Научная статья на тему 'ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ 17-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ'

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ 17-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
61
15
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
АРЦАХ / МЕЛИКИ / АРМЕНИЯ / ГОСУДАРСТВО / СВОБОДА / ПОЛИТИКА / ARTSAKH / MELIKS / ARMENIA / STATE / FREEDOM / POLITICS

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Բալայան Վահրամ

Ուշ միջնադարում բուն մայր երկրում հայկական պետականության բացակայության պայմաններում, հանձին Արցախի մելիքությունների, հայ ժողովուրդը շարունակում էր պահպանել ազգային իշխանության վերջին բեկորները: Ցարական տիրապետության մեկ դարի ընթացքում Արցախի հասարակական քաղաքական ուժերը Հայաստանում ազգային իշխանությունը վերականգնելու հույսով ժողովրդի մեջ միշտ վառ են պահել պետականության գաղափարը: Երկարատև պայքարի արդյունքում 1917թ. դեկտեմբերին Արցախում նորից վերակերտվեց հայոց պետականությունը: Դժվարին պայմաններում, սահմանափակումներով հանդերձ, արցախահայությունը ինքնավար կարգավիճակը պահպանեց նաև խորհրդային շրջանում: Արցախահայության ազատագրական պայքարի բարձրակետը դարձավ Արցախի հանրապետության ծնունդը: Այն նոր հեռանկարներ է բացում արցախահայության համար:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

HISTORICAL AND IDEOLOGICAL MANIFESTATIONS OF STATEHOOD IN ARTSAKH FROM THE END OF THE 17TH CENTURY TO OUR DAYS

Late in the Middle Ages, in the absence of the Armenian state in the motherland, the Armenian people, especially Artsakh Meliks, continued to preserve the last fragments of the national power. During the century of Tsarist domination Artsakh public-political forces have always kept alive the idea of statehood among the people, hoping to restore the national power in Armenia. As a result of a long-lasting struggle, in 1917, the Armenian statehood was again rebuilt in Artsakh in December. In difficult conditions, with restrictions, the Armenians of Artsakh preserved autonomous status in the Soviet period. The highest peak of Artsakh liberation struggle became the birth of Artsakh Republic. It opens new perspectives for the Armenians of Artsakh.

Текст научной работы на тему «ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ 17-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№1, 2018

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

HISTORY, PHILOSOPHY ИСТОРИЯ, ФИЛОСОФИЯ

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ 17-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ

ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆ

17-րդ դարի վերջերին, հայ իրականության մեջ համատարած կորուստների և հուսահատության պայմաններում, Արցախի մելիքական տների ներկայացուցիչները և Գանձասարի կաթողիկոսները, որպես հայկական կորուսյալ պետականության լավագույն ավանդույթների կրողներ, նոր էջ բացեցին հայ ազատագրական շարժումների պատմության մեջ: Արցախի մելիքները և Գանձասարի

կաթողիկոսները, նախանձախնդիր իրենց իրավունքների ու ազատությունների վերահաստատմանը, 17-րդ դարի վերջերին և 18-րդ դարի սկզբներին մշակեցին հայ ժողովրդի ազատագրության ռազմավարությունը, որը ենթադրում էր, սեփական ներուժին ապավինելով, Ռուսաստանի աջակցությամբ, վերականգնել հայկական թագավորությունը: Գանձասարի Պետրոս կաթողիկոսը հայ իրականության մեջ առաջինն ուրվագծեց ռուսական կողմնորոշման նախաշավիղը1, որին նոր քաղաքական ընթացք հաղորդեցին Իսրայել Օրին և Արցախի մելիքները:

Զինված պայքարի միջոցով ոչ միայն հայության ինքնության փրկման, այլև ազատության նվաճման և պետականության վերակերտման գաղափարի հայտնաբերումը հայության համար նոր արժեհամակարգի ստեղծման ելակետ դարձավ: Արցախի գործիչների համար անընդունելի էր միայն աղերսագրերի միջոցով, «բարեկամ» երկրների աջակցությամբ հայրենիքի ազատագրման' մինչ այդ բյուրեղացած կարծրատիպը:

Երկրի ներքին կյանքում Եսայի կաթողիկոսի եռանդուն կազմակերպական ձեռնարկները, արտաքին ճակատում ակտիվ դիվանագիտական փնտրտուքները, հոգևոր դասի, մելիքների և ժողովրդի համախումբ ներդաշնակ գործողությունները համայն հայության համար, Հայոց արևելից նահանգները տվյալ ժամանակահատվածում դարձրին հավատի և հույսի կերոններ: Ազատագրական պայքարի գործիչների համար Արցախը դարձավ յուրօրինակ հավաքատեղի:

Արցախի ռազմաքաղաքական անվտանգության պահպանումը, ինքնիշխանության վերականգնման անհրաժեշտությունը երկրամասի հոգևոր ու աշխարհիկ տերերի մեջ ձևավորեց այն գիտակցությունը, թե հնարավոր չէ ապահովել հայկական տարանջատ գոյությունն ու զարգացումը, եթե իրենք չմիավորվեն և չգործեն որպես մեկ ամբողջություն: Արցախահայ իրականության մեջ օրեցօր գերիշխող էր դառնում ողջ Հայաստանի քաղաքական ինքնորոշման' Հայոց թագավորության վերականգնման ձգտումը: Այդ առանցքի շուրջն էլ ծավալվեցին 18-րդ դարի և 19-րդ դարի սկզբների հայ իրականության կարևոր պատմական իրադարձությունները:

Հայ հասարակական-քաղաքական կյանքի աշխուժացման գործին և նոր զարգացումներին իր ուղղորդիչ դերակատարումով, 1720-ական թվականներից սկսած, առանձնապես կարևորվում է Արցախի մելիքների և, մասնավորապես

1

Армяно-русские отношения в XVII в., Сборник документов, т. 1, ч. 1, Ереван, 1953, стр. 91-92.

- 7 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Գանձասարի կաթողիկոսության ազդեցությունը: Եթե համաժողովրդական շարժում կազմակերպելու նպատակով նախորդ ժամանակահատվածում նրանք հիմնականում բավարարվում էին ազգային ազատագրական գաղափարների տարածումով և կազմակերպական բնույթի հարցերի լուծումով, ապա 1720-ական թվականների սկզբներից այդ նույն ուժերը գործնականորեն ձեռնամուխ եղան զինված պայքարի միջոցով Արցախում հայոց պետականության վերականգնմանը: Իրագործվեց Եսայի Հասան-Ջալալյանի «Նոր նորոգման» տեսլականը՜:

Արցախահայությունն, առանց դրսի օգնության ոչ միայն դիմակայեց լեզգիական և թուրքական արշավանքներին, այլև թոթափեց պարսկական լուծը: Այդ պայքարի ընթացքում Արցախի գործիչները հայոց պետականության վերականգնման հեռանկարն սկսեցին կապել տարածաշրջանով հետաքրքրված Ռուսաստանի հետ: Ցարական արքունիքը հմտորեն օգտագործեց մահմեդականների լծից հայ ժողովրդի ազատագրվելու ձգտումը: Բնականաբար, կայսերական ծավալապաշտ նկրտումներ ունեցող ցարական արքունիքի արտաքին քաղաքական հայեցակետում չէր մտնում Հայաստանի անկախության վերականգնման խնդիրը: Ռուսաստանը, հանդես գալով որպես քրիստոնյաների հովանավոր, ընդամենը փորձում էր Այսրկովկասի հաշվին ընդարձակել իր սահմանները' այդ հարցում ապավինելով Վրաստանի և Արցախի մելիքությունների օժանդակությանը:

1730-ական թվականների սկզբներին ցարական արքունիքը, համաձայնության գալով շահի հետ, մի առ ժամանակ հետաձգելով տարածաշրջանային ծրագրերի իրագործումը, Այսրկովկասը թողեց Պարսկաստանի տիրապետության տակ: Արցախի մելիքները, հակաթուրքական ճակատ հարդարելու նպատակով, ստիպված սկսեցին համագործակցել Իրանի նոր տիրակալ Նադիրի հետ' ծնունդ տալով հայկական մի նոր ինքնավար միավորի' Խամսայի մելիքություններին: Արցախում սղնախների հիմքերի վրա ծնված վարչա-

քաղաքական նոր միավորը, որպես հայոց պետականության արտահայտության ձև, գոտեպնդելով լեռնաշխարհի զինավառ հայությանը, մոտակա տասնամյակներում դարձան հայ ազգային ազատագրական շարժման նոր օջախներ' ամրացնելով հավատը միասնության և հաղթանակի համար:

18-րդ դարի երկրորդ կեսին Արցախում տեղի ունեցած քաղաքական նոր վերադասավորությունները' Ղարաբաղի խանության ասպարեզ գալը և դրա հետևանքով ստեղծված հայ հանրության ծանր, անտանելի վիճակն ու մելիքների իրավունքների սահմանափակումը պատճառ են դառնում ազգային ազատագրական պայքարի աննախադեպ վերելքին և հայկական թագավորության վերակերտման գաղափարի վերակենդանացմանը: Տարբեր երկրներում ապրող հայ հասարակա-կան-քաղաքական գործիչները, ուշի ուշով հետևելով տարածաշրջանային զարգացումներին, Արցախը համարելով հայկական պետականության վերակերտման հնարավոր օջախ, փորձում էին ի մի բերել մելիքական ուժերը' նրանց մղելով գործնական քայլերի:

Պարսկական իշխանություններն ու Իբրահիմ խանը, հանձին Արցախի մելիքների և Գանձասարի կաթողիկոսի, տեսնում էին դեպի Այսրկովկաս ռուսների մուտքն ապահովող ուժի, ուստի ամենադաժան և հետևողական ձևով փորձում էին վերացնել հայկական պետականության վերջին բեկորները:

Ցարական արքունիքը, Արցախի մելիքությունների մեջ տեսնելով կազմակերպված իրական կառույցների և հավատարիմ դաշնակիցների, նրանց հետ մշտական կապեր էր պահպանում' վերջիններիս առաքելով նամակներ, հրովարտակներ, երկրամաս ուղարկելով բանագնացներ: Երկիրն ազատագրելու և 1

1 Եսայի Հասան-Ջալալյան, Պատմութիւն կամ յիշատակ ինչ-ինչ անցից՝ դիպելոյ յաշխարհին Աղուանից, Շուշի, 1839, էջ 58:

- 8 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

հայկական պետականությունը վերականգնելու խոստումներով' ռուսական կառավարությունն Արցախի մելիքներին մշտապես պահում էր իր ազդեցության ուղեծրում:

Ցարական արքունիքը, հմտորեն օգտագործելով հայության ակնկալիքները, իր արտաքին քաղաքական ծրագրերի իրագործման համար, առավելագույնս նպատակաուղղելով մելիքների զինական ուժը, 19-րդ դարի սկզբներին տարածաշրջանում ապահովեց գերիշխող դիրք:

Հայ ժողովրդի ջանադիր մասնակցությամբ' ռուսական զենքի հաղթանակներն ամբողջականացվեցին 1813թ հոկտեմբերի 12-ին Գյուլիստանի հաշտության պայմանագրով1։ Անկախ նրանից, թե ցարական իշխանություններն Այսրկով-կասում ինչ նպատակներ էին հետապնդում, դրանք, այնուամենայնիվ, համապատասխանում էին Ղարաբաղի հայության ազատագրական ձգտումներին։

Գյուլիստանի պայմանագիրը մեր ժողովրդի համար պատմական անանցանելի իրողություն է։ Այն մի ավելորդ անգամ վկայում է, որ Ղարաբաղն առանձին ազգային-պետական միավորի կարգավիճակով է անցել Ռուսաստանի տիրապետության տակ։ Հետևաբար, ինչպես ներկայիս Ադրբեջանը կազմող տարածքները, այնպես էլ ԼՂՀ մաս հանդիսացող շրջանները Ռուսաստանին են անցել հավասար իրավասուբյեկտային կարգավիճակով։ Ուրեմն, եթե խորհրդային կայսրության փլուզումից հետո վերոհիշյալ երկիրը իրեն իրավունք է վերապահում ստեղծել ազգային պետականություն, այդ նույնից օգտվում է նաև Ղարաբաղը։ Գյուլիստանի պայմանագիրը կարող է քաղաքական ուղենիշ հանդիսանալ լՂհ արտաքին քաղաքականության և դիվանագիտության սկզբունքների մշակման համար։ Այն, բացի քաղաքական պատճառաբանություններից, ունի նաև իրավական ամբողջացված դաշտ՝ մեր օրերի թելադրած տեսակետի առումով։ ԼՂՀ ճանաչման իրավական կողմի առաջնային քայլն անպայման պետք է կապել Գյուլիստանի պայմանագրի հետ։

Այստեղ Ադրբեջանը հանդես է գալիս որպես երկրորդական դեմք։ Հիմնական կնճիռը Արցախ-Ռուսաստան կապի վրա է, որովհետև, կամա թե ակամա, Ռուսաստանն ինքը եթե հիմա կանգնած է իր պետականության կայացման ճանապարհին և այն փորձում է իրականացնել քաղաքակիրթ չափանիշներով, չի կարող խուսափել իր պատմության իրավա-պայմանագրային հիմունքներից։ Այսինքն՝ հաշվի նստելով այդպիսի հիմունքներից մեկի՝ Գյուլիստանի պայմանագրի հետ, Ռուսաստանը պիտի կողմնորոշվի ստացած ժառանգության նկատմամբ։ Իսկ պետաիրավական ժառանգությունը ոչ թե հպանցիկ երևույթ է, այլ տվյալ տերության գոյության ընթացքում մշակված պետական շահերի ամբողջություն։ Հետևաբար, եթե Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղն ինչ-որ չափով ինքնուրույնացված միավոր է Հայաստանի համար, ապա Ադրբեջանի մասին խոսք անգամ լինել չի կարող։

Գյուլիստանի պայմանագրի քաղաքական-իրավական ուժի արտահայտություններից մեկն էլ այն է, որ այդ պայմանագիրը պաշտպանության կարիք չունի։ Խուսափումը նրանից' նրան առնչվող ցանկացած պետության կողմից ուղղված է հենց իր դեմ։ Որովհետև կիսատ-պռատ ուժեղ-մշտական պետություն չի լինում, այլ լինում է հզոր երկիր, որի կառուցման հիմքում դրվում են քաղաքակրթության կողմից մշակված պետական-քաղաքական սկզբունքներն ամբողջությամբ։

Ճիշտ է, մելիքներին և Գանձասարի կաթողիկոսներին 19-րդ դարի սկզբներին չհաջողվեց վերակերտել պետականությունը, բայց, միևնույն ժամանակ,

1

Договоры России с Востоком политические и торговые, С. Петербург, 1869, стр. 208-214, советско-иранские отношения в договорах, конвенциях и соглошениях, Москва, 1946, стр. 24-26.

- 9 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

երկրամասը, հայտնվելով ռուսական կայսրության կազմում, Արցախի զարգացման և ազգային միատարրության պահպանման հեռանկարներ ուրվագծեց:

Ցարական տիրապետության մեկ դարն առլեցուն էր հասարակական կյանքի վերելքներով և վայրէջքներով: Ինչպես հայ ժողովրդի մի հատվածն, այնպես էլ' արցախահայությունն ազատագրվեց պարսկական դաժան տիրապետությունից' դրանով իսկ խուսափելով իրեն սպառնացող ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից: Երկրամասը տնտեսական ու մշակութային վերելք ապրեց: Դրան հակառակ, քաղաքական ասպարեզում կորուստները նույնպես շոշափելի էին: Ցարական կառավարության մելիքական տների և Գանձասարի կաթողիկոսական աթոռի վերացման քաղաքականությունը կործանարար հետևանքներ ունեցավ: Արցախահայությունը ոչ միայն կորցրեց պետականության վերակերտման հնարավորությունը, այլև զրկվեց ուղղորդող ուժերից: Ասպարեզից հեռացան երկրի և ժողովրդի հոգսերով ապրող ազնվականության ներկայացուցիչները: Անվերադարձ ոչնչացվեցին հարյուրամյակների ընթացքում քննություն բռնած պետական ինստիտուտները: Ազգային կառույցների բացակայության պայմաններում հայ մարդը քայլ առ քայլ դարձավ տնտեսական, սոցիալական առօրյա մանր կենցաղային իրավիճակների մեջ խճճված կայսրության քաղաքացի: Վտանգված էր ոչ միայն ապագայում պետականություն ունենալու հնարավորությունը, այլ նաև հայ մարդու ազգային դիմագիծը: Մելիքական տների վերացման և նրանց վերջնականապես հայրենիքից կտրելու քաղաքականությունը 1920-30-ական թվականներին վերջնական ավարտին հասցրեց խորհրդային իշխանությունը:

1813թ. Գյուլիստանի հաշտության պայմանագրի ստորագրումից մինչև 1917թ. հոկտեմբերյան պետական հեղաշրջումը, ավելի քան մեկդարյա փնտրտուքներից հետո, արցախահայությունը գիտակցեց, որ ցարական ինքնակալության համար խորթ է ազգային պետականության, նույնիսկ ինքնավարության ամեն մի ձգտում: Հայ ժողովուրդը, պատմական փորձի վերաիմաստավորմամբ և քննարկվող ժամանակաշրջանի իրողությունների սթափ գնահատմամբ լիովին ընկալեց, որ անկախ ազգային պետությունը միայն կարող էր դառնալ իր լիիրավ, լիարյուն, ստեղծագործ կյանքի միակ երաշխավորը: Հայության, այդ թվում արցախահայության լավագույն զավակները' մտավորականները, հասարակական-քաղաքական գործիչները համոզվեցին, որ ազատությունը և անկախությունը հնարավոր է միայն նվաճել' ձեռք բերելով քրտինքի, արյան ու մաքառման միջոցով: Հեղափոխական պայքարի քուրայում իմաստնացած այդ գործիչները կարողացան արցախահայության բազում դարերի ընթացքում ազատագրական շարժումների և պետականաշինության ասպարեզում կուտակած հարուստ կենսափորձը համամարդկային արժեքներին համադրելով' գտնել այդ ամենի ռացիոնալ հատիկը, ըստ այդմ, չհեռանալով հայության քաղաքակրթական ավանդույթներից, դա տարածել արևմտահայ իրականության մեջ: Հայ ժողովուրդը հասկացավ, որ «հայկական հարցը» սոսկ միայն արևմտյան Հայաստանի հիմնախնդիրը չէ, այն ավելի ընդգրկուն աշխարհագրական սահմաններ ունի և վերաբերում է ողջ հայությանը: Ուստի այդ գերխնդիրը միայն ու միայն կարելի էր լուծել միասնականությամբ ու ողջ հայության գործուն մասնակցությամբ:

20-րդ դարի սկզբներին, հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի բռնագրավումից և ազգամիջյան ընդհարումներից հետո, Արցախի հասարակական, քաղաքական կազմակերպությունները, հատկապես' ՀՅԴ-ն, հասկացան, որ ապագայում սպասվելիք արհավիրքներին դիմակայելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ունենալ ազգային կառույցներ: Երկարատև աշխատանքի և պայքարի արդյունքում ոչ միայն ձևավորվեցին այդ կառույցները, այլև 1917թ. դեկտեմբերին դրվեցին նոր պետականության հիմքերը: Փաստորեն, դեռևս մինչև Ադրբեջանի և ադրբեջանցիների' որպես էթնոքաղաքական հանրության ասպարեզ

- 10 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

գալը, արցախահայությունը վերակերտել էր իր պետականությունը' դառնալով տարածաշրջանային գործոն: Մինչև 1920թ. մայիսը' խորհրդային կարգերի

հաստատումը, Լեռնային Ղարաբաղի հայությունն ապրեց դժվարություններով առլեցուն, բայց' պետական կյանքով:

Քննարկելով 1917թ. նոյեմբերի 7-ից մինչև 1921թ. հուլիսի 5-ը ընկած ժամանակահատվածը' հայության և Հայաստանի նկատմամբ ՌԿ/բ/Կ Կենտկոմի վարած քաղաքականությունը' աներկբա կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի բռնակցումը Ադրբեջանին խորհրդային ծավալապաշտ կայսրության, տվյալ պարագայում' Լենինի և նրա շրջապատի' Արևելքի նկատմամբ ունեցած մոտեցումների տրամաբանական շղթայի բարձրակետը դարձավ: Բոլշևիկներն այդ գործելաոճը որդեգրել էին նախորդ' ցարական իշխանությունից: Նպատակը մեկն էր. իր կազմում ունենալ բզկտված ու մասնատված Հայաստան' բացառելով հայկական պետականության դրսևորման ամեն մի ձևը:

Արցախն Ադրբեջանին բռնակցելուց հետո Նարիմանովը և նրա կողմնակիցները, հայկական երկրամասը վերջնական կլանելու և պանթուրքիստական ծրագրերն իրագործելու նպատակով, փորձում էին հայությանը զրկել ազգային իշխանության վերջին բեկորներից: Ազատագրական պայքարի արդյունքում, թեկուզև ջլատված, բայց և այնպես Արցախում հաջողվեց պահպանել ներքին ինքնավար կարգավիճակը, որն էլ բոլշևիկյան բռնատիրության և «ինտերնացիոնալիզմի» պայմաններում հայության ինքնությունը պահելու հիմնական երաշխիքը դարձավ:

ԽՍՀՄ-ն ունեցել է չորս ձևի վարչատարածքային միավորներ. անկախ տվյալ սուբյեկտի աստիճանակարգից' բոլորն էլ ունեցել են միևնույն տիտղոսը: Այդ բոլոր ինքնավար միավորների վրա ճանաչված է եղել միայն ԽՍՀՄ ինքնիշխանությունը: ԼՂԻՄ-ը ԽՍՀՄ ինքնավար մարզ է եղել, որը միջնորդավորված ենթակայություն է ունեցել միութենական իշխանություններից, այսինքն' վարչական կառավարման է ենթարկվել ԽՍՀՄ մեկ այլ վարչատարածքային միավորի միջոցով:

ԼՂԻՄ-ը սահմանադրությամբ, հետագայում' կանոնադրությամբ, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններով, գործող օրենքներով, հաստատված սահմաններով խորհրդային համակեցության իրավաքաղաքական համակարգում իր տեղն ու դերն ուներ:

Չնայած խորհրդային Ադրբեջանը սադրանքների և ուժի միջոցով 70 տարի շարունակ փորձում էր սահմանափակել հայկական ինքնավարության իրավասությունները, այնուամենայնիվ, երկրամասի հայությունը, համախմբվելով հայրենասեր ղեկավարության և մտավորականության շուրջ, կարողացավ դիմակայել Բաքվի իշխանությունների հայակործան քաղաքականությանը: Դեռ ավելին,

խորհրդային ողջ ժամանակահատվածում հայկական ինքնավարության գոյության պայմաններում հիմնականում անաղարտ պահպանվեց հայ մարդու հոգեկերտվածքը: Երկրամասի հայությունը, չկորցնելով պատմական հիշողությունը, ուղղակի և անուղղակի ձևով նոր սերնդին փոխանցեց պետականության գաղափարը: Միաժամանակ, անդուլ աշխատանքի շնորհիվ նպաստավոր

տնտեսական հիմք ստեղծվեց ազատագրական պատերազմում հաղթելու և նորօրյա ազգային պետություն կառուցմելու համար:

Հյուսիսային Արցախը, ի տարբերություն ԼՂԻՄ-ի, որը չուներ ինքնավար կարգավիճակ, կարճ ժամանակամիջոցում դարձավ Ադրբեջանի հայակուլ քաղաքականության զոհը: Մի քանի տասնամյակների ընթացքում, հօգուտ

ադրբեջանցիների, արագ փոխվեց այդ շրջանների ազգագրական դեմքը: ԼՂԻՄ-ը Ադրբեջանի հայկական բնակավայրերի և հայ քաղաքացիների համար դարձել էր հույսի յուրօրինակ կղզյակ և ոգևորութան աղբյուր: Նրանց և, հատկապես, հյուսիսային Արցախի ազգաբնակչության համար Ստեփանակերտը ոչ պաշտոնական

- 11 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

մայրաքաղաքի դերակատարություն ուներ: Ստեփանակերտի ուսումնական

հաստատությունները և, հատկապես մանկավարժական ինստիտուտը տարածաշրջանի հայության համար կադրերի պատրաստման դարբնոց էին դարձել: ԼՂԻՄ-ի մշակութային գործիչների և գրողների հետևողական աշխատանքի շնորհիվ հյուսիսային Արցախի ազգաբնակչությունն անմասն չմնաց հայկական բառ ու բանից: Խորհրդային համակեցության դրվածքով և օրենքներով ապրող վարչական միավորը, արցախահայության կամքի ու համառության շնորհիվ, օրեցօր ազգային կերպարանք ստացավ' ձախողելով Ադրբեջանի և նրա հովանավորների հայասպան ծրագրերը:

Չնայած Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակին' խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը, օգտվելով միութենական կենտրոնական իշխանությունների հովանավորությունից, ԼՂԻՄ կազմավորման հենց սկզբից կոպտորեն ոտնահարել է հայ բնակչության իրավունքներն ու շահերը: Դա արտահայտվել է երկրամասի հայրենասեր ղեկավարներին ու մտավորականներին հալածելու, ,հայկական նացիոնալիստական, հակախորհրդային խմբեր»1

հայտնաբերելու և դրանց հետ հաշվեհարդար տեսնելու, արտագնա աշխատանքի պատրվակով հայ երիտասարդությանը հայրենիքից դուրս մղելու, հայկական բնակավայրերը վերացնելու և ադրբեջանական գյուղեր հիմնելու, մարզի սոցիալ-տնտեսական զարգացումն արհեստականորեն կասեցնելու, ԼՂԻՄ-ը Ադրբեջանի հումքային կցորդը դարձնելու, Լեռնային Ղարաբաղի և իր իսկ միութենական հանրապետության միջև արտադրանքի ոչ համարժեք փոխանակում իրականացնելու, հայազգի բնակչության նկատմամբ խտրական կադրային քաղաքականություն վարելու, Արցախին հարող հայկական շրջանների վարչա-տարածքային կառուցվածքը մասնակիորեն վերափոխելու, հայոց լեզուն և մշակույթը սահմանափակելու, հայկական հուշարձաններն ու մշակութային արժեքները ոչնչացնելու և դրանք յուրացնելու փորձերի մեջ: Նպատակաուղղված ժողովրդագրական քաղաքականության միջոցով' Ադրբեջանի իշխանությունները փորձում էին Նախիջևանի օրինակով մարզը լիովին հայաթափել և իրենց օգտին մեկընդմիշտ լուծել ղարաբաղյան հիմնահարցը:

Լեռնային Ղարաբաղը, խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց և ԼՂԻՄ-ի կազմավորումից հետո, արցախահայությունը 1923թ. մինչև 1988թ., խորհրդային ամբողջատիրության պայմաններում, հաղթահարելով տեսանելի և անտեսանելի բոլոր խութերը, անընդհատ պայքարեց իր ազատության, մայր Հայաստանին վերամիավորման և ազգային պետականության վերակերտման համար: Խորհրդային տարիներին արցախահայության վերելքներով ու վայրէջքներով ընթացող պայքարը 1988թ. փետրվարին սկսված համաժողովրդական ու համազգային ազատագրական շարժման հենքը հանդիսացավ:

Խորհրդային կայսրության կործանումը նպաստավոր պայմաններ ստեղծեց արցախահայության ազգային իղձերի իրագործման համար: Ազատագրական պայքարի հորձանուտում արցախահայությունը ոչ միայն ձեռք բերեց անկախություն, այլ նաև վերակերտեց իր ազգային պետականությունը: Հետևելով ԽՍՀՄ

օրենսդրությանը և միջազգային իրավունքի բոլոր նորմերին' ԼՂԻՄ ազգաբնակչությունն ինքնորոշման ուղղույթում 1991թ. ընտրեց անկախություն և պետականություն ունենալու տարբերակը:

Նորօրյա ժամանակներում արցախահայությունն իր ազգային պետականությունը կերտել է երկու փուլերով:

Առաջին փուլը, ժամանակագրական առումով, ընդգրկում է 1991թ. սեպտեմբերի 2-ից' ԼՂՀ հռչակումից մինչև 1998թ. սեպտեմբերի 27-ը' ՏԻՄ առաջին

1

ԱՀ պետարխիվ, ֆ. 268, ց. 1, գ. 4 թ. 1, 5, 8 11 և գ. 3, թ. 3, 14:

- 12 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ընտրությունները: Այդ շրջանը կարելի է անվանել նոր քաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական հիմնարար սկզբունքների ձևավորման փուլ: Ադրբեջանի ագրեսիայի պայմաններում արցախահայությունը ոչ միայն հռչակեց իր անկախությունը, այլև ստեղծեց արևմտյան չափանիշներին համարժեք լիարյուն գործող պետական, քաղաքական, տնտեսական համակարգ: Այն իր

կենսունակությունն ապացուցեց արցախյան պատերազմի և հետպատերազմյան շրջաններում:

Երկրորդ փուլն ընդգրկում է 1998թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2006թ. դեկտեմբերի 10-ը' ԼՂՀ սահմանադրության ընդունումը: Այդ շրջանը կարելի է անվանել երկրի ժողովրդավարացման և պետականության ամրապնդման փուլ: Քննարկվող ժամանակահատվածում դրված հիմնախնդիրներն ու դրանց լուծումները մեզ հիմք են տալիս ասելու, որ գործող քաղաքական իրավակարգն ու տնտեսական համակարգը ենթարկվել են արմատական բարեփոխման: Այդ ամենն իր սահմանադրական ամրագրումն ստացավ 2006թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեի ժամանակ:

Դժվարություններով հանդերձ, Արցախում պետական կառավարման համակարգի տարեցտարի ժողովրդավարացումը, քաղաքացիական հասարակությանը բնորոշ ինստիտուտների ձևավորումը, տեղական ինքնակառավարման եվրոպական սկզբունքների ընդունումը, նորմատիվ-իրավական բազայի մշտական կատարելագործումը, քաղաքական բարեփոխումների անշրջելիությունն ու խորացումը, շուկայական տնտեսվարման սկզբունքների և մեխանիզմների անընդհատ նորացումը, զարգացումն ու ամրապնդումը միանշանակ վկայում են, որ հայկական երկրորդ ազգային պետությանը ԼՂՀ ազգաբնակչությունը վճռականորեն է տրամադրված.

ա) պաշտպանելու արյան և զրկանքների գնով ձեռք բերված ազատությունն ու անկախությունը,

բ) կառուցելու համամարդկային արժեքներին հարիր քաղաքացիական հասարակություն,

գ) ինտեգրվելու միջազգային հանրությանը' դառնալու համաշխարհային համակեցության լիիրավ անդամ:

Վահրամ Բալայան

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՑԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ 17-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ

Բանալի բառեր' Արցախ, մելիքներ, Հայաստան, պետություն, ազատություն, քաղաքականություն

Ուշ միջնադարում բուն մայր երկրում հայկական պետականության բացակայության պայմաններում, հանձին Արցախի մելիքությունների, հայ ժողովուրդը շարունակում էր պահպանել ազգային իշխանության վերջին բեկորները:

Ցարական տիրապետության մեկ դարի ընթացքում Արցախի հասարակական քաղաքական ուժերը Հայաստանում ազգային իշխանությունը վերականգնելու հույսով ժողովրդի մեջ միշտ վառ են պահել պետականության գաղափարը: Երկարատև պայքարի արդյունքում 1917թ. դեկտեմբերին Արցախում նորից վերակերտվեց հայոց պետականությունը:

Դժվարին պայմաններում, սահմանափակումներով հանդերձ, արցախահա-յությունը ինքնավար կարգավիճակը պահպանեց նաև խորհրդային շրջանում: Արցախահայության ազատագրական պայքարի բարձրակետը դարձավ Արցախի հանրապետության ծնունդը: Այն նոր հեռանկարներ է բացում արցախահայության համար:

- 13 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Vahram Balayan

HISTORICAL AND IDEOLOGICAL MANIFESTATIONS OF STATEHOOD IN ARTSAKH FROM THE END OF THE 17TH CENTURY TO OUR DAYS

Key words: Artsakh, Meliks, Armenia, state, freedom, politics

Late in the Middle Ages, in the absence of the Armenian state in the motherland, the Armenian people, especially Artsakh Meliks, continued to preserve the last fragments of the national power.

During the century of Tsarist domination Artsakh public-political forces have always kept alive the idea of statehood among the people, hoping to restore the national power in Armenia. As a result of a long-lasting struggle, in 1917, the Armenian statehood was again rebuilt in Artsakh in December.

In difficult conditions, with restrictions, the Armenians of Artsakh preserved autonomous status in the Soviet period. The highest peak of Artsakh liberation struggle became the birth of Artsakh Republic. It opens new perspectives for the Armenians of Artsakh.

Ваграм Балаян

ИСТОРИЧЕСКИЕ И ИДЕОЛОГИЧЕСКИЕ ПРОЯВЛЕНИЯ ГОСУДАРСТВЕННОСТИ В АРЦАХЕ С КОНЦА 17 ВЕКА ПО НАШИ ДНИ

Ключевые слова: Арцах, мелики, Армения, государство, свобода, политика

В позднее средневековье в условиях отсутствия армянского государства, в особенности в арцахских меликствах, армянский народ продолжал сохранять последние осколки национального управления.

В течение целого века царского правления общественные, политические силы Арцаха в надежде восстановления национального управления в Армении всегда сохраняли в народе идеологию государственности. В результате длительной борьбы в декабре 1917 года в Арцахе вновь восстановилась армянская государственность.

В сложнейших условиях, несмотря на ограничения, автономное положение армян Арцаха сохранилось и в советский период. Высшим пиком освободительной борьбы арцахцев стало зарождение Арцахского государства. Оно открывает новые горизонты развития перед арцахцами.

- 14 -

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.