Научная статья на тему 'ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ` ԸՍՏ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ'

ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ` ԸՍՏ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
42
12
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ПОСТСОВЕТСКАЯ АРМЕНИЯ / СОВРЕМЕННАЯ ЛИТЕРАТУРА / ГОСУДАРСТВО / ГРАЖДАНИН / СОЦИАЛЬНО-ПОЛИТИЧЕСКИЕ ПРОБЛЕМЫ / ХУДОЖЕСТВЕННАЯ ЦЕННОСТЬ / POST-SOVIET ARMENIA / CONTEMPORARY LITERATURE / STATE / CITIZEN / SOCIO-POLITICAL ISSUES / ARTISTIC MERIT / հետխորհրդային Հայաստան / ժամանակակից գրականություն / պետություն / քաղաքացի / սոցիալ-քաղաքական խնդիրներ / գեղարվեստական արժեք

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Խաչատրյան Շուշան, Սարոյան Գալուստ

Ժամանակի տարեգիրներն, ըստ էության, գրողները, լրագրողներն ու ֆիլմների հեղինակներն են: Եվ եթե հայոց պետականության անցյալն ու ներկան արժևորելու խնդիր ունենք, առաջին հերթին դա անում ենք հենց վերջիններիս ստեղծագործությունների միջոցով: Հոդվածում փորձել ենք վերլուծական հայացք գցել ժամանակակից մի քանի գրական գործերի կողմից անկախ Հայաստանի ներկայացմանը: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ժամանակակից գրականությունը կառուցում է հետխորհրդային Հայաստանի առավելապես բացասական կերպար՝ սոցիալ-քաղաքական բազմաթիվ խնդիրներով, պետություն-քաղաքացի խզված կապով, բայց նաև դա անում է կենդանի, իրական կերպարներ ստեղծելով, ազդեցիկ, տպավորիչ խոսքով, տիպական նկարագրություններով:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

SOCIO-POLITICAL ISSUES OF INDEPENDENT ARMENIA BASED ON SHORT STORIES BY CONTEMPORARY WRITERS

Writers, journalists and film authors are, in fact, the chroniclers of our times. So, if we aim at evaluating the past and the present of the Armenian statehood, we should, first of all, do it through the works of the aforementioned people. In the paper, an attempt was made to analyze the representation of independent Armenia in a number of contemporary literary works. The study has shown that contemporary literature creates a mostly negative image of the Post-Soviet Armenia with numerous socio-political issues and a broken link between the state and the citizen. However, it also creates living and realistic characters, uses influential and impressive speech, as well as typical descriptions.

Текст научной работы на тему «ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ` ԸՍՏ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ' ԸՍՏ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ

ՇՈՒՇԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԳԱԼՈՒՍՏ ՍԱՐՈՅԱՆ

Հետխորհրդային տարիները, հատկապես առաջին տասնամյակը, ընդունված է որակել որպես «մութ ու ցուրտ» տարիներ1: Այդ շրջանում ծնվածներիս էլ անվանում են «մութ ու ցուրտ» տարիների սերունդ: Արդյո՞ք ունեն այդ իրավունքը: Արդյո՞ք արդար է «մութ ու ցուրտ» որակել այն տարիները, որոնք եղել են Արցախի ազատագրման, հողերի ետ վերադարձի, ազգային միասնականության և զարթոնքի, ի վերջո՝ անկախության տարիներ: Մի տեսակ չէինք ուզենա լինել «մութ ու ցուրտ» տարիների սերունդ, մեզ ավելի հոգեհարազատ է անկախության ու ազգային զարթոնքի սերունդ լինելու գաղափարը: Մանավանդ ապացուցեցինք չէ՞, որ ոգևորվել և պայքարել գիտենք, որ միասնաբար հանդես գալ և մեզ մեր երկրի տերը զգալ գիտենք...

Թերևս սխալված չենք լինի, եթե ասենք, որ որոշակի ժամանակաշրջան այս կամ այն կերպ պիտակավորելն առավելապես լրագրողների, գրողների և ֆիլմեր ստեղծողների գործն է: Նրանք են ժամանակի տարեգիրները: Եվ եթե հայոց պետականության անցյալն ու ներկան արժևորելու խնդիր ունենք առաջին հերթին դա անում ենք հենց վերջիններիս ստեղծագործությունների միջոցով: Ուստի, շատ կարևոր է քննության առնել նրանց կողմից մեր ոչ այնքան վաղ անցյալի ներկայացումը:

Նորանկախ Հայաստանի մասին պատմող գրականությունը, ըստ տեսաբանների, պատկերում է այդ օրերի «հոգևոր-բարոյական կացությունը», միաժամանակ «իդելաների և արժեքների անորոշությունը»2: Համենայն դեպս, այդ տարիների ստեղծագործական ընթացքը համարվում է հետաքրքիր «կեցության և հոգեբանության» համադրության առումով3:

Կփորձենք վերլուծական հայացք գցել ժամանակակից մի քանի գրական գործերի (Արմեն Շեկոյանի «Վագոնից թռչելու ժամանակը», Սարգիս Հովսեփյանի «Ես ու իմ ընկեր Շուռը», Համբարձում Համբարձումյանի «Էդ գիշեր», Արամ Պաչյանի «Թափանցիկ շշեր») կողմից անկախ Հայաստանի ներկայացմանը' ուշադրություն դարձնելով դրա գեղարվեստական կողմին: Կփորձենք պարզել, թե վերոնշյալ գրողները.

• հետխորհրդային Հայաստանի ի՞նչ պատկեր են ստացել. առավելապես դրական, թե՞ բացասական,

• սոցիալ-քաղաքական հատկապես ո՞ր խնդիրներին են անդրադարձել,

• պետություն-քաղաքացի հարաբերությունները ի՞նչ լույսի ներքո են ներկայացրել,

• գեղարվեստական ինչ արտահայտչամիջոցներից են օգտվել, և որքանով են դրանք ազդեցիկ:

Արմեն Շեկոյանի «Վագոնից թռչելու ժամանակը» պատմում է անկախացած Հայաստանի մասին' անդրադառնալով այդ տարիներին լայն տարածում գտած մուրացկանության երևույթին: Նա հերթով ներկայացնում է մուրացկանությամբ զբաղվողներին, տալիս նրանց գործունեության ընդհանրական

1 Մութ ու ցուրտ տարիները. Հայաստանը' 90-ականների սկզբին, https://shabat.am/am/article/24405/Mut-u-curt-tarinerv.-Havastanv- :

2 Մնացականյան Դ., Իրականի և երևակայականի անժամանակ խաչմերուկներում, Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, թիվ 3(21), 2օ 16 թ., էջ 15, http://vsu.am/files/02D Mnacakanvan.pdf:

3 Նույն տեղում:

395

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

պատկերը, նշում մուրացկանության տեսակները: Հեղինակը գտնում է, որ «Մուրացկանությունը.... մեր մայրաքաղաքում լայն տարածում գտավ անկախության էս երկու տասնամյակներում»: Շեկոյանը զուգահեռներ է տանում խորհրդային և հետխորհրդային Հայաստանների միջև և միայն մեկ մուրացկանի է կարողանում մտաբերել, որ խորհրդային տարիներից այդ գործն է անում' շիշ հավաքող Պետոյին, որովհետև «Սովետի օրոք ոչ թե մուրացկանությունն էր համատարած զբաղմունք, այլ' գարեջրախմությունն ու շամպայնախմությունը»: Խորհրդային տարիներին էտ շամպայնախմությունն այնքան շատ էր, որ Պետոն հավաքել էր բնակարանի և ամուսնական ճանապարհորդության գումար1: Մինչդեռ նորօրյա հերոսներից

Ադելաիդան անգամ չի կարողանում ծերը ծերին հասցնել, որ ատամները սարքի.

Ինչ վերաբերվում է գեղարվեստականությանը, ապա պիտի փաստենք, որ Շեկոյանին հաջողվել է ստանալ կենդանի և իրական կերպարներ, անհատականություններ և, կարդալով պատմվածքը, քեզ թվում է, թե ճանաչում ես յուրաքանչյուրին, ապրում ես իրենց հոգսերով, ուզում ես, որ հեղինակն ավելի հաճախ գնա եկեղեցի, որ մոմի գումարից բաժին հանի եկեղեցու շրջակայքն ավլող Հռոզին, լսում ես պրոֆեսիոնալ ակորդեոնիստ Էդուարդի երաժշտությունը' ափսոսելով, որ դա անում ես ոչ Հայֆիլհարմոնիայի դահլիճներում, ուզում ես, որ հնարավորինս շատ մարդ հասկանա, որ ասֆալտին գալարվող Ջուլոյին ևս պետք է փող տալ, սրտանց ուրախանում ես կլարնետիստ Վարդանի աղջկա համար, ով այլևս փողոցում դհոլով հորը չի նվագակցում, դրա փոխարեն սովորում է համալսարանում, նաև ուզում ես, որ թավջութակահար Թադևոսյանը ոչ թե հիվանդ լինի, այլ իրոք ֆրանսիական դեսպանատան «կուլտուր-ատաշեն» նրան հրավիրած լինի Փարիզի օպերա:

Ամենակարևորը' Շեկոյանը այս ամենը ներկայացնում է որպես բնական երևույթ' ջանք չթափելով խղճահարություն առաջացնել: Դրանով ավելի հարազատ ու սիրելի են դարձնում կերպարները, ավելի հստակ է դառնում «մութ ու ցուրտ» Հայաստանի պատկերը, որտեղ մուրացկան է անգամ հեղինակը.

Թեման առկա է նաև Սարգիս Հովսփյանի «Ես ու իմ ընկեր Շուռը» պատմվածքում: Սա պատմություն է այդ տարիներին շատ տարածված

արտագաղթի, աշխատանքի բացակայության, աննպատակ երիտասարդության, նրանց բարքերի ու լեզվամտածողության մասին: Հեղինակն «անկապ ու

աննպատակ» թափառում է Ռուսաստանում, բայց միևնույնն է չի հասկանում, թե ինչու եկավ Հայաստան. «ոչ հորեղբայրն էր մեռել, ոչ էլ քեռին լավ գործ խոսք տվել»: Այն Հայաստան, որտեղ երիտասարդներն ունեին «տնեցիների նյարդային բջիջները մաշեցնող ներկա ու անհույս ապագա»2: Հատկանշական է ընկերների երկխոսությունը ծառայության տարիների մասին, երբ «ամբողջ զորամասը հավաքեցին-բերեցին Էրևան»: Զորամասը հավաքել-բերել էին, որ հանեն ժողովրդի դեմ: Եվ նման դեպքերում զինվորականն այլընտրանք չունի, քանի որ կա պատասխանատվության ենթարկվելու վտանգ' «Ասա' մենք ի՞նչ մեղավոր ենք, որ դատվեինք դու՞ էիր պերեդաչի բերելու.»,- արդարանում է հեղինակը:

Հատկանշական է նաև, որ ընկերները խոսում էին տարբեր իրադարձությունների մասին, մեկը' 1996-ի, մյուսը' 2008-ի, և ստացվում է, որ «էս Էրևան հարուր տարի ա բան չի փոխվե՞լ.»: Այսպիսով, ուրվագծվում է Ս.Հովսեփյանի հետխորհրդային Էրևանը, որը «ոչ մի տեղ» չի տանում և որտեղ «արդեն ուշ է».

Այս տողերը վերընթերցելիս' միանգամից հիշեցի մեր այսօրը. մենք' երիտասարդներս, արդեն ապացուցեցինք, որ ամենևին էլ ուշ չէ, մենք այլևս գիտենք' ուր ենք գնում: Այօրվա Երևանը Հովսեփյանի Էրևանը չէ, մեր Երևանում մեր

1 Շեկոյան Ա. ,«Վագոնից թռչելու ժամանակը»:

2 Ձևակերպումները' Ս. Հովսեփյանի «Ես ու իմ ընկեր Շուռը» պատմվածքից:

396

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

տարեկից զինվորականները չեն վախենում պատասխանատվությունից և կանգնում են ժողովրդի կողքին...

Պետք է փաստել, որ միջանձնային շփումների, երկխոսությունների, երիտասարդության առօրյայի և մտածելակերպի նկարագրությունների միջոցով Ս.Հովսեփյանը կարողանում է ստանալ ժամանակի իրական պատկերը: Պատմվածքը կարդալիս' կարծես թատերական ներկայացման ներկա լինես, ժամանակն ու իրադարձությունները կարծես անցնեն աչքիդ առջևից: Պատահական չէ, որ Ռազմիկ Դավոյանը «Կինոաշխարհին» տված հարցազրույցում, խոսելով այս ստեղծագործության մասին, փաստում է, որ այն կարող է կարճամետրաժ ֆիլմի հիմք դառնալ. «Արձակագիր Սարգիս Հովսեփյանի «Իմ ընկեր Շուռը» գործը, թե ուշադրության առնի մի լավ ռեժիսոր, ապա այսօրվա երիտասարդության այնպիսի խնդիրներ մեջտեղ կգան, որոնք ոչ մի կերպ չեն բարձրանում էկրան»1:

Բայց նաև չի կարելի ժխտել, որ պատմվածքում կան տեսարաններ, որոնք, թեկուզ ժամանակի հնարավորինս ճիշտ պատկեր ներկայացնելու նպատակ ունեն, այդուհանդերձ ոչ այնքան ճիշտ բարքեր և մտածելակերպ են քարոզում: Այս առումով պատմվածքն, իհարկե, ենթարկվել է քննադատության: Օրինակ, «Սիվիլիթաս» հիմնադրամի հրավիրած «Ի սկզբանե էր Բանն»2 խորագրով քննարկմանը խիստ բացասական իմաստով էին ներկայացված այս պատմվածքի որոշ տողեր' «...Մի խոսքով հո պլան չէր, թույն էր, հենց առաջին ծխից բռնեց: Աչքս չհասցրի թարթել, կրկին կասյակը ֆռռաց ինձ...», «Ախպեր, բուլբուլատոր անե՞ս... Տես, թե կայֆդ ուզում ա թողի, վրից մի հատ դագոնկա արա...», «սկսեց աջ ու ձախ շինել էս հավերին» և այլն:

Անկախ Հայաստանի մի պատառիկ էլ Հ.Համբարձումյանի «Էդ գիշերն» է' «լևի հոսանքով աշխատող հեռուստացույցներ», «չեղած տեղից համով կերակուր պատրաստող» սերիալամոլ կանայք, գումար վաստակել չկարողացող, «մի քանի շիշ օղիով, մի քանի քաշ պլանով, մի քանի թթու դրած վարունգով» առիթներ նշող, քրեականացված, բայց զինված ադրբեջանցու դեմ անզեն կռված ու հաղթած հայ տղամարդիկ, «լևիից լևի մտնող լուսագողեր», դժվարություններից չարացած, ագրեսիվ հասարակություն: Իհարկե, այստեղ առկա է նաև հայրերի և որդիների խնդիրը, երբ հայրերը դրսևորում են ակնհայտ «քյառթու»3 պահվածք, մինչդեռ որդիները անհանդուրժող են նման պահվածքի հանդեպ:

Եթե փորձենք համեմատել այս ստեղծագործությունը նախորդների հետ, ապա պետք է նշենք, որ այստեղ գույներն ավելի խտացված են, և, եթե ճիշտ ենք պատկերացնում այդ տարիները' մեր ծնողների, հարևանների, ծանոթ-բարեկամների պատմելով, խեղաթյուրելու աստիճան չափազանցված: Էլ ո՞ւր մնացին անլույս տարիներին հարևանների միասնականության, իրար օգնելու պատրաստակամության, մեկ վառարանի շուրջ հավաքվելու, կարտոֆիլի «պլեճ» ուտելու և լոտո խաղալու պատմությունները:

Տեքստում հատկապես տպավորիչ են բռնության տեսարանների նկարագրությունները, պատկերավոր է խոսքը, ազդեցիկ և ապրված են զգացողությունները, վախերը: Գրականության տեսաբան Հայկ Համբարձումյանը, վերլուծելով «Էդ գիշերը», ընդգծում է այս պատմվածքի նովելային բնույթը' փաստելով, որ կտրուկ անցումները նպաստում են պատմվածքի դրամատիզմին:

1 Պետրոսյան Ն., Ռազմիկ Դավոյան. «Համբերենք' տեսնենք», http://kinoashkharh.am/2012/06/1309:

2 Եղիազարյան Կ., «Ի սկզբանե էր բա՞նն», թե՞..., http://www.armworld.am/detail.php?paperid=3963&pageid= 122680&lang:

3 Գաբրիելյան Ա., Նիկողոսյան Ա., «Քյառթուի կերպարը որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց արդի հայ արձակում», Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ, Յավրուհրատ, 2017թ., https://granish.org/gvartui-kerparv/:

397

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Տեսաբանը գտնում է.»Նոր ու զարմանալիորեն կենդանի են Համբարձումի շենգավիթյան տրագիֆարսերը»1:

ԱՊաչյանի «Թափանցիկ շշերն», ըստ մեզ, այնքան էլ կապ չունի հետխորհրդային Հայաստանի հետ: Սա պատմություն է անելանելի իրավիճակների և հոգեկան ապրումների մասին: Այն մասին, թե ինչ է կատարվում, երբ չեն կարող օգնել ո'չ բժիշկը, ո'չ հոգևորականը, ո'չ թաքուն տրված դեղահաբերը, ո'չ աչք փակելը, երբ մեղադրանքներն անիմաստ են, երբ սիրում ես և ատում միաժամանակ..., երբ չկան լուծումներ:

Ինչ վերաբերվում է գեղարվեստական արժեքին, ապա «Թափանցիկ շշերը» համարվում է մեկ շնչով գրված ստեծագործություն2: Վ.Դանիելյանը, ներկայացնելով այս պատմվածքի լեզվաոճական, իմաստային յուրահատկությունները, անհատական ապրումների վերարտադրության «հմայքը», իրավացիորեն փաստում է, որ այս պատմվածքի վերլուծությունը չի կարելի տանել սոցիալական հարթություն3: Սա զգացողությունների տիպական ներկայացում է, որը ընթերցողը վերապրում է հերոսներից յուրաքանչյուրի հետ:

Ամբողջացնելով ուսումնասիրությունը՝ փորձենք անել որոշ ընդհանրացումներ' հիմք ընդունելով աշխատաքնի սկզբում առանձնացված խնդիրները:

• Ուսումնասիրության առարկա պատմվածքները ներկայացնում են հետխորհրդային Հայաստանի խիստ բացասական պատկեր: Այս Հայաստանում շատ են մուրացկանները, արվեստագետները գնահատված չեն, նրանցից շատերը զբաղվում են մուրացկանությամբ, չկան բարոյական հստակ չափանիշներ, երիտասարդները չունեն նպատակներ, պայքարելու հակված չեն, հիմնականում մեկնում են արտերկիր, բայց այնտեղ էլ առանձնապես անելիք չունեն, ապասոցիալական վարք են դրսևորում, խոսում են ժարգոնով, օգտագործում են անպարկեշտ բառեր, հակված են թմրամոլության և հարբեցողության, հասարակությունը ագրեսիվ է:

• Սոցիալ-քաղաքական խնդիրներից անդրադարձ կա արտագնա

աշխատանքի տարածվածությանը, երիտասարդության ոչ ուսումնատենչ լինելուն, «քյառթուական» մշակույթի գերակայությանը, իշխանության որոշումներին

հակառակվելու վախի մթնոլորտին, սոցիալապես անապահովների թվի ընդգծված գերակայությանը, ապասոցիալական վարքի դրսևորումներին:

• Պետություն-քաղաքացի հարաբերություններին անդրադարձը այնքան էլ

շատ չէ, բայց ընդհանուր առմամբ տպավորություն է ստեղծվում, որ պետությունն առանձնապես չի մտածում իր հասարակության և քաղաքացու մասին, և հասարակությունը գոյություն ունի մի տեսակ անկախ պետությունից:

Առնչակցության միակ դրսևորումը թերևս պարտադրանք է զինվորականին՝ դուրս գալ սեփական ժողովրդի դեմ:

• Քննության առնված բոլոր պատմվածքներն էլ ունեն որոշակի գեղարվեստական արժեք. ստեղծում են կենդանի և իրական կերպարներ, առկա է ազդեցիկ և տպավորիչ խոսք, շատ են տիպական նկարագրությունները: Սրա շնորհիվ և պատճառով այս պատմվածքները, թերևս, ունակ են ազդելու ընթերցողի մտածողության և զգացողությունների վրա և կարող են մեծապես պայմանավորել ժամանակի մասին որոշակի պատկերացումներ:

1 Համբարձումյան Հ., Գեղարվեստական ժամանակի որոնումներում («18-33.արդի հայ արձակ» անթոլոգիան), հէէր://^'^^.տրց1<:ցոէ6րէ.ցա/գեղարվեստական-ժամանակի-ռրռնռնմներռնմ:

2 Հակոբյան Հ., Ամենացավոտ Բարձրությունը, https://granish.org/painfUl-height/:

3 Դանիելյան Վ., Երեք պատմություն, https://granish.org/vahram-danielyan/:

398

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Շուշան Խաչատրյան, Գալուստ Սարոյան ԱՆԿԱԽ ՀԱՑԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ' ԸՍՏ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ

Բանալի բառեր՝ հետխորհրդային Հայաստան, ժամանակակից գրականություն, պետություն, քաղաքացի, սոցիալ-քաղաքական խնդիրներ, գեղարվեստական արժեք

ժամանակի տարեգիրներն, ըստ էության, գրողները, լրագրողներն ու ֆիլմների հեղինակներն են: Եվ եթե հայոց պետականության անցյալն ու ներկան արժևորելու խնդիր ունենք, առաջին հերթին դա անում ենք հենց վերջիններիս ստեղծագործությունների միջոցով: Հոդվածում փորձել ենք վերլուծական հայացք գցել ժամանակակից մի քանի գրական գործերի կողմից անկախ Հայաստանի ներկայացմանը: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ժամանակակից

գրականությունը կառուցում է հետխորհրդային Հայաստանի առավելապես բացասական կերպար՝ սոցիալ-քաղաքական բազմաթիվ խնդիրներով, պետություն-քաղաքացի խզված կապով, բայց նաև դա անում է կենդանի, իրական կերպարներ ստեղծելով, ազդեցիկ, տպավորիչ խոսքով, տիպական նկարագրություններով:

Shushan Khachatryan, Galust Saroyan

SOCIO-POLITICAL ISSUES OF INDEPENDENT ARMENIA BASED ON SHORT STORIES BY CONTEMPORARY WRITERS

Keywords: Post-Soviet Armenia, contemporary literature, state, citizen, sociopolitical issues, artistic merit

Writers, journalists and film authors are, in fact, the chroniclers of our times. So, if we aim at evaluating the past and the present of the Armenian statehood, we should, first of all, do it through the works of the aforementioned people. In the paper, an attempt was made to analyze the representation of independent Armenia in a number of contemporary literary works. The study has shown that contemporary literature creates a mostly negative image of the Post-Soviet Armenia with numerous socio-political issues and a broken link between the state and the citizen. However, it also creates living and realistic characters, uses influential and impressive speech, as well as typical descriptions.

Шушан Хачатрян, Галуст Сароян

СОЦИАЛЬНО-ПОЛИТИЧЕСКИЕ ПРОБЛЕМЫ НЕЗАВИСИМОЙ АРМЕНИИ СОГЛАСНО РАССКАЗАМ СОВРЕМЕННЫХ ПИСАТЕЛЕЙ

Ключевые слова: постсоветская Армения, современная литература,

государство, гражданин, социально-политические проблемы, художественная ценность

Летописцами нашего времени, по сути, являются, писатели, журналисты, авторы фильмов. И если перед нами встает задача оценки прошлого и настоящего армянской государственности, то мы делаем это именно посредством их произведений. В статье мы попытались проанализировать, как независимая Армения представлена в нескольких современных литературных произведениях. Изучение показало, что современная литература чаще всего выстраивает отрицательный образ Советской Армении - со множеством социально-политических проблем, нарушенной связью между государством и гражданином, однако при этом создает живые, реальные образы посредством впечатляющей речи, типических описаний.

399

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.