Научная статья на тему 'Մկրտիչ շելեֆյան. Վերջին հայ պատգամավորը թուրքական խորհրդարանում'

Մկրտիչ շելեֆյան. Վերջին հայ պատգամավորը թուրքական խորհրդարանում Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
208
53
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Ռռւբեե Մեքոնյան

Թուրքիայի, հիմնականում Ստամբուլի՝ Հայոց ցեղասպանությունից հետո գոյատևած հայ համայնքն ակտիվ ներգրավված չի եղել քաղաքական կյանքում, ինչը տարատեսակ պատճառներ ունի: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ևս հանրապետության հիմնադրումից մինչև 1935 թվականը հայկական համայնքից որևէ ներկայացուցիչ չի եղել, սրանում որոշիչ դեր է խաղացել թուրքական իշխանությունների դիրքորոշումը: Սակայն հարկ ենք համարում նշել, որ մինչև 1935թ. թուրքական խորհրդարանում եղել է հայկական ծագում ունեցող պատգամավոր` Մյունիփ Բոյան, որն ավելի վաղ իսլամ էր ընդունել խզել կապը հայկականության հետ: Նա մի քանի անգամ պատգամավոր է ընտրվել Հաքիարիի Վանի նահանգներից:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Выжившие после Геноцида армяне Турции, в основном армянская община Стамбула, по разным причинам активно не вовлекались в политическую жизнь страны. В Великом национальном собрании Турции со дня его основания и до 1935г. не было ни одного представителя армянской общины, и решающую роль в этом играла позиция турецких властей. С 1935г. до военного переворота 1960г. всего четырем представителям армянской общины удавалось стать членами турецкого парламента, однако среди них особенно выделяется Мкртич Шелефян (1957-1960гг.), чей вклад в решение общинных и национальных задач неоспорим.

Текст научной работы на тему «Մկրտիչ շելեֆյան. Վերջին հայ պատգամավորը թուրքական խորհրդարանում»

ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ1

Ռռւբեե Մեքոնյան*

Թուրքիայի, հիմնականում Ստամբուլի Հայոց ցեղասպանությունից հետո գոյատևած հայ համայնքն ակտիվ ներգրավված չի եղել քաղաքական կյանքում, ինչը տարատեսակ պատճառներ ունի: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ևս հանրապետության հիմնադրումից մինչև 1935 թվականը հայկական համայնքից որևէ ներկայացուցիչ չի եղել, և սրանում որոշիչ դեր է խաղացել թուրքական իշխանությունների դիրքորոշումը1 2 * * 5: Սակայն հարկ ենք համարում նշել, որ մինչև 1935թ. թուրքական խորհրդարանում եղել է հայկական ծագում ունեցող պատգամավոր' Մյունիփ Բոյան, որն ավելի վաղ իսլամ էր ընդունել և խզել կապը հայկականության հետ: Նա մի քանի անգամ պատգամավոր է ընտրվել Հաքիարիի և Վանի նահանգներից [1, s. 291]:

1935թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ թուրքական իշխանությունների կամքով և թույլտվությամբ Աֆիոնից պատգամավոր է ընտրվում Պերճ Քերեսթեջյանը: Նրա կենսագրության և պատգամավորական մանդատ ստանալու հարցում հատկապես առանձնանում են հետևյալ դրվագները: Այսպես, 1919թ. Քերեսթեջյանը, տեղեկություն ստանալով, որ Մուսթաֆա Քեմալի (հետագայում' Աթաթուրք) դեմ հարձակում է պատ-

1 Հոդվածում օգտագործել ենք Մկրտիչ Շելեֆյանի անձնական արխիվում (Ժնև) պահվող արժեքավոր և ուշագրավ փաստաթղթեր, որոնց, ինչպես նաև Շելեֆյանի գործունեությանը վերաբերող բազմաթիվ այլ տեղեկությունների համար շնորհակալություն ենք հայտնում Արդեն Շելեֆյանին:

* «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդե-կան, բ.գ.թ., դոցենտ:

2 Ընդհանուր առմամբ Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում ազգային ժողովի

պատգամավոր են դարձել ազգային փոքրամասնությունների 24 ներկայացուցիչ, ներառյալ 2011 թվականին

Մարդինից ընտրված ասորի փաստաբան Էրոլ Դորան:

5

Ռ Մեչքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

րաստվում, տեղյակ է պահեչ վերջինիս և այդպիսով փրկեչ նրա կյանքը [2]: Բացի այդ, թուրք-հուեակաե պատերազմի ժամանակ իր անձնական միջոցներից բավական մեծ գումար է հատկացրել քեմաչական զորքին' ռազմամթերք գնելու համար: Եվ վերջապես, 1923թ. Լոզանում բանակցությունների ժամանակ Քերեսթեջյանը սատարեչ է թուրքական պատվիրակությանը և անգլիական «Morning Post» թերթում բաց նամակ է հղեչ Անգչիայի արտաքին գործերի նախարար Լորդ Քուրզոնին' պահանջեչով, որպեսզի անգչիացինե-րը հրաժարվեն Թուրքիայում բնակվող հայերի հովանավորությունից [2]: Թուրքիային և նրա իշխանություններին Քերեսթեջյանի մատուցած այս ծառայությունները 1935թ. վարձատրվեցին պատգամավորական մանդատով, իսկ ավեչի վաղ' 1934թ., Թուրքիայում ազգանվան մասին օրենքի հռչակումից հետո անձամբ Աթաթուրքը նրան «շնորհեչ» է Թուրքեր (թարգմանաբար' թուրք զինվոր) ազգանունը, որը նա գոհունակությամբ ընդունեչ և կի-րառեչ է իր հայկական ազգանվան փոխարեն: Խորհրդարանական գործունեության ժամանակ Քերեսթեջյանի հայկական ինքնությունը երբևէ առաջնային չի եղեչ, ավեչին' նա քննադատեչ է ազգային փոքրամասնությունների մայրենի չեզուն կիրառեչու հանգամանքը և Թուրքիան նմանեցրեչ Բաբեչոնյան աշտարակին' պահանջեչով, որպեսզի կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որ Թուրքիայում բնակվողները խոսեն միայն թուրքերեն [2]: Հավեչենք նաև, որ Քերեսթեջյանի ակտիվությունը չի նկատվեչ, երբ թուրքական խորհրդարանում քննարկվեչ և միաձայն ընդունվեչ է ազգային փոքրամասնությունների տնտեսական հաչածանքի ամենաբացահայտ օրենքը' Ունեցվածքի հարկը, որի միջոցով առաջին հերթին հայկական համայնքը, ըստ էության, ենթարկվեց տնտեսական ցեղասպանության:

Թուրքիայում բազմակուսակցական համակարգի հաստատումից հետո քաղաքական ասպարեզ մտած Դեմոկրատական կուսակցության ցուցակով պատգամավոր են դառնում երեք հայազգի գործիչներ. 1950-54թթ. Անդրե Վահրամ Բայար Քոջաբըյըքյանը, 1954-57թթ. և 1957-60թթ. Զաքար Թարվերը, 1957-60թթ. Մկրտիչ Շեչեֆյանը: Ավեչի ուշ' 1960թ. ռազմական հեղաշրջումից հետո, Թուրքիայի օրենսդիր մարմնում պետության կողմից նշանակվում են երկու հայազգի սենատորներ' Հերմինե Աղավնի Գաչուստյանը և Սահակ Պերճ Թուրանը [1, s. 294-295]:

6

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Ռ Մելքոեյաե

Սակայն վերը թվարկված բոլոր պատգամավորների շարքում հատկապես առաեձեաեում է Մկրտիչ Շելեֆյանը, որի նպաստը համայնքային և ազգային խնդիրներին անուրանալի է: Դրամատիկ զարգացումներով հարուստ իր կյանքի տարբեր փուլերում Մկրտիչ Շելեֆյանը եղել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության, Ստամբուլի հայ համայնքի, ինչպես եաև գավառներում մնացած իսլամացված հայերի խնդիրների, հետագայում եաև Հայաստանի խորհրդային հանրապետության և Սփյուռքի հարաբերությունների կիզակետում:

Մկրտիչ Շելեֆյանը ծնվել է 1914թ. Ադափազարում: Հայրը երկաթի վաճառական Գրիգոր Շելեֆյաեե էր, մայրը' Քրիստիեե Նիկողոսյաեը: Հայոց ցեղասպանության ժամանակ Շելեֆյաեեերի ընտանիքը տեղափոխվել և ապաստանել է Քյութահիայում: Ցեղասպանության առաջին ալիքից հետո հրաշքով փրկված ընտանիքը կրկին վերադարձել է Ադափազար, սակայն ավելի ուշ քեմալակաեեերի առաջխաղացման ժամանակ տեղափոխվել և հաստատվել է Ստամբուլում' կորցնելով ունեցվածքի մեծագույն մասը: Շելեֆյաեեերը խստորեն պահպանել եե ազգային նկարագիրը, և ամենևին էլ երկրորդական չպետք է համարել այն, որ ընտանիքում հայախոսությունը եղել է բարձր մակարդակի վրա: Մկրտիչ Շելեֆյաեի մայրը նույնիսկ վատ է տիրապետել թուրքերենին:

Մկրտիչ Շելեֆյանը երիտասարդ տարիքից ներգրավվել է առևտրական գործունեության մեջ, իսկ զինվորական ծառայությունից հետո' 1941թ., սկսել է կառավարել հոր բիզնեսը' երկաթի առևտուրը: 1950թ. ամուսնացել է կեսարացի վաճառական ընտանիքի զավակ Երջանիկ Թահ-թաբուրուեյաեի հետ, այս ամուսնությունից ծնվել եե նրա երկու զավակները' Արդենն ու Քրիստիեեե: Գործարարության մեջ Մկրտիչ Շելեֆյաեե ունեցել է գլխապտույտ հաջողություններ, որոնք ասեկոսեների տեղիք եե տվել, սակայն բոլորն էլ միակարծիք եե եղել նրա առևտրային ընդունակությունների հարցում: Պոլսահայ գրող Վարդաե Կոմիկյաեը Շելեֆյաեի մասին իր հոդվածում նշում է. «Աոեւարակաե հանճար մըն էր Կան որ արուեսաագէտ կը ծնիե, Շէլլէֆեաե վաճառական էր ծնած» [3]:

Առևտրական և կազմակերպչական հմտությունների շնորհիվ Մկրտիչ Շելեֆյանը հետզհետե սկսել է որոշիչ դեր խաղալ Ստամբուլի հայ

7

Ռ Մեչքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

համայնքում: 1951թ. դարձել է Պոչսո հայոց պատրիարք Գարեգիե Խաչա-տուրյաեի խորհրդականը, 1953թ. ըետրվեչ է Թուրքիայի հայերի ազգային կենտրոնական վարչության ատեեապետ: Այս կառույցը, ըստ էությաե, Թուրքիայի հայերի կառավարման աշխարհիկ մարմիեե էր, ատեեապետը' համայնքի ղեկավարը: 1955թ. Մկրտիչ Շեչեֆյաեե ըետրվեչ է Ստամբուչի քաղաքապետարաեի ավագանի և այդ պաշտոնը զբաղեցրեչ մինչև 1957թ.:

ՄՇելեֆյաեը Պռլաւ հայոց պատրիարք Գարեցիե արքեպիսկոպոս Խաչատուրյաեի հետ

Գործունեության հեեց սկզբից դրսևորվեչ է Շեչեֆյաեի ազգային նկարագիրը: Դեռևս 1934թ. ազգաեվաե օրենքի ընդունումից հետո փորձեչ եե փոխեչ և թուրքացեեչ երա ազգանունը' դարձեեչով Շեչեֆօղչու, սակայն եա կտրուկ դեմ է դուրս եկեչ և կարողացեչ պահպաեեչ իր ազգանունը: Ստամբուչի քաղաքապետարաեի ավագանի եղած տարիներին Շեչեֆյաեը կարողանում է չավ կապեր հաստատեչ թուրք ամենատարբեր պաշտոնյաների, անգամ վարչապետ Ադեաե Մեեդերեսի հետ և այդ ամենը ծառայեցեեչ համայնքի շահերին: Այսպես, մեծապես երա ջաեքերով է բացվում Ստամբուչի Սուրբ Խաչ դպրեվանքը, որի կարևոր գործառույթներից էր Հայոց ցեղասպանության ժամանակ բռեի իսչամացված և ուծացած հազարավոր հայերի երեխաներին Ստամբուչ տեղափոխեչով' հայեցի կրթություն տաչե ու այդ միջոցով ազգային ակունքներին վերադարձեեչը: Իր այս գործուեեությաե համար Շեչեֆյաեը բազմիցս է քեեադատվեչ ազգայեամոչակաե և մոչեռաեդ

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Ռ Մե[քոեյաե

շրջանակների կողմից, որոնք երան մեղադրել եե «մուսուլման» երեխաներին քրիստոնեացնելու մեջ: Այդ տարիներին Մկրտիչ Շելեֆյանը կարողացել է թույլտվություն ստանալ Գալաթիայի քանդված հայկական եկեղեցու վերականգնման համար: Հարկ է հատուկ շեշտել, որ այդ եկեղեցին վերակառուցվել է հայկական ճարտարապետական ոճով, ինչը եզակի երևույթ է Ստամբուլում: Այս և նմանատիպ այլ ծառայությունների համար նա արժանացել է Ստամբուլի հայ համայնքի երախտագիտությանը, և պատահական չէ, որ Մկրտիչ Շելեֆյանի մահվան օրը' 1987թ. դեկտեմբերի 10-ը, համայնքում և Պոլսո պատրիարքարանում հայտարարվել է սգո օր:

Իր ակտիվ գործունեությունը, ինչպես նաև համայնքում ունեցած հեղինակությունը ստիպել են, որպեսզի Մկրտիչ Շելեֆյանով հետաքրքրվեն թուրքական իշխանությունները. 1957թ. խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող Դեմոկրատական կուսակցության կողմից նա առաջարկ է ստացել կուսակցական ցուցակով մասնակցել ընտրություններին: Շելեֆյանը սկզբում մերժել է այդ առաջարկը' պատճառաբանելով իր բազմազբաղությունը, սակայն ավելի ուշ տեղի է տվել և ընդունել անձամբ Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսի առաջարկը մասնակցել ընտրություններին: Ինչպես հետագայում պատմել է Մկրտիչ Շելեֆյանը, նա այդ ժամանակ Պոլսո պատրիարք Գարեգին Խաչատուրյանի հետ եղել է Լոնդոնում, և վարչապետ Մենդերեսն այնտեղի թուրքական դեսպանատան միջոցով գտել է Շելեֆյանին ու հեռախոսային զրույցում համոզել է համաձայնություն տալ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար [4, 10.08.1984]: Ավելորդ չէ նշել, որ Շելեֆյանի դրական պատասխանի վրա որոշիչ ազդեցություն է ունեցել նաև Գարեգին պատրիարքի դիրքորոշումը: Այս հարցում և հոգևորական, և աշխարհիկ գործիչների համար առաջնային են եղել հայ համայնքի շահերը, իսկ պատգամավորի հանգամանքը Շելեֆյանին թույլ կտար էլ ավելի արդյունավետ նպաստել համայնքային որոշ խնդիրների լուծմանը: Սակայն Շելեֆյանին պատգամավոր առաջադրելով' Դեմոկրատական կուսակցությունը ևս ակնկալում էր որոշակի օգուտներ, քանի որ նրա հեղինակության շնորհիվ իշխող կուսակցությունը մեծ թվով ձայներ էր ստանալու հայ համայնքից: Նկատենք նաև, որ Դեմոկրատական կուսակցության քաղաքական հակառա-

9

Ռ Մեչքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

կորդը' քեմաչակաե Ժողովրդա-հաերապետակաե կուսակցությունը, որը մինչև 1950թ. միաեձեյա իշխում էր Թուրքիայում, ազգային փոքրամասնությունների և հատկապես հայերի նկատմամբ վարեչ էր, մեղմ ասած, ծայրահեղ խտրական քաղաքակաեություե: Դա էչ ավելի սրվեց Թուրքիայի երկրորդ նախագահ և ԺՀԿ առաջնորդ Իսմեթ Իեեեյուի կառավարման տարիներին' 1938-1950թթ., Ազգային փոքրամասեություեեերը խոր հակակրանք էիե տածում վերջինիս հանդեպ1: Մկրտիչ Շեչեֆյաեի քաղաքական նախընտրության մեջ որոշակի դեր է ուեեցեչ եաև այդ հանգամանքը:

Իեչևէ, Մկրտիչ Շեչեֆյաեը մտեչ է մեծ քաղաքականություն և 1957թ. ըետրվեչ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր: Հարկ է հատուկ շեշտեչ այե ուշագրավ փաստը, որ պատգամավոր ըետրվեչուց հետո ըեդ-գրկվեչ է խորհրդարանի բյուջեի հանձնաժողովի մեջ [4, 11.08.1984], որտեղ քեեարկվեչ եե տարբեր աստիճանի պետական գաղտնիքներ' կապված եաև ազգային աեվտաեգությաե համակարգի հետ, և շատ հաճախ հանձնաժողովի եիստերե աեցկացվեչ եե դռնփակ: Մկրտիչ Շեչեֆյաեե ազգային փոքրամասեություեեերի միակ ներկայացուցիչն էր, որե ըեդգրկվեչ է այդ հանձնաժողովում և, փաստորեն, «մուտք է ուեեցեչ» պետական գաղտնիքներին: Պատգամավոր աշխատեչու տարիներին Շեչեֆյաեը չայե թափով շարուեակեչ է հայ համայնքի խնդիրների չուծմաեե ուղղված գործունեությունը, և այդ ընթացքում համայնքում դրական առաջընթաց է եկատվեչ: Չպետք է աետեսեեք եաև այե իրողությունը, որ թուրքական խորհրդարանի պատգամավոր չիեեչով հանդերձ' եա մշտապես կարևորեչ է իր հայկական ինքնությունը: Նրանց տաեե անգամ արգեչված եե եղեչ թուրքերենն ու թուրքական երաժշտությունը:

1960թ. Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, տապաչ-վեց Դեմոկրատական կուսակցության իշխանությունը, ձերբակաչվեցիե մոտ

1 Խոսեչով ազգային փոքրամասեություեեերի նկատմամբ կիրառված հաչածաեքեերի մասիե' չեեք կարող չաեդրադառեաչ 1955թ. սեպտեմբերի 6-7-ը Ստամբուչում և Իզմիրում տեղի ունեցած հայերի ու հույների նկատմամբ ջարդարարություեեերիե, որոեք կազմակերպված էիե իշխանությունների կողմից, իսկ այդ ժամանակ արդեե իշխում էր Դեմոկրատական կուսակցությունը: Սա վկայում է այե մասիե, որ աեկախ իշխանության ղեկիե գտնվողների քաղաքական կողմնորոշումից, ազգային փոքրամասեություեեերի նկատմամբ թուրքական քաղաքականությունը եղեչ է ընդգծված թշեամակաե: 1955թ. սեպտեմբերի 6-7-ի հարձակումների ժամանակ ավերվեչ եե բազմաթիվ տեեր, խաեութեեր, արհեստանոցներ, բռնությունների եե եեթարկվեչ հարյուրավոր մարդիկ: Այդ դեպքերից հետո թուրքական կառավարությունը փորձեչ է մեղմեչ իրավիճակը' փոխհատուցում տաչով տուժածներին, և Մկրտիչ Շեչեֆյաեե աեձամբ է բաեակցեչ վարչա-պետի քարտուղարության հետ այդ հարցերի շուրջ:

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Ռ Մե[քոեյաե

600 նախկին պետական պաշտոնյաներ, պատգամավորներ [5]: Ձերբակալվածների մեջ էր նաև Մկրտիչ Շելեֆյանը: Նրան առաջարկվել է մեղադրանք հակասահմանադրական գործողությունների համար: Նախկին քաղաքական վերնախավին տեղափոխել են Յասըադա կղզի, որտեղ էլ տեղի են ունեցել դատավարությունները: Ձերբակալվել է նաև մյուս հայ պատգամավորը' բժիշկ Զաքար Թարվերը: Ինչպես հետագայում պատմել է Մկրտիչ Շելեֆյանը, Յասըադա կղզի տեղափոխվելու ժամանակ ուղեկցող զինվորներից մեկը հրացանով հարվածել է Զաքար Թարվերի գլխին։ Ստացված վնասվածքից նա մեկ ամիս անց մահացել է բանտում: Ուշագրավ է, որ Շե-լեֆյանը խիզախ պահվածք է դրսևորել և նախաքննության, որն ուղեկցվել է դաժան կտտանքներով, և դատական նիստերի ժամանակ: Մասնավորապես' առաջադրված մեղադրանքի շրջանակներում քննվել են խորհրդարանի մի նիստ և այնտեղ ընդունված որոշումը: Չնայած Շելեֆյանն այդ նիստին մասնակցած չի եղել, սակայն կուսակցական համերաշխությունից ելնելով հայտարարել է. «Այդ որոշումներուե ատեն ես Անգարա չէի, բայց եթէ Անգարա գտնողի, ես ալ ի նպաստ կըքուէարկէի: Հետս վարուեցէք այնպես ինչպես պիտի վարուէիք եթէ հոն ըլլայի» [4, 15.08.1984]: Դատավարության արդյունքում Շելեֆյանը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման և տեղափոխվել Կեսարիայի բանտ, նրա ամբողջ ունեցվածքը բռնագրավվել է: Հետաքրքիր է, որ Շելեֆյանն ազատազրկումն անցկացրել է Թուրքիայի երրորդ նախագահ Ջելալ Բայարի հետ նույն խցում: Երիտթուրքական կուսակցության նախկին ակտիվ գործիչ Ջելալ Բայարը ռազմական հեղաշրջումից հետո դատապարտվել է մահվան, սակայն առաջացած տարիքի պատճառով պատիժը փոխվել է ցմահ բանտարկության: Ավելի ուշ նա ազատ է արձակվել ( մահացել է 1986թ.' 103 տարեկանում): Մկրտիչ Շելեֆյանի հետ նույն բանտախցում անցկացրած տարիների ընթացքում նրանք բավական մտերմացել են, և զրույցների ընթացքում Շելեֆյանը բազմաթիվ դրվագներ է պատմել հայ ժողովրդի պատմությունից, մշակույթից, ավանդույթներից, ինչից հետո Բայարը հայտարարել է, որ նոր-նոր է սկսում ճանաչել հայերին և այն էլ Շելեֆյանի շնորհիվ: 11

11

Ռ Մելքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Տեր և տիկին Շելեֆյաեեերը Թուրքիայի նախագահ Ջելալ Բայարի հետ

1962թ. նորաստեղծ Արդարություն կուսակցությունը ջանքեր է գոր-ծադրել ռազմական հեղաշրջումից հետո դատապարտված պաշտոնյաներին և պատգամավորներին ազատ արձակելու ուղղությամբ, և հենց նույն տարում 280 մարդ ազատվել են բանտերից, այդ թվում և Շելեֆյանը [5]: Ազատ արձակվելուց հետո քայլեր է ձեռնարկել իր բիզնեսի վերականգնման ուղղությամբ: Ստեղծված իրավիճակում նա հրաժարվել է նորից մտնել ակտիվ քաղաքականության մեջ և գերադասել է ոչ հրապարակայնորեն աջակցել Արդարություն կուսակցության գործունեությանը' կրկին ընդդեմ Իսմեթ Ինենյուի: Նա մտերմացել է թուրքական քաղաքական դաշտի նոր և ակտիվ գործիչներից մեկի' Սուլեյման Դեմիրելի հետ, որը շուտով դարձել է վարչապետ (հետագայում' 1993-2000թթ., Թուրքիայի նախագահ): Այդ շրջանի իր ոչ հրապարակային գործունեության մասին հետագայում Շելեֆյանը նշում է. «Ես ալ մեկն եմ անսնցմորոնք շատ աշխա-տեցան որպեսզի ^կԾնիի կաոավարութեան անկամեն վերջ 1965-ին երեքովքօալիսիոն մը կազմուի» [4, 18.08.1984]:

Հրաժարվելով առաջարկվող պաշտոններից' Շելեֆյանը կրկին լծվել է հայ համայնքի խնդիրների լուծման գործին, և վարչապետ Դեմիրելի հետ

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Ռ Մե[քոեյաե

ունեցած մտերմությունը կրկին ծառայեցրել համայնքային շահերին: 1960թ. ռազմական հեղաշրջումից հետ լուծարվել և արգելվել է հայ համայնքի աշխարհիկ կառավարման մարմինը' Թուրքիայի հայերի ազգային կենտրոնական վարչությունը, սակայն այդ պայմաններում ևս Շելեֆյանը մնացել է համայնքի դե-ֆակտո աշխարհիկ ղեկավարը և շարունակել է ապահովել թուրքական կառավարության և հայ համայնքի միջև կապը [5]: Այդ շրջանում նա դարձել է համայնքային ամենամեծ հաստատության' Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Կարևոր է նկատել, որ Մկրտիչ Շելեֆյանը կարողացել է իր կապերն ու հեղինակությունն օգտագործել ոչ միայն նեղ համայնքային խնդիրների լուծման համար, այլև ավելի լայն համազգային խնդիրներում ևս: Նմանատիպ օրինակներից հարկ ենք համարում մեջբերել մեկը, որը, թերևս, առաջին անգամ է հրապարակվում և դրվում գիտական շրջանառության մեջ: Այսպես, 1965թ. ապրիլի 24-ին, երբ Երևանում, Ծիծեռնակաբերդում պատրաստվել են նշել Հայոց ցեղասպանության 50-ամյակը, թուրքական իշխանությունները որպես հակաքայլ պահանջել և ստիպել են, որպեսզի Ստամբուլի հայ համայնքը քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում' Թաքսիմում, բողոքի ցույց կազմակերպի ընդդեմ ցեղասպանության հարցի: Սրանով թուրքական իշխանությունները փորձում էին սեպ խրել հայության մեջ և աշխարհին ցույց տալ, որ Թուրքիայի հայերն այլ կարծիքի էին: Ինչևէ, համայնքի հոգևոր իշխանությունները' ի դեմս երջանկահիշատակ պատրիարք Շնորհք Գա-լուստյանի, և աշխարհիկ իշխանությունները' ի դեմս Մկրտիչ Շելեֆյանի, համագործակցաբար կարողացել են տապալել թուրքական իշխանությունների վերոհիշյալ ծրագիրը. նշանակված ժամին Թաքսիմ հրապարակում հավաքվել է ընդամենը 20 մարդ: Թուրքական բազմաթիվ լրատվամիջոցներից եկած լրագրողները ձեռնունայն են հեռացել, և միջազգային մամուլի համար նախատեսվող ռեպորտաժները չեն կայացել: Այս իրադարձությունից հետո Շելեֆյանն ամբողջովին իր վրա է վերցրել իշխանությունների ծրագրի տապալման պատասխանատվությունը (ըստ երևույթին, պատրիարքին վտանգից զերծ պահելու համար): Այս առիթով Շելեֆյանին հրա-վիրել են Թուրքիայի ազգային անվտանգության Ստամբուլի վարչության պետի մոտ պարզաբանումների: Այստեղ էլ ցուցաբերելով համարձակու-

13

Ռ Մեչքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

թյուե' Շեչեֆյաեը հայտարարել է, որ 1915 թվականին անձամբ իր ընտանիքից 10 հոգի է զոհվել, և ապրիլի 24-ը հայերի համար սգո օր է, ոչ թե հրապարակային միջոցառումների: Ընդհանրապես, Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ Շելեֆյանը դրսևորել է հստակ դիրքորոշում. հրապարակային ելույթների ժամանակ չի անդրադարձել այդ թեմային, սակայն միևնույն ժամանակ չի էլ արտահայտել թուրքական պաշտոնական թեզի պարտադրած մոտեցումները: Իսկ ոչ հրապարակային շփումների ժամանակ, անգամ վարչապետ Դեմիրելի հետ զրույցում, հստակ պնդել է, որ Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանության փաստը, ինչին Դեմի-րելը պատասխանել է, որ այդ դեպքում նրանք կկորցնեն իշխանությունը:

Մկրտիչ Շելեֆյանի դիվանագիտական հմտությունները դրսևորվել են նաև արտաքին քաղաքականության ոլորտում. 1960-ականներին նա ակտիվ, բայց ոչ հրապարակային դեր է խաղացել թուրք-հունական բանակցություններում: Կիպրոսի խնդրի հետ կապված Թուրքիայի և Հունաստանի լարված հարաբերությունների ժամանակ Շելեֆյանը մի քանի գաղտնի հանդիպում է ունեցել հունական զինվորական և քաղաքական բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում և վարչապետեր Պապանդրեուի ու Ստեֆանոպու-լուսի հետ: Այս ամենի արդյունքում կասեցվել է թուրքական ռազմական ներխուժումը Կիպրոս: Այդ իրադարձություններից տարիներ անց էլ 1984թ., Մկրտիչ Շելեֆյանը չի բացում բոլոր փակագծերը կապված Թուրքիայի և Հունաստանի միջև իր միջնորդական գործունեության հետ. «Դեռ ժամանակը չէ հասած հրապարակելու թէինչեր էին անոնք: Պետական գաղտնիք են եւ մինչեւ այսօր չեն հրապարակուած: Օր մը եթէ ժամանակը գայ, այդ մասին ալ կը խօսինք» [4, 18.08.1984]: Բանակցելու համար նրա թեկնածության ընտրությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Շելեֆյանը մի կողմից եղել է Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի վստահելի մարդը, մյուս կողմից մեծ հեղինակություն է վայելել հունական կողմում: Այդ վստահությունը բխել է նաև նրանից, որ նա ժամանակին մեծ ուշադրություն է դարձրել և զգալի օգնություն ցույց տվել Ստամբուլի հունական համայնքին ու Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությանը: Պոլսո հունաց տիեզերական պատրիարք Աթենագորասը հիանալի հարաբերություններ է ունեցել Մկրտիչ Շելեֆյանի հետ, իսկ վերջինս իր այդօրինակ վերաբերմուն-

14

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Ռ Մե[քոեյաե

քը հուեակաե համայնքի նկատմամբ բացատրել է երանով, որ փոքրամասնությունները Թուրքիայում ուեեե նմանատիպ խնդիրներ և պետք է համախմբված լինեն, քաեի որ մեկի տկարացումն ազդելու է մյուսի վրա: Մեզ մոտ է գտնվում Հուեաց պատրիարքի տված շնորհակալագիրը Մկրտիչ Շելեֆյաեիե, որը պահվում է երա աեձեակաե արխիվում: Շնորհակալագրում երախտիքի բազմաթիվ խոսքեր եե շռայլված, ինչպիսիք եե. «Երախտապարտ ենք Ձերդ սիրելի Ազնվափայլությանը մեր գործերի մասին հետաքրքրվելու, ինչպես և Ձեր անգնահատելի ծառայությունների համար» [6]:

Աջից Պոլսո հայոց պատրիարք Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյաեը, Հուեաց պատրիարքը, ՄՇելեֆյաեը

1960-ակաե թվականների վերջին թուրքական քաղաքական, լրատվական դաշտում սաստկացել եե սպառնալիքները, ճնշումները Մկրտիչ Շելեֆյաեի հասցեին: Նրա անվան շուրջ հյուսվել եե աղմկահարույց պատմություններ և դրանով էլ ավելի բորբոքել մոլեռանդ շրջանակներին: Հալածանքների այդ ողջ համալիրի մեջ առաջնային էր երա հայկական ծագումը, որը Թուրքիայում միշտ էլ թշնամաբար է ընկալվել: Շելեֆյաեը միաժամանակ դարձել է և աջ, և ձախ ծայրահեղականների թիրախը: Սպառնալիքները երա հասցեին հետզհետե ահագնացել եե և սկսել առնչվել նաև ընտանիքի անդամներին, մասնավորապես' աղջկան: 1970թ. Ստամբուլում սպանված մի վարձու մարդասպանի գրպանից ոստիկանները գտել եե

15

Ռ Մելքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Շելեֆյաեի աեուեե ու հասցեն, այսինքն' սպանվելու վտանգն ավելի ռեալ էր դարձել [4, 18.08.1984]: Այս ամենը հարկադրել է Մկրտիչ Շելեֆյաեիե, մտածելով ընտանիքի անվտանգության մասին, նրանց հեռացնել Թուրքիայից: Այդ ժամանակ որդին' Արդենը, ուսանելիս է եղել Շվեյցարիայում, և Շելեֆյաեը որոշում է այնտեղ տեղափոխել կնոջն ու աղջկան, իսկ ինքը վերադառնալ Թուրքիա և փորձել դիմակայել: Սակայն Թուրքիայից նրա հեռաեալուց երկու օր աեց ամբողջ թուրքական մամուլը հեղեղվել է այն տեղեկությամբ, թե իբր Մկրտիչ Շելեֆյաեը փախել է երկրից' իր հետ տանելով ահռելի գումար: Ստեղծված իրավիճակն արդեն անհնար է դարձրել նրա վերադարձը Թուրքիա, իսկ մտերիմները, այդ թվում և քաղաքական գործիչները, խուսափել եե օժանդակել երան' վախենալով իրենց քաղաքական հեղինակության և անվտանգության համար:

Այդպիսով' 1970թ. Մկրտիչ Շելեֆյաեը հաստատվում է Շվեյցարիայում, որտեղ դառնում է շվեյցարահայ համայնքի1 ազդեցիկ անուններից մեկը: Ինչպես գրում է <<The Armenian Reporter» թերթը. «Տարիներ շարունակ Շվեյցարիայումբնակվելով' Շելեֆյաեը դարձավ Ժննի փոքրիկ հայ համայնքի առաջնորդ և արժանացավ համայնքի ու ամբողջ աշխարհի եկեղեցական առաջնորդների վստահությանը» [5]: Հայաստանի ազգային արխիվում, ՀԽՍՀ Սփյուռքահայերի հետ մշակութային կապերի հանրապետական կոմիտեի ֆոնդերից մեկում հանդիպում ենք Շելեֆյաեի' Շվեյցարիայում իրականացրած գործունեության մասին հետևյալ տեղեկությանը. «Շելե-ֆյանը պետական գործչի իր ողջ փորձը, դիվանագիտական ընդունակությունները և, ի վերջո, ժամանակը ի սպաս է դրել հայ համայնքի համար» [7]: Մկրտիչ Շելեֆյաեը լուրջ ներդրում է ունեցել շվեյցարահայ համայնքի և Խորհրդային Հայաստանի կապերի ամրապնդման հարցում: Սկսած 1975 թվականից նա պարբերաբար այցելել է Խորհրդային Հայաստան և այցերի ընթացքում բավական լավ հարաբերություններ է ձևավորել այն ժամաեակ-վա Հայաստանի քաղաքական և հոգևոր իշխանությունների, մտավորականների հետ: Շելեֆյաեի վրա իրոք մեծ տպավորություն է թողել Հայաստանը, և իր այցերի մեկնարկից արդեն երկու տարի անց' 1977թ., ՀԽՍՀ Սփյուռքա-

1 Հայոց ցեղասպանությունից հետո Շվեյցարիայում ստեղծվել է որբախնամ միություն, որի ջաեքերով այնտեղ եե տեղափոխվել բազմաթիվ հայ որբեր (տե ս Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 875, ցուցակ 16, գործ 103, թ. 1): Այս որբերն եե հետագայում կազմել շվեյցարահայ համայնքի կորիզը, որին 20-րդ դարի կեսերից սկսած ավելացել եե Թուրքիայից և Մերձավոր Արևելքի այլ երկրեերից արտագաղթած հայերը:

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Ռ Մե[քոեյաե

հայերի հետ մշակութային կապերի հանրապետական կոմիտեի նախագահ

4.Համազասպյանին ուղղված նամակում նա չի թաքցնում հիացմունքն ու հոգեկան ապրումները. «Ուրախութիւն պատճաոեց նաեւ մեզի այն զգալի բարեփոխումները, գրեթե ամեն մարզի մեջ: Սեւանի ճամփան եզերումներու

Հ>

սաբքաւորումը որքան գունագեղ ու շենշող է Մեր հայրենիքը հետզհետե կը քե իր նախկին տխուր դիմագիծը' դաոնալու համար հոյակապ, արդիական, զուարթ ու շենշող Հայաստան մը, նման իր պատմութեան որ թաղելով իր տխուր անցեալը կը յաոաջանայ դեպի երջանիկ ու փայլուն ապագայի մը: Մեր արտասահմանի հայը կը տաոապի որքան ալ ան ըլայ բարեկեցիկ ու հարուստ: Փայլուն արտաքինով մեր տխուր հոգիները կը ջերմանան ու կերջանկանան միմիայն հայրենիքի տաքուկ հողերուն եւ սրտերուն մեջ: Թող անոնք մասնաւորաբար որ կուզեն մեկնիլ Հայաստանեն գիտնան Հայրենիքին այս արժեքը» [8]: Տարիներ անց' 1987թ. մայիսի 23-ին, ՀԽՍՀ Սփյուոքահայերի հետ մշակութային կապերի հանրապետական կոմիտեի այն ժամանակվա նախագահ Կ.Դալլաքյանին ուղղված նամակում, խոսելով շվեյցարահայ համայնքի և Խորհրդային Հայաստանի հարաբերություններում նկատված աոաջընթացի ու այդ ուղղությամբ ներդրած ջանքերին մասին, Շելեֆյանը նշում ե. «Պիտի ուզեի, վերստին, յիշեցնել թե նախապես գաղութիս ժանգոտած հանեն գամը դուրս քաշերը եւ դեպի Հայրենիք ուղղիրը, շատ աւելի դժուար եր, քան թե այժմ» [9]:

1980թ. Թուրքիայում կրկին տեղի ե ունենում ոազմական հեղաշրջում, և որոշ ժամանակ անց' 1983թ., թուրքական կաոավարությունն անդրադաո-նում ե Մկրտիչ Շելեֆյանին. ըստ թուրքական իշխանությունների, Շելեֆյանը զբաղվել ե «հակաթուրքական գործունեությամբ» և մինչև 1983թ. օգոստոսի 31-ը Թուրքիա չվերադաոնալու դեպքում զրկվելու եր այդ երկրի քաղաքացիությունից, պետականացվելու եին նրա գույքն ու ունեցվածքը: Այս մասին տեղեկանալով' Մկրտիչ Շելեֆյանը 1983թ. օգոստոսի 31-ին նամակ-հեոա-գիր ե հղում Թուրքիայի նախագահ Քենան Էվրենին, իսկ նամակի կրկնօրինակը' ներքին գործերի նախարար Սելահեթթին Չեթիներին: Մեզ մոտ գտնվող այս ուշագրավ նամակում Շելեֆյանը Թուրքիայի կաոավարության կողմից այդ որոշման ընդունման ժամանակի ընտրությունը պայմանավորում ե ԱՍԱԼԱ-ի Օոլիի գործողությամբ: Իսկ անդրադաոնալով գույքի աո-

17

Ռ Մեչքոեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

գրավման հարցին' Շեչեֆյաեը զուգահեռներ է տանում Հայոց ցեղասպանությունից հետո հայերի լքված գույքի խնդրի հետ. «Իրավական պետությունները բարկությամբ չեն առաջնորդվում և այս վերջին ունեցվածքն էչ տխրահռչակ «լքյալ գույքի» օրենքը հիշեցնող ձևով չեն բռնագրավում» [10]: Խոսելով իրեն Թուրքիայի քաղաքացիությունից զրկեչու սպառնալիքի մասին' Մ.Շե-չեֆյանը հատուկ ընդգծելով նշում է. «Եկող և գնացող ոչ մի կառավարություն չի կարող ինձնից խլել այն իրողությունը, որ ես այս հողերի հարազատ զավակն եմ, հողեր, որտեղ դարեյավ ծնվել ու ապրել են իմ նախնիները: Եվ մի կարծեք, որ ես այս հեոագիրը ուղարկում եմ ձեր որոշումը փոխելու նպատակով: Իմ ցեղի մեջ խնդրել, մուրալ, պնակալեզություն բաոերը գոյություն չունեն» [10]: Այս նամակից տասն ամիս անց' 1984թ. հունիսի 22-ին, Շվեյցա-րիայում (Ժնև) Թուրքիայի հյուպատոսությունից փոխհյուպատոս Օմեր Թարքանի ստորագրությամբ պաշտոնական գրություն է ուղարկվում Մկրտիչ Շելեֆյանին, որտեղ նշված է. «Քանի որ հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում հայրենիք չեք վերադարձել և համապատասխան մարմիններին չեք հանձնվել ' Թուրքիայի քաղաքացիության թիվ 403 օրենքի 25-րդ հոդվածի համաձայն Թուրքիայի Նախարարների խորհրդի 27.03.1984 թվագիր 84/7857որոշմամբ զրկվել եք Թուրքիայի քաղաքացիությունից: Նույն որոշմամբ նախատեսվում է ձեր գույքը փոխանցել գանձարանին» [11]: Ավելին' թուրքական իշխանությունները Մկրտիչ Շելեֆյանի' Թուրքիայի նախագահ Քենան Էվրենին ուղղված նամակը համարելով անարգանք և սպառնալիք, նրա դեմ քրեական գործ են հարուցում Անկարայի դատարանում:

Այսպիսով կարող ենք նշել, որ 20-րդ դարի պոլսահայ և սփյուռքահայ իրականության մեջ Մկրտիչ Շելեֆյանը քաղաքական, համայնքային գործ-չի, հմուտ դիվանագետի և գործարարի վառ կերպար է: Իր գործունեության մեծ մասը ծավալելով Թուրքիայում' նա կարողացել է պահպանել և հպարտանալ իր ազգային ինքնությամբ, արժանապատիվ պահվածքով հասել է որոշակի դիրքերի և այդ ամենը ծառայեցրել համայնքային ու ազգային շահերին: Մկրտիչ Շելեֆյանի օրինակը նաև ցույց է տալիս, որ ցանկության և համարձակության դեպքում հնարավոր է հայկական նկարագիրը պահպանել և հայեցի գործել անգամ թուրքական դժնդակ իրականության մեջ:

Սեպտեմբեր, 2011թ.

18

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (39) 2011թ.

Ռ. Մե[քոեյաե

Աղբյուրներ և գրականություն

1. Ozdogan G, Ustel F, Karaka^li K, Kentel F., Turkiye’de Ermeniler: Cemaat-Birey-Yurtta§, istanbul, 2009.

2. Hiir A., Keresteciyan olmak mi zor, Turker olmak mi?, Agos, 15,04, 2011.

3. Կոմիկեան Վ. Մկրտիչ Շէլլէֆեանի քաղցր յիշատակին, Նոր Մարմարա, 26.01.1988:

4. Մկրտիչ Շէլլէֆեանը կը լուսաբանէ (Ալթան Օյմէնի հարցազրույցը Մկրտիչ Շելեֆյանի հետ), Նոր Մարմարա, 8-20. 08.1984:

5. Mr. M. Shelefyan’s Life Takes a New Turn as He Is Imprisoned After Military Coup, The Armenian Reporter, New York, 13.09.1984.

6. Հունաց պատրիարք Աթենագորասի շնորհակալական ուղերձը Մկրտիչ Շելեֆյանին, Մ.Շելեֆյանի անձնական արխիվ:

7. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 875, ցուցակ 16, գործ 103:

8. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 875, ցուցակ 8, գործ 209:

9. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 875, ցուցակ 15, գործ 523:

10. Մկրտիչ Շելեֆյանի նամակը Թուրքիայի նախագահ Քենան Էվրենին, Մ.Շելեֆյանի անձնական արխիվ:

11. Ժնևում Թուրքիայի փոխհյուպատոս Օմեր Թարքանի պաշտոնական գրությունը Մկրտիչ Շելեֆյանին, Մ.Շելեֆյանի անձնական արխիվ:

МКРТИЧ ШЕЛЕФЯН: ПОСЛЕДНИЙ АРМЯНСКИЙ ДЕПУТАТ В ТУРЕЦКОМ ПАРЛАМЕНТЕ

Рубен Мелконян

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Резюме

Выжившие после Геноцида армяне Турции, в основном армянская община Стамбула, по разным причинам активно не вовлекались в политическую жизнь страны. В Великом национальном собрании Турции со дня его основания и до 1935г. не было ни одного представителя армянской общины, и решающую роль в этом играла позиция турецких властей. С 1935г. до военного переворота 1960г. всего четырем представителям армянской общины удавалось стать членами турецкого парламента, однако среди них особенно выделяется Мкртич Шелефян (1957-1960гг.), чей вклад в решение общинных и национальных задач неоспорим. На разных этапах своей полной драматизма жизни Мкртич Шелефян был в эпицентре внутренней и внешней политики Турции, событий в армянской общине Стамбула, проблем выживших в провинциях исламизированных армян, а в дальнейшем и взаимоотношений Арм.ССР и Диаспоры.

19

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.