Научная статья на тему 'Սեփականության ինստիտուցիոնալ հիմքերը'

Սեփականության ինստիտուցիոնալ հիմքերը Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
951
144
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Աշոտ Մարկոսյաե

Հոդվածում ներկայացված են սեփականության իրավունքների ժամանակակից մեկնաբանության վերաբերյալ վերջերս կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Սեփականության պաշտպանվածության, այդպիսի իրավունքների ամբողջական իրացման հնարավորությունները կարևոր նշանակություն ունեն երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական զարգացման առաջընթացի համար: Այս հանգամանքին մեծ կարևորություն է տրվում նաև երկրներում ժողովրդավարության գնահատման ժամանակ: Սեփականության ինստիտուտների ձևավորման զարգացման հետ կապված հիմնախնդիրներն առավել ակնհայտ են դառնում հետհամայնավարական երկրներում, որոնք միևնույն ժամանակ այդ երկրների կառավարությունների գործունեության գերակա ուղղություններից են:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Содержание прав собственности, как и их интерпретация, меняется со временем. Современные тенденции развития института собственности и целого ряда его составляющих изучаются соответствующими организациями, на основе чего и составляются международные индексы прав собственности. Защищенность собственности и возможность полной реализации прав собственности имеют важное значение при оценке социально-экономического, политического развития страны и перспектив ее дальнейшего развития. Данное обстоятельство также принимается во внимание при оценке степени демократии в различных странах. Проблемы становления и развития институтов собственности наиболее отчетливо проявляются в постсоциалистических странах. В то же время они являются приоритетными направлениями реализации национальных программ развития, осуществляемых правительствами данных стран. В Республике Армения, так же как и в других республиках Южно-Кавказского региона, ситуацию в области становления и реализации прав собственности нельзя считать удовлетворительной. Это особенно касается проблем в области интеллектуальной собственности. На основе всестороннего анализа автор предлагает свое видение проблемы.

Текст научной работы на тему «Սեփականության ինստիտուցիոնալ հիմքերը»

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԻՄՔԵՐԸ

Աշոտ Մարկոսյաե"

Եթե պատմությունը մեզ որևէ բան է սովորեցրել, ապա դա ա]ն է, որ մասնավոր սեփականությունը բարդ ձևերով միացնում է քաղաքակրթությունը: Լյուդվւգ ֆոն Միզես

Հոդվածում ներկայացված են սեփականության իրավունքների ժամանակակից մեկնաբանության վերաբերյալ վերջերս կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Սեփականության պաշտպանվածության, այդպիսի իրավունքների ամբողջական իրացման հնարավորությունները կարևոր նշանակություն ունեն երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական զարգացման և առաջընթացի համար: Այս հանգամանքին մեծ կարևորություն է տրվում նաև երկրներում ժողովրդավարության գնահատման ժամանակ: Սեփականության ինստիտուտների ձևավորման և զարգացման հետ կապված հիմնախնդիրներն առավել ակնհայտ են դառնում հետհամայնավարական երկրներում, որոնք միևնույն ժամանակ այդ երկրների կառավարությունների գործունեության գերակա ուղղություններից են:

Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և տարածաշրջանի մյուս երկրներում, սեփականության իրավունքների կայացման և իրացման ոլորտում իրավիճակը չի կարելի բավարար համարել, հատկապես ասվածը վերաբերում է մտավոր սեփականությանը:

Մեզանում վաղուց էր առաջացել անհրաժեշտություն մասնագիտական-հանրամատչելի լեզվով ներկայացնել ընդհանրապես սեփականության և, մասնավորապես, մասնավոր սեփականության նշանակությունը երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման համար, ինչպես նաև սեփականության դերը ժողովրդավարական հասարակության ձևավորման և կայացման գործում: Երրորդ հանրապետության շուրջ քսանամյա պատմության կարևոր էջերից մեկը բազմակացութաձև' սեփականության տարբեր ձևերի վրա կառուցված տնտեսության ստեղծումն է, որը խարսխված է գերազանցապես

* Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ:

61

Ա. Մարկոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

մասնավոր սեփականության իրավունքի նորմերի վրա1: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր հանրապետությունում կառավարության գործունեության գերակա ուղղություններից մեկը մասնավոր և պետական հատվածների համագործակցությունն է այն հաշվով, որ երկու կողմերի համար ապահովվի առավելագույն ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական արդյունք: Առավել ևս ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամն ինչպես պետությանը, այնպես էլ տնտեսության մասնավոր հատվածին նոր մարտահրավերներ է առաջադրել, որոնց լուծման հաջողությունից են մեծապես կախված և տնտեսական աճի տեմպն ու որակը, և պետական կարևորություն ունեցող սոցիալ-տնտեսական (առաջին հերթին պաշտպանության և բանակի մարտունակության ամրապնդումը, բնակչության կենսամակարդակի պահպանումը և այդ ոլորտում անկում թույլ չտալը) ծրագրերի կատարումը: Այս ամենը տնտեսության վրա պետության միջամտության և պետական կարգավորման դասական, հայտնի ձևերին ավելացնում է ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված նոր մեթոդներ և մեխանիզմներ, որոնց իմաստավորումը և, հատկապես, դրանց արդյունավետության գնահատումը' մասնավոր հատվածի և պետության համագործակցության առումով, դարձել է օրախնդիր:

Շուկայական տնտեսության պայմաններում գործող կառավարություններին բնորոշ են մի շարք գործառույթներ, որոնց շարքում կարևոր տեղ է զբաղեցնում քաղաքացու և նրա սեփականության իրավունքի պաշտպանությունը: Անցման շրջանում գործող ՀՀ կառավարության համար պետության այդ իրավունքը և գործառույթը ստանում են նոր առանձնահատկություններ և դրսևորման ուրույն բնութագրեր ու հատկանիշներ: Ավելին, համաշխարհային տնտեսության գլոբալացման և տնտեսական ինտեգրման պայմաններում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը ձեռք է բերում ինստի-տուցիոնալ նշանակություն, քանի որ այն հավուր պատշաճի չպաշտպանվելու դեպքում հանգեցնում է կապիտալի արտահոսքի, ինչը հղի է բազմաթիվ բացասական հետևանքներով: Մի կողմից խոսքը վերաբերում է աշխատատեղերի կորստին, քանի որ ներկայումս այդ վիճակը մեզանում ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև քաղաքական հնչեղություն ունի և ազգային անվտանգությանը սպառնացող գործոն է դարձել: Մյուս կողմից, կապիտալի և դրա մասը կազմող սեփականության, այդ թվում' մտավոր, արտահոսքը ոչ միայն նվազեցնում է ազգի հարստությունը և թուլացնում է մտավոր կարողություններն ու այն ավելի աղքատիկ դարձնում, այլև տնտեսությունը զրկում է հետագա զարգացման ներուժից, հետևաբար նաև' տեխնոլոգիապես մրցակցային համարվող արտադրանքի արտահանման հնարավորություններից: Երրորդ, կապիտալի արտահանումն այլ երկրներ հանրապետությունը զրկում է արտա-

1 Բավական է նշել, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության ՀՆԱ ավելի քան 85%-ը ստեղծվում է մասնավոր հատվածում:

62

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Ա. Մարկոսյաե

հանման շուկաներից, քանի որ մրցակից երկրեերի տնտեսությունների հզորացումը հայկական ծագում ունեցող սեփականության արդյունքներով նեղացնում է հայրենական ձեռնարկությունների արտահանման զանգվածը և դրանով իսկ նվազեցնում արտահանումից ստացվող եկամուտները:

Վերջապես, պակաս կարևոր նշանակություն չունի նաև այն հանգամանքը, որ սեփականության, այդ թվում' մտավոր սեփականության, զգալի չափերով արտահանումն ունի նաև բարոյահոգեբանական վատ ազդեցություն ինչպես հանրապետության քաղաքացիների, այնպես էլ, հատկապես, ձեռնարկությունների վրա, քանի որ դրանք կորցնում են հավատը երկրի հետագա զարգացման և ապագայի նկատմամբ: Ասվածից հետևում է, որ կապիտալի և, մասնավորապես, մտավոր սեփականության արտահանման դեպքերում, կարևորելով այդպիսի գործարքների դերն ու նշանակությունը, պետք է հաշվարկներով հիմնավորել նման գործողությունների նպատակահարմարությունը և ելնել, ամենից առաջ, բնակչության և երկրի տնտեսության շահերից:

1990-ական թվականների սկզբից Երրորդ հանրապետության տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը պետական սեփականության ապապետականացումն էր, որն իրականացվեց երեք խոշոր ծրագրերի իրագործման միջոցով. հողի և գյուղատնտեսական տեխնիկայի, պետական բնակարանային ֆոնդի և արտադրության միջոցների մասնավորեցման (սեփականաշնորհման) ծրագրերով: Եվ եթե նշված առաջին երկու ծրագրերն ավարտվել են, ապա երրորդը դեռ շարունակվում է: Պետական սեփականության չափերի, դրա գործառույթների և շուկայական տնտեսության պայմաններում դրա հիմնախնդիրների հարցը, ինչպես նաև պետական և մասնավոր սեփականության լավագույն հարաբերակցությանը հասնելը, տնտեսության առանձին ոլորտներում այդ առանձնահատկությունները հաշվի առնելը և տնտեսական քաղաքականության մեջ նկատի ունենալը շարունակում են մնալ ՀՀ կառավարության ամենօրյա գործունեության հիմնական ուղղությունները: Մեզանում հատկապես գործերի վիճակն անմխիթար է մտավոր սեփականության կառավարման ոլորտում: Առանձնապես, ոչ նյութական սեփականության օբյեկտների հաշվառման, գնահատման և դրանց արժեքը համապատասխան գործարքներում հաշվի առնելը խիստ հրատապ է դարձնում սեփականության այդ և մյուս ինստիտուցիոնալ բնույթի հիմնահարցերի քննարկումը և առաջարկությունների ու հանձնարարականների մշակումը:

1. Սեփականության իրավունքի այպի հիմնախնդիրները

Սովորաբար մարդիկ վատ են վերաբերվում ցանկապատերին, քանի որ դրանք առանձնացնում, հեռացնում և, ի վերջո, խանգարում են նրանց համատեղ որոշակի գործողություններ և գործարքներ կատարելուն: Ցանկապատե-

63

Ա. Մարկոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

րը սահմանափակում եե բազմաթիվ մարդկանց անարգել տեղափոխվելու, իեչ-որ բանից օգտվելու, համատեղ գործունեություն ծավալելու և սեփականության այլ իրավունքները տնօրինելու ազատությունները:

о

Ինչ է տալիս, ով էլ որ լինի, մյուս մարդկանց խոչընդոտելու իրավունքը

о

մտնել հարևանի հողամաս, կամ ի նչ է տալիս ձեռնարկատիրոջն իր արտադրանքի համար նշանակված գինը պահանջելու իրավունքը: Արդյոք «հասարա-

о

կությունը» չպե տք է որոշումներ կայացնի ռեսուրսների օգտագործման վերաբերյալ կամ, ծայրահեղ դեպքում, մասնակցություն ունենա դրանց համատեղ օգտագործման վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ: Այս և նմանատիպ հարցերը ծագում են մշտապես խորհրդանշելով մասնավոր և պետական սեփականության վերաբերյալ քննադատական վերաբերմունքը: Մեր երկրի անցած փորձը և ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ որքան մեծ է սեփականության նյութականացված արժեքը, այնքան ուժեղ է հասարակության տարբեր շերտերի քննադատական վերաբերմունքը դրա նկատմամբ:

Միաժամանակ, անհրաժեշտ է նաև ընդգծել, որ մասնավոր սեփականություն հանդիսացող հողակտորները միմյանցից առանձնացնող ցանկապատե-րը խորհրդանշում են մարդկանց անհատական ազատությունների և բարեկեցության հիմքը մասնավոր սեփականությունը: Խոսքն այն մասին է, որպեսզի հանրային բարիքների կարգավորման և կարգադրությունների մյուս եղանակներից առանձնացվեն որոշակի բարիքների անհատական տնօրինման ու դրանց վերաբերյալ որոշումներ կայացնելու ոլորտը և գործառույթները: Սեփականատերը կամ սեփականատերերը որոշումներ են ընդունում իրենց սեփականության օգտագործման վերաբերյալ մյուսներին հեռու պահելով այդ գործընթացից: Դրա հետ մեկտեղ, սեփականատերերը պետք է հավատարիմ մնան այն ընդհանուր կանոններին, որոնք գործում են որոշակի տարածքներում և որոնք ապահովված են պետական իրավական համակարգով:

Միայն առաջին հայացքից է թվում, որ սեփականության և ազատության հասկացությունները հակադրվում են մեկը մյուսին: Երկարաժամկետ հեռանկարում անհատական ազատության պահպանման համար անհրաժեշտ պայման է իր կատարած գործողությունների հետևանքների համար սեփականատիրոջ անհատական պատասխանատվության առկայությունը: Այստեղից հետևում է պետական սեփականության (որը հաճախ անվանվում է «հասարակական» (հանրային) սեփականություն) էական թերությունը, որի համար, խիստ ասած, սեփականատերերի մեծ մասի պատասխանատվությունը բացակայում է: Վերջինս հնարավոր է լիարժեք իրագործել միայն անհատական սեփականության հիման վրա կառուցված և գործող համակարգի պայմաններում: Ազատության սկզբունքների համաձայն [1], օրինակ, հողակտոր մուտք գործելու իրավունքը հանդես է գալիս որպես մասնավոր սեփականությունը պաշտպանող կանոնակարգի էական տարր: Առանց այդպիսի կանոնակարգի

64

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Ա. Մարկոսյաե

ազատությունը ոչ միայն անիմաստ է, այլև դրա մասին խոսելը դառնում է ավելորդ: Երբ պետությունն իրավասություն ունի կենտրոնացված կարգով տնօրինելու նյութական, աշխատանքային, ֆինանսական և բնական ռեսուրսները, առանձին սեփականատերերն ի վիճակի չեն փոքր-ինչ երկարատև ժամանակահատվածում պաշտպանել իրենց ազատությունը:

Բնական է նաև, որ մեկ կամ մի քանի մարդկանց սեփականությունը հանդիսացող ցանկապատերը, լինելով սեփականության օբյեկտներ, մյուս օբյեկտներից առանձնացման միակ և լավագույն միջոցը չեն: Այսօր դրանք նույնիսկ ամենակարևոր եղանակը չեն: Ոչ բոլոր դեպքերում է պարզ և անվիճելի, թե ինչպիսի օբյեկտներ, ընդհանրապես, կարող են ձեռք բերվել որպես սեփականություն, որպեսզի դրանք համարվեն լավագույն ներդրման ոլորտ և հարստության ավելացման իրական միջոց: Հատկապես նախկին համայնավարական եր-կրներում, այդ թվում' Հայաստանի Հանրապետությունում, որտեղ սեփականության գերիշխող ձևը պետականն էր, մասնավոր սեփականությանը հատկացվել էր երկրորդական, երրորդական դերակատարում: Թեև այդ երկրների մեծ մասն ընթանում է շուկայական տնտեսության կառուցման ճանապարհով, սակայն մասնավոր սեփականության մասին ամենատարբեր համատեքստերով քննարկվող բազմաթիվ հիմնախնդիրները ներկայումս գտնվում են ինչպես տեսաբան, այնպես էլ պրակտիկ մասնագետների ուշադրության կենտրոնում:

Հասկանալի է նաև, որ մեկ աշխատանքի շրջանակներում գործնականում անհնար է «սեփականություն» և, առանձնապես, «մասնավոր սեփականություն» կատեգորիաների բարդ և բազմաշերտ կողմերի վերաբերյալ ներկայացնել դրանց տարբեր փիլիսոփայական, սոցիալական, տնտեսական, պատմական, իրավական և մյուս կողմերը, ինչպես նաև ցույց տալ այդ հասկացությունների նյութականացված իրավունքների ազդեցությունը երկրի տնտեսության և քաղաքականության վրա, իսկ գլոբալացման խորացող պայմաններում նաև տարածաշրջանային համագործակցության աստիճանի և դրա արդյունավետության վրա:

Ակնհայտ է, որ խնդրո առարկային վերաբերող շատ կողմեր դեռևս վերջնականապես չեն հստակեցվել ու բյուրեղացել: Դա է նաև պատճառը, որ սեփականության վերաբերյալ քննարկումները չեն դադարում, և որևէ հիմնա-խնդրի լուծման համար բերվում են ինչպես կողմ, այնպես էլ դեմ փաստարկներ դրանով իսկ ավելի խճճելով ու բարդացնելով, հատկապես, գործնական լուծումներ գտնելու գործընթացը և ուղիները: Նույնը վերաբերում է նաև «սեփականություն» հասկացության վերաբերյալ տարբեր տնտեսագիտական դպրոցների և ուղղությունների տեսանկյուններին, որոնց մի մասը հետևողականորեն և շարունակաբար փորձում է հասնել նշված ասպարեզի արմատական փոփոխությունների, ինչը, ազնվորեն պետք է խոստովանել, միշտ չէ, որ հնարավոր է դառնում: Այսուհանդերձ, չնսեմացնելով «սեփականություն»

65

Ա. Մարկոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

հասկացության մյուս ասպեկտների դերն ու նշանակությունը կայացնելու շուկայական տնտեսության հիմնակմախքը, պետք է նշել, որ դրա հիմքում ընկած է երևույթի տնտեսագիտական բազիսը, որի պարզաբանման և այդ գործում տեղ գտած բացթողումների և թերությունների բացահայտումը ներկայում անչափ կարևոր է:

Հաճախ, հիմնականում քաղաքական քննարկումների ժամանակ, հնարավոր չի լինում սահմանել այս կամ այն երևույթի «մաքուր» քաղաքական հայեցակարգերը և նախատեսել դրանց իրականացման ծրագրերը: Այնուհանդերձ, անհատական ազատության բազայի վրա հենված խիստ և անզիջում հայեցակարգերի և իդեալների մշակումը, բնականաբար, մեզանում շարունակում է մնալ կարևոր առաջադրանք: Սակայն, բացի այս ամենից, անհրաժեշտ է ձգտել այդ շրջանակներում գործերի իրական-ֆիզիկական վիճակի բարելավմանը, ինչը հնարավոր է հանրապետության ներկայիս քաղաքական համակարգի պայմաններում: Երբեմն ձեռք բերված արդյունքները կարող են ոչ լրիվ չափով համապատասխանել այն ամենին, ինչը կարելի է պատկերացնել, և այն, որը ճիշտ է, բայց, այնուհանդերձ դժվար իրականանայի, կարող է դառնալ էական ավանդ մարդկանց կյանքի բարոյական և տնտեսական հիմքերի լավացման գործում, այդ թվում նաև որոշակի տարածքի վրա: Այսպիսով, կարևոր է ոչ միայն իմանալ կոնկրետ քաղաքական հիմնախնդիրների լավագույն լուծումները, այլ նաև պատկերացնել այն միջավայրը, որի թեկուզ աննշան փոփոխության պայմաններում կարող են փոփոխվել խաղի կանոնները:

Ուսումնասիրվող հիմնահարցի շուրջ հաճախակի վարվող բանավեճերի թեման այն է, թե ինչ չափով է «սեփականություն» հասկացությունը ներկայանում որպես հանրային ինստիտուտ, ինչպես է իրականացվում սեփականության այդ գործառույթը և ինչ չափով «հասարակությունն» իրավունք ունի միջամտել անհատական իրավունքներին և քաղաքացիների շահերին, որքան էլ որ այդ իրավունքներն ու շահերը բախվեն հասարակական բարիքներին: Հասկանալի է նաև, որ երկարաժամկետ հեռանկարում հասարակության մյուս անդամների կողմից սեփականության իրավունքի չճանաչման դեպքում այն ոչ մի արժեք չունի: Սակայն դա ոչ մի պատճառով չի կարող փաստարկ ծառայել պետության կողմից այդ ոլորտը միջամտելուն: Ընդհակառակը, ներկայումս առաջացել է անհրաժեշտություն ստեղծելու այնպիսի իրավական կանոնակարգ, որը կպաշտպանի մասնավոր սեփականությունն ամենից առաջ պետական միջամտությունից: Դա վերաբերում է նաև այնպիսի միջամտություններին, որոնք օրինականացված են և կիրառվում են ժողովրդավարական պետությունների իրավական ակտերում:

Հիմնական քննարկման նյութ է նաև հասկացությունների սահմանումը: Այսպես, սեփականությունը կարելի է սահմանել որպես որոշակի օբյեկտների տնօրինման իրավունք: Իսկ ավելի ստույգ այդ հասկացությունը ներառում է

66

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Ա. Մարկոսյաե

տնօրինման առանձնահատուկ իրավունքների փաթեթ, որն անգլերեն կոչվում է «property rights». Այդ փաթեթի մեջ են մտնում օգտագործման իրավունքը, եկամուտ ստանալու իրավունքը, որը ծագում է սեփականության օգտագործումից, օբյեկտի ձևը և տեսքը փոփոխելու իրավունքը, օբյեկտն ամբողջությամբ կամ մասնակի փոխելու և այդ գործողություններից շահույթ ստանալու իրավունքը: Իրական կյանքում սեփականության իրավունքն օրենսդրորեն կարգավորվում է և սահմանափակվում, ընդ որում հաճախ բարդ ձևերով: Այսպես, կառուցապատման իրավունքը սահմանափակում է հողի և շենքերի օգտագործման ազատությունը: Հարկերը միշտ «ձեռք են մեկնում» օբյեկտի օգտագործումից ստացված եկամուտի իրավունքին: Իսկ այդ օբյեկտի նկատմամբ միշտ ձևակերպված է սեփականության իրավունքը, որը պատկանում է կա մ քաղաքացուն, կա մ իրավաբանական անձին:

Ուստի, ազատ շուկայական հարաբերությունների և համապատասխան ինստիտուտների զարգացման, այդ թվում' սեփականության իրավունքի համար կարևոր է ունենալ հետևյալ հարցերի պատասխանները.

ռ

• ինչ կարծիք է ձևավորվել հասարակության գիտակցության մեջ «սեփականություն» և «մասնավոր սեփականություն» հասկացությունների վե-

ռ

րաբերյալ, և ժամանակի ընթացքում ինչպե ս է փոխվում այդ կարծիքը,

ռ

• արդյո ք երկրում ստեղծվել են այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն են տալիս յուրաքանչյուր քաղաքացու ձեռք բերել սեփականություն,

ռ ռ

• ինչպիսի ն է պետական սեփականության բաժինը, ինչպե ս է այն փո-

ռ ռ

փոխվում (ընդհանուր սեփականության մեջ այն ավելանո ւմ է, թե նվազում, ինչպես արժեքային մեծությամբ, այնպես էլ հարաբերական առումով),

ռ ռ

• ինչպիսի ն է պետության ազդեցությունը գնագոյացման գործում, ո ր ոլորտներում է այդ ազդեցությունն ուժեղանում կամ թուլանում,

ռ

• ինչպիսի ն է, հատկապես, անշարժ գույքի գործարքներ կատարելու ազ-

ռ

դեցության աստիճանը, և արդյո ք պետությունն ազդում է դրանց վրա:

Երբ խոսում ենք սեփականության մասին, սովորաբար պատկերացնում ենք որևէ առարկա, օրինակ բնակարան, որն ինչ-որ մեկի սեփականությունն է: Դա այդպես է հնչում, քանի որ կարծիք կա, թե այդ հատկությունը բնորոշ է բնակարանին: Իսկ ասվածը նշանակում է, որ ոչ ոք այդ բնակարանն առանց դրա սեփականատիրոջ թույլտվության իրավունք չունի օգտագործել, վաճառել կամ նվիրաբերել: Նման մոտեցում գոյություն ունի, քանի որ մարդիկ արդեն ստեղծել են այնպիսի նախադրյալներ և պատկերացումներ, որոնք առնչվում են և տեղավորվում իրավական համակարգի շրջանակներում ու մարդկանց համատեղ ապրելու և աշխատելու ընդհանուր սովորույթների մեջ:

67

Ա. Մարկոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Նման բնույթի կանոեների քննարկման համար էական գործոն եե դառնում մարդկանց միջև հարաբերությունները, որոնց հիմքում ընկած է «սեփականություն» հասկացությունը: Իսկ այդ հարաբերությունների շատ կողմեր բացատրվում են հենց «սեփականություն» տերմինի օգնությամբ: Կարևոր է ամրագրել, որ մյուս մարդիկ ճանաչում և ընդունում են այն հանգամանքը, որ սեփականատերն իրավունք ունի տնօրինել որոշակի առարկաներ: Իսկ վիճաբանելի դեպքերում նա կարող է պնդել այդ իրավունքի համար «դիմելով գոյություն ունեցող իրավական համակարգի օգնությանը», որն էլ իր հերթին հենվում է ընդհանուր ճանաչում ունեցող կանոնների վրա:

Մասնավոր սեփականության պաշտպանությունը համընդհանուր բնույթ է կրում, որն էլ անհրաժեշտ նախադրյալ է ծառայում անհատական սեփականության պաշտպանության համար: Ասվածը վերաբերում է ոչ միայն զարգացած երկրներին, այլև այն այդպիսին է բոլոր երկրների համար, անկախ այդ երկրների զարգացման աստիճանից և դրանցում ձևավորված ավանդույթներից ու սովորույթներից: Ճիշտ է նաև այն մոտեցումը, ըստ որի կան սեփականության պաշտպանության տարբեր ձևեր և այդ ձևերի ընտրության տարբեր սկզբունքներ:

Թերևս, դրանով են բացատրվում տարբեր երկրներում և տարածաշրջաններում սեփականության և, մասնավորապես, մասնավոր սեփականության պաշտպանության տարբեր վիճակները և, բնականաբար, նաև դրանց օգտագործումից ստացված արդյունքները: Անկասկած է այն փաստը, որ ելնելով զարգացման սոցիալ-տնտեսական և պատմական առանձնահատկություններից յուրաքանչյուր երկրում ձևավորվում են շուկայական տնտեսության «իրենց» ինստիտուտները, այդ թվում նաև սեփականության, և յուրաքանչյուր երկրի կառավարություն իր գործունեության ծրագրի շրջանակներում այդ ասպարեզներում բարեփոխումներ է իրականացնում: Սակայն ասվածը չի նշանակում, որ բարեփոխումների ծրագրերում բացակայում են ընդհանուր սկզբունքներն ու մոտեցումները, որոնք, օրինակ, սեփականության պաշտպանության համար ցանկացած ինստիտուտների պայմաններում համընդհանուր են բոլոր երկրների համար: Ուստի, սեփականության պաշտպանության հետևողական բարելավումն արմատական բարեփոխումների անբաժանելի մասն է կազմում, որի հաջող իրականացումն անպայման բերելու է գիտատեխնիկական և սոցիալական առաջընթացի, հատկապես ինստիտու-ցիոնալ մրցակցության պայմաններում: Առանձնահատուկ քննարկման նյութ են այդ բարեփոխումների իրականացումը տնտեսական զարգացման ցածր մակարդակ ունեցող երկրներում և դրանցում սեփականության պաշտպանության առանձնահատկությունները: Ասվածի առնչությամբ խիստ արդիական են հնչում հետևյալ հարցադրումները'

68

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Ա. Մարկոսյաե

о

• իեչպե ս է արդարացվում պետական միջամտությունը, և այդ դեպքում

ռ ռ

ի նչ նպատակներ են հետապնդում և արդյո ք դրանց հասնում են,

• պետական միջամտությունն իրականացվում է ընդհանուր կանոնների

ռ ռ

ձևո վ, թե յուրաքանչյուր դեպքում, ելնելով քաղաքական իրավիճակից, կայացվում են «հիմնավորված» անհատական որոշումներ և միջոցառումներ,

ռ

• տնտեսության ո ր ոլորտներում են կենտրոնացված պետական կամ պե-

ռ

տության կողմից հովանավորվող մենաշնորհները, ի նչ չափերով և ձևերով է իրականացվում պետական հովանավորչությունը (միջամտությու-

ռ

նը), և արդյո ք դա արդարացված է,

ռ

• ո ր դեպքերում է, որ սեփականության իրավունքի վրա պետության

ռ

միջամտությունը ծառայում է համընդհանուր բարեկեցությանը, իսկ ո ր դեպքերում անհատական կամ խմբակային շահերին,

ռ

• ինչպիսի ն է սոցիալական քաղաքականության և հասարակական կյան-

ռ

քի մյուս ոլորտներում պետության ազդեցությունը, և ինչպե ս է այն օժանդակում կամ արգելակում մասնավոր սեփականության կիրառման հիմքի վրա պայմանագրերի ազատ կնքման գործընթացին:

Սեփականության հարաբերությունների կատարելագործման և հեռանկարում այդ ոլորտում հաջողություններ ունենալու տեսանկյունից հատկապես կարևոր է մեզանում լայնորեն տարածված մտածողության երկու մոդելների կամ կարծրատիպերի վերացումը.

ա) սեփականություն ունեն միայն հարուստ մարդիկ, և սեփականության պաշտպանությունն օգնում է ամենից առաջ նրանց,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

բ) հատկապես ռեսուրսների ծայրահեղ սահմանափակության պայմաններում մասնավոր սեփականությունը վտանգավոր է, և այդ պատճառով այն զգալի չափով պետք է ենթարկվի պետական կարգավորման կամ էլ փոխարինվի պետական սեփականությամբ:

Երկու դեպքում էլ ճիշտը հակառակ կարծիքն է, քանի որ դա են ապացուցում սեփականության վերաբերյալ կուտակված համաշխարհային փորձը և այն երկրների պրակտիկան, որոնք սեփականության պաշտպանության ոլորտում հասել են զգալի հաջողությունների:

Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ սեփականության և սեփականատիրական հարաբերությունների հիմնահարցերն անցումային տնտեսությամբ երկր-ներում դարձել են տարբեր գիտական դիսցիպլինների և, հատկապես, տնտեսագիտության ուսումնասիրության առարկան: Ասվածը վերաբերում է

առանձնապես անցած դարաշրջանի վերջին մեկ-մեկուկես տասնամյակին և մեր օրերին, երբ տնտեսական քաղաքականության հաջողությունների գրավական դարձան սեփականության ինստիտուտների կայացումը և առանձնա-

69

Ա. Մարկոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

պես դրա պաշտպանությունը: Մինչ այդ երկարատև ժամանակահատվածում սեփականության թեման չի արժանացել անհրաժեշտ ուշադրության և վերաբերմունքի, որին այն արժանի է եղել: Իրերի նման վիճակը բացատրվում է այն հանգամանքով, որ մասնավոր սեփականությունը որպես մարդկանց գոյակցության հիմք ընկալվել է որպես ի վերուստ, ինքն իրեն տրված հարաբերությունների և իրերի վիճակ, որը չէր էլ կարևորվում: Բնական է, որ սեփականության պաշտպանության խնդիրը նույնպես չէր կարևորվում: Այդ վերաբերմունքը փոխվեց միայն այն ժամանակ, երբ սոցիալ-տնտեսական ուժ հավաքած միտումները սկսեցին կանխորոշել քաղաքական իրականությունը, իսկ պետական սեփականությունը ստացավ լայն տարածում, ըստ որում ոչ միայն համայնավարական երկրներում: Վերջիններում պետական սեփականությունը համարվում էր սոցիալիստական տնտեսակարգի հիմքը, սրբություն սրբո-ցը: Թերևս, ասվածի լավագույն ապացույցն են նախկին Խորհրդային Միությունում (որի մի մասնիկն էր նաև Սովետական Հայաստանը) իրականացված ռեֆորմները (1964թ., 1965թ., 1979թ., 1984թ., 1987թ.), որոնք այդպես էլ «չդիպան» պետական սեփականությանը, ինչն էլ դարձավ այդ երկրի պատմական թատերաբեմից հեռանալու հիմնական պատճառներից մեկը: Սոցիալիստական սեփականության նկատմամբ իշխող վերնախավի նման մոտեցման հիմքում ընկած էր Կ.Մարքսի և Ֆ.Էնգելսի կողմից 1847թ. գրված «Կոմունիստական կուսակցության մանիֆեստի» այն դրույթը, ըստ որի «Կոմունիստները դեմ են մասնավոր սեփականությանը»:

Անցած ժամանակահատվածում և, հատկապես, նախկին համայնավարական երկրների մեծ մասում (բացառությամբ Կուբայի և Հյուսիսային Կորեայի) իրականացված մասնավորեցման խոշոր ծրագրերի արդյունքում պետական (համաժողովրդական) սեփականությունն աստիճանաբար վերափոխվեց մասնավոր սեփականության, և ներկայումս այդ երկրներում հիմնականում ձևավորվել են մասնավոր սեփականության ինստիտուտները, ինչի հետևանքով թողարկված ՀՆԱ մեծ մասն արտադրվում է մասնավոր կամ խառը ընկերությունների կողմից:

Ելնելով մարքսիստական այն հիմնադրույթից, ըստ որի իմացության չափանիշը պրակտիկան է, մենք չենք ներկայացնի սեփականության ո չ սո-ցիալ-տնտեսական պատմության, ո չ գաղափարական և ոչ էլ նույնիսկ տարբեր տնտեսագիտական դպրոցների մոտեցումները, մանավանդ որ այդ մասին կան բազմաթիվ հրապարակումներ [2, 3]: Այդ պատճառով էլ չենք զբաղվի երկարաշունչ մեջբերումներով և բազմաթիվ մեծ փիլիսոփաների ու տնտեսագետների աշխատությունների փաստերի և կռվանների վերարտադրությամբ ու ներկայացմամբ: Կարծում ենք դրանից մեր ուսումնասիրության կարևորությունը և առաջարկվող հանձնարարականների գործնական արժեքն ու կիրառելիությունը չեն տուժի:

70

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Ա. Մարկոսյաե

Քննարկվող նյութի վերաբերյալ հիմեախեդիրեերի հաջորդ խումբը վերաբերում է հետևյալ մոտեցումների ճիշտ պատասխանների որոնմանը.

• սեփականության և մասնավոր ոլորտի առջև պետական միջամտության

ռ ռ

ի նչ նպատակներ են դրված, դրանք փոփոխվո ւմ են արդյոք քաղաքա-

ռ

կան կուրսի փոփոխմանը զուգահեռ, և ինչպե ս են իրագործվում այդ նպատակները,

• պետական միջամտության արդյունքում արդյոք բարելավվո ւմ է մասնավոր հատվածի կազմակերպությունների կողմից թողարկվող արտա-

ռ

դրանքի կամ մատուցվող ծառայությունների որակը, և ինչպիսի պետական երաշխիքներ կան այդ գործի հաջողության համար,

ռ

• արդարացվա ծ է արդյոք առևտրային կազմակերպությունների կողմից

ռ

երաշխավորված շահույթի ստացումն ազատության կորստով, ինչո ւ և

ռ

ե րբ է առաջանում նման այլընտրանքը,

ռ

• ի նչ չափով է սեփականության իրավունքին պետության միջամտու-

ռ

թյունն առնչվում նեղ և խմբակային շահերի տեսանկյուններից, ի նչ

ռ

խմբեր են դրանք, և կապվա ծ են արդյոք իշխանության ու նրա առանձին օղակների հետ,

ռ \

• ի նչ օրինական հիմքերի վրա են կառուցված պետության փորձերը սեփականության և սեփականատիրական հարաբերությունների դաշտում մշակելու վարքի կամ վարքագծի բարոյական նորմեր և կանոնակարգեր,

ռ

ինչպիսի ն են այդպիսի «ներդրումների» հաջողության հասնելու հնարավորությունները:

Սեփականության արդի հիմնախնդիրների ուսումնասիրությունը պայմանավորում է հարցերի այնպիսի շրջանակի ձևավորումը (ինչը, հասկանալի պատճառներով ամբողջական և վերջնական չէ), որը ենթադրում է սեփականության և մասնավոր սեփականության օգտին հիմնական փաստարկների ներկայացումը, դրա դերը և կարևորությունը շուկայական հարաբերությունների կայացման և ձևավորման գործում: Այն բանի նկարագրումից հետո, թե ինչ ենք հասկանում մասնավոր սեփականություն ասելով և քննարկելով օրինական ձևերով ինչ-որ բանը սեփականության վերածելու տարբեր հնարավորությունները անհրաժեշտ է ցույց տալ սեփականության և ազատության միջև եղած կապը և փոխկախվածությունը: Այդ համատեքստում կարիք կա քննարկել մասնավոր սեփականության ինստիտուտի առավելություններն ազատության իրավիճակում մարդկանց գոյակցության բարոյական, քաղաքական և տնտեսական հիմքերի համար: Այդ հիմնախնդիրը պետք է քննարկել տարբեր մակարդակներում, այն է. սեփականության և անհատական պատասխանատվության վրա հենված գլխավոր փաստարկների, սեփականության և գների շուկայական ձևավորման, սեփականության և ապակենտրո-

71

Ա. Մարկոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

նացված տեղեկատվության օգտագործման դեպքում: Խտացված ձևով պետք է նշել, որ էմպիրիկ տվյալների ներկայացումը հաստատում է այն փաստը, որ մասնավոր սեփականության վրա կառուցված հասարակարգն ունի առավել բարձր արդյունավետություն և աշխատանքի արտադրողականություն: Կարևոր են նաև մասնավոր սեփականության գոյությունը երկրի քաղաքական համակարգի համար ու այդ սեփականության պաշտպանությունը և, առանձնապես, պետական իշխանության չարաշահումներին վերաբերող հարցերը: Մասնավոր սեփականության միջամտության օգտին և տնտեսության տարբեր ճյուղերում պետական սեփականության առկայության անհրաժեշտության վերաբերյալ բերվում են ամենատարբեր պատճառներ և հիմնավորումներ: Դրանց են վերաբերում այսպես կոչված արտաքին էֆեկտները (էքստերնալնե-րը), մասնավոր մենաշնորհները, սահմանափակ ռեսուրսները, ինչպես նաև տարբեր բնույթի սոցիալ-տնտեսական և քաղաքական հարցերը: Բացի այդ, կարևորվում են նաև մասնավոր սեփականության հիման վրա այնպիսի հիմնախնդիրների լուծումները, որոնք բերվում են որպես օրինակներ հիմնավորելու համար քաղաքական միջամտությունը, որոնք, սակայն ուղղված են մասնավոր սեփականության դեմ: Մեզանում շատերը հաճախ մասնավոր սեփականության ինստիտուտը ճանաչելու և կարևորելու և դրա առավելությունները բացահայտելու և օգտագործելու փոխարեն, դրանում տեսնում են միայն չարիք, թերություններ, իսկ պետական սեփականությունը նրանց աչքերում երևում է որպես բոլոր հիվանդությունների բուժման համադարման: Սակայն սեփականության հարաբերությունների անցած փորձը և մեր օրերի իրականությունը ցույց են տալիս, որ պետական սեփականության «առավելությունները» վերաբերում են ոչ թե հասարակության մեծ մասին, այլ դրանից օգտվում են միայն մարդկանց առանձին և փոքր խմբեր: Ահա այս տեսանկյունից նման կարճաժամկետ մոտեցումը վտանգ է ներկայացնում մասնավոր սեփականության ոչ լիարժեք իրավունքի վրա կառուցված պետական կարգին ամբողջությամբ վերցված: Այս տեսանկյուններից ելնելով ծագում են հետևյալ հարցերը.

ռ

• իրականում ինչպե ս է ապահովվում հասարակության աղքատ կամ խոցելի խավերի սեփականության իրավունքի պաշտպանությունը,

ռ

• մասնավոր սեփականության իրավունքի պաշտպանության գործում ի նչ

ռ

դեր են խաղում քաղաքական դրդապատճառները, և այդ հիմքի վրա ի նչ ձևերով ու մեխանիզմներով է կատարվում սեփականության վերաբաշ-

ռ

խումը, ինչպիսի ն են այդ գործում դատական համակարգի դերակատարումը և օբյեկտիվության աստիճանը,

ռ

• արդյո ք հասարակության բոլոր անդամներն իրավական համակարգ ազատ մուտք գործելու և իրենց շահերը պաշտպանելու հնարավորություն ունեն,

72

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Ա. Մարկոսյաե

о

• ինչ արդյունավետությամբ եե գործում սեփականության իրավունքի պաշտպանության ինստիտուտները, դրանք թափանցիկ են և «մատչելի»

ռ ռ

բնակչության մեծ մասի համար, թե ծառայում են միայն երկրի տնտեսական և քաղաքական էլիտային,

• սեփականության իրավունքի պաշտպանության ինստիտուտները կա-

ռ

ռուցվա ծ են արդյոք պարզ և հասկանալի կանոնների և մոտեցումների

ռ

վրա, թե բարդ են ու խճճված, և սովորական քաղաքացու համար դրանք ներկայացնում են անհաղթահարելի բյուրոկրատական բուրգ,

• սեփականության իրավունքի և դրա պաշտպանության իրավական ակ-

ռ ռ

տերը ենթարկվո ւմ են հաճախակի փոփոխությունների, թե երկարատև ժամանակահատվածում չեն փոփոխվում:

Գրեթե բոլոր ժամանակներում և բոլոր հասարակարգերում մասնավոր սեփականության իրավունքը տարբեր ուժերի կողմից ենթարկվել է հարձակումների և միջամտությունների: Այդպիսի վտանգներ և ռիսկեր կան նաև մեր օրերում, աշխարհի բազմաթիվ երկրներում ու տարածաշրջաններում, այդ թվում նաև մեր հանրապետությունում: Այս տեսանկյունից կարևորվում են տնտեսության տարբեր ոլորտներում սեփականության կարգավորման, մասնավոր ոլորտներում պետական միջամտության ուժեղացման, սեփականության ազգայնացման և հարկերին վերաբերող հիմնահարցերը: Հարցերի այս շրջանակում կենտրոնական տեղը զբաղեցնում են այն ռիսկերը կամ վտանգները, որոնք քայքայում են մասնավոր սեփականության իրավունքի հիմքն անհատական ազատության ձեռքբերման ճանապարհին: Ըստ որում քննադատաբար պետք է մոտենալ տարբեր հասարակություններում խոր արմատներ գցած այդ հիմնահարցի մի շարք տեսակետների լուսաբանմանը:

Հասկանալի է, որ սեփականության պաշտպանությունը պահանջում է որոշակի իրավական կարգի և որոշակի ձևով գործող ինստիտուտների շրջանակ ու դրանց արդյունավետության աստիճան: Նույնիսկ ներկայումս շատ երկրներում սեփականության գրանցումը կապված է բազմաթիվ դժվարությունների, որոշ դեպքերում' անհաղթահարելի արգելքների հետ: Հատկապես, եթե ցանկանում ենք օգտագործել մասնավոր սեփականության բոլոր դրական էֆեկտներն ու առավելությունները, ապա վճռական նշանակություն ունի հասարակության թույլ և խոցելի անդամների, այդպիսի խմբերի սեփականության իրավունքի պաշտպանությունն իշխանական խմբավորումների կամ իշխանության անհարկի միջամտությունից: Այս խնդրում առանցքային դերակատարում ունեն իրավական պետության ինստիտուտները, թեև մինչ օրս չեն դադարում բանավեճերն այն մասին, թե ինչպես են հարաբերակցում ժողովրդավարությունը և սեփականությունը (այդ թվում նաև մասնավոր սեփականությունը):

73

Ա. Մարկոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Թեև համաշխարհային տնտեսությունը կառուցված է առավելապես մասնավոր սեփականության և դրա իրավունքի վրա, սակայն աշխարհի շատ երկրներում կարևոր նշանակություն ունի պետական սեփականությունը, որը հաճախ անվանվում է նաև «հասարակական» դրանով իսկ քողարկելով մի շարք փաստացի հանգամանքներ, և պատասխան չի տրվում բազմաթիվ հարցերի: Դրա հետ մեկտեղ պետական սեփականությունը առաջացնում է մի շարք հիմնարար խնդիրներ հատկապես պատասխանատվության բաշխման ոլորտում, խեղաթյուրվում է գնագոյացման գործընթացը և ուժեղանում է տնտեսության և նրա առանձին ոլորտների վրա քաղաքական ազդեցությունը: Թեև վերջին երկու տասնամյակում շատ զարգացող երկրներում (այդ թվում' Հայաստանում) տեղի ունեցան լայնամասշտաբ մասնավորեցման գոծընթաց-ներ, այնուհանդերձ, այդ ոլորտում, և առանձնապես, հետմասնավորեցման ժամանակահատվածում դեռևս շատ անելիքներ կան:

Ներկայում անհրաժեշտ է իմաստավորել և պատասխանել մի շարք հարցադրումների, որոնցից հիմնականներն են.

ռ

• տնտեսության ո ր ոլորտներում է պահպանվելու պետական սեփակա-

ռ ռ

նությունը, ի նչ մասնաբաժիններով, և ինչ վերաբերմունք ունի գործող

ռ

կառավարությունն այս խնդրի լուծման վերաբերյալ, ի նչ ծրագրեր են իրականացվելու այս ուղղությամբ,

ռ

• մասնավոր սեփականության համեմատությամբ պետականն ի նչ առա-

ռ

վելություններ և թերություններ ունի, և կոնկրետ ո ւմ է ծառայում պետական սեփականությունը,

ռ

• պետական սեփականության առկայությունն ինչպե ս է ազդում երկրի

о

կերպարի (իմիջի) վրա, և արտասահմանում, մասնավորապես, ի նչ գրավչություն ունի այն մասնավոր և, հատկապես, օտարերկրյա ներդրումների համար,

ռձ՜ ռ

• տնտեսության ո ր ոլորտներում և որտե ղ է հնարավոր իրականացնել պետական գույքի մասնավորեցում և ապապետականացում,

ռ

• ինչպիսի ն պետք է լինի երկրի ներսում պետական և մասնավոր սեփականությունների հարաբերակցությունը, որպեսզի ապահովվեն հասարակության անխափան առաջընթացը և սոցիալական համագործակցությունն աշխատանքի և կապիտալի միջև:

Նշված և դրանց առնչվող հարցերի ճիշտ պատասխանները փնտրելիս ուշադրության կենտրոնում պետք է լինեն առաջին հերթին վիճաբանելի գործարքները, արտադրական ենթակառուցվածքներից սկսած մինչև առողջապահական, կրթական և մշակութային կազմակերպությունների մասնավորեցման գործարքները կամ դրանց պետական կարգավորման մյուս ձևերի ընտրությունը: Մեկ անգամ ևս անհրաժեշտ է ճշտել, որ նույնիսկ այնտեղ, որտեղ անհնար է իրականացնել լրիվ կամ ամբողջական մասնավորեցումը, գոյություն ունեն այլ խելամիտ լուծումներ, որոնց կենսագործումը նվազագույնի է հասցնում պետա-

74

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Ա. Մարկոսյաե

կան սեփականության թերությունները և դրանք վերափոխում առավելությունների: Ռացիոնալ ինստիտուտների համակարգի միջոցով և օգնությամբ մասնավոր սեփականության որոշակի առավելություններ մասնակիորեն կարելի է փոխադրել պետական սեփականության ոլորտ: Այս դեպքերում կստանանք թեև ոչ ամենալավ, սակայն ավելի ընդունելի լուծումներ, որոնց կիրառման մասին չէր խանգարի, որ իմանային որոշակի քաղաքական շրջանակներն ու նրանց ներկայացուցիչները: Այլ կերպ ասած, կարևորվում է մասնավոր հատ-ված-պետություն համագործակցությունը, որը հատկապես ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ստացել է նոր բնույթ և եղանակներ:

Համաշխարհային տնտեսության արդի զարգացումներն ու հատկապես տնտեսական ճգնաժամով պայմանավորված իրադրությունը նոր մարտահրավերներ են առաջ քաշում նաև ազգային և միջազգային սեփականության ու սեփականատիրական հարաբերությունների ոլորտում: Փոփոխված իրավիճակում այդպիսի սեփականության ձևերի զարգացման, ինչպես նաև պետական կարգավորման գործում հատուկ կարևորություն են ձեռք բերում մտավոր սեփականությունը և ապրանքային (սպասարկման) նշանների պաշտպանությունը: Սեփականության այդ առանձնահատուկ օբյեկտներն ունեցող ձևերը քննարկվում են երկու երբեմն մեկը մյուսին հակասող հոսանքների համատեքստում, որոնք աստիճանաբար զարգանում են հիմնականում ազատական ավանդույթներով և օրեցօր աճող մրցակցության պայմաններում:

Ներկայում ընթացող արտադրության գործոնների աշխարհատնտեսական ինտենսիվ հոսքերի և փոխանակությունների գործընթացում խիստ արդիական են դարձել մտավոր սեփականության ոլորտին առնչվող այնպիսի հիմնահարցեր, ինչպիսիք են.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ռ

• ինչպե ս է պաշտպանված մտավոր սեփականության իրավունքը, և դրա

Լ ռ А

խախտման դեպքերում ինչպիսի ն է այն վերականգնելու ինստիտուտների հնարավորությունը,

ռ

• տնտեսության առանձին ոլորտներում ինչպիսի ն է մտավոր սեփակա-

ռ ռ

նության պաշտպանության վիճակը, այն նպաստո ւմ, թե արգելակում է այդ ոլորտներում գիտատեխնիկական և սոցիալ-տնտեսական զարգացմանը,

ռ

• մտավոր սեփականության իրավունքն ինչպե ս է առնչվում սեփականության մյուս իրավունքների հետ,

ռ

• ինչպե ս է կատարվում «մտավոր» (ոչ նյութական) օբյեկտներ ստեղծող-

ռ

ների աշխատանքի խթանումը, և ի նչ ուղղություններով ու մեխանիզմներով է իրականացվում դրա կատարելագործումը:

Քննարկվող և դրան առնչվող նյութը և ձևավորված եզրահանգումները կարևոր նշանակություն կունենան բազմաթիվ հարցեր վերհանելու և դրանց պատասխանելու համար, իսկ առաջարկվող լուծումները և հանձնարարա-

75

Ա. Մարկոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

կաեեերը կարող եե առաջիկա բարեփոխումների մաս դառնալ, ոլորտը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի համար հիմք հանդիսանալ, ինչպես նաև ճիշտ կողմնորոշել քաղաքական կուսակցություններին ու դրանց միավորումներին' իրենց ծրագրային դրույթների ձևավորման ժամանակ: Հարկ է նաև ընդգծել, որ այդ հարցերը պետք է ձևակերպվեն ելնելով ազատության և, մասնավորապես, տնտեսական ազատության սկզբունքներից, և դրանց պետք է տրվեն պատասխաններ գնահատելու քաղաքական լուծումները և գործող ինստիտուտների արդյունավետությունը: Հասկանալի է նաև, որ հեղինակների տեսակետները ո չ ամբողջական և ոչ էլ վերջնական են, ինչը բացատրվում է «սեփականություն» հասկացության ըմբռնման դժվարությամբ և համալիրությամբ, հիմնախնդրի բազմաշերտությամբ, ինչ-որ տեղ նաև դրանց ոչ բավարար ուսումնասիրվածությամբ (հատկապես Հայաստանում): Քննարկվող հիմնախնդիրների վերաբերյալ կարող են լինել այլ տեսակետներ, որոնք հենվում են այլ արժեքների համակարգի և մոտեցումների վրա: Նման տեսակետների բազմազանությունը միայն կհարստացնի և կընդլայնի սեփականության հարաբերությունների ուսումնասիրությունների դաշտը, ինչը կարևոր գրավական և երաշխիք է ճշմարտությանը հասնելու և տնտեսական քաղաքականությունն ավելի նպատակասլաց և արդյունավետ դարձնելու դժվարին և քարքարոտ ճանապարհին:

Ակներև է, որ մեր տնտեսական և, ընդհանրապես, ազատության ապագան ու բնակչության կենսամակարդակի բարձրացումը մեծապես կախված են այն հանգամանքից, թե ինչ ձևերով և արդյունավետությամբ է գործելու և պաշտպանվելու ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեփականությունը: Տարբեր երկրներում տնտեսական զարգացման և գործող ինստիտուտների արդյունավետության տարբեր մակարդակների պարագայում նշված պահանջը վերաբերում է բոլոր երկրներին ողջ աշխարհին:

Մարդկանց գիտակցության մեջ ամրապնդված այն պատկերացումները, համաձայն որոնց կարելի է ցանկացած ժամանակ և ցանկացած (այդ թվում' ամենակոպիտ) ձևերով միջամտել մասնավոր սեփականության իրավունքին, ազգայնացնել այդ սեփականությունը ցանկացած գնով, հղի է լուրջ սպառնալիքներով և վտանգներով, հաճախ նաև ժողովրդավարական լուրջ արժեքների կորստով ու այլ բացասական հետևանքներով, ինչպես նաև հասարակական պրակտիկայում տարածվող այն թյուր պատկերացումների ընդլայնմամբ, ըստ որոնց ամենաարդյունավետը պետական սեփականությունն է: Մինչդեռ, ինչպես մարդկային գործունեության մյուս ոլորտներում, այնպես էլ սեփականության կառավարման բնագավառում պետք է ելնել ոչ թե պետական և մասնավոր սեփականության ձևերը միմյանց հակադրելու, այլ դրանց առավելությունները բացահայտելու և լավագույն համագործակցության այլընտրանքնե-րը գտնելու սկզբունքից: Մասնավոր սեփականատերերը կամավորության և

76

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Ա. Մարկոպաե

համագործակցության, ինչպես նաև մրցակցելու սկզբունքներով միավորվելով (ըստ որում փոխադարձաբար հարգելով մեկը մյուսի սեփականության իրավունքները), կարող են ավելի արդյունավետ և օպտիմալ ձևերով լուծել տնտեսական հիմնախնդիրները, քան պետությունը: Ավելին, վերջինս պետք է սահմանափակի գործունեությունն այն ոլորտներում, որտեղ մասնավորը գործում է ավելի արդյունավետ, սահմանափակի մասնավոր սեփականության իրավունքի նկատմամբ միջամտությունները դրանով իսկ ապահովելով կայուն տնտեսական աճ գործող իրավական համակարգի շրջանակներում և, որպես հետևանք, թույլ տալով իր քաղաքացիներին անարգել և անխափան օգտվել շուկայական բոլոր ինստիտուտների (այդ թվում' սեփականության ինստիտուտի) հնարավորություններից' ի բարօրություն յուրաքանչյուրի և հանրության բոլոր անդամների:

2. Սեփականության իրավունքի միջազգային ինդեքսները

Վերջին մեկուկես-երկու տասնամյակում միջազգային համադրումներում լուրջ տարածում և կիրառում են ստացել առանձնապես սոցիալ-տնտեսական բնույթ ունեցող երևույթների, չափման ու գնահատման մոտեցումները: Չափման քանակական գնահատումների միջոցով է միայն հնարավոր դառնում համադրումներ կատարել ու դրանց հիման վրա եզրակացություններ անել: Փաստորեն, սա այն լիարժեք մեթոդն է, որը հնարավորություն է ընձեռում զարգացման և կառավարման տարբեր մակարդակներում գտնվող երկրների միջև իրականացնել համեմատություններ և գալ որոշակի եզրահանգումների:

Ներկայում գոյություն ունեն բազմաթիվ հետազոտություններ, որտեղ կիրառվում են սեփականության իրավունքի և դրա պաշտպանվածության աստիճանի գնահատման տարբեր մոտեցումներ: Ներկայացնենք միայն դրանցից ամենատարածվածը և, մեր կարծիքով, ամենահիմնավորը: «Սեփականության իրավունքի միջազգային ինդեքսը (համաթիվը)» (“International Property Rights Index”) համեմատում է սեփականության իրավունքի պաշտպանության իրավիճակն աշխարհի 125 երկրներում: Այդ նպատակով ցուցա-նիշների լայն շրջանակի օգնությամբ վերլուծվում է երեք չափանիշ, որոնք ի վերջո միավորվում են մեկ միասնական ինդեքսում1:

2.1 Սեփականության իրավունքի միջազգային ինդեքսների (ՍԻՄԻ)

հաշվարկման մեթոդաբանությունը

Սեփականության իրավունքը կարևոր դեր է խաղում երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական առաջընթացի ապահովման գործում: Սեփականության կայուն իրավունքը ֆիզիկական և իրավաբանական անձանց թույլ է

1 Նշված մեթոդաբանության ճշգրիտ օգտագործման համար և առանձին երկրների ցուցանիշների հետ ծանոթանալու նպատակով կարելի է այցելել www.internationalpropertyrightsindex.org. կայքը:

77

Ա. Մարկոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

տալիս լիարժեք վայելել իրենց աշխատանքի արդյունքները և նախադրյալներ ստեղծել ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար: Այնուամենայնիվ, ինչպես դիպուկ նկատել է Միլտոն Ֆրիդմանը, ազատության պահպանումը, այլ ոչ թե արդյունավետության բարձրացումն է անհատական սեփականության առաջնային հիմքը: Արդյունավետությունն անհրաժեշտ և շատ կարևոր, սակայն ոչ բավարար պայման է, քանի որ ազատությունը չէր գոյատևի, եթե այն հարստություն չստեղծեր1: Իհարկե, տեղի է ունեցել սեփականության իրավունքի' որպես հիմնարար մարդկային իրավունքի, դերի գիտակցման բարձրացում:

Թեև սեփականության նկատմամբ իրավունքները ճանաչվել էին մարդու իրավունքների «Համընդհանուր հռչակագրում» 1948թ. [4], սակայն դրանք քաղաքական գործիչների ուշադրությանն են արժանացել բոլորովին վերջերս: Էրնանդո դե Սոտոյի աշխատության շնորհիվ վեր հանվեցին այն խնդիրները, որոնց բախվում են աղքատները զարգացող երկրներում իրենց սեփականության իրավունքները կիրառելու ճանապարհին: 2008թ. ՄԱԿ «Աղքատների իրավական հնարավորությունների ընդլայնման հանձնաժողովը» Էրնանդո դե Սոտոյի և ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի համանախագա-հությամբ միաժամանակ մեկ անգամ ևս հաստատեցին, որ սեփականության իրավունքը մարդու իրավունքն է [5]:

Սեփականության իրավունքների հանձնաժողովի աշխատանքային խումբը հետագայում ընդգծեց սեփականության իրավունքների կարևորությունը տնտեսական գործունեության ընթացքում: Աշխատանքային խմբի անդամ և սեփականության իրավունքի միջազգային ինդեքսի (համաթվի) 2008թ. զեկույցի պատրաստման աջակիցներից Կարոլ Բուդրոն նշում է, որ պաշտպանված և մատչելի սեփականության իրավունքներն ապահովում են ինքնահաստատման, ինքնաճանաչման զգացողություն տնտեսապես տարբեր պայմաններում գտնվող մարդկանց համար: Սեփականության իրավունքները ստեղծում են իրավունքների և պարտականությունների հուսալի կապ հասարակության անդամների միջև, ինչպես նաև իրավունքների և պարտականությունների փոխադարձ ճանաչման ամուր համակարգ տեղական համայնքի սահմաններից դուրս: Ավելին, Կ.Բուդրոն շեշտում է, որ շատ աղքատ անհատների և այն համայնքների համար, որտեղ նրանք ապրում են, սեփականության հետ կապված հարաբերություններն ավելին են, քան պարզապես զբաղեցրած և օգտագործվող հողատարածքների ամբողջությունը: Այն կենսակերպի արտահայտման ձև է, և նրանք պետք է հնարավորություն ունենան զարգացնելու այն իրենց ջանքերի գործադրման շնորհիվ: Կ.Բուդրոյի հետազոտությունը ցույց է տալիս սեփականության իրավունքների համադրությունը, որն ապահովված չէ պատշաճ տնտեսական հիմքերով:

1 Ինչպես մեջբերված է http://www.isil.org/resources/quotes-liberty.html կայքում:

78

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Ա. Մարկոսյաե

Թեև սեփականության իրավունքների ոչ տնտեսական կողմը նույնպես հավասարապես կարևոր է, ՍԻՄԻ-ի շրջանակներում ավելի մեծ ուշադրություն է դարձվում սեփականության իրավունքների պաշտպանության և կիրառման արդյունքում ստացված տնտեսական շահերին: Տնտեսական առումով, սեփականության իրավունքները բնորոշվում են որպես ռեսուրսների օգտագործման եղանակի որոշման բացառիկ իրավունքների տիրապետում: Սեփականութան իրավունքների տնտեսագիտությանը մեծապես օժանդակող ամերիկացի հայտնի տնտեսագետ Արմեն Ալչյանը նշել է, որ սեփականության իրավունքների այս բնորոշումը չի բացառում պետական կամ հասարակական սեփականության ձևը: Այնուամենայնիվ, անհատական սեփականության իրավունքները ներառում են լրացուցիչ հատկանիշներ: Մասնավորապես, վերջիններս թույլ են տալիս ռեսուրսների հետ կապված ծառայությունների նկատմամբ բացառիկ իրավունքներ (օրինակ, հավաքագրել վարձավճարներ) և փոխադարձ համաձայնեցված պայմաններով ռեսուրսները փոխանակելու իրավունք: Մասնավոր սեփականության իրավունքի այս լրացուցիչ հատկանիշներն անհատներին ի զորու են դարձնում իրենց պատկանող ռեսուրսներից ստանալու առավելագույն արդյունք և դրանով իսկ հասնել արդյունավետ օգտագործման, իրենց համար փոխշահավետ պայմաններով վաճառել իրենց բարիքն այլ անձանց:

Շատ հետազոտություններ են անցկացվել, որպեսզի առանձնացվեն ուժեղ սեփականության իրավունքների առավելություններն անհատական և հասարակական մակարդակներում: ՍԻՄԻ-ի զեկույցը ջանում է սահմանել սեփականության իրավունքների պաշտպանության նշանակությունը մակրոմակարդա-

ռ

կում: Արդյո ք այն հասարակությունները, որոնցում հարգված են սեփականության իրավունքները, ավելի լավ արդյունքներ են ապահովում, քան նրանք,

ռ

որոնք արհամարհում են այդ իրավունքները: Արդյո ք սեփականության իրավունքների կիրառման իրավական շրջանակներ ապահովող երկրներն ավելի գոհացուցիչ տնտեսական արդյունքներ են ապահովում: Այս տիպի միջազգային հետազոտությունը [6] թույլ է տալիս հասկանալ, թե ինչ դեր ունեն սեփականության իրավունքները տնտեսական զարգացման գործում:

Իհարկե, այսպիսի մոտեցումն առանց սահմանափակումների չի լինում: Գոյություն ունեն բազմաթիվ գործոններ, որոնք ազդում են սեփականության իրավունքների համակարգի արդյունավետության վրա: Մանրակրկիտ մոտեցման և հետազոտության ընդհանրության սկզբունքից ելնելով կատարվել է հետազոտության մեջ ներառված ասպեկտների ընտրություն: Այս հետազոտության համար ընտրված գործոնները թույլ են տալիս նկատել սեփականության իրավունքների պաշտպանման և կիրառման հետ կապված կարևոր տարբերություններ հնարավորինս շատ թվով երկրներում:

79

Ա. Մարկոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Սեփականության իրավունքներն ու տնտեսական զարգացումը: Սեփականության իրավունքների համակարգի արդյունավետ աշխատանքը թույլ է տալիս, որ տնտեսական ակտիվները լինեն ավելի արտադրողական' կրճատելով գործառնական ծախսերը և խրախուսելով ավելացված արժեքի ստեղծումը, որը կարող է վերաներդրվել տնտեսական գործունեության մեջ: Պաշտպանված սեփականության իրավունքների և տնտեսական զարգացման միջև կապն ընկած է սեփականության իրավունքների համակարգի կենսունակության հիմքում' ի հիմնավորումն Էրնանդո դե Սոտոյի առաջ քաշած «մեռած կապիտալ» գաղափարի: Շատ զարգացող երկրների փորձը, այնուամենայնիվ, ցույց է տալիս, որ գրեթե բոլոր քաղաքացիների համար գործուն սեփականության իրավունքների համակարգի ստեղծման և ներդրման ճանապարհին առկա են բազմաթիվ խոչընդոտներ: Հետևաբար, ավելի կարևոր է շարունակել ընդգծել սեփականության իրավունքների համակարգի առավելությունները, որոնք նպաստում են տնտեսական աճին և զարգացմանը:

Մասնավոր սեփականության իրավունքները: Տնտեսագետներն առանձնացրել են ամենաքիչը չորս տարբերակ, ըստ որոնց չպաշտպանված սեփականության իրավունքները բացասաբար են ազդում տնտեսական գործունեության և աճի տեմպերի վրա: Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցի տնտեսական և քաղաքական գիտությունների պրոֆեսորներ Թիմ Բեսլին և Մաիթրեշ Ղաթակը վերջերս ամփոփել են այս չորս տարբերակը: Առաջին. չպաշտպանված կամ թույլ կիրառություն ունեցող սեփականության իրավունքները բարձրացնում են դրանք հետ վերցնելու ռիսկը, ինչը փոքրացնում է ներդնելու և արտադրելու դրդապատճառները: Երկրորդ' չպաշտպանված սեփականության իրավունքները նվազեցնում են աշխատանքի և արտադրության արտադրողականությունը' սեփականությունը պաշտպանելու անհրաժեշտությունից դրդված: Երրորդ' չպաշտպանված սեփականության իրավունքները չեն նպաստում եկամուտների ստացմանն առևտրից (օրինակ, եթե սեփականության իրավունքները լիարժեք պաշտպանված չեն, ակտիվները երբեմն չեն կարող փոխանցվել նրանց, ովքեր կարող են օգտագործել դրանք ավելի արդյունավետ): Վերջապես, սեփականությունը ծառայում է որպես կարևոր գործիք, որը խթանում է այլ գործարքները, ինչպես, օրինակ, ֆինանսների ներգրավումն անշարժ գույքի գրավի դիմաց [7]:

Էրնանդո դե Սոտոյի աշխատությունում անդրադարձ է կատարված «մեռած կապիտալի» մեծությանը' ակտիվներ, որոնք չեն կարող ներկայացվել տնտեսություն կամ օգտագործվել որպես գրավ, հետաքրքրության աճ առաջացրին սեփականության իրավունքների նկատմամբ զարգացող երկրներում: Զարգացող երկրների կառավարությունները բախվեցին այն գլուխկոտրուկին, թե ինչպես փոխարկել մեռած կապիտալը կենսունակ տնտեսական ակտիվների, որոնք ճանապարհ կհարթեն այդ երկրների համար դեպի տնտեսական

80

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Ա. Մարկոպաե

վերելք և բարեկեցություն: Պատասխաններից մեկի հիմքում ընկած է աղքատների հնարավորությունը գրանցելու իրենց պատկանող ակտիվները գործող սեփականության իրավունքների համակարգում նվազագույն գործառնական ծախսերով: Ինչպես բացահայտել է դե Սոտոն, դեռ բավական շատ աշխատանք է անհրաժեշտ կատարել այս բարդությունները վերացնելու համար:

Վերջապես, սեփականության իրավունքների ոչ մի համակարգ չի կարող գործել մեկուսացված' առանց սեփականության հետ կապված գործառնությունների իրականացմանն ուղղված իրավական և դատական համակարգերի աջակցության: Օրենքի ուժի ապահովում և կաշառակերությունից ու քաղաքական անկայունությունից զերծ անկախ դատական համակարգ ունեցող հասարակական միջավայրն ապահովում է գործուն սեփականության իրավունքների համակարգ և դրա արդյունավետ գործունեություն:

Թեև սեփականության իրավունքները տնտեսական զարգացման և աճի գրավականն են, սակայն կարևոր է հիշել, որ շատ այլ սոցիալական հաստատություններ նույնպես նշանակալի դեր են խաղում այդ գործում: Մասնավորապես, պատշաճ զարգացած բանկային համակարգը' տնտեսությունն անհրաժեշտ դրամական միջոցներով ապահովելու համար, զգալիորեն նպաստում է զարգացման գործընթացին: Վերջին ժամանակներս զարգացող երկր-ներում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորման ջանքերը նվազ ապահովներին վարկային միջոցներ տրամադրելու առումով բավական հաջողակ էին: Բայց դրա հետ մեկտեղ բավական լուրջ ֆինանսական համակարգ է անհրաժեշտ ՓՄՁ-ները համընդհանուր միջազգային շուկա դուրս բերելու համար:

Մտավոր սեփականության իրավունքները: Ժամանակակից տնտեսությունը հենվում է ոչ միայն ֆիզիկական (գույքային) սեփականության իրավունքի, այլև մտավոր սեփականության իրավունքի (ՄՍԻ) վրա: Մտավոր սեփականության իրավունքն առանձնահատուկ իրավունք է մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ: Մտավոր գործունեության արդյունք են հանդիսանում գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունները, կատարումները, հնչյունագրերը և հեռարձակող կազմակերպությունների հաղորդումները, գյուտերը, օգտակար մոդելները, արդյունաբերական նմուշները, սելեկ-ցիոն նվաճումները, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաները, չբացահայտված տեղեկատվությունը և արտադրության գաղտնիքները:

Համաշխարհային տնտեսությունը կախված է մտավոր սեփականության արդյունք հանդիսացող ապրանքներից, ինչպիսիք են, օրինակ' ինքնաթիռները, համակարգչային ծրագրերը, դեղագործական ապրանքներն ու բջջային հեռախոսները և այլն:

Բազմաթիվ առումներով մտավոր սեփականության իրավունքներն ունեն նույն դերը, ինչ ֆիզիկական (գույքային) սեփականության իրավունքները: Մտա-

81

Ա. Մարկոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

վոր սեփականության իրավունքների պաշտպանումը նախադրյալներ է ստեղծում նորարարությունների համար ճիշտ այնպես, ինչպես գույքային իրավունքների պաշտպանումն արտադրության համար: Գույքային սեփականության իրավունքների նման, մտավոր սեփականության իրավունքները նույնպես նվազեցնում են գործառնական ծախսերը: Օրինակ, ապրանքային սպասարկման նշանը տեղեկատվություն է հաղորդում ապրանքի որակի մասին, ինչը կրճատում է սպառողի ծախսերը կապված տվյալ ապրանքի փնտրտուքի հետ:

Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունն, այնուամենայնիվ, շատ ավելի բարդ է, քան ֆիզիկական (գույքային) իրավունքների պաշտպանությունը, որովհետև մտավոր սեփականության իրավունքների խախտմանը նպաստում են դրանց սեփական հատկանիշները: Հետևաբար, մտավոր սեփականության իրավունքի հարցում թերություններ ունեցող երկր-ներից պատկառելի ռեսուրսներ են պահանջվում մտավոր սեփականության իրավունքի արդյունավետ գործող համակարգ ստեղծելու համար: Մինչդեռ շատ երկրներ կարող են համարել, որ այս ներդրումն իրենց ուժերից վեր է, սակայն նրանք պետք է գիտակցեն, որ արդյունավետ մտավոր սեփականության համակարգը երկարաժամկետ տնտեսական աճի կարևորագույն բաղկացուցիչն է: Բացի ներքին նորարարությունները խթանելուց, հզոր մտավոր սեփականության իրավունքները մեծացնում են օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանները, ինչն իր հերթին հանգեցնում է տնտեսական կայուն աճի [8]:

Սեփականարյան իրավունքի միջազգային ինդեքսի բաղադրիչները. 2010թ. ՍԻՄԻ-ն ներառում է ընդհանուր առմամբ տասը փոփոխականներ, որոնք բաժանվում են երեք հիմնական բաղկացուցիչների' իրավական և քաղաքական միջավայր (ԻՔՄ), սեփականության ֆիզիկական (գույքային) իրավունքներ (ՍՖԻ) և մտավոր սեփականության իրավունքներ (ՄՍԻ):

Իրավական և քաղաքական միջավայրը (ԻՔՄ).

• դատական համակարգի անկախությունը,

• օրենքի ուժը,

• քաղաքական կայունությունը,

• կոռուպցիայի հսկողությունը:

Սեփականության ֆիզիկական (գույքային) իրավունքները (ՍՖԻ).

• սեփականության ֆիզիկական (գույքային) իրավունքների պաշտպանությունը,

• սեփականության գրանցման կարգը,

• վարկի մատչելիությունը:

Մտավոր սեփականության իրավունքները (ՄՍԻ).

• մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը,

• արտոնագրային իրավունքների պաշտպանությունը,

• հեղինակային իրավունքների խախտումները [6, p. 23]:

82

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Ա. Մարկոսյաե

Նույնիսկ ամեեաըեդգրկուե սեփականության իրավունքները չեն կարող կիրառվել, քանի դեռ առկա չեն օրենքի ուժը և անկախ դատական համակարգը դրանք կիրառելու համար: Ավելին, քաղաքական կայունությունը և կոռուպցիայի բացակայությունը լավագույն պայմաններն են ստեղծում սեփականության իրավունքների լիարժեք կիրառման համար, ինչը հանդիսանում է քաղաքացիական-իրավական գործարքների կնքման և իրականացման երաշխիքն ու գրավականը: Այսպիսով, այս չորս ենթաբաղկացուցիչները կազմում են իրավական և քաղաքական միջավայրի բաղկացուցիչը:

Իրավական և քաղաքական միջավայրը հանդիսանում է ցանկացած սեփականության իրավունքի համակարգի կարևոր մասը: ԻՔՄ-ն ներառում է իրավական և քաղաքական միջավայրի մի քանի ցուցանիշներ, չնայած այն հանգամանքին, որ դրանցով գնահատվել են երևույթի այնպիսի կողմեր, որոնք վերաբերում են ոչ միայն սեփականության իրավունքին: Մյուս երկու բաղկացուցիչները' ֆիզիկական (գույքային) և մտավոր սեփականության իրավունքները, արտահայտում են սեփականության իրավունքի երկու ձևերը, որոնք երկուսն էլ որոշիչ դեր ունեն սոցիալ-տնտեսական զարգացման համար: Այս երկու բաղկացուցիչների ներառած փոփոխականները հաշվի են առնում ինչպես իրավական կողմը, այնպես էլ դիտարկված երկրի գոյություն ունեցող փաստացի արդյունքները:

Դատական համակարգի անկախությունը ներկայացնող փոփոխականը բնութագրում է դատական համակարգի անկախությունը քաղաքական և գործարար շրջանակների ազդեցությունից: Դատավորների անկախությունը դատական համակարգի հուսալի պաշտպանվածության կենտրոնական սյունն է:

Օրենքի ուժը ներկայացնող փոփոխականը չափում է այն շրջանակը, որում ծառայողները վստահում և գործում են ընդունված օրենքներին համապատասխան: Մասնավորապես, այն չափում է պայմանագրերի գործողության, ոստիկանության և դատարանի աշխատանքի որակը, ինչպես նաև հանցագործությունների և բռնությունների հավանականությունը: Այս փոփոխականն ընդգրկում է մի քանի ցուցանիշներ' դատական համակարգի արդարություն, ազնվություն, օրենքների կիրառելիություն, արագություն և գործունակություն, անձնական սեփականության իրավունքների պաշտպանություն և դատական ու գործադիր պատասխանատվություն: Այս փոփոխականը լրացնում է դատական անկախությունը ներկայացնող փոփոխականին [9]:

Քաղաքական կայունութունը. քաղաքական կայունության մակարդակը մեծապես անդրադառնում է տվյալ երկրում սեփականություն ձեռք բերելու կամ այն ընդլայնելու մտադրության վրա: Որքան մեծ է քաղաքական անկայունության հավանականությունը, այնքան մարդիկ ավելի քիչ ցանկություն կունենան սեփականություն ձեռք բերել և դրանից բխող իրավունքների նկատմամբ վստահություն ցուցաբերել:

83

Ա. Մարկոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Կոռուպցիայի հսկողությունը, այս փոփոխականը ներառում է մի քանի ցուցանիշ, որոնք չափում են այն շրջանակը, որում հասարակության ազդեցությունը հասանելի է անհատական շահերի վրա: Այն ներառում է կոռուպցիայի փոքր և խոշոր չափերը, ինչպես նաև իշխանության գրավումը (զավթումը) որոշակի խավի կողմից անհատական շահերի համար: ԻՔՄ-ի կազմի մյուս փոփոխականների նման կոռուպցիան ազդում է մարդկանց վստահության վրա: Կոռուպցիան ազդում է տնտեսության ազատականացման մակարդակի վրա, ինչը բացասաբար է անդրադառնում օրինական անհատական սեփականության և դրա նկատմամբ հարգանքի մեծացման վրա:

Սեփականության ֆիզիկական (գույքային) իրավունքներ, սեփականության ֆիզիկական (գույքային) իրավունքներն անհատական սեփականության իրավունքի պաշտպանության արդյունավետության հարցում մարդկանց վստահության գրավականն են: Այն ապահովում է սեփականության գրանցման միասնական և համալիր գործարքները, ինչպես նաև թույլ է տալիս հասանելի դարձնել վարկերը, երբ անհրաժեշտություն է առաջանում սեփականությունը վերածել կապիտալի: Այս պատճառով անհատական գույքային սեփականության իրավունքների պաշտպանությունը չափելու համար օգտագործվում են հետևյալ փոփոխականները։

Սեփականության ֆիզիկական (գույքային) իրավունքի պաշտպանությունն ուղղակիորեն վերաբերում է երկրում սեփականության իրավունքի համակարգի հզորությանը, քանի որ այն արտահայտում է մասնագետների դիտարկումներն անհատական սեփականության դատական պաշտպանության որակի վերաբերյալ' ներառելով ֆինանսական ակտիվները: Այն ներառում է նաև մասնագետների կարծիքները սեփականության իրավունքների իրավական բնորոշման պարզաբանման վերաբերյալ:

Սեփականության գրանցումը, այս փոփոխականն արտահայտում է բիզնեսի տեսակետն այն հարցի շուրջ, թե որքան դժվար է գրանցել սեփականությունը' հաշվի առնելով պահանջվող օրերի քանակը և ընթացակարգերը: Այս տեղեկատվության աղբյուրի համաձայն փոփոխականն արտահայտում է այն բոլոր հաջորդական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են սեփականությունը վաճառողից գնորդին անցնելու գործընթացում, երբ ձեռներեցը գնում է հող կամ շինություն: Այս տեղեկատվությունը շատ կարևոր է, քանի որ որքան բարդ է սեփականության գրանցումը, այնքան հավանական է, որ ակտիվները կմնան չգրանցված դրանով սահմանափակելով ուժեղ իրավական և սեփականության իրավունքների համակարգի հասարակության գիտակցության զարգացումը: Ավելին, գրանցման արգելքները խոչընդոտում են ակտիվների շարժը տնտեսապես դեպի ավելի նպատակահարմար օգտագործման ոլորտները: Այս փոփոխականն արտահայտում է Էրնանդո դե Սոտոյի առաջ քաշած հիմնական տնտեսական փաստարկներից մեկը [10]:

84

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ա. Մարկոսյաե

Վարկերի մտացիությունը, այս փոփոխականը ներառված է ՍԻՄԻ-ում, քանի որ բանկային վարկերի մատչելիությունն առանց գրավի երկրում ծառայում է որպես ֆինանսական ինստիտուտների զարգացման մակարդակի գրավական: Ֆինանսական ինստիտուտները հզոր սեփականության իրավունքների համակարգի հետ համատեղ լրացուցիչ դեր են խաղում տնտեսական ակտիվները տնտեսական շրջանառության ոլորտ տեղափոխելու գործում:

Մտավոր սեփականության իրավունքները. ՄՍԻ-ն գնահատում է մտավոր սեփականության պաշտպանվածությունը երկու հիմնական ձևերի' արտոնագրի և հեղինակային իրավունքի, համապատասխանաբար իրավական և փաստացի տեսանկյուններից:

Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանո^ունը. այս փոփոխականը հիմնված է փորձագետներից ստացված հարցումների պատասխանների վրա, որն արտահայտում է մտավոր սեփականության պաշտպանության վիճակը: Յուրաքանչյուր երկրում փորձագետ-մասնակիցներին խնդրվել է գնահատել մտավոր սեփականության պաշտպանությունը' գնահատելով այն «թույլ և չկիրառվողից» մինչև «ուժեղ և կիրառելի» սահմաններում [11]:

Արտոնագրային իրավունքների պաշտպանությունը, այս փոփոխականն արտահայտում է երկրում արտոնագրի մասին օրենքների կիրառման վիճակը: Այս ցուցանիշը հիմնված է հինգ չափանիշների վրա' արտոնագրերի տարածվածությունը, արտոնագրերի համապատասխանությունը միջազգային համաձայնագրերի պահանջներին, արտոնագրային իրավունքի սահմանափակումները, կիրառելիությունը և պաշտպանության տևողությունը [12]:

Հեղինակային իրավունքների խախտումը հեղինակային իրավունքների խախտումների մակարդակը մտավոր սեփականության ոլորտում այդ իրավունքների կիրառման արդյունավետության կարևոր ցուցանիշ է: Այս փոփոխականի վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրվում է Միջազգային մտավոր սեփականության ալյանսի (IIPA) նյութերի հիման վրա, Ամերիկայի Միացյալ Նահանգների առևտրի լիազոր մարմնի կողմից պատրաստված «Հատուկ 304 զեկույցի» նյութերից' երկրների մտավոր սեփականության փորձի ամենամյա վերանայման շրջանակներում: Այն տեղեկատվություն է ներառում հեղինակային իրավունքով պաշտպանվող գործունեությունների իրավունքների խախտման մակարդակի վերաբերյալ: Քանի որ այս փոփոխականն արտահայտում է փաստացի արդյունքները, ուստի այն գնահատում է երկրները մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության արդյունավետության համաձայն [13]: ՍԻՄԻ ցուցանիշների հաշվարկման մեթոդիկան: ՍԻՄԻ ցուցանիշների մեծությունները տատանվում են 0-10 միավորների միջակայքում, որտեղ 10-ը ներկայացնում է սեփականության իրավունքների ամենաբարձր արժեքը, իսկ 0-ն վկայում է երկրում ապահով սեփականության իրավունքների բացակայության մասին: Նմանապես, յուրաքանչյուր բաղկացուցիչ և փոփոխական գնահատվում է այս միջակայքում:

85

Ա. Մարկոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Վերջնական ինդեքսի հաշվարկման համար յուրաքանչյուր բաղկացուցիչում ընդգրկված փոփոխականները միջինացվում են երեք փոփոխականներից յուրաքանչյուրի գնահատականը ստանալու համար: Վերջնական ՍԻՄԻ-ի ընդհանրական ցուցանիշը բաղկացուցիչ գնահատականների միջինն է: ՍԻՄԻ ստացման ժամանակ բաղկացուցիչների համար փորձարկվել են մի շարք կշռման մեթոդներ: Այնուամենայնիվ, կշռման մեթոդի ընտրությունն աննշան ազդեցություն ուներ վերջնական ցուցանիշի և երկրների զբաղեցրած տեղերի վրա: Այսպիսով, պարզության և օբյեկտիվության պատճառներից դրդված հաշվարկները հիմնվել են պարզ միջինի հաշվարկի վրա: Այն միավորում է առկա փոփոխականները երեք բաղկացուցիչների մեջ, որոնց միջինն էլ կազմում է վերջնական ՍԻՄԻ ցուցանիշը: ՍԻՄԻ ներառած տասը փոփոխականները ստացվում են տարբեր աղբյուրներից: Դրանցից շատերը հեշտությամբ կարող են զբաղեցնել իրենց տեղը 0-10 միջակայքում: Ինդեքսային տեսքի չեկող փոփոխականները համախմբելու նպատակով կիրառվել է հետևյալ համահարթեցման բանաձևը.

Г Хгпах - Xt >

4-----------f * 10

UTmafc — Xmtxif

որտեղ' Xi-ն ներկայացնում է առանձին երկրի ներգրավված գործոնի արժեքը, մինչդեռ Xmax և Xmin-ն այդ գործոնի համար սահմանվել էին առավելագույն արժեքով 2007թ. և 0 համապատասխանաբար երկրների որոշակի խմբի համար: Այս մեթոդն օգտագործվել է ՍՖԻ բաղկացուցչի' սեփականության գրանցման փոփոխականը ստանդարտացնելու համար [6, p. 25]:

Երկրևերը: 2010թ. ՍԻՄԻ-ն ներառում է 125 երկրների ցուցանիշներ, որոնց թողարկած ՀՆԱ-ն կազմում է համաշխարհային ՀՆԱ 97%-ը: Այս երկր-ներն էականորեն տարբերվում են իրենց տնտեսական իրավիճակով և շուկայական կառուցվածքով: Համեմատության նպատակով ՍԻՄԻ-ում ընդգրկված երկրները բաժանվել են յոթ աշխարհագրական շրջանների' Լատինական Ամերիկա և Կարիբյան կղզիներ, Արևմտյան Եվրոպա, Կենտրոնական/ Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա, Միջին Արևելք/Հյուսիսային Աֆ-րիկա, Աֆրիկա, Ասիա և Օվկիանիա, Հյուսիսային Ամերիկա:

Կարևոր է նշել, որ ՍԻՄԻ-ում ընդգրկված երկրների տվյալների աղբյուրները զգալիորեն տարբերվում են: Գոյություն ունեն երկրներ, որոնք չեն մտնում ինդեքսի երեք բաղկացուցիչներից և ոչ մեկի խմբի մեջ, որոշները բավարարում են միայն մեկ կամ երկու բաղկացուցիչների սահմանաչափերին: Բոլոր երեք բաղկացուցիչներին բավարարում են միայն 125 երկրներ, որոնք էլ ներառվել են զեկույցում:

Շարունակելի

86

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Ա. Մարկոսյաե

Աղբյուրներ և գրականություն

1. Ազատականության հիմունքները, Եր., Էդիթ Պրիետ, 2008:

2. Пайпс Р, Собственность и свобода, М., Московская школа политических исследований, 2000.

3. Бетелл Т, Собственность и процветание, М., ИРИСЭН, 2008.

4. Universal Declaration of Human Rights, Article 17, http://www.un.org/en/documents/udhr/

5. Working Group on Property Rights. (2008). Empowering the poor through property rights. In Making the law work for everyone. Volume II, United Nations, Development Programme, 25-42. New York: Commission on Legal Empowerment of the Poor.

6. International Property Rights Index, 2010 Report.

7. Besley, T. & Ghatak, M. (2009, April 22). Reforming property rights. VoxEU.org. http:// www.voxeu.org/index.php?q=node/3484

8. Branstetter, L & Saggi, K (2009, October). Intellectual property rights, foreign direct investment, and industrial development (NBER Working Paper w15393). Cambridge, MA: The National Bureau of Economic Research, http://www.nber.org/papers/w15393

9. World Bank Institute’s 2009 Governance Matters.

10. The World Bank Group’s 2009 Doing Business Report, www.doingbusiness.org

11. World Economic Forum’s 2008-2009 Global Competitiveness Index, http:// gcr.weforum.org

12. Ginarte-Park Index of Patent Rights (2005), www1.american.edu/cas/econ/faculty/park/ Web%20Page%20Update%2010-08/IPP%20Data.xls

13. International Intellectual Property Alliance’s 2009 Special 301 Report, Sixth Annual BSA and IDC Global Software Piracy Study (2008), www.iipa.com/2009_SPEC301_TOC.htm

14. International Property Rights Index, 2009 Report.

15. Economic Freedom of the World. 2010. Annual Report”. James Gwartney, Joshua Hall and Robert Lawson, www.freetheworld.org

ИНСТИТУЦИОНАЛЬНЫЕ ОСНОВЫ СОБСТВЕННОСТИ

Ашот Маркосян

Резюме

Содержание прав собственности, как и их интерпретация, меняется со временем. Современные тенденции развития института собственности и целого ряда его составляющих изучаются соответствующими организациями, на основе чего и составляются международные индексы прав собственности. Защищенность собственности и возможность полной реализации прав собственности имеют важное значение при оценке социально-экономического, политического разви-

87

Ա. Մարկոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

тия страны и перспектив ее дальнейшего развития. Данное обстоятельство также принимается во внимание при оценке степени демократии в различных странах. Проблемы становления и развития институтов собственности наиболее отчетливо проявляются в постсоциалистических странах. В то же время они являются приоритетными направлениями реализации национальных программ развития, осуществляемых правительствами данных стран.

В Республике Армения, так же как и в других республиках ЮжноКавказского региона, ситуацию в области становления и реализации прав собственности нельзя считать удовлетворительной. Это особенно касается проблем в области интеллектуальной собственности. На основе всестороннего анализа автор предлагает свое видение проблемы.

88

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.