Научная статья на тему 'ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԼԻԱՐԺԵՔ ԻՐԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ'

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԼԻԱՐԺԵՔ ԻՐԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
98
58
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
պաշտպանության իրավունք / քրեական դատավարություն / արդար դատական քննություն / պաշտպան / մեղադրյալ / արդարադատության իրականացում / պաշտպանի լիարժեք մասնակցություն

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Հովհաննիսյան Լուսինե

Արդար դատական քննության հիմնարար իրավունքի լիարժեք իրացման ոլորտում ծագող մարտահրավերների լուծման հարցը քննելիս անհրաժեշտ է կերպով անդրադառնալ այդ հիմնարար իրավունքի մաս կազմող բաղադրիչների համալիր վերլուծությանը, դատավարական այլ կառուցակարգերի հետ համադրմանը: Սույն հոդվածի նպատակը պաշտպանության իրավունքի լիարժեք ուսումնասիրությունն է օրենսդրության ու տեսական գրականության լույսի ներքո՝ որպես արդար դատական քննության հիմնարար իրավունքի բաղադրիչ: Հոդվածի խնդիրների ցանկում պաշտպանության իրավունքի համակարգում առկա խնդիրների վերհանումն է, դրանց վերլուծությունը, ինչպես նաև գործնական լուծումներ առաջարկելը: Հոդվածը շարադրված է վերլուծության, իրավական համեմատության և դեդուկցիայի մեթոդների կիրառմամբ: Սույն հոդվածի շրջանակում մեր կողմից ուսումնասիրության է ենթարկված պաշտպանության իրավունքը՝ որպես քրեական գործի շրջանակներում հանցավոր արարք կատարվելու մեջ կասկածվող կամ մեղադրվող անձի հիմնական միջոց: Ուսումնասիրության առարկան պաշտպանության իրավունքի կառուցակարգն ու դրա վերաբերյալ ձևավորված որոշ տեսական մոտեցումներն են, ինչպես նաև գործող և նոր օրենսդրական կարգավորումները՝ առանձնացնելով որոշ տեսական ու գործնական հիմնախնդիրներ: Պաշտպանության իրավունքը հոդվածում քննվել է պաշտպանի մասնակցության շրջանակներում: Կատարված հետազոտության արդյունքում փաստել ենք պաշտպանության իրավունքի կենտրոնական դերը ինչպես գործող, այնպես էլ նոր օրենսդրական կարգավորումների համատեքստում՝ առանձնացնելով պաշտպանի գործունեության ժամանակ ծագող որոշ հիմնահարցեր: Հոդվածում քննության առարկա ենք դարձրել նաև որոշ տարբերակներ, որոնք կարող են երաշխավորել պաշտպանության իրավունքի լիարժեք իրացումը կամ առնվազն նպաստել դրան:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ON SOME ISSUES OF FULL REALIZATION OF THE RIGHT TO DEFENSE IN CRIMINAL PROCEDURE

When discussing the challenges to the full realization of the fundamental right to a fair trial, it is necessary to address separately the comprehensive analysis of the components that make up that fundamental right and its comparison with other judicial structures. The purpose of the current article is a detailed study of the right to defense in the light of theoretical and legislative sources as a component of the fundamental right to a fair trial. The issues of the article include identification of existing problems in frames of the right to defense, their analysis, as well as offering practical solutions. The article is written using legal comparison, analytical, deductive methods. In the framework of this article, we have examined the right to defense as the main means of protection for person suspected or accused of committing a crime in the framework of a criminal case. The article discusses the structure of the right to defense, some theoretical approaches based on it, as well as the current legislative regulations, highlighting some theoretical and practical issues...When discussing the challenges to the full realization of the fundamental right to a fair trial, it is necessary to address separately the comprehensive analysis of the components that make up that fundamental right and its comparison with other judicial structures. The purpose of the current article is a detailed study of the right to defense in the light of theoretical and legislative sources as a component of the fundamental right to a fair trial. The issues of the article include identification of existing problems in frames of the right to defense, their analysis, as well as offering practical solutions. The article is written using legal comparison, analytical, deductive methods. In the framework of this article, we have examined the right to defense as the main means of protection for person suspected or accused of committing a crime in the framework of a criminal case. The article discusses the structure of the right to defense, some theoretical approaches based on it, as well as the current legislative regulations, highlighting some theoretical and practical issues. The right to defense is discussed within the framework of the Defender's participation. As a result of the research, we have stated the central role of the right to defense in the context of both current and new legislative regulations, highlighting some issues that arise during the Defender's activity. The article also discusses some options that can guarantee the full realization of the right to protection or at least contribute to it.

Текст научной работы на тему «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԼԻԱՐԺԵՔ ԻՐԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԼԻԱՐԺԵՔ ԻՐԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ*

ՀՏԴ 343.1 DOI: 10.52063/25792652-2022.1.12-294

ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրոս,

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն lusine. hovhannisvan46@gmail. com

Արդար դատական քննության հիմնարար իրավունքի լիարժեք իրացման ոլորտում ծագող մարտահրավերների լուծման հարցը քննելիս անհրաժեշտ է կերպով անդրադառնալ այդ հիմնարար իրավունքի մաս կազմող բաղադրիչների համալիր վերլուծությանը, դատավարական այլ կառուցակարգերի հետ համադրմանը: Սույն հոդվածի նպատակը

պաշտպանության իրավունքի լիարժեք ուսումնասիրությունն է օրենսդրության ու տեսական գրականության լույսի ներքո՝ որպես արդար դատական քննության հիմնարար իրավունքի բաղադրիչ: Հոդվածի

խնդիրների ցանկում պաշտպանության իրավունքի համակարգում առկա խնդիրների վերհանումն է, դրանց վերլուծությունը, ինչպես նաև գործնական լուծումներ առաջարկելը:

Հոդվածը շարադրված է վերլուծության, իրավական համեմատության և դեդուկցիայի մեթոդների կիրառմամբ:

Սույն հոդվածի շրջանակում մեր կողմից ուսումնասիրության է ենթարկված պաշտպանության իրավունքը՝ որպես քրեական գործի շրջանակներում հանցավոր արարք կատարվելու մեջ կասկածվող կամ մեղադրվող անձի հիմնական միջոց:

Ուսումնասիրության առարկան պաշտպանության իրավունքի կառուցակարգն ու դրա վերաբերյալ ձևավորված որոշ տեսական մոտեցումներն են, ինչպես նաև գործող և նոր օրենսդրական կարգավորումները՝ առանձնացնելով որոշ տեսական ու գործնական հիմնախնդիրներ: Պաշտպանության իրավունքը հոդվածում քննվել է

պաշտպանի մասնակցության շրջանակներում:

Կատարված հետազոտության արդյունքում փաստել ենք պաշտպանության իրավունքի կենտրոնական դերը ինչպես գործող, այնպես էլ նոր օրենսդրական կարգավորումների համատեքստում՝ առանձնացնելով պաշտպանի գործունեության ժամանակ ծագող որոշ հիմնահարցեր: Հոդվածում քննության առարկա ենք դարձրել նաև որոշ տարբերակներ, որոնք կարող են երաշխավորել պաշտպանության իրավունքի լիարժեք իրացումը կամ առնվազն նպաստել դրան:

Հիմնաբառեր՝ պաշտպանության իրավունք, քրեական դատավարություն, արդար դատական քննություն, պաշտպան, մեղադրյալ, արդարադատության իրականացում, պաշտպանի լիարժեք մասնակցություն:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 10.04.2022 թ.:

է 15.03.2022 թ., գրախոսվել' 19.03.2022 թ., տպագրության

294

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

Նախաբան

Մարդկության պատմության մեծագույն նվաճումներից են մարդու

իրավունքների և հիմնարար ազատությունների համընդհանուր ճանաչումն ու պաշտպանությունը: Սրանք հենց այն իրավական գործիքներն են, որոնք

հնարավորություն են ընձեռում անձին պաշտպանվելու հանրային իշխանությունների կողմից իրենց լիազորությունների հնարավոր վերազանցումներից: Միաժամանակ այդ գործիքակազմի անխափան աշխատանքը երաշխավորելը հենց հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունն է (Langford 37-52; Harris 352-378):

Արդար դատական քննության իրավունքը քրեական դատավարության անկյունաքարն է: Դատավարական տարբեր գործընթացներ, սահմանված

երաշխիքներ, գործիքներ միտված են ամեն կերպ ապահովելու քրեական դատավարության թերևս կարևորագույն փուլի՝ դատական քննության արդար բնույթը: Թեպետ արդար դատական քննության իրավունքը ինքնին նոր երևույթ չէ, այնուամենայնիվ պարբերաբար առաջ են գալիս նոր մարտահրավերներ, որոնց համարժեք հակադարձելը ենթադրում է իրավունքի անընդհատ զարգացում:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների (այդ թվում՝ պաշտպանության իրավունքի) ճանաչման ու պաշտպանության ժամանակակից մեխանիզմների սկզբնակետը կարելի է համարել 1948 թվականին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հրապարակումը (այսուհետ՝ Հռչակագիր): Հռչակագրի 11-րդ հոդվածն ուղղակիորեն ամրագրում է պաշտպանության իրավունքը:

Պաշտպանության իրավունքն ամրագրող մի այլ կարևոր միջազգային փաստաթուղթ է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, որը արդար դատական քննության իրավունքի մյուս բաղադրիչների հետ միասին սահմանում է նաև պաշտպանության իրավունքը:

Պաշտպանության իրավունքի կարևորությունն ընդգծված է ոչ միայն միջազգային-իրավական փաստաթղթերում, այլև ներպետական օրենսդրությամբ: Մասնավորապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և ճյուղային օրենսդրությունը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, ևս սահմանում են այդ իրավունքը:

Բացի օրենսդրական ակտերից՝ պաշտպանության իրավունքը նաև բազմաթիվ տեսական ուսումնասիրությունների և աշխատությունների օբյեկտ է: Կարծում ենք՝ այս իրավունքի դերը չպետք է թերագնահատվի քրեական դատավարության համակարգում: Պաշտպանության իրավունքի լիարժեք իրացմանը վերաբերող հիմնահարցերի քննությունը սույն հոդվածի շրջանակներում նպատակադիր է իրականացնել պաշտպանի լիազորությունների ուսումնասիրման և այդ ոլորտում առաջ եկող խնդրահարույց դրվագների վերլուծության եղանակով:

Պաշտպանության իրավունքի ընդհանուր բնութագիրը քրեական դատավարությունում

Պաշտպանության իրավունքը քրեական դատավարության կարևորագույն կառուցակարգերից մեկն է: Բավական է նշել միայն, որ առանց դրա անհնար կլինի քրեադատավարական գործընթացները համապատասխանեցնել ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային-իրավական փաստաթղթերով

ամրագրված նշաձողերին (Powell 34):

Պաշտպանության իրավունքի էությունը հասկանալու համար հարկ է անդրադառնալ այն հնարավորություններին, որոնք կարող են տրամադրվել միայն այդ իրավունքի շնորհիվ:

295

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

Ուսումնասիրելով ինչպես ակադեմիական գրականությունում, այնպես էլ գործնականում ընդունված որոշ մոտեցումներ' կարելի է համապարփակ ներկայացնել պաշտպանության իրավունքի հիմնական բնորոշիչները.

1. վարույթն իրականացնող մարմիններից առաջադրված մեղադրանքի բնույթի և հիմքերի վերաբերյալ ամբողջական տեղեկությունների ստացում,

2. արդյունավետ պաշտպանության նախապատրաստում և իրականացում,

3. իրավունք՝ պաշտպանվելու ինքնուրույն կամ որակավորված մասնագետի օգնությամբ,

4. վկաներին հարցաքննելու իրավունք,

5. հանրային իշխանության ներկայացուցիչների հետ հնարավորինս հավասար դիրքերից հանդես գալու իրավունք,

6. վարույթն իրականացնող մարմնի հետ բանակցելու և համագործակցելու հնարավորություն:

Տեսության մեջ կարծիք է արտահայտվել առ այն, որ պաշտպանության իրավունքը միտված չէ ապահովելու միայն կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի իրավունքների իրացման ամբողջականությունը (Fenyvesi 543-566): Այն անխզելիորեն փոխկապակցված է առհասարակ դատական իշխանության, արդարադատության իրավաչափ շահերի հետ: Այսպես՝ հանրային և մասնավոր շահերը թեպետ հաճախ հակադիր բևեռներ են, և յուրաքանչյուր գործով առկա է դրանք հավասարակշռելու անհրաժեշտություն, այնուամենայնիվ այն պարագայում, երբ վարույթի հանրային մարմինների կողմից մասնավոր անձին պաշտպանության իրավունքի լիարժեք իրացման հնարավորություն չընձեռելու պարագայում վերջինս կրում է բացասական իրավական հետևանքներ և ի վերջո ենթարկվում քրեական պատասխանատվության, ինքնաբերաբար տուժում է նաև հանրային շահը, քանի որ փաստացի ստացվում է, որ հանրային իշխանությունը կա'մ ի զորու չէ ապահովելու իր սահմանադրական և միջազգային-իրավական պարտավորությունների լիարժեք կատարումը, կա'մ կոնկրետ գործով չի ցուցաբերել պատշաճ ջանասիրություն:

Ընդ որում՝ հետաքրքրական է, որ պաշտպանության իրավունքի ոլորտում վարույթն իրականացնող մարմնի կողմից իր պարտականությունների ամբողջական կատարումը մեխանիկորեն ենթադրում է մի իրավիճակ, երբ պետությունը «զենք» է տրամադրում անձին, որի կիրառմամբ անհատը պետք է դիմակայի պետության կողմից առաջադրված մեղադրանքին: Զուգահեռաբար տրամադրվող «զենքի» որակը, գործնական կիրառելիությունը, արդյունավետությունը վերահսկելու պատասխանատվությունը ևս վերագրված են հանրային իշխանությանը: Ընդ որում՝ արդար դատական քննության իրավունքը ամբողջապես չապահովելու համար պետությունն ինքը կրում է որոշակի բացասական հետևանքներ (Behan 86-94, 733-796):

Պաշտպանության սկզբունքի դերը քրեական դատավարության

համակարգում. օրենսդրական կարգավորումների համեմատական

Հատկանշական է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը պաշտպանության իրավունքը նախատեսում է քրեական դատավարության և քրեական վարույթի սկզբունքները սահմանող գլուխներում՝ դրանով ընդգծելով պաշտպանության իրավունքի ղեկավար, ելակետային դրույթ լինելու հանգամանքը: Ինչպես գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պարագայում, այնպես էլ 2021 թ. հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (հետայսու՝ Նոր օրենսգիրք) օրենսդրի որդեգրած մոտեցումը սկզբունքների հարցում հանգում է արդար դատական քննության իրավունքի մաս կազմող բաղադրիչների անջատմանը, դրանց առանձին ամրագրմանը, ինչը արդարացված մարտավարություն է ճյուղային օրենսդրության կոդիֆիկացիայի համար:

296

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

Առանձնակի կարևորություն ունի պաշտպանության իրավունքի իրացման կապակցությամբ դրա արդյունավետության ընդգծումը, ինչը թույլ է տալիս քննվող երաշխիքը դիտարկել ոչ վերացականորեն: Նման օրենսդրական ամրագրումը առավել համապարփակ է արտացոլում պաշտպանության իրավունքի էությունը:

Ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ Նոր օրենսգիրքը առավել համակարգված տեսքով է ամրագրում պաշտպանության իրավունքը: Մասնավորապես Նոր օրենսգիրքը նախ ամրագրում է մեղադրյալի իրավունքը (Նոր օրենսգրքով կասկածյալի պաշտպանության իրավունքը չամրագրելը պայմանավորված է նրանով, որ այդ դատավարական կարգավիճակն առհասարակ նախատեսված չէ) և դրա իրացման հնարավոր տարբերակները (անձամբ, պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով), ապա՝ թվարկում վարույթն իրականացնող մարմնի պարտականությունները: Այսպես՝ ՀՀ քրեական

դատավարության օրենսգիրքը վարույթն իրականացնող մարմնին վերագրում է բոլոր միջոցներով մեղադրանքից պաշտպանվելու փաստացի հնարավորության ապահովման պարտականություն: Մինչդեռ Նոր օրենսգիրքը սահմանում է վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը՝ ապահովել անձի բոլոր միջոցներով պաշտպանվելու իրական հնարավորությունը:

Նոր օրենսգրքի 20-րդ հոդվածում առկա է ևս մեկ առաջադիմական և իրավագիտության զարգացման արդի միտումները գործնականում արտացոլող մոտեցում: Համաձայն դրա՝ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել վարույթին պաշտպանի ժամանակին և իրական մասնակցությունը: Նկատելի է, որ օրենսդիրը անձի պաշտպանության իրավունքի երաշխավորման հարցում վարույթն իրականացնող մարմնին վերագրել է առավել ակտիվ դեր, քան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պարագայում է: Նոր օրենսգրքի

շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը կրելու է պոզիտիվ պարտականություն՝ ապահովել անձի իրական հնարավորությունը պաշտպանվելու մեղադրանքից, ինչպես նաև ժամանակին ներգրավելու պաշտպանին և ապահովելու նրա իրական մասնակցությունը:

Նոր օրենսգիրքն ուսումնասիրելիս հարկ է նկատել, որ դրա ընդունման հիմնավորումները ևս պարունակում են բազմաթիվ նշումներ հենց պաշտպանության իրավունքի երաշխավորման վերաբերյալ: Հիմնավորմամբ, մասնավորապես, նշված է, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն իր ժամանակին եղել է առաջադիմական փաստաթուղթ, այնուամենայնիվ հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց հարկ է համապատասխանեցնել այն իրավունքի զարգացման միտումներին: Ըստ հիմնավորումների՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել այդ թվում պաշտպանի իրավունքների վերաբերող նորմեր: Նոր օրենսգրքի առջև ծառացած խնդիրների ցանկում են հանրային և մասնավոր շահերի հավասար պաշտպանության, արդար դատական քննության տարրերի իրականացման երաշխավորման, քրեական դատավարությունում մրցակցության գաղափարախոսության վերաիմաստավորման (այն սկզբունքից ռեժիմի վերածելու), քրեական դատավարությունում ներգրավված անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության և այլ խնդիրներ: Հիմնավորումներով առանձնացված էր պաշտպանության իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումը:

Վերոգրյալը քննելիս հարկ է նկատել, որ Նոր օրենսգիրքն իրավամբ որոշակիորեն ընդլայնում է պաշտպանության կողմի իրավունքները՝ առավել լայն հնարավորություն նախատեսելով պաշտպանին ներգրավվել ապացույցների հավաքագրման գործընթացում, ինչը թեև դեռևս չի վկայում իդեալական մրցակցության պայմաններում իրականացող նախաքննության մասին, սակայն մեծ առաջխաղացում է նախկին կարգավորումների համեմատ:

297

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

Պաշտպանության իրավունքի լիարժեք իրացմանը վերաբերող որոշ հիմնախնդիրներ

Չնայած ինչպես օրենսդրական, այնպես էլ նախադեպային ու տեսական կարգավորումների պարբերական զարգացմանը' գործնականում պաշտպանության իրավունքի իրացումը ևս առաջ է բերում գործնական հիմնախնդիրներ:

Պաշտպանների կողմից իրենց լիազորությունների իրականացման ոլորտում առկա մարտահրավերների մի մասը վերաբերում է պաշտպանների նկատմամբ կատարվող զննություններին, խուզարկություններին, նյութերի տրամադրումից հրաժարվելուն, տեսակցությունների արգելմանը, ինչպես նաև պաշտպանների նկատմամբ իրականացվող գաղտնալսումներին:

Պաշտպանների մտահոգությունների ստվար հատվածը վերաբերում է քրեակատարողական հիմնարկ, վարույթն իրականացնող մարմիններ, դատարաններ մուտք գործելու և իրենց վստահորդներին ներկայացնելու գործընթացում ստեղծվող խոչընդոտներին, որոնք մրցակցության սկզբունքի իրացմանը խոչընդոտում են՝ սկսած քրեական դատավարության առաջին իսկ փուլերից՝ արդեն իսկ բացառելով դրա լրիվ իրացումը դատական քննության ընթացքում ևս (ՀՀ ՄԻՊ, «Փաստաբանի մասնագիտական գործունեության մի շարք երաշխիքներ» 3, 10; ՀՀ ՄԻՊ, «Տարեկան հաղորդում, 2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» 298-301):

Վերոնշյալ գործողությունների ցանկում առաջնային դիրք է գրավում անձնական խուզարկության բնույթ կրող գործողությունների կատարումը պաշտպանների նկատմամբ, օրինակ՝ պայուսակը բացելու և այնտեղ առկա նյութերին ծանոթանալու պահանջ ներկայացնելը: Մեջբերված այս խնդրի կապակցությամբ առանձնացվում է նաև խտրական վերաբերմունք ցուցաբերելու հիմնախնդիրը:

Այս և նմանատիպ հիմնախնդիրների անդրադարձել է նաև ՀՀ փաստաբանների պալատը, օրինակ՝ կապի և տեղեկատվության այլ միջոցների անվտանգությունը խախտող գործողություններին, որոնք կատարվել են 2019-2020 թվականների ընթացքում հինգ փաստաբանների նկատմամբ (ՀՀ փաստաբանների պալատ, «Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել է փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների անվտանգությունը խախտող գործողությունները»): ՀՀ փաստաբանների պալատը քննության է ենթարկել նաև փաստաբանների համակարգիչների առգրավման խնդիրը՝ չնայած սահմանված օրենսդրական արգելքներին (ՀՀ փաստաբանների պալատ, «Փորձ է արվում առգրավել փաստաբանի համակարգիչը»):

Պաշտպանի լիազորությունների լիարժեք կենսագործման ապահովման շրջանակներում կարևորում ենք դատավարական այնպիսի կառուցակարգերի առկայությունը, որոնք թույլ կտան դատավարական հսկողություն իրականացնող դատախազին, ապա՝ դատարան բողոքարկել պաշտպանության իրավունքի էական խախտումներ բովանդակող գործողությունները կամ անգործությունը: Նմանօրինակ խախտումների օրինակներ կարող են դիտարկվել վերը թվարկված դեպքերը: Նշվածը կարևորվում է այնքանով, որ սահմանափակումներն ու խոչընդոտները կիրառվում են ոչ թե պաշտպանյալի, այլ հենց պաշտպանի նկատմամբ: Սակայն պաշտպանի գործունեությանն այդաստիճան միջամտությունը անխուսափելիորեն հանգեցնում է պաշտպանյալի իրավունքների և հիմնարար ազատությունների անհամաչափ սահմանափակման:

298

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

Եզրակացություն

Սույն հոդվածի շրջանակներում կատարված ուսումնասիրությունը թույլ է տալիս մեկ անգամ ևս ընդգծել պաշտպանության իրավունքի կարևոր և հիմնաքարային բնույթը քրեական դատավարության համակարգում: Ինչպես վերը փաստեցինք, դրա նշանակությունն արտագծված է ոչ միայն ներպետական, այլև միջազգային կարգավորումներով:

Պաշտպանության իրավունքի երաշխավորման տեսանկյունից կարևորում ենք պաշտպանի անարգել, իրական և ժամանակին մասնակցությունը քրեական դատավարությանը: Այս գործընթացում խիստ կարևոր է վարույթն իրականացնող մարմնի հետ իրավական համագործակցությունը՝ միտված արդար դատական քննության իրավունքի երաշխավորմանը:

Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել և համեմատվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և Նոր օրենսգրքի կարգավորումները՝ վեր հանելով Նոր օրենսգրքում առկա նորարարական մոտեցումները և պաշտպանության իրավունքի էությունն առավել համապարփակ արտահայտող կարգավորումները: Նշված կարգավորումների շարքում առանձնակի կարևորություն ունեն դրույթները, որոնք ընդլայնում են պաշտպանի հնարավորությունները ապացուցողական գործընթացում:

Վերոգրյալին զուգահեռ, սակայն, պաշտպանության իրավունքի լիարժեք կենսագործման շրջանակներում շարունակում են առկա լինել որոշ հիմնախնդիրներ, որոնք քննության ենթարկվեցին առանձնաբար: Նշված խնդիրների լուծման առաջնային ճանապարհը, ըստ մեզ, օրենսդրական գործուն մեխանիզմների առկայությունն է վարույթն իրականացնող մարմնի կամ ցանկացած այլ անձի կողմից պաշտպանության իրավունքի ոտնձգություն թույլ տալու պարագայում խախտում հանդիսացող գործողության, անգործության կամ որոշման բողոքարկման համար: Հակառակ դեպքում պաշտպանության իրավունքի (անգամ եթե գործողությունը կատարվում է ոչ թե պաշտպանյալի, այլ պաշտպանի նկատմամբ) լայն սահմանափակումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների ողջ վարույթի համար:

Օգտագործված գրականություն

1. Powell, Richard. Law Today. Pearson English, London, 1993.

2. Եվրոպայի խորհուրդ. «Մարդու իրավունքների և հիմնարար

ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա». 04.11.1950, https://www.arlis.am/documentview.aspx?docID=20870:

3. ՀՀ Ազգային ժողով, «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք». 01.07.1998, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160548:

4. ---. «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք». 01.07.2022,

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154763:

5. ՀՀ ՄԻՊ. «Տարեկան հաղորդում, 2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին». 06.06.2019, http://www.parliament.am/draft docs7/082 haghordum.pdf:

6. —. «Փաստաբանի մասնագիտական գործունեության մի շարք երաշխիքներ». 30.08.2017, https://ombuds.am/am/site/ViewNews/247:

7. ՀՀ Սահմանադրություն. 06.12.2015,

https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=143723:

8. ՀՀ փաստաբանների պալատ. «Փաստաբանների պալատի խորհուրդը

դատապարտել է փաստաբանների կապի և տեղեկատվական այլ միջոցների

299

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

անվտանգությունը խախտող գործողությունները». Advocates.am,

https://www.advocates.am/news/view/2608.html. հասանելի է' 20.02.2022:

9. ---. «Փորձ է արվում առգրավել փաստաբանի համակարգիչը». Advocates.am, https://www.advocates.am/news/view/2552.html. հասանելի է՝ 20.02.2022:

10. ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման հիմնավորումներ. https://www.e-draft.am/proiects/2085/iustification. հասանելի է՝ 20.02.2022:

11. Միավորված ազգերի կազմակերպություն, Գլխավոր ասամբլեա. «Մարդու

իրավունքների համընդհանուր հռչակագիր». 10.12.1948,

https://www.arlis.am/documentview.aspx?docID=1896:

12. Behan, Christopher. “When Turnabout is Fair Play, Character Evidence and SelfDefense in Homicide and Assault Cases”. Oregon Law Review, Vol. 86, No. 3, 2007, pp. 733–796.

13. Fenyvesi, Csaba. “Constitutional principles in the light of criminal defence”. Zbornik Pravnog Fakulteta Sveucilista Rijeci, No. 23 (2), 2002, pp. 543-566.

14. Harris, David. “The Right to a Fair Trial in Criminal Proceedings as a Human Right”. International and Comparative Law Quarterly, No.16 (2), 1967, pp. 352-378.

15. Langford, Ian. “Fair Trial: The History of an Idea, Journal of Human Rights”. Journal of Human Rights, issue 1,2009, pp. 37-52.

WORKS CITED

1. Powell, Richard. Law Today. Pearson English, London, 1993.

2. Evropayi khorhurd. «Mardu iravunqneri ev himnarar azatut'yunneri

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

pashtpanut'yan masin evropakan konventsia».

https://www.arlis.am/documentview.aspx?docID=20870. [“Convention for the Protection of Human Rights and Fundamental Freedoms"] 04.11.1950. (In Armenian)

3. HH Azgayin zhoghov. «HH qreakan datavarut'yan o'rensgirq».

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160548. [“Criminal Procedure Code of RA”] 01.07.1998. (In Armenian)

4. ---. «HH qreakan datavarut'yan o'rensgirq».

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=154763. [“Criminal Procedure Code of RA"] 01.07.2022. (In Armenian)

5. HH MIP. «Tarekan haghordum, 2018 t'vakani y'nt'acqum Hayastani Hanrapetut'yan mardu iravunqneri pashtpani gorts'uneut'yan, mardu iravunqneri ev azatut'yunneri pashtpanut'yan vitchaki masin».

http://www.parliament.am/draft docs7/082 haghordum.pdf. [“Annual report. on the activities of the Human Rights Defender of the Republic of Armenia in 2018, the state of protection of human rights and freedoms”] 06.07.2019. (In Armenian)

6. ---. «P'astabani masnagitakan gorts'uneut'yan mi sharq erashkhiqner».

https://ombuds.am/am/site/ViewNews/247. [“Several guarantees of advocates”]

27.08.2017. (In Armenian)

7. HH p'astabanneri palat. «P'astabanneri palati khorhurdy' datapartel e' p'astabanneri kapi ev teghekatvakan ayl mijotsneri anvtangut'yuny' khakhtogh gorts'oghut'yunnery'». Advocates.am, https://www.advocates.am/news/view/2608.html. hasaneli e՝ 20.02.2022. [“The Board of the Chamber of Advocates condemned the actions violating the security of lawyers' communication and other media”. Access: 20.02.2022]. (In Armenian)

8. ---. «P'ord'z e' arvum ar'gravel p'astabani hamakargichy'». Advocates.am, https://www.advocates.am/news/view/2552.html. ["An attempt is being made to confiscate the lawyer's computer”. Accessed: 20.02.2022]. (In Armenian)

300

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

9. HH qreakan datavarut'yan nor o'rensgrqi y'ndunman himnavorumner. https://www.e-draft.am/proiects/2085/iustification. hasaneli e' 20.02.2022. [Grounds for the adoption of the new RA Criminal Procedure Code. Accessed: 20.02.2022]. (In Armenian)

10. HH Sahmanadrut'yun. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=143723. [Constitution of RA] 06.12.2015. (In Armenian)

11. Miavorvat's azgeri kazmakerput'yun, Glkhavor asamblea. «Mardu iravunqneri

hamy'ndhanur hr'chakagir». https://www.arlis.am/documentview.aspx?docID=1896.

[“Universal Declaration of Human Rights”] 10.12.1948. (In Armenian)

12. Behan, Christopher. “When Turnabout is Fair Play, Character Evidence and SelfDefense in Homicide and Assault Cases”. Oregon Law Review, Vol. 86, No. 3, 2007, pp. 733-796.

13. Fenyvesi, Csaba. “Constitutional principles in the light of criminal defence”. Zbornik Pravnog Fakulteta Sveucilista Rijeci, No. 23 (2), 2002, pp. 543-566.

14. Harris, David. “The Right to a Fair Trial in Criminal Proceedings as a Human Right”. International and Comparative Law Quarterly, No.16 (2), 1967, pp. 352-378.

15. Langford, Ian. “Fair Trial: The History of an Idea, Journal of Human Rights”. Journal of Human Rights, issue 1,2009, pp. 37-52.

ON SOME ISSUES OF FULL REALIZATION OF THE RIGHT TO DEFENSE IN CRIMINAL PROCEDURE

LUSINE HOVHANNISYAN

Yerevan State University, Faculty of Law, Master of Laws;

«Concern Dialog» Law Firm, Attorney at Law,

Yerevan, the Republic of Armenia

When discussing the challenges to the full realization of the fundamental right to a fair trial, it is necessary to address separately the comprehensive analysis of the components that make up that fundamental right and its comparison with other judicial structures. The purpose of the current article is a detailed study of the right to defense in the light of theoretical and legislative sources as a component of the fundamental right to a fair trial. The issues of the article include identification of existing problems in frames of the right to defense, their analysis, as well as offering practical solutions.

The article is written using legal comparison, analytical, deductive methods.

In the framework of this article, we have examined the right to defense as the main means of protection for person suspected or accused of committing a crime in the framework of a criminal case.

The article discusses the structure of the right to defense, some theoretical approaches based on it, as well as the current legislative regulations, highlighting some theoretical and practical issues. The right to defense is discussed within the framework of the Defender's participation.

As a result of the research, we have stated the central role of the right to defense in the context of both current and new legislative regulations, highlighting some issues that arise during the Defender's activity. The article also discusses some options that can guarantee the full realization of the right to protection or at least contribute to it.

Keywords: Right to defense, criminal proceedings, fair trial, attorney, accused, administration of justice, full participation of the advocate.

301

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(12), 2022

О НЕКОТОРЫХ ВОПРОСАХ ПОЛНОЙ РЕАЛИЗАЦИИ ПРАВА НА ЗАЩИТУ В УГОЛОВНОМ ПРОЦЕССЕ

ЛУСИНЕ ОГАНЕСЯН

магистр юридического факультета Ереванского государственного университета, адвокат адвокатской конторы «Концерн Диалог», г. Ереван, Республика Армения

При обсуждении проблем, препятствующих полной реализации основного права на справедливое судебное разбирательство, необходимо отдельно рассмотреть всесторонний анализ компонентов, составляющих это основное право, и его сравнение с другими судебными структурами. Целью данной статьи является полное изучение права на защиту в свете законодательства и теоретической литературы как составной части основополагающего права на справедливое судебное разбирательство. В списке задач статьи - выявление проблем, имеющихся в системе права на защиту, их анализ, а также предложение практических решений.

Статья написана с использованием методов юридического сравнения, а также аналитического, дедуктивного методов.

В рамках данной статьи мы рассмотрели право на защиту как основного средства для лица, подозреваемого или обвиняемого в совершении преступления.

В статье рассматривается структура права на защиту, некоторые теоретические подходы, основанные на ней, а также действующие законодательные нормы, освещаются некоторые теоретические и практические вопросы. Право на защиту обсуждается в рамках участия Защитника.

В результате исследования мы констатировали центральную роль права на защиту в контексте как действующих, так и новых законодательных норм, выделив некоторые проблемы, возникающие в ходе деятельности Защитника. В статье также обсуждаются некоторые варианты, которые могут гарантировать полную реализацию права на защиту или, по крайней мере, способствовать этому.

Ключевые слова: право на защиту, уголовный процесс, справедливое судебное разбирательство, защитник, обвиняемый, осуществление правосудия, полноценное участие защитника.

302

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.