Научная статья на тему 'ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ (Լեռնային Ղարաբաղի օրինակը)'

ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ (Լեռնային Ղարաբաղի օրինակը) Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
928
164
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Արա Պապան

Ինքնորոշում» «տարածքային ամբողջականություն» հասկացությունները հաճախ են գործածվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ: Ցավոք, այս իրավական եզրերը, հիմնականում քաղաքական դրդապատճառներով, հաճախ սխալ են գործածվում: Հիշյալ հասկացությունների սխալ գործածության օրինակներից է դեսպանացու Մեթյու Բրայզայի հետևյալ պնդումը. «Կա պետությունների տարածքային ամբողջականության իրավական սկզբունք, կա ժողովուրդների ինքնորոշման քաղաքական սկզբունք» (There's a legal principle of territorial integrity of states, there's a political principle of self-determination of peoples): Իրականության մեջ ճիշտ հակառակն է:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В связи с Карабахским конфликтом часто используются понятия «самоопределение» и «территориальная целостность». К сожалению, эти правовые термины, в основном по политическим причинам, зачастую используются неверно. Что-бы во всей полноте понять статус, охват и содержание принципов «самоопределения» и так называемой «территориальной целостности» в современном международном праве, автор статьи подробно рассмотрел эти вопросы.

Текст научной работы на тему «ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ (Լեռնային Ղարաբաղի օրինակը)»

ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ

(Լեռնային Ղարաբաղի օրինակը)

Արա Պապան՛

Մենք չենք պատրաստվում սակարկել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Սերժ Սարգսյան, ՀՀ նախագահ, 1 հունիսի 2010թ.

Ժողովուրդն է տարածքի բախտը որոշողը և ոչ թե տարածքը ժողովրդի:

Հարդի Դիլարդ (Hardy Dillard), Միջազգային արդարադատության դատարաեի դատավոր, 16 հոկտեմբերի 1975թ.

«Ինքնորոշում» և «տարածքային ամբողջականություն» հասկացությունները հաճախ են գործածվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ: Ցավոք, այս իրավական եզրերը, հիմնականում քաղաքական դրդապատճառներով, հաճախ սխալ են գործածվում: Հիշյալ հասկացությունների սխալ գործածության օրինակներից է դեսպանացու Մեթյու Բրայզայի հետևյալ պնդումը. «Կա պետությունների տարածքային ամբողջականության իրավական սկզբունք, և կա ժողովուրդների ինքնորոշման քաղաքական սկզբունք» (There's a legal principle of territorial integrity of states, there's a political principle of self-determination of peoples): Իրականության մեջ ճիշտ հակառակն է: Կա ինքնորոշման իրավական սկզբունք, և չկա «տարածքային ամբողջականության» սկզբունք: Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ)

Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար:

3

Ա. Պապյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

կանոնակարգի երկրորդ հոդվածի 4-րդ կետը հռչակում է միմիայն հետևյալը. «[ՄԱԿ-ի] բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի կիրառումից կամ սպառնալիքից, կամ այլ քայլերից, որոնք անհամատեղելի են Միավորված ազգերի նպատակների հետ» (All Members shall refrain in their international relations from the threat or use of force against the territorial integrity or political independence of any state, or in any other manner inconsistent with the Purposes of the United Nations): Այս հիմնադրույթը ոչ մի ընդհանուր բան չունի «տարածքային ամբողջականության» բացարձակության, այսինքն պետության տարածքի անձեռնմխելիության հետ: Ըստ ԱՄՆ արտաքին հարաբերությունների օրենքի հեղինակավոր մեկնաբանության, այն պարզապես դրույթ է ներխուժման դեմ «ուժի գործադրման արգելք» (prohibition of use of force) [1, p. 389], և սոսկ կոչ է անում ձեռնպահ մնալ «մի պետության կողմից ուժի գործադրման միջոցով մեկ այլ պետություն գրավելուց կամ նրա կառավարությունը տապալելուց» (the use of force by one state to conquer another state or overthrow its government) [1, p. 383]:

Արդի ժամանակաշրջանի միջազգային իրավունքում «ինքնորոշման» և, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության» սկզբունքների կարգավիճակը, ընդգրկումն ու բովանդակությունը լիարժեք հասկանալու համար հարկ է առավել հանգամանալից անդրադառնալ այդ հարցերին:

Իհքնռրոշում

Ինքնորոշման պատմական հենքը

Ինքնորոշումը հնուց եկող քաղաքական իրավունք է, որը մշտապես արժևորվել է բոլորի կողմից: «Ինքնորոշում» (self-determination, самоопределение) բառը բխում է գերմաներեն “selbstbestimmungsrecht” բառից, որը հաճախ էր գործածվում գերմանացի արմատական փիլիսոփաների կողմից 19-րդ դարի կեսերին: Ինքնորոշման հայեցակարգի քաղաքական ծագումը գալիս է Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագրից (4 հուլիսի, 1776թ.): Զուր չէ, որ Ամերիկյան հեղափոխությունը համարվում է «ինքնորոշման բացառիկ օրինակ» [2, p. 8]: Ինքնորոշման սկզբունքը հետագա քաղաքական զարգացման ենթարկվեց Ֆրանսիական հեղափոխության առաջնորդների կողմից: 19-րդ դարում և 20-րդ դարասկզբին ինքնորոշման սկզբունքն ազգայնական շարժումների կողմից մեկնաբանվում էր որպես յուրաքանչյուր ազգի համար սեփական անկախ պետություն ստեղծելու իրավունք, և միայն ազգային առումով միատարր պետություններն էին համարվում օրինական [3, p, 364]: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ նախագահ

4

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Ա. Պապյաե

Վիլսոեը հանդես եկավ իեքեորոշմաե ջատագովությամբ, որն էլ իր հստակ սահմանումը գտավ նրա Տասնչորս կետեր (Fourteen Points) (8 հունվարի 1918թ.) ծրագրային փաստաթղթում և, ըստ այդմ, քննության առարկա դարձավ Ազգերի լիգայի սկզբնական օրերին: Ազգերի լիգայի կողմից ստեղծված մանդատային համակարգն, ըստ էության, փոխզիջումայիե միջանկյալ իրավիճակ էր ուղղակի գաղութատիրության և իեքեորոշմաե իրավունքի միջև:

Թեև իեքեորոշումը որպես քաղաքական իրավունք և սկզբունք ունի երկարատև պատմություն, այնուամենայնիվ, իեքեորոշումը որպես միջազգային իրավունքի սկզբունք համեմատաբար նոր ծագում ունի: Քանզի ներկայումս միջազգային իրավունքի դասագրումը (կոդիֆիկացիան) հիմնականում իրականացվում է դիվանագիտական համաժողովների, երբեմն ՄԱԿ վեհաժողովի կամ նմանատիպ համաժողովների միջոցով' նախապես Միջազգային իրավունքի հանձնաժողովի կամ այլ փորձագիտական մարմնի կողմից ներկայացված նախագծի հիման վրա [4, p. 633], ապա առաջին հերթին պետք է քննության առնել խնդրո առարկա հասկացությունների զարգացման ընթացքը միջազգային փաստաթղթերի միջոցով: Միաժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ բոլոր այն հիմեադրույթեերը, որոնք հոդվածների ձևով ներառված եե միջազգայեագրերում (conventions) և արտացոլում եե գոյություն ունեցող միջազգային սովորութական (customary) իրավունքը, ապա դրանք պարտադիր եե բոլոր պետությունների համար' անկախ դրանց տվյալ միջազգայեագ-րերիե միացած կամ չմիացած լինելուց [4]:

Իեքեորոշմաե զարգացումը ՄԱԿ հովաեու եերքո

1. Ընդգրկումը ՄԱԿ կաեոեակարգում Իեքեորոշմաե իրավունքը բազմիցս քննության առարկա է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Այն վկայակոչվել է Ատլաետյաե դաշնաթղթում (Atlantic Charter, 14 օգոստոսի, 1941թ.), ապա վերարծարծվել Վաշիեգտոեի 1942թ. հռչակագ-րում (Washington Declaration) և 1943թ. Մոսկվայի հռչակագրում (Moscow Declaration), ինչպես եաև ժամանակի այլ կարևոր փաստաթղթերում: Շնորհիվ հենց այս հռչակագրերի, արդեն ՄԱԿ ստեղծման օրերին իեքեորոշում հասկացությունը դիտարկվում էր որպես միջազգային իրավունքի սկզբունք: Ի վերջո, «իրավահավասարության և ժողովուրդեերի իեքեորոշմաե սկզբունքը» (the principle of equal rights and self-determination of peoples) ներառվեց ՄԱԿ կանոնակարգում: Կանոնակարգը [հոդված 1(2)] հստակորեն սահմաեեց իեքեորոշմաե սկզբունքը. «Միավորված ազգերի նպատակներն եե. ժողովուրդեերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ ազգերի միջև' հիմնվելով ժողովուրդեերի իրավահավասարության և իեքեորոշմաե սկզբունքի հարգանքի վրա» (The purposes of the United Nations are: To develop

5

Ա. Պապյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

friendly relations among nations based on respect for the principle of equal rights and self-determinations of peoples), ինչպես նաև իեքեորոշումը համարվեց «համընդհանուր խաղաղությունն ամրապնդելու» հնարավոր միջոցներից մեկը [3, p. 365]: ՄԱԿ կանոնակարգի IX գլխի (Միջազգային տնտեսական և հասարակական համագործակցության, International Economic and Social Cooperation) 55-րդ հոդվածում թվարկված են այն նպատակները, որոնք պետք է խրախուսվեն նշյալ կազմակերպության կողմից. «...իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման հարգանքի վրա կայունության ու բարօրության պայմանների ստեղծումն անհրաժեշտ է ազգերի միջև խաղաղ և բարեկամական հարաբերությունների համար.» (...the creation of conditions of stability and well-being, which are necessary for peaceful and friendly relations among nations based on respect for the principle of equal rights and self-determination of peoples...): Ըստ նույն կանոնակարգի 56-րդ հոդվածի. «բոլոր անդամները պարտավորվում են կազմակերպության [ՄԱԿ-ի] հետ համատեղ և անջատ գործողություններ իրականացնել նպատակ ունենալով հասնել 55-րդ հոդվածում առաջադրված նպատակներին» (...all Members pledge themselves to take joint and separate action in cooperation with the Organization for the achievement of the purposes set forth in Article 55):

Ինչպես բխում է ՄԱԿ կանոնակարգի 55-րդ հոդվածից, ինքնորոշման սկզբունքը միջազգային խաղաղ և բարեկամական հարաբերությունների հիմքերից է: Այլ բառերով առանց նշյալ սկզբունքի պահպանման հնարավոր չեն այդպիսի հարաբերություններ: Նույն հոդվածը նշում է, որ ՄԱԿ պարտականությունն է խրախուսել հարգանքը մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ (պար. c), ըստ այդմ' ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ: Եվ քանի որ ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հաստատումը և մարդու իրավունքների հարգանքի խրախուսումն ընդգրկված են Միավորված Ազգերի Կազմակերպության կարևորագույն խնդիրների շարքում, ուստի, ակներևաբար սույն կազմակերպությունը կոչված է առաջ մղելու ժողովուրդների ինքնորոշման հարցը [5, p. 221]:

ՄԱԿ կանոնակարգը գերակա է բոլոր այլ միջազգային փաստաթղթերի նկատմամբ: Այս պայմանն ամրագրված է կանոնակարգի 103-րդ հոդվածում, հետևաբար ընդունված է բոլոր անդամների կողմից:

Ակնհայտ է, որ ՄԱԿ-ն ինքնորոշումը (ինքնորոշումը, այսինքն այդ իրավունքի կենսագործումը և ոչ թե սոսկ իրավունքը) ոչ միայն իր հիմնարար սկզբունքներից է համարում, այլև հիմք բարեկամական հարաբերությունների և համընդհանուր խաղաղության համար: Հետևապես, ինքնորոշման մերժումը խոչընդոտում է բարեկամությանը և համընդհանուր խաղաղությանը: Ավելին, ՄԱԿ կանոնակարգի 24-րդ հոդվածի 2-րդ կետը հռչակում է. «Սույն պարտա-

6

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Ա. Պապյաե

վորություեեերե իրականացնելիս [միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը] Անվտանգության խորհուրդը պետք է գործի Միավորված ազգերի նպատակներին և սկզբունքներին համահունչ» (In discharging these duties [the maintenance of international peace and security] the Security Council shall act in accordance with the Purposes and Principles of the United Nations): Հետևաբար, քանի որ ինքնորոշումը ՄԱԿ սկզբունքներից մեկն է, ուստի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում Անվտանգության խորհուրդը պետք է առաջնորդվի ժողովուրդների ինքնորոշ-ման իրավունքով:

2. Զարգացումը ՄԱԿ պրակտիկայով. Ինքնորոշման հայեցակարգը հետագա զարգացում ապրեց Միավորված ազգերի պրակտիկայում: Իր բանաձևերի միջոցով ՄԱԿ-ը մեկնաբանեց և զարգացրեց ինքնորոշման սկզբունքը: 1952թ. դեկտեմբերի 16-ի 637A(VII) բանաձևում ՄԱԿ վեհաժողովը հայտարարեց. «ժողովուրդների և ազգերի ինքնորոշման իրավունքը նախադրյալ է մարդու բոլոր հիմնարար ազատությունները վայելելու համար» (the right of peoples and nations to self-determination is a prerequisite to the full enjoyment of all fundamental human rights): Վեհաժողովը նաև հորդորեց, որ «Միավորված ազգերի անդամ երկրները պետք է աջակցեն բոլոր ժողովուրդների և ազգերի ինքնո-րոշման սկզբունքին» (the States Members of the United Nations shall uphold the principle of self-determination of all peoples and nations):

ՄԱԿ վեհաժողովը 1960թ. ընդունեց բանաձև [1514(XV)] վերնագրված. Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին հռչակագիր (Declaration on the Granting of Independence to Colonial Countries and Peoples), որի 2-րդ պարբերությունը հռչակում է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք; ըստ այդմ, նրանք են որոշումիրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, հասարակական և մշակութային զարգացմանը» (All peoples have the right to self-determination; by virtue of that right they freely determine their political status and freely pursue their economic, social and cultural development): Սույն հռչակագիրն ինքնորոշման սկզբունքը համարում է ՄԱԿ կանոնակարգից ածանցվող հանձնառությունների մաս: Ընդ որում, նշյալ հռչակագիրը պարզ հորդոր չէ, այլ կանոնակարգի հեղինակավոր մեկնաբանություն [6, pp. 95-96]:

Հետագայում ինքնորոշման սկզբունքն իր արտացոլումը գտավ մի շարք միջազգային փաստաթղթերում: 1966թ. մարդու իրավունքների մասին երկու միջազգայնագիր (կոնվենցիա) մտան ուժի մեջ' Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (International Covenant on Civil and Political Rights) և Տնտեսական, հասարակական և մշակութային

7

Ա. Պապյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (International Covenant on Economic, Social and Cultural Rights): Այս դաշնագրերն ունեն մի ընդհանուր հոդված' #1, որն ամրագրում է. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքով էլ նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ են իրենց տնտեսական, հասարակական և մշակութային զարգացմանը»:

Հետագա տարիներին ևս, ըստ Միավորված ազգերի կանոնակարգի, պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների հոչակազիրը (Declaration of Principles of International Law Concerning Friendly Relations and Co-operation among the States in accordance with the Charter of the United Nations) [ՄԱԿ-ի վեհաժողով, բանաձև 2625 (XXV), 1970թ.] հաստատեց այն սկզբունքը, ըստ որի ինքնորոշումը բոլոր ժողովուրդներին վերաբերող իրավունք է, և նրա կենսագործումը պահանջվում է ՄԱԿ կանոնակարգով. «Ըստ իրավահավասարության և ժողովուրդհեբի ինքնորոշման սկզբունքի, որը ներառված է Միավորված ազգերի կանոնակարգում, բոշոր ժողովուրդներն էլ իրավունք ունեն ազատորեն, աոանց արտաքին միջամտության որոշել իրենց քաղաքական կարգավիճակը, հետամուտ լինել իրենց տնտեսական, հասարակական և մշակութային զարգացմանը, և ամեն պետություն, համաձայն կանոնակարգի դրույթների, պարտավոր է հարգել սույն իրավունքը»:

Ինչպես իրավացիորեն նկատել է Միջազգային հարաբերություններում ազգերի միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող սկզբունքների հատուկ հանձնաժողովի (Special Committee on Principles of International Relations concerning Friendly Relations and Cooperation among the Nations) զեկուցողը' Մ.Զահովիչը (M.Zahovic). «Քննարկումներին մասնակցած գրեթե բոլոր ներկայացուցիչները շեշտեցին, որ [ինքնորոշման] սկզբունքն այլևս չի համարվում միայն բարոյական կամ քաղաքական հիմ-նադրույթ; այն ըստ ամենայնի միջազգային իրավունքի սկզբունք է: Սույն սկզբունքի լիակատար ընդունումը նախադրյալ է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման, պետությունների միջև բարեկամական հարաբերությունների, համագործակցության զարգացման և ամբողջ աշխարհում տնտեսական, հասարակական ու մշակութային առաջընթացի խրախուսման համար» [2, p. 192]:

Ինքնորոշման սկզբունքը և մարդու իրավունքները

Ինքնորոշման սկզբունքը, միջազգային հարաբերություններում փիլիսոփայական հայեցակարգից վերափոխվելով քաղաքական հայեցակարգի, հիմա վերաճել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի: Վերջին ժամանակ-

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Ա. Պապյաե

եերս զարգանալով այե դարձել է մարդու իրավունքների հարց, որը վերաբերում է որոշակի խմբի, այլ ոչ թե մի անհատի [2, p. 271] և, ինչպես նշել էինք, իրավացիորեն ներառված է մարդու իրավունքների զույգ դաշնագրերում:

1993թ. հունիսի 25-ին 171 երկրների ներկայացուցիչներ համախոհու-թյամբ (by consensus) ընդունեցին Մարդու իրավունքների համաշխարհային համաժողովի Վիեննայի հոչակագիրը և գործողությունների ծրագիրը (Vienna Declaration and Programme of Action of the World Conference on Human Rights): Վիեննայում համաձայնեցված եզրափակիչ փաստաթուղթը, որն արժանացել է ՄԱԿ վեհաժողովի 48-րդ նստաշրջանի հավանությանը (բանաձև 48/121, 1993), վերահաստատեց այն սկզբունքները, որոնք զարգացել են վերջին 45 տարվա ընթացքում և առավել ամրապնդել են մարդու իրավունքների հիմքերը: Նշյալ փաստաթուղթը ճանաչում է ժողովրդավարության, զարգացման և մարդու իրավունքների, ներառյալ ինքնորոշման իրավունքի, փոխկապակցվածությու-նը: Եզրափակիչ փաստաթուղթը շեշտում է, որ համաժողովը ինքնորոշման իրավունքի մերժումը համարում է մարդու իրավունքների ոտնահարում և ընդգծում է տվյալ իրավունքի արդյունավետ կենսագործման կարևորությունը [7, p. 192] [պար. 2]. «Մարդու իրավունքների համաշխարհային համաժողովը ինքնորոշման իրավունքի մերժումը համարում է մարդու իրավունքների ոտնահարում և ընդգծում է սույն իրավունքի լիարժեք կենսագործման կարևորությունը» [8]: Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները' Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, սույն փաստաթղթին մասնակից երկրներ են:

Մարդու իրավունքների և համաշխարհային խաղաղության հարցերով մտահոգ կազմակերպությունները լիակատար ճանաչում են տվել այն փաստին, որ ինքնորոշման նկատմամբ հարգանքը համաշխարհային խաղաղության նախապայման է: Մարդու հիմնարար իրավունքներն իմաստ ունեն այն դեպքում, երբ ժողովուրդը վայելում է ինքնորոշման պտուղները [2, p. 188]:

Ինքնորոշման սկզբունքի բուն իմաստն այն է, որ բոլոր ժողովուրդները, անկախ իրենց ցեղախմբից, կրոնից կամ սեռից, ներքին և արտաքին գերիշխանությունից, օրենքի շրջանակում ազատորեն վայելեն ժողովրդավարության իրավունքները: Այն ձգտում է ապահովել հնարավորություններ ժողովուրդների քաղաքական, հասարակական և մշակութային զարգացման համար: Ինքնորոշման սկզբունքի հիմնական նպատակն է երաշխավորել, որ բոլոր ժողովուրդները սեփական հայեցողության համաձայն ունենան կառավարություն, որը կհամապատասխանի նրանց քաղաքական, տնտեսական և մշակութային պահանջներին [2, p. 273]: Այսպիսով, ինքնորոշման իրավունքի մերժումը մարդու իրավունքների ոտնահարում է և, ըստ այդմ, միջազգային իրավունքի խախտում:

9

Ա. Պապյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Իեքեորոշմաե սկզբունքի զարգացումն այլ կազմակերպությունների միջոցով

Միջազգային արդարադատության դատարանին (International Court of Justice) առընթեր Իրավագետների միջազգային հանձնաժողովը (International Commission of Jurists) բազմաթիվ համաժողովներ է հրավիրել օրենքի գերիշխանության հարցերով և փորձել է տալ օրենքի իշխանության հստակ ու ընդգրկուն սահմանումը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում դրանց լավագույն կենսագործման միջոցները: Նրանց առաջին քննաժողովը գումարվել է Աթենքում 1955թ., որի մասնակիցներն ընդունեցին Աթենքի ակտը (Act of Athens), որն ամրագրում է. <<(9) Ինքնորոշման իրավունքի ճանաչումը մեր դարաշրջանի մեծագույն նվաճումներից է և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից, դրա չգործադ-րումը միանշանակորեն դատապարտվում է: (10) Արդարությունը պահանջում է, որ ժողովուրդը, էթնիկ կամ քաղաքական փոքրամասնությունը չզրկվի իր բնական իրավունքից, հատկապես մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներից, կամ իրավահավասար վերաբերմունքից' անկախ ցեղախմբից, գույնից, դասակարգից, քաղաքական համոզմունքից, կաստայից կամ դավանանքից» [2, p. 273]:

Օրենքի միջոցով համաշխարհային խաղաղություն [հաստատելու] Իրավաբանների համաշխարհային առաջին համաժողովը (The First World Conference of Lawyers on World Peace through Law) իր Օրենքի համաշխարհային տիրապետության գլխավոր սկզբունքների հռչակագրում (Declaration of General Principles for a World Rule of Law (Աթենք, 6 հուլիսի 1963թ.) հռչակեց հետևյալը. «Որպեսզի օրենքի գերիշխանության ներքո հաստատվի իրավական արդյունավետ համակարգ, որը կբացառի ուժի գործադրումը, մենք հայտարարում ենք, որ ... (6) ինչպես հռչակված է ՄԱԿ կանոնակարգում, աշխարհի ժո-ղովուրդների ինքնորոշման իրավունքն օրենքի գերիշխանության հիմնարար սկզբունք է» [9]:

Ինքնորոշման սկզբունքի զարգացումն Այւդարադատութան միջազգային դատարանի միջոցով

Ինքնորոշման իրավունքը վերահաստատվել է միջազգային դատարանի վճիռներով: Օրինակ, Հարավարևմտյան Աֆրիկային (South-West Africa Cases) վերաբերող դատական գործերում (26 դեկտեմբերի 1961թ. և 18 հուլիսի 1966թ.) դատավոր Ներվոն (Nervo) իրավահավասարության և ազատության հայեցակարգի վերաբերյալ իր համոզումն արտահայտել է հետևյալ կերպ. «քանի դեռ ամբողջ աշխարհի ժողովուրդները չեն հասել ինքնորոշման և անկախության

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Ա. Պապյաե

իրեեց նպատակին, մեեք պիտի ոգեշնչենք ժողովուրդեերի երազանքն ու վարքե այդ ուղղությամբ » [10, p. 465]:

Միջազգային դատարաեե իր Արևմտյան Սահարայիե վերաբերող (Western Sahara Case) (16 հոկտեմբերի 1975թ.) խորհրդատվական կարծիքում վերահաստատել է «իեքեորոշմաե իրավունքի վավերականությունը» միջազգային իրավունքի մեջ [11]:

Ինչպես եաև Միջազգային դատարանի Արևելյան Թիմորիե վերաբերող (Պորտուգալիաե ընդդեմ Ավստրալիայի) 1995թ. հունիսի 30-ի որոշումը [պարբ. 29] վերահաստատել է ՄԱԿ կանոնակարգով և եույե դատարանի իրավական փաստաթղթերով ճանաչված ժողովուրդեերի իեքեորոշմաե իրավունքը' որպես «ժամանակակից միջազգային իրավունքի էակաե սկզբունքներից մեկը» [3, p. 370]:

Իեքեորոշմաե կարգավիճակը, ընդգրկումը եբովանդակությունը ժամանակակից միջազգային իրավունքի մեջ

Ըստ Միավորված ազգերի փաստաթղթերի, ինչպես եաև իրավագետ հեղինակների մեծ մասի կարծիքի, իեքեորոշումե արդի միջազգային իրավունքի մաս է: 1945թ. ի վեր ՄԱԿ-ում տեղի ունեցած զարգացումների շնորհիվ, իրավագետները ներկայումս մեծ մասամբ ընդունում եե, որ իեքեորոշումե իրավական սկզբունք է [12]: Սույն սկզբունքը հաստատվել, զարգացել և ավելի շոշափելի կերպավորում է ստացել պետությունների պրակտիկայի ամբողջության մեջ և ի շարս «միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների» տեղ է գտել Բարեկամական հարաբերությունների բանաձևերում (Friendly Relations Resolutions) [3, p. 366] Իեքեորոշմաե սկզբունքի ըեդհաերակաեություեը և քաղաքական բովանդակությունը չի զրկում երաե իր իրավական էությունից [12, p. 600]: Ավելին, որևէ կասկած չունենալով, որ իեքեորոշմաե սկզբունքն իրավական սկզբունք է, ներկայումս շատ իրավագետներ իեքեորոշումը համարում եե jus cogens, այսիեքե' միջազգային իրավունքի անբեկանելի եորմ1 11 [7, p. 191]: Հետևաբար, որևէ շեղում իեքեորոշմաե իրավունքից ընդունելի չէ ոչ պայմանագրերի և ոչ էլ միջազգային այլ գործարքների միջոցով [13, p. 134-135]:

Անհրաժեշտ է ընդգծել, որ իեքեորոշմաե իրավունքն իրավունք է ընտրելու քաղաքական կազմակերպվածությունը և փոխհարաբերությունն այլ խմբերի հետ: Ընտրությունը կարող է լինել ինչպես պետական անկախության, դաշ-

1 Տե ս եաև Supporters of the view that the right of self-determination is part of jus cogens include: I. Brownlie, Principles of Public International Law (4th ed., 1991), p. 513. A. Cassese, International Law in a Divided World (1986), p. 136; J. Craword, “The Rights of Peoples: Some Conclusions”, in Crawford, (ed.), The Rights of Peoples (1988), p. 159 at p. 166; H.Gros Espiell, The Right to Self-Determination, Implementation of United Nations Resolutions (1978), para. 85; and the UK’s and Argentina’s statements in the context of the Falklands/Malvinas dispute (1982) 53 British yearbook of International Law, pp. 366-379.

11

Ա. Պապյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

եայիե պետության մեջ այլ խմբերի հետ գոյակցության կամ ինքնավարության, այնպես էլ միակազմ պետության մեջ լիակատար տարրալուծման տեսքով [12, p. 599]: Երբ որևէ իրավիճակում ի հայտ է գալիս ինքնորոշման խնդիր, ապա ներպետական օրենսդրության վկայակոչումով հնարավոր չէ այն մերժել: Միջազգային ավանդութային իրավունքը, պետությունների դիրքորոշումներից անկախ, պարտադիր է բոլոր պետությունների համար: Անկախ սրանից, պետությունները ՄԱԿ կանոնակարգին մաս կազմելով, ինքնորոշման սկզբունքը պարտադիր են դարձրել իրենց համար [2, p. 196]: Որոշ պետությունների պնդումները, որ ինքնորոշման սկզբունքի կենսագործումը խախտում է իրենց իրավունքները կամ հակոտնյա է իրենց «սահմանադրական գործընթացներին», չի կարող պատրվակ հանդիսանալ ուրիշ ժողովուրդներին ինքնորոշման իրավունքից զրկելու համար [5, p. 209]: Ներկայումս ինքնորո-շումը որպես սկզբունք համընդհանուր ընդգրկման է [3, p. 369]: Այն նաև անվերապահ է, հետևաբար ՄԱԿ անդամ երկրներն ինքնորոշման կենսագործումը չպիտի կապեն այլ հարցերի հետ [5, p. 210]:

Այս բոլոր նկատառումներն ի մի են բերված Լիխտենշտեյնի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար Հանս Բոունհարտի (Hans Brunhart) ՄԱԿ վեհաժողովի 47-րդ նստաշրջանի ժամանակ (23 սեպտեմբերի 1992թ.) ունեցած ելույթում (UNDocA/47/PV.9) [պարբ. 6]. «Ինքնորոշման իրավունքը որպես սկզբունք ներկայումս համընդհանուր ճանաչում ունի: Ես ուզում եմ հիշեցնել, որ ինքնորոշումը ոչ միայն ՄԱԿ կանոնակարգի հիմ-նադրույթներից է, այլև այս վեհաժողովում ներկայացված պետությունների մեծ մասը, ի հետևանք 1966թ. մարդու իրավունքների զույգ միջազգայնազըերի աոաջին հոդվածի, արդեն իսկ գտնվում են հստակ իրավական հանձնառությունների ներքո: Այդ հոդվածով երկըները պաշտոնապես և որպես իրավական պարտավորություն ընդունել են, որ. «Բոլոր ժոդովուրդ-ներն ունեն ինքնորոշման իրավունք»: Հենց այդ իրավունքի շնորհիվ նրանք իրավասու են ազատորեն որոշել իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ լինել իրենց տնտեսական, հասարակական և մշակութային զարգացմանը» [14, p. 405]:

Որոշ ակնառու բացառություններով հանդերձ, ինքնորոշման

սկզբունքի գործնական և խաղաղ գործադրումը հաճախ է անտեսվում: Այլոց

վրա տիրապետություն հաստատած ուժերը, չնայած ՄԱԿ կանոնակարգով

ստանձնած պարտավորություններին, շարունակաբար խոչընդոտում են

ճնշված ժողովուրդներին իրագործելու իրենց ինքնորոշման իրավունքը: Հեռ

տևապես, ինչպե ս է հնարավոր որոշել, թե ժողովուրդն ինչ ձևով է ուզում տնօրինել իր ճակատագիրը:

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Ա. Պապյաե

Զանազան ուղիներ կան որոշելու իեքեորոշմաե ձգտող ժողովրդի կամքը: Ժողովրդի կամքը կարող է հստակեցվել հանրահարցման (plebiscite) միջոցով: Հանրահարցումը կամ գրեթե նույն բանը հանդիսացող հանրաքվեն (referendum), ըստ էության, սեփական տարածքի քաղաքական և իրավական կարգավիճակը որոշելու բնակչության մեծամասնության իրավունքի ճանաչումն է [5, p. 214]: Ժողովրդի կամքը կարող է արտահայտվել խորհրդարանի կամ ինքնորոշվող ժողովրդի կողմից ընտրված ցանկացած այլ ներկայացուցչական կառույցի միջոցով [5, p. 213]:

Ընդհանրապես, խնդրո առարկայի վերաբերյալ տարածված են հանրա-հարցումներ առանց ուղղակի հանրային քվեարկության: Այս դեպքերում ինքնորոշվող տարածքի բնակչությունն ընտրում է ներկայացուցչական մարմին, որն էլ իր հեթին արտահայտում է ժողովրդի կամքը: Եթե այդ մարմնի ընտրություններն ու այդ մարմնի մեջ քվեարկությունը կայացել են ժողովրդավարական եղանակով, ապա ժողովրդի կամքի արտահայտման այս ձևը միանգամայն օրինական է [5, p. 215-216]: Սա հենց այն վիճակն է, որ մենք վերջերս (23 մայիսի 2010թ.) ունեցել ենք Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ժողովրդի կամքը կարող է նաև արտահայտվել զանգվածային բողոքի միջոցով' քաղաքացիական անհնազանդություն, ցույցեր, հավաքներ, լրագրային հոդվածներ և այլն: Ի վերջո, այն կարող է նաև իր դրսևորումը ստանալ զինված պայքարի և ազգային-ազատագրական պատերազմի ձևով: Վերջինս դրսևորման ծայրահեղ միջոց է, և մարդիկ դրան միայն հարկադրաբար են դիմում: Ըստ վերջին տարիներին միջազգային իրավունքի մեջ կայացած ավանդույթի, ինքնորոշման սկզբունքը ներառում է նաև անկախության իրավունք: Նույն հիմքով օրինականացվել է երրորդ կողմի միջամտությունն ազգային-ազատագրական պատերազմին' հօգուտ անջատողական շարժման [3, p. 368]: Ինքնորոշման հասնելու համար ուժի գործադրումը և ազգային-ազատագրական շարժումներին օժանդակելը վերջին տարիներին սկսել են հարաճուն կերպով համարվել օրինական: Դա հիմնավորվում է այն հանգամանքով, որ այդ ձևով խրախուսվում է ՄԱԿ կանոնակարգի սկզբունքների իրագործումը [7, p. 612]:

Միջազգային իրավունքի մեջ չկա անջատողականությունն արգելող որևէ օրենք, իսկ ՄԱԿ կանոնակարգը հստակորեն հանդես է գալիս ինքնորոշ-ման պաշտպանությամբ: Ինքնորոշումը կարող է ընթանալ ոչ ժողովրդական կառավարությունը տապալել ձգտող ապստամբության, հակագաղութային ապստամբության, անջատողական շարժման և անկախ երկիր ստեղծելու ճանապարհով [15, p. 39]: Պետք է հատկապես շեշտել, որ ցանկացած ճանապարհի ընտրության դեպքում ոչ մի «կենտրոնական իշխանություն» կամ ուրիշ ժո-

13

Ա. Պապյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

ղովուրդ չի կարող լուծել ինքնորոշվող ժողովրդի խնդիրը, քանի որ դա դեմ կլինի բուն ինքնորոշման սկզբունքին [5, p. 214]։

Ինքնորոշման ընդգրկման հարցը քննելիս անհրաժեշտ է պատաս-

ռ

խանել մի կարևոր հարցի. արդյո ք ժողովուրդները և ազգերը, որոնք արդեն իրագործել են իրենց ինքնորոշման իրավունքը, շարունակում են պահպանել ինքնորոշման իրավունքը: Պատասխանն է' այո, քանի որ ՄԱԿ կանոնակարգը ճանաչում է բոլոր ժողովուրդների ու ազգերի ինքնորոշման իրավունքը, առանց խտրականություն դնելու պետականություն ունեցող կամ չունեցողների միջև: Հարցը նույնպիսի պատասխան է ստացել նաև ՄԱԿ վեհաժո-ղովի բանաձևում, որը վերաբերում է Մարդու իրավունքների դաշնաթղթերում մարդու իրավունքներին վերաբերող դրույթի ընդգրկման հարցին [16]։ Անվիճելի է նաև, որ դրսի միջամտությամբ և առանց բնակչության հստակ համաձայնության պետությունների միջև բաժանված ազգերը շարունակում են պահպանել ինքնորոշման ժառանգված իրավունքը' ներառյալ վերամիավորման իրավունքը [3, p. 368]։

Ավելին, ինքնորոշման իրավունքի խախտումը որպես պատճառ է օգտագործվել Եվրոպական համայնքի կողմից' մերժելու համար անկախության ձգտող միավորին որպես պետություն ճանաչելը: Եվրոպական համայնքի Արևելան Եվրոպայի և Սովետական Միության տարածքի նոր պետությունների ճանաչման մասին ուղենիշների հոչակագրում (EC Declaration on the Guidelines on the Recognition of New States in Eastern Europe and in the Soviet Union) (16 դեկտեմբերի 1991թ.) հետևյալ պահանջը կա. ճանաչվելիք պետությունները մինչև ճանաչվելը և ճանաչվելու համար ժողովրդավարության և էթնիկ ու ազգային խմբերի ու փոքրամասնությունների իրավունքների հարգման սահմանադրական երաշխիքներ պիտի տրամադրեն: Ավելին, միջազգային իրավունքի նոր հիմնադրույթը հռչակում է, որ այն պետությունը, որը հիմնվել է ինքնորոշման իրավունքի ոտնահարումով, առ ոչինչ է միջազգային իրավունքի մեջ [3, p. 369]:

ռ

Ժողովուրդների ինքնորոշման առնչությամբ կա մի հարց ևս. արդյո ք ինքնորոշման իրավունքը կարող է վերաբերել ոչ գաղութային միավորներին: Անշուշտ, ինքնորոշման իրավունքի հիմնական նպատակը գաղութատիրությանը հնարավորինս արագ վերջ տալն էր: Այսուհանդերձ, սկսած ՄԱԿ կանոնակարգի մեջ այդ սկզբունքի դասագրումից (codification), չկա ինքնորոշ-մանը վերաբերող որևէ միջազգային փաստաթուղթ, որն ինքնորոշման իրավունքը սահմանափակի միայն գաղութային երկրներով: Օրինակ, արդեն բազմիցս հիշատակված Մարդու իրավունքներին վերաբերող 1966թ. զույգ դաշնաթղթերի ընդհանուր #1 հոդվածը ինքնորոշման իրավունքը վերապահում է «բոլոր ժողովուրդներին» առանց սահմանափակումների: Հելսինկիի վեհաժո-

14

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ա. Պապյաե

ղովի եզրափակիչ ակտի (1975թ.) ութերորդ սկզբունքը հռչակում է. «ժողո-վուրդևերի իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հիման վրա բոշոր ժողովուրդեեբիիրավունքն է' լիովին ազատ, ցանկացած պահի, առանց արտաքին միջամտության, որոշել իրենց ներքին և արտաքին քաղաքական կարգավիճակը, և ըստ իրենց հայեցողության հետամտել իրենց քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացումը»: Միջպետական պրակտիկան նույնպես աջակցում է ինքնորոշման իրավունքի ընդլայնված' գաղութային շրջանակից դուրս, գործադրումը: Իսկապես, Իրավագետների միջազգային հանձնաժողովը (International Commission of Jurists) Բանգլադեշի անջատման մասին իր զեկույցում նշում է. «եթե պետության մաս հանդիսացող ժողովուրդ-ներից մեկը զրկվում է իրավահավասարությունից և խտրակաեությաե է ենթարկվում, ապա նրա ինքնորոշման ամբողջական իրավունքը կյանքի է կոչվում» [17, p. 69]: ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 անդամներից 4-ի կողմից ստորագրված Գերմանիայի վերջնական կարգաւվւճակի մասին պայմանագիրը (Treaty on the Final Settlement with Respect to Germany) (12 սեպտեմբերի 1990թ.) հստակորեն նշում է. «Գերմանացի ժողովուրդը, ազատորեն կենսագործելով ինքնորոշման իր իրավունքը, արտահայտել է իր կամքը ' միավորել Գերմանիան որպես մեկ պետություն» [նախաբան, պարբ. 11]: Սա' այն դեպքում, երբ ոչ Արևելյան և ոչ Արևմտյան Գերմանիաները գաղութ չէին: Այս դիտարկումը նաև վերաբերում է այն պետություններին, որոնք առաջացել են Սովետական Միության և Հարավսլավիայի տրոհումներից հետո [18, p. 861]:

«'Տարածքային ամբողջականությունը» և քաղաքական անկախությունը

«Տարածքային ամբողջականություն», զարգացումը և բովանդակությունը

«Տարածքային ամբողջականություն» հասկացությունը, խիստ սահմանափակ ըմբռնմամբ, միջազգային փաստաթղթերում գործածվել է միայն 3 անգամ: Մնացած դեպքերում դրանք հղումներ են այդ փաստաթղթերին:

Տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության հայեցակարգերն ի հայտ են եկել Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո: Ազգերի լիգայի 10-րդ հոդվածը հռչակում է. «Ազգերի լիգայի անդամները պարտավորվում են հարգել և պահպանել Ազգերի լիգայի բոլոր անդամների տարածքային ամբողջականությունն արտաքին ներխուժումից» [19, p. 813]: «Տարածքային ամբողջականության» նույն ըմբռնումն է վերահաստատված ՄԱԿ կանոնակարգում. 2(4). «[ՄԱԿ] Բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ պետության

15

Ա. Պապյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի սպառնալիքից կամ գործադրումից»: Մյուս կարևոր միջազգային փաստաթուղթը, որն այս առումով հաճախ է վկայակոչվում, Հելսինկիի եզրափակիչ ակտն է (Helsinki Final Act) (1 օգոստոսի 1975թ.), որը պահանջում է. «Մասնակից երկրներն իրենց երկկողմ, ինչպես նաև ընդհանրապես միջազգային հարաբերություններում, ձեռնպահ կմնան որևէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից»:

Ակնհայտ է, որ Հելսինկիի եզրափակիչ ակտը, ինչպես ՄԱԿ կանոնակարգը և Ազգերի լիգայի դաշնաթուղթը, դատապարտում են լոկ ուժի կիրառումը պետության տարածքային ամբողջականության դեմ և ոչ թե անվերապահորեն հանդես են գալիս տարածքային ամբողջականության բացարձակ պահպանման օգտին: Այն հստակեցնում է, որ արտաքին ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության դեմ անընդունելի է: Միաժամանակ Հելսինկիի եզրափակիչ ակտը (գլուխ 1) առանձնանշում է. «սահմանները կարող են փոփոխվել, համաձայն միջազգային իրավունքի, խաղաղ միջոցներով և համաձայնությամբ»:

Ակնհայտ է, որ այն ժամանակներից ի վեր, երբ «տարածքային ամբողջականություն» հասկացությունն ի հայտ եկավ միջազգային իրավունքի մեջ, այն սերտորեն միահյուսված է արտաքին ուժի գործադրման հետ: Այլ խոսքով «տարածքային ամբողջականությունն» ավանդաբար կապված է սպառնալիքի կամ ուժի կիրառման հիմնարար սկզբունքի [19, p. 812-813] և ոչ թե պետության տարածքի անվերապահ պահպանման հետ: Ինչպես նշել էինք վերը, այս դրույթը միայն «ուժի գործադրման արգելք» է [1, p. 389] և հրաժարում է «մի պետության կողմից ուժի գործադրման միջոցով մեկ այլ պետություն գրավելուց կամ նրա կառավարությունը տապալելուց» [1, p. 383]։

«Տարածքային ամբողջականություն», ըմբանումդ,

սահմանափակումը ն կարգավիճակն ըստ միջազգային իրավունքի

Արդի քաղաքական կյանքում շարունակաբար սխալ փորձեր են արվում «տարածքային ամբողջականությունը» ներկայացնել որպես ինքնորոշման իրավունքի ընդհանուր սահմանափակում: Նման սահմանափակման հիմքը միանգամայն կեղծ է: Այն պետությունը, որի կառավարությունը անխտիր չի ներկայացնում տարածքի ամբողջ ժողովրդին, չի կարող նաև տարածքային ամբողջականությունը չխախտելու պատրվակով սահմանափակել ինքնորոշ-ման իրավունքը [18, p. 880]:

Ընդսմին, միջպետական պրակտիկան ցույց է տալիս, որ տարածքային ամբողջականության պահպանման հիման վրա ինքնորոշման իրավունքի

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Ա. Պապյաե

սահմանափակումը հաճախ է անտեսվել: Ինչպես, օրինակ, եղել է Բանգլադե-շի (անկախություն Պակիստանից), Սինգապուրի (Մալայզիայից) և Բելիզի («չնայած Գվատեմալայի պահանջներին»)ճանաչումների դեպքում [20, p. 849]: Ի լրումն, միջազգային համայնքի կողմից Սովետական Միության և Հա-րավսլավիայի տրոհումների, Արևելյան Թիմորի և Էրիթրեայի ճանաչումներից, Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի մասնակի ճանաչումներից հետո, ստեղծվել է իրավիճակ, երբ որոշակի տարածքի ժողովրդին ճնշման ենթարկող կառավարությունն այլևս չի կարող ապավինել տարածքային ամբողջականության պահպանման ընդհանուր շահագրգռությանը որպես ինքնո-րոշման իրավունքի սահմանափակում:

Ըստ այդմ, կա հստակ ըմբռնում. միայն այն պետության կառավարությունը, որն անխտիր բոլոր ժողովուրդներին է թույլ տալիս ազատորեն որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը և տնտեսական, հասարակական ու մշակութային զարգացումը, կարող է, միայն կարող է, փորձ անել սահմանա-փակել ինքնորոշման իրավունքը: Այսու, տարածքային ամբողջականությունը, որպես ինքնորոշման իրավունքի սահմանափակում, կարող է միայն վերապահվել այն պետություններին, որոնց կառավարությունները ներկայացնում են ողջ բնակչությունը թույլատրելով վերջիններիս ազատորեն և առանց սահմանափակումների գործադրել ներքին ինքնորոշումը [18, p. 880]:

Ակնհայտ հայեցակարգային կապ կա ժողովրդավարության և ինքնո-րոշման միջև: Ժողովրդավարությունը հաճախ դիտարկվում է որպես ներքին ինքնորոշում, իսկ անջատումը որպես արտաքին ինքնորոշում, այսինքն ինքն իրեն կառավարելու և ոչ թե այլ ժողովուրդների կողմից կառավարվելու իրավունք [21]:

Ակնհայտ է, որ նրանք, ովքեր զրկված են ինքնորոշման իրավունքից, կարող են փնտրել միջազգային ուժային աջակցություն' սատարելու համար իրենց ինքնորոշման իրավունքը, սակայն ինքնորոշման դեմ պայքարող պետությունը չի կարող օգտագործել դրսի ուժն ինքնորոշվող հանրությունների դեմ: Ինչպես նշվել էր վերը, Միջազգային իրավունքի սկզբունքների վերաբերյալ հռչակագիրը (Declaration on Principles of International Law) ամրագրում է. «յուրաքանչյուր պետություն պարտավորություն ունի ձեռնպահ մնալ որևէ ուժային գործողությունից, որը ժողովրդին զրկում է ինքնորոշման, ազատության և անկախության իր իրավունքից»: Վերջին շրջանում նկատելի է միջազգային համայնքի այնպիսի գործողությունների աճը, որոնք կարող են որակվել որպես մարդասիրական միջամտություններ: Այդպես եղավ Սոմալիում և Իրաքի հյուսիսային մասում' 36 զուգահեռականից հյուսիս, երբ իրականացվեց «ապահով երկինք» ծրագիրը (1991-2003թթ.) [22]: Ներկայումս միջազգային համայնքի կողմից պակաս կարևորություն է տրվում այն երկրների տարած-

17

Ա. Պապյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

քայիե ամբողջականությանը, որտեղ մարդու իրավունքները, ներառյալ իեքեո-րոշմաե իրավունքը, կոպտորեն և շարունակաբար ոտնահարվում են [18, p. 882]: Իեքեորոշմաե իրավունքը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ ժողո-վուրդեերե ուրիշների կողմից հպատակեցմաե, գերիշխանության հաստատման և շահագործման միջոցներով ենթարկվում եե ճնշումների: Սա վերաբերում է բոլոր տարածքներին' գաղութային, թե ոչ, և բոլոր ժողովուրդեերիե [18, p. 883]: Պետք է ընդունել, որ իեքեորոշմաե բազում շարժումներ առաջ եե եկել, երբ պետությունն իրականացրել է անարդար, խտրական քաղաքականություն, իսկ միջազգային իրավակարգը համապատասխանաբար չի արձագանքել ժողովուրդեերի օրինական ձգտումներին:

Ինքէտրոշում. մարդու իրավունքներն ու

անջատվելու իրավունքը

Իեքեորոշմաե ենթադրյալ վտանգներից է համարվում այն, որ իեքեորո-շումը կարող է խրախուսել անջատողականությունը: Նախ, միջազգային իրավունքի մեջ չկա որևէ օրենք, որը դատապարտի ամեն անջատում բոլոր պայմաններում: Իեքեորոշմաե իրավունքը ներառում է անջատվելու իրավունք [21, p. 23]: Այն դեպքերում, երբ տարածքային իրավունքի սկզբունքն անհամատեղելի է իեքեորոշմաե իրավունքի հետ, ապա առաջինը, համաձայն արդի միջազգային իրավունքի, պետք է իր տեղը զիջի վերջինին [2, p. 187]: Օրինակ, երբ մեծամասնությունը կամ փոքրամասնությունը շարունակում է այնպիսի միջազգային հանցանքը, իեչպիսիե, օրինակ, ցեղասպանությունն է, կամ միտումնավոր քաղաքականությամբ բնակչության մյուս հատվածին լիովին զրկում է մարդու իրավունքներից, ապա ընդունելի է, որ ճնշված հատվածը, լինի փոքրամասնություն, թե մեծամասնություն, դիմի իեքեորոշմաե' ընդհուպ մինչև անջատում [2, p. 199]:

Քանի որ Ադրբեջաեը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ և խաղաղ դրսևորմանը (ցույցեր, հաերահավաքեեր, հայցադիմումներ, կոչեր և այլն) հակադրեց բռեի ուժը խաղաղ բնակչության դեմ, ներքին զորքերի օգտագործմամբ ձեռնարկեց ոչ համարժեք պատժիչ գործողություններ, պետականորեն կազմակերպեց Ադրբեջաեի հայ քաղաքացիների ջարդեր (Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և այլն), իր քաղաքացիների նկատմամբ վարձկանների օգնությամբ (ուկրաինացիներ, աֆղաններ, ռուսներ և այլն) սանձազերծեց անողոք պատերազմ և խայտառակ պարտություն կրեց, չի կարող ակնկալել, որ Արցախի ժողովուրդը հրաժարվի իր օրինական իրավունքից և չիրականացնի ինքնորոշման իր իրավունքը:

Խորքի մեջ, միջազգային համայնքը գտնվում է իրավական և բարոյական պարտավորության ներքո' ճանաչելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաղա-

18

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Ա. Պապյաե

քակաե իեքեորոշումը, այսինքն Լեռեայիե Ղարաբաղի Հանրապետությունը: Երբ տեղի է ուեեցել de facto պետությաե բյուրեղացում, ապա դրա ճաեաչմաե մերժումը կարող է հավասարազոր լիեել իեքեորոշմաե մերժումի: Բացի այդ, միջազգայիե իրավուեքի մեջ կա հստակ ըմբռեում. այե բաեից հետո, երբ կռվող կողմիե տրվել է «պատերազմող կողմի» (belligerency) կարգավիճակ, իեչպես տեղի է ուեեցել Լեռեայիե Ղարաբաղի հետ Բիշքեկի արձաեազրությամբ [Bishkek Protocol] (5 մայիսի 1994թ.) և Հրադադարի համաձայեազրով[Cease-fire Agreement] (12 մայիսի 1994թ.), ապա դրաեից բխում է ամբողջական ճաեաչմաե պարտավորություե և ճաեաչմաե մերժումը հավասարազոր է քաղաքակաե իեքեորոշմաե մերժմաե, իեչե աեօրիեակաե է [23, p. 220]: Այս պարտավորու-թյուեե ածանցվում է այե ըմբռեումից, որ իեքեորոշմաե սկզբուեքե ու իրա-վուեքը erga omnesMSx, այսինքն' պատկաեում եե միջազգայիե իրավուեքի իրա-վակաե այե պարտավորություեեերի թվիե, որոեք երկկողմ կամ փոխադարձ չեե, այլ վերաբերում եե միջազգայիե համայեքի բոլոր աեդամեերիե [13, p. 134]: Մարդու իրավուեքեերի եվրոպակաե դատարաեի Լոիզիդուե ըեդդեմ Թուրքիայի (Loizidou vs Turkey) 1996թ. դատավճռում դատավոր Վիլդհաբերը (Wildhaber) երևաե է հաեում աճող համախոհություեե (consensus) առ այե, որ իեքեորոշմաե իրավուեքը, մասեավորապես աեջատումը, պետք է մեկեաբաե-վի որպես միջոց մարդու իրավուեքեերի որոշակի ոտեահարումեերի դեմ. «Միեչև վերջերս միջազգայիե պրակտիկայումիեքեորոշմաե իրավուեքը գործ-եակաեորեե սահմաեափակվում էր և ըստ էությաե եույեացվում էր ապագա-ղութացմաե հետ: Վերջին տարիեերիե թվում է համտխոհություե է ի հայտ գալիս, երբ ժողովուրդները, որոեց մարդկայիե իրավուեքեերը մշտապես և կոպտորեե ոտեահարվում եե, կամ երանք որևէ եերկայացուցիչ չուեեե, կամ երաեց եերկայացվտծություեը զանգվածաբար խախտվում է ոչ ժողովրդավարական և խտրական միջոցներով, նույնպես կարող եե կենսագործել ինքեորո-շումը: Եթե նման խտրականություն իրականում կա, ապա իեքեորոշմաե իրավունքն այն գործիքն է, որը կարող է գործածվել վերահաստատելու համար մարդու իրավունքների և ժողովրդավարության միջազգայիե ստանդարտները» [24, p. 59]: Ինչպես վկայում է դատավոր Վիլդհաբերը, իրավագետ մասնագետների մեջ կա հարաճուն համաձայնություն առ այե, որ իեքեորոշումե է այե միջոցը, որով պետք է շտկվի պետությաե կողմից որևէ խմբի շարունակաբար և կոպտորեե ոտնահարվող իրավուեքը [25, p. 74]: Անկասկած, Լեռեայիե Ղարաբաղի ժողովրդի իեքեորոշումը պետք է գնահատվի նաև որպես ուղղիչ արդարադատություն (corrective justice):

Այսու, փոքրամասնության իեքեորոշմաե իրավուեքը պետք է դիտարկել մարդու իրավուեքեերի շրջանակում: Ըստ այդմ, կարելի է սահմաեել, որ իեքեորոշումը որոշակի տարածքում հաստատված ժողովրդի սեփական քաղա-

19

Ա. Պապյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

քակաե ճակատագիրը ժողովրդավարական ճանապարհով որոշելու իրավունքն է [25, p. 85]։

Անհեթեթություն է ենթադրել, որ ինքնորոշումը պետք է կենսագործվի նախկին վարչական սահմաններում, առանց հաշվի առնելու տարածքի ժողովրդի մշակութային, լեզվական կամ էթնիկ ինքնությունը: Սովետական Միությունում ներքին սահմանները հաճախ գծվում էին այն ձևով, երբ տիտղոսային մի ազգի շատ ներկայացուցիչներ հայտնվում էին իրենց տիտղոսային հանրապետությունից դուրս, ինչպես Լեռնային Ղարաբաղի դեպքում էր [21, p. 140]։ Եթե որոշակի տարածքում որևէ առանձնախումբ քաղաքականապես իրավազուրկ է, ապա այդ խումբն ունի անկախության իրավունք [26, p. 171], անկախ այն բանից' կազմակերպված է որևէ վարչական միավորի մեջ, թե ոչ: Անտարակույս, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը (և ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովուրդը) Ադրբեջանում ենթարկվել է ծայրահեղ խտրականության, ապա իրավունք ունի ինքն ընտրելու ինքնո-րոշման ձևը:

Ամփոփում

• Ինքնորոշումը հնուց եկող քաղաքական իրավունք է: Այն միջազգային

հանրային իրավունքում լիովին հաստատված սկզբունք է: Այս

սկզբունքը հաստատվել, զարգացել և շոշափելի ձև է ստացել միջպետական հարաբերություններում և ներառված է բազում միջազգային փաստաթղթերում:

• Ինքնորոշման սկզբունքը զարգացում է ապրել Արդարադատության միջազգային դատարանի վճիռներում [International Court of Justice (ICJ):

• Ինքնորոշման նկատմամբ հարգանքը նախապայման է համաշխարհային խաղաղության համար: Ինքնորոշման իրավունքից զրկվածները կարող են դիմել միջազգային ուժային աջակցության:

• Ինքնորոշումը որպես միջազգային իրավունքի սկզբունք համընդհանուր է իր ընդգրկումով:

• Ինքնորոշումը վերաբերում է բոլոր այն իրավիճակներին, երբ ժողո-վուրդներն այլոց կողմից ենթարկվում են հպատակեցման և շահագործման: Բոլոր ժողովուրդներն ու ազգերն անխտիր և առանց սահմանափակումների ունեն ինքնորոշման իրավունք:

• Ինքնորոշման իրավունքի մերժումը մարդու իրավունքի ոտնահարում է, հետևաբար միջազգային իրավունքի խախտում:

• Ինքնորոշումը սեփական քաղաքական կազմակերպվածության ձևը և այլ խմբերի հետ հարաբերությունները որոշելու իրավունքն է:

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Ա. Պապյաե

• Ժողովուրդեերի և ազգերի իեքեորոշմաե իրավունքը նախադրյալ է մարդու մյուս բոլոր իրավունքները վայելելու համար: Ըստ այդմ, ՄԱԿ վեհա-ժողովը հորդորել է բոլոր աեդամ երկրեերիե' աջակցել ժողովուրդեերի և ազգերի իեքեորոշմաե իրավունքին:

• ՄԱԿ կանոնակարգի 2(4) հոդվածը որևէ ընդհանուր բաե չունի «տարածքային ամբողջականության» բացարձակ պահպանման հետ: Այե «ուժի կիրառման արգելք» է և կոչ է անում մերժել «մի պետության կողմից մեկ այլ պետության տարածքի զավթումը և տարածքի տապալումը»:

• Իեքեորոշումը ներառում է եաև աեկախաեալու իրավունք: Լեռեայիե Ղարաբաղի ժողովուրդը (և ոչ միայն Լեռեայիե Ղարաբաղի Իեքեավար Մարզի) իրավասու է անկախությունն ընտրել որպես իեքեորոշմաե դրսևորում:

Հունիս, 2010թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Restatement of the Law (3rd). The Foreign Relations Law of the United States, The American Law Institute, Washington, 1987; 2, §905(7).

2. Umozurike O.U, Self-Determination in International Law, 1972, Connecticut.

3. Thurer D, Self-Determination. In R. Bernhardt (ed.), Encyclopaedia of Public International Law, vol. IV, Amsterdam, 2000.

4. Sh. Rosenne,Codification of International Law, Encyclopaedia of Public International Law, in. R. Bernhardt (ed.), v. I, Amsterdam, 1992.

5. Starushenko G, The Principle of Self-determination in Soviet Foreign Policy, Moscow, 1963.

6. Recueil des cours de l’Academie de droit international, Hague, 1962, II, p. 33; Annual Report of the Secretary-General , 1960, 2. Chief Judge Moreno Quintana, International Court of Justice Reports, 1960.

7. Hillier T, Sourcebook on Public International Law, London-Sydney, 1998.

8. Documents, UN General Assembly, A/CONF.157/23; 12 July 1993.

9. Declaration of General Principles for a World Rule of Law, American Journal of International Law, 58, (1964) pp. 138-151, at 143.

10. International Court of Justice, Reports, 1966, v. IV.

11. ICJ Reports 975 12 at 31-33. See also the Namibia Opinion, Ibid (1971), 16 at 31; Geog K. v. Ministry of Interior, ILR 71, 284; and the Case Concerning East Timor, ICJ Reports (1995) 102.

12. Brownlie I., Principles of Public International Law, Oxford, 1998 (5th ed.), p. 600; Quincy Wright, 98 Hague Recueil (1959, III), 193.

13. Cassese A, Self-determination of Peoples, Cambridge, 1995.

21

Ա. Պապյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

14. Self-Determination and Self-Administration, A Sourcebook, (ed. Wolfgang Danspeckgruber and Arthur Watts), London, 1997, Appendix 2, The Liechtenstein Initiative at the UN.

15. Self-determination, Digest of International Law (ed. M. Whiteman), v. 5, § 4.

16. Resolution 545 (VI) of February 5, 1952.

17. Report on Events in East Pakistan (1971), Geneva.

18. R. McCorquodale, Self-Determination: Human Rights Approach, The International and Comparative Law Quarterly, vol. 43, # 4 (Oct. 1994).

19. Ch. Rozakis, Territorial Integrity and Political Independence, in R. Bernhardt (ed.), Encyclopaedia of Public International Law, v. IV, Amsterdam, 2000.

20. Maguie J, “The Decolonization of Belize: Self-Determination v. Territorial Integrity” (1982) 22 Virginia Journal of International Law.

21. Moore M.,National Self-Determination, Oxford, 1998, 10.

22. Security Council Resolution 688 (April 5 1991).

23. ThomasA.V.W, ThomasAJ, Non-Intervention: the law and its import in the Americas, Dallas, 1956.

24. Loizidou vs Turkey (Merits), European Court of Human Rights, 18 December, 1996, (1997) 18 Human Rights Law Journal 50 at.

25. Knop K, Diversity and Self-Determination in International law, Cambridge, 2002.

26. Frank TM, The Power of Legitimacy among the Nations, New York, 1990.

ПРИНЦИПЫ САМООПРЕДЕЛЕНИЯ И «ТЕРРИТОРИАЛЬНОЙ ЦЕЛОСТНОСТИ» В МЕЖДУНАРОДНОМ ПРАВЕ (на примере Нагорного Карабаха)

Ара Папян

Резюме

В связи с Карабахским конфликтом часто используются понятия «самоопределение» и «территориальнаяцелостность». К сожалению, эти правовые термины, в основном по политическим причинам, зачастую используются неверно. Чтобы во всей полноте понять статус, охват и содержание принципов «самоопределения» и так называемой «территориальной целостности» в современном международном праве, автор статьи подробно рассмотрел эти вопросы.

22

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.