Научная статья на тему '"ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ" ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ'

"ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ" ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
192
46
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
քրեական դատավարություն / թվային ինֆորմացիա / ապացույց / էլեկտրոնային ապացույց / էլեկտրոնային փաստաթուղթ / ինֆորմացիայի էլեկտրոնային կրիչ / իրեղեն ապացույց / այլ փաստաթուղթ / ապացույցի նոր տեսակ

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Սուլեյմանյան Լուսինե

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել էլեկտրոնային կրիչների վրա առկա տեղեկատվության՝ որպես ապացույցի օգտագործման պրակտիկան քրեական դատավարությունում, համադրել այն գործող իրավական կարգավորումների հետ՝ վեր հանելով առկա անհամապատասխանությունները, ուսումնասիրել «էլեկտրոնային ապացույցների» կարգավիճակի, դրանց վերաբերյալ առկա իրավական կարգավորումների միջազգային փորձը՝ համեմատելով այն ներազգային օրենսդրության հետ: Ուսումնասիրության ընթացքում վիճարկվել է էլեկտրոնային կրիչների վրա պարունակվող տեղեկատվության՝ որպես ապացույց այլ փաստաթղթի կարգավիճակով օգտագործելու պրակտիկան բարձրացվել քրեական դատավարությունում որպես ապացույցի առանձին տեսակ՝ «էլեկտրոնային ապացույցի» նախատեսման խնդիրը: Աշխատանքի ընթացքում կիրառվել են գիտական ուսումնասիրության ինչպես ընդհանուր՝ դիալեկտիկական, տրամաբանական, վերլուծական, այնպես էլ մասնավոր՝ համեմատաիրավական, ձևական-իրավաբանական մեթոդներ: Ամփոփելով ուսումնասիրությունը՝ հանգել ենք այն եզրակացության, որ, թեև գիտնականների շրջանում հարցի լուծման միատեսակ մոտեցում չկա, սակայն նորօրյա գիտատեխնիկական զարգացման պայմաններում դժվար է վիճարկել, որ քրեական դատավարությունում «էլեկտրոնային ապացույց» հասկացության ներդնումը դրանց հավաքման, ստուգման, գնահատման նոր իրավական ռեժիմներ սահմանելը կբարձրացնի այդ ապացույցի արժանահավատությունը օգտագործման հուսանելիության աստիճանը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

"ELECTRONIC EVIDENCE" IN THE CRIMINAL PROCEDURE

The aim of the article is to study the practice of using information on the electronic devices as evidence in the criminal procedure and to compare it with the existing legal regulations, as well as to identify inconsistencies. The international experience of the topic under discussion, the status of “electronic evidence” and legal regulations, comparing it with the domestic legislation were studied. In the course of the study, both scientific (dialectical, logical, analytical) and special methods were applied. In the work, the practice of using information on electronic media as evidence in the form of another document is disputed, and the question of providing "electronic evidence" as a separate type of evidence is raised. The conclusion was drawn that there isn't any common approach among scientists to deal with the issue, but in terms of modern scientific and technical development it is difficult to dispute that the introduction of the concept of "electronic evidence" in criminal proceedings and the establishment of a new legal regime will increase the accuracy and reliability of the evidence.

Текст научной работы на тему «"ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ" ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, JURISPRUDENCE, ЮРИСПРУДЕНЦИЯ --------------------------------------

«էլեկտրոնային ապացույցները»

ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ*

ՀՏԴ 343. 1

ԼՈՒՍԻՆԵ ՍՈՒԼԵՅՄԱՆՅԱՆ

ԱՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազության ավագ դատախազ, երկրորդ դասի խորհրդական, քՍտեփանակերտ, Արցախի Հանրապետություն lusine. [email protected]

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել էլեկտրոնային կրիչների վրա առկա տեղեկատվության' որպես ապացույցի օգտագործման պրակտիկան քրեական դատավարությունում, համադրել այն գործող իրավական կարգավորումների հետ' վեր հանելով առկա անհամապատասխանությունները, ուսումնասիրել «էլեկտրոնային ապացույցների» կարգավիճակի, դրանց վերաբերյալ առկա իրավական կարգավորումների միջազգային փորձը' համեմատելով այն ներազգային օրենսդրության հետ:

Ուսումնասիրության ընթացքում վիճարկվել է էլեկտրոնային կրիչների վրա պարունակվող տեղեկատվության' որպես ապացույց այլ փաստաթղթի

կարգավիճակով օգտագործելու պրակտիկան և բարձրացվել քրեական դատավարությունում որպես ապացույցի առանձին տեսակ' «էլեկտրոնային ապացույցի» նախատեսման խնդիրը:

Աշխատանքի ընթացքում կիրառվել են գիտական ուսումնասիրության ինչպես ընդհանուր' դիալեկտիկական, տրամաբանական, վերլուծական, այնպես էլ մասնավոր' համեմատաիրավական, ձևական-իրավաբանական մեթոդներ:

Ամփոփելով ուսումնասիրությունը' հանգել ենք այն եզրակացության, որ, թեև գիտնականների շրջանում հարցի լուծման միատեսակ մոտեցում չկա, սակայն նորօրյա գիտատեխնիկական զարգացման պայմաններում դժվար է վիճարկել, որ քրեական դատավարությունում «էլեկտրոնային ապացույց» հասկացության ներդնումը և դրանց հավաքման, ստուգման, գնահատման նոր իրավական ռեժիմներ սահմանելը կբարձրացնի այդ ապացույցի արժանահավատությունը և օգտագործման հուսանելիության աստիճանը:

Հիմնաբառեր՝ քրեական դատավարություն, թվային ինֆորմացիա, ապացույց, էլեկտրոնային ապացույց, էլեկտրոնային փաստաթուղթ, ինֆորմացիայի էլեկտրոնային կրիչ, իրեղեն ապացույց, այլ փաստաթուղթ, ապացույցի նոր տեսակ:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 22.12.2020թ.:

է 01.09.2020թ., գրախոսվել'

14.09.2020թ., տպագրության

73

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Ներածություն

Արդի ժամանակներում դժվար է թերագնահատել տարբեր էլեկտրոնային սարքավորումներում առկա թվային ինֆորմացիայի դերն ու նշանակությունը պետության ու հասարակության կյանքում: Դրա կիրառելիությունը լայն տարածում է գտել նաև իրավապահ մարմինների, դատական համակարգի ներսում: Անժխտելի փաստ է, որ հասարակական կյանքում տեղի ունեցող փոփոխություններն իրենց ազդեցությունն են թողնում քրեական գործերի քննության վրա, և ինչքան վերջինս համապասխանում է հասարակական արդի զարգացումներին, այնքան բարձր է գնահատվում որակը: Դրանով պայմանավորված՝ այսօր նախաքննական ու դատական մարմինները քրեական գործերի քննության ընթացքում լայնորեն օգտագործում են տարբեր թվային սարքավորումների (համակարգչային, բջջային սարքեր, հիշողության կրիչներ, թվային տեսագրիչներ) վրա առկա էլեկտրոնային ինֆորմացիան: Սակայն նշված ինֆորմացիայի՝ որպես ապացույցի օգտագործումը պրակտիկայում առաջացնում է որոշ իրավական խնդիրներ:

Էլեկտրոնային կրիչների վրա պարունակվող տեղեկատվության օգտագործումը քրեական դատավարությունում

ԱՀ քրեական դատավարության 113-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից կատարելը կամ չկատարելը և մեղադրյալի մեղավորությունը կամ անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Նույն հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը սպառիչ կերպով սահմանում է ապացույցների տեսակները: Լ.Վ.Գոլովկոն արդարացիորեն նշում է, որ օրենսդրի կողմից ապացույցների սպառիչ ցանկ նախատեսելն ունի ինչպես իր դրական, այնպես էլ բացասական կողմերը: Նշված սկզբունքը մի կողմից ապահովում է ցանկացած տեսակի անհուսալի և ոչ պիտանի տեղեկատվության բացակայությունը քրեական դատավարությունում, մյուս կողմից կարող է խոչընդոտ հանդիսանա ապացույցների տեսակների և գիտատեխնիկական առաջընթացի, համակարգչային տեխնիկայի և թվային տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից պայմանների համապատասխանեցման գործընթացում196:

Ապացույցների ցանկի ուսումնասիրությունից դիտվում է, որ հայ քրեական դատավարության իրավունքում որպես ապացույցի առանձին տեսակ բացակայում է էլեկտրոնային ապացույցը, այն բացակայում է նաև ՌԴ, Բելառուսի Հանրապետության քրեական դատավարության և մի շարք այլ պետությունների օրենսդրություններում197: Էլեկտրոնային ապացույցների ոլորտին առնչվող մի շարք հասկացություններ մշակվել են Թվային ապացույցների միջազգային կազմակերպության (IOCE) կողմից՝

թվային ապացույց' նյութական կրիչներ և ինֆորմացիոն օբյեկտներ (տվյալներ), որոնք պահպանված կամ փոխանցված են բինար ձևով և կարող են օգտագործվել դատարանում,

թվային ապացույցի բնօրինակ ֆիզիկական կրիչներ և առգրավման պահին դրանց հետ կապված ինֆորմացիոն տվյալներ,

196 Головко Л.В. Курс уголовного процесса / под ред. д. ю. н., Л.В.Головко. М.: Статут, 2016. С. 444.

197 ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվ., 2-րդ մաս, ԲՀ քրեական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվ., 2-րդ մաս:

74

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

թվային ապացույցի կրկնօրինակ' բնօրինակ հանդիսացող ֆիզիկական կրիչներում պարունակվող տվյալների ճշգրիտ թվային վերարտադրություն,

թվային ապացույցի պատճեն' տվյալներում պարունակվող տեղեկատվության ճշգրիտ վերարտադրություն՝ անկախ բնօրինակ հանդիսացող կրիչից198:

Զուգահեռներ անցկացնելով քաղաքացիական ու վարչական դատավարությունների հետ' հարկ է նշել, որ ԱՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասում թվարկվող գրավոր ապացույցների տակ օրենսդիրը նախատեսում է նաև էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները, իսկ ԱՀ վարչական դատավարության 43-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը, սահմանելով վարչական դատավարությունում օգտագործվող գրավոր ապացույցների տեսակները, դրանց թվին է դասում նաև էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութերը, եթե առկա է հաղորդակցության իսկությունն ապացուցելու հնարավորություն: Ինչպես տեսնում ենք, վարչական դատավարության օրենսդրությունում էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութերի սկզբնաղբյուր դիտվում է հաղորդակցությունը, իսկ ավելի կոնկրետ՝ էլեկտրոնային հաղորդակցությունը: Նշված ոլորտը հանրապետությունում իրավական կարգավորման է ենթարկվել դեռևս 2006 թվականի դեկտեմբերի 20-ին ընդունված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ԼՂՀ օրենքով, որի 2-րդ հոդվածում թեև ուղղակիորեն չի բացահայտվում «էլեկտրոնային հաղորդակցություն» հասկացության իմաստը, սակայն նշված հոդվածի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրա տակ հասկացվում է հաղորդման համակարգի՝ էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, մալուխով, ռադիոյով, օպտիկական կամ այլ էլեկտրամագնիսական միջոցներով, այդ թվում' արբանյակային ցանցով, ամրակցված ցանցով և շարժական կապի երկրային ցանցով հաղորդվող տեղեկություն:

Չնայած նրան, որ քաղաքացիական դատավարությունում էլեկտրոնային փաստաթղթերը ներառված են գրավոր ապացույցների տակ, դրանց առանձնահատկությունների վերաբերյալ քաղաքացիական դատավարության օրենսդրությունը որևէ իրավական կարգավորում չի սահմանել: Այսպես,

Ա.Գ.Զոհրաբյանն առաջարկում է էլեկտրոնային փաստաթղթերը սահմանել որպես գրավոր ապացույցների առանձին ենթատեսակներ և ենթարկել առանձին, ինքնուրույն իրավական կարգավորման գրավոր ապացույցների քաղաքացիադատավարական կարգավորման շրջանակներում՝ հաշվի առնելով էլեկտրոնային ապացույցների առանձնահատկությունները199:

ԱՀ քրեական դատավարության օրենսգրքում անձից էլեկտրոնային հաղորդակցության միջոցով ստացված տվյալների, մասնավորապես ցուցմունքի տեսքով որպես ապացույցի օգտագործման հնարավորություն նախատեսված չէ: Այս առումով պրակտիկայում առաջանում են խնդիրներ' կապված քննչական գործողությունների մասնակիցների՝ հանրապետությունից դուրս գտնվելու և վարույթն իրականացնող մարմին ներկայանալու իրավաչափ անհնարինության հետ: Նշվածի համատեքստում հարկ է նշել, որ միջազգային պրակտիկայում տեսակապի միջոցով վկաներին հարցաքննելու պրակտիկան նորույթ չէ և նշված մեխանիզմն առավելապես կիրառվում է

198 Международная организация по компьютерным (цифровым) доказательствам (International Organization on Computer Evidence-ЮСЕ), URL: https://ceur.ru/library/spravochnik/katalog kompaniii/ item126250/.

199 Զոհրաբյան Ա. «Ապացուցման միջոցների հիմնահարցերը Հայաստանի

Հանրապետության քաղաքացիական դատավարությունում», սեղմագիր, Երևան, 2013, էջ 5:

75

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

ԵՄ անդամ պետությունների միջև քրեական գործերով իրավական աջակցություն ցուցաբերելիս200:

Վերադառնալով էլեկտրոնային կրիչների վրա պարունակվող ինֆորմացիայի՝ որպես ապացույցի օգտագործմանը՝ հարկ է նշել որ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածը անդրադառնում է որպես ապացույց օգտագործվող այլ փաստաթղթերին: Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստաթուղթ է թղթային, մագնիսական, էլեկտրոնային կամ այլ կրիչի վրա բառային, թվային, գծագրական կամ այլ նշանային ձևով արված ցանկացած գրառում, որով կարող են հաստատվել քրեական գործի համար նշանակություն ունեցող տվյալները: ՀՀ Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել վերոնշյալ հոդվածը և իրավական դիրքորոշում հայտնել հետևյալի մասին՝ « (...) Փաստորեն ապացույցի այս տեսակն իր մեջ ներառում է տեղեկության (ինֆորմացիայի) նյութական կրողների բոլոր տեսակները, եթե այն նշանակություն ունի ապացուցման ենթակա հանգամանքները պարվելու համար»201:

Քրեական դատավարությունում չի սահմանվում «էլեկտրոնային փաստաթուղթ» հասկացությունը: Նշված եզրույթի իրավական իմաստը բացահայտվում է «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային ստորագրության մասին» ԱՀ օրենքում, որի 2-րդ հոդվածում նշվում է, որ էլեկտրոնային փաստաթուղթ է հանդիսանում էլեկտրոնային ձևով ներկայացված տեղեկությունը կամ հաղորդագրությունը: Հարկ է նկատել, որ բովանդակային առումով քրեական դատավարությունում այլ փաստաթղթերի տակ ներառվող «էլեկտրոնային փաստաթուղթ» հասկացությունը համապատասխանում է նշված օրենքում տրված հասկացությանը: Այսպես, երկու դեպքում էլ դրա տակ նկատի է առնվում՝ ա) բովանդակություն՝ տեղեկություն, հաղորդագրություն՝ ինֆորմացիա, բ) ձև՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված, էլեկտրոնային կամ այլ կրիչի վրա արված ցանկացած գրառում:

Էլեկտրոնային կրիչների վրա պարունակվող տեղեկտավության հետազոտումը պրակտիկայում իրականացվում է հետևյալ կերպ՝ համապատասխան մասնագետի, իսկ որոշ դեպքերում նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից ինքնուրույն կատարվում է զննում, որի ընթացքում զննության է ենթարկվում տեղեկատավություն պարունակող նյութական կրիչը, այնուհետև նկարագրվում պարունակվող էլեկտրոնային փաստաթուղթը (ֆայյ) և նշվում, թե քրեական գործի համար նշանակություն ունեցող ինչպիսի տվյալներ կան նշված փաստաթղթում: Անհրաժեշտության դեպքում

էլեկտրոնային կրիչների վրա առկա տեղեկատվության վերականգնման, հետազոտության, վերծանման նպատակով նշանակվում է համակարգչատեխնիկական փորձաքննություն:

ԱՀ քննչական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ էլեկտրոնային կրիչները, որոնք պարունակում են քրեական գործի համար նշանակություն ունեցող տվյալներ, քննիչի որոշմամբ որպես ապացույց ճանաչվում են այլ փաստաթուղթ և կցվում քրեական գործի նյութերին: Ուսումնասիրված թիվ 141...18 (քրեական գործի համարը ներկայացված է ոչ ամբողջական) քրեական գործով քննիչի կողմից որոշում է կայացվել այլ փաստաթուղթը ապացույց ճանաչելու մասին, որով հաշվի առնելով, որ համապատասխան հաստատություններից ստացված լազերային

200 Քրեական դատավարությունում տեսակապի միջոցով ստացված տվյալների օգտագործման վերաբերյալ թեմայով նպատակահարմար է հանդես գալ առանձին աշխատությամբ՝ հաշվի առնելով հատկապես 03.06.2020թ-ին ՀՀ քր.դատ.օր-ում կատարված լրացումները՝ 209.1 և 209.2 հոդվածների տեսքով, որոնցով կարգավորվել են տեսակապի միջոցով, այդ թվում նաև ՀՀ տարածքից դուրս գտնվող վկայի և տուժողի հարցաքննության առանձնահատկությունները:

201 Ալեքսեյ Սարգսի Մկրտչյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԲ-01/09 առ 17.02.2009 թվականի որոշում, 25-րդ կետ:

76

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

սկավառակներն իրենց մեջ պարունակում են հեռախոսահամարների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի, «ՍՄՍ» հաղորդագրությունների վերծանումների և սպասարկող ալեհավաքների (բիլլինգի) տվյալներ, այլ փաստաթուղթ հանդիսացող լազերային սկավառակները ճանաչվել են որպես ապացույց:

Գործող պրակտիկան համադրելով այլ փաստաթղթերի իրավական ռեժիմը սահմանող քրեադատավարական նորմի հետ՝ պետք է նշել որ օրենսդիրը այլ փաստաթուղթ է դիտում թվային, գծագրական կամ այլ նշանային ձևով արված ցանկացած գրառումը, որով կարող են հաստատվել քրեական գործի համար նշանակություն ունեցող տվյալները, և որը կարող է պահպանվել թղթային, մագնիսական, էլեկտրոնային կամ այլ կրիչի վրա: Փաստորեն պրակտիկայում այլ փաստաթուղթ է դիտվում ոչ թե տվյալը՝ քննարկվող դեպքում հեռախոսահամարների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի, «ՍՄՍ» հաղորդագրությունների վերծանումների և սպասարկող ալեհավաքների (բիլլինգի) տվյալները (էլեկտրոնային փաստաթուղթ, ֆայյ), այլ կրիչը՝ լազերային սկավառակը, որի վրա պահպանված են այդ տվյալները: Այս առումով տարակարծությունների տեղիք է տայիս նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի թիվ ՎԲ-01/09 առ 17.02.2009 թվականի որոշմամբ տրված դիրքորոշումն այն մասով, որով այլ փաստաթղթերի տակ հասկացվում է (ինֆորմացիայի) նյութական կրողների բոլոր տեսակները, եթե այն նշանակություն ունի ապացուցման ենթակա հանգամանքները պարզելու համար:

«Էլեկտրոնային ապացույցների» հավաքման, ստուգման, գնահատման ընթացքում առաջացող իրավական խնդիրները, դրանց վերաբերյալ ՌԴ օրենսդրությամբ տրված լուծումները

Ժամանակակից տեխնիկական գերզարգացման պայմաններում էլեկտրոնային կրիչների վրա պարունակվող տեղեկատվության՝ որպես ապացույցի հավաքման, ստուգման, գնահատման գործընթացում առաջանում են տարբեր իրավական խնդիրներ՝ կապված մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հետ:

Քիչ չեն այն դեպքերը, երբ քրեական գործի շրջանակներում անձի մոտ հայտնաբերվում է էլեկտրոնային սարքավորում, որում կարող է պարունակվել քննությանն անհրաժեշտ տեղեկատվություն: Այսպես, անձին ձերբակալելիս անձնական խուզարկություն կատարելու համար վարույթն իրականացնող մարմնին անհրաժեշտ չէ որևէ թույլտվություն, սակայն խուզարկության ժամանակ հայտնաբերված բջջային հեռախոսի կամ անձնական համակարգչի ստուգումը կարող է անմիջականորեն խախտել ԱՀ Սահմանադրության 33-րդ հոդվածով և ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձի' նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիութան իրավունքը: Բացի այդ, հաճախ էլեկտրոնային կրիչների ստուգումը պայմանավորված է «թարմ հետքերով» հանցագործությունը բացահայտելու անհրաժեշտությամբ: Այս առումով ՌԴ քրեական դատավարությունում կատարվել են որոշակի փոփոխություններ, որոնք միտված են նշված ոլորտում անձի իրավունքների պաշտպանությանը: Նշված փոփոխությունների արդյունքում քրեական

դատավարություն է մտցվել «ինֆորմացիայի էլեկտրոնային կրիչ» հասկացությունը: Սահմանվել է, որ մինչդատական վարույթի ընթացքում առգրավված և իրեղեն ապացույց չճանաչված առարկաները, այդ թվում նաև ինֆորմացիայի էլեկտրոնային կրիչները ենթակա են վերադարձման այն անձանց, որոնցից դրանք առգրավվել են202: Հատկանշական է, որ նախքան փոփոխություն կատարելը սահմանվում էր միայն առգրավված և իրեղեն ապացույց չճանաչված առարկաների վերադարձման մասին:

202 ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդված, 4-րդ մաս:

77

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

Այսինքն' կատարված փոփոխությամբ օրենսդիրն այլ առարկաներից սահմանազատել է ինֆորմացիայի էլեկտրոնային կրիչները: ՌԴ օրենսդիրը հստակ կարգավորման է ենթարկել նաև այն դեպքերը, երբ անհետաձգելի քննչական գործողություններից հետո անհնար է նշված կրիչները վերադարձնել օրինական տիրապետողին՝ սահմանելով, որ նշված դեպքերում կրիչներում պարունակվող ինֆորմացիան պատճենահանվում է դրանց օրինական տիրապետողների կամ ինֆորմացիայի սեփականատիրոջ միջնորդությամբ: Նշված պատճենահանումը կատարվում է էլեկտրոնային կրիչների օրինական տիրապետողի և (կամ) դրանց վրա պարունակվող ինֆորմացիայի սեփականատիրոջ ու մասնագետի, ընթերակաների մասնակցությամբ՝ ապահովելով այնպիսի պայմաններ, որոնք կբացառեն ինֆորմացիայի կորուստը կամ փոփոխությունը: Ինֆորմացիայի պատճենը կրող էլեկտրոնային կրիչների հանձնումը օրինական տիրապետողի և (կամ) դրանց վրա պարունակվող ինֆորմացիայի սեփականատիրոջը հավաստվում է համապատասխան արձանագրության կազմամբ: Պատճենահանման ընթացակարգը համադրվել է նաև քննության շահի հետ և սահմանվել է, որ ինֆորմացիայի պատճենահանումն արգելվում է, եթե դա կարող է խոչընդոտել հանցագործության բացահայտմանը203:

Ավելին, 2016 թվականին կատարված փոփոխությամբ ՌԴ քրեական դատավարության օրենսգրքում կատարվել է լրացում, և օրենսգրքի 81.1 հոդվածով տնտեսական հանցագործություններով ինֆորմացիայի էլեկտրոնային կրիչներին տրվել է իրեղեն ապացույցների կարգավիճակ:

ՌԴ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների ընդհանրական իրավական վերլուծությունը թույլ է տայիս հանգել հետևյալին՝

- չնայած իրեղեն ապացույցների շարքում օրենսդիրը չի առանձնացնում ինֆորմացիայի էլեկտրոնային կրիչները, սակայն նշում է, որ առգրավված և իրեղեն ապացույցներ չճանաչված առարկաները, այդ թվում նաև էլեկտրոնային կրիչները մինչդատական վարույթում իրեղեն ապացույց չճանաչվելու դեպքում ենթակա են վերադարձման, այսինքն' անհրաժեշտության դեպքում դրանք հանդես են գալիս որպես իրեղեն ապացույցներ,

- իրեղեն ապացույցների պահպանման կարգը որոշող հոդվածում հստակ կարգավորվում են ինֆորմացիայի էլեկտրոնային կրիչների պահպանման, պատճենահանման, վերադարձման գործընթացները, որոնց հիմքում մեծ մասամբ դրված են այդ ինֆորմացիայի արժանահավատությունը որոշող IOCE-ի կողմից մշակված սկզբունքները՝

ա. թվային ապացույցների հետ աշխատելիս պետք է պահպանվեն ընդհանուր դատափորձագիտական և դատավարական դրույթները,

բ. թվային ապացույցների առգրավմանն ուղղված գործողություններ կատարելիս չպետք է այդ ապացույցը ենթարկվի փոփոխությունների,

գ. բնօրինակ թվային ապացույցի հետ աշխատելու թույլտվություն ունեցող անձը պետք է ունենա համապատասխան պատրաստվածություն,

դ. թվային ապացույցների առգրավման, պահպանման, փոխանցման գործողությունները պետք է լրիվությամբ արտացոլվեն փաստաթղթերում, պահպանվեն և վերլուծության ենթարկվեն,

ե. անձը պարտավոր է իր տնօրինման տակ գտնվող թվային ապացույցների հետ կապված գործողություններ կատարելիս պահպանի զգուշություն,

203 ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդված:

78

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

զ. թվային ապացույցների առգրավման, պահպանման, փոխանցման համար պատասխանտվություն կրող յուրաքանչյուր կազմակերպություն ապահովում է վերոգրյալ կանոնների պահպանումը204,

- օրենսդրությամբ առանձնացվում է տնտեսության ոլորտում կատարվող

հանցագործությունների խումբ, որոնցով ինֆորմացիայի էլեկտրոնային կրիչներին տրվում է իրեղեն ապացույցների կարգավիճակ, կարգավորվում են նաև նշված գործերով քննչական գործողություններ կատարելիս այդ կրիչների առգրավման և դրանց վրա պարունակվող ինֆորմացիայի պատճենահանման առանձնահատկությունները:

Դժվար չէ նկատել, որ թեև օրենսդիրն էլեկտրոնային կրիչն ուղղակիորեն չի դասել իրեղեն ապացույցների շարքին, սակայն դրա վերաբերյալ դատավարական կարգավորումները ներառել է իրեղեն ապացույցների վերաբերյալ հոդվածներում:

Էլեկտրոնային կրիչները որպես իրեղեն ապացույցի տեսակ

էլեկտրոնային կրիչներին իրեղեն ապացույցի կարգավիճակ տայը ևս վիճահարույց է: ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն' իրեղեն ապացույցներ են այն առարկաները, որոնք հանցագործության գործիք են ծառայել կամ իրենց վրա հանցագործության հետքեր են պահպանել կամ հանցավոր գործողությունների օբյեկտներ են եղել, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամը, այլ արժեքները և մյուս բոլոր առարկաները, որոնք կարող են հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու, մեղադրանքը հերքելու կամ

պատասխանատվությունը մեղմացնելու միջոցներ ծառայել: Ինչպես տեսնում ենք, իրեղեն ապացույցի հասկացությունը սահմանելիս օգտագործվում է «առարկա» եզրույթը, ինչի տակ լեզվաբանորեն հասկացվում է ինքնուրույն գոյություն ունեցող իր205:

«Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային ստորագրության մասին» ԱՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ էլեկտրոնային կրիչի տակ հասկացվում է մագնիսական սկավառակ, մագնիսական ժապավեն, լազերային սկավառակ, կիսահաղորդչային և այլ նյութական կրիչներ, որոնք օգտագործվում են էլեկտրոնային կամ այլ տեխնիկական միջոցներով տեղեկատվության գրանցման և պահպանման համար:

Եթե մի դեպքում էլեկտրոնային կրիչները կարող են իրենց վրա օբյեկտիվորեն, անկախ մարդու կամքից կրել, պահպանել հանցագործության հետքեր կամ ինքնին հանդիսանալ հանցավոր գործողությունների օբյեկտներ (իրեղեն ապացույց), ապա մի այլ դեպքում դրանք կարող են օգտագործվել որպես տեղեկատվության գրանցման և պահպանման օբյեկտ և առանց այդ տեղեկատվության նշված կրիչները վարույթն իրականացնող մարմնի համար ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում: Ընդ որում, նշված տեղեկատվությունը մշակվում, գրանցվում, պահպանվում է սուբյեկտիվ կամահայտնությամբ արձակված ալգորիթմներով: Նկարագրված վերջին դեպքերի առկայությունն է հենց մատնանշում, որ իրեղեն ապացույցներ և «էլեկտրոնային ապացույցներ» հասկացությունները դատավարական իմաստով չեն կարող նույնանալ: Հենց այս տրամաբանությամբ է ՌԴ քրեական դատավարության օրենսդրության մեջ կատարվել համապատասխան փոփոխություններ. նախ էլեկտրոնային կրիչները ընդհանուր առմամբ չեն դասվել իրեղեն ապացույցների շարքին, միևնույն ժամանակ

204 Международная организация по компьютерным (цифровым) доказательствам (International Organization on Computer Evidence-ЮСЕ), URL: https://ceur.ru/library/spravochnik/katalog kompaniii/ item126250/.

205 Աղայան Է.Բ., Արդի հայերենի բացատրական բառարան, «Հայաստան» հրատ., Երևան, 1976, էջ 121:

79

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

օրենսդիրն ամրագրել է այդ առարկաների հետ կապված քննչական գործողությունների կատարման առանձին կարգ՝ հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները:

Հարկ է նշել, որ գիտության մեջ դեռևս վիճելի է մնում քրեական դատավարությունում նոր՝ «էլեկտրոնային ապացույցի» տեսակ սահմանելու հարցը: Արդյո՞ք էլեկտրոնային ապացույցներն ունեն այնպիսի յուրահատկություններ, որոնց շնորհիվ կարող են հանդիսանալ առանձին ապացույցի տեսակ և ունենալ հետազոտման այլ իրավական կարգավորում: Պ.Ս.Պաստուխովայի կարծիքով՝ անհրաժեշտություն չկա սահմանելու նոր ապացույցի տեսակ («Էլեկտրոնային ապացույց») կամ ապացույցի նոր աղբյուր («ինֆորմացիայի էլեկտրոնային կրիչ»), այլ անհրաժեշտ է միայն հստակեցնել ապացույց հասկացությունը՝ նշելով, որ տեղեկությունները կարող են լինել էլեկտրոնային ինֆորմացիայի տեսքով, որն իր հերթին կարող է ընդունվել որպես կա'մ իրեղեն ապացույց, կա'մ փաստաթուղթ206: Քրեական գործի լուծման համար նշանակություն ունեցող տվյալներ պարունակող էլեկտրոնային կրիչները իրեղեն ապացույց դիտելուն դեմ է Ռ.Ի.Օկոնենկոն, որ արդարացիորեն նշում է, որ էլեկտրոնային ապացույցների ամենաբնութագրիչ հատկանիշն այն է, որ դրանք ստեղծվում են ոչ միայն ֆիզիկական օրինաչափությունների միջոցով, այլ նաև համաձայն ծրագիր մշակողի կողմից արձակված ալգորիթմների207: Պ.Գ.Մարֆիցինը, անդրադառնալով նշված հարցին, առաջարկում է «էլեկտրոնայնությունը» դիտել որպես ապացույցի այլ տեսակների հատկանիշ, այսինքն՝ դիտարկել որպես ձև, և նշված դեպքում վերանում է «էլեկտրոնային ապացույց»-ի առանձնացման անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ նրա եզրահանգումները վերջնական չեն, և նա ևս գտնում է, որ նշված հարցը ենթակա է մշակման208:

Եզրակացություն

Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ քրեական դատավարության օրենսդրությունում ապացույցների ավանդական տեսակների շարքի լրացումը և, որպես ապացույցի առանձին տեսակ, էլեկտրոնային ապացույցի նախատեսման հարցը մնում է վիճահարույց, և դժվար է այսօր միանշանակ պնդել, որ դրա նախատեսումը պարտադիր է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ այդ դեպքում հանցագործությունները բացահայտելու, քրեական գործերի քննության ընթացքում կպահանջվի լրացուցիչ տեխնիկական հագեցվածություն: Միևնույն ժամանակ գործող օրենսդրությանը

համահունչ քննչական ու դատական պրակտիկայի ադապտացումն էլեկտրոնային կրիչների վրա պարունակվող տեղեկատվությունը որպես ապացույց այլ փաստաթղթերի տակ ներառելու պրակտիկան իր հերթին կարող է հանգեցնել իրավական խնդիրների՝ կապված հաղորդակցության ազատության ու գաղտնիության սահմանադրական իրավունքի խախտման վտանգի, ինչպես նաև տեղեկտավության՝ որպես ապացույցի հավաքման, ստուգման, գնահատման գործընթացների հստակ իրավական կարգավորումների բացակայության հետ: Եվ եթե նույնիսկ համաձայնենք, որ էլեկտրոնային կրիչների վրա առկա տեղեկությունները կարող են այլ փաստաթղթի կարգավիճակով որպես ապացույց օգտագործվել քրեական դատավարությունում, ապա

206 Пастухов П.С. О развитии уголовно-процессуального доказывания с использованием электонных доказательств // СПС «Консультант Плюс».

207 Оконенко Р.И. « Электронные доказательства» и проблемы обеспечения прав граждан на защиту тайны личной жизни в уголовном процессе: сравнительный анализ законодательства Соединенных Штатов Америки и Российской Федерации: дис. .. .канд.юрид.наук. М., 2016, С. 27.

208 Марфицин П.Г. Некоторые подходы к формулированию понятия «электронное доказательство» в угаловном судопроизводстве// Вестник Нижегородской академии МВД России-2017.- № 3 (39).

80

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

միանշանակ կարելի է պնդել, որ դրանց հավաքման, ստուգման, գնահատման գործընթացում հարկ է մտցնել որոշակիություն՝ նկատի ունենալով առաջին հերթին անձի իրավունքների (հաղորդակցության ազատության և գաղտնիության, մտավոր սեփականության և այլ իրավունքներ) խախտման վտանգի հավանականությունը և դրանցով պայմանավորված՝ որպես ապացույց՝ այդ տեղեկատվության հետագա օգտագործման թույլատրելիության հարցը:

«ELECTRONIC EVIDENCE» IN THE CRIMINAL PROCEDURE

LUSINE SULEYMANYAN

Stepanakert City Prosecutor's Office of the Republic of Artsakh,

Senior Prosecutor, second class counselor,

Stepanakert, Republic of Artsakh

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

The aim of the article is to study the practice of using information on the electronic devices as evidence in the criminal procedure and to compare it with the existing legal regulations, as well as to identify inconsistencies. The international experience of the topic under discussion, the status of “electronic evidence” and legal regulations, comparing it with the domestic legislation were studied.

In the course of the study, both scientific (dialectical, logical, analytical) and special (comparative-legal, formal-juridical) methods were applied.

In the work, the practice of using information on electronic media as evidence in the form of another document is disputed, and the question of providing "electronic evidence" as a separate type of evidence is raised. The conclusion was drawn that there isn't any common approach among scientists to deal with the issue, but in terms of modern scientific and technical development it is difficult to dispute that the introduction of the concept of "electronic evidence" in criminal proceedings and the establishment of a new legal regime will increase the accuracy and reliability of the evidence.

Key words: criminal procedure, digital information, evidence, electronic evidence, electronic document, information on the electronic device, material evidence, other document, new type of evidence.

«ЭЛЕКТРОННЫЕ ДОКАЗАТЕЛЬСТВА» В УГОЛОВНОМ СУДОПРОИЗВОДСТВЕ

ЛУСИНЕ СУЛЕЙМАНЯН

старший прокурор прокуратуры города Степанакерт, советник второго класса, г. Степанакерт, Республика Арцах

Цель статьи - изучение практики использования информации на электронных носителях в качестве доказательств в уголовном судопроизводстве, сравнение ее с действующими правовыми нормами, выявление существующих несоответствий, изучение

81

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020

международного опыта о статусе «электронных доказательств» и правового регулирования, сравнение его с национальным законодательством.

В ходе исследования были применены как общие методы научного познания (диалектический, логический, исследовательский), так и специальные (формальноюридический, сравнительно -правовы методы.

В работе оспаривается практика использования информации на электронных носителях как доказательства в виде иного документа и поднимается вопрос о предоставлении «электронных доказательств» как отдельного вида доказательств. В результате исследования мы приходим к выводу о том, что единого подхода у ученых в плане решения проблемы нет, но в условиях современного научно-технического прогресса трудно оспаривать, что внедрение понятия «электронные доказательства» в уголовное судопроизводство и установление нового правового режима повысит степень достоверности и надежности использования этих доказательств.

Ключевые слова: цифровая информация, доказательство, «электронное

доказательство», электронный документ, электронный носитель информации, вещественное доказательство, иной документ, новый вид доказательства.

82

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.