Научная статья на тему 'Երեխաների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը Ժամանակակից մանկավարժության մեջ'

Երեխաների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը Ժամանակակից մանկավարժության մեջ Текст научной статьи по специальности «Науки об образовании»

CC BY
2008
308
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по наукам об образовании, автор научной работы — Աիդա Թոփուզյաե

Հոդվածում քննարկվում է երեխաների իրավունքների պաշտպանության ևզարգացման ապահովման հիմնախնդիրը, որը հումանիստական դաստիարա-կության առանցքային խնդիրներից մեկն է, վերլուծվում են ՀՀ-ում այդ ուղղու-թյամբ կատարված քայլերը, վեր են հանվում այն հարցերը, որոնցով պետք էզբաղվի ժամանակակից մանկավարժությունը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

21 век поставил новые задачи перед человечеством, важнейшей из которых является задача построения мира, пригодного для детей. Мы должны осознать, что сегодняшние инвестиции в проблемы детей – это завтрашний мир, стабильность, безопасность и устойчивое развитие. Сегодняшнее поколение детей должно почувствовать и увидеть все те изменения, которые делаются для них. С другой стороны, они должны иметь возможность принимать участие в жизни общества и принятии тех решений, которые затрагивают их интересы, с учетом их возраста и возможностей. Перед современной педагогикой поставлены серьезные задачи – должен быть услышан голос детей, необходимо постоянно повышать уровень гражданского и юридического воспитания детей, построить более добрую по отношению к детям школу, устранить социальную изоляцию детей, создать в системе образования возможности для удовлетворения потребностей и интересов детей. Всеми этими проблемами обусловлено качество образования, а от этого зависит воспитание таких качеств будущих граждан, как активность, ответственность, умение совмещать права и обязанности.

Текст научной работы на тему «Երեխաների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրը Ժամանակակից մանկավարժության մեջ»

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Աիդա ԹոՓուզյաե

Հոդվածում քննարկվում է երեխաների իրավունքների պաշտպանության և զարգացման ապահովման հիմնախնդիրը, որը հումանիստական դաստիարակության առանցքային խնդիրներից մեկն է, վերլուծվում են ՀՀ-ում այդ ուղղությամբ կատարված քայլերը, վեր են հանվում այն հարցերը, որոնցով պետք է զբաղվի ժամանակակից մանկավարժությունը:

Այսօր մանկության արժեքը, դրա պաշտպանության անհրաժեշտությունը հիմնվում են 1989թ. ընդունված միջազգային փաստաթղթի' «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի վրա: Քաղաքակիրթ մարդկությունն այս փաստաթղթի ընդունմանը հասավ քայլ առ քայլ: 1924թ. Ազգերի լիգայի շրջանակում ընդունվեց երեխաների իրավունքների մասին Ժնևյան հռչակագիրը: 1948թ. ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունեց երեխաների իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1990թ. նրա կողմից ընդունվեց նաև երեխաների իրավունքների պաշտպանության և զարգացման ապահովման մասին համաշխարհային հռչակագիրը: 2002թ. Նյու Յորքում գումարվեց ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, որը բացառապես նվիրված էր երեխաների հիմնախնդրին: Այն առաջ քաշեց «Կառուցենք երեխաների կյանքի համար պիտանի աշխարհ», «Կրթության և առողջապահության ոլորտներում ներդրումները կայուն զարգացման հիմքն են», «Կրթությունը ներդրում է և ոչ թե սպասում», «Մանկության զարգացումից դեպի մարդկության զարգացում» և այլ կարգախոսներ: Նստաշրջանի ամփոփիչ փաստաթղթում և առաջիկա տասնամյակի միջոցառումների ծրագրում ընդգծվում է այն միտքը, որ երեխաների ներկա սերունդը պետք է զգա և տեսնի այն բոլոր փոփոխությունները, որոնք կատարվում են իր սերնդի համար, որ անհրաժեշտ է այդ փոփոխությունների իրականացմանը, իրենց կյանքի վերափոխմանը մասնակից դարձնել նաև երեխաներին: Նստաշրջանի բացման արարողության ժամանակ ՄԱԿ գլխավոր քարտուղար Քոֆի Անանը նշեց. «Մենք պետք է լսենք երեխաների ձայնը և ապահովենք նրանց մասնակցությունը: Երեխաները և պատա-

158

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա.Թոփուզյաե

եիեերը ստեղծագործող քաղաքացիներ եե և ընդունակ եե մեծերին օգնել բոլորի համար ավելի լավ ապագա կառուցելու գործում: Մենք մեծերս, պետք է հարգեեք նրանց կարծիք հայտնելու իրավունքը և իրենց կյանքին վերաբերող բոլոր հարցերի լուծմանը մասնակցելու իրավունքը ելնելով նրանց տարիքից և հասունության մակարդակից» [1]:

Նստաշրջանին մասնակցում էին եաև ՄԱԿ անդամ բոլոր երկրեերի երեխաների ներկայացուցիչները և ավագներին զուգահեռ անցկացրին երեխաների համաժողով, կլոր սեղաններ և այլն:

Այս բոլոր փաստաթղթերը մենք դեռևս պիտի հաղթահարենք, եթե ուզում ենք հաստատել, որ մեր' մեծահասակների աշխարհն արդար է ոչ թե խոսքով, այլ գործով:

Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 1992թ. հունիսի 1-իե: Այն մեծ դեր է խաղացել և շարունակում է խաղալ կրթության գործընթացի հումաեացմաե գործում: Ի տարբերություն երեխաների իրավունքների մասին նախկին փաստաթղթերի, կոնվենցիան իրավականորեն պարտավորեցնող գործիք է և ստորագրող երկրեերի կառավարություններին պարտավորեցնում է կարևորել երեխաների հիմնահարցերը: Այն ընդգծում է, որ մաեկություեե անպաշտպան է և մեծերի օգնության ու աջակցության կարիքն ունի, ուստի ավագները պատասխանատու եե երեխաների ճակատագրի համար, և կոչ է անում հաշվի առնել, որ մարդու զարգացումն ու կայացումը տեղի եե ունենում հենց մանկական տարիներին:

Կոնվենցիայում շարադրվում եե երեխաների իրավունքները, հատուկ կարիք ունեցող երեխաների իրավունքները, մեծ տեղ է տրվում դպրոցական կարգապահությանը' որպես երեխաների աեվտաեգությաե երաշխիք: Մի շարք հոդվածներում պահանջվում է մեկեարկայիե հավասար պայմաններ ստեղծել կրթություն ստանալու գործընթացում և այլն:

Ժամանակակից օրենսդրության մեջ երեխայի իրավունքները դիտվում եե որպես մարդու իրավունքների բաղկացուցիչ մաս: Մեր հանրապետությունը «Երեխայի իրավունքների մասին» օրենքն ընդունել է 1996թ. մայիսի 21-իե: Օրենքը մի կողմից սահմանում է երեխայի իրավունքները, մյուս կողմից ամրագրում է պետության, համապատասխան մարմինների ու քաղաքացիների պարտականությունը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում: Մասնավորապես, մեր օրենքն ամրագրում է երեխայի կյանքի, անվան և քաղաքացիության, առողջության պահպանման, անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու, բռնությունից երեխաների պաշտպանության, երեխաների մտքի, խղճի ազատության, կրթության, ընտանիքում ապրելու, ընտանիքում երեխաների իրավունքները պաշտպաեելու, բնակության տարածության, ժառանգություն ստանալու, մշակութային արժեքներին հաղորդակց-

159

Ա.Թոփուզյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

վելու, աշխատանքի, հանգստի, միավորումներին անդամակցելու, անվտանգության ապահովման, պատվի և արժանապատվության պաշտպանության և այլ իրավունքներ: Այսինքն' օրենքը կյանքի բոլոր ոլորտներում երեխայի շահերի պաշտպանությանն ուղղված օրենսդրական նորմ է, որտեղ երեխան իրավունքի ինքնուրույն սուբյեկտ է, և քանի որ, ի տարբերություն մեծերի, հատուկ պաշտպանության կարիք ունի, ուստի պետությունը ոչ միայն սահմանում է հատուկ իրավունքներ, այլև տալիս է դրանց իրականացման համար հատուկ երաշխիքներ:

Օրինակ, մեր երկրում երեխաների կրթության իրավունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, «Կրթության մասին» օրենքով: Սահմանադրության 36-րդ հոդվածը և «Կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածը հռչակում են, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի կրթության իրավունք, ընդ որում' հիմնական կրթությունը պարտադիր է, միջնակարգ կրթությունն անվճար է, իսկ բարձրագույն և այլ մասնագիտական կրթությունն իրականացվում է մրցութային հիմունքներով [2, 3]: 2003 թվականից պետական հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին պետությունն ապահովում է անվճար դասագրքերով (բացի օտար լեզվի և արվեստի առարկաներից): Արտակարգ ընդունակություններ ունեցող, տաղանդավոր երեխաներին պետությունն աջակցում է համապատասխան մակարդակի կրթություն ստանալու հարցում: Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում նաև հատուկ կարիք ունեցող երեխաների կրթությունն իրականացնելու համար: Սակայն իրավունք ունենալը մեկ բան է, այդ իրավունքից օգտվելու հնարավորությունները' այլ: Այսօր ողջ աշխարհում սուր է դրված կրթության հասանելիության խնդիրը: Մեր երկրում այն դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա: Հանրապետությունում այսօր դպրոցահասակ 6-10 տարեկան երեխաների 5%-ը, 11-15 տարեկանների 3%-ը դպրոց չի գնում: Ուսումը չի շարունակում հիմնական դպրոցն ավարտածների 40%-ը [4]: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնական պատճառը սոցիալական դրությունն է: Այդ խնդիրը լուծելու համար պետությունը որոշ քայլեր արել է. շրջանառության մեջ է դրվել «Երբ գալիս է սեպտեմբերը» ծրագիրը (երեխաներին ապահովում է հագուստով, կոշիկով, գրենական պիտույքներով): Յուրաքանչյուր դպրոցում աշակերտության 8%-ը ստանում է անվճար դասագրքեր, և դրանք տրվում են սոցիալապես անապահով և բազմանդամ ընտանիքների երեխաներին: Որոշակի աշխատանք է տարվել ուսումնական ծրագրերի ու դասագրքերի արդիականությունն ու որակական մակարդակը բարձրացնելու համար, մշակվել է ավագ դպրոցի հայեցակարգը, որը կնպաստի բարձր դասարանցիների ինքնաիրացմանը և այլն:

Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության

160

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա.Թոփուզյաե

հիմեախեդիրեերի լուծմանը մեծապես նպաստեց նաև ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 18-ին ընդունած «Երեխաների իրավունքների պաշտպանության 2004-2015թթ. գործողությունների ազգային ծրագիրը», որով հավաստվում է, որ մեր երկիրը պատրաստակամ է զբաղվել երեխայի պաշտպանության հարցերով և առաջնահերթ նշանակություն է տալիս դրանց [5]: Ծրագրի հիմքում ընկած են «Երեխաների կենսակայունության, պաշտպանության և զարգացման ապահովման» համաշխարհային հռչակագրի և 2002թ. ՄԱԿ երեխաների հարցերով գագաթաժողովի ընդունած «Բարենպաստ աշխարհ երեխաների համար» փաստաթղթի հիմնադրույթները: Ծրագիրն անդրադարձել է երեխաներին վերաբերող օրենսդրական, առողջապահական, կրթական, մշակութային, հանգստի, ժամանցի և այլ բնագավառներին: Ծրագրի իրականացումը մեծապես կարող է նպաստել հասարակության մեջ, դպրոցում և ընտանիքում երե-խա-մեծ հարաբերությունների հումանացմանը, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ երեխան արժեք լինի և նրան վերաբերող բոլոր հարցերը գտնվեն պետության, ՀԿ, ԶԼՄ, ոչ պետական սեկտորի և երեխաների հարցերով զբաղվող բոլոր կազմակերպությունների համակարգված աշխատանքի կենտրոնում: Երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում թերությունները դեռևս շատ են, փորձենք թվարկել դրանք.

• ՀՀ օրենսդրության մեջ կան դրույթներ, որոնք ներգործության ուժով համարժեք չեն և չեն բխում երկրի սոցիալ-տնտեսական պայմաններից' խոչընդոտելով երեխաների իրավունքների լիակատար իրականացմանը:

• Օրենսդրական դաշտը լցված է օրենսդրական ակտերով, վարչական տարբեր հրահանգներով ու կանոնակարգերով, որոնք իրարամերժ և հակասական բնույթ են կրում:

• Տարբեր լրատվամիջոցներով շարունակվում են ալկոհոլի, ծխախոտի գովազդները, մարդկային արժանապատվությունը նվաստացնող, բռնությունը քարոզող տեղեկատվության տարածումը:

• Բազմաթիվ չլուծված հիմնախնդիրներ կան' մուրացիկ, թափառաշրջիկ, հատուկ կարիք ունեցող երեխաների վաղ հայտնաբերման, առողջապահական, կրթական և սոցիալացման բնագավառներում:

• Բացակայում է հուվենալ (անչափահասների) արդարադատության համակարգը:

• Անբավարար է երեխաների վերակաեգեողակաե-առողջարաեայիե պրոֆիլակտիկ բուժման մակարդակը, սեռավարակների աճը զուգակցվում է նրանց երիտասարդացմամբ' երեխաների և մայրերի մոտ բարձր է սակավարյունությունը (26 և 16%):

• Հանրապետությունում չափազանց լուրջ է ջրի և օդի աղտոտվածության հարցը:

161

Ա.Թոփուզյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

• Չքավորության դեմ պայքարը դիտվում է որպես բարեգործություն, մինչդեռ դա պետք է դիտվի որպես պարտականություն:

• Առաջնային է մնում երեխաների կրթության որակի մատչելիության և դպրոցում ու բուհում բոլորի համար մեկնարկային հավասար հնարավորություններ ապահովելու խնդիրը:

• Երեխաների ազատ ժամանցն ու հանգիստը կազմակերպելու, թափառաշրջիկությունն ու մուրացկանությունը վերացնելու, անչափահասների շրջանում հակահասարակական երևույթները կանխարգելելու գործում մեծ դեր խաղացող արտադպրոցական հիմնարկների ֆինանսավորումը խիստ անբավարար է։

• Դեռևս ցածր են երեխաների իրավունքների մասին երեխաների, ուսուցիչների և ծնողների գիտելիքների մակարդակն ու տեղեկացվածությունը:

• Դեռևս գրանցվում են երեխաների նկատմամբ բռնության, նրանց բռնի աշխատեցնելու, երեխաների առևտրի ու վաճառքի դեպքեր:

Ծրագրի ընդունումից անցել է 5 տարի, սակայն դրա իրականացման տեմպերը լավատեսության հիմք չեն տալիս: Հասարակության մեջ երեխայի նկատմամբ վերաբերմունքը համարյա չի փոխվել, երեխաները շարունակում են դիտարկվել իբրև մեծահասակների կցորդ և չեն մասնակցում իրենց կյանքին վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը: Այս ամենի մասին նշվեց նաև ս/թ հունիսի 1-ին երեխաների պաշտպանության օրվան նվիրված կոնֆերանսում: Այնպես որ, դեռ շատ անելիքներ կան երեխաների հարցերով զբաղվող ինստիտուտներն ամրապնդելու, իրենց կյանքին վերաբերող բոլոր հարցերում երեխաների կարծիքը հաշվի առնելու իրավունքն իրագործելու, զանգվածային տեղեկատվության աղբյուրներից և տեխնիկայի նոր միջոցներից գրագետ օգտվելու համար պայմաններ ստեղծելու, դպրոցական ծրագրերն այն հաշվարկով վերանայելու, որ դրանք նպաստեն կյանքի հմտություններ ձեռք բերելուն, բժշկական և սանիտարահիգիենիկ լուսաբանման, խաղաղության, արդարության և հանդուրժողականության գաղափարների քարոզ-ման ուղղությամբ: Մենք մոռանում ենք, որ երեխաները նույնպես քաղաքացիներ են և նրանց զարգացմանն ուղղված ներդրումները երկրի ու նաև աշխարհի բարգավաճման գրավականն են:

Կրթության ոլորտում դեռ լուրջ անելիքներ կան երեխաների «սոցիալական մեկուսացման» հաղթահարման գործում: Շատ է խոսվում կրթության որակի մասին, սակայն հաշվի չի առնվում, որ որակ հասկացությունը օբյեկտիվ ցուցանիշների կողքին, ինչպիսին են նյութատեխնիկական ռեսուրսները, գործընթացը և արդյունքները, ունի նաև սուբյեկտիվ գործոն (դպրոցում բա-րոյաէթիկական մթնոլորտը, ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների

162

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա.Թոփուզյաե

բնույթը և այլն): Ճիշտ է, դրանք դժվար եե չափվում, սակայն մեծապես ազդում եե արդյունքի վրա և որոշում են, թե որքանով երեխան դպրոցում կստանա այն դրական փորձը, որն իրեն կօգնի ձևավորել ինքնավստահություն և օգտվել իր ազատությունից ապագա կյանքում: Դպրոցը պետք է երեխայի նկատմամբ լինի բարյացակամ: Երեխան պետք է հետաքրքրասիրություն դրսևորելու, հարցեր տալու և պատասխաններ ստանալու, վիճելու և համաձայնվելու, ինքն իրեն ստուգելու և սխալներ գործելու, իմանալու և չիմանալու, ստեղծագործե-լու և անմիջական լինելու, ճանաչվելու և հարգվելու իրավունք ունենա:

Մշտապես բացակայող, երկտարեցի, դպրոցից դուրս մնացած երեխաների հետ մեր զրույցները ցույց են տվել, որ նրանք բոլորն էլ զգացել են, որ իրենց գոյությունը դպրոցում անցանկալի է: Նրանք ասում են, որ ուսուցիչները ոչ միայն իրենց չեն սիրում, այլև շատ հաճախ ծաղրում են, նվաստացնում, դասընկերներն իրենց հետ չեն խաղում, որքան էլ սովորում են, ինչպես էլ պատասխանում են, երեքից բարձր գնահատական չեն ստանում: Եթե դպրոցում նման մթնոլորտ է տիրում, պարզ է, որ երեխաները կշարունակեն դպրոցից դուրս մնալ, իսկ դա կտանի սոցիալական մեկուսացման:

Սոցիալական մեկուսացումն ունի երկու ասպեկտ: Առաջինը երեխաների ինքնամեկուսացումն է (բացակայությունները, դպրոցը վաղաժամկետ թողնելը) և մեկուսացումը, որին դպրոցն է ենթարկում երեխաներին, օրինակ անկարգապահության, ցածր առաջադիմության պատճառով թույլերի դասարան տեղափոխելը, որը նույնպես կարող է ցածր ինքնագնահատման կամ դպրոցից հեռանալու պատճառ դառնալ:

Դպրոցից հեռանալը նույնպես հանգեցնում է նյութական միջոցների ոչ ռացիոնալ ծախսման: Համաշխարհային բանկի գնահատմամբ, կրթության համար նախատեսվող միջոցների 20%-ը ծախսվում է երկտարեցիության կամ բացակայությունների ու դպրոցն ուսումնական տարվա կեսից թողածների վրա [6]:

Ուսումնասիրելով վերջին 15 տարիներին երեխաների իրավունքների և, մասնավորապես, կրթության իրավունքի իրացմանն ու պաշտպանությանը նվիրված համաշխարհային համաժողովների նյութերը (Ջոմթյիեն - 1990թ., Խալամանիո - 1994թ., Դակար - 2000թ., Բեռլին - 2001թ., ՄԱԿ Գլխավոր ասամբլեա - 2002թ., Սարաևո - 2004թ.) և «Հազարամյակների մարտահրավերների հռչակագիրը», առանձնացրել ենք հետևյալ սկզբունքները, որոնք կարող են նպաստել կրթության հումանացմանը և երեխաների իրավունքների իրականացմանը.

• Մանկությունը երեխայի կյանքն է և ոչ թե կյանքին նախապատրաստելու ժամանակաշրջանը:

• Երեխայի ձայնը պետք է լսելի լինի, նա պետք է մասնակցություն ունենա իր կյանքին վերաբերող բոլոր հարցերի լուծմանը և կազմակերպմանը

163

Ա.Թոփուզյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

իր տարիքի և հնարավորությունների չափով:

• Երեխայի կյանքն անընդհատ պետք է բարելավվի. նա պետք է հավասար մեկնարկային հնարավորություններ ունենա ընդգրկվելու ակտիվ ուսումնառության մեջ' իր կյանքի ցանկացած փուլում։

• Ավագ սերունդը պարտավոր է մանուկների կյանքի համար պիտանի աշխարհ կառուցել։

• Կրթությունն իրականացնող ամենակարևոր օղակը դպրոցը, պետք է հարմարվի երեխաների կարիքներին, պահանջմունքներին և հետաքրքրություններին։

Ելնելով վերոնշյալից կարծում ենք, որ անհրաժեշտ է լրացում կատարել «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքում [7]։ Հոդված 21-ից հետո պետք է ավելացնել «Երեխայի ձայնի իրավունքը» հոդվածը, որը կարող է ունենալ հետևյալ շարադրանքը. «Յուրաքանչյուր երեխա ունի ձայնի, կարծիք արտահայտելու, որոշում ընդունելու իրավունք: Ընտանիքը, դպրոցը, պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի մասնակցությունն իր կյանքին և շրջապատին վերաբերող բոլոր հարցերի քննարկմանը և որոշումների ընդունմանը»:

Ինչպես արդեն նշեցինք, Հայաստանը ՄԱԿ երեխաների իրավունքների կոնվենցիային միացել է 1992թ.: Սակայն այդ փաստաթղթի քարոզման, երեխաների իրավունքների գաղափարները տարածելու, ուսուցանելու գործընթացն իրականում սկսվել է 1998 թվականից հետո միայն:

2001թ. սեպտեմբերից Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-10-րդ դասարաններ մուտք գործեցին «Իրավունք» առարկայա-շարը կազմող երեք նոր առարկաներ: Դրանք են.

«Մարդու իրավունքներ» - 8-րդ դասարանում «Քաղաքացիական կրթություն» - 9-րդ դասարանում «Պետություն և իրավունք» - 10-րդ դասարանում։

Դրանով իսկ իրավունքի դասավանդումն առանձին ծրագրերի ու հոսքերի մակարդակից բարձրացավ համակարգված և կանոնավոր դասավանդման աստիճանի: Աշակերտները մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության, պետության և իրավունքի տեսության և իրավունքի առանձին ճյուղերի վերաբերյալ ամբողջական պատկերացում են ստանում, իսկ դա նշանակում է մեկ-երկու տարուց արդեն մեր երկրի լիիրավ քաղաքացիներ են պատրաստվում:

Առանձին դիտողություններով հանդերձ, դասագրքերը դրականորեն ընդունվեցին ուսուցչության կողմից, ինչը, կարծում ենք, լավ հիմք կարող էր դառնալ հաջորդ հրատարակությունները նախապատրաստելիս: Սակայն նոր

164

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա.Թոփուզյաե

կրթակարգի համաձայն այդ առարկաներն ինտեգրվում եե «Հասարակագիտություն» առարկայի մեջ, որը նախնական գիտելիքներ պետք է տա նաև իրավագիտությունից [8]: Մտավախություն կա, որ այս դեպքում մենք հետքայլ ենք անում և կորցնում արդեն ունեցածը: Այս մտավախությունը փարատելու համար անհրաժեշտ է առարկայի ծրագիրն ու դասագիրքը մշակելիս օգտագործել քաղաքացիական կրթության և երեխաների իրավունքների դասավանդման ուղղությամբ կուտակված փորձը, պահպանել կիրառված ինտեր-ակտիվ մեթոդների խումբը, որոնք սովորեցնում են երեխային սեփական կարծիք ձևավորել և արտահայտել, հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել այլ երեխաների կարծիքների նկատմամբ, տարբեր իրավիճակներում որոշում ընդունել և այլն, քանի որ նման մեթոդներով դասավանդումը նպաստում է նաև հաղորդակցվելու, քննադատաբար մտածելու, վերլուծելու, համեմատելու, եզրակացություն անելու, ոչ ասելու հմտությունների և մի շարք անձնային որակների ձևավորմանը, ինչպիսին են հանդուրժողականությունը, քաղաքացիությունը, օրինապաշտությունը և այլն:

21-րդ դարը նոր խնդիրներ է դնում մարդկության առջև, դրանցից կարևորագույնը երեխաներին հարմար աշխարհ կառուցելու խնդիրն է, այսինքն' երեխաների իրավունքների պաշտպանությունը նոր իմաստ է ստանում, ուստի անհրաժեշտ է հստակեցնել և զարգացնել այդ բնագավառի իրավական դաշտը, բացառել տանը, դպրոցում, փողոցում ֆիզիկական և սեռական բռնության ցանկացած դեպք, ավելացնել ներդրումները երեխաների զարգացման գործում, համակարգել երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող պետական և հասարակական բոլոր կազմակերպությունների աշխատանքը, բարելավել ընտանիքի սոցիալական վիճակը, որպեսզի յուրաքանչյուր երեխա ապրի իր ընտանիքում, դպրոցները, քաղաքները, գյուղերը հարմարեցնել երեխաների կյանքին, լսել նրանց ձայնն ու կարծիքն իրենց կյանքին վերաբերող որոշումներ ընդունելիս. ստեղծել մեխանիզմներ' ինտեգրացման և գլոբալացման գործընթացները երեխաների համար անցավ դարձնելու նպատակով, բոլոր բնագավառներում երեխաների համար հավասար մեկնարկային հնարավորություններ ստեղծել, մեխանիզմներ գտնել երեխաների սոցիալական օտարացումը կանխելու համար (նախադպրոցահասակ երեխաների զարգացմանը, դպրոցին պատրաստ լինելը երաշխավորելը, ռիսկի խմբի, հատուկ կարիք ունեցող երեխաների համար դպրոցն ավելի «ընկերասեր դարձնելը», թույլ սովորողներին և դպրոցից դուրս մնացած երեխաներին երկրորդ հնարավորություն տալը) և, վերջապես, հանրապետությունում ստեղծել երեխաների իրավունքների պաշտպանի ինստիտուտ:

Մենք' մեծահասակներս, պետք է գիտակցենք, որ ազգի ապագան կախված է աճող սերնդի ֆիզիկական և հոգևոր առողջությունից: Եվ ժողովրդի

165

Ա.Թոփուզյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

մշակութային մակարդակը կարելի է չափել երեխաների նկատմամբ ունեցած վերաբերմունքից, հոգատարությունից:

Ժամանակակից հասարակությունը, ցավոք, ի վիճակի չէ բոլոր երեխաների համար ապահովել զարգացման և բարեկեցության հավասար պայմաններ:

Սոցիալական բևեռացումը, տնտեսական անհավասարությունը բացասաբար են ազդում երեխաների ձևավորման վրա: Դրա համար պետությունը պարտավոր է չեզոքացնել տնտեսական և սոցիալական պայմանների բացասական ազդեցությումը: Պետությունը պետք է հաստատի և ապահովի ֆիզիկական և բարոյական բարեկեցությանն անհրաժեշտ նվազագույնը, ստեղծի պայմաններ երեխայի զարգացման համար, լուծի մանկության պահպանման հիմնախնդիր-ները: Մինչդեռ մեզանում, մասնավորապես, կրթությունը ֆինանսավորող մարմիններում մանկապարտեզ, արտադպրոցական հիմնարկ ունենալը համարվում է ճոխություն: Այսինքն' երեխաների հիմնախնդիրներով զբաղվող բոլոր կառույցները պետք է գիտակցեն, որ 21-րդ դարում զարգացումը, անվտանգությունը և երեխայի իրավունքները միահյուսված են, մեկն առանց մյուսի չի կարող հեռու գնալ: Այսօր երեխաների սոցիալացումն ապահովող միակ ինստիտուտը դպրոցն է, ուստի դպրոցի առջև կրկնակի խնդիր է դրվում: Մի կողմից երեխաներին սովորեցնել իրենց իրավունքները, մյուս կողմից այդ իրավունքից օգտվելու ձևերն ու սեփական քայլերի համար պատասխանատվություն կրելը: Այսինքն դպրոցում կատարվող ողջ աշխատանքը պետք է նպաստի իրավունքների և պարտականությունների զուգորդման կատարմանը, դրանք երեխաների կենսագործունեության բաղադրիչներ դարձնելուն:

Այսպիսով, երեխաների իրավունքների ճանաչումը և պաշտպանությունը եղել և մնում են դաստիարակությունը հումանացնելու գլխավոր սկզբունքներից մեկը: Ժամանակակից մանկավարժությունը ծնողներից, ուսուցիչներից, հասարակությունից պահանջում է հիշել, որ երեխան մարդ է իր բնավորության ուրույն գծերով, զգացմունքներով և իրավունք ունի պահանջելու հարգել իր պահանջմունքներն ու հետաքրքրությունները: Հասարակության և պետության խնդիրն այդ պահանջմունքների ու հետաքրքրությունների իրականացման համար պայմաններ ստեղծելն է, որովհետև դրանց մակարդակից են կախված վաղվա քաղաքացու գործունեության բնույթը, ակտիվությունը, հետևապես և քաղաքացիական հասարակության ակտիվությունն ու պետության առաջընթացը:

Հուիս, 2008թ.

166

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա.Թոփուզյաև

Աղբյուրներ և գրականություն

1. Мир пригодный для детей. Специальная сессия Генеральной Ассамблеи ООН по положениию детей, с. 3, Нью Йорк, май 2002.

2. ՀՀ Սահմանադրություն, 2004։

3. «Կրթության մասին» ՀՀ օրենքը, էջ 6, Երևան, 1999:

4. Կրթությունը Հայաստանում, էջ 52, Երևան, 2006։

5. ՀՀ Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ծրագիր 2004-2015թթ., Երևան, 2003։

6. Monitoring project: Drop-out initiative, Open society Institute, Budapest, 2004.

7. «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը, 1996։

8. Հանրապետության պետական կրթակարգը, էջ 68, Երևան, 2004։

ПРОБЛЕМА ЗАЩИТЫ ПРАВ ДЕТЕЙ В СОВРЕМЕННОЙ ПЕДАГОГИКЕ

Аида Топузян

Резюме

21 век поставил новые задачи перед человечеством, важнейшей из которых является задача построения мира, пригодного для детей. Мы должны осознать, что сегодняшние инвестиции в проблемы детей – это завтрашний мир, стабильность, безопасность и устойчивое развитие. Сегодняшнее поколение детей должно почувствовать и увидеть все те изменения, которые делаются для них. С другой стороны, они должны иметь возможность принимать участие в жизни общества и принятии тех решений, которые затрагивают их интересы, с учетом их возраста и возможностей.

Перед современной педагогикой поставлены серьезные задачи – должен быть услышан голос детей, необходимо постоянно повышать уровень гражданского и юридического воспитания детей, построить более добрую по отношению к детям школу, устранить социальную изоляцию детей, создать в системе образования возможности для удовлетворения потребностей и интересов детей. Всеми этими проблемами обусловлено качество образования, а от этого зависит воспитание таких качеств будущих граждан, как активность, ответственность, умение совмещать права и обязанности.

167

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.