ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ԱՄԲԻՈՆ
TRIBUNE OF YOUNG RESEARCHER ТРИБУНА МОЛОДОГО ИССЛЕДОВАТЕЛЯ
------------------------------
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՆՑԱԿՑԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՆՑՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ*
ՀՏԴ 343.237
ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]
Սույն աշխատանքում համապարփակ կերպով ներկայացված են հանցակցի սահմանազանցման (էքսցեսի) հասկացությունը, դրա տեսակները, յուրաքանչյուր հանցակցի կողմից սահմանազանցում թույլ տալու հնարավորությունը։ Անցկացված են համեմատականներ ՀՀ գործող քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի միջև։ Աշխատանքում հիշատակված են նաև ՀԽՍՀ 1961 թվականի քրեական օրենսգրքի' հանցակցությանը վերաբերող որոշ դրույթներ։ Աշխատանքում վերլուծված են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի' հանցակցի սահմանազանցմանն առնչվող նախադեպային որոշումները և հետաքրքրություն ներկայացնող դատական գործեր։
Սույն աշխատանքի նպատակն է սահմանազանցման ընդհանուր հասկացության, սահմանազանցմամբ ուղեկցվող հանցագործությունների որակման և պատասխանատվության կանոնների մշակումը, քրեական օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանն ուղղված առաջարկների ներկայացումը։
Դրված նպատակին հասնելու համար առանձնացվել են հետևյալ խնդիրները'
> վերլուծել հանցակցության հասկացությունը, էությունը և հատկանիշները'ըստ ՀՀ քրեական օրենսգրքի' համեմատականներ անցկացնելով ՀԽՍՀ 1961 թվականի օրենսգրքի և ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի միջև,
> վերլուծել սահմանազանցման հասկացությունը, տեսակները և հատկանիշները,
> տալ քրեաիրավական գնահատականներ հանցակիցների սահմանազանցման առանձին դրսևորումներին,
> դիտարկել սահմանազանցմամբ ուղեկցվող հանցանքների քրեաիրավական գնահատականների խնդիրները։
Սույն աշխատանքի մեթոդոլոգիական բազան են կազմում դիալեկտիկական ու պատմական մեթոդները։ Հետազոտության օբյեկտը և առարկան դիտարկվել են գիտական ճանաչողության այնպիսի ընդհանուր և հատուկ մեթոդների
* Հոդվածը ներկայացվել է 15.07.2020թ., գրախոսվել' 27.07.2020թ., տպագրության ընդունվել' 22.12.2020թ.:
244
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
օգտագործմամբ, ինչպիսիք են' դոգմատիկ, իրավահամեմատական, իրավական մոդելավորման և տրամաբանական վերլուծության մեթոդները:
Հիմնվելով ՀՀ օրենսդրության և դատական պրակտիկայի վերլուծության վրա' աշխատանքում դիտարկվել են սահմանազանցմամբ կատարված հանցագործությունների որակման որոշ խնդիրներ, և առաջարկված են դրանց հնարավոր օրեսդրական լուծումները։
Հիմնաբառեր' հանցակից, համակատարող, սահմանազանցում, միջնորդավորված կատարում, անչափահաս, հոգեկան հիվանդությամբ տառապող անձ:
Քրեական իրավունքի տեսության մեջ ամենաբարդ ինստիտուտներից մեկն է համարվում հանցակցությունը, որի տարաբնույթ հիմնախնդիրների ուսումնասիրությանը նվիրված են բազմաթիվ աշխատություններ: Նշված հիմնախնդիրների շարքում կարևորվում է հանցակցի սահմանազանցման հարցը:
Տեսական գրականության մեջ սահմանազանցումը կամ դիտարկվում է հանցակցության ընդհանուր կոնտեքստում, կամ էլ ուշադրություն է դարձվում կատարողի սահմանազանցմանը։ Այլ հանցակիցների (կազմակերպեի, դրդչի, օժանդակողի) սահմանազանցման վերաբերյալ գիտական հետազոտություններ գրեթե չկան, իսկ եղածներն էլ չեն բովանդակում համալիր հետազոտություն:
Խմբի կողմից իրականացվող հանցագործություններում ընդհանուր
դիտավորությունից շեղման դեպքերը հաճախ են հանդիպում: 2008-2019թթ.-ին ՀՀ-ի դատարանների առջև 39 անգամ տարբեր գործերով բարձրացված է եղել հանցակցի (հիմնականում' կատարողի) սահմանազանցման հարցը: Նշված գործերից 22-ում դատարանը հաստատել է հանցակցի սահմանազանցման առկայությունը, ընդ որում' դրանցից 17-ում արձանագրվել է քանակական սահմանազանցում, իսկ 5-ում' որակական: Մնացած գործերով դատարանը սահմանազանցում չի արձանագրել:
Սահմանազանցումը, ինչպես և հանցակցության ինստիտուտի հետ կապված ցանկացած երևույթ, բավականին բարդ է: Խնդրահարույց են այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են, օրինակ, միջնորդավորված կատարման դեպքում սահմանազանցմանը, սահմանազանցման դեպքում հանցակիցներից յուրաքանչյուրի քրեական պատասխանատվության շրջանակի հստակեցմանը և այլն: Առավել խնդրահարույց է այն, որ ՀՀ գործող քրեական օրենսդրությունը, թեև տվել է սահմանզանցման հասկացությունը, սակայն չի հստակեցրել սահմանազանցման դեպքում հանցակիցների արարքների որակման առանձնահատկությունները: Թեև ներկայացված հարցին պատասխան է փորձում տալ քրեական իրավունքի դոկտրինան, սակայն այն իրավակիրառողի համար պարտադիր նշանակություն չունի: Ներկայացված խնդիրները վկայում են ընտրված թեմայի կարևորության ու արդիականության մասին:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի571 (այսուհետ' Օրենսգիրք) 37-րդ հոդվածի համաձայն' «հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ Հանցագործությանը»:
Երկու և ավեյի անձանց մասնակցությունը հանցակցության քանակական հատկանիշն է, առանց որի հանցակցությունն անհնար է: Ընդ որում' անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հանցակիցներից յուրաքանչյուրը պետք է հասած լինի քրեական պատասխանատվության ենթակա լինելու տարիքի և լինի մեղսունակ572:
571 Տե'ս Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2003 թվականի ապրիլի 18-ին: Ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ին: ՀՕ-528-Ն, ՀՀՊՏ 2003.05.02/25(260) Հոդ.407:
5 2 Օրենսգրքում առկա է որոշակի անորոշություն: Այսպես, Օրեսգրքի 3-րդ հոդվածը սահմանում է. «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն' այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»: Այս հոդվածը
245
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
Վերը շարադրվածի հաշվառմամբ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագծի573 (այսուհետ՝ Նախագիծ) 46-րդ հոդվածը ամրագրում է.
«1. Հանցակցություն է համարվում քրեական պատասխանատվության ենթակա երկու կամ ավեյի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ
հանցագործությանը:
2. Հանցակցությունը բացակայում է հանցագործության միջնորդավորված կատարման դեպքում, երբ հանցանք կատարողը օգտագործում է այնպիսի անձի, որը օրենքի ուժով ընդհանրապես ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել է անզգուշությամբ:
3. Համակատարումը բացակայում է այն դեպքում, երբ հանցանք կատարողը օգտագործում է այնպիսի անձի, որը օրենքի ուժով ընդհանրապես ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ ենթակա չէ քրեական պատասխանատվության տվյալ հանցագործության համար' որպես կատարող»:
Կազմակերպիչները, դրդիչները, օժանդակողները այն հանցանքներում, որտեղ օբյեկտիվ կողմը իրականացրել են անմեղսունակները կամ քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի չհասածները, ճանաչվում են կատարողներ: Ասվածը բխում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասից, որով սահմանվում է հետևյալը. «կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այլ այնպիսի անձանց օգտագործելու միջոցով, ովքեր օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ»:
Սակայն միևնույն հանցագործությանը երկու և ավեյի անձանց մասնակցությունը ինքնին չի վկայում հանցակցության մասին այն իմաստով, որով այն նկարագրված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածում: Հնարավոր են դեպքեր, երբ մի քանի անձի գործողությունները, իրենց ամբողջությամբ հասցնելով հանցավոր հետևանքի, հանցակցություն չառաջացնեն: Պրոֆեսոր Գայիկբարովը նշում է հետևյալ օրինակը. Ա-ն գողություն կատարելու նպատակով ջարդում է պահեստի դուռը, բայց նկատելով մոտեցող Բ-ին, փախչում է հանցանքի վայրից, իսկ Բ-ն, օգտվելով առիթից, որ պահեստի դուռը ջարդված է, կատարում է գողություն: Այս դեպքում չի կարելի Ա-ին և Բ-ին համարել հանցակիցներ574:
Հանցակցության հատկանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է արտահայտել Ա.Մաթևոսյանի և Ռ.Հարությունյանի գործով որոշման մեջ: Համաձայն այդ որոշման'
« (...) հանցակցությանը բնորոշ է 3 հատկանիշ.
հանցակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու առումով խնդրահարույց է. հանցակցության դեպքում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը հանցագործության օբյեկտիվ կողմը չեն իրականցնում, այսինքն' նրանց արարքում բացակայում է հանցակազմի օբյեկտիվ կողմը: Իսկ Օրենսգրքի 3-րդ հոդվածը պահանջում է հանցակազմի բոլոր հատկանիշների առկայություն: Այս առումով լիովին ընդունելի է Նախագծի 15-րդ հոդվածի իրավակարգավորումը, համձայն որի' քրեական պատասխանատվության հիմքը ինչպես ավարտված, այնպես էլ չավարտված հանցանք կատարելն է կամ դրանց հանցակցելը: Օրենսգրքի 3-րդ հոդվածը խնդրահարույց է նաև չավարտված հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու պարագայում, քանի որ այս դեպքում էլ բացակայում է հանցակազմի որևէ հատկանիշ. ձևական հանցակազմերի դեպքում օբյեկտիվ կողմ չի կատարվել, նյութական հանցակազմերի դեպքում, օրինակ, հետևանքը չի առաջացել: Ըստ այս կարգավորման' նկարագրված դեպքերում քրեական
պատասխանատվության հարց չի կարող առաջանալ, ուստի անիմաստ է խոսել նաև հանցակիցների քրեական պատասխանատվության մասին նշված կամ նմանատիպ դեպքերում, ինչը սակայն հնարավոր է և տեսության մեջ ստացել է չհաջողված հանցակցություն անվանումը:
573 Տե'ս Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագիծ, որը հասանելի է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am' հետևյալ հղմամբ' https://www.e-draft.am/proiects/2115/about (15.03.2020):
574 Տե'ս Галиакбаров Р.Р. Совершение преступления группой лиц, Омск, 1980, С. 58:
246
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
1. հանցագործության կատարումը երկու կամ ավե[ի անձանց կողմից
2. գործողությունների համատեղությունը
3. հանցակցության դիտավորյալ բնույթը:
Հանցակցության առաջին օբյեկտիվ հատկանիշը՝ հանցագործության կատարումը երկու կամ ավելի անձանց կողմից, արտահայտվում է այն բանում, որ հանցակցության համար անհրաժեշտ է հանցագործության սուբյեկտի բոլոր հատկանիշներով օժտված ոչ պակաս երկու անձի առկայությունը։
Հանցակցության մյուս օբյեկտիվ հատկանիշը՝ հանցակիցների գործունեության համատեղությունը, նշանակում է, որ հանցագործության մասնակիցներից յուրաքանչյուրի գործողությունները փոխադարձ լրացնում են միմյանց և ուղղված են միասնական արդյունքի։
Հանցակցության վերջին հատկանիշը գործունեության դիտավորյալ բնույթն է ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածը, որը տալիս է հանցակցության հասկացությունը, կոնկրետ մատնանշում է անձանց դիտավորյալ մասնակցությունը դիտավորյալ հանցագործության կատարմանը575» ։
Արարքների համատեղության հասկացությունը կազմված է մի քանի տարրից։ Առաջին՝ հանցանքը կատարվում է մի քանի անձի միավորված ջանքերով։ Հանցակիցներից յուրաքանչյուրը կատարում է հանցանքի իր բաժինը և դրանով իսկ այս կամ այն չափով նպաստում է մյուս հանցակիցների մտադրությունների իրականացմանը։ Հանցակցության այս հատկանիշը, որը սովորաբար անվանվում է օբյեկտիվ հատկանիշ, ավելի ճիշտ կլիներ թերևս կոչել օբյեկտիվ-սուբյեկտիվ, քանզի այն ունի նաև հոգեբանական բովանդակություն։
Հանցակիցների արարքների համատեղությունը արտահայտվում է նրանում, որ, յուրաքանչյուր հանցակցի արարքը կոնկրետ հանգամանքներում անհրաժեշտ պայման է մյուս հանցակիցների արարքների կատարման համար։ Հանցակիցների արարքները պետք է լինեն փոխկապակցված և փոխպայմանավորված։ Յուրաքանչյուր հանցակցի արարք պետք է ուղղված լինի մյուս հանցակիցների հետ ընդհանուր արդյունքին։
Հանցավոր հետևանքը պետք է պատճառական կապի մեջ լինի հանցակիցներից յուրաքանչյուրի արարքների հետ։ Ժամանակին պրոֆեսոր Շարգորոդսկին հարցադրում է արել՝ ինչու՞, օրինակ, հանցանքի օբյեկտիվ կողմը չիրականացնող դրդչի գործողությունները պետք է պատճառական կապի մեջ գտնվեն կատարողի վարքագծի արդյունքում առաջացրած հետևանքի հետ576։ Այս հարցին պատասխանել է պրոֆեսոր Իվանովը՝ ակադեմիական թիավարման օրինակի վրա դիտարկելով նավակի մեջ գտնվող թիավարների ու ղեկավարի (ղեկակալի) արարքները։ Եթե թիավարները իրենց մկանային ջանքերի միջոցով նավակը մոտեցնում են վերջնագծին, ապա ղեկակալը նման վարքագիծ չի դրսևորում։ Նրա ներդրումը միջնորդավորված է, բայց և կարևոր. հակառակ դեպքում նավակում նրա գտնվելը անիմաստ կլիներ577։
Քրեական իրավունքի տեսության մեջ կան տեսակետներ, որոնք ժխտում են հանցակիցների արարքների և կատարված հանցագործության միջև պատճառական կապի հաստատման անհրաժեշտությունը։ Այսպիսի մոտեցման կարելի է հանդիպել, օրինակ,
5 Տե'ս ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008թ. թիվ ՎԲ-48/08 որոշումը' ըստ Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանի և Ռաֆիկ Արայիկի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 3-ի դատավճռի դեմ ՀՀ զինվորական դատախազի վճռաբեկ բողոքի, 28-րդ կետ,
http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case id= 13229323905401226 , (15.03.2020):
576 Տե'ս Шаргородский М.Д. Некоторые вопросы общего учения о соучастии // Правоведение. 1960. №1։
577 Տե'ս Иванов Н.Г. Понятие и формы соучастия в советском уголовном праве, Саратов, 1991, С. 57։
247
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
պրոֆեսոր Բիկովի մոտ578 579 580 581: Վերը նշված տեսակետները (Շարգորոդսկու, Բիկովի) հավանության չեն արժանացել քրեական իրավունքի մասնագետների մեծամասնության կողմից, քանզի դրանք ստեղծում են այն անձանց շրջանը անհարկի լայնացնելու հնարավորություն, որոնք ենթակա են քրեական պատասխանատվության579, 580, 581 ։
Բացի այդ, պատճառական կապը հնարավորություն է ընձեռում սահմանազատելու հանցակցությունը հանցագործությանը առնչակցությունից, օրինակ՝ նախապես
չխոստացված պարտակումից։ Հանցակցությունը հնարավոր է միայն մինչև
հանցագործության ավարտը, այսինքն՝ մինչև համապատասխան օբյեկտի նկատմամբ ոտնձգության փաստացի դադարեցման պահը։
Հանցակցության դեպքում վնասը վրա է հասնում համատեղ գործող անձանց արարքների ամբողջության արդյունքում։ Այս ամենի ուժով հանցավոր հետևանքը չի կարող բաժանվել առանձին մասերի՝ կախված հանցակիցների քանակից։ Այն ընդհանուր է և անբաժանելի հենց պատճառման համատեղության ուժով, ինչը միևնույն ժամանակ չի նշանակում ընդհանուր հանցավոր արդյունքին հասնելու գործում «ներդրման» հավասարություն։ Այս ամենով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 39-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված է հետևյալ իրավակարգավորումը. «Հանցակիցներին պատասխանատվության ենթարկելիս հաշվի են առնվում հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը»։
Հնարավոր են սակայն դեպքեր, երբ հանցանքը կատարվի մի քանի անձի կողմից, և առկա լինեն օբյեկտիվ կողմից համատեղությունը բնութագրող վերոնշյալ պայմանները, բայց հանցակցությունը, այնուամենայնիվ, բացակայի։ Հանցակցության համար անհրաժեշտ է համաձայնություն գոնե երկու անձի միջև։ Այսպես, եթե խմբում կան կատարող, դրդիչ և օժանդակող, ապա նրանց հանցակիցներ ճանաչելու համար բավարար է, որ դրդիչն իմանա կատարողի արարքների մասին, իսկ օժանդակողի արարքներին դրդիչը կարող է անտեղյակ լինել։ Համաձայնությունը կարող է ձեռք բերվել բանավոր կամ գրավոր կերպով, կամ էլ կոնկլյուդենտ գործողությունների միջոցով։ Համաձայնությունը կարող է արտահայտվել անձի՝ այլ անձանց հանցավոր արարքների ակնհայտ մասնակցությամբ։
Այնտեղ, ուր բացակայում է գիտակցումը առ այն, որ անձը գործում է այլոց հետ համատեղ ընդհանուր հանցավոր նպատակին հասնելու համար, բացակայում է հանցակցությունը։ Այս հանգամանքին անդրադարձել է նաև Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը կոնկրետ գործեր քննելիս։ Այսպես, Բ-ն և Մ-ն վիճում էին գարեջրատան մոտ։ Զայրանալով Մ-ի վրա՝ Բ-ն գնաց տուն, վերցրեց երկու հատ դանակ և վերադարձավ։ Մ-ն, տեսնելով Բ-ի մոտ եղած դանակները, դիմեց փախուստի։ Բ-ն սկսեց հետապնդել նրան։ Այդ ժամանակ փողոցով քայլում էր Տ-ն՝ ուղևորվելով գարեջրատուն։ Երբ Մ-ն անցնում էր Տ-ի կողքով, վերջինս ոտքը առաջ մեկնեց, որի հետևանքով Մ-ն ընկավ։ Օգտվելով առիթից՝ Բ-ն մոտեցավ ընկած Մ-ին, դանակի մի քանի հարված հասցրեց։ Ստացված մարմնական վնասվածքներից Մ-ն մահացավ։ Տ-ն դատապարտվել էր սպանությանն օժանդակելու համար։
Գերագույն դատարանը, քննելով այս գործը, արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. օժանդակությունը՝ որպես հանցակցության ձևերից մեկը, ենթադրում է այն անձի տեղեկացվածությունը կատարվող հանցանքի մասին, որը մեղադրվում է օժանդակության
578 Տես Быков В.М. Уголовная ответственность за организацию преступного сообщества (преступной организации) // Российский следователь, 2000, № 6, С. 45։
579 Տե'ս Успенский A.B. Проблема обоснованности причинной связи при соучастии в совершении преступления // Вестник Моск. ун-та, Сер. 11, Право, 1998, № 5, С. 34:
580 Տե'ս Солопанов Ю. О соучастии // Законность, 2001, № 2, С. 10:
581 Տե'ս Иванов Н.Г. Понятие и формы соучастия в советском уголовном праве, Саратов, 1991, С. 57։
248
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
համար: Գերագույն դատարանը փաստեց, որ գործով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվում, որ Տ-ն իմացել է Բ-ի հանցավոր մտադրությունների մասին, երբ վերջինս վազում էր Մ-ի հետևից։ Արդյունքում Տ-ն արդարացվեց582:
Հանցակցության օրենսդրական բնորոշումից հետևում է, որ այն «... երկու կամ ավելի անձանց դիտավորյալ... մասնակցությունն» է: Հանցակիցներից յուրաքանչյուրի արարքները պետք է բնութագրվեն մեղքի դիտավորյալ ձևով: Պրոֆեսոր Պոզնիշևը համարում էր. «Անհրաժեշտ է կամքի այն միավորումը, որը ենթադրում է յուրաքանչյուրի իմացությունը մյուսների դիտավորության մասին և արտաքնապես արտահայտվում է
համաձայնությամբ»583: Իհարկե, քրեական իրավունքի տեսության մեջ արտահայտվել է կարծիք, որ հնարավոր է հանցակցություն նաև անզգույշ հանցագործություններում584, սակայն այս տեսակետը չընդունվեց մեծամասնության կողմից:
ՀԽՍՀ 1961 թվականի քրեական օրենսգրքում585 այս առումով առկա էր անորոշություն: Այս օրենսգրքի 17-րդ հոդվածը սահմանում էր. «Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը հանցագործության կատարմանը»: Այս դրույթի տառացի մեկնաբանման արդյունքում ստեղծվում է տպավորություն, որ հանցակցություն հնարավոր է նաև անզգույշ հանցագործություններում:
Հանցակիցների' միմյանց արարքների մասին տեղեկացվածության վերաբերյալ ևս տեսակետները նույնական չեն: Հեղինակների մի մասը պնդում է, որ հանցակցության համար անհրաժեշտ է յուրաքանչյուր հանցակցի տեղեկացվածությունը մյուս հանցակիցների արարքների մասին586: Երկրորդ մոտեցման կողմնակիցները կարծում են, որ
հանցակցությանը բնութագրական չէ արարքների մասին տեղեկացվածությունը և փոխպայմանավորվածությունը:
Մեր կարծիքով՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դիտավորությունը ենթադրում է հանցակցի կողմից կատարվող արարքների գիտակցում, առավել ճիշտ է հանցակիցների փոխադարձ տեղեկացվածության և նրանց գործողությունների փոխպայմանավորվածության անհրաժեշտության հավաստումը, այլապես անիմաստ է խոսել սահմանազանցման մասին: Սակայն ասվածը ամենևին էլ չի ենթադրում բոլոր հանցակիցների' միմյանց մասին տեղեկացվածություն:
Հանցակցությունը բացակայում է այն ժամանակ, երբ կատարողը չի գիտակցում, որ հանցանք է կատարում այլ անձանց հետ համատեղ: Հանցակիցը պետք է գիտակցի, որ մյուս հանցակիցների հետ համատեղ կատարում է հանրության համար վտանգավոր ոչ թե ցանկացած արարք, այլ կոնկրետ հանցագործություն կամ հանցագործություններ:
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը, վերլուծելով հանցակցության սուբյեկտիվ հատկանիշը, արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Հանցակցի քրեական պատասխանատվության հիմքում ընկած է ոչ միայն նրա և կատարողի արարքի միջև պատճառական կապի առկայությունը, այլ նաև նրա կողմից կատարողի արարքի և դրա հետևանքների նկատմամբ որոշակի գիտակցական-կամային վերաբերմունք դրսևորեք:
582 Տե'ս Судебная практика Верховного Суда РФ. 2000. № 6. - С. 15:
583 Տե'ս Познышев C.B. Основные начала науки уголовного права. - М., 1912. – С. 184:
584 Տե'ս Рарог А., Нерсесянц В. Дифференциация назначения наказания за неосторожные преступления// Российская юстиция. 1999. № 7. – С. 23:
585 Տե'ս Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության քրեական օրենսգիրք, որը ընդունել է Գերագույն խորհուրդը 1961 թվականի մարտի 7-ին: Այն ուժի մեջ է մտել 1961 թվականի հուլիսի 1 -ին և ուժը կորցրել 2003 թվականի օգոստոսի 1 -ին: Հասանելի է հետևյալ հղմամբ' https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=4 (16.03.2020թ.)
586 Տե'ս, օրինակ, Козлов А.П. Соучастие. - СПб., 2001, С. 87; Корчагина А.Ю. Субъективная сторона эксцесса исполнителя в преступлении // Российский следователь, 2002, № 11, С. 38:
249
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցակցության սուբյեկտիվ կողմին բնորոշ է այն, որ յուրաքանչյուր հանցակից պետք է'
1) գիտակցի, որ համատեղ գործում է կատարողի կամ այլ հանցակցի հետ.
2) գիտակցի, որ իր արարքն անհրաժեշտ պայման է մյուս հանցակցի կողմից արարք կատարելու համար և ցանկանա համատեղ մասնակցել հանցագործությանը.
3) նյութական հանցակազմի դեպքում նախատեսի հանրորեն վտանգավոր հետևանքը և ցանկանա կամ գիտակցաբար թույլ տա դրա առաջացումը»587։
Օրենսգրքի 39-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Հանցակիցներին
պատասխանատվության ենթարկելիս հաշվի են առնվում հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը: Այսպիսով' դատարանը պատիժ նշանակեյիս պետք է հաշվի առնի հանցագործությանը հանցակիցներից յուրաքանչյուրի մասնակցության բնույթն ու աստիճանը։ Մասնակցության բնույթը որոշվում է նրանով, թե ինչ ֆունկցիաներ է իրականացրել հանցակիցը, եղել է կատարո՞ղ, կազմակերպի՞չ, դրդի՞չ, թե՞ օժանդակող։ Մասնակցության աստիճանը հանցակցության քանակական բնորոշիչն է, որը ցույց է տայիս, թե որքան ակտիվ է գործել այս կամ այն հանցակիցը իր ֆունկցիաների իրականացման ընթացքում, ինչպիսի հաստատակամություն է դրսևորել ընդհանուր հանցավոր արդյունքին հասնելու համար: Մասնակցության աստիճանի ցուցանիշը օրենքում որևէ կերպով չի բնութագրվում, սակայն քրեական իրավունքի տեսությունում ու պրակտիկայում առանձնացվում են գլխավոր ու երկրորդական մասնակիցներ: Հարկ է սակայն ընդգծել, որ նախապես որոշել, թե հանցակիցներից ում է պատկանում գլխավոր դերը, ում՝ երկրորդականը, գործնականում անհնար է, քանի որ հանցակցի վտանգավորությունը կարող է տարբեր լինել՝ պայմանավորված կոնկրետ դեպքի առանձնահատկություններով։ Այսպես, կատարողը մի դեպքում կարող է միայն մեխանիկաբար իրականացնել համատեղ մշակված հանցանքը՝ հրաժարվելով հանցանքը ավարտին հասցնելուց, եթե նախապես ընտրված մեթոդներն ու միջոցները չեն հանգեցնում ցանկալի արդյունքին, իսկ մեկ այլ դեպքում գործելով ձեռք բերված համաձայնության սահմաններում՝ դրսևորել բացառիկ վճռականություն նպատակին հասնելու համար, ընտրել այլ, ավելի էֆեկտիվ միջոցներ ու մեթոդներ: Օժանդակողը կարող է սահմանափակվել հանցանքի կատարման համար միայն ինչ-որ միջոցներ տրամադրելով կամ կարող է ինքը կատարողին սովորեցնել առավել արդյունավետ միջոցներ կիրառել։ Այս հանցակիցների մասնակցության աստիճանի տարբերությունը երկու դեպքերում ակնհայտ է, ինչն անհրաժեշտ է հաշվի առնել պատժաչափը որոշելիս։
Հանցակիցների արարքների համաձայնեցվածությունը համապատասխանում է հանցակիցների դիտավորության կամային տարրին: Հանցակցությունը ծագում է
հանցակիցների միջև համաձայնության ձեռքբերման պահից։ Համաձայնության բովանդակությունը կարող է ներառել համաձայնություն՝ հանցագործության նպատակների մասին, հանցանքի կատարման եղանակների մասին և այլն։ Համաձայնություն կարող է ձեռք բերվել կա'մ մինչև հանցագործությունն սկսելը, կա'մ հանցանքի կատարման ընթացքում, սակայն մինչև հանցանքն ավարտին հասցնելը։
Հանցակիցների դիտավորության ընդհանրությունը չի բացառում նրանց մեղքի ինդիվիդուալությունը: Սա պայմանավորված է նրանով, որ մեղքը հոգեբանական բարդ երևույթ է, պրոցես՝ ձևավորման ընթացքում անձնական և իրադրային գործոնների
7 Տե'ս ՀՀ վճռաբեկ դատարանի 05.12.2012թ. թիվ ԵԱՔԴ/0174/01/11 որոշումը' ըստ Արամ Արշավիրի Միքայելյանի և Արայիկ Ժորժիկի Վաղարշակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի օգոստոսի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի և Ա.Միքայելյանի պաշտպան Կ.Մանուչարյանի վճռաբեկ բողոքների, 17-րդ կետ, http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case id= 13229323905400902, (15.03.2020):
250
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
ազդեցության ներքո հաճախ փոփոխվող588: Հանցակցության դեպքում հանցագործության սուբյեկտիվ կողմի դինամիկան կարող է արտահայտվել.
> կատարողի դիտավորության բովանդակության և ուղղվածության փոփոխությամբ,
> նոր դիտավորության առաջացմամբ, այսինքն' նոր հանցանք կատարելու մտադրությամբ,
> հանցակիցների կողմից նախորոշված հանցանքը կատարելու դիտավորության վերացմամբ։
Վերը թվարկված հանգամանքները էական նշանակություն ունեն համատեղ կատարված արարքի որակման, հանցակցի սահմանազանցման առկայության կամ բացակայության որոշման և խմբին մեղսագրվող հանցանքների վերաբերյալ այլ հարցեր պարզելու համար (հանցակցի կամովին հրաժարում, գործում զղջալ և այլն):
Հանցակիցների դիտավորության սահմանների պարզումը պայմանավորված է պատասխանատվության անհատականացման սկզբունքով: Ասվածի առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 39-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է. «Հանցակիցներին պատասխանատվության ենթարկելիս հաշվի են առնվում հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը»: Համանման իրավակարգավորում ամրագրված էր նաև ՀԽՍՀ 1961 թվականի քրեական օրենսգրքում, որի 17-րդ հոդվածի վերջին պարբերությունում սահմանված էր. «Դատարանը պատիժ նշանակեյիս պետք է հաշվի առնի հանցագործության կատարման մասնակիցներից յուրաքանչյուրի մասնակցության աստիճանն ու բնույթը»: Նույնաբովանդակ իրավակարգավորում ամրագրված է նաև Նախագծի 48-50-րդ հոդվածներում:
Հանցակիցների մտադրությունը կյանքի է կոչում կատարողը: Ցանկացած արարքի, անգամ մանրամասն նախապատրաստված ու ծրագրված հանցանքի կատարման ընթացքում կատարողը, որպես կանոն, մտցնում է որոշ «ճշտումներ»: Այդ ճշտումները կարող են բացատրվել սովորություններով, բնավորությամբ, խառնվածքով, հոգեկան վիճակով, սակայն կարող են պայմանավորված լինել նաև հանգամանքների փոփոխությամբ, որոնցում կատարողը ստիպված է գործել, այսինքն՝ գործոններով, որոնք աջակցում կամ խոչընդոտում են հանցանքի կատարմանը589:
Կատարողի ճշտումները կարող են բավականին տարաբնույթ լինել հետևաբար տարբեր են նաև դրանց քրեաիրավական նշանակությունը: Հաճախ դրանք հանգեցնում են նրան, որ կատարողը դուրս է գալիս հանցակիցների ընդհանուր դիտավորության սահմաններից կամ, ընդհակառակը, ամբողջությամբ չի կատարում որոշված արարքները: Այս դեպքերը քրեական իրավունքի տեսության մեջ անվանվում են էքսցես կամ սահմանազանցում:
Սահմանազանցումը (էքսցեսը) իրավիճակ է, որի դեպքում հանցակիցը հանցանքի կատարման ընթացքում դուրս է եկել հանցակիցների ընդհանուր մտադրության սահմաններից և կատարել հանցանք, որի վերաբերյալ հանցակիցները
պայմանավորվածություն ձեռք չէին բերել: ՀՀ քրեական օրենսգրքի 40-րդ հոդվածի 1 -ին մասը սահմանում է. «Հանցակցի սահմանազանցում է համարվում անձի կողմից այնպիսի հանցանք կատարեք, որը չի ընդգրկվում մյուս հանցակիցների դիտավորությամբ»: Լատիներենից թարգմանաբար «էքսցես» բառը նշանակում է ինչ-որ բանի սահմանների անցում, տվյալ դեպքում՝ հանցավոր պլանի սահմանների անցում, քանզի մյուս հանցակիցները չեն ունեցել նման հանցանք կատարելու դիտավորություն, ոչնչով չեն աջակցել հանցանքի կատարմանը և անգամ չեն իմացել դրա մասին, պատասխանատվություն չեն կրում: ՀՀ քրեական օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է. «Հանցակցի սահմանազանցման համար մյուս
204:
588
589
Տե'ս Лунеев В. В., Криминалогия. Москва, Юрайт, 2019, С. 107:
Տե'ս Бурчак Ф.Г., Учение о соучастии по советскому уголовному праву. Киев, 1969, С.
251
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
հանցակիցները պատասխանատվություն չեն կրում»: Համանման իրավակարգավորումներ է պարունակում նաև Նախագիծը։ Նախագծի 50-րդ հոդվածը ամրագրում է. «ԼՀանցակցի սահմանազանցում է համարվում հանցակցի կողմից այնպիսի հանցանք կատարեք, որն ընդգրկված չի եղել մյուս հանցակիցների դիտավորության մեջ: 2.Հանցակցի սահմանազանցման համար մյուս հանցակիցները ենթակա չեն քրեական
պատասխանատվության... »: Հարկ է նշել, որ ՀԽՍՀ 1961 թվականի քրեական օրենսգիրքը հանցակցի սահմանազանցման վերաբերյալ որևէ իրավակարգավորում չէր բովանդակում:
«Էքսցես» բառը լեզվաբանական իմաստով (excedo, exces-sus) համապատասխանում է այն դեպքերին, երբ խմբի կողմից կատարվող հանցանքի մասնակիցը դուրս է գալիս մյուս հանցակիցների դիտավորության սահմաններից: Որոշ տեսաբաններ, այդ թվում* Պոզնիշևը590, հենց այսպես են մեկնաբանում հանցակցի սահմանազանցումը: Կոլոկովը591, Տագանցևը սահմանազանցման շարքին են դասում նաև այն դեպքերը, երբ արդյունքում կատարվում է այլ հանցանք, քան այն, ինչը ցանկանում էին հանցակիցները: Մենք ևս հակված ենք երկրորդ տեսակետին, քանի որ այն առավել ընդգրկուն է
Քրեական իրավունքի տեսության մեջ հանցակցի սահմանազանցման վերաբերյալ գործում է Ալբերտ Բերների տեսակետը' արտահայտված «Die Lehre von der Teilnahme am Verbrechen» աշխատությունում592: Նա առանձնացնում է երկու զուգակցություն.
> Երբ կատարողի արարքը միաբնույթ չէ այն արարքին, որի կատարումը պլանավորված էր,
> Երբ կատարողի արարքը միաբնույթ է այն արարքին, որի կատարումը պլանավորված էր:
Առաջին դեպքը այսպես կոչված որակական սահմանազանցումն է: Օրինակ, եթե Ա-ն դրդել է Բ-ին կատարելու գողություն, սակայն Բ-ն կատարում է բռնաբարություն, ապա Բ-ի արարքը' բռնաբարությունը, Ա-ին չի մեղսագրվում: Որակական սահմանազանցումը առկա է այն դեպքում, երբ կատարվում է բնույթով այլ հանցագործություն, քան պլանավորել էին հանցակիցները:
Որակական սահմանազանցումը բնութագրվում է նրանով, որ կատարողը իրականացնում է պայմանավորված հանցագործությունից իր բնույթով բոլորովին տարբեր հանցանք կամ էլ պայմանավորվածից բացի կատարում է ևս մեկ այլ հանցանք: Օրինակ' հանցակիցները պայմանավորվում են տուժողի առողջությանը վնաս հասցնել, բայց կատարողը սպանում է նրան կամ պայմանավորված գողությունից բացի բռնաբարություն է կատարում և այլն593:
Որոշակիորեն հարաբերակցվում են որակական սահմանազանցումը և, այսպես կոչված, չհաջողված հանցակցությունը594: Այսպես, եթե հանցակիցը պայմանավորվածի փոխարեն իրականացնում իր բնույթով բոլորովին այլ հանցանք, և եթե այդ արարքը հանցակիցների դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի բաղկացուցիչ մասը չէ և չի կլանվում կատարված հանցագործությամբ, ապա առկա է չհաջողված հանցակցություն:
Քանակական սահմանազանցման դեպքում կատարողը վնաս է պատճառում այն օբյեկտին, որը պայմանավորվածության համաձայն' ընդգրկված էր հանցակիցների
590 Տե'ս Познышев C.B., Основные начала науки уголовного права, М., 1912, С. 372:
591 Տե'ս Колоколов Г.О., Соучастие в преступлении, М., 1881, С. 168։
592 Տե'ս Albert Friedrich Berner. Die Lehre von der Teilnahme am Verbrechen, Keip, 1996, P. 36:
593 Տե'ս Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք, ընդհանուր մաս, ԵՊՀ հրատարակ., Երևան, 2012, էջ 290:
54 ՀՀ քրեական օրենսգրքի 39-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է.«Եթե կազմակերպչի, դրդիչի կամ օժանդակողի գործողությունները չեն հաջողվում իրենցից անկախ հանգամանքներով, ապա այդ անձանց պատասխանատվությունը վրա է հասնում համապատասխան
հանցագործության նախապատրաստության համար»: Նման դեպքերը քրեական իրավունքի տեսության մեջ անվանվում են չհաջողված հանցակցություն:
252
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
դիտավորության մեջ, սակայն հասցված վնասը պայմանավորվածից ավեյի մեծ է լինում, կամ կատարողը իրականացնում է ոչ թե պայմանավորված հանցանքը, այլ դրան միաբնույթ մեկ այլ հանցանք։ Քանակական սահմանազանցումը կարող է վերաբերել նաև ծարացնող հանգամանքներին։
Հանցակցի սահմանազանցման հարցը քննարկման առարկա է դարձել նաև ՀՀ վճռաբեկ դատարանում: ՀՀ վճռաբեկ դատարանը արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև հանցագործությանը երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցության դեպքում հանցակիցներից յուրաքանչյուրը պետք է գիտակցի ոչ միայն իր, այլ նաև մյուս հանցակիցների վարքագծին վերաբերող հանգամանքները, այդուհանդերձ, դա չի նշանակում, որ հանցակիցը քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի դիսպոզիցիայի հատկանիշների ճշտությամբ պետք է բնութագրի այն հանցագործությունը, որի կատարմանը նա մասնակցում է: Օրինակ' ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործության («Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը») օժանդակողը կարող է հանցագործության օբյեկտիվ կողմի իրականացումը հեշտացնելու նպատակով միջոցներ տրամադրել կատարողին, որպեսզի նա հնարավորություն ստանա չարամտորեն խուսափել հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց, սակայն օժանդակողը կարող է չիմանալ նշված հանցագործության կատարման կոնկրետ տեղը, ժամանակը, եղանակը կամ այն վնասի չափը, որը կարող է պատճառվել պետությանը: Նման դեպքում օժանդակողը պատասխանատվության պետք է ենթարկվի փաստացի կատարված հանցագործությանը հանցակցելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցակցի սահմանազանցման հարցը քննարկելիս իրավակիրառողը հանցակցության օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշները պետք է գնահատի ոչ միայն առանձին-առանձին' երկու և ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությամբ դիտավորյալ հանցագործություն կատարելու փաստը հաստատելու համար, այլև իրենց օրգանական ամբողջության մեջ, որպեսզի լիարժեք լուծի նշված անձանց պատասխանատվության և պատժի հարցը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցակցի սահմանազանցում առկա չէ այն դեպքում, երբ հանցակցության օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշներն օրգանական ամբողջության մեջ գնահատելու արդյունքում կպարզվի, որ'
ա) միևնույն հանցանքը կատարող երկու կամ ավելի անձինք փոխադարձաբար տեղյակ են եղել, որ իրենց արարքները գտնվում են պատճառական կապի մեջ (համատեղ են) և ուղղված են միևնույն հանցագործության կատարմանը,
բ) յուրաքանչյուր հանցակից նախատեսել է հանցագործության՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը և ցանկացել կամ գիտակցաբար թույլ է տվել դրանց առաջացումը»:
Համատեղ հանցավոր գործունեության առանձնահատկությունը նաև այն է, որ կատարողը (համակատարողը) կամ խմբի այլ մասնակիցը նախապատրաստման, իսկ առավել հաճախ հանցափորձի փուլում շեղվում է համատեղ պայմանավորված վարքագծից: Սա բացատրվում է նրանով, որ յուրաքանչյուր հանցակից ունի հոգեկան կառուցվածքի ինդիվիդուալ առանձնահատկություններ (օրինակ' խառնվածք) և անատոմիական կառուցվածքի առանձնահատկություններ (օրինակ' հաշմանդամություն, հենաշարժիչ համակարգի խնդիրներ, կուրություն), ինչպես նաև հանցակիցների կողմից չնախատեսված հանգամանքների առաջացում, որոնք հեշտացնում կամ դժվարացնում են արարքի կատարումը595:
595 Տե'ս Антонян Ю.М., Эминов В.Е. Личность преступника, криминолого-психологическое исследование. Москва, Норма, 2017, էջ 69: Տե'ս նաև Лунеев В.В. Криминалогия. Москва, Юрайт, 2019, С. 182:
253
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
Քրեական իրավունքի տեսության մեջ, ինչպես արդեն նշվել է, հանցակցի սահմանազանցումը ընդունված է տարբերակել քանակականի ու որակականի։
Քանակական սահմանազանցման դեպքում կատարողը վնաս է պատճառում այն օբյեկտին, որը պայմանավորվածության համաձայն՝ ընդգրկված էր հանցակիցների դիտավորության մեջ, սակայն հասցված վնասը պայմանավորվածից ավելի մեծ է լինում, կամ կատարողը իրականացնում է ոչ թե պայմանավորված հանցանքը, այլ դրան միաբնույթ մեկ այլ հանցանք։ Քանակական սահմանազանցումը կարող է վերաբերել նաև ծարացնող հանգամանքներին։
Որակական սահմանազանցման դեպքում կատարողն իրականացնում է պայմանավորված հանցագործությունից բնույթով տարբեր հանցանք կամ բացի պայմանավորվածից կատարում է ևս մեկ ոչ միաբնույթ հանցանք։ Այսինքն՝ որակական սահմանազանցումը նախապես որոշված արարքի չհամաձայնեցված շարունակությունն է, որն արտահայտվում է տարաբնույթ հանցանք կատարելով։
Որոշակիորեն հարաբերակցվում են որակական սահմանազանցումը և այսպես կոչված չհաջողված հանցակցությունը։ Այսպես, եթե հանցակիցը պայմանավորվածի փոխարեն իրականացնում է իր բնույթով բոլորովին այլ հանցանք, և եթե այդ արարքը հանցակիցների դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի բաղկացուցիչ մասը չէ և չի կլանվում կատարված հանցագործությամբ, ապա առկա է չհաջողված հանցակցություն։ Հանցացկի որակական սահմանազանցման դեպքում հանցակցությունը ըստ էության չի ստացվում, քանի որ պատճառական կապը մասնակիցների արարքների և կատարողի իրականացրած հանցագործության միջև կա'մ բացակայում է, կա'մ էլ կրում է ձևական բնույթ։
Ողջունելի է Նախագծի՝ սահմանազանցման դեպքում հանցակիցների պատասխանատվության հարցը կարգավորող իրավանորմերի ամրագրումը։ Այսպես, Նախագծի 50-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերը կարգավորում են հանցակիցների պատասխանատվությունը քանակական և որակական սահմանազանցումների դեպքում՝ ամրագրելով հետևյալը. « ... 3.Եթե հանցանքը կատարողը վնաս է պատճառում այն օբյեկտին, որին վնաս պատճառելը պայմանավորված էր հանցակիցների հետ, սակայն պայմանավորվածից ավելի ծանր վնաս է պատճառում կամ վնաս է պատճառում պայմանավորված օբյեկտին, սակայն պայմանավորվածի փոխարեն այլ ավելի ծանր հանցանք կատարելով և այլ օբյեկտի վնասելով որով իրագործվում է նաև հանցակիցների նպատակը, կամ պայմանավորված հանցանքը կատարում է ծանրացնող հանգամանքով, որն ընդգրկված չէր մյուս հանցակիցների դիտավորության մեջ, ապա հանցակիցները ենթակա են քրեական պատասխանատվության իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությանը հանցակցելու համար:
4. Եթե հանցանք կատարողը պայմանավորվածի փոխարեն կատարում է ավելի ցածր վտանգավորություն ունեցող հանցանք, ապա մյուս հանցակիցները ենթակա են պատասխանատվության իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության նախապատրաստության համար:
5. Եթե հանցանք կատարողը պայմանավորվածի փոխարեն վնաս է պատճառում այլ օբյեկտի, ապա մյուս հանցակիցները ենթակա են պատասխանատվության իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության նախապատրաստության համար: Պայմանավորվածի փոխարեն մեկ այլ օբյեկտի վնաս պատճառելու դեպքում մյուս հանցակիցները ենթակա են պատասխանատվության իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությանը հանցակցելու համար, եթե կատարողի արարքն ավելի ծանր հանցագործություն է և հանցակիցների դիտավորության մեջ ընդգրկված հանցանքը դրա բաղկացուցիչ մասն է ու կլանվում է կատարողի հանցագործությամբ»:
Հանցակցի սահմանազանցման առումով քննարկենք հետևյալ օրինակը. Ա-ն և Բ-ն պայմանավորվում են Գ-ին պատկանող խանութից գողություն կատարել։
Պայմանավորվածության համաձայն Ա-ն և Բ-ն տարբեր մուտքերից մուտք են գործում
254
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
պահեստարան: Հափշտակության իրականացման ժամանակ պահեստարանում գտնվող պահակ Դն նկատում է Բ-ին։ Բ-ն, նկատելով Դ-ին, վերցնում է արդեն ձեռք բերվածը և դիմում փախուստի։ Հանդիպելով Ա-ին՝ Բ-ն պատմում է կատարվածի մասին։ Այդ ժամանակահատվածում Դն միացնում է անվտանգության ազդանշանը, ինչի արդյունքում Ա-ն և Բ-ն դիմում են փախուստի, բայց բռնվում են:
Գտնում ենք, որ բերված օրինակում Ա-ն և Բ-ն ենթական են քրեական պատասխանատվության՝ մի խումբ անձանց կողմից պահեստարան մուտք գործելով կողոպուտի փորձի համար հետևյալ հիմնավորմամբ. Բ-ի կողմից կողոպուտի իրականացման պահին հանցակից Ա-ն, տեղեկանալով Բ-ի կողմից կատարվող գործողությունների մասին, հանցագործությունը կատարելու ընթացքում աջակցել է Բ-ին և շարունակել է հանցանքի կատարումը: Հետևաբար առաջարկում ենք Օրենսգրքի 40-րդ հոդվածը լրացնել 3-րդ, իսկ Նախագծի 50-րդ հոդվածը 6-րդ մասերով' հետևյալ բովանդակությամբ. «Համակատարողի (համակատարողների) կողմից սահմանազանցում թույլ տալու դեպքում արարքը պետք է որակել մի խումբ անձանց կողմից կատարված, եթե մյուս համակատարողը (համակատարողները) միացել է(են) սահմանազանցում թույլ տված համակատարողի (համակատարողների) սահմանազանցում համարվող արարքին»։
Արված առաջարկը հիմնավորելու համար քննարկենք ևս մեկ օրինակ: Ա. Ժամկոչյանը և Ս. Ժամկոչյանը մեղադրվում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակություն կատարելու համար։ Նրանց պաշտպանը պնդում էր, որ ամբաստանյալների միջև նախապես պայմանավորված բռնությունն առողջության համար վտանգավոր չի եղել, հետևաբար նախնական պայմանավորվածությունից դուրս մյուս հանցակցի կողմից կատարված ցանկացած գործողություն պետք է համարվի հանցակցի սահմանազանցում և մեղսագրվի բացառապես սահմանազանցողին: Պաշտպանը նաև պնդում էր, որ ամբաստանյալ Ս.Ժամկոչյանին ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը պետք է վերավորակվի ՀՀ քր. օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Այս առումով դատարանը նշել է հետևյալը. «... հարկ է նշել որ եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ ի սկզբանե տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը ընդգրկված չի եղել ամբաստանյալ Ս.Ժամկոչյանի դիտավորության մեջ, այդուհանդերձ' ամբաստանյալ ԱԺամկոչյանի կողմից այն իրականացնելու պահին ավազակության հանցակից Ս.Ժամկոչյանը, տեսնելով Ա.Ժամկոչյանի կողմից կատարվող գործողությունները, հանցագործությունը կատարելու ընթացքում աջակցել է վերջինիս և շարունակել է հանցանքի կատարումը, հետևաբար բացակայում է ինչպես հանցակցի սահմանազանցումը, այնպես էլ դրա կիրառման անհրաժեշտությունը և ամբաստանյալ Ս.Ժամկոչյանի արարքը ճիշտ է որակված' որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակություն: Այսպիսով' հիմք ընդունելով վերոգրյալը' դատարանը գտնում է, որ իրավաչափ չէ ամբաստանյալ Ս.Ժամկոչյանին ՀՀ քր. օր-ի 17 5 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը ՀՀ քր. օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով վերաորակելու վերաբերյալ պաշտպանի հետևությունները»:
Հանցակիցներին պատասխանատվության ենթարկելու առումով հետաքրքրական են այն դեպքերը, երբ կատարողի նկատմամբ գործի վարույթը կարճվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի596 3 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով, այն է' արարքի մեջ հանցակազմ չկա: Ասվածը վերաբերում է Օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի' հանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն' ֆիզիկական կամ իրավաբանական անձին,
596 Տե'ս ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, որը ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1 -ին ՀՀ Ազգային ժողովի կողմից, ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ին:
255
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել: Կարծում ենք, որ այս դեպքում քրեական գործի վարույթը պետք է դադարեցվի նաև մյուս հանցակիցների մասով՝ պայմանով, որ կատարողի արարքների նվազ կարևորությունը գիտակցվել է համատեղ գործող այլ անձանց կողմից։ Առաջարկում ենք Օրենսգրքի 39-րդ հոդվածը լրասնել 8-րդ մասով' հետնյալ բովանդակությամբ. «եթե կատարողը ազատվում է քրեական պատասխանատվությունից 18-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, ապա մյուս հանցակիցները նս ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե նրանց դիտավորությունը նույնպես ուղղված է եղել հասարակական վտանգավորություն չներկայացնող ն նվազ կարևորություն ունեցող արարքի իրականացմանը»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բովանդակությանը նման կարգավորում է նախատեսված նաև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսքրքի նախագծի597 12-րդ հոդվածի 2-րդ կետում, առաջարկում ենք ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը ևս լրացնել հետևյալ կարգավորմամբ։ Այսպես, առաջարկում ենք Նախագծի 48-րդ հոդվածը լրացնել 7-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Եթե կատարողը ազատվում է քրեական պատասխանատվությունից 84-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, ապա մյուս հանցակիցները նս ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե նրանց դիտավորությունը նույնպես ուղղված է եղել այնպիսի արարքի իրականացմանը, որը նվազ վտանգավորության հետևանքով էական գույքային վնաս չի պատճառել անձի, կազմակերպության, հասարակության կամ պետության շահերին»598:
Հանցավոր խմբի մասնակիցների սահմանազանցման հարցը լուծվում է ընդհանուր կարգով, սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ որ այն կարող է լինել բարդացված։ Օրինակ՝ սահմանազանցում կարող է թույլ տալ ինչպես հանցակիցներից մեկը, այնպես էլ մի քանիսը կամ բոլորը։ Սահմանազանցման դեպքում խմբի անդամների պատասխանատվությունը և կատարվածի քրեաիրավական որակումը կախված է սահմանազանցման տեսակից և խմբի կողմից կատարված հանցագործության հատկանիշների և հանցակցության
առանձնահատկությունների զուգակցումից։ Խմբի անդամների սահմանազանցման դեպքում նոր հանցանք կատարելիս նրանց դերերը կարող են փոխվել, ինչը, բնականաբար, անդրադառնալու է նրանց կատարածի որակման վրա։ Իսկ ինչ վերաբերում է խմբի մյուս անդամներին (սահմանազանցում թույլ չտված), ապա նրանց պատասխանատվության համար էական է հետևյալը. կատարվե՞լ է արդյոք պայմանավորվածը, եթե ոչ, ապա ինչու (կամովին հրաժարում599, հանցանքի խափանում), և ո՞ր փուլում է ընդհատվել հանցանքը։
597 Տե'ս Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագիծ,որը հասանելի է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am՝ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/proiects/2085/about. (03.07.2020)։
598 Նախագծի 84-րդ հոդվածի իրավակարգավորումներից հետևում է, որ քրեական պատասխանատվությունից այս հեդվածի ուժով ազատվում է միայն առաջին անգամ հանցանք կատարած անձը, հետևաբար այս կարգավորումը տարածվում է միայն առաջին անգամ հանցավոր գործունեություն իրականացրած հանցակցի վրա։
599 Օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «3. Հանցագործության կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը կամովին հրաժարվելու դեպքում ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նա, պետական մարմիններին հաղորդելով կամ ձեռնարկված այլ միջոցներով, կանխել է կատարողի կողմից հանցագործությունն ավարտին հասցնելը»: Իսկ նույն օրենսգրքի 4-րդ մասը ամրագրում է հետևյալը. «Եթե սույն հոդվածի երրորդ մասում նշված գործողությունները չեն հանգեցրել կատարողի հանցագործությունը կանխելուն, ապա ձեռնարկված միջոցները պատիժ նշանակելիս կարող են հաշվի առնվել որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:» Առավել ընդունելի է Նախագծի իրավակարգավորումը։ Համաձայն Նախագծի 83-րդ հոդվածի՝ «4.Հանցագործության կազմակերպիչը կամ դրդիչը հանցագործությունից կամովին հրաժարվելու դեպքում ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա պետական մարմիններին հաղորդելով կամ ձեռնարկված այլ միջոցներով կանխել է կատարողի կողմից հանցագործությունն ավարտին հասցնելը:Եթե կազմակերպիչի կամ դրդիչի գործողությունները չեն հանգեցնում կատարողի հանցագործությունը կանխելուն, ապա ձեռնարկված միջոցները հաշվի են առնվում որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:
5.Օժանդակողի կողմից հանցագործությունից կամովին հրաժարվելու դեպքում նրա քրեական պատասխանատվության հարցը լուծվում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմաններով՝
256
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
Որոշ առանձնահատկություններ ունի միջնորդավորված կատարման դեպքում հոգեկան հիվանդությամբ տառապող անձի կամ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի կամ անզգուշությամբ գործողի սահմանազանցումը, այսինքն՝ միջնորդավորված կատարողի դիտավորության սահմաններից դուրս գա[ը։ Մեր կարծիքով՝ միջնորդավորված կատարողը պետք է պատասխանատվություն կրի վերը թվարկված անձանց այն բոլոր արարքների համար, որոնց վերաբերյալ կհաստատվի, որ միջնորդավորված կատարողը գիտեր կամ նախատեսել էր և գիտակցաբար թույլ է տվել հնարավոր շեղումներ «կենդանի գործիքի» արարքներում։ Ասվածը մեծամասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ որպես գործիք օգտագործվող անձինք չեն գիտակցում (որոշ դեպքերում չեն էլ կարող գիտակցել) իրենց արարքների հասարակական վտանգավորոթյունը և ղեկավարել դրանք։ Իսկ այս հանգամանքները պարտավոր է հաշվի առնել նրանց որպես գործիք օգտագործող անձը։ Հենց այս հանգամանքների հաշվառմամբ էլ առաջարկում ենք խստացնել վերը թվարկված անձանց որպես գործիք օգտագործողի պատասխանատվությունը: Այսպես, առաջարկում ենք Օրենսգքի 40-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Միջնորդավորված կատարողը պատասխանատվություն է կրում հանցանքը փաստացի կատարող անձի սահմանազանցում համարվող այն արարքների համար, որոնք միջնորդավորված կատարողը կարող էր նախատեսել»։ Առաջարկում ենք նաև Նախագծի 50-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Հանցանքը միջնորդավորված իրականացնողը պատասխանատվություն է կրում հանցանքը փաստացի իրականացրած անձի սահմանազանցում համարվող այն արարքների համար, որոնք միջնորդավորված իրականացնողը կարող էր նախատեսել»։ Առաջարկում ենք Նախագծի 1 -ին հոդվածը լրացնել 25-րդ և 26-րդ կետերով' հետևյալ բովանդակությամբ.
«25) Հանցանքի միջնորդավորված իրականացում' իրավիճակ, որի դեպքում հանցանքը իրականացվում է այնպիսի անձ օգտագործելու միջոցով, որը օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել է անզգուշությամբ: Կատարողի համար միջնորդավորված իրականացումը առկա է նաև այն դեպքում, երբ փաստացի կատարողը ենթակա չէ քրեական պատասխանատվության տվյալ հանցագործության համար որպես կատարող։Հանցանքի միջնորդավորված իրականացում հնարավոր է կատարողի, դրդչի, կազմակերպչի և օժանդակողի կողմից։
26)Հանցանքը միջնորդավորված իրականացնող' անձ, ով հանցանքը իրականացրել է այնպիսի անձի օգտագործելու միջոցով, որը օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել է անզգուշությամբ, իսկ կատարողի պարագայում նաև' այնպիսի անձ օգտագործելու միջոցով, ով ենթակա չէ քրեական պատասխանատվության տվյալ հանցագործության համար որպես կատարող»։
Հետաքրքրական են այն դեպքերը, երբ խմբի կազմում քրեական
պատասխանատվության ենթակա անձանցից բացի կան նաև այնպիսիք, որոնք օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության: Նկարագրվածը տարբերվում է հանցանքի միջնորդավորված իրականացումից նրանով, որ հանցանքը իրականացվում է ոչ
բացառությամբ տեղեկատվություն, գործիք կամ միջոց տրամադրելու կամ խոչընդոտները վերացնելու եղանակով կատարված օժանդակության դեպքերի: Նշված եղանակներով օժանդակության դեպքում անձն օժանդակության համար ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նա հետ է վերցրել տրամադրած գործիքը կամ միջոցը կամ վերականգնել է խոչընդոտները: Եթե նշված գործողությունները չեն հանգեցնում կատարողի հանցագործությունը կանխելուն, ապա անձը քրեական պատասխանատվության է ենթարկվում հաստատապես հայտնի նախապատրաստվող հանցագործության մասին իմանալ չհայտնելու համար:
6.Համակատարողը հանցագործությունից կամովին հրաժարվելու դեպքում ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա պետական մարմիններին հաղորդելով կամ այլ միջոցներով կանխում է կատարողի կողմից հանցագործությունը ավարտին հասցնելը: Եթե համակատարողի կողմից գործադրված միջոցները չեն հանգեցնում կատարողի հանցագործությունը կանխելուն, ապա ձեռնարկված միջոցները հաշվի են առնվում որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք»:
257
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
թե քրեական պատասխանատվության ոչ ենթակա անձանց միջոցով, այլ վերջինների հետ համատեղ' միասնական ջանքերով։ Առաջարկում ենք խստացել այն անձանց քրեական պատասխանատվությունը, որոնք խումբ են ընդունում քրեական պատասխանատվության տարիքի չհասած անչափահասի կամ հոգեկան հիվանդությամբ տառապող անձի կամ հանցանքի կատարման մեջ են նման անձանց ներգրավում կամ նրանց մեջ հանցավոր հակումներ առաջացնում։ Նշված առաջարկների տեղայնացմանն էլ ուղղված են ստորև նեկայացվող փոփոխություններն ու լրացումները։
Առաջարկում ենք Օրենսգրքի 165-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 165. Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը600
1. Տասնութ տարին [բացած անձի կողմից անչափահասին խոստումներ տալու, խաբեության կամ այլ եղանակով հանցանքի կատարմանը ներգրավելը'
պատժվում է ազատազրկմամբ' մեկից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է անչափահասի դաստիարակության պարտականություն'
պատժվում է ազատազրկմամբ' առավելագույնը հինգ տարի ժամկետով' որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով' առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով' պատժվում են ազատազրկմամբ' երեքից յոթ տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները' զուգորդված' անչափահասին կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կամ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն ներգրավելով'
պատժվում են ազատազրկմամբ' հինգից տասը տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Առաջարկում ենք Օրենսգիրքը լրացնել նոր 265.1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հոգեկան հիվանդությամբ տառապող անձին հանցանքի կատարմանը հակելը կամ ներգրավելը
1. Տասնութ տարին լրացած անձի կողմից հոգեկան հիվանդությամբ տառապող անձին խոստումներ տալու, խաբեության կամ այլ եղանակով հանցանքի կատարմանը ներգրավելը կամ հանցավոր վարքագծի կանոններ սերմանելը' պատժվում է ազատազրկմամբ' մեկից չորս տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքը, որը կատարվել է այն անձի կողմից, ում վրա դրված է հոգեկան հիվանդությամբ տառապող անձին խնամելու պարտականությունը 'պատժվումէ ազատազրկմամբ' երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները' զուգորդված' հոգեկան հիվանդությամբ տառապող անձին կազմակերպված խմբի կամ
600 ՀՀ գործող քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու համար։ Մեր կարծիքով՝ նման մոտեցումը ոչնչով արդարացված չէ, ուստի առաջարկում ենք քրեական պատասխանատվություն սահմանել ցանկացած անչափահասի (տվյալ հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված քրեական պատասխանատվության տարիքի հասած լինելու հանգամանքից) հանցանքի կատարմանը ներգրավելու համար։
258
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
հանցավոր համագործակցության կամ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն ներգրավելով'
պատժվում են ազատազրկմամբ' հինգից ութ տարի ժամկետով»։
Առաջարկում ենք Նախագիծը [րացնել նոր' 298-րդ հոդվածով' հետևյալ բովանդակությամբ, և հաջորդող հոդվածները վերահամարակալել.
«Հոգեկան հիվանդությամբ տառապող անձին հանցանքի կատարմանը հակելը կամ ներգրավելը
1. Տասնութ տարին լրացած անձի կողմից հոգեկան հիվանդությամբ տառապող անձին հանցագործության հմտություններ սովորեցնելը, հոգեկան հիվանդությամբ տառապող անձի մեջ հանցավոր գաղափարախոսություն, հանցավոր ենթամշակույթի ավանդույթներ, հանցավոր վարքագծի կանոններ կամ սովորույթներ սերմանելը, հանցանքներ կատարել քարոզելը'
պատժվում է տուգանքով տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով ութսունից հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ' առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ' առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ' առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքը, որը կատարվել է այն անձի կողմից, ում վրա դրված է հոգեկան հիվանդությամբ տառապող անձին խնամելու կամ բուժելու պարտականություն'
պատժվում է տուգանքով քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով հարյուրից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասերով նախատեսված հանցանքները, որոնք կատարվել են հոգեկան հիվանդությամբ տառապող անձին հանցավոր կազմակերպության մեջ ներգրավելով կամ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն մասնակից դարձնելով'
պատժվում են ազատազրկմամբ 'չորսից ութ տարի ժամկետով»։
Եզրակացություն
Հանցակցի սահմանազանցմամբ ուղեկցվող հանցագործությունների որակման և պատասխանատվության առանձնահատկությունների ուսումնասիրման ու վերլուծության արդյունքում եկել ենք մի շարք եզրահանգումների և ներկայացրել օրենսդրական առաջարկններ։
Հանցանքի միջնորդավորված կատարման դեպքում հանցանքը փաստացի կատարած անձի կողմից ընդհանուր հանցավոր մտադրությունից շեղվելու դեպքում քրեաիրավական արձագանքման առումով առաջ են գալիս որոշ բարդություններ, որոնց լուծման նպատակով սույն աշխատանքում արված են կոնկրետ առաջարկներ։
Ինչպես Օրենսգիրքը, այնպես էլ Նախագիծը կարգավորում են սահմանազանցման դեպքում հանցակցի պատասխանատվության հարցերը ընդհանուր հանցակցության պարագայում, իսկ համակատարման դեպքում սահմանազանցման համար քրեական պատասխանատվության հարցերը մնում են բաց։ Նշված բացը լրացնելու համար աշխատանքում արված է օրենսդրական առաջարկ։
Որոշ առանձնահատկություններ ունի միջնորդավորված կատարման դեպքում հոգեկան հիվանդությամբ տառապող անձի կամ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի կամ անզգուշությամբ գործողի սահմանազանցումը, այսինքն՝
միջնորդավորված կատարողի դիտավորության սահմաններից դուրս գալը։ Մեր կարծիքով՝
259
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
միջնորդավորված կատարողը պետք է պատասխանատվություն կրի վերը թվարկված անձանց այն բոլոր արաքների համար, որոնց վերաբերյալ կհաստատվի, որ միջնորդավորված կատարողը գիտեր կամ նախատեսել էր և գիտակցաբար թույլ է տվել հնարավոր շեղումներ «կենդանի գործիքի» արարքներում։ Ասվածը մեծամասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ որպես գործիք օգտագործվող անձինք չեն գիտակցում (որոշ դեպքերում չեն էլ կարող գիտակցել) իրենց արարքների հասարակական վտանգավորոթյունը և ղեկավարել դրանք։ Իսկ այս հանգամանքները պարտավոր է հաշվի առնել նրանց որպես գործիք օգտագործող անձը։ Հենց այս հանգամանքների հաշվառմամբ էլ առաջարկում ենք խստացնել վերը թվարկված անձանց որպես գործիք օգտագործողի պատասխանատվությունը։
Ինչպես արդեն նշվել է, հետաքրքրական են այն դեպքերը, երբ խմբի կազմում քրեական պատասխանատվության ենթակա անձանցից բացի կան նաև այնպիսիք, որոնք օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության։ Նկարագրվածը տարբերվում է հանցանքի միջնորդավորված իրականացումից նրանով, որ հանցանքը իրականացվում է ոչ թե քրեական պատասխանատվության ոչ ենթակա անձանց միջոցով, այլ վերջինների հետ համատեղ՝ միասնական ջանքերով։ Կարծում ենք՝ անհրաժեշտ է խստացել այն անձանց քրեական պատասխանատվությունը, ովքեր խումբ են ընդունում քրեական պատասխանատվության տարիքի չհասած անչափահասի կամ հոգեկան հիվանդությամբ տառապող անձի կամ հանցանքի կատարման մեջ են նման անձանց ներգրավում կամ նրանց մեջ հանցավոր հակումներ առաջացնում։ Ասվածն իր արտացոլումն է գտել Օրենսգրքի և Նախագծի լրացման ուղղված կոնկրետ առաջարկների տեսքով։
PECULIARITIES OF QUALIFICATION OF CRIMES,
RELATED TO THE EXCESS OF COMPLICITY
GEVORG BARSEGHYAN
Yerevan State University, Faculty of Law, Master's degree, 1st year Yerevan, Republic of Armenia
This article comprehensively presents the concept of excess crimes, its types, and the possibility of excess by each accomplice. Comparisons are made between the current Criminal code of the RA and the draft of RA Criminal code. The paper also mentions some provisions of the criminal code of the Armenian Soviet Socialist Republic of 1961 concerning complicity. The paper analyzes the case-law of the cassation court of the Republic of Armenia on the excess crimes and some interesting court cases.
The purpose of this work is to develop a general concept of the excess crimes, the qualification and rules of responsibility for crimes involving excesses, and the submission of legal proposals for improving criminal legislation and law enforcement practice.
To achieve this purpose, the following tasks were identified:
> to analyze the concept, essence and signs of complicity, according to the RA criminal code, drawing Parallels between the criminal code the Armenian Soviet Socialist Republic of 1961 and the draft of the new criminal code of the Republic of Armenia,
> to analyze the concept, types and characteristics of an excess,
> to give criminal-legal assessments of individual manifestations of excesses of accomplices,
> to consider the problems of criminal law assessments of crimes associated with the excesses of complicity.
The methodological bases of this work are the dialectical and historical methods. The object and subject of the research were observed using such general and special methods of scientific knowledge, as dogmatic, comparative-legal, legal modeling, logical analysis.
260
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
Based on the analysis of the legislation and judicial practice of the Republic of Armenia, some issues of qualification of excess crimes were discussed in this work, as well as possible legal solutions were offered.
Keywords: accomplice, co-executor, excesses, indirect execution of a crime, a minor, a person suffering from a mental illness.
ОСОБЕННОСТИ КВАЛИФИКАЦИИ ПРЕСТУПЛЕНИЙ, СОПРЯЖЁННЫХ С ЭКСЦЕССОМ СОУЧАСТИЯ
ГЕВОРГ БАРСЕГЯН
магистрант 1-го курса юридического факультета Ереванского государственного университета, г. Ереван, Республика Армения
В настоящей работе всесторонне представлено понятие эксцесса соучастника преступления, его виды, возможность допущения каждым соучастником нарушения границ. Проведены параллели между действующим Уголовным кодексом РА и проектом нового Уголовного кодекса РА. В работе упомянуты также некоторые положения Уголовного кодекса Арм. ССР 1961 года, касающиеся соучастия. В работе проанализированы прецедентные решения кассационного суда Республики Армения об эксцессе соучастника преступления и судебные дела, представляющие интерес.
Целью данной работы является разработка общего понятия об эксцессе соучастника, квалификации и правил ответственности за преступления, сопряжённые с эксцессом, представление предложений по совершенствованию уголовного законодательства и правоприменительной практики.
Для достижения поставленной цели были выделены следующие задачи:
У проанализировать понятие, суть и признаки соучастия, согласно уголовному кодексу РА, проводя параллели между кодексом АРМ. ССР 1961 года и проектом нового уголовного кодекса РА,
У проанализировать понятие, виды и характеристики эксцесса,
У дать уголовно-правовые оценки отдельным проявлениям эксцесса соучастников,
У рассматреть проблемы уголовно-правовых оценок преступлений, сопряжённых с эксцессом соучастия.
Методологической основой данной работы является метод диалектического и исторического подхода к рассмотрению объекта и предмета исследования с использованием общих и специальных методов научного познания, таких, как догматический, сравнительно-правовой, правового моделирования, логического анализа.
В работе а основе анализа законодательства и судебной практики Республики Армения были рассмотрены некоторые вопросы квалификации преступлений, сопряжённых с эксцессом соучастия, и предложены их возможные законодательные решения.
Ключевые слова: соучастник, соисполнитель, эксцесс, опосредованное исполнение
преступления, несовершеннолетний, лицо, страдающее психическим заболеванием.
261