Научная статья на тему 'ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ, ԴՐԱ ԿՆՔՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ'

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ, ԴՐԱ ԿՆՔՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
3
2
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
համագործակցություն / վարույթ / գործարք / մեղքի ընդունում / համաձայնագիր / արդարադատություն: / cooperation / lawsuit / plea deal / agreement / justice.

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Ն Ռ. Մանուկյան, Ս Շ. Ծաղիկյան

Սույն հոդվածի շրջանակներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի համատեքստում կատարվել է ինչպես արտասահմանյան, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քրեադատավարական օրենսդրության և քրեական իրավունքի նորմերի համակարգային ուսումնասիրություն: Քննարկման առարկա է դարձել Համաձայնագրի բովանդակությունը, դրա կնքմամբ կողմերի համար ծագող պարտավորությունների համաձայնագրում ամրագրման հարցը, անդրադարձ է կատարվել այս ինստիտուտի քրեադատավարական ձևին և քրեաիրավական բովանդակությանը: Վերլուծության ենթարկելով քննարկվող ինստիտուտի դրական և բացասական կողմերը, բացահայտելով օրենսդրական որոշակի բացեր, առաջարկվել են համապատասխան օրենսդրական փոփոխություններ և լրացումներ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE CONTENT OF THE PRE-TRIAL COOPERATION AGREEMENT, PROBLEMS OF ITS CONCLUSION AND TERMINATION IN MODERN CRIMINAL PROCESS

Within the framework of this cooperation agreement, a systematic study of both foreign and criminal procedure legislation of the Republic of Armenia norms of criminal law has been carried out. The content of the Agreement was discussed, the issue of enshrining in the agreement the obligations arising for the parties by its conclusion, reference was made to the criminal-procedural horse of this institution, the criminal-legal content. Analyzing the positive and negative aspects of the institute under discussion, revealing certain legislative gaps, appropriate legislative changes and additions were proposed.

Текст научной работы на тему «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ, ԴՐԱ ԿՆՔՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

DOI 10.24412/cl-37234-2024-1-152-158

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՅԱՆ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈԻԲՅԱՆ, ԴՐԱ ԿՆՔՄԱՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՍՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈԻԹՅՈԻՆՈԻՄ

Ն.Ռ Մանուկյան, Ս.Շ. Ծաւլիկյան

Հայ-ոուսական (Սլավոնական) համալսարան Իրավունքի և քաղաքականության ինստիտուտ (ԻՔԻ) [email protected], [email protected]

ԱՄՓՈՓՈԻՄ

Սույն հոդվածի շրջաևակևերում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի համատեքստում կատարվել է ինչպես արտասահմանյան, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քրեա-դատավարական օրեևսդրութ]աև և քրեական իրավունքի նորմերի համակարգային ուսումնասիրություն: Քննարկման առարկա է դարձել Համաձայնագրի բովանդակությունը, դրա կնքմամբ կողմերի համար ծագող պարտավորությունների համաձայ-նագրում ամրագրման հարցը, անդրադարձ է կատարվել այս ինստիտուտի քրեադատավարական ձևին և քրեաիրավական բովանդակությանը: Վերլուծության ենթարկելով քննարկվող ինստիտուտի դրական և բացասական կողմերը, բացահայտելով օրենսդրական որոշակի բացեր, առաջարկվել են համապատասխան օրենսդրական փոփոխություններ և լրացումներ:

Հիմնաբառեր' համագործակցություն, վարույթ, գործարք, մեղքի ընդունում, համաձայնագիր, արդարադատություն:

Քրեական դատավարության ողջ պատմության ընթացքում խմբակային հանցագործությունների բացահայտման ամենաարդյունավետ ուղիներից մեկը ընդունված է համարել հանցակիցներից մեկի ներգրավ-վումը իրավապահ մարմինների հետ համագործակցությանը:

Պետության և հասարակության օրենքով պաշտպանվող շահերի դեմ ոտնձգություն կատարած իրավախախտի ճշմարտացի ցուցմունքները ոչ միայն օգնում են վերականգնել կատարվածի ամբողջական պատկերը և բացահայտել յուրաքանչյուրի դերը հանցագործության իրականացման գործում, հաստատել մեղքը, այլև փրկել մարդկանց կյանքեր կանխարգե-լելով նախապատրաստվող հնարավոր հակաիրավական գործողությունները: Այս առումով միջազգային պրակտիկայում ընդունվել և լայնորեն

կիրառում են ստացել իրավապահ մարմինների հետ համագործակցության համաձայնություն ձեռք բերած հանցավոր խմբի անդամներին խրախուսող նորմերը:

Պրակտիկան ցույց է տալիս, որ անվտանգության իրական սպառնալիքի առկայության պարագայում, նյութական իրավունքի ընդհանուր նորմերով նախատեսված պատժի մեղմացման երաշխիքները բավարար չեն ամբաստանյալին հետքննության մարմինների հետ ակտիվ համագործակցության դրդելու համար, ուստի նշվածով պայմանավորված արտասահմանյան երկրների, արդեն նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մշակվել է քրեական դատավարության նոր ընթացակարգ, որն ուղղված է առավել բարձր հասարակական վտանգավորություն ունեցող հանցագործությունների բացահայտման և քննության գործընթացի դյուրացմանը:

Ներկայումս, հանցագործությունների հայտնաբերման, կանխարգելման և բացահայտմանն ուղղված քրեադատավարական ընթացակարգերի բարելավման խնդիրների ուսումնասիրության կարևորությունը առաջին հերթին հիմնավորվում է ահաբեկչական սպառնալիքների աճով և դեռևս նախապատրաստական փուլում դրանց հետևանքների կանխման անհրաժեշտությամբ:

Քրեադատավարական քաղաքականության ներկայիս փուլում դատավարական ձևի տարբերակման և դրա չափանիշների վերաբերյալ մոտեցումները փոխվել են։ Արտասահմանյան շատ երկրներ որդեգրել են օպտիմալացման ճանապարհը հետևողականորեն քրեական դատավարություն ներմուծելով տարբերակված վարույթները, որոնք հնարավորություն են տալիս կրճատել մինչդատական վարույթը խնայելով բավականին մեծ ռեսուրսներ։ Դատավարական ձևի պարզեցումը ինչպես հանցագործություններին առավել արագ և օպերատիվ արձագանքելու, այնպես էլ առավելագույն տնտեսման պայմաններում քրեական գործը արագ և արդյունավետ քննելու, լուծելու նպատակ է հետապնդում։ Արդարադատության օպերատիվ իրականացումը մեծապես մոտեցնում է համագործակցության կատարման պահը, դրա համար նշանակվող պատժին։

Համագործակցության համաձայնագրի ինստիտուտը տարբեր մոդելների դրսևորումներով սահմանվել և լայնորեն կիրառվել է արտասահմանյան մի շարք երկրների քրեադատավարական համակարգերում, որոնց շարքին կարելի է դասել «Գործարք արդարադատության հետ», ինչպես նաև «Մեղքի ընդունման գործարք» (plea bargaining) ինստիտուտները։

Տարբերակված վարույթի տարարտեսակ է համագործակցության

վերաբերյալ մինչդատական համաձայնագիրը, որը գիտական գրականության մեջ հաճախ դիտարկվում է որպես հանցավորության դեմ պայքարի կոմպրոմիսային կոնցեպցիայի բաղկացուցիչ մաս։

Ընդհանուր առմամբ, այս ինստիտուտը հիմնված է կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կամավոր ստանձնած պարտավորության վրա, այն է նպաստել հանցագործության բացահայտմանը, հանցակիցների մերկացմանը, հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքի որոնմանը, ակնկալելով դրա դիմաց արարքի համար քրեական օրենսգրքով սահմանված պատժի զգալի կրճատում:

Համաձայնագրում պարտադիր պետք է նշվեն այն գործողությունները, որոնք կասկածյալը կամ մեղադրյալը պարտավորվում է կատարել, ինչպես նաև մեղմացնող հանգամանքնրը և քրեական օրենսդրության համապատասխան նորմերը, որոնք կարող են կիրառվել վերջիններիս նկատմամբ համաձայնագրում սահմանված պարտականությունները կատարելու դեպքում։

Համաձայնագրի կնքման դեպքում մեղադրյալի մոտ ծագում են պար-տավորություններ, բայց հստակ չէ թե ինչ պարտականություններ է ստանձնում մեղադրանքի կողմը։ Նախ և առաջ մեղադրողը պարտավոր է մեղադրյալի կողմից իր պարտավորությունների կատարման դեպքում դատարանում հանդես գալ պարտավորությունների կատարման վերաբերյալ համապատասխան միջնորդությամբ։ Դատախազի այս պարտականությունը սահմանվում է ոչ թե մեղադրյալի հետ կնքվող համաձայնա-գրով, այլ քրեական դատավարության օրենսգրքով։

Համաձայնագրով չեն համաձայնեցվում նաև մեղադրյալի քրեական պատասխանաատվության պայմանները, այսինքն այն պատճառով, որ համաձայնագրի կնքման և մեղադրյալի կողմից իր ստանձնած պարտավորությունների կատարման դեպքում քրեական պատասխանատվության առանձնահատկություններն օրենքով արդեն իսկ նախատեսված են, ուստի համաձայնագրում դրանց ամրագրումը չի կարող համարվել դատախազի կողմից ստանձնվող պարտականություն:

Մեղադրյալի և դատախազի միջև կնքվող համաձայնագիրը ի տարբերություն արտասահմանյան երկրներում գործող այս ինստիտուտի, որպես այդպիսին, գործարք չի հանդիսանում, քանի որ դրանով մեղադրանքի կողմը որևէ պարտավորություն չի ստանձնում և չի կարող ստանձնել։ Նրա կողմից կատարվող գործողությունները հստակ սահմանվում են օրենքով և նույնն են բոլոր համաձայնագրերի համար։ Նման պայմաններում համաձայնագիրը կարծես հանդես է գալիս ոչ թե որպես

գործարք կողմերի միջև, այլ մեղադրյալի կամ կասկածյալի կողմից միակողմանի պարտավորությունների ստանձնում, որը ձևակերպվում է գրավոր, և որով ստանձնած պարտավորությունները մեղադրյալի կողմից կատարելու դեպքում վրա են հասնում օրենքով սահմանված որոշակի բարենպաստ հետևանքներ։

Չնայած այս ինստիտուտին ուղղված բազմաթիվ քննադատություններին, պարզեցված քրեակադատավարական ընթացակարգերը ընդունվեցին մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի Հանրապետության կողմից և ներդրվեցին քրեական դատավարության իրավունքում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առկա չէ համագործակցության համաձայնագրի ինստիտուտի հասկացության սահմանումը, առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացություններ հոդվածի ներքո սահմանել նշված եզրույթի ձևակերպումը հետևյալ բովանդակությամբ «... համաձայնագիր է կնքված մեղադրանքի և պաշտպանության կողմերի միջև, որում սահմանվում են այն գործողությունները, որոնք կասկածյալը կամ մեղադրյալը պարտավորվում են կատարել համագործակցության նպատակին հասնելու համար, ինչպես նաև կասկածյալի կամ մեղադրյալի պատասխանատվության պայմանները' ելնելով քրեական գործի հարուցումից կամ մեղադրանքի ներկայացումից հետո վերջիններիս կողմից կատարված գործողություններից»:

Համագործակցության համաձայնագիրը իրավական երևույթ է, որն ունի քրեաիրավական բովանդակություն և քրեադատավարական ձև: Քրեական իրավունքի տեսությունում մինչդատական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի իրավական բնույթը դեռևս միանշանակ որոշված չէ: Բազմաթիվ են կարծիքները այն մասին, որ իր իրավական բնույթով համաձայնագիրը, ավելի հստակ դրա կնքումը, կարելի է դիտարկել որպես պատիժը մեղմացնող առանձին հանգամանք: Օրինակ, հեղինակներից մեկը Ս.Ս. Կլյուշնիկովը կարծում է, որ համաձայնագրի կնքման փաստը վկայում է մեղադրյալի կամ կասկածյալի դրական հետ-հանցավոր վարքագծի մասին, ով կամավոր կերպով ցանկություն է հայտնում քննությանն օժանդակելու, հանցակիցների բացահայտման հարցում, որը հիմք է հանդիսանում նշված համաձայնագիրը որպես մեղմացնող հանգամանք գնահատելու համար:

Մինչդատական համագործակցության համաձայնագրի վերաբերյալ նորմերը ՌԴ քրեական իրավունքում դիտարկվում են որպես քրեական պատիժը մեղմացնող հանգամանք և իրենց ամրագրումն են ստացել ՌԴ քրեական օրենսգրքի «Պատժի նշանակումը մեղմացնող հանգամանքների

առկայության պարագայում» հոդվածում:

ՀՀ քրեական իրավունքում համագործակցության վերաբերյալ մինչ-դատական համաձայնագիրը ինչպես մի շարք երկրների օրենսդրությունում չի դիտարկվում ոչ որպես պատիժը կամ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք, և ոչ էլ որպես գործուն զղջալու տարատեսակ: 05.05.2021թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ ՀՀ քրեկան իրավունքում համագործակցության համաձայնագիրը դիտարկվում է որպես առանձին ինքնուրույն ինստիտուտ և ամրագրվել է «Պատիժ նշանակելը» գլխում' «Պատիժ նշանակելը համագործակցության կամ համաձայնեցման վարույթի դեպքում», հոդվածի ներքո: Սույն հոդվածով նախատեսվում է նման վարույթի կիրառման դեպքում քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատ-ժատեսակ, կամ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատժատեսակի նշանակում, կամ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում: Նշված առավել մեղմ պատիժը կարող է նշանակվել միայն մեղադրյալի կողմից համագործակցության համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարման պարագայում, ուստի նշվածով պայմանավորված' առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում «համագործակցության վարույթ կիրառելու դեպքում» ձևակերպումը փոխարինել «մեղադրյալի կողմից համագործակցության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու» ձևակերմամբ:

Անթույլատրելի է համարվում պարզեցնել կամ որևէ կերպ նեղացնել նշված կատեգորիայի վարույթներով մինչտադական ապացուցման սահմանները: Մասնավորապես, «Համագործակցության համաձայնագիր կազմելու կարգը» սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 468-րդ հոդվածում որպես համաձայնագրի բաղկացուցիչ մաս նախատեսված չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված' քրեական վարույթի ընթացքում ապացուցման ենթակա փաստական հանգամանքները, որոնց թվում են' ենթադրյալ հանցագործության քրեկան օրենքով նախատեսված հատկանիշները և մեղադրյալի մեղավորությունը ենթադրյալ հանցանքը կատարելու մեջ:

Այս առաջարկը նպատակ ունի կանխելու իրավապահ մարմինների կողմից հայեցողության կիրառման հնարավոր չարաշահումները, ինչպես նաև ինքնամեղադրանքի և կասկածյալի կամ մեղադրյալի ենթադրյալ հանցագործության հետ առնչություն չունենալու այլ դեպքերը'

ապահովելով քրեական օրենքով սահմանված' օրենսդրությամբ սահմանված' ըստ մեղքի պատասխանատվության և անձնական պատասխանատվության, ինչպես նաև քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված' օրինականության և գործի արդարացի քննության սկզբունքները:

Հաշվի առնելով վերոնշյալը, առաջարկվում է խմբագրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետը և լրացնել այն հետևյալ բովանդակությամբ. «... ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով ապացուցման ենթակա այլ հանգամանքնրեը»:

Այսպիսով, համագործակցության վերաբերյալ մինչդատական համա-ձայնագրի ինստիտուտը թեև շատ երկրների քրեական դատավարությունում արդեն գործածվող ինստիտուտ է, սակայն այն չունի կիրարկման երկարաժամկետ փորձ, իսկ Հայաստանի Հանրապետությունում այն առհասարակ նոր ձևավորվող և կայացող ինստիտուտ է: Համագործակցության վերաբերյալ մինչդատական համաձայնագրի ՀՀ-ում կայացումը որպես առանձին ինստիտուտ բարդ համակարգ է, որը չի կարող դիտարկվել ոչ որպես քրեական պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք, ոչ էլ որպես «գործարքի» տեսակ: Արդյունքներն ընդհանրացնելով, հարկ է փաստել, որ համագործակցության վարույթը կարող է զարգացման լուրջ հեռանկարներ ունենալ Հայաստանի Հանրապետությունում, ուստի այս ինստիտուտի ներդրմամբ օրենսդրի կողմից առաջադրված նպատակների իրականացման համար անհրաժեշտ է իրականացնել բազմակողմանի, համակարգված և առավել խորքային վերլուծություն:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. АликперовХ.Д. Преступность и компромисс. Баку, 1992; Он же. Освобождение от уголовной ответственности. М.: Институт повышения квалификации руководящих кадров Генеральной прокуратуры Российской Федерации, 1999.

2. АликперовХ.Д.; ЗейналовМ.А. Компромисс в борьбе с преступностью. М., 1999. С. 46.

3. Քրեական դատավարության պարզեցման հիմնախնդիրները գիտագործնական ձեռնարկ, Եր., 2011, Ա. Ղամբարյան, էջ. 57-59:

4. Тисен О.Н. Теоретические и практические проблемы Института досудебного соглашения о сотрудничестве в Российском уголовном судопроизводстве. Диссертация на соискание ученой степени доктора юридических наук, Оренбург 2017. С. 68.

5. Клюшников С.С. Институт досудебного соглашения о сотрудничестве и его уголовноправовое значение. Автореф. дис. канд. юрид. Наук: 12.00.08. Краснодар, 2013. С. 27.

6. «Уголовно-процессуальный кодекс Российской Федерации» от 18.12.2001 Ш74-ФЗ (ред. от 30.12.2021).

7. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, ՀՕ-199-Ն:

8. Абшилава Г.В. Об особом порядке судебного разбирательства по уголовному делу в отношении обвиняемого, с которым заключено досудебное соглашение о сотрудничестве // Пробелы в российском законодательстве. 2010. № 3. С. 203–206.

СОДЕРЖАНИЕ ДОСУДЕБНОГО СОГЛАШЕНИЯ О СОТРУДНИЧЕСТВЕ, ПРОБЛЕМЫ ЕЕ ЗАКЛЮЧЕНИЯ И РАСТОРЖЕНИЯ В СОВРЕМЕННОМ УГОЛОВНОМ ПРОЦЕССЕ

Н. Манукян, С.Ш. Цагикян

Российско-Армянский (Славянский) университет Институт права и политики (ИПП)

АННОТАЦИЯ

В рамках данной статьи проведено системное изучение норм, регулирующих институт досудебного соглашения о сотрудничестве в уголовном и уголовно-процессуальном законодательстве зарубежных стран. В статье исследуются проблемы содержания соглашения, рассмотрен вопрос о закреплении в договоре обязательств, возникающих у сторон при его заключении, обособлены проблемы уголовнопроцессуальной принадлежности данного института, а также уголовно-правового характера. Анализируя положительные и отрицательные стороны исследуемого института, выявляя определенные законодательные пробелы, в статье вносятся предложения о соответствующих законодательных изменениях и дополнениях.

Ключевые слова: сотрудничество, судебный процесс, сделка о признании вины, соглашение, правосудие.

THE CONTENT OF THE PRE-TRIAL COOPERATION AGREEMENT, PROBLEMS OF ITS CONCLUSION AND TERMINATION IN MODERN CRIMINAL PROCESS

N. Manukyan, S. Caghikyan

Russian-Armenian (Slavonic) University Institute of Law and Politics (ILP)

ABSTRACT

Within the framework of this cooperation agreement, a systematic study of both foreign and criminal procedure legislation of the Republic of Armenia - norms of criminal law has been carried out. The content of the Agreement was discussed, the issue of enshrining in the agreement the obligations arising for the parties by its conclusion, reference was made to the criminal-procedural horse of this institution, the criminal-legal content. Analyzing the positive and negative aspects of the institute under discussion, revealing certain legislative gaps, appropriate legislative changes and additions were proposed.

Keywords: cooperation, lawsuit, plea deal, agreement, justice.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.