Научная статья на тему 'ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ'

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
100
16
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Արցախի Հանրապետություն / արցախյան 3-րդ պատերազմ / Ադրբեջան / մարդու հիմնարար իրավունքներ և ազատություններ / խախտումներ / պատերազմ / միջազգային իրավունք

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Հարությունյան Ավետիք, Գրիգորյան Մարիամ

2020 թվականի սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններն ամբողջությամբ զուգորդվում էին միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական նորմերի և սկզբունքների խախտումներով: Այդ խախտումներն առաջացնում էին մարդուն պատկանող հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումներ և ոտնահարումներ: Հոդվածի նպատակն է հետազոտել և վեր հանել Արցախյան երրորդ պատերազմում մարդուն պատկանող հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումները: Այդ նպատակով ուսումնասիրվել են միջազգային և ներպետական համապատասխան իրավական ակտեր, տեսական գրականություն, տարաբնույթ հեղինակավոր զեկույցներ, ինչպես նաև մարդուն պատկանող իրավունքների և ազատությունների խախտումների կոնկրետ դեպքեր: Մասնավորապես խախտվել են այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են կյանքի իրավունքը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, կրթության իրավունքը, առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքը և այլն: Հետազոտության իրականացման ընթացքում հեղինակների կողմից կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, պատմականության սկզբունք), այնպես էլ հատուկ (համեմատական-իրավական) սկզբունքներ: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում կոպտորեն խախտվել են արցախահայության հիմնարար իրավունքները, և Ադրբեջանը իր իրագործած ռազմական հանցագործությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության՝ միջազգային քրեական իրավունքի նորմերին համապատասխան:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

VIOLATIONS OF THE FUNDAMENTAL RIGHTS OF ARTSAKHI ARMENIANS BY AZERBAIJAN DURING THE 3RD ARTSAKH WAR

The military actions unleashed by Azerbaijan on September 27, 2020 were completely accompanied by violations of the basic norms and principles of international law and international humanitarian law. These violations led to contraventions and infringements of fundamental human rights and freedoms. The purpose of the article is to investigate and identify violations of fundamental human rights and freedoms in the Third Artsakh War. To this end, relevant international and domestic legal acts, theoretical literature, various authoritative reports, as well as specific cases of violations of human rights and freedoms were studied. In particular, such rights as the right to life, the right to physical and mental integrity, the right to education, the right to health protection and medical care, etc. were violated. In the course of the study, the authors used both general educational (analysis, the principle of historicism) and special (comparative legal) principles. As a result of the study, we came to the conclusion that during the military actions unleashed by Azerbaijan, the fundamental rights of the Armenians of Artsakh were grossly violated, and Azerbaijan should be held accountable for the war crimes committed by it in accordance with the norms of international criminal law.

Текст научной работы на тему «ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 4(15), 2022

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, JURISPRUDENCE, ЮРИСПРУДЕНЦИЯ

---------------------------------

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽՅԱՆ 3-ՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ * * 1

ՀՏԴ 343.4 (479.24) DOI: 10.52063/25792652-2022.4.15-55

ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (աեԳմՄ) հիմնադիր նախագահ,

«Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր,

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան,

«A VE JUS» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ք. Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն avetig.hh&gmail. com

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արցախի Հանրապետության նախագահի օգնական, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի դասախոս, Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) անդամ, ք. Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն mariamgrigoryan93@yandex. ru

2020 թվականի սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններն ամբողջությամբ զուգորդվում էին միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական նորմերի և սկզբունքների խախտումներով: Այդ խախտումներն առաջացնում էին մարդուն պատկանող հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումներ և ոտնահարումներ: Հոդվածի նպատակն է հետազոտել և վեր հանել Արցախյան երրորդ պատերազմում մարդուն պատկանող հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումները: Այդ նպատակով ուսումնասիրվել են միջազգային և ներպետական համապատասխան իրավական ակտեր, տեսական գրականություն, տարաբնույթ հեղինակավոր զեկույցներ, ինչպես նաև մարդուն պատկանող իրավունքների և ազատությունների խախտումների կոնկրետ դեպքեր: Մասնավորապես խախտվել են այնպիսի իրավունքներ, ինչպիսիք են կյանքի

* Հոդվածը ներկայացվել է 13.12.2022թ., գրախոսվել' 16.12.2022թ., տպագրության ընդունվել' 30.12.2022թ.:

1 Հետազոտությունն իրականացվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությամբ՝ SCS20-009 գիտական թեմայի շրջանակներում:

55

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

իրավունքը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, կրթության իրավունքը, առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքը և այլն:

Հետազոտության իրականացման ընթացքում հեղինակների կողմից կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, պատմականության սկզբունք), այնպես էլ հատուկ (համեմատական-իրավական) սկզբունքներ:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում կոպտորեն խախտվել են արցախահայության հիմնարար իրավունքները, և Ադրբեջանը իր իրագործած ռազմական հանցագործությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության՝ միջազգային քրեական իրավունքի նորմերին համապատասխան:

Հիմնաբառեր' Արցախի Հանրապետություն, արցախյան 3-րդ պատերազմ, Ադրբեջան, մարդու հիմնարար իրավունքներ և ազատություններ, խախտումներ, պատերազմ, միջազգային իրավունք:

Նախաբան

2020 թվականի սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ու վարձկանների անմիջական ակտիվ մասնակցությամբ պատերազմը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքը, միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքները: Իր ագրեսիվ գործողություններում Ադրբեջանը չէր հետևում jus in bello կաննոններին՝ պատերազմի ժամանակ գործող վարքականոններին կամ պատերազմի իրավունքին: Զինված հակամարտությունների ժամանակ մարդու իրավունքների զանգվածային խախտումները մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի, հիմնական միջազգային սկզբունքների, մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային ու ներպետական փաստաթղթերի և 1949 թ. Ժնևի կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների կոպտագույն խախտում են։

Հարկ է նշել, որ Ադրբեջանը հանդիսանում է 1966 թ. Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի, 1966 թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, 1965 թ. Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին, 1979 թ. Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին, 1984 թ. Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիայի, 1989 թ. Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի, 1949 թ. Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին Ժնևի կոնվենցիայի, 1949 թ. Ծովում զինված ուժերի կողմից վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների վիճակի բարելավման մասին Ժնևի կոնվենցիայի, 1949 թ. Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի, 1949 թ. Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության մասին Ժնևի կոնվենցիայի մասնակից (Общий базовый документ, являющийся составной частью докладов государств-участников Азербайджан, 2022): Ադրբեջանը, ի տարբերություն

Հայաստանի, չի հանդիսանում 1977 թ. ժնևի կոնվենցիաներին կից I և II լրացուցիչ արձանագրությունների մասնակից: Մինչդեռ Արցախի Հանրապետությունը, դեռևս չլինելով միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ, վաղօրոք հայտարարել է իր պատրաստակամությունը՝ բարեխղճորեն կատարել ինչպես մարդու իրավունքների

56

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

միջազգային իրավունքի, այնպես էլ միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ժնևյան կոնվենցիաների և սովորութային նորմերի պահանջները1:

Հետաքրքրական փաստ է, որ Ադրբեջանը նաև հանդիսանում է 1954 թ. Զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիայի կողմ, սակայն բազմաթիվ են պատերազմի ժամանակ և մինչ օրս Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի Հանրապետության տարածքներում հայկական մշակութային արժեքների ոչնչացման դեպքերը, որոնք հաճախ տարածվում են սոցիալական ցանցերով և ներկայացվում որպես հերոսություն: Մշակութային արժեքների ոչնչացման դեպքերը ներկայացված են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ «Արցախի հայկական մշակութային ժառանգություն: Վանդալիզմի դեպքեր և Ադրբեջանի կողմից ոչնչացման սպառնալիքներ» (Լեռնային Ղարաբաղ) վերտառությամբ 2021 թ. հունվարի 26-ի միջանկյալ զեկույցում2:

Ինչպես 2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանահատվածում տեղի ունեցած պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո, մինչ օրս Ադրբեջանի ապօրինությունները հանգեցրել են մարդու իրավունքների մեծածավալ խախտումների: Հատկապես խախտվել են Արցախի Հանրապետության

Սահմանադրությամբ երաշխավորված մարդու մի շարք հիմնարար իրավունքներ, որոնց հիմնական մասին կանդրադառնանք ստորև:

1 Արցախի Հանրապետության կողմից միակողմանի վավերացված (միացված) միջազգային պայմանագրերի ցանկ՝

ա) Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին հռչակագիր (ԼՂՀ ԳԽ նախագահության 23.11.1992 թ. N ՆԽ-0131-1 որոշում ԼՂՀ Գերագույն խորհրդի 23.11.1994 թ. N ԹՆ-0098-1 որոշում),

բ) Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (ԼՂՀ ԳԽ նախագահության 23.11.1992 թ. N ՆԽ-0131-1 որոշում, ԼՂՀ Գերագույն խորհրդի 23.11.1994 թ. N ԹՆ-0098-1 որոշում),

գ) Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր և դրան կից ֆակուլտատիվ արձանագրությունը (ԼՂՀ ԳԽ նախագահության 23.11.1992 թ. N ՆԽ-0131-1 որոշում, ԼՂՀ Գերագույն խորհրդի 23.11.1994 թ. N ԹՆ-0098-1 որոշում),

դ) 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևյան համաձայնագրերը և դրանց 1977 թ. սեպտեմբերի 26-ի լրացուցիչ արձանագրությունները (ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 26.01.1993թ. N ՆԽ-0161-1 որոշում, ԼՂՀ Գերագույն խորհրդի 23.11.1994 թ. N ԹՆ-0097-1 որոշում),

ե) Եվրոպական մշակութային կոնվենցիա («Եվրոպական մշակութային կոնվենցիան վավերացնելու մասին» ԼՂՀ 2014 թվականի հոկտեմբերի 29-ի ՀՕ-39-Ն օրենքը), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա («Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու մասին» ԼՂՀ 2015 թվականի ապրիլի 20-ի ՀՕ-12-Ն օրենքը),

զ) Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիր («Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը վավերացնելու մասին» լՂհ 2015 թվականի ապրիլի 20-ի ՀՕ-13-Ն օրենքը),

է) Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիա («Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու մասին» ԼՂՀ 2015 թվականի ապրիլի 20-ի ՀՕ-14-Ն օրենքը),

ը) Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական կոնվենցիա («Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական կոնվենցիան վավերացնելու մասին» ԼՂՀ 2015 թվականի ապրիլի 20-ի ՀՕ-15-Ն օրենքը):

2 AD HOC PUBLIC REPORT THE ARMENIAN CULTURAL HERITAGE IN ARTSAKH (NAGORNO-KARABAKH): CASES OF VANDALISM AND AT RISK OF DESTRUCTION BY AZERBAIJAN, https://artsakhombuds.am/hy/document/792, 20.06.2022.

57

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

Կյանքի իրավունք (հոդված 24),

Ֆիզիկական և հոգեկան անձեռնխելիության իրավունք (հոդված 25)

Կյանքի իրավունքը մարդու ապրելու իրավունքն է, որը ծագում է ծննդյան պահից և դադարում է մահվամբ: Առանց կյանքի իրավունքի լիարժեք ապահովման և երաշխավորման մյուս իրավունքները կրում են երկրորդական նշանակություն: Կյանքի իրավունքի վերաբերյալ դրույթներ են ամրագրված մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում: Կյանքի իրավունքի վերաբերյալ դրույթ ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածում, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք ունի կյանքի, ազատության և անձի անձեռնմխելիության իրավունք:

Իսկ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 6-րդ հոդվածը սահմանում է՝ «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի անօտարելի իրավունք: Այդ իրավունքը պաշտպանվում է օրենքով: Ոչ ոքի չի կարելի

կամայականորեն զրկել կյանքից»:

Կյանքի իրավունքի վերաբերյալ նույնաբովանդակ հոդված է պարունակում նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը. «Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով»:

Պետությունն անվերապահորեն պարտավոր է պաշտպանել իր իրավասության ներքո գտնվող մարդկանց կյանքը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձի մահը վրա է հասնում պատերազմական գործողությունների հետևանքով, ինչը կարգավորվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով:

Ադրբեջանական ուժերի կողմից կյանքի իրավունքի խախտումների, խոշտանգումների և վատ վերաբերմունքի բազում դեպքեր են արձանագրվել, որոնք համակարգային բնույթ են ունեցել պատերազմի ընթացքում և դրանից հետո: Պատերազմի ընթացքում եղել են ռազմագերիների և քաղաքացիական անձանց ապօրինի սպանության 80-ից ավելի դեպքերի փաստեր: Ավելին, ադրբեջանական կողմը չի տարբերակել քաղաքացիական անձանց և կոմբատանտներին, ինչի մասին են վկայում առանց տարբերակման հարձակումները, որոնք խախտում էին միջազգային մարդասիրական իրավունքի պարտավորությունները: Օրինակ՝ մեծ բեկորայնության պայթուցիկների կիրառման դեպքեր, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից բազմաթիվ բնակելի շենքերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքեր: Զոհերին, հաճախ' տարեց անձանց, ողջ-ողջ գլխատել են, խեղել կամ խոշտանգել: Այս մասին ավելի մանրամասն ներկայացված է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ և ընդհանուր զեկույցներում (Միջանկյալ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ (թարմացված առ 27 սեպտեմբերի 2021 թ.): Մանրամասն ծանոթանալով վերոհիշյալ 80 քաղաքացիական անձանց սպանության հանգամանքներին ու Ադրբեջանի զինված հրոսակների դրսևորած դաժանություններին՝ տպավորություն է ստեղծվում՝ կարծես ոչ թե 21-րդ դարում է այս ամենը տեղի ունենում, երբ մարդու իրավունքների վերաբերյալ ընդունվել են բազմաթիվ միջազգային ակտեր, այլ նախնադարյան հասարակարգում: Ընդ որում, նման բնույթի ռազմական հանցագործությունների կատարումը ներկայացվում է որպես հերոսություն՝ հաճախ արժանանալով իրենց երկրի ռազմաքաղաքական ղեկավարության խրախուսման, և նման հանցագործները, որոնք հաճախ նույնականացվում են, պատասխանատվության չեն ենթարկվում, հետևաբար անպատժելիությունը նոր ու ավելի դաժան հանցագործությունների է հանգեցնում (այստեղ բավական է հիշատակել տխրահռչակ Ռամիլ Սաֆարովին, որը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում 2004 թ. փետրվարին 19-ի գիշերը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակ և կացնահարել քնած հայ սպային: 2006 թ. ապրիլին Սաֆարովը Բուդապեշտի

58

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել' 30 տարի առանց ներման իրավունքի: Հունգարական դատարանը բազմիցս հայտարարել էր Սաֆարովի' հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, սակայն 2012 թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահ Ալիևն անմիջապես ներում շնորհեց, զինվորական բարձր կոչում տվեց և միանվագ վճարեց 8 տարվա աշխատավարձը (https://armenpress.am/arm/news/915733/axe-murderer-ramil-safarov-promoted-to-higher-military-rank.html): Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման հղումը' https://hudoc.echr.coe.int/eng?i=001-202524 ):

Պետք է նշել, որ Ադրբեջանի զինված ուժերը մի քանի անգամ թիրախավորել են Արցախում աշխատող լրագրողներին, ինչի հետևանքով մասնավորապես ծանր վիրավորվել են 7 լրագրողներ, և սպանվել է լրագրողներին ուղեկցող մեկ անձ: Լրագրողների նկատմամբ թիրախավորված և նպատակային հարձակումներն ապացուցվում են այն հանգամանքով, որ հարձակումների պահին լրագրողները կրել են հատուկ համազգեստ և տարբերանշաններ, ինչպես նաև ունեցել են տեսախցիկներ: Լրագրողական մեքենաները, որոնք ռմբակոծության տակ են հայտնվել, նույնպես ունեցել են «PRESS» տարբերանշանը: Ավելին՝ լրագրողները թիրախավորվել են ոչ թե ռազմական գործողությունների կիզակետերում, այլ քաղաքացիական բնակավայրերում իրենց մասնագիտական պարտականությունները իրականացնելու ժամանակ (Արտահերթ զեկույց' Արցախում (Լեռնային Ղարաբաղ) ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ Ադրբեջանի հարձակումների մասին):

Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք (հոդված 26)

Մարդու իրավունքների միջազգային պաշտպանության գաղափարին հասցված հարվածներից մեկը մարդասիրական իրավունքի խախտումն էր՝ կապված խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հետ։ Ըստ Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի 1-ին հոդվածի՝ «խոշտանգում» հասկացությունը նշանակում է ցանկացած գործողություն, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք՝ նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ կատարման մեջ կասկածվում է նա կամ երրորդ անձը, կամ նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից կամ նրանց դրդմամբ կամ համաձայնությամբ։ Սա չի ներառում այն ցավն ու տառապանքը, որոնք բխում են օրինական պատժամիջոցներից միայն կամ հատուկ են դրանց։

Մարդու իրավունքների միջազգային ամրապնդման առաջին ձեռքբերումներից մեկը խոշտանգումներից զերծ լինելու իրավունքի ճանաչումն էր և այլ խոշտանգումների կիրառման արգելքը նույնիսկ ռազմական բախումների ժամանակ։ Հաագայի 1899 և 1907 թթ., 1864 և 1949 թվականների Ժնևի կոնվենցիաները, 1984 թվականի Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան, խոշտանգումն արգելող մարդասիրական իրավունքի նորմերը ճանաչվում են որպես jus cogens կամ պարտադիր:

Այսպիսով, խոշտանգումները, ինչպես նաև դրանց հավասարեցված այլ գործողությունները, որոնք մարդուն պատճառում են ֆիզիկական կամ բարոյական տառապանք, չեն կարող արդարացվել որևէ հանգամանքով, լինի դա պատերազմ, թե

59

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

պատերազմի սպառնալիք, քանի որ դրանք մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են։ Այնուամենայնիվ, ծավալվող «ահաբեկչության դեմ պատերազմի» համատեքստում պետությունները սկսեցին անտեսել այս կանոնը՝ օգտագործելով դատարանում հարկադրանքի տակ ձեռք բերված ապացույցները: Խոշտանգումների նոր ու բարդ ձևեր են ի հայտ եկել, ինչպիսիք են սթրեսը, մեկուսացումը, զգայունությունից զրկելը, «խեղդվելու սիմույյացիան» և այլն (Кузнецова 98)

Մասնավորապես հայաթափ են արվել 193 բնիկ հայկական համայնքներ: 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը նպատակային միջոցներ է ձեռնարկել սեփական տներում հազարավոր քաղաքացիական անձանց բնակվելն անհնար դարձնելու համար' առանց տարբերակման ռմբակոծման, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման և վախի մթնոլորտ ստեղծելու: Պատանդ և ռազմագերի են վերցվել քաղաքացիական անձինք և կոմբատանտներ, ովքեր սպանվել են, խոշտանգվել կամ ենթարկվել այլ կտտանքների (Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում: Փաստահավաք զեկույց):

Կրթության իրավունք (հոդված 38)

Կրթությունը անձի ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որն ուղղված է գիտելիքներ ձեռք բերելուն և ապագա սերունդներին փոխանցելուն: Կրթությունը պետության շահերից ելնող գործընթաց է, որը նպաստում է պետության առաջընթացին և զարգացմանը:

Կրթության իրավունքը մարդու իրավունքն է' ստանալու որոշակի գիտելիքներ, մշակութային դաստիարակություն և մասնագիտական կողմնորոշում ժամանակակից հասարակության բնականոն կենսագործունեության համար: Այս իրավադրույթի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ Արցախի Հանրապետությունում ապահովվում է կրթության իրավունքը՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից:

Կրթության իրավունքը մարդու կարևորագույն իրավունքներից մեկն է, այն ամրագրված է մի շարք միջազգային-իրավական փաստաթղթերում: Դրանք են' Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Կրթության բնագավառում խտրականության դեմ պայքարի կոնվենցիան (1960 թ.), Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (1966 թ.), Տեխնիկական և մասնագիտական կրթության մասին կոնվենցիան (1968 թ.), Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող

որակավորումների ճանաչման մասն կոնվենցիան (1997 թ.), ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 1-ին արձանագրության 2-րդ հոդվածի և Եվրոպական միության հիմնական իրավունքների խարտիայի 14-րդ հոդվածի դրույթներով: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 2-րդ հոդվածն ամբողջովին նվիրված է կրթության իրավունքին: Մասնավորապես՝ այդ հոդվածն ամրագրում է տարրական կրթության պարտադիր լինելը, իսկ տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հավասարապես մատչելի լինի բոլորի համար' ըստ յուրաքանչյուրի ընդունակությունների: Ըստ այդմ, լինելով մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ միջազգային իրավունքը ամրագրեց պետության պարտավորությունը՝ կրթություն տրամադրելու իր քաղաքացիներին: Բոլորի համար կրթության իրավունքը վերահաստատվել է ոչ միայն բազմաթիվ համընդհանուր, այլև տարածաշրջանային փաստաթղթերով, որոնք որոշակի առանձնահատկություններով ներառված են բազմաթիվ ազգային սահմանադրություններում և օրենքներում: Կրթության իրավունքը ամրագրվում և պաշտպանվում է նաև ԱՀ

60

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

Սահմանադրությամբ: Մասնավորապես Սահմանադրության 38-րդ հոդվածը

հռչակում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Յուրաքանչյուրին պատկանող այս իրավունքի խախտման դեպքեր եղել են 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պատրաստած՝ երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ արտահերթ զեկույցում (Մարդու

իրավունքների պաշտպանը հրապարակել է երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ արտահերթ զեկույց) նշված է, որ ագրեսիայի առաջին օրից ադրբեջանական զինված ուժերը Արցախի մոտ 170 համայնքներում դիտավորյալ և ոչ խտրական հարվածների են ենթարկել քաղաքացիական նշանակության օբյեկտներ, բնակելի շինություններ, ենթակառուցվածքներ, որի հետևանքով թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում՝ երեխաներ, կանայք ու տարեցներ։ Թշնամին դիտավորյալ հարձակումների է ենթարկել կրթության համար նախատեսված շինությունները՝ դպրոցներ, մշակութային կենտրոններ, մանկապարտեզներ, համալսարաններ և այլ կրթական հաստատություններ։ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասվել է 71 դպրոց, 14 մանկապարտեզ՝ չհաշված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող՝ ԱՀ համայնքների դպրոցներն ու մանկապարտեզները, որոնց զգալի մասի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան։ Կրթության իրավունքից Արցախում զրկվել է 24,000 դպրոցական, 4,000 նախադպրոցական տարիքի երեխա։ Արցախում պատերազմի ժամանակ կրթության իրավունքից զրկվել են նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներ։ Ագրեսոր Ադրբեջանի տիրապետության տակ հայտնված տարածքում՝ Շուշիում, գործում էին համալսարան ու քոլեջ։ Այսօր այդ համալսարանում, քոլեջում սովորող ուսանողները ստիպված իրենց դասապրոցեսը կազմակերպում են Ստեփանակերտում, և նրանց համար նախատեսված շենքային պայմանները բավարար չեն։ Կրթության իրավունքի խախտումները շարունակվում են ցայսօր: Ադրբեջանի զինված ուժերի պարբերական սադրանքները և գազատարի վնասման հետևանքները վերացնելու

անհնարինությունը պատճառ են, որ Ստեփանակերտում և Արցախի սահմանամերձ գյուղերում դադարեցվի կրթական գործընթացը:

Սեփականության իրավունք (հոդված 60)

Արցախի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածը, հենվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 17-րդ հոդվածի և Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական դաշնագրի թիվ 1 արձանագրության առաջին հոդվածի վրա, հռչակում է, որ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Սահմանադրությունը զարգացրել է սեփականության իրավունքի

բովանդակությունը՝ այն առավել համահունչ դարձնելով Եվրոպական միության հիմնական իրավունքների խարտիայի 17-րդ հոդվածի և ՄԻԵԿ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի դրույթներին:

Արցախի Հանրապետության Սահմանադրությունը չի թվարկում Հանրապետությունում թույլատրվող սեփականության ձևերը: Դրա փոխարեն ԱՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանված են սեփականության հասկացությունը և ձևերը: Ըստ օրենսգրքի 163-րդ հոդվածի' սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է' իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

61

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

Արցախյան վերջին պատերազմում համատարած են սեփականության իրավունքի խախտման դեպքերը: Շատերը զրկված են Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքներում գտնվող իրենց տներում բնակվելու հնարավորությունից, որոնք արցախահայերը կառուցել են դեռևս սկսած այն ժամանակից, երբ Ադրբեջանը որպես պետություն չէր ստեղծվել, իսկ վերջինս արհեստականորեն ստեղծվել է 1918 թվականին: Մոլեգնող հայատյացության պատճառով այդ մարդկանց վերադարձը սեփական տներ հնարավոր չէ: Ի հավելումն, շատ ընտանիքներ ստիպված են եղել փախչել տներից՝ հնարավորություն չունենալով վերցնելու իրենց հետ արժեքավոր իրերը:

Առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունք (հոդված 84)

Առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածը պարտավորեցնում է անդամ պետություններին՝ ճանաչել յուրաքանչյուրի ֆիզիկական և հոգեկան առողջության հասանելի մակարդակից օգտվելու իրավունքը: Իր հերթին, ԱՀ Սահմնադրության 84-րդ հոդվածը ևս ամրագրում է, որ յուրաքնաչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք: Զինված

հակամարտությունների ժամանակ ամենից հաճախ խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, և շատ մարդիկ չեն ստանում տարրական բժշկական օգնություն, չնայած այն հանգամանքին, որ 1949 թվականի Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2-րդ կետում ասվում է. «Վիրավորներին և հիվանդներին կվերցնեն և օգնություն կցուցաբերեն»: Բացի այդ, այն անձինք, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, ներառյալ զինված ուժերի կազմից այն անձինք, որոնք զենքը վար են դրել, ինչպես նաև նրանք, ովքեր դադարել են պատերազմական գործողություններին մասնակցելուց հիվանդության, վիրավորվելու, բռնվելու կամ ցանկացած այլ պատճառով, պետք է բոլոր հանգամանքներում օգտվեն մարդասիրական վերաբերմունքից առանց որևէ խտրականության՝ ռասայի, մաշկի գույնի, կրոնի կամ հավատի, սեռի, ծագման կամ գույքային դրության և ցանկացած համանման այլ չափանիշների պատճառներով:

Ծովում զինված ուժերի կազմից վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների վիճակի բարելավման մասին 1949 թ. կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն՝ Ընդհարման մեջ գտնվող այն կողմը, որի իշխանության տակ կհայտնվեն նրանք, նրանց համար կապահովի մարդասիրական վերաբերմունք և խնամք առանց այնպիսի խտրականության, ինչպիսիք են սեռը, ռասան, ազգությունը, կրոնը, քաղաքական համոզմունքները կամ մյուս համանման չափանիշները: Խստիվ

արգելվում է ոտնձգությունը նրանց կյանքի և անձի հանդեպ, և մասնավորապես արգելվում է նրանց վերջ տալ կամ կոտորել, ենթարկել խոշտանգումների, նրանց վրա կատարել կենսաբանական փորձեր, միտումնավոր կերպով թողնել առանց բուժօգնության և խնամքի, կանխամտածված կերպով պայմաններ ստեղծել նրանց վարակման համար:

Բուժօգնություն ցուցաբերելու հերթականության մեջ առաջնահերթություն թույլատրվում է միայն անհետաձգելի բնույթի բժշկական պատճառներով:

Ինչ վերաբերում է ռազմական գործողություններին, ապա բոլոր ժամանակներում և հատկապես մարտից հետո կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները վիրավորներին և հիվանդներին գտնելու և վերցնելու և նրանց կողոպուտից և դաժան վերաբերմունքից պաշտպանելու համար: Արգելվում է սպանել կամ բնաջնջել վիրավորներին, հիվանդներին, նավաբեկվածներին, դիտավորյալ թողնել առանց բժշկական օգնության կամ խնամքի, դիտավորյալ պայմաններ ստեղծել

62

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

նրանց վարակվելու համար, այդ անձանց ենթարկել ֆիզիկական վնասվածքի, բժշկական կամ գիտական փորձերի, հեռացման, նույնիսկ նրանց համաձայնությամբ: Նշված անձինք իրավունք ունեն հրաժարվել ցանկացած վիրահատությունից։ Վիրավորներին կամ հիվանդներին հակառակորդին թողնելու հարկադրված կողմը, որքանով դա թույլ են տալիս ռազմական պայմանները, պետք է նրանց հետ թողնի իր բժշկական անձնակազմի և սարքավորումների մի մասը նրանց խնամքին աջակցելու համար։ Հակառակորդի իշխանության տակ հայտնվելով՝ վիրավորները, հիվանդները և նավաբեկյալները համարվում են ռազմագերիներ, և նրանց նկատմամբ կիրառվում են ռազմագերիների վերաբերյալ միջազգային իրավունքի կանոնները (Проблемы соблюдения прав человека в условиях вооруженных конфликтов)։

Օրինակներ կան, ըստ որոնց՝ պատերազմի ընթացքում հարյուրավոր հայերի պատճառվել են ֆիզիկական վնասվածքներ և հոգեկան տառապանք: Ավելին, Ադրբեջանի հարձակումների հետևանքով կաթվածահար էին եղել ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարող առողջապահական ծառայությունները, անհնար էր դարձել սոցիալական հեռավորության կանոնների պահպանումը, քանի որ մարդիկ ռմբակոծություններից պաշտպանվում էին գերբեռնված ապաստարաններում:

Պատերազմի հետևանքով կան ընտանիքի բաժանման, երեխաների կրթական գործընթացի ընդհատումների, կյանքի պայմանների վատթարացման և տնտեսական դժվարությունների բազմաթիվ դեպքեր (Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում: Փաստահավաք զեկույց 10):

Հատկապես մեր ժամանակներում զինված հակամարտությունների ժամանակ մարդու իրավունքների պաշտպանությունն ունի համընդհանուր կարևորություն, որն էականորեն կապված է ոչ միայն մեր շահերի, այլև մեզ շրջապատող մարդկանց և ողջ համաշխարհային հասարակության վրա:

Ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք (հոդված 40)

Արցախի Հանրապետության Սահմանադրության 40-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ամրագրում են Արցախի Հանրապետությունից դուրս գալու և մուտք գործելու անձի իրավունքը: Իսկ նույն հոդվածի 4-րդ մասում ամրագրում է ազատ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

տեղաշարժման իրավունքի սահմանափակման հիմքերը, որոնք ուղղակիորեն բխում են ՄԻԵԿ դրույթներից, միևնույն ժամանակ հստակ սահմանելով, որ քաղաքացու' Արցախի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ: Ազատ տեղաշարժվելու իրավունքը ամրագրող սահմանադրական դրույթը

համահունչ է ՄԻԵԿ 4-րդ արձանագրության 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթներին:

1. Ստացվում է այնպես, որ ելնելով տարբեր պատճառներից՝ մարդը ստիպված է լինում տեղաշարժվել և բնակավայր ընտրել: Այդպիսի պատճառներ են այլ վայրում աշխատանքի անցնելը կամ ուսուման գործընթացը կազմակերպելը և այլն:

2. Ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունքը մարդկությանը հայտնի է նախնադարից, երբ որոշակի պայմաններից ելնելով նախնադարյան մարդիկ տեղափոխվում էին տեղից տեղ:

3. Ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունքը մարդուն պատկանող անձնական իրավունքներից և ազատություններից մեկն է: Մեկնաբանվող իրավունքը հռչակված է մարդու իրավունքների վերաբերյալ գոյություն ունեցող գրեթե բոլոր միջազգային իրավական փաստաթղթերում: Օրինակ' 1966 թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածում և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածում:

Ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունքը մարդուն պատկանող բնական, անօտարելի իրավունք է, որն իր մեջ ներառում է տվյալ երկրի

63

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

տարածքում ազատ տեղաշարժվելու, ինչպես նաև որևէ վայրում ժամանակավորապես կամ մշտապես, առանց որևէ արգելքի բնակության վայր ընտրելը և բնակվելն այնտեղ: Ըստ ԱՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի' բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է:

Պատերազմի ընթացքում ու դրանից հետո արցախահայությունը բախվել էր նաև ազատ տեղաշարժվելու ու բնակավայր ընտրելու իրավունքի բազմաթիվ խախտումների: Մեր հայրենակիցները պարտադրված թողել էին իրեն մշտական բնակավայրերը և հարկադրված բնակություն հաստատել այլ վայրերում:

Ըստ միջազգային իրավունքի' տեղահանված անձանց՝ տեղահանումը պայմանավորող պատճառների վերացումից անմիջապես հետո անվտանգության պայմաններում իրենց տներ կամ մշտական բնակության վայրեր կամավոր վերադառնալու իրավունքը համարվում է միջազգային սովորութային իրավունքի կանոն, որը կիրառելի է ցանկացած տիպի տարածքների նկատմամբ: Ինչ վերաբերում է գրավյալ տարածքներին, ապա պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի 12.08.1949 թ. կոնվենցիայի 49-րդ հոդվածը սահմանում է հետևյալը' արգելվում են որևէ դրդապատճառով պաշտպանության ենթակա անձանց զանգվածային կամ անհատական տեղափոխումները, ինչպես նաև բռնագաղթը գրավյալ տարածքից գրաված տերության կամ ցանկացած այլ պետության տարածք՝ անկախ այն բանից, դրանք գրավյալ են, թե ոչ:

1949 թվականի Ժնևի առաջին կոնվենցիայի 50-րդ, երկրորդ կոնվենցիայի 51-րդ և չորրորդ կոնվենցիայի 147-րդ հոդվածների համաձայն' գույքի ապօրինի, կամայական և լայնածավալ ոչնչացումը և յուրացումը, որը պայմանավորված չէ ռազմական անհրաժեշտությամբ, հանդիսանում է լուրջ խախտում: Ժնևի 1949 թվականի չորրորդ կոնվենցիայի 53-րդ հոդվածի համաձայն' մասնավոր անձանց կամ պետության, համայնքների, հասարակական կամ կոոպերատիվ կազմակերպությունների անհատական կամ կոլեկտիվ սեփականություն հանդիսացող շարժական կամ անշարժ գույքի ամեն տեսակ ոչնչացումը գրավող տերության կողմից, որը չի բխում ռազմական գործողությունների բացարձակ անհրաժեշտությունից, արգելվում է:

Տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունք (հոդված 58)

Արցախի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորվում է Սահմանադրությամբ, ԱՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ իրավական ակտերով: Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը մարդու սահմանադրական իրավունքներից մեկն է:

Ինչպես նշվեց, Արցախի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորվում է Սահմանադրությամբ, ԱՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ իրավական ակտերով: Սահմանադրությունը նախատեսում է միայն հիմնարար նորմեր, իսկ ձեռնարկատիրական գործունեության հետ կապված հարաբերությունները հիմնականում կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ: Արցախի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ քաղաքացիական օրենսդրությունը և այլ իրավական ակտերը կարգավորում են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց միջև կամ նրանց մասնակցությամբ հարաբերությունները: Պետք է նշել, որ քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորող

ձեռնարկատիրական հարաբերությունների կարգավորման համար կիրառվում են նաև այլ իրավունքի ճյուղերի նորմեր (օրինակ' վարչական, ֆինանասական և այլն):

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով առաջացավ նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրագործման անհնարինություն: Առաջացավ այնպիսի մի իրավիճակ, երբ արցախցին Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում այլևս չէր կարող աշխատեցնել իր

64

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

ձեռնարկությունը, զբաղվել գյուղատնտեսությմաբ: Առկա իրավիճակը առաջացրեց բազմաթիվ մարդկանց սոցիալական խնդիրներ, որոնք իրենց ապրուստը հոգում էին ձեռնարկատիրական կամ գյուղատնտեսական գործունեության միջոցով:

Պատերազմի հասցրած տնտեսական վնասները հիմնականում դրսևորվեցին Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասի զավթմամբ, որի հետևանքով հակառակորդին անցան նաև այդ տարածքներում գտնվող ինչպես բնական ռեսուրսները, այնպես էլ արտադրական ու սոցիալական ենթակառուցվածքները: Այդ պաշարներից հատկապես կարևորվում են ինչպես ընդերքի, այնպես էլ հողային պաշարները, որոնք ներառում են գյուղատնտեսական, բնակավայրերի, արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, հատուկ պահպանվող տարածքների, անտառային, ջրային և պահուստային նպատակային նշանակության հողատարածքները, ինչպես նաև դրանց վրա գտնվող անշարժ ու շարժական գույքը։ Օրինակ' 2020 թ. պատերազմի հետևանքով Արցախում էներգետիկ ենթակառուցվածքները ահռելի վնասներ են կրել։ Մասնավորապես, Արցախում գործող 36 հէկ-երից 30-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ (Արցախի 36 հէկ-երից 30-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ):

Եզրակացություն

Ադրբեջանի կողմից վերոնշյալ իրավունքների խախտումները պատերազմական հանցագործություններ են՝ ագրեսիա, որի արգելքն ամրագրված է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 5-րդ հոդվածով: Ըստ որի՝ Դատարանի իրավազորությունը սահմանափակվում է միջազգային ողջ հանրությանը մաահոգող առավել ծանր հանցագործություններով: Սույն Կանոնադրության համաձայն.

Դատարանին ընդդատյա են հետևյալ հանցագործությունները. ա) ցեղասպանության հանցագործություն. բ) մարդկության դեմ ուղղված հանցագործություններ. գ) պատերազմական հանցագործություններ. դ) ագրեսիայի հանցագործություն1:

Ցավալին այն է, որ ո'չ Հայաստանի Հանրապետությունը, ո'չ Արցախի Հանրապետությունը, ո'չ էլ Ադրբեջանի Հանրապետությունը չեն միացել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին, ուստի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մասին չի կարող խոսք լինել:

Կարծում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային իրավական մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև ներպետական և միջազգային մակարդակներում միջազգային քրեական իրավունքի հին նորմերի կատարելագործումը և նոր նորմերի մշակումը կօգնեն լուծել միջազգային վեճերն ու հակամարտությունները։ Զինված հակամարտությունների ժամանակ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մեխանիզմի գործունեության առաջին տարրերից է լինելու անհատի իրավունքների և շահերի դեմ ուղղված հանցագործությունների հետապնդման և իրավական հիմք ստեղծելու միջազգային քրեական դատարանի գործոնը։

Որպես հիմնախնդրի լուծման տարբերակ՝ կարող են ծառայել Նյունբերգի և Տոկիոյի զինվորական տրիբունալների նախադեպերը, որոնք ստեղծվել էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

1http://library.cmsa.am/media/docs/%D5%80%D5%BC%D5%B8%D5%B4%D5%AB_%D5%

B4%D5%AB%D5%BB%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D6%

84%D6%80%D5%A5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A

1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6%D5%A1

%D5%A4%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.pdf

65

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Արտահերթ զեկույց' Արցախում (Լեռնային Ղարաբաղ) ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ Ադրբեջանի հարձակումների մասին, https://www.artsakhombuds.am/hy/document/783:

2. Արցախի 36 հէկ-երից 30-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ,

https://hetq.am/hy/article/125303

3. Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում: Փաստահավաք զեկույց, Երևան 2022, էջ 8https://www.osf.am/wp-content/uploads/2021/12/%D5%93%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B0%D5 %A1 %D5%BE%D5%A1%D6%84-

%D5%A6%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%AB-

%D5%BD%D5%A5%D5%B2%D5%B4%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80.pdf

4. Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է երեխաների

իրավունքների խախտման վերաբերյալ արտահերթ զեկույց, 12.10.2020,

https://artsakhombuds.am/hy/news/480

5. Միջանկյալ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ (թարմացված առ 27 սեպտեմբերի 2021 թ.), https://www.artsakhombuds.am/hy/document/785, GENERAL REPORT https://www.artsakhombuds.am/hy/general-report:

6. Кузнецова, И. А. Проблемы нарушения прав человека в контексте антитеррористических операций / И.А. Кузнецова // Весник БДУ, 2014, №3, стр. 98, https://elib.bsu.by/bitstream/123456789/ 122335/1/97-100.pdf

7. Дмитрий Татаринов, Проблемы соблюдения прав человека в условиях вооруженных конфликтов, https://articlekz.com/article/6928

8. Общий базовый документ, являющийся составной частью докладов государств-участников

Азербайджан, http://docstore.ohchr.org/SelfServices/FilesHandler.ashx?enc=FhOD6sgqg zAhFXD9F%2FeKaFMm83LbFY75RhkIFGrig%2B5GGx9Opx7ktshkPSIa81LZURmjrJvU XeUFkO8KZI2aoJYZVh%2FNooRNEDFDsvQmwwBT9kHda3w6on3JnSYibYxG, 22.06.2022.

9. AD HOC PUBLIC REPORT THE ARMENIAN CULTURAL HERITAGE IN ARTSAKH (NAGORNO-KARABAKH): CASES OF VANDALISM AND AT RISK OF DESTRUCTION BY AZERBAIJAN, https://artsakhombuds.am/hy/document/792, 20.06.2022.

WORKS CITED

1. Artahert՛ zekuyc' Arcaxum (Ler'nayin Gharabagh) r'azmakan gorc'oghut'yunnery' lusabanogh lragroghneri nkatmamb Adrbejani hard'akumneri masin, [Extraordinary Report on Azerbaijan's Attacks on Journalists Covering Military Operations in Artsakh (Nagorno-Karabakh)] https://www.artsakhombuds.am/hy/document/783: (in Armenian)

2. Arcaxi 36 he'k-eric 30-n ancel e' Adrbejani verahskoghut'yan tak [30 of the 36 Hydroelectric Power Plants of Artsakh Came under the Control of Azerbaijan], https://hetq.am/hy/article/125303 (in Armenian)

3. Mardu iravunqneri xaxtumnern Arcaxyan 44-o'rya paterazmi y'nt'acqum:

P'astahavaq zekuyc [Human Rights Violations during the 44-day Artsakh War.], Erevan 2022, e'j 8 https://www.osf.am/wp-

content/uploads/2021/12/%D5%93%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B0%D5 %A1 %D5%BE%D5%A1%D6%84-

%D5%A6%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%AB-

66

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

%D5%BD%D5%A5%D5%B2%D5%B4%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80.pdf (in Armenian)

4. Mardu iravunqneri pashtpany' hraparakel e' erexaneri iravunqneri xaxtman veraberyal artahert' zekuyc [The Human Rights Defender Published an Extraordinary Report on Violations of Children's Rights], 12.10.2020, https://artsakhombuds.am/hy/news/480 (in Armenian)

5. Mijankyal zekuyc adrbejanakan zinvac' ujheri koghmic Arcaxi qaghaqaciakan and'anc spanut'yan depqeri veraberyal (t'armacvac' ar' 27 septemberi 2021t'.) [Interim Report on the Killing of Civilians in Artsakh by the Azerbaijani Armed Forces (Updated on September 27, 2021)], https://www.artsakhombuds.am/hy/document/785, GENERAL REPORT https://www.artsakhombuds.am/hy/general-report (in Armenian)

6. Kuznecova, I. A. Problemy narushenija prav cheloveka v kontekste

antiterroristicheskih operacij [Problems of Human Rights Violations in the Context of AntiTerrorist Operations]/ I.A. Kuznecova // Vesnik BDU, 2014, №3, e'j 98,

https://elib.bsu.by/bitstream/123456789/ 122335/1/97-100.pdf (in Russian)

7. Dmitrij Tatarinov, Problemy sobljudenija prav cheloveka v uslovijah vooruzhennyh konfliktov [Issues of Human Rights Respect in Armed Conflicts], https://articlekz.com/article/6928 (in Russian)

8. Obshhij bazovyj dokument, javljajushhijsja sostavnoj chast'ju dokladov gosudarstv-uchastnikov

Azerbajdzhan,http://docstore.ohchr.org/SelfServices/FilesHandler.ashx?enc=FhOD6sgqg

zAhFXD9F%2FeKaFMm83LbFY75RhkIFGrig%2B5GGx9Opx7ktshkPSIa81LZURmjrJvU

XeUFkO8KZI2aoJYZVh%2FNooRNEDFDsvQmwwBT9kHda3w6on3JnSYibYxG,

22.06.2022.

VIOLATIONS OF THE FUNDAMENTAL RIGHTS OF ARTSAKHI ARMENIANS BY AZERBAIJAN DURING THE 3RD ARTSAKH WAR

AVETIK HARUTYUNYAN

Union of Young Scientists and Specialists of Artsakh (UYSSA), Chairman-Founder; «Artsakh» Research Institute, Director;

Journal «Scientific Artsakh», Editor-in-Chief;

Chamber of Advocates of the Republic of Armenia, Advocate;

«AVE JUS» Law Firm, Founder;

Ph.D. in Law, Associate Professor,

Stepanakert, the Republic of Artsakh

MARIAM GRIGORYAN

Assistant to the President of the Republic of Artsakh;

Mesrop Mashtots University, lecturer;

Union of Young Scientists and Specialists of Artsakh (UYSSA), Member; Stepanakert, the Republic of Artsakh

The military actions unleashed by Azerbaijan on September 27, 2020 were completely accompanied by violations of the basic norms and principles of international law and international humanitarian law. These violations led to contraventions and infringements of fundamental human rights and freedoms. The purpose of the article is to investigate and identify violations of fundamental human rights and freedoms in the Third Artsakh War. To this end, relevant international and domestic legal acts, theoretical literature, various authoritative reports, as well as specific cases of violations of human rights and freedoms were studied. In particular, such rights as the right to life, the right to

67

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

physical and mental integrity, the right to education, the right to health protection and medical care, etc. were violated.

In the course of the study, the authors used both general educational (analysis, the principle of historicism) and special (comparative legal) principles.

As a result of the study, we came to the conclusion that during the military actions unleashed by Azerbaijan, the fundamental rights of the Armenians of Artsakh were grossly violated, and Azerbaijan should be held accountable for the war crimes committed by it in accordance with the norms of international criminal law.

Keywords: Republic of Artsakh, 3rd Artsakh war, Azerbaijan, fundamental human rights and freedoms, violations, war, international law.

НАРУШЕНИЕ ОСНОВОПОЛАГАЮЩИХ ПРАВ АРМЯН АРЦАХА СО СТОРОНЫ АЗЕРБАЙДЖАНА ВО ВРЕМЯ ТРЕТЬЕЙ АРЦАХСКОЙ ВОЙНЫ

АВЕТИК АРУТЮНЯН

председатель и учредитель Объединения молодых ученых и специалистов Арцаха (ОМУСА), директор научно-исследовательского института «Арцах», главный редактор журнала «Научный Арцах», адвокат Палаты адвокатов Республики Армения, учредитель юридической фирмы «AVE JUS», кандидат юридических наук, доцент, г. Степанакерт, Республика Арцах

МАРИАМ ГРИГОРЯН

помощник президента Республики Арцах,

член Объединения молодых ученых и специалистов Арцаха (ОМУСА), преподаватель Университета Месроп Маштоц, г. Степанакерт, Республика Арцах

Военные действия, развязанные Азербайджаном 27 сентября 2020 года, целиком и полностью сопровождались нарушениями основных норм и принципов международного права и международного гуманитарного права. Это привели к тому, что были грубейшим образом нарушены основополагающие права и свободы человека. Целью статьи является выявить и исследовать нарушения основных прав и свобод человека в ходе Третьей Арцахской войны. Для достижения поставленной цели были изучены соответствующие международные и конкретные государственные правовые акты, теоретическая литература, различные компетентные доклады, а также конкретные случаи нарушения прав и свобод человека. Так, в частности, были нарушены такие права, как право на жизнь, право на физическую и психическую неприкосновенность, право на образование, право на охрану здоровья и медицинское обслуживание и т.д.

В ходе исследования авторы придерживались общенаучных (анализ, принцип историчности), так и специальных (сравнительно-правовые) принципов.

В результате исследования мы пришли к выводу о том, что в ходе развязанных Азербайджаном военных действий были грубо нарушены основные права армян Арцаха и Азербайджан должен быть привлечен к ответственности за совершенные им военные преступления в соответствии с нормами международного уголовного права.

Ключевые слова: Республика Арцах, 3-я арцахская война, Азербайджан, основные права и свободы человека, нарушения, война, международное право.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

68

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.