ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԻ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԻՄՔԵՐԸ*
ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
տնտեսագետ,
ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն khachatryanvahagn@yahoo.com
Հոդվածի նպատակն է անդրադառնալ տնտեսագիտության առանցքային արդի հիմնախնդիրներից մեկի' պետության ու շուկայի փոխառնչությունների ինստիտուցիոնալ հիմքերի, տնտեսության պետական ու շուկայական կարգավորման ժամանակակից առանձնահատկությունների բացահայտումը:
Ելնելով առաջադրված նպատակից' հոդվածում քննարկվել են հետևյալ հիմնախնդիրները' ներկայացվել են պետության ու շուկայի միջև փոխառնչությունների և դրանց արդյունավետության մոտեցումները, պետության ու շուկայի ձախողումների միջև ընտրությունը' որպես ժամանակակից տնտեսագիտության հիմնական խնդիր, մի շարք օրինակներով ներկայացվել են տնտեսական վերջին ճգնաժամերի պատճառները, մեր և նախկին խորհրդային հանրապետությունների օրինակները' որպես պետության դերի մեծացման չհիմնավորված, միայն քաղաքական դրդապատճառներով պայմանավորված փաստեր, ինչպես նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները:
Աշխատանքում կիրառվել են համեմատական վերլուծությունների, մասնակիից դեպի ընդհանուր ամփոփումների, ուսումնասիրությունների մեթոդները:
Հետազոտության ընթացքում հանգել ենք մի շարք եզրակացությունների, որոնցից գլխավորներն են' ժամանակակից տնտեսության վերաբերյալ հիմնական վեճը նրա մասին չէ, թե ինչպիսին է տնտեսության կառուցվածքը, ինչպիսին է իդեալականը, այլ նրա մասին է, թե ինչպես է այն աշխատում. ո՞րն է ավելի վատ' պետության միջամտությու՞նը, որն ուղեկցվում է լուրջ անարդյունավետությամբ, թե՞ պետության չմիջամտությունը և այն, ինչը հաճախ անվանում են շուկայի ձախողում, որն առաջացնում է սոցիալ-տնտեսական ու քաղաքական ծանր հետևանքներ: Այսպիսով, ժամանակակից տնտեսագիտության հիմնախնդիրներից մեկը պետության ու շուկայի միջև փոխառնչությունների ձախողումների ուսումնասիրությունն է, որը պահանջում է ինչպես տնտեսագետների, այնպես էլ հասարակագիտության տարբեր ոլորտների մասնագետների համատեղ ու արդյունավետ աշխատանքի կոորդինացում ու կազմակերպում:
Հիմնաբառեր' պետություն, շուկա, ճգնաժամ, պետական կարգավորում, սեփականություն, մրցակցություն, ազատություն, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, ինստիտուտներ:
Չնայած տարածված այն տեսակետին, ըստ որի' տնտեսագետների շրջանում չկա ոչ մի համաձայնություն, իրականում շատ քիչ հարցերի վերաբերյալ համաձայնություն չկա: Շատ հարցերի վերաբերյալ տարիների ընթացքում ընդհանուր համաձայնություն է հաստատվել և առաջին հերթին այն պատճառով, որ այդ
* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 12.12.2019թ.:
է 30.09.2019թ., գրախոսվել' 30.10.2019թ., տպագրության
224
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
ժամանակահատվածում որպես գիտություն տնտեսագիտությունը, աշխատելով որոշակի մեթոդներով, սահմանել է ընդհանուր, ընդունելի կանոններ:
Համաձայնությունը եղել է մի քանի առանցքային խնդիրների շուրջ: Առաջին հերթին դա մակրոտնտեսագիտությունն է: Բոլոր մակրո տնտեսագետները գիտեն, որ բյուջեի պակասուրդը, ինֆլյացիան վատ է և հասկանալի է, գիտեն՝ ինչպես ինֆլյացիան նվազեցնել:
Կա համաձայնություն ինստիտուցիոնալ առաջնային հարցերի վերաբերյալ: Տնտեսագետները կարծում են, որ մրցակցությունը լավ է, սեփականության իրավունքները պետք է պաշտպանվեն, բաց առևտուրը լավ է, մասնավոր սեփականությունը՝ նույնպես: Ոչ ոք չի վիճում մասնավոր սեփականության կամ մրցակցության լավ կամ վատ լինելու խնդրի շուրջ: Պարզապես պարզ չէ, թե ինչպես ստեղծել խթաններ, ինչպես պաշտպանել սեփականության կամ գույքային իրավունքները, ինչպես պարտադրել կատարել պայմանագրերը: Այս հարցերի վերաբերյալ տնտեսագետները խնդիրներ ունեն: Եթե նույնիսկ անդրադառնանք այնպիսի տնտեսագետների, ինչպիսիք են՝ Ջոզեֆ Սթիգլիցը362 կամ Դաննի Ռոդրիկը363, որոնք համարվում են տնտեսության զարգացման հիմնական ուղղության վերաբերյալ տեսակետների հակառակորդներ, ակնհայտ է, որ նրանք համաձայն են, որ տնտեսության հիմնական սկզբունքները' սեփականության կամ գույքային իրավունքների պաշտպանություն, պայմանագրային պարտավորությունների
կատարում, մրցակցություն, պետք է կատարվեն: Ինչպես մակրոտնտեսկան
կայունությունը, դրանք նույնպես շատ կարևոր են տնտեսական կայուն աճի համար: Սակայն իրականացման ճանապարհները այնքան էլ հասկանալի չեն:
Ժամանակակից տնտեսության վերաբերյալ հիմնական վեճը այն մասին չէ, թե ինչպիսին է նրա կառուցվածքը, ինչպիսին է իդեալականը, այլ այն մասին, թե ինչպես է այն աշխատում: Ո՞րն է ավելի վատ՝ պետության միջամտությունը, որն ուղեկցվում է լուրջ անարդյունավետությամբ, թե՞ պետության չմիջամտությունը և այն, որը կոչվում է շուկայի ձախողում, նշանակում է մեծ խնդիրներ: Խնդիրներ՝ կապված այն հանգամանքի հետ, որ ընդհանրապես սեփականության իրավունքները ինչ-որ մեկը պետք է պաշտպանի, պայմանագրերը, պայմանավորվածությունները ինչ-որ մեկը պետք է կատարի, մրցակցությունը ինչ-որ մեկը պետք է պահպանի և մակրո տնտեսական քաղաքականությունը ինչ-որ մեկը պետք է իրականացնի: Այսինքն՝ պետական ծառայությունների պահանջարկ կա, բայց պետությունն իր հերթին չի կարողանում կառավարել սեփականությունը, ստեղծել խթաններ բյուրոկրատների համար, միշտ փորձում է ոչ թե պաշտպանել մրցակցությունը, այլ սահմանափակում է այն:
Շուկայի ձախողման և պետության ձախողման միջև ընտրությունը հենց ժամանակակից տնտեսագիտության հիմնական խնդիրն է:
Հիմնական խնդիրը՝ ինչպես հայեցակարգային, այնպես էլ գործնական հարթության մեջ այն է, որ կա անհրաժեշտություն հստակ սահմանելու հանրային բարիքների սահմանները և պետական պատասխանատվության գոտիները, այսինքն՝ այն խնդիրներն ու գործառույթները, որոնք բացի պետությունից ոչ ոք արդյունավետ չի կարող իրականացնել: Մնացածը պետք է փոխանցվի մասնավոր հատվածին:
Մարդիկ սկսում են ավելի շատ կարիք զգալ պետության, երբ շուկան իր գործունեության ինչ-որ մի շրջանում ձախողվում է, օրինակ, ճգնաժամերի ժամանակ, և դա ներկայացվում է որպես շուկայական տնտեսության կամ շուկայի և ոչ թե պետության ձախողում: Օրինակ, վերջին ճգնաժամը, որ կոչվեց համաշխարհային
362 Joseph E. Stiglitz (2006). Making Globalization Work. Norton, 358 p
363 Rodrik, Dani (2011). The Globalization Paradox. Norton & Company, Inc. ISBN978-0-393-07161-0.
225
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
ֆինանսական և տեղի ունեցավ 2008 թվականին, հիմնականում պետության կամ պետական համապատասխան կառույցների բացթողումն էր, քաղաքական գործիչների անպատասխանատու գործունեության արդյունքը, իսկ շուկան այս դեպքում այլևս չկարողանալով դիմանալ քաղաքականության իրականացնողների ճնշումներին, անտեղի ու անհարկի միջամտություններին, պարզապես պատասխանեց իրեն բնորոշ ձևով' ճգնաժամով: Սակայն ամենահետաքրքիրը և կարևորը ոչ թե ճգնաժամի պատճառն էր, այլ իրավիճակից դուրս գալու մեթոդները: Արդյունքում պետության միջամտության անհրաժեշտությունը բերեց նրան, որ պետության դերը շատ երկրների տնտեսական կյանքում մեծացավ: Կարգավորիչի դերակատարումից զատ պետությունը մեծացրեց իր սեփականությունը, դարձավ խոշոր սեփականատեր: Այդ ամենի արդյունքում մարդիկ, անհատներ-քաղաքացիներ և իրավաբանական անձինք, շատ դեպքերում ինքնակամ հրաժարվեցին իրենց սեփականությունից' հանուն իրենց բիզնեսի առողջացման, ֆինանսական վիճակի վերականգնման և, ի վերջո, հանուն ապագայի:
Այդ ամենի ականատեսը եղանք մենք, այդ ամենը տեղի ունեցավ կայացած շուկայական տնտեսություն ունեցող երկրներում: Քննարկվող հարցի շրջանակներում մեզ համար կարևոր է արձանագրել, որ ճգնաժամը և վերը նշվածը դրանից դուրս գալու այն ճանապարհներից է, որը և' քաղաքական, և' տնտեսական ոչ ճշգրիտ, ավելի շուտ չկանխամտածված քայլերի ու գործողությունների հետևանք էր, որը բերեց պետության դերի արհեստական մեծացման364:
Կա նաև այլ ճանապարհ, որը նույնպես մարդկանց կամ հասարակությունների շրջանում մեր տեսանկյունով առաջացնում է պետության դերի չհիմնավորված պահանջ: Ամենատիպիկ ու ամենացայտուն օրինակաները վերաբերում են նախկին խորհրդային միության շատ երկրներին, որոնց թվում կարելի է ընդգրկել նաև Հայաստանի Հանրապետությունը' իր կառավարման' մինչ 2018 թվականի մոդելով: Խոսքը վերաբերում է բոլոր այն երկրներին, որոնք իրենց զարգացման ճանապարհին նախընտրեցին ավտորիտար կամ կիսաավտորիտար կառավարման համակարգը: Այդ երկրներում իշխանությունները, գործելով պետության անունից, արհեստական խոչընդոտներ ստեղծելով սեփական երկրի քաղաքացիների համար առօրյա կենցաղում, տնտեսական դաշտում, սոցիալական բնագավառում և հանրային կյանքի այլ բնագավառներում, մարդկանց առաջարկեցին այնպիսի կառավարման համակարգ, որտեղ բոլոր հարցերի, խնդիրների լուծողը պետությունը պետք է լիներ: Մարդկանց դրանով զրկեցին հանրային կառավարմանը մասնակցելու իրավունքից, որն էլ հետագայում մեծ անջրպետի պատաճառ դարձավ պետություն- քաղաքացի հարաբերություններում: Սա էլ իր հերթին անվստահության մի այնպիսի մթնոլորտ ձևավորեց հասարակության մեջ, որը վերածվեց պետության անվտանգության սպառնալիքի: Այդպիսի վարքագծի դրսևորումը, օրինակ, պատճառ դարձավ մարդկանց զանգվածային արտագաղթի, դրա արդյունքում պետական կարևորագույն ինստիտուտների նկատմամբ վստահությունը հասավ շատ ցածր մակարդակի, որն էլ իր հերթին արգելակ է ցանկացած բարեփոխման համար365:
Ըստ էության, այդպիսի մոտեցումը բերում է իշխանության անհավասար բաշխման, իշխանության ասիմետրիայի: Իհարկե, իշխանությունը անհավասարաչափ
Տես' ա/ Գորթնի Ջ., Սթրուփ Ռ., Լի Դ., Ֆերարինի Թ., «Ընդհանուր տնտեսագիտություն», Ե.,Տիգրան Մեծ, 2013, 288 էջ; բ / Joseph E. Stiglitz «Capitalist Fools»//Vanity Fair, New York, 9 Dec,2008, http://www.yoism.org/?q=node/386; գ / Гуриев С. «Мифы экономики»-М,:Манн,Иванов и Фербер, 2014-320 с.; դ / Кругман Пол «Почему экономическая наука бессильна», https://republic.ru/posts/l/130856.
365 Տես' Кудрин A: Старая модель экономики не работает, новой модели нет, https://www.finanz.ru/novosti/aktsii/kudrin-staraya-model-ekonomiki-ne-rabotaet-novoy-modeli-net-1001664688.
226
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
է բաշխվում ցանկացած հասարակությունում, միևնույն ժամանակ իշխանության ասիմետրիան միշտ չէ, որ կործանարար է: Մասնավորապես, այն կարող է ապահովել արդյունավետություն, օրինակ' իշխանության պատվիրակման միջոցով: Սակայն, եթե ա գործող զդեցիկանձինք վախենում են, որ քաղաքականության այս կամ այն միջոցառումները' ուղղված բնակչության բարեկեցության բարձրացմանը, կարող են թուլացնել իրենց ազդեցությունը (այժմ կամ ապագայում), կարող են փորձել արգելափակել այդ միջոցառումների ընդունումը կամ խոչընդոտել դրանց իրականացումը: Շատ հեռու պետք չէ գնալ, մեր երկիրը երկար տարիներ այդ սկզբունքով է կառավարվել: Այդ միտումը զգալի բացասական հետևանքներ ունի հատկապես ամենաաղքատ ու մարգինալացված խմբերի համար, որոնց շահերի պաշտպանության հնարավորությունները սահմանափակ են: Իշխանության
ասիմետրիկությունը կարող է վնասակար հետևանքներ ունենալ և վտանգել ինստիտուտների հիմնական գործառույթները' կապված այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են' մեկուսացումը, յուրացումը և հաճախորդների մոտեցումը' կյիենտեյիզմը (clientelism): Մարդիկ, մեծամասամբ չցանկանալով իրենց վրա
պատասխանատվություն վերցնել, պայքարել իրենց ազատությունների համար, ընդունեցին խաղի առաջարկված կանոնները: Շուկան այդ երկրներում դարձավ ընդամենը համակարգը սպասարկող, կորցրեց իր կարգավորիչ ու զարգացում ապահովող դերը: Նշված երկրները չեն փայլում իրենց զարգացածությամբ, քաղաքացիների բարձր կենսամակարդակով: Ընդհակառակը, նրանք սովորաբար հայտնի են որպես ամենակոռումպացված, ցածր մրցունակություն ու բարեկեցություն ունեցող երկրներ:
Վերը նկարագրված իրավիճակներն ապացույց են, որ պետության ու շուկայի դերի մասին պատկերացումները ձևավորվում են հիմնականում տեղի ունեցող կամ ունեցած իրադարձությունների ոչ ամբողջական ներկայացման, շատ դեպքերում՝ խեղաթյուրման արդյունքում: Դա միշտ էլ եղել է, երբ իշխանություններն իրենց ձախողումները ներկայացրել են որպես շուկայի ձախողումներ, սակայն մարդկության պատմությունը այլ կերպ է մեզ ներկայացնում իրավիճակը, որը փաստում է շուկայական տնտեսության, ազատ շուկայի կենսունակությունը, այն համարում մարդկության առաջընթացի գրավական:
Պետություն: Շուկայական տնտեսության պայմաններում ամենաբարդ խնդիրը պետության ու շուկայի մասնակցության չափն է: Պետության բնութագրերը տարբեր ժամանակներում, տարբեր գիտնականների կամ քաղաքական-հասարակական գործիչների կողմից տրամագծորեն տարբերվել են:
19-րդ դարի հանրանհայտ ֆրանսիացի հրապարակախոս, հասարակական ու քաղաքական գործիչ Ֆրեդերիկ Բաստիան, բնութագրելով պետությունը, գրում է. «Ի՞նչ գիտենք նրա մասին - այն խորհրդավոր անձնավորություն է, ով, ամենայն հավանականությամբ բոլորից շատ է անհանգստանում, բոլորից շատ է արգելակում, բոլորից շատ է ծանրաբեռնված աշխատանքով, ում հետ բոլորից շատ են խորհրդակցում, ում բոլորից շատ են մեղադրում, ում առավել հաճախ են դիմում և օգնություն խնդրում:...Պետությունը հսկայական ֆիկցիա է, որի միջոցով բոլորը աշխատում են ապրել բոլորի հաշվին»366: Իսկ Հենրի Լյուիս Մենկեն իր «Կրկին դրա մասին» էսսեում, որը հրապարակվել է 1925 թվականին, գրում է. «Ինչքան էլ սովորական մարդը թերություններ ունենա, նա բոլոր դեպքերում հիանալի հասկանում է, որ պետությունը դուրս է նրա շահերից և շատ այլ մարդկանց շահերից, որ այն հանդիսանում է առանձին, անկախ ու հաճախ թշնամի ուժ, որը մասամբ է իր կողմից վերահսկեյի և ի վիճակի է իրեն մեծ վնաս հասցնել»»367:
366 Տես ' Бастиа Ф., Экономические гармонии.избранное-М,: Эксмо, 2007.- 1200с.
367 Տես ' Менкен Г. Л., Вновь о том же, http:/Md.inliberty.m/library/117-vnov-o-tom-zhe:
227
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
Մարքսիստական ընկալմամբ' «Պետությունը մեքենա է' մի դասակարգի կողմից մյուսին ճնշելու համար»368:
Կառլ Պոպերը այսպեսի բնորոշում է տալիս. «Պետությունն անհրաժեշտ չարիք է: Նրա իշխանական լիազորությունները չպետք է գերազանցեն անհրաժեշտ չափը: Այս սկզբունքը կարելի է կոչել «ազատական ածելի» (հետևելով Օքհամի ածելիին, այսինքն' այն հռչակավոր սկզբունքին, որ մետաֆիզիկական էությունների թիվը չպետք է շատացվի անհրաժեշտ չափից ավելի): ... Սակայն դժվար չէ նաև ցույց տալ, որ պետությունը մշտական վտանգ է և այդպիսով նաև չարիք, թեև անհրաժեշտ չարիք: Քանի որ, եթե պետությունը պիտի կատարի իր խնդիրը, ապա պիտի ավելի շատ իշխանություն ունենա, քան յուրաքանչյուր առանձին քաղաքացի: Անգամ եթե հաստատություններ հորինենք, որոնք հնարավորինս կսահմանափակեն այդ իշխանության չարաշահման վտանգը, միևնույն է, այդ վտանգը երբեք չենք կարողանա ամբողջությամբ վերացնել: Հակառակը, թվում է, թե միշտ ստիպված ենք լինելու վճարել պետության իրավական պաշտպանության գինը, այն էլ ոչ միայն հարկերի ձևով, այլև նույնիսկ նվաստացման ձևով, որի հետ ստիպված ենք հաշվի նստել (‘պաշտոնների ամբարտավանությունը՛): Բայց այդ ամենը չափի հարց է: Ամենակարևորը իրավական պաշտպանության համար չափազանց բարձր գին չվճարելն է»369:
Ժամանակակիցներից Սերգեյ Գուրիևը, որ մինչև վերջերս Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի գլխավոր տնտեսագետն էր, անդրադառնալով վերջին ֆինանսական ճգնաժամից հետո աշխարհում ամբոխավարության տարածման դրդապատճառներին՝ պայմանավորված նաև անհավասարության չափերի մեծացմամբ, ընդգծում է ստեղծված իրավիճակում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես անդրադառնալով պետության դերին՝ նա նշում է. «...Մենք ասում էինք այն մասին, որ իրականացնելով բարեփոխումներ' պետք չէ փորձել պետության դերը հասցնել զրոյի: «Ինչքան փոքր պետություն, այնքան լավ շուկային» մոտեցումը սխալ է: Ճիշտը' «Ինչքան լավն է պետությունը, այնքան դա լավ է շուկայի համար»370: Հետո որպես ապացույց ներկայացնում է հետևյալ հիմնավորումը. «Օրինակ, մասնավորեցում իրականացնելիս հնարավոր չէ բավարարվել միայն նրանով, որ սեփականության անցումը մասնավորին կբերի աշխատանքի արտադրողականության բարձրացմանը տվյալ ձեռնարկությունում: Վաղ թե ուշ դա լինելու է, տարբեր երկրների փորձն է ասում: Սակայն խնդիրն այն է, որ անհրաժեշտ է նոր հնարավորություններ տալ այն մարդկանց, որոնք մասնավորեցման արդյունքում ազատվել են աշխատանքից: Դա ձեռնարկության ղեկավարության խնդիրը չէ, դա հասարակության ու պետության խնդիրն է: Եթե այդ խնդիրը լուծում չի ստանում, ապա սպասվում է հակառակ արդյունքը, որը խանգարում է բարեփոխումներին»371:
Այսօր էլ պետություն-շուկա հարաբերությունները քննարկման կարիք ունեն: Մի կողմից կարող է թվալ, որ ամեն ինչ ասված է, սակայն իրականում նոր իրավիճակներում, որում հայտնվել է մարդկությունը, այն կրկին արդիական է դարձել: Տեխնոլոգիական դարաշրջանը, այսպես կոչված չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը, փոխում է նաև պետության կամ շուկայի մասին մարդկանց պատկերացումները, դերակատարումները: Հիմա առավել, քան երբևէ
անհրաժեշտություն կա նորից ու նորից անդրադառնալ հավերժություն թվացող, բանավեճի առարկա թեմային' պետություն-շուկա հարաբերությանը:
368 Ленин В., Полн. собр. соч. т. 39. М. Гос. изд. полит. лит. 1963, стр. 75.
369 Տես' Կարլ Ռ. Պոպեր, «Ազատականությունը. մի քանի թեզեր, Ազատականության հիմունքները», Ե., Էդիտ Պրինթ, 2008թ., 90 էջ:
70 Տես' Գուրիև Ս., «Բոլոր երջանիկ երկրները միանման են երջանիկ», slon.ru, 09.11.2016, https://republic.ru/posts/75917:
371 Տես' նույն տեղը:
228
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
Բայց մինչ այդ, ըստ մեզ, կարիք կա մեկ անգամ ևս անդրադառնալու «շուկայական տնտեսություն» եզրույթին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որը հատկապես վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները' կապված և' մեր երկրում, և' աշխարհում դժգոհությունների մեծ ալիքի հետ, շատ դեպքերում ու հիմնականում առանց հիմնավորումների կապում են շուկայի, շուկայական տնտեսության հետ:
Շուկա, շուկայական տնտեսություն: Քաղաքականապես ոչ կոռեկտ համարվելու մտավախությունից դրդված՝ շատերը «շուկայական տնտեսություն» եզրույթը գործածում են բացառապես «սոցիալական» ածականի հետ միասին: Ազատական մոտեցումը այս հարցին հետևյալն է. որևէ պատճառ չկա տեղի տալու մի մոտեցման, որը սխալմամբ համարվում է քաղաքական կոռեկտություն, քանի որ պետության կամ սոցիալական պետության ջատագովների և գլոբալացման հակառակորդների քարոզչությանը հակառակ՝ շուկայական տնտեսությունը կարիք չունի այլևայլ որոշիչների' հանրորեն ընդունելի համարվելու համար: Նա միշտ է սոցիալական: Մեկ այլ, ոչ պակաս կարևոր հանգամանք. լիարժեք շուկայական տնտեսություն առանց ազատական ժողովրդավարության չի լինում, որովհետև շուկայական տնտեսությունը պահանջում է հաշվետվության և հակակշռության համակարգ, օրենքի շրջանակներ ու թափանցիկություն, որն անհրաժեշտ է բաց շուկայում ազնիվ մրցակցության համար, անկախ նրանից' մեծամասնությա՞ն, թե՞ փոքրամասնության անդամ եք, արտասահմանցի՞, թե՞ տեղացի, կի՞ն, թե՞ տղամարդ, աղքա՞տ թե՞ հարուստ, իշխանությունի՞ց, թե՞ ընդդիմությունից: Այդ հարցը սկզբունքային է, քանի որ շուկայական տնտեսությունը չի կարող գոյություն ունենալ, եթե պետությունն ու բնակչությունը չեն հարգում իրավունքը և օրենքների համակարգը: Չլինելով հավասար' մարդիկ կիրառում են միանման իրավունքներ, հակառակ դեպքում կվարկաբեկվեն խաղաղ համագործակցության սկզբունքները, առանց որի չկա շուկայական տնտեսություն: Մյուս կողմից' շատ կարևոր է' ընկալվի, ընդունվի, որ շուկան կարիք չունի գերկարգավորման. ինքը' շուկան, ինքնակարգավորվող է և ունակ է իրավիճակը կարգավորելու տնտեսության բոլոր բնագավառներում: Պետությունը չի միջամտում շուկայի գործունեությանը:
Պետությունը ստեղծում ու ապահովագրում է շուկայի գործունեության շրջանակներն այնպես, որ տնտեսությունը ի վիճակի լինի անվտանգ գործելու»372:
Շուկայի մասին խոսելիս հնարավոր չէ չանդրադառնալ նոբեւյան մրցանակակիր Միլտոն Ֆրիդմանին: Խոսելով շուկայի մասին' նա մասնավորապես այսպես է բնութագրում. «Շուկան կով չէ, որ կարելի է կթել: Այն նաև բոլոր ենթադրելի հիվանդություննների համար հրաշագործ սպեղանի չէ: Բառացիորեն շուկա
հասկացությունը պարզապես մարդկանց միջև շփումներ է հատուկ վայրում և որոշակի ժամի, իսկ այդ շփումների նպատակը գործարքներ կատարելն է: ... Կախված այն բանից, թե ինչպես է շուկան օգտագործվում, այն կարող է դրական ներդրում ունենալ տնտեսական ու սոցիալական զարգացման մեջ, կարող է և խանգարել: Ցանկացած հասարակարգ օգտագործում է շուկան: Այստեղ իսկապես կարևոր ընտրություն է մասնավոր սեփականության առկայության և դրա բացակայության միջև: Իրական տնտեսության մեջ ազատ շուկան և մասնավոր սեփականությունը հենց «անվճար պանիր»-ն է»373:
Ինստիտուտներ: Պետություն-շուկա հարաբերությունները քննարկելիս
հնարավոր չէ շրջանցել ինստիտուտներին վերաբերող հարցադրումները: Այլևս անվիճարկելի է այն հանգամանքը, որ տնտեսական քաղաքականության
372 Мизес Людвиг фон. Либерализм; «Экономика», 2001.-239с.
373 Տես' Фридман М., Рынок как средство развития общества, Cato Journal. Vol. 8. № 3 (Winter 1989). P. 567–579.
229
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
արդյունավետությունը կախված է ինստիուտների կայացվածությունից և հանրային կյանքում դրանց մասնակցության աստիճանից374:
Տնտեսագիտությունն ասում է, որ հաջողությունը և բարեկեցությունը կախված են ինստիտուտների որակից, այսինքն' հասարակության մեջ ընդունված խաղի կանոնների որակից՝ պայմանագրերի կատարում, իրավունքի գերակայություն, մարդպետություն, կորպորացիա և մարդ հարաբերություններում: Սակայն եթե նախկինում այս եզրակացությունների մասին խոսում էին որպես զարգացման «ճանապարհային քարտեզ», ապա վերջին տարիներին միասնական խաղի կանոնների մասին քննարկումներն այլ ուղղությամբ են գնում: Ավելի առաջնային կամ պակաս կարևոր չեն սահմանված նորմերի կատարումը: Մեզանում և նմանատիպ երկրներում կան շատ օրենքներ ու կանոնակարգեր տարբեր բնագավառների կարգավորումների վերաբերյալ, սակայն ոչ բոլորն են կատարում դրանք: Կան մարդիկ, որոնք ընդհանրապես կարող են չենթարկվել օրենքների պահանջներին, կան նաև մարդիկ, որոնք կարող են մասամբ հետևել դրանց: Օրենքները շատ հաճախ են փոփոխվում, ոչ մի ընտրություն չի անցնում նույն օրենքներով, բիզնեսի գործունեության պայմանները անկանխատեսելի են, մասնավոր սեփականության իրավունքը սահմանափակվում է բազմաթիվ վերապահումներով:
Այսօր այլևս կասկածի տակ չի դրվում ինստիտուտների կարևորության ու նշանակության հարցը, ավելին, կա արդեն ընդհանուր ձևավորված տեսակետ՝ ինչու ոչ բոլոր երկրներն են փորձում լավ ինստիտուտներ ստեղծել: Բանն այն է, որ իշխող քաղաքական գործիչներին ու էլիտային ձեռնտու է ոչ թե այն քաղաքականությունը, որ աճ է ապահովում, օգուտ բերում, այլ այն քաղաքականությունը, որը թույլ է տալիս նրանց մնալ, պահպանել իշխանությունը, իսկ դա միշտ չէ, որ նույնն է:
Մեզանում չեն եղել անձի ու քաղաքացու ինստիտուտներ: Սրանք անընդունելի ու վտանգավոր են եղել իշխող քաղաքական ուժի համար, որը, հանձինս ՀՀ քաղաքացիների, տեսնում էր միայն հպատակների: ՀՀ քաղաքացիները միայն
հպատակներ ու հարկատուներ պետք է լինեին: Մեզանում իրավունքը եղել է ոչ թե ազատական, այլ ավելի շուտ ֆեոդալական: Փորձը ցույց է տալիս, որ շատ երկրների նման, Հայաստանում էլ նման իրավիճակը երկար չէր կարող շարունակվել: Սովորաբար նման մոտեցումները աստիճանաբար բերում են իշխանության ու ժողովրդական զանգվածների օտարման: Սա բնորոշ է ոչ միայն ոչ ժողովրդավարական, ավտորիտար երկրներին: Պատահական չեն այսօր տնտեսապես զարգացած, արմատական ժողովրդավարական շատ երկրներում տեղի ունեցող զանգվածային
դժգոհությունները, որոնք առանձին դեպքերում ծայրահեղ դրսևորումներ են ունենում: Խնդիրը այն է, որ այդ երկրներում էլ տարիների ընթացքում իշխանությունը կենտրոնացել է առանձին քաղաքական կամ տնտեսական խմբերի ձեռքում, որն էլ, աստիճանաբար մարդկանց հեռացնելով իշխանությունից, դարձել էր միայն իր համախոհներին սպասարկող իշխանություն:
Այս առումով հետաքրքիր և ուշադրության արժանի դիտարկում է արել հանրահայտ Իցհակ Ադզիզեսը: Ռուսական pro.rbc.ru կայքին վերջերս տված հարցազրույցում անդրադառնալով դեմոկրատիայի ուժին՝ այսպիսի մի բացահայտում է կատարել. «Պետությունը նույնիսկ զարգացած երկրներում ուժեղանում է, քանի որ պետությունների առջև ծառացած խնդիրները դառնում են ավելի բարդ, խճճված ու շփոթեցնող՝ հիմնականում պայմանավորված փոփոխությունների արագացմամբ: Այս խճճվածքի քանդումը, թվում է, ի զորու է իրականացնելու միայն իշխանությունը, և այդ պատճառով էլ նա ավելի շատ իշխանություն է վերցնում: Սա սպանում է
374 Տես ' ա/ Д. Норт /North D. Structure and Change in Economic History. N. Y.: W.W. Norton & Co, 1981; բ / D. Acemoglu (Author), J. A. Robinson (Author) Why Nations Fail: The Origins of Power, Prosperity, and Poverty Deckle Edge, March 20,2012:
230
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
ժողովրդավարությունը: ... Ժողովրդավարության մահվան մեկ այլ պատճառն էլ այն է, որ կուսակցությունները չափից ավել են տարված իշխանության պայքարով: Նրանք մեղադրում են միմյանց կոռուպցիայի մեջ, և սովորական քաղաքացին դադարում է հասկանալ, թե ով է լավը և ով է վատը: Եվ ցանկություն է ունենում, որ իրեն ղեկավարի այսպես կոչված մի «հայրիկ, որը կարգ ու կանոն կհաստատի: Կենտրոնացումը բերում է նոր ֆեոդալիզմին»375:
Ընգծենք, որ ճշմարտությունն այն է, որ ոչ մի ինստիտուտ կամ իստիտուտներ չեն կարող գոյատևել երկար և գործել հանուն ժողովրդի՝ առանց ժողովրդական լայն զանգվածների աջակցության-լեգիտիմության: Վերոնշյալ հանգամանքներից ելնելով՝ օրակարգում դրված է հետևյալ հարցը' մերօրյա ինչպիսի՞ հասարակություն ստեղծել, որ մարդիկ այն պարտադրված չհամարեն: Ինչպե՞ս ինստիտուտներին շունչ տալ և նրանց վերադարձնել լեգիտիմությունը: Սա վերաբերում է բոլոր այն
հասարակարգերին կամ երկրներին, որոնց համար ազատությունը, ազատ խոսքի իրավունքը, մարդը, տնտեսական ու քաղաքական ազատություններն առաջնային են: Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է վերը նշված սկզբունքները և փորձում է դրանք իրականություն դարձնել:
Հաշվի առնելով այս հանգամանքը և մեկ անգամ ևս կարևորելով պետություն-շուկա ժամանակակից մարտահրավերների առկայությունը՝ կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի համար խիստ կարևոր է փոքր, բայց ուժեղ ու արդյունավետ պետություն ունենալու տեսլականը: Սրա ընկալումն ու ընդունումը պահանջում է նախ և առաջ պետական ինստիտուտների համակարգային փոփոխություն, ազատ շուկայական տնտեսության պահանջների կատարում, նոր որակի փոխհարաբերությունների հաստատում' պետություն-քաղաքացի, պետություն-շուկա հարթությունում: Սա նաև նշանակում է պատասխանատվության բարձր աստիճան հանրային կյանքի խնդիրների լուծմանը վերաբերող որոշումների ընդունման և իրականացման գործընթացներում:
INSTITUTIONAL BASES FOR THE INTERACTION OF THE STATE AND THE
MARKET
VAHAGN KHACHATURYAN
Economist
Yerevan, Republic of Armenia
The purpose of the article is to address one of the key problems of modern economic science - the institutional foundations of interaction between the state and the market, as well as the identification of modern features of state and market regulation of the economy.
Based on the goal, the article resolves the following tasks: it presents various approaches to the effectiveness of interaction between the state and the market; the choice between market and state failures - as the main task of modern economics; based on a few examples, the causes of the recent economic crises are illustrated; The examples of the Republic of Armenia and the former Soviet republics are given as examples of the unreasonable and exclusively politically motivated increase in the role of the state, and ways out of the current situation are discussed.
The studies were conducted using the methods of comparative analysis, as well as the method of generalization from the particular to the general.
375 Տես' И. Адизес — РБК: «Если пресечь коррупцию, все перестанет работать», https://pro.rbc.m/news/5c9c9b819a79471ca9843366?from=column_11.
231
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
Discussion of modem problems associated with the relationship of state and market, allowed the author to identify a number of patterns - the main dispute about the modern economy is not what its structure is, or what is considered as ideal, but how the economy works. What is worse? - governmental interventions, that are accompanied by serious inefficiency or non-interference on the part of the state and what is often called the "failure" of the market -with associated social, economic and political consequences. Consequently, the study of the shortcomings of the interaction between the state and the market is one of the main problems of the modern economy, and this task requires the joint and effective work of both economists and specialists in various fields of social sciences.
Keywords: state, market, crisis, state regulation, property, competition, freedom, democracy, rule of law, institutions.
ИНСТИТУЦИОНАЛЬНЫЕ ОСНОВЫ ВЗАИМОДЕЙСТВИЯ ГОСУДАРСТВА И РЫНКА
ВААГН ХАЧАТУРЯН
Экономист
г.Ереван, Республика Армения
Целью статьи является рассмотрение одной из ключевых проблем современной экономической науки – институциональных основ взаимодействия государства и рынка, а также выявление современных особенностей государственного и рыночного регулирования экономики.
Исходя из поставленной цели, в статье решены следующие задачи: представлены различные подходы к обеспечению эффективности взаимодействия государства и рынка; затронут вопрос выбора между провалами рынка и государства – как основной задачи современной экономической науки; на основе нескольких примеров проиллюстрированы причины недавних экономических кризисов; в качестве примеров необоснованного и исключительно политически мотивированного повышения роли государства приведены факты о Республике Армения и о бывших советских республиках, обсуждены также пути выхода из сложившейся ситуации.
Исследования проведены с использованием методов сравнительного анализа, а также метода обобщения от частного к общему.
Исследование современных проблем, связанных с взимоотношениями государства и рынка, позволило автору выделить ряд закономерностей, в частности, что основной спор о современной экономике не в том, какова ее структура, или какая считается идеальной, а в том, как работает экономика. Что хуже – государственное вмешательство, которое сопровождается серьезной неэффективностью, или невмешательство со стороны государства и то, что часто принято называть «провалом» рынка, с сопутствующими социально-экономическими и политическими тяжелыми последствиями. Следовательно, исследование недостатков взаимодействия между государством и рынком является одной из основных проблем современной экономики, и данная задача требует совместной и эффективной работы как экономистов, так и специалистов в различных областях общественных наук.
Ключевые слова: государство, рынок, кризис, государственное
регулирование, собственность, конкуренция, свобода, демократия, верховенство закона, институты.
232