Научная статья на тему 'ՓՈՔՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԸ. ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԳՈՅԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ'

ՓՈՔՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԸ. ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԳՈՅԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
52
16
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Արցախյան շարժում / հայկական ինքնություն / պասիոնարության տեսություն / խորհրդային հետխորհրդային քրոնոտոպ / էթնոգենեզ / Արցախյան հակամարտություն / էքստրակտիվ ու ինկլյուզիվ ինստիտուտներ / գոյապահպանության գաղափարախոսություն / արարիզմ / ARTSAKH MOVEMENT / ARMENIAN IDENTITY / PASSIONARY THEORY / SOVIET AND POST-SOVIET CHRONOTYPE / ETHNOGENESIS / ARTSAKH CONFLICT / EXTRACTIVE AND INCLUSIVE INSTITUTIONS / IDEOLOGY OF SELF - PRESERVATION / ARARISM / АРЦАХСКОЕ ДВИЖЕНИЕ / АРМЯНСКАЯ ИДЕНТИЧНОСТЬ / ПАССИОНАРНАЯ ТЕОРИЯ / СОВЕТСКИЙ И ПОСТСОВЕТСКИЙ ХРОНОТИП / ЭТНОГЕНЕЗ / АРЦАХСКИЙ КОНФЛИКТ / ЭКСТРАКТИВНЫЕ И ИНКЛЮЗИВНЫЕ ИНСТИТУТЫ / ИДЕОЛОГИЯ САМОСОХРАНЕНИЯ / "АРАРИЗМ"

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Գալստյան Խաչիկ

Հայ ժողովրդի նորագույն պատմության ամենալուսավոր, հայի հավաքական անպարտելի կերպարի հիշատակության արժանի էջերից է Արցախյան շարժումը, որը, վերաճելով ազգային ազատագրական պայքարի, վերստին ապացուցեց այս արևի տակ հայ ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու անխախտ իրավունքը: 88-ի ազգային-ազատագրական զարթոնքը, խորհրդային ու ադրբեջանական իշխանությունների դեմ մղվող անհավասար գոյակռիվը, ազգային համերաշխությունն ու համախմբվածությունը հանգեցրեցին Արցախի ազատագըրմանն ու հայրենիքի այդ հատվածում անկախ պետականության հռչակմանը: Այս առումով անժխտելի է շարժման նշանակությունը հայկական երկու հանրապետությունների հռչակման ու կայացման գործում: Միաժամանակ պետք է ընդգծել, որ Արցախյան շարժման ներուժն ու նրա ազդեցությունը հայոց ինքնության գոյաբանության համատեքստում ոչ բավարար չափով է ուսումնասիրված: Իրականում Արցախյան շարժման ընդերքում շատ ավելի խորքային ծալքեր կան, որոնք շոշափում են հայության ինչպես անցյալ-ներկայի, այնպես էլ ապագային միտված արժեքային, գաղափարա-քաղաքական ու հոգևոր-մշակութային հիմքերը: Հոդվածում Արցախյան շարժումը դիտարկվում է պասիոնարության տեսության լույսի ներքո, ինչպես նաև առաջ է քաշվում արարիզմի գաղափարախոսությունը՝ որպես արդի հասարակական-քաղաքական փոխակերպումների համատեքստում հայոց ինքնության գոյաբանության նոր բանաձև:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE GREAT DREAM OF SMALL NATION: THE ARTSAKH MOVEMENT IN THE CONTEXT OF ARMENIANS IDENTIFICATIONONTOLOGY

One of the brightest pages of modern history of Armenian nation is the Artsakh movement, which once again proved our right to live free and independent in our homeland. The 88th National Liberation Movement, the unequal bottle for self-preservation against the Soviet and Azeri authorities, national solidarity and unity led to the liberation of Artsakh and the proclamation of an independent state in that part of the motherland. In this sense, the importance of the Artsakhmovement in the proclamation and establishment of the two Armenian states is undeniable. But on the other hand it should be emphasized that the potential and influence of the Artsakh movement have not been studied sufficiently in the context of the ontology of Armenians identity. The Artsakh Movement has much deeper stratum that touches on both the past and the future of the Armenian people, as well as the ideological, political and spiritual basises. In the article, the author considers the Artsakh movement in the light of the theory of passionary and proposes the ideology of ararism as a new formula for the ontology of the identity of the Armenian people in the context of contemporary socio-political transformations.

Текст научной работы на тему «ՓՈՔՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԸ. ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԳՈՅԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 1(2), 2019

ՓՈՔՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԸ. ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԳՈՅԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ*

ՀՏԴ 323. 17:94 (479.25)

ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ

ԵՊՀ քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների դոկտոր, ԱԵԳՄՄ պատվավոր անդամ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]

Հայ ժողովրդի նորագույն պատմության ամենալուսավոր, հայի հավաքական անպարտելի կերպարի հիշատակության արժանի էջերից է Արցախյան շարժումը, որը, վերաճելով ազգային ազատագրական պայքարի, վերստին ապացուցեց այս արևի տակ հայ ժողովրդի' իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու անխախտ իրավունքը: 88-ի ազգային-ազատագրական զարթոնքը, խորհրդային ու

ադրբեջանական իշխանությունների դեմ մղվող անհավասար գոյակռիվը, ազգային համերաշխությունն ու համախմբվածությունը հանգեցրեցին Արցախի ազատա-գըրմանն ու հայրենիքի այդ հատվածում անկախ պետականության հռչակմանը: Այս առումով անժխտելի է շարժման նշանակությունը հայկական երկու հանրապետությունների հռչակման ու կայացման գործում: Միաժամանակ պետք է ընդգծել, որ Արցախյան շարժման ներուժն ու նրա ազդեցությունը հայոց ինքնության գոյաբանության համատեքստում ոչ բավարար չափով է ուսումնասիրված: Իրականում Արցախյան շարժման ընդերքում շատ ավելի խորքային ծալքեր կան, որոնք շոշափում են հայության ինչպես անցյալ-ներկայի, այնպես էլ ապագային միտված արժեքային, գաղափարա-քաղաքական ու հոգևոր-մշակութային հիմքերը:

Հոդվածում Արցախյան շարժումը դիտարկվում է պասիոնարության տեսության լույսի ներքո, ինչպես նաև առաջ է քաշվում արարիզմի գաղափարախոսությունը' որպես արդի հասարակական-քաղաքական փոխակերպումների համատեքստում հայոց ինքնության գոյաբանության նոր բանաձև:

Բանալի բառեր՝ Արցախյան շարժում, հայկական ինքնություն,

պասիոնարության տեսություն, խորհրդային և հետխորհրդային քրոնոտոպ, էթնոգենեզ, Արցախյան հակամարտություն, էքստրակտիվ ու ինկւյուզիվ ինստիտուտներ, գոյապահպանության գաղափարախոսություն, արարիզմ:

Մեծ պատմահայրը' Մովսես Խորենացին, դեռևս 5-րդ դարում, ձեռնամուխ լինելով հայ ժողովրդի պատմության ու ծագումնաբանության հիմնահարցերի լուսաբանմանը, նշում է, որ հայ ժողովուրդը թեպետ փոքր է քանակով և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես հայկական աշխարհում էլ քաջության շատ գործեր կան գործված՝ գրելու և հիշատակելու արժանի139: Խորենացին, հայ ժողովրդի ծագումնաբանությունը հասցնելով մինչև աստվածաշնչյան Նոյի ժամանակներ, հին ազգերի «պանթեոնում» հայ ժողովրդի համար պատվավոր տեղ ապահովեց: Դարերի խորքից նա Հայկի սերունդներիս արարչական սկիզբ ունեցող ազգի լույսով ողողեց ու թաքնված պատգամ հղեց. «...թեպետ մենք փոքր ածու

* Հոդվածը ներկայացվել է 06.05.2019թ., գրախոսվել' 17.05.2019թ., տպագրության ընդունվել' 17.06.2019թ.:

1 9 Խորենացի Մ. Պատմություն հայոց. Ե., 1997թ. «Հայաստան», էջ 70:

82

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ենք և շատ սահմանափակ թվով և շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու և հիշատակելու արժանի...»:

Այդ առումով սխալված չենք լինի, եթե պնդենք, որ հայ ժողովրդի նորագույն պատմության ամենալուսավոր, քաջության ու անձնուրացության, հայի հավաքական անպարտելի կերպարի հիշատակության արժանի էջերից է Արցախյան շարժումը, որը, վերաճելով ազգային ազատագրական պայքարի, վերստին ապացուցեց այս արևի տակ հայ ժողովրդի' իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու անխախտ իրավունքը: 88-ի ազգային-ազատագրական զարթոնքը, խորհրդային ու ադրբեջանական իշխանությունների դեմ մղվող անհավասար գոյակռիվը, ազգային համերաշխությունն ու համախմբվածությունը հանգեցրին Արցախի ազատագրմանն ու հայրենիքի այդ հատվածում անկախ պետականության հռչակմանը: Այդ առումով անժխտելի է շարժման նշանակությունը հայկական երկու հանրապետությունների հռչակման ու կայացման գործում: Միաժամանակ պետք է ընդգծել, որ Արցախյան շարժման ներուժն ու նրա ազդեցությունը հայոց ինքնության գոյաբանության համատեքստում ոչ բավարար չափով է ուսումնասիրված: Իրականում Արցախյան շարժման ընդերքում շատ ավելի խորքային ծալքեր կան, որոնք շոշափում են հայության ինչպես անցյալին ու ներկային, այնպես էլ ապագային միտված արժեքային, գաղափարա-քաղաքական ու հոգևոր մշակութային հիմքերը:

Արցախյան շարժման էներգետիկան խորհրդային ու հետխորհրդային քրոնոտոպում

Գաղտնիք չէ, որ մարդկային օրգանիզմն օժտված է որոշակի կենսական էներգիայով, որն ակտիվ փոխազդեցության մեջ է գտվում շրջակա միջավայրի հետ, որ մեզնից յուրաքանչյուրին պարուրում է որոշակի էներգետիկ դաշտով, այլ կերպ ասած՝ աուրայով: Եթե անհատական մակարդակում մարդը որոշակի էներգիայի կրող ու ճառագող է, ապա հարց կարող է առաջանալ՝ մարդկային ավելի մեծ խմբերի, օրինակ՝ ազգերի կամ էթնիկական հանրույթների մակարդակում կարո՞ղ ենք արդյոք խոսել էներգիայի դրսևորման համապատասխան ձևերի մասին: Կենսոլորտի տեսության ներկայացուցիչների140 համար պատասխանը միանշանակ է' այո', քանի որ մարդկային հանրույթները, այդ թվում՝ էթնիկական խմբերը կենսոլորտի անբաժան մաս են կազմում և ենթարկվում են կենսաքիմիական էներգետիկ փոխակերպումերի: Ըստ ԼԳումիյյովի' հենց նման բնույթի կենսաքիմիական էներգետիկ փոխակերպումների արդյունք են էթնոսները, որոնց' կենսոլորտի կեսաքիմիական էներգիայի կլանման ունակությունն էլ կանխորոշում է էթնոգենեզի գործընթացը141: Այլ կերպ ասած' պասիոնարության որոշակի քանակն ու դրսևորման մակարդակն ուղղակիորեն ազդում են էթնոսների ծագման, զարգացման, ինչու չէ' նաև անհետացման գործընթացների վրա: Գումիյյովի պասիոնարությունը մի կարևոր հատկանիշ էլ ունի' վարակիչ է: Բավական է հայտնվել պասիոնար անհատների կողքին, մարդիկ սկսում են իրենց պահել պասիոնար վարքաբանությամբ: Արդյո՞ք Արցախյան շարժումը նման չէր Գումիյյովյան պասիոնար բռնկումներին, երբ հարյուր հազարավոր մարդիկ, մեկ մարդու պես բռունցք դարձած, խորհրդային լճացման ու գորշապատ միապաղաղության օդը ճեղքելով, միասնական վանկարկում էին ազգային ինքնանույնականացման ու արժանապատվության բառերը' ՄԻԱՑՈՒՄ: Պասիոնարության ինչպիսի՜ բռնկում, ազգային ստեղծարար էներգիայի ինչպիսի՜

140 Вернадский В. Об условиях появления жизни на Земле. // Владимир Вернадский. Избранные труды./ Сост. Г. Аксенов. М., 1993.

141 Гумильев Л. Этногенез и биосфера Земли. М.Дйрис-Пресс. 2016.

83

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

հորդառատ պարպում: Արցախյան շարժման առաջին ամիսներին հենց այդպիսի մթնոլորտ էր տիրում ողջ Հայաստանում ու Արցախում: Բազմահազարանոց ցույցեր, խաղաղ երթեր, բուռն քննարկումներ, ազգային ինքնագիտակցության վերելք ու հայ լինելու բերկրանք: Խորհրդային Միության գաղափարախոսական հավատամքին խորթ թվացող մի անբացատրելի երևույթ էր դա: Միլիոնավոր մարդկանց միավորում էր ոչ թե դասակարգային, կուսակցական կամ սոցիալական պատկանելությունը, այլ էթնիկական ԵՍ-ը, հազարամյակների խորքից եկող, սերնդեսերունդ փոխանցվող, գենետիկորեն անջնջելի պատմական հիշողությունը: Օտարի համար անհասկանալի զգացում էր դա: Բնականաբար, բազմահազարանոց հանրահավաքների մասին օպերատիվ տեղեկատվությունը համապատասխան խողովակներով հասնում էր կենտրոն՝ Մոսկվա, որտեղ նստած չինովնիկների առաջին արձագանքը զարմանքն էր: Ըստ նրանց՝ անհավատալի էր, որ կովկասյան փոքրիկ հանրապետությունում տաքարյունությամբ ու շուտ բռնկվող բնավորությամբ աչքի ընկնող ժողովրդի մեջ ոչ մի բախում, ոչ մի հրմշտոց չարձանագրվեց: Նույնիսկ գողերն էին դադարել գողություն անել: Այդպիսի էներգետիկա ուներ շարժումը:

Գորբաչովյան վերակառուցման քաղաքականությունը, ժողովրդավարացման ու հրապարակայնության՝ առերևույթ հռչակած կարգախոսները մի նոր հնարավորություն էին ընձեռում վերհանելու Լեռնային Ղարաբաղի՝ մայր հայրենիքին վերամիավորվելու՝ տասնամյակներ շարունակ ծխացող հարցը: Այսպես, հիմնվելով խորհրդային ղեկավարության հռչակված ժողովրդավարացման, հրապարակայնության ու վերակառուցման գաղափարախոսական սկզբունքների վրա՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի 1988թ.-ի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանում, ընդառաջ գնալով ԼՂԻՄ աշխատավորների ցանկությանը, որոշում ընդունվեց խնդրել Ադր ԽՍՀ և ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդներին՝ քննության առնելու ԼՂԻՄ-ի Ադր խՍՀ-ի կազմից դուրս բերելու և ՀԽՍՀ-ին միանալու վերաբերյալ հարցը՝ միաժամանակ միջնորդելով ԽՍՀՄ ԳԵրագույն Խորհրդին՝ հարցի դրական լուծման համար142: Այդ որոշումը մեծ ռեզոնանս առաջացրեց ինչպես ադրբեջանական, այնպես էլ խորհրդային կենտրոնական իշխանությունների շրջանում, որոնք միանշանակ բացասական արձագանք տվեցին այդ խնդրանքին: ԼՂԻՄ աշխատավորների խնդրանքին ադրբեջանական

իշխանությունները ընդամենը մի քանի օր հետո պատասխանեցին սումգայիթյան ողբերգությամբ' մինչ այդ ԽՍՀՄ-ում նմանը չունեցող ազգային պատկանելիության հողի վրա բնակչության մասսայական սպանության դեպքերով: 1988թ.-ի փետրվարի 27-29-ը ադրբեջանական Սումգայիթ քաղաքում երեք օր շարունակ ամբոխը դաժանորեն սպանում, թալանում, բռնաբարում էր քաղաքի հայ ազգաբնակչությանը: Խորհրդային կենտրոնական իշխանությունների թողտվությունն ու անգործությունը աստիճանաբար ավելի էին սրում իրավիճակը և ոգևորում ադրբեջանական իշխանություններին: 1988թ.-ի մարտի 24-ին ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ

Նախարարների խորհրդի' 1988-1995թթ. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումների վերաբերյալ որոշումը, որով նախատեսված միջոցառումները հետագայում հիմնականում ուղղվեցին մարզի ադրբեջանական բնակավայրերի արհեստական խոշորացմանը և միակողմանի, ադրբեջանամետ քաղաքականության իրականացմանը: Ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայության բարձրացրած քաղաքական հիմնահարցի իրական լուծման փոխարեն հիմնախնդիրը խճճվեց մարզի սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումների անհեռանկար փաթեթով: Աստիճանաբար պարզ էր դառնում, որ

142 Арутюнян В. События в Нагорном Карабахе. Ер., 1990. с. 38.

84

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

հիմնահարցի լուծման սահմանադրական-իրավական եղանակները սպառվում են, որ պետք են հիմնահարցի լուծման ավելի արմատական տարբերակներ: Ու նորից պասիոնար անհատների ժամանակաշրջան, որոնք, իրենց կյանքը վտանգելով, արյան ու մաքառման գնով ազատագրեցին հայրենիքի մի հատվածը՝ պաշտպանելով հայի՝ սեփական հողում խաղաղ գոյության իրավունքը:

Ինչպես նշում է ԼԳումիսովը, էթնոգենեզի յուրաքանչյուր գործընթաց սկիզբ է առնում փոքրաքանակ պասիոնարների հերոսական, երբեմն նույնիսկ ինքնազոհաբերական գործողություններից, որոնց հետագայում միանում են ավելի մեծ թվով մարդիկ: Իհարկե, այս կամ այն մարդը կարող է տարբեր շարժառիթներ ունենալ, բայց մտնելով իր աչքի առջև ձևավորված համակարգի մեջ՝ դառնում է պասիոնար ինդուկցիայի կրող143: Այդ իսկ պատճառով էլ հերոսականության ալիքը վարակում է մեծամասնությանը, հանուն հայրենիքի կյանքը զոհաբերելը դառնում է հասարակական նորմ ու ընդօրինակման առարկա: Ինչպիսի՞ն կլիներ պատերազմի ընթացքը, եթե չլիներ Վազգեն Սարգսյանի կոչն ու 500 մահապարտների գնդի հավաքագրումը: Դժվար է ասել, սակայն փաստ է, որ այն, իրավամբ, բեկեց պատերազմի ընթացքը: Արցախյան կարգավորման համատեքստում մեր ուղեղներում ու կոնկրետ գործողություններում մենք միշտ պետք է նկատի ունենանք «ազգ-մահապարտ» հայեցակարգը: Աստված մի արասցե, սակայն անհրաժեշտության դեպքում մեր հակառակորդները կարող են բախվել բազմամիլիոնանոց մահապարտների բանակի հետ, ինչն արդեն անպարտելի ուժ է:

Ի՞նչ եղավ հետո: Արդեն պետք է ցավալի բաների մասին խոսենք: Ազգին ոգեշնչող ստեղծարար էներգետիկան մի կողմից՝ բախվեց խորհրդային ու ադրբեջանական ղեկավարության բիրտ ուժին, մյուս կողմից՝ վերածվեց ավերման մոլուցքի ու ինքնաոչնչացման տենդի: Բիրտ ուժին փառքով դիմակայեցինք, հազարավոր հայորդիների պասիոնար էներգիան պարպվեց մարտի դաշտում՝ վերածվելով հայրենիքի ազատագրման բաղձալի նպատակի, սակայն ներքին մարտահրավերները լիարժեք հաղթահարել չհաջողվեց: Հայաստանի անկախության հռչակումից շատ չանցած՝ շարժումը պառակտվեց: Երբեմնի հավատարիմ

զինակիցները հայտնվեցին բարիկադների տարբեր կողմերում, իսկ ՀՀ քաղաքական կյանքում Արցախյան հիմնահարցը բազմիցս դարձավ ներքաղաքական շահարկումների ու լուրջ տարաձայնությունների առարկա: Արդյունքում՝ հանուն իշխանության մղվող ներտեսակային կոշտ պայքար, տասնյակ քաղաքական սպանություններ, սոցիալական ապատիա, զանգվածային անոմիայի երևույթներ ու անկախ հայրենիքից հեռանալու, օտար ափերում բախտ որոնելու անդառնալի ու չդադարող հոսք: Ինչո՞ւ այդպես ստացվեց, արդյո՞ք սրանք են մեր բնական վիճակն ու հայկական ինքնության էկզիստենցիալ բնութագրիչները՝ ցիրուցան լինել աշխարհով մեկ, տրոհել ազգի կենարար ներուժն ու առաջնորդվել այսրոպեական շահերով՝ «որտեղ հաց, այնտեղ կաց» կարգախոսով: Դժվար թե Արարիչը դրա համար ստեղծած լիներ մեզ: Սակայն սրանք հարցեր են, որոնք շուտափույթ պատասխանների են սպասում:

Փոքր ազգին հարկավոր է մեծ երազանք. արարիզմի հայեցակարգային ուրվագծերը

Նորից վերադառնանք մեծ պատմահորը՝ Մովսես Խորենացուն: Հայոց ինքնության փնտրտուքներում Խորենացին երկու կարևոր ուղերձ է մեզ փոխանցում: Առաջին՝ մենք արարչական սկիզբ ունեցող ազգ ենք, երկրորդ՝ փոքր լինելով հանդերձ մենք մեծ գործերով ենք աչքի ընկնում: Այլ հարց է, որ հայ ժողովրդի զարգացման ընթացքում ազգային ինքնության այդ երկու կարևոր կոդերը կարող էին որոշակիորեն

143 Гумилев Л., նշվ. աշխ.:

85

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

ձևափոխվել: Օրինակ' արարչական սկզբի փոխարեն հազարամյակներ շարունակ սեփական տեսակի պահպանման կամ, ինչպես բնորոշում է Հ.Մանուչարյանը, հայության գոյապահպանոթյան գաղափարախոսությունն է եղել առաջնայինը144:

Պատմականորեն գտնվելով աշխարհակալ պետությունների շահերի բախման կիզակետում, դարերի ընթացքում բազմիցս վերականգնելով ու կորցնելով անկախ պետականությունը՝ հայ ժողովուրդն օբյեկտիվորեն ստիպված է եղել գոյատևել անորոշությունների մեծ շրջապտույտում, անընդմեջ կռիվ տալ սեփական տեսակի պահպանման հավերժական գոյամարտում, հաղթահարել բարոյահոգեբանական, սոցիալ-քաղաքական տարաբնույթ ինստիտուցիոնալ ճգնաժամերն ու անորոշությունները: Հետևաբար, մի կողմից՝ կարծես հայի տեսակը հանգիստ է վերաբերվում նմանատիպ անորոշություններին, հազարամյակների ընթացքում նույնիսկ մշակել է որոշակի իմունիտետ անորոշություններով լի իրավիճակների նկատմամբ, որը ԳՊողոսյանի բնութագրմամբ՝ դրսևորվում է «հայկական կենսունակության» տեսքով145, մյուս կողմից' նույն գոյատևման բնազդը ստիպել է դարերով անսասան պահել հայության ինքնության ձևավորման գործում մեծ ավանդ ունեցող այնպիսի կառույցներ, ինչպիսիք են՝ ընտանիքը, համայնքը, եկեղեցին: Պատմականորեն

հիմնական արտաքին, ագրեսիվ էքսպանսիաներից պաշտպանվելու նպատակով հայկական մենթալիտետում արմատավորված է նաև անհատապաշտությունը, որը մեծապես օգնել է սեփական տեսակը պահպանելուն, սակայն, ինչպես շատ դիպուկ նկատում է Ա.Ենգոյանը, այն չի կարելի համարվել ազատական անհատապաշտության հիմք146: Ինչու՞, որովհետև, ինչպես հեղինակն է բնորոշում, մեր դեպքում գործ ունենք հասարակության առաջնային բջիջ համարվող ընտանիքի ու նրա հետ կապված ցեղի «կոլեկտիվ անհատապաշտության» երևույթի հետ: Հայի անհատապաշտության դրսևորումները նախևառաջ ուղղված են եղել թեկուզև փոքր, բայց կոլեկտիվի' ընտանիքի ու ցեղի կենսունակության ապահովմանը147:

Սակայն եթե պետականության բացակայության պայմաններում ընտանիքի' որպես բարձրագույն արժեքի ու դրանից ածանցված ազգակցական-արյունակցական կապերի շուրջ «կոլեկտիվ անհատապաշտության» մոդելի ձևավորումն անժխտելիորեն ունեցել է ազգապահպան մեծ առաքելություն, ապա անկախ պետականության գործառնության պարագայում ընտանեկան շահերի գերակայությունն ու դրանց պրիզմայի ներքո քաղաքականության իրագործումն իրական ու պոտենցիալ լուրջ վտանգներ է պարունակում: Նման արժեքային ու աշխարհայացքային կողմնորոշման դեպքում պետության վարած քաղաքականությունն էլ կամա թե ակամա հայտնվում է «ընտանեկան-կլանային» շահերի ազդեցության տիրույթում, երբ հանրային, քաղաքական ու պետական շահերը ստորադասվում են նեղ անձնային-ընտանեկան շահերին, երբ պետական իշխանության ձևավորման, կադրային նշանակումներում ու քաղաքական սերնդափոխության գործում եթե ոչ դե յուրե, ապա դե ֆակտո բախվում ենք ժառանգականության ֆենոմենին, հայրերից որդիներին իշխանության փոխանցման տարաբնույթ դրսևորումներին: Ժողովրդավարության համախմբման տեսանկյունից սրանք լուրջ մարտահրավերներ են, որոնք պետք է հաղթահարվեն հայ հասարակությունում, եթե իրապես ձգտում ենք ունենալ հզոր պետականություն, զարգացող տնտեսություն ու բարեկեցիկ ընտանիք: Հետևաբար, գալիս ենք այն հարցադրմանը, թե ինչպիսի՞ պետություն ենք ցանկանում ունենալ, և ո՞րն է լինելու արդիականության պայմաններում հայության գոյաբանության նոր բանաձևը:

144 Մանուչարյան Հ. Հայության գոյապահպանության գաղափարախոսությունը, Եր., ԵՊՀ հրատ., 1994:

145 Погосян Г. Армянское общество в трансформации. Ер., 2003, с. 368.

146 Енгоян А. նշվ. աշխ., էջ 174:

147 Տե'ս նույն տեղում:

86

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

Մեր հայրենակից Տարոն Աճեմօղլուն և Ջեյմս Ռոբինսոնն իրենց հայտնի աշխատություններից մեկում148 առաջ են քաշում թեզ, ըստ որի' պետությունների հարստության կամ աղքատության, այլ կերպ ասած՝ արդյունավետության կամ անարդյունավետության հիմնական պատճառները տվյալ հասարակական-

քաղաքական համակարգում գործառնող արդյունահանող (էքստրակտիվ) և ներառող (ինկյյուզիվ) ինստիտուտներն են: Առաջինների դեպքում քաղաքական ընտրախավերը կառավարում են երկիրը՝ նեղ անձնական շահերից ելնելով, հասարակության առկա ռեսուրսները բաշխում են իշխանության մեջ գտնվող սակավաթիվ թվով մարդկաց միջև: Այդ հայեցակարգին մոտ է նաև մեկ այլ ամերիկյան գիտնական Մանսուր Օլսենի՝ նստակյաց բանդիտի տեսությունը, ըստ որի՝ պետությունը կարող է գործառնել այնպես, որ երկարաժամկետ կտրվածքով ապահովի կոնկրետ տարածքի վերահսկումն ու բնակչությունից կայուն եկամուտների ստացումը (թալանը) հարկերի ու հավաքագրման այլ եղանակների տեսքով149: Ծանոթ նկարագրություն է, չէ՞:

Երկրորդ դեպքում պետության արդյունավետ գործառնության կարևոր գրավական է համարվում ներառող իստիտուտների գործունեությունը, որը թույլ է տայիս հնարավորինս շատ մարդկանց մասնակցելու նյութական բարիքների ստեղծման և դրանց արդյունքների արդարացի բաշխման գործընթացներին ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ինստիտուտների միջոցով: Ի դեպ, 2018թ.-ի ներհայաստանյան փոռթկումը և թավշյա իշխանափոխությունը լիովին կարող են տեղավորվել ազգի ներքին ինքնապաշտպանական պասիոնար ալիքների բռնկման տեսահայեցակարգային մոդելի առարկայական դրսևորման հետ: Քաղաքական ու տնտեսական մենաշնորհներից ձերբազատման, քաղաքական ու տնտեսական հեղափոխության սկզբունքների հռչակման, սոցիալական արդարության վերականգման գաղափարները ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների փողոց հանեցին, որի արդյունքում էլ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի իշխանափոխություն: Հետևաբար, ժամանակակից հայ հասարակության

քաղաքական գիտակցության մեջ ու մշակութային ենթաշերտում պետք է տեղի ունենան հիմնարար տեղաշարժեր դեպի սոցիալական, հանրային կողմնորոշում ունեցող շահերի ձևավորման ու սպասարկման ուղղությամբ: Նման տեղաշարժերն իրենց հերթին թույլ կտան զերծ պահել պետության վարած քաղաքականությունը նմանատիպ ոչ ցանկալի միջամտություններից, թուլացնել հայ հասարակությունում առկա սոցիալ-տնտեսական խիստ բևեռացվածությունը, բացել քաղաքական համակարգը, քաղաքական ընտրանու հավաքագրման փակ - սելեկտիվ մոդելից անցում կատարել բաց-անթրեպրեներական մոդելին, մարդ-կուսակցությունների կամ բիզնես խմբավորումների փոխարեն ունենալ դասական' գաղափարական ու սոցիալ-քաղաքական շահերի սպասարկմանը միտված կուսակցություններ, վայրի կապիտալիզմին բնորոշ տնտեսական հարաբերություններից շուտափույթ անցում կատարել դեպի սոցիալական կողմնորոշում ունեցող շուկայական հարաբերությունների մոդելին՝ սերունդների համերաշխությունն ու սոցիալական գործընկերությունը հռչակելով որպես պետության սոցիալական քաղաքականության առաջնահերթություններ: Իսկ այդ ամենին հասնելու ամենակարճ, արդյունավետ ու քաղաքակիրթ ճանապարհը հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում, արդիականության պայմաններում հայության հավաքական ինքնության ձևավորման նոր բանաձևի' ԱՐԱՐԻԶՄԻ նորամուծումն է:

Արարիզմը մեր նախնիներից ժառանգած Արմենիա+Արցախ գոյաբանական կոդի մարմնավորումն է, հայի ստեղծագործ ու արարչական բնույթի նորովի

Аджемоглу Д., Робинсон Дж. Почему одни страны богатые, а другие бедные. Происхождение власти, процветания и нищеты. М., АСТ, 2016.

149 Олсон М. Диктатура, демократия и развитие // Экономическая политика. 2010. № 1., с 170.

87

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

վերհանումն է, որովհետև հայ ժողովրդի նորօրյա պատմության շավիղներում մենք ազատ ու անկախ Արցախից ավեյի լուսավոր կետ չունենք, ժամանակակից հայի համար ոգեշնչման, ինքնանվիրաբերման ու ինքնազոհաբերման ուրիշ աղբյուր չունենք: Մեզ հարկավոր է հայի կենարար, արարչագործական էներգիայի մի նոր պոռթկում, պասիոնարության մի նոր բռնկում: Միայն այդպես կարող ենք մեր արժանի տեղը զբաղեցնել 21-րդ դարի առաջավոր ազգերի շարքում՝ կենսոլորտում տեղի ունեցող էթնոգենեզեսի ու ազգայնականության էներգետիկ փոթորիկների այդ մեծ հորձանուտում:

THE GREAT DREAM OF SMALL NATION: THE ARTSAKH MOVEMENT IN THE CONTEXT OF ARMENIANS IDENTIFICATIONONTOLOGY

KHACHIK GALSTYAN

Yerevan State University, Associate Professor at the Chair of History and Theory of Political Science, Doctor of Sciences (Political Science), honorary member of UYSSA,

Yerevan, Republic of Armenia

One of the brightest pages of modern history of Armenian nation is the Artsakh movement, which once again proved our right to live free and independent in our homeland. The 88th National Liberation Movement, the unequal bottle for self-preservation against the Soviet and Azeri authorities, national solidarity and unity led to the liberation of Artsakh and the proclamation of an independent state in that part of the motherland. In this sense, the importance of the Artsakhmovement in the proclamation and establishment of the two Armenian states is undeniable. But on the other hand it should be emphasized that the potential and influence of the Artsakh movement have not been studied sufficiently in the context of the ontology of Armenians identity. The Artsakh Movement has much deeper stratum that touches on both the past and the future of the Armenian people, as well as the ideological, political and spiritual basises.

In the article, the author considers the Artsakh movement in the light of the theory of passionary and proposes the ideology of ararism as a new formula for the ontology of the identity of the Armenian people in the context of contemporary socio-political transformations.

Keywords: Artsakh Movement, Armenian Identity, Passionary Theory, Soviet and Post-Soviet Chronotype, Ethnogenesis, Artsakh Conflict, Extractive and Inclusive Institutions, ideology of self - preservation, Ararism.

88

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019

БОЛЬШАЯ МЕЧТА МАЛОЙ НАЦИИ:

АРЦАХСКОЕ ДВИЖЕНИЕ В КОНТЕКСТЕ ОНТОЛОГИИ ИДЕНТИЧНОСТИ АРМЯНСКОГО НАРОДА

ХАЧИК ГАЛСТЯН

доцент кафедры теории и истории политической науки ЕГУ, доктор политических наук, почётный член ОМУСА, г.Ереван, Республика Армения

Одной из самых ярких страниц современной истории армянского народа является Арцахское движение, которое в очередной раз доказало право армян жить свободной и независимой жизнью на своей родине. Национально-освободительное движение 88-ых годов XX столетия, неравная борьба против советской и азербайджанской властей, национальная солидарность и единство привели к освобождению Арцаха и провозглашению независимого государства на этой части родины. Важность Арцахского движения в провозглашении и создании двух армянских государств неоспорима. Но, с другой стороны, следует подчеркнуть, что потенциал и влияние Арцахского движения недостаточно изучены в контексте онтологии идентичности армянства. Арцахское движение имеет гораздо более глубокие слои, затрагивающие идеологические, политические и духовные основы армянского народа.

В статье автор рассматривает Арцахское движение в свете теории пассионарности и предлагает идеологию "араризма" как новую формулу онтологии идентичности армянского народа в контексте современных социально-политических трансформаций.

Ключевые слова: Арцахское движение, армянская идентичность, пассионарная теория, советский и постсоветский хронотип, этногенез, арцахский конфликт, экстрактивные и инклюзивные институты, идеология самосохранения, "араризм".

89

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.