Научная статья на тему 'ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ-ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ'

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ-ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
87
26
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
պետություն / անվտանգություն / պաշտպանություն / քաղաքականություն / կառավարում / ռազմական կազմավորում / զինված ուժեր / STATE / SECURITY / DEFENSE / POLICY / MANAGEMENT / MILITARY UNIT / ARMED FORCES / ГОСУДАРСТВО / БЕЗОПАСНОСТЬ / ОБОРОНА / ПОЛИТИКА / УПРАВЛЕНИЕ / ВОЕННАЯ ОРГАНИЗАЦИЯ / ВООРУЖЕННЫЕ СИЛ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Նիկողոսյան Սեվակ

Հոդվածի նպատակն է հետազոտել ՀՀ պաշտպանության ոլորտի կառավարման բարեփոխումների էությունը, հիմնական դերն ու նշանակությունը անվտանգային ու ռազմաքաղաքական հիմնախնդիրների կարգավորման գործընթացում: Որպես խնդիրներ՝ կարելի է նշել հանրապետությունում խորհրդարանական կառավարման մոդելի կայացման համատեքստում պաշտպանական-անվտանգային համակարգի կառավարման բարեփոխումների հիմքերի ու ընթացքի ուսումնասիրումը, ինչպես նաև այդ բարեփոխումների արդյունավետության ոլորտի կատարելագործման հնարավորությունների վրա ազդեցության գնահատումը: Հոդվածում հետազոտվում են պետության պաշտպանության գործառույթի էությունը դրա իրագործման հիմնական մեթոդաբանությունը: Հետազոտության ընթացքում օգտագործվել են ինչպես ընդհանուր բնույթի՝ դիալեկտիկական ու համակարգային գիտահետազոտական մեթոդները, այնպես էլ մասնավոր՝ իրավաքաղաքական վերլուծության, համեմատական ու մի շարք այլ մեթոդներ: Ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության բնագավառի կառավարման ներկայիս կարգավորումները, այդ համատեքստում անդրադարձ է կատարվում սահմանադրական բարեփոխումների արդյունքում նախատեսված նոր մոտեցումներին: Որպես եզրահանգում՝ ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանական բարեփոխումների գերխնդիրը հակառակորդի զինված ուժերի նկատմամբ ՀՀ զինված ուժերի մարտունակության գերազանցության ապահովումն է, զինված ուժերում այնպիսի չափանիշների ստեղծումն ու ներմուծումը, որոնք լիարժեքորեն կհամապատասխանեն Հայաստանի ազգային անվտանգության առանձնահատկություններին:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE DEFENSE-SECURITY SYSTEM MANAGEMENT UNDER THE MODEL OF THE PARLIAMENTARY REPUBLIC OF ARMENIA

The goal of the article is to examine the essence and significance of the reforms of the management of the defense sector of the Republic of Armenia in the process of ensuring security and regulating military-political problems. As a problem, we can note the study of the foundations and the process of reforming the defense security system in the context of modeling parliamentary administration in the republic, as well as evaluating the effectiveness of these reforms and their impact on improving the defense sphere. In this article the essence of the protection function of the state and the methodology of its implementation are discussed. In the process of research, they were used as general dialectic and systematic methods, as well as specific methods of political, legal and comparative analysis and a number of other methods. The author presented management rules and regulations of the defense sphere of the Republic of Armenia, in this context, attention is drawn to the proposed new approaches in the pattern during the constitutional reform. It can be concluded that the top priority of defence reform of the Republic of Armenia is the ensuring excellence combat readiness of RA armed forces with the enemy's armed forces, to have development and implementation of standards in armed forces fully comply with Armenia's national security features, completely solve the problems of military security.

Текст научной работы на тему «ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ-ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(2), 2019

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ-ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ*

ՀՏԴ 321:355/359(479.25)

ՍԵՎԱԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն sevakvachiki@mail. ru

Հոդվածի նպատակն է հետազոտել ՀՀ պաշտպանության ոլորտի կառավարման բարեփոխումների էությունը, հիմնական դերն ու նշանակությունը անվտան-գային ու ռազմաքաղաքական հիմնախնդիրների կարգավորման գործընթացում: Որպես խնդիրներ' կարելի է նշել հանրապետությունում խորհրդարանական կառավարման մոդելի կայացման համատեքստում պաշտպանական-անվտանգային համակարգի կառավարման բարեփոխումների հիմքերի ու ընթացքի ուսումնասիրումը, ինչպես նաև այդ բարեփոխումների արդյունավետության և ոլորտի կատարելագործման հնարավորությունների վրա ազդեցության գնահատումը: Հոդվածում հետազոտվում են պետության պաշտպանության գործառույթի էությունը և դրա իրագործման հիմնական մեթոդաբանությունը:

Հետազոտության ընթացքում օգտագործվել են ինչպես ընդհանուր բնույթի' դիալեկտիկական ու համակարգային գիտահետազոտական մեթոդները, այնպես էլ մասնավոր' իրավաքաղաքական վերլուծության, համեմատական ու մի շարք այլ մեթոդներ:

Ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության բնագավառի կառավարման ներկայիս կարգավորումները, այդ համատեքստում անդրադարձ է կատարվում սահմանադրական բարեփոխումների արդյունքում նախատեսված նոր մոտեցումներին:

Որպես եզրահանգում' ընդգծվում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանական բարեփոխումների գերխնդիրը հակառակորդի զինված ուժերի նկատմամբ ՀՀ զինված ուժերի մարտունակության գերազանցության ապահովումն է, զինված ուժերում այնպիսի չափանիշների ստեղծումն ու ներմուծումը, որոնք լիարժեքորեն կհամապատասխանեն Հայաստանի ազգային անվտանգության առանձնահատկություններին:

Բանալի բառեր՝ պետություն, անվտանգություն, պաշտպանություն,

քաղաքականություն, կառավարում, ռազմական կազմավորում, զինված ուժեր:

Յուրաքանչյուր պետության պաշտպանություն գործառույթային ու

նպատակային տեսակետից պետք է ձևավորի մեխանիզմ, որը կոչված է ազգային ու ռազմական անվտանգության ապահովման բնագավառում երկրի ընդունած հայեցակարգային մոտեցումներն ու քաղաքական որոշումները իրականացնելու իշխանության օրենսդրական, գործադիր մարմինների ու պետության ռազմական կազմավորման բոլոր կառույցների համակարգված գործունեությամբ:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 17.06.2019թ.:

է 06.02.2019թ., գրախոսվել' 01.04.2019թ., տպագրության

96

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Պաշտպանության գործառույթի իրականացման հիմքում ընկած է երկրի պաշտպանական ռազմավարությունը, որը ներկայացվում է որպես ռազմական անվտանգության ապահովման անհրաժեշտ գործունեության համակարգ՝ պետության պաշտպանական քաղաքականությամբ168։ Խաղաղության ժամանակ այն

ներկայացվում է որպես պետության բազմակողմանի պատրաստություն՝ արտաքին հնարավոր հարձակումներին դիմակայելու համար, իսկ ռազմական գործողությունների ու պատերազմի պայմաններում նշված գործառույթն ընդունում է հակառակորդի դեմ զինված պայքարի ձև, որի ժամանակ տեղի է ունենում պետության բոլոր ուժերի միավորում՝ կառավարման համընդգրկուն համակարգով։

Պաշտպանական համակարգի ղեկավարման ու կառավարման հիմնահարցերին անդրադառնալով՝ համառոտ վերլուծենք Հայաստանի Հանրապետության

կառավարման ձևի փոփոխությունները և այդ համատեքստում անվտանգային համակարգի գործառնության առանձնահատկությունները: ՀՀ-ում 1995թ.-ին

ընդունվեց առաջին Սահմանադրությունը, որը նորանկախ պետության իրավական երաշխիքն էր: Այդ Սահմանադրության ընդունման ժամանակ առավելապես

շեշտադրված էր իրավաքաղաքական երաշխավորված հիմքերի ձևավորումը, և առաջնային նշանակություն ունեին ոչ այնքան բուն ժողովրդավարական ինստիտուտները, մարդու իրավունքներն ու ազատությունները, որքան պետական իշխանության հուսալի համակարգ ունենաք: Չնայած այն փաստին, որ 1995թ.-ի

Սահմանադրությունը սահմանում էր իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը, այնուամենայնիվ քաղաքական դաշտում նախագահին ընդգծված գերակայություն էր տրվում: Այդ Սահմանադրությամբ ՀՀ-ն դեռևս ֆորմալ առումով կարելի էր համարել կիսանախագահական հանրապետություն169:

Պետական իշխանության համակարգի հետագա կատարելագործման անհրաժեշտությունը, Եվրախորհրդին անդամակցելու առնչությամբ ստանձնած իրավական պարտավորությունները հետագա տարիներին հրատապ դարձրին սահմանադրական բարեփոխումների իրականացումը ՀՀ-ում և, որպես արդյունք, 2005թ.-ի նոյեմբերի 27-ին ՀՀ-ում անցկացված սահմանադրական հանրաքվեին ժողովուրդը կողմ քվեարկեց Սահմանադրության փոփոխված տարբերակին, որը հիմնովին նոր աստիճանի վրա դրեց Նախագահ-Ազգային ժողով

փոխհարաբերությունների բովանդակությունը: Մասնավորապես, դադարեցվեց ՀՀ Նախագահի իրավունքը՝ վերացական լիազորությամբ արձակելու Ազգային ժողովը, օրենքով չկարգավորված ցանկացած հարցի վերաբերյալ ընդունելու նորմատիվ բնույթի հրամանագրեր, կրճատվեցին նախագահի գործառնական լիազորությունները և շեշտը դրվեց համակարգող, հակակշռող ու զսպող լիազորությունների հստակեցման ու ամբողջականացման վրա170: Նույնիսկ 2005թ.-ի փոփոխություններով

Սահմանադրությունը, միևնույն է, շարունակում էր մնալ իշխանակենտրոն իրավական ակտ, և անհրաժեշտություն էր առաջանում ամրապնդելու առավել մարդակենտրոն սահմանադրական լուծումներ:

Նշվածը ենթադրում էր իրավունքի գերակայության սկզբունքի իրացման սահմանադրաիրավական անհրաժեշտ ու բավարար նախադրյալների ստեղծում, ինչպես նաև պահանջվում էր համակարգային ամբողջականության մեջ առավել հետևողականորեն իրացնել իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքը, ամրապնդել իշխանության տարբեր ճյուղերի պատշաճ

168 ՀՀ նախագահի հրամանագիրը «Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը հաստատելու մասին», ՀՀ ՊՏ 2008/1, 25.12.2007, 3-րդ բաժինը:

169 Լրացուցիչ տես ՀՀ Սահմանադրություն, 05.07.1995, http://www.arlis.am:

170 Լրացուցիչ տես ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով), ՀՀ ՊՏ 2005 (հատ. թող.), 05.12.2005, http://www.arlis.am:

97

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

գործունակությունը և գործառույթային անկախությունը: Սահմանադրական

բարեփոխումների կարևոր ուղղություն դիտվեց մարդու հիմնական իրավունքների երաշխավորման, ապահովման ու պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրապնդումը, այդ իրավունքների հնարավոր սահմանափակման շրջանակների հստակեցումը' ելնելով միջազգային իրավունքի՝ մասնավորապես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի դրույթներից:

2013թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահը ստորագրեց «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ ՆՀ-207-Ն հրամանագիրը, որի համաձայն, ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք

հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից, ստեղծվեց ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Նշված

հանձնաժողովը վեր հանեց այնպիսի սկզբունքային հիմնահարցեր, որոնք հրատապ կարգավորման կարիք ունեին: Տվյալ հանձնաժողովը պահանջում էր համակարգային ամբողջականության մեջ առավել հետևողականորեն իրացնել իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքը, երաշխավորել գործառույթ-ինստիտուտ-յիազորություն շղթայի ներդաշնակությունը, իշխանության մարմինների գործառույթային, հակակշռող ու զսպող լիազորությունների հավասա-րակշռվածությունը, իշխանության ճյուղերի պատշաճ գործունակությունը և գործառույթային անկախությունը171:

2015թ.-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված սահմանադրական բարեփոխումներն էականորեն տարբերվեցին 2005թ.-ին կատարված փոփոխություններից, քանի որ կիսանախագաական կառավարման համակարգից անցում կատարվեց խորհրդարանական կառավարման համակարգի, ինչն անխուսափելիորեն հանգեցրեց նաև պաշտպանական ոլորտի ղեկավարման համակարգի փոփոխության172: Այդ փոփոխությունը մի շարք նպատակներ էր հետապնդում: Դրանց շարքին էին դասվում երկրում կայուն ժողովրդավարական համակարգի հաստատումը և իրավական պետության անկյունաքար համարվող իրավունքի գերակայության երաշխավորումը: Իրավական պետությունում

իշխանությունը սահմանափակված է մարդու՝ անմիջականորեն գործող հիմնական իրավունքներով, իսկ պետական իշխանական համակարգի գործունեության հիմքում ընկած է իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը: Կենսունակ և ուժեղ հասարակությունում գերակայում են քաղաքական ազատություններն ու բազմակարծությունը, իսկ ժողովրդավարական քաղաքական համակարգն ապահովում է այնպիսի մեխանիզմներ, որոնք հանրության ձայնը վճռորոշ են դարձնում հանրային իշխանությունների գործունեության համար:

Նոր Սահմանադրությամբ ընդլայնվել են այն հիմնական իրավունքներն ու ազատությունները, որոնք ընդհանրապես ենթակա չեն սահմանափակման արտակարգ ու ռազմական դրության ժամանակ (օրինակ' մարդու արժանապատվությունը, ֆիզիկական ու հոգեկան անձեռնամխեյիությունը, օրենքի

171 ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ, Եր., Մարտ 2014թ., http://moj.am/storage/uploads/A1.pdf:

172 ՀՀ Սահմանադրության փոփոխություններ, 2015թ., ՀՀ ՊՏ հատուկ թողարկում/2015, 21.12.2015թ., http://www.arlis.am:

98

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

առաջ ընդհանուր հավասարությունը, ամուսնանալու ազատությունը և այլ հիմնարար իրավունքներ): Հարկ է նշել որ փոփոխված Սահմանադրության ոչ բոլոր դրույթներն ուժի մեջ մտան փոփոխության պահից, դրանց մի մասը գործարկվեց 2017թ.-ի պառլամենտական ընտրություններից հետո, մյուս մասը՝ ՀՀ Նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո (2018թ. ապրիլ):

Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովվում է նրա տրամադրության տակ եղած բոլոր ուժերի, միջոցների ու ռեսուրսների համընդհանուր ու ամբողջական կիրառմամբ173: Կառավարման մոդելի փոփոխության արդյունքում երկրի պաշտպանական-անվտանգային համակարգում էականորեն նվազեց Նախագահի դերը, փոխարենը բավականին մեծ լիազորություններ տրվեցին Վարչապետին, ինչը տրամաբանական է և բխում է խորհրդարանական կառավարման մոդելի էությունից: Այսպես' նոր Սահմանադրությամբ Նախագահը շարունակում է մնալ պետության գլուխը և հետևել սահմանադրական նորմերի պահպանմանը, սակայն ի տարբերություն նախորդ Սահմանադրության՝ այդ լիազորությունների իրականացման համար Նախագահին բավարար լծակներ չեն տրամադրվում: Տվյալ պարագայում Նախագահի լիազորությունների իրականացումը կապվում է Վարչապետի կամ Կառավարության առաջարկությունների կամ համաձայնության հետ:

Փոփոխված Սահմանադրությամբ զինված ուժերի բնագավառում Նախագահի լիազորությունները սահմանվում են 133-րդ հոդվածում, որը Նախագահին իրավասություն է տալիս օրենքով սահմանված դեպքերում ու կարգով նշանակել ու ազատել զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին, շնորհել բարձրագույն զինվորական կոչումներ, սակայն Նախագահն իր այդ իրավունքը կարողանում է իրացնել միայն Վարչապետի առաջարկների հիման վրա: Այսինքն' Նախագահը կաշկանդված է Վարչապետի ներկայացրած առաջարկով, իսկ դրա բացակայության պարագայում սեփական նախաձեռնությամբ չի կարող նշանակումներ կամ ազատումներ կատարել, շնորհել կոչումներ174:

ՀՀ պաշտպանական-անվտանգային գործող համակարգի կառավարման գլխավոր մարմինները և դրանց միջև ստորադասության հարաբերությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով: ՀՀ Ազգային ժողովը օրենսդրորեն սահմանում է ռազմական կազմակերպվածքի նպատակներն ու խնդիրները, պաշտպանության ոլորտի նկատմամբ իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն175: Ըստ էության, սրանք կառավարման գործառույթներ են, սակայն Ազգային ժողովը ռազմական կառավարման մարմին չէ, քանի որ նախանշանակված չէ դրա համար, պետության ռազմական կազմակերպվածքի ոչ մի տարր անմիջականորեն չի ենթարկվում նրան (չունի ռազմական կառավարման օբյեկտ), այլ ժողովրդի ներկայացուցչական ու օրենսդիր իշխանություն իրականացնող մարմին է:

ՀՀ Կառավարությունը ռազմական կառավարման մարմին է, քանի որ սահմանված է, որ «զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են»: Կառավարությունն իրականացնում է պաշտպանության քաղաքականությունը, որի հիմնական ուղղությունները սահմանում է ՀՀ Անվտանգության խորհուրդը: Փոփոխված Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն՝ Զինված ուժերը

173 Քոչարյան Տ., ՀՀ ռազմական անվտանգության ապահովումը ազգային անվտանգության համատեքստում, Եր., ԵՊՀ հրատ., 2012, էջ 167:

174 ՀՀ Սահմանադրության փոփոխություններ, 2015թ., ՀՀ ՊՏ հատուկ թողարկում/2015, 21.12.2015թ., 133-րդ հոդվածը, http://www.arlis.am:

175 «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, ՀՀ ՊՏ 2017.12.06/73 (1348), 6-րդ հոդվածը, http://www.arlis.am:

99

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

գտնվում են Կառավարության ենթակայության ներքո176: Կառավարությունն է որոշում դրանց կիրառման անհրաժեշտությունը, սակայն նույն հոդվածը նաև

հնարավորություն է նախատեսում պաշտպանության նախարարի առաջարկության հիման վրա անհետաձգելի անհրաժեշտությամբ պայմանավորված՝ զինված ուժերի կիրառումը Վարչապետի որոշմամբ: Նման կարգավորման առկայությունը անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ վերջինս գտնվում է բարդ աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկ համարվող տարածաշրջանում և խնդրահարույց է նաև Արցախի Հանրապետության անվտանգությունը

երաշխավորելու հանգամանքը: Այնուամենայնիվ, Վարչապետն իր այդ իրավունքն իրացնելու պարագայում պարտավոր է անհապաղ տեղեկացնել Կառավարության անդամներին:

Ռազմավարական որոշումների ընդունման համակարգի վերլուծության տեսանկյունից կարելի է նաև առանձնացնել, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում պաշտպանական ոլորտի կառավարման գործում իրավասություններ են նախատեսվել նաև Անվտանգության խորհրդի համար: Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը «պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ», որոնք ստորագրում է վարչապետը և ՀՀ պաշտպանության նախարարը (պաշտպանության քաղաքականությանը չառնչվող որոշումները ստորագրում է վարչապետը և անվտանգության խորհրդի քարտուղարը): Անվտանգության խորհրդի անդամներն են վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետերը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը177:

Անվտանգության խորհուրդն իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում ու վերանայում, հաստատում է զինված ուժերի զարգացման, այլ զորքերի զարգացման, զինված ուժերի ծավալման, զորահավաքման ու կիրառման, ՀՀ տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանները178:

ՀՀ Վարչապետը ղեկավարում է Կառավարության գործունեությունը և գլխավորում է Անվտանգության խորհուրդը: Նա համակարգում է պետական կառավարման մարմինների գործունեությունը պաշտպանության ոլորտում: Փաստորեն, ներակյումս Հայաստանում սահմանադրական մակարդակով ամրագրվել է, որ պաշտպանական ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանվում են Անվտանգության խորհրդի կողմից, իսկ պաշտպանության նախարարը, որպես ոլորտի անմիջական ղեկավար ու անվտանգության խորհրդի անդամ, իրականացնում է անվտանգության խորհրդի կողմից հաստատված քաղաքականության հիմնական ուղղություններին համապատասխան զինված ուժերի ղեկավարումը:

Զինված ուժերի անմիջական հրամանատարը զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է, որը զինված ուժերի ամենաբարձր զինվորական պաշտոնատար անձն է: Ոչ պատերազմական պայմաններում զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Զինված ուժերի գլխավոր շտաբը Հայաստանի Հանրապետության պաշտպանության

6 ՀՀ Սահմանադրության փոփոխություններ, 2015թ., ՀՀ ՊՏ հատուկ թողարկում/2015, 21.12.2015թ., 155-րդ հոդվածը, http://www.arlis.am:

177 Լրացուցիչ տես «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենք, ՀՀ ՊՏ 2018.03.21/20 (1378), 07.03.2018, http://www.arlis.am:

178 «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, ՀՀ ՊՏ 2017.12.06/73 (1348), 8-րդ հոդվածը, http://www.arlis.am:

100

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որի գործունեությունը ղեկավարում է գլխավոր շտաբի պետը179: Բացի այդ, նշվեց, որ Սահմանադրության համաձայն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նույնպես նշանակվում է Վարչապետի առաջարկության հիման վրա' Նախագահի կողմից: Այստեղ հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ խմբագրության՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը խաղաղ ժամանակ ենթարկվում է պաշտպանության նախարարին: Կարծում ենք, որ փոփոխված Սահմանադրության մոտեցումն այդ հարցում նույնպես արդարացված է, քանի որ պաշտպանական բնագավառում ենթակայության բացակայության պայմաններում պետական այդ երկու կարևոր պաշտոնյաների միջև գործնականում կարող են առաջանալ հակասություններ, որոնք կարող են հանգեցնել համակարգի ոչ արդյունավետ կառավարման:

Այսպիսով' ոչ պատերազմական ժամանակաշրջանում ՀՀ ռազմական կառավարման մարմինների միջև ձևավորվում է հետևյալ շղթան՝

Վարչապետ-Կառավարություն, Անվտանգության խորհուրդ-Պաշտպանության

նախարար-Պաշտպանության նախարարություն-ԶՈՒ ԳՇ պետ-ԶՈՒ Գլխավոր շտաբ: Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է: Պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին: Միևնույն ժամանակ օրենքում շեշտվում է, որ «այդպիսի ուղիղ ենթակայությունը չի ձևափոխում զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից չկարգավորված հարցերում զինված ուժերի ղեկավարումն իրականացնող և դրանց նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունն ապահովող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայությունը»: Այսպիսով' պատերազմի ժամանակ ԶՈՒ-ի ԳՇ պետը մի կողմից՝ ենթակա է վարչապետին, մյուս կողմից' պաշտպանության նախարարին: Պատերազմի ժամանակ ՀՀ ռազմական կառավարման մարմինների միջև շղթան կարելի է արտահայտել հետևյալ կերպ՝ Վարչապետ (գերագույն հրամանատար) - ԶՈՒ-ի ԳՇ պետ, պաշտպանության նախարար - ԶՈՒ-ի Գլխավոր շտաբ, պաշտպանության նախարարություն:

Կարելի է փաստել, որ 2015թ.-ին իրականացված սահմանադրական բարեփոխումների արդյունքում պաշտպանական-անվտանգային համակարգի կառավարումը կենտրոնացվեց Կառավարության, Վարչապետի ու Անվտանգության խորհրդի ձեռքում: Սահմանադրության փոփոխությունների արդյունքում զինված ուժերի գերագույն հրամանատարի իրավունքը վերապահվեց վարչապետին: Կարծում ենք, որ նման մոտեցումն արդարացված է, քանի որ խորհրդարանական կառավարման համակարգում Նախագահի դերը պաշտպանական համակարգի կառավարման գործում բավականին սահմանափակված է, իսկ ունեցած բոլոր լիազորությունները պայմանավորված են վարչապետի ներկայացրած առաջարկներով: Նման մոտեցումը արդեն իսկ ունի գործնական կիրառում և բավականին արդյունավետ է գործում խորհրդարանական կառավարման ձև ունեցող Իսրայելում, որը նույնպես գտնվում է աշխարհաքաղաքական զարգացումների բարդ տարածաշրջանում և պատերազմական գործողությունների մշտական վերսկսման վտանգի տակ:

Այդ համատեքստում կարելի է առանձնացնել հետևյալ խումբ հարցերը, որոնք պարտադիր կերպով պետք է դրվեն պաշտպանական-անվտանգային համակարգի ապահովման նոր իրավաքաղաքական կառուցակարգերի մշակման ու իրագործման հիմքում.

179 «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, ՀՀ ՊՏ 2017.12.06/73 (1348), 15-17-րդ հոդվածները, http://www.arlis.am:

101

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

1. Ինչպիսի՞ն է պաշտպանական-անվտանգային համակարգի ապահովման իրավաքաղաքական հիմքը, և ի՞նչ կառուցակարգեր են ամրագրված սահմանադրական, օրենսդրական ու ենթաօրենսդրական նորմերով:

2. Ինչպե՞ս է ապահովվում անհատի, հասարակության ու պետության անվտանգությունը «սահմանադրություն–օրենք- ենթաօրենսդրական ակտ» շղթայի համատեքստում,

3. Որքա՞ն արդյունավետ են գործում ու համագործակցում պաշտպանական-անվտանգային համակարգի ապահովման սուբյեկտները (անվտանգության ապահովման իրավունքի ու պարտականության կրողները) երկրի անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների կանխման ու հետևանքների վերացման գործում,

4. Ի՞նչ օրենք կամ օրենքներ են անհրաժեշտ պաշտպանական-անվտանգային համակարգի ապահովման միասնական իրավական հենքի ձևավորման ու «սահմանադրություն – օրենք – ենթաօրենսդրական ակտ» շղթայի մեջ սահմանադրականի և ենթաօրենսդրականի միջև եղած օրենսդրական կապի ամրապնդման համար:

Առանձնակի ուշադրության է արժանի նաև պետության կառավարման ձևի հարաբերական բնույթը, ինչին ի հակակշիռ կարելի է ընդգծել, որ պետության պաշտպանության ու անվտանգության ապահովման, ինչպես նաև պետական իշխանության լեգիտիմության (իրավաքաղաքական հեղինակության)

հիմնախնդիրները բացարձակ են: Պետության կառավարման ձևերը կարող են լինել տարբեր, բայց գխավորը ձևը չէ, այլ պետության համար կենսական կարևորության խնդիրների, հատկապես՝ պաշտպանական-անվտանգային համակարգի

արդյունավետ գործառնության ապահովումն է, դրանով իսկ՝ իշխանության գոյության իմաստի երաշխավորումը:

Հայաստանի Հանրապետությունում անցումը խորհրդարանական հանրապետության կառավարման մոդելին պաշտպանական-անվտանգային համակարգի համար պետք է իրականացվի առանց ավելորդ ցնցումների և երկրի անվտանգության համար սպառնալիքների ստեղծման, քանի որ այդ առումով ևս Սահմանադրության փոփոխությունները կատարվել են միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ: Սահմանադրական փոփոխությունների նոր կարգավորումները կոչված են նպաստելու պաշտպանական-անվտանգային համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

THE DEFENSE-SECURITY SYSTEM MANAGEMENT UNDER THE MODEL OF THE PARLIAMENTARY REPUBLIC OF ARMENIA

SEVAK NIKOGHOSYAN

National Academy of Sciences of the Republic of Armenia,

Applicant at the Philosophy, Sociology and Law Institute,

Yerevan, Republic of Armenia

The goal of the article is to examine the essence and significance of the reforms of the management of the defense sector of the Republic of Armenia in the process of ensuring security and regulating military-political problems. As a problem, we can note the study of the foundations and the process of reforming the defense security system in the context of modeling parliamentary administration in the republic, as well as evaluating the effectiveness of these reforms and their impact on improving the defense sphere.

102

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

In this article the essence of the protection function of the state and the methodology of its implementation are discussed. In the process of research, they were used as general dialectic and systematic methods, as well as specific methods of political, legal and comparative analysis and a number of other methods. The author presented management rules and regulations of the defense sphere of the Republic of Armenia, in this context, attention is drawn to the proposed new approaches in the pattern during the constitutional reform.

It can be concluded that the top priority of defence reform of the Republic of Armenia is the ensuring excellence combat readiness of RA armed forces with the enemy's armed forces, to have development and implementation of standards in armed forces fully comply with Armenia's national security features, completely solve the problems of military security.

Key words: state, security, defense, policy, management, military unit, armed forces.

УПРАВЛЕНИЕ СИСТЕМОЙ ОБОРОНЫ И БЕЗОПАСНОСТИ В УСЛОВИЯХ ПЕРЕХОДА РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ НА ПАРЛАМЕНТСКУЮ МОДЕЛЬ ПРАВЛЕНИЯ

СЕВАК НИКОГОСЯН

Соискатель Института философии, социологии и права Национальной академии наук РА, г.Ереван, Республика Армения

Целью статьи является рассмотрение сущности и значения реформ управления оборонным сектором РА в процессе обеспечения безопасности и регулирования военнополитических проблем. В качестве проблемы можно отметить исследование основ и процесса реформирования системы оборонной безопасности в контексте моделирования парламентского управления в республике, а также оценивание эффективности этих реформ и их влияния на улучшение сферы обороны. В статье исследуются суть оборонной функции государства и основная методология ее осуществления.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

В процессе исследования были использованы как общие диалектические и систематические методы, так и специфические методы политико-правового и сравнительного анализа и ряд других методов. Автором представляется нынешнее регулирование управления оборонительной сферой Республики Армения, в данном контексте обращается внимание на новые подходы в процесе конституционных реформ.

В заключение делается вывод о том, что приоритетом оборонных реформ Республики Армения является обеспечение превосходства боеспособности вооруженных сил РА над вооруженными силами противника, создание и внедрение в вооруженных силах таких критериев, которые полноценно соответствуют особенностям национальной безопасности Армении.

Ключевые слова: государство, безопасность, оборона, политика, управление, военная организация, вооруженные сил.

103

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.