Научная статья на тему 'ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ'

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
264
71
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
միջազգային իրավունք / միջազգային հանրային իրավունք / սկզբունք / Արցախի Հանրապետություն / պատերազմ

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Գրիգորյան Մարիամ

2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով կոպտորեն խախտվեցին ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հիմքում ընկած միջազգային իրավունքի այնպիսի հիմնական (jus cogens) սկզբունքներ, ինչպիսիք են` վեճերի խաղաղ լուծման սկզբունքը և ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման սկզբունքը, այլ նաև մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի այլ հիմնարար նորմերը և սկզբունքները: Հոդվածի նպատակն է հետազոտել և վեր հանել Արցախյան երրորդ պատերազմում միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների խախտումները: Այդ նպատակով ուսումնասիրվել են համապատասխան միջազգային իրավական ակտեր ու տեսական գրականություն, ինչպես նաև միջազգային իրավունքի ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների խախտումների կոնկրետ դեպքեր: Հետազոտության իրականացման ընթացքում հեղինակի կողմից կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, պատմականության սկզբունք), այնպես էլ հատուկ (համեմատական-իրավական) սկզբունքներ: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ Արցախյան երրորդ պատերազմում տեղի են ունեցել միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների կոպտագույն խախտումներ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

VIOLATIONS OF THE PRINCIPLES OF INTERNATIONAL LAW AND INTERNATIONAL HUMANITARIAN LAW DURING THE THIRD ARTSAKH WAR

On September 27, as a result of the military actions unleashed by Azerbaijan, not only the basic principles of international law (jus cogens) underlying the negotiation process for the peaceful settlement of the Nagorno-Karabakh problem, such as the principle of peaceful settlement of disputes and the principle of respect for the right of nations to self-determination, but also the other fundamental norms and principles of international human rights law and international humanitarian law, were grossly violated. The purpose of this article is to investigate the violations of the principles of international law and international humanitarian law during the third Artsakh war. For this purpose, relevant international legal acts, theoretical literature, as well as specific cases of violations of international law and principles of international humanitarian law have been studied. During the research, the author applied both symmetrical (analysis, historical principle) and special (comparative-legal) principles. As a result of the research, we came to the conclusion that in the third Artsakh war, gross violations of international law and the principles of international humanitarian law took place.

Текст научной работы на тему «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 3(10), 2021

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ* 1

ՀՏԴ 341.1/.8 DOI: 10.52063/25792652-2021.3-121

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գորիսի պետական համալսարանի և Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոս,

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) անդամ, ք. Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն mariamariaorvan93@vandex. ru

2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով կոպտորեն խախտվեցին ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հիմքում ընկած միջազգային իրավունքի այնպիսի հիմնական (jus cogens) սկզբունքներ, ինչպիսիք են' վեճերի խաղաղ լուծման սկզբունքը և ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման սկզբունքը, այլ նաև մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի այլ հիմնարար նորմերը և սկզբունքները:

Հոդվածի նպատակն է հետազոտել և վեր հանել Արցախյան երրորդ պատերազմում միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների խախտումները: Այդ նպատակով ուսումնասիրվել են համապատասխան միջազգային իրավական ակտեր ու տեսական գրականություն, ինչպես նաև միջազգային իրավունքի ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների խախտումների կոնկրետ դեպքեր: Հետազոտության իրականացման ընթացքում հեղինակի կողմից կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, պատմականության սկզբունք), այնպես էլ հատուկ (համեմատական-իրավական) սկզբունքներ:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ Արցախյան երրորդ պատերազմում տեղի են ունեցել միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների կոպտագույն խախտումներ:

Հիմնաբառեր՝ միջազգային իրավունք, միջազգային հանրային իրավունք, սկզբունք, Արցախի Հանրապետություն, պատերազմ:

Նախաբան

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմական գործողությունները զուգորդվեցին 1949թ. Ժնևյան կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների, Մարդու իրավունքների 1948թ. համընդհանուր

* Հոդվածը ներկայացվել է 01.11.2021թ., գրախոսվել' 15.11.2021թ., տպագրության ընդունվել' 25.12.2021թ.:

1 Հետազոտությունն իրականացվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությամբ՝ SCS20-009 գիտական թեմայի շրջանակներում:

121

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

հռչակագրի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966թ. միջազգային դաշնագրի, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի, 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի և բազմաթիվ այլ միջազգային փաստաթղթերով նախատեսված իրավադրույթների կոպտագույն խախտումներով:

Վերոնշյալ փաստաթղթերի միջազգային իրավական բովանդակությունից միանշանակ բխում է, որ հարձակողական ռազմական գործողությունների սանձազերծումը, ինչպես նաև այդ գործողությունների ընթացքում մարդու իրավունքների խախտումները ոչ մի հիմքով չեն կարող արդարացվել: Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի կանոնադրությունը, որպես հիմնարար սկզբունք բացառելով միջպետական հարաբերություններում ուժի և ուժի սպառնալիքի կիրառման իրավունքը, անկախ դրա մոտիվացիայից, որպես բացառություն թույլատրում է ինքնապաշտպանության նպատակով ուժի դիմել, եթե ՄԱԿ-ի անդամը ենթարկվել է հարձակման (հոդվ. 51):

ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի նույնիսկ ամենապարզունակ վերլուծությունն անգամ չի կարող հիմք հանդսանալ, որ որևէ պետություն թեկուզ իր շահերից բխող իրավունքները վերականգնի ռազմական ագրեսիայի միջոցով: Ավելին' ՄԱԿի կանոնադրության 1-ին հոդվածի 1-ին կետը, ի թիվս այլնի, պահանջում է' «... խաղաղ միջոցներով, արդարության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հասնելու միջազգային վեճերի կամ խաղաղության համար վտանգավոր իրավիճակների շտկմանը կամ կարգավորմանը»: Այլ կերպ ասած' ժամանակակից միջազգային իրավունքը լիովին մերժում է պատերազմի իրավունքը որպես միջազգային վեճերի լուծման գործիք կիրառելու հնարավորությունը:

Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի այս անվիճելի հրամայականը, իր ագրեսիվ գործողություններով, ողջ մարդկության լուռ համաձայնությամբ ըստ էության «վերախմբագրեց» միջազգային իրավունքի jus cogens սկզբունքները և ձևավորեց բավականին վտանգավոր նախադեպ:

Ադրբեջանի փորձը իր տարածքների մի մասը իր իսկ ագրեսիայի հետևանքով հայկական կողմի իրավազորության ներքո հայտնվելու հանգամանքը որակելով որպես «շարունակական օկուպացիա»' ինչպես փաստական, այնպես էլ իրավաբանական առումով հիմք չի կարող հանդիսանալ պնդելու, որ այդպես տեղի է ունեցել «շարունակական հարձակում» Ադրբեջանի վրա: Ավելին' միջազգային իրավունքի տեսակետից նման իրավիճակը չէր կարող հիմք հանդիսանալ հենվելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա' ակներևությամբ իրականացվող արտաքին ագրեսիան ձևակերպել որպես ինքնապաշտպանական պատերազմ կամ «ազատագրական պատերազմ»:

Միջազգային իրավունքի առումով իրավաչափ չէ նաև Բաքվի պնդումը, երբ իր ագրեսիան փորձում է արդարացնել' նաև վկայակոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. Չորս բանաձևերը (Резолюции Совета Безопасности ООН, Ситуация в отношении Нагорного Карабаха): Նշված բանաձևերը ընդամենը կոչ են անում դադարեցնել զինված գործողությունները, արդյունավետորեն կատարել հրադադարի պայմանագրերը և շարունակել որոնել «հակամարտության բանակցային լուծում»: Այն, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, Լեռնային Ղարաբաղի

հիմնախնդիրը երկար տարիներ հնարավոր չեղավ լուծել, ոչ մի կերպ Ադրբեջանին իրավունք չէր տալիս դիմելու ինքնօգնության և պարտադրել իր դիրքորոշումը բռնության միջոցով: Հողի նկատմամբ վավեր պահանջը չի արդարացնում ուժի գործադրումը (Reports of international arbitral awards, Jus Ad Bellum - Ethiopia's):

Հարկ է նշել, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, չի հանդիսանում 1977թ. ժնևի կոնվենցիաներին կից I և II լրացուցիչ արձանագրությունների մասնակից: Մինչդեռ Արցախի Հանրապետությունը, չլինելով միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ, վաղօրոք հայտարարել է իր պատրաստակամությունը

բարեխղճորեն կատարելու ինչպես մարդու իրավունքների միջազգային իրավունքի,

122

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

այնպես էլ միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ժնևյան կոնվենցիաների և սովորութային նորմերի պահանջները:

Միջազգային իրավունքի սկզբունքների խախտումները

Նշված Ժնևյան Լրացուցիչ արձանագրություններին Ադրբեջանի չմիանալու հանգամանքը ոչ մի կերպ չի կարող արդարացնել կամ մեղմացնել այդ պետության հանցավոր գործողությունները Արցախյան պատերազմում, քանի որ I և II լրացուցիչ Արձանագրություններով նախատեսված իրավակարգավորումները փոխկապակցված են միջազգային սովորույթային իրավունքի այն դրույթների հետ, որոնք կարգավորում են զինված հակամարտությունների հետ կապված հարաբերությունները և արգելում են իրականացնել ռազմական հանցագործություններ ընդհանրապես, այդ թվում նաև՝ իր անկախության համար պայքարող ազգերի ու ժողովուրդների նկատմամբ: Ասվածի համատեքստում պետք ընգծել, որ Ժնևյան կոնվենցիաներին կից լրացուցիչ I արձանագրությունը իրենց ինքնորոշման իրավունքի իրագործմամբ զուգորդվող զինված ընդհարումները դիտարկում է որպես միջազգային բնույթ ունեցող ընդհարումներ (War Crimes Under International Law Committed By Azerbaijani Forces In The Course Of Their Military Operation Against Artsakh (Nagorno Karabakh) And Armenia) :

1. Ուժ կամ ուժի սպառնալիք չգործադրելու սկզբունք

Մինչ ժամանակակից միջազգային իրավունքի ձևավորումը պետությունների ինքնիշխանության կարևոր տարրերից էր պատերազմի իրավունքը (jus ad bellum): Պատմությունը վկայում է, որ այս փաստը մարդկության համար ունեցավ ողբերգական հետևանքներ:

Պատերազմը որպես վեճերի լուծման միջոց օգտագործելու արգելքը փորձ արվեց ամրագրել դեռևս 1928թ.-ի օգոստոսի 27-ին Փարիզի պայմանագրում: Այդ փաստաթուղթը կարևոր քայլ էր զավթողական պատերազմների արգելման սկզբունքի՝ որպես միջազգային իրավունքի համընդհանուր նորմի կայացման ճանապարհին: Ավելի ուշ ուժ կամ ուժի սպառնալիք չգործադրելու սկզբունքը վերջնականապես համապարտադիր ուժ ձեռք բերեց ՄԱԿ-ի կանոնադրության ընդունմամբ:

Ըստ Կանոնադրության՝ ուժի սպառնալիքը հակաիրավական է ճիշտ այնպես, ինչպես, ինչպես դրա կիրառումը։ Այս դրույթը հաստատվեց նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից (Лукашук 156)։

ՄԱԿ-ի Կանոնադրությունը նախատեսում է զինված ուժի իրավաչափ կիրառման միայն երկու դեպք՝ ինքնապաշտպանության նպատակներով (հոդված 51) և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ՝ խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման կամ ագրեսիայի դեպքում (հոդված 39 և 42):

Հարկ է նշել, որ միջազգային իրավունքում ուժ հասկացությունը նախ և առաջ ներառում է ագրեսիվ պատերազմը, որը որակվում է որպես խաղաղության դեմ ուղղված հանցագործություն, ընդ որում՝ դա դիտվում է այնքան վտանգավոր, որ արգելվում է նաև դրա հետ փոխկապակցված ագրեսիվ պատերազմի քարոզչությունը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1974թ.-ին ընդունված ագրեսիայի բնորոշումը (United Nation. Definition of aggression resolution) պարունակում է գործողությունների ցանկ, որոնք ագրեսիվ գործողության ակտեր են, ընդ որում՝ դրանք ագրեսիայի դրսևորում են անկախ նրանից՝ տեղի՞ է ունեցել պատերազմ սկսելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություն, թե՞ ոչ:

Ուժի չկիրառման սկզբունքի միջազգային իրավական բովանդակությունը բացահայտելու համար էական նշանակություն ունի ինքնապաշտպանության իրավունքի հստակեցումը: ՄԱԿ-ի կանոնադրությունն այն որակում է որպես պետության անքակտելի իրավունք: Միջազգային դատարանն այս իրավունքը

123

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

համարում է յուրաքանչյուր պետության գոյատևման հիմնական իրավունքներից մեկը: Ինքնապաշտպանության իրավունքը պետք է իրականացվի միայն անհրաժեշտության դեպքում, և ձեռնարկվող միջոցները պետք է լինեն համաչափ: Դրանք չպետք է դուրս գան այն սահմաններից, որոնք պահանջվում են ագրեսիան հետ մղելու համար:

ՄԱԿ-ի կանոնադրությունը նախատեսում է ոչ միայն անհատական, այլև հավաքական ինքնապաշտպանության իրավունք, որը կարող է տեղի ունենալ միայն հարձակման ենթարկված պետության խնդրանքով:

Համադրելով Ադրբեջանի իրականացրած ագրեսիան վերոնշալ միջազգային իրավական իրավադրույթների հետ՝ կարելի է միանշանակ պնդել, որ Ադրբեջանի որոշումը՝ ոտնահարել իր իսկ կողմից ստանձնած միջազգային իրավական պարտավորությունները և Արցախի հետ կապված հիմնախնդիրը բացառապես լուծել ռազմական ճանապարհով («Ադրբեջանի Հանրապետության կատարած իրավախախտումները ԼՂՀ-ում և միջազգային կառույցներին դիմելու

հնարավորությունները» զեկույց)՛ ագրեսիայի դասական դրսևորում է և որպես միջազգային հանցագործություն՝ վաղ թե ուշ պետք է դատապարտվի պետությունների միջազգային ընտանիքի և միջազգային դատական մարմինների կողմից:

2. Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման սկզբունք

ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամներն իրենց միջազգային վեճերը լուծում են խաղաղ միջոցներով այնպես, որ չվտանգվի միջազգային խաղաղությունը, անվտանգությունն ու արդարությունը:

ՄԱԿ-ի Կանոնադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ վեճի մասնակիցները պետք է նախ և առաջ ձգտեն վեճը լուծել բանակցությունների, ուսումնասիրության, միջնորդության, հաշտեցման, արբիտրաժի, դատական քննության, տարածաշրջանային մարմիններին կամ համաձայնություններին դիմելու կամ իրենց ընտրությամբ այլ խաղաղ միջոցներով:

Այսպիսով՝ ՄԱԿ-Ի Կանոնադրությունը վեճի լուծման միջոցի ընտության հարցում պետություններին ընձեռնում է հայեցողության բավականին մեծ հնարավորություն: Բնականաբար, վեճի լուծման միջոցի ընտրության հարցը կողմերը որոշում են փոխադարձ համաձայնությամբ՝ հաշվի առնելով իրենց շահերը և տվյալ միջոցի արդյունավետությունը:

1992թ.-ի փետրվարից Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացն իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Ընդ որում, ո'չ հայկական կողմը և ո'չ էլ ադրբեջանական կողմը երբեք պաշտոնապես կասկածի տակ չեն դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների արդյունավետությունը: Այդուհանդերձ, այսօր հավեսալ միջազգային ջանքեր գործադրելու անհրաժեշտություն կա' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը խթանելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական լուծման շուրջ քննարկումները շարունակելու համար:

3. Պետական սահմանների անխախտելիության սկզբունք

Պետական սահմանների անխախտելիության սկզբունքը նշանակում է, որ յուրաքանչյուր պետություն պարտավոր է ձեռնպահ մնալ ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից, որն ուղղված է այլ պետության միջազգային սահմանները խախտելուն կամ այն որպես միջազգային վեճերը լուծելու միջոց ընտրելուն, այդ թվում՝ տարածքային վեճեր լուծելիս, որոնք վերաբերում են պետական սահմաններին (Глебов 58):

Ադրբեջանը, այս պատերազմում խախտելով 1994թ.–ի հրադադարի և 1995թ.-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրերը, ռազմական

124

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

գործողությունների արդյունքում խախտել է Արցախի Հանրապետության պետական սահմանների անխախտելիությունը:

4. Պետությունների տարածքային ամբողջականության սկզբունք

Այս սկզբունքը հաստատվել էր 1945թ.-ին ՄԱԿ-ի կանոնադրության ընդունմամբ: Այս սկզբունքի նշանակությունը շատ մեծ է միջպետական հարաբերությունների կայունացման տեսակետից: Դրա իմաստը ցանկացած

ոտնձգությունից պետության տարածքի պաշտպանությունն է:

ՄԱԿ-ի կանոնադրությունն արգելել է ուժի կամ դրա գործադրումը ցանկացած պետության տարածքային ամբողջականության (անձեռնմխելիության) և քաղաքական անկախության դեմ: 1970թ.-ին պետությունների միջև ՄԱԿ-ի կանոնադրւթյան համաձայն՝ բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների մասին Հռչակագրում ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի ձևակերպման ժամանակ դրա մեջ արտացոլվեցին տարածքային ամբողջականության (անձեռնմխելիությա) սկզբունքի շատ տարրեր՝ չնայած ինքն առանձին չի հիշատակվում:

Տվյալ սկզբունքի զարգացման հաջորդ փուլը 1975թ.-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության եզրափակիչ ակտն է, որը պարունակում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի առանձին և առավել լիարժեք ձևակերպում (Կուզնեցով 25-26):

Տարիներ ի վեր Ադրբեջանը մեղադրում էր հայերին իր տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ: Մինչդեռ այս պատերազմական

գործողություններում հենց նրանք խախտեցին Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Նրանք անընդհատ գերակա դիրքում էին դնում պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը՝ հակադրելով այն արցախահայության ինքնորոշման իրավունքին:

5. Ազգերի և ժողովուրդների ինքնորոշման սկզբունք

ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին հոդվածը թվարկում է այդ կազմակերպության նպատակները, այդ թվում ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքը: «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (որն Ադրբեջանը վավերացրել է 1991 թ.-ի օգոստոսի 13-ին) 1-ին հոդվածը սահմանում է, որ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի բերումով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում են իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը»: Հատկանշական է ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի 8-րդ սկզբունքի ձևակերպումը. «Բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում, երբ և ինչպես նրանք ցանկանում են, որոշել իրենց ներքին և արտաքին քաղաքական կարգավիճակը' առանց արտաքին միջամտության, և սեփական հայեցողությամբ իրականացնել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը», ինչպես նաև «մասնակից պետությունները [...] ընդգծում են այդ սկզբունքի խախտման ցանկացած ձևը վերացնելու կարևորությունը»:

Արդարադատության միջազգային դատարանը Կոսովոյի վերաբերյալ

Խորհրդատվական կարծիքում նշել է, որ անկախության միակողմանի հռչակագիրը չի ոտնահարում միջազգային իրավունքը (International court of justice, advisory opinion 22/07/2010):

Արցախահայությունը օգտվեց միջազգային իրավունքով ամրագրված

ինքնորոշման իրավունքից և հռչակեց Արցախի Հանրապետությունը: Մինչդեռ Ադրբեջանը ուժ գործադրեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճնշելու համար' խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, որը, ի թիվս այլոց, հստակ

125

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

սահմանում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով:

6. Մարդու իրավունքների համընդհանուր հարգման սկզբունք

Այս սկզբունքը պարտավորեցնում է յուրաքանչյուր պետության համատեղ ուժերով հասնել ՄԱԿ-ի կանոնադրության համապատասպան մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համընդհանուր հարգմանը և հետևմանը:

Մարդու իրավունքների համընդհանուր հարգման սկզբունքը, բացի ՄԱԿ-ի կանոնադրությունից, ամրագրված է նաև 1948թ. Մարդու իրավունքների միջազգային հռչակագրում և 1966թ. զույգ դաշնագրերում:

Մարդու իրավունքների մասին միջազգային բազմաթիվ փաստաթղթերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ժամանակակից միջազգային իրավունքում կա նորմ, համաձայն որի՝ պետությունները պարտավոր են հարգել ու պահպանել մարդու իրավունքներն և բոլորի համար հիմնական ազատությունները՝ առանց ռասայական, սեռական, լեզվական ու կրոնական խտրականության: Նշված պարտականությունը կրում է համընդհանուր բնույթ:

Վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի

գործողությունները զուգորդվել են մարդու իրավունքների լայնածավալ, դաժան ու դիտավորյալ խախտումներով: Բազմաթիվ են կյանքի իրավունքի, մարդու

արժանապատվության իրավունքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքի և այլ իրավունքների խախտումների փաստերը:

7. Միջազգային պարտավորությունների բարխիղճ կատարման սկզբունք

Այս սկզբունքը հանդիսանում է միջազգային իրավունքի հնագույն սկզբունքներից մեկը, առանց որի խստագույն հետևման և իրագործման չեն կարող գոյություն ունենալ կայուն միջազգային հարաբերություններ պետությունների միջև, առանց որի հնարավոր չէ ապահովել միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը:

Ադրբեջանը ՄԱԿ-ի անդամ է 1992 թվականից: Բացի այդ, նա հանդիսանում է մի շարք միջազգային-իրավական պայմանագրերի կողմ, ինչպիսիք են' Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը և դրանց կից արձանագրությունները, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիան, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիան, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտը և այլն:

Միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների խախտումները

Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը պարունակում են պատերազմող կողմերի վարքագծի կանոններ: Ունենալով իրենց յուրահատկությունը, որը պայմանավորված է այն կարգավորող հասարակական հարաբերությունների կարգավորման առանձնահատուկ ոլորտով, դրանք պետք է լիովին համապատասխանեն ժամանակակից միջազգային իրավունքի համապարտադիր սկզբունքներին, որոնք գործում են ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմի ժամանակ: Ըստ բովանդակության՝ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները բաժանվում են երեք խմբի՝

1. համակարգը ձևավորող ճյուղային սկզբունքներ,

2. սկզբունքներ, որոնք կարգավորում են զինված հակամարտության միջոցները և եղանակները,

3. սկզբունքներ, որոնք ուղղված են զինված հակամարտության մասնակիցների, ինչպես նաև քաղաքացիական բնակչության պաշտպանությանը:

126

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Միջազգային հումանիտար իրավունքի համակարգը ձևավորող ճյուղային սկզբունքները հանդիսանում այս իրավունքի ճյուղի մյուս սկզբունքների համար հիմնաքար (Батырь 34):

Մարդասիրության սկզբունք: Մարդասիրության սկզբունքն առաջին անգամ ամրագրվել էր 1868թ.-ի դեկտեմբերի 11-ի Սանկտ Պետերբուրգի պայթուցիկ և կրակող փամփուշտների օգտագործման վերացման մասին հռչակագրում:

Խտրականության արգելքի սկզբունքը: Այս սկզբունքն արտահայտվում է նրանում, որ միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները հավասարապես տարածվում են զինված հակամարտության բոլոր կողմերի վրա:

Զինված հակամարտության բոլոր մասնակիցները, ռազմական

գործողություններին իրենց մասնակցությունը դադարեցրած անձինք, պատերազմի զոհեր, քաղաքացիական անձինք, քաղաքացիական օբյեկտներ և այլն, օգտվում են հումանիտար կոնվենցիաների պաշտպանությունից՝ անկախ ցանկացած հանգամանքից:

Իհարկե, հումանիտար կոնվենցիաների պաշտպանության և

հովանավորության իրավունքը չի կարող պայմանավորված լինել նաև ըստ ցեղի, մաշկի գույնի, կրոնի, սեռի, գույքային կարգավիճակի, քաղաքական և այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման և այլ հիմքերով (Толочко):

Պատասխանատվության սկզբունքը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և սկզբունքների խախտման համար: Պետությունների պատասխանատվության սկզբունքը սահմանվում է միջազգային սովորույթներով ու պայմանագրերով: Կողմը, որը գտնվում է զինված ընդհարման մեջ, որոնք խախտում են Ժնևյան կոնվենցիաները կամ Արձանագրությունները, պետք է հատուցի պատճառված վնասը, եթե այն հիմնավորված է: Դրույթները, որոնք վերաբերում են անհատական քրեական պատասխանատվությանը, որևէ կերպ չեն ազդում միջազգային իրավունքով սահմանված պետությունների պատասխանատվության վրա: Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումների համար պետությունը կրում է ինչպես քաղաքական պատասխանատվություն՝ սաթիսֆիկցիայի ձևով, այնպես էլ նյութական պատասխանատվություն՝

ռեստիտուցիայի կամ կոմպենսացիայի ձևով:

Պատասխանատվությունը վրա է հասնում այն դեպքում, եթե խախտումը կատարվել է պետության կողմից: Դա նշանակում է, որ պետությունը

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

պատասխանատվություն է կրում այն գործողությունների համար, որոնք կատարվել են այն անձանց կողմից, որոնք մտնում եմ նրա զինված ուժերի կազմի մեջ: Պետությունը պատասխանատվություն է կրում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների համար, երբ դրանք կատարել են այլ անձինք և կազմավորումներ, որոնք պետական իշխանության իրագործման իրավասություն ունեին կամ փաստացի գործում են պետության անունից՝ նրա ղեկավարության կամ հսկողության ներքո: Մասնավոր անձանց կամ անձանց խմբի գործողությունների համար պետության պատասխանատվության հարց կարող է ի հայտ գալ միայն այդ գործողությունների ճանաչման ու ընդունման պարագայում (Ануфриева 873-874):

Ինչ վերաբերում է անհատների քրեական պատասխանատվությանը, ապա մարդասիրական կոնվենցիաների դրույթների համաձայն' այդ

պատասխանատվությունը պետք է նախ և առաջ ամրագրվի յուրաքանչյուր պետության ներպետական օրենսդրությամբ՝ քրեական, վարչական և այլն: Այսպես՝ Ժնևյան կոնվենցիաներից յուրաքանչյուրը բովանդակում է դրույթ, համաձայն որի՝ «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորություն են ստանձնում գործողության մեջ դնել արդյունավետ քրեական պատիժների ապահովման համար անհրաժեշտ օրենսդրություն այն անձանց համար, ովքեր կատարել կամ հրամայել են կատարել Կոնվենցիայի այս կամ այն լուրջ խախտումներ»:

127

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Ռազմական գործողությունների մասնակիցների' զինված պայքարի միջոցների և մեթոդների ընտրության հարցում սահմանափակման սկզբունքը: Սկզբունքի էությունն այն է, որ յուրաքանչյուր զինված ընդհարման կողմ իրավունք ունի կիրառել միայն այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են հակառակորդին ճնշելու և նրան մարդկային նվազագույն վնասներ հասցնելու համար: Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնենցիաների Լրացուցիչ I արձանագրության 35-րդ հոդվածում ամրագրված է. «1. Ցանկացած զինված ընդհարման դեպքում ընդհարման մեջ գտնվող կողմերի՝ պատերազմելու մեթոդների և միջոցների ընտրության իրավունքն անսահմանափակ չէ:

2. Արգելվում է կիրառել այնպիսի զենքեր, արկեր, նյութեր, ինչպես նաև պատերազմելու այնպիսի մեթոդներ, որոնք կարող են ավելորդ վնասներ կամ ավելորդ տառապանքներ պատճառել:

3. Արգելվում է կիրառել պատերազմելու այնպիսի մեթոդներ կամ միջոցներ, որոնք նպատակ ունեն շրջակա միջավայրին պատճառել, կամ, կարելի է ենթադրել, որ կպատճառեն լայնածավալ, տևական և լուրջ վնաս»:

Պատերազմող կողմերի պատերազմի վարման միջոցների և մեթոդների ընտրության հարցում սահմանափակելու սկզբունքից ուղղակիորեն հետևում են կոնկրետացնող հետևյալ սկզբունքները.

Ըստ անձանց պատերազմի վարման միջոցներն ու մեթոդները սահմանափակելու սկզբունքը (ratione personae): Թույլատրելի են միայն

պատերազմի վարման այնպիսի միջոցներ ու մեթոդներ, որոնք կարող են պաշտպանել խաղաղ բնակիչներին և առանձին քաղաքացիական անձանց ռազմական գործողությունների վտանգներից:

Այս սկզբունքն արտահայտված է հետևյալ կանոններում.

• Քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների նկատմամբ հարգանքն ու պաշտպանությունն ապահովելու նպատակով ընդհարման մեջ գտնվող կողմերը մշտապես պետք է տարբերակեն քաղաքացիական բնակչությունը և մարտիկներին, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտները ռազմական օբյեկտներից, և համապատասխանաբար իրենց գործողություններն ուղղեն միայն ռազմական օբյեկտների դեմ (Լրացուցիչ I Արձանագրության 48-րդ հոդված):

• Քաղաքացիական բնակչությունը, որպես այդպիսին, ինչպես նաև քաղաքացիական առանձին անձինք չպետք է հարձակումների օբյեկտ հանդիսանան: Արգելվում են բռնության գործողությունները կամ բռնության սպառնալիքները, որոնց հիմնական նպատակն է ահաբեկել քաղաքացիական բնակչությանը:

Այնուամենայնիվ, կա վերապահում բացառիկ դեպքում՝ բնակչության ինքնաբուխ զանգվածային գործողությունը զավթիչների դեմ: Այս դեպքում

բնակչությունը համարվում է պատերազմող կողմ՝ դրանից բխող հետևանքներով, սակայն պայմանով, որ քաղաքացիական անձինք բացահայտ զենք են կրում և հետևում են պատերազմի օրենքներին և սովորույթներին (Толочко):

Արցախյան պատերազմում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ոտնահարումների օրինակները բազմաթիվ են (ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան միջանկյալ զեկույց, 2021):

Ըստ օբյեկտների պատերազմի վարման սահմանափակման սկզբունքը (ratione loci):

Լրացուցիչ I Արձանագրության 52-րդ հոդվածը սահմանում. «1. Քաղաքացիական օբյեկտները չպետք է հանդիսանան հարձակման կամ փոխճնշումների օբյեկտ: Քաղաքացիական օբյեկտներ են հանդիսանում բոլոր այն

128

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

օբյեկտները, որոնք չեն հանդիսանում ռազմական օբյեկտներ, ինչպես դրանք սահմանված են 2 կետում:

2. Հարձակումները պետք է խստագույնս սահմանափակվեն ռազմական օբյեկտներով: Ինչ վերաբերում է օբյեկտներին, ապա ռազմական օբյեկտները սահմանափակվում են այն օբյեկտներով, որոնք իրենց բնույթով, տեղադրությամբ, նշանակությամբ կամ գործածությամբ արդյունավետ ներդրում են կատարում ռազմական գործողություններում, և որոնց լիակատար կամ մասնակի ոչնչացումը, զավթումը կամ չեզոքացումը տվյալ պահին առկա հանգամանքներում տալիս է բացահայտ ռազմական առավելություն»:

Արցախյան պատերազմում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների նկատմամբ ոտնահարումների օրինակները բազմաթիվ են (War Crimes Under International Law Committed By Azerbaijani Forces In The Course Of Their Military Operation Against Artsakh (Nagorno Karabakh) And Armenia):

Պատերազմի վարման միջոցների և մեթոդների սահմանափակման սկզբունքը (ratione conditionis):

Արգելվում է կիրառել այնպիսի զենքեր, արկեր, նյութեր, ինչպես նաև պատերազմելու այնպիսի մեթոդներ, որոնք կարող են ավելորդ վնասներ կամ ավելորդ տառապանքներ պատճառել (Լրացուցիչ I Արձանագրության 35-րդ հոդվածի 2-րդ մաս):

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ հոկտեմբերի 18-ին հրապարակած միջանկյալ զեկույցն արձանագրում է, որ «շատ դեպքերում քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները եղել են թիրախավորված և դիտավորյալ, քանի որ ռազմական թիրախները տեղակայված են եղել քաղաքացիական օբյեկտներից շատ հեռու, իսկ ադրբեջանական ուժերը կիրառել են ճշգրիտ խոցման զինամթերք, ինչպիսիք են՝ հրթիռներն ու հարվածող անօդաչու թռչող սարքերը։ Հարվածների մոտակայքում ռազմական թիրախների

բացակայությունը լրացուցիչ հաստատում է դրանց դիտավորյալ բնույթը, ինչը պատերազմական հանցագործություն է»։ Մինչև պատերազմի ավարտը հայկական կողմից սպանվել է 50 և վիրավորվել 148 քաղաքացիական անձ։

Քաղաքացիական ենթակառուցվածքները հատուկ թիրախավորվել են Արցախի ողջ տարածքում։ Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանը թիրախավորել է Շուշիի Մշակույթի պալատը, Ստեփանակերտի էլեկտրական ցանցի շենքը, էլեկտրական ենթակայանները, ինչը էլեկտրաէներգիայի անջատումների է հանգեցրել։

Փաստաթղթավորված է նաև Ադրբեջանի կողմից կասետային զինատեսակների կիրառման հանգամանքը։ Դրանց արտադրությունը, պահուստավորումը, փոխանցումն ու կիրառումն արգելված է Կասետային զինատեսակների մասին 2008 թ. կոնվենցիայով, որն Ադրբեջանն ու Հայաստանը չեն ստորագրել։ Ըստ Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ կասետային զինատեսակները ունեն «համատարած անկանոն ազդեցություն և տևական վտանգ քաղաքացիական բնակչության համար»։

Ինչպես արդեն նշել ենք, 3-րդ խմբի սկզբունքներն ուղղված են զինված հակամարտության մասնակիցների, ինչպես նաև քաղաքացիական բնակչության պաշտպանությանը:

Մարդասիրական օգնություն ցուցաբերող և մարդասիրական գործառույթներ իրականացնող պետությունների և անձանց չեզոքության սկզբունքը: Մարդասիրական օգնությունը երբեք միջամտություն չէ

հակամարտության մեջ (Լրացուցիչ I Արձանագրության 70-րդ հոդված):

Չեզոքության սկզբունքը մասնավորապես նշանակում է.

1. Ոչ մի պարագայում որևէ անձ չի կարող պատժի ենթարկվել նրա կողմից այնպիսի բժշկական գործառույթներ կատարելու համար, որոնք համատեղելի են

129

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

բժշկական էթիկայի հետ' անկախ այն բանից, թե ի շահ ո՞ր անձի են կատարվում այդ գործառույթները:

2. Բժշկական գործառույթներ կատարող անձանց չի կարելի հարկադրել իրականացնելու գործողություններ կամ կատարելու աշխատանքներ, որոնք հակասում են բժշկական էթիկայի նորմերին կամ վիրավորների և հիվանդների շահերին ծառայող բժշկական այլ կանոնների կամ կոնվենցիաների և սույն արձանագրության դրույթներին, ինչպես նաև հարկադրել չկատարելու այդպիսի նորմերով և դրույթներով պահանջվող գործողություններ:

3. Բժշկական գործառույթներ կատարող ոչ մի անձի չի կարող պարտադրվել որևէ մեկին՝ հակառակորդ կողմից, թե նրա սեփական կողմից՝ բացառությամբ վերջինիս՝ օրենսդրությամբ նախատեսվող դեպքերի, տրամադրելու որևէ տեղեկատվություն այն հիվանդների և վիրավորների վերաբերյալ, որոնք գտնվում են կամ գտնվելիս են եղել նրա խնամքի տակ, եթե այդպիսի տեղեկատվությունը, նրա կարծիքով, վնաս կհասցնի հիշյալ բուժվողներին կամ նրանց ընտանիքներին (Լրացուցիչ I Արձանագրության 16-րդ հոդված):

4. Ոչ ոք չպետք է հետապնդվի կամ դատապարտվի վիրավորներին կամ հիվանդներին խնամելու համար (Գործող բանակում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին կոնվենցիայի 18-րդ հոդվածի 3-րդ մաս):

Նորմալության սկզբունքը: Պաշտպանված անձինք պետք է կարողանան հնարավորինս նորմալ կյանք վարել:

Պաշտպանված անձանց պետական պաշտպանության սկզբունքը: Այս

սկզբունքը մասնավորապես նշանակում է, որ պետությունն է, որ պարտավոր է ապահովել նրանց պաշտպանությունը, ովքեր հայտնվում են իր իշխանության մեջ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում:

Այս պոստուլատը կոնկրետացնող դրույթները հետևյալն են.

• Պաշտպանված անձինք (ռազմագերիներ, վիրավորներ, քաղաքացիական անձինք և այլն) գտնվում են ոչ թե իրենց գրաված զորքերի, այլ պետության կողմից, որին ծառայում են այդ զորքերը:

• Պետությունը պատասխանատու է իր իշխանության տակ գտնվող պաշտպանված անձանց համար, հասարակական կարգի պահպանման և հանրային ծառայությունների գործունեության համար, այդ թվում՝ գրավյալ տարածքներում:

Հովանավորվող անձանց միջազգային պաշտպանության ապահովման սկզբունքը: Քանի որ հակամարտության զոհերը զրկված են իրենց պետության բնական պաշտպանությունից, նրանց պետք է միջազգային պաշտպանություն տրամադրել: Միջազգային հումանիտար իրավունքում միջազգային

պաշտպանությունը նշանակում է պաշտպանող տերության կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանություն, որը չեզոք վերահսկողություն է իրականացնում 1949թ. Ժնևյան կոնվենցիաներին և միջազգային մարդասիրական իրավունքի այլ նորմերի իրագործման համապատասխանության նկատմամբ:

Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի՝ ռազմագերիները, ներկալվածները և «Ժնևյան իրավունքի» սուբյեկտների մեջ մտնող մյուս կատեգորիաները կարող են բողոքներ ներկայացնել վերստուգիչ մարմիններին, որոնք իրենց պատվիրակներին ուղարկում են ճամբարներ՝ առանց վկաների ձերբակալվածների հետ խոսելու:

Անհրաժեշտ է արձանագրել, որ Ադրբեջանը չի հետևել նաև համավարակի ընթացքում համաշխարհային զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և դրան հաջորդած Անվտանգության խորհրդի 2020թ. հուլիսի 1-ի թիվ. 2532 բանաձևին (Резолюции Совета Безопасности ООН):

130

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Եզրակացություն

Ադրբեջանի 2020թ. լայնամասշտաբ պատերազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հանգեցրեց հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր վիրավորների, տեղահանվածների՝ մեր երկրին պատճառեց նյութական մեծ կորուստներ և վնասեց նրա ենթակառուցվածքները:

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում ոչ միայն կոպտորեն խախտվեցին միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի վերոնշյալ սկզբունքները, այլև միտումնավոր ու համակարգված թիրախավորվեցին քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես' դպրոցները, հիվանդանոցները, ծննդատները, կապի միջոցները, ինչպես նաև վանդալիզմի ենթարկվեց ու ոչնչացվեց հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է իր ոտնձգությունները՝ հրաժարվելով վերադարձնել գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին, տարածքային պահանջներ ներկայացնելով և փորձելով զավթել ՀՀ ինքնիշխան տարածքները և արգելափակել միջազգային մարդասիրական ջանքերի մուտքը Արցախ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք շրջաններ ուժի կիրառման արդյունքում բռնազավթվեցին ու ենթարկվեցին էթնիկ զտման, իսկ այդ շրջանների բնակչությունը դարձավ ռազմական հանցագործությունների ու զանգվածային վայրագությունների զոհ:

Կարծում ենք, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունները պետք է արժանանան միջազգային հանրության պատշաճ գնահատականին: Իսկ

մարդասիրական առաքելությունների և հատկապես ՄԱԿ-ի համապատասխան մարմինների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման գործին պետք է արագ և անվերապահ ապահովվի:

Օգտագործված գրականություն

1. «Ադրբեջանի Հանրապետության կատարած իրավախախտումները ԼՂՀ-ում և միջազգային կառույցներին դիմելու հնարավորությունները» զեկույց, Երևան 2016, https://armla.am/wpcontent/uploads/2016/05/%D4%B1 %D6%80%D6%81 %D5%A1%D5 %AD%D5%B5%D5%A1% D5%B6-%D5%A4%D5%A5%D5% BA% D6%84%D5%A5% D6%80%D5%AB-%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6% D5%A1%D5%BD%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D 6%82%D5%B6.pdf

2. ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան, «Միջանկայլ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ» Ստեփանակերտ 2021, https://www.artsakhombuds.am/hy/document/785

3. Կուզնեցով Յուրի. Միջազգային իրավունք. պատ. Խմբ. Վ.Հովհաննիսյան. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտ. Ակադեմիա, ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետ. ինստիտուտ, Երևան, 1996:

4. International court of justice. ACCORDANCE WITH INTERNATIONAL LAW OF THE UNILATERAL DECLARATION OF INDEPENDENCE IN RESPECT OF KOSOVO ADVISORY OPINION OF 22 JULY 2010 https://www.ici-cii.org/public/files/case-related/141/141 -20100722-ADV-01-00-EN.pdf

5. Reports of international arbitral awards, Eritrea-Ethiopia Claims Commission -Partial Award: Jus Ad Bellum - Ethiopia's Claims 1-8 19 December 2005, United Nations. https://legal.un.org/riaa/cases/vol XXVI/457-469.pdf

6. United Nation. Definition of aggression resolution. 14 December 1974, https://undocs.org/en/A/RES/3314

131

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

7. War Crimes Under International Law Committed By Azerbaijani Forces In The Course Of Their Military Operation Against Artsakh (Nagorno Karabakh) And Armenia, https://peacedialogue.am/en/2020/11/07/war crimes en/

8. Ануфриева Людмила и другие. Международное публичное право, 5-е изд., Проспет. Москва, 2010.

9. Батырь, Вячеслав. Международное гуманитарное право; Учебник для вузов/ 2-е издание, преработанное и дополненное. «Юстицинформ», Москва 2011.

10. Глебов И. Международное право, издательство: Дрофа, 2006.

11. Лукашук, Игорь. Международное право. Москва, 2005.

12. Совета Безопасности ООН. резолюция S/RES/884. 1993.

13. ---.S/RES/874 резолюция 1993.

14. ---.S/RES/853 резолюция 1993.

15. ---.S/RES/822 резолюция 1993.

16. Резолюция Совета Безопасности ООН от 1 июля 2020 года, https://undocs.org/ru/S/RES/2532(2020)

17. Толочко, Ольга. Международное гуманитарное право: Учеб. пособие. ГрГУ., Гродно, 2003.

Works Cited

1. «Adrbejani Hanrapetut'yan katarac' iravaxaxtumnery' LGhH-um & mijazgayin kar'uycnerin dimelu hnaravorut'yunnery'» zekuyc, [Report "Violations of the Republic of Azerbaijan in the NKR and the possibility of applying to international structures"] Erevan 2016, https://armla.am/shhpcontent/uploads/2016/05/%D4%B1%D6%80%D6%81%D5% A1%D5%AD%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5% A5%D6%80%D5%AB-%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%D5% B6%D5%A1%D5%BD%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B 8%D6%82%D5%B6.pdf

2. AH Mardu iravunqneri pashtpan, «Mijankayl zekuyc adrbejanakan zinvac' ujheri koghmic Arcaxi qaghaqaciakan and'anc spanut'yan depqeri veraberyal» [Human Rights Defender of the Republic of Artsakh, interim report on the cases of the killing of civilians in Artsakh by the Azerbaijani armed forces] Step'anakert 2021, https://www.artsakhombuds.am/hy/document/785

3. Kuznecov Yuri. Mijazgayin iravunq. [International Law] pat. Xmb.

V.Hovhannisyan. R'D AGN Divanagit. Akademia, R'D AGN Mijazgayin haraberut'yunneri Moskvayi pet. institut, Erevan, 1996.

4. International cour of justice. ACCORDANCE ShhITH INTERNATIONAL LAShh OF THE UNILATERAL DECLARATION OF INDEPENDENCE IN RESPECT OF KOSOVO ADVISORY OPINION OF 22 JuLY 2010 https:##shhshhshh.icj-cij.org#public#files#case-related#141#141-20100722-ADV-01-00-EN.pdf

5. Reports of international arbitral awards, Eritrea-Ethiopia Claims Commission -Partial Award: Jus Ad Bellum - Ethiopia's Claims 1-8 19 December 2005, United Nations. https://legal.un.org/riaa/cases/vol_XXVI/457-469.pdf

6. United Nation. Definition of aggression resolution. 14 December 1974, https://undocs.org/en/AZRES/3314

7. War Crimes Under International Law Committed By Azerbaijani Forces In The Course Of Their Military Operation Against Artsakh (Nagorno Karabakh) And Armenia, https://peacedialogue.am/en/2020/11/07/war crimes en/

8. Anufrieva Ljudmila i drugie. Mezhdunarodnoe publichnoe pravo, 5-e izd. [International Public Law, 5th ed.], Prospet. Moskva, 2010.

132

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

9. Batyr' Vjacheslav. Mezhdunarodnoe gumanitarnoe pravo; Uchebnik dlja vuzov/ 2-e izdanie, prerabotannoe i dopolnennoe. [International Humanitarian Law; Textbook for Universities/ 2nd edition, revised and supplemented.] “Justicinform”, Moskva 2011.

10. Glebov I. Mezhdunarodnoe pravo, [International Law] izdatel'stvo: Drofa, 2006.

11. Lukashuk Igor' .Mezhdunarodnoe pravo. [International Law] Moskva, 2005.

12. Soveta Bezopasnosti OON. [UN Security Council resolution] rezoljucija S/RES/884. 1993.

13. —.S/RES/874 rezoljucija 1993.

14. ---.S/RES/853 rezoljucija 1993.

15. —.S/RES/822 rezoljucija 1993.

16. Rezoljucija Soveta Bezopasnosti OON ot 1 ijulja 2020 goda, [UN Security Council Resolution of July 1,2020] https://undocs.org/ru/S/RES/2532(2020)

17. Tolochko Ol'ga. Mezhdunarodnoe gumanitarnoe pravo: Ucheb. posobie. GrGU. International Humanitarian Law: Textbook. GrSU., Grodno, 2003.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

VIOLATIONS OF THE PRINCIPLES OF INTERNATIONAL LAW AND INTERNATIONAL HUMANITARIAN LAW DURING THE THIRD

ARTSAKH WAR

MARIAM GRIGORYAN

Goris State University, Lecturer;

Mesrop Mashtots University, Lecturer;

Union of Young Scientists and Specialists of Artsakh (UYSSA), Member; Stepanakert, The Republic of Artsakh (NKR)

On September 27, as a result of the military actions unleashed by Azerbaijan, not only the basic principles of international law (jus cogens) underlying the negotiation process for the peaceful settlement of the Nagorno-Karabakh problem, such as the principle of peaceful settlement of disputes and the principle of respect for the right of nations to self-determination, but also the other fundamental norms and principles of international human rights law and international humanitarian law, were grossly violated.

The purpose of this article is to investigate the violations of the principles of international law and international humanitarian law during the third Artsakh war. For this purpose, relevant international legal acts, theoretical literature, as well as specific cases of violations of international law and principles of international humanitarian law have been studied.

During the research, the author applied both symmetrical (analysis, historical principle) and special (comparative-legal) principles.

As a result of the research, we came to the conclusion that in the third Artsakh war, gross violations of international law and the principles of international humanitarian law took place.

Keywords: international law, international public law, principle, Artsakh Republic,

war.

133

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

НАРУШЕНИЯ ПРИНЦИПОВ МЕЖДУНАРОДНОГО ПРАВА И МЕЖДУНАРОДНОГО ГУМАНИТАРНОГО ПРАВА В ТРЕТЬЕЙ АРЦАХСКОЙ ВОЙНЕ

МАРИАМ ГРИГОРЯН

преподаватель Горисского государственного университета и Университета Месроп Маштоц, член Объединения молодых ученых и специалистов Арцаха (ОМУСА), г.Степанакерт, Республика Арцах (НКР)

27 сентября в результате военных действий, развязанных Азербайджаном, были серьезно нарушены не только основные принципы международного права (jus cogens), лежащие в основе переговорного процесса по мирному урегулированию нагорно-карабахской проблемы, такие, как принцип мирного урегулирования споров и принцип уважения права наций на самоопределение, а также другие основополагающие нормы и принципы международного права прав человека и международного гуманитарного права..

Целью данной статьи является расследование нарушений принципов международного права и международного гуманитарного права в ходе Третьей Арцахской войны. Для этого были изучены соответствующие международноправовые акты, теоретическая литература, а также конкретные случаи нарушения международного права и принципов международного гуманитарного права.

В ходе исследования автор применял как симметричные (анализ, исторический принцип), так и специальные (сравнительно-правовые) принципы.

В результате исследования мы пришли к выводу о том, что в Третьей Арцахской войне имели место грубые нарушения международного права и принципов международного гуманитарного права.

Ключевые слова: международное право, международное публичное право, принцип, Республика Арцах, война.

134

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.