Научная статья на тему 'ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՔԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ'

ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՔԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
287
39
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
քրեական վարույթ նախաձեռնել / քրեական գործ հարուցելու հիմքեր / քրեական գործ հարուցելու առիթներ / հանցագործության մասին հաղորդում / նյութերի նախապատրաստման փուլ / հիմքերի բավարարություն / առիթի օրինականություն / INITIATE A CRIMINAL PROCEEDING / GROUNDS FOR INITIATING A CRIMINAL CASE / REASONS FOR INITIATING A CRIMINAL CASE / REPORT ABOUT CRIME / MATERIALS PREPARATION PHASE / SATISFACTION OF THE GROUNDS / LEGALITY OF THE REASON / ИНИЦИИРОВАТЬ УГОЛОВНЫЙ ПРОЦЕСС / ОСНОВЫ ВОЗБУЖДЕНИЯ УГОЛОВНОГО ДЕЛА / ПОВОДЫ ВОЗБУЖДЕНИЯ УГОЛОВНОГО ДЕЛА / ЗАЯВЛЕНИЕ О ПРЕСТУПЛЕНИИ / СТАДИЯ ПРИГОТОВЛЕНИЯ МАТЕРИАЛОВ / ДОСТАТОЧНОСТЬ ОСНОВ / ЗАКОННОСТЬ ПОВОДА

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Ղազարյան Տիգրան

Սույն հոդվածի նպատակը քրեական վարույթ նախաձեռնելու առիթների ու հիմքերի համակարգային վերլուծությունն է, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել առկա խնդիրների լուծումները մի կողմից՝ տուժողի, իսկ մյուս կողմից՝ ենթադրյալ հանցանք կատարած անձի սահմանադրական իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության արդյունավետ հավասարակշռության ապահովման նպատակով: Նշված նպատակին հասնելու համար նախևառաջ կարևոր է քրեական վարույթ նախաձեռնելու առիթի հասկացության ու հիմքերի բավարարության ճշգրիտ սահմանումը, որոնց միասնական ընկալումը կապահովի քրեական հետապնդման մարմինների բնականոն գործունեությունը՝ նպաստելով հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Հոդվածի նպատակի ու խնդիրների առանձնահատակություններով պայմանավորված` կիրառվել են համակարգակառուցվածքային համեմատական-իրավական մեթոդները։ Կարող ենք եզրակացնել, որ քրեական գործ հարուցելու առիթը ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տեղեկություններ պարունակող այնպիսի իրավաբանական փաստ է, որն իրավասու պետական մարմինների պաշտոնատար անձանց համար ստեղծում է պարտականություն՝ կայացնելու որոշում քրեական գործ հարուցելու կամ այն մերժելու մասին: Քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը, ի տարբերություն քրեական իրավունքի, երբ հանցագործության հատկանիշներ ասելով հասկանում ենք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի տարրերը, քրեադատավարական իրավունքի համատեքստում հանցանշանները պարտադիր չէ ուղղակիորեն նախատեսված լինեն քրեական օրենքով, այլ բավարար է, որ դրանք վկայեն առերևույթ կատարած հանցագործության մասին:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

RELATIONSHIP BETWEEN THE REASONS AND GROUNDS FOR INITIATING CRIMINAL PROCEEDINGS

The purpose of this scientific article is to conduct a systematic investigation of the grounds for initiating criminal proceedings, as a result of which it will be possible to provide scientific solutions to the existing problems on one hand, and on the other hand, for the purpose of safeguarding the constitutional rights and legitimate interests of the person who has allegedly committed the offense in order to ensure an effective balance. To achieve the abovementioned purpose, first and foremost it is important to define accurately the concept and grounds for initiating criminal proceedings, a common understanding of which will ensure the normal functioning of the criminal prosecution authorities, thereby enhancing the effectiveness of the fight against crime. Based on the specifics of the purpose and issues of this article, systematic-comparative-legal methods were applied. We can conclude that the reasoning for initiating a criminal case is a legal fact containing information on the alleged crime that creates a duty on the part of the competent state authorities and officials to decide whether or not to initiate a criminal case as a result of the appropriate judicial action...The purpose of this scientific article is to conduct a systematic investigation of the grounds for initiating criminal proceedings, as a result of which it will be possible to provide scientific solutions to the existing problems on one hand, and on the other hand, for the purpose of safeguarding the constitutional rights and legitimate interests of the person who has allegedly committed the offense in order to ensure an effective balance. To achieve the abovementioned purpose, first and foremost it is important to define accurately the concept and grounds for initiating criminal proceedings, a common understanding of which will ensure the normal functioning of the criminal prosecution authorities, thereby enhancing the effectiveness of the fight against crime. Based on the specifics of the purpose and issues of this article, systematic-comparative-legal methods were applied. We can conclude that the reasoning for initiating a criminal case is a legal fact containing information on the alleged crime that creates a duty on the part of the competent state authorities and officials to decide whether or not to initiate a criminal case as a result of the appropriate judicial action. As to the grounds for initiating criminal proceedings, that is, the evidence of the existence of the characteristics of the crime, then unlike the criminal law, where by the nature of the crime we mean only the elements of the crime envisaged by the RA Criminal Code, in the context of the right of criminal proceedings, corpora delicti do not necessarily have to be explicitly provided for by criminal law as being characteristic of the crime, but rather, they are sufficient to provide a basis for assuming that a crime apparently may has been committed.

Текст научной работы на тему «ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՔԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՔԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ*

ՏԻԳՐԱՆ ՂԱՁԱՐՅԱՆ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն t.s.ahazaryan@amail. com

Սույն հոդվածի նպատակը քրեական վարույթ նախաձեռնելու առիթների ու հիմքերի համակարգային վերլուծությունն է, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել առկա խնդիրների լուծումները մի կողմից' տուժողի, իսկ մյուս կողմից' ենթադրյալ հանցանք կատարած անձի սահմանադրական իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության և արդյունավետ հավասարակշռության ապահովման նպատակով:

Նշված նպատակին հասնելու համար նախևառաջ կարևոր է քրեական վարույթ նախաձեռնելու առիթի հասկացության ու հիմքերի բավարարության ճշգրիտ սահմանումը, որոնց միասնական ընկալումը կապահովի քրեական հետապնդման մարմինների բնականոն գործունեությունը' նպաստելով հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Հոդվածի նպատակի ու խնդիրների առանձնահատակություններով պայմանավորված' կիրառվել են համակարգակառուցվածքային և համեմատական-իրավական մեթոդները։

Կարող ենք եզրակացնել, որ քրեական գործ հարուցելու առիթը ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տեղեկություններ պարունակող այնպիսի իրավաբանական փաստ է, որն իրավասու պետական մարմինների և պաշտոնատար անձանց համար ստեղծում է պարտականություն' կայացնելու որոշում քրեական գործ հարուցելու կամ այն մերժելու մասին:

Քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը, ի տարբերություն քրեական իրավունքի, երբ հանցագործության հատկանիշներ ասելով հասկանում ենք ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի տարրերը, քրեադատավարական իրավունքի համատեքստում հանցանշանները պարտադիր չէ ուղղակիորեն նախատեսված լինեն քրեական օրենքով, այլ բավարար է, որ դրանք վկայեն առերևույթ կատարած հանցագործության մասին:

Հիմնաբառեր' քրեական վարույթ նախաձեռնել, քրեական գործ հարուցելու հիմքեր, քրեական գործ հարուցելու առիթներ, հանցագործության մասին հաղորդում, նյութերի նախապատրաստման փուլ, հիմքերի բավարարություն, առիթի օրինականություն:

Քրեական գործի հարուցման փուք ոչ միայն ինքնուրույն դատավարական փուլ է, այլ նաև սկզբնավորում է ամբողջ քրեական վարույթը: Ուստի առանցքային նշանակություն է ստանում այն հարցը, թե որ պահից է սկսվում քրեական գործի հարուցման փուլը:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 10.04.2020թ.:

է 24.02.2020թ., գրախոսվել' 25.02.2020թ.,

տպագրության

51

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Քրեական գործով վարույթի սկիզբը ճիշտ արձանագրելն էական նշանակություն ունի, քանի որ այդ պահից սկսված վարույթի մասնակիցների բոլոր գործողությունները կարգավորվում են քրեական դատավարության օրենսգրքով, որից ցանկացած շեղում կարող է հանգեցնել ձեռք բերված ապացույցի անթույլատրելիության:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուղղակիորեն ամրագրում է, որ գործով վարույթը սկսվում է քրեական գործի հարուցման հարցը լուծելիս:

Ի տարբերություն գործող իրավակարգավորումների՝ ՀՀ քրեական

դատավարության նոր օրենսգրքի նախագիծն օգտագործում է առավել ընդունելի և պարզ սահմանում՝ զերծ մնալով տարընթերցումներից և հստակ արձանագրելով այն սահմանը, որից սկսվում է քրեական վարույթը՝ մասնավորապես սահմանելով, որ քրեական վարույթն սկսվում է առերևույթ հանցագործության մասին պատշաճ ձևով տեղեկանալու պահից:

Ինչպես նշում է Ն.Ա.Վլասովան, քրեական գործի հարուցման փուլը սկսվում է հանցագործության մասին տեղեկությունը իրավասու մարմնի կողմից ստացվելու և արձանագրվելու պահից63: Համանման կարծիքի է նաև Մ.Ն.Մելիկինը64:

Մինչդեռ Լ.Ն.Մալիկովայի կարծիքով՝ քրեադատավարական հարաբերությունները սկսվում են այն ժամանակ, երբ նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին հաղորդումը գրանցվում է օրենքով սահմանված կարգով և համարվում բավարար հիմք65: Այս կարծիքին համաձայնելը անհնար է, քանի որ հանցագործության մասին առիթի գրանցումն արդեն իսկ ենթադրում է դատավարական մի շարք գործողությունների իրականացման անհրաժեշտություն, որի կապակցությամբ քրեական դատավարության մասնակիցները մտնում քրեադատավարական

իրավահարաբերությունների մեջ:

Կարևոր ենք համարում ընդգծել նաև այն հանգամանքը, որ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի քրեական գործ հարուցելու առիթի գրանցմանն ուղղված գործողությունները ևս իրենց բնույթով դատավարական են:

Մի շարք հեղինակներ խնդրո առարկա հարցի վերաբերյալ հիմնավոր կերպով նշում են, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ հանցագործության մասին հաղորդման գրանցումը չի հանդիսանում քրեական գործի հարուցման առիթի ձևավորման տարր: Ասվածը հիմնավորվում է նաև նրանով, որ իրավակիրառ պրակտիկայում թույլատրվում է կատարել անհետաձգելի քննչական գործողություններ նաև մինչ հանցագործության մասին հաղորդման գրանցումը, եթե դրանց չկատարումը կարող է դժվարացնել հանցագործության բացահայտումը 66:

Քրեական գործ հարուցելու առիթներն այն աղբյուրներն են, որոնցից առերևույթ հանցագործության մասին տեղեկանալը օրենսդիրը դիտարկում է պատշաճ: Այս հասկացությունն իրավագիտության մեջ բավարար չափով մշակված չէ, չնայած ունի ոչ միայն տեսական, այլև գործնական նշանակություն:

Քրեական գործի հարուցման առիթներին վերաբերող իրավակարգավորումները գտնվում են ինչպես իրավակիրառողների, այնպես էլ օրենսդրի ու տեսաբանների

63 Տե'ս Власова Н.А. Досудебное производство в уголовном процессе. - М., 2000, էջ 68:

64 Տե'ս Меликин М.Н., О специфике доказывания в ходе предварительной проверки информации о преступлениях // Государство и право. 1998. N 10, էջ 76:

65 Տե'ս Маликова Л.Н. Совершенствование уголовно-процессуального законодательства на стадии возбуждения уголовного дела // Общество и право. 2008. N 3, էջ 24:

66 Տե'ս Химичева Г.П., Досудебное производство по уголовным делам: концепция совершенствования уголовно-процессуальной деятельности. – М., 2003, էջ 127:

52

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

ուշադրության ներքո' փորձելով դրանց տալ այնպիսի ձևակերպումներ, որոնք կնպաստեն քրեական գործի քննության արդյունավետության բարձրացմանը:

Դեռևս 1950-ական թվականներին Ռ.Դ.Ռախունովը գրել է, որ քրեական գործ հարուցելու առիթն այն աղբյուրն է, որից ստացվում է հանցագործության մասին տեղեկատվությունը67: Իր հերթին Ս.Վ.Բորոդինը քրեական գործ հարուցելու առիթ է համարում այն աղբյուրը, որից համապատասխան պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք տեղեկանում են նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին68:

Քրեական գործի հարուցման առիթի սահմանումը, որն ընդունված է եղել խորհրդային քրեական դատավարությունում, փոքր-ինչ այլ է: Մասնավորապես Ա.Մ.Լարինը և Վ.Մ.Սավիցկին նշում են, որ քրեական գործի առիթները հանցագործության մասին սկզբնական տեղեկություններ պարունակող աղբյուրների դատավարական ձևերն են69: Որոշ հեղինակներ քրեական գործ հարուցելու առիթը դիտարկում են այնպիսի իրավաբանական փաստ, որից ծագում են

քրեադատավարական իրավահարաբերությունները՝ պայմանավորելով իրավասու պետական մարմինների և պաշտոնատար անձանց համապատասխան

գործունեությունը: Մասնավորապես այդպիսի դիրքորոշում են արտահայտել

Ֆ.Ն.Ֆատկույինը70 և Վ.Յ.Չեկանովը71: Այս տեսակետը կիսում է նաև պրոֆեսոր Գ.Պ.Խիմիչևը, որ քրեական գործ հարուցելու առիթը համարում է այնպիսի քրեադատավարական փաստ, որի հետ օրենքը կապում է հետաքննության մարմնի, քննիչի ու դատախազի որոշակի պարտականությունների շրջանակ, այն է' կայացնել քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին որոշում 72:

Համանման դիրքորոշում են արտահայտել նաև Վ.Ն.Յաշինը և Ա.Վ.Պոբեդկինը, որոնք գտնում են, որ հանցագործության մասին հաղորդումը, մեղայականով ներկայանալը, որոնք ստացել են համապատասխան քրեադատավարական ձև, պետք է դիտել որպես իրավաբանական հետևանքներ առաջացնող փաստեր: Նրանց կարծիքով' քրեական գործ հարուցելու առիթի ի հայտ գալուն պես համապատասխան իրավասու մարմինների ու պաշտոնատար անձինք պարտավոր են գրանցել նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին ստացված տեղեկատվությունը, ուսումնասիրել այն, անհրաժեշտության դեպքում կատարել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված որոշակի դատավարական գործողություններ, որից հետո օրենքով սահմանված ժամկետներում ընդունել համապատասխան դատավարական որոշում և իրազեկել հաղորդումը ներկայացրած և այլ շահագրգիռ անձանց73:

Քրեական գործ հարուցելու առիթի հասկացության վերաբերյալ Մ.Ս.Ստրոգովիչը գրել է, որ դրանք օրենքով սահմանված այն աղբյուրներն են, որոնք հետաքննության մարմնին, քննիչին ու դատախազին տալիս են հանցագործությունների մասին տեղեկություններ և պարտավորեցնում նրանց որոշում կայացնել, թե արդյոք պետք է

67 Տե'ս Рахунов Р.Д. Возбуждение уголовного дела в советском уголовном процессе. М., 1954, էջ 31:

8 Տե'ս Бородин С.В., Разрешение вопроса о возбуждении уголовного дела. – М., 1970, էջ 27:

69 Տե'ս Савицкий В.М., Ларин А.М. Уголовный процесс: Словарь-справочник. – М., 1999, էջ

28:

70 Տե'ս Жогин Н.В., Фаткуллин Ф.Н. Возбуждение уголовного дела. – М., 1961, էջ 93:

71 Տե'ս Чеканов В.Я. Возбуждение уголовного дела в советском уголовном процессе. – Саратов, 1958, էջ 12:

72 Տե'ս Химичева Г.П. Досудебное производство по уголовным делам: концепция совершенствования уголовно-процессуальной деятельности: дис. д-ра юрид.наук.-М., 2003, էջ 116:

73 Տե'ս Яшин В.Н., Победкин А.В. Возбуждение уголовного дела. Теория, практика, перспективы. էջ 30-31:

53

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

հարուցել քրեական գործ, թե ոչ74: Քրեական գործ հարուցելու առիթի սահմանման վերաբերյալ համանման կարծիք է հայտնել նաև Օ.Պ.Տեմուշկինը' առաջարկելով կիրառել «իրավաբանական փաստ» եզրույթը75:

Հետաքրքիր մոտեցում է դրսևորել պրոֆեսոր Վ.Մ.Բիկովը՝ սահմանելով առիթի ձևավորման բանաձևում ներառված գործողությունները. ենթադրյալ

հանցագործությունը, դրա մասին տեղեկատվությունը, այն տիրապետող անձի գործողությունները, դրանց դատավարական ձևակերպումը: Միայն այս բոլոր բաղադրատարրերի առկայության դեպքում է հանցագործության մասին տեղեկությունը դառնում քրեական գործ հարուցելու օրինական առիթ76:

Քրեադատավարական օրենքը ևս չի բացահայտում քրեական գործ հարուցելու առիթի հասկացությունը, այլ սահմանափակվում է միայն դրա առանձին տեսակների թվարկմամբ: Այդ մոտեցումը ցուցաբերվել է նաև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի հեղինակների կողմից:

Խնդրո առարկա հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը՝ արձանագրելով, որ քրեական գործի հարուցման առիթները պետք է բովանդակեն տեղեկություն հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու և քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին որոշում ընդունելու համար77:

Վերոգրյալի համատեքստում կարող ենք եզրահանգել, որ քրեական գործ հարուցելու առիթը ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տեղեկություններ պարունակող այնպիսի իրավաբանական փաստ է, որը իրավասու պետական մարմինների ու պաշտոնատար անձանց համար ստեղծում է պարտականություն՝ համապատասխան դատավարական գործողությունների կատարման արդյունքում կայացնելու որոշում՝ քրեական գործ հարուցելու կամ այն մերժելու մասին:

Այս տեսանկյունից առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը հնարավորություն է ընձեռում կատարելու գործողություններ և մտնելու

քրեադատավարական հարաբերությունների մեջ: Այլ կերպ ասած՝ առիթը հանդես է գալիս որպես նախադրյալ, իսկ քրեադատավարական հարաբերությունները՝ դրա արդյունք:

Ակնհայտ է, որ քրեական դատավարության օրենսգիրքը մի շարք իրավահարաբերությունների առաջացում պայմանավորում է հենց առիթի առկայության փաստով: Մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում' դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ սույն օրենսգրքի 181-րդ հոդվածն ամրագրում է այն դատավարական որոշումների շրջանակը, որոնք պետք է կայացվեն հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ քրեական գործի հարուցման առիթի հասկացության պատշաճ ձևակերպումն ինքնանպատակ չէ: Հետաքննության մարմինը,

74 Տե'ս Строгович М.С. Курс уголовного процесса. T.II. Порядок производства по уголовным делам по советскому уголовно-процессуальному праву. М., 1970, էջ 13:

75 Տե'ս Уголовно-процессуальное право Российской Федерации /Отв. ред. П.А. Лупинская. 3е изд., перераб. и доп. – М., 2000, էջ 270:

6 Տե'ս Уголовный процесс Российской Федерации / Отв.ред.А.П.Кругликов. – М., 2010, էջ 337 (13-րդ գլխի հեղինակ՝ В.М.Быков):

77Տե'ս ՀՀ վճռաբեկ դատարանի 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ-133/07 որոշումը:

54

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

քննիչը, դատախազը իրավասու չեն իրականացնելու քրեական դատավարությամբ սահմանված իրենց լիազորությունները՝ առանց ենթադրյալ հանցագործության մասին օրենքով սահմանված առիթից պատշաճ կարգով տեղեկանալու:

Մատնանշվածի կապակցությամբ կարևոր երաշխիք է սահմանել օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի 6-րդ մասով՝ ամրագրելով, որ չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ, մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ հանցագործության մասին այլ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չէ: Դրա հիման վրա կարող են կատարվել համապատասխան դատավարական գործողություններ, որոնց արդյունքում եթե հաստատվի, որ առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա քրեական գործի հարուցման առիթ կդիտվի արդեն ոչ թե անանուն հաղորդումը, այլ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի՝ իրենց լիազորությունների շրջանակում կատարված գործողությունները: Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ ենք համարում ընդգծել նաև, որ «քրեական գործի հարուցման համար առիթ» հասկացության իմաստն ուղղված է ոչ թե նրան, որ հանցագործության մասին այս կամ այն տեղեկատվությունը անորակ և անպիտան համարվի դատավարական կիրառման համար, այլ նրան, որպեսզի պարտադիր կարգով անձնավորվի հնարավոր հանցագործության մասին

տեղեկատվության ցանկացած աղբյուր: Այլ կերպ ասած՝ քրեադատավարական համակարգը պահանջում է, որ միշտ հայտնի լինեն հանցագործության կատարման մասին հաղորդում տվող անձի տվյալները՝ մասնավոր նախաձեռնությամբ կամ ելնելով պաշտոնեական պարտավորություններից: Հակառակ դեպքում ի հայտ կգա լիարժեք անպատասխանատվության ռիսկ, և անհնար կլինի պարզել՝ երբ և որտեղից են ստացվել հանցագործության մասին տեղեկությունները, ինչի հիման վրա է քննարկվել քրեական գործ հարուցելու հարցը, ինչպես նաև սկսվել որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդումը:

Վերոգրյալի հիմքով կարևոր է ընդգծել, որ քրեական գործ հարուցելու առիթն ըստ էության որևէ անձի կամքի արտահայտությունն է: Մի դեպքում այն արտացոլում է հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի, մյուս դեպքում՝ ենթադրյալ հանցագործության վերաբերյալ տեղեկատվության տիրապետող անձի, մեկ այլ դեպքում՝ տուժողի կամ հանրորեն վտանգավոր արարքում իրեն մեղավոր համարող անձի կամքը: Ընդ որում, այն առիթի կարևոր հատկանիշներից է, որով

տարբերվում է այն հաղորդումներից (դիմումներից, բողոքներից), որոնց ժամանակ չի պահանջվում լուծել քրեական գործի հարուցման հարցը:

Քրեական գործ հարուցելու առիթներն ու հիմքերը թեև փոխկապակցված են, սակայն ինքնավար հասկացություններ են: Քրեական գործի հարուցման առիթի առկայությունն ինքնին չի վկայում քրեական գործի հարուցման հիմքի առկայության մասին և բավարար չէ քրեական գործ հարուցելու համար: Առիթն ըստ էության ուղղված է սկիզբ դնելու այնպիսի դատավարական գործունեության, որի նպատակն է հաստատելու կամ հերքելու քրեական գործի հարուցման հիմքերի առկայությունը: Գործող քրեադատավարական կարգավորումները, որոնք հնարավորություն են ընձեռում հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին՝ ստուգելու ստացված հաղորդմամբ ներկայացվող տվյալները, ուղղակիորեն վկայում են այն մասին, որ օրենսդիրն ի սկզբանե հնարավոր է համարել նաև իրավիճակներ, երբ քրեական գործ հարուցելու առիթն ամբողջությամբ չպարունակի հիմքերը, ուստի դրանց ձեռքբերման, ինչպես նաև առկա տեղեկատվության ստուգման ուղղությամբ նախատեսել է ընթացակարգեր:

Քրեական գործ հարուցելու հիմքերը կարող են արտացոլված լինել ինչպես քրեական գործ հարուցելու առիթներում, այնպես էլ ներկայացված հաղորդման ստուգման ընթացքում կատարված դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներում (փաստաթղթերում և այլն):

55

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

Պետք է հաշվի առնել որ որպես քրեական գործի հարուցման հիմք հանդես են գալիս միայն այն տեղեկությունները, փաստական տվյալները, որոնք արտացոլում են առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը, որոնք էլ ինքնին հիմք են համապատասխան պաշտոնատար անձի կողմից քրեական գործ հարուցելու կամ այն մերժելու մասին որոշման կայացման համար, ուստի դրանք կարող են ի սկզբանե առկա չլինել ներկայացված հանցագործության մասին հաղորդման մեջ:

Տեսության մեջ և պրակտիկայում վեճերի տեղիք է տալիս այն հարցը, թե ինչ պետք է հասկանալ քրեական գործի հարուցման փուլում առերևույթ հանցագործության հատկանիշների հասկացության ներքո, որն էլ հանդիսանում է քրեական գործ հարուցելու հիմքը:

Քրեական գործ հարուցելու հիմքը հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներն են: Ընդ որում, քրեական գործ կարող է հարուցվել միայն հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալների բավարարության դեպքում:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ տեսության մեջ առկա չէ միասնական մոտեցում, թե ինչպիսի տվյալների համակցությունն է, որ կարող է վկայել առերևույթ հանցագործության հատկանիշների մասին և հիմք դառնալ քրեական գործ հարուցելու համար: Որոշ հեղինակներ գտնում են, որ բավարար հիմքերը պետք է նախևառաջ մատնանշեն հանցակազմի այնպիսի հատկանիշների առկայության մասին, ինչպիսիք են՝ օբյեկտն ու օբյեկտիվ կողմը: Օրինակ, պրոֆեսոր Մ.Ս.Ստրոգովիչը նշում է, որ քրեական գործի հարուցման հիմքը ներառում է երկու անհրաժեշտ տարր՝ 1. հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին հայտնի դարձած փաստերում, իրադարձություններում քրեորեն պատժելի արարքի հատկանիշների առկայություն, 2. բավարար տվյալներ այն մասին, որ հանցագործությունը նախապատրաստվել է կամ կատարվել է78: Նմանատիպ դիրքորոշում է հայտնել նաև Ն.Ս.Մանովան, որի կարծիքով քրեական գործ հարուցելու որոշում ընդունելու համար բավական է հաստատել հանցագործության օբյեկտիվ կողմի և հանցագործության երևույթի մասին վկայող տվյալների առկայությունը79:

Իր հերթին Օ.Վ.Տեմուշկինը նշում է, որ քրեական գործ հարուցելու համար չի պահանջվում հանցագործության բոլոր տարրերի առկայության վերաբերյալ ամբողջական տեղեկություն: Սովորաբար բավարար է միայն օբյեկտի և օբյեկտիվ կողմի մատնանշումը80: Իսկ ահա Օ.Պ.Տեմուշկինը նշում է, որ թեև առերևույթ

հանցագործության առկայության մասին հետևությունը պետք է հիմնված լինի բավարար տվյալների վրա, սակայն, որպես կանոն, կրում է հավանական բնույթ 81:

Պ.Ա.Լուպինսկայայի կարծիքով՝ «Քրեական գործ հարուցելու որոշում ընդունող անձի տիրապետած տվյալները բավարար են, եթե դրանք կարող են հիմք հանդիսանալ կատարված կամ նախապատրաստվող հանցագործության առկայության մասին նախնական եզրահանգման համար» 82:

Նշված հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը՝ արձանագրելով, որ քրեական գործ հարուցելու հիմքերի

78 Տե'ս Строгович М.С. Курс советского уголовного процесса. T.II. Порядок производства по уголовным делам по советскому уголовно-процессуальному праву. – М., 1970, էջ 15:

79 Տե'ս Манова Н.С. Уголовный процесс: курс лекций. – М., 2010, էջ 182:

80Տե'ս Уголовно-процессуальное право Российской Федерации /Отв. ред. П.А.Лупинская. 3-е изд., перераб. и доп – М., 2000, էջ 272-273, (9-րդ գլխի հեղինակ՝ О.П.Темушкин):

1 Տե'ս Уголовно-процессуальное право Российской Федерации /Отв. ред. П.А.Лупинская. 3е изд., перераб. и доп. – М., 2000, էջ 273 (9-րդ գլխի հեղինակ՝ О.П.Темушкин):

2 Տե'ս Лупинская П.А. Решения в уголовном судопроизводстве. Их виды, содержание и формы. – М., 1976, էջ 110:

56

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

բավարարությունը ենթադրում է հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալների այնպիսի համակցություն, որն օբյեկտիվ դիտորդին հնարավորություն կտա ենթադրություն կատարել հանցագործության հավանական առկայության վերաբերյալ83: Միևնույն ժամանակ ընդգծում է, որ քրեական գործ հարուցելու մասին օրինական և հիմնավորված որոշում կայացնելու համար իրավասու պաշտոնատար անձի կամ մարմնի տրամադրության տակ պետք է առկա լինեն բավարար տվյալներ հանցագործության փաստի (հանցակազմի օբյեկտի և օբյեկտիվ կողմի) առկայության մասին84:

Ակնհայտ է, որ քրեական գործի հարուցման փուլում սահմանափակ են ճանաչողական գործողություններ կատարելու լիազորությունները՝ ի տարբերություն քրեական դատավարության հետագա փուլերի: Ուստի հանցագործության մասին հաղորդման մեջ ներկայացված տվյալների ստուգմանն ուղղված աշխատանքների արդյունքների հավաստիությունն էականորեն նվազ է, ինչն էլ պայմանավորում է դրանց հիման վրա կայացված որոշումների հավանական բնույթը: Նման պայմաններում իրավասու պաշտոնատար անձի համար մեծ բարդություն է ներկայացնում առկա տվյալներին գնահատական տալը դրանց բավարարության տեսանկյունից, որը կարող է հիմք դառնալ այս կամ այն դատավարական որոշման կայացման համար:

Վերոգրյալից պարզ է դառնում, որ քրեական գործի հարուցման որոշման մեջ ներառված հետևությունը նախապատրաստվող կամ կատարված հանցագործության առկայության մասին կարող է սխալ լինել և, որպես լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության արդյունք, կայացվի քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում: Բայց դա չի նշանակում, որ քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացրած պաշտոնատար անձը դրսևորել է ոչ պատշաճ պրոֆեսիոնալիզմ, կամ չարաշահել է պաշտոնական լիազորությունները, թերացել իր աշխատանքում: Անօրինական

կհամարվի քրեական գործի հարուցումը միայն այդպիսի որոշում ընդունելու պահին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված քրեական գործի հարուցումը մերժելու համար հիմքերի ակնհայտ առկայության դեպքում:

Գոյություն ունի նաև այնպիսի տեսակետ, որ բացի հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայության բացահայտումից, պետք է անդրադառնալ նաև արարքի հանրային վտանգավորությանը: Ն.Վ.Վլասովան նշում է, որ քրեական գործ հարուցելու փուլում չի կարելի պահանջել հանցակազմի բոլոր հատկանիշների՝ օբյեկտի, օբյեկտիվ կողմի, սուբյեկտի, սուբյեկտիվ կողմի հաստատում, քանի որ դրանք պետք է հաստատվեն նախաքննության ընթացքում: Ըստ վերջինիս՝ հանցագործության հատկանիշներ են համարվում հասարարակական վտանգավորությունը, հակաօրինականությունը և կատարվածի պատժելիությունը, որոնք անհրաժեշտ է ընդգրկել հանցագործությունների մասին հաղորդումների քննության ժամանակ ստուգման ենթակա հանցանշանների ցանկում 85:

Կարծում ենք, որ հիշյալ մոտեցումն արդարացված չէ, քանի որ առանց հանցակազմի բոլոր հատկանիշների բացահայտման հնարավոր չէ հետևություն անել դրա հանրային վտանգավորության մասին, իսկ նշված հանգամանքին կարելի է անդրադառնալ միայն գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության դեպքում, որոնց հասնելը քրեական գործի հարուցման փուլում օբյեկտիվորեն անհնար է:

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ ի տարբերություն քրեական իրավունքի, երբ հանցագործության հատկանիշներ ասելով հասկանում ենք միայն ՀՀ քրեական

83 Տե'ս Սիրվարդ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի' 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԼԴ/0018/11/16 որոշման 12-րդ կետը:

84 Տե'ս ՀՀ վճռաբեկ դատարանի Ս.ԱՆտոնյանի վերաբերյալ 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԿԴ/0077/11/12 որոշումը:

5 Տե'ս Власова Н.А. Досудебное производство в уголовном процессе. - М., 2000, էջ 71:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

57

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

օրենսգրքով նախատեսված հանցակազմի տարրերը, քրեական դատավարության իրավունքի համատեքստում սույն հասկացությունն ունի այլ բովանդակություն: Հանցանշանները պարտադիր չէ ուղղակիորեն նախատեսված լինեն քրեական օրենքով որպես հանցագործությանը բնորոշ հատկանիշներ, այլ բավարար է՝ դրանք հիմք տան ենթադրելու, որ առերևույթ կատարվել է հանցագործություն: Այս իմաստով առերևույթ հանցագործության հատկանիշներ կարող են լինել դիակի վրա առկա վնասվածքները, կասկածելի հանգամանքներում մարդու անհայտ բացակայելը և այլն: Հանցագործության մասին կարող են վկայել այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են՝ առանց որևէ պատճառի մարդու երկարատև բացակայությունն այն պայմաններում, երբ առկա չեն օբյեկտիվ տվյալներ նրա կողմից բնակության վայրը փոխելու վերաբերյալ, հանկարծամահությունն այն դեպքում, երբ բացակայում է հիվանդությունը, որը կարող էր պատճառ դառնալ, անհայտ կորած անձի այնպիսի փաստաթղթերի հայտնաբերումը, առանց որոնց վերջինս չէր կարող երկարատև բացակայել (օրինակ՝ անձը հաստատող փաստաթղթերը), անհայտ կորած անձի մոտ զգալի դրամական միջոցների կամ այլ թանկարժեք իրերի առկայությունը, որը կարող էր գրավել հանցագործների ուշադրությունը, բռնության հետքերով դիակի հայտնաբերումը և այլն:

Հակառակ դեպքում քրեական գործի հարուցման փուլի առջև կբարձրացվեն այնպիսի հարցեր, որոնք ըստ էության իրենցից ներկայացնում են հետաքննության, նախաքննության, ինչու չէ նաև դատական քննության ընթացքում պարզման ենթակա հանգամանքներ, և որոնց հաստատման հնարավորություն օբյեկտիվորեն առկա չէ խնդրո առարկա փուլի ընթացքում:

Ինչ վերաբերում է հանցակազմի սուբյեկտին և սուբյեկտիվ կողմին, ապա կարևոր ենք համարում ընդգծել, որ հնարավորության դեպքում անհրաժեշտ է պարզել նաև այդ տվյալները: Ասվածը պայմանավորված է հատկապես ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված այնպիսի հանցակազմերի առկայությամբ, որոնք միմյանցից տարբերվում են ըստ էության հանցանք կատարած անձի առանձնահատկություններով: Այդ դեպքում հանցագործության մասին հաղորդման քննության արդյունքում համապատասխան որոշում կայացնելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձի համար օբյեկտիվորեն անհնար կլինի կողմնորոշվել, թե ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված ո'ր հանցակազմի հատկանիշներով է հարուցելու քրեական գործ, ինչն էլ կարող է վնասել հետագա քննության արդյունավետությանն ու լիարժեքությանը:

Այս առիթով Վ.Մ.Կորնուկովը նշում է, որ այն դեպքերում, երբ քրեական գործ հարուցելու մասին հարցը լուծվում է կոնկրետ անձի վերաբերյալ, ապա հանցագործության սուբյեկտին և սուբյեկտիվ կողմին վերաբերող տեղեկությունների բացահայտումը պարտադիր է86: Համաձայնելով հիշյալ դիրքորոշմանը՝ կարծում ենք, որ չնայած քրեական գործը հարուցվում է փաստի առթիվ, իսկ անձի նկատմամբ միայն քրեական հետապնդումն է հարուցվում, այնուհանդերձ որոշ դեպքերում քրեական գործի հարուցման որոշման մեջ արդեն իսկ կանխորոշված է ենթադրյալ հանցանք կատարած անձը՝ պայմանավորված ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված որոշ հանցակազմերի առանձնահատկություններով, օրինակ՝ կաշառք ստանալը,

պաշտոնական լիազորությունների չարաշահումը և այլն:

86 Տե'ս Корнуков В.М. Российский уголовный процесс. Вопросы Особенной части. էջ 11:

58

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

RELATIONSHIP BETWEEN THE REASONS AND GROUNDS FOR INITIATING CRIMINAL PROCEEDINGS

TIGRAN GHAZARYAN

PhD student at Criminal Proceedings and Criminalistics at YSU Faculty of Law, Attorney Yerevan, Republic of Armenia

The purpose of this scientific article is to conduct a systematic investigation of the grounds for initiating criminal proceedings, as a result of which it will be possible to provide scientific solutions to the existing problems on one hand, and on the other hand, for the purpose of safeguarding the constitutional rights and legitimate interests of the person who has allegedly committed the offense in order to ensure an effective balance.

To achieve the abovementioned purpose, first and foremost it is important to define accurately the concept and grounds for initiating criminal proceedings, a common understanding of which will ensure the normal functioning of the criminal prosecution authorities, thereby enhancing the effectiveness of the fight against crime.

Based on the specifics of the purpose and issues of this article, systematic-comparative-legal methods were applied.

We can conclude that the reasoning for initiating a criminal case is a legal fact containing information on the alleged crime that creates a duty on the part of the competent state authorities and officials to decide whether or not to initiate a criminal case as a result of the appropriate judicial action.

As to the grounds for initiating criminal proceedings, that is, the evidence of the existence of the characteristics of the crime, then unlike the criminal law, where by the nature of the crime we mean only the elements of the crime envisaged by the RA Criminal Code, in the context of the right of criminal proceedings, corpora delicti do not necessarily have to be explicitly provided for by criminal law as being characteristic of the crime, but rather, they are sufficient to provide a basis for assuming that a crime apparently may has been committed.

Key words: Initiate a criminal proceeding, grounds for initiating a criminal case, reasons for initiating a criminal case, a report about crime, materials preparation phase, satisfaction of the grounds, legality of the reason.

59

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020

СООТНОШЕНИЕ ОСНОВАНИЙ И ПОВОДОВ ИНИЦИАЦИИ УГОЛОВНОГО ДЕЛА

ТИГРАН КАЗАРЯН

Аспирант кафедры уголовного процесса и криминалистики юридического факультета ЕГУ, г.Ереван, Республика Армения

Целью данной статьи является системное изучение поводов и оснований инициации уголовного процесса, в результате которого будет возможно обеспечить научное решение проблем обеспечения защиты и эффективный баланс конституционных прав и законных интересов, с одной стороны, для потерпевшего, а с другой стороны, для лица, предположительно совершившего преступление.

Для достижения этой цели прежде всего важно правильное определение понятия оснований инициации уголовного процесса и достаточности оснований, единое восприятие которых обеспечит естественную деятельность правоохранительных органов, способствуя повышению эффективности борьбы с преступностью.

Ввиду специфики цели и задач данной научной статьи были применены системно -структурные и сравнительно-правовые методы.

Анализируя ситуацию, можем сделать вывод, что основание для возбуждения уголовного дела является юридическим фактом, содержащим информацию о предполагаемом преступлении, что создает обязанность со стороны компетентных государственных органов и должностных лиц принять в результате соответствующих процессуальных действий решение о возбуждении уголовного дела или об отказе в возбуждении уголовного дела.

Что касается оснований для инициации уголовного процесса, то есть сведений наличия признаков преступления, то, в отличие от уголовного права, где под характеристикой преступления мы подразумеваем только элементы преступления, предусмотренные Уголовным кодексом РА, в контексте уголовно-процессуального права не является обязательным, чтобы признаки преступления были прямо предусмотрены уголовным законодательством как характеристики преступления, но достаточно и того, чтобы они дали основу для предположения, что преступление, очевидно, было совершено.

Ключевые слова: инициировать уголовный процесс, основы возбуждения уголовного дела, поводы возбуждения уголовного дела, заявление о преступлении, стадия приготовления материалов, достаточность основ, законность повода.

60

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.