Научная статья на тему 'ԱՐՑԱԽՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՀ ԵՎ ԱՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ'

ԱՐՑԱԽՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՀ ԵՎ ԱՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
38
3
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
զինծառայողներ / ԱՀ քրեական դատավարության օրենսգիրք / ՀՀ քրեական սժդատավարության օրենսգիրք / մեղադրյալ ներգրավել / քննչական գործողություն / խափանման միջոց / ապացույցների թույլատրելիություն

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Սմբատյան Կարապետ

ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված քրեական դատավարության նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին: Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետությունում շարունակում է գործել 2008 թվականին ընդունված ԼՂՀ քրեական դատավարության օրենսգիրքը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտնի չէ, թե երբ է Արցախում ընդունվելու նոր քրեական դատավարության օրենսգիրք, որը կհամապատասխանի ՀՀ-ում կիրառվող քրեադատավարական օրենսդրությանը, և որը կլուծի զինծառայողների կողմից կատարված հանցանքերի դեպքում պրակտիկայում գոյություն ունեցող խնդիրները, այժմեական ենք համարում անդրադառնալ ներկայում առաջացած խնդիրներից որոշներին և նպատակ ենք հետապնդում ցույց տալ պրակտիկայում դրանց հաղթահարման մի շարք եղանակներ և կանխել իրավակիրառողների կողմից քրեադատավարական նորմերի սխալ կիրարկումը: Աշխատանքի խնդիրն է հնարավորինս մանրամասն ներկայացնել զինծառայողների կողմից կատարվող հանցանքների դեպքում առաջացող իրավական փակուղիները, ցույց տալ դրանցից բխող բացասական հետևանքները ԱՀ համապատասխան մարմինների կողմից քրեական գործ հարուցելու, մեղադրյալ ներգրավելու, քննչական գործողություններ կատարելու, խափանման միջոցներ ընտրելու և քրեական գործը ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու իրավիճակներում: Աշխատանքը շարադրված է արդիական խնդիրների ներկայացման և իրավահամեմատական վերլուծության հիման վրա: Կարծում ենք՝ հաջողվել է ներկայացնել ՀՀ և ԱՀ քրեական դատավարության օրենսգրքերի փոխգործակցության հետ կապված արդիական խնդիրները: Կարծում ենք նաև, որ մինչև Արցախում նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունումը պետք է առաջնորդվել հոդվածում նշված կանոններով:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE COOPERATION BETWEEN CRIMINAL CODES OF THE REPUBLIC OF ARMENIA AND REPUBLIC OF ARTSAKH IN CASES OF CRIMES SERVICEMEN COMMIT IN ARTSAKH

As we know The Parliament of the Republic of Armenia adopted the new Criminal Proceeding Code in July 2022. Meanwhile the Criminal Proceeding code adopted in 2008 still operates in the Republic of Artsakh. Considering that it is unknown when the aforementioned code, which would correspond to the code in force in Armenia and which will solve the problems that exist in practice in the case of crimes committed by military personnel will be adopted in the Republic of Artsakh we consider it relevant to address some of the problems that have arisen at the present time, and we aim to show in practice a number of ways to overcome them and prevent the incorrect application of criminal procedural norms by law enforcement officers The task of the work is to present in as much detail as possible the legal deadlocks that arise in the case of crimes committed by military personnel, to show the negative consequences arising from them in situations of initiation of a criminal case by the relevant authorities of the Republic of Artsakh, involvement of the accused, investigative actions, selection of preventive measures and transfer of the criminal case to the competent authorities of the Republic of Armenia...As we know The Parliament of the Republic of Armenia adopted the new Criminal Proceeding Code in July 2022. Meanwhile the Criminal Proceeding code adopted in 2008 still operates in the Republic of Artsakh. Considering that it is unknown when the aforementioned code, which would correspond to the code in force in Armenia and which will solve the problems that exist in practice in the case of crimes committed by military personnel will be adopted in the Republic of Artsakh we consider it relevant to address some of the problems that have arisen at the present time, and we aim to show in practice a number of ways to overcome them and prevent the incorrect application of criminal procedural norms by law enforcement officers The task of the work is to present in as much detail as possible the legal deadlocks that arise in the case of crimes committed by military personnel, to show the negative consequences arising from them in situations of initiation of a criminal case by the relevant authorities of the Republic of Artsakh, involvement of the accused, investigative actions, selection of preventive measures and transfer of the criminal case to the competent authorities of the Republic of Armenia. The work is written on the basis of presentation of current issues and legal comparative analysis. We think that we have managed to present the current issues related to the interaction of the criminal procedure codes of the Republic of Armenia and the Republic of Artsakh. We also believe that until the adoption of the new criminal procedure agenda in Artsakh, we should be guided by the rules mentioned in the article.

Текст научной работы на тему «ԱՐՑԱԽՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՀ ԵՎ ԱՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

ԱՐՑԱԽՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀՀ ԵՎ ԱՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ*

ՀՏԴ 344 DOI: 10.52063/25792652-2022.4.15-79

ԿԱՐԱՊԵՏ ՍՄԲԱՏՅԱՆ

Հայաստանի Հանրապետության դատախազության թիվ 2 կայազորի զինվորական դատախազության դատախազ, ք. Մարտակերտ, Արցախի Հանրապետություն karapetsmbatvan96@gmail. com

ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված քրեական դատավարության նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին: Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետությունում շարունակում է գործել 2008 թվականին ընդունված ԼՂՀ քրեական դատավարության օրենսգիրքը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտնի չէ, թե երբ է Արցախում ընդունվելու նոր քրեական դատավարության օրենսգիրք, որը կհամապատասխանի ՀՀ-ում կիրառվող քրեադատավարական օրենսդրությանը, և որը կլուծի զինծառայողների կողմից կատարված հանցանքերի դեպքում պրակտիկայում գոյություն ունեցող խնդիրները, այժմեական ենք համարում անդրադառնալ ներկայում առաջացած խնդիրներից որոշներին և նպատակ ենք հետապնդում ցույց տալ պրակտիկայում դրանց հաղթահարման մի շարք եղանակներ և կանխել իրավակիրառողների կողմից քրեադատավարական նորմերի սխալ կիրարկումը:

Աշխատանքի խնդիրն է հնարավորինս մանրամասն ներկայացնել զինծառայողների կողմից կատարվող հանցանքների դեպքում առաջացող իրավական փակուղիները, ցույց տալ դրանցից բխող բացասական հետևանքները ԱՀ համապատասխան մարմինների կողմից քրեական գործ հարուցելու, մեղադրյալ ներգրավելու, քննչական գործողություններ կատարելու, խափանման միջոցներ ընտրելու և քրեական գործը ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու իրավիճակներում:

Աշխատանքը շարադրված է արդիական խնդիրների ներկայացման և իրավահամեմատական վերլուծության հիման վրա:

Կարծում ենք՝ հաջողվել է ներկայացնել ՀՀ և ԱՀ քրեական դատավարության օրենսգրքերի փոխգործակցության հետ կապված արդիական խնդիրները: Կարծում ենք նաև, որ մինչև Արցախում նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունումը պետք է առաջնորդվել հոդվածում նշված կանոններով:

Հիմնաբառեր' զինծառայողներ, ԱՀ քրեական դատավարության օրենսգիրք, ՀՀ քրեական սժդատավարության օրենսգիրք, մեղադրյալ ներգրավել, քննչական գործողություն, խափանման միջոց, ապացույցների թույլատրելիություն:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 30.12.2022թ.:

է 30.09.2022թ., գրախոսվել'

18.11.2022թ., տպագրության

79

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

Նախաբան

Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն առաջ է բերել մի շարք խնդիրներ Արցախում զինծառայողների կողմից հանցանքների կատարման դեպքերով քրեադատավարական նորմերի կիրառման հարցում: Բանն այն է, որ նախկին ՀՀ քրեական դատվարության օրենսգրքի նորմերը մեծ մասամբ համընկնում էին ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերին, ինչի շնորհիվ զինծառայողների կողմից կատարված հանցանքների քննության ընթացքում դրանց կիրառման որևէ խնդիր չէր առաջանում, երբ քրեական գործն ըստ ենթակայության Արցախից փոխանցվում էր ՀՀ իրավասու մարմիններին: Իսկ այժմ խնդիրներ առաջանում են, ընդ որում՝ դրանք բազմաթիվ են և լուրջ: Սույն հոդվածի շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ փորձել ենք ներկայացնել խնդիրներից որոշները և դրանց լուծման՝ մեր կողմից առաջարկվող տարբերակները:

Առկա խնդիրները

Սույն թվականի հուլիսի 1-ից ՀՀ-ում գործում է նոր քրեական դատավարության օրենսգիրք, որն իր մեջ ներառում է բազմաթիվ նոր ինստիտուտներ, կարգավորումներ: Մասնավորապես, փոխվել են վարույթի հանրային մասնակիցների որոշ լիազորություններ, ավելացել կամ փոխոխվել են որոշ խափանման միջոցներ և դատավարական ակտեր: Այս ամենի պատճառով ԱՀ և ՀՀ քրեադատավարական նորմերի փոխգործակցության շրջանակները նեղացել են, և առաջացել են դժվարհաղթահարելի իրավիճակներ: Խոսքը հատկապես վերաբերում է այն

դեպքերին, երբ Արցախից քրեական գործն ըստ ենթակայության փոխանցվում է ՀՀ համապատասխան մարմիններին: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախ) և հարակից տարածքների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելով՝ Հայաստանը պարտավորություն է ստանձնում ապահովել այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Մարդու իրավունքերի եվրոպական կոնվենցիայի I բաժնում1 (ՄԻԵԴ վճիռը Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործով, կետ 126), անհրաժեշտություն է առաջանում հատուկ անդրադառնալ ԱՀ հետաքննչական և քննչական մարմինների ընդունած որոշումների և կատարած գործողությունների օրինականությանը: Այժմ փորձենք հերթով

անդրադառնալ առաջացող խնդիրներին և ներկայացնենք դրանց լուծման մեր տարբերակնեը:

Պրակտիկայում հուլիսի 1-ից հետո հանդիպում են դեպքեր, երբ անձը, հանդիսանալով զինծառայող, զորամասի տարածքից դուրս կատարում է ոչ զինվորական հանցագործություն կամ կատարում է հանցագործություն՝ հետագայում ձեռք բերելով զինծառայողի կարգավիճակ: Արցախի հետաքննության մարմինները իրենց օրենսդրության համաձայն հարուցում են քրեական գործ, ձեռք են բերում ապացույցներ, գործը փոխանցում են քննչական մարմիններին, որոնք էլ իրենց հերթին անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում են կայացնում, խափանման միջոց ընտրում, կատարում անհրաժեշտ քննչական գործողություններ: Նախկինում քրեադատավարական նորմերի կիրառման հարցում խնդիրներ չէին առաջանում, և ՀՀ քննչական մարմինները, ստանալով քրեական գործը, պարզապես ԱՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով որակվել էր արարքը, համապատասխանեցնում էին ՀՀ քրեական օրենսգքի համապատասխան հոդվածին: Իսկ ներկայում առաջանում են հետևալ խնդիրները՝ 1) ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացնում նաև հետաքննիչը այն դեպքում, երբ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր (գործող) օրենսգիրքը նման որոշման տեսակ չի

1 ՄԻԵԴ վճիռը Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործով, կետ 126:

80

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

նախատեսում: Դրա փոխարեն օրենսգիրքը նախատեսում է քննիչի կողմից քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն կազմելու հնարավորություն, այսինքն՝ նոր կարգավորումնեով փոխվել են և' կայացնող մարմինը, և' համապատասխան փաստաթղթի ձևը: 2) Բացի այդ, ԱՀ քրեական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է տալիս քննչական մարմիններին կայացնել մեղադրյալ ներգրավելու մասին որոշում այն դեպքում, երբ ՀՀ քրեական դատավարության նոր (գործող) օրենսգիրքը այդպիսի որոշման փոխարեն նախատեսում է անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելու իրավունք, այն էլ՝ միայն դատախազի համար: Փաստորեն, նմանատիպ խնդիր առկա է նաև այս դեպքում, փոխվել են որոշման անվանումը և այն կայացնող դատավարական սուբյեկտը: 3) Հաջորդիվ, խնդրահարույց է, երբ ընտրվում է ստորագրություն չհեռանալու մասին, խափանման միջոց կամ այլ փաստաթուղթ ճանաչելու մասին որոշում է կայացվում այն պարագայում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգքրում դրա փոխարեն նախատեսված են բացակայելու արգելք խափանման միջոցը և արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշման կայացումը:

Նշված բոլոր դեպքերում հակասություն է առաջանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ժամանակի մեջ գործողության կանոնի հետ, որի համաձայն՝ քրեական վարույթի ընթացքում կիրառվում է սույն օրենսգրքի այն դրույթը, որը գործում է համապատասխան վարութային գործողության կատարման կամ դատավարական ակտի կայացման ժամանակ:

Ի թիվս այլնի, ձեռք բերված ապացույցների թույլատրելիության մասով նույնպես կարող են առաջանալ խնդիրներ, մասնավորապես այն դեպքերում, երբ ԱՀ քննչական և հետաքննչական մարմինները տեղյակ լինելով, որ անձը հանդիսանում է զինծառայող, քրեական գործը չեն փոխանցում ՀՀ իրավասու մարմիններին՝ դրանով իսկ թույլ տալով քննչական ենթակայության խախտումներ: Բացի այդ հանդիպում են դեպքեր, երբ հուլիսի 1-ից հետո ԱՀ քննչական մարմինների կողմից կատարված որոշ քննչական գործողությունների համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով պահանջում են ավելի բարդ ընթացակարգ, օրինակ՝ դատական թույլտվության առկայության պահանջ: Խնդրահարույց են նաև այն իրավիճակները, երբ ապացույցը ձեռք է բերվում այն քննչական գործողության կատարմամբ, որի անվանումը և կատարման կարգը կամ սուբյեկտը որոշակի փոփոխություններ են կրել ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքով:

Խնդիրների լուծումները

Առաջին հերթին պետք է անդրադառնալ ԱՀ հետաքննության մարմնի և ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից կայացվող՝ քրեական գործ հարուցելու և մեղադրյալ ներգրավելու մասին որոշումներին: Եթե դիտարկենք այն տարբերակը, որ ԱՀ հետաքննության մարմինները հուլիսի 1-ից հետո իրավունք չունեն զինծառայողներին վերագրվող հանցանքերով քրեական գործ հարուցել, իսկ քննիչը՝ մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացնել, ապա ստացվում է, որ հուլիսի 1-ից հետո ընդունված այս որոշումների փոխարեն պետք է կազմվի վարույթ նախաձեռնելու մասին նոր արձանագրություն, և ընդունվի քրեական հետապնդում հարուցելու նոր որոշում, իսկ մինչ այդ ընդունված որոշումները պետք է վերացվեն: Սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով՝ հսկող դատախազին վերապահված իրավունքը չի վերաբերում ԱՀ քննիչի և հետաքննիչի կողմից կայացրած որոշումներին, ուստի այս դեպքում անհնար է դառնում քրեական գործ հարուցելու կամ մեղադրյալ ներգրավելու որոշումների վերացումը: Ավելին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված կարգավորումը, համաձայն որի՝ քրեական վարույթի ընթացքում կիրառվում է օրենսգրքի այն դրույթը, որը գործում է համապատասխան վարութային գործողության կատարման կամ դատավարական ակտի կայացման ժամանակ,

81

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

վերաբերում է ՀՀ քրեական վարույթի մասնակիցներին: Իսկ մեր ներկայացրած իրավիճակներում ԱՀ քննչական և հետաքննչական մարմինները գործում են համաձայն ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների: ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է, որ հետաքննության մարմինն իրավունք ունի քրեական գործ հարուցելու (52-րդ հոդվածի, 1-ին մասի 3-րդ կետ), քննիչն էլ մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացնելու (50-րդ հոդվածի 4-րդ մասի 14-րդ կետ), ուստի նրանց կողմից օրենքի որևէ խախում չի կատարվում, և նրանք գործում են համաձայն ԱՀ օրենսդրության: Բացի այդ, վերջիններիս կողմից ընդունված որոշումների արդյունքում անձի սահմանադրական իրավունքերի ոտնահարում, ինչպես նաև ՀՀ քրեական վարույթի սկզբունքների խախտում ևս տեղի չեն ունենում: Հարկ ենք համարում ընդգծել, որ պրակտիկայում մեղադրյալ ներգրավելու մասին որոշման փոխարեն քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելու պատճառը ոչ թե մինչ այդ ապօրինի կայացված որոշումն է, այլ արարքը ԱՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի փոխարեն ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով որակման անհրաժեշտությունը, և իրականում տեղի է ունենում մեղադրանքի փոփոխություն և ոչ՝ առաջին անգամ մեղադրանքի ձևակերպում:

Ձեռքբերված ապացույցների թույլատրելիության հետ կապված պետք է նշել հետևյալը: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապացույցի թույլատրելիությունը որոշվում է այն ձեռք բերելու պահին գործող օրենքով, իսկ մեր դեպքում խնդիրներ առաջանում են, երբ (որոնք պրակտիկայից վերցված դեպքեր են) ապացույցներ ձեռք են բերվում հուլիսի 1-ից հետո: Այսպես, ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ի թիվս այլնի ընդունվում է նաև հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին որոշում: ԱՀ հետաքննության մարմինները, հաշվի չառնելով, որ հանցանքի մասին հաղորդումները ըստ ենթակայության պետք է ուղարկվեն ՀՀ իրավասու մարմնին, որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին, իսկ դրանից հետո ԱՀ քննչական մարմինները ձեռք են բերում մի շարք ապացույցներ: Իսկ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ օրենքի էական խախտմամբ ստացված են համարվում այն տվյալները, որոնք ձեռք են բերվել տվյալ քրեական վարույթն իրականացնելու, համապատասխան ապացուցողական կամ վարութային այլ գործողություն կատարելու իրավասություն չունեցող անձի կողմից: Նույն հոդվածի 2-րդ մասում նշված է, որ օրենքի էական խախտմամբ ստացված տվյալները, ինչպես նաև դրանց հիման վրա կատարված վարութային գործողությունների արդյունքով ձեռք բերված տվյալները ճանաչվում են անթույլատրելի և չեն կարող օգտագործվել որպես ապացույց:

Որպես վերոնշյալ խնդրի լուծում՝ նախատեսում ենք հետևյալը: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-րդ հոդվածի 6-րդ մասում նշված է, որ եթե քրեական վարույթ նախաձեռնած քննիչը, սույն օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, իրավասու չէ նախաքննություն կատարելու, ապա իրավիճակից թելադրվող անհրաժեշտ բոլոր վարութային գործողությունները կատարելուց հետո նա քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրությունն ուղարկում է հսկող դատախազին՝ դրան կցելով վարույթի բոլոր նյութերը: Այս դրույթն ապահովում է նոր սկսված նախաքննության օպերատիվությունը և արդյունավետությունը, ինչպես նաև բացառում է քննչական մարմինների միջև վարույթի ենթակայության

կապակցությամբ հնարավոր քաշքշուկները։ Միաժամանակ, օրենսգրքում առկա այս հատուկ կանոնն ինքնին չեզոքացնում է վարութային գործողությունները ոչ պատշաճ սուբյեկտի կողմից կատարելու, հետևաբար և ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ բոլոր մտավախությունները (Ղուկասյան և

82

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

ուրիշներ 277), և կարծում ենք, որ այս դրույթը վերաբերելի է նաև հետևյալ իրավիճակներին, և ԱՀ քննչական և հետաքննչական մարմինների (հետաքննության փուլում) կատարած քննչական գործողությունները միտված են լինում

նախաքննության համակողմանիության, դրա բնականոն ընթացքի, քննչական գործողություններն օրենքով սահմանված կարգով ու ժամանակին կատարելու ապահովմանը: Որպես օրինակ կարող ենք ներկայացնել հետևալ իրավիճակները: Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջների կամ երթևեկության կանոնների խախտման հետևանքով վթարների դեպքում, երբ մարդու առողջությանը պատճառվում է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մահ, անմիջապես պետք է կատարվեն մի շարք գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, նմուշների ստացում և այլն: Իսկ մարդու առողջության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում պետք է նշանակվի դատաբժշկական փորձաքննություն առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը պարզելու նպատակով: Նշված գործողություններն անհապաղ չկատարելը

հանգեցնելու է հանցագործության հետքերի և հետևանքների կորստի և, մեծ հավանականությամբ, քրեական վարույթի ավարտի: Ուստի, մինչև ՀՀ իրավասու մարմիններին քրեական գործը փոխանցելը պետք է կատարվեն նշված գործողությունները: Սակայն, մեր կարծիքով, սա չպետք է վերաբերի այն

իրավիճակներին, երբ արդեն հետաքննության փուլի ավարտից հետո՝ նախաքննության փուլում, ԱՀ քննչական կոմիտեի քննիչը որոշ քննչական գործողությունների կատարում հանձնարարի հետաքննության մարմնին: Հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ապացուցողական գործողություններ (խոսքը չի վերաբերում գաղտնի քննչական գործողություններին) կատարում է միայն քննիչը, տվյալ դեպքում քրեական գործը ստանալիս քննչական գործողությամբ ստացված տվյալը չի կարող օգտագործվել որպես ապացույց, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից, ըստ հնարավորության, քննչական գործողությունը պետք է կատարվի նորից: Բացի այդ, ի տարբերություն մյուս քննչական գործողությունների, որոնց անվանումները և կատարման կարգը ընդհանուր առմամբ համընկնում են, այլ փաստաթուղթ ճանաչելու մասին որոշման պարագայում (որի կայացումն ըստ էության որևէ անձի իրավունքները չի սահմանափակում) ՀՀ քննչական կոմիտեի քննիչը պետք է դրա փոխարեն արտավարութային փաստաթուղթ ճանաչելու մասին որոշում կայացնի, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն այդ որոշումը կայացնելուց առաջ պարտադիր նախատեսում է նաև այդ փաստաթղթերը զննելու պարտավորություն: Հետաքրքիր է իրավիճակն այն դեպքում, երբ ԱՀ քննչական մարմինների կողմից հուլիսի 1-ից հետո կատարված են լինում քննչական գործողություններ, որոնց կատարման համար նոր ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը պահանջում է դատարանի թույլտվություն, օրինակ՝ թվային խուզարկությունների դեպքում: Նման իրավիճակներ կարող են լինել, երբ որոնվում են համակարգիչներում առկա տեսագրությունները կամ այլ տեղեկատվություն, և վարույթի համար նշանակություն ունեցող տվյալները վերցվում են այլ կրիչի վրա պատճենելու եղանակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապացույցների թույլատրելիությունը որոշվում է այն ձեռք բերելու պահին գործող օրենքով, կարող ենք հավաստել, որ դրանք անթույլատրելի ապացույցներ են համարվելու, ուստի քննչական մարմինները ստիպված են նման դեպքերում նույն տեղեկատվությունը ձեռք բերելու համար նախ դիմել դատարան, ստանալ համապատասխան թույլտվությունը, ապա նոր կատարել քննչական գործողությունները: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ քրեական վարույթի նյութերում մինչ այդ առկա կրիչի տվյալները չեն կարող օգտագործվել:

Ինչ վերաբերում է ընտրված խափանման միջոցների փոփոխությանը, ցանկանում ենք անդրադառնալ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցին: Այսպես, ըստ էության, և' ստորագրություն չհեռանալու մասին, և'

83

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

բացակայելու արգելք խափանման միջոցների նպատակը վարույթն իրականացնող մարմնի հրավերով մեղադրյալի ներկայանալն ապահովելը և խուսափելու միջոցով քրեական վարույթին խոչընդոտելը կանխելն է: Ուստի անհրաժեշտ չէ փոփոխել խափանման միջոցը: Պարզապես պետք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհապաղ որոշումն ուղարկել սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին:

Եզրակացություն

Սույն հոդվածի շրջանակներում կատարված ուսումնասիրության արդյունքում եզրահանգել ենք, որ Արցախում զինծառայողների կողմից կատարված հանցանքների պարագայում ԱՀ հետաքննության մարմնի կողմից քրեական գործ հարուցելու, իսկ ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից մեղադրյալ ներգրավելու որոշում կայացնելու դեպքում, եթե հետագայում քրեական գործն ըստ ենթակայության ՀՀ իրավասու մարմիններին է փոխանցվում, օրենսդրական կամ քրեադատավարական սկզբունքների որևէ խախտում տեղի չի ունենում: Վերլուծել ենք մինչև քրեական գործն ըստ ենթակայության փոխանցելը ապացուցողական գործողությունների կատարման հնարավորությունները և, միևնույն ժամանակ, ձեռք բերված ապացույցների մասով եզրահանգել ենք, որ քրեական գործերն ըստ ենթակայության փոխանցվելու դեպքում այլ փաստաթուղթ ճանաչելու մասին որոշումը պետք է փոխարինվի արտավարութային փաստաթուղթ ճանաչելու վերաբերյալ որոշմամբ:

Ուսումնասիրության արդյունքում նաև եզրահանգել ենք, որ ԱՀ քննչական մարմինների կողմից առանց համապատասխան դատական թույլտվության կատարված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները չեն կարող քրեական վարույթի շրջանակներում օգտագործվել որպես ապացույց, եթե տվյալ քննչական գործողությունների կատարման համար ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը պահանջում է դատական թույլտվության պարտադիր պահանջ: Իսկ ստորագրություն չհեռնալու մասին ընտրված խափանման միջոցի կիրառման դեպքում եկել ենք այն հետևության, որ այն բացակայելու արգելք խափանման միջոցով փոխարինելու կարիք չկա:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. ԱՀ Ազգային ժողով. «ԱՀ քրեական դատավարության օրենսգիրք». http://arlexis.am/DocumentView.aspx?docid=25694:

2. ՀՀ Ազգային ժողով. «ՀՀ քրեական դատավարության

օրենսգիրp».https://www.arlis.am/DocumentView.aspx?DoclD=166538:

3. Ղուկասյան, Հրայր և ուրիշներ. «ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույց». Եվրոպայի խորհուրդ, հուլիս, 2022 թ.

4. Մարդու իրավունքերի եվրոպական դատարան. Գանգատ թիվ 11275/07, Ստրասբուրգ 24 նոյեմբերի 2016թ. Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործով. https://www.moj.am/storage/files/legal_acts/legal_acts_8947388325861_CASE_OF_MU RADYAN_v_ARMENIA_ARM.pdf:

WORKS CITED

1. AH Azgayin jhoghov. «AH qreakan datavarut'yan o'rensgirq»: [The Parliament of the Republic of Artsakh. «The Criminal Proceeding Code of The Republic of Artsakh»] (in Armenian)

84

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

2. HH Azgayin jhoghov. «HH qreakan datavarut'yan o'rensgirq»: [The Parliament of the Republic of Armenia. «The Criminal Proceeding Code of The Republic of Armenia»] (in Armenian)

3. Ghukasyan Hrayr ev urishner (and others). «HH qreakan datavarut'yan nor o'rensgrqi hayecakargayin luc'umneri, norararakan motecumneri ev himnakan institutneri meknabanman gorc'nakan ughecuyc». Evropayi xorhurd, hulis, 2022 t'.: [A Practical Guide of Conceptual Solutions, Innovative Approaches and Main Institutes on the New Criminal Proceeding Code of the Republic of Armenia] 2022 (in Armenian)

4. Mardu iravunqeri evropakan dataran. Gangat t'iv 11275/07, Strasburg 24 noyemberi 2016t'. Muradyann y'nddem Hayastani gorc'ov. [European Court of Human Rights, application no. 11275/07, Strasbourg, Case of Muradyan vs Armenia, 24 November 2016]

THE COOPERATION BETWEEN CRIMINAL CODES OF THE REPUBLIC OF ARMENIA AND REPUBLIC OF ARTSAKH IN CASES OF CRIMES SERVICEMEN COMMIT IN ARTSAKH

KARAPET SMBATYAN

The Republic of Armenia,

Military Prosecutor’s office, Garrison N2, prosecutor,

Martakert, the Republic of Artsakh

As we know The Parliament of the Republic of Armenia adopted the new Criminal Proceeding Code in July 2022. Meanwhile the Criminal Proceeding code adopted in 2008 still operates in the Republic of Artsakh. Considering that it is unknown when the aforementioned code, which would correspond to the code in force in Armenia and which will solve the problems that exist in practice in the case of crimes committed by military personnel will be adopted in the Republic of Artsakh we consider it relevant to address some of the problems that have arisen at the present time, and we aim to show in practice a number of ways to overcome them and prevent the incorrect application of criminal procedural norms by law enforcement officers

The task of the work is to present in as much detail as possible the legal deadlocks that arise in the case of crimes committed by military personnel, to show the negative consequences arising from them in situations of initiation of a criminal case by the relevant authorities of the Republic of Artsakh, involvement of the accused, investigative actions, selection of preventive measures and transfer of the criminal case to the competent authorities of the Republic of Armenia.

The work is written on the basis of presentation of current issues and legal comparative analysis.

We think that we have managed to present the current issues related to the interaction of the criminal procedure codes of the Republic of Armenia and the Republic of Artsakh. We also believe that until the adoption of the new criminal procedure agenda in Artsakh, we should be guided by the rules mentioned in the article.

Key words: servicemen, The Criminal Proceeding Code of The Republic of Armenia, The Criminal Proceeding Code of The Republic of Artsakh, charge as an accused, investigative action, preventive measure, admissibility of evidence.

85

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

ВЗОИМОДЕЙСТВИЕ УГОЛОВНО-ПРОЦЕСУАЛЬНЫХ КОДЕКСОВ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ И РЕСПУБЛИКИ АРЦАХ В СЛУЧАЕ ПРЕСТУПЛЕНИЙ В АРЦАХЕ

КАРАПЕТ СМБАТЯАН

Прокурор военной прокуратуры второго горнизона Республики Армения, г. Мартакерт, Республика Арцах

Как известно, новый уголовно-процесуальный кодекс, принятый национальным собранием Республики Армения, вошёл в силу 1 июля 2022 года. В то же время в республике Арцах продолжает действовать уголовно-процесуальный кодекс НКР, принятый в 2008 году.

Учитывая, что неизвестно, когда в республике Арцах будет принят вышеупомянутый кодекс, который бы соответсвовал кодексу, действующему в Армении и тем самым прояснял существующие в практике проблемы в составе преступлении совершенных со стороны военнослужощих, считаем своевременным обратить внимание на некоторые выявленные проблемы с целью показать на практике ряд способов их преодоления и предотвратить неверное оперирование уголовно-процесуальными нормами со стороны носителей правопорядка.

Задачей исследования является по возможности подробно дать представление о возникших юридических тупиках в раследовании преступлений, совершенних со стороны военнослужощих, указывая на негативные последствия, вытекающие из следующих ситуаций: при возбуждении уголовного дела со стороны соответствующих органов АР, при привлечении виновного, в процессе следственного расследования, при выборе меры присечения и при передаче уголовного дела компетентным органам республики Армения.

Работа изложена на основе прояснения первостепенных проблем и анализа сравнительного правоведения.

Представляется, что нам удалось представить приоритетные проблемы взаимодействия уголовно-процесуальный кодексов Республики Армении и Республики Арцаха и, по нашему мнению, возможно руководствоваться указанными правилами до принятия в Арцахе нового кодекса.

Ключевые слова: военнослужащие, Уголовно-процесуальный кодекс

Республики Армения, Уголовно-процесуальный кодекс Республики Арцах, привлечь в качестве обвиняемого, следсцтвенное действие, мера пресечения, допустимость доказательств.

86

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.