Научная статья на тему 'ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ'

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
168
18
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ազգային-ազատագրական պայքար / Լեռնային Ղարաբաղ / բնակչություն / ինքնորոշում / միջազգային հանրային իրավունք / NATIONAL-LIBERATION STRUGGLE / NAGORNO-KARABAKH / POPULATION / SELF-DETERMINATION / INTERNATIONAL PUBLIC LAW / НАЦИОНАЛЬНО-ОСВОБОДИТЕЛЬНАЯ БОРЬБА / НАГОРНЫЙ КАРАБАХ / НАСЕЛЕНИЕ / САМООПРЕДЕЛЕНИЕ / МЕЖДУНАРОДНОЕ ПУБЛИЧНОЕ ПРАВО

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Գրիգորյան Մարիամ

Գաղտնիք չէ, որ միջազգային հանրային իրավունքում բավական քիչ թիվ են կազմում ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարների ուսումնասիր-ման վերաբերյալ գիտական աշխատությունները: Հոդվածի նպատակն է հետազոտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ազգային-ազատագրական պայքարի՝ միջազգային հանրային իրավունքին համապատասխանելու հարցը: Այդ նպատակով ուսումնասիրվել են համապատասխան միջազգային իրավական ակտեր բազմապիսի տեսական գրականություն: Մասնավորապես, հոդվածում խորը բազմակողմանիորեն վերլուծվել են միջազգային իրավական փաստաթղթեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեր, ինչպես նաև պատմա-կան իրողություններ ու հեղինակավոր գիտնականների աշխատություններ: Հետազոտության իրականացման ընթացքում հեղինակի կողմից կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, պատմականության սկզբունք), այնպես էլ հատուկ (համեմատական-իրավական) մեթոդներ: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս է եկել միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան, հետևաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ազգային-ազատագրական պայքարը լրիվությամբ համահունչ է միջազգային հանրային իրավունքին:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

INTERNATIONAL PUBLIC LAW AND QUESTION OF LEGITIMACY OF THE NATIONAL-LIBERATION STRUGGLE OF THE PEOPLE OF NAGORNO-KARABAKH REPUBLIC

It is no secret that there is quite a small number of scientific works on the study of the national liberation struggle of peoples in international public law. The purpose of this article is to consider the relevance of the national liberation struggle of the population of Nagorno-Karabakh to international public law. For this purpose, relevant international legal instruments and theoretical literature have been studied. In particular, the article deeply and comprehensively analyzes international legal documents and resolutions of the UN General Assembly, as well as historical realities and works of authoritative scientists. In the course of the study, both scientific (analysis, the principle of historicity) and special (comparative-legal) methods were applied. As a result of the study, we came to the conclusion that Nagorno- Karabakh seceded from the Soviet Azerbaijan in accordance with all the norms of international law, so the national liberation struggle of the population of Nagorno-Karabakh is fully consistent with public international law.

Текст научной работы на тему «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ*

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արցախի պետական համալսարանի ասպիրանտ, ԱԵԳՄՄ անդամ, ք.Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն (ԼՂՀ) mariamgrigoryan93@yandex. ru

Գաղտնիք չէ, որ միջազգային հանրային իրավունքում բավական քիչ թիվ են կազմում ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարների ուսումնասիրման վերաբերյալ գիտական աշխատությունները: Հոդվածի նպատակն է հետա-զոտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ազգային-ազատագրական պայքարի' միջազգային հանրային իրավունքին համապատասխանելու հարցը: Այդ նպատակով ուսումնասիրվել են համապատասխան միջազգային իրավական ակտեր և բազմապիսի տեսական գրականություն: Մասնավորապես, հոդվածում խորը և բազմակողմանիորեն վերլուծվել են միջազգային իրավական փաստաթղթեր և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեր, ինչպես նաև պատմա– կան իրողություններ ու հեղինակավոր գիտնականների աշխատություններ:

Հետազոտության իրականացման ընթացքում հեղինակի կողմից կիրառվել են ինչպես համագիտական (անալիզ, պատմականության սկզբունք), այնպես էլ հատուկ (համեմատական-իրավական) մեթոդներ:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս է եկել միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան, հետևաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ազգային-ազատագրական պայքարը լրիվությամբ համահունչ է միջազգային հանրային իրավունքին:

Հիմնաբառեր' ազգային-ազատագրական պայքար, Լեռնային Ղարաբաղ, բնակչություն, ինքնորոշում, միջազգային հանրային իրավունք:

Արցախյան ազգային-ազատագրական պայքարը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայ ազգաբնակչությունն իրականացրել է ԽՍՀՄ-ի փլուզմանը նախորդած՝ ինքնորաշման վերաբերյալ ԽՍՀՄ համապատասխան օրենսդրության ընձեռած հնարավորության հիման վրա՝ հենվելով միջազգային իրավունքի jus cogens սկզբունքների վրա: Գաղտնիք չէ, որ ԼՂԻՄ-ի բնակչության նախաձեռնությամբ սկսված հասարակական շարժման գլխավոր նպատակն էր ինքնավար մարզի դուրս բերումն Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից և միացումը Հայկական ԽՍՀ-ին (1980-ականների վերջից մինչև 1990-ականների սկիզբը):

Ըստ միջազգային իրավունքի' գիտության կողմից ձևավորված տեսության' ազգային-ազատագրական շարժումները ժողովուրդների ինքնաբուխ կամ կազմակերպված, խաղաղ կամ զինված, զանգվածային, տեղական պայքարի բոլոր ձևերի համադրությունն են գաղութատիրության և ոչ գաղութատիրության դեմ, որը նպատակ ունի ազատվել օտար տիրապետությունից, վերացնել ազգային ճնշումներն՝ ինքնիշխան պետություն ստեղծելու և ամրապնդելու նպատակով:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 12.12.2019թ.:

է 29.09.2019թ., գրախոսվել' 30.10.2019թ., տպագրության

306

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Ազգային-ազատագրական շարժման կվինտէսենցիան ցանկացած ազգի կամ ժողովրդի' միջազգայնորեն ճանաչված պայքարի իրավունքն է' ինքնուրույն տնօրինելու իր կյանքն ու ճակատագիրը:

Կարծում ենք, սույն հիմնախնդրի ուսումնասիրության համար անհրաժեշտ է բացահայտել թե ազգային-ազտագրական շարժումների համատեքստում «ժողովուրդ» հասկացությունն ինչպես է մեկնաբանվում:

Հարկ է ընդգծել որ թե' միջազգային իրավունքի գիտության և թե' միջազգային կոնվենցիոն գործիքակազմում բացահայտված չէ «ժողովուրդ» ձևակերպման միջազգային իրավական բովանդակությունը: Չկա նաև օբյեկտիվ ու բացարձակ չափանիշներ մարդկանց խումբը որպես ժողովուրդ որակելու համար: Բացի զբաղեցրած տարածքի առկայության չափանիշից, չափանիշ են նաև ընդհանուր լեզուն, մշակութային միասնությունը և էթնիկական կապերը:

Աշխարհաքաղաքական տեսակետից տարածքը կարող է միասնական չլինել և ներառել տարբեր լեզվական, մշակութային ու էթնիկ առանձնահատկություններ ունեցող ժողովուրդների խմբեր: Կարևոր գործոն է մեկ ժողովուրդ լինելու ընդհանուր զգացողությունը և, որպես առանձին ժողովուրդ, միասին բնակվելու քաղաքական կամքը: Նման զգացողությունն ու կամքն արդյունք են վերը թվարկված մեկ կամ ավելի չափանիշների, որոնք հիմնականում ամրապնդված են լինում ընդհանուր պատմությամբ: Դա նշանակում է, որ տվյալ ժողովրդին պատկանող մարդկանց միջև կա կապ, որը միավորում է նրանց, և կա ինչ-որ բան, որով նրանք տարբերվում են մյուս ժողովուրդներից, այսինքն՝ առկա է և' ընդհանուր բաղադրիչ, և' տարբերիչ բաղադրիչ493:

Միջազգային իրավական փաստաթղթերն, առանց անդրադառնալու

«ժողովուրդ» հասկացության բովանդակության մեկնաբանմանը, ընդամենն

ամրագրում են այն իրավունքները, որոնցով օժտված են բոլոր ժողովուրդներն անխտիր: Ըստ միջազգային իրավունքի՝ պատմական հայրենիքի տարածքում ապրող ժողովուրդն, իր իրավունքների խախտումների, իր վրա իրականացվող ճնշումների ու բռնությունների դեպքում իրավունք ունի առանց հաշվի առնելու մետրոպոլիայի կարծիքը, խաղաղ կամ ոչ խաղաղ միջոցներով պայքարել իր ինքնորոշման իրավունքի իրացման համար:

Լիբերալ-բուրժուական, իրավական տեսանկյունից հեղափոխության դիմելու հնարավորությունը ճանաչված էր դեռևս վաղուց, չնայած միջազգային իրավունքի ներկայիս համատեքստում դրա մասին ավելի ու ավելի շատ է խոսվում:

Ազգերի ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ծագել է ազգային-ազատագրական շարժումների ազդեցության ներքո: Դրան նախորդում էր ազգության սկզբունքը, որը հռչակվել էր XVIII դարում' բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունների դարաշրջանում494:

Ժողովրդի ինքնորոշման իրավունքի իմաստը նախ և առաջ կապված էր ժողովրդի ձգտման հետ' ձեռք բերելու ազատություն ու անկախություն, ինչպես նաև ազգային-պետական ինքնիշխանություն:

Ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, որպես jus cogens նորմ, առաջին անգամ ամրագրվեց ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Այնուհետև այն բազմիցս հաստատվել է այլ միջազգային իրավական փաստաթղթերում, որոնցից են' 1966թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին և Տնտեսական, սոցիալական

493 Zimmermann B. with the collaboration of Jean Pictet, Commentary on the Additional Protocols of 8 June 1977 to the Geneva Conventions of 12 August 1949 //International Committee of the Red Cross, Martinus Nijhoff Publishers, Geneva 1987, էջ 52.

494 Международное публичное право: учеб./ Л.П.Ануфриева, К.А. Бекяшев, Е.Г.Моисеев, В.В.Устинов и др.; отв. Ред.К.А.Бекяшев.- 5-е изд., прераб. И доп.- М.: Проспект, 2010. էջ 136:

307

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

և մշակութային իրավունքների մասին դաշնագրերը, 1960թ. Գաղութային երկրներին ու ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին հռչակագիրը, 1970թ. Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագիրը, 1975թ. Համաեվրոպական խորհրդակցության եզրափակիչ ակտը և այլ փաստաթղթեր:

Ըստ ժամանակակից միջազգային իրավունքի' ժողովուրդների ինքնորոշման. սկզբունքը բովանդակում է հետևյալ տարրերը.

• Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, որի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը:

• Բոլոր ժողովուրդներն իրենց նպատակներին հասնելու համար կարող են ազատորեն տնօրինել իրենց բնական հարստություններն ու ռեսուրսները՝ առանց խոչնդոտելու փոխշահավետության սկզբունքի վրա հիմնված միջազգային տնտեսական համագործակցությունից բխող որևէ պարտավորության և միջազգային իրավունքին: Ոչ մի ժողովուրդ ոչ մի դեպքում չի կարող զրկվել գոյության սեփական միջոցներից:

• Ինքնիշխան ու անկախ պետության ստեղծումը, այլ անկախ պետությանն ազատորեն միանալը կամ միավորվելը կամ նրա կազմում ցանկացած քաղաքական կարգավիճակի սահմանումը, որն ազատորեն որոշվում է ժողովրդի կողմից, վերջինիս կողմից իրենց ինքնորոշման իրավունքի իրագործման միջոցներ են: Ինչպես տեսնում ենք, այստեղ որևէ կերպ չի նշվում, որ կոնկրետ տարածքում բնակվող ժողովրդին պատկանող ինքնորոշման իրավունքը սահմանափակվում է այդ պետության տարածքային ամբողջականության պահպանմամբ:

• Համաձայն միջազգային իրավունքի' բոլոր պետությունները պարտավոր են

ձեռնպահ մնալ ժողովուրդների ինքնորոշման, ազատության ու անկախության իրենց իրավունքից զրկող ցանկացած բռնի գործողություններից: Ժողովուրդները նման

բռնության դեմ իրենց պայքարի ու դիմադրության ընթացքում իրավունք ունեն դիմելու ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին համապատասխան աջակցություն ստանալու համար495:

Անդրադառնալով ինքնորշման իրավունքի իրականացմանը' հարկ է նշել, որ դա inter alia ենթադրում է պետության ներսում այնպիսի մի գործընթաց, որի արդյունքում հաստատվում է նոր կառավարական կազմ կամ տապալվում է գործող կառավարությունը: Այդպիսի փոփոխությունը կարող է կատարվել դանդաղ կամ արագ, խաղաղ կամ բռնության ճանապարհով: Անդրադառնալով այս հիմնախնդրին' Աբրահամ Լինքոլնը նշում էր, որ իշխանությունը բխում է Միացյալ Նահանգների ժողովրդից և օժտված լինելով նման լիազորությամբ՝ ժողովուրդն ունի հեղափոխության իրավունք՝ տապալելու ցանկացած իշխանական կառույց, որը հաշվի չի առնում ժողովրդի կարիքներն ու կամքը: Ի դեպ, այդ իրավունքն իր ամրագրումն էր գտել դեռևս ԱՍՆ-ի Անկախության (1776) և Զենքի դիմելու պատճառների և անհրաժեշտության մասին հռչակագրերում (1775): Միացյալ Նահանգների որոշ նահանգների Սահմանադրություններում նույնպես ճանաչվում է ժողովուրդի իրավունքը սեփական հայեցողության «բարեփոխելու, փոփոխելու կամ տապալելու կառավարությունը»496:

Ինչպես արդեն նշեցինք, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վերաբերյալ վերոնշյալ միջազգային իրավական կոնցեպտի հիմքում ընկած է jus cogens

495 Международное право: Учебник для вузов//Отб.ред. Г.М.Мелков.- М:.РИОР, 2009, էջ

90-91.

496 Olalia Edre U., The status in international law of national liberation movements and their use of armes force//Published by: International Association of People's Lawyers, էջ 4.

308

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

համընդհանուր ու համապարտադիր սկզբունքը: Մինչդեռ Ադրբեջանը, որը, որպես ՄԱԿ-ի անդամ, պարտավոր է հարգել ու խստորեն ղեկավարվել հրամայական բնույթի այս սկզբունքով, վարում է ճիշտ հակառակ քաղաքականություն:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավաչափ իրավունքի իրականացմանն Ադրբեջանը հակադրեց զինված դիմակայություն: Ադրբեջանի վարած ռազմական ճնշում կիրառելու գործելաոճը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իրավունք տվեց սկզբում խաղաղ, այնուհետւ ռազմական միջոցներով իրականացնելու իր ինքնորոշման իրավունքը, այդ թվում՜ դուրս գալու տվյալ միութենական հանրապետության կազմից:

Հարկ է հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի խնդիրը, այդ թվում՜ Հայաստանին վերամիացնելու փորձերն արվեցին դեռևս 1930-ական թթ.-ին, 1945, 1965, 1967, 1977թթ.-ին, բայց դրանք դաժանորեն ճնշվեցին: 1985թ.-ին Մ.Գորբոչովի իշխանության գալով' Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կրկին բարձրաձայնեց իրեն հուզող հարցը: Ինչպես գիտենք, ժողովրդի պահանջի լուծումը կասեցնելու համար Ադրբեջանը դիմեց տարաբնույթ անմարդկային քայլերի497: Մինչդեռ Արցախի ժողովուրդը ամեն ինչ անում էր, որ ի սկզբանե իր պայքարն իրականացվի Խորհրդային Միության օրենքների և միջազգային իրավունքի պահանջներին համահունչ:

Ինչպես գիտենք, Ղարաբաղյան շարժումը սկսվեց 1988թ.-ի փետրվարի 20-ին, երբ Ժողովրդական դեպուտատաների Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի 20-րդ նստաշրջանում որոշվեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու միջնորդությամբ հանդես գալ Ադրբեջանի ու Հայաստանի ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդների առջև: Ի պատասխան այդ բացարձակապես խաղաղ բնույթի գործողության' Ադրբեջանում սկսվեցին հայերի զանգվածային կոտորածները: Առաջին զոհերը դարձան Սումգայիթի հայ բնակիչները:

Ստեղծված իրավիճակում Արցախի ժողովրդի անվտանգության

երաշխավորման գլխավոր նախադրյալը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու մասին հայտարարության ընդունումն էր (1988թ. հուլիսի 11):

1988թ.-ի վերջին Ադրբեջանով մեկ կազմակերպվեց հայկական կոտորածների մի ամբողջ ալիք, որն առավել մեծ չափեր ստացավ Բաքվում, Կիրովաբադում (Գյանջա), Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում, Նախիջևանի ԻԽՍՀ-ում: Բռնի տեղահանման ենթարկվեցին Ադրբեջանի տասնյակ հայկական բնակատեղիներ, այդ թվում և հյուսիսային Լեռնային Ղարաբաղի (որը ԼՂԻՄ կազմավորման ժամանակ չէր ընդգրկվել նրա կազմում Խանլարի, Դաշքեսանի, Շամխորի և Գեդաբեկի շրջաններ) հայկական բնակավայրերը, Կիրովաբադի 40 հազարանոց հայ բնակչությունը: Այդ դեպքերից հետո 1990թ.-ի դրությամբ բացի ԼՂԻՄ-ից, Շահումյանի շրջանից և Խանլարի շրջանի գյուղերից Ադրբեջանում մնաց հայ բնակչության ընդամենն աննշան մի մասը, հիմնականում Բաքվում՝ մոտ 50 հազար (1988թ. Բաքվում ապրում էին 300 հազար հայեր): 1989թ.-ի սկզբին Ադրբեջանը շրջափակեց ԼՂԻՄ-ն ու Հայաստանը, ինչը ծանր հետևանքներ ունեցավ, քանի որ ԼՂ-ն այդ ժամանակ անկլավ էր, իսկ Հայաստան բեռների 75%-ը գալիս էր Ադրբեջանի տարածքով498:

Բնականաբար, ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը սկսեց բիրտ ռազմական ուժի գործադրմամբ արգելափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման

497 1 98 7թ. Ոստիկանության 200 մարդուց կազմված զինված ջոկատի միջոցով հայաթափ արվեց Գետաշենը: Ադրբեջանի նման գործելակերպը ցույց էր տալիս, որ վտանգված է Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի իրավունքը և անվտանգությունը:

498 Բաբայան Դ., Ղարաբաղյան հակամարտություն. պատմական, իրավական և այլ ասպեկտներ // «21-րդ Դար», թիվ 1(7), 2005թ. էջ 27:

309

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

իրավունքի իրականացումը, Արցախի ժողովրդն իրավունք ձեռք բերեց իր ինքնորոշման իրավունքի պայքարի խաղաղ միջոցները փոխակերպել զինված ու հեղափոխական միջոցներով: Նման որոշման իրավաչափությունն, ի թիվս այլնի, հիմնավորվում է մասնավորապես Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին հռչակագրի 4-րդ կետով, համաձայն որի' ցանկացած բնույթի ռազմական գործողություն կամ ռեպրեսիվ միջոց, որոնք ուղղված են կախյալ ժողովուրդների դեմ, պետք է դադարեցվեն, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռնվի խաղաղության և ազատության պայմաններում իրականացնելու լիարժեք անկախության իրենց իրավունքը, իսկ նրանց ազգային տարածքների ամբողջականությունը պետք է հարգվի499:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ինքնորոշման համար պայքարի միջազգայնացումն սկսվեց 1988թ.-ի հուլիսին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևով: Այն կոչվում էր «Խորհրդային Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին»: Դրանում ասվում էր. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի պատմական կարգավիճակը՝ որպես Հայաստանի բաղկացուցիչ մաս, որի բնակչության 80%-ը կազմում են հայերը և որն Ադրբեջանին միացվել է բռնի կերպով' դատապարտելով հայերի զանգվածային ջարդերն Ադրբեջանում, սատարում է ԼՂԻՄ-ի հայերի վերամիավորումը ՀԽՍՀ-ի հետ և կոչ անում ԽՍՀՄ Գերագույն խորհրդին' ուսումնասիրելու Լեռնային Ղարաբաղի մասին հայ պատվիրակների կատարած փոխզիջումային առաջարկները' ԼՂԻՄ-ը ժամանակավորապես Ռուսաստանի Դաշնությանը միացնելու կամ ժամանակավորապես «նախագահական մարզային կառավարման իշխանության ներքո դնելու մասին»500:

Իր արժանապատվությունը դաժան, անարդար ու կործանարար

գործողություններից պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքն անմիջապես բխում է 1948թ.-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից, որի նախաբանում նշվում է. «...որպես մարդկության վեհ նպատակ հռչակված է այնպիսի աշխարհի ստեղծումն, ուր մարդիկ կվայելեն խոսքի և համոզմունքի ազատություն և զերծ կլինեն վախից ու կարիքից, քանզի որպեսզի մարդը հարկադրված չլինի դիմելու ապստամբության ընդդեմ բռնակալության ու ճնշման՝ որպես վերջնական միջոցի, կարևոր է իրավական պետության կողմից մարդու իրավունքների պաշտպանությունը»: Ինչպես իրավացիորեն նշվում է իրավաբանական

գրականությունում, հռչակագիրը փաստորեն սատարում է հեղափոխության կամ ապստամբության իրավունքը, ինչն արտացոլում է այդ իրավունքի ավելի լայն ճանաչումը՝ սկսած Ամերիկայի անկախության հռչակագրի ընդունումից:

Ինքնորոշման իրավունքի կարևոր բաղադրիչը հանդիսացող հեղափոխության իրավունքն այնքան լայն է ճանաչված, որ որոշ հեղինակներ նույնիսկ կարծում են, որ «բռնակալության դեմ ապստամբելու մարդկանց իրավունքը միջազգային իրավունքի ընդունված սկզբունք է հանդիսանում» և բռնակալության ու բռնությունների դեմ ապստամբության իրավունքը հանդիսանում է միջազգայնորեն ճանաչված իրավունք501:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի

իրավաչափությունը միջազգային հանրային իրավունքի նորմերով հիմնավորելու համար նպատակահարմար է ստորև ներկայացնել համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերի վերլուծությունը:

499 https://www.un.org/ru/documents/decl_conv/declarations/colonial.shtml.

500 Ավագյան Շ., Լեռնային Ղարաբաղ. իրավական ասպեկտներ: Երևան, Տիգրան Մեծ, 2006, էջ 13

501 Olalia Edre U., The status in international law of national liberation movements and their use of armes force//Published by: International Association of People's Lawyers, էջ 6.

310

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Դեռևս մինչև Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքերի մասին 1970 թվականի հռչակագրի ընդունումը, ՄԱԿ-ի մարմինների կողմից տարբեր դեպքերի կապակցությամբ հաստատվել են ազգային-ազատագրական պայքարների

օրինականությունը: Այսպես՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2649 (XXV) (1970) բանաձևի համաձայն՝ հաստատվում է գաղութային կամ օտարերկրյա իշխանության տակ գտնվող ժողովուրդների պայքարի իրավասությունը, քանի որ նրանք ունեն ինքնորոշման իրավունք և այդ իրավունքը վերականգնելու իրավասություն՝ ունեցած միջոցների կիրառմամբ502:

1970 թվականի Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքերի մասին հռչակագրի վրա հիմնված մեկ այլ կարևոր ձեռքբերում է այն փաստի հաստատումը, ըստ որի' ազատագրական շարժումների ակտորները միջազգային իրավունքով իրավասու են դատարան դիմելու և ազգային ազատագրական շարժումները միջազգային բնույթի զինված հակամարտություն են:

1970-ի Հռչակագրով այն շարժումները, որոնք ներկայացնում են ինքնորոշման իրավունքից զրկելու գործողության դեմ ժողովուրդների ընդդիմությունը, պայքարը, իրավունք ունեն աջակցություն փնտրելու և ստանալու դրսից: Ավելին՝ չի համարվում, որ ազատագրական շարժմանն աջակցող երրորդ կողմը խախտել է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու պարտավորությունը, քանի որ նման միջամտությունն ամբողջովին համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին: Հռչակագրի համաձայն՝ պետության ներքին գործերին միջամտելու արգելքը և ինքնորոշումը միջազգային իրավունքի ամրագրված սկզբունքներ են այնպես, որ այդ սկզբունքներից մեկի կիրառումը չի կարող դիտվել որպես դրան համահավասար այլ սկզբունքի խախտում: Այսպիսով' ինքնորոշման դեպքում գործում է «բացառիկ» արտոնություն:

1970 թվականի Հռչակագրով նախատեսվում է, որ նման շարժումը, որպես միջազգային սուբյեկտ, իրավասու է ուղղակիորեն հարաբերություններ հաստատելու արտաքին պետությունների հետ503:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացման կարևորության ու մարդասիրական իրավունքի երաշխավորման և արդյունավետ դիտարկման նպատակով գաղութային երկրներին ու ժողովուրդներին անհապաղ անկախություն շնորհելու վերաբերյալ (1970) 2649 (XXV) որոշմամբ հաստատվում է գաղութային և օտարերկրյա իշխանության տակ գտնվող ժողովուրդների պայքարի օրինականությունը որպես պայքար՝ ուղղված ինքնորոշման իրավունքի վերականգնմանը' բոլոր հնարավոր միջոցների կիրառմամբ504:

Այդ որոշումն ընդունելուց հետո յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվում էր միևնույն վերնագրով բանաձև, որը հաստատում էր ինքնորոշման իրավունքը: 1971 թվականի դեկտեմբերի 6-ի 2787 (XXVI) բանաձևով Գլխավոր ասամբլեան «հաստատում է ինքնորոշման համար ժողովուրդների պայքարի օրինականությունը»: 1973 թվականի նոյեմբերի 30-ի 3070 (XXVIII) բանաձևով Գլխավոր ասամբլեան վճռականորեն հաստատում է ինքնորոշման հասնելու համար «ցանկացած միջոցների կիրառումը, այդ թվում' զինված պայքարը»: 2787 (XXVI) (1971) որոշման մեջ ասվում է.

502 Abi-Saab G., Wars of National Libertion in the Geneva Conventions and protocols// Recueil des cours / Academie de droit international. - Dordrecht [etc.]. - Vol. 165(1979), էջ 371-372.

503 Olalia Edre U., The status in international law of national liberation movements and their use of armes force//Published by: International Association of People's Lawyers, էջ 11.

504 https://undocs.org/ru/A/RES/2649%28XXV%29.

311

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

1. Հաստատվում է ժողովուրդների ինքնորոշման համար և գաղութային և օտարերկրյա իշխանությունից ազատվելու պայքարի օրինականությունը' Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ սահմանված բոլոր հնարավոր միջոցների կիրառմամբ:

2. Հաստատվում է գաղութային ու օտարերկրյա տիրապետության դեմ իր ժողովրդի ինքնորոշման համար պայքարելու մարդու անկապտելի իրավունքը505:

Նմանապես, գաղութային և օտարերկրյա իշխանության և ռասիստական ռեժիմների դեմ պայքարող կոմբատանտների իրավական կարգավիճակի հիմնական սկզբունքների մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3103 (XXVIII) (դեկտեմբերի 2, 1973) բանաձևի մեջ հայտարարվում է. «Զինված հակամարտությունները, որոնց մեջ ներգրավված ժողովուրդները պայքարում են գաղութային և օտարերկրյա տիրապետության և ռասիստական ռեժիմների դեմ, 1949 թվականի ժնևյան կոնվենիցիաների համաձայն' համարվում են միջազգային զինված

հակամարտություններ և ունեն նույն իրավական կարգավիճակը, ինչը 1949 թվականի ժնևյան կոնվենցիաներով սահմանված է գաղութային և օտարերկրյա իշխանության և ռասիստական ռեժիմների դեմ պայքարի մեջ ընդգրկված անձանց համար»: Ինչպես նշվում է վերը հիշատակված 3103 բանաձևի նախաբանում' «Գաղութացումը իր բոլոր ձևերով և դրսևորումներով հանդիսանում է հանցագործություն և բոլոր գաղութացված ժողովուրդներն օժտված են գաղութային ուժերի և օտարերկրյա իշխանությունների դեմ ցանկացած միջոցներով պայքարելու անկապտելի իրավունքով' որպես իրենց ինքնորոշման իրավունքի իրագործում...506»:

Գլխավոր ասամբլեան սահմանել ու ճանաչել է զինված հակամարտությունների իրավական բնութագիրը' սահմանելով դրանք որպես ազգային-ազատագրական շարժումներ, ներառյալ Հարավային Աֆրիկայի, Զիմբաբվեի, Նամիբիայի, Անգոլայի, Մոզամբիկի, Գվինեա Բիսաուի ու Պաղեստինի ժողովուրդների պայքարը (բանաձև 2787, XXVI, 1971): Որոշ ազատագրական շարժումներ ստացել են դիտորդի կարգավիճակ ՄԱԿ-ի տարբեր մարմինների ու տարածաշրջանային կազմակերպությունների կողմից: Շատ պետություններ, ճանաչելով

ազատագրական շարժումները, թույլատրել են պաշտոնական ներկայացչություն ունենալ իրենց տարածքում' նրանց տրամադրելով բարոյական ու նյութական աջակցություն: Ի դեպ, Ասիայի ու Աֆրիկայի ժողովուրդների համերաշխության համաժողովը կոչ էր արել որ Ասիայի ու Աֆրիկայի ժողովուրդները լիակատար օգնություն ցուցաբերեն նրանց, ովքեր պայքարում են իրենց ազատության ու անկախության համար, ցուցաբերել հնարավոր նյութական օգնություն այն ժողովուրդներին, որոնք պայքարում են երկրագնդի ամենատարբեր հատվածներում, քանի դեռ նրանք չեն իրականացրել իրենց ազատության ու անկախության անօտարելի իրավունքը507:

Ինչպես վկայում է Լեռնային Ղարաբաղի օրինակը, միշտ չէ, որ ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարն իրականացվում է դյուրին ճանապարհով: Որպես կանոն, նախկին գաղութային պետությունները բոլոր անթույլատրելի միջոցներով փորձում են խոչընդոտել այդ իրավունքի իրականացմանը: Այդ հանգամանքից անհանգստացած' ՄԱԿ-ն, իր ընդունած Արտակարգ իրավիճակներում և զինված ընդհարումների ժամանակ կանանց ու երեխաներին պաշտպանելու մասին հռչակագրի 1974 թվականի դեկտեմբերի 14-ի 3318 (XXIX) բանաձևում նշում է. «Խորը մտահոգություն ենք հայտնում այն փաստի կապակցությամբ, որ չնայած

505 https://undocs.org/ru/A/RES/2787%28XXVI%29.

506 https://undocs.org/ruM/RES/3103%28XXVIn%29.

507 Аль-Балауи, Бассам Фатхуи, Права народов и становление палестинской государственности-М., 1992, էջ 42:

312

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

համընդհանուր դատապարտմանը' շատ ժողովուրդներ շարունակում են մնալ գաղութացման, ռասիզմի և օտարերկրյա տիրապետության տակ, որոնք դաժանորեն ճնշում են ազգային-ազատագրական պայքարները և ծանր կորուստներ ու բազմաթիվ տառապանքներ պատճառում իրենց իշխանության տակ գտնվող ժողովուրդներին, այդ թվում՜ կանանց և երեխաներին: Դատապարտում ենք այն իրողությունը, որ մինչ օրս էլ կոպիտ կերպով ոտնահարվում են մարդու հիմնարար ազատությունները և արժանապատվությունը, և գաղութային և ռասիստական օտարերկրյա ուժերը շարունակում են խախտել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»:

Անդրադառնալով ինքնորոշման հիմնախնդրին' 1975 թվականի Հելսինկիի եզրափակիչ ակտն ամրագրեց հետևյալ դրույթը. «Ըստ իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի' բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն ազատորեն, առանց արտաքին միջամտության որոշել իրենց քաղաքական կարգավիճակը, հետամուտ լինել իրենց տնտեսական, հասարակական և մշակութային զարգացմանը»508:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1977 թվականի դեկտեմբերի 6-ի Միջազգային ահաբեկչության կանխարգելման միջոցների վերաբերյալ 32/147 բանաձևում կրկին ամրագրվեց այս հեղինակավոր միջազգային կազմակերպության դիրքորոշումն առ այն, որ վերահաստատվում է գաղութային ու ռասիստական վարչակարգերի և այլ տեսակի օտարերկրյա իշխանության տակ գտնվող բոլոր ժողովուրդների ինքնորոշման ու անկախության անկապտելի իրավունքը և պաշտպանվում է նրանց պայքարի ու հատկապես ազգային-ազատագրական շարժումների օրինականությունը' ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների և նպատակների, ինչպես նաև ՄԱԿ-ի այլ մարմինների նմանատիպ բանաձևերի համաձայն, ինչպես նաև դատապարտում է գաղութային, ռասիստական վարչակարգերի և օտարերկրյա իշխանությունների կողմից ահաբեկչական գործողությունների ու պատժիչ միջոցների հարատև կիրառումն ինքնորոշման, անկախության և մարդու այլ իրավունքներից ու հիմնարար ազատություններից զրկելու նպատակով:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1985 թվականի դեկտեմբերի 9-ի 108-րդ Լիագումար նիստի կողմից ընդունվել է միջազգային ահաբեկչության կանխարգելման միջոցների վերաբերյալ նաև այլ բանաձևեր, մասնավորապես 40/61 բանաձևում խոսվում է օտարերկրյա իշխանությունների ու վարչակարգերի տակ գտնվող ժողովուրդների ինքնորոշման ու անկախության անկապտելի իրավունքի մասին: Բանաձևում պաշտպանվում է ժողովուրդների պայքարի օրինականությունը, մասնավորապես' ազգային- ազատագրական շարժումների օրինականությունը' համաձայն Միավորված ազգերի կանոնադրության և Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագրի:

Ոչ պակաս կարևոր նշանակություն ունի նաև Տնտեսական ու սոցիալական համաժողովի' մարդու իրավունքները խախտող, ինքնորոշման իրավունքի կենսագործմանը խոչընդոտելու համար վարձկանների օգտագործման վերաբերյալ 1986/43 բանաձևը, որում արձանագրված է այդ հեղինակավոր միջազգային ինստիտուցիայի պնդումը այն մասին, որ' «ժողովուրդների պայքարը և ազատագրական շարժումները իրենց անկախության, տարածքային ամբողջականության, ազգային միության և գաղութատիրությունից, ռասայական խտրականությունից և արտաքին միջամտությունից և նվաճումից ազատվելու համար օրինական է»509:

508 Olalia Edre U., The status in international law of national liberation movements and their use of armes force//Published by: International Association of People's Lawyers, էջ 13.

509 http://ap.ohchr.org/documents/E/ECOSOC/resolutions/E-RES- 1986-43.doc.

313

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Մեր կողմից վերոնշյալ միջազգային իրավական փաստաթղթերի բովանդակության ներկայացումը, նպատակ ունի կրկին հաստատել այն հանրահայտ ճշմարտությունն, որ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս է եկել ինչպես նախկին Խորհրդային միության սահմանադրության և օրենքների, այնպես էլ միջազգային հանրային իրավունքի բոլոր նորմերի ու սկզբունքների համապատասխան, հետևաբար Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության ազգային-ազատագրական պայքարի իրավական հիմքերի

իրավաչափությունը որևէ կերպ կասկածի ենթակա չէ:

Ինչպես արդեն նշել ենք, ժամանակակից միջազգային իրավունքը, ճանաչելով բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, միաժամանակ ամրագրում է, որ ցանկացած հակազդում գաղութատիրության ներքո կամ կախյալ վիճակում գտնվող ժողովրդի ազգային ինքնիշխանությանը հատկապես բռնի եղանակով միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, այդ թվում' ՄԱԿ-ի կանոնադրության, այն պետության ու կառավարության կողմից, որոնք իրականացնում են այդ հակազդեցությունն ու անօրինականությունը:

Միջազգային իրավական այս կանխադրույթի նորմատիվ հիմքը inter alia Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն է, որում միանշանակ և հստակորեն դատապարվտում է բռնությունը և ղեկավարող իշխանությունների կամայականությունը, ինչը ստիպում է ժողովրդին դիմելու ապստամբության անօրինականության, բռնապետության ու գաղութատիրության դեմ: Մարդու

իրավունքների համընդհանուր հռչակագիրն արձանագրում է, որ բռնատիրությունը և ճնշումը մարդուն ստիպում են դիմելու «ապստամբության, որպես վերջնական միջոցի»510:

Միջազգային հանրային իրավունքն իր էությամբ պայմանագրային իրավունք է, հետևաբար ինքնորշման իրավունքի իրագործման հիմքում ընկած է միջազգային իրավական փաստաթղթերի կողմ հանդիսացող պետությունների կողմից դրանք հարգելու պարտավորությունը: Եվ այն ժողովուրդը, որին փորձում են ռազմական ուժի կիրառմամբ զրկել ինքնորոշման իրավունքից, իրավասու է ոչ միայն ինքնուրույն, այլ նաև այլ պետությունների ռազմաքաղաքական օժանդակությամբ ավարտին հասցնել իր պայքարը:

Ասվածի համատեքստում կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն այսօր ցույց տրվող նյութական, ռազմական ու քաղաքական աջակցությունը պայմանավորված է ոչ միայն ազգային էմոցիոնալ բնույթի համերաշխությամբ, այլ նաև Հայաստանի Հանրապետության կողմից իր միջազգային պայմանագրային պարտավորությունները բարեխիղճ կատարելու պատրաստակամությամբ:

510 Аль-Балауи, Бассам Фатхуи, Права народов и становление палестинской государственности-М., 1992, էջ 18:

314

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

INTERNATIONAL PUBLIC LAW AND QUESTION OF LEGITIMACY OF THE NATIONAL-LIBERATION STRUGGLE OF THE PEOPLE OF NAGORNO-KARABAKH REPUBLIC

MARIAM GRIGORYAN

Phd Student in Artsakh State University, Member of UYSSA,

Stepanakert, The Republic of Artsakh (NKR)

It is no secret that there is quite a small number of scientific works on the study of the national liberation struggle of peoples in international public law. The purpose of this article is to consider the relevance of the national liberation struggle of the population of Nagorno-Karabakh to international public law. For this purpose, relevant international legal instruments and theoretical literature have been studied. In particular, the article deeply and comprehensively analyzes international legal documents and resolutions of the UN General Assembly, as well as historical realities and works of authoritative scientists.

In the course of the study, both scientific (analysis, the principle of historicity) and special (comparative-legal) methods were applied.

As a result of the study, we came to the conclusion that Nagorno- Karabakh seceded from the Soviet Azerbaijan in accordance with all the norms of international law, so the national liberation struggle of the population of Nagorno-Karabakh is fully consistent with public international law.

Key words: national-liberation struggle, Nagorno-Karabakh, population, self-

determination, international public law.

МЕЖДУНАРОДНОЕ ПУБЛИЧНОЕ ПРАВО И ВОПРОС ПРАВОМЕРНОСТИ НАЦИОНАЛЬНО-ОСВОБОДИТЕЛЬНОЙ БОРЬБЫ НАСЕЛЕНИЯ НАГОРНОГО- КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

МАРИАМ ГРИГОРЯН

Аспирант Арцахского государственного университета, Член ОМУСА, г.Степанакерт, Республика Арцах (НКР)

Не секрет, что в международном публичном праве достаточно малое число составляют научные труды по изучению вопроса национально-освободительной борьбы народов. Цель данной статьи рассмотреть вопрос соответствия национальноосвободительной борьбы населения Нагорного Карабаха с международным публичным правом. С этой целью были изучены соответствующие международно-правовые акты и теоретическая литература. В частности, в статье глубоко и всесторонне проанализированы международные правовые документы и резолюции Генеральной Ассамблеи ООН, а также исторические реалии и труды авторитетных ученых.

В ходе исследования были применены как научные (анализ, принцип историчности), так и специальные (сравнительно-правовые) методы.

В результате исследования мы пришли к выводу, что Нагорный Карабах вышел из состава Советского Азербайджана в соответствии со всеми нормами международного права, поэтому национально-освободительная борьба населения Нагорного Карабаха полностью соответствует международному публичному праву.

Ключевые слова: национально-освободительная борьба, Нагорный Карабах, население, самоопределение, международное публичное право.

315

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.