Научная статья на тему 'ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ'

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ Текст научной статьи по специальности «Социальная и экономическая география»

CC BY
66
14
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ВВП / КОЭФФИЦИЕНТЫ СРАВНИТЕЛЬНЫХ ПРЕИМУЩЕСТВ / ПЛАТЕЖНЫЙ БАЛАНС / СОТРУДНИЧЕСТВО / ЭКОНОМИЧЕСКАЯ ИНТЕГРАЦИЯ / ДОРОЖНАЯ КАРТА / GDP / COEFFICIENTS OF COMPARATIVE ADVANTAGES / BALANCE OF PAYMENTS / COOPERATION / ECONOMIC INTEGRATION / ROADMAP / ՀՆԱ / համեմատական առավելությունների գործակիցներ / վճարային հաշվեկշիռ / համագործակցություն / տնտեսական ինտեգրացիա / ճանապարհային քարտեզ

Аннотация научной статьи по социальной и экономической географии, автор научной работы — Մարկոսյան Աշոտ, Մարկոսյան Արմեն

Ներկայիս պայմաններում Հայաստանի Հանրապետության Արցախի Հանրապետության միջև տնտեսական ինտեգրման հարցերը կրում են արդիական բնույթ։ Վերջինս թույլ կտա ապահովել երկու հայկական հանրեպետությունների միջև ընդհանուր տնտեսական միջավայրի ձևավորման ամբողջական գործարկման գործընթացը։ Այս նպատակով հոդվածում դիտարկվել են Հայաստանում Արցախում իրականացվող արտաքին առևտրի առանձնահատկությունները, կարճ անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև տնտեսական ինտերգրման ձևավորված մակարդակին, ներկայացվել է վճարային հաշվեկշիռը։ Հեղինակների առաջարկությունները վերաբերում են ՀՀ ԱՀ միջև տնտեսական ինտեգրացիայի խորացման գործընթացի անհրաժեշտ քայլերին։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

PROBLEMS OF ECONOMIC INTEGRATION OF THE REPUBLIC OF ARMENIA AND THE REPUBLIC OF ARTSAKH

Currently, the issues of economic integration between the Republic of Armenia and the Republic of Artsakh are considered vital, which will ensure the formation and full functioning of the common economic space between the two Armenian states. For this purpose, the article examines the specifics of foreign trade of Armenia and Artsakh, briefly describes the current situation in the economic integration between the two countries and presents the balance of payments. Proposals of the authors refer to the necessary steps to deepen economic integration between the Republic of Armenia and the Republic of Artsakh.

Текст научной работы на тему «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ECONOMICS

ЭКОНОМИКА

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ

ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Տնտեսական ինտեգրումը և գլոբալացումը, այդ գործընթացների խորացումը և ծավալումը ներկայում ազգային տնտեսությունների համար և' նոր հնարավորություններ են ստեղծում (ապրանքների և ծառայությունների առևտրի, գիտատեխնիկական համագործակցության, մշակութային արժեքների փոխանակության և աշխատուժի շարժի ոլորտներում) և' նոր մարտահրավերներ են առաջացնում (որոնք հիմնականում կապված են ազգային տնտեսությունների մրցունակության պահպանման, շուկաների ընդլայնման կամ նոր շուկաների ձեռքբերման, ինչպես նաև արտահանման հնարավորությունների ընդլայնման հետ): Տնտեսական ինտեգրման գործընթացում էական նշանակություն ունի տարբեր երկրների ազգային տնտեսությունների համար փոխշահավետության սկզբունքի ապահովումը, իսկ այդպիսի համագործակցության արդյունքում տնտեսվում է ամենակարևոր ռեսուրսը՝ ժամանակը:

Այդ ամենով հանդերձ ամենևին էլ չպետք է կարծել, որ միջտնտեսական, մշակութային, գիտատեխնիկական և այլ բնույթի հարաբերությունները մշտնջենական են և չեն փոփոխվում: Այլ ճիշտ հակառակը, դրանք գտնվում են անընդհատ շարժման և դինամիկ զարգացման մեջ, ինչը նշանակում է, որ միջազգային տնտեսական համագործակցության մասին այն պատկերացումները, որոնք ընդունելի և տարածված էին, օրինակ, 20 կամ 30 տարի առաջ, այլևս կիրառելի չեն՝ ելնելով ժամանակի այն խնդիրների լուծման անհրաժեշտությունից, որոնք կանգնած են ինչպես երկրների ազգային տնտեսությունների, այնպես էլ համաշխարհային տնտեսության առջև:

Ժամանակակից միջազգային տնտեսական հարաբերությունների բնորոշ կողմերից մեկը ոչ միայն առանձին երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն են, այլև տնտեսական միությունների (միավորումների) ձևավորումը, դրանց ընդլայնումը և դրանց միջև հարաբերությունների խորացումը: Միարժեքորեն կարելի է պնդել, որ արդի աշխարհը, եթե ոչ վերջնականապես, ապա հիմնականում բաժանված է համագործակցության տարբեր եղանակներ ենթադրող տնտեսական միությունների (միավորումների) միջև:

Համաշխարհային տնտեսության և առևտրի գլոբալ փոփոխությունները իրենց տարածումն ու անդրադարձն են ստանում տարածաշրջանային մակարդակով: Ամենևին էլ չի բացառվում, որ տնտեսական հարաբերությունների գլոբալ և տարածաշրջանային շահերի և, հետևաբար, համագործակցության միջև կարող են առաջանալ որոշակի տարաձայնություններ: ՈՒստի ներկայիս հիմնախնդիրն է դառնում գլոբալ և տարածաշրջանային համագործակցության զուգակցումը այն հաշվով, որպեսզի հաշվի առնվեն կողմերի շահերը (որքանով այն հնարավոր է) և այդ համագործակցությունից օգուտներ ստանան մասնակից-երկրներին:

Առանձնապես փոքր և բաց տնտեսություն ունեցող երկրների, ինչպիսին են Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, տնտեսութ-

- 266 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

յունների համար թե' գլոալ և թե' արածաշրջանային զարգացումներն էական նշանակություն ունեն ինչպես ազգային տնտեսությունների զարգացման, այնպես էլ հետագա տնտեսական ինտեգրման և դրա արդյունքներն ավելացնելու առումով: Հայկական երկու պետությունների համար էլ կենսականորեն անհրաժեշտ է և տնտեսապես հիմնավորված արտաքին առևտրի ու համագործակցության համեմատական առավելություններից առավելագույնս օգտվելը, ինչը կնպաստի երկու հանրապետությունների տնտեսական աճի և աճի որակի բարելավմանը:

Ժամանակակից համաշխարհային տնտեսությունը, որին ականատես ենք լինում մենք, ենթարկվում է հերթական վերափոխումների: Այդ հանգամանքը պայմանավորված է միջազգային քաղաքական և տնտեսական հարաբերություններում երևան եկած մի շարք գործոններով, որոնց շարքում անհրաժեշտ է առանձնացնել առաջին հերթին ԱՄՆ-ի կողմից վարվող արտաքին առևտրի հովանավորչական քաղաքականությունը, որի հիմնական նպատակը ԱՄՆի ներքին շուկայի պաշտպանությունն է:

Ցանկացած երկրի արտաքին տնտեսական գործունեությունը պատկերավորության համար կարելի է համեմատել օվկիանոս դուրս եկած նավի հետ: Եվ այդ նավագնացության վերջնական արդյունքի տեսանկյունից կարևոր է տեղ հասնելը, կայուն և արդյունավետ գործընկերների առկայությունը: Հուսալի գործընկերոջ որոնման բանալին երկրի համեմատական առավելություններն են, իսկ դրան հասնելու միջոցը՝ այնպիսի տնտեսական միավորմանը կամ միությանն անդամակցելն է, որը հնարավորություն կտա ապահովել ազգային շահերի հնարավորին չափ ամբողջական իրացումը: Սոցիալ-տնտեսական ու քաղաքական առկա իրավիճակում, հաշվի առնելով գործող իրողությունները, Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը ճիշտ են կողմնորոշվում: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ ստատուս-քվոն կմնա անփոփոխ, և պետք է ելնել ու առաջնորդվել դեռևս Հին Հռոմից հայտնի «Չկան մշտական բարեկամներ և թշնամիներ, այլ կան հավերժական շահեր» արտահայտությամբ:

Գլոբալ տարածաշրջանային համագործակցության համար ժամանակի ընթացքում ձևավորվում են որոշակի նախադրյալներ և պայմաններ, որոնք էլ ապահովում են այդպիսի համագործակցության հնարավորությունն ու արդյունավետությունը: Դրանց շարքին են դասվում արտադրության գործոնների ազատ տեղաշարժը, բաց սահմանների առկայությունը, համագործակցության շահավետությունը, հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունները և այլն: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պարագայում պատկերն այլ է:

1. Օգտագործվող հիմնական հասկացություններ

Նախքան հայկական երկու հանրապետությունների տնտեսական ինտեգրմանը վերաբերող հիմնահարցերի քննարկումը կարիք կա վերհիշելու որոշ հասկացություններ ու դրանց տնտեսագիտական իմաստը:

1. Համախառն ներքին արդյունք (ՀՆԱ), որի հաշվարկման ամենատարածված բանաձևն է՝ ՀՆԱ = C + I+ G ± NX, որտեղ՝ C - ն՝ սպառումն է,

I - ն՝ համախառն ներդրումները,

G - ն՝ կառավարության ծախսերը,

NX - ը՝ զուտ արտահանումը:

Բանաձևից պարզ է, որ զուտ արտահանման մեծությունը (արտահանման գերազանցումը ներմուծման ծավալների նկատմամբ) ուղղակի ազդում է ՀՆԱ-ի մեծության վրա՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով:

- 267 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

2. Միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգում

օգտագործվում են համեմատական առավելությունների գործակիցները (ՀԱԳ), որոնք ըստ էության բնութագրում են երկրի մասնագիտացման աստիճանը: Այն

հաշվարկվում է հետևյալ բանաձևի օգնությամբ.

ՀԱԳ = (Ա-Ն) / (Ա+Ն) x 100,

որտեղ' ՀԱԳ-ը' համեմատական առավելությունների գործակիցն է, Ա-ն՝ արտահանման ծավալը, Ն-ն' ներմուծման ծավալը:

ՀԱԳ-ը տատանվում է [-1, +1] կամ [-100, +100] միջակայքում (տոկոսային արտահայտության դեպքում): Ըստ որում, ՀԱԳ-ը -1 կամ -100 մեծություն է ստանում, երբ երկիրը միայն ներմուծում է, իսկ +1 կամ +100 մեծություն, երբ երկիրը միայն արտահանում է: Որքան մեծ է որևէ երկրի ՀԱԳ-ի դրական մեծությունը, այնքան բարձր է այդ երկրի մասնագիտացման աստիճանը, և հետևաբար՝ ավելի մեծ է արտաքին առևտրաշրջանառության արդյունավետությունը: Եվ քանի որ երկրի ՀԱԳը իր մեջ խտացնում է երկրի ապրանքների և ծառայությունների արտահանման ու ներմուծման ողջ ներուժը, ապա այն իր մեջ խտացնում է ինչպես երկրի միկրո- և մակրոտնտեսության, այնպես էլ մեգատնտեսության որակը:

3. Վճարային հաշվեկշիռը, որը որոշակի ժամանակահատվածի (սովորաբար մեկ տարվա) ընթացքում տվյալ երկրի ռեզիդենտների և աշխարհի մյուս երկրների միջև տեղի ունեցած բոլոր տնտեսական գործարքների արդյունքների կանոնավոր գրառումների համակարգ է: Վճարային հաշվեկշիռը փաստաթուղթ է, որտեղ հաշվառվում են տվյալ երկրի արտաքին տնտեսական գործունեության հետ կապված բոլոր վճարումները (ծախսերը) և մուտքերը (եկամուտները):

Վճարային հաշվեկշիռը, լինելով որոշակի երկրի և աշխարհի մյուս երկրների միջև միջազգային տնտեսական հարաբերությունների վիճակը նկարագրող փաստաթուղթ, կարևորագույն կողմնորոշիչ նյութ է պարունակում մակրոտնտեսսկան քաղաքականության (ներառյալ՝ հարկաբյուջետային, դրամավարկային, արտաքին առևտրի, արտարժութային) մշակման համար:

2. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության

արտաքին առևտրի համեմատական առավելությունների դրսևորման

առանձնահատկությունները

Երկրի հարաբերական առավելությունների տեսությունը նախատեսում է որոշակի աբստրահումներ կամ այնպիսի իդեալական պայմանների ենթադրություն, որոնք իրական կյանքում հազվադեպ են տեղի ունենում: Խոսքն, ամենից առաջ երկրների միջև արտադրության գործոնների' ապրանքների, աշխատուժի, կապիտալի, տեխնոլոգիաների, ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների ազատ տեղաշարժի մասին է, ինչը նշանակում է, որ երկրից-երկիր տեղափոխվելու համար նշված գործոնների ճանապարհին չկան այնպիսի խոչընդոտներ, որոնք դժվարացնում կամ էլ գործնականում անհնար են դարձնում այդպիսի տեղաշարժը: Խոսքը վերաբերում է ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական արգելքներին, որոնք կարող են ունենալ դրսևորման տարբեր, այդ թվում նաև ծայրահեղ ձևեր: Արտադրության գործոնների շարժը կարելի է ինչպես հեշտացնել, այնպես էլ դժվարացնել, ընդհուպ մինչև հասնելով այնպիսի իրավիճակի, որ դադարեցվի երկրների միջև ոչ միայն դրանց փոխանակությունը, այլ նաև առևտուրը: Երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը հնարավոր է նաև միջնորդ կամ տարանցիկ (տրանզիտ) երկրների միջոցով: Արտաքին առևտրի կանոնակարգման պրակտիկայում կիրառվում են տնտեսական երկու խումբ' սակագնային և ոչ

- 268 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

սակագնային գործիքներ, որոնց օգնությամբ կարելի է նպաստավոր կամ անբարենպաստ դարձնել արտաքին տնտեսական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունները: Երկու կամ մի քանի երկրների միջև

առևտրատնտեսական հարաբերությունները կարող են դադարեցվել, պատկերավոր ասած, փշալարերի միջոցով (երբ փակվում է սահմանը), կամ էլ տնտեսական այնպիսի գործիքներ կիրառելով, երբ տնտեսապես անիմաստ է դառնում տվյալ երկրից ապրանք(ներ)ի ներմուծումը կամ արտահանումը: Ըստ էության, Հարավային Կովկասում մենք գործ ունենք խաթարված, նորմայից շեղված արտաքին առևտրատնտեսական հարաբերությունների հետ, ինչի հետևանքով տարածաշրջանային առևտրային համագործակցությունը հարևան երկրների միջև չի ենթարկվում համընդհանուր ճանաչման և կիրառություն ստացած արտաքին առևտրում երկրների հարաբերական առավելությունների իրացման տեսության օրինաչափություններին:

Փոխանակությունը թույլ է տալիս փոխանակության մասնակիցներին օգուտ ստանալ այն իրերի արտադրության մեջ մասնագիտանալուց, որոնք նրանք ավելի լավ են պատրաստում: Մասնագիտացումը թույլ է տալիս մեծացնել ամբողջական արտադրանքի ծավալը: Անհատների խմբերը, շրջանները, երկրները կարող են ավելի շատ արտադրանք թողարկել, երբ նրանցից յուրաքանչյուրը մասնագիտացած է այն ապրանքների և ծառայությունների արտադրության մեջ, որոնք կարող են արտադրել քիչ ծախսերով և դրանց վաճառքից ստացված եկամուտն օգտագործել իրենց ցանկալի բարիքի հետ փոխանակելու համար, որը նրանք կարող էին արտադրել միայն շատ ծախսերով: Տնտեսագետներն այս սկզբունքն անվանում են հարաբերական առավելության օրենք:

Բոլոր առումներով առևտրից և մասնագիտացումից ստացվող օգուտը համապատասխանում է առողջ բանականությանը: Ամբողջական արտադրանքն ավելացնում է փոխանակության մասնակիցների օգուտը:

Մեր կողմից իրականացվել է Հայաստանի Հանրապետության և հարևան երկրների արտաքին առևտրի ՀԱԳ-երի վերլուծությունը1, որի արդյունքները ցույց են տալիս, որ 2005-2017թթ. ժամանակահատվածում Հայաստանի արտաքին առևտրի ՀԱԳ-ը դրական է եղել միայն Վրաստանի հետ (0.166), մյուս հարևան երկրների հետ ՀՀ արտաքին առևտրի ՀԱԳ-երը բացասական մեծություններ են ունեցել (Թուրքիայի հետ՝ - 0.981, Իրանի հետ՝ - 0.487 ցուցանիշներով), իսկ բոլոր հարևան երկրների հետ ՀԱԳ-ի ընդամենը ցուցանիշը կազմել է -0.479: Այդ նույն

ժամանակահատվածում Վրաստանի համապատասխան ցուցանիշները կազմել են. Հայաստանի հետ՝ 0.002, Ադրբեջանի հետ՝ -0.281, Իրանի հետ՝ -0.588, Թուրքիայի հետ՝ -0.667 և ընդամենը ՀԱԳ-ը՝ -0.468: Հարևան երկրների հետ Ադրբեջանի ընդամենը ՀԱԳ-ի ցուցանիշը նույն ժամանակահատվածում կազմել է -0.002, Իրանինը՝ - 0.011 և Թուրքիայինը՝ -0.202: Այլ կերպ ասած, ուսումնասիրված հինգ երկրների միջև արտաքին առևտրի ՀԱԳ-երն ունեն բացասական մեծություն, ըստ որում՝ Ադրբեջանինը ամենացածրն է (-0.002), իսկ Հայաստանինը՝ ամենաբարձրը՝ -

0.479:

2008-2016թթ.-ին և եռամյա ժամանակահատվածների համար՝ ըստ ապրանքային խմբերի ՀՀ արտաքին առևտրի համեմատական առավելությունների գործակիցների հաշվարկն ու վերլուծությունը2 ցույց տվեց, որ թեև ուսումնասիրության ամբողջ ժամանակահատվածում ՀՀ արտաքին առևտրի ՀԱԳ-ն

1 Վերլուծության և համապատասխան հաշվարկների համար հիմք են հանդիսացել ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական՝ http://www.armstat.am և http://www.intracen.org կայքերի տվյալները:

2 Վերլուծությունն ու հաշվարկները իրականացվել են ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական՝ www.armstat.am կայքում տեղադրված՝ արտաքին առևտրի տվյալների բազայի հիման վրա:

- 269 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ունեցել է բացասական մեծություն, սակայն այն դրսևորել է դրական տեղաշարժերի միտում: Այսպես, 2011-2013թթ.-ին 2008-2010թթ.-ի համեմատ այդ ցուցանիշը բարելավվել է 0.101 տոկոսային կետով, իսկ 2014-2016թթ.-ին 201 1-2013թթ.-ի համեմատ՝ 0.118 տոկոսային կետով: Նկատենք նաև, որ ՀՀ արտաքին առևտրի ՀԱԳ-երի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է «Հանքաքար, խարամ և մոխիր» ապրանքային խմբի համար, ինչը չի կարելի դիտարկել որպես դրական երևույթ:

Աղյուսակ 1 - ում բերված են Արցախի Հանրապետության արտաքին առևտրի ՀԱԳ-երը՝ ըստ ապրանքային խմբերի 2011-2017 թվականներին:

Աղյուսակ 1

Արցախի Հանրապետության արտաքին առևտրի համեմատական առավելությունների գործակիցները (ՀԱԳ) 2011-2017 թվականներին1

2011 2012 2013 2014 2015 2016 2017 Ընդամենը 2011-2017

Ընդամենը, այդ թվում -0.595 -0.669 -0.637 -0.647 -0.605 -0.520 -0.295 -0.557

Կենդանի կենդանիներ և կենդանական ծագման արտադր. -0.733 -0.754 -0.730 -0.430 -0.274 -0.112 -0.231 -0.482

Բուսական ծագման արտադրանք -0.550 -0.284 -0.498 -0.531 -0.463 -0.087 -0.068 -0.344

Յուղեր և ճարպեր -1.000 -0.991 -0.870 -0.969 -0.373 -0.652 -0.454 -0.790

Պատրաստի սննդի արտադրանք -0.761 -0.777 -0.723 -0.785 -0.793 -0.825 -0.806 -0.781

Հանքահումքային մթերքներ -0.122 -0.394 -0.366 -0.294 -0.330 -0.099 0.353 -0.121

Քիմիական արտադրության ապրանք. -0.996 -0.991 -0.989 -0.988 -0.991 -0.978 -0.981 -0.987

Պլաստմասա, կաոու^ուկ, ռետին -0.820 -0.693 -0.906 -0.957 -0.958 -0.999 -0.985 -0.871

Կաշի և դրանից իրեր -0.856 -0.934 -0.861 -0.865 -0.926 -0.955 -0.954 -0.921

Փայտ և փայտյա իրեր -0.550 -0.342 -0.107 -0.230 -0.184 -0.050 0.233 -0.204

Թուղթ և թղթյա իրեր -1.000 -1.000 -0.929 -0.971 -0.972 -0.999 -0.990 -0.978

Մանածագործական իրեր -0.918 -0.976 -0.981 -0.871 -0.780 -0.838 -0.841 -0.892

Կոշկեղեն, հովանոցներ, գլխարկներ -0.128 -0.276 -0.387 -0.210 -0.160 0.090 0.195 -0.131

1 Աղյուսակը կազմվել է ՀՀ վիճակագրական տարեգիրք 2009-2015, Ստեփանակերտ, ԼՂՀ ԱՎԾ, 2016, էջ 284-288 և www.stat.nkr.am տվյալների հիման վրա:

- 270 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№1, 2018

Իրեր քարից, գիպսից, ցեմենտից -0.939 -0.943 -0.829 -0.904 -0.887 -0.905 -0.862 -0.903

Թանկարժեք քարեր և մետաղներ 0.061 -0.058 -0.020 -0.285 0.584 -0.135 -0.039 -0.023

Ոչ թանկարժեք մետաղներ և իրեր դրանցից -0.700 -0.727 -0.991 -0.959 -0.965 -0.990 -0.991 -0.895

Մեքենաներ և սարքավորումներ -0.949 -0.961 -0.795 -0.826 -0.783 -0.772 -0.838 -0.846

Տրանսպորտային միջոցներ -0.917 -0.957 -0.730 -0.943 -0.876 -0.931 -0.964 -0.912

Սարքեր և ապարատներ -0.976 -0.942 -1.000 -0.886 -0.927 -0.963 -0.989 -0.952

Կահույք, խաղալիքներ, այլ պատրաստի իրեր -0.979 -0.986 -0.977 -0.924 -0.934 -0.946 -0.942 -0.957

Արվեստի ստեղծագործություններ, հնաոճ իրեր -1.000 -1.000 -0.891 -1.000 -0.904 -1.000 -1.000 -0.978

3. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև տնտեսական ինտեգրման հակիրճ բնութագիրը

Ելնելով ՀՆԱ-ի վերը բերված բանաձևից' ցանկացած երկրի համար կենսականորեն անհրաժեշտ է, որպեսզի զուտ արտահանումն ունենա դրական մեծություն, թեև, ինչպես ցույց է տալիս աշխարհի առանձին երկրների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշների վերլուծությունը, միշտ չէ, որ հաջողվում է ապահովել արտահանման գերազանցումը ներմուծման նկատմամբ: Ավելին, աշխարհում անհամեմատ քիչ են այն երկրները, որոնց զուտ արտահանման ցուցանիշը դրական մեծություն է:

Յուրաքանչյուր երկիր, որն ընդունում է ազատ շուկայական տնտեսաձևը, առաջին հերթին պարտավոր է որոշել, թե ինչ ապրանքներով և ծառայություններով կարող է մտնել համաշխարհային շուկա և ընդլայնել իր մասնակցությունը աշխատանքի միջազգային բաժանման գործում, այսինքն՝ առանձնացնել իր տնտեսական հնարավորությունները և արտահանման գերակայությունները: Տարբեր երկրներում արտաքին առևտրի վիճակը բնավ նույնը չէ, սակայն այն երկրներում, որտեղ աշխատանքի միջազգային բաժանմանը մասնակցելու հնարավորությունները օգտագործվում են ավելի ակտիվորեն, որպես կանոն, բարձր են նաև տնտեսական աճի տեմպերը:

ՀՀ և ԱՀ-ի միջև կայուն տնտեսական հարաբերությունների ձևավորման կարևոր ուղղություններից մեկը (ներդրումների, աշխատուժի և տեխնոլոգիաների հոսքերից և տեղաշարժերից բացի) արտաքին ապրանքաշրջանառությունն է, որն իրականացվում է առևտուր անող երկրների բացարձակ և համեմատական առավելությունների միջոցով: Ըստ որում, վերջինս հաշվարկվում է համեմատական առավելությունների գործակիցների (ՀԱԳ) միջոցով: Աղյուսակ 2-ում բերված տվյալներից հետևում է, որ 2016թ.-ին 2011 թ.-ի համեմատ ՀՀ արտահամումն ավելացել է 133,6 %-ով, ներմուծումը՝ 79,4-ով, արտաքին

առևտրաշրջանառությունը՝ 86,1%-ով, արտաքին առևտրաշրջանառության մնացորդը (սալդոն)՝ 75,3%-ով, ՀԱԳ-ը 95,4%-ով: Այդ ցուցանիշները ԱՀ-ի համար

- 271 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

կազմել են համապատասխանաբար' 101,9%, 82,0%, 92,6%, 53,7%, 57,9%: Բերված ցուցանիշները կարելի է բնութագրել որպես դրական:

Աղյուսակ 3-ի տվյալները վկայում են, որ ՀՀ և ԱՀ ընդհանուր ՀՆԱ-ի կազմում ԱՀ բաժինը 2001թ. 2,0%-ի փոխարեն 2016թ.-ին գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը, որը կազմել է 4,3%: Ընդ որում, ԱՀ արտահանման բաժինը

համապատասխանաբար կազմել է 1,6%,(4,3%), 4,3%, իսկ ներմուծումը՝ 5,1%, (7,3%) 7,3%: 2001 -2016թթ ընդամենի տվյալներով այդ ցուցանիշները ՀՆԱ-ում կազմել են 3,2%, արտահանումը ՝ 4,6%, ներմուծումը՝ 6,2%: Թեև 2001-2016թթ. ԱՀ-ի բաժինը ՀՀ և ԱՀ ՀՆԱ-ում ավելացել է 2,3 տոկոսային կետով, արտահանումը՝ 2,7 տոկոսային կետով, իսկ ներմուծումը 2,2 տոկոսային կետով, այսինքն՝ ԱՀ արտահանման բաժնի ավելացումը 1,2 անգամ գերազանցել է ներմուծման բաժնին, ինչը նույնպես մեկ բառով կարելի է բնութագրել որպես դրական միտում:

Բերված փաստերը վկայում են հայկական երկու հանրապետությունների միջև ՀՆԱ-ի և արտաքին առևտրաշրջանառության ինտեգրման խորացման մասին: Այդ մասին են վկայում նաև աղյուսակ 4-ի տվյալները, որոնցից հետևում է, որ ԱՀ-ի բաժինը ՀՀ-ի արտաքին առևտրաշրջանառության մեջ 2001 թ.-ի 64,1%-ից 2016թ.-ին կազմել է 88,8% (աճը կազմել է 24,7 տոկոսային կետ):

Համեմատություններ իրականացնելու նպատակով աղյուսակ 3-ում բերված է Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի և արտաքին առևտրի ցուցանիշների դինամիկան 1995-2017 թվականներին, իսկ աղյուսակ 4-ում' նույն տեղեկատվությունը Արցախի Հանրապետության համար:

4. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վճարային հաշվեկշիռները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը գտնվում է զարգացման այնպիսի փուլում, երբ առևտրատնտեսական և գիտատեխնիկական կապերը բոլոր գործընկեր-երկրների հետ պետք է ամրապնդվեն' հիմք ընդունելով փոխադարձ վստահելիությունը և իրականացվող գործարքների երկկողմանի շահավետությունը: Հայաստանի համար բավականին հուսալի գործընկերներ են հատկապես եվրոպական երկրները: Նկատի ունենք այն հանգամանքը, որ մեր

հանրապետությունը պետք է կարողանա իր համար կարևոր դասեր քաղել այդ երկրների զարգացման տնտեսական պատմությունից: Գտնվելով աշխարհագրական անբարենպաստ դիրքում, անցած կարճ ժամանակահատվածում ՀՀ-ը ամուր և կայուն կապեր է հաստատել եվրոպական բազմաթիվ երկրների հետ, դրանով իսկ հասնելով իր համար կարևոր տնտեսական և քաղաքական նպատակների:

- 272 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№1, 2018

Աուուսակ 2

ՀՀ և ԱՀ աոտաքհն առևտոա?ո?անառուԹ1ունո և համեմատական առաԱեւութւուննեոհ ցոոծակհցնեոո (ՀԱԳ)

2012-2017 ԹԱաեաննեոհն 1 ^

2012 2015 2016 2017

ՀՀ ԱՀ ՀՀ ԱՀ ՀՀ ԱՀ ՀՀ ԱՀ

Արտահանում, հազ. դոլար 1380199.2 57765.7 1485331.9 62082.2 1791721.7 81 106.3 2242868.8 156601.2

Ներմուծում, հազ. դոլար 4261232.7 291246.5 3239238.7 252474.9 3273469.3 256859.2 4182660.9 287876.1

Արտաքին առևտրի սալդոն, հազ. դոլար -233480.8 2881034 -190392.7 1753907 1481747.6 -175752.9 -1939792.1 -131274.9

Արտաքին առևտրաշրջա-նառությունը, հազ. դոլար 349012.1 5641432 314557.1 4724571 5065191.0 337965.5 6425529.7 444477.3

ՀԱԳ -0.669 -0.51 -0.605 -0.371 -0.293 -0.520 -0.302 -0.295

Աղյուսակը կազմվել և հաշվարկվել է « վիճակագրական կոմիտեի և Ա< ԱՎԾ-ի տվյալների հիման վրա:

273

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№1, 2018

Հաւաստանհ Հանոաաետութւան և ԱոցաԽհ Հանոաաետութւան աոտաՔհն առևտուոո

շ00ւ-2Օ17թթ.-հն, մւն ԱՄՆ ոուաո 1

Աղյուսակ 3

ՀՀ ԱՀ ՀՀ և ԱՀ ԱՀ բաժինը ընդամենի մեջ, %

ՀՆԱ Արտա- հանում Ներմու ծում ՀՆԱ Արտա հանու մ Ներմո ւծում ՀՆԱ Արտա- հանում Ներմու ծում ՀՆԱ Արտա հանու մ Ներմո ւծում

2001 2118 341.8 877.4 43.0 5.5 47.2 2161 347.3 924.6 2.0 1.6 5.1

2002 2376 505.2 987.2 46.2 14.1 48.1 2422.2 519.3 1035.3 1.9 2.7 4.6

2003 2807 685.6 1279.5 58.5 29.3 54.3 2865.5 714.9 1333.8 2.0 4.1 4.1

2004 3577 722.9 1350.7 80.3 39.1 76.5 3657.3 762 1427.2 2.2 5.1 5.4

2005 4900 973.9 1801.7 112.3 38.2 94.9 5012.3 1012.1 1896.6 2.2 3.8 5.0

2006 6384 985.1 2191.6 148.7 45.3 1 13.2 6532.7 1030.4 2304.8 2.3 4.4 4.9

2007 9206 1152.3 3267.8 206.9 72.5 204.8 9412.9 1224.8 3472.6 2.2 5.9 5.9

2008 11662 1057.2 4426.1 284.8 55.1 250.0 1 1946.8 1112.3 4676.1 2.4 5.0 5.3

2009 8648 710.2 3321.1 281.7 57.3 236.6 8929.7 767.5 3557.7 3.2 7.5 6.7

2010 9260 1041.1 3748.9 316.2 74.8 273.4 9576.2 1115.9 4022.3 3.3 6.7 6.8

2011 10142 1334.3 4145.3 363.8 79.6 313.1 10505.8 1413.9 4458.4 3.5 5.6 7.0

2012 10619 1380.2 4261.2 373.5 57.8 291.2 10992.5 1438 4552.4 3.6 3.9 6.4

2013 11121 1478.7 4385.9 41 1.5 59.6 268.8 1 1532.5 1538.3 4654.7 3.6 3.9 5.8

2014 11610 1547.3 4424.4 454.0 64.7 302.0 12064 1612 4726.4 3.8 4.0 6.4

2015 10529 1485.3 3239.2 438.0 62.1 252.5 10967 1547.4 3491.7 4.0 4.0 7.2

2016 10547 1791.7 3273.5 478.0 81.1 256.9 11025 1872.8 3530.4 4.3 4.3 7.3

2017 11560 2242.9 4182.7 563.7 156.6 287.9 12123.7 2399.5 4470.6 4.6 6.5 6.4

Ընդամենը 2001- 2017թթ. 13706 6 19435.7 51164.2 4661.1 992.7 3371.4 141727. 1 20428.4 54535.6 3.3 4.9 6.2

Աղյուսակը կազմվել և հաշվարկվել է « վիճակագրական կոմիտեի և Ա< ԱՎԾ-ի տվյալների հիման վրա:

274

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№1, 2018

Աղյուսակ 4

ՀՀ և ԱՀ աոտաքհն առևտոա?ո?անառուԹ1ուննեոհ հնտեցոումո 2001-2017թթ.-հն 1

ՀՀ, մլն ԱՄՆ դոլար ԱՀ մլն ԱՄՆ դոլար ԱՀ-ի առևտուրը ՀՀ-ի հետ, մլն ԱՄՆ դոլար ԱՀ բաժինը ՀՀ-ի հետ արտաքին առևտրա-շրջանառութւան մեջ, %

Արտաքի ն առևտր աշրջան առությո ւնր Արտա- հանում Ներմու ծում Արտաքի ն առևտր աշրջան առությո ւնը Արտա հանու մ Ներմո ւ-ծում Արտաքի ն առևտր աշրջան առությո ւնը Արտա հանու մ Ներմո ւ-ծում Արտաքի ն առևտր աշրջան առությո ւնը Արտա հանու մ Ներմո ւ ծում

2001 1219.2 341.8 877.4 52.7 5.5 47.2 33.8 2.0 31.8 64.1 36.4 67.4

2002 1492.4 505.2 987.2 62.2 14.1 48.1 38.6 3.7 34.9 62.1 26.2 72.6

2003 1965.1 685.6 1279.5 83.6 29.3 54.3 47.3 10.7 36.6 56.6 36.5 67.4

2004 2073.6 722.9 1350.7 115.6 39.1 76.5 91.1 26.7 64.3 78.8 68.3 84.1

2005 2775.6 973.9 1801.7 133.1 38.2 94.9 108.5 25.7 82.8 81.5 67.3 87.2

2006 3176.7 985.1 2191.6 158.5 45.3 1 13.2 152.6 43.1 109.4 96.3 95.1 96.6

2007 4420.1 1152.3 3267.8 277.3 72.5 204.8 257.7 70.3 187.4 92.9 97.0 91.5

2008 5483.3 1057.2 4426.1 305.1 55.1 250 284.6 49.8 234.8 93.3 90.4 93.9

2009 4031.3 710.2 3321.1 293.9 57.3 236.6 273.0 53.0 219.9 92.9 92.5 92.9

2010 4790.1 1041.1 3749 348.2 74.8 273.4 326.6 69.0 257.6 93.8 92.2 94.2

2011 5479.6 1334.3 4145.3 392.7 79.6 313.1 362.5 71.4 291.2 92.3 89.7 93.0

2012 5694.9 1380.1 4261.2 349 57.8 291.2 317.4 47.1 270.3 90.9 81.5 92.8

2013 5864.6 1478.7 4385.9 328.5 59.6 268.8 305.6 50.7 254.9 93.0 85.1 94.8

2014 5971.7 1547.3 4424.4 366.7 64.7 302.0 338.2 57.1 281.1 92.2 88.3 93.1

2015 4724.5 1485.3 3239.2 314.6 62.1 252.5 293.2 51.1 242.1 93.2 82.3 95.9

2016 5065.2 1791.7 3273.5 338.0 81.1 256.9 300.2 68.0 232.2 88.8 83.8 90.4

2017 6425.5 2242.9 4182.7 444.5 156.6 287.9 401.6 141.5 260.1 90.3 90.4 90.3

Ընդամ ենը 2001- 2017թթ 70653.4 19435.6 51164.3 4364.2 992.7 3371.4 3932.5 840.9 3091.4 90.1 84.7 91.7

Աղյուսակը կազմվել և հաշվարկվել է « վիճակագրական կոմիտեի և Ա< ԱՎԾ-ի տվյալների հիման վրա:

275

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Շուկայական տնտեսության արդի պայմաններում և մեր երկրի զարգացման յուրահատկություններից ելնելով, ամենևին էլ ճիշտ մոտեցում չէ տնտեսության հեղափոխական առաջընթացի նոր ուղիներ փնտրելը կամ հորինելը: Առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մյուս երկրների տնտեսական բարեփոխումների հատկապես դրական կողմերին, ինչպես նաև հաշվի առնելով մեր երկրի ազգային յուրահատկությունները, հնարավոր է գտնել տնտեսության զարգացման օպտիմալ տարբերակ: Այս համատեքստում հատկապես վճռորոշ է լինելու մեր զարգացման տեսլականի ընտրությունը «ԵԱՏՄ» - «Եվրոպա» կողմնորոշումների համակարգում: Ինքնուրույն հետաքրքրության և շատ հիմնախնդիրների հարցում կանխորոշող լուծումներ պարունակող այս հարցում անհրաժեշտ է ունենալ խորքային պատկերացումներ աշխարհաքաղաքական հնարավոր տեղաշարժերի ու զարգացումների մասով: Այդուհանդերձ, հաշվի առնելով առաջիկա տարիների տեսանելի զարգացումները մենք հակված ենք բազմակողմ կողմնորոշմանը (առաջին հերթին, ինչպես դեպի Արևելք, այնպես էլ Արևմուտք): Համաշխարհային

տնտեսությունում զարգացման ինչպիսի ուղղություն էլ որդեգրելու լինենք, առաջին հերթին, անհրաժեշտ է թողարկել այնպիսի ապրանքներ և ծառայություններ, որոնք հետաքրքրություն և պահանջարկ են ներկայացնում արտաքին շուկաներում: Իսկ այդպիսի՞ն է արդյոք ՀՀ տնտեսությունը:

Ներկայիս Հայաստանի տնտեսության բնորոշումներից մեկը կարող է լինել ոչ թե արտադրող, այլ «սպառող հասարակություն և տնտեսություն» արտահայտությունը: Նշվեց, որ ցանկացած երկրի տնտեսական կապերն այլ երկրների հետ իրենց արտահայտությունն են գտնում վճարային հաշվեկշռում: Վճարային հաշվեկշիռը տվյալ երկրի միջազգային տնտեսական հարաբերություններին մասնակցության մասին տեղեկատվության կարևոր աղբյուր է:

Վճարային հաշվեկշիռը բնութագրող հատկանիշներից մեկն էլ այն է, որ արտացոլում է «երկրի արտաքին տնտեսական վիճակը» ապրանքների կամ ծառայությունների միջազգային շուկայում, այլ կերպ ասած՝ երկրի դերը՝ որպես արտահանողի կամ ներմուծողի: Այս տնտեսական գործիքը նաև լավագույնս է բնութագրում երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Այն բնորոշում է թե տվյալ երկիրը արտադրող է (երբ առկա է վճարային հաշվեկշռի դրական մնացորդ), թե սպառող (երբ վճարային հաշվեկշռի մնացորդը բացասական է):

ՀՀ վճարային հաշվեկշռի բացասական մնացորդի առյուծի բաժինը հասնում է «Ապրանքների և ծառայությունների ընթացիկ հաշվին»: Ավելի պարզ՝ վճարային այս հոդվածը ցույց է տալիս, թե ապրանքների և ծառայությունների արտահանման ու ներմուծման տարբերությունն ինչպիսին է: Եթե այդ տարբերությունը բացասական է (այսինքն ավելի շատ եք ներմուծում, քան արտահանում), ապա այդ մասով Ձեր վճարած փողը (դրամական հոսքը) ուղղվում է այն երկիր (կամ երկրներ), որոնցից ձեռք բերած ապրանքների և ծառայությունների համար մենք պետք է վճարենք: Իսկ եթե այդ տարբերությունը դրական է, ապա մեզ են վճարելու մյուսները: Առաջին դեպքում, Ձեր երկիրը հանդես է գալիս որպես գնորդ, իսկ երկրորդ դեպքում՝ վաճառող: Լավ է լինել վաճառող երկիր, քանի որ այս դեպքում մյուսներն են Ձեզ վճարում, իսկ հակառակ դեպքում՝ դուք ուրիշներին:

Հարց է առաջանում. իսկ ինչո՞վ վճարել, որտեղից են առաջանում այն աղբյուրները, միջոցները, որոնց հաշվին պետք է ապահովվի մյուս երկրների հետ համարժեք փոխանակությունը: Առաջին այդպիսի աղբյուրը երկրում արտադրված կամ թողարկված ապրանքներն ու ծառայություններն են, որոնց իրացումից ստացված միջոցներով կատարում եք մյուսներից ձեռք բերված ապրանքների և ծառայությունների դիմաց վճարումը: Հայաստանի Հանրապետության համար այս

276

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ուղին «աշխատում է» մասամբ, քանի որ մեր ներմուծումը գերազանցում է արտահանմանը: Հաջորդ աղբյուրն այն է, որ Ձեր երկրից արտահանված կապիտալը, ապահովելով եկամուտներ (կամ տոկոսներ), վերադառնում է Ձեր երկիր, ինչի հաշվին էլ դուք կարողանում եք կատարել Ձեր վճարումները: Մեր երկրի համար դրանք չնչին մեծություններ են և «եղանակ» չեն ստեղծում:

Ասվածն ավելի ակնառու դարձնելու նպատակով աղյուսակ 5-ում բերված է ՀՀ վճարային հաշվեկշռի հիմնական ցուցանիշների դինամիկան 2005-2017 թվականներին, իսկ աղյուսակ 6-ում՝ Արցախի Հանրապետության վճարային հաշվեկշռի հիմնական ցուցանիշների դինամիկան՝ նույն ժամանակահատվածում:

Տվյալներից հետևում է, որ աղյուսակներում ներառված ողջ ժամանակահատվածում ՀՀ ընթացիկ հաշիվը միշտ եղել է բացասական: Սկսած 2007 թվականից այն կտրուկ ավելացել է (նախորդ տարվա համեմատությամբ ավելի քան 5 անգամ), իսկ 2008 թվականին հասել իր բարձրագույն կետին՝ 2006 թվականի ցուցանիշը գերազանցելով աննախադեպ չափերով՝ շուրջ 12 անգամ: 2008-2013 թվականներին ընթացիկ հաշվի բացասական մնացորդն ունեցել է թեև դանդաղ, սակայն կայուն նվազման միտում՝ 2013 թվականին ունենալով շուրջ 813 մլն ԱՄՆ դոլարի բացասական արժեք: ՀՀ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշիվը նկատելիորեն նվազել է 2015-2017 թվականներին, ինչն էլ հանգեցրել է վճարային հաշվեկշռի տարբերության (մնացորդի) էական նվազեցման:

5. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև տնտեսական ինտեգրման խորացման անհրաժեշտ քայլերը

Հայկական երկու պետությունների միջև տնտեսական ինտեգրման խորացման նպատակով անհրաժեշտ է՝

ա) մշակել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տնտեսությունների միջև տնտեսական միության ստեղծման հայեցակարգը,

բ) կազմել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տնտեսական ինտեգրման ճանապարհային քարտեզը՝ հաշվի առնելով միասնական տնտեսական տարածք ստեղծելու անհրաժեշտությունը,

գ) վերը նշված քայլերի հիման վրա կազմել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տնտեսական ինտեգրման և համագործակցության ծրագիր՝ նշելով այդպիսի համագործակցության գերակա ուղղությունները և կատարման ենթակա կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումները:

Վերոգրյալի համար, որպես արդեն մշակված փաստաթուղթ, կարող է օգտագործվել նաև պրոֆեսորներ Հ.Բագրատյանի, Ա.Մարկոսյանի, Է.Սանդոյանի, Ս.Ավետիսյանի և Ա.Սուվարյանի կողմից 2013 թվականին մշակված»ԼՂՀ Կառավարության 2014-2018թթ. տնտեսական քաղաքականության ծրագիրը» (200 էջ):

277

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах №1, 2018

Աղյուսակ 5

ՀՀ վճաոաւհն հաշվեկշռի հիմնական ցուցանհշնեոհ ռհնամհեան և վճաոաւհն հաշվեկշռի տաոռեոութւան մնացոոռհ

կառուցվածքը 2005-2017 թվականնեոհն1

2005 2008 2009 2010 2013 2014 2015 2016 2017

ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄՆԱՑՈՐԴԸ -192.73 3288.69 2279.77 2765.66 1584.62 2350.53 -784.32 -420.2 -834.4

100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100 100

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇԻՎ -123.90 1658.88 1425.50 1261.43 -812.93 -883.11 -279.09 -238.12 -399.91

64.3 50.4 62.5 45.6 51.3 37.6 35.6 56.7 47.9

ԱՊՐԱՆՔՆԵՐ -634.67 2816.33 2089.98 2065.73 2196.16 2055.40 1 186.40 -944.37 -1482.13

329.3 85.6 91.7 74.7 138.6 87.4 151.3 224.7 177.6

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ -147.92 -31 1.16 -276.30 -260.76 -124.35 -112.95 -94.54 -71.4 -67.93

76.7 9.5 12.1 9.4 7.8 4.8 12.1 17.0 8.1

ՍԿԶԲՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 206.01 691.28 358.78 458.28 682.59 540.80 435.37 224.22 497.67

-106.9 -21.0 -15.7 -16.6 -43.1 -23.0 -55.5 -53.4 -59.6

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 452.69 777.32 582.00 606.78 824.99 744.44 566.47 553.43 647.1

-234.9 -23.6 -25.5 -21.9 -52.1 -31.7 -72.2 -131.7 -77.6

1 Աղյուսակը կազմվել և հաշվարկվել է' Հայաստանի Հանրապետության արտաքին հաշիվներ 2012-2015: Վիճակագրական ժողովածու, Եր., ՀՀ ԱՎԾ, 2016, էջ 12, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2018թ. հունվար֊փետրվարին, Եր., « ԱՎԾ, 2018, էջ 104-112:

278

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇԻՎ 84.00 171.44 87.88 98.86 84.38 70.43 65.28 34.87 46.34

-43.6 -5.2 -3.9 -3.6 -5.3 -3.0 -8.3 -8.3 -5.6

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎ -203.34 1528.83 1440.03 1318.45 1027.63 -845.47 -558.61 -435.36 -465.58

105.5 46.5 63.2 47.7 64.9 36.0 71.2 103.6 55.8

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԱԿՏԻՎՆԵՐ 213.95 -231.03 600.29 -128.75 470.64 -659.60 332.89 450.81 96.77

-111.0 7.0 -26.3 4.7 -29.7 28.1 -42.4 -107.3 -1 1.6

ՄԱՔՈՒՐ ՍԽԱԼՆԵՐ ԵՎ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐ -163.44 -41.39 -102.41 -155.89 -299.08 -32.78 -344.79 -232.41 -112.0

84.8 1.3 4.5 5.6 18.9 1.4 44.0 55.3 13.4

Համարիչում' մլն ԱՄՆ դոլար, հայտարարում' վճարային հաշվեկշռի տարբերության մնացորդի նկատմամբ, %-ով:

* Համաձայն «Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումային դիրքի ձեռնարկ 6»-ի (Արժույթի միջազգային հիմնադրամ, 2009թ.,Վաշինգտոն, xvii 351 էջ) դրույթների:

279

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах №1, 2018

Աղյուսակ 6

ԱոցաԽհ Հանոաաետութւան վճաոաւհն հաշվեկշռի հիմնական ցուցանհշնեոհ ոհնամհեան և վճաոաւհն հաշվեկշռի տաոռեոութւան մնացոոոհ կառուցվածքը 2005-2017 թվականնեոհն 1

2005 2008 2009 2010 2013 2014 2015 2016 2017

ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՄՆԱՑՈՐԴԸ 0.1 0 0 -0.2 -1 -0.1 -93003.2 180480.2 100698.2

100.0 100.0 100.0

ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇԻՎ 14566.2 -75321.9 -81017.9 125983.7 109325.6 101419.1 112901.6 -94711 -23731.3

121.4 52.5 23.6

ԱՊՐԱՆՔՆԵՐ - - - - - - - 165873.7 -

52881.9 180500.4 169814.0 191287.7 198444.7 225243.2 180665.7 120202.9

194.3 -91.9 1 19.4

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 4556.5 -4192.8 -1998.8 -8726.2 -9477.2 -10407.5 -1590.2 -5572.6 15575.4

1.7 3.1 -15.5

ՍԿԶԲՆԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ -1373.0 -3931.1 -3315.1 -1439.3 -2413.3 -7853.6 -6082 -3361.5 -5584.1

6.5 1.9 5.5

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 35132.0 1 13302.4 941 10.0 75470.1 101009.6 142085.2 75436.4 80096.7 86480.3

-81.1 -44.4 -85.9

ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇԻՎ 10229.5 18496.5 19389.0 15982.0 15390.2 28392.3 25165.2 23471.2 10134.3

1 Աղյուսակը կազմվել և հաշվարկվել է' Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական' http://www.stat-nkr.am/hy/ կայքում տեղադրված տեղեկատվության հիման վրա:

280

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

-27.1 -13.0 -10.1

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎ 18060.6 60899.3 67163.2 106030.3 90712.3 63929.8 -8501.6 -90240.1 -50349.2

9.1 50.0 50.0

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԱԿՏԻՎՆԵՐ 0 0 0 0 0 0 0 0 0

0.0 0.0 0.0

ՄԱՔՈՒՐ ՍԽԱԼՆԵՐ ԵՎ ԲԱՑԹՈՂՈՒՄՆԵՐ 13723.8 -4073.9 -5534.3 3971.2 3222.1 9096.9 3234.8 -19000.3 -36752

-3.5 10.5 36.5

Համարիչում' հազ. ԱՄՆ դոլար, հայտարարում՜ վճարային հաշվեկշռի տարբերության մնացորդի նկատմամբ, %-ով:

281

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Աշոտ Մարկոսյան, Արմեն Մարկոսյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՑԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՑԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՑՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՑՈՒՆՈՒՄ

Բանալի բառեր' ՀՆԱ, համեմատական առավելությունների գործակիցներ, վճարային հաշվեկշիռ, համագործակցություն, տնտեսական ինտեգրացիա, ճանապարհային քարտեզ

Ներկայիս պայմաններում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև տնտեսական ինտեգրման հարցերը կրում են արդիական բնույթ։ Վերջինս թույլ կտա ապահովել երկու հայկական հանրեպետությունների միջև ընդհանուր տնտեսական միջավայրի ձևավորման և ամբողջական գործարկման գործընթացը։ Այս նպատակով հոդվածում դիտարկվել են Հայաստանում և Արցախում իրականացվող արտաքին առևտրի

առանձնահատկությունները, կարճ անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև տնտեսական ինտերգրման ձևավորված մակարդակին, ներկայացվել է վճարային հաշվեկշիռը։ Հեղինակների առաջարկությունները վերաբերում են հՀ և ԱՀ միջև տնտեսական ինտեգրացիայի խորացման գործընթացի անհրաժեշտ քայլերին։

Ashot Markosyan Armen Markosyan

PROBLEMS OF ECONOMIC INTEGRATION OF THE REPUBLIC OF ARMENIA AND THE REPUBLIC OF ARTSAKH

Keywords: GDP, coefficients of comparative advantages, balance of payments, cooperation, economic integration, roadmap

Currently, the issues of economic integration between the Republic of Armenia and the Republic of Artsakh are considered vital, which will ensure the formation and full functioning of the common economic space between the two Armenian states. For this purpose, the article examines the specifics of foreign trade of Armenia and Artsakh, briefly describes the current situation in the economic integration between the two countries and presents the balance of payments. Proposals of the authors refer to the necessary steps to deepen economic integration between the Republic of Armenia and the Republic of Artsakh.

Ашот Маркосян, Армен Маркосян

ПРОБЛЕМЫ ЭКОНОМИЧЕСКОЙ ИНТЕГРАЦИИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ И

РЕСПУБЛИКИ АРЦАХ

Ключевые слова: ВВП, коэффициенты сравнительных преимуществ,

платежный баланс, сотрудничество, экономическая интеграция, дорожная карта

В настоящее время насущными считаются вопросы экономической интеграции между Республикой Армения и Республикой Арцах, что позволит обеспечить формирование и полноценное функционирование общего экономического пространства между двумя армянскими государствами. С этой целью в статье рассмотрены особенности осуществления внешней торговли Армении и Арцаха, представлено краткое описание нынешней ситуации в деле экономической интеграции между двумя странами и представлен платежный баланс. Предложения авторов касаются необходимых шагов по углублению экономической интеграции между Республикой Армения и Республикой Арцах.

282

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.