the History of Armenia, Ph.D. Student;
Union of Young Scientists and Specialists of Artsakh (UYSSA), member,
Yerevan, Republic of Armenia
The purpose of this article is to present and illustrate the activities of the USA and Canada Tekeyan Cultural Association's branches in the 1980s.
Our task is to study the main directions of the Tekeyan Cultural Association based on rich archival documents, timely correspondence, and other scientific materials, namely the work, that was done for the preservation of the Armenian identity in the Diaspora during 1980s, the cultural and educational activities, as well as to emphasize their effectiveness and their significance in the life of the Armenian Diaspora.
During the research various methods (analysis, synthesis, the principle of history and juxtapose of archival documents and other materials) were used.
The results of the research allow to conclude that durng the period under the research the Tekeyan Cultural Association was successfully carrying out its mission: to serve the Armenian nation in the Diaspora, Contribute to the preservation of Armenian culture, language and national identity among Armenian communities in the USA and Canada. Through its activities, the Association greatly contributed to the strengthening and development of Homeland-Diaspora cooperation.
Key words: The Committee for Cultural Relations with the Diaspora, Homeland-Diaspora cultural relations, the Tekeyan Cultural Association, Canada, Los Angeles, Homeland, Diaspora, preservation of the Armenian identity.
ДЕЯТЕЛЬНОСТЬ ФИЛИАЛОВ КУЛЬТУРНОЙ АССОЦИАЦИИ ТЕКЕЯН В США И В КАНАДЕ В 1980-х гг.
АНИ ХАЧАТРЯН
аспирантка кафедры армянской истории Армянского государственного педагогического университета им. Хачатура Абовяна,
Член Объединении молодых ученых и специалистов Арцаха (ОМУСА), г. Ереван, Республика Армения
Целью данной статьи является представить и проиллюстрировать деятельность филиалов Культурной Ассоциации Текеян в США и в Канаде в 1980-ые годы. Наша задача состоит в том, чтобы на основе богатых архивных документов, корреспонденции того времени и других представляющих интерес научных материалов изучить основные направления деятельности Культурной Ассоциации Текеян, в частности, огромную работу, которая была направлена на сохранение армянской идентичности в Диаспоре в 1980-х гг.,
38
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(6), 2020
представить культурно-просветительскую деятельность, которая велась усилиями
Ассоциации, а также отметить ее прямое влияние на качество отношений между Родиной и Диаспорой.
В ходе исследования мы использовали множество методов, таких, как анализ, синтез, принцип историчности и сопоставление архивных документов и других материалов.
Таким образом, мы можем сделать вывод о том, что в 1980-е годы Культурная Ассоциация Текеян успешно выполняла свою миссию, служила армянскому народу на чужбине, способствовала сохранению армянской культуры, языка и национальной самобытности среди армянских общин США и Канады. Своей деятельностью Ассоциация внесла большой вклад в укрепление и развитие сотрудничества между Родиной и Диаспорой.
Ключевые слова: Комитет по культурным связям с армянами Диаспоры, филиалы Культурной Ассоциации Текеян, Канада, Лос-Анджелес, культурные отношения между Родиной и Диаспорой, Диаспора, Родина, сохранение армянской идентичности.
39