Научная статья на тему 'ՆՇԱՆԱՎՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ. ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆ'

ՆՇԱՆԱՎՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ. ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
63
3
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Մեծն Շահեն / Արցախի մելիք / Գյուլիստան / Շահումյան / Զինավոր / պահածոների գործարան / Հյուսիսային Արցախ / Միութենական մամուլ / պարտիզանական կռիվներ / հատուկ նշանակության ջոկատ / եղերական մահ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Մինասյան Էդիկ

Հոդվածում ներկայացված է Արցախյան ազատամարտի նշանավոր զորավար, Արցախի հերոս Շահեն Զինավորի Մեղրյանի ազգային-պետական ու ռազմահայրենասիրական գործունեությունը։ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետն ավարտելուց հետո նա վերադարձավ հայրենի գյուղ և աշխատանքի շնորհիվ հասավ տարբեր պաշտոնների։ Նա առաջիններից էր, ով հասկացավ, որ առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել շրջանը, և կազմակերպեց ու ղեկավարեց զինված ջոկատները՝ դառնալով շրջանի ինքնապաշտպանության ղեկավարը։ Փաստերի համակողմանի վերլուծությամբ ներկայացված է Շահենի ղեկավարությամբ կազմակերպված հակահարձակումը, որի արդյունքում 1991 թ․ սեպտեմբերին ազատագրվեցին Բոզլուխ և Մանաշիդ գյուղերը, մաքրվեց Թոդան ադրբեջանական գյուղը։ Ցույց են տրված Խորհրդային բանակի և ադրբեջանական օմոնի օգնությամբ Շահումյանի շրջանի գրավումը և թշնամու դեմ անհավասար մարտերը, Շահենի ղեկավարությամբ բնակչության անվնաս դուրսբերումը ռազմական գոտուց։ Համապատասխան փաստերի մեկնաբանմամբ հերքվում են Շահենի նկատմամբ մեղադրանքները, որոնց անհիմն լինելը նա ապացուցեց իր հետագա հերոսական գործունեությամբ։ Նա չհեռացավ Արցախից, մնաց և շարունակեց պարտիզանական կռիվը հարազատ աշխարհի ազատագրության համար։ Ներկայացվում են Շահենի ղեկավարությամբ 1992 թ․ վերջերին և 1993 թ․ սկզբներին մղված հերոսամարտերի արդյունքում Մարտակերտի մի շարք գյուղերի ազատագրումը և հայրենի Շահումյանի ազատագրման նախապատ-րաստական աշխատանքները։ Ցույց է տրվում, թե ինչպես է հայդուկապետը զոհվում Արցախի երկնքում իր մարտական ընկերների հետ։ Ընդգծվում է հրամանատարի՝ հայրենի հողում անմահանալու փաստը։ Նրա կերպարը սերունդներին հայրենասիրական ոգով դաստիարակելու լավագույն միջոց է։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE PROMINENT NATIONAL FIGURE AND MILITARY COMMANDER: SHAHEN MEGHRYAN

The article presents the life, state and military patriotic activities of a great patriot, national figure, a prominent figure of the Artsakh Liberation War, a hero of Artsakh Shahen Z. Meghryan. His character traits inherited from the Melik dynasty of Gulistan are emphasized: a comprehensively developed strong personality, communicative and strong, sincere, honest, with lively temperament and optimistic, caring, very practical, qualities typical to a leader. It was no coincidence that he became the military-political leader and organizer of the economic life of Shahumyan District. He devoted his life to the district and village. After graduating from the Faculty of Economics of YSU, he returned to his native village, started his professional career from the position of an economist and reached to the position of the first secretary of the regional committee, the director of the canning factory, the head of the agro-industry department, the chairman of the executive committee and the first secretary of the party district committee...The article presents the life, state and military patriotic activities of a great patriot, national figure, a prominent figure of the Artsakh Liberation War, a hero of Artsakh Shahen Z. Meghryan. His character traits inherited from the Melik dynasty of Gulistan are emphasized: a comprehensively developed strong personality, communicative and strong, sincere, honest, with lively temperament and optimistic, caring, very practical, qualities typical to a leader. It was no coincidence that he became the military-political leader and organizer of the economic life of Shahumyan District. He devoted his life to the district and village. After graduating from the Faculty of Economics of YSU, he returned to his native village, started his professional career from the position of an economist and reached to the position of the first secretary of the regional committee, the director of the canning factory, the head of the agro-industry department, the chairman of the executive committee and the first secretary of the party district committee. He was one of the first who understood that it is impossible to defend the district without combat units and organized and led the armed units, becoming the head and leader of the self-defense of the district. A comprehensive analysis of the facts presents the counterattack organized under Shahen’s leadership, thanks to which in September of 1991, the villages of Bozlukh and Manashid were liberated and the Azeri village of Todan was cleared. The capture of the Shahumyan District with the help of the Soviet Army and the Azerbaijani OMON (Special Purpose Mobile Unit) and the unequal battles against the enemy, the withdrawal of the population from the military zone without losses under the leadership of Shahen are shown. By interpreting the relevant facts, rumors, and false accusations against Shahen Meghryan are revealed, the groundless and fabricated nature of which he proved with his subsequent heroic activities. Like many others, he did not leave Artsakh in those days, but stayed and continued the partisan battles for the liberation of his native land. The liberation of several Martakert villages because of the heroic battles led by Shahen at the end of 1992 and the beginning of 1993 and his preparations for the liberation of his native Shahumyan are presented. At the end, the death of Shahen in the sky of Artsakh with his brothers in arms is shown. The fact of immortality of the military commander and a great patriot in his native land is emphasized. His image is the best way to educate the generations in a patriotic spirit.

Текст научной работы на тему «ՆՇԱՆԱՎՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ. ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 4(15), 2022

ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ, ARTSAKH HEROES, ГЕРОИ АРЦАХА

ՆՇԱՆԱՎՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆ ՈՒ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ. ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆ*

ՀՏԴ 93/94 DOI: 10.52063/25792652-2022.4.15-9

Նվիրվում է Մեծն Շահենի (Շահեն Մեղրյանի) 70-ամյակին

ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն eminasyan@ysu.am

«Հայրենիքն է շնորհում մարդուն' հպարտանքներից ամենաարդարը, ցավերից ամենախորը, պաշտամունքներից ամենաանխառնը,

մահերից ամենասուրբը»։

Գարեգին Նժդեհ

Հոդվածում ներկայացված է Արցախյան ազատամարտի նշանավոր զորավար, Արցախի հերոս Շահեն Զինավորի Մեղրյանի ազգային-պետական ու ռազմահայրենասիրական գործունեությունը։ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետն ավարտելուց հետո նա վերադարձավ հայրենի գյուղ և աշխատանքի շնորհիվ հասավ տարբեր պաշտոնների։ Նա առաջիններից էր, ով հասկացավ, որ առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել շրջանը, և կազմակերպեց ու ղեկավարեց զինված ջոկատները՝ դառնալով շրջանի ինքնապաշտպանության ղեկավարը։ Փաստերի համակողմանի վերլուծությամբ ներկայացված է Շահենի ղեկավարությամբ կազմակերպված հակահարձակումը, որի արդյունքում 1991 թ. սեպտեմբերին ազատագրվեցին Բոզյուխ և Մանաշիդ գյուղերը, մաքրվեց Թոդան ադրբեջանական գյուղը։ Ցույց են տրված Խորհրդային բանակի և ադրբեջանական օմոնի օգնությամբ Շահումյանի շրջանի գրավումը և թշնամու դեմ անհավասար մարտերը, Շահենի ղեկավարությամբ բնակչության անվնաս դուրսբերումը ռազմական գոտուց։ Համապատասխան փաստերի մեկնաբանմամբ հերքվում են Շահենի նկատմամբ մեղադրանքները, որոնց անհիմն լինելը նա ապացուցեց իր հետագա հերոսական գործունեությամբ։ Նա չհեռացավ Արցախից, մնաց և շարունակեց պարտիզանական կռիվը հարազատ աշխարհի ազատագրության համար։ Ներկայացվում են Շահենի ղեկավարությամբ 1992 թ. վերջերին և 1993 թ. սկզբներին մղված հերոսամարտերի արդյունքում Մարտակերտի մի շարք գյուղերի ազատագրումը և հայրենի Շահումյանի ազատագրման նախապատ-

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 30.12.2022թ.:

է 05.12.2022թ., գրախոսվել' 21.12.2022թ.,

տպագրության

9

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

րաստական աշխատանքները: Ցույց է տրվում, թե ինչպես է հայդուկապետը զոհվում Արցախի երկնքում իր մարտական ընկերների հետ։ Ընդգծվում է հրամանատարի՝ հայրենի հողում անմահանալու փաստը։ Նրա կերպարը սերունդներին հայրենասիրական ոգով դաստիարակելու լավագույն միջոց է։

Հիմնաբառեր' Մեծն Շահեն, Արցախի մելիք, Գյուլիստան, Շահումյան, Զինավոր, պահածոների գործարան, Հյուսիսային Արցախ, Միութենական մամուլ, պարտիզանական կռիվներ, հատուկ նշանակության ջոկատ, եղերական մահ։

Ներածություն

Արցախի հերոս Շահեն Զինավորի Մեղրյանը շնորհաշատ անհատականություն էր, որի անունը ոսկե տառերով գրվեց 20-րդ դարավերջի արցախյան ազատագրական պատերազմի հերոսական պատմության մեջ։ Սերված լինելով Գյուլիստանի մելիքների ազնվականական գերդաստանից, ծնված տոհմիկ գյուղացու ընտանիքում՝ նա դեռևս 1980-ական թթ. վերջերից արցախյան ազատագրական պայքարի մեջ մտավ և տարիների անձնուրաց մաքառումներով նվաճեց ժողովրդի վստահությունն ու հարգանքը։

Բազմաթիվ հուշագիրներ վկայում են, որ Շահեն Մեղրյանն իր

բարոյահոգեբանական նկարագրով, պահվածքով ու վարքով շատ էր հիշեցնում Արցախի մելիքներին։ «Համակողմանի զարգացած հզոր անհատականություն, հաղորդասեր և տիրական, բայց ո'չ քմահաճորեն իր կամքը թելադրող, հեշտությամբ էր թափանցում մարդկանց հոգեվիճակի մեջ, բնությունից աչքի էր ընկնում նուրբ դիվանագիտությամբ, միաժամանակ լինելով միանգամայն անկեղծ։ Օժտված էր ներհուն խոհականությամբ և աշխույժ խառնվածքով, աննկուն էր, ուներ լավատես բնավորություն, նպատակամետ էր և հույժ գործնական։ Բոլոր պարագաներին ինքն էր անում այն ամենն, ինչ ուրիշները հաճույքով այլոց վրա կբարդեին։ Այս և այլ հատկանիշների շնորհիվ նա կարճ ժամանակում հայտնվում է համընդհանուր ուշադրության կենտրոնում և իր կամքից անկախ, կարծես ժառանգաբար հանձն է առնում Շահումյանի շրջանի թե' ռազմաքաղաքական առաջնորդությունը և թե' տնտեսական կյանքի կազմակերպումը»,- գրում է Աշոտ Պետրոսյանը իր «Մեծ Շահեն» գրքում (Պետրոսյան 5)։

Բնիկ գյուլիստանցի Մեղրյանների գերդաստանի արմատները հասնում են դարերի խորքը։ Դեռևս 18-րդ դարում Մելիք Աբովի ղեկավարությամբ այդ տոհմի քաջ հեծյալները մասնակցել են իրենց աշխարհի պաշտպանության մարտերին և հալածել թշնամուն իրենց երկրի սահմաններից շատ հեռու։ Աշխատասեր և արի մարդիկ լինելով՝ Մեդրյանները պատվախնդիր և անմնացորդ նվիրված են եղել իրենց հողին ու ջրին։

Պատմությանը հայտի է, որ 18-րդ դարավերջին ճակատագրի ու թշնամիների չարություններից դառնացած Գյուլիստանի Մելիք Աբովն իր ժողովրդի հետ հեռանում է հայրենիքից։ Մարդիկ չեն դիմանում շարունակվող թուրքական և այլ ասպատակություններին, դրանց ուղեկցող սովին ու համաճարակին և ստիպված հեռանում են հարազատ վայրերից՝ ապաստան գտնելով օտար աշխարհում' Վրաստանում։ Գյուլիստանը դատարկվում է։ Գյուղից հեռանում է նաև Մեղրին' իմաստուն ու քաջ մարդը, որին ճանաչում ու հարգում էր Մելիքը։ Ի տարբերություն Մելիք Աբովի՝ նա, հավաքելով իր գերդաստանը, տեղափոխվեց գյուղից քիչ հեռու՝ անտառի խորքը, չհեռացավ իր սիրած բնաշխարհից՝ համոզված լինելով, որ հարազատ անտառները կպաշտպանեն իրենց թշնամիներից։

10

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

Ազնվական ծագում ունեցող, հողերի ու անասունների տեր Մեղրին շուրջ տասը տարի ապրեց մեկուսացված, ազատ ու ինքնիշխան՝ ապավինելով իր անտառներին ու լեռներին, իսկ թուրքերը երկար ժամանակ չանհանգստացրին նրան։ Մեղրին ապրեց դժվարությամբ, դիմացավ փորձություններին ու չլքեց հայրենիքը։ Շուտով Վրաստանում ապաստանած նրա հայրենակիցները վերադարձան, դուրս քշեցին թուրքերին իրենց աշխարհից ու շարունակեցին ապրել։ Մեղրին իր որդիների հետ մասնակցեց ազատագրական պատերազմին, վերադարձավ գյուղ և բնակվեց իր հին տանը։ Այս քաջ մարդուց սկիզբ առան Մեղրյանները։ Նրա Վերդի որդին հոր նման ապրեց Գյուլիստանում բարձր պահելով գերդաստանի անունը, իսկ վերջինիս Պողոս որդին շարունակեց պապի պայքարը հայրենիքը կանգուն պահելու համար։ Պողոսի որդի Զինավորը՝ առյուծասիրտ Մեղրիի ծոռը, գերազանցեց իր բոլոր նախորդներին՝ հայ ժողովրդի արցախյան ազատագրական պայքարին տալով Շահեն որդուն, ով իր անկոտրում ու ազատասեր պապի նման կանգնեց հայրենիքի պաշտպանության առաջին շարքերում' մինչև վերջ տանելով իր ժողովրդի հերոսական պայքարը։ Ահա այս բնիկ գյուլիստանցու ազնվատոհմիկ, բազմանդամ ընտանիքում 1952 թ. հունվարի 3-ին Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում ծնվեց Շահեն Զինավորի Մեդրյանը։

Շահենի հայրը' Զինավորը, և մայրը' Մարգուշ Խաչատրյանը, ստեղծել էին բազմանդամ ընտանիք' 11 երեխա' չորս դուստր' Էմմա, Իրինա, Ժենյա, Սոնա, և յոթ որդի' Արտուշ, Կառլեն, Յուրա, Ալեքսանդր, Շահեն, Պետրոս և Պողոս։ Շահենը, լինելով ընտանիքի 9-րդ զավակը, իսկ տղաներից' 5-րդը, մեծացել էր աշխատասեր և հոգատար ծնողների սիրո և հարգանքի ջերմագին ընտանեական մթնոլորտում։ Շահենի հայրը' Զինավոր դային, ոչ միայն Շահենենց ընտանիքի, այլև Մեղրյանների ամբողջ ազգատոհմի Ապան էր։ Նա ամբողջ գյուղի հեղինակությունն էր նաև գավառի սահմաններում։ Նա եղել էր Թարթառի հովտում ոչխարաբուծական ֆերմայի վարիչ, մեծ հեղինակություն էր վայելում ոչ միայն հայկական, այլև թաթարաբնակ գյուղերում, որը պայմանավորված էր թուրքերի հետ մշտական շփման մեջ լինելու հանգամանքով։ Նա ընտանիքում խստապահանջ էր ու ավանդապահ։ Շահենը, ընդունելով Ապայի սահմանած ընտանեական խստության անհրաժեշտությունը, երբեք չէր

ընդդիամանում նրան կամ առարկում հոր ասածները։ Նրա մասին ասում էր. «Մեր Ապան, Մեր Ստալինը անհոգի բռնակալ չէ, այլ կարգապահության մուրճ, որի «հարվածների» տակ կոփվում, պողպատ էին դառնում որդիները, որոնք բնածին ռազմիկներ են և դուստրերը, որոնք բարեհոգի հայուհիներ են, ամենքը միասին հայրենապաշտների բույլ» (Պետրոսյան 87):

Չնայած Շահենի հայրը դպրոց չէր գնացել, սակայն կյանքի ընթացքում հանգամանքների բերումով միշտ դրսևորել էր իր մտքի բնական, հմայիչ զորությունն ու խելացիությունը։ Հանրության մեջ բարձր դիրք ու հեղինակություն ունեցող որդիները, և հատկապես Շահենը, Ապայի հետ խորհրդակցելու, նրան բախտորոշ պահերին մշտապես տեսնելու անհրաժեշտություն են զգացել։ Շահենը հասակ էր առել հոգատար մոր, «Հերոսուհի մայր» կոչմանն արժանացած Մարգուշ մայրիկի' Այայի բարեխնամ հոգածության ներքո։ Այան արտակարգ կին էր, հոգատար մայր, ով կարողանում էր ամեն ծանրություն տանել։ «Հայաստանից եկող տղաների սնունդը, ճաշը ևս նա էր պատրաստում,- ասում էր Շահենը, երբ նրանք իջևանում էին Գյուլիստանում։ Այան էր ամեն ինչ կարգավորում և կարգադրում» (Պետրոսյան 91)։ Նման հայրենասեր, հոգատար ու աշխատասեր ծնողների դաստիարակության շնորհիվ այս բազմանդամ ընտանիքի զավականերն էլ իրենց արժանի տեղը գրավեցին հասարակական կյանքում, իսկ որդիներից երկուսը' Պողոսն ու Պետրոսը, իրենց նվիրեցին հայոց ազատագրական պայքարին։ Արցախյան ազատամարտի տարիներին մշտապես եղան Շահենի կողքին։

11

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

Ուսումնառության տարիները

1959 թ. Շահենը հաճախեց Գյուլիստանի դպրոցի առաջին դասարան: Ուսման գերազանցիկ էր։ Նա առանձնակի հակվածություն ուներ հումանիտար առարկաների, հատկապես Հայոց պատմության ու հայ գրականության հանդեպ։ Սիրում էր գեղարվեստական գրականություն և կարդացել էր դպրոցի և գյուղի գրադարանի գրքերը։ Աչքի էր ընկել հասարակական աշխատանքներում։ Նրա ղեկավարած աշակերտական արտադրական բրիգադը շրջանում ճանաչվել էր լավագույնը, որի համար նրան զբոսաշրջային ուղեգրով ուղարկել էին Մոսկվա։ Շահեն Մեղրյանի վրա իր դրական ներգործությունն է ունեցել Հայոց պատմության ուսուցիչ Բենիկ Ղոււյանը, ով այդ տասնամյակներն այն եզակի մտավորականներից էր, ով բարձրագույն կրթություն էր ստացել ոչ թե Ադրբեջանում, այլ Երևանում՝ Մանկավարժական ինստիտուտում։ Այնտեղից Բենիկ Ղոււյանը Գյուլիստան էր վերադարձել ազգային արժեքներով, աշակերտներին դաստիարակելու ձգտումով, որն էլ պիտի անխուսափելիորեն իր բարի պտուղները տար։ Կարևոր էր նաև Շահենի դասղեկ Մեժլում Բալայանի դերը։ Շահենի առաջին ուսուցիչը բնաշխարհի սիրահար, անվանի որսորդ էր, որը մանկությունից բաց գրքի նման կարդում էր հայրենի բնությունը, քաջածանոթ էր շրջակա սրբավայրերին, որոնք նրա համար ուխտատեղի էին։ Շահենը հենց առաջին դասարանից իր վառ անհատականությամբ, շնորհներով ու բնավորությամբ, հատկապես կարգապահությամբ, ընդունակությամբ, աչքաբացությամբ, գերազանց առաջադիմությամբ, ծանոթների, համադասարանցիների, ընկերների ու բարեկամ հարազատների նկատմամբ հոգատարությամբ և ուշադրությամբ գրավել էր ուսուցչի ուշադրությունը։ Սիրված մանկավարժը աշակերտների հետ հաճախ լինում էր շրջակա անտառներում, կազմակերպում ուխտագնացություն դեպի հնավայրերն ու սրբավայրերը, որոնց ընթացքում աշակերտները շատ բան էին սովորում ազգային պատմությունից, տոգորվում հայրենապաշտությամբ։ Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Շահեն Մեղրյանը 1970 թ. ընդունվում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։ Որպես ուսանող՝ Շահեն Մեղրյանը լավագույնն էր, քանզի տաղանդավոր էր, արագորեն ընկալում էր, հեշտությամբ յուրացնում, հիանալի մտապահում, ոչ թե նույնությամբ պատասխանում բարձր թվանշաններ ստանալու միտումով, այլ իսկապես ճանաչելու, իմանալու նպատակադրումով։ Շահենը ուսանողական տարիներին ձեռք բերեց լավագույն ընկերներ, որոնցից էր երևանաբնակ Կարենը, որի հետ ընկերություն, մտերմությունը սկսվել էր առաջին կուրսից և շարունակվել մինչև Շահենի մահը։ Շահենի հավատարիմ ընկերներից էր նաև Գագիկ Բալասանյանը, որը դարձավ նրա կնքահայրը։ Այդ ընկերների մասին Շահենը ասում էր «Մեր հարաբերությունները շատ հետաքրքրական էին յուրօրինակ, շատ անկեղծ, և չի եղել մի պահ, մի դեպք, երբ մեզանից մեկը որևէ հարցում վիրավորված կամ անհարմար զգացած լինի» (Պետրոսյան 106)։ Պատերազմի տարիներին գործի էր դրվել Շահենի շրջապատի ողջ կարողությունը։ Կարենը և իրենց շրջապատը ազատագրական պայքարի ելած շահումյանցիներին լուրջ օգնություն են ցուցաբերել։ «Ես անկեղծորեն պիտի ասեմ,- ընդգծում է Կարենը,- որ անձամբ իմ ջանքերս, գործերը, որ արել եմ, առավել մեծ չափով կապված են այն հանգամանքի հետ, որ Շահումյանում առաջնորդը եղել է Շահենը։ Եթե մեկ ուրիշը լիներ, բնականաբար իմ գործունեությունը խթանող գործոն չէր լինի» (Պետրոսյան 107):

Պատահական չէ, որ ընկերների ջանքերի գնով, երբ Տերյան փողոցում Շահենին բնակարան հատկացրին, կինն ու երեխաները այնտեղ էին, իսկ նա, ուղղաթիռից իջնելով, առաջինը դիմում է իր ընկերներին՝ Կարենին և Գագիկին, և նրանց կանանց հետ առաջին անգամ մտնում են իր բնակարանը։

Շահենը Մեղրյանը 1975 թ. ավարտել է ԵՊՀ-ն ու ուսումնառության տարիներին հիմնավոր գիտելիքներ և մեծ փորձ ձեռք բերած՝ կարող էր ուսումը շարունակել

12

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

ասպիրանտուրայում, տեղավորվել պաշտոնի պետական կառույցներում,

անվտանգության համակարգում, որը նրան առաջարկվել էր: Այն հնարավորություն կտար նրան արագորեն լուծել իր ընտանիքի ու տնտեսության հարցերը, սակայն նա մերժում է այդ ամենը։ Շահենը բարձրաձայն հայտարարեց. «Չէ', ես պետք եմ իմ շրջանին, իմ գյուղին»։

Աշխատանքային գործունեությունը

Համալսարանը ավարտելուց հետո Շահենը վերադարձավ ծննդավայր։ Շահումյանում նա աշխատանքի անցավ հանրային տնտեսությունում որպես տնտեսագետ։ Սիրում էր իր աշխատանքը, հողը, տնտեսության մարդկանց ու ամեն գնով աշխատում էր օգտակար լինել նրանց։ Նրա անձնուրաց, ազգաշահ նպատակադրումով կատարած աշխատանքը աննկատ մնալ չէր կարող։ Որպես խոստումնալից ու լուրջ տնտեսագետի՝ նրան հարգում էր Գյուլիստանի և շրջանի ղեկավարությունը, հաշվի էր առնում նրա կարծիքը։ Որպես լավ տնտեսագետ՝ նա ճանաչում է գտնում Բաքվում։ Այդ տարիներին Շահենը Ադրբեջանի երիտասարդության պատվիրակության կազմում մեկնում է Բուլղարիա, որտեղ էլ Պլովդիվ քաղաքում՝ Անդրանիկ Զորավարի հուշարձանի մոտ, ծածուկ պահելով կիսանդրու ազգային և անվանական պատկանելիությունը, առաջարկում է խմբին նկարվել հուշարձանի մոտ։ Երբ պատվիրակությունը վերադառնում է Բաքու, հայտնի է դառնում իրողությունը, որ ադրբեջանցիները նկարահանվել են իրենց ոխերիմ թշնամու արձանի մոտ։ Այդ իրողությունն առիթ է դառնում, որպեսզի Բաքվում նրան անվանեն Դաշնակ Շահեն։ Աշխատանքի երրորդ տարում նա ամուսնացավ Ղարաչինարից Ստելլայի հետ, ում տեսել ու սիրահարվել էր դեռևս դպրոցական օյիմպիադայի օրերից։ Ստելլան քիմիկոս-ճարտարագետի մասնագիտությամբ աշխատում էր Երևանում։ Նրանց պսակադրությունը կատարվում է 1977 թ. արցախյան ծեսով ու ավանդույթներով։ Ջերմ սիրո վրա հենված այս նորաստեղծ ընտանիքը ազգին պարգևեց երեք զավակ՝ Լուսինեին, Լիլիթին և Զինավորին։ Շահեն Մեղրյանի կինը և զավակները գյուղը չլքեցին, տաքուկ անկյուններ չփնտրեցին, կրեցին բոլոր տառապանքները և միայն բռնագաղթի դառը օրերին բոլորի հետ միասին դուրս եկան շրջանից։ Շահումյանի կուսշրջկոմը, հաշվի առնելով Շահեն Մեղրյանի արգասաբեր և նվիրական աշխատանքը, կազմակերպական կարողությունը և այլ առաքինություններ, նրան երաշխավորեց որպես շրջանի կոմերիտմիության ատաջին քարտուղար։ Այստեղ նա ծանրաբեռնվեց հանրային պարտականություններով։ Անսահման նվիրումով Շահենն աշխատեց երիտասարդության հետ։ Դպրոցական աղմկոտ, բայց հետաքրքիր կյանք, ազգային մշակույթ, հավաքներ, երգ-տոնահանդեսներ, հանդիպումներ անվանի ու քիչ հայտնի մարդկանց հետ, խանդավառ զեկույցներ երիտասարդական արտադրական բրիգադների առաջադրանքների կատարման մասին և այլն. Շահենը կարողանում է իր գործունեության ծավալներն ու շրջանակները ընդարձակել, կապեր հաստատել նույնիսկ Ուկրաինայի և Ռուսաստանի մի քանի բնակավայրերի հետ, որտեղ կռվել և նահատակվել էին խիզախ հայորդիներ, Խորհրդային Միության հերոսներ գյուլիստանցի գվարդիայի կապիտան Գարեգին Բալայանը և ավագ լեյտենանտ Սերգեյ Օհանյանը։ Շահեն Մեղրյանի հրավերով հերոսների ծննդավայրեր այցելեցին Ուկրաինայի Պիտերասլավլ քաղաքի և Դոնի Ռոստովի Մյասնիկյանի շրջանի ներկայացուցիչները, փոխադարձ այցելություններ կազմակերպվեցին հերոսների զոհված վայրերը։ Շուտով՝ 1981 թ., Շահենը նոր նշանակում ստացավ, ստանձնեց շրջանի պահածոների գործարանի տնօրենի պաշտոնը։ Երիտասարդ, եռանդուն տնօրենը մի քանի տարում փոքրիկ գործարանը դարձրեց սննդափորձարարական

13

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

խոշոր կոմբինատ, որի բարձրորակ արտադրանքի մասին շատ շուտով իմացան հանրապետությունում ու նրա սահմաններից դուրս:

Կոմբինատը առաջնակարգ սարքավորումներ էր ստանում, բարձրացնում էր աշխատանքի արտադրողականությունը։ Կոմբինատը գյուղատնտեսական հումք էր ստանում նաև հարևան շրջաններից։ Կոմբինատի տնօրենի անձնական հմայքը, օրինականության պահպանումը, հոգատարությունը մարդկանց նկատմամբ մեծապես օգնեցին, որպ նրան հավատան ու վստահեն։ Գործընկերները տեղում և հանրապետությունում մեծ հարգանքով էին խոսում նրա մասին։ Ադրբեջանցիները նրան անվանում էին «Շահեն Մուալիմ», «Շահեն ուսուցիչ», ով նրանց մեջ ամենապահանջված մարդն էր (Նանագողյան 31)։

Յոթ տարի անց՝ 1988 թ., նա նշանակվեց շրջանի ագրոարդյունաբերության վարչության պետ մինչև 1991 թ., ապա 1991-1992 թթ. մինչև շրջանի անկումը շրջանի գործկոմի նախագահն էր, կուսշրջկոմի առաջին քարտուղարը։ Շահեն Մեղրյանի մարտական ուղին սկսվեց 1988 թ.։ Այն ժամանակ Շահենը առաջիններից էր, ով զգաց, թե առանց մարտական ջոկատների անհար է պաշտպանել շրջանը, և սկսեց կազմակերպել զինված ջոկատներ։ Դարձավ շրջանի ինքնապաշտպանության փաստացի ղեկավարը։ Շահեն Մեղրյանը 1988 թ. սկսած, կապ ունենալով Արցախյան շարժման ՀՀ և ԼՂՀ գործիչների հետ, հարկ եղած դեպքում բողոքի հեռագրեր էր ուղարկում ԽՍՀ նախագահ Մ. Գորբաչովին և ՌԽՖՍՀ նախագահ Բ. Ելցինին։

1988 թ., երբ հայտնի դարձավ, որ ԼՂԻՄ-ը պահանջում է մարզը միացնել Հայկական ԽՍՀ-ին, նույնպիսի պահանջ առաջադրեցին շահումյանցիները Շահումյանը ԼՂԻՄ-ի հետ միավորելու համար։ 1988 թ. փետրվարի 20-ի ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման չորրորդ նստաշրջանի պատմական որոշումից հետո՝ մարտին, շահումյանցիների մի փոքրիկ պատվիրակություն (շրջգործկոմի նախագահ Արթուր Սառաջյանը, պահածոների գործարանի տնօրեն Շահեն Մեղրյանը) գաղտնի մեկնեց Ստեփանակերտ, հանդիպումներ ունեցավ մարզի գործիչների հետ (Հենրիկ Պողոսյան, Արկադի Մանուչարով), որոնք խորհուրդ տվեցին Շահումյանի շրջանում և Գետաշենի ենթաշրջանում սպասողական դիրք գրավել, կրքեր չբորբոքել։ Երկրորդ հանդիպումը նույնպես նույն արդյունքն ունեցավ։ Պատմաբան Կիմ Ղահրամանյանի բնութագրմամբ՝ ԼՂԻՄ-ում չէին ուզում Շահումյանի հարցով զբաղվել (Ղահրամանյան 51)։

Դրանից հետո Շահումյանի հարցով սկսեցին գաղտնի ստորագրություններ հավաքել ԼՂԻՄ-ի հետ միավորվելու համար՝ անկախ նրա հետագա ճակատագրից։ Այդ ստորագրությունները Ստեփանակերտ հասցրին Շահեն Մեղրյանը, Արթուր Սառաջյանը և Վալերի Բալայանը, որոնք դրանք ներկայացրին Հենրիկ Պողոսյանին և Մոսկվայի ներկայացուցիչ Արկադի Վոլսկուն։

1988 թ. շրջկենտրոնում ստեղծվեց «Բերդ բարեգործական միությունը», որի նախագահ ընտրվեց Շահեն Մեղրյանը։ Նրա ղեկավարությամբ մեծ ջանքեր գործադրվեցին տարբեր նյութերի հրատարակման, թռուցիկների տարածման և այլ միջոցներով՝ կարգավորելու պատմական հուշարձանների պահպանման ու բարելավման գործը, շրջանի ճանապարհների բարեկարգման, միջբնակավայրային կապի աշխուժացման խնդիրներ լուծելու ուղղությամբ։ Շրջանում ստեղծված պայթյունավտանգ վիճակը խաթարեց «Բերդ» միության բնականոն աշխատանքը, ուստի նա իր ուժերը կենտրոնացրեց ինքնապաշտպանության հարցի վրա։

Լեռնային Ղարաբաղի պատգամավորների օրինական խնդրանքին Ադրբեջանը հակադրեց բիրտ ուժն ու բռնությունները, 1988 թ. փետրվարին պատասխանեց Սումգայիթյան ջարդերով և նույն թվականի նոյեմբերին Ադրբեջանի ամբողջ տարածքի հայաբնակ վայրերում սկսված զանգվածային ջարդերով։ Բնական է, որ բռնություններ պիտի լինեին նաև Շահումյանի շրջանում։ Շահենի պատվիրակության՝ Ստեփանակերտ մեկնելուց կարճ ժամանակ անց սկսվեցին ադրբեջանցիների բռնությունները Շահումյանի նկատմամբ։ Իրավապահների մի խումբ ներխուժեց

14

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

պահածոների գործարան և բռնագրավեց փաստաթղթերը, սակայն նրանց չհաջողվեց տանել դրանք, քանզի գործարանի բանվորները շրջապատեցին նրանց և թույլ չտվեցին դա անել։ Շահումյանի շրջանի վիճակը գնալով վատանում էր, Գյուլիստանի գավառի սահմանների երկայնքով ադրբեջանական ավազակային հոծ խմբերը անընդմեջ հարձակումներ էին գործում՝ հայերին պարտադրելով թողնել հայրենի հողն ու հեռանալ։

Շահեն Մեղրյանի զինվորական գործունեությունը. Շահենը' հրամանատար

1989 թ. ադրբեջանական հարձակումներից պաշտպանվելու և արժանի հակահարված տալու նպատակով Շահեն Մեղրյանի նախագահությամբ Շահումյանի գյուղերում որոշվեց կազմակերպել ինքնապաշտպանական ջոկատներ։ Շուտով նրա նախաձեռնությամբ նման ջոկատներ ստեղծվեցին նաև Գետաշենի ենթաշրջանում և Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերում։ 1990 թ. նա անդամակցեց ՀՅԴ-ին և կուսակցության ջանքերով ու միջոցներով բացառիկ ունակությամբ կարողացավ բնակչությանը բացատրել, համոզել, որ պատերազմն անխուսափելի է, ուստի պետք է միավորվել, ջոկատներ կազմել և զենք հայթայթել, տիրապետել զենքին և պատրաստ լինել դիմակայելու ադրբեջանական հարձակումներին, մինչև 1990 թ. սեպտեմբերը Շահումյանի բոլոր գյուղերում և շրջկենտրոնում կային մարտական ջոկատներ: Նրա առաջարկությամբ ստեղծվեց ինքնապաշտպանության շրջանային խորհուրդ՝ իր իսկ նախագահությամբ։ Շահեն Մեղրյանի առաջարկությամբ 1990 թ. ստեղծվում են նաև շտաբներ, որոնք պետք է գործեին և զբաղվեին Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող հայերի ապահովության հարցերով։ Շահենը դարձավ շրջանի առաջնորդը բոլորի լուռ համաձայնությամբ։ Ժամանակակիցները, բնութագրելով նրան իբրև առաջնորդի, առանձնացնում էին հետևյալ գծերը՝ «Մարդկանց հետ խոսելու, բարեկրթորեն վերաբերվելու, հարցերը համակողմանի պարզաբանելու և համոզելու հիանալի հատկանիշները, արտակարգ մտածելակերպը: Կարողանում էր ամենաբարդ իրավիճակները ճիշտ գնահատել և կողմնորոշվել. լսելով բոլորի կարծիքները ճիշտ որոշում էր կայացնում, որը վերջնական էր և փոփոխման ենթակա չէր» (Պետրոսյան 139): Շահումյանին օգնության եկած Հայաստանի տարբեր շրջանների ջոկատները ևս ընդունում էին Շահեն Մեղրյանի հեղինակությունը։

1989 թ. հուլիսի 26-ին Շահումյան շրջանային խորհրդի նստաշրջանը որոշում ընդունեց շրջանը ԼՂԻՄ-ին վերամիավորելու վերաբերյալ (Արշակյան 93)։ Ադրբեջանի իշխանությունները նույն օրը Շահումյան են ուղարկում հանրապետության կենտկոմի երկրորդ քարտուղար, հայտնի հայատյաց Պույանիչկոյին։ Նա պահանջում է հրաժարվել այդ որոշումից։ Շրջանի ակտիվիստների հանդիպման ժամանակ նա հայտարարում է. «Ով չի ուզում ապրել այստեղ կարող է գնալ»։ Շահեն Մեղրյանը իր ելույթում պատասխան է տալիս այս դրածոյին՝ ասելով. «Սա մեր հողն է և մենք ենք ապրելու այստեղ, իսկ դուք կարող եք գնալ ուր ուզում եք» (Պետրոսյան 131): Դա արդարացի պահանջ էր. Հյուսիսային Արցախի հայերը ցանկություն են հայտնում իրենց ցեղակիցների հետ ապրելու մեկ ինքնավարության մեջ՝ անկախ նրա առաջիկա կարգավիճակից։ Սակայն Ադրբեջանի իշխանությունները օգոստոսի 1-ին մերժեցին հայերի խնդրանքը։ 1989 թ. նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ գերագույն խորհուրդն ընդունեց ավելի հրեշավոր որոշում, որով Արցախահայերի ճակատագիրը կրկին հայտնվեց Ադրբեջանի ողորմածությանը։ 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ու Արցախի Ազգային խորհուրդը համատեղ որոշում ընդունեցին Արցախը Մայր Հայաստանի հետ վերամիավորելու մասին։ Այդ որոշման 5-րդ կետով արձանագրվում է, որ ՀԽՍՀ գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը պարտավորվում են ներկայացնել Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչության ազգային շահերը»

15

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

(«Խորհրդային Հայաստան», թիվ 230, 3 դեկտեմբերի, 1989 թ., տևս նաև «Հայության կոչերն ու դիմումները ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ միավորելու համար (1988-1989)» 234, 235): Այդ որոշումից որոշ ժամանակ անց բռնություններն ավելի սաստկացան Արցախում։ Արգելվեց Ազգային խորհրդի գործունեությունը։

Ադրբեջանցիներն ուժեղացրին հարձակումները Հայաստանի սահմանների վրա, ընդլայնվեց Արցախի շրջափակումը։

Շահումյանի շրջանի ղեկավարների կալանավորումից՝ 1990 թ. հունվարի 9-ից, պատերազմը մտավ յուրաքանչյուր բնակավայր ու տուն։ 1990 թ. հունվարի 9-ին Խանլարի ոստիկանությունը տեղի զինվորականների օժանդակությամբ շրջանի ղեկավարությանն ամբողջությամբ գերի է վերցնում Մարտունաշենի ճանապարհին, երբ նրանք շտապում էին մասնակցելու ադրբեջանցիների կողմից սպանված մարտունաշենցի պահակի հուղարկավորությանը։ Քանի որ բարձրաստիճան ռուս սպաներին թուրքերը կաշառել էին, հայերի անվտանգությանը և հուղարկավորմանը մասնակցելուն խոչընդոտներ չստեղծելու ռուսների խոստումը դրժվեց: Հայ

պատանդների խուզարկության ժամանակ Շահենն իր մոտ գտնվող ատրճանակը տալիս է ռուս հրամանատարին՝ «էս էլ ինձնից քեզ նվեր» ասելով: Մեկ ամիս պատանդ պահելուց հետո հայ մարտիկների կողմից ձեռնարկված հանդուգն գործողությունների արդյունքում ադրբեջանցիները ստիպված էին համաձայնվել պատանդների փոխանակմանը։ Շահենին ձերբակալելուց հետո չէին փոխանակի, եթե ճանաչեին նրան իբրև Շահումյանի ղեկավար։ Ադրբեջանցիները իբրև շրջանի ղեկավար ճանաչում էին Աղաջանյան Վոլոդյային, որն այդ ժամանակ իբրև քաղաքական դեմք այլևս որևէ ազդեցություն չուներ (Պետրոսյան 206-208)։ Շրջանի

ինքնապաշտպանության առաջին գործողությունը տեղի ունեցավ Մանաշիդ գյուղում 1990 թ. հունվարի 12-13-ին։ Երբ ադրբեջանցիները փորձեցին գյուղը տեղահանել, շրջանի նորաստեղծ խմբերը հետ շպրտեցին նրանց գյուղի սահմաններից։ Թշնամին մեծ կորուստներ տվեց այդ մարտում (Պետրոսյան 209-211)։

Ադրբեջանի իշխանությունները ուժեղացրին հալածանքները։ 1990 թ. հունվարի 15-ին Արցախում, այդ թվում նաև Շահումյանում, մտցվեց արտակարգ դրություն։ 1990 թ. օգոստոսի 29-ին Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի բյուրոն դադարեցրեց Շահումյանի շրջանի գործունեությունը, շրջկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Աղաջանյանին հեռացրեց կուսակցության շարքերից ազգայնամոլության և անջատվողականության համար։ Մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի Գերագույն խորհուրդը բեկանեց ընտրությունները և Շահումյանի բոլոր

խորհուրդներում դադարեցրեց դրանց գործունեությունը։ Բռնությամբ խլվեցին ժողովրդի ընտրյալների լիազորությունները։ Տեղերում իշխանությունը հանձնվեց ոստիկանական վարչակազմին։ Ստեփանակերտում այն կոչվում էր Կազմկոմիտե, իսկ Շահումյանում՝ Կազմբյուրո։ Մոսկովյան կառավարողների թելադրանքով Ադրբեջանի իշխանությունների բռնությունները Շահումյանի բնակչության նկատմամբ

բարձրակետին հասավ 1991 թ. առաջին օրերին։ Հունվարի 14-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Շահումյանի շրջանը միացվեց Կասում-Իսմայլովի շրջանին։ Ադրբեջանում այդ օրերին հայտարարեցին, որ այդ իրավունքն ունեն և կարող են հանրապետության ներսում փոխել շրջանների կարգավիճակը։ Նրանց նպատակն էր ստիպել հայությանը, որ թողնեն իրենց բնակվայրերն ու հեռանան։ Այդ մասին լրագիրը գրել էր՝ հրապարակելով Միխայել Շեվելևի ռեպորտաժը. «Շահումյանի շրջան. պատերազմ՝ աշխատավորների խնդրանքով»: Լրագրողը այդ օրերին Շահումյանում հանդիպել է շատ մարդկանց, աշխատավորների, ինքնապաշտպանության ուժերի ջոկատների տղաների,

զինվորականների հետ տեսել, թե ինչպիսի համառությամբ են Շահումյանցիները դիմանում պատերազմի դառնություններին և պաշտպանում իրենց երկրամասը։

Ուշագրավ է հանդիպումը Շահեն Մեղրյանի հետ։ Միութենական մամուլն այդ օրերին առաջին անգամ տպագրեց նրա խոսքը։ «Այս հողի համար արժե մարտնչել ու

16

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

մեռնել»: Այդպիսին էր Շահենի հավատամքը: Լրագրողը ավելացրել էր. «Իմ հարցին այսպես է պատասխանել Շահեն Մեղրյանը, որը Շահումյանում ունի անառարկելի հեղինակություն» (“Московские новости”, 1991 г., N 5):

Ղարաչինարից մինչև Գետաշեն ձգվում էր պաշտպանության գիծը Շահեն Մեղրյանի հրամանատարության ներքո։ Թշնամու անընդհատ հարձակումների պայմաններում նրանք պարտավոր էին դիմանալ և իրավունք չունեին նահանջելու։ Շահումյանի ինքնապաշտպանական ջոկատների ընդհանուր հրամանատար Շահեն Մեղրյանին օգնության էին գալիս նաև Հայաստանի տարբեր շրջաններից եկած ջոկատները։ Նրանք զենք ու օգնություն էին բերում Շահումյանի առաջնորդին և կանգնելով նրա կոքին՝ գնում առաջավոր դիրքերը կռվելու, պաշտպանելու Գյուլիստան լեռնաշխարհը։ Շահենը Շահումյանի շրջանի և Գետաշեն-Մարտունաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր։ 1991 թ., երբ տխրահռչակ «Կոլցո» օպերացիայից հետո ընկավ Գետաշեն-Մարտունաշենը, Շահումյանի դրությունը կտրուկ վատացավ։ 1991 թ. հունիսին ադրբեջանցիները ռուսների օգնությամբ գրավեցին շրջանի 3 գյուղերը՝ Էրքեջը, Բուզլուխն ու Մանաշիդը։ 1991 թ. օգոստոսի 19-21-ին՝ Մոսկվայում պետական հեղաշրջման փորձի ձախողումից հետո, նոր իշխանությունը հրամայեց կանգնեցնել Շահումյանի ավերումը: 1991 թ. Շահենն իր ջոկատների հետ կազմակերպեց հակահարձակում, որի արդյունքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրվեցին Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը։ Այդ ռազմական գործողությունը առաջինն էր ԼՂՀ-ում, երբ արցախյան ազատամարտիկները կարողացան իրենց ուժերով գրավված տարածքները ազատագրել։ Գլխավոր հրամանատարը մի քիչ ազատ շունչ քաշեց։ 1991 թ. նոյեմբերի 29-ին Շահենի գլխավորությամբ մաքրվեց Թոդան ադրբեջանական գյուղը։ Մինչև շրջանի անկումը, շրջանի ամբողջ ճակատով եղել են ընդհարումներ ադրբեջանական ուժերի հետ։

1991 թ. սեպտեմբերի 2-ին, օգտվելով նպաստավոր իրավիճակից, օրինական ճանապարհով բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների ԼՂ-ի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, արտահայտելով ժողովրդի կամքը, որն ամրագրված է փաստացի անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ-ի ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 19881991 թթ. որոշումներում, հաշվի առնելով ազատության, անկախության, իրավահավասարության և բարիդրացիության նրա ձգտումը, ղեկավարվելով ամբողջ բնակչության շահերով, միջազգային իրավունքի համապատասխան համարելով հայ ժողովրդի միասնության ձգտումը, որոշում է ընդունել ԼՂԻՄ-ի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում ԼՂՀ-ի հռչակման մասին հռչակագիրը («Լեռնային Ղարաբաղի հանրապետություն (1991 թ. օգոստոս – 1992 թ. հունվար)», փաստաթղթերի ժողովածու, 91)։

Դա կարևոր իրադարձություն էր առաջին հերթին Շահումյանի համար, քանզի աշխարհից ու յուրայիններից կտրված, թշնամական հարձակումներից արնաքամ եղած շրջանը քաղաքական ու իրավական պաշտպանություն ստացավ։ Հետո պարզվեց, որ այն ավելի շատ բարոյահոգեբանական նշանակություն ուներ։ Հանրապետության տարածքը, որը կազմում էր 5 հազար քառ. կմ, պետք էր պաշտպանել թշնամուց, Հադրութից մինչև Շահումյան ձգվող սահմանները՝ 208 հազար բնակչությամբ։ Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցան Հանրապետության Գերագույն խորհրդի ընտրությունները։ Անկախ պետության առաջին խորհրդարանի անդամներ ընտրվեցին ազատագրական շարժման առավել ակտիվ գործիչները՝ Արթուր Մկրտչյանը, Շահեն Մեղրյանը և ուրիշներ։ 1992 թ. հունվարի 8-ին Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Նախագահի ընտրության երկրորդ օրը, երբ խորհրդարանի քաղաքական հոսանքները դժվարանում էին որոշել, թե ով պետք է ղեկավարի հանրապետությունը, այդ պատասխանատու աշխատանքի համար առաջարկվեց նաև Շահեն Մեղրյանի

17

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

թեկնածությունը, ով անհրաժեշտ ձայներ չհավաքեց: Հունվարի 8-ին ԼՂՀ Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց հանրապետության անկախության մասին։ Ստեղծվեցին հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինները։ Շահումյանի հայտնվելը հանրապետության կազմում շատ քիչ բան փոխեց։ Նրա անվտանգությունը կրկին պաշտպանում էին տեղական ուժերն ու Հայաստանի հանրապետությունից եկած ջոկատները։ Հարձակումները շարունակում էին ավելի ուժգնությամբ։ Շահեն Մեղրյանը շարունակում էր աշխատել, բարելավել շրջանի մարդկանց վիճակը։ 1991 թ. վերջերից մեկնեց Մոսկվա, հանդիպեց բարձրաստիճան մարդկանց հետ՝ ուղիներ փնտրելով արցախյան հարցի լուծման համար։ Մոսկվայում հստակ պատասխան չստանալով՝ վերադարձավ Շահումյան։ 1992 թ. առաջին ամիսներին, երբ հայ ազատամարտիկները ազատագրեցին Խոջալուն, Շահենը իր քաջերով նախապատրաստվում էր ազատագրել Գետաշենը։ Ցավոք, օգնության պակասը մեծ վնաս հասցրեց ազատագրված Արցախի ինքնապաշտպանության ուժերին։ Նրանք անհրաժեշտ զենք ու զինամթերք չստացան, չնախապատրաստվեցին մեծ ճակատամարտին, որի համար շատ թանկ վճարեցին։

1992 թ. հունիսի 2-ին և 3-ին՝ Արթուր Մկրտչյանի զոհվելուց հետո, ԼՂՀ նախագահական 2-րդ ընտրություններում պայքար էր ընթանում ՀՀՇ-ի և ՀՅԴ-ի միջև։ Վերջինս ԼՂՀ նախագահի թեկնածու առաջադրեց Շահեն Մեղրյանին, ով չէր ցանկանում ճակատագրական պահին թողնել Շահումյանը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարձր պաշտոնը հնարավորություն կտար օգնելու Շահումյանի ինքնապաշտպանությանը՝ համաձայնեց այդ առաջարկին։ Նա իր ելույթում շեշտը դրեց ԼՂՀ ռազմական և տնտեսական հզորության վրա՝ կարևորելով ազգային շահը։ Ստանալով 33 ձայն, որը մեծ վստահություն էր նրա անձի նկատմամբ, պատգամավորների այդ մասը նրա մեջ տեսնում էր Արցախի իրական առաջնորդին, վստահում էր նրան։ սակայն 3 ձայն պակաս էր, այն բավարար չեղավ նրա ընտրվելու համար։ 1992 թ. մայիսյան հաղթանակներից՝ Շուշիի և Լաչինի ազատագրումից հետո, հունիսին նախապատրաստվում էր Գետաշենի և Մարտունաշենի ազատագրումը։ Շահումյանում Շահեն Մեղրյանի ղեկավարությամբ մանրազնին մշակվում էին Գետաշենի և Մարտունաշենի ազատագրման գրոհային գործողությունները։ Ընտրված էին մասնակիցներն ու հրամանատարները, հարձակման ուղղությունները։ Սակայն հունիսի 12-ին, երբ վերջին պատրաստություններն էին տեսնում Գետաշենի ազատագրման գործողությունները սկսելու համար, Շահեն Մեղրյանի շտաբը տեղեկություններ ստացավ, որ Գետաշենի ուղղությամբ թշնամու մեծաքանակ շարասյուն է շարժվում՝ տանկերով հանդերձ։ Երկրորդ ահազանգը ստացվեց Էրքեջ գյուղից, որ դեպի Թոդան է բարձրանում տանկերի շարասյուն, քիչ անց նման տեղեկություն ստացվեց նաև Թալիշից։ Գանձակում տեղադրված Խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան, փաստորեն, անցել էր ադրբեջանցիների տրամադրության տակ։ Մինչ այդ Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանին էին հանձնել հարյուրավոր տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, հրանոթային համակարգեր և ականանետեր, «Գրադ» կայաններ, ռազմական ուղղաթիռներ, ռմբակոծիչներ, միգ տեսակի ռազմական ինքնաթիռներ, տասնյակ հազարավոր ինքնաձիգներ, գնդացիրներ և այլն։ Թշնամին զինուժից բացի ձեռք էր բերել ռազմագետ մասնագետներ, հրամանատարներ և այլն։ Նրանց մեջ էին սլավոն օդաչուներն ու դիպուկահարները, հրետանավորները և այլն։ Փաստորեն, Շահումյանի դեմ գործում էր խորհրդային բանակը ադրբեջանական Օմոնի հետ միասին։ Հունիսի 13-ին հակառակորդը հարձակվեց միաժամանակ Հայ Պարիսի, Էրքեջի և Բուզլուխի վրա։ Շահեն Մեղրյանի ղեկավարությամբ ինքնապաշտպանական խորհրդի կարճ խորհրդակցությունից հետո որոշվեց դիմել ինքնապաշտպանության և միաժամանակ ուժերի

անհավասարության պայմաններում որքան հնարավոր է բնակչությանը անվնաս դուրս բերել ռազմական գործողությունների գոտուց։ Հայաստանի

Հանրապետությունից և ԼՂՀ-ից խոստացած օգնությունը, այդ թվում տանկերի

18

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

տրամադրումը, այդպես էլ չեղավ: Շուտով սկսվեց նաև Գյուլիստանի ռմբակոծությունը: Մոտ 15 հազար մարդ էր հավաքված Գյուլիստանում։ Սկսվեց ողջ ժողովրդի տարհանումը։ Որոշվեց անտառներով մարդկանց տեղափոխել Մարտակերտի շրջանի գյուղերը։ Մի մասը շարժվեց դեպի Մատաղիս, մյուս մասը՝ Հաթերք։ Ամենածանր վիճակը ստեղծվել էր ազատամարտիկների համար։ Նրանք թվով երեք հարյուր էին։ Կռվել, պաշտպանել էին շրջանի 50 կմ սահմանները, կռվել էին ուժերի գերագույն լարումով, սակայն այդ օրը ստիպված էին թողնել հարազատ աշխարհն ու հեռանալ։ Նրանցից շատերն առանց խոսքի քայլում էին բնակիչների հետ, օգնում երեխաներին, ծերունիներին՝ դժվարին, անտառային թեք արահետներով քայլելու։ Նրանք հեռացան, որովհետև չէին կարող կռվել ռազմական մեքենայի դեմ գրեթե մերկ ձեռքերով։ Մարդիկ ստիպված էին հեռանալ մեքենայով, սայլով, ոտքով, ոտաբոբիկ, շատերն առանց հագուստի։ Դա մի ամբողջ ժողովրդի ողբերգություն էր։ Ադրբեջանցինեը մտան Շահումյան, թալանեցին, ավերեցին, սպանեցին կամ գերեվարեցին հիվանդ, զառամյալ մարդկանց, որոնք չէին կարողացել հեռանալ։ Նրանք գիտեին, որ թուրքը չէր խնայի իրենց, բայց ուժ չունեին հեռանալու։ Եղան մարդիկ, որ իրենց տան շեմին կռվեցին, սպանեցին շատ հրոսակների, իրենք էլ ընկան։ Մարդը չէր կարող հաշտվել այն մտքի հետ, որ ադրբեջանցին անարգել պետք է տիրանա իր տանը, ունեցվածքին, երկրին։ Այդպիսի քաջերով է կանգուն ազգը, որոնք մեռնելով անգամ ապահովում են ողջերի հարատևությունը (Նանագոււյան 105)։ Հաթերքի ուղղությամբ ժողովրդի մեջ խուճապ էր առաջացել։ Վերջում դուրս եկան զինյալ ջոկատները։ Ոչ միայն օգնություն չեղավ, այլև զրահատանկային մեքենաները հանվեցին, զինամթերքի պահեստները պայթեցվեցին։ ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից Շահումյանի ջոկատները զինաթափվեցին (Պետրոսյան 387): Շահումյանի շտաբը Շահեն Մեղրյանի գլխավորությամբ որոշում է պայքարը շարունակել պարտիզանական պատերազմի եղանակով։ Այդ ահավոր ողբերգության օրերին Շահեն Մեղրյանը չհեռացավ Արցախից, չմոռացավ Գյուլիստանը։ Նա շատ արագ ուշքի եկավ ու սկսեց հավաքել հավատարիմ ու անձնվեր տղաներին՝ հարազատ աշխարհի ազատագրության համար կռիվը շարունակելու։ Նրա հետ էին մարտական ընկերները՝ Շահեն Հովսեփյանը, Սերգեյ Չաւյանը, Նովիկ Գյուլումյանը, Հակոբ Խիդիրյանը և ուրիշ քաջեր (Նանագոււյան 106)։ Արցախի իշխանությունները որոշեցին օգնել, դիմեցին բոլոր շահումյանցիներին՝ չհեռանալ, մնալ ու շարունակել կռիվը թշնամու դեմ։ Սակայն օգնությունը քիչ էր։ Առաջին օրերին դժվար էր մեծ հարվածից դեռ ուշքի չեկած մարդկանց համոզել, կռվի տանել։ Շահենը համառորեն շարունակում էր աշխատել, հավաքել իր քաջերին։ Այդ օրերին կրկին փայլատակեց մարդկանց հետ աշխատելու, անհնարինը հնարավոր դարձնելու նրա անուրանալի տաղանդը։ Անգամ նախկինում հայրենասիրական շատ ճառեր ասող մարդիկ խուճապահար փախչում էին հայրենիքից, իսկ նա մտածում էր հայրենիքի ազատագրության մասին։ Հավաքեց մարտական ջոկատը ու սկսեց նախապատրաստվել ապագա մարտերին։ Տեղահան եղավ ու անօթևան մնաց շուրջ 20 հազար մարդ: Դժբախտությունը մտավ բոլորի ավերված տները, ավերեց բոլորի հոգիները, չխնայեց ոչ մեկին։ Ինչպես պատահում է մեծ աղետի ժամանակ, դժբախտության մեջ հայտնված, անտուն ու անտեր մնացած մարդիկ ծառս էին լինում աստծո դեմ, բողոքում, անիծում բոլոր նրանց, ովքեր իրենց մահվան դուռն էին հասցրել: Գծուծ ու բանսարկու մարդիկ, որոնց հոգում չարությունն էր շատ, քան բարին, սկսեցին շշնջալ, բարձր հայտարարել, թե ժողովրդի ողբերգության համար մեղավոր են ինքնապաշտպանության ղեկավարները, առաջին հերթին նրանց զլխավոր հրամանատարը: Այդ ահավոր կեղծիքն առաջին անգամ հնչեց Հայաստանի հեռուստատեսությամբ ու խորհրդարանում, որտեղից

տեղափոխվեց փողոցները։ Սեփական անկարողությունը թաքցնելու, հայկական տարածքները կորցնելու համար պատասխանատվությունից խուսափելու

նպատակով, իշխանություն ունեցող մարդիկ մեղավորներ էին փնտրում։ Առանց ամոթի հայտարարվեց, որ Շահումյանը թշնամուն է վաճառել Շահեն Մեղրյանը, թողել

19

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

ժողովրդին գնդակների տակ, ուղղաթիռով ընտանիքի հետ հեռացել (Նանագուսան 107): Սակայն նրանք մոռացել էին, որ Շահեն Մեղրյանի կինն ու երեխաները ևս, բռնագաղթած ժողովրդի հետ կրելով բոլոր տառապանքները, մի կերպ փրկվել էին՝ հասնելով Մատաղիս։ Լույսի պես մաքուր, հայրենիքի նվիրյալ, թշնամու դեմ մինչև վերջ հերոսական կռվող Շահեն Մեղրյանին մեղադրելը կատարյալ անհեթեթություն

էր։

Շահեն Մեղրյանը ստիպված էր իրեն նետված անմաքուր ձեռնոցը գետնին չթողնել: Նա ընդունեց իշխանությունների մարտահրավերը, ելույթ ունեցավ լրագրողների առաջ ու հայտարարեց, որ անտեղի են Շահումյանի անկման շուրջ տարվող խոսակցությունները: Շահումյանի անկումը ավելի բարձր իշխանությունների ռազմաքաղաքական պարտությունն է: Իշխանությունները ժամանակին զենք չհասցրին այնտեղ կռվող ջոկատներին, որոնք, ինչպես Արցախի մյուս ջոկատները, միավորված չէին ազգային բանակի մեջ: Նրանք Շահումյանի ու Մարտակերտի անկումից հետո միայն մտածեցին ազգային բանակ ստեղծելու մասին: Թուրքերի հովանավորությամբ ադրբեջանական կանոնավոր բանակի դեմ մեր ջոկատները չէին կարող կռվել: Այս է ամբողջ ճշմարտությունը (Նանագուսան 107):

Թվում էր, թե Շահենի այսքան պարզ հայտարարություններից հետո Շահումյանի անկման պատճառները ստուգող խորհրդարանական հանձնաժողովը պարտավոր էր շատ արագ ավարտել աշխատանքներն ու ճշմարտությունն ասել ժողովրդին: Ոչինչ չարվեց: Դեռ ավելին, կային իշխանավորներ, որ շատ լավ գիտեին Շահենին, գիտեին նաև այն մասին, թե ինչու խոստացած երեսուն տանկերը տեղ չհասան: Նրանք պարտավոր էին ասել ճշմարտությունը ոչ թե Շահենին

պաշտպանելու (նա դրա կարիքը չուներ), այլ իշխանությունների հեղինակությունը բարձր պահելու և ժողովրդին արդարության ոգով դաստիարակելու համար: Նրանք էլ գերադասեցին լռել, քանի որ այդպես հարմար էր և' իրենց, և' իշխանություններին (Նանագոււյան 471): Պաշտոնական քարոզչությունը ամբողջ երկրամասի անկման համար մեղադրում էր ինքնապաշտպանության ուժերի հրամանատարին։ Առանց փաստարկների: Շահենի ելույթից հետո միայն թերթերը վախվորած գրեցին ճշմարտության մասին: Շահենի եղերական մահվանից հետո մեր տաղանդավոր գրողները գրեցին լեգենդար հրամանատարի մասին: Ուշացումով ասվեց ամբողջ ճշմարտությունը։

Շահումյանի անկման պատճառների մանրամասն լուսաբանմանը

անդրադարձել են Կիմ Ղահրամանյանը (գիրք Ա. և գիրք Բ, Եր., 1999 և «Արցախ. խեղաթյուրված և անտեսված հարցեր», Եր., 2013, «Հյուսիսային Արցախ. Գոյության պայքար»), Սեդրակ Նանագողյանը («Շահեն», Եր., 1993), Դնեպրիկ Բաղդասարյանը («Դիմակայություն», Եր., 2010) և Աշոտ Պետրոսյանը («Մեծն Շահեն», Եր., 2011)։ Նրանք բոլորն էլ փաստերով հիմնավորում են, որ Շահեն Մեղրյանը դրանում որևէ մեղք չի ունեցել, և նա դա ապացուցեց թշնամու թիկունքում իր մղած պարտիզանական կռիվներով։ Ա. Պետրոսյանը վերը նշված աշխատության մեջ գրում է. «Հիմնվելով Դնեպրիկ Բաղդասարյանի «Դիմակայություն» գրքի հրատարակության վրա՝ Կիմ Ղահրամանյանը «Մռավի ղողանջներ»-ի մի հրապարակման մեջ գրում է «Փաստերը վկայում են, որ Շահումյանի կործանումը հանկարծակի ու անսպասելի է եղել միայն ժողովրդի համար, իսկ ՀՀ այն ժամանակվա ղեկավարությունը ծրագրված կերպով, քայլ առ քայլ նախապատրաստել է այդ կործանումը» («Մռավի ղողանջներ», թիվ 2, 2010; Պետրոսյան 470) ։

Դնեպրիկ Բաղդասարյանը այդ հայտարարությունը արել է դեռևս 1993 թ. «Ազատամարտ» շաբաթաթերթի «Շահումյանի պաշտպանությունը և կանխորոշված ողբերգությունը» հրապարակման մեջ (Պետրոսյան 471)։

Այդ օրերին սեփական ժողովրդի ողբերգությունից ցնցված, քաղաքականության մեջ մտած անբարոյական մարդկանցից խոցված, տառապանքի ուղիներով Շահեն Մեղրյանը հասավ Երևան և ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ: Ասվեց

20

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

ճշմարտությունը կատարված իրադարձությունների մասին: Վերջում նա

հայտարարեց. «Շահումյանը զավթված է, բայց չի պարտված: Մենք կշարունակենք պատերազմն ու կազատագրենք մեր հայրենիքը» (Նանագոդյան 134-135): Օգոստոսին սկսվեց պարտիզանական կռիվը Շահումյանում: Թշնամու ոտքերի տակ պետք է վառվի մեր հողը, ամեն ինչ կարվի շատ արագ նրանց այնտեղից դուրս շպրտելու ու մեր մարդկանց վերադարձը հարազատ օջախները ապահովելու համար: Սրանք էին Շահենի և իր խիզախ տղաների նշանաբանը։ Շահումյանի ինքնապաշտպանական ուժերը վերակազմավորելով՝ Շահեն Մեղրյանը օգոստոսին մեր նորագույն պատմության մեջ սկզբնավորեց հայդուկային պայքարը։ Հաթերք գյուղում իր շուրջը հավաքելով մի խումբ տղաների (թվով 25 հոգի)՝ նրանց հետ մտավ թշնամու թիկունք: Այդպես սկսվեց հայդուկային շարժումը ԼՂՀ հյուսիսային մասում։ Շահենն ու իր ընկերները, ըստ էության, պարտիզանական պայքարը սկսել են 25 հոգով, հետո Շահումյանում գտնվեցին տարբեր ջոկատների («Արաբո», «Տիգրան Մեծ», «Պռոշյանի ջոկատը», «Հոկտեմբերյանի տղաները») մարտիկներ, որոնցից 1993 թ. մարտին ստեղծվեց հատուկ զորամաս, որի հրամանատար նշանակվեց Շահեն Մեղրյանը։ Հայդուկների անմիջական օգնությամբ ազատագրվեցին Մարտակերտի մի շարք գյուղեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մատաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը և Սարսանգի ջրամբարը (Նանագոդյան 134-135):

Շահենը, ջոկատը համալրած, պատրաստվում էր թռչել Արցախ, որտեղ նոյեմբերին սկսված հարձակումը Մարտակերտի շրջանում հետաձգվել էր: Այն պետք է սկսվեր ուշ ձմռանը: Արցախում նախապատրաստվող հարձակումը խանգարելու, հայոց ազգային-ազատագրական շարժմանը հարված հասցնելու նպատակով 1993 թ. հունվարին ադրբեջանցիները հարձակվեցին Կրասնոսելսկի շրջանի վրա, շրջապատեցին Արծվաշենը (Նանագոդյան 119-120): Շահենն իր ջոկատով հասավ Կրասնոսելսկ: Առաջին լուրջ ընդհարումներից հետո ադրբեջանցիները հետ

շպրտվեցին: Վիճակը սահմանի վրա կարգավորվեց:

Հունվարի 15-ը նշանավոր օր էր շահումյանցի ազատամարտիկների համար: Այդ օրը համալրված, ավելի լավ զինված տղաները Շահեն Մեղրյանի գլխավորությամբ թռան հայրենի անտառները: Նրանք հայտնվեցին կրակի առաջին գծում: Սկսվեց ազատագրական պատերազմի նոր շրջափուլը: Նրանք պետք է մասնակցեին Արցախի ազատագրական բանակի հարձակմանը, որի նպատակն էր ազատագրել Մարտակերտն ու Շահումյանը: Փետրվարին սկսվեցին պատերազմական նոր գործողությունները: Առաջին լուրջ մարտերը տեղի ունեցան Սարսանգի ջրամբարի տարածքում: Ջրամբարից վերև գտնվող Հաթերք գյուղում կուտակված թշնամու զորամիավորումները՝ 30 միավոր զինվորական տեխնիկայով, դժվարացնում էին լեռնային գյուղերի ազատագրումը: Շահումյանցիները առաջադրանք ստացան փակել ջրամբարից այդ գյուղեր տանող ճանապարհը, մեկուսացնել այնտեղ եղած թշնամուն, հետո մասնակցել նրանց ոչնչացմանը։ Այդպես էլ եղավ։ Ազատելով Սարսանգի ջրամբարը՝ ազատամարտիկները հասան Մաղավուզ գյուղին։ Ադրբեջանցիները խուճապահար փախչում էին: Մարտի առաջին օրերին թշնամին համալրում ստացավ, փորձեց անցնել հակահարձակման: Մարտի դաշտ նետվեց Գերանբոյի

(շահումյանցիների հարևանների) անպարտելի համարվող գումարտակը:

Ադրբեջանական հրամանատարությունը մեծ հույսեր էր կապում նորեկների հետ: Շահենի տղաները մասնակցեցին այդ մարտերին: Ադրբեջանական ռազմական գործողությունները նկարահանող կինոլրագրող Նեվզորովը ակամայից ՌԴ հեռուստաալիքներով ցույց տվեց, թե ինչպես հայերը ջարդեցին ադրբեջանցիների փառաբանված զորամիավորումը, որի զինվորները փախան մարտադաշտից՝ թողնելով շատ զոհեր (Նանագուսան 120): Այդ հաղթանակը Շահենինն էր ու հայդուկներինը։ Մարտերը շարունակվեցին։ Հայ ազատամարտիկները հասան Տոնաշեն։ Շահենն իր տղաներով ապրիլին ազատագրեց Գյուլիստանը: Վերջապես կատարվեց նրանց երազանքը։ Նրանք գրավեցին դեպի շրջան տանող բոլոր

21

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

բարձրունքները: Նա մտավ իր վերաշինած եկեղեցին, մոմ վառեց, աղոթեց աստծո տանը: Մի քանի օր հետո նրանք հասան Վերին Շեն ու Խրխափորին շատ մոտ գտնվող բարձունքներին: Առաջխաղացումն այդ ուղղությամբ հետաձգվեց ավելի հարմար ժամանակների: Շահումյանի ջոկատը կռվում էր Արցախի զորամիավորումների հետ մեկ միասնական ծրագրով, ըստ որի՝ Շահումյանի ազատագրման համար մեծ մարտերը կսկսվեն Թալիշի ազատագրումից հետո, երբ ճանապարհ կբացվեր դեպի Ղարաչինար: Ռազմական տեխնիկան կարող էր անցնել միայն այդ ճանապարհով (Նանագոււյան 135)։

Շահեն Մեղրյանն իր պարտիզանական ջոկատով փառավոր ուղի էր անցել՝ թշնամուն էական վնաս պատճառելով։ 1992 թ. օգոստոսի 28-ին Վարարակն գետի ակունքներում գտնվող ադրբեջանցի թալանչիների վրանային «քաղաքի» ոչնչացումը. գործողության ընթացքում ոչնչացվել էր 40 ադրբեջանցի թալանչի: 1992 թ. սեպտեմբերի 20-ին Գյուլիստանի գործողությունը. ոչնչացվել էին 11 ավտոմեքենա և 54 ադրբեջանցի զինյալ: 1992 թ. հոկտեմբերի 21-ին Սարսանգ-Հաթերք ճանապարհի վրա ոչնչացվել էր վառելիք փոխադրող չորս բեռնատար, սպանվել էր հակառակորդի 9 զինվոր։ 1992 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ոչնչացվել էին ադրբեջանական 4 ուղեկալ, 8 ռազմական մեքենա և մի քանի տասնյակ զինծառայողներ (Պետրոսյան 518-519):

1993 թ. ապրիլի սկզբին ազատագրվեց Քելբաջարը (Քարվաճառը), մարտերը Շահումյանում շարունակվում էին։

Ազատամարտիկները որոշել էին ապրիլի 28-ին շրջկենտրոնի հրապարակում մեծ հանրահավաքին շնորհավորել իրար հայրենիքի ազատագրության առթիվ: Սակայն պատահեց մեծ ողբերգությունը: 1993 թ. ապրիլի 17-ին, երբ այնքան մոտ էր տառապանքով նվաճված հաղթանակը, մարտական մի խումբ ընկերների հետ զոհվեց Գյուլիստանի արծիվը՝ Շահեն Մեղրյանը, զոհվեց ուղղաթիռում, դարանակալ թշնամու արկից, զոհվեց, ինչպես արծիվն է զոհվում հարազատ կապույտ երկնքում:

Շահեն Մեղրյանը վերջին անգամ մեկ ամսից ավելի մնում է Եղակերի ռազմական հենակետում, քանզի ծրագրված ընդհանուր հարձակումը և դրա համար նախատեսված օգնությունը նորից հետաձգվել էին։ Շահենը որոշում է թռչել Երևան՝ տեղում բարձր հրամանատարության և կուսակցական գործիչների հետ լուծելու մի շարք հարցեր։ Նրա հետ Երևան պիտի թռչեին մի խումբ ազատամարտիկներ՝ թվով 7 հոգի, ովքեր ամիսներ շարունակ գտնվում էին անտառներում։ Շահենը պատրաստվում էր ՀՀ-ից գալուց հետո ազատագրել հարազատ շրջանը։ Այդ օրը՝ ապրիլի 17-ին, Շահենը վերջին հանձնարարություններն է տալիս Երևանից՝ բուժումից նոր վերադարձած Սերգեյ Չաւյանին, պատվիրում է աչալուրջ լինել, պահպանել մարտիկներին։ Հրամանատարը սեղմում է շտաբի պետի ձեռքը և գնում դեպի կանգնած երկու ուղղաթիռները։ Առաջին ուղղաթիռը երբ օդ է բարձրանում, Դաստակերտից կրակ է բացում, բայց հաջողությամբ հեռանում է։ Շահենը տղաների խմբի հետ տեղավորվում է երկրորդ ուղղաթիռում, որը հինգ օր է բարձրանում, արագացնում է թռիչքը, հռթիռակոծվում է, թշնամու հրթիռը դիպչում է ուղղաթիռին։ Այն ծխալով ընկնում է անտառի մեջ ականատեսների աչքի առաջ։ Հայդուկապետը զոհվում է Արցախի երկնքում իր մարտական ընկերների հետ՝ անկատար թողնելով կյանքի հիմնական նպատակը՝ Շահումյանի ազատագրումը։ Շահեն Մեղրյանն ու իր 7 մարտական ընկերները՝ 17-ամյա Հայկ Մեղրյանը, Արտակ Խաչատրյանը, Գրիգոր Գրիգորյանը, Պողոս Սիմոնյանը, Ռաֆիկ Բադաւյանը, Արմեն Բազյանը և Ալեքսանդր Մեժունցը, ուղղաթիռի անձնակազմի հրամանատար Ջանբուլադ Մուրադյանը, 2-րդ օդաչու Արամ Գրիգորյանը և բորտմեխանիկ Իոսիֆ Միքայեւյանը, հանգչում են կողք կողքի անմահների պանթեոնում՝ Եռաբլուրում։ Շահենի զոհվելուց հետո նրա հրամանատարության տակ գտնվող զորամասը 1993թ. հունիսի 15-ին ՀՀ Պն, թիվ 314 հրամանով անվանակոչվեց «Շահեն Մեղրյան» հատուկ նշանակության ջոկատ։ Այսպիսով, հայ ժողովուրդը կորցրեց անուրանալի վաստակ ունեցող մեծ

22

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

հայրենասերին, ժողովրդական առաջնորդներից մեկին, շահումյանցի

զորահրամանատարին ու հայդուկապետին, ընտանիքին, ազգին նվիրված մեծ մարդասերին, բարեսիրտ հայի, ում քաջակորով ու խիզախ հոգին թրծվեց արցախյան ազատագրական պատերազմի կրակների մեջ ու անմահացավ հայրենի հողում՝ սերունդներին պատվիրելով թշնամուց ազատագրել իր հայրենի լեռնաշխարհը:

Եզրակացություն

Այսպիսով, Շահեն Զինավորի Մեղրյանը իր հերոսական գործունեությամբ ապացուցեց, որ հայրենիքի նկատմամբ նվիրումը կարելի է իրականացնել ոչ միայն հայրենանվեր աշխատանքով, սեփական հայրենիքի գյուղն ու շրջանը շենացնելով, այլև այդ հողի ու հայրենիքի համար անձնուրաց կռվելով ու մինչև արյան վերջին կաթիլը այն պաշտպանելով։ Արցախի հերոս, մեծ հայրենասեր, նշանավոր հրամանատար ու ազգային նվիրյալ գործիչ Շահեն Մեղրյանը իր անձնական կյանքով և հերոսական գործունեությամբ սերունդներին տվեց սեփական պատմական դասը, այն է՝ հիշել, որ հայրենիքը ամենաթանկն է, որի համար զոհվելը ամենապատվաբեր առաքելությունն է։ Քաջակորով և խիզախ հրամանատարի պատգամը սերունդներին հայրենի լեռնաշխարհը թշնամուց ազատագրելն էր, որն այսօր էլ մնում է անկատար, ցավոտ և չլուծված հիմնահարց։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Արշակյան Անդրանիկ, Արցախյան գոյամարտը, Երևան, 2004։

2. «Խորհրդային Հայաստան», թիվ 230, 3 դեկտեմբերի, 1989 :

3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (1991 թ. օգոստոս – 1992 թ. հունվար)», փաստաթղթերի ժողովածու, Երևան, 2011։

4. «Հայության կոչերն ու դիմումները ԼՂԻՄ-ը Խորհրդային Հայաստանի հետ միավորելու համար (1988-1989)», փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Երևան, 2014։

5. Ղահրամանյան Կիմ, Հյուսիսային Արցախ. Գոյության պայքար, Գիրք Բ, Երևան, 1993։

6. «Մռավի ղողանջներ», թիվ 2, 2010։

7. Նանագուսան Սեդրակ, Շահեն, Երևան, 1993։

8. Պետրոսյան Աշոտ, Մեծ Շահէն, Երևան, 2011 ։

9. “Московские новости”, 1991 г., N 5.

WORKS CITED

1. Arshakyan Andranik, Arcaxyan goyamarty' [The Artsakh Survival Battle], Yerevan, 2004։ (in Armenian)

2. «Khorhrdayin Hayastan», t'iv 230, 3 dektemberi 1989 t'. [“Soviet Armenia”, No. 230, December 3, 1989]: (in Armenian)

3. «Ler'nayin Gharabaghi Hanrapetut'yun (1991 t'. o'gostos – 1992 t'. hunvar), p'astat'ght'eri jhoghovac'u [“The Nagorno-Karabakh Republic (August 1991 - January 1992)”, collection of documents], Yerevan, 2011։ (in Armenian)

4. «Hayut'yan kochern u dimumnery' LGhIM-y' Xorhrdayin Hayastani het miavorelu hamar (1988-1989)», p'astat'ght'eri & nyut'eri jhoghovac'u [“The Armenian Appeals and Applications for the Unification of Nagorno-Karabakh with Soviet Armenia (1988-1989)”, collection of documents and materials], Yerevan, 2014։ (in Armenian)

5. Ghahramanyan Kim, Hyusisayin Arcax. Goyut'yan payqar, Girq B [Northern Artsakh. The Struggle for Existence, Book II], Yerevan, 1993։ (in Armenian)

6. «Mr'avi ghoghanjner», t'iv 2 [“Sound of Mrav”, № 2], 2010: (in Armenian)

7. Nanagulyan Sedrak, Shahen, Yerevan, 1993։ (in Armenian)

23

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

8. Petrosyan Ashot, Mec' Shahe'n [The Great Shahen], Yerevan, 2011: (in Armenian)

9. “Moskovskie novosti” [“The Moscow Times”], 1991, N 5. (in Russian)

THE PROMINENT NATIONAL FIGURE AND MILITARY COMMANDER:

SHAHEN MEGHRYAN

Dedicated to the 70th Anniversary of Shahen the Great

(Shahen Meghryan)

EDIK MINASYAN

YSU, Faculty of History, Dean,

Doctor of History, Professor,

Yerevan, the Republic of Armenia

The article presents the life, state and military patriotic activities of a great patriot, national figure, a prominent figure of the Artsakh Liberation War, a hero of Artsakh Shahen Z. Meghryan.

His character traits inherited from the Melik dynasty of Gulistan are emphasized: a comprehensively developed strong personality, communicative and strong, sincere, honest, with lively temperament and optimistic, caring, very practical, qualities typical to a leader. It was no coincidence that he became the military-political leader and organizer of the economic life of Shahumyan District. He devoted his life to the district and village. After graduating from the Faculty of Economics of YSU, he returned to his native village, started his professional career from the position of an economist and reached to the position of the first secretary of the regional committee, the director of the canning factory, the head of the agro-industry department, the chairman of the executive committee and the first secretary of the party district committee. He was one of the first who understood that it is impossible to defend the district without combat units and organized and led the armed units, becoming the head and leader of the self-defense of the district. A comprehensive analysis of the facts presents the counterattack organized under Shahen’s leadership, thanks to which in September of 1991, the villages of Bozlukh and Manashid were liberated and the Azeri village of Todan was cleared. The capture of the Shahumyan District with the help of the Soviet Army and the Azerbaijani OMON (Special Purpose Mobile Unit) and the unequal battles against the enemy, the withdrawal of the population from the military zone without losses under the leadership of Shahen are shown. By interpreting the relevant facts, rumors, and false accusations against Shahen Meghryan are revealed, the groundless and fabricated nature of which he proved with his subsequent heroic activities. Like many others, he did not leave Artsakh in those days, but stayed and continued the partisan battles for the liberation of his native land. The liberation of several Martakert villages because of the heroic battles led by Shahen at the end of 1992 and the beginning of 1993 and his preparations for the liberation of his native Shahumyan are presented. At the end, the death of Shahen in the sky of Artsakh with his brothers in arms is shown. The fact of immortality of the military commander and a great patriot in his native land is emphasized. His image is the best way to educate the generations in a patriotic spirit.

Keywords: Shahen the Great, Melik of Artsakh, Gulistan, Shahumyan, Zinavor, canning factory, Northern Artsakh, Union press, partisan battles, detachment of special purpose, heroic death.

24

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

ВИДНЫЙ НАЦИОНАЛЬНЫЙ ДЕЯТЕЛЬ И ВОЕНАЧАЛЬНИК:

ШАГЕН МЕГРЯН

Посвящается 70-летию Шагена Великого (Шагена Мегряна) ЭДИК МИНАСЯН

декан исторического факультета ЕГУ, доктор исторических наук, профессор, г. Ереван, Республика Армения

В статье представлена жизнь, общественно-политическая и военнопатриотическая деятельность великого патриота, национального деятеля, видного участника Арцахской освободительной войны, героя Арцаха Шагена Зинаворовича Мегряна.

Особо выделены черты его характера, унаследованные от династии Меликов Гюлистана: всесторонне развитая сильная личность, коммуникабельная и

решительная, искренняя, честная, с живым темпераментом и оптимистичными, заботливыми, очень деятельными качествами, типичными для лидера. Неслучайно он стал военно-политическим руководителем и организатором хозяйственной жизни Шаумяновского района. Всю свою жизнь он посвятил родному району и селу. После окончания экономического факультета ЕГУ вернулся в родное село, начал свою профессиональную деятельность с должности экономиста и дошел до должности первого секретаря обкома, директора консервного завода, зав. отделом агропрома, председателя исполкома и первого секретаря райкома партии. Он одним из первых понял, что оборона района без боевых отрядов невозможна и организовал и возглавил вооруженные отряды, став главой и руководителем самообороны округа. Всесторонний анализ фактов показывает обстоятельства контрнаступления, организованного под руководством Шагена, в результате которого в сентябре 1991 года были освобождены села Бозлух и Манашид и очищено азербайджанское село Тодан. Показаны захват Шаумяновского района с помощью Советской Армии и азербайджанского ОМОНа и неравные бои с противником, вывод населения из военной зоны без потерь под руководством Шагена. Путем раскрытия соответствующих фактов вскрываются слухи и ложные обвинения в адрес Шагена Мегряна, беспочвенность и сфабрикованность которых он доказал своей последующей героической деятельностью. Как и многие другие, он в те дни не покинул Арцах, а остался и продолжил партизанские бои за освобождение родной земли. Представлено освобождение ряда мартакертских сел в результате героических боев под предводительством Шагена в конце 1992-начале 1993 годов и его подготовка к освобождению родного Шаумяна. В финале статьи показано, как Шаген погибает в небе Арцаха со своими братьями по оружию. Подчеркивается факт бессмертия военачальника и великого патриота родной земли. Его образ – лучший способ воспитать поколения в патриотическом духе.

Ключевые слова: Шаген Великий, Мелик Арцаха, Гюлистан, Шаумян, Зинавор, консервный завод, Северный Арцах, союзная пресса, партизанские бои, отряд особого назначения, героическая гибель.

25

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.