Научная статья на тему 'Մարդու իրավունքների միջազգային իրավունքի համակարգային զարգացման դինամիկան Եվ միջազգային էկոլոգիական իրավունքի արժեվորման խնդիրը'

Մարդու իրավունքների միջազգային իրավունքի համակարգային զարգացման դինամիկան Եվ միջազգային էկոլոգիական իրավունքի արժեվորման խնդիրը Текст научной статьи по специальности «Право»

CC BY
1599
127
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
մարդու իրավունքների միջազգային իրավունք / շրջակա միջավայրի պահպանություն / առողջ շրջակա միջավայրի իրավունք / մարդու իրավունքների սերունդներ / կյանքի իրավունք

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Կարինե Հակոբյան

Հոդվածը նվիրված է մարդու իրավունքների միջազգային իրավունքիհամակարգում մարդու էկոլոգիական իրավունքների դերին և դրանցարժևորման խնդրին:Մանրամասն անդրադարձ է կատարվել մարդու իրավունքներիերեք սերունդներին, առաջարկվել է ստեղծել նոր` չորրորդ սերնդիիրավունքների համակարգ, որում ներառված կլինեն մարդու էկոլո-գիական իրավունքները: Չորրորդ սերնդի իրավունքները պետք էընկալվեն որպես համամոլորակային բնույթի իրավունքներ, որոնքպետք է կարևորվեն ճիշտ այնպես, ինչպես կյանքի իրավունքն է:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

SYSTEMIC DEVELOPMENT DYNAMICS OF HUMAN RIGHTS INTERNAIONAL LAW AND THE ISSUES OF VALUING THE INTERNATIONAL ENVIRONMENTAL RIGHTS

The article discusses the role and valuation of human environmental rights in the system of human rights. The three generations of human rights are explored in detail and a fourth generation human rights system is proposed. The fourth generation rights have to be perceived as all-planetary rights, which have to be valued the same way as the right to live.

Текст научной работы на тему «Մարդու իրավունքների միջազգային իրավունքի համակարգային զարգացման դինամիկան Եվ միջազգային էկոլոգիական իրավունքի արժեվորման խնդիրը»

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Կարիեե Հակոբյան'

Բանալիբաոեր մարդու իրավուեքեերի միջազգային իրավունք, շրջակա միջավայրի պահպանություն, առողջ շրջակա միջավայրի իրավունք, մարդու իրավունքների սերունդներ, կյանքի իրավունք:

Մարդու հիմնական իրավունքները և դրանցից բխող պոզիտիվ մյուս իրավունքներն ու ազատությունները վերաբերում են նրա կյանքի և կենսագործունեության ամենատարբեր ոլորտներին, որոնցից հատկապես կարելի է առանձնացնել անձնական, քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքը:

Ժամանակակից ժողովրդավարական իրավական համակարգերը կառուցված են մեկ գլխավոր ունիվերսալ գաղափարի շուրջ, որի քվինտէսենցիան մարդու իրավունքների երաշխավորումն է: Ժամանակակից պետությունների հասարակությունների կենտրոնում այժմ մարդն է իր շահերով և պահանջմունքներով: Նա, ի թիվս այլ բաների, մասնակից է այնպիսի բարդ և բազմաբնույթ հասարակական հարաբերությունների, որոնք ծավալվում են քաղաքական, սոցիալական, տնտեսական, ազգային, էկոլոգիական և այլ ոլորտներում: Նրա մասնակցությունը բոլոր այդ ոլորտներում ապահովվում է հիմ-

՚ Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի հայցորդ:

133

ԿՀակոբյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

նարար իրավունքների և ազատությունների գործուն համակարգով, որը ներառում է քաղաքական, քաղաքացիական (անձնական), տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքին վերաբերող նորմեր և սկզբունքներ:

Հանրահայտ է, որ մարդու իրավունքների ժամանակակից հայեցակարգի հիմքում ընկած է բնական իրավունքի տեսությունը, համաձայն որի նա ունի որոշակի իրավունքներ և ազատություններ, որոնք մարդուն պատկանում են ծննդյան պահից, ելնում են նրա մարդկային բնույթից որպես մարդկային անհատին հատուկ արժանապատվության դրսևորում: Մարդու իրավունքներն իրենց արտահայտությունն են ստանում իրավական նորմերում երաշխավորման միջոցով թե ներպետական և թե միջազգային մակարդակներում: Մարդու իրավունքները դասակարգվում են ոչ միայն ըստ կենսագործունեության ոլորտների, այլև դրանց ծագման ժամանակահատվածի: Այստեղից էլ առաջացել է մարդու իրավունքների սերունդ հասկացությունը:

Մարդու իրավունքների առաջին սերունդը ճանաչում է այն ավանդական լիբերալ արժեքները, որոնք ձևակերպված են եղել բուրժուական հեղափոխությունների ընթացքում, հետագայում նաև իրենց արտահայտությունն են գտել ժողովրդավարական պետությունների օրենսդրություններում: Տվյալ դեպքում խոսքն անձնական (քաղաքացիական) և քաղաքական իրավունքների մասին է, մասնավորապես կյանքի իրավունքը, անձնական ազատության և անվտանգության իրավունքը, մտքի, խղճի և դավանանքի ազատության, օրենքի առաջ հավասարության իրավունքը և այլն:

Երկրորդ սերունդը ձևավորվել է մարդկանց կողմից իրենց տնտեսական վիճակի բարելավման համար մղվող պայքարի արդյունքում: Այն միտված էր մարդկանց մշակութային կարգավիճակի բարձրացմանը: Սոցիալական բարեփոխումների ժամանակը, որն ընդունված է համարել XIX դարի վերջը և XX դարի սկիզբը, այսպես

134

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԿՀակոբյան

կոչված լիբերալիզացիայի ժամանակաշրջանը, կոչված էր վերացնելու այն հսկայական անջրպետը, որ առաջացել էր զարգացած բուրժուական խավի և աղքատ ազգաբնակչության միջև: Բիս-մարկյան և Վեյմարյան բարեփոխումներն արևմտյան եվրոպական պետություններում ներդրեցին այնպիսի սոցիալական ինստիտուտ, ինչպիսին է սոցիալական ապահովագրությունը ծերության և հիվանդության դեպքում:

Սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների շարքում են աշխատանքի իրավունքը և աշխատանքի ազատ ընտրության իրավունքը, սոցիալական ապահովության իրավունքը, հանգստի և ժամանցի իրավունքը, մայրության և մանկության պահպանությունը, կրթության իրավունքը, հասարակության մշակութային կյանքին մասնակցության իրավունքը և այլ իրավունքներ:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսեց ձևավորվել մարդու իրավունքների երրորդ սերունդը: Այս իրավունքների առանձնահատկությունն այն էր, որ դրանք կոլեկտիվ են և կարող են իրականացվել մարդկանց խմբի, հասարակության կողմից: Դրանք համերաշխության վրա հիմնված իրավունքներ են, որոնց թվում են զարգացման իրավունքը, խաղաղության իրավունքը, առողջ շրջակա միջավայրի իրավունքը, մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության իրավունքը և այլն [1]:

Ժամանակակից միջազգային իրավունքը և երրորդ սերնդի իրավունքները պատմական զարգացման նոր մարտահրավերներն են, որոնք արձագանքում են պատերազմների հասցրած անսահման մեծ վնասներին և դրա արդյունքում խարխլված բնականոն զարգացմանը: Դրանով է հենց պայմանավորված ներկա մեծաքանակ ինստիտուտների ստեղծումը ուղղված ռազմական հակամարտությունների կանխարգելմանը, կայունության և հասարակական գործընթացների անվտանգության ապահովմանը: Դրանց մասին խոսելիս, բնականաբար, պետք է առաջին հերթին նշել ՄԱԿ-ն իր բազմագործառնական

135

ԿՀակոբյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

համակարգով և մարդու իրավունքների երաշխավորման վերաբերյալ միջազգային փաստաթղթերի ընդունմանն ուղղված հսկայական աշխատանքով: Դրանցից հատկապես կարելի է նշել 1948թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, 1966թ. Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների դաշնագիրը, 1950թ. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան, Եվրոպական սոցիալական խարտիան և այլն: Միջազգային իրավական այդ փաստաթղթերի ընդունումը վկայում է, որ մարդու իրավունքների երաշխավորման գաղափարը և դրա գործիքակազմի ընտրությունը դադարել են լինել զուտ առանձին վերցված պետության գործառույթը: Այն այսօր դարձել է համաշխարհային հանրության ընդհանուր նպատակը: Ներկայումս անհնար է պատկերացնել մարդու իրավունքների պաշտպանության ազգային կառուցակարգերն անհատի իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցում առանց մարդու իրավունքների միջազգային իրավունքի:

Այս ոլորտում առկա թե ազգային և թե միջազգային իրավակարգերը վկայում են, որ համաշխարհային հանրությունը գիտակցում է այնպիսի միասնական էտալոններ և չափորոշիչներ սահմանելու անհրաժեշտությունը, որոնք կդառնան համամարդկային բոլոր գործընթացների «մարդկային չափման» միջոցը: Ներկա աշխարհում մարդու ունիվերսալ իրավունքները դառնում են ոչ միայն կայուն զարգացման «չափորոշիչները», այլև դրա ապահովման միջոցները [2]:

Մարդու իրավունքները և ազատություններն անհատի առաջնա-հերթության պայմաններում հանդիսանում են պետության գործառ-նականության և օրենսդրական համակարգի կարևորագույն հիմքը: Դրանով պայմանավորված պետական մարմինների խնդիրն է իրավունքների փաստացի հաստատումը, խախտված իրավունքների վերականգնման աջակցությունը և պատճառված վնասի հատուցումը:

136

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԿՀակոթյան

Երրորդ սերնդի իրավունքների վերոնշյալ ցանկն այսօր ընդունված է գրեթե բոլոր իրավական դպրոցների կողմից, սակայն դրանցից մեկի առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի մարդու իրավունքների երրորդ սերնդին պատկանելության հիմնահարցի մասով միանշանակ համաձայն լինել չի կարելի: Առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը յուրաքանչյուր մարդու իրավունքն է: Տվյալ պարագայում իրավունքի սուբյեկտը մարդն է, անհատը, ով օգտվում է իր երկրի սահմանադրությամբ, օրենսդրությամբ և անգամ միջազգային իրավունքով երաշխավորված բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքից: Անհնար է մարդուն առանձնացնել շրջակա միջավայրից, իսկ առողջ շրջակա միջավայրում ապրելու մարդու իրավունքը նրա անօտարելի իրավունքն է: Այն ներկայումս օժտված է առաջնայնությամբ, քանզի էկոլոգիական աղետի հետևանքով մարդկության հնարավոր վախճանի փաստը նկատի ունենալով մարդու իրավունքների մասին խոսքը զավեշտալի կհնչի: Մարդու բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքն ունի վեր-ազգային բնույթ:

Էկոլոգիական իրավունքները որպես մարդու և քաղաքացու բնական և հիմնական իրավունքներ, սուբյեկտիվ են: Դրանք չեն շնորհվում պետության կողմից և պատկանում են բոլոր մարդկանց առանց ռասսայական, սեռական, լեզվական, կրոնական, քաղաքական կամ այլ խտրականության, անկախ նրանց ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Դրանց ծագման համար բավարար է միայն մարդու ծննդյան փաստը: Դրանք երաշխավորված են պետությունների սահմանադրություններով և միջազգային իրավունքով: Ինչպես նշվում է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածում, «...Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով որպես անմիջականորեն գործող իրավունք:»: Նույնաբնույթ իրավադրույթ-

137

ԿՀակոբյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ներ գոյություն ունեն նաև մյուս երկրների հիմնական օրենքներում:

Մարդու իրավունքները, ինչպես և էկոլոգիական իրավունքները, որպես անհատի ինքնագործունեության արդյունք, որպես ազատության, անհատի ինքնավարության և ինքնորոշման սահմանա-չափ, որպես պետության, հասարակության և այլ միավորումների կողմից մասնավոր կյանք ներթափանցելու արգելք, հանդիսանում են բնական, անօտարելի և հավասար բոլորի համար: Դրանք հիմնված են համամարդկային արժեքների վրա և կազմում են անհատի անօտարելի հատկանիշը:

Բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու անհատի սուբյեկտիվ իրավունքը դրսևորվում է նրա ապահով և անվտանգ բնակլիմայական պայմաններում գոյատևելով, բարենպաստ շրջակա միջավայրի երաշխավորմանը մասնակցելով, ինչպես նաև մյուսներից պահանջելով, որպեսզի նրանք պահպանեն իրավունքի այն նորմերը, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պահպանությանը, իսկ այդ իրավունքների խախտման կամ խախտման վտանգի դեպքում դիմել համապատասխան պետական և միջազգային մարմինների պաշտպանությանը:

Քաղաքացու սուբյեկտիվ իրավունքը ենթադրում է պետության պարտականությունը իրավասու անձին շնորհել նաև այդ իրավունքի պաշտպանության իրավազորություն: Եվ դա բնական է, քանզի սուբյեկտիվ իրավունքը, որը խախտման դեպքում ապահովված չէ պաշտպանության անհրաժեշտ միջոցներով, ըստ էության, հանդիսանում է «դեկլարատիվ իրավունք»: Այս դեպքում, թեև այն հռչակված է օրենքով, սակայն եթե պաշտպանված չէ պետական իրավա-պահպան միջոցներով, կարող է թողնվել զուտ հասարակության անդամների բարեխղճությանը և դրա ուժով ստանալ իրավունքի ապահովման բարոյական բնույթ, որին ենթարկվում են միայն հասարակության գիտակից անդամները [3]:

138

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԿՀակոբյան

Ներկա զարգացումների պայմաններում կարևորվում է պետության քաղաքական կամքը էկոլոգիական խնդիրների լուծման, իր միջազգային իրավական և սահմանադրական պարտականությունների կատարման և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի պաշտպանության գործում: Մարդու էկոլոգիական իրավունքները մարդու իրավունքների համակարգում բոլորովին նոր համալիր են: Դրանց հստակ սահմանումներից, բովանդակությունից, միջազգային-իրավական փաստաթղթերում կոդիֆիկացման մակարդակից են կախված էկոլոգիական անվտանգության ապահովման խնդիրները, շրջակա միջավայրի պահպանությունը, ռացիոնալ բնօգ-տագործումը և կայուն զարգացման մոդելին անցումը: Ինչպես նշում են առանձին գիտնականներ, մարդու իրավունքների գոյություն ունեցող համակարգը կարող է նպաստել շրջակա միջավայրի պահպանության գործընթացին, սակայն բացառապես դրանց միջոցով շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության իրականացումը չի կարող տալ ցանկալի արդյունք: Խնդիրն այն է, որ էկոլոգիական իրավունքների առանձնացումը ոչ միայն այդ էկոլոգիական շահերը կրողի անհատական պահանջմունքների բավարարման գործիքն է, այլև ծառայում է շրջակա միջավայրի վիճակի որպես հանրային բարիքի, պահպանության և վերականգնման գործիք [4]:

Էկոլոգիական տեսակետից մարդու իրավունքների առկա համակարգը մեկնաբանելու միտմանը զուգահեռ սկսվեց մարդու առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի որպես մարդու իրավունքների ինքնուրույն կատեգորիայի, ձևավորման գործընթացը: Այդ միտումներն ակնառու դարձան դեռևս անցյալ դարի 70-ական թվականներին, երբ սկիզբ առավ միջազգային իրավունքի այսպես կոչված «էկոլոգիզացիան»: Իսկ 80-ականներին, մարդու առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքից բացի, առաջ քաշվեցին նաև շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատ-

139

ԿՀակոբյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

չելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության, նշված ոլորտում արդարադատության մատչելիության իրավունքները: Առաջին միջազգային փաստաթուղթը, որտեղ իր արտահայտությունը գտավ էկոլոգիական իրավունքների հայեցակարգը, Բնության համաշխարհային դաշնագիրն է (1982թ.), որում ամրագրված է, որ յուրաքանչյուր մարդ, իր երկրի օրենսդրությանը համապատասխան, շրջակա միջավայրին անմիջապես վերաբերող հարցերի կապակցությամբ պետք է հնարավորություն ունենա անհատապես կամ կոլեկտիվ կերպով մասնակցել որոշումների մշակման գործընթացին, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասի պայմաններում պետք է իրավունք ունենա դրա վերականգնման համար օգտագործել բոլոր հնարավոր միջոցները1:

Մարդու իրավունքների ժամանակակից միջազգային իրավունքը ձևավորվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում ընդունված փաստաթղթերի ընդուն-մամբ: Խոսքը 1948թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչա-կագրի, 1966թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի (կից ընդունված երկու ֆակուլտատիվ արձանագրություններով), 1966թ. Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի (կից ընդունված կամընտ-րային արձանագրությունով), ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. եվրոպական կոնվենցիայի մասին է: Հարկ է ընդգծել, որ դրանցում ոչ միայն ուղղակիորեն ամրագրված չէ մարդու շրջակա միջավայրի իրավունքը, այլև թեկուզ անուղղակի կերպով չի հիշատակվում կապը մարդու ավանդական իրավունքների և շրջակա միջավայրի իրավունքի միջև: Սակայն, անկախ այս փաստից, հետագայում միջազգային կազմակերպությունները և դատական ատյանները, այդ միջազ-

1 World Charter for Nature, A/RES/37/7, 28 October 1982, http://www.un.org/documents/ga/res/37/a37r007.htm

140

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԿՀակոբյան

գային իրավական փաստաթղթերի իմպլեմենտացիայի արդյունքները հաշվի առնելով, դրանցում ամրագրված մարդու իրավունքների լայնածավալ մեկնաբանության հիման վրա հստակորեն բացահայ-տեցին նաև մարդու իրավունքների էկոլոգիական բաղադրիչը: Որպես նման մեկնաբանության հիմք հանդիսացավ, օրինակ, այն, որ 1948թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածը սահմանում է մարդու կյանքի, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, իսկ վերջինիս 25-րդ հոդվածը հստակեցնում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի այնպիսի կենսական պայմանների, որոնք անհրաժեշտ են առողջության և նրա ու նրա ընտանիքի բարեկեցության ապահովման համար: Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների դաշնագրում էլ սահմանված է յուրաքանչյուր մարդու ֆիզիկական և հոգեբանական առողջության հասանելի բարձրագույն մակարդակի իրավունքը, որին հնարավոր է հասնել հենց արտաքին միջավայրի հիգիենայի բոլոր ասպեկտների բարելավման պայմաններում: Նշված իրավա-դրույթի թեկուզ հպանցիկ մեկնաբանությունը ենթադրում է, որ առողջության իրավունքը պետությունից պահանջում է այնպիսի միջոցառումների ձեռնարկում, որոնք կպաշտպանեն քաղաքացիներին «անառողջ» շրջակա միջավայրից, և այնպիսի որակի շրջակա միջավայրի ապահովում, որը բարենպաստ կլինի մարդու ֆիզիկական և մտավոր բարեկեցության համար:

Մարդու իրավունքների հանրաճանաչ դասակարգման մեջ էկոլոգիական իրավունքների հատուկ տեղը պայմանավորված է նրանով, որ դրանք իրենց արտահայտությունն են գտնում մարդու իրավունքների համակարգի բոլոր ինստիտուտներում: Անձնական իրավունքները կանխորոշում են մարդու, նրա առողջության և գույքի նկատմամբ անօրինական միջամտությունից պաշտպանվածու-թյունը, օրինակ շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից

141

ԿՀակոբյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

պաշտպանության իրավունքը: Քաղաքական իրավունքները ներառում են, օրինակ, էկոլոգիական կարևոր որոշումների կայացման գործընթացին մասնակցության իրավունքը: Մշակութային իրավունքները ենթադրում են մարդու էկոլոգիական մշակույթի մակարդակի աճ: Մարդու սոցիալական և տնտեսական իրավունքները կոչված են ապահովելու նրա համար արժանապատիվ կենսամակարդակ հաշվի առնելով էկոլոգիական բնութագրիչները, էկոլոգիական կրթության իրավունքը և այլն:

Մարդու էկոլոգիական իրավունքների տեղի և դերի հիմնա-խնդրի կապակցությամբ միջազգային էկոլոգիական իրավունքի դոկտ-րինում այսօր գոյություն ունի երեք հիմնական մոտեցում. առաջին էկոլոգիական նպատակներին հասնելու համար գոյություն ունեցող իրավունքների օգտագործում, երկրորդ շրջակա միջավայրի պաշտպանության տեսակետից գոյություն ունեցող իրավունքների վերանայում, երրորդ էկոլոգիական բնույթի նոր իրավունքների ստեղծում:

Առաջին խմբին հարող գիտնականների համոզմամբ ժամանակակից միջազգային իրավունքն այսօր ստեղծել է միջազգային այնպիսի կառուցակարգեր, որոնք շրջակա միջավայրի պաշտպանության գործում խաղում են արդեն էական դերակատարություն: Եվ եթե արդեն գոյություն ունեցող իրավական պահանջները բարեխղճորեն կատարվեն, ապա դրանք այնքան արդյունավետ են, որ նոր նորմերի ստեղծումը լավագույն դեպքում ավելորդ է, իսկ վատագույն դեպքում ոչ կառուցողական: Կարծում ենք, այս գիտնականների դիրքորոշումը բավական կառուցողական է: Իսկապես, միջազգային մակարդակում գոյություն ունեցող իրավունքները բավական շատ են և հստակ, և եթե իրավակիրառողներն առավել մեծ ուշադրություն դարձնեն գոյություն ունեցող միջազգային փաստաթղթերի բովանդակությանը և ազգային օրենսդրություններում դրանց նորմերի ներառմանը, շրջակա միջավայրի պաշտպանությունը կիրականացվի «ինքն

142

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԿՀակոբյան

իրեն»: Այլ կերպ ասած, էկոլոգիական իրավունքները կարող են առանց մեծ բարդությունների ներառվել մարդու իրավունքների միջազգային իրավունքի համակարգում քաղաքացիական և քաղաքական իրավունքների իրացման միջոցով:

Գիտնականների երկրորդ խումբը գտնում է, որ մարդու իրավունքների ոլորտում գոյություն ունեցող չափորոշիչները բավարար չեն առանց այդ իրավունքների համապատասխան կոնվենցիոն կանոնների մեկնաբանության և կիրառման: Հետևաբար, մարդու իրավունքների ոլորտում գոյություն ունեցող չափորոշիչները պետք է վերանայվեն էկոլոգիական շահերի համատեքստում, քանզի դրանց ձևավորման պահին մարդու նմանատիպ իրավունքներ դեռ չեն եղել: Երրորդ խմբի ներկայացուցիչները գտնում են, որ եթե մարդու գոյություն ունեցող իրավունքները կատարվեն ամբողջ ծավալով, կարող են էականորեն նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանն ինչպես գլոբալ, այնպես էլ տեղական մակարդակներում, բայց-ևայնպես, միայն դրանց միջոցով հնարավոր չի լինի հասնել ցանկալի արդյունքների: Այս առումով պետք է համաձայնվել այն դիրքորոշման հետ, որ մարդու իրավունքների ոլորտում գոյություն ունեցող չափորոշիչները միայն անուղղակի կերպով են առնչվում շրջակա միջավայրի հիմնախնդիրներին, ցանկալի է դրանք ավելի հստակեցնել, և որ էկոլոգիական հիմնախնդիրների լուծման առաջարկվող մեխանիզմները բավականաչափ ճկուն չեն, հետևաբար անհրաժեշտ է հենց անմիջականորեն շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող նորմի նախատեսում [5]:

Մենք կիսում ենք գիտնականների այն կարծիքը, որ անհրաժեշտ է էկոլոգիական իրավունքներն առանձնացնել որպես մարդու իրավունքների ինքնուրույն խումբ: Եվ դա ծառայում է նաև բարենպաստ շրջակա միջավայրի վիճակի որպես հանրային բարիքի, պահպանության և վերականգնման գործիք: Իսկապես, եթե բավական դժվար,

143

ԿՀակոբյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

կարելի է ասել նույնիսկ անշնորհակալ զբաղմունք կլինի փորձելը մարդու կրթության իրավունքի միջոցով լիարժեք երաշխավորել նրա ամուսնության և ընտանիք կազմելու իրավունքը, ապա անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը հանդիսանում է բոլոր մյուս իրավունքների տրամաբանական հիմքը: Այս առումով տեղին է հիշատակել «Գաբչիկովո-Նադմարոշ» գործով ՄԱԿ Միջազգային դատարանի փոխնախագահ Կ.Գ. Վեերամանտրիի հատուկ կարծիքը, որում նա ընդգծում է, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը մարդու իրավունքների ժամանակակից դոկտրինի կարևոր բաղադրիչն է: Ըստ նրա շրջակա միջավայրի պաշտպանությունը մարդու բազմաթիվ իրավունքների համար sine qua non1 է, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասը կարող է հանգեցնել մարդու բոլոր իրավունքների խախտմանը [6]:

Վերջին ժամանակներս, առավել ընդգծելու համար շրջակա միջավայրի պաշտպանության նշանակությունը մարդու համար, բավական լայն տարածում ստացավ նաև Համընդհանուր էկոլոգիական սահմանադրության մշակման և ընդունման նպատակահարմարության հարցը: Բնական է, որ այդ փաստաթուղթը կարող է անվանվել և Երկրի էկոլոգիական սահմանադրություն, և ՄԱԿ անվտանգ շրջակա միջավայրի մասին կոնվենցիա կամ էլ ցանկացած այլ կերպ: Դրական է, որ իրավական բոլոր դպրոցների ներկայացուցիչները կարևորում են ՄԱԿ շրջանակներում նմանատիպ միասնական ակտի, ինչպես նաև այդ ակտի հայեցակարգի ընդունման մեթոդաբանական հիմքի անհրաժեշտությունը և նշանակությունը [7, с. 23]: Մեր կողմից կարող ենք հավելել, որ այս ակտը պետք է հնարավորինս սպառիչ կերպով պարունակի պատմական այս փուլում նոր հրամայական դարձած մարդու և քաղաքացու էկոլոգիական իրավունքները և պարտականությունները:

1 Լատ. պայման, առանց որի հնարավոր չէ գործել:

144

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԿՀակոթյան

Միասնական էկոլոգիական փաստաթղթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ համաշխարհային հանրությունը դեռևս չի ձևավորել էկոլոգիական անվտանգության ապահովման արդյունավետ կազմակերպա-իրավական կառուցա-կարգեր, ինչի պատճառները չպետք է փնտրել ընդունված միջազգա-յին-իրավական ակտերի քանակի պակասության մեջ: ՄԱԿ հեղինակավոր հրատարակություններից մեկում տեղ գտած շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ կնքված բազմակողմ միջազ-գային-իրավական փաստաթղթերի թիվն անցնում է 238-ից (2003թ. դրությամբ), իսկ էկոլոգիական բնույթի երկկողմ ակտերի թիվը հասնում է մի քանի հազարի [7, с. 23]:

Երկրի էկոլոգիական սահմանադրության հիմնական մեթոդաբանական հիմքը պետք է կազմի մարդու անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի և այլ էկոլոգիական իրավունքների դոկտրինը: Մինչդեռ պետք է ափսոսանքով նշել, որ մինչ օրս մարդու անվտանգ շրջակա միջավայրում ապրելու իրավունքն ուղղակիորեն և հստակ ոչ մի ունիվերսալ միջազգային իրավական փաստաթղթում անմիջականորեն ամրագրված չէ: Եվ դա պարադոքս է [7, с. 24]:

Կարծում ենք նշված իրավիճակը պետք է բացատրել նրանով, որ մարդու իրավունքների նախորդ սերունդների իրավունքների ամրագրման ժամանակ էկոլոգիական հիմնախնդիրներն աշխարհում չունեին այն սրությունը, ինչ այժմ: Այսօր ձևավորված առողջ շրջակա միջավայրի իրավունքը, ինչպես նաև էկոլոգիական այլ իրավունքները բոլորովին նոր և ինքնուրույն իրավունքներ են: Դրանք, որոնք էությամբ և անհատական են, և կոլեկտիվ, միաժամանակ պատկանում են և յուրաքանչյուր մարդու, և կրում են համամոլորակային բնույթ: Կոլեկտիվ իրավունքները չեն նվազեցնում անհատի իրավունքներն ու ազատությունները: Դրանք միմյանց հետ փոխկապակցված են, թեև էությամբ բավական տարբեր են: Անհատական

145

ԿՀակոբյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

իրավունքները մարդու բնական իրավունքներն են, դրանք նրան շնորհված են ի ծնե որպես մարդու կեցության կարևոր արժեք: Կոլեկտիվ իրավունքները բնական չեն, քանզի ձևավորվում և հղկվում են այս կամ այն հասարակության կամ քաղաքակրթության կայաց-ման պայմաններում: Մարդու էկոլոգիական իրավունքներն իրենց հույժ կարևորությամբ, համամոլորակային նշանակությամբ բոլորովին այլ կատեգորիա են: Առանց դրանց ավելորդ է խոսել առհասարակ մարդու կյանքի և զարգացման երաշխիքների մասին:

Մարդու էկոլոգիական իրավունքները պետք է համարել նաև նոր չորրորդ սերնդի իրավունքներ: Այսօր արդեն եկել է նոր սերնդի իրավունքներ ստեղծելու ժամանակը: Կարծում ենք մարդու իրավունքների չորրորդ սերունդը միտված է լինելու նոր մարտահրավերների պայմաններում մարդու և Երկիր մոլորակի էկոհամակարգերի պաշտպանությանը: Դրանում պետք է ամփոփվեն այնպիսի իրավունքներ, որոնց պաշտպանության թիրախում կլինի ոչ միայն մարդն իր առողջությամբ, բարեկեցությամբ, այլև բնական աշխարհը որպես երկրագնդի ամենախոցելի կետը: Չորրորդ սերնդի իրավունքները պետք է ընկալվեն որպես համամոլորակային, դրանք պետք է կարևորվեն ճիշտ այնպես, ինչպես կյանքի իրավունքն է: Եթե փորձենք տուրք տալ զգացմունքներին, ապա կարող ենք վստահաբար պնդել, որ մարդ արարածը, թերևս, կարող է ապրել առանց որոշ տնտեսական, սոցիալական կամ այլ իրավունքների, բայց առանց մաքուր օդի և մաքուր ջրի չի կարող ապրել:

Ապրիլ, 2014թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Права человека, Учебник, отв. ред. Е.А. Лукашева, 2-е издание, переработанное, Норма, Инфра-М, М. 2011, с. 147.

2. Права человека как фактор стратегии устойчивого развития, отв. ред. Е.А. Лукашева, М., Издательство Норма, 2000, с. 22.

146

«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ԿՀակոբյաե

3. Грибанов В.П, Пределы осуществления и защиты гражданских прав, М., 1972, с. 153.

4. Солнцев А.М, Современное международное право о защите окружающей среды и экологических правах человека, М., Книжный дом «Либроком», 2013, с. 13.

5. М.Н. Копылов, А.М. Солнцев, Экологические права в системе международнопризнанных прав человека, «Государство и право», 2010, №3, с. 23-32.

6. Краткое изложение решений консультативных заключений и постановлений Международного Суда, 1997-2002гг. ST/LEG/SER.F/1/Add.2, http://www.icj-cij.org/homepage/ru/ files/sum_1997-2002.pdf

7. Шемшученко Ю. С., Экологическая конституция Земли: Концептуальные подходы, Государство и право, 2008, N6.

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՐԺԵՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ

Կարիեե Հակոբյան

Ամփոփագիր

Հոդվածը նվիրված է մարդու իրավունքների միջազգային իրավունքի համակարգում մարդու էկոլոգիական իրավունքների դերին և դրանց արժևորման խնդրին:

Մանրամասն անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների երեք սերունդներին, առաջարկվել է ստեղծել նոր' չորրորդ սերնդի իրավունքների համակարգ, որում ներառված կլինեն մարդու էկոլոգիական իրավունքները: Չորրորդ սերնդի իրավունքները պետք է ընկալվեն որպես համամոլորակային բնույթի իրավունքներ, որոնք պետք է կարևորվեն ճիշտ այնպես, ինչպես կյանքի իրավունքն է:

147

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԿՀակոբյան

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (55), 2014թ.

ДИНАМИКА СИСТЕМНОГО РАЗВИТИЯ МЕЖДУНАРОДНОГО ПРАВА В ОБЛАСТИ ПРАВ ЧЕЛОВЕКА И ПРОБЛЕМА ЗНАЧИМОСТИ МЕЖДУНАРОДНОГО ЭКОЛОГИЧЕСКОГО ПРАВА

Карине Акопян

Резюме

Статья посвящена роли экологических прав человека в системе международного права и вопросу их значимости. Подробно рассмотрены три «поколения» прав человека, предлагается создать систему прав четвертого поколения, куда войдут и экологические права человека. Права четвертого поколения должны восприниматься в качестве прав общепланетарного типа и им должно придаваться точно такое же значение, как и праву на жизнь.

SYSTEMIC DEVELOPMENT DYNAMICS OF HUMAN RIGHTS INTERNAIONAL LAW AND THE ISSUES OF VALUING THE INTERNATIONAL ENVIRONMENTAL RIGHTS

Karine Hakobyan

Resume

The article discusses the role and valuation of human environmental rights in the system of human rights.

The three generations of human rights are explored in detail and a fourth generation human rights system is proposed. The fourth generation rights have to be perceived as all-planetary rights, which have to be valued the same way as the right to live.

148

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.